PDA

Դիտել ողջ տարբերակը : Նարեկ Դուրյան



Smokie
20.09.2012, 12:53
Եկեք այս թեմայում խոսենք Նարեկ Դուրյանի մասին::)
http://esyes.am/wp-content/uploads/2012/04/duryan.jpg
Իմ կարծիքով, նա ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլև շատ հետաքրքիր անձնավորություն: Իր մտածելակերպի, տարբեր հարցերում արտահայտած կարծիքների մեջ կա պարզ ճշմարտություն, նաև թեթև հումոր::)
Իմ կարծիքով նա մի քանի աստիճան բարձր է այն մարդկանցից՝ ում կողքին երբեմն նրան տեսնում ենք հեռուստացույցով: Կուզեի տեսնել նրան օրինակ Վարդան Պետրոսյանի հետ, չնայած վերջինիս էլ կարելի է տեսնել նույն մարդկանց կողքին:

Rammstein
20.09.2012, 13:17
Չեմ կարող ասել, թե ինչի, բայց մի տեսակ հակակրանք ունեմ էս մարդու նկատմամբ: Իհարկե չեմ հերքում, որ գուցե տաղանդավոր դերասան է:

Diana99
11.04.2013, 20:29
Շնորհակալ եմ այս թեման բացելու համար, քանի որ ես սիրում եմ այդ դերասանին շատ,նա հիանալի է խաղում: Թատրոնում եղել եմ մի քանի ամիս առաջ, և դիտել եմ " Սե լա վի" ներկայացումը,:hands: Աշխարհում ամենաբարդ բանը դա մարդուն ծիծաղեցնելն է ,իսկ դա նրան հաջողվեց,ես ամբողջ ներկայացման ժամանակ ծիծաղեցի քանի որ շատ հումորային էր և լավը: Եղել եմ նաև "Օպերացիա Նեմեսիսի" ներկայացմանը թեման 1915 թվականների իրադարձություններն էին, դա էլ էր շատ լավը, մի խոսքով ես մեշ բավականություն եմ ստանում նրա խաղից,շատ տաղանդավոր մարդ է:love