PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԿՈՒՄԲ Ակումբի պասիվացման պատճառները

Chuk
16.09.2012, 00:15
Թեմայի առաջին 10 գրառումները առանձնացվել են «Բողոքարկման համակարգ, թափանցիկ մոդերավորում (http://www.akumb.am/showthread.php/63442-%D4%B2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%A9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)» թեմայից:

Առաջարկում եմ այս թեմայում քննարկել ակումբի պասիվացման պատճառներն ու ձեր կարծիքները, թե ի՞նչ կարելի է անել՝ դրա դեմն առնելու համար:

Ներսես_AM
16.09.2012, 03:02
Ճիշտ ես: Բայց մինչև ես տեղիցս շարժվեմ, վատ չէր լինի, որ քննարկումն ավելի ակտիվ լիներ:

Չուկ, չգիտեմ ինչ քննարկում ես սպասում, բայց երևի ներկա պահին ակումբի ամենաակտիվ անդամների մեծ մասը մասնակցել է քննարկմանը: Իմ շատ համեստ կարծիքով խնդիրը շատ ավելի խորն ա: Հնարավոր է, հիմա ես թեմայից դուրս քննարկում կծավալեմ, բայց իմ կարծիքով էս պահին ակումբին սույն քննարկումը հեչ պետք չի: Էն ժամանակ, երբ կյանքը եռում էր ակումբում, մոդերատորները հիմնականում շատ լավ են կատարել իրենց պարտավորությունները: Ճիշտ է բացթողումներ անընդհատ էլ եղել են, բայց անարխիա երբեք չի տիրել: Հիմա այս խնդրի քննարկումն ու լուծումը ինձ թվում է ոչինչ չի փոխի: Ոնց որ առանց ժողովրդի պետություն լինի ակումբը: Կամ տանը միայնակ լինելով որոշես արդյոք դեմոկրատիա հիմես տանը թե՞ կոմունիզմ: Ներհոսք ընդհանրապես չկա: Մեկ մեկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Մեֆն ու Վարզորը ակումբում չգրեն (ի դեպ էս ու՞ր ա կորել), մի ամսից կարելի է փակել ակումբը: Վերջին ամիսներին հաճախ է պատահում, որ մի քանի ժամ ակումբում ոչ մի գրառում չի կատարվում: Զարմանալի չի իհարկե, քանի որ բոլորը քոչել են ՖԲ: Ինտերնետով էլ, որ նայում ես, ակտիվ են միայն թեմատիկ ֆորումները: Չգիտեմ, ես ելք չեմ տեսնում:

Նետ
16.09.2012, 03:23
բայց երևի ներկա պահին ակումբի ամենաակտիվ անդամների մեծ մասը մասնակցել է քննարկմանը: Իմ շատ համեստ կարծիքով խնդիրը շատ ավելի խորն ա:Տարիներ առաջ ակտիվ ու թեմաներում աժոտաժ առաջացնող մասնակիցներից «կոտրվում» ու արգելափակվում էին «քարոզչություն» անհեթեթ հոդվածով: Էն ժամանակ մասնակիցների պակաս չէր զգացվում, ու կարելի էր մեկ երկուսին էլ վրայերթի ենթարկել: Գուցե պատճառներից այտեղ է՞լ են թաքնված :

Շինարար
16.09.2012, 12:04
Երբ ես նոր էի գրանցվել, ակումբում կարծես ահագին շարժ կար, մեծ թվով նոր մարդիկ էին գրանցվում, որոնք շատ ակտիվ էին: Էն որ նորերի նկատմամբ կար ինչ-որ հարձակողական վերաբերմունք, քննություն ասեմ, ինչ ասեմ, ես զգացել եմ, բայց դա չխանգարեց էդ մարդկանց ակտիվությանը: Դեռ կարելի ա նույնիսկ ասել, որ շատ հնաբնակների հետաքրքիր չէր նոր ակումբցիների "շատախոսությունը", ու ի վերջո իրանք հեռացան. ակումբը էլ իրանց համար էն սովոր, հարազատ միջավայրը չէր, լիքը անծանոթ նոր, "անհետաքրքիր" գուցե մարդիկ էին եկել, ում ներկայությամբ իրանք էլ նախկինի պես ազատ չէին զգում իրանց, թե ինչ:
Էն ժամանակ ամենաանկապ գրառումն էլ անեի, տասնյակ մարդիկ անմիջապես արձագանքում էին, իմանում էի, որ կարդացել են, հիմա իմ անկապությունների մեծ մասը անպատասխան, անկարդալ ա մնում, համարյա ոչ մեկին հետաքրքիր չի: Ես իմ եմ ասում, բայց կարծում եմ՝ համարյա բոլորն էլ իրենց մասին նույնը կարող են ասել:

Ֆեյսբուքը շատ մարդկանց հետ կապ պահելու էս պահին միակ միջոցը չլիներ, չգիտեմ, ինձ հեչ չի դզում, մի գուցե էն ինչ կար ակումբում, էնտեղ հազարապատիկ դոզաներով է. լրահոսում՝ տասնյակ աֆորիզմներ, լիքը քաղաքականություն, ընդ որում անընդհատ միևնույն թեմայով, ոնց որ սևեռուն միտք դառած, ու շատ քիչ հումոր, որ ակումբցի ֆրենդներս են ապահովում հիմնականում:

Կարող ա՝ դաժան, անթույլատրելի բան եմ ասում, բայց դա միշտ ակումբում կարելի ա եղել. ինձ թվում ա՝ էլ վերջ, էս ֆորմատով՝ որպես ֆորում, ակումբը շարունակություն չունի, Մեֆի դերից ու նշանակությունից խոսվեց, արդեն Մեֆն էլ ա ֆեյսբուքում, Կլօրը, որ ամենաակտիվ ակումբցիներից էր, եթե ոչ ամենաակտիվը, որ երևի տարին 3-4000 գրառում էր անում ու մեկը մյուսից հետաքրքիր, այս ամիս քանի՞ գրառում ա արել: Մյուսը, մյուսը, մյուսը: Պարտադրանք էլ չի կարելի մարդկանց համար դարձնել, չսովետանա հանկարծ մեր ակումբը:

Մոդերները կարան սխալներ էլ թույլատրած լինեն, բայց էն ակտիվ ժամանակներում դա չէր ազդում ակումբի ակտիվության վրա: Մտածե՞լ, թե ինչ անել, որ ակումբը հետաքրքիր լինի՞: Այն ժամանակ հատուկ մտածո՞ւմ էիք: Հետաքրքիր էր ու վերջ: Եթե ուզում եք ինչ-որ արհեստական հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել, որ ասենք մի նորեկ մի բան ա գրել, մոդերը կամ ադմինը կամ հնաբնակ ակումբցին ուզում են սարկազմով պատասխանել դրան, կամ կանոնադրության խախտումով, թեկուզ տուգանվեն, լինո՞ւմ ա չէ, որ խախտում ենք անում, բայց գիտենք, որ դա ջնջվելու ա, ու չեն անում, ինչ է թե չնեղանա, ստեղ իրան լավ զգա, դա էլ չի լինի ուրեմն "Դար ակումբը", դա կլինի ինչ-որ գորշ միջավայր՝ լի գորշությամբ: Ես տենց եմ մտածում:

ivy
16.09.2012, 13:44
Նորից եկանք ակումբի ակտիվության ու պասիվության հարցին:
Ինձ թվում է, որ հարցը գլխավորապես ժամանակի ու սերնդափոխության մեջ է: Մի վեց-յոթ տարի առաջ, երբ Ակումբը նոր էր ստեղծվում, ինքը առաջին ու միակ հայալեզու սոցիալական ցանցն էր, որը ձգում էր հայատառ ինտերնետի ու վիրտուալ հաղորդակցության սիրահար ջահելներին: Եվ բացի դրանից, ֆորումները՝ որպես սոցիալական կապի միջոց, դեռ շատ պոպուլյար էին, մարդիկ էնտեղ էին շփվում, մտքեր փոխանակում: Հիմա ժամանակները փոխվել են: Նոր սերունդը՝ քսան տարեկան էրեխեքը, աչքերը բացում Ֆեյսբուք են տեսնում. ֆորումների դարն անցել է: Իսկ Ակումբի հնաբանակներն էլ արդեն ահագին մեծացել են, դուրս եկել սիրո, ընկերության ու նման թեմաներով քննարկումների տարիքից: Մնացել են հասարակական ու քաղաքական հարցերը, որոնք դեռ մնում են հետաքրքրության ոլորտում, կողքից էլ մի երկու գեղագիտական-գեղարվեստական թեմա ու պըրծ:
Էսօրվա ջահելությունը չի մտնում ֆորումներ, ուրիշ սոցիալական դաշտերում է ապրում:
Ի՞նչ կարող ենք անել Ակումբի կյանքը երկարացնելու ու ակտիվացնելու համար: Առաջ էլ եմ ասել սրա մասին, հիմա էլ կասեմ: Պիտի ֆորմատը փոխվի, էն տեսքով, ոնց որ հիմա կա, այսինքն՝ սովորական ֆորում տեսակի մեջ ինքը երկար չի ապրի, կմարի, ինչպես և ուրիշ ֆորումները:

ivy
16.09.2012, 14:52
Ու որպեսզի «նոր ֆորմատը» միայն սիրուն և դատարկ արտահայտություն չլինի, էսօր կգրեմ, թե կոնկրետ ինչ ձևով եմ պատկերացնում էդ նոր ֆորմատը: Գուցե առանձին թեմայով էլ գրեմ: Կողքից էլ կքննարկենք, տեսնենք ինչ է դուրս գալիս էդ գաղափարից:

Chuk
16.09.2012, 15:03
Քանի որ խոսակցությունը գնաց դրան, միանգամից ասեմ. ժող, իհարկե իմ կողմից միամտություն կլիներ կարծելը, որ զուտ այս հարցերով է պայմանավորված ակումբի ներկայիս պասիվությունը: Ավելին, ես համոզված եմ, որ սա ակտիվության վրա ամենաքիչը ազդող գործոնն է: Մշտապես եղել են ակումբի ղեկավարությունից ու ղեկավարության գործողություններից դժգոհներ, բայց իրականում, իմ դիտարկումներով, խիստ հազվադեպ են եղել դեպքերը, որ մարդիկ ակումբում պասիվացել կամ ակումբից հեռացել են այդ պատճառով: Դա պատրվակ հաճախ է դարձվել, բայց ՊԱՏՐՎԱԿ, ոչ թե պատճառ: Ամեն դեպքում բացի ամեն ինչից կա նաև այս խնդիրը ու լավ կլիներ որ լուծվեր: Ինչի՞ առաջինը հենց այս թեման բացեցի. որովհետև ուզում էի ավելի ռեալ պատկերացնել մոդերատորների գործողություններից դժգոհությունների ու օբյեկտիվ դժգոհությունների քանակը, տեսնել, թե ով ինչպես է պատկերացնում լուծումը: Էս ամենին դեռ կանդրադառնանք ու կփորձենք լուծել եղած, իմ կարծիքով փոքր խնդիրները, ստեղծելով միջավայր, որտեղ ակումբցիներն իրենց «ավելի պաշտպանված» կզգան:

Բայց սա ընդամենը մի խնդիրն ա:
Մյուս խնդիրների մասին սկսվեց խոսել. շնորհակալություն Ներսին, թեման մեջ գցելու համար, Շինարարին ու ivy-ին՝ շարունակելու:: Դեռ էլի պետք է խոսենք:

ivy, խնդրում եմ, որ ոչ թե «գուցե», այլ ուղղակի նոր թեմայում ներկայացնես քո պատկերացրած ֆորմատը :)

One_Way_Ticket
16.09.2012, 16:28
Քանի որ խոսակցությունը գնաց դրան
Ես էլ հայտնեմ իմ կարծիքը այդ հարցի շուրջ։
Համաձայն չեմ Այվիի հետ, որ ֆորումի գաղափարը հնացել է և դուրս է մղվել սոց․ ցանցերի կողմից։
Չէ, լավ չասացի։ Ֆեյսբուքն իրոք որոշ չափով դուրս է մղել ակումբին, սակայն դա չպետք է տեղի ունենար, դա բնական չէր։ Բացատրեմ թե ինչու։
Ֆորումը տվյալների բազա է։ Այն մեծամասամբ բաց է ընթերցանության համար բոլորի համար։ Այն լավ ստրուկտուրա ունի։ Այն հիանալիորեն ինդեքսավորվում է որոնման համակարգերի կողմից։
Սոց․ ցանցերը այդ հնարավորություները չունեն։ Նրանք նախատեսված են ընկերների վիրտուալ շփման համար։
Ցավոք սրտի, ակումբը աստիճանաբար մարեց։ Օրինակի համար, կես տարի առաջ ինձ այսպիսի մի հարց էր հետաքրքրում։ Եվրոպա հաճախ էի գնում, պետք էր երկարաժեմկետ ճամփորդական ապահովագրություն, որ ամեն անգամ ստիպված չլինեի առանձին ուղևորության համար առնել։ Ուզում էի իմանալ Երևանում որևէ ապահովագրական ընկերություն ձեռնտու գներով այդպիսի բան վաճառում է, թե ոչ։ "Ճիշտը" կլիներ, որ հարցը տայի ակումբում, մեկը պատասխաներ, այդ ինֆորմացիան կմնար ակումբի տվյալների բազայում, վաղը Պողոսին, Պետրոսին ու Մարտիրոսին նույն հարցը կհետաքրքրեր, նրանք կգուգլեին, կգտնեին, էլ չէին հարցնի։ Սակայն իմանալով ակումբի ներկայիս ակտիվությունը, հույս չունեի, որ որևէ մեկը կպատասխանի հարցիս, այդ պատճառով ձևակերպեցի այն ֆեյսբուքյան ստատուսի միջոցով, ընկերներիցս մեկը պատասխանեց։ Վաղը Պողոսին պետք կլինի այդ ինֆորմացիան, նա, իր հերթին, իր ընկերներին ստիպված կհարցնի, նույնը Պետրոսն ու Մարտիրոսը։

Թե ինչու ակումբը մարեց, և ինչպես այն վերակենդանացնել, ես, ցավոք սրտի, չգիտեմ։ Հիմա այստեղ փակ շղթա է առաջացել․ մարդիկ հարցեր չեն տալիս, որովհետև պատասխանող չկա, պատասխանողներն էլ ֆորում չեն մտնում, որովհետև հարց տվող չկա։

Chuk
16.09.2012, 16:45

One_Way_Ticket, ճիշտ ես ասում, որ ֆորումներն ու սոցիալական ցանցերը լիքը հարցերով անհամեմատելի են: Ու իրականում տրամաբանական չի, որ ի հաշիվ սոցիալական ցանցերի տարածման ֆորումը կորցնի իր հետաքրքրությունը: Բայց տրամաբանությունն ուրիշ է, իրողությունն ուրիշ: Իրականում իսկապես Հայաստանում սոցիալական ցանցերը ետին պլան մղեցին ֆորումներին: Ու սա շատ լուրջ թեմա ա: Չափազանց լուրջ ու էն թեմաներից ա, որը էլի պետք է առաջարկեի առանձին թեմայով քննարկել (հավանաբար էստեղից գրառումները կառանձնացնեմ, նոր թեմա կստեղծեմ):

Ուշադրություն դարձրու, ես իմ այդ ամբողջ գրածում չասեցի ակումբը, այլ ասեցի ֆորումները: Որովհետև մենակ ակումբի խնդիրը չի: Հա, մենք ակումբում ենք, հա, մեկը ինձ բնական է ավելի շատ ակումբն է հետաքրքրում, բայց խոսքը միայն ակումբի մասին չէ: Դժվար չէ ուսումնասիրելով տեսնել, որ ակտիվությունը կորցնում են բոլոր հայկական ֆորումները: Քիչ թե շատ ակտիվություն պահպանվում է նրանցում, ում օգտագործողների, մասնակիցների մեծ մասը ոչ թե Հայաստանից են, այլ դրսից:

Ու էստեղ խնդիր կա հայ օգտագործողին հասցնելու, բացատրելու, ներկայացնելու ֆորումների դերն ու նշանակությունը, իր՝ սոցիալական ցանցի հետ անհամեմատելի լինելը (ոչ թե ավելի լավը լինելը, այլ իրարից էապես տարբերվող դեր ու նշանակություն ունենալը):

Հայկական ՏՏ միջավայրը լրջագույն կորուստ է ունենալու, եթե ֆորումների դերը բարձրացնել հնարավոր չլինի: Ես դրանում համոզված եմ:

Freeman
16.09.2012, 16:45
Թե ինչու ակումբը մարեց, և ինչպես այն վերակենդանացնել, ես, ցավոք սրտի, չգիտեմ։ Հիմա այստեղ փակ շղթա է առաջացել․ մարդիկ հարցեր չեն տալիս, որովհետև պատասխանող չկա, պատասխանողներն էլ ֆորում չեն մտնում, որովհետև հարց տվող չկա։

Չուկ, բեր մի հատ թեմա բաց, էս վերջին գրառումները տար տեղ:

Իսկ եթե ամեն բաժնում մոդերատորից բացի ուրիշ ՙպաշտոն՚ ունեցողներ լինեն, ովքեր կպատասխանեն հարցերին ու ֆորումի ֆորմատը մի-քիչ դրանով կփոխվի:

Chuk
16.09.2012, 17:13
Մոդերատորական. Թեմայի առաջին 10 գրառումները առանձնացվել են «Բողոքարկման համակարգ, թափանցիկ մոդերավորում (http://www.akumb.am/showthread.php/63442-%D4%B2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%A9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)» թեմայից:

Առաջարկում եմ այս թեմայում քննարկել ակումբի պասիվացման պատճառներն ու ձեր կարծիքները, թե ի՞նչ կարելի է անել՝ դրա դեմն առնելու համար:

Hda
16.09.2012, 17:25
Ես էլ հայտնեմ իմ կարծիքը այդ հարցի շուրջ։
Համաձայն չեմ Այվիի հետ, որ ֆորումի գաղափարը հնացել է և դուրս է մղվել սոց․ ցանցերի կողմից։
Չէ, լավ չասացի։ Ֆեյսբուքն իրոք որոշ չափով դուրս է մղել ակումբին, սակայն դա չպետք է տեղի ունենար, դա բնական չէր։ Բացատրեմ թե ինչու։
Ֆորումը տվյալների բազա է։ Այն մեծամասամբ բաց է ընթերցանության համար բոլորի համար։ Այն լավ ստրուկտուրա ունի։ Այն հիանալիորեն ինդեքսավորվում է որոնման համակարգերի կողմից։
Սոց․ ցանցերը այդ հնարավորություները չունեն։ Նրանք նախատեսված են ընկերների վիրտուալ շփման համար։
Ցավոք սրտի, ակումբը աստիճանաբար մարեց։
Հենց ինքդ էլ պարզաբանում ես, որովհետև մեծամասնությունը ակումբ է մտնում շփվելու համար- մոտավորապես այսպես-մտնեմ տենամ ինչ կա չկա, այն դեպքում երբ ֆորում մտնում ես կոնկրետ նպատակով, հակառակ դեպքում դառավ սոցցանց, իսկ ներկա պահով ակումբը ոչ մի սոցցանցի մրցակից չի

Օրինակի համար, կես տարի առաջ ինձ այսպիսի մի հարց էր հետաքրքրում։ Եվրոպա հաճախ էի գնում, պետք էր երկարաժեմկետ ճամփորդական ապահովագրություն, որ ամեն անգամ ստիպված չլինեի առանձին ուղևորության համար առնել։ Ուզում էի իմանալ Երևանում որևէ ապահովագրական ընկերություն ձեռնտու գներով այդպիսի բան վաճառում է, թե ոչ։ "Ճիշտը" կլիներ, որ հարցը տայի ակումբում, մեկը պատասխաներ, այդ ինֆորմացիան կմնար ակումբի տվյալների բազայում, վաղը Պողոսին, Պետրոսին ու Մարտիրոսին նույն հարցը կհետաքրքրեր, նրանք կգուգլեին, կգտնեին, էլ չէին հարցնի։ Սակայն իմանալով ակումբի ներկայիս ակտիվությունը, հույս չունեի, որ որևէ մեկը կպատասխանի հարցիս, այդ պատճառով ձևակերպեցի այն ֆեյսբուքյան ստատուսի միջոցով, ընկերներիցս մեկը պատասխանեց։
Խի՞ Վարզորը արձակուրդ է՞ր :) : Ամեն դեպքում պիտի այստեղ էլ տայիր, առավել ևս համապատասխան թեմա էլ կա http://www.akumb.am/showthread.php/55201-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D6%80%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B5%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2?highlight=%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D6%80%D5%B8%D6%82+%D5%A1%D5%B5%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2

Թե ինչու ակումբը մարեց, և ինչպես այն վերակենդանացնել, ես, ցավոք սրտի, չգիտեմ։ Հիմա այստեղ փակ շղթա է առաջացել․ մարդիկ հարցեր չեն տալիս, որովհետև պատասխանող չկա, պատասխանողներն էլ ֆորում չեն մտնում, որովհետև հարց տվող չկա։
Վերևում անդրադարձել եմ:

-իմ կարծիքով սկզբի համար հարկավոր է բավականին խստացնել նոր թեմա բացելու պայմանները,ոչ մի ֆորում չի կարող բոլոր հարցերը ընդգրկել: Չուկ, հիշում ե՞ս ժամանակին ինձ փորձեցիր համոզել ասելով, որ սա մասնագիտական ֆորում չի, այստեղ ավելի շատ տարբեր մասնագիտությունների մարդիկ են, որ պարզապես կարող են ազատ շփվել----կլասիկ սոցցանցի սահմանում,պարզապես այն ժամանկ Ֆ.Բ.- չկար, օդնոդեբիլնիկ.ռու -ն էլ ռւոսերեն ինտերֆեյսի պատճառով գրավիչ չէր ու ներկա ֆորմատով լրիվ նորմալ ա Ակումբի մարումը:

հ.գ.

Բավականին հիմնական պաճառ է պասիվության իմ կարծիքով, որ բավականին մատչելի է դարձել ինտերնետը ու բավականին անլուրջ մարդիկ պարզապես գրառումներ կանեն պարզապես օչօկ հավաքելու համար թե ինտերնետի կան կամպուտռի գել են… Այն ինչ 1MB=10դրամ մուծողը հաստատ բառադի բաներ չէր գրի, ոչ ախմախ հարցեր կտար ու ոչ էլ............

Chuk
16.09.2012, 17:29
-իմ կարծիքով սկզբի համար հարկավոր է բավականին խստացնել նոր թեմա բացելու պայմանները,ոչ մի ֆորում չի կարող բոլոր հարցերը ընդգրկել: Չուկ, հիշում ե՞ս ժամանակին ինձ փորձեցիր համոզել ասելով, որ սա մասնագիտական ֆորում չի, այստեղ ավելի շատ տարբեր մասնագիտությունների մարդիկ են, որ պարզապես կարող են ազատ շփվել----կլասիկ սոցցանցի սահմանում,պարզապես այն ժամանկ Ֆ.Բ.- չկար, օդնոդեբիլնիկ.ռու -ն էլ ռւոսերեն ինտերֆեյսի պատճառով գրավիչ չէր ու ներկա ֆորմատով լրիվ նորմալ ա Ակումբի մարումը:

Ակումբը ԵՐԲԵՎԷ չի ընդգրկել բոլոր հարցերը ու չի էլ կարող ընդգրկել, ցավոք: Բայց ակումբը ոչ թե նեղ մասնագիտական ֆորում է, կոնկրետ որևէ ուղղվածությամբ, այլ բազմապրոֆիլ: Ու իհարկե այստեղ առկա է եղել (հուսով եմ հետագայում էլ առկա կլինի) նաև ժամանցը: Դա սոց. ցանցի սահմանում չի:

Hda
16.09.2012, 17:57
Ակումբը ԵՐԲԵՎԷ չի ընդգրկել բոլոր հարցերը ու չի էլ կարող ընդգրկել, ցավոք:
Ամեն ինչ նույն է մնացել... հենց քո ստիլով էլ պատասխանեմ
Ես չասացի ակումբ, այլ
ոչ մի ֆորում չի կարող ...

Բայց ակումբը ոչ թե նեղ մասնագիտական ֆորում է, կոնկրետ որևէ ուղղվածությամբ, այլ բազմապրոֆիլ: Ու իհարկե այստեղ առկա է եղել (հուսով եմ հետագայում էլ առկա կլինի) նաև ժամանցը:

Ակումբ անվանումից էլ կարելի է գլխի ընկնել ժամանցի բացատրությունդ: Ավելին - ոչ թե
նաև ժամանցը այլ ինչու ճիշտ չես բնութագրում- հենց ժամանցային ֆորում:Ու նման դեպքում օգտատերերին շատ նեղելն էլ տեղին չի, մարդիկ ակումբ են եկել ժամանակ անցկացնելու: Մյուս կողմից նույնիսկ ակումբն էլ մասնագիտացված պիտի լինի, մի համոզիր թե չընկալեցիր, որ սա էր ասածս:

Դա սոց. ցանցի սահմանում չի: Սա էլ կարող էիր բառացի չհասկանալ..

Chuk
16.09.2012, 18:06
Ամեն ինչ նույն է մնացել... հենց քո ստիլով էլ պատասխանեմ
Ես չասացի ակումբ, այլ

Ակումբ անվանումից էլ կարելի է գլխի ընկնել ժամանցի բացատրությունդ: Ավելին - ոչ թե այլ ինչու ճիշտ չես բնութագրում- հենց ժամանցային ֆորում:Ու նման դեպքում օգտատերերին շատ նեղելն էլ տեղին չի, մարդիկ ակումբ են եկել ժամանակ անցկացնելու: Մյուս կողմից նույնիսկ ակումբն էլ մասնագիտացված պիտի լինի, մի համոզիր թե չընկալեցիր, որ սա էր ասածս:

Սա էլ կարող էիր բառացի չհասկանալ..

Hda, ես քո ասածը լավ էլ հասկացել եմ, բայց համաձայն չեմ: Ամեն դեպքում շնորհակալություն կարծիքիդ ու քննարկմանը մասնակցելու համար:

Ես շարունակում եմ վստահ լինել, որ բազմապրոֆիլ ֆորումը լավ էլ կարող է իր գոյությունը պահպանել և դրանում նաև ժամանցի առկայությունը դրական է: Ես շարունակում եմ համարել, որ «ակումբ» անվանում չի հուշում ժամանց ու ես պնդում եմ, որ ակումբում իր ստեղծման օրվանի եղել են բազում շատ լուրջ մասնագիտական քննարկումներ, շատերը իրենց հարցերի պատասխանները այսօր էլ այստեղ գտնում են (հին ու նոր թեմաներում, հին ու նոր գրառումներում):

My World My Space
16.09.2012, 18:23
Ակումբում ցանկացած քննարկում մի խումբ մարդկանց թեթև ձեռքով արագորեն վերածվում ա բազար-վագզալի, իրար հանդեպ անհանդուրժողականությունը վաղուց անցել ա չափ ու սահման։ Նենց տպավորություն ա, որ որոշ մարդիկ մտնում են ակումբ զուտ ղժժալու նպատակով։ Էդ պատճառով աշխատում եմ անգամ չկարդալ էն թեմաները, որում մի օրվա մեջ մի քանի էջ նոր գրառում ա լինում։ Արդեն մոտավորապես գիտեմ ովքեր են գրել ու ինչ են գրել։

keyboard
16.09.2012, 20:18
Չգիտեմ ինչքանովա ինձ խոսք հասնում, բայց իմ կարծիքն էլ ես ասեմ:
Ակումբը չի սպառվել ու չի սպառվի մի պարզ պատճառով: Կաումբը ուղղակի ինտերնետային կայք ու ուղղակի ֆորում չի, ակումբը հին-նոր,մտնող-չմտնող,նեղացած ու "հոգնած" մարդկանց մտքերի,կարծիքների,օրագրերի,հոդվածների,մտքերի ու ամեն ինչի հանգրվանն ա:
Ակումբը նենց ժամանակներա անցել, որ հոստինգի, ֆինանասական և այլն խնդիրները հաղթահարելա ու ոչ թե պռոստո, որ փող ա հավաքվել կամ ինչ-որ բաներ, այլ նրա համար, որ ակումբը պետքա եղել մեզ բոլորիս ու պետքա հաստատ:
Ուղղակի մենք մի բան մեկ-մեկ մոռանում ենք, որ նորեկների ու անգամ աբսուրդային մտքեր արտահատողների գրառումները պիտի չճաղրենք, պիտի արտահայտենք հակառակ կարծիք, բայց ոչ հեգնանքով, ոչ ծաղրելով: Հիմնական այդպիսի իրավիճակները սկսվում են այն դեպքում, երբ մենք "հոգնում" ենք նույն բանը հակառակն ապացուցել փորձելուց ու սկսում ենք արդեն ոչ լուրջ քննարկումներ ու գրառումներ:
Իմ կարծիքով հիմնական շեշտը պիտի դնենք առաջին տպավորությունների ու առաջին քայլերի վրա, պիտի մարդկանց ցույց տանք, որ ստեղ զուտ ախպերական,ընտանեկան ու ջերմ մթնոլորտա, որ եկողը ինքն ուզի էլ ստեղից չգնա ու բազան իրա մտքերով էլ հարստացնի:
Մենք ինչ ենք անում, կակոյ նիբուձ սերժի,լևոնի ու սաֆարովի համար սկսում ենք իրար քլնգել, հա իմեննո իրար ու կարդացողին դա հեչ հաճելի չի կարդալ:
Միգուցե, ես էլ եմ նույն սխալներն անում, բայց ուզում եմ էլ չանեմ, ուզում եմ հասնենք նրան, որ մեզ ընթերցողը մոռանա ժամանակի ու ինտերնետի անծայրածիրության մասին:
Ամենք ինչ մեր ձեռքում է:

Հ.Գ. Ղեկավարություն միշտ առաջ, մենք ձեր հետ ենք::ok

Chuk
16.09.2012, 21:21
Վերջին երկու գրառումների հետ կապված. ժող Ձեր ասածներում իհարկե մեծ ճշմարտություն կա: Իսկապես երբեմն կամ հաճախ չափն անց ա կացվում: Ու պարզ ա, որ դա էլ ունի իրա դերը, որ ոմանք զզվում են քննարկումներից, էլ չեն ուզում մտնեն ու նման բաներ:

Բայց ես կարծում եմ, որ դա չի հիմնական պատճառը: Դրա համար բոլորին հիմա ուզում եմ խնդրել. սրա վրա չֆիքսվեք: Հա՛, դա էլ քննարկենք, ես ուզում եմ, որ էդ հարցն էլ քննարկվի, լուծումներ գտնվեն նաև դրա համար: Բայց եթե ֆիքսվենք միայն սրա վրա (իսկ նման վտանգ կա), ապա մենք խնդիրը չենք լուծի, որովհետև ակումբի պասիվացման հիմնական պատճառը դա չի, դա պատճառներից մեկն ա, ոչ գլխավորներից:

Փորձեմ շատ կարճ ասել. եթե ետ դառնաք ու նայեք հին թեմաները, կտեսնեք, որ նման վիճակը նորություն չի: Իհարկե որոշակի չափերի մեջ: Ու դա երբեք պատճառ չի եղել, որ պասիվանան մյուս թեմաները, որոնցում նման «խրախճանքներ» չեն եղել: Ավելին ասեմ. շատերի համար ակումբի համուհոտը էդ խրախճանքներն են եղել (վատ բան եմ ասում, բայց էս մի պահ ա, որ ինչ կա, պետք ա ասենք):

Ժող, սերնդափոխությունը ոչ նեղ մասնագիտական ֆորումներում անխուսափելի երևույթ ա: Իհարկե կապված են մնում, իհարկե ինչ-որ սեր ա մնում, մի բան ձգում ա, բայց էս տիպի ֆորումներում որպես կանոն ինչ-որ մի պահի ցանկացածը դադարեցնում է իր նախկին ակտիվությունը: Մնում է քիչ ակտիվ վիճակով կամ դուրս է գալիս: Ու խնդիր կա, մեծ խնդիր, նոր հետաքրքիր քննարկումների, նոր հետաքրքիր մասնակիցների ձեռք բերման: Ովքեր դեռ չեն ձանձրացել: Էդ դեպքում ավտոմատ հներն էլ կարող են նորից ակտիվանան, որովհետև միջավայրի փոփոխությունը իրենց կարող է հետաքրքրի, նոր միջավայրում արտահայտվելու կարիք զգան:

Մի հատ էլ ասեմ. բնավ չեմ ասում չքննարկենք, ուղղակի բացի էդ հարցին անդրադառնալուց եկենք այլ պատճառների ու դրանց վերացման մասին էլ մտածենք:

Lion
16.09.2012, 21:23
Վաղուց էր զագցվում, որ Ակումբում խնդիր կա և նույնիսկ այն հիասքանչ ժամանակներում, երբ թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, ես գոռում, ուշադրություն էի հրավիրում բացասական տենդեցների, ժանգի առանձին դրսևորումների վրա, բայց այն ժամանակ ինձ ոչ-ոք չլսեց և գուցե հիմա էլ չլսեն:

Մթնոլորտը, Chuk, ասել եմ, ու էլի կասեմ, որ սխալ մոդելավորման արդյունքում Ակումբում առաջացած և արդեն կատաստրոֆիկ չափեր ընդունած քննարկման մթնոլորտն է, որ ֆորումային անկման ընդհանուր ֆոնին առանց այդ էլ ոչ լավ ժամանակներ ապրող Ակումբի վիճակն ավելի է վատացնում: Այո, իրոք, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ոմանք Ակումբում են զուտ կուտակված էներգիան դուրս տալու, ընդ որում դիմացինի հաշվին դա անելու, նրա վրա "ղժժալու" միջոցով լիցքաթափվելու համար: Արդյունքում այսպես կոչված "լիբերալ"-ը իր պարտք է համարում քլնգել "հայրենասեր"-ի ցանկացած թեմա, որ, Աստված մի արասցե, սա հանկարծ գլուխ չբարձրացնի կամ էլ հանկարծ չմտածի, թե ստեղ իրեն հակադարձող չկա, սա էլ պատասխանում է նույն կերպ: Արդյունքում, նույնիսկ մեծ ինֆորմատիվություն պարունակող ցանկացած թեմա, զուտ վերևումս նշա պատճառից ելնելով, հենց առաջին իսկ տողերից վերածվում է անարժեք, անինֆորմատիվ և անարդյունավետ բազառի: Օրինակ եք ուզում, խնդրեմ.

Հայկազունիների պատմությանը վերաբերվող լուրջ ինֆորմացիա պատկանող պոստերով թեման, (http://www.akumb.am/showthread.php/63093) որն արդեն տպվել է առանձին գրքի տեսքով, հաջողությամբ վերածվեց բազառի, աղբանոցի - սկզբում այս ամենի հետ խորը, գլոբալ և նույնիսկ ուղղակի աշխարհահայացքային անհամաձայնություն ունեցող և ուղղակի սկզբունքորեն այդ ամենն ընդունել ի վիճակի չեղող Rhayader-ը իր պարտքը համարեց ոչինչ չասող պոստ գրել և ուղղակի վիրավորել (http://www.akumb.am/showthread.php/63093?p=2346627&viewfull=1#post2346627) հեղինակին, հետո զուտ ինչ-որ բան դեմ ասելու մղումից դրդված գրառում արվեց, (http://www.akumb.am/showthread.php/63093?p=2346809&viewfull=1#post2346809) որտեղ, սակայն, տարրական տրամաբանական սխալ կար, ի վերջո էլ հենց ինքը, մոդեռատոռի պաշտոնը զբաղեցնողը թույլ տվեց իրեն, էլի ինչ-որ բան ուղղակի դեմ ասելու ձգտումից, իրեն թաքնված ծաղր (http://www.akumb.am/showthread.php/63093?p=2346816&viewfull=1#post2346816) թույլ տալ (??!!):

Ու սա դեռ ամենածանր օրինակներ չեն, նույնաոճ, բայց ավելի ծանր վիճակ է տիրում օրինակ այս թեմաներում.

http://www.akumb.am/showthread.php/20397/page53
http://www.akumb.am/showthread.php/38649/page4
http://www.akumb.am/showthread.php/45818/page10

և հատկապես այստեղ.

http://www.akumb.am/showthread.php/12313/page89

Կար ժամանակ, երբ ես ուզում էի Ակումբի Պատմություն բաժինը վերածել լուրջ պատմական ինֆորմացիա և քննարկումներ պարունակող հարթակի, փոխարենը - հիմա այնտեղ լուրջ զիբիլանոց է հաստատվել, որ վերացնելու փորձեր չի արվում, դե իսկ ես էլ... ուղղակի նոր թեմա բացելու նվազագույն ցանկություն չունեմ և փոխարենը իմ ֆորումն եմ ստեղծել. ինչու բացեմ, որ իրենց անպատժելիությունից ոգևորված մի քանի անհատներ վիրտուալ խուլիգանությամբ զբաղվեն և բացահայտ կամ թաքանված վիրավորեն ինձ? Դա ինձ ուղղակի պետք չէ - իրական կյանքում ես նմանների քթերն եմ ջարդում (եթե, իհարկե, նման բան լինում է), իսկ այստեղ մարդիկ մոինիտորների առաջ իրենց պաշտպանված են զգում, դե իսկ մոդերատորության "հիանալի" մակարդակն էլ բոլոր պայմաններն է ստեղծում նրանց "հաջող" գործունեության համար:

Ի դեպ, համաձայն չեմ այն մտքի հետ, որ "ֆորումների դարն անցել է" - ոչ ու հազար անգամ ոչ! Արդեն հիանալի կերպով հիմնավորվեց, որ ֆորումները ինֆորմատիվ բազայի դեր ունեն, որից սոցիալական կայքերը զրկված են: Այս թեմայով չկրկնվեմ, ուղղակի ասեմ, որ ֆորումները կորցրեցին զուտ "գյալաջի անել" ձգտողներին, բայց վիրտուալ մակարդակում լուրջ քննարկման արդյունքում բյուրեղացած ինֆորմացիայի ձգտող մարդկանց համար ֆորումները շարունակում են անփոխարինելի դեր ունենալ: Այս առումով քանակի փոխարեն որակ ձեռք բերվեց, որն, իհարկե, դեռ ռեալիզացնել է պետք:

Եվ վերջապես, Chuk, քո անձնական վարքագիծը ևս քիչ դեր չի խաղում ա: Բայց սրա մասին կասեմ միայն այն պայմանով, որ հաստատես, թե դա քեզ համար հետաքրքիր է ;)

Հ.Գ.

Գրեցի, երբ Chuk-ի վերջին պոստն ու խնդրանքը, չկենտրոնանալ դրա վրա, չի տեսել, պոստը դեռ չէր գրվել, բայց հիմա չեմ կարծում, որ կարիք կա պոստս հեռացնելու, քանի որ, Իմ համեստ կարծիքով, խնդիրներից կարևորագույնը դա է:

Chuk
16.09.2012, 21:28
Ահա, խնդրեմ :(
Լիոն, ես կարծում եմ, որ այս թեմայում նաև գրառումներ կլինեն նաև էն մասին, որ սխալ մոդերավորման պատճառով թույլատրել ենք քո իբր պատմաբանական թեմաներին լրիվ աղճատել պատմություն բաժինը՝ այն դարձնելով կեղծ գիտության բաժին: Ի՞նչ ես կարծում, արժի՞ այս թեմայում այդ կարգի տեսակետները թողնել:

Lion
16.09.2012, 21:37
Chuk, վաղուց է ասվել, նույնիսկ քո կողմից, որ դու բավարար գիտելիքներ չունես, որ որակես, թե իմ կողմից ստեղծված թեմաները կամ իմ պոստերը պատմական թեմաներով "կեղծ են" թե ոչ: Բայց նույնիսկ դա չէ կարևորը - կարող ես գեթ մեկ տեղ ցույց տալ, որտեղ իմ "կեղծ" թեզերը ժխտվել են հավուր պատշաճի և ես դրա հետ չեմ համաձայնել? Կասկածում եմ: Իսկ կարող ես մի պոստ ցույց տալ, որտեղ դրանք ծաղրվել են - դափոններով օրինակները լիքն են:

Հուսով եմ ամեն ինչ պարզ է...

My World My Space
16.09.2012, 21:38
Չուկ, սաղ հարցն էն ա, որ նկարագրածս պատճառներով ակումբում նոր անդամները չեն մնում, որովհետև չեն ուզում դառնան համընդհանուր ղժժանքի առարկա, հների մի մասը գնում ա, մի մասն էլ զահլա չի անում էլ բան գրի։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Chuk
16.09.2012, 21:40

Լիոն, դու իմ հարցը չհասկացար: Ես քեզ հարցնում եմ, էդ ոճի գրառումները քո կարծիքով թողնե՞մ էս թեմայում: Որտև եթե թողնեմ, դու մի հատ սենց պատասխան ես գրելու, հետո ես (ես քեզ հիմա կարող եմ պատասխանել, բայց չեմ անի), հետո դու, հետո Պողոսը, հետո Պետրոսը, հետո Բարդուղիմեոսը ու տենց շարունակ: Իմ ասածն էն ա, որ արժի՞ էս թեմայում, որտեղ պետք է փորձենք ելք գտնել, անել էնպիսի գրառումներ, որոնք նպաստելու են, որ հենց էս թեման էլ բազառ դառնա: Ու սպասում եմ քո համաձայնությանը ջնջել քո բերած օրինակն էլ, որ թեման չշեղվի ու նորից դառնա քո գիտնական լինել-չլինելու, քո աշխատանքների լուրջ կամ անլուրջ լինելու, քո հարցը: Որ էս թեման նորից չդառնա բազառ քո մասին:

Chuk
16.09.2012, 21:42
Չուկ, սաղ հարցն էն ա, որ նկարագրածս պատճառներով ակումբում նոր անդամները չեն մնում, որովհետև չեն ուզում դառնան համընդհանուր ղժժանքի առարկա, հների մի մասը գնում ա, մի մասն էլ զահլա չի անում էլ բան գրի։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Հասկացա Հով, գուցե իսկապես կան մարդիկ, ովքեր էդ պատճառով չեն մտնում, չեն գրանցվում: Բայց ես վստահ եմ, որ դա չի հիմնական պատճառը: Որպես ապացույց կարելի ա նայել օրինակ բազում նոր հետաքրքիր անդամների: Ուրիշ հարց, որ քանակի պակասում կա նաև նորերի, որը խնդիր ա: Ու ես ընդամենը կոչ եմ անում չֆիքսվել միայն էս պատճառի վրա, որովհետև կանխազգացում ունեմ, որ կարող ա դրան գնա: Քո ասածը չեմ հերքել, ոչինչ չեմ արել:

Lion
16.09.2012, 21:46
Լավ էր ասված - մինչև հիմա հարցական է, թե ինչու և ուր կորան օրինակ Kuk-ը, Երվանդը, Norton-ը և այլոք, ինչու պասիվացան Լեոն, Dayana-ն, Շինարարը, Elmo-ն, Երկնայինը և այլոք:

Իմ ֆորումում նման բան լիներ, երբ հեռանային կամ էլ փաստացի հեռանային ոչ միայն երբեմնի ամենաակտիվ, այլև կայքի արմատների մոտ կանգնած մարդիկ, ես դափոններով հետևություններ կանեի...

Chuk
16.09.2012, 21:49
Norton
Մնացածը հեչ, էս մեկը դզեց :)) Անդոն բանակում ա Մհեր ;) Մյուսների պասիվացման կամ էլ չմտնելու հետ կապված հավատա, որ քեզնից շատ ինֆորմացիա ունեմ ու քեզնից շատ եմ հետևություն արել: Սակայն քանի որ հետևություն անող ես, ավելի լավ ա կոնկրետ հետևությունները գրի, թեման բացված ա հենց պատճառներ գտնելու ու դրանց վերացման ճանապարհներ ուրվագծելու համար, այլ ոչ թե կոնկրետ օրինակներով փակուղի տանելու կամ բազառի բուն սարքելու:

Lion
16.09.2012, 21:54
Լիոն, դու իմ հարցը չհասկացար: Ես քեզ հարցնում եմ, էդ ոճի գրառումները քո կարծիքով թողնե՞մ էս թեմայում: Որտև եթե թողնեմ, դու մի հատ սենց պատասխան ես գրելու, հետո ես (ես քեզ հիմա կարող եմ պատասխանել, բայց չեմ անի), հետո դու, հետո Պողոսը, հետո Պետրոսը, հետո Բարդուղիմեոսը ու տենց շարունակ: Իմ ասածն էն ա, որ արժի՞ էս թեմայում, որտեղ պետք է փորձենք ելք գտնել, անել էնպիսի գրառումներ, որոնք նպաստելու են, որ հենց էս թեման էլ բազառ դառնա: Ու սպասում եմ քո համաձայնությանը ջնջել քո բերած օրինակն էլ, որ թեման չշեղվի ու նորից դառնա քո գիտնական լինել-չլինելու, քո աշխատանքների լուրջ կամ անլուրջ լինելու, քո հարցը: Որ էս թեման նորից չդառնա բազառ քո մասին:

Ուզում ես ջնջի, ապեր, ուզում ես ոչ - անձամբ ես չէի ջնջի իմ քննադատությանը, այսինքն իմ առողջացմանը ուղղված նույնիսկ ամենահետին այն գրառումը, որը 101 տոկոսով համարում եմ սխալ: Կոնկրետ դեպքում ես կոնկրետ օրինակի վրա ուղղակի ցույց տվեցի այն, ինչ մինչ ինձ այս կամ այլ կերպ ասացին այլ մասնակիցներ, մնացածն էլ դու գիտես, ապեր ;) Մի անգամ ասել եմ ու էլի կկրկնեմ - Ակումբը Արտակ Հարությունյան անհատի ստեղծագործությունն է ու և Ակումբի տրիումֆը, և նրա կատաստրոֆան ցույց է տալու հենց Արտակ Հարությունյան անհատի հաջողությունը կամ անհաջողությունը, նման գործ կազմակերպել կարողանալու կամ չկարողանալու հարցը: Դա ինչ-որ տեղ քո ներքին էության, բնավորության արտահայտությունն է` հայելին: Ու եթե ջնջես իմ գրառումը, ազնիվ խոսք, մազաչափ իսկ չեմ նեղվի, ուղղակի երևի թե էլ բան չեմ ասի այս թեմայով, քանի որ ասածս հիմնականում ասացի: Ու եթե արդյունքում Ակումբը մի օր մեռնի ( :( ), ես ընդմանեը կտխրեմ ու մեկ էլ... ինքս իմ մեջ կփաստեմ, որ Արտակ Հարությունյան անհատը մի հիանալի գործ սկսեց ու ոչ վատ հաջողությունների հասավ, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացավ "հարվածի թափը պահել" ու հաջողությունը պահպանել, այսքան բան, ապեր :think

Ուլուանա
16.09.2012, 22:07
MWMS–ի նշած պատճառն, իմ կարծիքով, իրոք լուրջ դեր ունի, բայց կա նաև, այսպես ասած, վարակիչ պասիվության գործոնը։ Հին անդամներն արդեն կարծես հոգնել են, սպառվել, ասելիք ունեցողներն էլ հաճախ չեն գրում, որովհետև առանձնապես կարդացող չկա, համոզված եմ՝ շատերն են էն զգացողությունն ունենում, որ իմաստ էլ չունի որևէ գրառում անելը և այլն, ու դրա հետևանքով պասիվացել են, նոր անդամներն էլ հաճախ ոգևորված մտնում են, էդպես ոգևորված ու հիացած մի քիչ կարդում, ուրախանում, թե ինչ հետաքրքիր ֆորում են ընկել, բայց շուտով գիտակցում են, որ իրականում ընդամենը ֆորումի թանգարանն էին կարդում, իսկ բուն ֆորումն արդեն վաղուց մեռած վիճակում ա, համարյա չգործող, իրենց հավեսն էլ էդտեղ ա փախնում, հիասթափվում, պասիվանում, գնում են։

Էս իրավիճակում ես էսպիսի մի ելք եմ տեսնում. ներկայումս Ակումբ գոնե մտնող անդամներով, այսինքն՝ նրանցով, որոնց գոնե մի քիչ դեռ հուզում ա Ակումբի վիճակը, որոշենք ակտիվ գրառումներ անել, թեմաներ բացել, քննարկումների մասնակցել՝ այդպիսով մի որոշ ժամանակ թեկուզ արհեստականորեն ակտիվություն ապահովելով, ինչը, սակայն, կարող է ոգևորել ու ակտիվության դրդել նոր անդամներին, իսկ երբ վերջիններս արդեն սկսեն իրենց եռանդն ու էներգիան լրջորեն ներդնել Ակումբում գրառումներ անելուն, գուցե իրենք էլ իրենց հերթին արդեն բնականորեն հավեսի գցեն ու ակտիվացնեն հին անդամներին։ Ու գուցե էդպես Ակումբը բնականորեն ակտիվանա ու արդեն, այսպես ասած, ինքնասնուցվի։ Չգիտեմ՝ ինչքանով ա ռեալ, բայց մտքովս անցավ, ասեցի՝ գրեմ։

dvgray
16.09.2012, 22:08
իմ կարծիքը էն ա, ինչ որ եղել ա սրանցի շաաատ ժամանակ առաջ :
նախ, չարժե խառնել իրար վիրտուալն ու ռեալը, այսիքն այստեղի վիրտուալ նիկերի ռեալ հանդիպումները կոպիտ սխալներ են, ֆորումային իմաստով: Իհարկե, ամեն սխալ, ունի նաև իրա ճիշտ-լավ կողմը, որն է լիքը նոր ընտանիքների կազմավորումը, ու նաև նոր լավ ու երկարատև ընկերություների գոյացումը: սակայն պետք է հաշտվել այն մտքի հետ, որ այստեղ հին հունական փիլիսոփաներ չեն հավաքված, որոնք ասեն, որ չնայած Չուկը ընկերս է, բայց ճշմարչտությունը ավելի բարձ է /Չուկին - օրինակի համար :)/: չնայած այդպիսի անդամներ իհարկե կան Ակումբում, անուններ չտամ ...
Այսիքն եթե ուզում եք ու սա լինի Ֆորում, որտեղ հանդիպում են իրան Կարծիքները, Մտքերը, այլ ոչ թե Անձիք, ապա մեր ոտքի գյոռա, պետք է քիչ հանդիպել ու կապնվել իրար - վայ, ազիզ ջան, չգիտեի որ դու ես, թե չէ բա ես էտպեսի բան գրող էի՞ ... և այլն այս սկզբունքով:

երկրորդ: ով ա ասել, որ ֆորումում միայն իրար իտելեգենտ խոսքեր են ասում: նայեք հունական հին ֆորումները, իսկական ֆորումները, տո երևի իրար մեր էլ էին քրֆում :D... նայեք անգլաիկան ֆորումային ամենակարևոր հարթակը պառլամետը, եթե պետք է լինում, կարծիքի, մռտքի համար իրար կոկորդ են կրծում...
ու հանգիստ եղեք: անարխան այս դեպքում ամենակազմակերպող մեխամիզմն ա: "անարխա մած պարյադկա :B :) "
պետք է բոլորն էլ կարծիք ասեն, հիմար, խելոք, լավ, վատ... այ այդ սխալվելու վախը բերում է ընդանրապես աշխատանքի կազմաքանդման:

ու մի բան էլ, սա նաև լավ նշան է, երբ "խոսքը՛ արդեն քիչ մարդու է հետաքրքրում: դա իրականում հասարակության առողջացման նշան է: այսիքն հասարակությունը վերջապես ձեռբազատվում է սուտի պարտադրված ձևերից, և մտում է այն իրական ձևի մեջ, ինչ որ բռնում է իրական բովանդակությանը:
... սա լավ նշան է Հայաստանի համար ;)

Chilly
16.09.2012, 22:09
Բարիօր ժողովուրդ
Ակումբն ի՞նչ ա, կա՞յք թե՞ միջավայր:
Չուկ ջան, ինձ թվում ա, ակումբը պուճուր պետություն ա, ու դու համարյա միշտ ձգտվցվել ա ակումբում ինչ-որ կերպ դեմոկրատիա պահել: Իսկ հիմա ժամանակնա, Չուկ, որ ակումբի ղեկի արժանի, քո նման սրտացավ ու բանիմաց փոխարինող գտնես, որը կլինի ակումբի նոր եկող մասսայի տարեկիցը, կշնչի նենց, ոնց իրենք...
Մնցած հարցերը եղել են ու կլինեն, ոչ մի պետություն չկա, որտեղ դժգոհներ չլինեն: Լիոնի գրածներին ձեռ կառնեն, հավայի ղժիկներ կանեն, հիմար թեմաներ կբացեն, լավ թեմաները մոդեռները կփակեն, էս ամեն ինչի մեջ էլ համուհոտ կա, էս էլ ա ակումբ:
Չգիտեմ, սա ընդամենը տեսակետ էր...

One_Way_Ticket
16.09.2012, 22:12
Ուրեմն ես մի ռուսալեզու ակտիվ տուրիստական ֆորումի ակտիվ մասնակից եմ արդեն գրեթե երեք տարի։
Էդ բոլոր նկարագրված բացասական երևույթները այնտեղ էլ կան։ Срач-եր էլ են լինում, նորեկների միամիտ հարցերի վրա ղժժալ էլ է լինում, ամեն ինչ էլ լինում է։ Լինում է, որ երբեմնի ակտիվ մասնակիցը թուլացնում է ակտիվությունը, իսկ հետո ընդհանրապես կորում է։ Ու չնայած դրան՝ ֆորումը ծլում-ծաղկում է, նորեկների պակաս չի զգացվում։
Այնպես որ, դա պատճառ չի ֆորումի մարելու։ Ես չեմ էլ պատկերացնում, որ ֆորումում срач ընդհանրապես չլինի, ղժժալ չլինի։ Նման ֆորում դեռ չեմ տեսել ու դժվար էլ տեսնեմ։

keyboard
16.09.2012, 22:14
Lion ախպեր, կներես, որ խառնվում եմ, բայց հետդ չհամաձայնելու համար եմ գրում: Մի քիչ շեղեցինք թեման, զուտ էն առումով, որ ակտիվացման համար ելքեր գտնելու տեղը սկսեցինք փնտրել ակումբ չմտնողների չմտնելու պատճառները: Էդ արդեն անցյալա ու եթե իրանք չեն մտնում դա իրանց անձնական գործնա, արի էդ թողնենք: Անձամբ ես, քո գործը ավելի եմ գնահատում ու քեզ մի քանի անգամ ասեմ ել դրա մասին, քո հետ ռեալ կյանքում էլ շբվելու մեծ ցանկություն ունեմ, չնայած, որ պատմությունից հեռու մարդ եմ:
Բայց էսքանը հաշվի առնելով մենք պիտի նենց անենք, որ չանձնավորվի, ես գիտես, որ ընդունում եմ երբեմն քո,իմ,մյուսի գրառումների նկատմամբ շատ "խիստ" վերաբերմունքը ղեկավարության կողմից, բայց մենք ենթագիտակցորեն դա վերագրում ենք մեր անձին, ամեն ինչ սկսվումա ըտեղից:
Գիտե՞ս, ես նախկինում քո պես էի մտածում, որ էս ֆորումը Արտակինն ա, բայց հիմա տենց չեմ մտածում, չնայած նրան, որ տեր տիրականը ինքնա ու մի օր որոշի, որ փակումա ակումբը ամեն մեկս էլ մեր կարծիքն ու պահանջը ունենք ներկայացնելու ու չհամաձայվելու: Ակումբը մերնա, բոլորինս ու պտի հիմի քարը փեշներիցս թափենք ու փորձենք ելք գտնել էս վիճակից:
Ես էս պահին չեմ դիտարկում ղեկավարություն, ես, դու, Արտակը առանձին, իմ ու Արտակի կամ Մունի տարաձայնությունները, էս պահին ես դիտարկում եմ ակումբը, որպես մի ամբողջական միավոր, արի կպնենք էդ միավորը պահենք ու չնեղանանք իրարից, ժամանակի ընթացքում քո գործն էլ, մնացածի չարածն էլ ամեն մեկը արժանանալույա իրա գնահատականին:
Էդքան բան, ինչ եղել ա անցյալում, արի թողնենք անցյալում, ներկան ու հաջորդը, ապագանա կարևոր:
Հուսով եմ ճիշտ կհասկանաս գրառումս ախպեր ջան::)

Lion
16.09.2012, 22:21

Միանգամայն համաձայն եմ, եղբայր, ու մազաչափ իսկ ոչ նեղացած եմ, ոչ վատ եմ զգում: Չնայած այստեղ ինձ հաճախ են "տրորել", բայց ասել եմ էլի կասեմ - սա լուրջ մշակութային երևույթ է և մենք պետք է ձգտենք պահպանել այն: Համենայն դեպս ես նման նպատակ ունեմ ու դրա համար չեմ ալարում և այսքան գրում եմ: Դե, կարծիքնե ենք փոխանակում - իմ կարծիքը այն էր, ինչ ասացի - մթնոլորտը: Հիմի սխալ է սա, թե ճիշտ - այլ հարց է:

Ակումբը, սենց ասենք, "ազգիննա", բայց կոնկրետ մակարդակում այն այնուհանդերձ Chuk-ին է պատկանում, քանի որ վերջնական որոշումներ ընդունելու լիազորությամբ հենց նա է օժտված:

Chuk
16.09.2012, 22:31
Հիմա ստացվելու ա, որ ինչ գրվում ա, ասում եմ դրա վրա մի ֆիքսվեք :))

Ժող, հանգամանքներից ելնելով ես գիտեմ, որ կան մարդիկ, որ եթե մասնակցեն էս քննարկմանը, կուզեն կետ առ կետ պատասխանել Լիոնի օրինակներին: Խնդրում եմ դա չանել: Ինքս էլ շատ ասելիք ունեմ, համարում եմ իր գնահատականները շատ սուբյեկտիվ ու իրականությունից հեռու, կարող եմ գնալ ու ավելի խորքից գալով բացատրել, ներկայացնել իմ տեսակետը, թե իր բերած թեմաներում ինչու են այդպիսի գրառումներ արվել, որ դրանց մի մասը հենց իր պատճառով է, մյուս մասը, չնայած իր կարծիքին, լրիվ նորմալ են ու չեն պարունակում որևէ հակականոնադրական բան և այլն: Բայց էդ ամեն ինչը չեմ անի հասարակ պատճառով. պետք չի այս թեման դարձնել հին վեճերը վերականգնելու, հարաբերությունները պարզելու ու «քյալա տալու» տեղ: Ու կոչ եմ անում, որ այդ մարդիկ էլ չսևեռվեն էդ օրինակների վրա: Դե հիմա Լիոնն ա, հիշել ա հին բաները, գրել ա, անցնենք առաջ: Փորձենք գտնել ակումբն ավելի ակտիվացնելու ձևը:

Ի դեպ, որ ակումբն ակտիվանալու ա, ես չեմ կասկածում:
Ավելին, ես համարում եմ, որ ակումբը հայկական մյուս ֆորումների համեմատ այս պահին էլ է շահեկան վիճակում: Ընդամենը պետք է ավելի լավ պատկերացնել թե ինչ ենք անում ու ուր ենք գնում:

Two-Face
16.09.2012, 22:33
Իսկ ինձ չի թվում, թե ակումբը պասիվացել ա: :)
Համենայն դեպս ոչ խաղեր բաժինը :))

Շինարար
16.09.2012, 22:36
Էս իրավիճակում ես էսպիսի մի ելք եմ տեսնում. ներկայումս Ակումբ գոնե մտնող անդամներով, այսինքն՝ նրանցով, որոնց գոնե մի քիչ դեռ հուզում ա Ակումբի վիճակը, որոշենք ակտիվ գրառումներ անել, թեմաներ բացել, քննարկումների մասնակցել՝ այդպիսով մի որոշ ժամանակ թեկուզ արհեստականորեն ակտիվություն ապահովելով, ինչը, սակայն, կարող է ոգևորել ու ակտիվության դրդել նոր անդամներին, իսկ երբ վերջիններս արդեն սկսեն իրենց եռանդն ու էներգիան լրջորեն ներդնել Ակումբում գրառումներ անելուն, գուցե իրենք էլ իրենց հերթին արդեն բնականորեն հավեսի գցեն ու ակտիվացնեն հին անդամներին։
Ուլուանա ջան, մի տեսակ չեմ հավատում, որ էդ արհեստականությունը կարա արդյունք տա: Կլինի՞ դա էն Ակումբը, որտեղ անկեղծ կռիվ, նեղանալ, խռովել, զայրանալ կար: Էդ խռովելուց, նեղանալուց որպես վատ բան շատ ա խոսվում, բայց իմ կարծիքով դա ակումբի՝ տեքստից, գրառումներից, դիզայնից, տեսանելիից դուրս ունեցած ամենաէական առանձնահատկություններից ա, որ Ակումբը Ակումբ էր դարձնում, սա մի անծանոթ մարդկանց միջավայր ա, որոնցից, որից կարելի ա խռովել: Անէներգիա, ներողություն՝ իմպոտենտ գրառումներով կարո՞ղ ենք ստանալ, վերականգնել, պահպանել այդ առանձնահատկությունը, որը մարդկանց հենց կապում, կախված վիճակում էր պահում ֆորումից: Հայկօն, Վորլդը, օրինակ, էնպես չի, որ այլևս հրաժեշտ են տվել վիրտուալ, տեքստային ինքնաարտահայտմանը, նաև մյուսները, իրանք նույնքան ակտիվ են վիրտուալում, ինչքան էին ակումբում չէ՞, իմ տպավորությունս է: Հիմա ասենք նույն գրառումները իրանք նաև դնում են ակումբում, արդյո՞ք դրանք կմնան նույնքան գրավիչ… Վորլդը կարծես անում էր տենց բան, փորձ, բայց ես՝ իր գրառումներին մշտապես հետևողը, դրանք արդեն կարդացած էի լինում ֆեյսբուքում:

Էս թեման ինչո՞ւ ա սենց ակտիվ. ոչ մեկս, հուսով եմ, պլան չենք կատարում, չէ՞: Արտահայտվելու ներքին մղում կա, արտահայտվում ենք: Կա՞ տարբերակ, հնարավո՞ր ա գտնել տարբերակ, որ քննարկումներ ծավալվեն հենց ֆորումում, որ մարդիկ ուզեն, ներքին մղում ունենան հենց էստեղ արտահայտվելու, կիսվելու: Եթե կարողանանք գտնել այդ տարբերակը, ֆորումը կվերածնվի, ես էս պահին նման տարբերակ, նորից ներողություն, չեմ տեսնում:

Օրինակ, «Վանաձորյան ընտրություններ» թեմա բացեցի, բայց երբ ես կամ ֆեյսբուքում, երբ իմ ֆրենդների մեջ կան քաղաքապետարանի շնիկներ, մի տեսակ ինձ թվաց՝ թաքուն խոսալ կլինի այստեղ, նախընտրեցի էլի ինչ-որ չափով ֆեյսում ասել ասելունս, բայց ամեն դեպքում «քաղաքապետարանի շնիկ» արտահայտությունը պահեցի ակումբի համար:))

Չգիտեմ՝ ինչը կարա մարդկանց ձգի դեպի այստեղ, կարելի ա ուղղակի պայմանավորվել, որ մեր տարիքի «բարձունքից» ամենաանհեթեթ թվացող թեմաներին, գրառումներին ակնհայտ քամահրական վերաբերմունք ցույց չտալ, թող մարդիկ էլի սկսեն անկապում գրել աշունից ու անձրևից:love, անկապը մոտավորապես տենց ա չէ՞ սկսվել, հարցնեն ինչ է սերը ու փորձեն պատասխանել, քննարկեն նախաամուսանական սեռական հարաբերություններն ու թե ով պետք է առաջինը սեր խոստովանի: Ես էլի վատատես եմ, չեմ կարծում՝ արդյունք կտա, բայց փորձել կարելի ա:

Նենց չի, որ էն մարդիկ, ովքեր էլ չեն գրում, էլ չեն էլ մտնում, Չուկն այցելությունների քանակից ավելի լավ կիմանա, բայց ես ամսով էլ գրառում չանեմ, օրը երկու-երեք անգամ մտնում եմ, ու ով իմանա ասած ասողը մեկ էլ մի օր՝ ինձ, մի ուրիշ օր՝ քեզ, հետո՝ Վորլդին, Հայկօին, Ներսեսին, մյուսին-մյուսին, հետաքրքրող թեմաներ կհայտվեն նորից, կամ մեկս կուզի մի բան քննարկել հենց էս միջավայրում, բայց պլանով գրառումներ, ինձ թվում ա, չարժե:

Chuk
16.09.2012, 22:47
Մի բան էլ ասեմ ու փորձեմ ինքս առաջիկայում քիչ միջամտել քննարկմանը:

Իրականում, ինչպես ասել եմ, կա գործողությունների շարք, որոնք ծրագրել էի անել ակումբը ակտիվացնելու ու մթնոլորտը փոխելու համար: Դրանք ես չեմ գրում, որովհետև չեմ ուզում քննարկումը շեղեմ պատրաստի լուծումների ուղղությամբ. դա հղի ա նոր լուծումները տեսանելի չդարձնելով:

Բայց նախատեսածս քայլերից մեկի մասին ամեն դեպքում կասեմ, հաշվի առնելով, որ թեմայում արդեն շատ հնչեց «Արտակ Հարությունյան», «Chuk-ի սեփական» և նմանօրինակ ձևակերպումներ: Ես չեմ ուզում խորանալ ու քննարկել հնչած օրինակներից որևէ մեկը: Գուցե ես սխալներ եմ արել (ոչ թե գուցե, այլ հաստատ), գուցե թվացյալ սխալներից շատերն իրականում ճիշտ են եղել: Ամեն դեպքում որոշեցի էս պահին բարձրաձայնել, որ իմ նպատակների մեջ ա մտնում որոշակի ժամանակ հետո վայր դնել իմ որոշակի լիազորություններ: Այդ ժամանակ ես կշարունակեմ զբաղվել ակումբի տեխնիկական հարցերով, ակտիվ կմասնակցեմ քննարկումներին, ակումբի սեփականատերը հավանաբար կշարունակեմ մնալ, բայց նպատակն էն ա, որ այլևս որևէ ազդեցություն չունենամ մոդերատորական գործունեության վրա: Գուցե իհարկե կլինեմ ինչ-որ բաժնի, օրինակ իմ սիրելի «ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատոր, ու վերջապես կկարողանամ ավելի ակտիվ զբաղվել այդ բաժնով, բայց որպես ավագ մոդերատոր, որպես մոդերատորությանը վերաբերող հարցերում «վերջնական որոշում կայացնող» իմ գործունեությունը կդադարեցնեմ:

Էնպես որ էսօր շատ ասեցի մի ֆիքսվեք, բայց սա հաշվի առնելով առաջարկում եմ իմ անձի վրա էլ այլևս չֆիքսվել:

Lion
16.09.2012, 22:52
Ի դեպ ասեմ, ես էլ օրինակ "Քաղաքականություն" բաժնում ավելի շատ կարդում եմ, քան գրում, իսկ որոշ թեմաներ էլ, օրինակ "Քաղաքական լրահոս"-ը, համարում եմ օպերատիվ ինֆորմացիա ստանալու լուրջ միջոց: Զվարճալի բաժինն էլ վատ չի, բայց այս բաժինների հարաբերական ակտիվության գաղտնիքն էնա, որ սրանք իրենց ներքին բնույթով նման են "ֆեյսբուքյան գյալաջիներին"...

Ժողովուրդ, խնդիրը մի քիչ էլ ակումբական չի - պարզաբանեմ օրինակի վրա: Լիքը ռուսալեզու կայքեր կան, որտեղ ԱՊՀ-ից հավաքված ժողովուրդը քննարկում է ռազմական պատմությանը վերաբերվող նեղ հարցեր: Ողջ ԱՊՀ-ի ջանքերով այդ մի քանի ֆորումները ոչ վատ արդյունք են ապահովում, բայց արդեն առանձին երկրների մակարդակով նման ոչ մի ֆորում չի գործի - օրինակ ես ռազմական պատմության ֆորումային ղազախ միայն մեկ մասնակից եմ ճանաչում, ևս մեկ տաջիկ, մեկ հայ /ես/, մեկ ոչ այնքան ակտիվ վրացի, երկու բելոռուս, մի քանի ուկրաինացի և ավելի շատ ռուս: Մենք բոլորս միջավայր ենք ստեղծում, որտեղ սպեցիֆիկ հարցեր ենք քննարկում:

Նույն բանը օրինակ այս ֆորումի Պատմություն բաժնում չի ստացվում անել, թեև Varzor-ը վատ սպարինգություն չի ապահովում - գաղտնիքը նրանում է, որ մասնակիցների հիմնական մասը ձգտում է կամ գյալաջիի և հեռանում է դեպի "ֆեյսբուքներ", մի մասը "լիցքաթափվելով ղժժում" է, իսկ այ օրինակ, չասեմ համեմատաբար հայտնի Ավարայրը, բայց ասենք Սմբատ I-ի գահակալության հետ կապված հարցերը քննարկող մարդ չի մնում, ով էլ որ հանկարծ հայտնվում է, հանրագիտարանային մակարդակից այն կողմ որպես կանոն չի անցնում...

Այսպիսով, կան նաև օբյեկտիվ խնդիրներ...??!!

Ի դեպ, Ավագ մոդերատորությունից հրաժարվելու պահով - հարցեր են առաջանում, որոնցից հիմնականները - մնալով սեփականատեր, Chuk-ը շարունակելու է իրեն վերապահել "վերջնական որոշում" ընդունելու լիազորությունը? Եթե այո, ապա քայլն անիմաստ է, իսկ եթե ոչ, ապա ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է սեփականատեր մնալով վերջնական որոշումներ չընդունել?!

Universe
16.09.2012, 23:07
Պատճառներից մեկը հաստատ ակումբի ադմինիստրացիային առաջարկ անելուց որպես դուռ ճռռալնա: Կյանքում՝ մենակ ակումբում եմ ինձ «ճռռացող դռան» պես զգացել, որ ոնց որ խոսաս-գրես, ու ասածդ տեղ չհասնի:

Առաջվա, 2006-2007 թվականների մթնոլորտից խոսալ անգամ չեմ կարա, համեմատելու չի:

Ակումբի թեման դարձելա հիմնականում օրվա լրատվականների թեմաները: Ինքս ժամանակ չունեմ շատ մտնելու, բայց թեմաների մեծամասնության մեջ կողքից դիտորդի դերում լինելով հանդերձ կարող եմ ասել, որ 10-15 հոգուցա բացկացած հիմնական զարգացվող նյութը:

Ինչ որ տեղ տեխնիկական/ՍԵՕ մակարդակիցել կարելի է բողոքել: Չուկը ինքը հիմա կհաստատի երևի խոսքերս:

Malxas
16.09.2012, 23:15
Համարյա բոլորդ խոսեցիք գլոբալ պասիվացման մասին: Ինքս կխոսեմ միայն իմ պասիվ լինելու մասին:
Մի ժամանակ առաջ շատ էի ոգևորված ակումբով, բավական հաճախ թեմաներ էի բացում, որոնցից ոմանք իրենցից հետաքրքրություն էին ներկայացնում և ակումբի մեծ թվով մասնակիցների կողմից քննարկվում: Ներկա պահին ակտիվ լինելու ցանկություն չունեմ և հազվադեպ եմ գրառումներ անում, աշխատելով լինել հնարավորինս իներտ, որպեսզի ակումբակիցներից ոմանք կատաղած չհարձակվեն ինձ վրա, վիրավորական, խոցող, հեգնող, պորտը տեղը դնող գրառումներ չանեն: Բայց արի ու տես, որ դա էլ չի օգնում: Ես զգայում մարդ եմ և վիրավորվում եմ, ճնշվածության զգացողություն եմ ունենում: Մտածում եմ, ինձ պետք է դա? Շատ լավ մարդիկ իրական կյանքում հարգալից են իմ նկատմամբ, ինչու այստեղ ակումբում էլ այդպես չլինի: Կարճ ասած, ակումբի որոշ անդամների կողմից անբարյացակամություն եմ զգում ու ցանկություն չունեմ տհաճ երկխոսություններ ունենալ նրանց հետ: Միևնույն ժամանակ ինձ հետաքրքիր է այստեղ: Ակումբում ես շատ լավ, ինքնատիպ մարդկանց հետ եմ ծանոթացել, որոնցից վերցնելու բան ունեմ:
Պերճախոսությունը հատուկ չէ ինձ, բայց կարծում եմ բոլորը հասկացան, թե ինչ նկատի ունեմ:
Հուսով եմ բառերի հետևից ոչ ոք չի ընկնի: Առհասարակ, կխնդրեի չպատասխանել իմ գրառմանը. Պարզապես նկատի ունեցեք: Պասիվացման պատճառներ եք փնտրում, ահա և գրեցի ակումբի մեկ անդամի պասիվ լինելու պատճառը:

Նետ
16.09.2012, 23:38
Մյուս խնդիրների մասին սկսվեց խոսել. շնորհակալություն Ներսին, թեման մեջ գցելու համար, Շինարարին ու ivy-ին՝ շարունակելու:: Դեռ էլի պետք է խոսենքՄի՛ անտեսիր մարդկանց ընկեր(՞):ես քեզ չեմ անտեսում՝ կարևորում եմ:
Կամ, ոնց կուզես...

My World My Space
16.09.2012, 23:44
Էս իրավիճակում ես էսպիսի մի ելք եմ տեսնում. ներկայումս Ակումբ գոնե մտնող անդամներով, այսինքն՝ նրանցով, որոնց գոնե մի քիչ դեռ հուզում ա Ակումբի վիճակը, որոշենք ակտիվ գրառումներ անել, թեմաներ բացել, քննարկումների մասնակցել՝ այդպիսով մի որոշ ժամանակ թեկուզ արհեստականորեն ակտիվություն ապահովելով, ինչը, սակայն, կարող է ոգևորել ու ակտիվության դրդել նոր անդամներին, իսկ երբ վերջիններս արդեն սկսեն իրենց եռանդն ու էներգիան լրջորեն ներդնել Ակումբում գրառումներ անելուն, գուցե իրենք էլ իրենց հերթին արդեն բնականորեն հավեսի գցեն ու ակտիվացնեն հին անդամներին։ Ու գուցե էդպես Ակումբը բնականորեն ակտիվանա ու արդեն, այսպես ասած, ինքնասնուցվի։ Չգիտեմ՝ ինչքանով ա ռեալ, բայց մտքովս անցավ, ասեցի՝ գրեմ։

Ան ջան իմ բերած պատճառներն արդեն իսկ բավական ա, որ ես որևէ քննարկման չմասնակցեմ, որովհետև վաղուց ա, ինչ ակումբում քննարկում չկա, կա տեսակետաճխտություն ու փոխադարձ անհարգալից մթնոլորտ։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ձայնալար
16.09.2012, 23:52
Բարև Ձեզ

Նախ սկսեմ նրանից, որ պասիվացման պատճառ չեմ համարում ո'չ վատ մթնոլորտը, ո'չ էլ մոդերավորման թերությունները: Կասեմ ավելին` հիմա մթնոլորտն ավելի լավն ա քան էն ակտիվ ժամանակներում: Ես 2007-ից քաղաքականության մոդերատորն եմ ու ժամանակ ա եղել, որ հազիվ էի հասցնում փոխադարձ հայհոյանքները ջնջել :)) Ու քանի որ Դիվիգրեյը թասիբի գցեց, Արիստոտելից հետ չմնալով կասեմ, որ Չուկն ա մեղավոր, որ էս թեմայում սենց շեղող գրառումներ են արվում` մասնավորապես Լիոնի գանգատը. որովհետև էս քննարկումների շարքը սկսեց ոչ թե հենց էս թեմայով այլ էն թափանցիկ մոդերավորման մասին, ըստ իս ոչ հրատապ թեմայից:

Հիմա պատճառների մասին:
1. Սերնդափոխության խնդիր կա` և' շարքային անդամների, և' ադմինիստրացիայի: Հնարավոր չի, որ Չուկը նույն եռանդով շարունակի հետևել ֆորումին ինչ սրանից վեց տարի առաջ: Ոչ էլ ես նույն եռանդով կհետևեմ քննարկումներին ինչ սրանից չորս-հինգ տարի առաջ: Ու սա օբյեկտիվ ու անշրջելի փաստ ա: Նույնն էլ գրառումներն են` պահի տակ կարող ա մի թեմայում ակտիվանանք, հետո հոգնելու ենք, կամ գործերով ընկնենք ու թարկենք:

2. Ակումբն այլևս ժամանցի համար գրավիչ չէ, կամ պակաս գրավիչ է: Որքան էլ որ ֆորումը կարող է օգտակար ու հետաքրքիր լինել, իմ համոզմամբ մենք հիմանականում մտնում ենք ակումբ հենց այնպես տեսնելու ինչ կա չկա ու ժամանակ անցկացնելու: Իսկ դրա համար հիմա ֆեյսբուքն ավելի գրավիչ ա: Չնայած ֆեյսբուքում անցկացրած ժամանակն իմ կարծիքով ավելի անիմաստ ու անօգուտ ա:

Հիմա ամենադժվար ու պատասխանատու մասը` ի՞նչ անել:

Ա. պետք ա մտածել, կարո՞ղ ա ինչ-որ բան կա, որ ջահելներին վանում ա կամ չի գրավում, ինչը մենք` բիձեքս, չենք տեսնում. օրինակ, դիզայնը: Կուզենայի համեմատաբար երիտասարդ ակումբցիները կարծիք հայտնեին:

Բ. Առավելագույն ինտեգրացիա ֆեյսբուքին, տարբեր խաղալիքների-ֆունկցիաների ավելացում` օրիանակ, գրառումը լայքելու հնարավորություն, երևի էլի տենց բաներ կան, որ կարելի ա ավելացնել

Գ. Խրախուսական համակարգի ակտիվ օգտագործում: Այվիի զնաչոկից տարբեր թեմաներով: Խրախուսել ակտիվությունը`օրիանկ ամսվա կամ եռամսյակի ամենաշատ հոդած հրապարակածին, ֆեյսբուքում ամենաշատ ակումբի թեմա շեյրածին ու լայքածին և այլն:

Դ. Ակումբում կան լիքը արժեքավոր գրառումներ, թեմաների թոհուբոհում կորած, որոնք կարելի ա թեթև կոսմետիկ ժմիջամտությունից հետո հոդված սարքել:

Ե. Ավելի ակտիվ թեմաներ բացել հատկապես առօրյա ակտուալ թեմաներով. ասենք թե էսօրվա համար` ծխող կնոջ արձանը, սաֆարովի կացինը, Սերժի թատրոնը և այլն: Էս մեկը կարծում եմ մեր` մոդերատորներիս բացթողումն ա, սենց թեմաները սովորաբար ակտիվ են լինում ու էդ ընթացքում առավել որոնվող: Ժամանակին Արթգեոն էս գործը լավ անում էր:

Վերջում ուզում եմ նշել, որ մտքերի մեծ մասը մինչ ինձ արդեն հնչեցվել են, ես ընդամենը փորձել եմ ի մի բերել այն կարծիքները, որոնք կիսում եմ:

Արէա
17.09.2012, 00:08
Վիրտուալ աշխարհում Ակումբն իմ ամենահարազատ վայրն է:
Մասնակիցներից ոչ մեկին իրական կյանքում չեմ ճանաչում, անկեղծ ասած առանձնապես չեմ էլ ուզում, ինձ ակումբային կերպարներն են գրավում: Ակումբում ինձ հարազատ մարդկանցից մի քանիսը, մի քանի անգամ առաջարկել են ծանոթանալ իրական կյանքում, շփվել, ընկերություն անել. անամոթաբար մերժել եմ, պատճառը Ակումբի հեքիաթային, անսովոր, անիրական կերպարի պահպանման ցանկությունն է եղել, իրական կյանքում մարդիկ այլ են, Ակումբում ոնց որ հեքիաթի հերոսներ լինեն :) Նորից ներողություն խնդրեմ էդ մարդկանցից ու անցնեմ առաջ:

Իրականում ես չափից դուրս չշփվող, ու փակ մարդ եմ. Ակումբում կարողանում եմ ինձ ազատ զգալ, Ակումբում թեմաներից եմ խոսում, որոնց մասին իրական կյանքում երբեք չեմ խոսել, Ակումբը ոնց որ իմ երկրորդ կյանքը լինի, ու ես սիրում եմ էդ կյանքը :)

Հիմա բուն թեմայի մասին: Կարծում եմ Ակումբը գովազդի կարիք ունի: Մարդիկ չգիտեն Ակումբի մասին: Մի քանի անգամ մտածել եմ էս հարցի շուրջ, մի լուծումատիպ բան եմ գտել: Շատ նշվեց որ Ֆեյսբուքը մարդկանց խլում է Ակումբից, այսինքն ֆեյսբուքն ինչ-որ չափով խանգարում է Ակումբին: Բայց խելացի ստրատեգը նա է, ով կարողանում է ստիպել թշնամուն աշխատել իր օգտին: Ուրեմն ինչն է խանգարում ստիպել ֆեյսբուքին, որ նա օգնի Ակումբին ավելի գրավիչ ու հասանելի դառնալ:

Բլոգնյուզը հիմա բավականին այցելություն ունեցող կայք է, ու գաղտնիք չէ, որ բլոգնյուզի տրաֆիկի զգալի մասը ապահովում է ֆեյսբուքը, այսինքն մարդիկ բլոգնյուզ մտնում են ֆեյսբուքի լրահոսից: Հիմա մտածում եմ, իսկ ինչ կլինի եթե ֆեյսբուքում բացվի Ակումբի նոր էջ, որի լրահոսում կլինեն Ակումբի որոշ կարևոր թեմաների թարմացումները, կամ նոր բացված թեմաներն իրենց մեկնաբանություններով, կամ որևէ այլ սկզբունքով ընտրված գրառումները, սա կարելի է դեռ քննարկել, ես մոդելն եմ առաջարկում: Ու Ակումբի անդամներն իրենց լրահոսում ունենալով Ակումբի թարմացումներն ու հավանելով, շեյր անելով և այլն, այդպիսով դրանք հասանելի կդարձնեն իրենց ընկերներին, նրանք իրենց ընկերներին, և այդպես շարունակ, ու հետզհետե կունենանք Ակումբով հետաքրքրվող նորանոր մարդիկ:

Իհարկե առաջարկս քննարկման ու ահագին լրացումներ անելու կարիք ունի, ես ընդհանուր սխեման ներկայացրեցի:
Շնորհակալություն:

Chuk
17.09.2012, 00:12
Մի՛ անտեսիր մարդկանց ընկեր(՞):ես քեզ չեմ անտեսում՝ կարևորում եմ:
Կամ, ոնց կուզես...
Բացարձակ չեմ անտեսել, Նետ, սակայն քո գրառումն ավելի շատ, իմ կարծիքով, վերաբերում էր թափանցիկ մոդերավորման մասին թեմային, այլ ոչ թե էն քննարկմանը, որը սկիզբ է առել այս թեմայում ու որի համար առանձնացրել եմ որոշակի գրառումներ: Ես առանձնացրել եմ այն գրառումների հեղինակներին, որոնք իմ կարծիքով նոր թեմայի հիմքն էին գցել:

Ներսես_AM
17.09.2012, 01:27
Քանի հիշել եմ, ասեմ: Կարծում եմ Ակումբի բլոգները էս վիճակով պետք ա փակվեն: Մեկ-մեկ մտնում ես, տեսնում, նոր գրանցված անդամները մենախոսություններ են գրում, ու այդպես էլ ֆորում չեն գալիս: Հիմար համակարգ ա, ակտիվություն չկա, ոչ մի կերպ հետևել չի լինում:

StrangeLittleGirl
17.09.2012, 03:46
Նենց թեթևակի նայեցի քննարկումը: Համաձայն եմ Ռիփի հետ, որ էս ֆորմատով ակումբն իրեն սպառել ա: Ինչու՞ չենք ընդունում, որ ֆորումների դարն անցել ա: Հիմա շատ ավելի տխուր վիճակում ա ակումբից էլ ավելի մեծ միջազգային թեմատիկ մի ֆորում, որի ադմինի հետ խոսել եմ վերջերս, ու ասում էր, որ բոլոր մոդերների հետ որոշել են փակել ֆորումը, մենակ չգիտեն, թե տեղն ինչ են թողնելու: Իրանք փորձել են նաև ֆեյսբուքում ֆորումի application սարքել: Էդ էլ չօգնեց:

Կարծիք հնչեց նաև, որ ֆեյսբուք մարդիկ մտնում են իրար հետ շփվելու համար, իսկ ակումբ՝ տեղեկատվություն ստանալու համար: Բացարձակապես համաձայն չեմ: Ժամանակին ակումբ մտնում էինք իրար հետ շփվելու համար, իսկ տեղեկատվություն հիմա Ֆեյսբուքից էլ ենք ստանում:

Օդային պատճառներ փնտրելուց առաջ որոշեցի պարզել ես ինքս ինչու եմ ակտիվ: Ու նկատեցի, որ շատ թեմաներ էլ չեն հետաքրքրում: Մի ժամանակ արյունահեղ մարտեր էի մղում կրոն բաժնում, բայց հիմա արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ էնտեղ մտել: Կամ նույն սեր-զգացմունքները: Էնտեղ մենակ ղժժալ կարամ, ուրիշ ոչինչ: Ու եթե ինչ-որ հարց եմ ուզում քննարկել, ոչ թե ակումբում թեմա եմ բացում, այլ ֆեյսբուքում ստատուս եմ գրում կամ համապատասխան խմբում գրառում անում: Էկեք մարդ ա մեզ նայենք. մենք ինչու՞ ենք պասիվ: Եթե ամեն մեկն իր համար էս հարցի պատասխանը տա, ոչ թե փորձի օդից որոշել, թե ինչու նոր մարդիկ չեն մտնում, էդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչու ա ակումբը պասիվացել, ադմինիստրացիայի գործն էլ կհեշտանա համապատասխան փոփոխություններ անելու հարցում:

dvgray
17.09.2012, 04:36
Քանի հիշել եմ, ասեմ: Կարծում եմ Ակումբի բլոգները էս վիճակով պետք ա փակվեն: Մեկ-մեկ մտնում ես, տեսնում, նոր գրանցված անդամները մենախոսություններ են գրում, ու այդպես էլ ֆորում չեն գալիս: Հիմար համակարգ ա, ակտիվություն չկա, ոչ մի կերպ հետևել չի լինում:
եթե հարցը փակելուն հասավ ,ապա կառաջարկեիր փակել "Շնորհակալությունը", նաև ցուցադրում թե անդամը ինչքան գրառում ա արել ու ինչքան "մեդալներ" ունի: հանել բոլոր ստատիստիկ տվյալները: դա ֆորումը վեր է ածում կառավարական հաշվերտվությունների :): ու ընդանրապես , մեդալներ դոշից կախելու պրակտիկայից կեղծ ու սովետական հոտա գալիս: նորմալ մարդկանց համար դա կարծում եմ էնքնա էլ գրավիչ բաներ չեն:

One_Way_Ticket
17.09.2012, 14:05
Ինչու՞ չենք ընդունում, որ ֆորումների դարն անցել ա:
Որովհետև, եթե էլի անդրադառնամ իմ սիրելի տուրիստական թեմային, ապա այս պահին ֆորումից ավելի հարմար աղբյուր չկա ինֆորմացիայի փոխանակման համար: Ու մարդիկ այդ ֆորումներից ոչ մի տեղ չեն գնում: Գնալու տեղ չկա:

My World My Space
17.09.2012, 14:29
Ամեն ինչ ժամանակի հետ համահունչ պիտի լինի: Էս քանի տարի ա արդեն որ ես գրանցված եմ էստեղ, հները բողոքում են, որ սա էլ հին ակումբը չի: Ակումբը օրգանիզմ ա ու որոշակի կենսական պահաջներ ունի: Հազար անգամ խոսվել ա նոր մոդերատորներ նշանակելու մասին: Ես հին մոդերատորների դեմ ոչինչ չունեմ, բայց էդ մոդերատորը պատվավոր կոչումի ա նմանվել էսօր: Բացառությամբ մի քանիսի, մնացածները ոչինչ չեն անում: Խնդրեմ, նայեք ակումբի ղեկավար կազմի ցուցակը (http://www.akumb.am/showgroups.php) ու փորձեք վերհիշել, թե ում մոդերացիաները վերջին անգամ երբ եք տեսել, կամ երբ են վերջին անգամ նրանք ակտիվ եղել: Ես էլի եմ ասում, ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, փառք աստծո բոլորիդ հետ էլ լավ անձնական հարաբերություններ ունեմ, ու ուրախ եմ դրա համար: Բայց օրինակ նայենք, թե Ծովը, որպես ստեղծագործողի անկյուն բաժնի մոդերատոր ի՞նչ գործունեություն ա ծավալել, կամ օրինակ Կիտան վերջին անգամ երբ ա եղել ակտիվ: Մյուս կողմից հասկանում եմ, իրանք էն մարդիկ են, ում վրա կարելի ա հույս դնել ցանկացած պահի, բայց եկեք իրանց զուգահեռ ուրիշ մոդերատոր նշանակեք, պատասխանատուներ, տվյալ բաժնի համար: Թող ամեն մեկը ոչ թե զբաղվի զուտ գրառում խմբագրելով, այլ աշխատեցնի իր բաժինը, նոր թեմաներ բացի, ուղղորդում տա:

Հազար ու մի հարց ա լինում օդից կախված, իսկ մոդերատորները չկան: 15 էջ քննարկում ա լինում, 15 էջ իրար ուտում են, վերջում հայտնվում ա մոդերը մի երկու գրառում ջնջում ա, մի երկուսին տուգանում... բայց նստվածքը մնում ա: Պետք ա ոչ թե ջնջվի էդ գրառումները, այլ կանխվի: Մարդիկ ակւոմբի կանոնադրության չհակասող, բացահայտ վիրավորանք չպարունակող, բայց ղժժացող գրառումներ են անում, ու դա նորմալ ա ընկալվում:

Նույնիսկ հիմա էս քննարկման ժամանակ, Չուկ, կոչ ես անում ինչ-որ բանի վրա կոնկրետ չֆիքսվել: Պիտի ֆիքսվենք. պետք չի կուտակել պրոբլեմները, այլ պետք ա օպերատիվ լուծում տալ, երբ որ բոլոր պրոբլեմները պարզ լինի, ամբողջկան լուծման համար արդեն ուշ կլինի: Արդեն ակումբին պիտի հոգեդարձ անենք մեր դեղերով:

Շինարար
17.09.2012, 15:00
Պետք ա ոչ թե ջնջվի էդ գրառումները, այլ կանխվի:

Մեր թվերին :)) մոդերները ակտիվ վեճի ընթացքում հա ծիկ էին անում, ընթացքում էին ջնջում, հանդարտեցման կոչեր անում, էդ ես հիշում եմ… Իրոք, մոդերներին պետք ա ակտիվ, խանդավառ մարդկանց նշանակել երևի, մի պահ Չուկը ոնց որ քննարկումներ արեց ու տենց էլ մնաց:

Չնայած հիմա երբ ա տենց ակտիվ վեճ լինում որ...

Chuk
17.09.2012, 16:26
Չուկ, կոչ ես անում ինչ-որ բանի վրա կոնկրետ չֆիքսվել: Պիտի ֆիքսվենք. պետք չի կուտակել պրոբլեմները, այլ պետք ա օպերատիվ լուծում տալ, երբ որ բոլոր պրոբլեմները պարզ լինի, ամբողջկան լուծման համար արդեն ուշ կլինի: Արդեն ակումբին պիտի հոգեդարձ անենք մեր դեղերով:
Չէ, Հով, գիտեի որ սխալ ա ընկալվելու գրածս: Էլի եմ կրկնում, ես չեմ ասել դրանք չքննարկենք, այլ կոչ եմ արել ՄԻԱՅՆ ԴՐԱ վրա չֆիքսվել, որովհետև նման վտանգ տեսնում էի: Հիմա կարծես էդ վտանգն արդեն անցած ա :)

My World My Space
17.09.2012, 17:01
Չէ, Հով, գիտեի որ սխալ ա ընկալվելու գրածս: Էլի եմ կրկնում, ես չեմ ասել դրանք չքննարկենք, այլ կոչ եմ արել ՄԻԱՅՆ ԴՐԱ վրա չֆիքսվել, որովհետև նման վտանգ տեսնում էի: Հիմա կարծես էդ վտանգն արդեն անցած ա :)

Ապեր էդ պրոբլեմը ՀԻՄԱ ԿԱ, լուծի դա, անցնենք առաջ... իմ ասածն էլ սայա

Հ.Գ. ո՞ր վտանգն ա անցած , պասիվ մոդերների՞նը... ցուցակը գրե՞մ, թե՞ պետք չի

Chuk
17.09.2012, 17:40
Ապեր էդ պրոբլեմը ՀԻՄԱ ԿԱ, լուծի դա, անցնենք առաջ... իմ ասածն էլ սայա

Հ.Գ. ո՞ր վտանգն ա անցած , պասիվ մոդերների՞նը... ցուցակը գրե՞մ, թե՞ պետք չի

Հով, լավ էլի :)) Անցած ա վտանգը, որ էս թեմայում միայն էն քո առաջին բարձրացրած հարցը կքննարկվի, հիմա թեմայում ամենատարբեր խնդիրներ են բարձրացվում: Իմ միակ ուզածը էն էր, որ չֆիքսվենք միայն մի խնդրի վրա, մանավանդ, որ իրականում դա չէր ամենապրոբլեմատիկ խնդիրը :)

Բոլոր հարցերն էլ պետք ա լուծվեն:

My World My Space
17.09.2012, 17:53

ի՞նչն ա խանգարում հընթացս կազմակերպել տվյալ խնդրի լուծումը։

Թե չէ ստացվում ա, որ պրոբլեմներն ի հայտ բերելու ու լուծելու փոխարեն ամենապրոբլեմատիկ խնդիրն ենք ման գալիս, այնինչ շատ հնարավոր ա, որ ստեղ պարզապես մի քանի խնդիրների համակցություն ա…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Chuk
17.09.2012, 17:58
ի՞նչն ա խանգարում հընթացս կազմակերպել տվյալ խնդրի լուծումը։
Հով, բոլոր խնդիրներն էլ կլուծվեն: Նենց չի, որ հիմա պասիվ մոդերներին հանելով ակումբն ակտիվանալու ա: Բայց դա էլ է լինելու, բնականաբար: Ուղղակի չգիտեմ ինչի ոմանց թվում ա, որ իրանց առաջարկը նույն պահին պետք է արվի: Համբերի, թեման բացվել է քննարկման ու լիքը խնդիրներ հայտնաբերելու համար: Քո տեսածը լիքը խնդիրներից ընդամենը մեկն է:

Smokie
17.09.2012, 19:34
Որքան էլ ցավով եմ ընդունում այդ փաստը, բայց ակումբն իսկապես առաջվանը չի: Ես էլի շարունակում եմ առանց որևէ պատճառի, առանց հարմար առիթի սպասելու մտնել ակումբ, բայց հետաքրքիր գրառումներ չեմ գտնում, ինձ դուր եկող թեմաներն էլ չկան:( Եւ ընդհանրապես... ինքս էլ եմ սպառվել, ինքս էլ հաճախ եմ ուզում որևէ բան գրել ու համարյա միշտ փորձում եմ դժվարությամբ ստեղծել գրառումը: Իսկ ժամանակին այն կարծես ինքնստինքյան էր ծնվում՝ մտքերիս հետ, որոնք վերջերս հաճախ են կրկնվում: Արդյունքում ստացվում է միօրինակ, անկապ, անարժան ու անարձագանքգրառում, կամ այնպիսի մի հասարակ բան, որի մասին խոսելն ավելորդ է՝ այնպիսի բան որը բոլորը գիտեն::|
Գուցե ընդհանուր լռության հետ է կապված քո լռությունը, քո պասիվացումը,:8 չնայած փորձում ես առաջվա պես մնալ «Դար» ակումբի ակտիվ անդամներից, փորձում ես էլի նի բան սովորել, բայց որտեղի՞ց, ումի՞ց…

:pardon

CactuSoul
17.09.2012, 19:47
Մեկը ես չեմ պատկերացնում, թե ով պիտի լինի այն իդեալական մոդերատորը, որ երազում ենք: Անդամների մի մասը դեռ բավական հասուն չի մոդերատորության համար, մյուսն էլ շատ ժամանակ չունի, որ ամեն պահի աչքը ֆորումի վրա լինի: Մոդերատորությունն իրականում գործ է, որին ժամանակ ու նյարդեր են հարկավոր: Նյարդերը դեռ մի կողմ, բայց ժամանակի խնդիրը լուծելը բարդ է: Էստեղից սահուն անցում կատարեմ իմ պասիվությանը. օրինակ վերջերս շատ էի ուզում թեմա բացել ու Գերմանիա մեկնելու հետ կապված որոշ հարցեր տալ, կարծիքներ կամ առաջարկներ ստանալ ուրիշներից, բայց գիտեի, որ լավագույն դեպքում բացելու եմ ու ժամանակ չունենամ պատասխաններին հետևելու, իսկ դա վատ է, նույնիսկ կարելի է ասել՝ անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Ու չբացեցի:

Chilly-ի հետ համամիտ չեմ, Chuk-ը պիտի մնա իր տեղում, ու ակումբը պիտի լինի Chuk-ի սեփականությունը: Մոդերատորությունն ուրիշներին հանձնելն այլ բան է, դա նորմալ է:

Հին թեմաների անիմաստ ակտիվացումը չեմ հասկանում: Այսինքն եթե տվյալ թեմայում արդեն բազմիցս ծեծվել են բոլոր հնարավոր կարծիքները, առավել ևս որ տվյալ անդամն արդեն, թեկուզ տարիներ առաջ, իր կարծիքը հայտնել է, ապա նույն կարծիքն այլ ձևակերպմամբ նորից գրելը ճիշտ չեմ համարում:

Ղժժալու մասին. երբեմն շատ էլ լավ է, որ ղժժում են: Ուղղակի չափերն անցնել պետք չի: Ակումբը ինչքան էլ վիրտուալ, բայց իրական միջավայր է, այսինքն մեր իրական կյանքի վիրտուալ մոդելն է, ու պետք չի խուսափել բնական երևույթներից: Էստեղ շատ կարևոր է «դատավորի» դերը: Եթե մոդերատորը կամ ադմինը անաչառ է ու գիտակից, ապա ծայրահեղություններ չեն լինի: Չղժժալու պատճառով չի կարելի բոլորին «փշի-փշի» անել:
Չեն կարողանում մարդավարի բացատրել, որովհետև շտապում եմ: Հուսով եմ՝ հասկանալի կլինի:

Chuk, ղեկդ չթողնես հանկարծ: Լավ է, երբ մարդիկ արտահայտվում են, երբ տարբեր կարծիքներ կան, որոնց բախումից, երբեմն էլ խառնուրդից կարող ես ավելի լավ գաղափարներ ունենալ ու գործի դնել, բայց վերջնական որոշում ընդունողը դու պիտի լինես, անկախ ուրիշներին վստահել-չվստահելուց: Էդպես ավելի ճիշտ է ու լավ:

Շատ կցկտուր եմ գրում, կներեք, հուսով եմ՝ սխալ բաներ չեք հասկանա, այլ միայն էն, ինչ նկատի ունեի:

Երևի էլի բաներ կային ասելու, բայց էս պահին էսքանը, հենց հարմարացնեմ, կգրեմ:

Հա, ու ակումբը ուրիշ ֆորումների, առավել ևս սոց-ցանցերի հետ մի համեմատեք, էլի, վիրավորվում եմ:oy

Հ.Գ.
Գիտեմ, որ ոչ մի կոնստրուկտիվ բան չասեցի, կներեք:

Chuk
17.09.2012, 20:00
Հին թեմաների անիմաստ ակտիվացումը չեմ հասկանում: Այսինքն եթե տվյալ թեմայում արդեն բազմիցս ծեծվել են բոլոր հնարավոր կարծիքները, առավել ևս որ տվյալ անդամն արդեն, թեկուզ տարիներ առաջ, իր կարծիքը հայտնել է, ապա նույն կարծիքն այլ ձևակերպմամբ նորից գրելը ճիշտ չեմ համարում:

Սրան արձագանքելով գրեմ իմ առաջարկներից մեկի մասին, միանգամից ակնկալելով ձեր կարծիքները:

Իրականում էստեղ մի հատ շատ լուրջ խնդիր կա: Հին թեմաներում գրեթե ամեն ինչ ասված ա, համարյա բոլոր տեսակետները կան: Ու սա դառնում ա պատճառ, որ երբ նոր մասնակիցը ուզում ա մասնակցել քննարկմանը, հաճախ ստանում ենք հետևյալ երկու պատկերներից մեկը.
1. Ինքը տեսնում ա, որ իր ուզածն արդեն ասել ա, ու էլ չի գրում,
2. Ինքը գրում ա, մենք «թռնում ենք դեմքին» ու ասում, թեման կարդա, արդեն գրած ա:

Ու արդյունքում թեման չի կենդանանում, որովհետև էդ կարծիքը չի լինում, որին շատ նորեր կարող էին արձագանքել, չի լինում ստիմուլը, նորերն էլ տեղ-տեղ չեն կարողանում մտնել քննարկման մեջ, որովհետև ինչը քննարկեն, եթե արդեն լրիվ քննարկած ա:

Մենք հներով արդեն լրիվ որոշել ենք.
- Նորմա՞լ են, թե՞ ոչ մինչամուսնական սեռական հարաբերությունները,
- Նորմա՞լ են, թե՞ ոչ այլազգիների հետ ամուսնությունները,
- Նորմա՞լ է, թե՞ ոչ հասարակական վայրում ծխելը,
- Պարույր Սևակը հանճարեղ գրո՞ղ է, թե՞ գրչակ,
- Սուրճն օգու՞տ է առողջությանը, թե՞ վնաս,
- և այլն:

Ցուցակն էնքան երկար կարելի է շարունակել, որ էլ ասելու չի: Ու էդ պարագայում մենք ակնկալում ենք, որ նորեկը պետք է մտնի ու իրեն հետաքրքիր դրսևորի: Որտե՞ղ, ո՞նց: Ակտուալ ու հետաքրքիր լիքը թեմաներ կան, որոնք մենք արդեն ծայրիցծայր քննարկել ենք, իրեն հերթ չտալով: Ընդ որում բացառված չի, որ մենք ինքերս էլ էդ թեմաներում նոր ասելիքներ ունենք, բայց հետ չենք դառնալու դրանց, հեչ որ չէ որովհետև դրանք մնում են «արխիվներում» չեն թարմացվում:

Ուրեմն կարելի ա էդ թեմաներն իսկապես արխիվ ուղարկել: Ես մտածում եմ, որ բաժիններից շատերում կարելի է ստեղծել «արխիվ» անունով ենթաբաժին ու նախկինում ակտիվ ու հետաքրքիր շատ թեմաներ տանել այդտեղ ու փակել: Միաժամանակ պաշտոնապես թույլատրելով նույն թեմայի ստեղծում մայր բաժնում, որտեղ ոչ թե հղում է արվելու հնի վրա, այլ նորից, զրոյից քննարկում է գնալու: Ես վստահ եմ, որ այդպիսի լիքը թեմաներում մարդիկ լիքը նոր ու հետաքրքիր ասելիքներ ունեն, բացի նրանից, որ նորերին ինքնարտահայտվելու հնարավորություն կտրվի:

Malxas
17.09.2012, 20:09
Մեկ տարի առաջ առաջարկեցի, որ մոդերատորի պարտականությունների մեջ մտնի նաև նոր թեմաներ ստեղծելը ու դրանք ակտիվ պահելը: Այն ժամանակ Ռուֆուսը և կարծեմ Չուկը բացատրեցին ինձ, որ մոդերատորի գործը առանց այն էլ շատ ծանր է և նոր բեռ դնել նրանց ուսերին այնքան էլ ճիշտ չի լինի: Փոխվել են ժամանակները ու ոնց որ մոդերատորի վերը նշված ֆունկցիան դարձել է ցանկալի:
Հիմա էլ առաջարկում եմ, որ մոդերատորի աշխատանքը վճարովի լինի, որպեսզի նա իր գործին նայի որպես աշխատանք և ինչ որ պարբերականությամբ նոր թեմաներ ստեղծի: Հետաքրքիր թեմաներ ստեղծելը շատ կարևոր է, որովհետև որոշ բաժիններ մեռած վիճակում են: Մնում է նաև մտածել, թե որտեղից միջոցներ ճարել, բայց միևնույն է, մի օր այս խնդիրը դառնալու է արդիական և որքան վաղ մտածենք այս մասին այնքան լավ:

Ամպ
17.09.2012, 22:16
Ֆորումային մեծ փորձ չունեմ, բայց իմ կարծիքով նմանատիպ ֆորումների հիմնական կորիզը 17-23 տարեկաններն են կազմում: Դրանից բարձր տարիքի ֆորումցիներն արդեն հիմնականում պասիվ դերում են լինում. աշխատանք, առօրյա հոգսեր, երեխաներ և այլն, մի տեսակ արդեն դուրս են գալիս վիրտուալ աշխարհից: Ակումբի հին սերունդը ժամանակին լավ ակտիվ ա եղել, ստեղծել ա ֆորումը նենց, ոնց որ հիմա ինքը կա: Էսօր արդեն նոր սերնդի ժամանակն ա, ինքը պիտի ակտիվացնի Ակումբը, ոչ թե հին սերունդը: Չեմ կարծում, որ էսօր նոր գրանցվողներ չեն լինում, ուղղակի իրենք չեն մնում, հեռանում են:
Կարող ա սենտիմենտալ թվա, բայց իմ կարծիքով ֆորումն ինչ-որ չափով նվիրում ա պահանջում, ավելի երկար ժամանակ պիտի տրամադրես: Իսկ էսօրվա սերունդը մի տեսակ շտապող ա: Ինքը ավելի շուտ առավոտյան կարթնանա, մի երկու տող «սրամիտ» ստատուս կգրի ֆեյսբուքում ու 100 հատ լայք կստանա, իրեն էլ դրանից դեմք կզգա, քան թե կմտնի ֆորում, երկար-բարակ բանավեճերի կմասնակցի կամ էլ ինչ-որ երկար գրառում կանի, առավել ևս՝ թեմա կբացի:

Կարող ա ես վատատես եմ, բայց չեմ կարծում, որ ֆորումի հին սերնդի ձեռնարկած ինչ-որ միջոցառումներով հնարավոր լինի Ակումբում ակտիվություն մտցնել, հատկապես նոր գրանցվածների շրջանում: Հարց. երբ դուք գրանցվեցիք, ձեզ համար ամեն ինչ կազմ-պատրաստ դրած է՞ր: ՉԷ, չէ՞: Ամեն ինչը դուք էիք ստեղծում ձեր հետաքրքրություններին համապատասխան: Հիմա էլ նոր սերունդը պիտի ստեղծի: Եթե չի ստեղծում, ուրեմն ինքն այլ հետաքրքրություններ ունի:

Ակումբի պասիվացման պատճառները շատ են (էն, ինչ նշում եմ, արդեն 4 էջ խոսվել ա, բայց մի անգամ էլ ես ասեմ :))).
1. Վերևում նշեցի, որ նոր սերնդին ֆորումներն այլևս չեն հետաքրքրում. վիրտուալ հարթույթում շփման համար կան սոցիալական ցանցեր, ինքնարտահայտման համար՝ բլոգներ, իսկ ցանկացած ինֆորմացիա կարելի է գտնել սանկացած սայթում. գուգլի ջանը սաղ:
2. Հին սերնդի մոտ արդեն մի տեսակ հագեցվածություն ա նկատվում. կարծես թե ամեն ինչ ասվել ա: Կա էս խնդիրը բոլոր ժամանակներում ու բոլոր ոլորտներում:
3. Մորդերատորների պասիվությունը: Վերջերս ֆորումը ակտիվանում էր ստեղծագործական մրցույթների ժամանակ, բայց դրանք էլ էլ չեն կազմակերպվում: Նույնը գուցե այլ բաժիններում է, ես շատ չեմ հետևում:
4. Ոմանք պատճառ են համարում նաև նորերի նկատմամբ հների քննադատական վերաբերմունքը: Համոզված եմ՝ էս խնդիրը միշտ էլ եղել ա, բայց Ակումբը չգիտես ինչու չի պաստիվացել: Եթե նոր գրանցված ֆորումցին քննադատության հետևանքով հեռանում է, մեղավորությունը միայն քննադատողի վրա չպիտի դնել: Խնդրում եմ՝ ոչ ոք ասածներս իր վրա չվերցնի, բայց, եթե ես իրական կյանքում շատ հարգված մարդ լինեմ, իսկ վիրտուալում բոլորն ինձ քարկոծեն, հեռանալով ոչ մի հարց չեմ լուծի: Ուղղակի ամեն մեկը էս ամեն ինչին ներսից պիտի նայի ու ծանրութեթև անի թե՛ վայելած հարգանքի կեղծ ու անկեղծ լինելը, թե՛ ստացած քննադատության արդար ու անարդար լինելը:
Քննադատական վերաբերմունքը ես պատճառ չեմ համարում, իսկ այ, երբ քննադատությունը ծաղրի ա վերածվում, արդեն պատճառ ա: Բայց ֆորումը բազմաբնույթ մարդկանց հավաքատեղի ա ու անհնար ա, որ բոլորն էլ չափված, ձևված գրառումներ անեն:
5 Այլ (միգուցե այլ խնդիրներ էլ կան, բայց ես, որպես պասիվ ակումբցի, չեմ նկատում):

***
Ես արդեն երկու տարի է՝ գրանցված եմ ակումբում, բայց ընդամենը 130 գրառում եմ արել: Թե ե՞րբ եմ էսքանը հասցրել, ես էլ չգիտեմ :D: Հենց սկզբից էլ պասիվ եմ եղել ու պատճառը ո՛չ Ակումբն ա ու ո՛չ էլ ակումբցիները: Ֆորումային իմ պասիվությունը հենց ինձանից է գալիս. ինքս նոր միջավայրում անտանելիության աստիճանի դժվար հարմարվող մարդ եմ, ու վիրտուալ հարթույթն էլ բացառություն չի: Արէայի նման ինքս էլ խուսափել եմ հանդիպումներից ու ամեն անգամ հենց ինձ համար հանդիպումներին չգնալու մի «օբյեկտիվ» պատճառ գտել եմ :(:
Սկզբից էլ Ակումբը շատ եմ հավանել: Հայտնաբերելուց հետո մի շաբաթ ուսումնասիրեցի, հետո կանոնադրությունը ծայրից ծայր կարդացի ու նոր միայն գրանցվեցի: Թեմաներ էի ուզում բացել մի քանի բաժիններում, բայց ժամանակին չբացեցի: Իսկ հիմա էլ ժամանակ չեմ ունենում, ամեն օր ահավոր գերհոգնած եմ լինում, հավեսս էլ արդեն կորել ա: Առաջ քննարկումներին ակտիվ հետևում էի, բայց հիմա իմ սիրելի բաժիններն ունեմ ու միայն այդտեղի թարմացումներին եմ հետևում, սիրելի ակումբցիներ ունեմ, որոնց գրառումներին եմ միշտ հետևում ու որոնց շնորհիվ լիքը աշխարհներ եմ հայտնաբերել: Ժո՛ղ, շնորհակալ եմ :):
Ակումբն ուղղակի ֆորում չի, Ակումբը շատերիս համար մեծ հանրագիտարան ա, ինքնաբացահայտման, ինքնաճանաչողության ևս մի միջոց, շատերի համար՝ նաև ընտանիք:

Նետ
17.09.2012, 22:44
Նույն ինքը՝ այս թեման, հոգեբանական տեսանկյունից նպաստում է ֆորումի պասիվացմանը:

ՄՄարիամ
17.09.2012, 23:06
Ես երևի ամենապասիվ մասնակիցներից եմ...

ասեմ պատճառները.

Երբ ես <<հայտնաբերեցի>> Ակումբը (google-ով որոնման արդյունքներում), Հիացած էի, տպավորված, երջանիկ, որ ունենք էսպիսի ֆորում... Բավականին ուշ. երբ սկսեց հյուրի կարգավիճակը նյարդայնացնել, որոշեցի գրանցվել, ինչը անկեղծ ասած մեծ դժվարությամբ ստացվեց..... ամեն անգամ երբ ուզում էի ինչ որ գրառում անել, ինչ որ բան հետ էր պահում ինձ: Ընկերներիս պատմեցի ակումբի մասին... մի քանիսը գրանցվեցին, ու ոչ պակաս պասիվություն ցուցաբերեցին, չգիտեմ ինչ պատճառներով...
Ակումբի էջը իմ բրաուզերի տնէջն էր, ու ես ամեն անգամ համացանց մտնելիս մի բան կարդում էի, հետո որոշ պատճառներով համացանցի ժամանակ չէի գտնում ես մոռացա ակումբի մասին...
Վերջին ժամանակներում ընդհանրապես էի մոռացել: Քիչ առաջ, Գուգով որոնման արդյունքները նորից ինձ էստեղ բերեցին ու ցավով նկատեցի էս թեման....

Ես կարծում եմ, որ Գովազդա պետք, ուղղակի տեղեկացնող, հիշեցնող գովազդ.... Շաատ շատերը անգամ չեն էլ լսել էս ֆորումի մասին, նույնիսկ մեզ համացանց դասավանդող դասախոսը, երբ << Ֆորումներ>> թեման էինք անցնում այս մասին գրեթե չխոսեց, որովհետև իրեն անծանոթ աշխարհ էր...

Ասածս ինչա՝ Էս ֆորումը պետքա մութ տեղից դուրս հանել, տեսանելի դարձնել... Հին ակումբցիները չեն կարող միշտ ակտիվ լինել, մարդու կյանքում երբեք նույն հետաքրքրությունները երկար չեն մնում, իսկ նորերի համար պետքա ուղղակի ինֆորմացիա... ոչ մի նորեկ չի կարող միանգամից իմանալ թե ինչքան հետաքրքիր թեմաներ կան էս ֆորումի խորքերում, հեշտ չի դրանք գտնելը, իսկ համբերությունն ու համառությունը համացանցի արդի պայմաններում գրեթե չեն դրսևորվում, մենք ձգտում ենք հեշտին, մոտիկին, չենք էլ պատկերացնում ինչ գանձեր կան խորքերում, չենք փնտրում...

Մի խոսքով պետքա մի քիչ էլ PR-ով զբաղվել....

Շինարար
17.09.2012, 23:07
Նույն ինքը՝ այս թեման, հոգեբանական տեսանկյունից նպաստում է ֆորումի պասիվացմանը:

Չեմ կարծում, նույնիսկ իմ շատ սիրելի Ամպը գրեց :))

Էս վկայությունն ա, որ անկախ ֆորումի լինել չլինելուց Ակումբը ֆորումից դուրս էլ որպես Ակումբ արդեն վաղուց կա ու ջնջել չի լինի:

keyboard
17.09.2012, 23:10
Նույն ինքը՝ այս թեման, հոգեբանական տեսանկյունից նպաստում է ֆորումի պասիվացմանը:
Չէի ասի, 2011 թվին գրանցված ու ոչ մի գրառում չարած մարդը էսօր էս թեմայում առաջին գրառումնա անում ու կարծիքա հայտնում, դա արդեն առաջըթացա մեծ հաշվով, ամեն դեպքում հիասթափեցնող կարողա լինի, համամիտ եմ:

Chuk
17.09.2012, 23:17
Ես երևի ամենապասիվ մասնակիցներից եմ...
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել :)
Շատ կուզեի, որ այլ պասիվ ու նորեկ մասնակիցներ էլ հետևեին այս օրինակին ու իրենց կարծիքները գրեին, ի վերջո ցանկացած էս կարգի ֆորումում սերնդափոխությունն անհաժեշտ պայման է ու ակումբը ապագայում այդ նորեկներինն է: Ի՞նչը կարող էր իրենց ավելի ակտիվացնել, հետաքրքիր է լսել:

Մեկ էլ եթե գաղտնիք չէ, կասե՞ս, թե որտե՞ղ եք համացանցի ու ֆորումների մասին անցել, ի՞նչ դասընթաց է եղել, ի՞նչ դասագրքով (ուղեցույցով) են սովորեցրել, ի՞նչ խորությամբ են քննարկել ֆորում երևույթը:

Տրիբուն
18.09.2012, 01:21
Ուրեմն, Ղըրղիզստանում մի հատ ֆորում կա, դիզել ա կոչվում, (http://diesel.elcat.kg/) որտեղ երևի գրանցված ա ողջ երկիրը՝ ահել-ջահելով, անկախ ֆեյսբուքի գոյությունից: Չգիտեմ ինչ ֆորմատա, ոնց են անում, ինչ են արել, ինչը ոնց են մոդերավորում, բաց էտ անտեր երկրում ում ինչի մասին հարցնես ասում ա «մտի դիզել նայի»: Տուն ես ուզում, դիզել են ուղարկում, քաղաքականություն ես ուզում, դիզել են ուղարկում, շունդ հիվանդ ա, դիզել են ուղարկում, կրոնից ես խոսում, դիզել են ուղարկում: Կարճ ասած, ալամ երկիրը էտ ֆորումով ա ապրում: ԻՆչ նորություն, ինչ նոր բացված խանութ ու ռեստորան, կլուբ ու զապռավկա, մոյկա ու կուսակցություն կա քննարկվում ա էտ ֆորումում:

Հիշում եմ դրանց հեղափոխոթյան օրերին, ամեն անկյունից ֆորումում օնլայն հեռարձակում էին անում: Ինչ ուզենայիր կիմանայիր ու կտենայիր: Ոչ մի հատ ֆեյսբուք չէր համեմատվի դիզելի հետ:

Ասածս ինչ ա, մի հատ նայեք էտ ֆորումը, թեմաների կառուցվածը, քննարկումների ձևը, մոդերավորման մոտեցումները, կարող ա մի օգտակար բան սովորենք էլի:

Տրիբուն
18.09.2012, 01:25
Մի բան էլ մոդերավորման հետ կապված ասեմ էլի. էն ժամանակ, որ տուգանում ու արգելափակում էին, նույնիսկ էտ էր Ակումբին համ ու հոտ տալիս: Հիշում եմ արգելափակման դեպք ա եղել, որ մի հարյուր էջ հենց արգելափակման դեպքն ա քննարկվել գրեթե բոլորի կողմից: Այնպես որ, էտ չի կարա պատճառ լինի:

Մի բան էլ Ֆեյսբուքի պահով. էն ժամանակ էլ ադնակլասնիկի կար, բայց Ակումբը ոչ մեկը ադնակլասնիկի համար չէր թողնում:

Երևի պատճառներն ուրիշ տեղում են: Ես չգիտեմ որտեղ, բայց պետք ա ման գալ գտնել ու դզել:

Տրիբուն
18.09.2012, 01:30
Էս սաղ Ակումբից մենակ երևի ես գրանցված չեմ Ֆեյսբուքում :D Կորչի Ֆեյսբուքը: Համաշխարհային պարանոյ ա: Թարգե՛ք, փագե՛ք, մի մտե՛ք:

respect your privacy, quit Facebook

http://cache.gawkerassets.com/assets/images/4/2010/05/ban_facebook.png

Mephistopheles
18.09.2012, 02:02

ապեր, ակումբի տերը որ fakebook-ում գրանցբած ըլնի էլ ի՞նչ ակտիվություն ես ուզում…

Չուկ էսի քեզ ա վերաբերվում…

Chuk
18.09.2012, 08:12
Ուրեմն, Ղըրղիզստանում մի հատ ֆորում կա, դիզել ա կոչվում, (http://diesel.elcat.kg/) որտեղ երևի գրանցված ա ողջ երկիրը՝ ահել-ջահելով, անկախ ֆեյսբուքի գոյությունից: Չգիտեմ ինչ ֆորմատա, ոնց են անում, ինչ են արել, ինչը ոնց են մոդերավորում, բաց էտ անտեր երկրում ում ինչի մասին հարցնես ասում ա «մտի դիզել նայի»: Տուն ես ուզում, դիզել են ուղարկում, քաղաքականություն ես ուզում, դիզել են ուղարկում, շունդ հիվանդ ա, դիզել են ուղարկում, կրոնից ես խոսում, դիզել են ուղարկում: Կարճ ասած, ալամ երկիրը էտ ֆորումով ա ապրում: ԻՆչ նորություն, ինչ նոր բացված խանութ ու ռեստորան, կլուբ ու զապռավկա, մոյկա ու կուսակցություն կա քննարկվում ա էտ ֆորումում:

Հիշում եմ դրանց հեղափոխոթյան օրերին, ամեն անկյունից ֆորումում օնլայն հեռարձակում էին անում: Ինչ ուզենայիր կիմանայիր ու կտենայիր: Ոչ մի հատ ֆեյսբուք չէր համեմատվի դիզելի հետ:

Ասածս ինչ ա, մի հատ նայեք էտ ֆորումը, թեմաների կառուցվածը, քննարկումների ձևը, մոդերավորման մոտեցումները, կարող ա մի օգտակար բան սովորենք էլի:
Հետաքրքիր ա, շատ:

Երևի սխալ ա հապշտապ ենթադրություններ անելը, բայց մի քիչ ուսումնասիրելուց հետո (դիզելն ու Ղրղզստանի ուրիշ կայքերը, ռեյտինգները, ձևերը), ասեմ առաջին տպավորությունս:

Որպես ակումբի տեր ես իհարկե կուզեի, որ ակումբը նույնքան «հանրաճանաչ» լիներ, որ լիներ երկրի ամենաայցելվող կայքը: Բայց եթե ես նայում ինտերնետի զարգացման ու տարածվածության տեսակետից՝ էս գնով չէի ուզի: Տպավորությունս էն ա, որ իրենց մոտ ինտերնետը, կայքերը դեռ զարգացման շատ ցածր փուլում են: Կոպիտ ասած հասել են նրան, որ ոնց-որ և ակումբը, ձեռք են բերել ինչ-որ սայտի, տվյալ դեպքում ֆորումային համակարգի սկրիպտ, իրանց մոտի խոշորագույն ինտերնետ պրովայդերը էդ սկրիպտը գցել ա իրենց հոստինգում ու աշխատացնում են՝ դրանով բավարարելով իրենց բոլոր պահանջները:

Իսկ դա ճի՞շտ ա: Չեմ կարծում: Նայում ենք, ասենք ամենաակտիվ բաժիններից մեկը առք-վաճառքն ա: Ակումբում էլ կա առք ու վաճառքի թեմա, բայց ինքը կյանքում էդքան ակտիվ չի լինի, որովհետև հայկական կայքերի մեջ կան առք ու վաճառքի համար նախատեսված կայքեր, որոնք էդ գործի համար շատ ավելի հարմար են քան ֆորումային համակարգը: Ի վերջո որ մենք ստեղ խոսում ենք ֆորումային համակարգի առավելությունների մասին, էդ չի նշանակում, որ ինքը առավելություն ունի բոլոր հարցերում: Ամեն խնդրի համար էսօր միջազգային ինտերնետային շուկայում ստեղծված են հարմարավետ գործիքներ:

Քննարկումների ամենահարման գործիքը, այո՛, ֆորումն է:
Առք ու վաճառքինը՝ նեա:

Սա ընդամենը մի օրինակ էր: Բայց ես նայում եմ ու տեսնում, որ իրենց մոտ լրատվական կայքերն են դեռ զարգացման սկզբնական փուլում, վիդեոհոստինգային կայքերը կարծես դեռ չեն կայացել, ժամանցային և այլն, և այլն: Սրանց բոլորի փոխարեն հրամցվում ա... ֆորում: Էդ լավ ա էդ ֆորումի տերերի համար, բայց լավ չի օգտագործողների համար... հեչ որ չէ էն պատճառով, որ եթե հանկարծ մի օր էդ ֆորումը փակվի (ասենք կառավարության պարտադրանքով, ենթադրություն), երկիրը փաստացի մնալու ա առանց ոչ մի բանի, առանց ինտերնետի:

Նարե91
18.09.2012, 09:21
Խելացի ակումբի շեֆ ունենք... չեմ կարծում , որ պատահական էր էս թեմայի բացումը... էս թեման ինչ-որ կերպ կնպաստի ակումբի ակտիվացմանը::hands Մի հատ ակումբցիների կիլոմետրանոց գրառումներին նայեք հենց էս թեմայում ու դրանց տակի շնորհակալությունների քանակը նայեք.. բա դա պասիվ ֆորումի բան ա՞… դարդ մի՛ արեք, որ ակումբը պասիվ ա, ուղղակի ազգս ա շաաաաաատ զբաղված::D

Varzor
18.09.2012, 12:06
Էս սաղ Ակումբից մենակ երևի ես գրանցված չեմ Ֆեյսբուքում :D
Երևի ոչ մենակ դու:
Թող կորչեն բոլոր սոցիալական ցանցերը և ազատ արձակեն ցանցերն ընկածներին :D

Տրիբուն
18.09.2012, 14:06
Հետաքրքիր ա, շատ:

Երևի սխալ ա հապշտապ ենթադրություններ անելը, բայց մի քիչ ուսումնասիրելուց հետո (դիզելն ու Ղրղզստանի ուրիշ կայքերը, ռեյտինգները, ձևերը), ասեմ առաջին տպավորությունս:

Որպես ակումբի տեր ես իհարկե կուզեի, որ ակումբը նույնքան «հանրաճանաչ» լիներ, որ լիներ երկրի ամենաայցելվող կայքը: Բայց եթե ես նայում ինտերնետի զարգացման ու տարածվածության տեսակետից՝ էս գնով չէի ուզի: Տպավորությունս էն ա, որ իրենց մոտ ինտերնետը, կայքերը դեռ զարգացման շատ ցածր փուլում են: Կոպիտ ասած հասել են նրան, որ ոնց-որ և ակումբը, ձեռք են բերել ինչ-որ սայտի, տվյալ դեպքում ֆորումային համակարգի սկրիպտ, իրանց մոտի խոշորագույն ինտերնետ պրովայդերը էդ սկրիպտը գցել ա իրենց հոստինգում ու աշխատացնում են՝ դրանով բավարարելով իրենց բոլոր պահանջները:

Իսկ դա ճի՞շտ ա: Չեմ կարծում: Նայում ենք, ասենք ամենաակտիվ բաժիններից մեկը առք-վաճառքն ա: Ակումբում էլ կա առք ու վաճառքի թեմա, բայց ինքը կյանքում էդքան ակտիվ չի լինի, որովհետև հայկական կայքերի մեջ կան առք ու վաճառքի համար նախատեսված կայքեր, որոնք էդ գործի համար շատ ավելի հարմար են քան ֆորումային համակարգը: Ի վերջո որ մենք ստեղ խոսում ենք ֆորումային համակարգի առավելությունների մասին, էդ չի նշանակում, որ ինքը առավելություն ունի բոլոր հարցերում: Ամեն խնդրի համար էսօր միջազգային ինտերնետային շուկայում ստեղծված են հարմարավետ գործիքներ:

Քննարկումների ամենահարման գործիքը, այո՛, ֆորումն է:
Առք ու վաճառքինը՝ նեա:

Սա ընդամենը մի օրինակ էր: Բայց ես նայում եմ ու տեսնում, որ իրենց մոտ լրատվական կայքերն են դեռ զարգացման սկզբնական փուլում, վիդեոհոստինգային կայքերը կարծես դեռ չեն կայացել, ժամանցային և այլն, և այլն: Սրանց բոլորի փոխարեն հրամցվում ա... ֆորում: Էդ լավ ա էդ ֆորումի տերերի համար, բայց լավ չի օգտագործողների համար... հեչ որ չէ էն պատճառով, որ եթե հանկարծ մի օր էդ ֆորումը փակվի (ասենք կառավարության պարտադրանքով, ենթադրություն), երկիրը փաստացի մնալու ա առանց ոչ մի բանի, առանց ինտերնետի:

Չուկ ջան, մի տարուց ավելա ա էն կողմերում չեմ եղել, բայց իմ հիշելով առք-ու-վաճառքի կայքերը ընդեղ լավ էլ զարգացած էին: Նույնիսկ ես եմ մի քնաի անգամ գնումներ արել: Մի բան, որ օրինակ Հայաստանում ոչ մի անգամ չեմ արել:

Ճիշտ ես, առք-ու-վաճառքի մասը ամենաակտիվն ա դիզելում, բայց մնացած մասերն էլ են շատ ակտիվ: Ու հետո, եթե առք-ու-վաճառքն ակտիվացնելով կարելի ա Ակումբի մնացած բաժիններն էլ ակտիվացնել, ինչի չանել դա: Ինչ վատ բան կա դրա մեջ: Մերչենդայզինգի ձև ա էլի: Մարդիկ մտնում են ինչ-որ բանի վաճառքի հայտարարություն թողնելու ու հանկարծ ձեռի հետ էլ կրոնից ու մշակույթից են խոսում, կամ բանաստեղծություն են գրում:

Սաղ Եվրոպայում գնում ես ֆուտբոլ նայելու, վերջում անպայման խանութի մեջով ես անցնում ու մայկա-տռուսիկ ես առնում: Դիսնեյում եղածները կհաստատեն, որ ամեն կառուսելի վերջում, ուզես-չուզես, թեմատիկ խանութի մեջով ես անցնում, ու վրետ լիքը հավայի բան են նաղդում (թանգով):

Տրիբուն
18.09.2012, 14:09
Երևի ոչ մենակ դու:
Թող կորչեն բոլոր սոցիալական ցանցերը և ազատ արձակեն ցանցերն ընկածներին :D

Վարզորը վերադարձավ: Ակումբի չի՛ մեռնի:

Chuk
18.09.2012, 19:24
Ճիշտ ես, առք-ու-վաճառքի մասը ամենաակտիվն ա դիզելում, բայց մնացած մասերն էլ են շատ ակտիվ: Ու հետո, եթե առք-ու-վաճառքն ակտիվացնելով կարելի ա Ակումբի մնացած բաժիններն էլ ակտիվացնել, ինչի չանել դա: Ինչ վատ բան կա դրա մեջ: Մերչենդայզինգի ձև ա էլի: Մարդիկ մտնում են ինչ-որ բանի վաճառքի հայտարարություն թողնելու ու հանկարծ ձեռի հետ էլ կրոնից ու մշակույթից են խոսում, կամ բանաստեղծություն են գրում:
Հայաստանում չի աշխատի, որովհետև հայտարարությունների համար ավելի հարմար հարթակներ կան, ֆորումային համակարգը դրա համար հարմար չի: Կաշխատեր, եթե ուրիշ հարթակներ չլինեին: Պլյուս էնպես չի, որ էդ միտքը, տարբեր ֆունկցիոնալ բաներ անող կայքը նոր խոսք ա: Ուղղակի նորմալ դեպքում էդ ֆորումի մեջ չի ինտեգրվում, այլ կայքն ինքը լինում ա ավելի ընդգրկուն, պորտալ ա լինում, իրա ենթակայքերով կամ ենթաբաժիններով, ամեն մեկը մի խնդրի վրա մասնավորեցված:

Օրինակ եթե ես հիմա որոշեմ իսկապես շեշտ դնել հայտարությունների վրա, ինչը վատ միտք չի, ես պետք է փորձեմ ոչ թե ակումբի էդ բաժինը զարգացնել, այլ կից ստեղծել հարթակ ասենք haytararutyunner.akumb.am հասցեով (պայմանական ենթադոմեն եմ գրել), էդ հարթակում ստեղծել հայտարարությունների համար կարևոր ու հարմարավետ դարձնող բոլոր գործիքները (համանման հայտարարությունների գտնում, գնային սանդղակի նշում, մոդելի տիպի ընտրություն և այլն) ու որպես առանձին կայք աշխատացնել: Իսկ արդեն քո ասած խնդիրը լուծելու համար էդ հարթակն ու ֆորումը որոշակիորեն կինտեգրեմ (օրինակ ըստ թեմատիկայի ցույց կտամ ֆորումի թեմաներից, կամ ցույց կտամ ակտիվ թեմաները, կամ վերջին թեմաները ու կգտնեմ լուծումներ՝ ֆորում ուղղորդելու համար):

Բայց դա էլ կլինի դժվար, որովհետև հայկական տենց կայքեր արդեն կան, հայտնի են, կիրառվում են (ղրղզական էլ կան ինչ-որ բաներ, դրանք դեռ պոպուլյար չեն):

Եթե կոպիտ ասեմ՝ իմ տպավորությամբ Հայաստանը Դիզելի դարն արդեն անցել ա, բավական վաղուց: Ու ավելի լավ ա անցել: Օրինակ ունեցել ենք Hayastan.com պորտալ, որը ունեցել է և շատ ակտիվ ֆորում, և հարակից ուրիշ ենթակայքեր՝ գործիքներ, էդ թվում հայտարությունների, կայքերի կատալոգի և այլն: Ու էդ ենթակայքերը բուն՝ օրինակ հայտարարություններ գտնելն ավելի հարմարավետ դարձնելու խնդիրը շատ ավելի լավ էին լուծում, քան Դիզելը:

Թող մեծամտություն չհնչի, բայց իմ գոնե առաջին տպավորությամբ Դիզելը մի քանի տարի հետո նոր հասնելու ա էն էտապին, որ սենց թեմա բացվի էնդեղ: Բայց էս չի նշանակում, որ վերևից եմ նայում կամ էլ թե օրինակ վերցնելու բան չկա: Չէ, դեռ էլի եմ ուսումնասիրելու, իսկապես ահագին հետաքրքիր ա: Ուղղակի գրում եմ առաջին տպավորությունս:

հ.գ. Ակումբում Առք-Վաճառք բաժինը ներքին սպառման, ոչ հզոր գործիք ա:

Smokie
18.09.2012, 20:30
Երբ ակումբում մի բան փչացած ա լինում, երբ որեւէ պատճառով ակումբը չի բացում, էդ ժամանակ ա գնահատվում ա իրական արժեքը, բոլորն իրար են խառնվում, մինչեւ որ չի դզվում:D Fb-յան ակումբում ոչ մի վեճ չի լինում:

Չեմ ասում, որ դա լավ ա: Ընդհակառակը, կարծես պետք ա մի նոր հետաքրքիր բան ավելացնել ակումբում::think

Sagittarius
18.09.2012, 20:50
Իմ համեստ դիտարկումներով լրիվ բնական պրոցես ա: Հայաստան և այլ զարգացած երկրներ ՏՏ ոլորտի փոփոխությունները տեղ են հասնում մի փոքր ուշ: Արևմուտքում ֆորումները արդեն վաղուց են մղվել երկրորդ, երրորդ պլան: Հիմնականում տարածված են մասնագիտացած ֆորումները, այն էլ շատ սահմանափակ թվով մարդկանց շրջանակում: Իսկ հիմական այցելուները չեն հանդիսանում կոնկրետ ֆորումի անդմաներ. հիմնական դրանք մարդիկ են, որոնք google-ով կամ այլ որոնման համակարգով որևէ հարցի պատասխան են փնտրում և հայտվում են այդ ֆորումում:

Ստեղ կարևոր է տարանջատել, ֆորումների երկու հիմնական ֆունկցիաներ՝

ա. տեղեկատվական
բ. հաղորդակցման

Ինչ ակումբի և այլ հայկական ֆորումների հետ նախորդ տարիներին տեղի էր ունենում դա յուրօրինակ bubble էր:
Տեղեկատվական ֆունկցիան մեծ մասով փոխանցվում է google, wikipedia, youtube և այլնին, որոնք օրեցոր ավելի ու ավելի ինֆորմացիա են տրամադրում հայ ինտերնետ հասրակությանը, որը նախկինում անհասանելի էր:

Հաղորդակցման ֆուկցիան մեծ մասով փոխանցվում է սոց. ցանցերին կամ իրական կյանք: Ինչու՞ վերջինը. որովհետև տարներ առաջ Հայաստանում իներնետից օգտվողները փոքրամասնություն էին, թե ինտերնետին հասանելի լինելու և թե իրենց հետաքրքրությունների առումով, դրա համար շատ հաճախ իրենց հետաքրությունները կիսող մարդկանց գտնելու գործնականում միակ միջոցը դա ինտերնետն /ֆորումները/ էր: Այսօր ինտերնետն և ինֆորմացիան ավելի հասանելի են, մարդիկ համեմատաբար ավելի տեղեկացված, հետևաբար նաև իրական կյանքում ավելի հեշտ է գտնել քո հետաքրրությունները և տեղեկացվածության մակարդակը կիսող մարդկանց:

Այսինքն՝ ակումբի /ինչպես և բոլոր ֆորումների/ պահանջարկը փոքրացել է, բայց այն կա և անփոխարինելի: Օրինակ՝ ինձ համար Ակումբը որոշ հարցերի պատասխան ստանալու միակ միջոցն է դեռևս:

Ինչ կարող է անել ակումբի ղեկավարությունը՝

ա. համակերպվել այն փաստի հետ, որ ֆորումների պահանջարկը ընդհանուր այսօր ավելի փոքր է քան նախկինում: Կենտրոնանալ այդ մինիմում սեգմենտի վրա, գտնել այն հատկանիշները, որոնք մարդկանց ստիպում են այցելել ակումբ /ոչ միայն որպես գրանցված անդամ, այլ նաև պազապես որպես այցելու/, այսինքն՝ այն հաղորդակցման և տեղեկատվական ֆունկցիաները, որոնք ակումբը անփոխարինելի են դարձնում այլ պլատֆորմների նկատմամբ /բիզնես տերմինալոգիավ ասած՝ USP-ն/, և զարգացնել դրանք:

բ. կամ կտրուկ փոխել ֆորմատը, այսինքն՝ դուրս գալ ֆորումի դասական ֆորմատից: Բայց սա շատ ռիսկային է, քանի որ կմտնեք լրիվ նոր միջավայր՝ նոր մրցակիցներով:

հ.գ. մի բան էլ, որ միշտ ուզում էի նշեի, համապատասխան PRի դեպքում ակումբը շատ ավելի տարածված կլինի սփյուռքի շրջանում, որը ունի հայ հասարակության ներքին կյանքին հաղորդակից դառնալու մեծ սահմանափակում:

Ամմէ
18.09.2012, 20:53
իմ կարծիքով ակումբը այլևս պասիվ չի լինի ;):handsխոսք եմ տալիս:ok

Meme
18.09.2012, 20:59
իմ կարծիքով ակումբը այլևս պասիվ չի լինի ;):handsխոսք եմ տալիս:ok

Բարև բոլորին, Չուկ ինձ թվումա Էմման մեծ հույս տվեց, բայց կարծում եմ, Սմոկնելա ճիշտ, նորություն իրոք պետքա, կամ գույների, կամ էլ թեմաների մեջ...
Ցավալիա իմ համար, որ ակումբը էսպես անհետաքրքրացելա, էլի գոնե մեկ մեկ մտնում ենք, բայց էն չի, ու էդ բոլորի համարա էդպես, ես որ վաղուց էի զգացել, ու երևի ակումբը մի քանի անգամ ժամանակավոր փակվելուց հետո եղավ էդպես, չգիտեմ...
Սա իմ կարծիքնա, շատ էի ուզում արտահայտվել, ուղղակի ուզում եմ շա՜տ որ միանանք, ու կառուցենք էն հինը, որը կար, թեկուզ նորերին հավեսի գցելով...
Շատ սիրում եմ ձեզ:love

Vaio
18.09.2012, 22:13
Մի բան էլ ես գրեմ, որ նպաստեմ ֆորումի ակտիվացմանը: ))

Թեպետ կրկնվում ենք արդեն, այլևս նորություն չկա, և նույնիսկ մինչ այս թեման բացվելը դրանց մասին խոսվել էր, այդ թվում` իմ կողմից... ինչևէ, եթե կոնկրետ պատասխան տամ այս հարցին` ակումբի պասիվացման պատճառները, ապա սրանք իրականում շատ-շատ են, կարելիա մի 10 պատճառ բերել, բայց ես, այնուամենայնիվ, կգրեմ մի պատճառ, որը ի դեպ, ուղղված չէ որևէ անձի դեմ:

Եթե սպորտում թիմը անընդմեջ պարտվում է կամ տևական ժամանակահատվածում գնալով խաղը վատանում է, թիմը ձեռքից գնում է, ապա դրա գլխավոր պատճառը թիմի գլխավոր մարզիչն է:

Mephistopheles
18.09.2012, 22:21
ես գիտեմ ովքեր են Ակւմբի պասիվացման մեղավորները…

My World My Space
19.09.2012, 08:40
Նոր կարդում եմ ու խնդալս գալիս ա:
Ոնց որ նախորդ անպտուղ քննարկումները, սա էլ ոնց գրվեց նենց կմնա:
Չուկը համարյա բոլոր տեսակետների հետ համաձայն ա, բայց «համոզված ա, որ դա չի հիմնական պատճառը» ակումբի պասիվության... Արթ, ընգեր, մանրից սկսում եմ համոզվել, որ էս ամեն ինչը նմանվում ա Տիկոյի կառավարության նիստերին, որոնց ժամանակ ամենաքիչը մի 10-15 հայեցակարգ ու ծրագիր ա ընդունվում, բայց որևէ մեկը դեռ իրագործված չի:
Էլի եմ կրկնում, կարող ա և չկա «հիմնական պատճառ», այլ կան պատճառների խումբ: Պատճառների մի բավական մասի նկարագրություն ու լուծման ձև հայտվել ա արդեն: Պետք ա սկսել գործել: Պատճառ պատճառի հետևից մանր ու մեծ կարելի ա հերթով վերացնել, ու կտենաս, որ տակը բան չի մնա էլ:

Lion
19.09.2012, 09:15
Նոր կարդում եմ ու խնդալս գալիս ա:
Ոնց որ նախորդ անպտուղ քննարկումները, սա էլ ոնց գրվեց նենց կմնա:

Այ քեզ բաաան - լրիվ նույն բանն էլ իմ մտքով էր անցնում, ոնց որ ես գրած լինեի... :think

Chuk
19.09.2012, 12:16
Նոր կարդում եմ ու խնդալս գալիս ա:
Ոնց որ նախորդ անպտուղ քննարկումները, սա էլ ոնց գրվեց նենց կմնա:
Չուկը համարյա բոլոր տեսակետների հետ համաձայն ա, բայց «համոզված ա, որ դա չի հիմնական պատճառը» ակումբի պասիվության... Արթ, ընգեր, մանրից սկսում եմ համոզվել, որ էս ամեն ինչը նմանվում ա Տիկոյի կառավարության նիստերին, որոնց ժամանակ ամենաքիչը մի 10-15 հայեցակարգ ու ծրագիր ա ընդունվում, բայց որևէ մեկը դեռ իրագործված չի:
Էլի եմ կրկնում, կարող ա և չկա «հիմնական պատճառ», այլ կան պատճառների խումբ: Պատճառների մի բավական մասի նկարագրություն ու լուծման ձև հայտվել ա արդեն: Պետք ա սկսել գործել: Պատճառ պատճառի հետևից մանր ու մեծ կարելի ա հերթով վերացնել, ու կտենաս, որ տակը բան չի մնա էլ:

Ես էլ գնալով համոզվում եմ, որ դու իմ գրածները կարդում ու չես հասկանում: Ոչինչ, հոչ չէ :)

My World My Space
19.09.2012, 13:37
Ես էլ գնալով համոզվում եմ, որ դու իմ գրածները կարդում ու չես հասկանում: Ոչինչ, հոչ չէ :)

Հաջողություն քեզ ամենապրոբլեմի որոնման գործում։ ։)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Chuk
19.09.2012, 13:44
Հաջողություն քեզ ամենապրոբլեմի որոնման գործում։ ։)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Դիտմա՞մբ ես անում, Հո՛վ:
Ուրեմն հատուկ չհասկացածների համար մի հատ էլ ասեմ:

Չկա ամենապրոբլեմ: Կա պրոբլեմների խումբ: Թեման նախատեսված է պրոբլեմները գտնելու համար: ՈՐԵՎԷ պրոբլեմ աչքաթող չի արվելու: Իսկ ընդհանուր քննարկումից, ամենատարբեր պրոբլեմներն արտաքին աշխարհ հանելուց, դրանց լուծման տարբերակները քննարկելուց կամ ուրվագծելուց հետո հատ-հատ բոլոր պրոբլեմները կլուծվեն:

Ու եթե կան մարդիկ, ովքեր ուզում են թեման շեղեն ու ներկայացնեն իբր անելանելի իրավիճակ, որտեղ իբր ես չեմ ուզում իրականում խնդիրները լուծել, թող այլոք մտածեն, թե էդ մարդիկ ինչի են փորձում նման ատմասֆերա ստեղծել այստեղ:

thereisnomonkey
20.09.2012, 18:06
Պրոբլեմները պետք է դասակարգել երկու հիմնական խմբերի։ Առաջինն այն պրոբլեմներն են, որոնք բերում են Ակումբի օգտագործման նվազմանը՝ անկախ ճիշտ կամ սխալ քաղաքականություն վարելուց։ Դրանցից է ժամանակի տվյալ պահի պահանջարկը։ Չի կարելի ժխտել սոց ցանցերի, բլոգերի, նաև լրատվական կայքերի բարձր պոպուլյարության վնասը ֆորումներին։ Այն ժամանակը, որն օգտատերը տրամադրում է ինտերնետին, որի զգալի մասը գնում էր Ակումբ կամ այլ ֆորում մտնելուն, այժմ ավելի շատ կամ ամբողջությամբ օգտագործվում է սոց ցանցերից օգտվելու համար։ Այստեղ կարելի է փորձել ինտեգրել Ակումբը սոց ցանցերին․ խոսքը տեխնիկական հնարավորության մասին չէ, այլ այդ հնարավորության Ակումբի ղեկավարության հաճախ օգտագործման ավելացման մասին։
2007-2008 թվականները Ակումբի ամենաբեղուն ժամանակներն էին։ Սա այն ժամանակն էր, երբ Հայաստանում տարածում չունեին ժամանակակից սոց ցանցերը(ֆեյբուք, թվիթեր․․․)։ Այժմ ինտերնետի՝ մասնավորապես սոց ցանցերի օգտատերերի թիվը Հայաստանից բազմապատիկ ավելացել է, և սրանք այն օգտատերերն են, ովքեր չեն էլ լսել Ակումբի մասին։ Ակումբը կրկին ճանաչելի դառնալու խնդիր ունի։ Հենց այս հարցում պետք է օգտագործել սոց ցանցերը։ Անխոս, Ակումբի ղեկավարության ակտիվությունն այս հարցում ճանաչելիության ավելացման հիմնական գրավականն է։
Որոշակի խնդիր է նաև Ակումբի «տեսքը»՝ ինտերֆեյսը։ Ռեբրենդինգ։ Ծեծված, տեղի ու անտեղի հաճախ օգտագործվող բառ։ Սրա ճիշտ կատարումը արդեն փորձված ակումբը նորովի կմատուցի հին ու, որ ավելի կարևոր է, նոր օգտատերերին։
Եվ վերջում ավելացնեմ՝ Ակումբն ունի քննարկված ու սպառված թեմաների հսկայական պաշար։ Սակայն կարելի է հնարավորություն տալ նորից սկսելու նույն թեմաները։ Հավանաբար կարիք կառաջանա հին թեմաների մի մասը ջնջելու․ սարսափելի ոչինչ չեմ տեսնում։
Անկեղծորեն ցանկանում եմ տեսնել ակտիվ ու առողջ քննարկումներով լի Ակումբ։

Հ․Գ․ Ամեն դեպքում, Ակումբի օգտագործման նվազումը ղեկավարության պակաս աշխատանքի կամ դրա բացակայության արդյունք է։

Ամմէ
20.09.2012, 18:12
համաձայն եմ Մեմե ջաաան. մենք էլ քեզ ենք սիրում :love:oy:)

Lion
20.09.2012, 19:00
Հը, ուր հասանք, ինչ հետևություններ արվեցին?

laro
20.09.2012, 19:17
Իմ համար Ակումբը շատ շուտվանից ա պասիվացել: Բայց ես անկախ ամեն ինչից մտնում եմ, ինքս էլ չհասկանալով թե ինչի.... Հաճախ մտնում եմ ՈՒՂՂԱԿԻ ու «թափառում» առանց գրառումների: Չեմ կարողանում չմտնել, որովհետև կապված եմ, բայց եթե էսպես շարունակվի, կապվածությունն էլ հնարավոր ա, որ չլինի: Ես Ակումբի էտ բուռն ակիվության փուլում գրանցված չեմ եղել, համաեմատաբար նորեկ եմ, բայց զգում եմ տարբերությունը: Էն ժամանակ ինչ գործ ունեի, դաս, պարապմունք աշխատում էի շուտ ավարտել, որ գամ տեսնեմ ով ինչ գրեց, ինչ եղավ....հիմա էտպես չի: Օրինակ ես դեռ շարունակում եմ մտնել Ակումբ, էն մյուսը պասիվացել ա, ձանձրացել. նույն բանը մարդուն անվերջ հետաքրքրել չի կարող, պիտի փոփոխություն մտնի, էսպես էլ չի կարող շարունակվել, Ակումբը մարում ա.....Բայց էս էլ կանցնի, հաղթահարելի ա, մեր սերն Ակումբի հանդեպ էնքան մեծ ա, որ չենք թողնի որ մարի, հաստատ: Իմ կարծիքով պիտի լուրջ փոփոխություններ կատարվեն Ակումբում, որ նորություն լինի, հետաքրքրություն այցելուի համար. էտ դեպքում Ակումբը կակտիվանա, վստահ եմ :)

Universe
20.09.2012, 19:41
Ես արդեն մոտ 5 տարի ԱՄԵՆ ՕՐ մտնում եմ ակումբ, բայց չեմ գտնում էն, ինչ որ առաջ կար:

Պատճառներ շատ շատ կան, բայց ես հիմա կասեմ ամենակարևորը.

Ակումբի ադմինիստրատորներն ու կառավարիչներն իրենք էն դարձնում ակումբը կամաց կամաց անհետաքրքիր տեղ իրենց անտարբերությամբ:

Katka
20.09.2012, 20:58
Օրագրերը հանեք: Միայն Անկապը թող մնա:

Vaio
20.09.2012, 21:49
Էտ օրագրերը ամենամեծ թյուրիմացություննա:

Ով պարապա մնում` post-ումա:

Vaio
20.09.2012, 21:52
Եթե վերլուծենք առկա կարծիքները, ստացվում է, որ user-ները, հիմնականում, ակումբի պասիվացման պատճառը համարում են ադմինիստրացիայի (ադմինիստրատորներ և մոդերատորներ) մեղավորությունը:

Փաստորեն, հարգելի Chuk, կադրային քաղաքականությունը անխուսափելի է:

Հայկօ
20.09.2012, 21:56

Ստեղ գրում են դժգոհությունների մասին: Ով գոհ ա, ոչ մի բան չի գրում, բնականաբար: Մտածի էս ուղղությամբ. քանի՞ հոգի են դժգոհ:

Chuk
20.09.2012, 21:57

Ես հրաշալի տեսնում եմ, որ ոմանց կողմից այդ միտքը առաջ է մղվում, բայց ես նաև տեսնում եմ, որ user-ները հիմնականում դա չեն տեսնում պասիվացման պատճառ, այդպես է տեսնում ընդամենը մի խումբ, որոնց մի մասը, անկեղծ խոսենք, պարզապես անձնական անտիպատիայի խնդիր են լուծում: Ամեն դեպքում բնականաբար լինելու է նաև «կադրային քաղաքականություն» :)

keyboard
20.09.2012, 22:05
դաժե էս թեմայում, իրար չենք հասկանում, չենք կարում ընդհանուր լեզու գտնենք, մեզ բոլորիս պետքական արժեքը պահենք, քչերն են ուզում գաղափարն ընկալել, անձնական մի մոտեցեք ժողովուրդ, սա մերնա, մերըըըըըըըըը

Vaio
20.09.2012, 22:07
քանի՞ հոգի են դժգոհ:

Լիքը:

Քանի հոգի են գրառում կատարում?

Vaio
20.09.2012, 22:09
Մի բան էլ ավելացնեմ. ինչքան ուզում եք կարծիքներ, առաջարկներ արեք, միևնույննա, գլխավոր հրամանատարը իրա ասածի մարդա, ու իրա ուզածնա անելու :

Chuk
20.09.2012, 22:12
Մի բան էլ ավելացնեմ. ինչքան ուզում եք կարծիքներ, առաջարկներ արեք, միևնույննա, գլխավոր հրամանատարը իրա ասածի մարդա, ու իրա ուզածնա անելու :

Իսկ ո՞րն է թեման նման կերպ վիժեցնելու փորձի նպատակը:

Ուլուանա
20.09.2012, 22:13
Օրագրերը հանեք: Միայն Անկապը թող մնա:
Իսկ դա ի՞նչ կփոխի։ Ակումբը դրանից կակտիվանա՞, թե՞ գրառումների որակը կբարձրանա, եթե նույն գրառումը անձնական օրագրի փոխարեն «Անկապ»–ում արվի։

Vaio
20.09.2012, 22:14
Իսկ ո՞րն է թեման նման կերպ վիժեցնելու փորձի նպատակը:

Հարցը անհասկանալի է:

Ես այլևս այս թեմայում գրառում չեմ կատարի:

Արէա
20.09.2012, 22:15
Անձամբ ես գոհ ու գոհ եմ ղեկավար կազմից: Մալադեց տղեքին:

Էս վերջերս ամեն մոդերատորական գրառում տեսնելիս ժպտում եմ, ու միշտ մտքովս մի արտահայտություն ա անցնում՝ Լքված ամրոցի պահապանները :)

Հալալ ա տղեքին:

Ամրոցը շուտով իր առաջվա եռուզեռը կվերագտնի: Ու էլի էս տղեքի շնորհիվ :)

keyboard
20.09.2012, 22:18
Մի բան էլ ավելացնեմ. ինչքան ուզում եք կարծիքներ, առաջարկներ արեք, միևնույննա, գլխավոր հրամանատարը իրա ասածի մարդա, ու իրա ուզածնա անելու :

Vaio ջան, իմ ախպեր, մի հատ օրինակ բերեմ, մի քիչ կոպիտ, հենց սխալ ասեմ կասես սխալա:
Դու մեծ ավտոբուս ես առնում ու տալիս ես հարևանիդ, որ մարդկանց տանի Տաթևի վանք կամ գառնի գեղարդ: Հարևանիդ հետ էլ հոպարիդ տղուն ես դնում, որ հարևանիդ հետևի ու ժողովրդին ղեկավարի:
Հիմա գալիսա պահ, որ հարևանդ սկսումա բողոքել, որ գործ չկա ու քեզա մեղադրում դրանում, որ ավտոբուսի նստարանները ճղված են, կանդիցաները չի աշխատում կամ պակրիշկեքը հին են, վախումա քշի և այլն, իսկ հոպարիդ տղեն էլ հնարավորիս օգնումա իրան, որ պակրիշկեն ծակվումա միասին փչում են, մանր մունր գործերը միասին անում են:
Հիմա դու ասում ես հարևանիդ, որ կփորձես փոխես նստարանները, սարքես կանդիցաները մեջը տելեվիզր դնես, բայց ախպեր հարևանդ ասումա, որ խնդիրը քո մեջա, եթե դու չլինես էդ ավտոբուսի տերը, էդ ավտոբուսը լավ փող կբերի:
Քո քայլերը, հստակ ասա խնդրում եմ:

Ֆոտոն
20.09.2012, 22:22
Ստեղ գրում են դժգոհությունների մասին: Ով գոհ ա, ոչ մի բան չի գրում, բնականաբար: Մտածի էս ուղղությամբ. քանի՞ հոգի են դժգոհ:

Ճիշտ նկատեցիր: Ես էն լրիվ գոհերից եմ: :)) Իհարկե բաներ կան, որ շտկելու կարիք ունեն, բայց սենց էլ ինձ համար վատ չի:

Ինձ համար ակումբի կարևորությունն էն ժամանակ է պակասել, երբ իմ սիրելի ակումբցիների մեծ մասի հետ անձամբ շփվում եմ այլ հարթակներում: Գիտեմ, թե ումից ինչ հարցնեմ: Դրա համար էլ կարիք չեմ գտնում ամեն հարցիս դեպքում հրապարակային հարցնել: Նույն ձևով էլ այլ թեմաները: Սրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում ես, ակտիվությունը ինձ համար շատացնելը անիմաստ եմ համարում:

Միակ բանը, որ պետք է, նոր սերնդին տեղեկացնելն է ակումբի մասին, որ իրենք էլ վիրտուալ կյանքի իրենց ոսկե տարիները վայելեն: ;)

Chuk
20.09.2012, 22:23
Ամրոցը շուտով իր առաջվա եռուզեռը կվերագտնի: Ու էլի էս տղեքի շնորհիվ :)
Շնորհակալ եմ այս գնահատականի համար, բայց համաձայն չեմ:
Այո՛, ես համարում եմ, որ ակումբի ղեկավարությունը միշտ լավ է իր գործը արել, շատ լավ (խոսքն իմ մասին չէ, այլ մյուսների, ինձ թող այլոք գնահատեն, բայց ոչ այս թեմայում ու ոչ հրապարակային, պետք չի թեման շեղել): Բայց ակումբն ամեն դեպքում եղել է ակտիվ ոչ թե մոդերատորների, այլ մասնակիցների շնորհիվ: Էստեղ մի քիչ բառախաղ էլ կա, որովհետև մոդերատորն ինքը նաև մասնակից է: Ու տխուր կլիներ ակումբի վիճակը, եթե ամենը պայմանավորված լիներ միայն ղեկավարությամբ, ղեկավարության քայլերով: Ոչ, ակումբը լավն ու հետաքրքիր է եղել իր հետաքրքրիր մասնակիցների ու նրանց վարած հետաքրքիր քննարկումների շնորհիվ: Ու նորից հետաքրքիր է դառնալու էլի իրենց շնորհիվ: Մենք բոլորս ենք ակումբը, ու սա ուղղակի խոսքեր չեն: Ֆորումի լիցքը մասնակիցն ա: Ու եռուզեռը վերականգնողներն էլ էլի բոլորս ենք լինելու: Ոչ թե ղեկավարությունը: Այո՛, գուցե էս պահին գործը խթանելու համար մենք ենք քննարկումը կազմակերպում, բայց իրականում դա էլ էդքան էլ էդպես չի: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ այս թեմայի ծնումը եղավ էլի շարքային մասնակիցների նախաձեռնությունը:

Էնպես որ ակումբը մենք ենք, բոլորս:

Chuk
20.09.2012, 22:27
Ժող, մեկ էլ խնդրում եմ, եկեք թեմայից չշեղվենք: Իրականում էս թեմայում շատ արդյունավետ քննարկում է եղել, բայց կարծում եմ, որ դեռ էլի շատ ասելիքներ կան՝ կոնստրուկտիվ: Ես հասկանում եմ, որ ոմանք տեսնելով որ ԴԵՌ ոչ մի քայլ չի հաջորդում քննարկմանը, կարող են մտածել, որ ջուրծեծոցի է, բայց հավատացնում եմ, որ ոչ: Շատ շուտով կսկսենք քննարկման նախնական ամփոփումն ու կոնկրետ քայլերի ժամանակացույցի մշակումը:

Ես ինքս այս պահին զբաղված եմ հարևան թեմայի՝ թափանցիկ մոդերավորման մասին, ամփոփման աշխատանքներով ու շուտով կներկայացնեմ Ձեր դատին:

Խնդրում եմ այս թեման էլ մինչ ամփոփումը շարունակենք ծառայեցնել իր նպատակին:

Lion
21.09.2012, 00:11
Անձամբ ես գոհ ու գոհ եմ ղեկավար կազմից: Մալադեց տղեքին:

Էս վերջերս ամեն մոդերատորական գրառում տեսնելիս ժպտում եմ, ու միշտ մտքովս մի արտահայտություն ա անցնում՝ Լքված ամրոցի պահապանները :)

Հալալ ա տղեքին:

Ամրոցը շուտով իր առաջվա եռուզեռը կվերագտնի: Ու էլի էս տղեքի շնորհիվ :)

Տի զնայեշ կակ յա տեբյա ուվաժայու, նօ... քանի վարվող քաղաքականությունը ընդհանրապես և կադրային մասնավորապես չի վերանայվել, ջուր ծեծոցիից այն կողմ չենք անցնի:

Ձայնալար
21.09.2012, 00:27
Տի զնայեշ կակ յա տեբյա ուվաժայու, նօ... քանի վարվող քաղաքականությունը ընդհանրապես և կադրային մասնավորապես չի վերանայվել, ջուր ծեծոցիից այն կողմ չենք անցնի:

Լիոն, ինչ քաղաքականություն էլ որ վերանայվի, ամեն թեմայի վրա որ քառասուն զինված հսկիչ էլ նստի, մեկ ա եթե քո գրածները չկարողանաս հիմնավորել ու անընդհատ նույն բանն ասես, մեկ ա վերջը ծաղրի ես ենթարկվելու: Նենց որ ես քո թերահավատությունը լիովին կիսում եմ:

einnA
21.09.2012, 01:35
Ես էլ մի բան ասեմ :)

Իմ համար ակումբի յուրաքանչյուր անդամ իր դեմքն ունի, որ ես արդեն ընդունում եմ հենց ոնց որ կա: Շատ անգամ շատերի կողմից հավանած կամ գովաբանության արժանացած գրառմանն իմ ներսում դեմ եմ եղել, բայց ինձ թույլ չեմ տվել բացահայտ արտահայտվել, շատ անգամ թեման կարդացել եմ սկզբից մինչև վերջ, որ հասկանամ, թե որտեղից ուր ենք հասել ու վերջում զզվացել եմ, շատ անգամներ է եղել, որ ուզեցել եմ ոչ ինձ ուղղված ծաղրը ավելի սառը ցինիզմով ծաղրել, բայց էլի սսկվել եմ: Հավատացնում եմ, որ իմ համար էտ սսկվելը շատ դժվար ա եղել, բայց պարզ գիտակցել եմ, որ եթե նույնպես վարվեմ, ավելի կհեռանամ հենց ակումբից: Իսկ ակումբն արդեն կապվածություն չի, ինքը քեզանից մասնիկներ ունի շատ, որ չես կարող անտեր թողել: Բայց էստեղ էլ մի բայց կա. ինչքան շատ ես քեզ զսպում, որ չարտահայտվես, չասես, չխառնվես, էնքան անտարբեր ես դառնում, ու էտ արդեն քեզ հեռացնում է իսկապես ակումբից: Շատ երբեմնի ակտիվ ակումբցիներ, որոնց ինձ ընկեր եմ համարում, հավատացնում եմ, որ ամեն օր կարդում են ակումբի նորությունները, ապրում են ակումբի կյանքով` հեռակա կարգով:

Խնդիրն էն ա, որ նման անդամների թիվը չավելացնենք:

Մոդերատորների աշխատանքն անթերի չի եղել. ես ինքս մի անգամ բախվել եմ նման խնդրի հետ, լուծում չեմ ստացել, ավելին` արհամարհվել եմ էտ բաժնի մոդերատորի կողմից, մինչդեռ իմ պնդմամբ գոնե հարցիս փորձեց պատասխան տալ մեկ ուրիշ մոդերատոր: Հա, մանրուք ա, համաձայն եմ, բայց էս տեսակ մանրուքներից մի օր մեջդ եռում ա :)

Էստեղ բոլորս էլ ընկերներ ունենք,կան անդամներ, որոնց հեռակա կարգով համակրում ենք, էտ լրիվ նորմալ երևույթ ա, ամեն ինչ չի կարա լինի իդեալական դեմոկրատիա, լինելու դեպքում էլ շատ սառը, անիրական, ոչ հայկական կլինի: Սրան պետք ա թեթև նայել, սրանք ներանձնային մակարդակի խնդիրներ են, որ անմիջապես ակումբի հետ կապ չունեն:

Անդամների պասիվությունը պետք չի մենակ կապել անհետաքրքիր թեմաների, նոր անդամների ոչինչ չասող գրառումների կամ "տոտալիտար ռեժիմի" հետ: Ես ինքս իմ օրինակով կարող եմ ասել: Ես ժամանակին անընդհատ գրելու պահանջ ունեի, գուցե շատ ժամանակ ուղղակի հենց էնպես գրելու համար, հետո սկսեցի գրելուց առաջ մտածել, հետո սկսեցի շատ մտածել, հետո էնքան շատ, որ նախընտրեցի լավ չմտածված գրառումներ չանել: Էս էլ էտապ ա, մարդ գրելու պահանջմունք պիտի ունենա, պետք չի ուղղակի ակտիվ լինելու համար օրական տասնյակ գրառումներ արվեն: Հետո, եթե ես ակտիվ ընթերցող եմ, նշանակում է, որ ես միշտ կարդալու նյութ գտնում եմ ակումբում:
Ուղղակի մեզանից շատերն ավելի շատ հիմա վերցնում են, քան տալիս են ակումբին:

Մի բան էլ` մենք պիտի մի քիչ էլ գնահատել իմանանք. էն, ինչ կարդում ես, հավանում ես, պետք է ցույց տաս: Էս շնորհակալության, վարկանիշային համակարգն ինչքան էլ աննշան թվացող բաներ են, բայց մարդուն զգացնել են տալիս, որ իրանց կարդում են, գնահատում են, որ անտեղի չեն գրում, ինքը հո չգիտի, որ դու քեզ-քեզ կարդացիր ու գոհ մնացիր :aha

Ամեն մեկն իր խնդիրն ունի, ներքին խռովություններ կարող են լինել, անհամաձայնություններ մեծամասնության հետ, անհատական կռիվներ, բայց դրանց պետք չի հա կերակրել, սնել, որ դառնան էնքան գերիշխող, որ դնես ու կապերդ խզես տանդ անդամների հետ, գոնե կարող ես սպասված, անակնկալ հյուր մնալ:
Հանդուրժելը մեր մոտ երևի ամենադժվար տրվողներից է,բայց որ էսքան տաղանդավոր, խելացի հայեր միասին գոյատևում են մի վիրտուալ տարածքում, ուրեմ էտ տարածքն իրոք արժանի է դրան:

հ.գ. ներողություն, որ էսքան ընդարձակվեցի, արդյունքուն կառուցողական բան չասեցի, բայց ասեցի էն, ինչ վաղուց ուզում էի :)

Lev
21.09.2012, 04:07
Չնայած ակումբի ներքին գործերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ ակումբի պասիվացման հիմնական պատճառներից են՝

Ներքին պատճառներ՝
1. քիչ հավանական ներքին տարաձայնությունները
2. տարաձայնությունները սովորական օգտագործողների և ադմինիստրացիայի միջև
3. թեմանների երկար ժամանակով պասիվացումը (խոսքը վերաբերում է քննարկումներ պահանջող թեմաներին)
4. անձնական վիրավորանքների և/կամ ծաղրի առկայությունը

Արտաքին պատճառներ (կասեի նույնիսկ սպառնալիքներ)՝
6. սոցցանցերի լայն տարածվածությունը
7. ակումբի մասին հասարակության կողմից իրազեկվածության մակարդակը

Առաջակում եմ վերոհիշյալ խնդիրների հետևյալ լուծումները՝
1. քիչ հավանական ներքին տարաձայնությունների շուտափույթ համահարթեցում, քանի որ եթե հիմքը անկայուն է վաղ թե ուշ սպասվում է փլուզում
2. սովորական օգտագործողների և ադմինիստրացիայի միջև տարաձայնությունների լուծման տարբերակներից եմ համարում
ա. ղեկավարության կողմից ավելի հաճախ փոխզիջումների գնալը (իհարկե խելամտության սահմաններում), քանի որ կարծում եմ, յուրաքանչյուր անդամ պետք է որ թանկ լինի ակումբի համար
բ. բացի կանոնադրությունից ևս մեկ իրավական փաստաթղթի ստեղծում, որտեղ տեղ կգտնեն առավել հաճախակի հանդիպող կոնֆլիկտների հաջողված լուծումները, և որոնք նախադեպ կդառնան հետագայում նմանօրինակ իրավիճակներին ավելի կարճ ժամանակում լուծում տալու համար: Այս անընդհատ թարմացնող փաստաթղթին ցանկալի կլինի, որ ծանոթ լինեն նաև սովորական օգտագործողները
3. թեմանների երկար ժամանակով պասիվացման դեպքում ցանկալի կլինի հենց տվյալ բաժնի մոդերատորը ակտիվացնի դրանք: Սովորական անդամների կողմից թեմաներում ակտիվ լինելու համար կարելի է օգտագործել պարգևատրական համակարգ, որը պարտադիր չի որ լինի գումարային տեսքով (օրինակ՝ ղեկավարության կողմից ամենակտիվ անդամներին teamviewer-ի միջոցով (անհնարինության դեպքում այցի միջոցով) համակարգչային խնդիրի լուծում, e-bay-ից ապրանք գնել ցանկանալու դեպքում օգնության տրամադրում (անհրաժեշտության դեպքում paypal հաշվի տրամադրում վաճառողին գումարը փոխանցելու նպատակով) և այլն): Ցանկալի կլինի, որ պարգևատրական համակարգի մասին ամրագրվի կանոնադրությունում, ինչպես նաև սկզբնական շրջանում կայքում բանների տեսքով նույնպես լինի:
4. այս խնդրի լուծման համար կարծում անհրաժեշտ է սովորական օգտագործողների հանդեպ պատիժների խստացում ընդհուպ մինչև բոլոր այն IP-ների միառժամանակյա արգելափակում (չհաշված ակումբային համակարգում արգելափակումը), որոնցից ամենահաճախն է ակումբ մուտք գործել տվյալ անդամը (եթե իհարկե հնարավոր է): Քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր անդամ պետք է որ թանկ լինի ակումբի համար, ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գործը չհասնի անձնական վիրավորանքներին, որովհետև այդ դեպքում սովորական անդամին կարող է թվալ, որ ակումբում անարխիա է, չկա կարգուկանոն, և կարծում եմ, որ շատ քչերն, որոնց կարող են այդպիսի պայմանները դուր գալ:

Արտաքին պատճառները թերևս ավելի դժվար է վերացնել քան ներքինները, քանի որ դրանց վերացումը կամ թուլացումը մեծամասամբ կապված է ֆինանսական հնարավորությունների հետ. շատ դժվար է մրցակցել այնպիսի կայքերի հետ, որոնք ունեն մեծածավալ ֆինանսական աջակցություն ինչպես կայքում տեղադրված գովազդներից, այնպես էլ անհատներից ու կազմակերպություններից:

6. սոցցանցերի լայն տարածվածությանը դիմակայելու համար առաջարկում եմ հետևյալը
ա. «թշնամուն» դարձնել «դաշնակից» և «անողոքաբար օգտագործել»: Օրինակ՝ ֆեյսբուքում բացել ««Դար» ակումբ» էջ, որտեղ պարբերաբար տեղադրել թեժ հարցերը և քննարկումները: Սա թույլ կտա ժամանակի ընթացքում ֆեյսբուքի օգտագործողներին (վերջին տվյալներով ֆեյսբուքում Հայաստանում գրանցված օգտագործողների թիվը անցնում է 300000-ը, նաև պետք հաշվի առնել սփյուռքի մեր հայրենակիցներին) իրազեկել ակումբի մասին, անպայման նշելով, որ այն պարզապես ֆորում չէ: Այն վայր է, որտեղ մարդիկ ստանում են իրենց հուզող պատասխանները: Կարելի է որպես մարքեթինգային քայլ օգտագործել «Հայկական առաջին հայալեզու ֆորում», «գործում է 2006թ.-ից» արտահայտությունները:
բ. կանոնադրությամբ սահմանել ևս մեկ առաքելություն (բացի «Պահպանել հայ գիրն ու գրականությունը»-ից): Օրինակ այսպես. «Մեզ մոտ դուք կգտնեք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
գ. վերոնշյալները իրականացնելու համար կարծում եմ անհրաժեշտ կլինի ընդլայնել ղեկավար կազմը` ավելացնել ինչպես ավագ մոդերատորներ, այնպես էլ մոդերատորներ, ինչպես նաև Սոցիալական կայքերում «Դար» ակումբի պատասխանատու: Նաև խստացնել վերահսկողությունը ցածր օղակի ղեկավարների (այս պահին մոդերատորների) հանդեպ:

7. Կարծում եմ այս պահին ակումբի մասին 2 ձևով կարելի է իմանալ
ա. գուգլում հայերենով նյութեր փնտրելով
բ. ակումբում գրանցված ծանոթներից
Նոր սեգմենտների թափանցելու, սոցիալական ցանցերից դուրս գտնվող մարդկանց (որոնք կարծում եմ այնքան էլ քիչ չեն) ակումբի մասին տեղեկացնելու միակ եղանակը գովազդն է (տևողությունը գոնե մեկ շաբաթ մինչև մեկ ամիս՝ կախված դրամական միջոցներից), որը բնականաբար որոշակի ֆինանսավորում է պահանջում: Ֆինասական հնարավորություններից կախված կարող են կիրառվել գովազդի հետևյալ տեսակները՝ հեռուստագովազդ, ռադիոգովազդ, գովազդ թերթերում, գովազդ այլ կայքերում և այլն:

Որպես հետգրություն նշեմ, որ իմ համոզմամբ արդի պայմաններում առանց եկամուտների (հավանաբար նույնիսկ վնասով) աշխատող կայքը երկար գոյատևել չի կարող (երևի առավելագույնը 3-4 տարի), և շատ ցավալի կլինի ինձ և կարծում եմ շատերի համար, եթե ակումբը դադարեցնի գործունեությունը:

Հարգանքներով՝ Լևոն

Տրիբուն
21.09.2012, 17:41
Չնայած ակումբի ներքին գործերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ ակումբի պասիվացման հիմնական պատճառներից են՝

....
Արտաքին պատճառներ (կասեի նույնիսկ սպառնալիքներ)՝
....
7. ակումբի մասին հասարակության կողմից իրազեկվածության մակարդակը

Միանշանակ: Դրա համար էլ, որպես առաջին քայլ, Ակումբը սիրող, ու սոցցանցերում գրանցված Ակումբցիները իրանց առաջին էջում կամ պրոֆայլում, կամ չգիտեմ որտեղ, բայց երևեացող տեղ, պիտի հղում ունենան Ակումբի վրա: Որ ասենք, որ կիսամերկ նկարի վրա քլիք անես, ուղիղ Ակումբ ընկնես:

Գալաթեա
21.09.2012, 18:41
Թեման շատ մանրամասն չեմ կարողացել կարդալ, բայց ընդհանուր գաղափար կազմել եմ:
Ինչ-որ ինսինուացիաներ կան ղեկավար կազմի վատ աշխատանքի հետ կապված, իրար դեմքի ցատկելու, ծաղրանքով գրառում առնելու և իրար չլսեսու, չհասկանալու հետ կապված:
Նկատել եմ, որ այս թեման ևս, ինչպես շատ ուրիշները, օգտագործվել է գիրք գովազդելու և անձնական անտիպատիաները արտահայտելու համար:

Ղեկավար կազմի աշխատանքի հետ կապված կարող եմ ասել, որ ես, լինելով Ակումբի բավականին հաճախ տուգանված/գրառումներս ջնջած մարդկանցից մեկը, երբեք մոդերի քայլը չհիմնավորված չեմ համարել: Առաջին րոպեներին գուցե և նեղվել եմ, բայց դա բնական է: Բնական չէ, երբ այդ նեղվածությունը չի անցնում ու հետագայում դառնում է թույն շնչելու պատճառ: Ու թույլ տվեք հիշեցնել, որ ինձ լռեցնող մեդերները մեծ մասամբ իմ ընկերներն են, որն ապացուցում է, որ Ակումբում ԽԾԲ-ն չի գործում:
Այսքանը կարդացածիս վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իմ կարծիքին՝ պասիվացման վերաբերյալ, կարծում եմ՝ հին ակումբցիքի մոտ շրջաններ են գալիս, որ մի տեսակ հոգնածություն է սկսվում նույն միջավայրից: Էդ ամեն ինչ արդեն ասված/գրված լինելն իսկապես դեր է խաղում: Պետք է նոր թեմա, նոր ասելիք բերող երևույթ լինի, որ հներն ակտիվանան, ինչպես եղավ օրինակ Սաֆարովի թեմայում: Կծոցիով թե ոնց, բայց ակտիվ էր թեման:
Այսինքն մեզ իսկապես պետք է, որ նման կարևոր, վիճահարույց լուրերի քննարկման թեմաները միշտ բացվեն Ակումբում: Գուցե ասենք կոնկրետ մեկը նշանակվի էդ գործին, որ հատուկ դա անի: Իհարկե՝ հընթացս անեն և մնացածը, ով առաջինը լուրն իմանա, ասենք, բայց կոնկրետ մեկը լինի, որ դրանով զբաղվի:

Իսկ նոր Ակումցցիներ ներգրավելու ու թեմաներում իրենցը ասելու համար ես կողմ եմ շատ թեմաների արխիվացնելուն: Թող ջահելներն են դատարկ էջից խոսեն, քննարկեն ու կիսվեն կարծիքներով: Գուցե մենք էլ, բիձեքով նոր բան սովորենք իրենցից:

Դեռ այսքանը: Կփորձեմ էլի գրել ընթացքում:

Lion
21.09.2012, 20:50
Լիոն, ինչ քաղաքականություն էլ որ վերանայվի, ամեն թեմայի վրա որ քառասուն զինված հսկիչ էլ նստի, մեկ ա եթե քո գրածները չկարողանաս հիմնավորել ու անընդհատ նույն բանն ասես, մեկ ա վերջը ծաղրի ես ենթարկվելու: Նենց որ ես քո թերահավատությունը լիովին կիսում եմ:

Կարա ուրիշ բան էլ լինի - դու քո գրածները հիմնավորես, բայց մարդիկ,ա մենատարբեր դրդապատճառներից ելնելով և ուղղակի սկզբունքորեն չուզենալով համաձայնվել քեզ հետ, քո տեսակի հետ, սկսեն ու շարունակեն ծաղրել: Ստեղ հարցն այն է, որ ծաղրը, որպես վարքագիծ, կասեցվի:

Իմ համեստ կարծիքով, քանի միջանձնային շփումներում Ակումբի ղեկավարությունը թույլ կտա կամ կհամակերպվի նման խուլիգանային երևույթների հետ, իրեն հարգող ցանկացած ոք վաղ թե ուշ կլքի Ակումբը...

Universe
21.09.2012, 22:59
Ես հրաշալի տեսնում եմ, որ ոմանց կողմից այդ միտքը առաջ է մղվում, բայց ես նաև տեսնում եմ, որ user-ները հիմնականում դա չեն տեսնում պասիվացման պատճառ, այդպես է տեսնում ընդամենը մի խումբ, որոնց մի մասը, անկեղծ խոսենք, պարզապես անձնական անտիպատիայի խնդիր են լուծում: Ամեն դեպքում բնականաբար լինելու է նաև «կադրային քաղաքականություն» :)
Համաձայն չեմ հետդ:
Մեկը ես ադմինիստրատորների ու մեկը քո անտարբերության խնդրի մասին ասեցի, բայց բոլորդ էլ իմ լավ ընկերներն եք:)
Հիմա ո՞նցա իմ բողոքը քո աշխատանքի ու մոդերատորների մասին անձնական քո կամ մյուսի նկատմամբ:

Չկա անձնական ոչինչ:

Իսկ պասիվության մասին թեմա բացելով ընդամենը մի որոշ ժամանակով էս թեմայում ակտիվությունա մտնում: Էն ամենը ինչի մասին խոսվումա ստեղ, դու անգամ ավելի լավ ու ավելի շուտ ես հասկանում:

Պետքա ակումբում նոր պլագիններ մտցնել, նոր լրացումներ: Դու զբաղված ես, հասկանում եմ, բայց, գոնե 30 օր, օրը 2 ժամ պատրաստվես ԴԻԶԱՅՆԻՑ մինչև ֆունկցիոնալի թարմեցում + թեմաների թարմեցում/մշակում, ապա ինքդ կզգաս, որ արդեն մի բան փոխվեց, մի բան թարմացավ ու էտ էլ ակումբի այցելուներին կտրամադրի «ՆՈՐ տեղ» մտնելուն հին ձևերով:

keyboard
21.09.2012, 23:05
Չուկ, ես լինեմ քո տեղը ակումբը մի որոշ ժամանակով կտամ հիասքանչ առաջարկ անողներին, բայց կարծում եմ չէս համբերի, որ տեսնես ակումբը քանդվումա վաբշե, միջոցներ ձեռք կառնես: :D

Universe
21.09.2012, 23:10
Չուկ, ես լինեմ քո տեղը ակումբը մի որոշ ժամանակով կտամ հիասքանչ առաջարկ անողներին, բայց կարծում եմ չէս համբերի, որ տեսնես ակումբը քանդվումա վաբշե, միջոցներ ձեռք կառնես: :D
Դու էլ նենց վատ առաջարկ չես անում :D

Ձայնալար
21.09.2012, 23:28
Կարա ուրիշ բան էլ լինի - դու քո գրածները հիմնավորես, բայց մարդիկ,ա մենատարբեր դրդապատճառներից ելնելով և ուղղակի սկզբունքորեն չուզենալով համաձայնվել քեզ հետ, քո տեսակի հետ, սկսեն ու շարունակեն ծաղրել: Ստեղ հարցն այն է, որ ծաղրը, որպես վարքագիծ, կասեցվի:

Իմ համեստ կարծիքով, քանի միջանձնային շփումներում Ակումբի ղեկավարությունը թույլ կտա կամ կհամակերպվի նման խուլիգանային երևույթների հետ, իրեն հարգող ցանկացած ոք վաղ թե ուշ կլքի Ակումբը...

Գրանցման ամսաթիվ` 20.03.2007: Այսինքը կամ ծաղր չկա, կամ դու քեզ չես հարգո՞ւմ: Կարող ես չպատասխանել, պարզապես ուզում էի ցույց տալ, որ ակումբի պասիվացման պատճառ չի քո նշածը: Կարա՞ս ասես քո նշած պատճառով քանի՞ մարդ ա լքել Ակումբը, կամ Ակումբի պասիվացման գործում քանի՞ տոկոս է կազմում քո նշած գործոնը:

Մի խոսքով, իմ դիրքորոշումը պարզ ա, քոնն էլ ա պարզ, ես էս թեման էլ չեմ շարունակի, որովհետև անվերջանալի բանավեճն էդ կտրվածքով տվյալ թեմայում ոչ արդյունավետ եմ համարում: Բարի ժամանց :)

Mephistopheles
21.09.2012, 23:32
Տի զնայեշ կակ յա տեբյա ուվաժայու, նօ... քանի վարվող քաղաքականությունը ընդհանրապես և կադրային մասնավորապես չի վերանայվել, ջուր ծեծոցիից այն կողմ չենք անցնի:

Լռիվ համաձայն եմ… վերից վար կոռումպացված համակարգ ա ու մենք ուզում ենք որ էդ կոռումպացված էլեմենտները վերացնեն կոռուպցիան… դա հնարավոր չի… քաղբանտարկյալների առկայության դեպքում (ձեր խոնարհ ծառան եղել ա քաղկալանավոր… այո, այո… 2 անգամ…), դա ընդհանրապես հնարավոր չի… էլ չասեմ որ գրքեր են արգելվում ու վառվում… գիտությունն անտսվում ա…

գրանտների հաշվին արևմտյան փիս պրոպագանդա ա գնում, բացեիբաց… հանձինս Ձայնալարի… ու վաբշե դրան ո՞վ ա թույլ տվել որ դառնա մոդերատոր… հետո ինչ որ ուտելու ու գժվելու երեխա ունի…

Չուկը վաբշե էս ամեն ինչի պարագլուխն ա, ոնց որ Սերժը մեր համակարգի…

հայրենասիրությունը լրիվ մղվել ա 1000երորդ պլան… ու տարվում ա ադրբեջանա-թուրքա-մասոնա-հրեա-գոմիկական քաղաականություն… օրինակ ես որ ասեմ հայ ժողովուրդը 12 0000 տարվա պատմություն ունի ու դա ապացուցեմ, գիտե՞ք ինչ մի հատ վրա տալ ա որ կտան… ի՜մչ անխելք մարդ եք … չեք ուզու՞մ հին ըլնենք… չի՞ եք թշնամու ջրաղացին ջուր լցում…

ու այ սենց շատ ու շատ բաներ… հայրենասիրությունը ճնշվում ա, դրա համար էլ ակտիվ չենք…

Mephistopheles
21.09.2012, 23:34
…………
Հարգանքներով՝ Լևոն

Ժող դաժե Լևոնն ա գրանցված ակումբում…

Լե՜-վո՛ն, Լե՜-վո՛ն,, Լե՜-վո՛ն,, Լե՜-վո՛ն,

Lion
22.09.2012, 11:12
Գրանցման ամսաթիվ` 20.03.2007: Այսինքը կամ ծաղր չկա, կամ դու քեզ չես հարգո՞ւմ: Կարող ես չպատասխանել, պարզապես ուզում էի ցույց տալ, որ ակումբի պասիվացման պատճառ չի քո նշածը: Կարա՞ս ասես քո նշած պատճառով քանի՞ մարդ ա լքել Ակումբը, կամ Ակումբի պասիվացման գործում քանի՞ տոկոս է կազմում քո նշած գործոնը:

Մի խոսքով, իմ դիրքորոշումը պարզ ա, քոնն էլ ա պարզ, ես էս թեման էլ չեմ շարունակի, որովհետև անվերջանալի բանավեճն էդ կտրվածքով տվյալ թեմայում ոչ արդյունավետ եմ համարում: Բարի ժամանց :)

Ծաղր կա, ես էլ ինձ հարգում եմ, կարող ես չկասկածել - ուղղակի մինչև վերջերս ծաղրողները, որպես պատասխան, կրկնակի ուժեղ ծաղր էին որպես պատասխան ստանում ու իրենց քիթը տրորվում էր: Հետո այդ ամենը հոգնեցրեց այդ թվում նաև անձնական պատճառներով և, եթե հասցրել ես նկատել, ֆորումում օրինակ այս տարի ես էականորեն պասիվացել եմ: Եթե չլինեին "առողջացման այս փորձերը", ես աստիճանաբար ընդհանրապես կհեռանայի:

Ինքս ստատիստիկ տվյալների չեմ տիրապետում, քանի որ նման հետազոտություն չեմ արել, բայց այն տխուր վիճակը, որում հայտնվել է Ակումբը, ինքնին արդեն խոսուն է:

Ես իմ կարծիքն ասացի - կարող եք ընդունել, կարող եք չընդունել: Արդեն ասել եմ ու նորից կասեմ` ինչպես ամեն մարդն է իր երջանկության դարբինը, այդպես էլ ամեն մի հեղինակ ինքն է կերտում իր ստեղծագործության ճակատագիրը...

Տրիբուն
23.09.2012, 00:11
Կարա ուրիշ բան էլ լինի - դու քո գրածները հիմնավորես, բայց մարդիկ,ա մենատարբեր դրդապատճառներից ելնելով և ուղղակի սկզբունքորեն չուզենալով համաձայնվել քեզ հետ, քո տեսակի հետ, սկսեն ու շարունակեն ծաղրել: Ստեղ հարցն այն է, որ ծաղրը, որպես վարքագիծ, կասեցվի:

Իմ համեստ կարծիքով, քանի միջանձնային շփումներում Ակումբի ղեկավարությունը թույլ կտա կամ կհամակերպվի նման խուլիգանային երևույթների հետ, իրեն հարգող ցանկացած ոք վաղ թե ուշ կլքի Ակումբը...

Լիոն, ո՞նց ա որ մենակ դու ես կպած ծաղրից բողոքում: Ընգեր, հո կոմպլեքսներ չունե՞ս էտ հարցում: Մի հատ ընկերական խորհուրդ. Ծաղրում են, ծաղրի ի պատասխան: Ծաղրը գրական ժանր ա, դու էլ գրող տղա ես: Քո մոտ հաստատ ավելի լավ կստացվի, քան ուրիշների մոտ:

Տրիբուն
23.09.2012, 00:14
Մի հատ էլ առաջարկություն անեմ, հանուն Ակումբի ակտիվացման: Լիքը հետաքրքիր թեմաներ կան, հատկապես ծաղրի, էէէէհ կներեք, պատմության բաժնում, որոնք փակվել են մաքրվելու նպատակով ու տենց էլ հետ չեն բացվել: Կարծում եմ պետք ա բացել էտ թեմաները, մի քիչ խստացնել մոդեռավորումը, ու թույլ չտալ որ մարդիկ .... մմմմ .....ծաղրից վիարվորվեն: :D

Chuk
23.09.2012, 00:17

Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Բայց կոնկրետ «Պատմություն» բաժնի թեմաները ամեն դեպքում կվերաբացվի միայն այդ բաժնում ակտիվ, անաչառ ու արդար մոդերատոր ընտրելուց հետո:

Տրիբուն
23.09.2012, 00:18
Կատակը մի կողմ, լրիվ լուրջ, ահագին փակված թեմաներ պիտի հետ բացվեն: Ու մի քիչ պետք ա մեղմ լինել, երբ քննարկումները ֆորմատից մի փոքր դուրս են գալիս: Վերջին հաշվով, եթե նույնիսկ քննարկուները սարսափելի սրվում էլ են ակումբում, ոչ մեկը ոչ մեկին ֆիզիկական վնաս չի հասցնի, ու քանի ամեն ինչը չի վերածվել հայհոյանքի ու լկտիության, ապա կարելի ա թույլ տալ, որ քննարկումը շարունակվի:

Տրիբուն
23.09.2012, 00:22
Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Բայց կոնկրետ «Պատմություն» բաժնի թեմաները ամեն դեպքում կվերաբացվի միայն այդ բաժնում ակտիվ, անաչառ ու արդար մոդերատոր ընտրելուց հետո:

Մի բան առաջարկեմ, չզարմանաք էլի: Լրիվ լուրջ եմ ասում: Եկեք Լիոնին դրեք պատմության բաժնի մոդերատոր:

Կարող ա մեկը ես իրա փղերին, հաքսոսներին, հայոց տիեզերական կայսրություններին ու միլիոններով թաղված պարսիկներին լուրջ չեմ վերաբերվում, բայց Ակումբում մենակ ինքն ա, որ պատմության հետ ամեն օր գործնական շփման մեջ ա:

Համ էլ մի գնդակով երկու նապաստակ կխփեք: Լիոնն ու մնացած ռազմահայրենասերները չեն բողոքի, որ իրանց նկատմամբ լիբերալ-հոմոսեքսուալ խտրականություն ա կիրառվում:

dvgray
23.09.2012, 00:26
Կատակը մի կողմ, լրիվ լուրջ, ահագին փակված թեմաներ պիտի հետ բացվեն: Ու մի քիչ պետք ա մեղմ լինել, երբ քննարկումները ֆորմատից մի փոքր դուրս են գալիս: Վերջին հաշվով, եթե նույնիսկ քննարկուները սարսափելի սրվում էլ են ակումբում, ոչ մեկը ոչ մեկին ֆիզիկական վնաս չի հասցնի, ու քանի ամեն ինչը չի վերածվել հայհոյանքի ու լկտիության, ապա կարելի ա թույլ տալ, որ քննարկումը շարունակվի:
ես վաղուց էի սա ասում:

Նետ
23.09.2012, 04:59
Կատակը մի կողմ, լրիվ լուրջ, ահագին փակված թեմաներ պիտի հետ բացվեն: Ու մի քիչ պետք ա մեղմ լինել, երբ քննարկումները ֆորմատից մի փոքր դուրս են գալիս: Վերջին հաշվով, եթե նույնիսկ քննարկուները սարսափելի սրվում էլ են ակումբում, ոչ մեկը ոչ մեկին ֆիզիկական վնաս չի հասցնի, ու քանի ամեն ինչը չի վերածվել հայհոյանքի ու լկտիության, ապա կարելի ա թույլ տալ, որ քննարկումը շարունակվի:Հենա. ասենք ՙ զվարճալի պատասխան՚ թեման։ թեմա էր էլի. ամեն օր գրում էինք։ Նենց մի հատ չեղած տեղից մատ թափ տվեցին... ու թեման կորավ։
Ոնց որ էս վիճակը լինի՝ ասենք ՙավտոմեքենաների նկարներ՚ թեմա կա. ու մի մասնակից ավտոմեքենայի փոխարեն հեծանիվ ա դնում։ եթե ընդհամենը 2 բառով հարցնես թէ ՙբա ու՞ր ա մեքենան՚ կստանաս դեղին քարտ։ Որից էլ. տուժում են թեմաները։
Կամ կարծում եմ պարտադիր չէ ամեն անգամ զանցանք արած մասնակցին պաշտոնական ձևով հայտարարություն տալ. երևի ոստիկան ու վարորդ հարաբերություների մեջ չենք։
Հիշում եմ ՙԱկումբի՚ առաջին գրառումս. (դէ խամ մարդ էի գուցե և ճիշտ տեղը չբերեի թեմաները)Մոդեռատորը վազքով տուգանային նշանակեց։ ես էլ չգիտեի դա ի՞նչ ա։ Սկզբում թվաց թէ ինչ որ տեղ պիտի տուգանք մուծեի։ :)

Lion
23.09.2012, 15:07
Լիոն, ո՞նց ա որ մենակ դու ես կպած ծաղրից բողոքում: Ընգեր, հո կոմպլեքսներ չունե՞ս էտ հարցում: Մի հատ ընկերական խորհուրդ. Ծաղրում են, ծաղրի ի պատասխան: Ծաղրը գրական ժանր ա, դու էլ գրող տղա ես: Քո մոտ հաստատ ավելի լավ կստացվի, քան ուրիշների մոտ:

Խորհուրդը վատը չի, բայց... ինձ էդ պետքա??? Հազար դարդ ու ցավ ունեմ, էդ սաղ թողնեմ, նստեմ նայեմ, թե ինձ ինչ են գրում ու ես էլ միտքս լարեմ, որ պատասխան, ավելի սուր բան գրեմ?? Ինձ էդ պետքա? Դրա տեղը կնստեմ, իմ ֆորումում, ռուսերեն, հետաքրքիր նյութեր կավելացնեմ, էնենց նյութե, որ պոիսկավիկները հենց ինձ գտնեն ու այդ նյութերի վրա գան:

Varzor
06.10.2012, 02:03
Իսկ իմ կարծիքով ակումբի պասիվացման պատճառները ավելի մեծամասշտաբ են.
1. Համացանցի զարգացման ընդհանուր ուղղվածություն
2. Սերնդափոխություն

dvgray
05.11.2012, 05:25
ինչքան էլ ման եկա, ավելի համապատասխան թեմա չգտա, որ ասեմ, որ հաշվի առնելով "Ակումբում" տիրող ընդանուր մթնոլորտը ու էն, որ արդեն վաղուց ստեղ քնննարկումներ չի լինում, այլ սա դառել ա մի տեսակ "կոմեդի կլաբի" ինչ որ տարբերակ, որտեղ հին անդամները, որոնք տոն են տալիս, մեծամասամբ մտնում են մարդ ձեռ առնելու ու "կայֆավատի" համար միայն, անժամկետ կասեցնում եմ իմ գրառումները այստեղ, մինչև վերականգնվի հին մթնոլորտը ու քննարկումների ոգին:
ցավալի է, բայց սա անհրաժեշտություն, լրիվ չդեգրադացվելու համար:
մնացողներին՝ համբերություն :):
իմ համբերությունս սպառվեց

Sambitbaba
05.11.2012, 07:27
Իսկ իմ կարծիքով ակումբի պասիվացման պատճառները ավելի մեծամասշտաբ են.
1. Համացանցի զարգացման ընդհանուր ուղղվածություն
2. Սերնդափոխություն

Առաջին կետի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ տեխնիկապես շատ տգետ եմ:

Երկրորդի հետ լրիվ համաձայն եմ և նույնիսկ դրան կավելացնեի երրորդը՝ Բարեշրջում /Էվոլյուցիա/: Ու նույնիսկ, միացնելով այս երկուսը մեկտեղ, ձեր թույլտվությամբ, մի երկու բան էլ կավելացնեմ:

Իրավիճակի հակասականությունն այն է, որ մենք սովոր ենք, որ հին սերունդը՝ դարիվեր եղել է նոր սերնդի ուսուցիչն ու փորձի աղբյուրը: Նոր սերունդը գալիս էր, սերտում էր հին սերունդների թողած ստերեոտիպերը, հետո դրանց վրա հիմնվելով, ստեղծում էր այդ հնից առանձնապես չտարբերվող ինչ-որ մի նոր բան, և համարիր, որ նա ինքն էլ արդեն պատրաստ է որպես նոր սերնդի ուսուցիչ հանդես գալուն…

Իսկ հիմա նոր սերունդը գալիս է արդեն գիտելիքներով: Հա, ճիշտ է, այդ գիտելիքները դեռ հիմնականում փակ են /չհաշված օր օրի վրա ավելի առօրեական դարձող եզակի դեպքերը/: Բայց դե հենց դա էլ պատճառ է՝ և շատ լուրջ պատճառ, - որ թե հին, և թե նոր սերունդներն ավելի լրջորեն մոտենան հարցին:

Փոխվել է հին սերնդի դերը. այսօր նրան հարկավոր է ոչ թե փորձել ինչ-որ գիտելիքներ տալ նոր սերնդին, այլ օգնել նրանց՝ բացահայտել իրենց հետ բերած գիտելիքները, վերհիշել դրանք և, թող տարօրինակ չթվա, - օգտվել նոր սերնդի բերած գիտելիքներից:

Բայց մենք՝ հին սերունդը, - չե՛նք անում դա: Առավելապես՝ ադաթավոր հայերս: Ինչպե՜սսս, - ասում ենք, - ե՛-ե՛-սսս, չսովորեցնե՛-ե՛-մմմ, ի՛-ի՛-մմմ, երեխայի՞-ի՞-ննն… Դե ասա, կյանքս իզուր եմ ապրել էլիիի՜՜՜… Կամ մոտավորապես այսպես:

Նոր սերունդն էլ գալիս է, և ամենավաղ հասակում արդեն, երբ այսօրվա էներգիաների ու թրթիռների փոփոխման պատճառով այդ իր հետ բերած գիտելիքների թելը դեռ ամբողջովին կտրված չէ իր աղբյուրից ու երեխան դեռ ինչ-որ բան հիշում է, - այդ երեխան դեմ է առնում մեր անընկալունակության պատին, առաջին հարվածը ստանում է, երբ պարզում է, որ մնացած բոլորը չգիտեն այն, ինչ ինքը գիտի, երկրորդ հարվածը ստանում է, երբ մեծերը՝ և առաջին հերթին ծնողները, - ծաղրում են նրա գիտելիքները: Իսկ երրորդ հարվածն արդեն ինքն է հասցնում իրեն, ծաղրի առարկա չլինելու համար փակելով իր գիտելիքները սկզբից ուրիշներից, հետո՝ ինքն իրենից: Եվ նրանց, թե հին և թե նոր սերնդին, մի բան է մնում միայն. շարունակել ապրել այն հին ստերեոտիպերով, որոնք ոչ ոգու այսօր արդեն պետք չեն:

Պետք չեն ու նաև հետաքրքիր էլ չեն: Որովհետև այսօր առաջին պլան է դուրս եկել մարդու զգայականը, իսկ մենք ձեռ ու ոտքով կառչել ենք Դիվի ասած բնազդնելից: Իսկ դա այլևս հետաքրքիր չէ:

- - - - - - - - -

Իսկ կայքում՝ ինչպես կյանքում. լրիվ նույնն է:

Առաջարկում եմ համոզել Սելավիին, որ նա սկսի ավելի շատ խոսել վաղվա գիտելիքներից: Սելավի, եղբայր, էլ ժամանակ չկա սպասելու…

Առաջարկում եմ համոզել Ռայադերին կիսվել բոլորի հետ իր հավաքած հինավուրց գիտելիքներով: Ռեյ ջան, հավատա, որ այն ամենը, ինչ հավաքել ես, միայն քո սեփականությունը չի. որովհետև բոլորովին պատահականություն չի, որ այսօր հնարավորություն կա այդ գիտելիքները հավաքել: Գիտե՞ս, ես "Դհամմապադան" տաս տարուց ավել եմ փնտրել, "Մանուի Օրենքները"՝ մոտ երեսուն տարի: Պլուտարքոսի երեքհատորյակին երեք աշխատավարձս եմ տվել, իսկ "Թելեմայի գրքերը" միայն վերջերս է ձեռքս ընկել: Հավատա, սա գիտելիքներս ցուցաբերելու ձև չէ: Ուղղակի ցանկանում եմ ասել, որ եթե մի ինչ-որ բան գիտես, ուրեմն դա մի ինչ-որ բանի համար է: Եվ որքան շատ բան գիտես, ուրեմն այնքան շատ բանի համար է:

Եվ մի՞թե ավելի լավ չէր լինի այդ գիտելիքների՛ համար մեկմեկու "ծաղրել", այլ ոչ Ամանդայի հագուկապի… Միգուցէ այդպես հնարավոր լիներ օգնել Ակումբի՞ն…

Հ.Գ. Չնայած, որ ճիշտն ասեմ, ես այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ եք բոլորդ կարծում, որ "Ակումբն" անկում է ապրում: Միգուցէ ես ինչ-որ բան չգիտե՞մ, բայց ինքս այդ կարծիքին չեմ: ԻՆձ համար լավ էլ հետաքրքիր է և ասեմ ավելին, հենց Ակումբի շնորհիվ է, որ ես օր օրի ավելի եմ սիրահարվում հայ երիտասարդության վրա: Ուղղակի այն հիշատակածս նոր երեխայի նման մտածում եմ. դե, եթե բոլորն ասում են, ուրեմն ճիշտն իրենք են…

Սերխիո
06.11.2012, 17:14
Բարև ակումբցիներ ջան...
Նախ ասեմ , որ ոչ մի գրառում չեմ կարդացել , բայց ուզում եմ միանգամից այս հարցի պատասխանը տալ իմ օրինակով...
Ֆեյսբուկ... Սա իմ կարծիքով ամենագլխավոր պատճառն ա, քանի որ եթե չլիներ, ես եսքան հազվադեպ չէի լինի, թեև ժամանակին շատ ակտիվ էի: նախ բոլոր այն մարդիկ ում համար ես այցելում էի, հիմա իմ ընկերների մեջ են ու ես շարունակում եմ շփվել, քննարկել այս կամ այն թեման , մյուս պատճառը ,հավանաբար քաղաքական կողմն ա, բայց ես սրա հետ կապ չունեմ, դա ուղղակի նկատել եմ ...
Հարգանքներով` Սերխիո..
Հ.Գ. Ես շարունակում եմ մնալ ակումբցի, սիրում եմ էս ֆորումը:love

Տրիբուն
20.11.2012, 01:25
Մի ամիս Երևանում մնալուց հետո (ահագի ժամանակ ա էսքան երկար չէի մնացել), կարամ հազար տոկսով ասեմ: Ակումբի պասիվացման հիմնական պատճառը էն ա, որ սաղ երկիրն ա պասիվացել: Երևանում փիս դեպրեսիվ մթնոլորտ ա: Մարդիկ իրար չեն սիրում, բոլորի դեմքերին դժգոհություն ու մուննաթ ա: Մի փոք առիթ ա պետք, որ իրար քֆուր տան: Մարդիկ չարացած են: Մարդիկ գրեթե ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել են: Էս մեր Երևանը չի, ինչ-որ ուրիշ քաղաքա ա, ինչ-որ ուրիշ մարդիկ են ստեղ:

Tiger29
31.12.2012, 00:20
Chuk-ի ծնունդը...

Windows 7
05.01.2013, 11:44
Ժող դաժե Լևոնն ա գրանցված ակումբում…

Լե՜-վո՛ն, Լե՜-վո՛ն,, Լե՜-վո՛ն,, Լե՜-վո՛ն,

;)Լեվոնի թոռնա ,մեկ մեկ գալիս ա Կոնգրեսի հավաքներին,կարգին շուստրի ու բոյով տղայա,եվրեոպացու իսկական դիմագծերով,;)իրա հոր անունը ՝Դավիթ ա.

Տոնական օրեր են,դրա համար Ակումբը պասիվա և ես տխրում եմ մենակ՝զրուցարանում.

Elmo
05.01.2013, 18:22
Չէ ֆեյսբուքը կամ ինտերնետի զարգացումը չի պատճառը որ ակումբը պասիվ ա: Իրականում պասիվ չի, սաղ էլ օրը մի անգամ մտնում նայում ենք ինչ կա չկա: Պարզապես բոլոր հնարավոր թեմաները բացվել են, բոլոր հնարավոր թեմաներում բոլոր հնարավոր քննարկումներն արվել են, բոլոր հնարավոր հումորները, անեկդոտները ու պատմությունները պատմվել են: Նու... համարյա բոլոր: Որ սաղ թեմաները ջնջենք ամեն ինչ նորից կսկսվի: Սպառվել ա քննարկման նյութը: Էն Լևոնն էլ թողեց գնաց, տռոլինգի հող էլ չկա:

Հա ու ի հավելումն ասածիս: Ակումբում ունեմ 5,517 գրոռում, իսկ ֆեյսբուքում մաքսիմում մի 100 ստատուս: Էդ նշանակում ա որ մարդիկ ֆեյսբուքում պարապ են պրակտիկորեն: Նենց չի որ ակումբի գրելիքը Ֆեյսբուքում ա գրվում:

Mephistopheles
19.12.2013, 05:57
էս թեման էլի ակտուալ ա դառնում....

Mephistopheles
19.12.2013, 06:10
http://www.breitbart.com/mediaserver/929EAE5985084916A38B513B0BF007D6.jpg

այ սրա նման ա եղել...

Mephistopheles
19.12.2013, 06:17
http://cdn.all-that-is-interesting.com/wordpress/wp-content/uploads/2012/01/detroit-theater-ruins.jpg

http://cdn.all-that-is-interesting.com/wordpress/wp-content/uploads/2012/01/Detroit-Police-Station.jpg

http://cdn.all-that-is-interesting.com/wordpress/wp-content/uploads/2012/01/Detroit-Biology-Classroom.jpg

Շինարար
22.12.2013, 15:40
Ինձ թվում ա ակումբի պասիվացման պատճառը երկրի վիճակն ա: Ուզում եք՝ ծիծաղեք, ուզում եք՝ չէ: Ժամանակին, երբ կար շարժում, կար խլիրտ, ներողություն արտահայտությանս համար, երբ հույս կար, որ ահա, ուր որ ա, կարևոր էր դիմացինի կարծիքը, կարևոր էր համոզել նրան, կռվել, բանավիճել, կամ չհամոզել, բայց մյուսներին ցույց տալ, որ նա սխալ ա: Ու էդ խլիրտը տարածվում էր բոլոր թեմաների վրա: Հիմա էդ մարդկանց մեծ մասը էլ նման ոգևորոթյուն չունի, մի մասը էլ չի մտնում, մի մասը օրագրում ա, մյուսներն էլ ժամանակ են անցկացնում: Բնականաբար նորերի վրա էլ ծերերի տրամադրությունը տարածվում ա, որովհետև էդ ծերերը ահագին խելքը գլխին մարդիկ են, անմիջապես աչքի են ընկնում, իրանց կարծիքը դառնում ա կարևոր: Երկու ելք կա, կամ վտարել բոլոր ծերերին, նայել, թե նորերով՝ ինչ կդառնա, ինչը համարյա անհնար ա թվում, կամ էլ երկրում նորից մի բոց բռնկվի, նորից մարդիկ մտածեն, որ կարևոր ա խոսալը, համոզելը, եթե ուշադիր լինեք, ոչ թե բոցի, այլ լուցկու անհաջող վառելու ամեն փորձի արդյունքում ակումբում ինչ-որ շարժ ամեն դեպքում զգացվում ա: Թե չէ սենց, հա ես սենց ասի, դու էլ ուրիշ կերպ ես մտածում, քո ցավն էլ տանեմ:

Չի կարա ինձ համար Գալաթեայի որևէ ստեղծագոևրծության քննարկումը համար առաջին կարևորության խնդիր դառնա, նեղանալ չլինի, որովհետև միևնույն ա, ես չեմ տեսնում էդ ստեղծագործությունը լայն սպառման բերելու ուղին, հետևաբար՝ լայն ազդեցության հնարավորությունը:

Եթե վաղը միտինգ ա, ու ես չեմ գնում, ակումբում էն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են ու հարգում, ինձ հետ չեն կռվի, չեն փորձի ամեն գնով համոզել, որ ես անպայման պարտավոր եմ ներկա լինել էդ միտինգին, որովհետև իրանք էլ են վերջին հաշվով թերահավատությամբ, եթե լրիվ անկեղծ լինենք՝ անհավատությամբ, գնում:

Լիոնը սխալ ժամանակ հեռացավ ակումբից, ի՜նչ հանգիստ կարող էր հիմա պատմել հայոց պատմության իր երևակայական տարբերակը՝ առան որևէ հակաճառության հանդիպելու:

Քննարկման ժամանակ իրար չլսելու պահը կա, ինձ էլ ա դա շատ ջղայնացնում, երբ ստիպված ես ոչ թե քննարկումը շարունակելու, այլ յուրաքանչյուր հաջորդ գրառմամբ զրուցակիցներիդ բացատրելու, որ ախր ես դա չէի ասում, հլա նորից կարդա գրառումս, եթե իհարկե կարդացել ես: Էդ պատճառ ա, որի համար ես խուսափում եմ երկար բանավեճերից: Բայց իրականում երևի իմ զրուցակիցներն էլ իմ զրույցից են նույն տպավորությունը ստանում: Էն որ մարդիկ զրուցում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքի, դա ես չեմ ասել, դա մի հանճարեղ մարդ ա ասել, ու դա հավերժական խնդիր ա: Ըստ էության, էդպես եղել ա, էդպես էլ լինելու ա, ակումբի ղափանցիների ականջը կանչի, ու դա չի կարա լինի ակտիվության նվազման հիմնական պատճառ:

Chuk
22.12.2013, 16:07
Եկել եմ ասեմ, որ իսկապես կա ակումբի պասիվացման խնդիր:
Բայց նաև հստակեցնեմ, որ տարվա էս շրջանում միշտ է դիտվում առավել պասիվություն:

Ձայնալար
22.12.2013, 22:24
Շինարար ախպորը շնորհակալություն եմ տվել հիմնականում գրելու ոճի ու հումորի համար, իրականում համոզված եմ, որ պասիվացման 90% «մեղավորը» ֆեյսն ա, մնացած 10-ի մեջ տեղավորվում են էս 10 էջ քննարկման մեջ տեղ գտած մյուս բոլոր պատճառները:

Կար ժամանակ, երբ լրահոսին արագ ծանոթանալու համար Ակումբ էինք մտնում, հիմա՝ FB:
Կար ժամանակ, երբ պարզապես ժամանակ սպանելու համար Ակումբ էինք մտնում, հիմա՝ հիմնականում FB:
Առաջ տարբեր մանր-մունր հարցերի պատասխանների, օրինակ, ո՞ր համարն ա գնում մասիվից Զեյթուն, ստանում էինք Ակումբից, հիմա FB-ից:

Ու էդ նրանից ա, որ FB-ը նշված և չնշված պարագաներում առաջ ա անցել Ակումբից իր գրավչությամբ, օպերատիվությամբ ու ակտիվությամբ: Առաջ ա անցել, եթե անգամ համեմատենք Ակումբի ամենաակտիվ ժամանակների հետ:

Շինարարի ասածն էլ կա իհարկե, բայց էդքան չի էլի:

Իսկ Ակումբի մթնոլորտով պասիվացումը պայմանավորելուն բացարձակ լուրջ չեմ վերաբերվում, ոչ այն պատճառով, որ Ակումբում իդեալական մթնոլորտ ա, այլ էն պատճառով, որ Ակումբում երբեք էլ իդեալական մթնոլորտ չի եղել, իսկ ակտիվությունը եղալ ա տարբեր: Ու ընդհանրապես, մթնոլորտից բողոքողները թող միհատ նայեն ՖԲ-ի ակտից խմբերում ինչ ա կատարվում:

Chuk
22.12.2013, 22:31
Ու ընդհանրապես, մթնոլորտից բողոքողները թող միհատ նայեն ՖԲ-ի ակտից խմբերում ինչ ա կատարվում:
Ճիշտ նշանակետին:
Սա ա պատճառը, որ չեմ կարողանում Շինի ու մյուս նման կարծիք գրողների գրածներին շնորհակալություն դնեմ: Որտև հա, իհարկե, մթնոլորտն ազդեցություն ունի ու միշտ ունեցել ա, բայց շատ չնչին, ազդեցություններից թերևս ամենափոքրն ա եղել: Իսկ ակումբի ամենավատ մթնոլորտն էլ չեմ կարող համեմատել նշածդ խբերում հաճախ եղող մթնոլորտի հետ, որը ոչ միայն պասիվացման պատճառ էնտեղ չի դառնում, այլև ավելի ակտիվացնում ա:

StrangeLittleGirl
22.12.2013, 22:47
Ֆեյսբուքն էլ էր վերջերս բավական պասիվ: Ինչ էս պայմանագրի շուխուռն ընկել ա, նոր մի քիչ ակտիվացել ա:

Chuk
22.12.2013, 22:49
Ֆեյսբուքն էլ էր վերջերս բավական պասիվ: Ինչ էս պայմանագրի շուխուռն ընկել ա, նոր մի քիչ ակտիվացել ա:

Հա, էս նոր տարվա սեզոնը միշտ ավելի պասիվ ա լինում: Երևի մի կողմից քննական շրջանի հետ կապված, մյուս կողմից հենց նոր տարվա, մարդ ա իր պատրաստություններով, իր գործերով, էս տարվա գործերն ինտենսիվ ավարտելով ու տենց բաներով:

Բայց դե դրան զուգահեռ ակումբը իսկապես շատ ա պասիվացել՝ իմ հետ միասին: Պետք ա կպնեմ ակտիվացման գործին, միշտ չի ստացվում :(

Ռուֆուս
22.12.2013, 23:14
Ակումբի պասիվացման պատճառը բնական է ու նորմալ, ու հեչ պետք չի պասիվացման մեղավորներ փնտրել ու փորձել դիմացն առնել: Լավ, ընդունենք, թե պասիվացման լուրջ պատճառներ կան, բայց դա մենակ ՖԲ-ն չի, այլ մի ամբողջ ծաղկեփունջ է, էլ ՖԲ, էլ Ակումբի «ծերացող» սերունդ, էլ «ֆորում» հաղորդակցման մեդիումի դանդաղ մահ, էլ ռեալ կյանքում հանդիպումներ, էլ Մեֆի ֆլուդ, էլ meme-ի կոմպլիմենտներ, էլ անձնական օրագրեր, էլ իրար կծող գրառումներ, էլ ժամանացային թեմաներ, էլ վարկանիշային ծիծիկները գծիկի փոխարինում, էլ եսիմ ինչ: Իրականում առանձին առանձին վերցրած սրանցից ոչ մեկն էլ (նույնիսկ ՖԲ-ն) պասիվացման պատճառ չեն, այլ ընդհանուր բուկետն է մեղավորը ու էդ բուկետն էնքան մեծ է, որ մենք անզոր ենք որևէ բան փոխել:

Ու ես ինչ հիշում եմ, վերջին 3-4 տարիների ընթացքում հա խոսում ենք, թե Ակումբը պասիվացել է, հետաքրքիր թեմաներ չկան ու ֆորումը մեռնում է: Բայց մինչև հիմա Ակումբը կա ու շարունակում է մնալ: Ու բոլորը միաբերան ասում էին, որ առաջ ավելի լավ էր քան հիմա: Մի հատ հարց էլի, էդ «առաջը» ե՞րբ էր, 2008թ-ին, երբ ես եկա Ակումբ, հներն ասում էին, Ակումբը էլ էն չէ, ինչ առաջ էր, 2010թ-ին գրանցված անդամներին արդեն ես էի ասում, որ Ակումբն էլ առաջվա Ակումբը չէ ու առաջ խոտն ավելի կանաչ էր ու երկինքն ավելի մաքուր: Ու ոչ ոք չի կարող կոնկրետ ժամանակահատված նշել, որն Ակումբի The Best տարիներն էին:

Հա, ու էսքան ժամանակ անընդհատ քննարկել ենք, լիքը խելացի ու անկապ առաջարկներ են հնչել, թե ոնց կարելի ա Ակումբի կյանքը վերակենդանացրել ու ոնց որ թե առանձնապես ոչ մի բան էլ չի արվել: Բայց Ակումբը շարունակել է իր բնական կյանքով առաջ գնալ, միշտ էլ հետաքրքիր թեմայի կողքին անհետաքրքիրն ա եղել, միշտ էլ համեմատաբար պասիվ շրջանին հաջորդել է համեմատաբար ակտիվ շրջանը ու ամեն օր էլ գոնե մի ակումբցի դժգոհել է, որ «առաջ» ավելի լավ էր, քան թե «հիմա»…

Ես որ ոչ մի բան էլ չէի անի: Եթե Ակումբը մեռնում է, թող հանգիստ մեռնի, մենակ թե մինչև հիմա Ակումբի մահը կանխագուշակող ոչ մի գուշակություն իրականություն չի դարձել:

Chuk
22.12.2013, 23:19

Ռուֆ ջան, կներես, մի քիչ չի սազում որ ես գրեմ, բայց դե գրեմ: Գրածիդ մեջ մի քանի առանցքային սխալ կա:
Այո՛, մի քանի տարի անընդհատ խոսում ենք, դրանց մի մասն էլ հենց ես եմ հրահրում, ու թող ոչ մեկի մտքով չանցնի թե դրանք ինքնանպատակ են: Ավելին, թող ոչ մեկի մտքով չանցնի, թե զուտ բնական կյանքով ա առաջ գնում: Ակումբի չպասիվանալու համար բազում քայլեր են կատարվել ու դրանցից շատերն են ստիպել, որ ակումբը շարունակի իր կյանքը, մնա հայկական ֆորումային դաշտում ամենաակտիվը: Ու եթե ժամանակն ու ռեսուրսները ներեին ավելի շատ զբաղվելու, էլ ավելի ակտիվ էր լինելու: Էնպես չի, որ բրախած ինչ-որ տիրույթ ա, ինքն իրան ապրում ա: Բրախած լիքը ֆորումներ կան, գնա նայի ու տես, թե քանիսում ա կյանքը «բնականոն շարունակվում»:

Ռուֆուս
22.12.2013, 23:32

Արտ, բայց ես չեմ ասում, որ Ակումբը բրախենք կողքի, այլ ընդհակառակը շարունակենք բնականոն կյանքով ապրել: Նոր թեմաներ բացենք, ժամանակ առ ժամանակ ստեղծագործական մրցույթներ կազմակերպենք, կանոնադրությունը խախտողներին պատժենք, անկապ թեմաները փակենք, տրանսլիտը արգելենք և այլն: Այսինքն նենց, ոնց որ մինչև հիմա ենք ապրել: Բոլորը բողոքում են, որ հիմա Ակումբի ամենապասիվ ժամանակահատվածն է, բայց ես դեպքեր եմ հիշում, երբ Ակումբի վիճակը սրանից էլ ծանր էր: Ես այցելուների թիվը չեմ կարող տեսնել ու կարող է էն ժամանակ այցելուների քանակն ավելի շատ է եղել, բայց քննարկումները որակը հաստատ ավելի ցածր էր:

Ու բոլորը ՖԲ-ն են նշում որպես մեղավոր, բայց մենք չենք կարող որևէ մեկին ստիպել, որ ՖԲ-ում ստատուս գրելու տեղը գա Ակումբում գրառում անի: Եթե մարդուն ՖԲ-ն ավելի է դուր գալիս, թող գնա ՖԲ-ում գրառի, աստված հետը:

Chuk
22.12.2013, 23:42
Արտ, բայց ես չեմ ասում, որ Ակումբը բրախենք կողքի, այլ ընդհակառակը շարունակենք բնականոն կյանքով ապրել: Նոր թեմաներ բացենք, ժամանակ առ ժամանակ ստեղծագործական մրցույթներ կազմակերպենք, կանոնադրությունը խախտողներին պատժենք, անկապ թեմաները փակենք, տրանսլիտը արգելենք և այլն: Այսինքն նենց, ոնց որ մինչև հիմա ենք ապրել: Բոլորը բողոքում են, որ հիմա Ակումբի ամենապասիվ ժամանակահատվածն է, բայց ես դեպքեր եմ հիշում, երբ Ակումբի վիճակը սրանից էլ ծանր էր: Ես այցելուների թիվը չեմ կարող տեսնել ու կարող է էն ժամանակ այցելուների քանակն ավելի շատ է եղել, բայց քննարկումները որակը հաստատ ավելի ցածր էր:

Ու բոլորը ՖԲ-ն են նշում որպես մեղավոր, բայց մենք չենք կարող որևէ մեկին ստիպել, որ ՖԲ-ում ստատուս գրելու տեղը գա Ակումբում գրառում անի: Եթե մարդուն ՖԲ-ն ավելի է դուր գալիս, թող գնա ՖԲ-ում գրառի, մենք ոչ մի բան չենք կարող անել:
Չէ, բացարձակ ամենապասիվ շրջանը չի, ճիշտ ես:
Վերջին օրերի աղմուկները ավելի շատ համարում եմ մարդկանց՝ ակումբից ու թեմաներից հոգնելու նշան:

Շատ ավելի պասիվ շրջաններ են եղել: Լոգին լինողների թիվն ա պակասել, իհարկե, բայց գրառումների քանակով, թեմաների քանակով շատ ավելի պասիվ շրջաններ են եղել:

Ռուֆ ջան, միայն ասածներդ չեն, չնայած երևի ամենակարևոր բաներն ես նշել: Լիքը ուրիշ բաներ էլ են արվել, որոնց մասին մի օր, հետագայում, մի քանի տարի հետո մանրամասն կգրեմ:
Բայց նույնիսկ էս ասածներիդ մեջ ոչ միանշանակ բաներ կան:

Օրինակ ստեղծագործական մրցույթները եղել են մարդիկ, ովքեր համարել են, որ ճահճացնում են ակումբը: Տուգանքները շատերը համարել են,որ պետք ա վերացնել, որտև մարդկանց հուշտ են անում: Անկապ թեմաները եղել են մարդիկ, որ համարել են, որ չպետք ա փակվեն: Շատերս էլ հակառակն ենք մտածել:

Բայց մենք էլ (մեկը՝ ես) արել ենք բաներ, որոնք նպաստել են ակումբի պասիվացմանը: Այսինքն եթե չանեինք կամ էլ հակառակը ինչ-որ բաներ անեինք, ավելի ակտիվ կլիներ քան հիմա:
Սկսած ասենք
- ակումբի դիզայնից, որը վաղուց չեմ թարմացրել,
- ակումբի շապիկից, որը կես տարուց ավել հաղթանակի օր էր շնորհավորում, նոր այցելուներին «հուշելով», որ մեռած կայք են մտել,
- արդիական թեմաներից, որոնք ժամանակ կամ զահլա չենք ունեցել զբաղվելու, փակել ենք,
- թեմաներից, որ փակել ենք մաքրելու համար, ու մինչև հիմա փակ են,
- բոլոր թեմաները, քննարկումները, մի թեմայում ճխտելուց (Քաղաքականությունում՝ «քաղաքական քննարկումներ թեմայից դուրս», Կրոնում՝ «Կրոն բաժնի թեմայից դուրս քննարկումներ», «Թեմայից դուրս բայց կարևոր կա հետաքրքիր գրառումներ» և այլն),
- մոդերատորների փոփոխությունը, նորերի ընտրությունը կամ նշանակումը ուշացնելը,
- պետքական բաժինների չբացելը, ստիպված որոշ թեմաներից զրկվելը կամ դրանք անհամապատասխան բաժիններում լինելու պատճառով չզարգանալը,
- սոցիալական ցանցերով լայնորեն չտարածելը,
- հոդվածների բաժինը չզարգացնելը,
- ոլորտային մասնագետներին չհրապուրելը, ակումբում չներգրավելը,
- արդիական թեմաների համար թեմաներ չստեղծելը (մոդերները կարող են անել),
ու սենց լիքը ուրիշ բաներ, որոնք անելու դեպքում կարելի ա ակումբն ավելի ու ավելի ակտիվացնել: Իսկ դու ասում ես. «Ես որ ոչ մի բան էլ չէի անի: Եթե Ակումբը մեռնում է, թող հանգիստ մեռնի»

հ.գ. ՖԲ-ն մեղավոր չի, այլ պատճառներից՝ օբյեկտիվ ու կարևոր պատճառներից մեկն ա: Բայց ոչ միակ պատճառը: Ֆորումների ակտուալությանը պակասելը ողջ աշխարհում ա կապված սոցիալական հաղորդակցման ավելի ճկուն հարթակների ստեղծման հետ: Ուղղակի էդ հարթակները չեն կարող փոխարինել ֆորումին: Դրա համար էլ երբեք ՖԲ-ն չի կարող միանձնյա դառնա որևէ ֆորումի փակվելու պատճառ:

Ռուֆուս
23.12.2013, 00:03
Հա, բայց քիչ քիչ էդ ամբողջն արվում ա, չէ՞: Ոնց որ նոր մոդերատորների նշանակումն է, կամ շապիկի փոխումը, կամ հին թեմաների վերաբացումը: Ու բոլորս էլ հասկանում ենք, որ դու գերզբաղված ես ու չես կարող Ակումբին շատ ժամանակ տրամադրել ու անում ես էնքան, ինչքան որ հասցնում ես անել ու միշտ էլ, որ խնդիրը հրատապ է եղել, դրանով զբաղվել ես: Մոդերատորներն էլ, ինչ կարողացել են, արել են ու շարունակում են անել:

Ես որ ասում եմ, որ թողնենք Ակումբը մեռնի, իրականում ես չեմ հավատում, որ կմեռնի :) Եթե մեռնի էլ ամենավերջինը լքողներից մեկը ես կլինեմ: Ասածս էն ա, որ ոչ մի ռադիկալ փոփոխությունների կարիք չկա, շարունակենք մեր կյանքով ապրել, ամեն ինչ լավ կլինի:

Մեկ էլ ամեն անգամ, երբ Ակումբը պասիվանում էր, միշտ մի հատ անլուրջ, ախմախ թեմայի շուրջ ծավալված օֆֆթոփների պատճառով էր վերակենդանանում: Հուսանք մոտ օրերս նման թեմա կհայտնվի: :))

Chuk
23.12.2013, 00:06
Եթե մեռնի էլ ամենավերջինը լքողներից մեկը ես կլինեմ:

Համենայն դեպս էս խոսքերը մոտս սեյվ եմ անում :))

Շինարար
23.12.2013, 01:43
Ֆեյսբուքն էլ էր վերջերս բավական պասիվ: Ինչ էս պայմանագրի շուխուռն ընկել ա, նոր մի քիչ ակտիվացել ա:

Նույն իմ ասածի հաստատումն ա: Ես մնում եմ համոզված իմ կարծիքում:

Dayana
23.12.2013, 02:10
Ակումբը պասիվ ա՞ :unsure Ես ինչքան մտնում եմ ՝ նոր գրառումներ կան: Պետք չի էդքան կենտրոնանալ, լավ էլ գրում/կարդում ենք:

Հ.Գ. Կարելի ա ակումբի՝ նախկինում ակտիվ անդամներից ոմանց բերման ենթարկել: :aha

Ռուֆուս
23.12.2013, 13:36
Բհահահայ, հլը տեսեք ինչ եմ գտել :))

Ակումբի վիճակը մտահոգիչ է (http://www.akumb.am/showthread.php/10105-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%B0%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%A7) բացվել է (ու փակվել է) 2007թ-ին:

Մի քանի մեջբերում.

Ակումբի ամենօրյա հանդիպումները իմ կարծիքով լավ հետևանքներ չեն ունենա… ամեն օր իրար տեսնելով կհոնգենք միմյանցից… Ակումբի «կորիզը» գրառումներ չի անում… Հետզհետե Ակումբը անհետաքրքիր է դառնում… միակ թեման, որտեղ պարբերաբար գրառումներ են արվում՝ դա օֆֆտոպանոցն է… վերջին օրերին նաև ակտիվացել են ֆուտբոլային թեմաները, բայց դա երկար չի տևի… ես իսկապես մտահոգված եմ Ակումբի ապագայով ու կոչ եմ անում իսկական ակումբցիներին ավելի ակտիվ լինել Ակումբում, կատարել ավելի շատ գրառումներ և խուսափել ԱՄԵՆ ՕՐ հանդիպումներ կազմակերպելուց… հիշու՞մ եք. թե մինչև հիմա ինչպե՞ս էինք արձագանքում մեզանից որևէ մեկի ծննդյան օրվան… համապատասխան թեման բացվում էր օրվա առաջին րոպեներին… իսկ հիմա՞… ու՞ր ենք հասել, որ մեր լավ ընկերոջ՝ Վազգենի ծննդյան օրը մինչև ժամը 10.20 թեմա չէր բացվել ու հնարավոր է, որ մոտակա ժամերին չբացվեր… մոդերներն ու ադմինները միայն իրանց պարտականությունները կատարելու ահամար են Ակումբ մտնում, իսկ գրառումներ համարյա չեն անում…
Չեմ ուզում, որ Ակումբը դառնա հերթական ֆորումը, որը իր գոյաության երկրորդ տարում արդեն համալրի «նիրհող» ֆորումների շարքը… նման ճակատագրից խուսափելու համար պետք է գործենք ԲՈԼՈՐՍ միասին, համախմբված մեկ գաղափարի շուրջ՝ ՓՐԿԵԼ ԱԿՈՒՄԲԸ… Ես իմ պարտքն եմ համարում հայտնել մտահոգությունս Ակումբի ներկա վիճակի կապակցությամբ, իսկ մնացածը կախված է ձեզանից… ես իմ խղճի առաջ մաքուր եմ՝ ես կատարեցի իմ պարտքը: Հերթը ՔՈՆՆ է:

երնեկ էն հին ու լավ օրերին :love

Ուշադրություն դարձրել ե՞ք ակտիվ մարդկանց թվին: Ես երբ նոր էի մտնում ակումբ, ակտիվ մարդիկ 75 ից պակաս չէին լինում, նույնիսկ սահմանվեց 116 ռեկորդը, իսկ հիմա
ակտիվ եղածների թիվը չի գերազանցում 50-: Ժամ է լինում, որ 3 անդամ են ակտիվ լինում

Ուլուանա
23.12.2013, 16:29
Եթե մեռնի էլ ամենավերջինը լքողներից մեկը ես կլինեմ:
Որ բոլորդ արդեն լքած լինեք, ես էլ վերջում լույսերը կանջատեմ :aha։

Բհահահայ, հլը տեսեք ինչ եմ գտել :))

Ակումբի վիճակը մտահոգիչ է (http://www.akumb.am/showthread.php/10105-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%B0%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%A7) բացվել է (ու փակվել է) 2007թ-ին:

Մի քանի մեջբերում.
Թեման էլ ես եմ փակել, փաստորեն :))։ Երևի պարբերաբար պետք ա սենց հիշեցումներ անել՝ հասկանալու համար, որ իրոք համարյա ոչինչ չի փոխվում :))։ Ինչ լավ ա, որ պատմություն ունենք։ Թե չէ՝ ո՞վ էր հավատալու, չէ՞։

Ժող, տարին ավարտվում ա. էս շրջանում սովորաբար արդեն մարդիկ քիչ–քիչ սկսում են իրենց տարին ամփոփող գրառումներ անել (չնայած ես նոր տարվա սկզբին եմ անում)։ Տեսնես՝ էս տարի ուղղակի դեռ չե՞ն սկսել, թե՞ ոչ ոք չի էլ պլանավորում անել :unsure։ Գրեք, կարդանք։

StrangeLittleGirl
23.12.2013, 19:54
Որ բոլորդ արդեն լքած լինեք, ես էլ վերջում լույսերը կանջատեմ :aha։

Թեման էլ ես եմ փակել, փաստորեն :))։ Երևի պարբերաբար պետք ա սենց հիշեցումներ անել՝ հասկանալու համար, որ իրոք համարյա ոչինչ չի փոխվում :))։ Ինչ լավ ա, որ պատմություն ունենք։ Թե չէ՝ ո՞վ էր հավատալու, չէ՞։

Ժող, տարին ավարտվում ա. էս շրջանում սովորաբար արդեն մարդիկ քիչ–քիչ սկսում են իրենց տարին ամփոփող գրառումներ անել (չնայած ես նոր տարվա սկզբին եմ անում)։ Տեսնես՝ էս տարի ուղղակի դեռ չե՞ն սկսել, թե՞ ոչ ոք չի էլ պլանավորում անել :unsure։ Գրեք, կարդանք։
Տարին ամփոփող գրառումները շուտով կլինեն բլոգումս :) Բայց մտածում եմ` կարելի ա ակումբում էլ թեմա բացել, էն հարցաթերթիկներից դնել, համ էլ աշխուժություն կմտնի: Ի՞նչ կասես

Ուլուանա
23.12.2013, 22:04
Տարին ամփոփող գրառումները շուտով կլինեն բլոգումս :) Բայց մտածում եմ` կարելի ա ակումբում էլ թեմա բացել, էն հարցաթերթիկներից դնել, համ էլ աշխուժություն կմտնի: Ի՞նչ կասես
Հա, լավ միտք ա :)։ Ճիշտն ասած՝ ես էլ էի մտածում՝ տենց թեմա բացեմ, բայց մտածեցի՝ կարող ա կա արդեն։ Մինչև հիմա որտե՞ղ էին գրում մարդիկ։ Օրագրերում երևի, հա՞։ Երևի արժե ամեն տարվա համար առանձին բացել, չէ՞։

StrangeLittleGirl
23.12.2013, 22:08

իմ հիշելով` առանձին թեմա չկա (գոնե հարցաթերթիկների տեսքով)
ահա, արժե ամեն տարվա համար բացել :) ո՞ր հարցաթերթիկը դնեմ: թե՞ թեմա բացեմ, ով ինչ հարցաթերթիկ հասցնի, տեղադրի

Ուլուանա
23.12.2013, 22:12
իմ հիշելով` առանձին թեմա չկա (գոնե հարցաթերթիկների տեսքով)
ահա, արժե ամեն տարվա համար բացել :) ո՞ր հարցաթերթիկը դնեմ: թե՞ թեմա բացեմ, ով ինչ հարցաթերթիկ հասցնի, տեղադրի
Էդ քանի՞ հատ ունես որ :))։ Ինձ թվում ա՝ կարելի ա թեմա բացել, հնարավորինս ընդգրկուն հարցաթերթիկ դնել, ով որ կետերն իր համար էական ու տեղին համարի, էդ կետերը ներառելով էլ կլրացնի։ Ես, օրինակ, քո էն ծավալուն հարցաթերթիկը (կարծեմ Ալանիսինն էր, չէ՞ :))) մի քանի տարի տենց եմ արել. էն կետերն եմ լրացրել, որոնց վերաբերյալ ասելիք ունեմ :)։ Ով էլ չի ուզենա, թող ուղղակի ազատ տեքստով գրի էն, ինչ հարմար ա գտնում։

StrangeLittleGirl
23.12.2013, 22:15

Լավ, Ալանիսը կդնեմ :D ուղղակի մի չորս-հինգ հատ ունեմ, ու գնալով շատանում են :D

Ուլուանա
23.12.2013, 22:17
Լավ, Ալանիսը կդնեմ :D ուղղակի մի չորս-հինգ հատ ունեմ, ու գնալով շատանում են :D
Դե, ամենաընդգրկունն ու ամենահետաքրքիրը դիր։ Դու տես՝ որ մեկն ա տենց։

Mephistopheles
23.12.2013, 22:50
Ինձ թվում ա ակումբի պասիվացման պատճառը երկրի վիճակն ա: Ուզում եք՝ ծիծաղեք, ուզում եք՝ չէ: Ժամանակին, երբ կար շարժում, կար խլիրտ, ներողություն արտահայտությանս համար, երբ հույս կար, որ ահա, ուր որ ա, կարևոր էր դիմացինի կարծիքը, կարևոր էր համոզել նրան, կռվել, բանավիճել, կամ չհամոզել, բայց մյուսներին ցույց տալ, որ նա սխալ ա: Ու էդ խլիրտը տարածվում էր բոլոր թեմաների վրա: Հիմա էդ մարդկանց մեծ մասը էլ նման ոգևորոթյուն չունի, մի մասը էլ չի մտնում, մի մասը օրագրում ա, մյուսներն էլ ժամանակ են անցկացնում: Բնականաբար նորերի վրա էլ ծերերի տրամադրությունը տարածվում ա, որովհետև էդ ծերերը ահագին խելքը գլխին մարդիկ են, անմիջապես աչքի են ընկնում, իրանց կարծիքը դառնում ա կարևոր: Երկու ելք կա, կամ վտարել բոլոր ծերերին, նայել, թե նորերով՝ ինչ կդառնա, ինչը համարյա անհնար ա թվում, կամ էլ երկրում նորից մի բոց բռնկվի, նորից մարդիկ մտածեն, որ կարևոր ա խոսալը, համոզելը, եթե ուշադիր լինեք, ոչ թե բոցի, այլ լուցկու անհաջող վառելու ամեն փորձի արդյունքում ակումբում ինչ-որ շարժ ամեն դեպքում զգացվում ա: Թե չէ սենց, հա ես սենց ասի, դու էլ ուրիշ կերպ ես մտածում, քո ցավն էլ տանեմ:

Չի կարա ինձ համար Գալաթեայի որևէ ստեղծագոևրծության քննարկումը համար առաջին կարևորության խնդիր դառնա, նեղանալ չլինի, որովհետև միևնույն ա, ես չեմ տեսնում էդ ստեղծագործությունը լայն սպառման բերելու ուղին, հետևաբար՝ լայն ազդեցության հնարավորությունը:

Եթե վաղը միտինգ ա, ու ես չեմ գնում, ակումբում էն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են ու հարգում, ինձ հետ չեն կռվի, չեն փորձի ամեն գնով համոզել, որ ես անպայման պարտավոր եմ ներկա լինել էդ միտինգին, որովհետև իրանք էլ են վերջին հաշվով թերահավատությամբ, եթե լրիվ անկեղծ լինենք՝ անհավատությամբ, գնում:

Լիոնը սխալ ժամանակ հեռացավ ակումբից, ի՜նչ հանգիստ կարող էր հիմա պատմել հայոց պատմության իր երևակայական տարբերակը՝ առան որևէ հակաճառության հանդիպելու:

Քննարկման ժամանակ իրար չլսելու պահը կա, ինձ էլ ա դա շատ ջղայնացնում, երբ ստիպված ես ոչ թե քննարկումը շարունակելու, այլ յուրաքանչյուր հաջորդ գրառմամբ զրուցակիցներիդ բացատրելու, որ ախր ես դա չէի ասում, հլա նորից կարդա գրառումս, եթե իհարկե կարդացել ես: Էդ պատճառ ա, որի համար ես խուսափում եմ երկար բանավեճերից: Բայց իրականում երևի իմ զրուցակիցներն էլ իմ զրույցից են նույն տպավորությունը ստանում: Էն որ մարդիկ զրուցում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքի, դա ես չեմ ասել, դա մի հանճարեղ մարդ ա ասել, ու դա հավերժական խնդիր ա: Ըստ էության, էդպես եղել ա, էդպես էլ լինելու ա, ակումբի ղափանցիների ականջը կանչի, ու դա չի կարա լինի ակտիվության նվազման հիմնական պատճառ:

շատ ճիշտ ա ասված… առաջին հայացքից կարող ա դուք բերեք շատ դետալներ՝ տեխնոլոգիական և այլ, բայց հիմնականն ու ամենաֆունդամենտալը դա երկրի վիճակն ա, որն ուղղակիորեն և նաև անուղղակիորեն անրադառնում ա ոչ միայն ֆորումի քաղաքական բաժնի վրա այլև մնացած թեմաների վրա… անգամ գրական բաժնի վրա… եթե ուշադիր հետևենք գրական գործերի բնույթին ապա Հայաստանյան ստեղծագործողն ավելի գորշ գույներ ա օգտագործում քան դրսում ապրողը… իհարկե սխալ կլինի միանշանակ պնդելը, բայց տենդենցը կա…

Շինը կարողացել ա հարցին ավելի գլոբալ նայի քան մենք…

S.L.V.
03.06.2016, 11:10
Ասեմ ինչնա պատճառն իմ կարծիքով: Էնա որ շատ սահմանափակ թեմաներ են քննարկվում: Որոշակկի մասսային հետաքրքրող հարցերինա ուշադրություն տրվում, իսկ մնացած թեմաները մեռած են: Մտնում եմ բաժինները, ասենք դեմի մի քանի թեման քննարկվում են, մի քիչ ներքև էս իջնում վերջի գրառումն արել են 2013 թվականին: Քանի որ սահմանափակ թեմաներ են քննարկվում, մասնակցում են սահմանափակ թվով մարդիկ: Միայն նրանք, ում որ էդ թեմաները հետաքրքրում են:

Իսկ երկրորդ պատճառն էնա որ պետքական ինֆոն էլի սահմանափակվածա որոշակի մասսայով: Հնացել են թեմաները, պետքա թարմացնել )

keyboard
03.06.2016, 14:13
Եթե էս գիգաբայթերով ինֆորմացիան, որ պարունակում ա ակումբը, համարվում ա սահմանափակ, ապա ես դեմ չեմ, որ ակումբը պասիվ էլ մնա, սենց սահմանափակ վիճակով։

StrangeLittleGirl
03.06.2016, 14:27

SLV ջան, ակումբցիներից շատերը հենց ստեղ են մեծացել, արդեն ամեն ինչից խոսել են, աշխարհի թեմաները սպառել են: Թե կարծում ես, որ չքննարկված թեմաներ կան, քեզ ոչ ոք չի խանգարում բացել դրանք, բոլորս էլ հավեսով կքննարկենք: Թե չէ մյուսներիս ֆանտազիան էլ չի հերիքում: Փոշին սրբելուց սկսած, սվինգ ապրելակերպով վերջացրած ամեն ինչ քննարկել ենք:

S.L.V.
03.06.2016, 14:51

Հասկանում եմ իհարկե )) Բայց քննարկելու շաատ շատ թեմաներ կան, սկսած գիտությունից, վերջացրած ինֆորմացիոն տեխնոլոգիաներով: Իհարկե, կգցեմ ձեռքի հետ ժամանակ առ ժամանակ, էն ինչ հետաքրքիրա ինձ, բայց իմ ժամանակը բավական սուղա ու իմ արածը քիչ կլինի ակտիվությունը վերականգնելու համար )) Պետքա համընդհանուր ուսիլյաներով դա անել: Փնտրել, գտնել նոր թեմաներ անընդհատ, և այլն... Օրինակ ինձ հետաքրքրումա հայերի փորձը ԻՏ--ում: Նու եթե կան մարդիկ որոնք դրանով են զբաղվում: Մեծ հաճույքով կլսեմ հարցեր, կօգնեմ, բայց ոնցոր տենց մասսա չկա: Կամ եղածներն էլ ամեն ինչ գիտեն :))

Սաղ կյանքս անցրեցի ռուսական ու արտասահմանյան ֆորումներում, որդե որ շատ հազվատեպ են հայեր պատահում: Հիմա համապատասխան հարթակ եմ գտել, բայց մարդիկ արդեն ամեն ինչ գիտեն ու քննարկելու բան չի մնացել )

StrangeLittleGirl
03.06.2016, 14:57

Եթե կան լիքը թեմաներ, հերթով բաց :) Մի թեմա բաց, երկու թեմա բաց: Իհարկե դժվար էն մի քանի տարի առաջվա ակտիվությունը նորից լինի: Բայց գոնե տարածքը ժամանակ առ ժամանակ ստուգող մարդիկ կմասնակցեն:

S.L.V.
03.06.2016, 14:59
Եթե կան լիքը թեմաներ, հերթով բաց :) Մի թեմա բաց, երկու թեմա բաց: Իհարկե դժվար էն մի քանի տարի առաջվա ակտիվությունը նորից լինի: Բայց գոնե տարածքը ժամանակ առ ժամանակ ստուգող մարդիկ կմասնակցեն:

Հենա բացել եմ, բայց ոնցոր ոչ մեկի չի հետաքրքրում ))

StrangeLittleGirl
03.06.2016, 15:01
Հենա բացել եմ, բայց ոնցոր ոչ մեկի չի հետաքրքրում ))

Ու՞ր ա

S.L.V.
03.06.2016, 15:02
Եթե էս գիգաբայթերով ինֆորմացիան, որ պարունակում ա ակումբը, համարվում ա սահմանափակ, ապա ես դեմ չեմ, որ ակումբը պասիվ էլ մնա, սենց սահմանափակ վիճակով։

Ես չեմ ասում էդ ինֆորմացիան քիչա, կամ սահմանափակա, ասում եմ որ ներկայիս քննարկումներն են սահմանափակ: Էն ինչ քննարկվելա հա, շատ լավա, շատ բազմազանա, բայց ներկայումս այդ թեմաներն էլ չեն քննարկվում:

S.L.V.
03.06.2016, 15:03
Ու՞ր ա

Օրինակ https://www.akumb.am/showthread.php/67009-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B4 էս

keyboard
03.06.2016, 15:06
Ի գիտությոն ասեմ, որ ակումբում ակտիվ եղածների մեծամասնությունը իրա ոլորտում եթե թագավոր չի, ապա գոնե արքայազն ա:
Բնական ա, որգրականությունը անգլերեն ա, գիտությամբ լուրջ զբաղվող հայերն էլ ակումբում թեմա չեն բացելու գիտությունից խոսան։
Ակումբի IT բաժինը որ կարդաս, էսօրվա IT խնդիրների 70-80%ի լուծուկները գրված ա, որոնք հանդիպում են առօրեական կիրառման ժամանակ, անգամ կուրսային ու դիպլոմային աշխատանքներ են քննարկվել ծրագրավորման բաժնում։
Գուցե ուշադիր չես եղել։
Հլը մի հատ էլ նայի։

Sambitbaba
03.06.2016, 15:24
Հասկանում եմ իհարկե )) Բայց քննարկելու շաատ շատ թեմաներ կան, սկսած գիտությունից, վերջացրած ինֆորմացիոն տեխնոլոգիաներով: Իհարկե, կգցեմ ձեռքի հետ ժամանակ առ ժամանակ, էն ինչ հետաքրքիրա ինձ, բայց իմ ժամանակը բավական սուղա ու իմ արածը քիչ կլինի ակտիվությունը վերականգնելու համար )) Պետքա համընդհանուր ուսիլյաներով դա անել: Փնտրել, գտնել նոր թեմաներ անընդհատ, և այլն... Օրինակ ինձ հետաքրքրումա հայերի փորձը ԻՏ--ում: Նու եթե կան մարդիկ որոնք դրանով են զբաղվում: Մեծ հաճույքով կլսեմ հարցեր, կօգնեմ, բայց ոնցոր տենց մասսա չկա: Կամ եղածներն էլ ամեն ինչ գիտեն :))

Սաղ կյանքս անցրեցի ռուսական ու արտասահմանյան ֆորումներում, որդե որ շատ հազվատեպ են հայեր պատահում: Հիմա համապատասխան հարթակ եմ գտել, բայց մարդիկ արդեն ամեն ինչ գիտեն ու քննարկելու բան չի մնացել )

Էհ, սվինգերներ էլ չկային (կամ համարյա չկային): Բայց տեսնեիր, թե ինչ եռանդուն քննարկումներ էին գնում...

Հետո էլ, եթե ասես, թե "ԻՏ" ինչ է նշանակում, երևի քննարկենք էլ...

Հ.Գ. Իմիջիայլոց, մեծ հաճույքով կարդում եմ առաջարկածդ գիրքը... Շնորհակալ եմ::)

S.L.V.
03.06.2016, 15:27
Ի գիտությոն ասեմ, որ ակումբում ակտիվ եղածների մեծամասնությունը իրա ոլորտում եթե թագավոր չի, ապա գոնե արքայազն ա:
Բնական ա, որգրականությունը անգլերեն ա, գիտությամբ լուրջ զբաղվող հայերն էլ ակումբում թեմա չեն բացելու գիտությունից խոսան։
Ակումբի IT բաժինը որ կարդաս, էսօրվա IT խնդիրների 70-80%ի լուծուկները գրված ա, որոնք հանդիպում են առօրեական կիրառման ժամանակ, անգամ կուրսային ու դիպլոմային աշխատանքներ են քննարկվել ծրագրավորման բաժնում։
Գուցե ուշադիր չես եղել։
Հլը մի հատ էլ նայի։

http://f6.s.qip.ru/cMfvWvmQ.png

Մի տարվա մեջ լիքը նորույթներ են ի հայտ գալի ու ես տաս թեմաներում սկի մի տոկոսն ընդգրկված չի

S.L.V.
03.06.2016, 15:29
Էհ, սվինգերներ էլ չկային (կամ համարյա չկային): Բայց տեսնեիր, թե ինչ եռանդուն քննարկումներ էին գնում...

Հետո էլ, եթե ասես, թե "ԻՏ" ինչ է նշանակում, երևի քննարկենք էլ...

Հ.Գ. Իմիջիայլոց, մեծ հաճույքով կարդում եմ առաջարկածդ գիրքը... Շնորհակալ եմ::)

Ես էլ եմ կարդում, կեսն եմ հասել, հոյակապ գիրքա ))) Ուրախ եմ որ կարդում ես:

ԻՏ - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ )

keyboard
03.06.2016, 15:30
Իհարկե, որտև ակումբը IT ուղղվածություն չունի։

S.L.V.
03.06.2016, 15:31
Իհարկե, որտև ակումբը IT ուղղվածություն չունի։

Գիտեմ, ցավոք սրտի ինձ համար)

Ռուֆուս
03.06.2016, 15:36
SLV ջան, ակումբցիներից շատերը հենց ստեղ են մեծացել, արդեն ամեն ինչից խոսել են, աշխարհի թեմաները սպառել են: Թե կարծում ես, որ չքննարկված թեմաներ կան, քեզ ոչ ոք չի խանգարում բացել դրանք, բոլորս էլ հավեսով կքննարկենք: Թե չէ մյուսներիս ֆանտազիան էլ չի հերիքում: Փոշին սրբելուց սկսած, սվինգ ապրելակերպով վերջացրած ամեն ինչ քննարկել ենք:

Սվինգը մանրամասն քննարկեցինք, բայց ինչպես միշտ հենց հասանք կոնկրետ գործնական քայլերին՝ բոլորը թռան :))

keyboard
03.06.2016, 15:58
Ռուֆ, գաղտնի սվինգ անկյուն ստեղծի ակումբում :D

Աթեիստ
03.06.2016, 17:49
Սվինգը մանրամասն քննարկեցինք, բայց ինչպես միշտ հենց հասանք կոնկրետ գործնական քայլերին՝ բոլորը թռան :))

Ռուֆ, հենց լավ զույգ գտնես, խաբար արա։
Կինը Շարլիզ Թերոնին նման լինի, տղամարդն էլ Վերան կասի :)