Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես գրավել և պահել այցելուին



movsal08
16.09.2012, 12:54
Մեր օրերում շատ կայքեր կան: Յուրաքանչյուրս «երևի» օրեկան այցելում ենք 200-3000 վեբ կայքեր: Բայց կրկնակի անգամ չենք ցանկանում անցնել այս կայքերից շատերը: Օրինակ եթե ման ես գալիս որևէ կարևոր տեղեկություն/նյութ որոնողական համակարգից այցելում ես այդ կայքը այսպես ասված նյութը վերցնում ես իսկ կայքը հեչ էլ պետք չէր քեզ:
Ում է պետք ունենալ շատ այցելուներով կայք բայց քիչ մշտական այցելուներ:
Եկեք այս թեմայում խոսենք թէ ինչպես պահել այցելուին, և ունենալ մշտական այցելուներ: Կիսվենք մեր փորցով:

Ֆոտոն
16.09.2012, 22:51
Հիմնական պահանջները ինձ համար.

չհոգնացնող դիզայն
հարմար կառուցվածք,
համարյա չշարժվող ու չներվայնացնող գովազդ,
գրագետ պարունակություն

Իրականում ամեն կայք չի, որ մշտական այցելու պիտի ունենա: Էսօր մի նյութ ես փնտրում, հաջորդ օրը լրիվ ուրիշ: Ուղղակի տեսքը շատ բան է խոստանում: եթե ուզածդ հեշտ ես գտնում, էջի բեռնվելու քիչ ես սպասում, հանգիստ ու վստահելի է երևում, շատ հավանական է, որ հաջորդ անգամ պատահաբար ընկնելով ավելի երկար կմնաս:

Հայկական կայքերում նշածս 4 կետերը էնքան հաճախ են խախտվում, 10 հատ անգրագետ բառ եմ տեսնում ու ակնթարթորեն փակում էջը՝ ինձ փրկված զգալով: :)