PDA

Դիտել ողջ տարբերակը : ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»



Sambitbaba
15.09.2012, 21:44
ԿԻՐԱԷԼ
ՄԵԾ ԱՆՑՈՒՄ
Հեղինակ. Ֆրեդ ՍԹԵՐԼԻՆԳ
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _


“Կիրաէլ. Մեծ Անցումը” բովանդակում է իր մեջ մեր մոլորակն արթնացնող իրադարձության հիմքերը, որոնք անհրաժեշտ է գիտենալ յուրաքանչյուր մարդու։ Այդ պրոցեսի ճիշտ ընկալումով դուք ոչ միայն կանցնեք այդ Անցումը, այլ նաև ձեռք կբերեք հստակություն, որը կօգնի ձեզ հաղթահարել դժվարությունները ձեր անցման ճանապարհին։ Մեծ Անցումը՝ վերելք է գիտակցության որոշակի մակարդակից դեպի մյուսը։ Դա արթնացումն է ձեր ուղեղի, ձեր բջջային գիտակցության այն մասնիկների, որոնք երբեք նախկինում արթնացած չեն եղել։ Դուք՝ այդ արթնացման մասն եք, և այս գիրքը կպատմի ձեզ այն մասին, որ դուք միայնակ չեք։ Այս գիրքը նախատեսված է նրա համար, որպեսզի դառնա անսպառ աղբյուրն այն տեղեկության, որը ձեզ ցույց կտա, թե ինչպես անդրադարձվել նոր էներգիայի հետ։ Սա գիրք-ուղերձ է, թե ինչպես ձեր ճամփորդությունը դարձնել ամենավառ փորձությունն այն բոլոր փորձություններից, որոնց հետ ձեզ վիճակվել է բախվել ձեր բազմաթիվ կյանքերից յուրաքանչյուրի ընթացքում։

Sambitbaba
15.09.2012, 22:04
Հրատարակչի նախաբանը

Դուք բռնել եք ձեր ձեռքին “Կիրաէլ. Մեծ Անցում” գրքի վերամշակված և հավելացված օրինակը։ Եթե ձեզ բախտ է վիճակվել ունենալ առաջին հրատարակչության սակավաթիվ օրինակներից մեկը, պահպանեք՝ դուք էլ չեք տեսնի այն վաճառքում։ Կարդում եք արդյոք դուք այս նյութը առաջին կամ յոթերորդ անգամ, այս մեկնակերպում կգտնեք նախնական նյութի մի քանի վերափոխումներ և տերմինների ավելի սպառիչ բառարան։ Ինչպես նաև հաճույք կստանաք որոշ հավելացումներից. նոր նախաբանից, ամեն գլխի սկզբում տեղադրված ճշտումներից, ավելի համառոտ տեղեկություններից Կիրաէլի և Կահու Ֆրեդ Սթերլինգի մասին (Կահու՝ հավայերեն նշանակում է Հոգևոր Առաջնորդ)։

“Կիրաէլ. Մեծ Անցում” գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1998 թ. սկզբին, երբ դեռևս շատ քչերն էին խոսում գիտակցության մեջ Մեծ Անցման մասին։ Գրքի մասին նյութն սկսեց երևան գալ 1990-ականների կեսերին՝ Ֆրեդ Սթերլինգի և իրենց էքստրասենսորային ընդունակությունները զարգացնել ցանկացող մարդկանց մի փոքրիկ խմբի հետ հաղորդատվական (չեննելինգային) սեանսների ժամանակ։ Շուտով պարզ դարձավ, որ Կիրաէլից եկող տեղեկությունները՝ հզոր և կենսաշրջիչ են։ Այդ մարդիկ հասկացան, որ Կիրաէլի խոսքերով հարկավոր է կիսվել ամբողջ աշխարհի հետ։ Արդյունքը եղավ այն, որ այդ փոքրիկ խումբը սկսեց ձայնագրել սեանսները Կիրաէլի հետ և այդ նյութից ստեղծեց “Կիրաէլ. Մեծ Անցում” գիրքը։

Գիրքն իր մեջ պարունակում է սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է գիտենալ ամեն մարդու՝ գիտակցության մեջ այն անցման մասին, որն արթնացնում է մոլորակը։ Դուք՝ այդ արթնացման մասն եք, և տվյալ գիրքը կպատմի ձեզ, որ դուք միայնակ չեք։ Շատ մարդիկ, ովքեր մտածում էին, որ միայն իրենք են զգում, ասես թե, որոշակի անբացատրելի փոփոխություններ իրենց կյանքում, այժմ պատրաստ են արտահայտվել ու տալ հարցեր, որոնց Կիրաէլը պատասխանում է այս և ուրիշ գրքերում։ Կիրաէլն ու Ֆրեդ Սթերլինգը շարունակում են բարձր և ոգևորված խոսել Մեծ Անցման մասին։

Լավ լուր է հանդիսանում այն, որ այժմ դուք ավելի շատ մարդիկ եք տեսնում հոգևոր արթնացման ավանգարդում, որոնք, ինչպես Ֆրեդ Սթերլինգը, հաղորդատվական (չեննելինգային) ուղերձներ են փոխանցում մեզ՝ գիտակցության մեջ անցման մասին, ինչը բացարձակ համապատասխանության մեջ է գտնվում վերջերս կայացած մոլորակային առաջընթացների հետ. 1987 թ. Ներդաշնակային Զուգամերձության (Гармоническая Конвергенция)* հետ, 2000 թ. մի հազարամյակից մյուսը Անցման հետ, 2003 թ. Ներդաշնակային Համապատասխանության (Гармоническое Соответствие)** հետ և 2004 թ. Վեներայի տարանցման (Транзит Венеры) հետ։ Համոզվելու համար դուք կարող եք գտնել ներկայումս հասանելի ավելի շատ հաղորդատվական տեղեկություններ՝ հոգևոր արթնացման և Երկրային առաջընթացների փոխադարձ կապվածության մասին գլոբալ մակարդակի վրա։

“Կիրաէլ. Մեծ Անցում”-ը՝ գիրք-խրատ է աննախադեպ իրադարձության վերաբերյալ, ինչը տեղի է ունենում մեր մոլորակի վրա, մեր կյանքում։ Ուղեվարներն ու պատգամաբերներն այստեղ են արդեն; անկասկածելի վկայություններն ակնհայտ են։ Այս գիրքը՝ արթնացման ճամփորդության մասին է, վախից դեպի Սերը։ Մենք հրավիրում ենք ձեզ ընտրել Սերը։

Ալոհա և Բարեմաղթանքներ
Lightways հրատարակչություն
Հոնոլուլու, Հավայիի________________________________________
* http://yamaya.ru/yamaya-articles/hosearticles/24/
** http://www.marjin.ru/golos/9.11.2003.htm

Sambitbaba
15.09.2012, 22:10
ՀԵՂԻՆԱԿԻ ՆԱԽԱԲԱՆԸ ԵՎ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Նախաբան

Այս գիրքը ես անվանում եմ “ապաքինող էություն”, քանի որ այն դիմելու է ձեր մտքին, պատասխանելու է ձեր հարցերին և լայնացնելու է ձեր իրականության հնարավորությունները։ Իսկ ամենաշատը՝ նա կդրդի ձեզանից յուրաքանչյուրին առաջադիմել դեպի ձեր ներսը և փնտրել ավելի խորը, քան երբևիցէ առաջ։ Այն թույլ կտա ձեր սրտին անդրադարձվել Ճշմարտության, Վստահության և Կրքի վիբրացիայի հետ։

Եվ եթե այն անդրադարձվում է այս գրքի մեջ որևէ արտահայտության հետ, խնդրում եմ, պատմեք այդ մասին մարդկանց, և եթե անհրաժեշտություն ծագի, պատրաստ եղեք գիրքն ուրիշներին փոխանցել։ Բայց կարող է պատահել, որ դուք կցանկանաք տալ գիրքը հետ վերադարձնելու պայմանով միայն, քանզի այս աշխատությունը ենթադրում է, որ իրեն պետք է շատ անգամ կարդալ։ Դուք կհայտնաբերեք, որ ձեր հետազոտությունների լայնացման հետ միասին լայնանում է նաև գրքում ներառնված արտահայտությունների նշանակությունը։

Ձեռնարկեք այս ճամփորդությունը, փորձարկեք այս աշխատությունը, և, հատկապես, արթնացրեք ձեր ներքին աղբյուրը, որը ստիպեց ձեզ միանալ այս վիբրացիային։ Թույլ տվեք սիրոն հոսել, և թող ձեր սի՛րտը կարդա այս գիրքը։ Իմ սիրտը, ինչպես նաև այս աշխատությունը, բաց է։ ՎՍՏԱՀԵՔ։

Sambitbaba
15.09.2012, 22:22
Նոր ներածություն

Յոթ տարի առաջ, երբ առաջին անգամ հրատարակվեց այս գիրքը, մենք ունեինք Վարպետ Կիրաէլի կողմից ներկայացված պատկերացումը, և մենք գիտեինք, որ պետք է կիսենք այն ամբողջ աշխարհի հետ։ Այսօր այդ պատկերացումն օգտագործվում է արդեն շատերի կողմից և կրկնվում է այլ ուսուցիչներով էլ տարբեր մետաֆիզիկական շրջանակներում։

Երբ գրվում էր այս գիրքը, ես ընդամենը մի որոնող էի, որ փորձում էր հասկանալ նշանակությունն այն բառերի, որոնք եկել էին իմ միջոցով և հավաքվել այս գրքում։ Շատերի պես, ես էլ՝ տալիս էի արդեն ծեծված հարցերը. “Արդյո՞ք սա աշխարհի գոյատևության վերջն է, թե՞ մենք մեր ապագան ձևավորող իրադարձությունների մի ինչ-որ միստիկական ծավալում ենք ապրում, որի մեջ, ըստ երևույթին, ոչ մի իմաստ չկա։ Կա՞ արդյոք իրոք ինչ-որ դրական մի բան, ինչը մեզ կգա այս անհավանական, ցնցող էներգիայից, որը ներկայումս կոչվում է Մեծ Անցում, և արդյո՞ ք կա հնարավորություն, որ Մեծ Անցումը կվերցնի մեր այս բոլոր կոլեկտիվ “իրականություններն” ու ուսմունքները, կպատռտի նրանք մանր կտորների և այդ կտորներից կյանքի նոր ու զարմանալի պատկերներ կստեղծի”։

Հնարավոր է, ամենակարևորն այն հարցն էր, թե ինչպե՞ս այս ոչ մեծ աշխատությունը պետք է վիճարկի նեգատիվով ու աշխարհի վերջով նախշազարդված տեղեկությունների հսկայական քանակությունը, և օգնի Մեզ, Մարդկանց, հասկանալ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ո՞վ եմ ես, որպեսզի մտածեմ անգամ, որ իմ՝ Վարպետ Կիրաէլին Երկրային ոլորտ բերելը, երբևիցէ կտա պատասխաններ, որոնք կկարողանան օգտակար լինել բոլորին։

Այո, բարեկամներս, ես ուսումնասիրել եմ բոլոր այդ հարցերը և այժմ գիտեմ, որ դա ճշմարտություն է։ Այս ակնթարթին, երբ դուք այս գիրքն ունեք ձեր ձեռքին, մենք խորն ընկղմված ենք մի իրադարձության մեջ, որը մեկն է մեր հոգու բարեմաղթման և վերափոխման համար ամենաբարենպաստ իրադարձություններից, սկսած այն ժամանակներից, երբ Վարպետ Հիսուսը փորձում էր օգնել մեզ ապաքինվել ու հետ վերադառնալ դեպի սերը, մոտ երկու հազար տարի առաջ։ Դա մեծ արթնացման ժամանակն է, և Մենք, Մարդիկ, - այդ տիեզերական արկածի աստղերն ենք։

Այս գիրքը գրվելու ժամանակ Վարպետ Կիրաէլն ասաց, որ գիրքն իր մեջ գիտակցության յոթ մակարդակներ է պարունակում, և այն, ինչ գրված է նրա էջերին, պետք է համարել ժամանակին ոչ ենթակա։ Ավելի լավ ասել հնարավոր չէր։ Ընթերցողները նորից ու նորից ինձ ասում են այն նոր տեղեկությունների մասին, որ գտնում են իրենք ամեն անգամ, երբ վերընթերցում են այս գիրքը։ Մարդիկ, ովքեր ունեն նրա տպագրված օրինակը, շատ դեպքերում վերընթերցելով մաշեցրել են այն։ Մի անգամ, երբ ես ստորագրում էի գրքերը, իմ առջև մի կին հայտնվեց, ում ձեռքի գիրքը բառացիորեն արդեն մասերի էր մասնատվել։ Ես զգացված էի մինչև սրտիս խորքը, և առաջարկեցի անվճար փոխել նրա գիրքը ստորագրված մի նոր օրինակով։ Ամենահանդիսավոր կերպով նա հայտատարեց, որ անկարող է բաժանվել իր սիրելի օրինակից և խնդրեց սիրալիր, որ ես այդ քրքրված օրինակը ստորագրեմ։

Ես անրջող չեմ, բարեկամներս։ Փաստորեն, ես միշտ իմ ամենախիստ քննադատներից մեկն եմ հանդիսանում։ Ես ասում եմ յուրաքանչյուրին, ով կսկսի արթնացման մեծ ճանապարհորդությունը. Վարպետ Կիրաէլի բացատրություններից այնքա՜ն շատ բան կարելի է իմանալ այդ երանելի արթնացման մասին։ Ձեզ հարկավոր է միայն նայել ձեր սրտի ներսը, որպեսզի համոզվեք Կիրաէլի խոսքերի ճշմարտության մեջ և հասկանաք. այն, ինչի մասին նա խոսում է, - երազանք չէ, այլ սքանչելի իրականություն, որը մենք հնարավորություն ունենք ստեղծել բորորս միասին։

Դա մի ժամանակ է, երբ մենք պարտավոր ենք հետևում թողնել մեր արդեն սերտած վախերն ու կասկածի առնել գոյատևող իրավիճակը։ Նմանապես, դա մի ժամանակ է, երբ մենք պետք է հաշվի առնենք, որ մենք, որպես մարդ, չունենք բոլոր հարցերի պատասխանները։ Այս գրքում դուք կտեսնեք մի բացվող աշխարհ, որը մեզ ոչ միայն հույս և տղամարդկություն կտա, այլ նաև կօգնի յուրաքանչյուրին՝ սկսել անհամբերությամբ սպասել հայտնվելուն ժամանակի մեջ մի տարածության, որտեղ մենք կարող ենք միահամուռ հավաքվել մեկտեղ։ Ոչ մաշկի գույնը, ոչ աչքերի կտրվածքը, ոչ անձնագիրը չեն կարողանա խանգարել մեզ համախմբվել մի ուժի մեջ, որը կտեղափոխի մեզ արթնության հաջորդ մակարդակը։

Քանի դուք կարդում եք այս գիրքը, հավատացեք, որ այժմ այն պետք է ժամանակակից մարդուն ավելի շատ, քան այն ժամանակ, երբ հրատարակվել էր տարիներ առաջ, առաջին անգամ։ “Ինչո՞ւ” հարցին շատ հեշտ է պատասխանել։ Մենք արդեն գտնվում ենք Մեծ Անցման մեջ։ Դուք չեք կարող արթուն լինել այս աշխարհում և չտեսնել նոր ուժերի աշխատանքը։ Դուք չեք կարող օգտվել ձեր հինգ զգայարաններից մեկնումեկով և չզգալ վեցերորդի առավելությունը։ Սա մե՜ծ ժամանակ է, բարեկամներս։ Սա “Մեծ Անցում է”, և դուք ինձ հարգանք կմատուցեիք, եթե համարձակվեիք ու հասկանայիք, որ համատեղ՝ մենք կկարողանանք հեշտացնել գիտակցության այդ փոխակերպությունը։ Եկե՛ք միասին ճանապարհ ընկնենք։

Եկեք բացենք մեր սրտերն այն գիտակցությանը, որ մենք պե՛տք է մասնակցենք դրան։ Եկեք չկպչենք այդ երանելի իրադարձության տարեթվին։ Դրա փոխարեն, եկեք կենտրոնացնենք մեր սիրո էներգիան այն արդյունքի վրա, որը որ մենք բոլորս կցանկանայինք տեսնել։ Եկեք պատրաստվենք նրան, որ մի օր արթնանանք և նկատենք, որ ամբողջ Աշխարհում խաղաղություն է տիրում։ Դա պետք է դառնա մեր համատեղ ճամփորդությունը, այդ պատճառով եկե՛ք բարձրանանք բարձունքի գագաթը որպես մի ամբողջություն։

Sambitbaba
15.09.2012, 22:31
Սկզբնական ներածություն

Երբ սկսեց ծավալվել այս աշխատանքը, ես դարձա նրա խստագույն քննադատը։ Թվում էր, թե նյութի ներքին ուժն իմ հասկացողության սահմաններից դուրս է գտնվում։ Ես ընդամենը տաս տարվա փորձ ունեի այդ ասպարեզում, և իմ երևան գալու հնարավորությունները կարող էին սահմանափակ համարվել։ Վաղաժամ չէ՞ արդյոք այդ հուզիչ իրադարձության մասին տեղեկությունների բացահայտումը, թէ՞ ավելի լավ է շարունակել խաղս իմ սեփական անվտանգ բակում։ Ես գլուխ էի կոտրում այդ հարցի շուրջ, բայց շուտով հասկացա, որ տեղեկությունների բացահայտումը հիմա, կօգնի միայն մարդկանց իրենց կենսական ճամփորդությունը հասկանալու համար։

Երկրագնդի ներկայիս վիճակը ստիպում է մեզանից շատերին կասկածի տակ առնել մեր կյանքերը, մեր ապագան և հենց մեր գոյատևությունը։ Հաճախ մենք գերբեռնված ենք մասսայական ինֆորմացիայի միջոցներով մեզ հասնող տեղեկություններով, ինչը կարող է մեզ քաոսի և խառնաշփոթության բերել։ Տեղեկությունների ստացումը կարևոր դեր է խաղում մեր կյանքում, բայց նրանց մեծամասնությունն արտացոլում է այն անհանգիստ աշխարհը, որում մենք ապրում ենք։ Հատկապես հիմա մենք պետք է սովորենք վստահել մեր ներքին զգացմունքներին և խորհուրդներին, քանզի միայն այդ ժամանակ կկարողանանք սահմանել մեր՝ դեպի մեր ներսը կատարվող ճամփորդությունների ճանաչման անհրաժեշտությունը։

Շատ մարդիկ պատրաստ չեն մարտակոչ նետել իրենց ընկալած աշխարհի մասին իրենց համոզմունքներին։ Հավատալիքների մասսայական հոսանքի մեջ գտնվելն ավելի անվտանգ է։ Ինքդ քեզ մեծամասնության մասնիկը զգալը խաբուսիկ խիզախություն է տալիս, և հենց դրանում է իրական պրոբլեմը։ Այդ մասսայական խաբկանքի սատարումը՝ կառավարությունների նպատակն է։ Նրանք կախում ունեն մասսայական խաբկանքի մեջ ամփոփված վախից, որը նեցուկ է նրանց հսկողությանը, և հասկանալի է, որ այս գրքի նյութը նրանց քաջալերմանը չի արժանանա։

Ես չեմ փորձում հորդորել մի յուրահատուկ գաղտնի դավադրության թեորիայի կիրառմանը, քանզի ամենը, ինչ տվյալ աշխատության մեջ առաջարկել է Կիրաէլն ամեն մի ընթերցողի, - դա կշռադատելու հնարավորություններն են։ Այս գիրքը գրելն օգնեց իմ սեփական համոզմունքների մի այնպիսի սիստեմ ստեղծել, որը գերազանցեց իմ ամենախիզախ սպասումները։ Այնպես որ ներողամիտ եղեք խնդրեմ իմ հանդեպ առաջիկա մի քանի դրվագներն ընթերցելուց էլ, քանի դեռ չեմ բացատրել, թե որտեղից այդ ամենը եկավ։ Դա՝ բոլոր այն հիանալի ոգիների ցանկությունն է, ովքեր ձգտում են ծառայել մարդկությանը որպես սիրող ուսուցիչներ։

Մարդկային ճամփորդությունը մեզանից ամեն մեկը տարբեր կերպ է փորձարկում։ Քչերն են հասկանում անգամ խորին նշանակությունն այն պրոցեսի, որը կոչվում է մարդկային փորձություն։ Սա՝ գիրք-խրատ է, որից բոլորը կարող են օգտվել իրենց սեփական հոգևոր ճամփորդություններում։

Կա՛ պատճառն այն բանի, թե ինչու դուք ընտրեցիք հենց այս օրը, որպեսզի ծախսեք ձեր ժամանակն ու ծանոթանաք այս գրքին։ Դա պատահականություն չէ։ Այս խոսքերը նախատեսված են ոչ թե մարդկանց ինչ-որ որոշակի տիպի համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր որոշել են լսել բաց սրտով։ Եթե ձեր ձեռքերը դիպչում են այս գրքին, եթե ձեր աչքերը կարդում են այս բառերը, եթե ձեր սիրտը թռչկոտում է ձեր կրծքավանդակում, և դուք զգում եք ձեզ շրջապատող ջերմությունը, գիտցեք, որ ձեզ ներքին ոգին արթնանում է։ Քանի մեզանից յուրաքանչյուրը իր բազում կյանքերում ավելի մեծ սեր և ավելի շատ լույս է փնտրում, կարևոր է գիտակցել աճի հնարավորությունը և քաջալերել այն։

Խնդրում եմ, մի մոռացեք կարդալ այս տողերը սիրող սրտով և բաց մտքով։ Թեև դուք կարող եք նաև չհասկանալ գիտակցորեն այստեղ ներկայացված նյութի որոշ մասը, գիտցեք, որ ինչ-որ տեղ ձեր ենթագիտակցության խորքերում տեղի է ունենում ձեր հիշողության արթնացումը։ Եվ այդ արթնացման միջոցով ձեր սովորական կյանքը կլցվի սիրո, պարզության, լիության և հասկացության նշանակալիորեն ավելի շատ քանակով, քան երբևիցէ առաջ։

Պատիվ և առանձնաշնորհում է՝ գտնվել կյանքի այն ակնթարթում, երբ սկսում ես հասկանալ այս տեղեկությունների կարևորությունը։ Այս գրքի բառերը ցնցող պարզություն բերեցին իմ գիտակցության ներկայիս մակարդակ։ Ես հուսով եմ, որ, քանի դեռ ծավալվում է այս կախարդական ճամփորդությունը վախից դեպի սեր, դուք կմիանաք ինձ և մենք կկարողանանք սկսել ապաքինումը։

Sambitbaba
15.09.2012, 22:56
Իմ ծանոթությունը Կիրաէլի հետ

Դեռևս 1980-ներին էր, որ կինս ինձ՝ դիմադրողիս և աղաղակողիս, քարշ տվեց մի քանի մետաֆիզիկական սեմինարների։ Դիմադրությանս պատճառը շատ պարզ էր. իմ համոզմունքների սիստեմը հենվում էր միայն կապվածությանը հինգ զգացումներին։ Եթե ես կարող էի դիպչել մի բանի, տեսնել այն, զգալ կամ ինչ-որ կերպ գրանցել իմ հինգ զգայարանների իրականության մեջ, ես ինձ հարմարավետ էի զգում։ Այդ պատճառով նման սեմինարներն ինձ համար, մեղմ ասած, “տարօրինակ” բան էին։ Հանկարծակի ես մասնակից դարձա սեղանի վրա ոգեհարցական թխկթխկոցների հինավուրց պրակտիկային, պարանին կախած քարից պատասխաններ ստանալուն, և տրանսային մեդիումի արվեստը դիտելուն։

Սկզբնական անհանգստությունը հաղթահարելուց հետո, “ես չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունենում”-ից՝ ես անմիջապես անցա ավելի ու ավելի շատ ապրումներ ունենալու անհաղթահարելի ցանկությանը։ Ես հետաքրքրված էի տրանս-հաղորդատվական սեանսներով և հմայված էի իմ ներկայիս իրականության սահմաններից դուրս գտնվող աղբյուրից եկող տեղեկություններով։

Մի անգամ կեսօրին, այդպիսի մի սեանսի ժամանակ, ես քնեցի։ Որոշ ժամանակ անց, ես բացեցի աչքերս ու տեսա, որ սենյակում բոլորը, բավական տարօրինակ հայացքով ինձ են հառել իրենց աչքերը։ Բարեբախտաբար, սենյակում կար մագնիտոֆոն, որն ինձ ապացույցներ բերեց այն բանի, որ ես հանկարծակի և անսպասելիորեն մտել եմ մեդիումների Աշխարհը։

Դա իմ առաջին փորձն էր՝ տրանս-մեդիում լինել բարձրագույն էության կամ այլտարածքային իրականությունից եկած վիբրացիոն-էներգետիկ կազմության համար։ Ցայտուն արտահայտված շոտլանդական առոգանությամբ օժտված այդ էությունը խնդրեց, որպեսզի մենք նրան կոչենք “Կիրաէլ”։ Երբ Կիրաէլն ընտելացավ Երրորդ Տարածքի ֆիզիկական աշխարհին, մենք շատ արագորեն ընտելացանք մեկս մյուսին։ Այդպիսին էր սկիզբը երկարատև ու զարմանհրաշ հարաբերությունների, որոնք ծառայություն մատուցեցին շատերին, ովքեր Երկրային պլանի մարդկանց համար դեռևս քիչ հասանելի պատասխաններ էին փնտրում։

Ժամանակի ընթացքում ես լսեցի շատերից բոլոր բանական բացատրությունները, թե ինչ ասել է տրանս-հաղորդատվություն՝ սկսած անձնավորության երկատումից մինչև դիվահարությունը։ Ոմանց անհրաժեշտ է հիմնավորապես պատկերացում կազմել այդ արտասովոր երևույթի մասին, իրենց գծային մտածողության օգնությամբ նրան ինչ-որ սահմանում տալով։ Սակայն ես համարում եմ, որ ամեն ոք պետք է հաղթահարի մեր ֆիզիկական իրականության սահմանափակումները, որպեսզի ամբողջովին գնահատի այդ փորձությունը։ Պատմական և ապագա իրադարձությունների մասին Կիրաէլից եկող տեղեկություններն անդրադարձվում են ավելի բարձր տատանումների վրա, քան նրանք, որոնք սովորաբար հնարավոր են Երրորդ Տարածքի խտության հետևանքով։

Կիրաէլը միշտ պնդել է, որ երբ մարդ իրոք պատրաստ է հանդիպել իր հետ, շանս անպայման կհայտնվի։ Քանի դուք կարդում եք այս գիրքը, ձեզ հրավիրում են խնդրել Կիրաէլին՝ բերել լույսի այդ էներգիան, և թույլ տալ, որ ապաքինումը սկսվի։ Եվ երբ էլ որ դուք կանչեք նրա էներգիան, Կիրաէլը ձեզ հետ կլինի։

Այսպիսով, թույլ տվեք ձեր բարձրագույն գիտակցությանը՝ ներշնչել ձեզ այս կյանքում։ Ճաշակեք այլ տարածքից ձեզ հյուր եկած էության մաքուր սերը, ով մտադրված ցույց տվեց մեզ, որ Մեծ Անցումը՝ ոչ թե զարհուրելի տեղաշարժ է, այլ զարմանահրաշ և հուզիչ առաջընթաց, որը մեզ բոլորիս մեծ հույսեր կբերի։ Աշխարհը պատրաստ է ապաքինմանը։ Եկեք սկսենք բոլորս միասին։

Կահու Ֆրեդ Սթերլինգ

Sambitbaba
15.09.2012, 23:08
Ն ա խ ա բ ա ն

ԿԻՐԱԷԼ. Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բոլորին, Մարդկանց, իմ այս Երկրային պլան ներմուծած աշխատանքը հարգելու համար։ Երբ մենք առաջին անգամ հրատարակեցինք այս գիրքն այդքան շատ տարիներ առաջ, մենք պատմեցինք աշխարհին Մեծ Անցման մասին՝ Գիտակցության մեջ Մեծ Անցման մասին, և աշխարհը, իր մեծամասնությամբ, իրականում պատրաստ չգտնվեց լսել այս տեղեկությունները։ Եվ չնայած դրան, մեր ամեն մի գիրք վաճառվեց։

Այսպիսով, դա մի բան էր, ինչը գտնվում էր յուրաքանչյուր մարդու հոգու խորքում։ Դա բջջային գիտակցություն էր, հասկացում, որ հենց հիմա տեղի կունենա մի բան, և ոչ ոք չգիտեր, թե հատկապես ի՞նչ։ Այն տարիների մեծամասնությունը ես անց կացրեցի, փորձելով ասել մարդկանց այդ մասին, երբ նրանք հարցնում էին. “Ե՞րբ տեղի կունենա այդ Մեծ Անցումը, Վարպետ Կիրաէլ”։ Եվ ես պետք է ասեմ նրանց հետևյալը. “Մեծ Անցումը” տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ դուք տալիս եք այդ հարցը, քանի որ Մեծ Անցումն արդեն անցել է իր աշխատանքին Ձեր, Երկիր մոլորակի, դեպի գոյատևության նոր վիբրացիան արթնացող Մարդկանց հետ։ Նա արդեն անցել է մեր սիրո լիիրավ արթնացմանը և կապին՝ Արարչի մեծ Ուժի հետ։

Նա այնտեղ է, որտեղ դուք, Մարդիկ, կսկսեք բարձրացնել ձեր թրթիռները։ Ներդաշնակ աշխարհում մարդիկ ձեռք ձեռքի կսկսեն քայլել։ Նրանք կսկսեն սիրել իրար մի այլ մակարդակի վրա, որը չեն տեսել սկսած Լեմուրիայի ժամանակներից։ Ոմանք, ովքեր կարդում են այս գիրքը, չգիտեն անգամ, որ Լեմուրիան գոյատևել է։ Բայց ես կասեմ ձեզ հետևյալը. “Բոլորն անխտիր, ովքեր կարդում են այս գիրքն առաջին անգամ, դուք ապրում եք մի մոլորակի վրա, որը շատ սիրելի է Արարիչ Աստծոն, և այնքան պաշտված է մեր՝ ոգիների կողմից, որ մենք եկել ենք այստեղ որպես մի մեծ կոլեկտիվ ուժ, որպեսզի ուղեկից լիենք ձեր մեծ զվարճաշրջությանը։

Մենք չենք մտածում տարեթվերի մասին, որովհետև գիտենք, որ քանի գրում ենք սա այսօր, մենք արդեն գտնվում ենք Մեծ Անցման մեջ։ Հասարակարգերը, որոնք շատ տարիների ընթացքում ձեզ այդքան ամուր էին թվում, այժմ, ըստ էության, նշանակալիորեն թուլացել են, այդպես չէ՞։ Մեծ կրոնները, մեծ քաղաքականությունները, համոզմունքների մածագույն համակարգերը, որոնք մենք մատրիցա` դրոշմամայր ենք համարել, - այդ ամենն այժմ ճեղքվածք է տվել։

Օ՜, մի գիշերվա մեջ դա չի անհետանա, քանզի դուք պատրաստ չեք։ Նույնիսկ մեզ, Իրականության մեջ Ուղեցույցներիս, պատրաստ համարել չի կարելի։ Մենք փորձում ենք անել ամենն, ինչ կարող ենք, որպեսզի դուք լսեք մեզ ձեր սրտի մեջ։ Մեծագույն էություններից ոմանք ներկայումս Երկրի պլան են եկել ձեզ ծառայելու համար։ Լույսի քույրեր և եղբայրներ, դուք, որ հրաժարվել եք ձեր գոյատևումից Արարչի մեջ, որպեսզի հնարավորություն ունենաք քայլել մեկտեղ Երկրի վրա, մեծագույն արարածներ, որ իրական մարմնավորում եք եկել, - ձեզանից շատերը կգան դեպի այս գիրքը։ Հնարավոր է, դա հենց դու ես, նա, ում հետ ես խոսում եմ հիմա։

Բայց գիտցեք. Մեծ Անցման մեջ անակնկալներ չկան։ Դա մեծ արթնացման ժամանակն է։ Ժամանակն է՝ նորից զգալ սիրո ներկայությունը։ Ժամանակն է՝ Երկրային պլանի վրա խաղաղության գերակշռության։ Եվ դա այն է, ինչի վրա մենք հուսում ենք։ Այն է, ինչի մասին աղոթում ենք։ Այն է, ինչի մարմնավորման համար մենք հարկադրում ենք մեր մտքերին համակենտրոնանալ։ Մենք խնդրում ենք բոլորին անխտիր, ով կարդում է այս գիրքը, համակվել նրանով մինչև ամենախոր մակարդակը, որ անհրաժեշտ չլինի այլևս բղավել այդ մասին։ Ձեզ պետք է ուղղակի կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա և գտնել սերը։

Ես պատմություններ եմ լսել այն մասին, որ այս գրքի առաջին հրատարակությունը ձեռքից ձեռք է անցել, իսկ հետո այդ նույն մարդկանցից լսել եմ տրտունջներ, որ էլ չունեն այս գիրքը։ Բարեկամներս, սա այն գիրքը չէ, որը դուք կարդում եք մեկ անգամ և ուղարկում եք փոշոտվելու գրադարակի վրա։ Այս գիրքը գրված է այնպես, որ պետք է կարդալ այն նորից ու նորից, և ամեն անգամ, երբ դուք կարդում եք այն, այն ավելի խորն է ներթափանցում ձեր սիրտը։

Իմ մեդիումի հրատարակիչները կարդում են այս գիրքը, որպեսզի համոզվեն, որ այն ճիշտ է գրված ձեզ համար, և ես տեսել եմ, թե ինչպես են նրանք լալիս էջ էջի հետևից՝ ոչ թե թախծից, բարեկամներս, այլ համակող ուրախությունից և գիտելիքից, որ գոյություն ունի հույս, և որ դա՝ անհասանելի նպատակ չէ։ Կարո՞ղ եք դուք ավելի շատը ցանկանալ։

Այսպիսով, ես բացում եմ այսօր ձեզ իմ սիրտը հույսով, որ դուք կկարդաք իմ աշխատանքը նույնպիսի բաց սրտով, ինչպես իմ հրատարակիչները, և թույլ կտաք նրան խոցել ձեզ խորը և նվագել ձեր սրտի լարերի վրա։ Եվ երբ արցունքի առաջին կաթիլը գլորվի ձեր այտով, շփոթություն մի զգացեք, այլ բարեմաղթեք ձեզ։ Գիտեցեք, որ այս գիրքը ծնվել է սիրո ամենամեծ քանակությունից, որը ես կարողացա բերել ինձ հետ։

Ես խորհուրդ կտայի ձեզ, երբ կարդում եք, նստեք լուռ և հանգիստ։ Թողեք միայն ձեզ անհրաժեշտ լույսը։ Կարող եք թեթև, հանգիստ երաժշտություն էլ միացնել։ Եվ խնդրեք տանը բոլորին ձեզ չանհանգստացնել։ Քանզի հենց այդ կերպ դուք հաճույք կվայելեք այս աշխատանքից նորից ու նորից։

Մի փնտրեք Մեծ Անցումը, բարեկամներս։ Մի փորձեք հաշվել, թե երբ այն տեղի կունենա։ Դուք արդեն նրա մեջ եք։ Եվ ձեզանից ոմանք արդեն սիրել են այն, այդպես չէ՞։ Իսկ նրանք, ում հետ դա դեռ տեղի չի ունեցել, ուղղակի հաշտվեք նրա հետ։ Դուք ձեր առջև խորդուբորդ ճանապարհ եք տեսնում։ Ես հանդիսավոր կերպով խոստանում եմ ձեզ, որ եթե դուք հաշտվեք այն գաղափարներից ոմանց հետ, որոնք կկարդաք այս գրքում, - խորդուբորդերը կհարթվեն։ Ես գիտեմ, որովհետև արդեն տեսել եմ դա։

Sambitbaba
16.09.2012, 00:25
1.

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵԾ ԱՆՑՈՒՄ

ԿԻՐԱԷԼԻ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐԸ

ԿԻՐԱԷԼ. Մեծ Անցում: Քանի՜ մարդ է տվել իրեն այդ հարցը. ի՞նչ է դա, ե՞րբ այն տեղի կունենա, ո՞վ կմասնակցի դրան, - և նրա համար միայն, որպեսզի բացահայտի, որ կա միայն մեկ մասնակից: Մեկ մասնակից: Եվ այդ դու ես` այս բառերը կարդացողը, - ձեզանից յուրաքանչյուրը, քանզի մի օր դու կգաս ըմբռնմանը, որ գոյություն ունի միայն մեկը:

Եվ այսպես, ես ասում եմ անխտիր բոլորին, ով կարդում է այս գիրքը, որ Մեծ Անցումը` դա վերելքն է գիտակցության մի որոշակի մակարդակից դեպի մյուսը: Դա արթնացումն է ձեր ուղեղի մասերի, ձեր բջջային գիտակցության մասերի, որոնք նախկինում երբեք արթնացած չեն եղել, քանզի նրանց արթնացման համար պատճառ չկար: Քանզի դրանք մեծ մատրիցայի, մեծ դրոշմամայրի ժամանակներն էին: Դրանք ժամանակներ էին, երբ դուք քչերին թույլ էիք տալիս որոշել ձեր փոխարեն:

Բայց էլ այդպես չի լինի, բարեկամներս, Սա Մեծ Անցում է Գիտակցության մեջ: Անցում, երբ Մենք, Մարդիկ, կվերածնվենք առանց բռնության աշխարհի սիրո և ճշմարտության մեջ: Դա ժամանակ է, բարեկամներս, երբ Երկրային ոլորտը կանցնի գիտակցության նոր մակարդակի: Ես ասում եմ դա հետևյալ կերպ. “Կարդալով սա, ձեզանից շատերը կհամաձայնվեն, որ դուք գտնվում եք այնտեղ, ինչը դուք երրորդ տարածք եք անվանում: Այդ տարածքի հիմքում ընկած է դուալիզմը` երկվությունը: Այդ տարածքի հիմքում են “Ինն” ու “Յանը”: Ամեն ինչ այդ տարածքում իր հակադրությունն ունի:

Բայց դուք գնում եք այն տեղը, որի մասին առաջ ես կասեի միայն` դանդաղ գնաս, երկար կլինես, - իսկ հիմա էլ այդպես չէ: Դուք գնում եք այնտեղ, որտեղ կկարողանաք հասկանալ, որ ճշմարտությունն այն է, ինչ դուք երբեք չեք սպասել: Դուք գնում եք այնտեղ, որտեղ կհասկանաք տարբերությունը կրքի և կոպիտ գրգռմունքի միջև: Դուք գնում եք այն տեղը, որտեղ ամենում, ինչ դուք տեսնում եք, մաքրություն կտիրի: Դուք կիմանաք, թե ինչպես շփվել մակարդակների վրա, որոնց գոյությունը դուք երբեք հնարավոր չեք համարել:

Ձեզանից շատերը սկսում են ընդունակություն ձեռք բերել` տեսնել մարդու աչքերում այն ճշմարտությունը, որի մասին խոսում եմ ես: Բայց ամենակարևորը, բարեկամներս, այն է, որ Մեծ Անցումը ենթադրում է, որ դուք կարող եք ապրել սիրո մեջ, մաքուր սիրո, և ձեզ հարկ չի լինի մտածել այն մասին, որ այդ պատճառով դուք կարող եք ինչ-որ տարօրինակ թվալ:

Եվ որպես եզրակացություն ձեր Մեծ Անցման` մենք այստեղ ենք, ձեզ հետ: Օ՜, դուք լուր կստանաք մեզանից այս կամ այն միջոցով, բայց մենք այստեղ ենք, ձեզ հետ: Արարիչն ուղարկել է մեզ լինել մեր ամենալավ լույսի մեջ: Եվ ինչպիսի՜ խոր հուզմունք ենք մենք ապրում այստեղ, ուշադրությամբ հետևելով ամբողջ քաղաքակրթությանը: Այնտեղ, որտեղ անցյալում Մեծ Արարիչը ստիպված էր հետ վերցնել ձեզ Երկրային ոլորտից, որպեսզի վերակարգավորի Մայր Երկիրը և նորից նրան հնարավորություն տա մաքրվել լույսի մեջ, այս անգամ Նա այնքան համոզված է Իր սեփական Լույսի վրա` իմ և ձեր վրա, - որ ցանկանում է, որ դուք մնաք այս մոլորակի վրա:

Այս գլխի մնացած մասում դուք կկարդաք, որ չկա ոչինչ, ինչից կարելի էր վախենալ: Դուք հասաք նրան, որպեսզի մնաք այս մոլորակի վրա և վսեմացնեք Մայր Երկիրը, երբևիցէ նրա ունեցած բոլոր փորձություններից ամենահիասքանչ փորձության միջոցով: Ինչպիսի՜ վիթխարի ճանապարհ է սպասվում ձեզ անցնել: Բարեմաղթությա՛մբ:

Sambitbaba
16.09.2012, 05:00
ԿԻՐԱԷԼ. Սա` մեծ ուրախության ժամանակն է: Ժամանակն է, սկսելու զարմանահրաշ ճամփորդությունը դեպի ձեր իրական էության Ճշմարտության արթնացումը: Սա ժամանակն է` ազատվել վախից և օգտվել ազատությունից: Բայց ի՞նչ է ազատությունը: Ամեն ինչ շատ պարզ է: Դա ըմբռնումն է նրա, որ դուք Երկրային ոլորտ եք եկել որոշակի առաքելությամբ` փորձել ամենն, ինչ կարող է առաջարկել ձեզ Երրորդ Տարածքը: Որքան ավելի է Երրորդ Տարածքի գործունեության ժամանակաշրջանը մոտենում իր ավարտին, այնքան ավելի են խոսակցություններ գնում Մեծ Անցման մասին, որը տոգորում է ձեր Երկրային ոլորտի ամեն մի տեսակետ: Երկրի փոփոխություններն անխուսափելի են: Ձեր համարյա բոլոր ներկայիս համոզմունքները շտկման կարիք կունենան: Անցումը գիտակցության մեջ` սկսվել է, և այնքան մեծ է այն, որ այն ընդունում են արդեն որպես մարդկության պատմության մեջ ամենավիթխարի իրադարձությունը: Այդ պատճառով ուրախացեք, բարեկամներս, և ճամփորդեք մեզ հետ, քանզի մենք հնարավորություններ ենք բացում. վստահել մեզ, վերադառնալ դեպի ամբողջականությունը և հասնել ձեր բարձրագույն հզորությանը:

Ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ ոչ մի նշանակություն չունի, գտնվո՞ւմ եք դուք արդյոք ձեր ճամփորդության ամենասկզբում, թե՞ արդեն հոգևոր զարգացման բարձր մակարդակի եք հասել: Այս գիրքն իր մեջ ամփոփում է Ճշմարտություն բոլորի համար: Հաճախ տարբերությունը նրա, ինչ դուք լսում եք, և նրա, ինչ զգում եք, - շատ մեծ է: Դա ոչ միայն այն է, ինչ դուք “լսում եք”, երբ կարդում եք այս գիրքը, այլ այն, ինչ դուք զգում եք: Որոշ բառեր, որոնք դուք այստեղ կկարդաք, կարող են բազմաթիվ նշանակություններ ունենալ, և այս նյութը կարող է մարտահրավեր նետել ձեր ներկա համոզմունքների սիստեմին:

Ոմանք կարող են զգալ, որ սա աշխարհի վերջն է: Սակայն թույլ տվեք վստահեցնել ձեզ, որ Մայր Երկիրն այստեղ կլինի դեռ շատ երկար, չնայած, հնարավոր է, ոչ այն տեսքով, ինչպիսին դուք գիտակցում եք Նրան ներկայումս: Անցումը, որը բերում է ձեզ երբևիցէ ճաշակել վիճակված ամենահիասքանչ գիտակցական ընկալումներից մեկը, արդեն շրջապատել է ձեզ, քանի դուք կարդում եք այս գիրքը: Այսպիսով, կարելի է ասել, որ աշխարհը, ինչպիսին դուք գիտակցում եք նրան այսօր, մոտենում է իր վերջին, բայց միայն նրա համար, որպեսզի նրան փոխարինի ձեր բոլոր ամենահամարձակ սպասումների սահմանից այն կողմ գտնվող մի լրիվ նոր աշխարհ:

Այդ նոր աշխարհը լրիվ նոր փորձություններ կառաջարկի, օրինակ, շփում` առանց ձայնի, ճամփորդություն` առանց ֆիզիկական մարմնի, և սեր` առանց վախի: “Քույրեր և եղբայրներ” բառերի ճշմարտությունն իրականություն կդառնա: Հզոր կառավարությունները, համաշխարհային հասարակարգերը, քաոսն ու պատերազմները` այդ ամենն անցյալում կմնա: Եվ այսպես, ապրեք վախի մեջ, եթե դրա կարիքն ունեք, բայց այս աշխատությունը նախատեսված է նրա համար, որպեսզի դուրս բերի ձեզ այդ ամենից: Այն նախատեսված է նրա համար, որպեսզի անսպառ տեղեկությունների աղբյուր դառնա, որը ցույց կտա ձեզ, թե ինչպես անդրադարձվել նոր էներգիայի հետ: Սա գիրք-ուղերձ է, թե ինչպես ձեր ճամփորդությունը դարձնել ամենավառ փորձությունն այն բոլոր փորձություններից, որոնց հետ ձեզ վիճակվել է բախվել ձեր բազմաթիվ կյանքերից յուրաքանչյուրի ընթացքում:

Ձեր էվոլյոուցիոն ճամփորդության մեջ դուք բազմաթիվ կյանքեր եք ապրել: Ձեր անցած կյանքերից և ոչ մեկը ժամանակի անիմաստ կորուստ չի եղել ձեզ համար, եթե դուք ընտրել եք փորձել ամենն, ինչ հնարավոր է: Երրորդ Տարածք անունը կրող ճամփորդությունը մոտենում է իր հանկարծակի ավարտին, քանի որ մենք շարժվում ենք դեպի Չորրորդ Տարածքի էվոլյուցիոն հնարավորությունները: Եթե դուք ընտրել եք զգալ, որ կորցնում եք ղեկը, և ձեզ կլանում է արագորեն փոխվող Երկրային ոլորտը, այդժամ ես ուղղակի կխնդրեի ձեզ վստահել ինքներդ ձեզ: Նոր ընտրություն կատարեք: Ազատվեք վախից, օգտվեք գեղեցկությամբ և սիրեք ամենն, ինչ առաջարկում է ձեզ ձեր նոր ճամփորդությունը: Այս գիրքը ցույց կտա, թե ինչպես այդ անել: Եվ հնարավորություններ կստեղծի ձեզ համար, որ դուք ձեզ վստահեք:


Հազարամյակների ընթացքում դուք ինքնաճանաչման ճամփորդության մեջ էիք գտնվում: Այն վերջնականորեն ձեր բոլորին անց կացրեց Երրորդ Տարածքի միջով: Այժմ ճամփորդությունը ձեզ դեպի լրիվ նոր փորձություն է տեղափոխում` նոր դարաշրջան: Հենց այդ պատճառով է այն կոչվում “նյու էյջ” (“Նյու էյջը”` ԱՄՆ-ում և այլ երկրներում տարածված փիլիսոփայական շարժում է: - Ծնթ. թարգմանչի:) :

Մարդկության պատմության ամենասկզբից գոյություն ուներ վախ, որ դուք կարող եք կորցնել ձեր վերադարձի ճանապարհը դեպի Արարիչը: Ոմանք օգտագործում էին այդ վախը, որպեսզի խանգարեն ձեզ ձեր ճամփորդության մեջ թռիչքներ կատարել դեպի առաջ: Դա ձեզ հետ է գցել հազարամյակների հոսքի մեջ, բայց վախն այլևս չի կարող օգտագործվել նրա համար, որպեսզի մինիմումի հասցնի ճամփորդության արագացումը: Նույնիսկ ամենահասարակ ձևի մեջ, դուք չեք կարող օգտագործել այլևս “ես չգիտեմ” պատրվակը, քանի որ, ըստ ձեր գիտակցության արթնացման, դուք, բարեկամներս, կսկսեք տեղափոխվել այդ ճամփորդությունից ստացած հարյուր տոկոսանոց հաճույքի մեջ:

Խնդրում եմ, մի մոռացեք, որ էվոլյուցիան հիմնված է ճամփորդության վրա, այդ պատճառով ամբողջ գրքի ընթացքում ես, ընդհանուր առմամբ, հատուկ նշանակություն եմ տալիս ճամփորդությունից ստացած հաճույքին: Գծային մտքերի բոլոր կազմությունների արդյունքը նախապես ակնհայտ է և սպասում է իր ժամին, որպեսզի Չորրորդ Տարածքից հայտածվի Երրորդի մեջ: Խնդրում եմ, մի կասկածեք նրանում, որ մարդկային գիտակցությամբ նախաձեռնված յուրաքանչյուր գործողություն, փաստորեն, ընտրություն է: Յուրաքանչյուր ընտրություն, որ դուք կատարում եք, ճանապարհ է ստեղծում դեպի նոր ճամփորդություն: Ընտրեցեք մեծ շրջահայացությամբ, քանզի եթե դուք ունեք միտք, ուրեմն միայն ժամանակի հարց է, թե երբ այն կարտահայտի իրեն իրականության մեջ:

Ես եկել եմ այստեղ, որպեսզի կիսվեմ ձեզ հետ բազմաթիվ նոր և երբեմն բարդ գաղափարներով, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ տատանել ձեր համոզմունքների համակարգերը: Մի բան, ինչի վրա կարող եք համոզված լինել, - որ ես միշտ կլինեմ Ճշմարիտ: Ես չեմ կարող միշտ ասել այն, ինչ դուք ցանկանում եք լսել, բայց ես կարող եմ երաշխավորել, որ ես ասում եմ միայն այն, ինչ ձեզ անհրաժեշտ է լսել: Մեծ վճռականությամբ ինձ ներշնչում են Սիրո և Ապաքինման այս ուսմունքներում գնալ Քրիստոսի Էներգիայի ճանապարհով:

Ես, անտարակույս, այստեղ եմ եկել ոչ թե նրա համար, որ դառնամ ձեր ուսուցիչը կամ ձեր մտածողությունը դեպի համոզմունքների մի ինչ-որ ընդհանուր սիստեմի թեքեմ: Իմ մտադրությունն է` բազմաթիվ տարբեր պոտենցիալ հնարավորություններ առաջարկել ոչ միայն այն բանի նկատմամբ, թե ինչ կերպ դուք կարող եք հասնել Անցմանը, այլ նաև, դրանից բացի, նախապատրաստվել, և, որ ամենակարևորն է, նույնիսկ հաճույք ստանաք դրան մասնակցելուց: Եվ քանի դեռ դուք մտորում եք հնարավորությունների մասին, հիշեք հետևյալը.

Հենվեք գրքի այն մասերին, որոնք ձեզ դուր են գալիս, և վայելեք նրանք, իսկ նրանք, որոնք դուր չեն գալիս, ուղղակի մի կողմ թողեք, քանի որ յուրաքանչյուրը կտեղափոխի իրեն հաջորդ էջը իր սեփական արագությամբ:

Sambitbaba
16.09.2012, 06:45
Անցումեր, որոնք ընդունված պատմական փաստեր են

Մոտավորապես ամեն 2000 տարին մեկ, Երկրային ոլորտն անցում է ապրում: Մոտ 7000 – 8000 տարի առաջ Արարիչը մի նախագիծ ներկայացրեց, որը թույլ էր տալիս ավելի կատարյալ ճամփորդություն իրագործել այն առումով, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը կարողանա բացահայտվել և վերադառնալ դեպի Արարիչը: Վերամարմնավորվելով Երկրային ոլորտում, դուք, եթե կարելի է այդպես ասել, կորցնում եք հաճույքը` ապրել, այսպես կոչված բարձրագույն փորձի մեջ: Ես ասում եմ “այսպես կոչված”, որովհետև, իրականում, Անձնական “Ես”-ի կողմից Անձնական “Ես”-ին շնորհած մեծ պատիվ է, ընդունակ լինել ապրել Երրորդ Տարածք կոչվող ճամփորդությունը: Պարզ է, որ միակ բաժանումը, որ իրոք գոյություն ունի Երկրագնդով սահմանափակված էության (մարդու) և Արարչի Էության միջև, - գիտակցության ծածկույթն է, և մարդկային գոյատևության պատմությունը ձեր թրթիռների մակարդակի բարձրացման էվոլյուցիոն պրոցեսն է դարձել այնպիսի կերպով, որպեսզի դուք կարողանաք այդ ծածկույթի միջով անցնել գեղեցիկ և նրբագեղորեն:

Մոտավորապես 6000 տարի առաջ սկսվեց “Եգիպտական Փարավոնների Դարաշրջան” կոչվող մի ժամանակաշրջան, որը տևեց 2000 տարի, մինչև Մովսեսն սկսեց իր համախոհների համախմբումը: Այդ ժամանակաշրջանը բնորոշվում էր մեծ խառնաշփոթություններով ընդհուպ մինչև Տաս Պատվիրանները ստանալը: Ծավալվող իրադարձություններն ավարտվեցին հաջորդ 2000 տարվա համար մտքի նոր ազատության երևան գալու հետ միասին, մինչև, ինչպես ցույց է տալիս պատմությունը, Վարպետ Հիսուսը նոր իրականություն բերեց երկրային ոլորտ: Եվ նորից էվոլյուցիոն ոլորտի մեջ, ասես թե բնակություն հաստատեցին մեծ խառնաշփոթությունները: Նկատեք, որ ամեն մի ժամանակաշրջան տևել է մոտ 2000 տարի: Արդյո՞ք նմանություն չկա Հիսուսի կյանքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և այն իրադարձությունների միջև, որոնց հետ մենք այսօր ենք բախվում:

Sambitbaba
16.09.2012, 07:03
Նյու Էյջ (Նոր Դարաշրջան)

Նոր դարաշրջանն, իրականում, սկսվեց 2000 տարի առաջ, երբ էվոլյուցիա մուտք գործեց Քրիստոսի Գիտակցությունը: Պատճառներից մեկը, թե ինչո՞ւ մարդկանց դուր չի գալիս “Նյու Էյջ” անվանումը` նա է, որ իրականում, Մեծ Անցումը նախատեսված էր ի կատար ածել հենց այն ժամանակներում: Չնայած անգիտակից մակարդակի վրա, բայց մեծամասնությունը կանխավայելում էր ավելի վիթխարի Անցում, քան այն, որ պետք է տեղի ունենար իրականում: Արդյունքում, չկատարվածության զգացում առաջացավ: Եվ մինչև ներկա ժամանակներս, այն նույն էվոլյուցիոն հոգիներին դուր չի գալիս “Նյու Էյջ” անվանումը: Բայց և այնպես, վստահեցնում եմ ձեզ, բարեկամներս, այս անգամ դուք հիասթափված չեք լինի:

Sambitbaba
16.09.2012, 08:19
Ժամանակի ավարտը

Իրականում, ժամանակը, ինչպիսին դուք գիտակցում եք նրան, - պատրանք է, բայց այդ պատրանքը կորցնում է իր ուժը: Արդյունքում, այն դառնում է ավելի սեղմված: Ներկա ակնթարթին դուք ձեզանից ներկայացնում եք Արարչի Էներգիան, որին ճանապարհ են ուղարկել ձևակաղապարված մտքի տեսքով, նրա համար միայն, որպեսզի այն էվոլյուցիա ապրի հետ` դեպի սերը: Այդ էվոլյուցիոն պրոցեսի մեջ ձեզ հազարամյակների միայն որոշակի քանակություն են հատկացրել, որպեսզի, փաստորեն, մինչև վերջ կատարեք ձեր ճամփորդությունը Երրորդ Տարածքում և անցնեք բոլոր հնարավոր փորձությունները: Հետո սպասվում է, որ դուք հետ կվերադառնաք Արարչի կատարյալ ամբողջականությունը: Հենց այդ պատճառով դուք պարտավոր եք հիմա ավարտել Երրորդ Տարածքի փորձությունները և պատրաստվել մտնելու Չորրորդ Տարածքի պայծառացման մեջ: Հենց այդ պատճառով այդքան կարևոր է օգտագործել մնացած ժամանակը Երրորդ Տարածքի փորձությունների ավարտի համար, այլ իզուր չծախսել Չորրոդ Տարածքի գոյություններից և ոչ մեկը:

Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ հենց Արարչի Կամքով ամբողջ կենդանի գոյատևությունը պետք է իր վերջնական ավարտին գնա այն բանի միջով, ինչը մեզ հայտնի է “էվոլյուցիա” անվան տակ: Այդ հաճախ կրկնվող քաոսային իրավիճակում Երկիրը, ինչպես նաև այլ կենդանի օրգանիզմներ, պետք է նաև իրականացնի իր սեփական ճակատագիրը: Երրորդ Տարածքում Երկրի ժամանակն ու տարածությունը արագորեն իր ավարտին է մոտենում: Այդ պատճառով ամենը, ինչ թրթռում է այդ մակարդակի վրա, պետք է նոր բարձունքներ անցնի, որպեսզի կարողանա գործել նոր գոյատևության մեջ: Նշանակում է, ճամփորդությունը Երրորդ Տարածքից` կանցնի Չորրորդ Տարածք:

Sambitbaba
17.09.2012, 05:33
Մոտալուտ մեծ փոփոխությունները

Երևույթը, որը հայտնի է “Ֆոտոնի Էներգիա” անվան տակ, Երկրի հետ շփման մեջ կմտնի երկու հազարամյակների սահմանն անցնելուց հետո, բայց ճշմարիտ տարեթիվն ասել, իրոք որ ծայրահեղ դժվար է: Մայր Երկիրն իր վերջնական որոշումը կընդունի իր մարդաբնակչության արթնացման հետ մեկտեղ: Գիտեք ինչ, Նրա արագությունն ու լրիվ գիտելիքները` որոշակի ժամանակի իրական ընտրության գործոններն են: Որքան շատ եք դուք արթնանում, այնքան ուժեղ է կիրքը` հնարավորինս արագ ավարտել ձեր փորձությունները: Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ ժամանակը ձեր կողմից չէ: Արթնացեք, բարեկամներս: Արթնացե՛ք:

Դուք կարող եք մտածել, որ գալիք փոփոխությունները չափազանց կլինեն, և կախված կլինեն Անցման ժամանակ ձեր էվոլյուցիոն մակարդակից: Մայր Երկիրն անկասկած որոշ կարգավորումներ կկատարի: Օրինակ, ձեր գիտական ընկերությունը լավ գիտի այն մասին, որ մոլորակի մագնիսական բևեռներն արդեն սկսել են տեղաշարժվել, և Երկրի պտույտների արագությունը փոխվում է: Դրանից բացի, տեղաշարժվում են Նրա մայրցամաքային զանգվածները, առաջացնելով խտացման նշանակալի ձևափոխումներ: Երկրի կեղևաշերտերը մոտենում և սողում են մեկմեկու վրա, ինչը մեկ օրվա մեջ հարյուրից ավելի երկրաշարժերի է բերում, ընդ որում նրանցից ոմանք հնարավոր է գրանցել, իսկ ոմանք` ոչ: Առողջ մտածողությունը հուշում է, որ ցամաքաշերտերի ուրվագծերը փոխվում են:

Մարդկության կողմից Մայր Երկրի ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման արդյունքում օզոնի շերտերի քայքայման հետևանքով աճում է Երկրի մթնոլորտային ճնշումը: Բացի այդ, Ֆոտոնի Էներգիայի ազդեցության տակ Երկրի մակերևույթը նույնպես սկսում է սեղմվել: Ֆոտոնի Էներգիայի թրթիռները նշանակալիորեն տարբերում են այն թրթիռներից, որոնց դուք եք սովոր, և դա իր ներդրումն է թողնում ժամանակի արագացման հետ կապված վախի զգացմունքի աճի մեջ:

Ոչ ոք դրանում չի կասկածում. Մայր Երկիրը սեղմվում և տեղաշարժվում է, և դրա հետ մեկտեղ, ամեն ինչ (այդ թվում ժամանակը) նույնպես պետք է սեղմվի և տեղաշարժվի: Նույնիսկ ձեր մարդկային մարմիններն են սեղմվում: Հենց այդ պատճառով եք դուք ճնշում զգում ձեր ֆիզիկական մարմնի վրա: Ճնշումը, որը հենց հիմա գործադրվում է Երկրի վրա, և Նրա փորձերը համակերպվել դրան, բերում են սեղմման գործոնի առաջացմանը:

Եկեք մի փոքր խոսենք Հավայական կղզիների մասին: Այդ կղզիները, փաստորեն, հինավուրց Լեմուրիա մայր ցամաքի սարերի գագաթներն են: Դուք, հնարավոր է, չեք լսել այդ մասին, քանի որ գրավոր փաստաթղթերի մեջ արձանագրված ձեր պատմությունը սկսվում է Ատլանտիդայի ժամանակաշրջանից հետո ընդամենը: Բայց և այնպես, բարեկամներս, գոյություն ունի անհամեմատելիորեն ավելի մեծ պատմություն, որը բացահայտ կդառնա շուտով, երբ աշխարհին մատչելի դառնան Մեծ բուրգի սենյակներում պահվող տեղեկությունները: Շերտերի տեղաշարժերի պատճառով, Հավայական կղզիներն, ըստ էության, ավելի շատ ցամաք կունենան, իսկ աշխարհի այլ մասեր, կարող են, փաստորեն, կորցնել իրենց ներկայիս կառուցվածքը: Ես կցանկանայի ոչ թե խառնաշփոթ առաջացնել, այլ օգնել բոլորին, գտնել Անցմանը պատրաստվելու իրենց սեփական մակարդակը:

Իսկ ինչ վերաբերում է քաոսին, իմ մտադրությունն է լուսավորել ձեզ այդ հարցում, այլ ոչ վախեցնել, քանի որ քաոսը` դա, փաստորեն, Անցման մի մասն է: Ձեզ հարկ չի լինի սպասել քաոսին, քանի որ դուք արդեն սկսել եք աննշան չափով զգալ այն ձեր վրա: Օրինակ, հեռուստատեսությունը ցուցադրում է ձեզ զարհուրելի իրադարձություններ, որոնք սկիզբն են նրա, ինչ որ սպասվում է: Այս գիրքը կարդալը կօգնի ձեզ չդառնալ այդ քաոսի մի մասը: Գիտելիքներով հանդերձ և ճիշտ հասկանալով այդ պրոցեսը, դուք ոչ միայն կիրագործեք Անցումը, այլ նաև ձեռք կբերեք հստակություն, որը կօգնի ձեզ շրջանցել ձեր ճանապարհին ընկած խոչընդոտները:

Արարիչն աստվածային ծրագիր ունի, որն ընդգրկում է բոլոր նրանց, ով կարող է գալ միասնականության գիտակցությանը: Շատերը կընտրեն հին ճանապարհները և կփորձեն մերժել նոր դարաշրջան տանող իրենց ճանապարհը: Դա չի աշխատի: Որքան դուք լավ հասկանաք փոխներգործությունը սիրո և ապաքինման միջոցով, այնքան ավելի արագ ձեր գիտակցությունը կկենտրոնանա մեկմեկու օգնելու վրա: Այդ պրոցեսի միջոցով դեռ շատերը կբարեշրջվեն նոր դարաշրջան:

Իսկ հիմա եկեք նայենք այդ ամենին Մայր Երկրի դիրքերից: Հայտնագործությունների երկարատև փնտրտուքներում դուք քարուքանդ եք արել Նրա իրականությունն այնպիսի անմտածված գործողություններով, ինչպիսիք են. Նրա սքանչելի անտառների կտրատումը, Նրա նախկինում մաքուր ջրերի աղտոտումը թունավոր թափուկներով, և զարհուրելի թունավոր գազերի արտանետումը այն տարածություն, որը նախկինում Նրա անարատ երկնագույն երկինքն էր: Եվ դուք հավատում եք, որ այդ անարգանքը կարող էր շարունակվել դեռ երկար ժամանակ առանց աստվածային միջամտությա՞ն:

Այսպիսով, այդ ամենը տեղի կունենա, դրանում կասկածելու իմաստ չկա: Խնդրում եմ, հաշիվ տվեք ձեզ. Ամենը, ինչի մասին ես մինչև այժմ ասացի, և նույնիսկ ավելին, տեղի կունենա, սակայն Արարչի մտադրությունը չէ վերջ դնել ձեր քաղաքակրթությանը: Ավելի շուտ, Նրա մտադրությունն է` տալ ձեզ գեղեցկության, հավասարակշռության և նուրբ բարեմաղթանքի հնարավորություն: Շարունակեք կարդալ խանդավառությամբ: Այն, ինչ պետք է բացահայտվի, կընդարձակի միայն ձեր ճամփորդությունը, քանզի հենց նրանց, ովքեր կարդում են այս գիրքը, կհանձնարարվի օգնության ձեռք մեկնել մեր հիասքանչ Մայր Երկրի բարեշրջմանը:

Նախանշաններին հավատացող որոշ մարգարեներ ասում են. “Գալիս է Աշխարհի Վերջը”, բայց դա այդպես չէ: Մեծ Անցումը, բարեկամներս, Աշխարհի Վերջը չէ: Եկեք հստակորեն պատկերացնենք այդ: Բայց և այնպես աշխարհը, ինչպիսին դուք նրան գիտակցում եք, մոտենում է իր ավարտին: Անցումը չի մոտենում, բարեկամներս, այն բոլորովին էլ չի մոտենում: Այն արդեն այստեղ է: Անցումը ձեզ հետ է, քանի մենք խոսում ենք: Հստակորեն պատկերացրեք ձեզ դա: Անցումը չի՛ մոտենում: Անցումն այստե՛ղ է: Դուք արդե՛ն գտնվում եք Մեծ Անցման մեջ:

Sambitbaba
17.09.2012, 08:39
Գալակտիկական եղբայրություն

Դուք, հնարավոր է, լսել եք “Գալակտիկական եղբայրության” մասին: Նրանց սովորաբար կոչում են այլմոլորակային քաղաքակրթություններ, տիեզերական արարածներ և այլն: Խնդրում եմ, մի նայեք նրանց, որպես վտանգի: Փաստորեն, դրանք ամենախախաղասեր և անվտանգ արարածներ են, քանզի նրանք ընտրություն են կատարել օգնել մարդկությանն` անցնել Անցման միջով:

Հաբբլի (Hubble) աստղադիտակը բացահայտել է, որ Ծիր Կաթին գալակտիկան` այն, որտեղ դուք ապրում եք, - բաղկացած է 100 միլլիարդ արևներից, ձերին շատ նման իրենց մոլորակային համակարգերով: Եվ ձեր գալակտիկան` ընդամենը մեկն է Տիեզերքի 200 միլլիարդ գալակտիկաներից: Մտածե՛ք միայն այդ մասին: 200 միլլիարդ գալակտիկա 100 միլլիարդ արևներով յուրաքանչյուրու՛մ: Հե՜յ: Դուք դեռ մտածում եք, որ կարող եք միակը լինել այնտե՞ղ: Դրան հավատալը` բացարձակ ինքնավստահություն է: Կա՞ արդյոք իմաստ նրանում, որ Արարիչն իր ամբողջ հրաշագործ ուժով հանդերձ, 200 միլլիարդ գալակտիկաների մեջ կարող էր ստեղծել ընդամենը մեկ մոլորակ, որտեղ գոյություն ունեն կենսաձևեր: Եթե ես կարողանայի պատկերացնել, թե ինչպես կարելի է ծիծաղել տպագրված աշխատանքի մեջ, ես կանեի այդ հենց այստե՛ղ:

Ձեզանից նրանց համար, ովքեր չեն ընդունում տվյալ հայացքը, թույլ տվեք հայտնել մի գաղտնիք, որ ես ձեր Երկրային ոլորտից չեմ: Ես նույնիսկ ձեր գալակտիկայից էլ չեմ: Իրականում, ես ձեր մոտ եմ եկել Յոթերորդ Տարածքից, այնինչ դուք ապրում եք Երրորդում: Հաջորդ տարածքը` Չորրորդը, - մտքի տարածքն է: Հետո գալիս է Հինգերորդը` տարածք, որտեղ չկա երկվածություն (“Ին” և “Յան”), դա մաքուր սիրո տարածքն է: Հետո մենք անցնում ենք վեցերորդին, յոթերորդին, և այլն, որոնք ես կնկարագրեմ ապագա գրքերում:

Այս գրքի ամբողջ ընթացքում ես վկայակոչում եմ Գալակտիկական Եղբայրության մեջ մտնող շատ քաղաքակրթություններ, օրինակ, Սիրիուսի, Բազումքի և Անդրոմեդայի քաղաքակրթությունները: Նրանցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է գործում Երկրային ոլորտի վրա, և յուրաքնչյուրը հետաքրքրված է արդյունքում, ինչին կգա ձեր իրականությունն Անցումից հետո: Ձեր մեջ կան նրանք, ովքեր հավատում են, որ Գալակտիկական Եղբայրությունն առանձնացված է Երկրի գիտակցությունից: Թույլ տվեք կատարյալ հստակությամբ պարզել ձեզ համար. Նրանք չեն գա` նրանք արդե՛ն այստեղ են: Ի շնորհիվ արտասովոր տեխնոլոգիայի, նրանք կարող են անճանաչելիորեն գոյատևել ձեր մթնոլորտում (Այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ վեցերորդ գլխում):

Sambitbaba
18.09.2012, 05:40
Խավարի Երեք Օր. խուճապահար մի՛ եղեք

Անցման ընթացքներից մեկը` Ֆոտոնի Էներգիա մուտք գործելն է, անցնելով նրա արտաքին սահմանի` Գոտու միջով: Այդ անցումնային ժամանակահատվածը կոչվել է “Խավարի Երեք Օր”: Այդ ընթացքում Երկրային ոլորտը կենթարկվի այնպիսի մի խավարի, որը դուք նախկինում երբեք դեռ չեք զգացել: Օրինակ, եթե խավարի երեք օրվա ժամանակ ձեր ձեռքը բռնեք ձեր աչքերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, դուք չեք կարողանա այն տեսնել: Այդ խավարը ծայրահեղ դժվար է նկարագրել, քանի որ այն նախկինում երբեք չի եղել: Բարեկամներս, դա մի ժամանակ է, երբ ձեզ անհրածեշտ կլինի շատ կենտրոնացված մնալ, քանզի դա ժամանակ է, երբ վախը կհասնի հսկայական չափերի: Բայց մինչ այդ, դուք արդեն կհասցնեք կարդալ այդ մասին ավելի շատ` այս գրքի Ութերորդ Գլխում, և վստահություն կզգաք ու համարյա անհամբեր կսկսեք սպասել այդ յուրահատուկ ժամանակի գալստյանը:

Երբ վրա հասնի խավարը, և ջերմաստիճանն էլ սկսի ընկնել, դուք, հավանաբար, կսկսեք անհանգստանալ ձեր ընտանիքի այն անդամների համար, ովքեր տեղի ունեցածի մասին գիտակցական ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում: Ուղղակի գիտեցեք, որ մարդու դեր կատարող յուրաքանչյուր ոգի տունդարձի ի՛ր ճանապարհն է ընտրել: Եթե ձեր սիրելիները հետ են մնում իրենց ըմբռնողականության մեջ, այդժամ ես կարող եմ ասել. “Արեք ամեն հնարավոր բան”: Այդ հոգիները, որոնք, ասես թե, անտարբեր են այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում այսօր Երկրի վրա, իրականում ընդամենը մեկ ակնթարթ են հեռու ամեն ինչ հասկանալուց: Ուղղակի թույլ տվեք նրանց լսել ձեր մեկնակերպը: Խոսքը նրանց մտածելակերպի ամբողջական փոփոխման մասին չէ, այլ ուղղակի գիտելիքի սերմեր ցանելու մասին և հավատի մասին այն բանի նկատմամբ, որ Արարիչը կներշնչի նրանց այնքան, որ նրանք կտեսնեն արթնանալու անհրաժեշտությունը:

Sambitbaba
18.09.2012, 08:49
Անցման փորձությունն ընտրելու երեք հնարավորությունները

Գոյություն ունի երեք միջոց, որոնց օգնությամբ դուք կարող եք վերապրել Մեծ Անցումը: Առաջինը, դուք կարող եք ընտրել “վերադառնալ տուն” (ոմանք դա մահ են անվանում), երբ դուք կվերադառնաք ձեր սկզբնաղբյուրին և այլևս չեք շփվի Երկրային ոլորտի հետ: Երկրորդ, դուք կարող եք տեղափոխվել, այսպես ասած, “հոլոգրաֆիկ աշխարհ” (որի մասին կպատմվի ապագա գրքերից մեկում): Եվ երրորդ, դուք կարող եք ընտրել “էվոլյուցիան”, ինչը նշանակում է ուղղակի ցանկություն և հնարավորություններ` տեղաշարժվել Երրորդ Տարածքից Չորրորդը, կամ պրոցես, որը կոչվում է “համբարձում”:

Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ եթե դուք կարդացել եք սա, նշանակում է արդեն ընտրել եք համբարձումը: Բարի գալուստ Անցո՛ւմ:

Sambitbaba
18.09.2012, 23:28
Փորձության կարևորությունը

Գեղեցկության, սիրո և կենտրոնանալու կարողության միջոցով Արարիչը կյանքի կոչեց Երկրային ոլորտը, և սկսվեց մարդկային գոյատևությունն այնտեղ, ինչը կոչվեց “ստեղծագործական էվոլյուցիայի դպրոց”: Ճշմարիտն ասած, այդ գոյատևությունն ուղղակի միտք էր, որը կյանքի այնպիսի ձև ստացավ, ինչպիսին դուք այն գիտեք այժմ, քանի որ միտքը` մի սքանչելի ճամփորդություն է, որը հնարավոր է դարձնում փորձության հրաշքը: Մարդկային փորձությանն աջակցելու համար ներգրավվեց Արարչի էներգիայի կենտրոնացումը, և այդպիսով, մեզ պետք է որ պարզ լինի, որ անհաջողություն չի եղել: Իրականում, ամբողջ էվոլյուցիան գտնվում է Արարչի աստվածային հսկողության տակ:

Մի փորձեք օգտագործել Մեծ Անցումը որպես պատճառ, որպեսզի խուսափեք փորձությունից: Օրինակ, ինչո՞ւ երկարատև պայմանագիր կնքել, եթե գոյություն ունի հնարավորություն, որ մեզ է մոտենում նոր դարաշրջանը: Դա, բարեկամներս, լուրջ սխալմունք կլիներ, քանի որ ոչնչի կհանգեցներ այն, ինչ դուք յուրացրել եք ներկայիս ճամփորդության մեջ: Ես պարտավոր եմ ընդգծել. “Նրանք, ովքեր կօգտվեն ամենակարճ ճանապարհներից, Անցումից հետո ստիպված կլինեն գործ ունենալ դրա հետևանքների հետ”:

Դուք չեք կարող կրճատել ճանապարհը, բարեկամներս: Եթե դուք մտադիր եք երեսուն տարվա գրավաթուղթ ստորագրել, գնացեք և ստորագրեք: Այն, ինչ անհրաժեշտ է ձեր հոգու էվոլյուցիայի համար, անպատճառ պետք է տեղի ունենա: Կարող է պատահել, երկարատև պարտքեր փորձարկելը` ձեր ծրագրի մի մասն է, և եթե դուք ցանկանաք օգտագործել Անցումը որպես այդ ծրագիրը չիրականացնելու պատրվակ, - դա կբերի ձեր անհատական ճամփորդության խափանմանը:

Որպես մի այլ օրինակ կարող է ծառայել նոր ավտոմեքենայի գնումը: Դուք կարող եք հարցնել. “Ինչի՞ համար գնեմ այն: Եթե Անցումից հետո, փաստորեն, օրգանական վառելանյութ չի լինելու, ինչո՞ւ զուր տեղը փող ծախսեմ”: Եթե ձեր ծրագրի մեջ չլիներ այդ բանը փորձելու անհրաժեշտությունը, տվյալ առարկան երբեք ի հայտ չէր գա:

Եվ վերջին օրինակը, հետագան գնալուց առաջ: Դուք կարող եք հարցնել ձեզ. “Ինչի՞ս են պետք շարունակել իմ այս ամենամսյա վճարումները, եթե ամենն, ինչ ասում է Կիրաէլը, ճշմարիտ է: Վերջիվերջո, երբ Անցումն ավարտվի, մեր ներկայիս դրամափոխանակության սիստեմի անհրաժեշտությունն առանձնապես չի էլ լինի: Ուրեմն ինչո՞ւ շարունակել”: Դա շատ պարզ է, բարեկամներս: Ի՞նչ եք կարծում, Արարչի ծրագրի մեջ որտե՞ղ դուք կարող եք հանդիպել, որ ձեզ հարկավոր չէ ձեր պարտականությունները կատարել: Ոչ մի տեղ: Առողջ դատողությունը հուշում է, որ միակ բանը, ինչում անհրաժեշտություն չի լինի նոր ճամփորդության մեջ, - իրենց ավարտին չհասցրած կարմայական խնդիրների կույտն է, և այդ պատճառով, խնդրում եմ, համոզված եղեք նրանում, որ նրանք ավարտել եք մինչև Անցումը:
Ավելի շատ պարզության համար ասեմ, որ մնացել է մի քանի տարի, որպեսզի անցնեք ավելի ցածր թրթիռային փորձությունների միջով և ապաքինեք դրանք: Խնդրում եմ, մի կորցրեք ձեր այդ հնարավորությունը: Ջանադիրությամբ սովորեք և պատրաստվեք մտնել Չորրորդ Տարածք ձեր բարձրագույն լույսի մեջ, հնարավորին չափ ամենաքիչ ուղեբեռով: Ձեր կյանքը “ներկայում” կապահովի ձեզ ձեր ամեն մի փորձ կատարելության հասցնելը:

Հիշեք, որ ձեր ներկայիս ճամփորդությունն անցնելու համար Երկրային ոլորտ մտնելու ժամանակ, դուք փորձությունների մի ամբողջ հավաքածու եք ծրագրավորել նախապես տրված որոշակի ժամանակաշրջանի համար: Այն ժամանակ արդեն հայտնի էր, որ դուք կապրեք Անցումը, սակայն դա համարյա չազդեց ձեր ծրագրի ամբողջականության վրա: Այսինքն, դուք վստահեցրեցիք ձեզ, որ ճամփորդությունը հաջող կլինի այն դեպքում միայն, եթե դուք ամբողջությամբ ավարտեք ընթացիկ փորձությունը:

Եվ նաև, որպես հասարակ օրինակ, եկեք պատկերացնենք, որ այս կյանքում դուք ամուսնացել եք արդեն չորս անգամ: Շատ հնարավոր է, որ նախկին կյանքում դուք ձեր ամբողջ կյանքն անց եք կացրել ներդաշնակ ամուսնության մեջ ձեր միակ խաղընկերոջ` ձեր միակ ամուսնու հետ: Իսկ հետո, երբ ծրագրավորում էիք ձեր վերադարձը Երկիր, որոշեցիք ապրել մի քանի ամուսիններ ունենալու փորձը, և այդպիսով, դուք երեք, չորս, հինգ անգամ եք ամուսնացել: Ուրիշները կարող են ասել. “Օ՜, դուք, ճշմարիտ, խորտակել եք ձեր կյանքը, որովհետև ամուսնացել եք չորս-հինգ անգամ”: Դա չի՛ խորտակում ձեր կյանքը: Ձեր անձնական նպատակների համար ձեզ անհրաժե՛շտ է չորս-հինգ ամուսնություն ապրել մի կյանքի ընթացքում:

Այսպիսով, դուք տեսնում եք, որ ամենը` էվոլյուցիա է: Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք կպայքարեն դրա դեմ, հատկապես գիտական աշխարհի իմ բարեկամները: Նրանք սիրում են գումարել Ա-ն ու Բ-ն, բաժանել յոթի և բազմապատկել երկուսով: Բայց դա ոչ միշտ է աշխատում այդպես պարզորեն: Ճշմարտությունն այն է, որ դուք եղել եք այստեղ, Երկրի վրա, շատ անգամներ, և դեռ կլինեք այստեղ էլի բազում անգամներ, և ամեն ամգամ` ձեր որոշակի ծրագրով:

Կար ժամանակ, երբ դուք կարող էիք շռայլորեն ձեզ թույլ տալ նորից ու նորից կրկնել ձեր դասերը: Սակայն ժամանակի խտացումը Երկրային ոլորտի վրա, բերում է ձեր փորձերի արագացմանն էլ: Դա նշանակում է, որ ձեր կյանքում դուք միանգամից բազմաթիվ դասեր կապրեք: Անցյալում ձեր բարձրագույն “Ես”-ը շտապելու պատճառ չուներ, որովհետև բոլոր բնաշրջվող հոգիները բազմաթիվ կյանքեր ունեին իրենց փորձությունները հետազոտելու համար: Դա, բնականաբար, արդեն անհնար է, քանի որ Երրորդ Տարածքն արագորեն մոտենում է իր ավարտին:

Երբ ամեն մի ոգի կազմակերպում էր իր ճամփորդությունը Երկիր, նա կարող էր բավական տեղ հատկացնել իրեն երկարատև, կառուցված, բազմապատիկ փորձությունների համար, և նույնիսկ որոշում ընդունել անցնել նոր փորձությունների, գիտենալով, որ որոշ նախագծեր կարող է ապագա կյանքերում ավարտել: Այս գիրքն, օրինակ, պետք է որոշ ժամանակ առաջ գրվեր: Ներկայումս այս նախագծի մեջ ներգրավված բոլոր մարդիկ, հնարավորություն ունեին ավարտել այդ խնդիրը նախկին կյանքերում: Շատերը նրանցից սկսեցին այդ ծրագիրը, բայց, մի որոշակի ակնթարթ այն անհաղթահարելի թվաց: Այս կամ այն պատճառով ծրագիրը հետաձգեցին, բայց ներկա պահին բոլոր այդ մարդիկ հավաքվեցին մեկտեղ ծրագիրն ավարտելու համար: Իհարկե, նրանց առաքելությունը լայնածավալվեց ընդամենը մեկ գրքից մինչև մի քանի գրքերի շարքի, քանզի դա այն է, ինչ անհրաժեշտ կլինի մարդկությանն` Անցմանը նախապատրաստվելու համար:

Sambitbaba
19.09.2012, 00:04
Ընդդիմություն

Շատ մարդիկ կսկսեն գիտակցել փորձի այդ խտացումը և, ինչպես նախկինում, կցանկանան ասել. “Ես չեմ կարող այդ անել”: Ես կհաղորդեմ ձեզ, թե ինչո՞ւ դա այս անգամ չի աշխատի:

Ձեզանից նրանք, ովքեր բարեշրջվում են դեպի այս նոր ճամփորդություն, պետք է հնարավորինս ազատ լինեն հին փորձություններից: Ոչ ոք չի ցանկանա ծախսել թանկարժեք ժամանակը հին ծրագրերը ծամծմելու վրա, մինչդեռ մնացյալներն առաջ են ընթանում չտեսնված արագությամբ: Դա նույնն է, ինչպես եթե ձեզ թողնեն նույն դասարանում այն դեպքում, երբ ձեր ընկերներն առաջ են գնում: Նրանք դեռևս ձեր ընկերներն են, բայց, ըստ էության, ամեն ինչ արդեն այլ է:

Կան նրանք, ովքեր կբողոքեն, որ, ինչպես երևում է, օր օրի վրա վիճակն ավելի է վատանում: Ես ասում եմ ձեզ, առաջին հերթին փոխեք ձեր մտածելակերպը: Մի՛ միացեք Երկրային ոլորտը համակող այդ միահամուռ դիրքորոշմանը: Յուրաքանչյուրը պետք է սկսի կենտրոնանալ այն բանի վրա, թե ի՞նչ կարելի է անել ի հակադրություն նրա, ինչն անհնար է թվում:

Օգնությունը ոչ միայն մատչելի է, այժմ այն այնքան մոտ է ձեր գիտակցված ըմբռնմանը, որ ամենն, ինչ ձեզ հարկ կլինի անել, հարցնել աղոթելիս և լսել մեդիտացիայի (խորհրդածում) ժամանակ: Ձեզանից մեծամասնությունն արդեն իրենց հաշիվ է տալիս նրանում, թե որքան արագ են դրսևորվում մտքերը: Ուղղակի նայեք ամենին, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում, և փորձեք ամենն, ինչ կարող եք այս անգամ:

Sambitbaba
19.09.2012, 02:25
Խորհրդածման (մեդիտացիա) կարևորությունը

Ոչ ոք չի խուսափի Մեծ Անցումից, քանի որ դա Արարչի ծրագիրն է: Իրականում, այն արդեն այստե՛ղ է: Այն կուղեկցվի Ֆոտոնի Էներգիայով (տես գլուխ 4), ինչի ազդեցությունը մենք արդեն զգում ենք: Ամբողջ Երկրային ոլորտը կսկսի անդրադարձվել այդ էներգիայի հետ շուտով` հազարամյակների սահմանն անցնելուց հետո: Նրանք, ովքեր մնում են Երկրի վրա, պետք է արդեն հիմա՛ սկսեն իրենց մարմնի համակարգերի նախապատրաստումը գալիք համբարձմանը:*

Ի՞նչ խրատ կարելի է առաջարկել, որպեսզի օգնել ձեզ ոչ միայն ազատել վախից այդ պրոցեսը, այլ նաև հրապուրիչ դարձնել այն: Սկսեք հիմքերը յուրացնելուց, այնպիսի հիմքերը, ինչպիսին է խորհրդածումը, խորհրդածումը և նորից` խորհրդածումը: Վստահ եղեք, սա տպագրական սխալ չի: Խորհրդածման պարզության միջից դուք կգիտակցեք այն իսկական ներքին ուժը, ինչին տիրապետում եք դուք, բարձրագույն թրթիռային իրականություններին հարմարվելու համար: Եթե դուք չունենաք այդ կարողությունը, դուք կնկատեք, որ սկսում եք միանալ Մայր Երկիրը սնուցող քաոսին:

Դուք պետք է պահպանեք ձեր մտքի պարզությունը, քանզի մարդկանց մեծամասնությունը կնկատի, որ լեփլեցուն է վախով: Ինչպես ես ասացի ավելի շուտ, վախը` միակ բանն է, ինչից պետք է խուսափել, որովհետև այն կաշկանդելու է էվոլյուցիոն ճանապարհը: Հիշեք, որ մենք խոսում ենք ոչ թե աշխարհի վերջի մասին, չնայած փոփոխություններից ոմանք նշանակալի կլինեն: Դուք պետք է պատրաստ լինեք Անցման մեջ բացվող գեղեցկությանը:

Խորհրդածումը` ձեր հիմնաքարն է հետագայում, սկսած այս ակնթարթից, բարեկամներս: Խորհրդածումը` ամենն է, ինչ, իրականում, կա: Դա հավաքավայր է, որտեղ դուք կարող եք կապնվել ձեր ուղեվարների և ձեր բարձրագույն “Ես”-ի հետ: Աղոթքը` երբ հարցնում ես, իսկ խորհրդածումը` երբ լսում ես: Վերջինս բացում է ձեզ դեպի պատասխանը ստանալը` ոչ միայն ուղղակի լսելը, այլ հստակորեն ըմբռնելը:

Թե ինչպես է աշխատում խորհրդածումը, հաճախ սխալ են հասկանում: Խորհրդածումը` ձեր միակ իսկական կապն է ձեր չորս մարմինների համակարգում: Այդ կապը սկսվում է ձեր ֆիզիկական մարմնից, որը կապնվում է ձեր հուզական (էմոցիոնալ) մարմնի հետ: Այնտեղից այն անցնում է մտավոր (մենթալ) մարմին և ավարտում է կապը հոգևոր մարմնի հետ: Ամեն մի մարմին եզակի դեր է խաղում ձեր աճի համար, այնուամենայնիվ, լիովին բարեշրջվելու համար դուք պետք է սովորեք օրգանական ամբողջության մեջ համախմբել ձեր բոլոր համակարգերը: Հենց խորհրդածման միջոցով եք դուք սկսում իսկապես հասկանալ կյանքի իմաստը:



- - - - - - -
* Քանի որ այսուհետև հաճախ է հիշատակվելու “համբարձում” բառը, ցանկանում եմ ձեր ուշադրությանն արժանացնել այն հանգամանքը, որ ժամանակն է հրաժարվել համբարձման մասին մեր նախկին պատկերացումներից: Համբարձումը` Մեծ Անցման կարևորագույն կետերից մեկն է և նշանակում է այն, որ Անցումը մեզ մեծ հնարավորություն է ընձեռնում` մեր ֆիզիկական մարմնի մեջ անցնել մի տարածքից մյուսը: Սա է հենց այն եզակի երևույթը Տիեզերքի ամբողջ էվոլյուցիոն զարգացման մեջ, ինչի մասին խոսում է Նյու Էյջը: (Sambitbaba)

Sambitbaba
19.09.2012, 03:29
Երեխաների նախապատրաստումը

Ես խոսում եմ այն փոքրիկների մասին, ովքեր ծնվում են Երկրային տարածքում մեր այս խոսակցության ժամանակ: Նրանք իրենց հետ տեղեկություններ են բերում: Նրանք միակն են, ովքեր եկել են, այսպես ասած, տնից: Նրանք Երկիր են եկել ոչ միայն նրա համար, որպեսզի հաճույք ստանան և դառնան Անցման մի մասը, այլ նաև որպեսզի իրենց հետ հսկայական գիտելիքներ բերեն: Վերջ տվեք նրանց առջև ղունղունալուն, խոսեք նրանց հետ, ինչպես իսկական մարդկանց հետ: Նրանք կպատմեն ձեզ այն, ինչ գիտեն:

Ձեր դելֆինների, կետերի և այլ բարձրագույն արարածների նման, իրենց ուղերձները հաղորդելու համար երեխաները շատ խոսքեր չեն օգտագործում: Ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է անել, պետք է հարցնել փոքրիկ բալիկին. “Դե, ի՞նչ ես դու ցանկանում մեզ ասել”: Հետո տեղավորվեք հնարավորինս հարմար և սկսեք լսել: Դուք կզարմանաք, թե ինչեր նրանք կասեն: Նրանցից քիչ ավելի մեծերը (մինչև 1985 թ. ծնվածները), ստիպված կլինեն նախապատրաստվել, ինչպես մեծահասակ բնակչությունը: Խնդիրն այն է, որ մեծահասակ բնակչությունն առաջադիմում է ոչ այնքան արագորեն, այդ պատճառով մենք, մեր կողմում գտնվողներս, ստիպված կլինենք, այսպես ասած, “թեթևակի հրել” ձեզ:

Մի՛ անհանգստացեք երեխաների համար, բարեկամներս: Նրանք Անցում կմտնեն շատ ավելի բարձր արագությամբ, քանի որ նրանք ստիպված չեն լինի 30, 40 կամ 50 տարիների ընթացքում խորասուզել իրենց Երրորդ Տարածքի մեջ: Նրանք անմիջապես և ամբողջությամբ կմտնեն Անցման մեջ: Երեխաներն ուղերձներ ունեն, և նրանք շատ համոզիչ կարող են լինել նրանում, թե ինչպես դրանք տեղ հասցնեն: Եթե դուք իրոք ցանկանում եք մասնակից լինել այդ պրոցեսին, ուղղակի խնդրեք այդ փոքրիկներին պատմել ձեզ, թե որտեղից է Աստված և ինչ է ճշմարտությունը: Պատասխանները, որոնք դուք կստանաք, կշշմեցնեն ձեզ:

Մի անգամ, “Երեկո Կիրաէլի հետ” հաղորդման ժամանակ, մի պատանի աղջնակ ինձ հարց տվեց. “Կիրաէլ, իսկ Աստված Հայրիկ ու Մայրիկ ունի՞: Եվ եթե ունի, նրանք պետք է իրոք հպարտանան Նրանով, ճի՞շտ է”: Սա` մտածել ստիպող այն սովորական հարցերից մեկն է, որոնք ընդունակ են տալ երեխաները: Ուղղակի սովորեք շփվել կրտսեր սերնդի հետ քիչ ավելի բարձր մակարդակի վրա, և դուք իսկական գիտելիքներ ձեռք կբերեք:

Իմ շնորհավորանքները բոլորին, ովքեր որոշել են դպրոցի ուսուցիչներ դառնալ, քանզի հատկապես այդ տղամարդկության շնորհիվ փոքրիկ երեխաներն ընդունակ են համբարձվել:

Sambitbaba
19.09.2012, 06:10
Դուք` Արարիչն եք

Իսկ հիմա, ես կկիսվեմ ձեզ հետ մի հասարակ մտքով: Նախքան կսկսվեր ժամանակի հաշվարկը, Արարիչ Աստված հայացք նետեց Երկիր անունով իր արարման վրա և որոշեց, որ այդ ողջ գեղեցկության մեջ մի տարր է բաց թողնված: Նույնիսկ Իր ամբողջ անսահման իմաստությամբ հանդերձ, Արարիչը չգտավ, թե ինչպես փորձի Իր սեփական ամբողջականությունը: Այդպես, Նա սկսեց կենտրոնացնել Իր մտքի ամբողջ ուժը, ձգտելով իրականացնել դա: Եվ այդ կիզակետում էլ հենց մտադրվեց մարդ էակը: Արարչի Էությունը հնարավորություն ստացավ, թաքնվելով Իր սեփական կրկնօրինակ-ծածկոցի մեջ, վերապրել Իր իսկ սեփական արարումը: Եվ հենց այդպես, բարեկամներս, սկսվեց էվոլյուցիան:

Իր արարման ժամանակից սկսած, մարդկային էությունը ճամփորդում է որպես ամենամաքուր միտք իր միակ ճանապարհով, որպեսզի նորից միասնանա իր Արարչի հետ, հավիտյանս հավիտենից: Եվ ձեզանից յուրաքանչյուրը` այդ մտքի կազմության արդյունք է:

Արարչի Էության նման, որից դուք անբաժան եք, դուք տիրապետում եք արտահայտման (մանիֆեստացիա) ունակությանը: Այդ պրոցեսի մեջ ամեն մեկն իրոք որ կարող է ստեղծել իրականություն, ուղղակի մեծ կրքով կենտրոնանալով իր մտքի վրա: Գիտեցեք, որ եթերային ֆաբրիկա ուղարկված յուրաքանչյուր միտք, որոշակի կենսական կառուցվածք է ընդունում: Ձեր հստակությունը, մտադրությունը և կիրքը որոշում են, թե ո՛ր տարածքում այն կարտահայտվի, ինչպես նաև ժամանակի ինչպիսի ինտերվալ կպահանջվի նրա համար, որպեսզի այն իրականություն դառնա:

Եթե դուք պետք է ընդամենը մեկ գաղափար սերտեիք այս գրքից, ապա այն կկայանար նրանում, որ արտահայտման ուժն անհրաժեշտ է այստեղ և հենց հիմա: Արտահայտման ունակությունը` մի բան է, ինչի մասին ձեզ հարկավոր է գիտենալ: Դուք ծնվել եք այս տարածության մեջ, արդեն իսկ ապահովված հաջողակ լինելու ամեն մի անհրաժեշտ գործոնով: Միակ հարցն է` ե՞րբ դուք կսկսեք բարձրացնել կամավորականորեն ձեր վրա իջեցրած վարագույրը և ձեր լուսային մարմնին կտրամադրեք ազատություն` փորձարկել իր անսահման հնարավորությունները:

Վստահ եղեք նրանում, բարեկամներս, որ ճամփորդոությունն ավարտ չունի, այլ ձեռք կբերի միայն հաճույք ստանալու փորձությունների մի նոր հավաքածու: Սկսեք հենց այժմ հետազոտել էվոլյուցիայի այդ բազմաթիվ ճանապարհները և հիշեք, որ վերջնական նպատակն է. ձեր Ճշմարտության և Լույսի հետ մեկտեղ, վերադառնալ դեպի Արարչի էությունը:

Sambitbaba
19.09.2012, 22:51
2.

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՎԱԽԻՑ ԴԵՊԻ ՍԵՐ

Կիրաէլի ճշգրտումերը

ԿԻՐԱԷԼ. Օ՜, ես սիրում եմ այս գլուխը: Իրոք սիրում եմ: Եվ ես կասեմ ձեզ, թե ինչու:

Ճամփորդությունը վախից դեպի սեր` հենց իր, Անցման փորձությունն է, քանի որ մեծամասնությունն այն ամենի, ինչ դուք անում եք Երկրային ոլորտի վրա, արվում է ելնելով վախից: Մի՞թե ձեր մեծամասնությունը չի վճարում իր հարկերն այն պատճառով, որ վախենում է հարկային տեսուչից: Մի՞թե ձեր մեծամասնությունն իր աշխատավայրում չի անում այն, ինչ անում է, որովհետև վախենում է զրկվել աշխատանքից: Մի՞թե ձեր մեծամասնությունը չի դաստիարակում իր երեխաներին այն պատճառով միայն, որ վախենում է անհաջողության մատնվել: Այս ճամփորդությունը, բարեկամներս, վախից դեպի սերն է:

Եթե վախը մեկ անգամից ավել ձեզ ծնկի է դրել, տոնեք այդ: Դուք ասում եք. “Վարպետ Կիրաէլ, ես պետք է տոնեմ այն, ինչ ինձ ծնկի է բերո՞ւմ”: Այո, դուք պետք է տոնեք այդ, քանզի, գիտե՞ք ինչ, երբ ձեզ ծնկի են բերում, մի՞թե դուք չգիտեք, որ հենց այդ ժամանակ եք սկսում աղոթել: Աղոթել աղոթքներ ոչ թե կրոնական փորձի, այլ աղոթքներ հստակության, աղոթքներ, փոխանցված ճամփորդության ամբողջականության մեջ:

Օ, այո՛: Եվ հետո, մի օր, դուք սկսում եք իրականացնել Մեծ Անցումը և ուղղակի ասում եք. “Բավակա՛ն է: Հերի՛ք է վախենալ”: Դուք ասում եք. “Վարպետ Կիրաէլ, կարո՞ղ է դա արդյոք այդքան հեշտ լինել”: Դե, ես երբեք չեմ էլ ասել, որ դա հեշտ է: Ես կհարցնեմ ձեզ. “Դուք կարծում եք, ճամփորդությունն արժե՞ր դրան”: Քանզի, գիտե՞ք, եթե այո, ուրեմն հենց այդ ամենի մասին էլ խոսվում է տվյալ գլխում. Այն` վախից դեպի սերը ճամփորդության մասին է:

Այն մասին, որ մի օր դուք կարթնանաք ու կասեք ձեզ. “Ես չունեմ ոչինչ, ինչից պետք է վախենամ, որովհետև Արարիչը սիրում է ինձ”: Դուք արթնանում եք մի օր և ասում եք. “Գիտե՞ս, թե ինչ ես հասկացա: Արարիչը սխալներ չի գործում: Որովհետև այս կյանքում ամեն ինչ հենց այնպիսին է, ինչպես ասում էին նախկինում. կատարյալ":

Ոմանք ձեզանից, սա կարդացողները, - մի՞թե դուք չգիտեք, որ դեռ ծնկի էլ չեք եկել, իսկ արդեն կռիվ եք տալիս ամենի հետ, ինչի հետ որ կարող եք, և աղոթում եք վախին: Բայց մի օր, այս գրքի բավական քանակությամբ էջեր կարդալուց հետո դուք կարթնանաք: Ես խոստանում եմ, որ գիշերվա կեսին դուք կարթնանաք խորը քնից ու կասեք. “Օ՜, Աստված իմ, սա իրոք որ Մեծ Անցում է Գիտակցության մեջ”:

Ես ասում եմ բոլորին անխտիր, ով կկարդա սա. եկել է ժամանակը բաժանվել ձեր վախերից, բացել ձեր սիրտը ձեզ շրջապատող սիրոն ընդառաջ: Օ՜, մի՛ փնտրեք այն ձեր կյանքի գործընկերների մեջ, նրանք աշխատում են ճիշտ նույնպես, ինչպես դուք: Բայց դուրս եկեք փողոց, երբ այսօր կարդալը վերջացնեք: Գտեք ձեզ մի հիանալի ծառ, գտեք ձեզ մի ծաղիկ, գտեք ձեզ մի կարկաչուն առվակ, և դուք կիմանաք, թե ով է սիրում ձեզ ամենից շատ: Ձեր Արարիչն է սիրում ձեզ, որովհետև այստեղ այս ամենը Նա ձեզ համար է ստեղծել:

Եվ դուք ամեն օր թռչում եք գլխակոտոր այս ամենի կողքով ու երբեք ոչինչ չեք նկատում: Ձեր առջև ձեր ճանապարհն եք տեսնում միայն, որովհետև վախենում եք ուշանալ այնտեղ, ուր ճանապարհ եք ընկել: Եվ երբ վառվում է կարմիր լույսը, և ձեր մատները ներվային սկսում են նվագել ղեկի վրա, և դուք զգում եք, որ ձեր կրծքավանդակում անբավարարվածությունն է աճում, հիշեք այս խոսքերը. Արարիչը սխալներ չի գործում: Ճիշտ նույնպես, ինչպես և դուք:

Խորը շունչ քաշեք: Նայեք ա՜յ, այնտեղ, այն սիրալիր տղամարդու կամ այն լավիկ կնոջ վրա: Նայեք ծաղկավաճառ տիկնոջ վրա: Նայեք ձեզ շրջապատող շենքերի երեսապատվածքին: Եթե Դուք ասեք. “Բայց, Վարպետ Կիրաէլ, իսկ ի՞նչ, եթե նրանք կեղտոտ են”, - այդ ձեր մեջ վախը խոսեց: Պատկերացրեք նրանք մաքուր ու թարմ ներկած, կամ լրիվ նոր: Եվ պատկերացրեք, թե ինչիսի՞ տեսք կուզենայիք, որ աշխարհն ունենար, և այդ ժամանակ դուք ճամփորդություն կկատարեք վախից դեպի սեր: Դուք հասկանո՞ւմ եք սա:

Sambitbaba
20.09.2012, 02:27
ԿԻՐԱԷԼ. Մարդկանց հսկայական քանակություն այստեղ, Երկրի վրա, ապրում է կորցնելու վախի մեջ: Ինչ-որ տեղ, բարեկամներս, նրանք սկսեցին լսել վախի մասին և հեռացան սիրուց: Նրանց իսկական վախն, ըստ էության, այն է, որ նրանք էլ երբեք չեն կարողանա գտնել իրենց տունդարձի ճանապարհը դեպի Մեծ Արարիչը: Այդ վախի մեջ նրանք ստեղծեցին իրենց սեփական աճը կաշկանդող հավատամքների բազմաթիվ համակարգեր: Ապաքինումը կվերածնի նրանց իրենց մեջ կենտրոնանալու ունակությունը, կազատի վախից և նորից կներմուծի սիրո էությունը:
Մենք փորձում ենք օգնել մարդկանց հասկանալ, որ դա` ապաքինումն է, դա հստակություն է և համակենտրոնացում քո ներսում: Դա անհրաժեշտություն է հասնել քո ներքին էությանը, որպեսզի համոզվես, որ սիրտդ բաբախում է մաքրության և հստակության մեջ: Բարեկամներս, դա հաղթահարումն է բոլոր վախերի, որոնք ձեր կյանքի մի որոշակի մասն են հանդիսանում: Դա հասկացումն է, որ այդ վախն ինքներդ եք ձեր վրա բարդել, և որ սերը` իրականում ընդամենը “անջատիչը մատով վառելու” հեռավորության վրա է գտնվում ձեզանից:

Դուք կարող եք ասել. “Կիրաէլ, ես չեմ ցանկանում ինձ վրա այդպիսի պատասխանատվություն վերցնել: Ես չեմ ցանկանում, որ ինձ հարկ լինի ամբողջ ժամանակ դրական մտածել”: Ես ասում եմ ձեզ, բարեկամներս, լավ կլինի, եթե դուք ինքներդ ձեզանից գլուխ հանեք: Եթե ցանկանում եք, որ ձեր կյանքում լավ բաներ լինեն, դուք ստիպված եք սկսել մտածել նրանց մասին հենց հիմա: Դուք շատ ավելի երջանիկ կլինեիք, եթե “կուլ չգնայիք” բացասականությանը: Կգա էվոլյուցիոն ճամփորդության պահը, երբ վախն էլ չի կարողանա դեկավարել ձեր քայլերը: Դուք կսիրեք ձեզ չափազանց շատ, որպեսզի թույլ տաք անել դա: Ձեր էվոլյուցիոն ճամփորդության բանալին, բարեկամներս, - սերն է: Սիրո մեջ հնարավորություն կա գտնել ա՛յն ներքին խաղաղությունը, ինչը դուք փնտրում եք:

Ճամփորդությունը լիքն է հուզիչ տեսանկյուններով, որոնք “փորձություններ” են կոչվում: Այն թույլ է տալիս էվոյլուցիային կյանքի յուրաքնչյուր ակնթարթի բնական մասնիկը դառնալ: Մարդկանց մեծամասնությունն այստեղ, Երրորդ Տարածքում, ավելի մտահոգված է իր մի որևէ նպատակով, քան նրանով, թե ի՞նչ է իրեն իրականում հարկավոր այդ նպատակին հասնելու համար: Ես հազվադեպ եմ վկայակոչում բացարձակը, բայց սա թող բացառություն լինի: Վերջնական արդյունքների վրա կենտրոնանալը դանդաղեցնում է ձեր աճը, քանզի մեծամասնությամբ, վերջնական արդյունքը բոլորովին էլ այնպիսին չէ, ինպիսին որ դուք նրան պատկերացնում եք: Այն մշակելու ամենալավ միջոցը` լրիվ կենտրոնանալն է այն բանի վրա, թե ինչ եք դուք ցանկանում առաջին հերթին: Եվ հենց որ այդ պարզեք, իսկույն սկսեք ճամփորդությունը: Երկրի վրա ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ իրոք իմաստ ունի ձեր ամեն մի վայրկյան ապրել իմաստուն: Վայելե՛ք ձեր ճամփորդությունը:

Ապաքինեք ձեր ներքին ոգին, հոգու գիտակցությունը: Երբ այն ապաքինվի այն աստիճանի, որ դուք սկսել հասկանալ ու սիրել վախն այն բանի համար, թե ինչ կարող է նա ձեզ առաջարկել, դուք ավելի ու ավելի կմոտենաք նրա բացակայությանը: Որքան ավելի ապաքինված եք դուք դառնում, այնքան ավելի քիչ եք տեղ տալիս վախին ձեր կյանքում: Որքան ավելի արագ եք ապաքինվում, այնքան ավելի արագորեն եք հասկանում ճամփորդությունը, որն, այսպես թե այնպես, ճամփորդություն է հանդիսանում դեպի սեր:

Արարչի էության մեջ ճամփորդությունը ոչ այլ ինչ է, քան սեր, մաքուր սեր: Արարումը հիմնված է սիրո վրա, բայց նրա համար, որպեսզի դուք ապրեք Երրորդ Տարածքի փորձը, Արարիչը թույատրեց վախը: Ձեզ անհրաժեշտ է միայն որոշել ապաքինվել վախից, բարեկամներս, և դուք` սիրո մեջ եք:

Sambitbaba
22.09.2012, 03:53
Ճշմարտություն, վստահել, կիրք

Ճշմարտության, Վստահելու և Կրքի Եռամիասնությունն ամրապնդում է սիրո ապաքինմունը մարդու ներքնաշխարհում: Եթե դուք ամբողջականացնեք այս եռամիասնությունը ձեր կյանքի բոլոր տեսանկյուններում, ձեր կատարած ընտրությունները ձեզ հավասարակշռություն և հնարավորությունների իրականացում կբերեն: Դա սիրո հիմքն է: Նայեք դրան, ինչպես եռոտանի աթոռի. եթե մի ոտքը մյուսներից կարճ է, աթոռը ճիշտ չի կանգնի: Կարճեցրեք ոտքերից յուրաքանչյուրը մինչև մի որոշակի աստիճան, և աթոռը շուռ կգա: Հենց այդ պատճառով մենք եռամիասնությանն այդքան մեծ նշանակություն ենք տալիս:

Ֆոտոն
22.09.2012, 20:25
Փորձում եմ կարդալ: Նախաբանները շատ էին, արդեն անցել եմ: :)) Ինձ հետաքրքիր է, գիրքը հայերեն ո՞վ է թարգմանել, ենթադրում եմ, որ գրողը հայ չի: Եվ ինչու՞ է Կիրաէլ, այլ ոչ Կիրաել:

Ճիշտն ասած՝ շատ երկար-բարակ է շարադրված, փորձում եմ հաղթահարել, միտքը բառերից քիչ է: Կարծիքս այսքանն է այս պահին:

Sambitbaba
23.09.2012, 03:50
Փորձում եմ կարդալ: Նախաբանները շատ էին, արդեն անցել եմ: :)) Ինձ հետաքրքիր է, գիրքը հայերեն ո՞վ է թարգմանել, ենթադրում եմ, որ գրողը հայ չի: Եվ ինչու՞ է Կիրաէլ, այլ ոչ Կիրաել:
Ճիշտն ասած՝ շատ երկար-բարակ է շարադրված, փորձում եմ հաղթահարել, միտքը բառերից քիչ է: Կարծիքս այսքանն է այս պահին:

Ուրախ եմ արձագանքիդ համար, սիրելի Ֆոտոն: Փորձեմ պատասխանել հարցերիդ:

Անգլերեն գիրքը վերահրատարակվել է մի քանի անգամ, իսկ ռուսերեն՝ ես հաստատ գիտեմ երկու հրատարակչությունների մասին: Եվ այդ պատճառով էլ՝ մի քանի նախաբաններ, տարբեր հրատարակչությունների համար: Իսկ հայերեն թարգմանում է ձեր խոնարհ ծառան, այնպես որ, նախապես ներողություն եմ խնդրում լավ ու վատի համար:

Կիրաէլ է այն պատճառով, որ անգլերեն այդպես է հնչում Kirael բառը, և ռուսներն էլ նույն կերպ են թարգմանել՝ Kираэль: Եթե ես թարգմանեի "ե"-ով, ուրեմն հնչելու էր Կիրայել, իսկ ես չեմ կարծում, որ այդպես ճիշտ է:

Գրողը՝ Ֆրեդ Սթերլինգը, հավայացի է, ապրում է Հոնոլուլույում: Բայց ես չէի ասի, որ "Մեծ Անցումը"՝ նրա ստեղծագործությունն է: Սթերլինգն ուղղակի փոխանցք է՝ այս գիրքը մեզ հասցնելու համար, քանի որ նյութը նա ստանւմ է Կիրաէլից, հաղորդատվության /չեննելինգ/ միջոցով: Այլ կերպ ասած, այդ Կիրաէլն է խոսում մեզ հետ Սթերլինգի մարմնի օգնությամբ: Այն, ինչ հաղորդվում է Սթերլինգի հաղորդատվության ժամանակ, անմիջապես ձայնագրվում է, որովհետև Սթերլինգն ինքը՝ իր հաղորդածից ոչինչ չի հիշում:

Ֆոտոն ջան, եթե ճշմարիտը խոսենք, շատ հնարավոր է, որ ես էլ որոշ չափով համաձայն եմ քո ասած "երկար-բարակի" հետ: Բայց և այնպես, ես ինձ իրավասու չհամարեցի կրճատել ըստ իմ հայեցողության: "Ինչո՞ւ" հարցն այստեղ մի քանի պատասխաններ ունի:

Նախ, որ Կիրաէլը մարդ չէ, և հետևաբար, նրա գիտակցությունն էլ մարդկային չէ: Եվ Աստված գիտի, թե ինչ աշխատանք է նա կատարում, իր մտածելակերպը մարդուն հասկանալի դարձնելու համար: Ես վաղուց եմ ծանոթ հաղորդատվությունների միջոցով մեզ հասնող գրականությանը և ասեմ, որ այն իրոք որ տարբերվում է մարդկային մտածելակերպից: Առաջին հայացքից այն սովորաբար շատ պարզ է թվում: Բայց փորձը ցույց է տալիս, որ ամենամեծ մտքերը՝ սովորաբար հենց ամենապարզ ձևով էլ ասվել են: Եվ դրա հետ մեկտեղ, ասենք, "Գիրք Ուրանտիայի" աշխատությունը, մարդկային մտքին հասանելի դարձնելու համար թարգմանվել է յոթանասուն՝ ոչ թե լեզվով, - մակարդակով:

Հետո, ինչպես Կիրաէլը, այնպես էլ նրա պես շատերը՝ Քրայոն, Ռամթա, Բաշար, Հայա, Էլ Մորիա, Սեն Ժերմեն և այլն, - ասում են, որ իրենց տված տեղեկությունները մեզ են հասնում ոչ թե մի գծով, ինչպես մենք սովորել ենք ընկալել, այլ պարուրաձև, առաջին հայացքից ասես թե անընդհատ նույն տեղում պտտվելով, բայց իրականում այդ պտտույտներից ամեն պտույտն ավելի ու ավելի է լայնանում քո գիտակցության շուրջ, դրանով ավելի ամբողջական դարձնելով քո իմացածն ու հասկացածը:

Գիտենալով այս ամենը, ես ինձ իրավունք չվերապահեցի՝ ըստ իմ ցանկության չափել ու ձևել այս գիրքը, և որոշեցի տեղ հասցնել այնպես, ինչպես որ կա, առավել ևս, քանզի համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք կընկալի այն ըստ իր հայեցողության, ու նաև հուսով եմ, որ շատերն անգամ կցանկանան վերընթերցել այսն, քանի որ այնտեղ խոսվում է մարդկության համար շատ կարևոր, և դրա հետ մեկտեղ հետաքրքիր ու հաճելի բաների մասին: Ինչպես նաև սովորեցնոմ է սիրել և գնահատել դիմացինիդ և ինքդ քեզ՝ ըստ արժանավույն:

Sambitbaba
23.09.2012, 04:44
Ճշմարտություն

Ճշմարտությունը` էություն է, որից ծավալվում են բոլոր իրականությունները: Դա ոչ միայն խոսք է, այլ նաև լիիրավ հասկացում, թե ինչպես է աշխատում կյանքը: Գոյություն չունեն այնպիսի բաներ, ինչպես կիսաճշմարտություն, ճշմարտություն տարբեր նրբերանգներով, կամ, լավագույն հասկացություններից մեկը` խաբկանք հանուն փրկության: Ես խոսում եմ այդ մասին, քանի որ երբ դուք սկսեք մշտապես ձեզ ճշմարտության մեջ զգալ, ձեզ դուր չի գա այն զգացմունքը, որը դուք ապրում եք, երբ սուտ եք լսում: Որքա՞ն հաճախ եք դուք ստել, իսկ հետո ստիպված եք եղել ստել էլի մի քանի անգամ էլ, որպեսզի թաքցնեք առաջին սուտը: Երբ դուք կանգնեք բացարձակ ճշմարտության ճանապարհին, հավատացեք ինձ, հետդարձի ճանապարհ այլևս չի լինի:

Ճշմարտության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է սերը դեպի քեզ, ինչը նշանակում է` ճշմարիտ լինել ինքդ քեզ հետ: Սովորաբար դուք հենց այդպիսին էլ կաք, քանզի ձեր էությունը` լիակատար սեր հանդիսացող Արարչի էությունն է: Ձեր հասարակարգի մեջ ձեզ սովորեցնում են օգնել և սիրել ուրիշներին, բայց դուք չսովորեցիք սիրել ինքներդ ձեզ: Եթե դուք հագեցնեիք ձեզ սիրով, դուք այնքան կլցվեիք նրանով, որ կկարողանայիք կիսվել ուրիշների հետ: Ամենագլխավոր մարդը, ում պետք է սիրել` Դուք եք:

Բոլորին սեր է հարկավոր: Եթե դուք չեք սիրում ձեզ, դուք փնտրում եք սերը մի ինչ-որ ուրիշ տեղ, հաճախ փոխարինելով այն այլ բաներով, օրինակ, թմրադեղերով ու ալկոհալով, իսկ ավելի հաճախ` վատ վերաբերվելով ուրիշ մարդկանց “Ես”-ի հետ: Իսկ երբ ձեր կյանքի մեջ ընդունում եք բացարձակ Ճշմարտությունը, ակնհայտ է դառնում, որ Ճշմարտությունն, իրականում, սերն է դեպի ինքդ քեզ:

Sambitbaba
23.09.2012, 05:44
Վստահել

Վստահելն ամբողջովին հասկանալու համար, դուք պետք է գիտակցեք այն գիտելիքի ուժը, որը ձեռք եք բերում, գտնվելով ձեր ճշմարտության մեջ: Որպեսզի տրամադրվեք վստահել, դուք պետք է հասկանաք, որ այն տեղի է ունենում ավելի խոր մակարդակի վրա, քան դուք, հնարավոր է, պատրաստ եք զգալ: Վստահելն ավելին է, քան խոսքը, դա` արձագանք է: Ե՛վ անհատական հարաբերություններում, և՛ առևտրական գործարքի մեջ կիրառվում են միևնույն կանոնները: Հենց որ ձեզ մոտ ի հայտ է գալիս վստահելու զգացումը, իմաստ ունի այն պահպանել: Երբ վստահելու էությունն ապահով պաշտվանված է, ձևավորվում են նոր իրականություններ, քանի որ ձեզ` ի հակառակ վախի, - բերում են սիրո մակարդակի վրա որոշումներ ընդունելուն:

Երբ դուք նկատում եք, որ վստահելը դառել է ձեր ամենօրյա կյանքի մասը, դուք կարող եք, բառացիորեն, սկսել առաջընթացը դեպի ավելի բարձր մակարդակներ: Երբ դուք խոստովանեք, որ վստահումը շատրվանի պես հորդում է ձեր ինտուիցիայի միջից, այդժամ ձեր աճը կդառնա ինտուիցիային վստահելու արվեստը:

Sambitbaba
23.09.2012, 07:58
Կիրք

Կիրքը` զգացմունք է, ուրախալի հուզմունք, կյանքի համը: Կրքոտ լինելու համար, սերն ամբողջությամբ զգալու համար, ձեզ հարկավոր է սեղմ հարաբերությունների մեջ լինել ձեր հույզերի հետ: Ես հիմա չեմ ասում, թե վատ է պատկանել անալիտիկ տիպի: Ինչպիսին էլ լինեք, միևնույն է դուք` կատարյալ եք, բայց, իրականում, դուք ձգտում եք հենց մտքի և հույզերի բալանսին:

Երեխաները` դա կիրք է: Նրանք` զգացմունքներից ամենամաքուրն են “այժմ և այստեղ”: Նրանք գալիս են առանց դատողությունների, քանի որ նրանց մեծամասնությունն ապրում է կատարյալ աշխարհում: Երբ այն կատարյալ չէ, երեխաներն առանց մտորելու հայտնում են այդ մասին բոլորին: Նրանց աշխարհը բաղկացած է, հիմնանում, զգացմունքներից: Երբ նրանց Վստահելն ու նրանց Ճշմարտությունը փորձության են ենթարկվում, նրանք, առանց խոդհրդածելու, սրբագրում են իրենց զգացմունքները: Սակայն, որոշակի տարիներ շարունակ տարբեր ծեծված գաղափարներ օգտագործելուց հետո, նրանք հրաժարվում են մանկական անմեղությունից և սկսում են ընդունել որոշումներ, հիմնվելով իրենց մասին ուրիշների դատողությունների վրա:

Անցյալի թողած սպիների պատճառով, դուք հաճախ եք կաշկանդում ձեր զգացմունքները: Հավատացեք, որ ամենն, ինչ տեղի է ունեցել, ցավը ներառյալ, - կատարյալ է, և դա հենց այն է, ինչ ծրագրավորել է ձեր բարձրագույն եսը: Հավատացեք, որ ձեր բարձրագույն եսը ցանկացել է, որ դուք փորձարկեք այդ այսպես կոչված “ցավը”, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել այն և սովորել վստահել, ներել ու սիրել: Այդժամ դուք իրոք, ավելի խորը մակարդակի վրա, կհասկանայիք բոլոր այս ըմբռնումների նշանակությունը: Դուք կկարողանայիք ազատվել զայրույթից և թույլ տալ ձեզ վերապրել ձեր զգացմունքները:

Դուք հաճախ չեք արտահայտում ձեր իսկական զգացմունքները, քանզի վախենում եք, թե ի՞նչ կմտածեն ուրիշները: Հնարավոր է, դուք վախենում եք, որ ձեզ կդատապարտեն: Թույլ տվեք ձեզ ապրել ձեր բոլոր լավ ու վատ զգացմունքները, առանց դատողությունների: Եթե դուք ընկճված եք, խոստացեք զգալ դա, քանզի դա մարդկային գոյատևության մի մասն է: Ազատվեք “Ես պետք է ինձ զգամ ա՛յս կերպ” դատողությունից: Եթե դուք չեք կաշկանդում ձեր զգացմունքները, դուք կզգաք ճնշվածության ամբողջ խորությունը: Հույզերը կյուրացնեն իրենց ճանապարհը ձեր մեջ, որպեսզի դուրս պրծնեն:

Եթե դուք ինչ-որ հույզ եք ապրում, գիտեցեք, որ ինչ էլ որ դուք ապրեք, կատարյալ է: Հավատացեք, որ դա հենց այն է, ինչ որ ձեր բարձրագույն եսը մշակել է ձեր աճի համար, և, վերջին հաշվով, այդ զգացմունքը կյուրացնի իր ճանապարհն ու ազատ կարձակվի: Դուք մաքրություն կզգաք, քանզի հույզը յուրացրել է իր ճանապարհն առանց խոչընդոտների: Եվ երբ դուք ձեզ թույլ տաք բացասական հույզեր ապրել, ուրեմն դրական հույզերը շատ ավելի մեծ էներգիայով կզգաք: Սա այն մասին էր, թե ինչպես զգալ կիրք և բացել քո սիրտը:

Կիրքը` ամեն ինչ անելն է իրական մտադրությամբ: Եթե դուք չեք կարող կիրք ներդնել, եթե դուք չեք կարող ներդնել այդ զգացմունքը, ուրեմն մի՛ արեք, ինչ որ ցանկանում էիք անել: Հնարավոր է, որ դուք կասեք. “Ես չեմ կարող ամբողջ ժամանակ կիրք զգալ”: Ո՛չ, կարող եք: Կիրքը` ամեն ինչի մեջ Լույս տեսնելն է:

Sambitbaba
23.09.2012, 09:01
Դաստիարակություն

Որպես Լույսի Էություն, դուք մուտք եք գործում Երկրային ոլորտ և սկսում եք գործել ձեր ֆիզիկական մարմնավորման խտության մեջ: Ձեր կյանքի ճամփորդությունը սկսվում է այն փոխհարաբերություններից, որոնք դուք հաստատում եք նրանց հետ, ով հոգ է տանում ձեր մասին. ավելի հաճախ, դա ձեր ծնողներն են: Ծնողների և երեխաների միջև փոխհարաբերությունների ծավալումը ձեր ապաքինման ճամփորդության մեջ շատ դասեր է պարունակում:

1987 թվականից հետո* ծնված երեխաները` “Անցման երեխաներն” են: Նրանք այդ անունն են ստացել այն պատճառով, որովհետև, փաստորեն, ընտրություն են կատարել հենց հիմա գտնվել Երկրի վրա, որպեսզի ապրեն Անցումը: Նրանցից շատերն ապրել են նաև այն ժամանակներում, երբ Հիսուսն էր քայլում Երկրի վրա: Նրանք զգում էին, որ այն ժամանակ իրականապես չապրեցին Անցման գաղտնիքը, և այդ պատճառով համբերատար սպասեցին ներկա ժամանակվան: Նայեցեք ուշադիր այդ երեխաներին, և դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք տարբերվում նախկին սերունդներից: Չի՞ թվում ձեզ արդյոք, որ նրանք ավելի առաջադիմորեն են իրենց ինտուիցիան օգտագործում և չգիտես ինչու պահում են իրենց այնպես, կարծես ձեզանից մեծ լինեն:

Յուրաքանչյուր փոխհարաբերություններում, հատկապես, եթե դուք ծնողական պարտականություններն եք կատարում, ապրեք Ճշմարտության, Վստահելու և Կրքի եռամիասնության հետ համապատասխան: Երբեմն, ծնողական պարտականությունները կատարելիս, դուք մոռանում եք այդ սկզբունքները, քանզի դա այն ճանապարհը չէ, որով ձեր ծնողներն էին գնում: Ներկայիս ծնողները ստիպված են իրենց քիչ այլ կերպ պահել:


- - - - - - - - - -
* Այլ սկզբնաղբյուրներ ասում են, որ այդ երեխաները սկսեցին Երկիր գալ, սկսած 1978 թվականից (Sambitbaba):

Moonwalker
23.09.2012, 14:25
Եվ ինչու՞ է Կիրաէլ, այլ ոչ Կիրաել:


Կիրաէլ է այն պատճառով, որ անգլերեն այդպես է հնչում Kirael բառը, և ռուսներն էլ նույն կերպ են թարգմանել՝ Kираэль: Եթե ես թարգմանեի "ե"-ով, ուրեմն հնչելու էր Կիրայել, իսկ ես չեմ կարծում, որ այդպես ճիշտ է:

Սովորական թեոֆոր անուն ա: Ինչպես և եբրայական אל մասնիկը կրող այլ անունները (Դանիել, Գաբրիել, Միքայել ևն) ժամանակակից արևելահայ ուղղագրությամբ պիտի գրվի «ե»-ով::esim

Sambitbaba
23.09.2012, 21:09
Սովորական թեոֆոր անուն ա: Ինչպես և եբրայական אל մասնիկը կրող այլ անունները (Դանիել, Գաբրիել, Միքայել ևն) ժամանակակից արևելահայ ուղղագրությամբ պիտի գրվի «ե»-ով::esim

Վստահ եմ, որ ճիշտ ես Մուն ջան: Հիմնականում հենց այդպես է, որ կա: Բայց գիտես, մի տեղ, Կիրաէլն ինքն է բացատրում, թե ինչո՞ւ է այդպիսի անուն ընտրել իր համար: Ես փնտրեցի, սակայն չկարողացա գտնել այդ տեղը: Ես արդեն չեմ հիշում այդ պատճառը, քանի որ վաղուց եմ դրան հանդիպել, բայց արդեն այն ժամանակվանից մեջս մտել է միտքը, որ ճիշտը՝ Կիրաէլն է: Ինձ համար կոնկրետ դա այնքան էլ էական չէ: Դե հիմա էլ, ճիշտ է թե սխալ, քանի որ այդպես սկսել եմ, արդեն երևի, թող մնա՞…

Sambitbaba
24.09.2012, 01:17
Շփում

Այդ երեխաների հետ խոսելու համար, ձեզ անհրաժեշտ է սովորել նրանց հետ շփվել: Եվ շփումը պետք է սկսվի, երբ նրանք դեռևս գտնվում են իրենց մոր որովայնում: Ես այդպես եմ ասում, որովհետև դա մի ժամանակ է, երբ երեխան երկու առավելություն ունի: Առաջինը, նա ունի անմեղության ամբողջ սերն ու վախին դեռևս անծանոթ մանկիկի հանգստությունը: Երկրորդ, նա դեռ չի ստեղծել իր “վարագույրը”, չի ծածկվել նրանով իր գիտելիքներից և դեռևս տիրապետում է գիտելիքին, թե որտեղից է եկել` իր էության գիտելիքին: Այդպես, մանուկը Երկրային ոլորտ է մտնում ծննդյան ջրանցքով, և գալիս է այստեղ, ունենալով հնարավորություն` բերել իր հետ մաքուր Ճշմարտությունը: Միակ բանը, որ կանգնած է այդ էներգիան ներմուծելու ճանապարհին, - ծնողների կողմից փոքրիկին հասկանալու բացակայությունն է, ում վախերը հաճախ գերակշռում են սիրոն:

Իսկ հիմա այն մասին, թե որտեղ կարող է սխալմունք տեղի ունենալ: Անմեղորեն մեջքին պառկած և հետաքրքրությամբ իրեն շրջապատող բազմաթիվ հրաշքները զննող երկամսյա փոքրիկին, հանկարծակի Երրորդ Տարածք են վերադարձնում, երբ որոշ մեծեր իրենց դեմքն են ցուցադրում մանկիկի դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, մատով բոթում են փոքրիկի փորիկն ու սկսում. “Ղո՜ւն, ղո՜ւն, ղո՜ւ-ո՜ւ-ո՜ւն”: Դուք զարմանում եք, թե ինչու է փոքրիկն սկսում ծիծաղե՞լ: Դե ուղղակի, որովհետև դուք անհեթեթ տեսք ունեք: Փոքրիկը լարում է իր հիշողությունը, որպեսզի արձագանքի, բայց այդ ձայները հիշել չի կարողանում: Բայց և այնպես, փոքրիկը ծիծաղում է, և իհարկե, ծիծաղում են մեծերը, և այդպես սաղմնավորվում է ցածրորակ վարվելաձևի ուրվագիծը:

Շփման մեկ այլ ձև կարող էր լինել նաև կապ հաստատելը երրորդ աչքի (ձեր ճակատի կենտրոնում տեղադրված հոգևոր աչքի) միջոցով, ասենք, լուր ուղարկել, օրինակ. “Բարի գալուստ Երկիր: Ես գիտեմ, քիչ տարօրինակ է այստեղ, և գիտեմ, դու քիչ բարկանում ես մեզ վրա, որովհետև հիմա դու ֆիզիկական մարմին ունես, բայց միևնույն է, բարի գալուստ: Մենք ցանկանում ենք, որ դու մնաս այստեղ այնքան, որքան կցանկանաս, և մենք կփորձենք անել ամենն, ինչ կարող ենք, որպեսզի քո կյանքը հեշտ ընթանա”:

Դուք կարող եք հարցնել. “Մի՞թե դա հնարավոր է: Արդյո՞ք դուք մտածում եք, որ փոքրիկ երեխան կարող է անգլերեն հասկանալ”: Հնարավոր է ավելի լավ, քան դուք: Եվ հետո, հնարավոր է, նա բոլորովին էլ անգլերեն խոսքերը չի լսում, իրականում, նա լսում է ձեր մտքերը: Իսկ կարող է նաև, որ նա արդե՛ն գիտեր:

Լսե՞լ եք դուք արդյոք երկու դելֆինների խոսակցությունը: Արդյո՞ք ասում են նրանք մոտավորապես նման մի բան մեկմեկու. “Ինչպե՞ս ես դու քեզ այսօր զգում”: Անշուշտ, նրանք շփման այլ միջոցներ ունեն: Դուք ձեր երեխա-անհատի հետ նույնպես շփման այդպիսի առավելություններ ունեք, և եթե սկսեք օգտագործել ավելի բարձր կարգի ձեր ունակությունները, պարգևը լրիվ անսպասելի կլինի:

Երեխաները շփվում են յուրահատուկ մակարդակի վրա: Եթե դուք կարողանաք սկսել ոչ բանավոր շփումից, ամբողջ կյանքի կապ կհաստատվի ձեր մեջ: Ձեզանից ոմանց համար, ով միայն այժմ է լսում նման շփման մասին, պարգևը կլինի նոր բարձունքների հասնելը: Եվ ասեմ ձեզ, որ գոյություն չունի տարիք, որի համար դա անհնար է. երեխաները միշտ կարող են շփվել ձեզ հետ ոչ բանավոր:

Շատ ցավալի է, բայց բանավոր էներգիայի հեղեղը (երբ օգտագործվում են միայն բառերը) հաճախ բերում է վախի առաջացմանը: Որտե՞ղ է գրված ձեր օրենսգրքերում, որ իրեն ինչպես հարկն է պահելու համար, երեխային անհրաժեշտ է վախեցնել: Դա հնացած մտածելակերպ է:

Հենց մեծերն են կնքում բոլոր պայմանագրերը: Չէի ասի, որ ճշտությամբ կատարվում են դրանք, բայց դուք միակն եք, ով դրանք կնքում է: Սկզբում երեխաները հավատում են ձեր կնքած պայմանագրերին: Սակայն շատ շուտով նրանք տեսնում են, որ այդ պայմանագրերի մեծամասնությունը ձեր կողմից չի կատարվում: Այդ նոր ըմբռնմամբ, նրանք սկսում են ձևակերպել, թե ինչպես կարող են հետևել ձեր օրինակին: Երբ դուք պայմանագիր եք կնքում փոքրիկ մարդու հետ, նրա հետ պետք է ազնիվ լինեք: Նրա ողջ կյանքը հիմնված է Ճշմարտության վրա: Այդպիսով, կնքեք միայն այն պայմանագրերը, որոնք դուք կարող եք կատարել:

Երբ երեխաները ծնվում են Երկրային ոլորտի վրա, նրանք չգիտեն, թե ինչ է սուտը, և չգիտեն նաև, թե ինչ է ցավը: Մինչև ե՞րբ նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում ստել: Քանի դեռ մեծերից չեն սովորել: Հենց որ մեծերը նրանց սովորեցնում են դրան, նրանք սկսում են ստել և զգալ այն ցավը, որն անխուսափելիորեն ուղեկցում է ստին:

Դուք կարող եք ասել. “Ես չեմ հիշում, որ ես իմ երեխային ստել սովորեցրած լինեմ”: Դե, հնարավոր է, այն ժամանա՞կ, երբ նա դեռ օրորոցում պառկած փոքրիկ բալիկ էր, ու դուք ասացիք նրան մոտավորապես այսպես. “Լավ, եթե դադարես լաց լինել, ես քեզ շուռ կտամ փորի վրա”: Փոքրիկն արձագանքեց ձեր բառերին և դադարեց լաց լինել: Եվ դուք այնքան հուզվեցիք այդ պահին, որ ուրախ դուրս թռաք սենյակից, մոռանալով կատարել ձեր խոստումը: Այդպիսով երեխան սկսեց հասկանալ, թե ինչպես են կնքվում պայմանագրերը և ինչպես են նրանք խախտվում: Ձեզանից ոմանք մտածում են, որ ես չափազանցեցնում եմ, բայց ճշմարտությունն այն է, որ իրականում հենց այդ էլ տեղի է ունենում:

Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ եք դուք սովորել դրան: Դուք դրան սովորել եք ճիշտ այնպես, ինչպես հիմա ինքներդ պետք է սովորեցնեք: Ես գիտեմ, որ ես քիչ կտրուկ եմ, երբ խոսում եմ ստի մասին: “Սո՛ւտ”, - կոպիտ խոսք է, ճի՞շտ է: Բայց ճշմարտությունը նրանում է, որ երբ դուք ձեր զավակին սովորեցնում եք, թե ինչպես ստել, թե ինչպես օգտվել ընդամենը մի փոքրիկ “ստից հանուն փրկության”, - նրանք վարժվում են այդ անել: Ինչ է դրանից բխո՞ւմ: Այստեղ սկսվում է ամենատխուր մասը. դուք փորձում եք “գերազանցել նրանց ստով”, այսինքն` գերստել: Հետո դա մրցույթ է դառնում, թե ով ավելի լավ կստի: Երբ ամեն ինչ արդեն ասված և արված է, դուք, իհարկե, հաղթում եք, քանի որ ավելի մեծ փորձ ունեք, քան նրանք: Բայց իրականում, պարտվում են բոլորը:

Այդ պատճառով, հենց այսօրվանից սկսեք միայն ճշմարիտ խոսել: Երբ հաջորդ անգամ դուք մի բան կասեք ձեր որդուն կամ դստերը, կամ ում էլ որ լինի, հարցրեք ինքներդ ձեզ. “Ճի՞շտ է Այդ”: Կարող է տարիներ կանցնեն, մինչև դուք կսովորեք այլևս չստել ձեր զավակին, բայց դուք կարո՛ղ եք այդ անել: Իսկ այժմ գուշակեք, թե ի՞նչ տեղի կունենա, երբ երեխաները մեծանան և, այսպես ասած, “մեծ մարդ” դառնան: Ձեր շուրջ մեծ մարդիկ կլինեն, որոնք այլևս չեն կարողանում տանել սուտը:

Կարո՞ղ եք արդյոք, բարեկամներս, պատկերացնել մի աշխարհ, որտեղ մարդիկ չեն օգտագործում սուտը: Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե որտե՞ղ դուք կլինեիք: Դուք կլինեիք Չորրորդ Տարածքում:

Սկսեք հենց այսօր դեպի լավը փոխել ձեր կյանքերը: Գրկեք ձեր փոքրիկներին նրբորեն և ուղղեք ձեր երրորդ աչքի հայացքը դեպի նրանց երրորդ աչքը: Ասեք նրանց մի բան, մոտավորապես, “Ես սիրում եմ քեզ” ձեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, և ձեր ամբողջ ձայնով, եթե ցանկանում եք: Ուղղակի ասեք նրանց. “Ես սիրում եմ քեզ”: Հետո, հետ դրեք մահճակալին հանգստանալու: Ես երաշխավորում եմ, որ դուք այդ փոքրիկ դեմքերի վրա ցոլացող մի գողտրիկ ժպիտ կտեսնեք, քանզի նրանք ոչ միայն լսեցին, այլ նաև զգացին այդ:

Sambitbaba
24.09.2012, 07:26
Պատիժ

Եթե դուք գտնեք բառարանում “պատիժ” բառը, ուրեմն կկարդաք հետևյալը.

Ֆիզիկական գործողություն, երբ մի մարդ, գործ ունենաալով մեկ ուրիշի հետ, որը հասուն մարդու մտքի սրության հետ չանդրադարձվող պարզամիտ եզրահանգումեր է գործածում, - այլևս անկարող է հարցի խաղաղ լուծմանը բերող փաստարկներ օգտագործել:

Այլ կերպ ասած, պատիժը` դա ուժը որպես տրամաբանական գործելակերպ օգտագործելն է, երբ դուք չեք կարող ստանալ հենց այն, ինչ ցանկանում էիք:

Օրինակ, դուք աննպատակ այսուայն կողմ վազվզող չորս-հինգ տարեկան մի փոքրիկ ունեք, որը հիանալի ժամանակ է անցկացնում, ուրիշներին տհաճություններ պատճառելով: Նա սեղանից ցած է նետում իրերը, շուռ է տալիս աթոռները, և ընդհանրապես իր շնիկի հետ միասին երջանիկ վազվզում է ամբողջ ճաշասենյակով մեկ: Գիտակցեք, որ դուք էլ այդ տարիքում հավանաբար նույն բանն եք արել: Բայց ինչպիսի՞ք են ձեր գործողությունները: Երեխան վազում է ձեր կողքով, և դուք կառչում եք նրա փոքրիկ ձեռքից, որպեսզի կանգնեցնեք: Ահա՛: Նրա փոքրիկ աչքերը վայրկենապես դուրս են թռչում իրենց խոռոչներից և նա սկսում է բարձր ճչալ: Թերևս ոչ դիտավորյալ, բայց և այնպես, դուք սկսում եք պոկել նրա թևն ուսից: Դուք երբևիցէ արե՞լ եք այդ: Նա սկսում է լաց լինել, իսկ դուք գոռում եք. “Վե՛րջ տուր անմիջապես, եթե ոչ, դու դեռ կստանա՛ս”: Դուք նրան լացի հասցրեցիք, իսկ հիմա հրամայում եք վերջ տալ լացին: Այս փոքրիկ դրամայի մեջ, դուք ձեր սարքած խառնաշփորությունը չե՞ք տեսնում:

Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք կասեն. “Ահա՜, փորձի՛ր ապրել իմ չորս տարեկան թոկից փախածի հետ: Այդժամ կհասկանաս, որ ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժե՛շտ է ագտագործել պատիժը”: Դնելով ձեռքս սրտիս, ես կասեմ ձեզ, որ պատիժն իրոք տգեղ բան եմ համարում: Թույլ տվեք ձեզ մի բան հարցնել: Եթե դուք ստիպված եք լինում դիմել պատժին, մի՞թե դա ձեր շփման դադարը չէ: Եվ ումի՞ց սկսվեց այդ դադարը ձեր շփման մեջ…

“Բայց Կիրաէլ, ինչպե՞ս ես պետք է շփվեմ մեկ կամ երկու տարեկան փոքրիկի հետ”: Շփման ժամանակ ավելի քիչ օգտագործեք ձեր բերանը, և ավելի շատ խոսեք ձեր սրտով: Համաձա՞ն եք: Ավելի շատ խոսեք ձեր սրտո՛վ:

Ուժը հարկ է օգտագործել միայն որպես վերջին միջոց, երբ ֆիզիկական վնասվածքն անխուսափելի է: Նայեք այդ ամենին հետևյալ կերպ: Դուք, հասուն մարդ եք, մոտ 70-80 կգ քաշով, իսկ ձեր առջև 10 կիլոգրամանոց երկամյա մի փոքրիկ է: Միայն ի՞նձ է թվում, թե՞ դա իրոք ինչ-որ անարդար է հնչում: Երբեք մի՛ դիմեք ֆիզիկական ազդեցության, քանի երկու կողմերը կարող են երկխոսություն վարել: Չնայած մարդկանց մեծամասնությունն այդ լսել չի ցանկանում, ուժը` դա ընդունումն է այն հանգամանքի, որ դուք անկարող եք գտնել խոսքեր, որպեսզի ճշտեք այն, ինչ սխալ եք համարում: Իհարկե, սա կատարյալ աշխարհ չէ, և սակայն ձեզ անհրաժեշտ է ինչ-որ բանից սկսել: Եթե այս գիրքը կարդացող ամեն մարդ փորձեր ավելի լավացնել իր շփումը, ինչպե՜ս դա կսկսեր վերափոխել աշխարհը:

Sambitbaba
25.09.2012, 02:46
Փոխհարաբերություններ

Փոխհարաբերությունների մեջ Ճշմարտության բանալին` շփումն է: Հիանալի փոխհարաբերությունների համար ձեզ հիանալի շփում է անհրաժեշտ: Այլ միջոցներ դրա համար չկան: Երբ դուք չեք հասկանում, թե ինչո՞ւ ձեր դիմացինն ինչ-որ բան արեց, և դա անհանգստացնում է ձեզ, - ուղղակի խոսեք նրա հետ այդ մասին: Եթե դուք չեք հասկանում, թե ինչո՞ւ է նա արել այն, ինչ արել է, դուք կարող եք զայրանալ կամ նեղանալ: Ոչ միշտ է դա հասկանալի ձեզ համար: Ձեզանից յուրաքանչյուրն իր սեփական նախընտրություններն ունի, սեփական գործելակերպը, սեփական արժեքները: Որոշ բաներ ձեզ ուղղակի հասկանալի չեն: Սակայն ուրիշների համար դրանք բացարձակ հասկանալի բաներ են: Եթե ձեր դիմացինն իրոք բացատրում է ձեզ, թե ինչո՞ւ է նա այդ կերպ վարվել, այդժամ դուք կարող եք գոնե հասկանալ նրան: Հեշտ է զայրանալ, երբ չես հասկանում: Իսկ եթե դու հասկանում ես դրդապատճառը, այն, ինչը ստիպել է դիմացինիդ գնալ այդ ճանապարհով, և դու անպայմանականորեն ընդունում ես դա, - այդ ժամանակ Ճշմարտության միջից ծաղկում է սերը:

Օրինակ, փոխհարաբերությունների մեջ գտնվող երկու մարդ զայրանում են մեկմեկու վրա: Չեն վիճում, նրանց զայրույթը վեճի հետ ոչ մի կապ չունի: Դա մի բան է, ինչը տեղի է ունեցել վեճից անկախ: Ասենք, երեկույթի ժամանակ, որտեղ գտնվում է մի զույգ, ընկերը հաճելի զրույցի է բռնվել մի այլ կնոջ հետ: Դա մի անմեղ զրույց է և ընդհանուր ոչինչ չունի ֆլիրտի հետ, բայց նրա ընկերուհին սկսում է խանդել ու զայրանալ: Իրականում, զայրույթի տակ ուղղակի վախ է թաքնված: Աղջիկը վախենում է, որ ինքը բավարար լավը չէ իր ընկերոջ համար, կամ ինչ-որ բան սխալ է արել: Նա վախենում է, որ հնարավոր է, ինքն այնքան չի՞ սիրում իր ընկերոջը, որպեսզի ցանկանա աշխարհը դեպի լավը փոխել: Բայց նա վճռականորեն վախեցած է, բարեկամներս: Ինչպե՞ս դուք կպահեք ձեզ վախի վիճակում: Վեճը` միջոցներից մեկն է: Իսկ այդ միջոցներից քանի՞սը դուք պիտի խաղաք մոտակա 24 ժամվա ընթացքում: Ճշմարտությունն այն է, որ ինչ-որ մեկը վախեցած է` ոչ թե կորուստով, այլ նրանով, որ հաղթողի դերում ի՛նքը չի լինի:

Լսելը` շփման հիմնական մասն է: Լսելու ունակությունը` իրոք որ արվեստ է: Հնարավոր է, խոսքն այն մասին է նաև, որ դուք ինքներդ չեք ասում ինչ-որ բան, այլ ուղղակի գտնվում եք կողքին և հնարավորություն եք տալիս ուրիշին արտահայտվել: Եթե դուք, ուրիշ մարդկանց խնդիրները լուծելու համար հաճախ եք հայտնվում կենտրոնում, ուրեմն ձեր լսելու ունակությունը կարող է իրոք ներգործել:

Այս ակնթարթին դուք կարող եք գայթակղություն զգալ` մոտենալ ձեր կողակցին ու ասել. “Ահա, կարդա այս դրվագը լսելու ունակության մասին և սովորի՛ր”: Ներող եղեք, բարեկամներս: Այս աշխատությունն ուրիշներին փոխելու մասին չէ` այն ինքդ քեզ փոխելու մասին է: Փոխել ինչ-որ մեկին, ով չի ցանկանում փոխվել… դա չի աշխատում: Իհարկե, դուք կարող եք պատմել ձեր սիրելիներին այն, ինչ իմացաք այստեղ, բայց արեք դա նրբորեն, առանց դատապարտելու, և միշտ` սիրով:

Քանի՜ մարդ է ասում ձեզ որ սիրում է, բայց ինչ-որ տեղ ձեր սրտում դուք գիտեք, որ իրականում, նրանք ուղղակի փորձում են ընդառաջ գնալ իրենց ընտանիքին կամ ընկերներին: Օրինակ, Ջոն ու Սալլին ժամադրության են գնում: Նրանք լավ ժամանակ են անց կացնում, և ընդամենը: Հետո Ջոյի եղբայրն ասում է, որ այս երկուսին հրաշալի զույգ է համարում: Ջոյի քույրը պնդում է, որ Սալլին ստեղծված է Ջոյի համար, այդ պատճառով նրանք գնում են երկրորդ ժամադրությանը: Նրանք քիչ ավելի լավ ժամանակ են անց կացնում` և դուք տեսնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում: Թակարդը սկսում է փակվել: Ինչ-որ մեկը թռցնում է բերանից. “Դուք պարտավո՛ր եք ամուսնանալ”: Այդ ժամանակ Ջոն ասում է. “Դե՜, ես չեմ մտածել այդ մասին, բայց հնարավոր է, դա վատ միտք չէ: Իմ ծնողներին Սալլին դուք է գալիս, և ընկերներս էլ համարում են, որ մենք կարող ենք լավ զույգ կազմել: Իրոք որ, ինչո՞ւ չամուսնանանք”: Իսկ մեկ տարի հետո Ջոն զարմանում է. “Ինչո՞ւ ես ամուսնացա այդ աղջկա հետ: Ինչ-որ ծանր է նրա հետ ապրել”: Ես կասեի. “Ուրեմն բաժանվեք”: Այդժամ բոլորն սկսում են բարկանալ ինձ վրա, քանի որ հասարակությունը համարում է, որ պետք է ամուսնացած մնալ, նույնիսկ եթե դուք մեկմեկու չեք սիրում: Նորից սխալ է, քանզի դրա մեջ ճշմարտություն չկա:

Ամուսնության հաշվով ես ուրիշ առաջարկ ունեմ` որպեսզի դուք երկուսով նստեք և մեկմեկու պատմեք ճշմարտությունը, ամբո՛ղջ ճշմարտությունը: Դուք կարող եք ասել. “Լավ, ես կպատմեմ ամբողջ ճշմարտությունը, բացի միայն մեկ դեպքից, որը ես ցանկանում եմ գաղտնի պահել”: Դե ուրեմն, իրականում, դուք չեք ավարտի ձեր պատմությունը: Դուք կառարկեք. “Կիրաէլ, նա չի նեղանա, եթե ես չպատմեմ նրան այն սեռական փորձիս մասին, որն ունեցել եմ տասնվեց տարեկանում: Նա չի նեղանա, եթե այդ մասին չիմանա”: Դա միշտ վերադառնալու և քրքրելու է քեզ, ընկերս, գոնե այն պատճառով, որ չէ՞ որ դու ինքդ գիտես, որ չես ավարտել քո աշխատանքը: Եթե դու հարաբերությունների մեջ ես քո ընկերոջ կամ ընկերուհու հետ, ճշմարտության յուրաքանչյուր պակասորդ փուշ կդառնա, որը կվիրավորի քեզ, նախքան աշխատանքդ ավարտելը:

Դուք ապրում եք ֆիզիկական աշխարհում, և ձեզանից ոմանք կարող են սեքսը բացարձակ ֆիզիկական համարել: Եթե դուք մտածում եք, որ դա ամենն է, ինչ այն հանդիսանում է, ուրեմն այդպես էլ կլինի: Իսկական մոտիկությունը ոչ միայն ֆիզիկական է. մոտիկությունը ոչնչացնում է ձեր անջրպետները: Դրան հասնելու միջոցներից մեկն է. քայլ անել դեպի դա և ազատվել անպետքություններից` անվստահությունից քո անվտանգության մեջ, քո վախերից, - և ամբողջապես լինել ուրիշ մարդու հետ, ամբողջովին զգալով այդ մարդուն: Նկատեք, որ դա ընդամենն էլի մեկ միջոց է` ասել. “Եթե դուք հրաժարվեք ձեր վախերից, ձեզ կտոգորի սերը”: Եթե դուք մտովի մի քայլ անեք դեպի դա, դա կօգնի ձեզ ուղղել ձեր ենթագիտակցությունը դեպի իսկական ազատագրումը վախից:

Պատկերացրեք, որ դուք գտնվում եք ձեր կողակցի կողքին, և ձեր էգոն անում է այդ քայլն ու իր հետևում է թողնում ձեր այդ ամբողջ անվստահությունը: Դուք ամբողջապես ձեզ մոտիկ մարդու հետ եք, և միայն թույլ եք տալիս ձեր սիրոն` հոսել: Երբեք մի՛ լարեք ձեր սերը, ուղղակի թույլ տվեք նրան հոսել անկաշկանդ: Պատկերացրեք ուղղակի, որ թույլ եք տալիս նրան հոսել ձեր գրկախառնման հետ միասին կամ ձեր ձեռքի հպման հետ մեկտեղ: Այն ժամանակ դուք կիմանաք, թե ինչ ասել է Կիրք:

Եթե դուք ունեք կողակից, ում սիրում եք ուղղակի այնպիսին, ինչպիսին որ նա կա, այլ ոչ թե նրա համար, թե ի՛նչ է նա ներմուծում ձեր փոխհարաբերությունների մեջ, - դա Կիրքն է: Երբ դուք տիրապետում եք Ճշմարտությանը,Վստահելուն և Կրքին, դուք ձեր ամբողջ կյանքն ապրում եք հույզերով, սիրո մեջ: Այդ ժամանակ դուք ապրում եք ձեր սրտի որոշումներին համապատասխան:

Եվ մի վերջին ամփոփող միտք. սա ոչ միայն ամուսնության համար է, սա յուրաքանչյուր մոտիկ փոխհարաբերությունների համար է: Ձգտեք մտերմությանը ձեր բոլոր փոխհարաբերություններում, այլ ոչ միայն ձեր կողակիցների հետ:

Sambitbaba
25.09.2012, 08:48
Մետաֆիզիկական աշխատանք 1

Այս գլխում ես հայտարարում եմ, որ կյանքը լրիվ և ամբողջապես` սեր է: Նույնիսկ աշխատանքի վայրո՞ւմ: Այո, նույնիսկ այնտեղ: Սերը կարող է գոյատևել ամենուր: Որտեղ էլ որ դուք ցանկանաք, որ սեր հայտնվի, դուք կարող եք ստեղծել այն այնտեղ: Դա, հավանաբար, որոշ ուժդրում կպահանջի, նաև ուրիշ հայացք` իրերին, բայց դա հնարավո՛ր է անել: Ես առաջարկում եմ ձեզ անել այդ, ապրելով կյանքը Ճշմարտության, Վստահելու և Կրքի եռամիասնության ազդեցության տակ: Արմատահան արեք վախը և փոխեք այն սիրով` այո, նույնիսկ աշխատանքի վայրում: Դուք կարող եք հարցնել. “Իսկ ի՞նչ կասես այն ջահելի հաշվով, որ առու է փորում, որպեսզի մի կտոր հաց վաստակի: Ինչպե՞ս դու կարող ես անդրարարձվել սիրո հետ այդ աշխատանքի մեջ”: Կարող է անմիտ թվալ այս հարցը, բայց այդ առուն դուք փորում եք, որպեսզի փորե՞ք, թե՞ դուք փորձում եք աշխարհի ամենալավ առուն փորել: Հավատացեք ինձ, բարեկամներս, կան մարդիկ, ովքեր կատարելությանն են ձգտում անկախ նրանից, թե ինչպիսին է իրենց աշխատանքը:

Ինձ դուր չի գալիս աշխատանքն “ուղղակի աշխատանք” անվանելը: Ես գերադասում եմ կոչել այն “մետաֆիզիկական աշխատանք”: Եթե անգամ դուք ձեր սեփական ֆիրման չունեք, ես կուզենայի, որ դուք այս գլուխը շատ ուշադիր կարդաք: Ձեզ պետք չէ անպայման տնօրեն կամ մենեջեր լինել, որպեսզի աշխատանքն ավելի մետաֆիզիկական դարձնեք: Նույնիսկ աշխատավարձով աշխատելով, դուք կարող եք փոխել ձեր սեփական մոտեցումը ձեր աշխատանքին:

Պատկերացրեք, որ ձեր աշխատանքը, իրականում, մի էություն է` մարդու նման: Ամենօրյա գրասենյակ գնալու փոխարեն պատկերացրեք, որ դուք մարդու մոտ եք գնում: Երբ որ դուք ամեն առավոտ մտնում եք գրասենյակ, - եթե դա լիներ մարդ, - ի՞նչ կանեիք դուք առաջին հերթին: Դուք կասեիք “Բարի առավոտ”, այդպես չէ՞: Եվ եթե դա լիներ մարդ, ով ձեզ իրոք դուր է գալիս, դուք ոչ միայն կասեիք. “Բարի առավոտ”, այլ նաև ամենալավ բաները կցանկանայիք նրան ամբողջ օրվա համար, կամ նույնիսկ նրբորեն կգրկախառնվեիք նրա հետ: Չասելով ինչ-որ բան բարձր, անխոս դուք կարող եք ասել ձեր աշխատանքին, ձեր սրտում, որ սիրում եք նրան: Հիշո՞ւմ եք դաստիարակման մասին դրվագը, որտեղ ես խոսում էի երեխայի հետ մտքի օգնությամբ շփվելու մասին: Դե հիմա, աշխատանքն էլ` կենդանի, գիտակից էություն է: Այն նույնպես կարող է լսել ձեր մտքերը: Ամեն ինչ նշանակություն ունի:

Եկե՞ք, ձեր “հիմնարկ” անունը կրող կենդանի էության շրջանակներում պատկերացնենք, որ դուք մի աշխատող ունեք, ով ձեզանից գոհ չէ: Պատկերացրեք, որ այդ աշխատողը, փաստորեն, ավերելով է զբաղված: Օրինակ, այն ակնթարթին, երբ դուք դուրս եք գալիս սենյակից, նա ասում է իր հարևանին. “Տեսա՞ր, թե ի՜նչ դրամապարգև տվեց մեզ այդ ժլատը”: Իսկ հարևանը, որն իրականում, լավ էլ գոհ էր իր պարգևից, պատասխանում է. “Ախ այո՜, ես կարծում եմ, որ այն բավական փոքր էր, ճի՞շտ է”: Հետո դժգոհ աշխատողն ասում է մեկ ուրիշ աշխատակցի. “Լսել եմ, որ անցյալ շաբաթ դու հավելյալ ես աշխատել: Քեզ դրա համար վճարեցի՞ն: Ա՜խ, դու այդ արել ես քո սեփական նախաձեռնությա՜մբ: Դու ի՞նչ է, լրի՞վ հիմար ես, թե ինչպե՞ս”: Եվ աշխատակիցը, ով իրոք իր սեփական ցանկությամբ էր մնացել մինչև ուշ, հնարավոր է, կասի. “Իրոք որ, երևի, ես հիմար եմ”:

Նկատեցի՞ք, թե ինչում է բանը: Մի մարդ, այս ու այն կողմ թրև գալով, պրոբլեմներ է ստեղծում: Դուք կարող եք նրան քաղցկեղի ուռուցք անվանել, մի բան, որն անընդհատ քայքայում է ձեզ: Եվ եթե դուք որոշակի քայլեր չձեռնարկեք, նա ձեզ կսպանի: Այդ փոքրիկ ուռուցքը ներսից ուտում է ձեզ, իսկ դուք չգիտեք անգամ, որ նա գոյություն ունի: Նա քայքայում, քայքայում ու քայքայում է ձեզ, իսկ դուք մտածում եք, որ ամեն ինչ հոյակապ է ընթանում: Երբ դուք անցնում եք այդ փոքրիկ “քաղցկեղի ուռուցքի” կողքով, այդ մարդը խոնարհվում է իր սեղանի վրա և քմծիծաղում է ձեր հետևից: Դուք չեք նկատում, որ այդ ամենը գոյություն ունի: Դուք մտածում եք, որ ամեն ինչ հարթ է ընթանում, և սակայն ձեր եկամուտները շեշտակիորեն ընկնում են:

Երբ դուք, վերջապես, հասկանում եք, թե ինչ է կատարվում, հայտնաբերում եք այդ փոքրիկ ուռուցքը: Ի՞նչ եք դուք անում: Ամենից առաջ, դուք կարող եք ձևանալ, թե այն չկա, մինչև նա ձեզ կսպանի: Դա, հնարավոր է, ամենաիմաստուն որոշումը չէ: Կամ դուք կարող եք հեռացնել այդ ուռուցքը վիրաբուժական ճանապարհով: Իսկ ինչպե՞ս դուք կհեռացնեք քաղցկեղի ուռուցքը վիրաբուժական ճանապարհով աշխատանքի մեջ: Դուք ասում եք ուռուցքին. “Դուք ազա՛տ եք”: Եվ ձեր խնդիրը լուծվա՞ծ է: Մի՞թե: Քաղցկեղի ուռուցքը, ինչպես մարմնի յուրաքանչյուր հիվանդություն, ախտահարում է իր շուրջ բոլոր բջիջներին: Նրա կողքի բջիջները կարող են չարորակ չլինել, բայց նրանք վարակված են հիվանդությամբ: Հենց այդ պատճառով, երբ բժիշկները հեռացնում են քաղցկեղի ուռուցքը, այն կարող է արդեն վարակած լինել ուրիշ տեղամասեր, որոնց մասին բժիշկները չգիտեն անգամ:

Եկեք հետ վերադառնանք ձեր աշխատանքի միջի քաղցկեղի ուռուցքին: Ձեր աշխատավորը հեռացված է և դուք ասում եք. “Ես հեռացրեցի քաղցկեղի ուռուցքը: Ամեն ինչ հիասքանչ է”: Իսկ ինչպե՞ս լինել այն աշխատողի հետ, ում հետ “ուռուցքը” խոսել էր ցածր դրամապարգևի մասին, և մյուսի, ում հետ նա խոսել էր անվճար հավելյալ աշխատանքի մասին: Այս երկուսն ապաքինված չեն, բարեկամներս: Այժմ դուք տեսնում եք քաղցկերի ուռուց, որը տարածվել է ձեր ամբողջ հիմնարկության մեջ: Եվ միայն հիմնարկի չափերը և ուռուցքի տարածման արագությունն են որոշում, թե դեռ որքան երկար է գոյատևելու ձեր հիմնարկությունը:

Sambitbaba
25.09.2012, 08:56
Այսպես, դուք կարող եք ասել. “Դա բավական թախծոտ է հնչում: Ուրմն, ի՞նչ անեմ ես”: Դե, մի մեթոդ էլ կա` “ճառագայթային բուժում”: Եթե ցանկանում եք, դուք այն կարող եք “սպիտակ լույս” անվանել: Սպիտակ լույսը` սիրո էներգիան է: Պատկերացրեք սպիտակ լույս, որը, սիրով լցված, գնում է ձեր սրտից դեպի ձեր պրոբլեմային աշխատողը: Դուք կարող եք փոխակերպել այդ քաղցկեղի ուռուցքն ու շրջապատել նրան լույսով, որտեղ նա էլ վնաս չի պատճառի:

Ի՞նչ եք կարծում որտեղի՞ց հայտնվեց այդ ուռուցքը: Դուք համարում եք, որ դա մի բան է, ինչը դո՞ւք եք ստեղծել: Դուք ընդամենը փորձում եք կառավարել ձեր հիմնարկությունը, ճի՞շտ է: Ուրեմն որտեղի՞ց այն հայտնվեց:

Եկեք ենթադրենք, որ դուք ոչ բավարար եք շոյել ձեր աշխատողի գլուխը: Կարող է, երբ նա լավ էր աշխատում, դուք ընդունել եք դա ինչպես հարկն է և անցել եք կողքով: Ուռուցքը սկսել է մեծանալ: Ուրեմն ինչպե՞ս արմատախիլ անել այն: Կանչեք նրան առանձնասենյակ և մնացեք ձեր ճշմարտության մեջ: Հիշեք, յուրաքանչյուր փոխհարաբերություններում, ընդհուպ գործնական, ձեզ միշտ հարկ է ձգտել Ճշմարտությանը, Վստահելուն և Կրքին:

Առաջին աստիճանն է Ճշմարտությունը, և այսպես, դուք կարող եք ասել. “Լսեք, ես անշուշտ, կարող էի ձեզ ազատել գործից, բայց չեմ ցանկանում այդ անել, քանզի հավատում եմ, որ արդարացի Արարիչը մեզանից յուրաքանչյուրին Երկրային ոլորտ է ուղարկել փորձությունների համար: Ձեր փորձությունն է` իմ հիմնարկության մասնիկը լինելը: Հենց այդ պատճառով, բարեկամս, դուք այսօր այստեղ եք գտնվում: Ինչպե՞ս կարող ենք կանոնավորել իրավիճակը, որպեսզի լավագույն կերպով օգտագործենք ձեր աշխատանքը հիմնարկում: Դուք հասկանո՛ւմ եք, որ խոսքը ձեր աշխատավարձի բարձրացման մասին չէ, քանի որ ես արդեն տալիս եմ ձեզ ամենն, ինչ կարող եմ, և դժվարությամբ եմ ինձ ջրի վրա պահում: Ես կարծում եմ, որ դա ավելին է, քան աշխատավարձի բարձրացումը: Ես կարծում եմ, դա մի բան է, ինչի վրա ձեզ պետք է նայել ձեր ներսում”:

Դուք սկսեք խոսել նրա հետ ազնվորեն: Անելով այդ, դուք կպարզաբանեք, թե ինչում է, իրականում, նրա խնդիրը: Հետո սկսեք ճառագայթային բուժումը: Օգտագործեք սպիտակ լույսը կամ սերը, որպեսզի ապաքինեք նրան: Խոսքն այն մասին չէ, որ ընդառաջ գնաք: Սա այն մասին է, որ արդարացի լինեք նրա հետ, և փոխարենն արդարացիություն սպասեք նրանից: Սա այն մասին է, որպեսզի լինեք Ճշմարտության մեջ: Ազնվության օրինակ ցուցաբերեք: Իսկ հետո, սպասեք պատասխան ազնվության: Երկար չեք սպասի: Ճշմարտության հետ գալիս է Վստահությունը:

Կարող եք ասել. “Կիրաէլ, ես չեմ կարող այդ անել, որովհետև ես`ղեկավար եմ: Ես ստիպված եմ ժամանակ առ ժամանակ ձայնս բարձրացնել: Ես ստիպված եմ գոռալ մարդկանց վրա, եթե ոչ, նրանք կդադարեն ինձ վրա ուշադրություն դարձնել”: Դե ուրեմն, հեռացեք այնտեղից, քանզի դուք եք հենց այն քաղցկեղի ուռուցքը: Ա՜խ: Դուք չեք կարող անել այդ, որովհետև դուք եք հիմնարկի տե՞րը: Ասեմ, որ երկար չեք մնա այդ դերում, այնպես որ, միգուցէ, ավելի լավ կլինի հեռանալ հիմա, որովհետև դուք ղեկավարում եք ձեր հիմնարկը վախի մեջ: Եթե չսովորեք փոխել ձեր հայացքներն այն բանի հանդեպ, թե ինչպես հիմնարկություն ղեկավարել… Բարեկամս, դուք ստիպված եք ջանալ ամբողջ ուժով:

Այժմ, եթե ձեր հիմնարկությունը շատ հաջողակ է, կա հավանականություն, որ դուք արդեն գիտեք մետաֆիզիկայի մասին: Եթե այդպես է, ուրեմն ընդունեք շնորհավորանքներս: Իսկ ի՞նչ, եթե դուք կցանկանաք ավելի առաջ գնալ: Նայեք ձեր հիմնարկի վրա, ինչպես մարդու վրա, և բաժանեք այն մարմնի տարբեր մասերի: Եկեք վերցնենք չափերով միջին կարգի մի հիմնարկություն, որտեղ աշխատում է 30 – 40 մարդ: Ո՞վ է հանդիսանում նրա էությունը, հոգևոր, մտավոր մատերիան: Դա վարիչների Խորհուրդն է կամ տնօրենները: Ուղեղը` նա է, ով ղեկավարում է ընթացիկ գործունեությունը, մարդ, ով իրոք, ամբողջ օրը մարդկանցով է զբաղված: Ո՞վ է ձեր հիմնարկության սիրտը: Եթե դուք թույլ տաք, որ ձեր հիմնարկության սրտի հետ մի վատ բան պատահի, դուք հասկանում եք, չէ՞, բարեկամներս, թե ինչ կպատահի ձեր ամբողջ հիմնարկության հետ:

Հիմա եկեք մի քայլ առաջ գնանք: Ասենք, թե դուք ունեք հաշվապահներ: Գուշակեք, մարմնի ո՞ր մասը նրանք կարող են լինել: Հաշվապահները գործի են գցում երիկամները, ճի՞շտ է: Քանզի ամեն ինչ պետք է անցնի նրանց միջով, որպեսզի մաքրվի ու որոշակի եկամուտ կուտակի: Եթե դուք մի զույգ օգնական ունեք, նրանք ձեր աջ և ձախ ձեռքերն են: Ամենը, ինչ ձեզ հարկավոր է անել, - պարզել, թե ինչով է զբաղվում ձեր ամեն մի մասը, և դուք կհասկանաք, թե ինչպես ավելի հարթորեն ղեկավարել ձեր հիմնարկությունը:

Երբ ձեր աջ ձեռքը փորձում է կատարել երիկամների աշխատանքը, դա չի աշխատի, ինչպիսի մարմին էլ որ դուք ունենաք: Ասենք թե, դուք հանդիսանում եք տնօրենը` հոգևոր, մտավոր հիմնակմախքը: Սակայն ուղեղում քաղցկեղային բջիջ կա և այն կես ուժով է աշխատում: Ձեզ հարկավոր է շտապ զբաղվել հենց նրանով: Այլ կերպ ասած, նայեք հիմնարկության ամեն մի մասին որպես մի ասպեկտի, որն իր սեփական, որոշակի աշխատանքն է կատարում:

Իսկ ի՞նչ, եթե ձեր հիմնարկն ընդամենը երկու աշխատող ունի: Եվ այնուհանդերձ դուք կարող եք գործի էությունը բաժանել մասերի: Դուք` ուղեղն եք: Աշխատողներից մեկը կարող է լինել աջ ձեռքը, իսկ մյուսը` ձախ: Գիտի՞ արդյոք մի ձեռքը, թե ինչ է անում մյուսը: Ի՛նչ խոսք:

Եթե մարմինը հյուծված է, բացահայտեք, թե ինչու: Ձեր սեփական մարմնի դեպքում դուք գիտեք, թե երբ եք այն ծանրաբեռնում, ճի՞շտ է: Դուք գիտեք, թե երբ եք հոգնում, ուտում անհամապատասխան կերակուր կամ գնում սխալ ճանապարհով: Դուք գիտեք, եթե իրավիճակը շարունակում է վատը մնալ, ուրեմն դու գնում եք սխալ ճանապարհով: Դուք կմատնվեք անհաջողության, կկոտրեք ձեր մատը կամ նման մի բան, ճի՞շտ է: Նույն բանը հիմնարկի հետ է, բարեկամներս: Եթե հիմնարկում ձեր գործերն ամենալավ կերպով չեն ընթանում, նշանակում է, նա հիվանդանում է: Երբ նա հիվանդանում է, ձեզ անհրաժեշտ է շտապ ապաքինել նրան:

Որքա՜ն մարդկանց մոտ է ամեն ինչ սկսվել աննշան գլխացավից: Դուք մտածել եք, որ եթե նրան հանգիստ թողնեք, այն կանցնի: Հետո այդ գլխացավը դաժան միգրեն է դարձել, և երբ այն դադարում է, գլուխը տեղում պահելու համար փորձերի պատճառով, ցավ է առաջանում ողնաշարում: Հետո ողնաշարի ցավը վերաճում է պրոբլեմների շարժական ապարատում: Շուտով մարմնի ամբողջ սիստեմը բացարձակ դուրս է գալիս շարքից: Հենց դա էլ կարող է պատահել ձեր հիմնարկության հետ, բարեկամներս, եթե դուք արհամարհեք աննշան գլխացավը: Ավելի լավ է չսպասեք, մինչև քաղցկեղի բջիջը կազմավորվի:

Որպես վերջաբան կարելի է ասել, որ մետաֆիզիկական աշխատանքը` կենդանի, շնչող, գիտակցող օրգանիզմ է: Վարվեք նրա հետ, ինչպես ընկերոջ հետ եք վարվում: Դուք, հնարավոր է, կցանկանաք ամեն առավոտ ասել, որ սիրում եք նրան և ցանկանում եք ամեն բարիքներ: Դուք, կարող է, կվերաբերվեք նրան ինչպես մարդու, կբաժանեք այն մարմնի մասերի և կբնութագրեք ամեն մի աշխատողի, որպես մարմնի որոշակի մաս: Դա կարող է օգնել ձեզ հեշտորեն հասկանալ, աշխատո՞ւմ է արդյոք յուրաքանռյուր մաս ամենալավ կերպով: Եթե մարմնի ամեն մի մաս գործում է լավ, ուրեմն մետաֆիզիկական աշխատանքն առողջ է: Իսկ եթե ոչ` զարգանում է հիվանդությունը:

Sambitbaba
25.09.2012, 09:59
Մետաֆիզիկական աշխատանք 2

Այնուհետև, եկեք քննարկենք ձեր աշխատանք-էության հոգևոր տեսանկյան զարգացումը: Եթե դուք չպահպանեք դրական վերաբերմունքը ձեր նկատմամբ, ի՞նչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե դուք սիրով չեք ընդունում ձեր աշխատանքի էությունը, եթե դուք նրան ամեն օր “սպիտակ լույս” չեք ուղարկում, եթե դուք կանգ չեք առնում, որպեսզի հոգ տանեք նրա մասին, - ուրեմն դուք նրան բարձունքում չեք տեսնի: Օրինակ, եթե դուք աշխատում եք Հոգևոր Ապաքինման Կենտրոնում, առավոտյան ձեր աշխատանքը պետք է, որ սկսեք խորհրդածումից (մեդիտացիա):

Եկեք ենթադրենք, որ ձեզ համար 30 – 40 մարդ է աշխատում: Ի՞նչ, եթե նրանք բոլորն ամեն առավոտ ասեին մի ինչ-որ բան, ասենք. “Շնորհակալ եմ քեզ, Արարիչ, որ ես աշխատավայր ունեմ: Թույլ տուր ինձ այսօր անել լավագույնն, ինչին ես ընդունակ եմ: Թույլ տուր ինձ ստանալ ամենն, ինչ դեպի ինձ կգա”: Եթե նրանք անեն այդ ամեն օր, գուշակեք, որքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի ձեր հիմնարկությանը, որպեսզի նպատակասլաց վեր, դեպի եկամուտը բարձրանա, այլ ոչ թե գլխիկոտոր ցած ընկնի դեպի կորուստները: Դուք կարող եք ասել. “Կիրաէլ, ես չեմ կարող ստիպել մարդկանց անել այդ”: Ոչ, չեք կարող: Դուք չեք կարող ստիպել մարդկանց որևէ բան անել: Բայց եթե դուք ունեք վախ, սերն արդեն տարածվել չի կարող: Ամենն, ինչ դուք կցանկանայիք ձեր մետաֆիզիկական աշխատանքում` սերն է: Ազատվեք ձեր վախից և հավատացեք. ինչ էլ որ պատահի` ամենը դեպի լավն է գնում:

Որքանո՞վ եք դուք ազնիվ ձեր հիմնարկության հետ: Գտնվո՞ւմ եք դուք արդյոք Ճշմարտության մեջ: Թե՞ դրանից գաղտնիք եք սարքել: Ձեր աշխատավորները համարում են, որ ամեն ինչ լավ է գնում այն դեպքում, երբ իրականում ամեն ինչ շատ վա՞տ է: “Բայց, - կարող եք ասել դուք, - ղեկավարի արտոնությունն է` ամեն ինչ գաղտնի պահել”: Դա անցյալի մնացուկ է: Այսօր Անցումն արդեն սկսվել է: Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտ է այլ կերպ վարվել, որովհետև, եթե այլ կերպ չվարվեք, դուք կմնաք այնտեղ, որտեղ գտնվում եք հիմա: Եթե դուք գտնվում եք հենց այնտեղ, որտեղ կցանկանայիք գտնվել, ձեզ, հնարավոր է, այս գիրքը կարդալ պետք էլ չէ: Դուք կարդում եք սա, որովհետև ցանկանում եք շարժվել առաջ և բարեշրջվել:

Այսպիսով, սա այն մասին է, թե ինչպես վերաբերվել սեփական աշխատանքին: Սա այն մասին է, թե ինչպես զարգացնել ֆիրմայի առողջ, ուժեղ, մետաֆիզիկական մարմինը և ինչպես հնարավոր դարձնել սիրո աճը ձեր հիմնարկում:

Sambitbaba
26.09.2012, 08:36
Մետաֆիզիկական աշխատանք 3

Եթե ձեր աշխատողներից որևէ մեկը ձեզ դուր չի գալիս, սկզբում սովորեք սիրել նրան: Օգնեք, որպեսզի նա կարողանա հնարավորինս լավ կատարել իր աշխատանքը: Իսկ հետո, եթե ձեզ պետք է անել այդ, թույլ տվեք նրան հեռանալ: Եվ ամեն ինչ լավ կլինի: Եթե ինքներդ եք աշխատող և ցանկանում եք հեռանալ ձեր հիմնարկից, նախ, դարձեք իսկական պրոֆեսիոնալ և բացարձակ կատարյալ ձեր աշխատանքի մեջ: Երբ կհասկանաք, որ արդեն հասել եք ձեզ համար հնարավոր լավագույն արդյունքներին, ուրեմն հասել է հեռանալու ժամանակը: Հեռացեք այն ժամանակ միայն, եթե արել եք արդեն ամենն, ինչ կարող էիք:

Եթե դուք աշխատում եք մի հիմնարկում և շատ եք ուզում հեռանալ այնտեղից, քանի որ այլևս այն տանել չեք կարող, ես կարող եմ երաշխավորել, որ եթե դուք հետ նայեք, կտեսնեք, որ նախկինում արդեն ունեցել եք ճիշտ նույնպիսի աշխատանք: Կռահո՞ւմ եք, թե ինչու: Եթե նայեք առաջ, կտեսնեք, որ այնտեղ էլ ճիշտ նույնպիսի աշխատանք եք ունենալու: Դուք ուղղակի ոչինչ ձեռք չբերեցիք ձեր փորձությունից: Դուք կարող եք նայել հայելու մեջ և հարցնել. “Իմացա՞ ես արդյոք ամեն հնարավոր բան` այս հիմնարկի մեջ իմ աշխատանքի շրջանակներում”: Եթե պատասխանն ակնհայտ լինի, առանց կասկածի ստվերի. “Այո՛, ես ամեն ինչ գիտեմ”, - նշանակում է, ժամանակն է ասել ձեր ղեկավարին, որ դուք գնում եք:

Ասենք, դուք աշխատող եք: Ձեր ղեկավարն ասում է ձեզ. “Այսօր աշխատավարձի օրն է, և մեկ շաբաթվա քո ամբողջ աշխատավարձը, ահա, իմ ձեռքին է: Սա` քո 100 տոկոսանոց աշխատանքի վարձն է: Ի՞նչ ես կարծում, սրանից որքա՞նն ես դու աշխատել այս շաբաթվա ընթացքում”: Իհարկե, ամեն ոք կծիծաղի ի պատասխան սրա: Ձեր արձագանքը կլինի. “Դուք բացարձակ ճիշտ եք, ես կատարել եմ իմ աշխատանքը 100 տոկոսով: Տվե՛ք ինձ իմ փողը”: Իսկ ի՞նչ, եթե ձեզ շանթահարի որոտն ու կայծակը ստելու համար: Քանզի, եթե դուք ճշմարիտ ու ազնիվ լինեիք, հնարավոր է, պետք է ասեիք. “Իրոք, այս շաբաթվա ընթացքում ես իմ ամեն մի ընդմիջում ձգձգել եմ մոտ 15 րոպեով: Հա, մեկ անգամ էլ մի ժամ ուշացած եկա: Բացի այդ, ես գնացել էի սուրճ խմելու և, հնարավոր է, աշխատել եմ այդ օրվա կեսն ընդամենը: Ստացվում է, որ այս շաբաթ ես աշխատել եմ միայն իմ աշխատանքի, ասենք, 90 տոկոսը: Եվ գումարած դրան, մեկ անգամ էլ դուք բռնեցրիք ինձ թղթախաղի վրա: Ուրեմն, թող լինի 75 տոկոս միայն”: Արդյունքում, ձեր ղեկավարն ասում է. “Ահա քո աշխատավարձը` 75 տոկոս, այն, ինչ քո ասելով դու աշխատել ես:

Ճշմարտությունն եք ասում դուք թե ոչ, գիտեք միայն դուք և Արարիչը: Կփոխի՞ մի բան այն հանգամանքը, թե ինչպես եք դուք վարվում ձեր հիմնարկության հետ: Իհարկե, կփոխի: Եթե դուք ցանկանում եք ստանալ 100 տոկոս, որքա՞ն է ձեզ հարկավոր ներդնել ձեր աշխատանքի մեջ: 100 տոկոս, ճի՞շտ է: Եթե ունեք ձեզ համար աշխատող մարդիկ, կարծում եք, նրանք կարո՞ղ են հասկանալ, որ դուք իրենցից 100 տոկոսանոց աշխատանք եք պահանջում, որովհետև վճարում եք նրանց 100 տոկոս:

Հասկանալուց հետո ձեր աշխատողներին շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի երկուսից մեկն ընտրեն: Նրանք կամ կհեռանան, կամ կվերադառնան 100 տոկոսանոց աշխատանքին: Ես ցանկանում եմ, որ դուք մտածեք այդ մասին: Փորձեք ձեր աշխատողներին էլ համոզել այդ մասին մտածել: Ես գիտեմ, դա քիչ ծիծաղելի է հնչում, բայց ամեն դեպքում, լսեք: Եթե ձեր հիմնարկում աշխատեր 30 մարդ և նրանցից ամեն մեկն իր աշխատանքում հասներ 100 տոկոսանոց կարողության, ինչպիսի՞ն կլինեին ձեր հաջողության հասնելու շանսերը: Բացարձակ հիանալի: Ի՞նչ, եթե 30 մարդկանց 70 տոկոսն է աշխատանքում հասնում 100 տոկոսի: Ինչպիսի՞ն են հաջողության հասնելու ձեր շանսերը: Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի արագությամբ են նրանք ընկնում: Իսկ ի՞նչ, եթե այդ 30 հոգին իրենց հնարավորությունների 45, 50 կամ 55 տոկոսն են ներդնում: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչո՛ւ ձեր հիմնարկությունը հաջողության չի հասնում:

Դուք կարող եք ասել. “Հրաշալի նորություն էր սա: Հիմա ես գիտեմ, թե ինչու եմ անհաջողության մատնվում”: Բանը դրանում չէ, բարեկամներս: Ուղղակի պետք է գիտակցել, որ անհաջողության համար ոչ մի պատճառ չկա: Ինչպես նաև ձեր սեփական կյանքում, նայելով այս տեսանկյունից, դուք սկսում եք հասկանալ, որ չեք կարող անհաջողության մատնվել: Դուք կշարունակեք գնալ տարբեր ուղղություններով, բայց երբեք անհաջողություն չեք կրի: Աշխատանքն անհաջողության անհրաժեշտություն չունի: Բայց երբ դուք հրաժարվում եք նրանից, այն անհաջողության է մատնվում:

Իսկ ինչո՞ւ չքննարկենք հիմնարկության բուն էությունն այնպես, ինչպես քննարկում էինք նրա աշխատողներին: Իր հնարավորությունների քանի՞ տոկոսով է այն աշխատում: Արդյո՞ք այն միշտ հիանալի տեսք ունի: Մի՛ սպասեք, մինչև հավաքարարները կհամաձայնվեն թափել ձեր աղբը: Երբ ձեր աղբամանը բերնեբերան լցվում է և աղբը սկսում է թափվել հատակին, մի՛ ասեք. “Դե, սա հավաքարարի աշխատանքն է: Ես աղբ թափող չեմ: Ես վիցե-պրեզիդենտ եմ”: Իսկ ձեր դուրը կգա՞ լինել փողոցի վիցե-պրեզիդենտ: Չէ՞ որ հենց այնտեղ եք դուք ճամփա ընկել: Մի՛ սպասեք հավաքարարներին:

Իսկ ի՞նչ կասեք հարևան սեղանի վրայի հեռախոսի զանգի մասին: “Իմ հեռախոսը չէ, - հայտարարում եք դուք: - Ես չեմ պատրաստվում անգամ նրան պատասխանել”: Եվ հեռախոսը զանգո՜ւմ է, զանգո՜ւմ է, զանգո՜ւմ… Իսկ ի՞նչ եթե նա, ով զանգահարում է, ով էլ որ լինի, ձեր հիմնարկությանը հիանալի գործարք է առաջարկում: Այդ գործարքի շնորհիվ դուք կարող եք չտեղնված եկամուտ ունենալ, բայց դուք չեք պատասխանում զանգին, որովհետև դա ձեր հեռախոսը չէ՛:

Կարդացածից ինչ-որ բան կարող է այնքան էլ կարևոր չթվալ, բայց դա ճշմարտություն է: Երբ դուք սկսում եք խաղալ այդ խաղերը, մասնակցում է ձեր ամբողջ հիմնարկը: Ճշմարիտ: Կարծում եք, լավ ղեկավարը կթափե՞ր աղբը հավաքարարի փոխարեն: Անկասկած կթափեր, որովհետև ցանկանում է, որ իր հիմնարկությունը բարգավաճի:

Բիզնեսը կենդանի էություն է: Սիրով և հարգանքով վերաբերվեք նրան, ինչպես ձեր ամուսնուն կվերաբերվեիք: Այն ակնթարթին, երբ դուք դադարում եք հոգալ ձեզ հետ միասին ձեր գործն առաջ տանող մարդկանց մասին, դուք շարքից դուրս եք գալիս: Իսկ երբ շարքից դուրս եք գալիս, դուք պակսեցնում եք ձեր էներգիան կամ թրթիռները, և այդժամ դուք ստիպված եք փնտրել ձեր հետդարձի ճանապարհը, որպեսզի նորից շարք կանգնեք:

Բարեմաղթեք ձեր գործն այնպես, ինչպես դուք հարգում եք ձեզ, և այն ավելի լավ, ու լավ, ու լավ կդառնա: Այդ կերպ վարվելով, դուք չեք կարող պարտվել: Դա անհնար է: Դուք ստիպված կլինեք հաղթել: Քանզի դա այն է, ինչպես աշխատում է Արարիչը:

Ցույց տվեք ձեր ծառայողներին, որ դուք կարող եք զարգանալ միահամուռ, որպես մեկ մարմին, և որպես մեկ մարմին` ավելի կենսունակ դառնալ: Ցույց տվեք նրանց այդ ամենը, բարեկամներս, և դուք կհայտնաբերեք ձեր էությունը, ձեր գեղեցկությունը: Ձեր մարմինը կսկսի աշխատել շատ ավելի բարձր ցուցանիշներով:

Sambitbaba
26.09.2012, 10:55
Սիրո Համամիտք (Մաստեմայնդ)

Առաջին հերթին, ի՞նչ է նշանակում “Համամիտք”: Համամիտք` երբ երկու կամ ավելի մարդ համախմբվում եք մեկ ընդհանուր մտքով: Օրինակ, գոյություն ունեն մի զույգ շատ նենգ ու նողկալի սարքեր, որոնց տարածմամբ զբաղված է կառավարությունը: Նրանցից մեկը կոչվում է Աուրորալ Ճառագայթումների Բարձրէներգետիկական Ակտիվության Գիտա-հետազոտական Ծրագիր (անգլ. High-energy Active Auroral Research Project, կամ կրճատ`HAARP): Այժմ ես չեմ ցանկանում ծնել վախ, բայց ձեզանից ոմանք, հնարավոր է, կվախենան, երբ կարդան HAARP ծրագրի մասին:

HAARP-ը տեղադրված է Ալյասկայում և Պուերտո-Րիկոյում: Այդ սարքն իոնոսֆերա է ուղղում էներգիայի մի փունջ, ինչը բերում է երկնքում մի ինչ-որ շերտ ստեղծելու նպատակով մոլեկուլների կուտակմանը: Էներգիայի փունջն անդրարառնում է այդ շերտից և հետ է վերադառնում Երկիր: Ձեզ ասում են, որ HAARP-ի օգնությամբ բրածո վառելանյութի որոնումներ են կատարվում, սակայն ծրագրի առջև շատ ուրիշ նպատակներ կան, որոնց մասին ձեզ պատմել ոչ ոք չի պատրաստվում: Եթե հետաքրքրվում եք այդ կարգի ծրագրերով, տեղեկությունները հասանելի են: Կցանկանայի ասել, որ այդ ծրագրի մանրամասնությունները հաճելի անվանել չի կարելի:

Ես ներողություն եմ խնդրում նրա համար, որ ստիպված եմ խոսել նման բաների մասին: Այս գլխի ընդհանուր նպատակն է` փոխարինել վախը` սիրով: Ես հուսով եմ, որ իմանալով այս սարքերի մասին, դուք կկարողանաք փոխարինել նրանք սիրով, դուք կկարողանաք հաղթահարել տեռորն ու ավերումը` սիրո օգնությամբ: Խաղաղ Օվկիանոսի հարավային մասում ջրածնային ռումբի ֆրանսիական փորձարկումների ժամանակ, հարյուրից ավել մարդ հավաքվեցին սիրո մեջ մեկտեղ Հոգևոր Ապաքինման Կենտրոնում և երգեցին “Օմ”, որպեսզի կանգնեցնեն ջրածնային փորձարկումները: “Մի րոպե, - կասեք դուք: - Կարծում եմ, դրանք դադարեցրեց մի ինչ-որ այլ բան”: Իսկ, լսե՛ք, մի՞թե միևնույնը չէ: Նրանք դադարեցված են, այնպես չէ՞: Նրանք, ովքեր մասնակցել են դրան, գիտեն, որ խաղացել են իրենց դերը: Դա է ամենը, ինչ նշանակություն ունի:

Ներկայումս սիրո Համամիտքը` սիրո մեջ համախմբված մարդկանց խումբ է, որը շատ բան կարող է փոխել աշխարհում: 1996 թվականի գարնանը Հոգևոր Ապաքինման Կենտրոնում հավաքվեցին 112 մարդ: Մարդկանց մեծ խմբեր համախմբվեցին նաև Մասսաչուսեցում, Վաշինգտոնում, Ֆլորիդայում, Թեքսասում, Նևադայում, Կանադայում, Ավստրալիայում, Ճապոնիայում և Եվրոպայում, որպեսզի մեկտեղ, սիրո մեջ, երգեն “Օմ”: Որքան մեզ հայտնի է, նրանց ջանքերի շնորհիվ, HAARP ծրագրի մեջ ավելացվեցին պրակտիկ ցուցմունքներ, ինչը մի որոշ ժամանակով դուրս հանեց նրան շահագործումից: Եվ երգելը չի դադարեցվի, քանի դեռ չի ապացուցվել, որ HAARP-ի նման ծրագրերը վտանգ չեն սպառնում:

Մտքերը, փաստորեն, իրականությունը ստեղծողներն են: Ձեր յուրաքանչյուր միտք պահպանվում է Մայր Երկրի գիտակցության մեջ: Մարդկանց մեծամասնության մոտ, բացասական, վախով լցված մտքերը նշանակալիորեն գերակշռում են դրական, սիրով լցված մտքերին: Հավատացեք ինձ, բացասական մտքերը ոչ միայն կործանարար են ազդում իրենց ստեղծող մարդու վրա, այլ համախմբվելով, նրանք կործանարար են նաև աշխարհի համար: Իսկ ի՞նչ, եթե մարդկանց մեծամասնությունը, գլխավորապես, Սիրո, Ճշմարտության, Վստահելու և Կրքի մտքեր լուսարձակեր Մայր Երկրի գիտակցության մեջ: Մայր Երկիրն ու Տիեզերքը, անշուշտ, երախտապարտ կլինեին:

Հենց այս ժամանակ, երբ Երկիրն ավելացնում է Իր թրթիռները, որպեսզի համբարձվի Մեծ Անցման մեջ, սերն առավել է հզորանում: Տասը բացասական, վախով լցված մտքեր չեզոքացնելու համար, սիրո ընդամենը մեկ հիանալի միտք է պահանջվում: Ատլանտիդայի հեռու ժամանակներում, երբ աշխարհը Հինգերորդ Տարածքից` Երրորդ էր իջնում, հակառակ պրոցես էր կատարվում: Մեկ բացասականորեն մտածող մարդու միտք չեզոքացնելու համար, սիրով լցված տաս մարդ էր պահանջվում: Ներկայումս, Երկրի համբարձման ներքո, սերը շատ ավելի հզոր է, քան վախը, օգտվե՛ք դրանից: Սիրո և ճշմարտության մտքեր ճառագայթող մի խումբ կրքոտ մարդիկ, այնքա՜ն փոփոխություններ կարող են կատարել:

Sambitbaba
27.09.2012, 02:26
Հարցեր և պատասխաններ - 1

Ես աշխատում եմ նորածինների վերակենդանացման բաժնում այն երեխաների հետ, որոնք ծնվել են ժամկետից մի քանի ամիս առաջ: Գոյություն ունի՞ արդյոք նրանց հետ աշխատանքի որևէ միջոց նախքան ծնվելը, որպեսզի հնարավոր լինի զորեղացնել նրանց ապրելու կամքը:

ԿԻՐԱԷԼ. Այո, անկասկած: Մի հղի կին մի անգան իմ մեդիումի (Ֆրեդ Սթերլինգի) մոտ եկավ անմիջապես բժշկի հետ տեսակցությունից հետո: Բժիշկն ասել էր նրան, որ երեխան ինչ-որ խախտում ունի: Մեդիումն իր այտը դրեց կնոջ փորին ու ասաց. “Այս էությունը դեռ պետք է որոշի, մնալ այստեղ թե ոչ: Ձեզ էլ հարկավոր է համաձայնվել նրա որոշման հետ, իսկ հետո փորձել հույս ներշնչել, որ աշխարհը բավական հաճելի տեղ է նրա համար: Բայց եթե նա կընտրի ժամանակից շուտ տուն վերադառնալ (մեռնել), դա էլ նորմալ է: Ասացեք. “Ամեն ինչ լավ է, վաղաժամ վերադարձիր Աստծո մոտ, եթե ցանկանում ես: Բայց եթե կցանկանաս մնալ, ես կսպասեմ քեզ հենց այստեղ, երբ դու հայտնվես”: Ձեզ անհրաժեշտ է ուղղակի շփվել այդ երեխայի հետ: Եվ դուք պարտավոր եք իմաց անել երեխային, որ նա կարող է ընտրել”:

Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք չեն համաձայնվի ինձ հետ: Բայց այն ակնթարթին, երբ փոքրիկ ձվաբջիջն ու փոքրիկ սպերմատոզոիդը համախմբվում և որոշում են ընդունում սկսել բազմացման պրոցեսը, նրանք ձևավորում են բջջային գիտակցությունն ու հիմնում են կյանքը: Այսպիսով, անմիջապես, զարգացման փուլի այդ ամենասկզբում, սկսեք արդեն շփումը: Եթե դուք գտնվում եք նորածնային փուլում, և ոչ ամեն ինչ է լավ ընթանում, առաջին հերթին դուք փորձում եք հնարավորինս սեղմ կապ հաստատել ձեր մոր հետ, քանզի շփման հիմնական մասն անմիջականորեն մոր մտավոր պրոցեսի միջով է անցնում և միանգամից փոխանցվում է երեխային: Եվ լսեք ուշադիր: Երեխան կարող է հստակորեն հասկանալ ձեզ, այդ պատճառով անմիջապես սկսեք շփվել նրա հետ:

Սկսեք ասել այդ երեխային. “Լսիր, Երկրային ոլորտն այնքան էլ վատ չէ, որքան կարող է քեզ թվալ: Ես համոզված չեմ, որ դու վերջնական որոշում ես ընդունել: Եթե դու դեռ կասկածում ես, թե արդյո՞ք սա այն ժամանակն է և տեղը, որպեսզի դու լույս աշխարհ գաս, ես կարող եմ ընդամենը խնդրել, որ դու ինձ թույլ տաս օգտակար լինել քեզ: Եթե ընտրում ես վերադարձը տուն, ուրեմն, որքան էլ որ դա ծանր է մեզ համար այստեղ, մենք քեզ բարեհաջող ժամփորդություն ենք մաղթում: Խնդրում եմ, ճամփորդիր իմ լույսի ներքո: Ինչպիսին էլ որ լինի քո ընտրությունը, գիտեցիր, որ ես ընդունում եմ քո ամբողջ էությունը: Կլինես արդյոք դու մեզ հետ այստեղ մեկ ժամ, մեկ օր կամ ամբողջ կյանքում, ես այստեղ եմ ոչ նրա համար, որպեսզի դատեմ քեզ”: (Համոզվեք, որ երեխան գիտի, որ դուք չեք պատրաստվում դատել, սխա՞լ է նա, թե՞ ճիշտ: Եվ եթե նա ցանկանում է վերադառնալ տուն (մեռնել), խնդրում եմ, մի՛ խանգարեք նրան):

Ես ուսուցիչ եմ, աշխատում եմ սաստիկ չարացած երեխաների հետ: Ես նրանց սիրո էներգիա եմ ուղարկում և խոսում եմ նրանց հետ ոչ բանավոր, այլ մտքի միջոցով: Բայց նրանք այնքան լիքն են սեփական չարությամբ ու վրդովմունքներով, որ իմ այդ էներգիան ուղղակի հետ է ցատկում նրանցից: Կա՞ արդյոք էլի ինչ-որ բան, ինչ ես կարող եմ անել, որպեսզի ցրեմ այդ զայրույթը:

ԿԻՐԱԷԼ. Նախ և առաջ, ուրիշների պես մի՛ հրաժարվեք նրանցից: Դա առաջինն է: Իսկ հետո, կա՛ էլի ինչ-որ բան, ինչ դուք կարող եք անել: Ընտրեք այն երեխային, ում հետ հատկապես դժվար է ձեզ համար, և հաջորդ երկու- երեք օրը նրան մաքուր սիրո սպիտակ լույսն ուղարկեք:

Խոսեք այդ երեխայի հետ այնպես, ինչպես ինքներդ կցանկանայիք, որ խոսեին ձեզ հետ, երբ դուք նրա տարիքում էիք: Եթե դուք կասկածում եք, թե ինչպես խոսեք, հարցրեք ձեզ. “Ինչպե՞ս ես կցանկանայի, որ ինձ հետ խոսեն, եթե ինքս լինեի նրա տարիքում”: Ինչպիսի պատասխան էլ որ ի հայտ գա, անկախ ամեն ինչից, հետևե՛ք դրան, քանզի Բարձրագույն Խրատը, բարեկամս, հենց այն է, ինչը կաշխատի ձեր դեպքում:

Արեք այնպես, որ ձեր բարձրագույն եսն ամեն օր ձեր կողքին գտնվի և անդրադարձվի ձեզ հետ:

Ի՞նչ կարող եմ անել, եթե ես իսկական, մեծ սեր չեմ զգում իմ երեխաներից մեկի հանդեպ:

ԿԻՐԱԷԼ. Եթե դուք երկու-երեք երեխայից ավել ունեք, համարյա ամեն մի այդպիսի ընտանիքում պատահում է, երբ ծնողներից մեկը կամ նույնիսկ երկուսն էլ երբեմն չեն անդրարարձվում իրենց երեխաներից մեկի հետ: Ես ի նկատի չունեմ, թե այդ երեխան նրանց դուր չի գալիս: Նրանք ուղղակի չեն անդրադարձվում: Դուք պետք է հասկանաք, որ այդ երեխան այստեղ է եկել, որ մասնակցություն ունենա մի բացարձակ այլ իրադարձության, որը ոչ մի կապ չունի իր և ծնողների միջև փոխհարաբերությունների հետ: Այդ երեխան եկել է, որպեսզի աշխատի մի ամբողջ շարք տարբեր փորձությունների վրա: Եվ հենց այդ ժամանակ Երկրային ոլորտ մտնելու նրա միակ հնարավորությունն էր` ընտրել հենց այդ ծնողներին: Ժամանակի ընթացքում ծնողների և երեխայի միջև անդունդը լայնանում և երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ թվում է, թե իրականում, դուք մեկմեկու նույնիսկ չեք էլ ճանաչում: Մեծամասնությամբ, ծնողները սկսում են մտածել, որ իրենք ինչ-որ բան սխալ են անում: Խնդրում եմ, հասկացեք, չկա մի օրենք, որտեղ ասվում է, որ միայն այն պատճառով, որ ծնողն ունի երեխա, այդ երկուսը պետք է անդրադարձվեն իրար հետ:

Նույնիսկ հաշվի առնելով այդ ամենը, ես այնուհանդերձ մի միջոց եմ առաջարկում: Այն հետևյալն է. սովորեք սիրել մեկմեկու, ոչ թե այն պատճառով, որ դուք պարտավոր եք, և ոչ այն պատճառով, որ այդպես գրված է մի ինչ-որ օրենսդրության մեջ: Ուղղակի նայեք երեխայի ներսը և հասկացեք իրոք, թե ինչով է նա ապրում: Մի՛ դատեք, ճիշտ է նա թե սխալ, այլ օգնեք մաքրել և կատարելագործել նրա կյանքի մասնիկները, ինչը ձեզ թույլ կտա օգնել ձեր երեխային նրա մանկության էվոլյուցիոն ժամանակաշրջանում:

Իսկ դու, զավակ, պարզիր, թե ի՛նչն է քո ծնողներին ստիպում ժպտալ, և օգնիր նրանց ժամանակ առ ժամանակ ծիծաղել: Արդյունքը կզարմացնի քեզ: Պարզիր, թե հատկապես ինչից են նրանք վախենում: Խորհիր, չե՞ս կարող դու արդյոք ցրել նրանց վախերը, ոչ այն պատճառով, որ հարկադրված կամ պարտավոր ես այդ անել, այլ ուղղակի այն պատճառով, որ դու իսկական հաղթանակ կկրես, առանց մենամարտերի մասնակցելու, ուղղակի կիսելով քո ծնողների հետ քո ճամփորդությունը:

Երբ դուք լույսի և սիրո առկայծում նկատեք ձեր դիմացինի մեջ, դուք կկարողանաք սկսել կառուցել ձեր փոխհարաբերությունները բացարձակ նոր ասպարեզում, ինչը կարող է մի նոր հիանալի ճամփորդության սկիզբը դառնալ:

Կա՞ արդյոք միջոց իմ, որպես մոր համար, ավելի լավ հաշվեկշռել տղամարդկային և կանացի էներգիաները, որպեսզի տամ այն իմ որդուն հոր բացակայության դեպքում:

ԿԻՐԱԷԼ. Նախ և առաջ թույլ տվեք ասել, որ դուք ամենահիանալի աշխատանքն եք կատարում: Դուք այնպիսի լավ բալանս ունեք տղամարդկային և կանացի էներգիաների միջև, որ ես չեմ կարծում, որ ձեր որդյակը կտառապի երբևիցէ դրանից: Եթե ես կարողանայի էլ դրան մի բան ավելացնել, իմ առաջարկը կլիներ` “հոգևոր հայր” կամ արական սեռին պատկանող ոգեպես կողմնորոշված մի անձնավորություն:

Գիտեք, տղային անհրաժեշտ է հասկանալ տղամարդկային էներգիայի ոգին, և դա միակ բանն է, ինչին կինը կարող է դժվարանալ սովորեցնել: Այդպիսով, ջանացեք, որ ձեր որդին երբեմն հյուր գնա ոգեպես կողմնորոշված տղամարդկանց: Նրանցից նա կսովորի այն, ինչ կցանկանա, և կգտնի ձեր ասած բալանսը:

Sambitbaba
27.09.2012, 08:40
Հարցեր և պատասխաններ - 2

Իմ իննամյա որդին խճճվել է ստի մեջ: Ես չեմ գիտակցում իմ սուտը նրա հանդեպ: Մի՞թե մենք ստել ենք նրան: Եվ ի՞նչ կարող ենք մենք հիմա անել:

ԿԻՐԱԷԼ. Այստեղ ճշմարիտներ ու մեղավորներ չկան, քանի որ դուք անում եք ընդամենն ամենալավը նրանից, ինչ կարող եք: Դուք կարող եք, սակայն, վերանորոգել այն, ինչ արդեն արված է: Ասացեք նրան. “Լսիր, ես մի քանի զարհուրելի սխալ եմ թույլ տվել: Նրանցից մեկն այն է, որ ճիշտ այնպես, ինչպես դու, ես էլ իմ կյանքում սովորել եմ ստել: Ի՞նչ կասես, եթե երկուսս էլ փորձենք չստել մեկ շաբաթվա, երկու, երեք շաբաթվա ընթացքում, կամ ցանկացածդ յուրաքանչյուր այլ ժամանակահատվածում: Ուղղակի բոլորովին չստենք մեկմեկու: Եվ ոչ մի հետևություն, լա՞վ: Ոչ մի հետևություն: Ես հարցնում եմ քեզ մի բան, և դու ճշմարիտն ես ինձ ասում, բայց դու պետք է պատրաստ լինես նրան, որ ես էլ եմ ճշմարտությունն ասելու”:

Դուք պետք է սկսեք մի ինչ-որ բանից: Ես գիտեմ, որ երեխաները հաճախ են դրա վրա խաղում, հատկապես, երբ հայրն ու մայրը մեկտեղ չեն ապրում: Երբեմն նրանք անում են այդ ծնողներից ամեն մեկի հետ առանձին, որպեսզի արժանանան ուշադրության, որն իրենց անհրաժեշտ է ստանալ այն ծնողից, ումից չեն ստանում: Այսպիսով, եթե երեխան դադարի ստել ձեզ, նա հետ կվերադառնա ստին, երբ մյուս ծնողի հետ է գտնվում, դա նրա միջոցն է ցույց տալ մյուս ծնողին, որ ձեզ բոլորիդ դեռևս ահագին աշխատանք է սպասվում:

Դա կարող է հեշտ չլինել, բայց դուք ստիպված եք պարզել այդ հարցը բոլորդ միասին, ինչպես ընտանեկան միասնություն: Դուք ստիպված կլինեք ասել. “Լսիր, այլևս չի կարող այսպես շարունակվել: Մենք, բոլոր երեքս էլ, հարկադրված ենք մի միջոց հնարել, թե ինչպես հաղթահարենք այս իրավիճակը: Մենք մեր ամբողջ կյանքը միասին ենք լինելու, և մենք պարտավոր ենք մի բանից սկսել: Թո՞ղ որ դա լինի Ճշմարտությունը”:

Իմ չորսամյա որդին միշտ տանն է, ինձ հետ: Ո՞րն է լավագույն միջոցը՝ հաղթահարել նրա զգացմունքները, ինչպիսիք են, օրինակ, զայրույթն ու թախիծը:

ԿԻՐԱԷԼ. Ես ընդամենը ձեզ խորհուրդ կտայի զգացմունքների առավել հնարավոր քանակություն արտաբերել այնտեղ, որտեղ գտնվում եք միայն դուք և ձեր որդին: Երբ սկսում են արտահայտվել նրա զգացմունքները, հնարավորություն տվեք անվտանգ արտահայտել դրանք: Գիտե՞ք արդյոք, թե ի՜նչ քանակության մարդկանց հետ է շփվում իմ մեդիումն ամեն օր, ում ծնողները չեն թույլատրել նրանց`արտահայտել իրենց զգացմունքայնորեն, հատկապես տղամարդկանց հետ, ում, երբ նրանք փոքր էին, ասում էին. “Տղաները լաց չեն լինում”:

Եթե ձեր տղան զգացմունքներ է ապրում, դուրս թողեք դրանք, թույլ տալով նրան քացի տալ ու գոռալ: Թող դրանք վերանան: Վերջիվերջո նա կհասկանա, որ դա այնքան էլ այն չէ, ինչ ինքն ի նկատի ուներ: Նա կսովորի նրան, որ ստիպված է իր զգացմունքները բառերով ուղեկցել: Ձեզ, հնարավոր է, դուր չեն գա այդ բառերը, բայց դրանում էլ սարսափելի ոչինչ չկա: Լսե՛ք նրանք: Մի՛ ճնշեք դրանք: Օգտագործեք դրանք իրենց ամբողջ ուժով և քաջալերեք դրանք: Համոզվեք, որ ձեր որդին իրոք ձեր հետ է խոսում: Ինչպիսին էլ որ լինի նրա զգացմունքը, քաջալերեք նրան, որպեսզի նա իր զգացմունքները բառերով ուղեկցի: Լսեցեք նրա խոսքերը ձեր ամբողջ սրտով: Նա կզգա ձեր սերն ու հարգանքը, և արդյունքում, կսովորի վստահել ձեր շփման այդ ընթացքին:

Ես միայնմակ մայր եմ: Իմ հարցն իմ ինը տարեկան որդու մասին է: Նա չափազանց խիստ է իր հանդեպ, ավելի խիստ, քան ես կցանկանայի: Ինձ հետաքրքիր է, դա տեղի է ունեցել, որովհետև ի՞նքն է ընտրել այդպիսին լինել, թե՞ դա մի բան է, ինչն ինձ հարկավոր է օգնել նրան թեթևացնել:

ԿԻՐԱԷԼ. Կոնկրետ այս դեպքում խստությունը իր նկատմամբ` անցյալ կյանքի խնդիր է: Այս կյանքում նրան դժվար է ապրել անցյալ կյանքում իր իսկ սահմանած չափանիշներով, որոնց նա չի կարողանում համապատասխանել: Նախ, հաճախ ասեք նրան այն մասին, որ նա հիանալի է հենց այնպիսին, ինչպիսին որ կա, որ ավելի լավը լինելու համար ոչ մի անհրաժեշտություն չկա ձգտել վերաբերվել ինքդ քեզ ավելի մեծ խստությամբ, և որ նա բացարձակ կատարյալ է հենց այնպիսին, ինչպիսին որ կա:

Երկրորդ, այդ իննամյա տղան ինտելեկտուալ ավելի շատ է զարգացած, քան համարում են մարդիկ` ոչ դուք: Նրա ինտելեկտուալ մակարդակը համապատասխանում է տասնհինգամյա երեխայի մակարդակին: Դուք կարող եք զրուցել նրա հետ որոշակիորեն ավելի բարձր մակարդակի վրա, քան մինչ այժմ:

Երրորդ, օգնեք նրան հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ առաջ է ընթանում իր սեփական արագությամբ: Նա, իրոք որ, փորձում է առաջ շարժվել շատ մեծ արագությամբ: Ասացեք նրան, թող չշտապի: Ամեն դեպքում, նա կգա՛ իր վերջնական արդյունքին: Կյանքը` ծնունդ չէ և այն, որտեղ դու կմեռնես: Դա ճամփորդություն է ծննդյան և մահվան միջև: Այսպիսով, օգնեք ձեր իննամյա որդուն հասկանալ, որ իր ամբողջ կյանքը, կոնկրետ այս ակնթարթին, - ճամփորդություն է: Հետո նա պետք է ընդունի այն փաստը, որ իր կյանքն այնքան բացարձակ կատարյալ է, որ դա ուղղակի անհավանակա՛ն է: Նրան կարիք չկա խիստ վարվել իր հետ: Ամեն օր, բարեկամս, նայեք ուղիղ նրա աչքերի մեջ և ասեք, որ սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա:

Ես գիտեմ, որ ծնողների մեծամասնությունն ասում է. “Ես սիրում եմ քեզ”: Դուք կարող եք դա թռուցիկորեն ասել, և դա նորմալ է, բայց ամեն օր նստեք նրա կողքին, նույնիսկ եթե նա ինը տարեկան է: Արեք այդ ուշ երեկոյան, երբ նա արդեն քուն է մտնում: Նայեք ուղիղ նրա աչքերի մեջ և ասեք. “Բոլոր առումներով, դու ամենակատարյալ որդին ես, որ ես կցանկանայի: Ես ցանկանում եմ շնորհակալություն ասել քեզ նրա համար, որ դու այդպիսին ես”: Իսկ հետո թող նա քնի հաջորդ ութ ժամը` այդ մտքի հետ միասին:

Իմ հարցը պատժելու մասին է: Կարո՞ղ եք արդյոք արտահայտվել դրա վերաբերյալ:

ԿԻՐԱԷԼ. Լավ հարց է: Ես լսել եմ, թե ինչպես իմ բարեկամ-ուսուցիչներից մեկն ասաց լսարանում. “Ապահովեք հետևանքները”: Դա քիչ ավելի խիստ է, քան ցանկալի կլիներ: “Հետևանքների” տակ հասկացվում է ոչ այնքան լավ բան: Ուղղակի հիշեք, որ կյանքը` փորձի ձեռքբերում է, իսկ այն ոչ միշտ է հեշտ տրվում: Երբեմն դուք իրոք ստիպված եք աշխատել ամբողջ կյանքերդ, որպեսզի դա ճիշտ հասկանաք:

Ես խորդուրդ կտայի նստեցնել երեխային ձեր առջև և լուրջ խոսել նրա հետ: Ասեք նրան անկեղծորեն. “Սա կարող է միակողմանի խոսակցություն լինել, բայց կարող է երկկողմանի էլ լինել: Եթե դու պատասխանես, այն երկկողմանի կլինի: Եթե ոչ, ուրեմն ուղղակի կիմանաս, թե ինչ եմ ես ցանկանում քեզ ասել, այդպիսով, հետագայում քեզ հեշտ կլինի պատասխանել ինձ”: Եթե դուք պատասխան չստանաք, դուք կդառնաք դասախոս: Իսկ գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում դասախոսների հետ: Ունկնդիրները քնում են, այդ պատճառով դուք ստիպված եք անել այնպես, որ ձեր խոսակցությունը երկկողմանի լինի:

Ուսուցիչներ, լսե՛ք: Պահպանեք երկկողմանի խոսակցությունը ձեր աշակերտների հետ, ժամանակ առ ժամանակ նրանց հարցեր տալու միջոցով: Ասացեք, ինչ ցանկանում էիք ասել, իսկ վերջում հարց տվեք: Ստիպեք նրանց պատասխանել: Երբ նրանք պատասխանեն. “Դե-այո”, - ասացեք. “Ներողությո՞ւն: Ես կգերադասեի մի հինգ-վեց իրար հետ կապված բառ լսել այդ “դե-այո”-ի փոխարեն: Այդժամ նրանաք կհարցնեն. “Ներողությո՞ւն: Ի՞նչ է դա նշանակում”: Ասացեք: “Լա՛վ է: Այ, սա՛ արդեն լավ է: Իսկ այժմ եկեք շարունակենք”: Երբ դուք ներգրավում եք նրանց զրույցի մեջ, կարող եք ուղղել նրանց ուշադրությունը` ընտրության հնարավորություններն ուսումնասիրելու վրա, իրենց պատասխանատվությունը գիտակցելու վրա, և լավ վերաբերմունքի` ձեր հանդեպ:

Sambitbaba
27.09.2012, 23:33
Հարցեր և պատասխաններ - 3

Ինձ դուր չի գալիս պատժելը, և ես հասկանում եմ այն, ինչ դուք ասում եք շփման մասին: Ես ուսուցիչ եմ, և հաճախ դժվարություններ եմ ունենում ինը, տաս, տասնմեկ տարեկան աշակերտների հետ: Ես ցանկանում եմ, որ նրանք հասկանան, որ եթե նրանք սխալ են վարվում, ուրեմն ստիպված են գիտակցել, որ չեն կարող ջրից չոր դուրս գալ: Անհանգստություն է հարուցում, որ այդ երեխաներից ոմանք վատ շրջապատ են ընկնում: Ես փորձել եմ խոսել նրանց հետ մտավոր, չնայած չգիտեմ, կխաղա՞ արդյոք դա որևէ դեր և կօգնի՞ նրանց գիտակցել իրենց վարմունքի հետևանքները:

ԿԻՐԱԷԼ. Ես ուրախ եմ, որ դուք խոսում եք նրանց հետ, օգտագործելով միտքը: Բայց երբեմն ձեզ անհրաժեշտ է ամբողջովին հնչյունավորել այն: Ասացեք նրանց. “Լսեք, ես չեմ ցանկանում, որ դուք մտածեք, որ այս անգամ ջրից չոր եք դուրս եկել: Ես ասում եմ ձեզ հենց հիմա, ամբողջ սրտով. “Ես չեմ ցանկանում ձեզ պատժել, որովհետև բանը դրանում չէ: Սակայն, եթե դուք շարունակեք անել այն, ինչ անում եք, գիտեցեք, որ դուք անպատիժ չեք մնա: Դուք ստիպված կլինեք պատասխան տալ, ինչ էլ որ դա լինի: Պա՞րզ է”:

Ինչո՞ւ շատ երիտասարդներ ընտրություն են կատարում թմրադեղեր օգտագործել:

ԿԻՐԱԷԼ. Խնդրում եմ, կոպիտ մի համարեք ինձ, բայց եթե ձեր երեխան գործ ունի թմրադեղերի հետ, նշանակում է ձեր շփման գծի վրա ինչ-որ տեղ կտրվել է ձեր կապը: Երբ այն կտրվում է, երեխաները սկսում են անդրադառնալ, ինչպես իրենց է թվում, իրենց շրջապատում գտնվող ամենալավ բաներին, և դա ոչ միշտ է, որ իրականությունն է: Թմրադեղերն իրենցից ներկայացնում են այն, ինչն իրականություն չէ: Ըստ էության, երեխաները դեռ պատրաստ չեն ռեալ իրականությանը: Այդ իրականությունը նրանք դեռ չեն հաղթահարել, այդ պատճառով պետք է այն փոխեն, և որպեսզի անեն այդ, սկսում են թմրադեղեր օգտագործել:

Ես շարունակում եմ զրույցը շփման մասին: Միշտ շփվեք ճշմարտության մեջ: Եվ հիշեք, որ դա` ձեզ ենթարկվելու համար նրանց վախ ներշնչելը չէ: Դա ազնիվ, բաց շփում է: Եթե դուք միշտ ճշմարտության մեջ եք գտնվում, ձեր հարաբերությունների մեջ կսկսի զարգանալ վստահությունը: Դա բերում է կրքոտ փոխհարաբերությունների ձեր երեխաների հետ, հիմնված ոչ այնքան հարգանքի, որքան սիրո, կրքոտ սիրո վրա:

Կարո՞ղ եք մի քանի խոսք ասել տարբերության մասին այն ղեկավարների միջև, որոնք, ինչ-որ բան ուժի դիրքերից ապացուցելու համար հակաճառում են ամբողջ ուժով, և այն ղեկավարների, ովքեր ուղղակի իրենց գործն են կատարում:

ԿԻՐԱԷԼ. Շնորհակալություն, սա հիանալի հարց է: Եթե դուք ղեկավար եք, ով հարկադրված է ուժ ցուցադրել, եթե դուք ստիպված եք փքվել կարևորությունից և հիշեցնել ձեր աշխատողներին, թե ով եք դուք, այդ դեպքում ես կասեի, որ դուք արդեն շատ խոշոր պրոբլեմ ունեք: Ճշմարտությունն այն է, որ մետաֆիզիկական աշխատանքում դուք երբեք հարկ չունեք ցույց տալ, որ դուք ղեկավար եք: Այսպիսով, եթե ձեզ պետք է ուրիշների հետ գոնե մի փոքր մեծամիտ լինել, հասկացեք, որ դուք դեմ եք գնում ամբողջ Արարմանը: Դուք մտածում եք ոչ թե այն լավ բաների մասին, ինչ կարող էիք անել ձեր հիմնարկության հետ, այլ ընդամենն այն մասին, թե ինչպես պաշտպանեք ձեզ հիմնարկում: Այդ պատճառով, դուք լուրջ խնդիր ունեք ձեր ձեռքին բռնած:

Եթե դուք ղեկավարեիք ձեր հիմնարկն այնպես, ինպես կցանկանայիք, որ վերաբերվեն ձեզ, դուք հաջողակ հիմնարկություն կունենայիք: Ճշմարտությունն այն է, որ դուք չեք ցանկանում, որ ձեզ թույլ մեկը ղեկավարի, որովհետև ղեկավարին անհրաժեշտ է որոշումներ ընդունել: Այդ պատճառով ցանկանում եք, որ ղեկեվարը լինի իր վրա վստահ մարդ, նա, ով ընդունակ է որոշումներ կայացնել: Մյուս կողմից, դուք չեք ցանկանում, որ ձեզ ղեկավարի մեկը, ով բարձրացնում է ձայնն ու գոռում է ձեր վրա, ով խաբում է ձեզ, կամ ով իր խոսքի տերը չէ: Այդպիսով ղեկավարեք հիմնարկն այնպես, ինչպես կցանկանայիք որ ձեզ հետ վարվեին. վճռական, արդարացի և հարգանքով:

Ներկայումս մարդիկ աշխատանքը ոչ միայն աշխատավարձի համար են ընտրում: Երկրային ոլորտի վրա այսօր ավելի ու ավելի են շատանում մարդիկ, ովքեր լավ են կատարում իրենց աշխատանքն ու ճանաչման կարիք ունեն: Ճանաչումը նրանց էներգիա է տալիս, որպեսզի ասեն. “Ես տիրապետեցի այս դասին: Իսկ հիմա թույլ տվեք նոր դասերի անցնել”: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ դա բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Իմ թանկագին բարեկամներ, մի՞թե հաճելի չէր լինի, եթե ձեր աշխատողներն այսօր հասած լինեին իրենց ամենաբարձր կարողություններին:

Բիզնեսի տեսակետից, ինչպե՞ս որոշել, թե ի՞նչ ասել է արդար եկամուտ:

ԿԻՐԱԷԼ. Ի՜նչ լավ հարց է: Գիտեք, արդար եկամուտը` երբ ձեր աշխատողների մեծամասնությունը երջանկությամբ է անում այն, ինչ որ անում է, երբ դուք կարող եք վճարել ձեր բոլոր հաշիվները, և դեռ մի փոքր էլ հետ գցեք: Ես կասեի, որ դա արդար եկամուտ է: Երբ դուք աշխատում եք մեծ գումարներ սարքելու համար, այդ դեպքում կարծում եմ, կարող եք մեծ անախորժություններ ունենալ մոտավորապես չորս-հինգ տարի հետո:

Գործատիրոջ հիմնական պատասխանատվությունն է`մարդկանց հնարավորություն ընձեռնել արդարացի աշխատավարձով աշխատելու համար: Եվ եթե դրանից հետո ձեզ մնում է դրամ, որը կարող եք տանել բանկ, ես կասեի, որ դուք արդար եկամուտ եք ստացել:

Sambitbaba
28.09.2012, 01:43
Հարցեր և պատասխաններ - 4

Երբ մենք գործի կամ հարաբերություների մեջ ենք մտնում, բերում ենք մեզ հետ մեր անձնական բեռը: Եթե մարդ վախ է զգում, կամ չլուծված խնդիրներ է բերում իր հետ, հաճախ լարված հարաբերություններ են դրսևորվում, ինչպես նաև վեճեր ու տարաձայնություններ: Ինչպե՞ս մենք կարող ենք լուծել խնդիրն այնպիսի կերպով, որ մարդիկ կարողանան հասկանալ այնպես, որպեսզի դրսևորվի գործի էությունը և փոխ-աջակցության զգացմունք ցուցաբերվի:

ԿԻՐԱԷԼ. Հիմնարկի ամեն մի աշխատող այնտեղ է գալիս իր սեփական, ինչպես դուք ասացիք, “բեռով”: Սովորեք կռահել, երբ ինչ-որ մի անձ չափազանց մեծ բեռ է տանում և փորձեք օգնել նրան բեռնաթափ լինել: Չափազանց մեծ բեռի մեջ սովորաբար լիքը հնոտիներ կան: Ամենն, ինչ պետք է անել, ազատել բեռը հնոտիներից: Այդժամ հարկ չի լինի նրանք կրել:

Յուրաքանչյուր հիմնարկում, յուրաքանչյուր օրգանիզմի մեջ, պետք է լինի մեկը, ով խոսում է երիկամների, սրտի, լյարդի, թոքերի և նույնիսկ ուղեղի հետ: Այդ մարդը պատավոր է հարցնել. “Ինչպե՞ս մենք կարող ենք դեն նետել ձեր բեռի մի մասը”: Խոսեցեք ձեր աշխատակիցների հետ: Դա աշխատանք չէ, դա կյանք ապրել է: Եթե ամեն մեկը ժամանակ գտներ մյուսին լսելու համար, նրանք ինքները կլուծեին ավելորդ բեռան հարցը: Մարկանց մեծամասնությունը կարող է ապաքինել ինքն իրեն, այդ պատճառով, եթե ձեր հիմնարկում ամեն մի աշխատող կարողանա մյուսների հետ անկեղծությամբ խոսակցել, ձեր բեռը կանհետանա:

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ձեզ շատ փող տալ, բայց այդ փողը ձեռք է բերված անազնիվ ճանապարհով, կազդի՞ արդյոք դա ձեր գործի վրա:

ԿԻՐԱԷԼ. Հիանալի հարց է, բարեկամս: Նախ և առաջ, ո՞վ պիտի դատի փողը: Եթե դուք գիտեք ձեր սրտում, որ նրանք ձեռք են բերված անազնիվ ճանապարհով` ասենք, գողացված են, - ուրեմն դուք ձեր վրա եք վերցնում այն կարմայի մի մասը, որը նրանք իրենց վրա կրում են: Եթե դուք հարկադրված եք հարցնել ինքներդ ձեզ. “Հետաքրքիր է, այդ փողի հետ ամեն ինչ կարգի՞ն է”, - այդ դեպքում, հնարավոր է, այո՛: Օրինակ, եթե ձեր բիզնեսը լիներ մարդ, և ինչ-որ մեկն ասեր նրան. “Լսիր, խմիր այս մի բաժակ թույնը”, - դուք թույլ կտայի՞ք, որ դա տեղի ունենար: Կարծում եմ, ոչ: Միևնույն է, կա՞ արդյոք այդ բաժակի մեջ նաև ադամանդ. եթե դուք մի կում անեք, դուք կմեռնեք: Եվ ի՞նչ օգուտ ադամանդից, եթե դուք մեռած եք: Դուք կարող եք մտածել. “Մի՞թե մենք չենք կարող նույնիսկ սպիտակ լույս ուղղել դրա վրա և ձևանալ”: Դուք կարող եք, բայց դա հետ կվերադառնա, բարեկամս:

Արժե՞ արդյոք, իրականում, վշտանալ HAARP և Boom Box ծրագրերի պատճառով: Միգուցէ կենտրոնանանք մեր ինքնակատարելագործման աշխատանքի վրա և չանհանգստանա՞նք այն մասին, ինչ մենք չենք կարող հսկել: Թե՞ մեզ հարկ է անդադար սպիտակ լույս և լավ թրթիռներ ուղարկել:

ԿԻՐԱԷԼ. Ահա, դուք հասկացաք դա: Ես չեմ ցանկանում, որ գործադուլային պլակատներով դուք փողոց դուրս գաք, բայց ես իրոք ցանկանում եմ, որ այդ ծրագիրներին դուք գիտակցաբար վերաբերվեք:

Դուք բջիջներից եք կազմված: Ձեր մարմնի ամեն մի բջիջ ունի մտքի իր սեփական գիտակցությունը: Եթե դուք ակտիվացնեք բավարար քանակի բջիջներ և ստեղծեք սպիտակ լույս կամ մտքի լավ թրթիռներ, ուրեմն կկարողանաք փոխել այն, ինչ տեղի է ունենում Տիեզերքում ի հակառակ լավի: Ո՞վ ներկայումս պետք է որոշի, թե ինչ է լավ և ինչն է վատ: Միայն դուք կարող եք դատողություններ անել ձեր համար: Եթե դուք նայում եք HAARP-ի խնդրին և այն ձեզ դուր չի գալիս, ուրեմն ձեր սերը կամ սպիտակ լույս ուղարկեք Երկրին կամ մթնոլորտին: Մեքենայաբար դուք դեր կխաղաք: Այս խոսքերը կարդացող ձեզանից շատերի համար սա կարող է անհասանելի թվալ, բայց թույլ տվեք ասել, որ դուք բոլորդ էլ ստիպված կլինեք հավատալ, որ դուք կարո՛ղ եք ձեր դերը խաղալ, առանց որևէ մեկին ինչ-որ վնաս պատճառելու: Տվեք ձեզ միակ հարցը. “Արդյո՞ք այդպես վարվելը կարող է մարդու ծագման պատճառներից մեկը լինել”: Եթե ի պատասխան կհնչի “այո”, օգնեք դրան ծլարձակել:

Զայրույթը չի կարող ինչ-որ բան փոխել, որովհետև զայրույթը` վախի մութ կողմն է: Երբ դուք զայրանում եք, նշանակում է, որ ձեր հոգու խորքում կա ինչ-որ բան, ինչից դուք վախենում եք: Վախը պատասխան չէ:

Աշխատելով ձեր վրա, որպեսզի արմատախիլ անեք ձեր սեփական վախերը, իսկ հետո սիրոն թույլ տաք մտնել ձեր մեջ, - դուք ազդում եք համաշխարհային պլանի վրա: Կենտրոնացեք ինքներդ ձեզ փոխելու վրա, և այդ ժամանակ ձեզ շրջապատող աշխարհը մեքենայաբար կփոխվի ձեզ հետ միասին: Երբ դուք դառնաք սեր, ուրիշ մարդիկ ձեր շրջապատում, ուղղակի գտնվելով ձեր ներկայությամբ, կվերափոխվեն: Սերը կտարածվի ձեզ շրջապատող ամեն ինչի վրա: Հենց այդպես եք դուք դեպի լավը փոխում աշխարհը ձեր շուրջ, - փոխելով ինքներդ ձեզ: Ձեզ հարկավոր չէ փողոց դուրս գալ և նշանակալի ինչ-որ բան անել, որպեսզի օգտակար լինեք աշխարհին: Դուք փոխում եք աշխարհը, ուղղակի աշխատելով ձեր վրա: Եվ եթե դուք կցանկանաք մի խումբ մարդիկ հավաքել մեկտեղ, որպեսզի ինչ-որ բան անեք սիրո մեջ, կամ կցանկանաք խորհրդածել մեկտեղ սիրո մեջ, - ընդունեք իմ ջերմ, խորին երախտագիտությունը:

Sambitbaba
28.09.2012, 06:01
3.

ՆՈՐ ԱՐԹՆԱՑՈՒՄ ԴԵՊԻ
ՔՐԻՍՏՈՍԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Կիրաէլի ճշգրտումները

ԿԻՐԱԷԼ. Ձեր առջև, բարեկամներս, գրքի այն գլուխն է, որը կստուգի ձեր նյարդաթելերը, քանի որ, գիտեք ինչ, ձեր հավատքների հին սիստեմներում` և ես դեն չեմ նետում դրանք, նրանք վատը չեն, և դա այն է, ինչին ձեզ սովորեցրել են, - ձեր հավատքների հին սիստեմներում ձեզ խնդրել են սպասել Քրիստոսի Լույսի վերադարձին:

Ես պետք է ձեզ ասեմ, բարեկամներս, որ Քրիստոսի գեղեցկությունը երբեք, երբեք ձեզ մենակ չի թողնի, քանզի, գիտեք, Քրիստիսի գեղեցկությունը` Արարիչ Աստծո Սիրո պրոեկցիան է: Այն հզորեցնում է իրեն ամենում, ինչ որ դուք անում եք:

Եվ այսպես, Քրիստոս, ում մասին մենք խոսում ենք: Դուք կարող եք, եթե ցանկանաք, տարբեր կերպ վերաբերվել Հիսուսին` որպես Հիսուս մարդ և որպես Հիսուս Քրիստոս: Ավելի լավ է, ես կասեմ դա ձեզ հետևյալ կերպ. ինչո՞ւ թեքել հայացքը մարդուց, որպեսզի տեսնել Քրիստոսին: Ինչո՞ւ թեքել հայացքը քաղաքական գործիչից, որպեսզի տեսնել սուտը: Ինչո՞ւ թեքել հայացքն ուսուցիչներից, որպեսզի տեսնել, որ նրանք վախենում են, որովհետև չեն կարողանում կամ չգիտեն, թե ինչպես սովորեցնեն: Ինչո՞ւ չնայել ուղիղ ուսուցիչների աչքերի մեջ և չասել. “Ամեն ինչ կարգին է: Մենք կարող ենք ձեզ օգնել”: Ինչո՞ւ չնայել քաղաքական գործիչի աչքերի մեջ ու չասել. “Իսկ միգուցէ դու փորձես մտածել Մեր, Մարդկանց հե՞տ”: Եվ թույլ տալ նրան գիտենալ, որ նա էլ երբեք մենակ չի լինի:

Ինչո՞ւ ուղղակի չբացել քո սիրտն այդ հիանալի մարդու առջև, ով քայլել է այս Երկրի վրա այդքա՜ն վաղուց: Այնքան շատ բան է նրա մասին ասված: Ինչո՞ւ ուղղակի անցնել ասածի կողքով: Ինչո՞ւ չնայել նրան, ինչ դուք կարդում եք և չսիրել այն տեղերը, որ ձեզ դուր են գալիս, և բաց թողնել նրանք, որ դուր չեն գալիս: Հնարավոր է, ձեզ դուր է գալիս այն տեղը, որտեղ նա մտավ տաճար և վռնդեց դրամավաճառների՞ն: Իսկ ի՞նչ, եթե դա այլաբանականորեն է ասված: Ի՞նչ, եթե այն ժամանակ նա ասաց մարդկանց տաճարում, որ պետք չի անցնել սահմանը և Աստծո տունը, Արարչի տունը, դրամափոխանակության կրպակ սարքել:

Իսկ ի՞նչ, եթե դուք, բարեկամս, կարողանայիք այնտեղ լինել այն օրը, երբ նա բոլոր մարդկանց բուժեց լուրջ հիվանդություններից: Ի՞նչ, եթե դուք կարողանայիք այնտեղ լինել այն օրը, երբ նա վերակենդանացրեց մեռածին: Կարծում եմ դուք էլ խոցված կլինեիք, ինչպես այն մարդիկ, ովքեր ներկա էին այնտեղ: Բայց, գիտեք, այս գիրքը կարդալուց հետո, դուք էլ չէիք վախենա, քանզի կիմանայիք, որ նա եղել է ամենավեհ էությունը, ով կարողացել է Քրիստոսի Գիտակցության ամենակենդանի Լույսը Երկրային ոլորտ բերել: Դուք կիմանայիք, որ նա շատ ավելի հիասքանչ է եղել, քան այսօր համարվում է:

Բայց ահա մի բան, ինչը նա կցանկանար, որ դուք գիտենաք. կարևոր չէ, թե Արարչի սերը գտնելու համար ինչ ճանապարհ եք դուք ընտրում, քանի նրանով գնում եք: Կարևոր չէ, թե ով է գրավում ձեզ այդ ճանապարհի վրա, կրոնավոր է նա, հոգևոր մարդ, թե էլի ինչ-որ մեկը: Նշանակություն չունի, թե ով է գրավում ձեզ այդ ճանապարհի վրա, քանզի դուք չեք կարող մոլորվել, եթե սիրո մեջ եք այնտեղ հասել: Եվ ինչպե՞ս դուք կարող էիք լինել առանց սիրո, եթե դուք մտածել եք Արարչի Ուժի` Սիրո ամենահիասքանչ արտահայտման մասին, որը միայն կարող է լինել:

Այսպիսով, երբ մենք խոսում ենք Լույսի այդ Վարպետի մասին, որի անունն է Հիսուս Քրիստոս, ես խնդրում եմ կարդալ սա սրտով: Վերադարձեք նորից ձեր Աստվածաշնչին և թույլ մի տվեք նրանց, ով կփորձի համոզել ձեզ, ասել, որ եթե դուք կարդում եք այն ոչ այնպես, ինչպես այն գրված է, այլ ինչ-որ այլ կերպ` ուրեմն վատ է: Դուք կարդում եք այն այնպես, ինչպես այն գրված է ձեզ համար, եթե դուք այդ անում եք, դուք կհայտնաբերեք մի գիրք, որն իրոք կկարողանաք օրհնել: Եվ այդ գրքի միջոցով բաժանելով ձեր ճանապարհը մասերի, դուք, կարող է պատահել, կորոշեք. “Ես այլևս սրա կարիքը չունեմ, ես հասկացա սա”: Եվ ես ասում եմ. ամեն ինչ կարգին է, ինչ էլ որ դուք ընտրեք, շատ ճանապարհներ թե քիչ, մինչև կիմանաք, որ գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, որը կարող է բերել ձեզ դեպի Արարիչը: Եվ դա` սիրո ճանապարհն է:

Sambitbaba
29.09.2012, 01:45
ԿԻՐԱԷԼ. Թող ձեզ հայտնի լինի, բարեկամներս, որ երբևիցէ Երկրի վրա քայլող մեծագույն Վարպետներից մեկը խնդրում է, որ ձեր խիզախությունը, հավատը և պատրաստակամությունը` մի ամբողջականություն դառնան: Ձեզանից ոմանք կոչում են Նրան “Հիսուս Քրիստոս”: Ձեզանից ոմանք կոչում են Նրան “Քրիստոս”: Ձեզանից ոմանք կոչում են Նրան ուղղակի “Հիսուս”: Եթե դուք դեմ չեք, ես կկոչեմ Նրան “Վարպետ Հիսուս””:

Բեթղեհեմում, Մարիամի և Հովսեփի ընտանիքում ծնված Վարպետ Հիսուսի էներգիան Երկրային ոլորտ է բերվել, որպեսզի իր դերը խաղա: Դա բացարձակ հիասքանչ էներգիա էր: Ձեր տարեգրական պատմությունը պնդում է, որ Նա սկսեց հրաշքներ գործել, երբ դեռ տասներեք տարեկան էր: Իրականությունն այն է, որ Նա սկսել է դա շատ ավելի առաջ, բայց այդ հրաշքները չեն ճանաչվել, քանզի Նա ձգտել է ուշադրություն չգրավել Իր վրա:

Մոտավորապես երեսուն տարեկանում Վարպետ Հիսուս սկսել է Իր անձնական մաշտաբային Անցումը: Ոմանք կարող են պնդել, որ Վարպետ Հիսուսի կենսական ուժի էներգիան վերակարգավորվել է, և ամենը, ինչի նա ձեռնամուխ է եղել դրանից հետո, նոր և նույնիսկ ավելի իմաստավորված գոյություն է ձեռք բերել: Այս հանգամանքը հայտնի կդառնա որպես “կենսական ուժի անցում” և երանելիորեն կճանաչվի որպես Քրիստոսի Գիտակցություն:

Քանզի մի անգամ Նա, ուրիշ մահկանացուների հետ մեկտեղ հերթի մեջ կանգնած, սպասում էր, մինչև Հովհաննեսը կկնքի իրեն հանուն Իր Հոր: Նրա կողքը կանգնած ժողովրդի բազմությունը ցնցում ապրեց, ականատես լինելով Վարպետ Հիսուսի փոխակերպմանը: Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ կյանքը մի նոր իրականություն տեղափոխվեց: Շառաչող ալիքի պես, Արարչի Էներգիան համակեց Վարպետ Հիսուսին: Այժմ Վարպետը նորից վերամիացավ Իրեն նվիրած ուժերի հետ, և Նա աշխարհ մտավ, որպեսզի համայն մարդկության բուժարարը դառնա:

Բոլորին, ով պետք է նկարագրեր Վարպետ Հիսուսի առաքելությունը, պարզ էր, որ ճշմարտությունը, որը Նա եկել էր տարածելու ամբողջ Երկրի վրա, - “Ապաքինում Սիրո միջոցով” ուղերձն է: Այդ բառերը կարող են արտասանվել երկու վայրկյանում: Բայց և այնպես, այն օրը և այն ժամանակ մարդկությանը չհաջողվեց ճիշտ հասկանալ Նրա պնդումը. “Ինչ էլ որ ես անեմ, կարող եք նաև դուք”: Նա իրոք ցանկանում էր, որպեսզի աշխարհը գիտակցի. հենց որ դուք հասկանաք, որ սերը կդիմանա բոլոր Անցումներին, այդժամ ամեն ինչ, ներառյալ Մայր Երկիրն ապաքինելու իրականությունը, - ուրախ իրադարձություն կդառնա, այնպիսի, ինչպիսին էլ հենց այն պետք է լինի: Ղեկի մոտ կանգնածներն այլևս չեն կարող վախի վարագույրի տակ պահել մեծամասնությանը: Քանզի հենց Մեծ Անցումը կբարձրացնի ձեր թրթիռներն այնքան, որպեսզի դուք գիտակցեք, որ սերը կհաղթի ամեն ինչ:

Շատ տարիներ առաջ, դեռևս փարավոնների ժամանակներում, պատմությունը բերնեբերան էր փոխանցվում: Օրինակ, գրքերը, որոնցից կազմվեց Աստվածաշունչը, մի քանի հազարամյակների ընթացքում բանավոր խոսք էին, որ փոխանցվում էին սերնդե սերունդ: Վերջիվերջո, այդ պատմությունները գրի առնվեցին ու թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով: Սակայն այլևայլ պատճառներով, այդ ընթացքում բնագրերը փոփոխությունների ենթարկվեցին: Ակաշայի Լրատուների օգնությամբ ես ցանկանում եմ փորձել ձեզ համար վերականգնել տեղեկությունների մի մասը: Ակաշան` տարածք է, որտեղ գրի է առնվում ամենը, ինչ երբևիցէ տեղի է ունեցել կամ տեղի կունենա: Ամեն ոք կարող է անդրադառնալ այդ գրություններին, բայց առայժմ, քանի դեռ դուք բավական փորձ չունեք դրանում, թույլ տվեք թարգմանել ձեզ համար:

Գիտեցեք, որ ես այստեղ եմ ոչ թե նրա համար, որ վիրավորեմ ինչ-որ մեկի, հատկապես նրա կրոնական համոզմունքները: Եվ նմանապես կարիք չունեմ ապացուցել իմ իրավացիությունը, քանզի չունեմ անհրաժեշտություն ընդհանրապես ինչ-որ բան ապացուցել: Ես ցանկանում եմ ընդամենը փորձել ձեզ ցույց տալ իրերի վրա հայացքի մի այլ ճանապարհ, և շարադրում եմ ուղղակի փաստերի շարք, որը Ճշմարտություն եմ համարում:

Կրոնը` Վարպետ Հիսուսի ուսմունքի մեկ մասն էր ընդամենը: Նա արդարև հարմարեցրել էր Իր էներգիան Երկրային ոլորտի հետ այնպես, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ամեն մարդ կատարելապես տիրապետում է իր չորս մարմինների համակարգին, որը բաղկացած է առաջին հայացքից իրարից բաժան թվացող թրթիռներից. ֆիզիկական, զգայական, մտավոր և հոգևոր: Եթե թերթեք Աստվածաշունչը, կգտնեք քաղվածքներ այս բոլոր չորս մարմիններն ապաքինելու Հիսուսի հնարավորությունների մասին: Երբ տեղի է ունենում չորս մարմինների միացումը, Տիեզերքում սկսում են հրաշքներ ծաղկել:

Աստվածաշնչում շատ պատմություններ կան Վարպետ Հիսուսի և Նրա հիանալի աշխատանքի մասին: Սակայն մեկնիչը հազվադեպ է հասնում այն վառ էներգիայի իսկական ըմբռնմանը, որը կարող էր ներմուծել Վարպետ Հիսուս: Նրանք, ովքեր ճամփորդում էին Վարպետի հետ միասին, համախմբվեցին մտքի էներգիայի մի հսկայական, անվախ, միասնական համամտքի (մաստեմայնդ) մեջ, որպեսզի հզորացնեն չորս մարմինների Ճշմարիտ ապաքինումը:

Հաճախ հարց է ծագում. “Եթե Վարպետ Հիսուս տիրապետում էր ապաքինման այդպիսի ուժերի, ինչո՞ւ ամբողջական պայծառացման մեջ ընկան ընդամենը սակավաթիվ ընտրյալներ, այլ ոչ ամբողջ մարդկությունը”: Ճշմարտությունն այն է, որ կային նրանք, ովքեր, իրականում, չէին ցանկանում ապաքինվել: Պատճառները շատ են, չնայած մեծամասնությունը դրանց հետ չէր համաձայնվի: Նույնիսկ այսօրվա աշխարհում միևնույն հիվանդությունից կարելի բուժել ոմանց և ոչ` ուրիշներին: Վարպետը միշտ հարգանքով է վերաբերվում մարդկանց ազատ ընտրությանը: Հրաշքը երբեք տեղի չի ունենում առանց կրքոտ խնդրանքի:

Վարպետ Հիսուսի ուսմունքներն այնքան հսկայական են, որ գրված խոսքի ամբողջ հատորեներ են հարկավոր, որպեսզի նկարագրվեն Նրա գործերից ամենահասարակներն անգամ: Շատ պատմությունները կարելի է մեկնաբանել այնպես, ասես Վարպետ Հիսուս դատում էր, թե ով է ճիշտ և ով է սխալ: Իրականում, Նա իր առաքելությունն էր կատարում առանց վախի և դատողության, քանզի դրանք չէին անդրադարձվի Նրա ուսմունքների հետ: Նրա իսկական ուղերձն էր Սիրո և Ապաքինման վրա հիմնված Ճշմարտությունը: Վարպետ Հիսուս մի տեղ նկարագրել է Սերը` որպես Լույսի ամենամաքուր մտքի կուտակում, որը գալիս է ստացողի էությունը փայփայող Աղբյուրից: Ինչպե՞ս կարելի էր մտածել, որ նման էներգիան կարող է դատել իր եղբայրներին և քույրերին:

Այս գիրքը կարդացող քանի՞ մարդ է համարում, որ իր իրականության հիմնական խնդիրն է փողը կամ նրա չլինելը: Քանի՞ մարդ է գիտակցում, որ Վարպետ Հիսուս ինքն էր ապրում կարիքը, որպես մասն Իր իրականության:

Ասում են, որ Վարպետ Հիսուս մոտ 14 տարեկան էր, երբ նրա հայր Հովսեփը դժբախտ պատահարի շնորհիվ լքեց Երկրային ոլորտը: Մինչ այդ նրա ընտանիքը բավական բարեկեցիկ էր ապրում, քանի որ Հովսեփը լավ էր ապահովում նրան: Հովսեփի մահից հետո գործատերը խոստացավ, որ նշանակալի դրամական փոխհատուցում կվճարի ընտանիքին, որպեսզի օգնի հաղթահարել կորուստը: Երբ Վարպետ Հիսուս իր մոր և եղբայր Հակոբի հետ եկավ նրա մոտ, իրենց ասացին, որ այդ մասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել և դրամը չվճարեցին: Ընկճված, նրանք վերադարձան ընտանիքի մնացած անդամների մոտ: Այդ ակնթարթին Վարպետ Հիսուսին բախտ վիճակվեց ընտանիքի միակ կերակրողը դառնալ: Դրանից հետո Նա իր ամբողջ ընտանիքի հետ միասին ապրեց չքավորությունը և հասկացավ նրա իսկական իմաստը:

Այսպիսով, բարեկամներս, եթե ձեր վիճակն այնպիսին չէ, ինչպիսին դուք կցանկանայիք այն տեսնել, ուղղակի հիշեք այս ուղերձն ու գիտակցեք, որ եթե Վարպետ Հիսուս կարողացավ գտնել Ճշմարտությունն այդ իրավիճակում, ուրեմն, անկասկած, կարող եք նաև դուք: Վարպետի մասին շատ պատմություններ կան գրություններում, որոնց հասնել մարդկությունը դեռ չի սովորել: Մի օր այդ գրերը կբացեն բոլորի առջև, և շատ գաղտնիքներ բացատրություն կստանան: Ճշմարտությունն իրականություն կդառնա, և դա այն է, ինչ որ միշտ ցանակցել է մեծամասնությունը:

Sambitbaba
29.09.2012, 05:41
Իմացեք Ձեր “Ես”-ի մասին

Երրորդ Տարածքը` հավատամքների համակարգերի պատրանք է: Դուք այստեղ եք գալիս փորձությունների համար, և ամենը, ինչ իրականում ցանկանում եք` փորձել: Եթե դուք որոշել եք փորձել կարիքն ու տառապանքը` ուրեմն այդպես էլ կլինի: Սակայն դուք կարող եք դա փոխել, երբ պատրաստ կլինեք: Դա տեղի կունենա, երբ դուք կմտնեք “հարյուր տոկոսի կախարդանքի” մեջ; երբ ձեր կյանքում չեք ընրտի այլևս ամենակարճ ճանապարհները; երբ ուղիղ առաջ կգնաք, մինչև կստանաք այն, ինչն, ինչպես դուք գիտեք, արդարացիորեն ձեզ է պատկանում:

Այստեղ, Երկրային ոլորտի վրա ձեր ծախսած էներգիայի ամեն մի կաթիլ ծախսվում է նրա համար, որպեսզի դուք ավելի ու ավելի շատ իմանաք ձեր մասին, այնքան, որ կարողանաք նորից պայծառանալ և միասնական դառնալ Արարչի Էներգիայի հետ: Դա է ամենն, ինչ արեց Վարպետ Հիսուս: Նա եկավ Երկրային ոլորտ, որպեսզի փորձի ամեն հնարավոր բան, ինչ կարող էր: Նա իմացավ, թե ինչ է նշանակում լինել աղքատ, հիվանդ, ինչպես ապաքինել և ինչպես հրաշքներ գործել: Նա մահվան տառապանքը ճաշակեց նրա համար միայն, որպեսզի վերամարմնավորվի և ապացուցի, որ կյանքն անվերջ է, և որ մահը` ընդամենը տարանցիկություն է գիտակցության այլ մակարդակ: Նա նորից ծնվեց մեր աշխարհում, որպեսզի ավարտի Իր պարտավորությունների կատարումը Մայր Երկրի և մարդկության հանդեպ: Արարիչ Աստված ստեղծեց միջավայր, որտեղ Վարպետը կարող էր ոչ միայն փորձել, այլ նաև ամրապնդել Իր խոսքերը. “Ինչ էլ որ անեմ ես, կարող եք դուք էլ անել”:

Թույլատրելի են ցանկացած փորձություններ, քանի որ Քրիստիսի Էներգիայի մեջ ինչպե՞ս կվերաբերվեիք ինքներդ ձեր համար ընտրած տանջանքներին և տառապանքներին, եթե ձեզ թույլատրված չլիներ փորձել դրանք: Ի՞նչ, եթե Մեծ Արարիչ Աստված ասեր Վարպետ Հիսուսին. “Մենք պատրաստվում ենք քեզ Երկիր ուղարկել լիիրավ մարմնավորման, և դու միշտ կստանաս ամենալավը, ինչ որ կա: Դու երբեք որևէ խնդիր չես ունենա: Ուղղակի իջիր ցած, որպեսզի բուժես և ապաքինես մարդկանց, և արա ամենն, ինչ կցանկանաս անել Երկրային ոլորտի վրա: Իսկ հետո մենք քեզ հետ կվերցնենք երկինք Արարչի Էներգիա”: Ինչպե՞ս այդ ժամանակ Վարպետ Հիսուս հստակություն ձեռք կբերեր: Կստանա՞ր նա արդյոք դա, նայելով մարդկանց աչքերի մեջ և տեսնելով նրանց ցավը: Թե՞ ավելի լավ էր, որ այնուհանդերձ Նա հնարավորություն ունեցավ անձամբ ապրել այդ փորձը:

Այժմ, գտնվելով այնտեղ, որտեղ Նա միասնացած է Աստծո Ուժի հետ, Նա ոչ միայն գիտի ցավի և տանջանքների մասին, այլ նաև նրա մարդկային էությունն իրականում ապրել է դրանք: Նա գիտի ձեր փորձությունների ներքին աշխատանքը և այն, թե ինչ կերպ յուրաքանչյուր մարդ իր էվոլյուցիայի առաջընթացի համար անհրաժեշտ պատասխաններ պետք է ստանա:

Sambitbaba
29.09.2012, 10:56
Դատապարտություն և դիտում

Դատապարտությունն, ըստ երևույթին, այստեղ` Երկիր ճամփորդության անբաժանելի մասն է հանդիսանում: Շատ կրոնական հավատներ մի որևէ բարձրագույն էություն են ներգրավում, որը դատում է բարեշրջում ապրող ոգիներին: Երբ դուք երեխա էիք, ձեզ, հնարավոր է, ասել են, որ եթե դուք մի ինչ-որ վատ բան եք արել, ուրեմն Աստված ձեզ կպատժի կամ պատասխանի կկանչի: Մեծամասնությամբ դա միջոց է վախեցնել ձեզ և ստիպել համապատասխանել ցանկալի վարքի: Կարո՞ղ եք դուք ձեզ պատկերացնել Արարչի, որն անվերջ նայում է իր բոլոր արարչագործություններին և դատողություններ է անում նրանց` անխտիր բոլոր գործողությունների վերաբերյալ. լա՞վն են դրանք, թե՞ վատ:

Երբ դուք Երկիր եք գալիս փորձելու ամեն ինչ, այսպես կոչված “սխալներն” անխուսափելի են: Բայց ի՞նչ, եթե դրանք սխալներ չեն: Ի՞նչ, եթե դա ընդամենը միջոց է` ապրել այդ ճամփորդության էությունը, և միակ միջոցն է, որի օգնությամբ այդ կարելի է անել, քանզի իսկական դատողությունը գալիս է Սկզբնաղբյուր վերադառնալուց հետո միայն: Երբ մարդ հեռանում է այս իրականությունից (մահ), նա վերանայում է իր հենց նոր ապրած վերամարմնավորումը: Այդ դիտումը տեղի է ունենում Քրիստոսի Էներգիայի, բարձրագույն “Ես”-ի, և սովորաբար, պահապանի, ինչպես օրինակ, հրեշտակային էության ներկայությամբ: Ուսուցման դիրքերից դուք վերանայում եք, թե ինչպես մշակեցիք ձեր ամեն մի փորձությունը: Դուք մանրակրկիտ անցնում եք ձեր վերջին վերամարմնավորման ամեն մի ասպեկտի միջով, և եթե կլինի անգամ մի ինչ-որ դատողություն, դա կլինի միայն ձերը: Դո՛ւք եք որոշում, կարո՞ղ էիք դուք արդյոք այլ կերպ վարվել: Եթե դուք համարում եք, որ դասերից ոմանք այդպես էլ չեն ավարտվել, ուրեմն գրի եք առնում ձեր հաջորդ սցենարն այնպես, որպեսզի հնարավոր դարձնեք նրանց կրկնվելը ձեր հաջորդ կյանքում:

Օրինակ, դիտումը կարող է կենտրոնացվել անցյալ վերամարմնավորումներում ժլատության և հարստություն կուտակելու վրա: Ձեր հոգու մտադրությունն էր, հնարավոր է, - հասնելով չափավոր բարեկեցության, իմաստ գտնել գոյության հարմարավետ մակարդակի վրա: Սակայն դրա փոխարեն սևեռուն գաղափար դառավ մեծ հարստություն կուտակելը, և դուք չեք հոգացել անգամ նրանց մասին, ով հանդիպել է ձեր ճանապարհին: Մի օր հարստություն կուտակելու ձգտումն ուրախության կփոխվի այն պատճառով, որ դուք կենդանի եք և կարող եք կյանքում ամենահասարակ բաներն իրագործել, օրինակ, սիրելի լինել նրա համար միայն, որ դուք կաք, այլ ոչ թե նրա համար, թե դուք ինչ ունեք: Այսպիսով, գիտեք ինչ, բարեկամներս, անիմաստ է դատապարտել ուրիշի հարստությունը:

Sambitbaba
30.09.2012, 03:17
Վերադարձի ճանապարհը

Այդ առումով, մի անգամ ինձ հարցրեցին. “Եթե Աստված, որքան որ մենք գիտենք Աստվածայինի մասին, այդքան ճշմարիտ Աստված է և այդքան կատարյալ ու սիրող Աստված է, ինչո՞ւ Նա թույլ տվեց Իր միածին Որդուն գալ Երկիր և այդպիսի կյանք ապրել միայն նրա համար, որպեսզի վերջիվերջո խաչ բարձրանա և մեռնի խաչի վրա”: Ես բացատրեցի, որ, եթե դուք դրան այդ կերպ եք նայում, եթե դուք նայում եք Արարիչ Աստծոն և տեսնում եք Նրան Իր բարձրագույն իմաստության մեջ, ուրեմն դուք, հնարավոր է, չեք տեսնում այն, ինչ պետք է տեսնեք: Այստեղ խնդիրն այն չէ, թե Աստված ի՛նչ արեց Վարպետ Հիսուսի նկատմամբ: Խնդիրն, ավելի շուտ, այն է, թե Նա ինչ փո՛րձ թույլատրեց ապրել Վարպետ Հիսուսին: Ճիշտ, ինչպես ձեր սեփական կյանքում, բարեկամներս, երբ դուք աղերսում եք Նրան և հետո ասում եք. “Ինչպե՞ս Աստված կարողացավ անել դա իմ հանդեպ”: Աստված ոչինչ չի արել ձեր հանդեպ: Դուք ինքներդ եք ձևակերպել ձեր սեփական ծրագրերը: Դուք ինքներդ եք նախապատրաստել ձեր սեփական կյանքերը: Աստված ամբողջ ժամանակ ձեր կողքին է գտնվում Իր սիրով ձեր հանդեպ, բայց ձեզ հարկ է Նրա հետ կապ պահպանել: Ձեզ հարկավոր է լայն բացել ձեր սիրտը և ասել. “Իմ Աստված, թույլ տուր Քո որդուն, Վարպետ Հիսուսին, իմ սիրտը մտնել”: Իսկ հետո տեսեք, թե ինչ տեղի կունենա:

Վարպետ Հիսուս հաճախ էր խոսում սիրո ճամփորդության մասին` ծննդյան ակնթարթից սկսած: Բոլորը մուտք են գործում Երկիր, էներգիայի ամենամաքուր, “սեր” կոչվող ձևի մեջ, և միայն որոշ ժամանակ անց, ճանաչում են վախը: Երեխան, ծնվելով Երկրի վրա, ոչինչ չգիտի վախի մասին, քանի մեծերը, բարկության մեջ չեն բարձրացնում իրենց ձայնը նրա վրա: Այդ զգացումը մի նոր ձևով թրթռացող զգացմունք է ծնում, որը, բարձր էներգիայի շնորհիվ, հիշողության համակարգում պահպանվում է հետագա օգտագործման համար: Մարդկանց մեծամասնությունը, դեռևս մանուկ հասակում, սովորում է նույնացնել վախն այդ հուզիչ գրգիռի հետ, և այդ զգացողությունը հասուն կյանք է տեղափոխում, բոլորովին չհասկանալով, որ սերն էլ ճիշտ նույպիսի ուժ ունի:

Վախի հիմնական ձևերից մեկը դատարկության զգացումն է, Արարչի մոտ վերադառնալու հնարավորությունը կորցնելու վախը: Երբեմն թվում է, որ ձեր ճամփորդությունը բերնեբերան լիքն է ունեցածդ կորցնելու ցավով և տառապանքով: Ես վստահեցնում եմ ամեն մի բարեշրջվող հոգու նրանում, որ դա անհնար է: Յուրաքանչյուր հոգի ընտրություն է կատարել Արարչի մոտ վերադառնալ, և փոխվում է միայն վերադարձի ժամանակվա ընտրությունը: Արդյունքը միշտ նույնն է լինելու, քանզի Արարիչը քաջալերում է ամենն, ինչ վերաբերում է վերադարձի ճամփորդությանը: Հիշեք, որ ամեն ինչ ուղղված է այդ էներգիայի վրա, և ըմբռնման մեջ այն բանի, ինչ որ բերեց ձեզ համար Վարպետ Հիսուս, ոչ ոք թերի չի մնա:

Sambitbaba
30.09.2012, 23:10
Սեր և ապաքինում

Ինչպես ես արդեն ասել եմ, մինչև Երկրի Չորրորդ Տարածք անցնելը մարդկությունը կհասկանա սիրո հիմնական միտքը և կսկսի ընդառաջ գնալ սիրո ձևերից ամենասքանչելի ձևին, որն է` ագապե՛ (agape): Դա էներգիա է, որը, փաստորեն, սնուցում է Հինգերորդ Տարածքը: Երբ դուք իրոք հասկանաք սիրո իմաստը, ձեռք կբերեք ունակություն` Սիրել Ինքներդ Ձեզ: Սիրո այդ տարատեսակն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի դուք կարողանաք սիրո շատ այլ ձևեր էլ տեսնել: Այդ պատճառով, անհնար է ապրել սիրո զգացմունքը, եթե չես սիրում, նախ և առաջ, Քեզ:

Մարդկանց մեծամասնությունը գիտակցում է, որ Վարպետ Հիսուս թույլ տվեց իր էությանը մարմնավորվել Երկրի վրա այն կերպով, որպեսզի նրա Սիրո և Ապաքինման ուսմունքները հավատամքների համամոլորակային համակարգ դառնան: Այդ մեծ էներգիայի մեջ, որը սնուցել է ձեր Երկրային ոլորտը, բոլոր նրանք, ովքեր ընկալում են Նրա լույսն ու Նրա սերը, նույնպես գիտակցում են, որ Նա եկավ այստեղ, որպեսզի կրկին արթնացնի ձեր սիրո և ապաքինման ունակությունները:

Այս արթնացման մեջ դուք պետք է հասկանաք, որ դա հիրավի, - հիրավի վերաբերվում է ձեր ներքին զգացմունքին: Դա հասկացումն է այն բանի, որ սերը` ուղղակի բառ է, բայց դրա հետևում կանգնած է մի ըմբռնում, որը կտեղափոխի ձեզ ձեր փնտրած գեղեցկության ամբողջականության մեջ: Այդ ըմբռնման շրջանակներում Վարպետ Հիսուս խոսում էր ամբողջ աշխարհում բոլոր եղբայրների ու քույրերի, ինչպես նաև Երկրի վրա քայլող բոլոր Մեծ Վարպետների ապաքինման մասին: Միշտ Քրիստոսի Գիտակցության մեծագույն ցանկությունն է եղել Երկրի վրա գտնվող ամեն մի էության արթնացնել դեպի հասկանալն այն մտքի, որ Քրիստոսի Էներգիան արդեն իսկ ձեր մի մասն է կազմում: Հասկանալը, որ Քրիստոսի Գիտակցունն արթնանում է ամեն մարդու մեջ, և այդ արթնացման մեջ ձեզ ընդամենը խնդրում են գիտակցել արթնացման գեղեցկությունը: Դա չի նշանակում նկարագրել նրա ամբողջ հսկայական հիանալիությունը, այլ գիտակցել ընդամենը, որ այն ձեր մի մասն է կազմում, և ուրեմն դուք էլ հանդիսանում եք Տիեզերքի մասը, քանզի Քրիստոսի Գիտակցությունը, բարեկամներս, Տիեզերքի մի մասն է:

Համամոլորակային մտքի կառուցվածքն առավելապես բացասականից մինչև առավելապես դրականը չափելու համար համախմբված ճիգեր կպահանջվեն: Եվ չնայած դրան, նրանք, ովքեր սկսել են տարածել լույս, կհայտնաբերեն, որ դա վարակիչ է և շատ ավելի է արդյունաբեր, քան վախը: Նրանք, ովքեր սեր են տեղափոխվում իրենց ուղեկիցների հետ միասին, ձեռք կբերեն ուժ, երբ նրանց էության մեջ սկսեն գերիշխել Ճշմարտությունը, Վստահելը և Կիրքը: Դա վերաբերվում է ձեր սրտի էներգիայի էությանը և միասնականության ձեր ըմբռնմանը:

Ամբողջապես կենտրոնացեք ձեր լույսի հզորացման վրա: Անելով այդ, դուք կվառեք լույսը Ձեր ներսում, և այն կտարածվի ձեր շուրջ` բոլորի վրա: Այդ լույսի տարածման հիմքում ընկած է Միասնականության Ճշմարտության ըմբռնումը: Աստծոն կարելի է շատ անուններ տալ և նայել Նրա վրա տարբեր միջոցներով, բայց գոյություն ունի Աստծո միակ Էներգիա: Եվ երբ Անցումն ավարտված է, և մենք վերադառնում ենք Աստծո Էներգիա, մենք դառնում ենք Աստված:

Լույսը, իր սեփական էությամբ, դառնում է Իր “Ես”-ի իրականությունը: Այդ իրականության մեջ նա ընտրում է միջոցներ, որոնցով ինքը պիտի թրթռա: Նա փոխակերպում է իրեն շատ մասնիկների մեջ, որոնցից յուրաքանչյուրը` ինչպես նաև մնացած բոլորը, - հետո Լույս է վերադառնում: Այդ Լույսի մեջ դուք կրկին կգիտակցեք ձեզ որպես ամբողջականության մասը, և հասկանալով ձեր ամբողջականությունը, նորից միասնական կդառնաք Ձեր “Ես”-ի հետ: Այդ պատճառով, ձեր սեփական տարածության մեջ գտնվող ամեն ինչ դուք հասցնում եք ձեր “ես”-ի` որպես Ձեր “Ես” բոցավառվելու հնարավորությանը:

Շատերը ձեզանից, ովքեր ընտրել են իրենց ուսուցումը կիսել ուրիշների հետ հաղորդատվության (չեննելինգ) կամ տրանս-մեդիումիզմի միջոցով, մի օր կապրեն այն, ինչ հստակ հասկացավ Վարպետ Հիսուս: Շատերին, ովքեր գալիս են ուսուցանելու, փառաբանում և այնքան խորն են սիրում, որ սերն անցնում է վախի, ինչը հարձակվում է նրա վրա, ում սիրում են, բերելով նրան մինչև մահվան անգամ, այդպիսով հնարավոր դարձնելով կրկին ու կրկին սիրելու հաճույքը: Պարզ ասած, մարդիկ կարող են սիրել մեկի կամ մի բան այնքան ուժեղ, որ շուտով զգում են, որ անկարող են այլևս ղեկավարել իրենց սիրոն, և սկսում են վախենալ նրանից, ինչ ջերմորեն սիրում էին: Վախի մեջ նրանք կարող են սպանության հասնել, այն բանի համար միայն, որ ապացուցեն, որ իրենց սիրելին մահկանացու է: Հետո նրանք պիտի մեծարեն նրան, տուրք տան նրա հիշատակին, և իրենց սերը ցուցադրեն: Հենց այդպես վարվեցին նրանք Վարպետ Հիսուսի հետ: Ընդ որում Նա ասաց հետևյալը. “Մի՛ ձգտեք գիտակցել իմ “ծանր” ճակատագիրը, այլ թափանցեք միայն խորը ձեր հոգու մեջ, որպեսզի վերհիշեք, որ դուք և ես միասնական ենք, և այդ իմաստով, իմ սերը` ձեր սերն է: Գնացեք ճիշտ նույն կերպ, ինչպես եկել եք` սիրո միջով”:

Sambitbaba
01.10.2012, 02:47
Հարցեր և պատասխաններ - 1


Նո՞ւյնն են արդյոք Աստված և Հիսուս, ինչ որ մենք ենք, սակայն ավելի բարեշրջված:

ԿԻՐԱԷԼ. Այո, դա այդպես է: Երբ դուք ասում եք, որ նրանք ձեր նման են, դա ճշմարտություն է: Նրանք Լույսի Էություններ են, լույսի կազմության ճիշտ նույնպիսի մասեր, ինչպես և դուք: Մի՛ սահմանափակեք ձեզ Երրորդ Տարածքը փորձարկող երեքտարածքային մարմնով: Ճշմարտությունն այն է, որ դուք` Լույսի Էություն եք, կամ էներգիայի կազմություն, որն Արարչի, կամ Աստվածային Էներգիայի մասնիկն է: Մարդու կերպարանքով եկած Հիսուս Քրիստոս էլ ճիշտ նույնպիսին էր, ինչպես դուք:

Ինչո՞ւ Հիսուս` Աստծո որդին է:

ԿԻՐԱԷԼ. Ճիշտ նույն պատճառով, ինչով որ դուք էլ` Աստծո որդին կամ դուստրն եք, բարեկամս: Մենք բոլորս` Արարչի Էներգիայի պրոեկցիաներ ենք: Վարպետ Հիսուս Երկիր եկավ, որպեսզի նոր լույս բերի և ցույց տա Սիրո և Լույսի ճանապարհը: Դա ձեր Արարչի ընտրությունն էր` ձեզ հնարավորություն տալ տեսնել, թե դուք ինչ տեսք ունեք: Վարպետ Հիսուս ցանկանում էր ցույց տալ ձեզ, թե ինչպիսին դուք կարող էիք լինել ի համեմատ նրա, ինչպիսին ընտրում եք լինել:

Հարկ եղե՞լ է արդյոք Հիսուսին գործ ունենալ կարմայական հարցերի հետ:

ԿԻՐԱԷԼ. Անկասկած, բարեկամս, Նա ուներ կարմայական հարցեր, որոնք ստեղծել էր իր կյանքում: Հասկացեք, դա Նրա առաջին աշխատանքն էր Վարպետի որակի մեջ: Նա բազմաթիվ կյանքեր չի ունեցել մինչև Երկրի վրա Իր աշխատանքը սկսելը: Նա ստեղծված էր Աստծո կերպ, որպեսզի մահկանացու դառնա: Ասելով “Աստծո կերպ”, ես ի նկատի ունեմ լույսի էություն, որը մահկանացուի մարմին է գալիս: Հիսուս ստեղծում էր կարմա իր կյանքի մեջ, և ստիպված էր լավ ծանոթանալ դրան, որպեսզի հասկանար, թե ինչ է դա:

Ովքե՞ր էին Հիսուսի Ուղեկիցները:

ԿԻՐԱԷԼ. Ուղեկիցներից երկուսն էին Գաբրիելն ու Միքաելը: Նա փաստորեն աշխատում էր հրեշտակապետերի հետ, բայց մի մոռացեք, որ Նա մուտք ուներ Քրիստոսի Գիտակցություն, ինչը ենթարկվում է, ձեր թույլտվությամբ, միայն Արարչին: Նա օգտագործում էր նաև Հրեշտակային Իրականությունը, որպեսզի փոխանցի Իր մտադրությունները Մարիամ Մագթաղենացուն, Պետրոսին, Հովսեփին և մնացած բոլոր Առաքյալներին:

Ո՞վ է ամենաշատ ազդեցությունն ունեցել Հիսուսի վրա նրա երիտասարդ տարիներին:

ԿԻՐԱԷԼ. Վարպետ Հիսուսի երիտասարդ տարիների վրա ամենաշատ ազդեցություն է գործել գիտելիքների տիրապետող բրուտագործ մի առևտրական, ով շատ էր ճամփորդում: Վարպետ Հիսուս հաճախ էր լսում նրա պատմություններն այնպիսի բաների մասին, որոնք չկային այնտեղ, որտեղ ինքն էր ապրում: Վարպետ Հիսուս տեսնում էր, որ աշխարհում շատ ավելի բան կա, քան ինքը կարող է կռահել, և Նա որոշեց, որ իրեն անհրաժեշտ է լայնացնել իր գիտելիքների սահմանները:

Քիչ բան է հայտնի Վարպետ Հիսուսի կյանքից մինչև նրա 30 տարեկանը, բայց դա “ծանր փորձություններով և զրկանքներով” լի կյանք էր: Արարիչ թույլ էր տվել Նրան քննության ենթարկել իր կյանքը, ինչպես ձեզ էլ է թույլատրված: Սակայն ձեզանից շատերը կրկնել են իրենց փորձությունները տարբեր կյանքերի ընթացքում, իսկ Վարպետ Հիսուս զուրկ էր կրկնության այդպիսի շռայլությունից: Նա ստիպված էր ավարտել ամենն, ինչ կարող էր, մեկ կյանքի ընթացքում, այնինչ ձեզանից շատերը շատ կյանքերում աղքատ են եղել, կամ շատ կյանքերում փորձել են վատ փոխհարաբերություններ, կամ մի քանի կյանքերում հիվանդ են եղել: Հնարավոր է, մի օր ձեզ պետք է թողնել նման փորձը հետևում և սկսել գիտակցել, որ Հիսուսի նման, դուք էլ կարող եք ամեն ինչ իր ավարտին հասցնել:

Sambitbaba
01.10.2012, 22:21
Հարցեր և պատասխաններ - 2


Ենթարկվե՞լ են արդյոք փոփոխության Վարպետ Հիսուսի ուսմունքները նրա խաչ բարձրանալուց հետո:

ԿԻՐԱԷԼ. Ձեր հարցն առնչվում է պատմության մեջ այն խնդրին, որը շատ ծաղկեցնում են, և այս հարցի պատասխանն անխուսափելիորեն կխորտակի մարդկանց շատ համոզմունքներ: Այդ պատճառով, ինչպես և առաջ, ես կոչում եմ ձեզ կյանքում ոչինչի չվերաբերվել որպես անառարկելի ճշմարտության, քանզի ամեն ինչում տեղ կա մեկնաբանության համար:

Պողոսն ու Պետրոսը` Վարպետի կողքին աշխատող երկու չտեսնված հզոր արարածներ էին: Ես ընտրում եմ նրանց, քանզի նրանցից ամեն մեկը կարևոր ավանդ պետք է ներմուծեր Վարպետի աշխատանքի մեջ:

Պետրոսը պետք է կատարելության մեջ շարունակեր այն, ինչ սկսել էր Վարպետ Հիսուս: Նա պետք է կատարեր մի ճամփորդության, որը կստեղծեր տեղեր, որտեղ նրանք, ում Պետրոսը կսովորեցներ, կկարողանային շարունակել Քրիստոսի ուսմունքները: Իր կյանքի մեծ մասը նա հավատարիմ մնաց ապաքինման, սիրո խոսքերը տարածելուն և կենտրոնանալուն վերադարձի վրա դեպի Արարիչը:

Պողոսը… Ներկայումս ընդունելի է թվում, բայց և այնպես, երբ Պողոսի խաղացած դերը սկսի բացահայտվել, շատերը կարող են զինված գործողությունների հասնել: Ինչո՞ւ: Որովհետև, երբ Պետրոսը կատարում էր իր աշխատանքը, վաղ քրիստոնեաները համարյա ամենուր սկսեցին հետապնդումների ենթարկվել: Սկսզբում քրիստոնեության տարածումն այնքան էլ չէր անհանգստացնում իշխող դասակարգին, քանի որ հետնորդների մեծամասնությունը ցածր սոցիալական ծագում ուներ: Բայց երբ իրավիճակը սկսեց փոխվել և Վարպետ Հիսուսի ուսմունքները սկսեցին հետաքրքրել հասարակության բարձր խավին էլ, գիտակցության մեջ անցումը բերեց պետության եկամուտի քչացմանը: Ներդրումները, որոնք նախկինում լցնում էին գանձարանը, այժմ ուղղվեցին դեպի Վարպետ Հիսուսի հետնորդների կողմից հիմնված եկեղեցիները:

Հույները, որ հարյուրամյակների ընթացքում զարգացնում էին մշակույթն ու արվեստը, հզոր Հռոմեական Կայսրության հետ կռիվ տալու հետ մեկտեղ հանկարծակի նկատեցին, որ պետական եկամուտներն ինչ-որ կերպ կրճատվում են: Ոչ հունական, և ոչ էլ հռոմեական բանակները բավարար ուժեղ չէին, որպեսզի միաժամանակ պայքարեին, մի կողմից` պատերազմի դաշտում, և մյուս կողմից` Հիսուսի ճանապարհն ըտրողների պատճառով եկամտի կրճատվելու դեմ:

Պողոսը տեսավ հնարավորությունը` դանդաղեցնել Քրիստոսի Գիտակցության հետնորդներին անխղճորեն կոտորելու պրոցեսը: Նա համաձայնություն կնքեց Հելլենիստական Կայսրության և նոր քրիստոնեության առաջնորդների միջև, որի համաձայն պետությունը կարող էր գործել որպես կրոնական կազմակերպություն և, այդպիսով, եկեղեցու` պետությունից անջատվելու պատրանք ստեղծել: Ժամանկի ընթացքում այդ համաձայնությունն սկսեց իր սեփական կյանքով ապրել, և ուժերի հարաբերությունը թեքվեց Եկեղեցու կողմը: Դրանից բացի, քրիստոնեաների քանակի էական ավելացման պատճառով Եկեղեցին, փաստորեն, դարձավ մի ուժ, որը սկսեց կառավարել այդ երկու պետությունները:

Եկեղեցին իրոք, այնպիսի ուժ ձեռք բերեց, որ անհրաժեշտություն ծագեց մասնատել այն, որպեսզի վերակարգավորվի ուժերի հարաբերակցությունը: Այդպիսով, այն ժամանակներից սկսած, պատերազմների մեծամասնությունը վարվում էր հանուն կրոնի:

Ճշմարտությո՞ւն է սա, թե՞ Յոթերորդ Տարածքից եկած մի ինչ-որ էներգիայի զառանցանքը… Այդ հարցի պատասխանը կգտնի ձեր սիրտը, հենց որ գիտակցի դրա հնարավորություններն ամբողջությամբ և սկսի կտորները հավաքել մեկտեղ: Իսկ դուք, ում այդպիսի հնարավորությունները կարող են տխրեցնել, հիշեք, որ եկել է ժամանակն արթնանալ դեպի այն, ինչը թրթռում է, եթե ոչ հիմա, ուրեմն, կարող է պատահել, շատ շուտով:

Sambitbaba
02.10.2012, 08:27
Հարցեր և պատասխաններ – 3

Ըստ երևույթին, որոշակի ձև տալով կրոնին, քրիստոնեական եկեղեցու Նիկիական տիեզերական ժողովը, Աստվածաշունչն ստեղծելիս, նրանից բացառեց կանացի էներգիայի հիմնական մասը: Ե՞րբ տղամարդկային գերակշռությունը կսկսի շարժվել դեպի ավելի հավասարակշռված “տղամարդկային-կանացի” կողմնորոշումը:

ԿԻՐԱԷԼ. Եվ նորից այս հարցը դուռ է բացում կարծիքների մեջ մեծ տարաձայնությունների համար: Նույնիսկ այսօրվա Աստվածաշունչն է վկայակոչում այն փաստը, որ հենց կանացի էներգիան էր առաջինը, ով ճանաչեց Վարպետ Հիսուսի առաջին վերամարմնավորումները: Աստվածաշունչը նմանապես ցույց է տալիս, որ առաքյալները հրաժարվեցին այդ մեծ իրադարձության ականատեսները լինելուց: Դուք կարող եք զարմանալ, թե ինչո՞ւ մեծ Վարպետն ընտրեց հենց կանացի էությանն Իրեն ցույց տալ առաջին անգամ: Ամեն ինչ շատ պարզ է: Թե ամբողջական էության մեջ, և թե հավասարակշռված “տղամարդկային-կանացի” էության մեջ, կնոջն ավելի հեշտ է եղել հստակության բերել ինտուիտիվ ըմբռնման միջոցով: Իսկ հիմա, գերակշռող տղամարդկային էներգիա ունեցող իմ բոլոր բարեկամներ, - խնդրում եմ, մի նեղացեք:

Անցյալի կանացի էներգիան հիմնականում գաղտնի է գործել, քանի որ դա շատ ավելի լայն տեսունակություն էր ապահովում: Այդ պատճառով պատմության մեծ մասը գրվել է տղամարդկային գերակշռության դիրքերց: Սակայն ճշմարտությունը, բարեկամներս, այն է, որ անցյալի վերաբերյալ ձեր հասկացությունների մեծ մասն ամուր հյուսված է կանացի էներգիայի հետ:

Նայեք ձեր այսօրվա ղեկավարներին և որոշեք ձեզ համար, չե՞ն գտնվում նրանք արդյոք ինչ-որ չափով որոշակիորեն կանացի ազդեցության տակ: Կարո՞ղ եք դուք պատկերացնել մեծ երկրի ազդեցիկ առաջնորդի, ով մտավորապես հիանալի զարգացած կին ունի, և իր ամենօրյա կառավարման մեջ չի ներգրավում այն հսկայական ինտուիցիան, ինչը վերջինս կարող էր առաջարկել: Այսպիսով, հարցրեք ինքներդ ձեզ, մի՞թե այնպիսի կանանց էությունը, ինչպիսիք էին Մայր Մարիամը, Մարթան, Մարիամ Մագթաղենացին, անկարող էր որևէ ազդեցություն թողնել այն ժամանակվա էներգիայի վրա:

Այո, բարեկամներս, փաստորեն, գոյություն ուներ մեծ ազդեցություն ունեցող կանացի էներգիա, բայց նրա համար, որպեսզի մարդկանց մեծամասնությունը համոզվի գոնե մտածել այդ մասին, անհրաժեշտ կլինի ավելին, քան իմ էներգիան է: Երբ ամեն ինչ կբացահայտվի, հենվեք այն ճշմարտությանը, որ կանացի էներգիան նույնքան հզոր է, որքան յուրաքանչյուր այլ էներգիա: Եկեք աղոթենք, որպեսզի մեծ տղամարդ-ղեկավարների գոնե կանացի կողմն ապավինի այս ճամփորդության խաղաղ ընթացքին:

Մտնո՞ւմ էր արդյոք Աստվածային ծրագրի մեջ Վարպետ Հիսուսի խաչելությունը:

ԿԻՐԱԷԼ. Բոլոր ծրագրերը` Աստծո ծրագրերն են: “Վարպետ Հիսուսի խաչելություն” կոչվող իրադարձությունն, իհարկե, ընդամենը Վարպետի ֆիզիկական կյանքի ավարտը չէր: Դա, փաստորեն, մասսաների արթնացման սկիզբն էր դեպի այն փաստը, որ ժամանակը, որը դուք շարունակում եք “կյանք” անվանել, - ընդամենը փոքրիկ մասն է ձեր ամբողջականության, և որ կգա ժամանակ, երբ ամբողջ կյանքը կտեղաշարժվի դեպի ավելի բարձր գիտակցություն և ճամփորդություն կդառնա դեպի նոր աշխարհ: Պատմությունն ապացուցել է, որ մի քանի զորեղ մարդիկ ղեկավարում են մասսաների իրականությունը, բայց հավատացեք, բարեկամներս, որ այս անգամ այդպես չի լինի: Իրականում, Վարպետի էությունը սնուցում է Երկրի կյանքը, և նորից բոլորը կվերհիշեն, թե ինչու էր պատրաստ Վարպետ Հիսուս զոհաբերել Իր գոյությունը խաչելության միջոցով: Հավատացեք, դա իզուր չէր:

Քրիստոսի հարությունից հետո, երբ Նա հայտնվեց և մարմնավորում վերադարձավ, արդյո՞ք դա հոգի էր, որ ֆիզիկական կերպարանք ընդունեց:

ԿԻՐԱԷԼ. Հաճախ պատասխանը հարցին` բերում է դեպի ավելի շատ հարցերի առաջացումը: Ես պնդում եմ առանց որևէ վերապահությունների, որ Քրիստոսի էներգիան երբեք չի անջատվել մարդկային գոյությունից: Շատերը փնտրում են Քրիստոսի Էներգիան տարբեր մակարդակների վրա, սակայն ճշմարտությունն այն է, որ այդ էներգիան միշտ ձեզ հետ է եղել:

Երբ Արարիչը հարմար համարեց Իր Որդուն ուղարկել Երկրային Ոլորտ, ուղղակի հարկ եղավ կենտրոնացնել էներգիայի անհրաժեշտ քանակություն, որպեսզի մարդկային մարմնավորում ստեղծվի: Ամենը, ինչ գոյություն ունի, անկախ նրա կերպարանքից, անհրաժեշտ քանակի էներգիայի կենտրոնացման արդյունք է, որը տեղի է ունենում բազում մակարդակների վրա: Օրինակ, երբ հարությունից հետո Քրիստոսին տեսան առաջին անգամ, ասում էին, որ Նրա մարմինն անհրաժեշտ խտություն չուներ: Պատճառն այն է, որ Նա որոշել էր այնքան կենտրոնացված էներգիա բերել իր հետ, որպեսզի ներկաները կարողանան ճանաչել Իր էությունը: Իրոք, ինչպե՞ս կարող էր մարդկանց այդպիսի քանակություն հավատալ կոնկրետ հայտնության, եթե Վարպետ Հիսուս չկենտրոնացներ Իր էներգիան, իրեն ֆիզիկապես տեսնելու համար անհրաժեշտ քանակով: Մյուս կողմից, երբ մենք գործ ունենք Հոգու աշխարհի հետ, խնդրում եմ, հավատացեք, որ ամեն ինչ կարող է իրականություն դառնալ ուղղակի կենտրոնանալու արդյունքում:

Խաչելությունից հետո, խավարի օրեր ապրեց ամբո՞ղջ աշխարհը, թե՞ դա տեղի ունեցավ միայն այնտեղ, որտեղ գտնվում էր Վարպետ Հիսուս:

ԿԻՐԱԷԼ. Դա կախված է գիտակցության մակարդակից այն բանի վերաբերյալ, զգո՞ւմ էին նրանք արդյոք լույսի բացակայությունն այն ժամանակ: Ամբողջ երկիրը, փաստորեն, ընկղմվեց “ոչ-լուսավոր” ըմբռնման մեջ, սակայն ոմանք չգիտեին այդ մասին, քանի որ դեռ չէր հասել նրանց արթնացման ժամանակը: Դրանում է տարբերությունն Անցումների միջև: Այն Անցման մեջ, որը վկայակոչում եք դուք, գոյություն ուներ ընտրություն, կմասնակցի՞ մարդ այդ Անցմանը և կհիշի՞ դա, թե՞ ոչ: Ներկայիս Անցումը կհիշեն բոլորը և, այս կամ այն չափով, բոլորն էլ կդառնան ամբողջի մի մասը:

Sambitbaba
04.10.2012, 00:41
Հարցեր և պատասխաններ – 4


Վարպետ Հիսուս մեծագույն բուժարարն էր Երկրային ոլորտի վրա: Ինչպե՞ ս էր Նա բուժում: Օգտագործո՞ւմ էր արդյոք հատուկ էհերգիա:

ԿԻՐԱԷԼ. Վարպետ Հիսուս միանում էր Արարչի Էներգիային և ասում էր. “Թույլ տուր ինձ փոխանցք լինել լույսի հիասքանչ էներգիայի համար, որը որ գոյատևում է սիրո իրականության մեջ”: Ահա, թե ինչպես էր Նա կատարում այն, ինչ “հրաշք” են անվանում:

Եթե կուզեք, դիմեք ուղղակի Վարպետ Հիսուսին: Արեք դա այնպես, որպեսզի Նա առաջնորդի ձեզ ձեռներդ բռնած և լուսավորի ձեր էությունն ապաքինման ժամանակ: Երբ դուք խնդրում եք Հիսուսին` լուսավորել ձեր ձեռքերը, Արարչին` խորհուրդ տալ ձեր սրտին, իսկ Սուրբ Հոգուն` տալ ուժ, - դուք դիմում եք այն իրականությանը, որի անունն է “Եռամիասնություն”:

Հիսուսին միշտ պատկերել են նրան շրջապատող եթերի մեջ կամ լուսապսակով: Պատճառը` Նրա գոյատևումն էր Երկրի վրա: Չնայած և Նա մարմնավորվել է Մարիամի միջոցով, ժամանակի մի որոշակի ակնթարթ Նա Քրիստոսի Էներգիա դարձավ և այլևս միայն Նազովրեցի Վարպետ Հիսուս չէր: Երբ Նա թրթռաց որպես Քրիստոսի Էներգիա, նրա առջև բացվեցին բոլոր տարածքները: Նրա բուժարարական հնարավորությունները միացան բազում տարածքների հետ: Երբ Նա բուժում էր, նրա լուսապսակը շատ ավելի վառ էր դառնում, քանի որ նա կապի մեջ էր մտնում այլ տարածքների հետ, որպեսզի ավելիացնի բուժիչ ուժը: Դա այն է, ինչ Նա Երկրային ոլորտ բերեց; իսկ երբ գնաց, իր հետ չտարավ դա: Նա իր հետ բերեց ապաքինելու գիտակցությունը, որի մեջ պետք է, որ բոլորը տեսնեին Վարպետ Հիսուսի ճանապարհին հետևելու հնարավորությունը:

Հիսուս բուժում էր ակնթարթորեն: Ինչպե՞ս մենք հասնենք այդ տիպի ապաքինման:

ԿԻՐԱԷԼ. Երբ Վարպետ Հիսուս գտնվում էր Երկրային ոլորտի վրա, հսկայական ամբոխներ էին հավաքվում նրա համար միայն, որպեսզի Նրա կողքին գտնվեն: Մի քանի հազար մարդու մասսայական գիտակցությունն իր լուման էր ներմուծում և հզորացնում էր Քրիստոսի Գիտակցությունը: Եվ այնպիսի հզոր ուժով, ինչը դուրս էր հորդում Նրա ձեռքերից, ինչպե՞ս կարող էր Նա չբուժել: Արարման համամտքի (մաստեմայնդ)` հազարավոր մարդկանց մասսայական գիտակցության, - արդյունքն էր, այդ հսկայական էներգիայի միաձուլումը Վարպետ Հիսուսի իրականության և Նրա վարպետության հետ: Մի քանի հազար մարդու հավատի հետ համախմբելով Եռամիասնության հանդեպ հավատի Իր սեփական համակարգը, Նա մոտեցնում էր իր ձեռքերը և հիվանդությունն ակնթարթորեն բուժվում էր: Եվ բոլոր ներկաները գիտեին, որ դա աշխատում է:

Վարպետ Հիսուս պնդում էր. “Ինչ որ անում եմ ես, դուք էլ կարող եք անել”: Այդ խոսքերի մեջ ամփոփված էր արթնացում, որ դա կախարդանք չէ կամ Արարչի մի ինչ-որ անհատական նվեր: Դա ընդամենն ուղերձ էր այն մասին, որ բոլորն էլ Ոգու մասնիկներ են: Եվ հստակության մակարդակը, որին դուք հասնում եք,- դա մի չափանիշ է, ինչի համեմատ դուք կարող եք ձեր ներդրումը կատարել աշխարհի ապաքինման մեջ: Ազատվեք ձեր սահմանափակումներից, քանզի ձեր տարածքը շուտով կընկղմվի այս Սիրո էության մեջ:

Ներշնչելով պրանա* և ազատելով էներգիան ֆիզիկական մարմնից, հնարավո՞ր է սահմանակցվել ավելի բարձր տարածքների հետ:

ԿԻՐԱԷԼ. Անշուշտ: Գործ ունենալ երեքտարածքային մարմնի հետ` ամենահեշտ խնդիրը չէ, և երբ դուք որոշակի թրթիռային կազմություն եք ներմուծում նրա մեջ, շատ բաներ տեղաշարժվում են: Այսինքն, պրանա-շնչառության մեջ դուք, փաստորեն, լայնացնում եք այդ տարածքի մասին ընդունված հասկացողությունը, կամ, այլ կերպ ասած, լայնացնում եք ձեր հնարավորությունների սահմանները: Մենք (Ուղեկիցներս), նույնպես, ըստ էության, ավելի ենք օժանդակում ձեզ դրանում: Դուք, հնարավոր է, ընդունակ չեք դա ֆիզիկապես ընկալել, բայց կարող եք զգալ, թե ինչպես է լայնանում ձեր մարմինը, քանի որ լայնանում է ձեր բջջային կառուցվածքը: Հենց այդ կերպ էր իր բուժողական աշխատանքը կատարում Վարպետ Հիսուս: Նա գլուխը հետ էր թեքում, արտահայտելով Արարչի կերպարը, որպեսզի ուղղի ամբողջ կուտակված էներգիան ցած, դեպի իր մարմնի կենտրոնը, ստեղծելով ուղիղ ներքև, մինչև կունդալինիի** հիմքը գնացող մի խողովակ:

Դուք բառացիորեն խողովակ եք ստեղծում, այսպես ասած մուտք, որը գնում է ուղիղ ներքև, դեպի ձեր մարմնի կենտրոնը, ձեր գագաթնային չակրայից*** դեպի ձեր ստորին չակրան, և խնդրում եք էներգիային մտնել ձեր մեջ և ապաքինել ձեր մարմինը: Դուք հավանաբար դեռևս զգում եք, որ դուք խիտ մարմին եք, բայց ամեն անգամ, այդ բանն անելուց հետո, ավելի հասկանալի է դառնում, որ դա այդպես չէ: Եվ արդեն դուք կարող եք ձեզանից դուրս ուղղել այդ էներգիան ձեր ձեռքերի և երրորդ աչքի**** միջոցով, կախված այն բանից, թե ինչպիսին է ձեր նպատակը: Դուք կարող եք նաև անել դա ձեր երեքտարածքային աչքերի միջոցով, ուղղակի կենտրոնացնելով նրանք:

- - - - - - - - - - -
* Պրանա – Տիեզերքից մեզ սնուցող կենսական էներգիա, կենսաուժ:
** Կունդալինի – “Օձի պես կծիկ եղած”: Ողնաշարի հիմքում կենտրոնացված էներգիալի էզոթերիկական սահմանումն է: Աուրայի և Մերկաբայի հետ միասին ամփոփում է մարդու էներգիայի կարևորագույն ուժերի եռամիասնությունը: Արթնացման դեպքում, սկսում է շարժվել չակրաների շուրջ, երկու իրար միայուսվող օձերի տեսքով: Այստեղից էլ` նրա երկրորդ անունը. “Լուսակիր Օձ”:
*** Չակրաներ – Էներգետիկ կենտրոններ: Ֆիզիկական և հոգևոր մարմինների միջև կապի հիմնական կետերն են, կամ հաղորդիչներ, որոնց միջոցով մենք սնուցվում ենք Տիեզերքի արևային և պրանայական ուժերով: Հիմնականները` յոթն են, տեղադրված պոչուկից մինչև գլխի գագաթնակետ:
**** Երրորդ աչք – Կամ Աջնա` վեցերորդ չակրան: Գտնվում է գլխի հետևի մասում, ճակատի կենտրոնում: Ղեկավարում է մարդու մտավոր կարողությունները, ինչպես նաև տեսողական պատկերներ ստեղծելու ունակությունը, հիշողությունը, գիտելիքները և կամքի ուժը:

Sambitbaba
04.10.2012, 20:21
Հարցեր և պատասխաններ – 5


Ես կցանկանայի, որ դուք պատմեք նրանց մասին, ովքեր բուժում են ստանում:

ԿԻՐԱԷԼ. Ամեն մի բուժող պարտավոր է հստակորեն հասկանալ, որ քանի դեռ ապաքինում փնտրողն ամբողջովին, բոլոր մակարդակների վրա չի գիտակցում, թե ինչո՞ւ է նա այդ հիվանդությունը կրում իր մեջ, լրիվ առողջանալու համար նա շատ քիչ շանսեր ունի:

Իրականությունն այն է, որ բոլոր հիվանդությունները, որ ապրում է մարդ, թույլ են տալիս դասի որոշակի ծրագիր ծավալել: Քաղցկեղով տառապողը նախկինում կարող է բազմաթիվ կյանքեր ապրած լինել, որտեղ նա հիանալի առողջություն ուներ: Իսկ այս կյանքը կարող է ընտրված լինել նրա համար, որպեսզի նա ճանաչի , թե ինչ ասել է “հիվանդություն”. օրինակ, գիտակցի ցավը, հասկանա, թե ինչ ասել է կորցնել ինքդ քեզ ղեկավարելու հնարավորությունը, կամ նույնիսկ փորձի այդպիսի մահը: Եվ ինչպիսին էլ որ լինի ճամփորդությունը, մարդուն թույլ է տրված ընտրել, թե որ ճանապարհն է իրեն հարմար այն ավարտելու համար:

Օրինակ, եթե դուք հրաժարվում եք համաձայնվել կայացրած ախտորոշման հետ, իբր ձեզ անհնար է բուժել, դուք կարող փնտրել այլընտրական բժշկի, քանզի ամենակարևորը` ձեր հստակ, անսասան հավատն է նրանում, որ ձեր հիվանդությունը կբուժվի: Երբ դուք հասել եք այդ ըմբռնմանը, դրան է միանում բժիշկը: Այդ ժամանակ արդեն նա կարող է կենտրոնացնել էներգիան բջջային հիշողության վրա և սկսել վերականգնման պրոցեսը: Հիշեք, որ մարմնի ամեն մի բջիջ հիշում է իր կատարելության մասին, և երբ համոզվում է, որ ոչ-կատարելության դասն արդեն անցել է, կարող է վերադառնալ կատարելությանը: Այդպիսի ըմբռնմամբ, ապաքինումը ոչ միայն կարող է սկսվել, այլ անպայման կսկսվի:

Մարդկանց մեծամասնությունը գիտակցական մակարդակի վրա երբեք չէր կասեցնի ապաքինման պրոցեսը: Հենց այդ պատճառով կարևոր է հիշել այն բազմաթիվ միջոցները, որոնց օգնությամբ դուք կարող եք աշխատել չորս մարմինների համակարգի հետ, - գիտակցելով այն խորությունները, ուր կարող է մտնել ձեր հոգին, որպեսզի ստանա ձեր կյանքում ձեզանով իսկ հյուսված փորձությունները:


Վերջնականապես ապաքինվելու համար, որքանո՞վ է անհրաժեշտ գիտենալ հիվանդության պատճառի մասին, որպեսզի այն հետ չվերադառնա:

ԿԻՐԱԷԼ. Հիվանդության հիմնական պատճառն այն է, ինչն, այսպես թե այնպես, գործի է գցվում հոգևոր մարմնում և իր բարձրագույն կետին է հասնում ֆիզիկականում: Եթե դուք չեք հասկանում դրա իրականությունը, ձեզ շատ դժվար կլինի ամբողջ դասն իր ավարտին հասցնել: Հենց ավարտին հասցնելն է բուժողին թույլ տալիս փաստացիորեն ի կատար ածել ապաքինման ֆիզիկական մասը:


Երբ մենք խորհրդածում ենք (մեդիտացիա), կարո՞ղ ենք արդյոք միանալ Քրիստոսի Գիտակցությանը և Արարչին: Ա՞յդ է պատճառը, որ Դուք խրախուսում եք մեզ խորհրդածել և հատուկ կարևորություն եք տալիս դրան:

ԿԻՐԱԷԼ. Այո: Դա ուղիղ ճանապարհ է դեպի Քրիստոսի Գիտակցությունը: Ոմանք օգտվում են խորհրդածումից, որպեսզի ոչ-մարմնական փորձ ստանան, կամ որպեսզի ասեն այլմոլորակային ձեր բարեկամներին, որ դուք դեմ չեք հյուրընկալել նրանց, - սակայն կա ավելի մեծ բան, ինչի համար կարելի է օգտագործել խորհրդածումը: Անհրաժեշտ է կրկին և կրկին ասել, որ խորհրդածումը` ձեր միակ ճանապարհն է, որպեսզի դուք կարողանաք լսել ձեր աղոթքների պատասխանները: Հասկանո՞ւմ եք, ոչ մի իմաստ չունի հարցնել Արարչին ինչ-որ բաների մասին, եթե դուք չեք պատրաստվում լսել Նրա պատասխանը: Ձեր փնտրած խոսքերը լսելու համար միակ հնարավոր տեղը` խորհրդածումն է: Ինձ համար բոլորովին միևնույն է, որ ես անվերջ կրկնվում եմ: Սա հնարավոր չէ կրկնել չափազանց շատ անգամ:


Հիսուսը` Քրիստոսի Գիտակցության առաջի՞ն մարմնավորումն էր:

ԿԻՐԱԷԼ. Որպեսզի պատասխանեմ ձեր հարցին, ես ցանկանում եմ հիշեցնել, որ բոլոր կենսական ձևերը գոյություն ունեն միանգամից տարբեր մակարդակների վրա: Համեստ պատասխանը կլիներ “ոչ”: Իսկ բարդությունն այն է, որ Քրիստոսի Գիտակցությունը գոյություն ուներ ժամանակի հաշվարկը սկսվելուց շատ ավելի առաջ: Նազովրեցի Հիսուսի նման Վարպետները չունեն սահմանված օրենքներ, որոնց պետք է հետևեն, և, բոլոր տարածքներում, այդ թվում նաև ձեր տարածքում լինելու համար, այդ Էներգիան շատ ձևերի մեջ է օգտագործվել:


Իշխո՞ւմ էր արդյոք Քրիստոսի Գիտակցությունը Վարպետ Հիսուսի մարմնին` Երկրի վրա Նրա կյանքի վերջին երկու տարում:

ԿԻՐԱԷԼ. Վարպետ Հիսուս, փաստորեն, Քրիստոսի Գիտակցության հետ սերտ աշխատանք սկսեց 16 – 17 տարեկանում: Այդ ժամանակ փորձում էին Նրան ուղղություն տալ ավելի մեծ օգնություն ցուցաբերելու համար, այդ պատճառով Նա որոշեց սկսել իր ճամփորդությունները: Այդ ժամանակից սկսվեցին Նրա հաճախակի շփումները Քրիստոսի Գիտակցության հետ:

Ամբողջովին անդրարարձվել Քրիստոսի Գիտակցության հետ նա սկսեց հենց այն ժամանակ, որի մասին դուք ասում եք: Մայր Մարիամն ասում էր նրան ծնունդից սկսած այն, ինչ փոխանցել էր նրան Գաբրիել Հրաշտակապետը` որ Նա առանձնահատուկ է, և որ Նա կտանի մարդկանց դեպի ավելի լավ կյանք, դեպի Սիրո և Ապաքինման լիիրավ ըմբռնումը:

Sambitbaba
05.10.2012, 03:48
Հարցեր և պատասխաններ – 6


Հանդիսանո՞ւմ էր արդյոք Վարպետ Հիսուս ոգեմիջնորդ (մեդիում)` Քրիստոսի Գիտակցության համար:

ԿԻՐԱԷԼ. Գիտեք, ձեր հարցն ավելի հասարակ է, քան ինձ ցանկալի կլիներ: “Մեդիում” բառի նշանակումներից մեկն է` նա, ով ֆիզիկական մարմնի համար ժամանակի մեջ հանգստության մի այնպիսի տարածություն է ստեղծում, որտեղ Երկրին չկապված էությունը (ոգի) կարող է ցածրացնել իր թրթիռները, մտնել այդ տարածքի մեջ և գործել ըստ իր ցանկության: Քրիստոսի Էներգիան, իհարկե, իրենից ավելի ամբողջական ընկալում է ներկայացնում, այն իմաստով, որ, մեկ անգամ բացահայտվելով, նա ձեզանից այդպես էլ չի հեռացել, և կմնա ձեզ հետ, քանի դեռ շարունակվում է ձեր ճամփորդությունը:


Նվիրապետության (հիերերխիա) մասին գրքերում հիշատակվում է մեսսիանականության մասին: Հանդիսանո՞ւմ է արդյոք Քրիստոսի Գիտակցությունը նվաճում, այլ ոչ թե ուղղակի էներգիա:

ԿԻՐԱԷԼ. Այս հարցին կարելի է մի քանի ձևով պատասխանել: Քրիստոսի Գիտակցությունը` “ներկայի” մեջ Երկրի վրա քո թրթիռները հասկանալու արվեստն է: Այդ տեսակետից, հարցի պատասխանն է. այո, Քրիստոսի Գիտակցությունը կարելի է նվաճել: Բայց իսկական հարցը հետևյալն է. գիտակցո՞ւմ է արդյոք մարդ իր արթնացումը: Ճշմարտությունն այն է, որ այդ էներգիան թափանցում է էվոլյուցիայի բոլոր մակարդակները, բայց դրա հետ մեկտեղ` այն վերջին էվոլյուցիոն աստիճանն է, - Ամեն Ինչ հասկանալուց առաջ:


Արտահայտո՞ւմ էր արդյոք Բուդդան Քրիստոսի Գիտակցությունը: Եղե՞լ են արդյոք ուրիշ մարդիկ Երկրային ոլորտի վրա, ովքեր արտահայտել են այդ գիտակցությունը:

ԿԻՐԱԷԼ. Բուդդան Երկրի ոլորտ եկած Մեծագույն Վարպետներից մեկն էր: Վարպետ Հիսուս և Բուդդան, անկասկած, անհատականություններ էին, եզակիներ, բայց, չնայած դրան, միանման էին: Նրանք ընտրեցին տարբեր ֆիզիկական մարմիններ, և այնուամենայնիվ, ըստ էության Աստծո Որդիներ մնացին: Փաստորեն, նրանք շատ էին, բարեկամս, Աստծո որդիները, բայց ցավոք, բոլորն այդպիսի ճանաչում ձեռք չբերեցին: Շատերը Երկրային ոլորտ են եկել վերջին ժամանակներս: Ինչ վերաբերվում է Քրիստոսի Գիտակցությանը, մենք, փաստորեն, խոսում ենք մի էներգիայի մասին, որը հայտնի է որպես “Աստծո Որդի”: Բուդդայի դերում, թե յուրաքանչյուր մեկ ուրիշի, ում հետ դուք ձեզ ավելի հարմար կզգաք, - Մեծ Վարպետները` ձեր մեջ են:


Կազմավորված կրոնները, որոնք իրենց սեփական, ամբողջականորեն հաստատված տեսակետն ունեն Հիսուսի մասին, - ինչպե՞ս կվերաբերվեն Քրիստոսի Գիտակցությանը կամ Բարձրագույն “Ես”-ին: Կհասկանա՞ն նրանք արդյոք, որ իրենք էլ` Քրիստոսի Գիտակցության մի մասն են, և կսկսե՞ն ապրել այդ սիրով: Իմ նպատակն է` միավորել այս հասկացումը կազմավորված կրոնի հետ: Ես չեմ ցանկանում ունենալ զգացում, որ կրոնական նիստերի ժամանակ ինձ մի կերպ եմ պահում, իսկ Քրիստոսի Գիտակցության մեջ ապրող մարդկանց հետ` մեկ այլ կերպ:

ԿԻՐԱԷԼ. Շատերն են անցնում դրա միջով: Նրանք ցանկանում են մնալ պաշտոնական կրոնի մեջ, սակայն հասկանում են, որ եթե մենք հանդիսանում են Աստվածային Էներգիայի մասնիկը, ուրեմն` Քրիստոսի Գիտակցության մասն էլ ենք: Միակ բանը, որ կարող եմ ձեզ ասել. “Այդ փնտրումները ձեր մեջ պահեք: Ձեր հետազոտումները ձեր մեջ պահեք: Մի՛ փորձեք համոզել ինչ-որ մեկին խոսքերի և գործերի անհամապատասխանության մեջ, կամ դրանք համախմբելու անհրաժեշտության մեջ, հատկապես կազմավորված կրոնի հետ: Շարունակեք գնալ ձեր ներսը և փորձեք գտնել պատասխանները, քանզի, երբ դուք այդ անեք, ձեզ այլևս անհրաժեշտ չի լինի բացատրել դա մյուս կողմին: Դուք կհասկանաք նրանք իրենց սեփական կատարելության մեջ, բայց ավելի շատ դուք կհասկանաք Ձեր Սեփական կատարելությունը: Ամենը, ինչ Քրիստոսի Էներգիան երբևիցէ ցանկացել է արտացոլել Երկրային ոլորտի վրա, - փնտրել Քրիստոսին ինքդ քո ներսում, կամ գտնել Մեծ Արարչի Լույսի կատարելությունը:

Անցյալում, ցավոք, շատերն օրինական կրոններում վախ էին օգտագործում, որպեսզի պահեն ձեզ հավատամքների որոշակի համակարգերի մեջ: Ժամանակի ընթացքում այդ վախը քայքայվեց, երբ ձեզ նման մարդիկ եկան եզրակացության, որ կյանքի նկատմամբ պետք է, որ մի ավելի մեծ բան լինի, քան ուղղակի վախի մեջ ապրելը: Վախի մեջ լինելը` Քրիստոսի Էներգիայի ճանապարհը չէ ձեզ համար:

Իմիջիայլոց, օրինական կրոնները կգործեն և նկատելի տեղ կգրավեն դեռ շատ, շատ երկար: Նրանք ստիպված կլինեն լուրջ փոփոխություններ կատարել և ձեզ բոլորիդ հնարավորություն տալ գիտակցել, որ դուք էլ նույնքան մոտիկ եք Քրիստոսին, որքան յուրաքանչյուր վանական: Շուտով կգա մի օր, երբ բոլորին կթույլատրեն ճամփորդել իրենց սեփական ընթացքի մեջ, առանց մտնելու կամ հրվելու հավատամքների մի որևէ համակարգ: Դա կլինի ժամանակ, երբ բոլորին թույլ կտան բարեշրջվել իրենց սեփական արագությամբ: Եվ քանի որ ձեզանից յուրաքանչյուրը չափազանց զբաղված կլինի Ճշմարտության որոնումներով, ոչ ոք ոչ ոգու չի դատի, թե ով է ճիշտ, և ով է սխալ:


Տարբեր կրոններ սպասում են իրե՛նց Փրկիչի գալստյանը: Նրանց այդ սպասումները և Քրիստոսի Գիտակցության գալուստը` միևույն բա՞նը կլինի նրանց համար:

ԿԻՐԱԷԼ. Երբ դուք օգտագործում եք “կրոն” բառը, անմիջապես տարածություն է առջանում վեճերի համար: Եթե դուք կենտրոնանում եք այսպես ասած “գալստյան” սպասման վրա, դուք հրաժարվում եք ձեր սեփական ճշմարտությունը բացահայտող ձեր սեփական ուժից: “Փրկիչները”, ինչպես նրանց կոչում են, - իրականում երբեք չեն հրաժարվել մարդկության բարեշրջումից, այլ թույլ են տվել ձեզանից յուրաքանչյուրին շարժվել իր սեփական արագությամբ: Նրանք միշտ եղել են այստեղ և երբեք ոչ ոգու չեն լքի, այլ կջանան ավելի հասկանալի բացատրել ձեր կյանքի ճանապարհը:

Ձեզ ուղղակի անհրաժեշտ է հիշել ժամանակները, երբ թվում էր, թե մարդկանց շուրջ քարուքանդ է լինում ամբողջ աշխարհը, և խորին հուսահատության մեջ նրանք կանչում էին Քրիստոսի նման մարդկանց հիասքանչ էներգիան, և այս կամ այն ձևի մեջ ստանում էին պատասխանը: Դուք անհրաժեշտություն չունեք համոզել նման մարդկանց, որ Քրիստոս գտնվում է հենց այստեղ և հենց հիմա:

Sambitbaba
05.10.2012, 23:59
Հարցեր և պատասխաններ – 7


Ես ջանում եմ հնարավորինս շատ Քրիստոսի Գիտակցություն բերել դասարան: Ինձ համար դա նշանակում է ավելի շատ սեր բերել: Բայց մի երեխա ունեմ դասարանում` որքան շատ սեր եմ ես նրան տալիս, այնքան ավելի շատ սեր է նա ինձանից պահանջում: Ներկայումս նրա վարքն ավելի ու ավելի է վատանում: Ես զգում եմ, որ մի բան բաց եմ թողել: Ցանկանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս վարվել:

ԿԻՐԱԷԼ. Առաջինը, ինչ հարկավոր է անել, - դադարել դատապարտել նրան կամ ձեզ: Եթե, առաջարկելով նրան այդ էներգիան, դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, թող նա տեսնի, որ սերը` ապաքինման հետ մեկտեղ, - ամեն ինչ հաղթահարելու միակ ճանապարհն է:

Հիշեք, ոչ բոլորն են կարող տիրապետել սիրո միանգամից մեծ դոզաների: Պատկերացրեք, թե երեխաներին զրկել են շաքարից, մինչև նրանց դեռահաս դառնալը: Իսկ դուք, կարող է, մտածում եք, որ բավական է նրանց մի կտոր շաքար տալ, և նրանք կհամարեն, որ դա` ամենալավ բանն է: Դուք, շատ հնարավոր է, կսխալվեք: Նրանք կարող են եզրահանգել, որ այն, ինչ սիրում են բոլորը, իրենց բոլորովին էլ դուր չի գալիս: Բայց և այնպես, եթե շարունակեք ժամանակ առ ժամանակ նրանց շաքար տալ, մեծամասնությունը կսովորի ավելին ցանկանալ: Որքանո՞վ է սա տարբերվում այն փոքրիկ աղջկա հետ ձեր հարաբերություններից: Մի՛ հրաժարվեք շարունակել ձեր աշխատանքը: Մեծ Վարպետները ձեզանից երբեք չեն հրաժարվել:

Եկեք մեկ քայլ ևս առաջ ընթանանք: Եթե դուք տալիս եք այդ աղջկան Քրիստոսի Գիտակցության կամ Սիրո և Ապաքինման ամբողջ էներգիան, որքան որ կարող եք, - նա ստանում է ամենն, ինչ կարող է այդ ակնթարթին: Ոչ ավելի: Երբ նա Քրիստոսի Էներգիա կամ սեր է ստանում, որն ուրիշն է ուղարկել իրեն հանուն Քրիստոսի Էներգիայի, հավանաբար, դա նրան դուր է գալիս: Բայց երբեմն հնարավոր է, որ դա նրան դուր գա չափից շատ, այնքան, որ դրան ընտելանալու համար աղջկան ժամանակ անհրաժեշտ կլինի: Եվ եթե դուք համոզված եք ձեր վարմունքի անհրաժեշտության վրա և սպասում եք, - ուրեմն, երբ աղջիկը վերադառնա սիրո նոր դոզա ստանալու համար, - դուք կպարգևատրվեք ըմբռնումով, որ սերը դեպի Քո “Ես”-ը կարող է փոխարինել կորուստի բոլոր զգացումները, բարեկամս:

Այսպիսով, իմ խորհուրդն է ձեզ, ցույց տալ ձեր փոքրիկ ընկերոջը, թե ինչպես սիրել ինքդ քեզ: Այդժամ դուք նրան սիրով լցնելու անհրաժեշտություն չեք ունենա այլևս: Այդ փոքրիկ աղջկան (Կիրաէլը զննում է երեխայի էներգիան) ֆիզիկապես ծեծել են նրա համարյա ամբողջ կյանքի ընթացքում, մոտավորապես շաբաթը մեկ անգամ: Իսկ այժմ, չգիտես ինչու, ուսուցիչները գրկում են նրան, նայում են նրա վրա քնքշանքով և ընդհանրապես ձեռք չեն բարձրացնում վրան: Ինչպե՞ս նա պետք է արձագանքի դրան: Դա անսովոր է նրա համար, և նա չի հիշում, թե ինչի՞ հետ կարող է դա համեմատել, այդ պատճառով նա չգիտի, արժի՞ արդյոք այդ ընդունել թե ոչ: Այդ վիճակի մեջ ի՞նչ է նա անում: Նա ըմբոստանում է: Դա վախեցնում է ձեզ և աղջիկը սկսում է հիշել իր ծեծերը: Եվ ամեն անգամվա հետ, երբ դուք կրկնում եք ձեր բարի վարմունքը նրա հանդեպ, նա ավելի ուժեղ է ընդվզում: Բայց ի՞նչ, եթե մի օր նա հասկանա, որ սերը` այնքան էլ վատ չէ: Ի՞նչ, եթե նա կորոշի ըմբոստանալ այլ ուղղությամբ և մի օր կասի. “Ես հրաժարվո՛ւմ եմ այլևս հարվածներ ստանալ”: Կարող է, դա այնուամենայնիվ արժե՞ր ձեր կորցրած ժամանակին:


Ինչպե՞ս են հրեշտակները հայտնում իրենց ներկայության մասին Երրորդ Տարածքում:

ԿԻՐԱԷԼ. Ամեն անգամ, երբ Երրորդ Տարածքում հրեշտակ է հայտնվում, դուք կարող եք գրազ գալ, որ դրան կհետևի մի բան, ինչը կգրավի մասսաների ուշադրությունը: Երբ Անցումը սկսի ուժ հավաքել, ակնադիտական միջադեպերի քանակն ամբողջ աշխարհում կմեծանա: Օրինակ, դուք Աստվածամոր լացող և արյունածորող ավելի շատ արձաններ կտեսնեք: Դա կոչվում է “Հրեշտակների Ներկայություն”:

Ներկայումս Հրեշտակային Իրականությունը համագործակցում է ձեր իրականության հետ շատ ավելի սեղմ, քան երբևիցէ առաջ: Իրենց գոյության մասին ձեզ հայտնելու համար նրանք աստվածային ուժեր են օգտագործում: Ժամանակի անսահման երկար հատվածում նրանք ստիպված էին կապնվել Երրորդ Տարածքի հետ միայն այնպիսի միջոցներով, որոնք երաշխավորում էին նրանց աննկատելիությունը: Ազատությունը, որը ներկայումս նրանք կիսում են ձեզ հետ, - թույլտվությունն է, նրանց աստվածային ուժերին ձեր ամենօրյա գոյատևության մասը դառնալ:

Նրանց դերը, որ փաստորեն կայանում է այս աշխարհում աշխատելու հնարավորության մեջ, - այսօր նշանակալիորեն լայնացել է: Այժմ նրանք հնարավորություն ունեն մարմնավորվել և աշխատել հենց ձեր կողքին և ձեզ հետ միասին: Շատ հրեշտակներ ընտրություն են կատարել լրիվ մարմնավորման մեջ ապրել կյանք միայն այն պատճառով, որպեսզի լինեն այստեղ և ձեզ հետ միասին փորձեն Անցումը: Ոմանց համար` դա հնարավորություն է ավարտել մեկ կամ մի քանի դասեր, որոնք նրանք անհրաժեշտ են համարում:

Ինչ պատճառով էլ որ նրանք կգան, ուրախ եղեք, որ նրանք այդ արել են, քանզի, երբ այստեղ փաստացիորեն կսկսվեն փոփոխությունները, դուք մի հիանալի տարածքի մեջ կհայտնվեք, եթե ձեր մոտակայքում մի տեղ հրեշտակ կլինի: Մի զարմացեք, որ քանի կարդում եք այս գիրքը, հրեշտակի հետ եք ապրում: Մի բան, ինչում կարող եք վստահ լինել. ներկայումս այնքան շատ են նրանք այստեղ, որ հաջորդ 24 ժամվա ընթացքում ձեր ճանապարհն անպայման կխաչվի նրանցից մեկի հետ: Երբ այդ տեղի կունենա, ողողեք նրանց ձեր Լույսի մեջ, քանզի դա Ճշմարտությունն է, ինչպես նրանք հասկանում են այն:

Ձեզանից բոլոր նրանց, ով դեռ նոր սկսում է հասկանալ իր էությունը, ես ասում եմ. “Բարի գալուստ և շնորհակալություն այն բանի համար, որ դուք հրաժարվել եք ձեր Տան իրականությունից, որպեսզի այստեղ, Երկրի վրա լինեք և օգնության ձեռք մեկնեք ամբողջ էվոլյուցիայի մեջ երբևիցէ գոյություն ունեցած Ամենամեծ Անցմանը”:

Sambitbaba
06.10.2012, 02:16
4.

ԼՈՒՍԱՔՎԱՆՏԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ

Կիրաէլի ճշգրտումները

ԿԻՐԱԷԼ. Լուսաքվանտային (ֆոտոնային) էներգիա: Սա հուզիչ և կրքով լի գլուխ է: Եթե դուք ծանոթանում եք նրա հետ կրքով, ուրեմն ոգևորման հենց գագաթնակետին կհայտնվեք և ես կասեմ ձեզ, թե ինչու: Սա մի գլուխ է, որը բացատրում է, որ հասկացություններից ոմանք, որոնց հետ դուք, իմ բարեսիրտ բարեկամներ, ապրում էիք, - բոլորովին էլ այդքան պատշաճ չեն: Ձեզ անհրաժեշտ է իմանալ դա: Բայց այս գլուխն իր ամբողջ ընթացքում պատմում է ձեզ նաև այն մասին, որ դուք, կամ, ինչպես մենք ենք ասում, - Մենք, Մարդիկ, - կարող ենք մեր դերը խաղալ:

Լուսաքվանտային էներգիան, բարեկամներս, մի այնպիսի բան է, որ, բավական է ստանալ այն, բավական է հասկանալ այն, և դուք կգիտակցեք, որ լուսամասնիկներն անհնար է խցկել խողովակների մեջ; կգիտակցեք, որ անհնար է ստիպել նրանց ընթանալ հաղորդալարերով: Լուսաքվանտային էներգիան ուղղակի գտնվում է այստեղ, և պիտի անի ամենն, ինչ այսօր անում է ձեր օրգանական վառելանյութը: Օ այո, դուք կարող եք օգտագործել նրա ուժը կապի համար: Դուք գիտակցո՞ւմ եք դա:

Եթե ես ունենայի ժամանակ և անհրաժեշտ միջոցներ այս գրքի մեջ, ես հենց հիմա կսովորեցնեի ձեզ, թե ինչպես կարելի է մի փոքրիկ մասնիկ դուրս քաշել ձեր գլխի ճակատային մասից, հենց այն տեղում, որը դուք երրորդ աչք եք անվանում: Հետո ես կխնդրեի ձեզ մի փոքրիկ մասնիկ էլ դուրս քաշել առաջինի հետևից, հետո էլի ու էլի, մինչև դուք մի փոքրիկ լազերային ճառագայթ կստանայիք, որ բխում է ձեր երրորդ աչքից: Եվ այդ ժամանակ ես կխնդրեի ձեզ միացնել այն լուսաքվանտային էներգիայի հետ ու տեսնել, թե ինչպես է նա բարձրանում և ուղղվում հենց այնտեղ, որտեղ որ դուք եք ցանկանում ուղղել այն: Ստիպեք նրան հանգույցներ գործել, եթե ցանկանում եք: Ստիպեք նրան վերև, երկինք սլանալ, և ցած, դեպի ծառերի արմատները: Կամ ուղարկեք նրան Երկրագնդի շուրջբոլորը, զրուցելու ձեր ընկերների հետ, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Քանզի այդ անելու համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը մտածել այդ մասին, և լուսաքվանտային էներգիայի օգնությամբ ձեր միտքը կշարժվի նման այն բանին, ինչը դուք այսօր գերարագ ճեպընթաց եք անվանել: Այն անհանար է կանգնեցնել:

Եվ այդժամ ես կասեի ձեզ ահա թե ինչ` լուսաքվանտային էներգիայի մասին. մի օր դուք կկարողանաք վերցնել այդ էներգիայի մի փոքրիկ քանակություն և նրանից մի հաիսքանչ գունդ սարքել: Դուք կկարողանաք զգալ այն: Դուք չեք կարողանա տեսնել այն, բարեկամներս, քանզի անհրաժեշտություն չունեք այն տեսնելու: Բայց եթե դուք սարքել եք այդ գունդը, և բռնել եք այն ձեր շուրթերի առջև, և եթե համբուրել եք այն սիրով, և ուղարկել եք նրան վերև, և այն ճախրում է օդում ձեր դեմքի առջև, և դուք ասում եք նրան. “Գնա և գտիր նրան, ում ես ամենաշատն եմ սիրում”, - գունդն անմիջապես կանհետանա: Եվ որտեղ էլ որ գտնվի նա, ում դուք սիրում եք բոլորից շատ, գունդը կհայտնվի ուղիղ նրա առջև, և թեթևակի կդիպչի նրա շուրթերին, և կթռչի: Դա լուսաքվանտային էներգիան է: Դա` Մեծ Անցումն է:

Այդպես, այդ լուսաքվանտային էներգիայի մեջ դուք լուսաքվանտային գոտիներ կներգրավվեք, որտեղ էլ հենց կսկսի ամեն ինչ ծավալվել: Եվ հետո դուք կանեք այն, ինչ ես չէի ցանկանա, որ դուք անեք. դուք կցանկանաք կանգ առնել հենց այնտեղ, որտեղ գտնվում եք, և սպասել լուսաքվանտային էներգիային: Մի՞թե չգիտեք, բարեկամներս, - դուք անկարող եք այդ անել:

Ձեզ անհրաժեշտ է ավարտել այս ճամփորդությունը: Ձեզ անհրաժեշտ է անցնել այս բոլոր արտասովոր դասերը: Բայց չպիտի՞ արդյոք յուսաքվանտային էներգիայի մասին այս նորությունը մի յուրօրինակ խթանիչ գործոն հանդիսանա: Համոզված եմ, որ այդպես է: Եվ հենց այդ պատճառով էլ ես գրեցի այս գիրքը` խթանելու համար, այլ ոչ թե վախեցնելու:

Թույլ տվեք մի որոշ բան էլ ավելացնել լուսաքվանտային էներգիայի մասին: Դուք հարկադրված եք ստանալ այդ բոլոր ատասովոր դասերը: Եթե մարդկային աշխարհի գիտակցությանը պարզ դառնա, որ ձեր տնօրինության տակ կա մի բան, ինչը հոսանք կտա ձեր համակարգիչներին, ձեր փոխադրամիջոցներին, - ի՞նչը պիտի ստիպի ձեզ չցանկանալ այդ բանն ունենալ: Եթե ձեր տնօրինության տակ կա մի բան, ինչը կարող է տեղափոխել ձեզ տարածության և ժամանակի մեջ, - այդ դեպքում ինչպե՞ս ինչ-որ մեկը պիտի կարողանա սանձահարել ձեզ գների աճով, եթե այդ ամենը ձերն է լինելու անվճար:

Եվ, վերջապես, նույնիսկ ավելին, ուղղակի պատկերացրեք ինձ հետ մեկտեղ, քանի կարդում եք հետևյալը. եթե դուք չունենայիք նավթամթերքներ, որոնց համար ստիպված եք պայքարել, ուրեմն հնարավոր է, որ դուք կդադարեցնեիք ձեր յուրաքանչյուր պայքար:

Sambitbaba
06.10.2012, 08:03
ԿԻՐԱԷԼ. Շատ ավելի վաղ, քան կսկսվեր ժամանակի չափումն ու հաշվարկը, տարածության մեջ, որը դուք կոչում եք “Խորին Տիեզերք”, էներգիայի աղբյուրը, որը հայտնի է որպես “Լուսաքվանտային Էներգիա”, իր ճամփորդությունը սկսեց դեպի Երկիր մոլորակ: Լուսաքվանտային էներգիայի արտաքին եզրը կոչվում է “Գոտի”, և ներկայումս այն գտնվում է ձեր մթնոլորտի սահմաններից անմիջապես այն կողմ: Այդ գոտին, իրականում, չի շարժվում դեպի Երկիրը, բայց Երկիրը նշանակված ժամին կմտնի այդ էներգիայի մեջ և կսկսի անցնել նրա միջով: Այս գլխում ես նկարագրում եմ այդ էներգիայի մոտալուտ գալուստը, նրա կենտրոնացումը, նրա օգտագործելն Անցումից հետո և նրա ազդեցությունը մարդկանց և Մայր Երկրի վրա: Ճամփորդեք ինձ հետ, քանի ես ծանոթացնում եմ ձեզ այդ հիանալի պրոցեսի հետ և ցուցադրում եմ ձեզ, որ այն ներկայացնում է իրենից սիրո, այլ ոչ թե վախի ճանապարհ:

Չնայած Լուսաքվանտային էներգիային հետևել են Գալակտիկական Եղբայրությունն ու Հրեշտակային Իրականությունը բազում հազարամյակների ընթացքում, այդ էներգետիկ դաշտի իրական սահմաններն ու բնությունն անհնար է ամբողջությամբ չափել մարդկային միջոցներով: Հետևաբար, բարձրագույն ուժերը կհարմարեցնեն այդ էներգիան Երկրի էներգիայի հետ համեմատելի մի ինչ-որ վիճակի: Էներգիայի նման հարմարեցումն օգտագործվում է մաշտաբային Անցումների ժամանակ, որպեսզի, փաստորեն, բերվի էներգիան այն համակարգ, որն այլևս անկարող է աշխատել էներգիայի իր ներկա մակարդակի վրա: Նոր էներգիան հնարավորություններ ունի կյանքի լայնածավալման համար, քանզի նրա մոլեկուլային կառուցվածքը վերափոխում է մարդու մարմինը նրան, ինչը հայտնի է որպես “լուսային մարմին”: Լուսաքվանտային էներգիան թույլ է տալիս մարդկային արարածներին աշխատել իրենց նոր առաքելության վրա և հասնել մի աճի, որի մասին նրանք վաղուց արդեն մոռացել են:

Լուսաքվանտային էներգիայի գալստյան տարեթիվը փոխվել է, առնվազն, չորս անգամ: Ձեզ, հավանաբար, զարմացնում է, թե ինչպես այդպիսի նշանակալի իրադարձությունը կարող է այդպիսի փոփոխական չվացուցակ ունենալ: Դրա պատճառը շատ պարզ է: Լուսաքվանտային էներգիայի գալուստը գտնվում է Երկրագնդի ժողովրդի հոգևոր արթնացման արագության անմիջական ազդեցության տակ: Չնայած ծրագրի համաձայն այդ իրադարձությունը պետք է տեղի ունենար հազարամյակների սահմանագիծն անցնելուց քիչ անց, նրա փաստացի տարեթիվը կախված է այնպիսի մարդկանցից, ինչպիսիք են նրանք, ովքեր հավաքվել են մեկտեղ, որպեսզի օգնություն ցուցաբերեն այս գիրքը պատրաստելու համար, ինչպես նաև մարդկության արթնացման համար:

Մասսաների արթնացումը դեպի Մայր Երկրի թախանձանքը կարող է և պետք է ազդեցություն գործի այդ ժամանակավոր պրոցեսի վրա: Երկրի բուսական աշխարհի հարստությունը ոչնչացվել է, Նրա հոսող ջրերն աղտոտված են մնացուկների հսկայական քանակով, իսկ Նրա մթնոլորտ են նետված հազարավոր տոննաներով թունավոր նյութեր: Հենց որ ապաքինվեն Մայր Երկրի պտույտն ու բաբախումը (սրտի աշխատանքը), նրա համար իմաստ կունենա դանդաղեցնել իր ճամփորդությունը, որպեսզի մենք կարողանանք տրամադրել բնակչության մեծամասնությանը` նախապատրաստվել տարեգրական պատմության ամենահուզիչ իրադարձությանը:

Sambitbaba
06.10.2012, 23:17
Լուսաքվանտային էներգիան` Լույս է

Եկեք ծանոթանանք սպասվելիք ֆենոմենի` այսպես կոչված “Խավարի Երեք Օրվա” հետ: Մի՞թե այդ տերմինը ձեր պատկերացման մեջ որոշակի վախ չի առաջացնում: Դե, բարեկամներս, այն պե՛տք է առաջացնի, քանզի այստեղից արդեն սկսվում է իսկական գործողությունը: Չնայած մենք խոսում ենք խավարի մասին, համոզված եղեք, որ լուսաքվանտային էներգիան, փաստորեն, լույս է հանդիսանում: Դա իսկական լույս է, լույսի արարածների էությունը:

Խավարը կգա, երբ Երկիրը մտնի Լուսաքվանտային Էներգիա: Լուսաքվանտային Էներգիայի Գոտու եզրերը չափազանց խիտ են և ձևավորում են այդ եզակի էներգիայի կազմության սահմանները: Այդ պատճառով, Երկրին մոտ երեք օր հարկ կլինի Լուսաքվանտային Գոտին անցնելու համար, մինչև որ նա կհայտնվի Լուսաքվանտային Էներգիայի Լույսի մեջ:

Երբ ես խոսում եմ “խավարի” մասին, դա գիշերվա սովորական մութը չէ: Այդ խավարը նման չէ մի ինչ-որ բանի այն ամենից, ինչի երբևիցէ առիթ է եղել հանդիպել մարդկությանը: Այն այնքան խիտ է, որ այն կարելի է զգալ: Դուք կարող եք բռնել ձեր ձեռքը ձեռ աչքերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա և չեք կարողանա այն տեսնել: Խավարի հետ մեկտեղ աներևակայելի ցուրտ կգա, նաև Երկիրը համակող դատարկության առկայություն: Այդ ամենի պատճառը Երկրի` Լուսաքվանտային Գոտու մեջ մտնելն է, որը փաստորեն ամբողջությամբ կկտրի նրան Արևի էներգիայից:

Խավարի երեք օրից հետո, երբ Երկիրն ավարտի իր Անցումը Լուսաքվանտային Գոտու միջով, խավարը կփոխվի փայլուն լույսի: Լուսաքվանտային Էներգիայի լույսը պիտի լուսավորի Երկիրը օրվա մեջ 24 ժամ, չնայած ժամանակը ոչ այնպիսի գնահատական է ունենալու, ինչպես այժմ: Նոր լույս մտնելուց հետո մեծամասնությունը կսկսի դիմադրել, քանի որ կփոխվի ամեն ինչ, ընդհուպ նաև Երկրի արտաքին տեսքը` մաքրման նախնական փուլերն անցնելուց հետո: Մարդիկ, ովքեր այդ իրադարձությանը նախապատրաստվելու համար ուսումնասիրել են որոշ ըմբռնումներ, օրինակ, խորհրդածման (մեդիտացիա) օգնությամբ կենտրոնացումը և բարձր մտավոր հստակությունը, - լույսի փարոսներ կդառնան մյուսների համար: Առաջին մի քանի օրը բոլորը կսկսեն փնտրել հասկացումն այն բանի, ինչ տեղի է ունեցել: Սկզբնապես դա, հնարավոր է, բարդ կլինի հասկանալ, քանզի Երկիրը ձեզ այնքա՜ն կատարյալ է թվալու: Կհավատաք ինձ, թե ոչ, բայց այս գրքի ընթերցումն ու նրա մեջ շարադրված հասկացությունների ըմբռնումը ձեզ հնարավորություն կտա նոր կենսաձև հաստատել, որպեսզի դուք էլ օգնեք նոր տեսք տալ Երկրին:

Sambitbaba
07.10.2012, 23:28
Ետնամուտքի սինդրոմը

Թույլ տվեք բացատրել, թե ասելով “ետնամուտքի սինդրոմ”, ինչ ի նկատի ունեմ ես: Ամեն տեղ, որտեղ սկսում են բարդ իրավիճակներ առաջանալ, շատերը գերադասում են հեռանալ ետնամուտքով: Եթե նրանց առջև հարց ծագի` ավարտել փորձությունները կամ խուսափել նրանցից, - շատերը կփախչեն: Պատճառը պարզ է. փոփոխությունների և աճի հանդեպ վախը, ինչպես նաև լավ ծանոթ վիճակի անվտանգությունը, - շատերին կստիպեն հրաժարվել իրենց առջև դրված հնարավորություններից:

Եթե այս թեման ձեզ ջղայնացնում է, ուղղակի գիտակցեք, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում: Շատ հնարավոր է, որ հիմնական պատճառը, երբ մարդիկ իրենց կյանքում նորից ու նորից ցավալի իրավիճակներ են ապրում, - հենց լավ հայտնի իրավիճակի անվտանգությունն է: Որքա՜ն մարդիկ գիտեք դուք, որոնք, երբ հարաբերությունները փչանում են, հեռանում են միայն նրա համար, որպեսզի ճիշտ նույնպիսի հարաբերություններ սկսեն: Ճիշտ նույնպիսի իրավիճակ է ձևավորվում, փոխվում են միայն դեմքերը: Ինչո՞ւ է մարդ ցանկանում անցնել դրա միջով մի քանի անգամ: Ինչպես և ձեր` ճշմարտությունն ըմբռնելու այլ դասերի դեպքում, - չէ՞ որ կրկնությունները խելոք չեն թվում:

Նայեք ձեր սեփական կյանքին և գիտակցեք, հակվա՞ծ եք դուք արդյոք շարունակել այդ ճանապարհը, ձեր հիմնական կենսական հարցերը լուծելուց հետո: Հաստատ, դուք չեք հայտնվի փոքրամասնության մեջ, քանզի, ազնվորեն ասած, մարդկանց մեծամասնությունն անց է կացնում իր կյանքը, փորձելով սերտել նույնիսկ շատ ավելի փոքր դասեր, այն ժամանակ, երբ ուրիշները, ամենայն հավանականությամբ, տանջահար են անում իրենց մի կյանքի ընթացքում բազմաքանակ դասերով: Այսպես թե այնպես, խնդրում եմ, հիշեք, որ դա` ճամփորդություն է, որն ամբողջությամբ, ձեզ իրոք անհրաժեշտ է փորձել:

Տեղեկությունը, որն ամփոփված է կոնկրետ այս գլխում, կարող է վախ ծնել: Ոմանք կցանկանան օգտագործել այն իրենց ներկայիս փորձերը դադարեցնելու համար: Ես վստահեցնում եմ ամեն մեկին, որ դա ամենասխալ բանը կլիներ, ինչ դուք կարող եք անել: Այստեղ ներկայացված ճշմարտությունը կարող է նկատի ունենալ տարբերությունը հաջողության, և ավելի մեծ հաջողության միջև: Նոր էներգիան հզորություն է բերում բարեշրջման համար: Ձեզ ավելի ճիշտ կլիներ շարունակել փորձությունները, որոնք կարող են ճշմարտության ավելի բարձր մակարդակ ապահովել Չորրորդ Տարածքի մեջ աճի սկզբնական փուլերում:

Անկասկած, շարունակում է կարևոր մնալ սովորել ամենն, ինչ հնարավոր է այս կողմում, որպեսզի նոր էներգիայի մեջ դուք արթնանաք ձեր պոտենցիալ հնարավորություններն օգտագործելու ամենաբարձր հավանականությամբ: Իրականում, դա ձեր ցանկությունից չի կախված, քանզի համարյա կասկած չկա, որ յուրաքանչյուր ոք կգերադասեր բաց թողնել այդ դասը: Միակ հարցը նրանում է, թե ընթացիկ ծրագրերի ինչպիսի՞ քանակություն դուք կբերեք ձեզ հետ նոր էներգիա: Դա հող է պատրաստում մաքուր Ճշմարտության մեջ նոր վիթխարի արթնացումը ծրագրավորելու համար: Փորձությունները, որոնք դուք կրկին ու կրկին անցնում էիք Երրորդ Տարածքի մեջ, պետք է ավարտի բերվեն մինչև Մայր Երկրի փաստացի համբարձումը:

Մարդիկ իրենց իսկական բնությամբ բարեշրջվող արարածներ են, իրենց բոլոր հնարավորությունների փորձության այս վիթխարի ճամփորդության մեջ: Ես, բարեկամներս, ասում եմ “բոլոր հնարավորություններ” բառի բուն իմաստով: Իր իրական էության մեջ, յուրաքանչյուր մարդ հավաստիացրել է Իրեն, որ ոչ մի դաս չի սերտվի կիսատ-պռատ, քանի որ ոչ լրիվ ըմբռնումը` լրիվ հստակության ծարավի հոգու օգտին չէր լինի: Այդ պատճառով, բոլոր հնարավորությունները փորձելու համար, ամբողջական ըմբռնման որոնումները պետք է միանգամից տարբեր մակարդակներ ընդգրկեն: Առանց փորձության ավարտի կարճ ճանապարհներ օգտագործելու փորձերը կբերեն նրան, որ դուք ավելորդ բեռ կտանեք ձեզ հետ նոր իրականություն: Ի նկատի ունենալով այդ նոր էներգիայի փորձությունների ամբողջ գեղեցկությունը, ասեմ, որ իհարկե, դուք չէիք ցանկանա ծանրաբեռնված լինել հին փորձություններով: Այդ պատճառով, նոր հետաքրքրություն ցուցաբերեք ձեր ներկա ուսուցմանը, որպեսզի իզուր ժամանակ չկորցնեք Չորրորդ Տարածքում:

Sambitbaba
08.10.2012, 23:27
Նախաատրաստվեք “Այժմ” Դրսևորմանը

Լուսաքվանտային Էներգիան շատ ավելի մեծ հաճախականություն ունի, քան այն, ինչին սովոր է մեծամասնությունը: Դա հնարավորություն է տալիս արդեն այստեղ, Երրորդ Տարածքում, մտքի վայրկենական դրսևորմանը: Մարդկության` դեպի ներկա Անցումը շարժման ընթացքում, շատերը կապրեն այն, ինչը նրանց վրա ալիքների, կամ Լուսաքվանտային Էներգիայի հետ կարճատև բախումների տպավորություն կթողնի: Դա կարող է բերել բարձր գիտակցություն, լավ տրամադրություն և հստակություն, որոնց փոխարինելու կգա հիասթափության զգացումը, որպես Երկրային իրականության էներգիայի տարատեսակ: Այդ պատճառով կարևոր է պահպանել հստակություն և մտքի պարզություն` խորհրդածման (մեդիտացիա) օգնությամբ և գտնվելով “ներկայի մեջ”:

Ես խոսում եմ նախապատրաստման մասին, քանզի ցանկանում եմ համոզված լինել, որ դուք հասկանում եք “ներկայի մեջ” արտահայտությունը: Ավելի հաճախ մարդիկ ապրում են անցյալի մեջ, որովհետև այնտեղ իրենց ինչ-որ ավելի անվտանգ են զգում, կամ ձևանում են, որ ապրում են մի խաբուսիկ անվտանգության մեջ, որի անունն է “գալիք ապագա”: Ապագան դրսևորելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ այժմվա վրա: Օրինակ, եթե ցանկանում եք ձեր կյանքում մի բան, սովորաբար դուք այն տեսնում եք ձեր ապագայում: Դա, որպես օրենք, սխալմունք է, քանի որ այդ, այսպես կոչված “ապագան” երբեք ամբողջովին չի մարմնավորվի իրականության մեջ, մինչև, փաստորեն, “ներկա” չդառնա: Այդ դեպքում, ավելի լավ չի՞ արդյոք բոլոր ցանկությունները ստեղծել ներկայի մեջ:

Եզրափակիչ պարզաբանում. իսկ ի՞նչ, եթե դուք ձեր էներգիան կուղղեք նրան, որ իբր Անցումը տեղի կունենա մի որոշակի ժամանակ, - իսկ այն տեղի չի ունենա: Ի՞նչ, եթե այն տեղի կունենա հաջորդ տարի, կամ էլի մեկ տարի անց: Ի՞նչ տեղի կունենա այն ամենի հետ, ինչ որ դուք արդեն պետք է ավարտեիք: Դուք բավական ժամանակ կունենաք ձեր բարձրագույն գիտակցության սահմանած փորձություններն ավարտելու համար, որպեսզի կարիք չլինի այլևս դրանք հաջորդ շրջան տեղափոխել: Բարեշրջվող հոգուն կմնա միայն գիտակցության նոր և հուզիչ մակարդակն անցնելու տիեզերական ճշմարտությունը: Ապրեք ձեր կյանքը ներկայի մեջ: Շարունակեք փորձարկել ձեր ներկա ճամփորդությունը, հետազոտելով ամենն, ինչ հնարավոր է:

Ժամկետը դառնում է ոչ այնքան կարևոր, երբ դուք գիտակցում եք, որ կյանքը` բոլոր ընթացիկ փորձությունների ավարտն է: Երբ Լուսաքվանտային Էներգիան իրոք միահյուսվի Երկիր մոլորակի հետ, իրենց փորձություններն ավարտած մարդիկ այնքան պատրաստ կլինեն Անցմանը, որ նրանց կմնա միայն այդ նոր փորձի աննկարագրելի գրավչությունը:

Sambitbaba
09.10.2012, 01:54
Մնացեք կենտրոնացված

Եթե դուք հետևեք այս պարզ խորհրդին, այն նվազագույնի կբերի ձեր շփոթությունը և կցրի վախը: Մնացեք կենտրոնացված, և ձեր մարմինը կարագացնի կամ կդանդաղեցնի ձեր թրթիռները, որպեսզի բարվոքումներ կատարի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Քանզի, ինչպես նաև մեր բարեկամ-կենդանիներից ոմանց մոտ, մարդկանց մոտ էլ ի ծնե կան փոփոխությունները հեշտությամբ տանելու համար ամենակատարյալ թրթիռներն ապահովող պաշտպանական մեխանիզմներ:

Ժամանակի հետ մարդկանց մոտ թուլացել է ձգտումը դեպի նոր ըմբռնումների նոր մակարդակներ, բացի, միգուցէ, մեծ քանակությամբ դրամ կուտակելու հարցերում: Եթե դուք չեք խորհրդածում (մեդիտացիա), այժմ ճիշտ ժամանակն է այն սկսելու համար, քանզի, կիրառելով խորհրդածումը, կարելի է հասնել չորս մարմինների համակարգի ըմբռնմանը:

Խորհրդածումը պայծառեցնում է գիտակցական մտավոր պրոցեսները, թույլատրելով ձեզ ըստ ցանկության կապի մեջ մտնել ձեր բարձրագույն “Ես”-ի հետ: Այն թույլ է տալիս նաև կապի մեջ մտնել այլ իրականությունների հետ, որոնք դուք այլ կերպ չէիք գիտակցի, քանզի Երրորդ Տարածքի մտքի գծային բնույթը ձեզ հնարավորություն չի տալիս տեսնել վարագույրից այն կողմ: Խորհրդածումն աղոթքի զուգակցությամբ ձեզ թույլ կտա բարձրացնել այդ վարագույրները և ստանալ ձեր փորձությունների հստակ ներըմբռնողական հասկացումը: Ձեր փորձությունների ըմբռնման ավելի բարձր մակարդակը վկայում է այն մասին, թե ինչի դուք կարող եք հասնել խորհրդածման և աղոթքի միջոցով: Առանց ձեր բարձրագույն “Ես”-ի հետ կապի, դուք պիտի շարունակեք ամեն ինչին նայել վարագույրների միջից, մերժելով ձեր մեծ Ճշմարտությունը, Վստահումը և Կիրքը: Խորհրդածե՛ք, բարեկամներս, խորհրդածե՛ք:

Sambitbaba
09.10.2012, 08:09
Ժամանակ և խտացում

Լուսաքվանտային Էներգիան բազմաթիվ նոր և հուզիչ ճամփորդություններ կստեղծի Երրորդ Տարածքում, և դրանցից մեկը կդառնա ժամանակի չափումը: Ձեզանից մեծամասնությունը զգում է, որ ժամանակն ասես թե արագացել է, նույնիսկ ձեր իրականության մեջ: Բայց հաշվեք, որ դեռ ոչինչ չեք տեսել: Լուսաքվանտային Էներգիայի ազդեցության տակ ժամանակը կատարյալ նոր ձև կստանա: Օրինակ, մարդու կյանքի միջին տևողությունը կարող է դառնալ հարյուրից ավել, իսկ շնչառության հաճախականությունը կիջնի մոտավորապես մինչև րոպեում երեք-չորս անգամ շնչելուն: Դե ինչ, բավակա՞ն արմատական փոփոխություն է սա…

Երբ տեղի ունենա Անցումը, պատկերացրեք, որ Երրորդ Տարածքի շատ փորձություններ, - օրինակ, փոխհարաբերությունները, փողը և կառավարությունները, - հնարավորինս կվերանան կամ մաշտաբային փոփոխությունների կենթարկվեն շատ մակարդակներում:

Արդեն հիմա` գործնականորեն ամենն, ինչ դուք գիտակցում եք, տեղաշարժվում է թրթիռների ավելի ու ավելի մեծացող հաճախականությամբ, և ձեզ ավելի ու ավելի դժվար է հասկանալ, թե ո՞ւր է չքանում կյանքը: Շնորհավորանքներս: Հիմա դուք գիտեք. այդ ամենը` Լուսաքվանտային Էներգիայի մի մասն է: Սիրեք ձեր ամեն մի օրը, որն անց եք կացնում այստեղ: Սիրեք ներկան: Երբ ելնում եք սիրո դիրքերից, դուք ոչ թե հաճույքով սպասում եք հաջորդ օրվան, այլ նայում եք միայն ներկայի իրականությանը: Եթե ցանկանում եք երազել վաղվա մասին, երազեք և հաճույք զգացեք ձեր երազներից, բայց ապրեք ներկայում: Եթե ձեզ դուր չի գալիս ձեր ճանապարհի արագացումը, գցեք ձեր թափը: Վերցրեք մի փորձություն, խաղացեք նրա հետ և վերլուծեք այն: Հետո ավարտին հասցրեք այն այնպես, որ հնարավոր լինի անցնել հաջորդին: Ամեն ինչ իրենից ընտրություն է ներկայացնում:

Sambitbaba
09.10.2012, 08:57
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

Լուսաքվանտային Էներգիան, որի մեջ դուք պատրաստվում եք մտնել, - էներգիայի մի աղբյուր է, որը չի կարելի դասել ինչ-որ որոշակի կարգի: Այն անկախություն է տալիս օրգանական վառելանյութից և էներգիայի այլ աղբյուրներից, որոնք ձեր ներկայիս ապրելակերպի անկապտելի մասն են դարձել: Դա միջոցներից մեկն է, որի օգնությամբ կոչեցյալ “աշխարհի հզորները” սահմանափակում են ձեր աճը: Սակայն ձեզ այլևս անհրաժեշտ չեն լինի այդ աղբյուրները, քանզի Լուսաքվանտային Էներգիան կբավարարի էլեկտրամատակարարման ձեր բոլոր կարիքները:

Յուրաքանչյուրը կարող է օգտագործել Լուսաքվանտային Էներգիան որպես հզոր էներգիայի աղբյուր, որը կընդգրկի ձեր ամբողջ մոլորակային համակարգը: Ներկայումս Լուսաքվանտային Էներգիան ընդամենը մի քանի խիզախ գիտնականների հետազոտությունների առարկան է, սակայն նրանք դեռ չեն նախաձեռնել այդ էներգիայի ամենափոքրիկ հնարավորությունների հետազոտություններն անգամ:

Լուսաքվանտային Էներգիայի հետազոտությունների համար հարկ չի լինի վճարել, քանի որ այն լիառատ կլինի: Ոչ ոք չի կարող հպատակեցնել կամ սանձել նրան: Այդ պատճառով ոչ ոք կամ մարդկանց ոչ մի խումբ չի կարող օգտագործել այն նրա համար, որպեսզի սահմանափակի այն կամ վաճառի աստղաբաշխական գներով, և նորից բնակչությանը պատանդի մեջ պահի: Նրանց, ովքեր կփորձեն նրա վրա հսկում սահմանել, մեծ անակնկալ է սպասվում:

Օրգանականից դեպի նոր տիպի վառելանյութը անցման ժամանակաշրջանում դուք, հնարավոր է, ինչ-որ շփոթվածություն կզգաք, փորձելով պատկերացնել, թե ինչպես օգտագործեք այդ էներգիան: Եվ կրկին, խուճապահար մի՛ եղեք: Դիմում եմ կինեմատոգրաֆիստներին. վե՛րջ տվեք ներկայացնել Գալակտիկական Եղբայրությանը հրեշների տեսքով, քանզի նրանք են դառնալու այդ նոր էներգիայի տիրապետման և յուրացման ձեր խնդրի լուծումը: Նրանց մասին ավելի համառոտ կխոսենք վեցերորդ գլխում, իսկ հիմա ուղղակի ընդունեք այն փաստը, որ նրանք ձեզ օգտակար են լինելու:

Sambitbaba
09.10.2012, 09:50
Մթնոլորտ

Լուսաքվանտային Էներգիան արդեն անցել է ձեր Ծիրկաթին Գալակտիկայի սահմանը և միաձուլվել է նրան: Հստակ հաշիվ տվեք ձեզ. Լուսաքվանտային Էներգիան արդեն ոչ թե ինչ-որ տեղ մոտակայքում է: Նրա Գոտու արտաքին եզրը հասել է Երկրի մթնոլորտին և արդեն ազդում է ոչ միայն ձեր մոլորակային համակարգի վրա, այլ նաև ձեր շրջակայքի շատ ուրիշ մոլորակային համակարգերի վրա էլ:

Սիրիուսի աստղային համակարգն արդեն գտնվում է Լուսաքվանտային Էներգիայի Գոտու նշանակալի ազդեցության տակ: Դա լավ է, քանզի սիրիուսցիները կսովորեցնեն ձեզ նրան, ինչ գիտեն Լուսաքվանտային Էներգիայի մասին: Նախկինում սիրիուսցիներին շատ ագրեսիվ էին համարում, սակայն Լուսաքվանտային Էներգիայի գեղեցկությունը վերացնում է նրանց ագրեսիվությունը:

Լուսաքվանտային Էներգիան դրական ազդեցություն կունենա Երկրի մթնոլորտի վրա: Այն նույն օդի մեջ, որը դուք շնչում եք, լուսաքվանտներ կներմուծվեն, և շնչառությունը շատ ավելի կարևոր կդառնա, քանի որ դուք, փաստորեն, կկարողանաք ձեր գագաթնային չակրայի միջով (ձեր գլխի վերին մասում) Լուսաքվանտային Էներգիան ուղղել ձեր մարմին` մաքրվելու համար: Լուսաքվանտային Էներգիան ձեզ համար սննդի և վիտամինների աղբյուրներից մեկը կդառնա:

Որոշ նոր ֆունկցիաներ ներկայումս դեռ անհայտ են ձեզ: Օրինակ, ձեր լուսային մարմինների էներգետիկական կազմությունները դուք կսկսեք հարմարեցնել այդ նոր էներգիայի ազդեցությանը: Դուք կսկսեք հարմարեցնել ձեր թրթիռների հաճախականությունը և ձեր ֆիզիկական մարմիններն ավելի քիչ խտություն ձեռք կբերեն: Դրանից բացի, ի տարբերություն այսօրվա, խորհրդածումը (մեդիտացիա) ապրելակերպ կդառնա:

Տարբեր ժամանակահատվածներում դուք ուղղակի կկլանեք Լուսաքվանտային Էներգիան և կբաշխեք այդ նոր էներգիան ձեր ամբողջ մարմնում: Դուք կսկսեք կանոնավոր վերականգնել ձեր մարմնի ամեն մի օրգան, որպեսզի խուսափեք հիվանդություններից, և կսկսեք կենտրոնանալ նոր առաջադիմական փորձությունների վրա, օրինակ, ճամփորդությունների նոր ձևերի վրա, որոնք կախված կլինեն մթնոլորտի որակից:

Sambitbaba
10.10.2012, 07:07
Ջուրը

Լուսաքվանտային Էներգիան նշանակալի ազդեցություն կունենա ձեր օվկիանոսների և հոսող ջրերի վրա, քանի որ ջուրը կկլանի այդ էներգիան: Շատ խառնուրդներ անկարող կլինեն գոյատևել Լուսաքվանտային Էներգիայի հետ մեկտեղ և այդ էներգիան կուլ կտա նրանց: Դա` Մայր Երկրի մաքրման մի մասն է: Սակայն այդ պրոցեսն ավելի դանդաղ կընթանա, քան մնացած փոփոխությունները, որովհետև վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում ջուրն աղտոտել են մինչև վերջին սահմանը, և օվկիանոսների ու հոսող ջրերի ապաքինումը չի կարող տեղի ունենալ մի գիշերվա ընթացքում: Մաքրման որոշ ձևերի համար անհրաժեշտ կլինի թե այդ հրաշագործ էներգիան, և թե բնակչության օգնությունը:

Լուսաքվանտային Էներգիան, թվում է, թե կլայնացնի ջրի ծավալը` այդպիսով կթվա, թե դուք ջուրն ավելի շատ եք օգտագործելու: Սակայն իրականում դուք կսկսեք ավելի քիչ խմել, քան հիմա, քանի որ ջրի ձեր իսկական օգտագործումը միայն էներգետիկ կլինի: Անցման շրջանում Լուսաքվանտային Էներգիան ձեզ հնարավորություն կտա կլանել ձեզ անհրաժեշտ խոնավությունը շնչառության հետ մեկտեղ:

Ինչպես և ամեն ինչում, իր տեղը կգրավի հարմարվելու ժամանակաշրջանը: Բայց արդյունքը կշշմեցնի նույնիսկ այսօրվա ամենաառաջընթաց մտածողներին:

Sambitbaba
10.10.2012, 10:51
Մարդու մարմինը և Գիտակցությունը

Մարդկային մարմնում փոփոխությունները տեղի կունենան Անցումից հետո, առաջին 15 տարիների ընթացքում: Տարիները կանցնեն շատ ավելի արագ, քան ներկայում, չնայած այն բանին, որ արդեն հիմա էլ նրանք շատ արագ են ընթանում: Լուսային մարմնի առանձնահատկությունների շնորհիվ, դուք ավելի քիչ կհոգաք ձեր իրանի հաստության մասին, քանի որ դա արդեն ձեր փորձությունների մասը չի կազմի: Գեղեցկությանը կվերաբերվեք լրիվ այլ կերպ, դիտարկելով այն իր լրիվ ամբողջականության մեջ:

Ժամանակի ընթացքում ձեր տեսքը կլինի այպիսին, ինչպիսին ձեզանից շատերը պատկերացնում էին ձեր գալակտիկական քույրերին ու եղբայրներին (չնայած ձեր տեսիլքները հիմնված են, որոշակիորեն, աղճատված իրականության վրա): Ինչ վերաբերվում է ձեր մարմնի փաստացի արտաքին տեսքին, ասեմ, որ կլինեն նրանք, ով սկզբից կհիասթափվի, բայց ընդհանուր առմամբ, դուք բոլորդ կսիրեք ձեր նոր արտաքինը:

Ինչ վերաբերվում է ժամանակ և միջոցներ ծախսելուն ձեր արտաքին տեսքին հետևելու, ասենք, մազերը խնամելու համար, - մոռացեք այդ մասին: Անհրաժեշտության դեպքում դուք ընդունակ կլինեք ընտրել ձեր արտաքին տեսքը, քանզի այն կախված կլինի նրանից միայն, թե ինչ կերպ եք դուք թրթռում: Ծերացումը կլինի շատ ավելի դանդաղ, քան դուք կարող եք պատկերացնել: Եթե սկսեցիք անհամբերություն ցուցաբերել, ես ներողություն եմ խնդրում: Դուք ստիպված եք մի փոքր էլ սպասել:

Sambitbaba
10.10.2012, 20:50
Ուղեղի հնարավորությունները

Ուղեղի ծավալի մեծացման հետևանքով գանգն էլ կմեծանա: Գլխի վերին մասի ոսկրային կազմությունը ստեղծելիս, Արարիչը դա հաշվի է առել:

Մարդկանց մեծամասնությունն արթուն ժամանակ օգտագործում է իր ուղեղի ընդամենը 10 տոկոսը, առանց օգտագործելու թողնելով նրա հնարավորությունների մեծ մասը: Ըստ մարդկանց ոչ ֆիզիկական իրականություններին հարմարվելու արագության, ավելի ու ավելի շատ կօգտագործվեն ուղեղի չօգտագործված հնարավորությունները:

Անցումից հետո նույնիսկ ցածր թրթիռային փորձությունների հետ գործ ունեցող մարդիկ կօգտագործեն իրենց ուղեղի հնարավորությունների 60 – 65 տոկոսը, այն էլ ժամանակավորապես, քանի դեռ չեն ավելացրել օգտագործման տոկոսը: Տարբերությունը` ընդամենն անհատական էվոլյուցիոն ընտրության հարց է:

Sambitbaba
10.10.2012, 21:10
Կենդանիները

Լինելով հզոր էվոլյուցիոն էներգիա, Լուսաքվանտային Էներգիան չի հանդուրժում չը-բարեշրջվող տեսակներ, այդ պատճառով կենդանիների շատ տեսակներ չեն շարունակի իրենց գոյատևումը: Ամենն, ինչ ընդունակ չէ այլևս էվոլյուցիոն զարգացում ապրել, կհեռացվի Երկրային ոլորտից, քանզի այն, ինչ հասել է արդեն իր բարեշրջման վերջին, գոյատևելու պատճառ էլ չունի: Իրենց մարմնի պահպանվող խտության պատճառով նրանք չեն կարողանա տանել Լուսաքվանտային Էներգիան:

Կատուների և շների բոլոր սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ վերջիններս դեռ շարունակում են սովորել ու բարեշրջվել, և այդ պատճառով կքայլեն Անցման միջով ձեզ հետ միասին:

Sambitbaba
10.10.2012, 21:59
Բուսականությունը

Բույսերին վստահել էին լինել այստեղ, որպեսզի նրանք սնուցեն, մաքրեն և վերանորոգեն ձեր ֆիզիկական մարմինները: Նրանց կյանքը կատարյալ է յուրացնելու համար այն մթնոլորտը, որը շրջապատելու է ձեր Երկիրը: Բույսերը, որոնք այդպիսի ջանասիրությամբ ձգտում էին կենդանի մնալ արևի լույսի տակ և թթվածնային տիպի մթնոլորտում, կկատարելագործվեն, հենց որ գա Լուսաքվանտային Էներգիան, որովհետև այդ էներգիան կհզորացնի Երկրի մթնոլորտի լուսավորվածությունը: Այսպիսով, Լուսաքվանտային Էներգիայի հայտնվելու առաջին իսկ ժամերի ընթացքում բույսերը կյուրացնեն այդ էներգիան:

Լուսաքվանտային Էներգիայի մեջ բույսերի աճը կմեծանա մինչև 20 տոկոս: Եվ որ շատ ավելի կարևոր է, կավելանա բույսերի սննդարար արժեքը: Ձեր սովորական կերակուրը արմատական փոփոխություններ կկրի, քանի որ ձեր մեծամասնությունը կսկսի սնվել բույսերով: Բուսակերներն ուրախ են, իսկ մսակերները կարճ ժամանակ կդիմադրեն, բայց մի մոռացեք, որ ձեր սնուցիչ էներգիայի մեծ մասը ստանալու եք Լուսաքվանտային Էներգիայից, ինչը կսկսեք կլանել պրանա-շնչառության ընթացքում, ընդ որում սնունդի կարիքը նշանակալիորեն կփոքրանա:

- - - - - - - - - - - - - - - - - - -

Լուսաքվանտային Էներգիան կարելի է օգտագործել միայն որպես բարիք, այդ պատճառով նրա երկարատև աղդեցությունը Երկրային ոլորտի վրա բացարձակ հիանալի կլինի: Լուսաքվանտային Էներգիան տարբերվում է ամենից, ինչ տեսել եք, լսել եք, կամ ինչին մասնակցել եք, և արդարացի կլիներ նախազգուշացնել ձեզ, որ ինձ նման էներգիաները ձեր տարածք են եկել նրա համար միայն, որպեսզի պատմեն ձեզ այդ մասին: Մենք ճամփորդում ենք այստեղ Ճշմարտության հետ և փորձում ենք բերել ձեզ Վստահության: Երբ ծնվի Կիրքը, բոլորը ճանապարհ կգտնեն դեպի Միասնություն:

Sambitbaba
11.10.2012, 02:48
Հարցեր և պատասխաններ – 1


Ինչպե՞ս Լուսաքվանտային Էներգիան կազդի Մայր Երկրի բյուրեղների վրա:

ԿԻՐԱԷԼ. Մարդիկ հմայված են բյուրեղներով, քանզի նրանցից ամեն մեկը, թվում է, իր անհատականությունն ունի, դեպի ձեր սիրտը ճանապարհ հարթելու իր յուրահատուկ զգացմունքներն ու միջոցները: Քանի որ Լուսաքվանտային Էներգիան ինքն իսկ լույս է, այն նոր ադամանդե փայլ կտա բյուրեղների ամեն մի տեսակին: Բյուրեղների թրթիռները կհզորանան այն աստիճան, որ եթե նույնիսկ դուք հազվադեպ եք փոխներգործում նրանց հետ, այնուհանդերձ կներգրավվեք Արարչի կենսական էության այդ էներգիայի մեջ:


Ի՞նչ ազդեցություն կգործի Լուսաքվանտային Էներգիան դեռևս մոր որովայնում գտնվող սաղմի վրա:

ԿԻՐԱԷԼ. Ազդեցությունը նշանակալից կլինի: Քանի որ չծնված երեխան բարեշրջվելու է ավելի մեծ արագությամբ, Լուսաքվանտային Էներգիան ավելի լուսավոր տարածություն կստեղծի երեխային մինչև ծնունդը հասունացնելու համար: Մինչև ծնունդը հասունացման պրոցեսը կկրճատվի Երկրի ժամանակով մինչև վեց ամսվա: Մինչև սաղմնավորվելը, այսինքն, միչև որովայն մտնելը, էությունը հնարավորություն կունենա իր ծրագրերի մասին հայտնել ծնողներին: Դա կսակավացնի ներկայիս կապի խզումները, օրինակ, ծնողների և երեխաների միջև անբավարար հարաբերությունները: Լուսաքվանտային Էներգիան նմանապես կհզորացնի ԴՆԹ կոդավորված հաղորդումների փոխանցումը, դրանով իսկ հնարավորություն տալով կատարյալ ծրագիր մշակել նույնիսկ մինչև ծնունդը:

Որովայնում գտնվելու ժամանակ, ներքին աստեղնային ճամփորդության պրակտիկան ավելի շուտ սկզբունք կլինի, քան բացառություն: Լույսի էներգիայի օգնությամբ ծնողն ու նոր երեխան կմիաբանվեն այդ տիպի ճամփորդության մեջ, և երբ երեխան լույս աշխարհ գա, այդ կապն ավելի կատարյալ կլինի: Ի տարբերություն ներկայի, այդ կապը կլինի ոչ միայն մոր հետ, քանզի հայրը նույնպես կկարողանա ճամփորդել դեռևս չծնված երեխայի հետ, ինչը տղամարդկային էներգիային էլ ավելի ամբողջական կապի հնարավորություն կընձեռնի: Քանի դեռ Լուսաքվանտային Էներգիան չի եկել, անհրաժեշտ է հասկանալ, որ ծնողներին, առանձնապես հորը, - հարկ է փորձել միանալ երեխայի էության հետ խորհրդածման (մեդիտացիա) միջոցով կամ ծրագրավորված քնի վիճակում: Մեծամասնությունը հաճելիորեն զարմացած կլինի այդ պրոցեսի արդյունքից և կցանկանա մնալ այդ բարձրագույն իրականության մեջ: Վայելե՛ք այդ զարմանահրաշ ճամփորդությունը:


Կազդի՞ արդյոք Լուսաքվանտային Էներգիան մարդու վարքի վրա:

ԿԻՐԱԷԼ. Լուսաքվանտային Էներգիան ոչ միայն կազդի մարդու վարքի վրա, այլ նաև սկզբունքորեն կփոխի էությունն այն բանի, թե ինչպես եք դուք օգտագործում ձեր մարմնի համակարգը: Սկզբի համար, ի շնորհիվ ավելի լուսավոր էներգիայի, դուք կկարողանաք փոխել ձեր արտաքինը: Ներկայումս, ձեզ խանգարում է այդ անել միայն ձեր ֆիզիկական խտությունը և ձեր համոզմունքները: Հենց որ ամբողջությամբ ներգրավվեք նոր էներգիայի մեջ, դուք նրանից նոր ըմբռնում կընդունեք և համոզված կլինեք ձեր նոր կարողությունների մեջ: Կիրառելով խորհրդածումը, դուք կշնչեք խիտ թրթիռների միջով, սովորելով դրան Հրեշտակային Իրականության մեջ, դասեր առնելով Հրեշտակային Էություններից:


Որքա՞ն երկար կմնանք մենք Լուսաքվանտային Էներգիայի մեջ:

ԿԻՐԱԷԼ. Այս հարցի պատասխանը ոմանց համար կարող է ցնցող լինել: Ենթադրյալ ժամանակաշրջանն է` 2000 տարի: Ծանո՞թ շրջապտույտ է: Այդ պատճառով, մի անհանգստացեք, քանզի, երբ մոլորակային համակարգը լքի Լուսաքվանտային Գոտին, ձեզանից ոչ ոք մարմնավորման մեջ չի լինի: Չնայած այն բանին, որ ձեզանից ամեն մեկը ներկա ժամանակի պիոներն է, դուք հետազոտությունների համար լայնածավալ հնարավորություններ կտրամադրեք ապագա սերունդներին:


Ինչպե՞ս հրեշտակները և լույսի էությունները կօգտագործեն Լուսաքվանտային Էներգիան իրենց առաքելության մեջ այս տիեզերքում:

ԿԻՐԱԷԼ. Ի՜նչ հիանալի հարց է, քանզի Հրեշտակային Պաշտոնատարությունը սպասում է, թե երբ կհնչի պատասխանը: Հրեշտակներն արդեն իսկ թափանցել են բոլոր իրականությունները, չնայած նրանց մեծամասնությանը հնարավոր չէ տեսնել, այլ կարելի է միայն զգալ: Օգտագործելով նոր էներգիան, նրանք ընդունակ կլինեն կենտրոնացնել իրենց էներգիան այնպես, որպեսզի Երկրի բնակիչները կարողանան նրանց հետ համագործակցել: Նրանց, գլխավորապես, կարելի կլինի տեսնել դեռևս լույսի կազմությունների տեսքով, սակայն նրանք կկարողան նաև հայտնվել ըստ ցանկության: Ի շնորհիվ նոր լույսով հագեցած տարածքի, նրանք հակված կլինեն հայտնվել իրենց թռիչքի բնական վիճակի մեջ: Հավատացեք, որ նրանք արդեն պատրաստ են սկսել փորձել այդ, քանզի համագործակցությունը` հենց այն է, ինչ նրանք փնտրում են:

Ինչ վերաբերվում է լույսի էություններին, այստեղ շատ քիչ բան կարելի է ասել, քանի որ այդ նոր էներգիան բխում է լույսի Աղբյուրից: Այնպես որ, որոշակի իմաստով, այդ համագործակցությունը` ինքներդ ձեզ հետ է: Լույսը` բոլոր կենսաձևերի էությունն է:

Sambitbaba
11.10.2012, 10:05
Հարցեր և պատասխաններ – 2


Ինչպե՞ս մարդ կարող է, էվոլյուցիոն պրոցեսում, իր ածխածնի վրա հիմնված Երրորդ Տարածքի մարմինը լավագույն կերպով նախապատրաստել Լուսաքվանտային Էներգիայի հետ ինտեգրացման համար:

ԿԻՐԱԷԼ. Պատասխանը շատ հասարակ է. Խորհրդածո՛ւմ (մեդիտացիա): Ամեն անգամ, երբ հնարավորություն է ընձեռնվում խոսել խորհրդածման մասին, խնդրում եմ, արեք այդ: Ոմանք կմտածեն, թե ես կրկնվում եմ, բայց, վստահեցնում եմ ձեզ, խորհարդածման օգնությամբ դուք ամենաշատը կմոտենաք նոր էներգիան վայելելուն: Խորհրդածման հստակ վիճակում դուք կարող եք սկսել զգալ և գիտակցել, թե ինչպես փոխներգործել նոր էներգիայի հետ, որպեսզի նախապատրաստվել առաջխաղացմանը: Մի մոռացեք նաև, որ քանի դեռ գտնվում եք խորհրդածման մեջ, շատ ավելի հեշտ է զգալ նոր էներգիան:


Երկրային ոլորտը շրջապատելու հետ մեկտեղ, ի՞նչ ներգործություն է ունենում Լուսաքվանտային Էներգիան բարձր բարեշրջված տեսակների` կետերի ու դելֆինների վրա:

ԿԻՐԱԷԼ. Լուսաքվանտային Էներգիան կբարձրացնի մարդկանց մինչև այն մակարդակ, որտեղ դուք կսկսեք հասկանալ ձեզ սիրող այդ էակների հաղորդությունները: Ինչպես նաև հնարավորություն կտա նրանց` կետերին և դելֆիններին, - փոխանցել իրենց լայնածավալ գիտելիքները, որնք նրանք պահպանել են ձեզ համար շատ հազարամյակների ընթացքում: Ի շնորհիվ իրենց հսկայական ուղեղի հնարավորությունների, կետերը պատմական փաստերը սերնդե սերունդ են փոխանցում, հասկանալով, որ մարդկությունը, վերջիվերջո, կդադարի այս ազնիվ հսկաներին իր ավարը համարել և կանդրադառնա գանձերին, որ պահպանում են կետերը: Լուսաքվանտային Էներգիան իր հետ ճշմարտություն և սիրո հասկացում է բերում, և երբ բարձրացվի վարագույրն այս հսկաների պահած գանձերի վրա, մարդկությունը կսկսի փառաբանել նրանց այն գանձերի համար, որոնք նրանք կրում են:

Ինչ վերաբերվում է մեր բարեկամ դելֆիններին, նրանք կսկսեն սովորեցնել ձեզ էխոլոկացիայի դինամիկ ուժին: Միայն արդեն դա, ձեզ համար պետք է որ ճամփորդությունների մի նոր կատարյալ միջոց ստեղծի, հնարավորություն տալով զգալ ինքնաուղղված լինելու ուժը: Իրենց ներկա վիճակում դելֆիններն արդեն հասկանում են մարդկային լեզվի նշանակալի մասը, չնայած ներկա միջոցին նրանց օգտին չէ, եթե մարդիկ այդ մասին իմանան: Նրանք, իրականում, ձեզ կարող են այնքան բան առաջարկել, որ այդ մասին կարելի է առանձին աշխատություն գրել: Ներկա ակնթարթին դուք ուղղակի գիտակցեք, որ Լուսաքվանտային Էներգիայի մեջ դելֆինները մոգական տեղ են գրավում, ինչը կբացահայտվի իր ժամանակին: Սիրեք և պաշտպանեք նրանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, և մի օր մարդկային գոյատևությունը պարգևի կարժանանա:


Կարո՞ղ եք Դուք արտահայտվել այն բանի նկատմամբ, թե ինչպես է Լուսաքվանտային Էներգիան հարաբերակցվում Քրիստոսի Էներգիայի հետ:

ԿԻՐԱԷԼ. Որպեսզի ցույց տրվի, թե որքան նման են էներգիայի այդ երկու կազմությունները, անհրաժեշտ է գիտակցել, որ Վարպետ Հիսուս մշտականապես շրջապատված էր մի թրթռացող էությամբ, որին այն ժամանակվա մարդկությունն անուն տալ չկարողացավ: Այդ հզորագույն թրթիռը տարբերվում էր ամեն մի այլ թրթիռից, նույնիսկ զանգվածի ամենախիտ կազմություններից, որոնց մեջ նա կարող էր թափանցել, ուղղակի միաձուլվելով նրանց հետ:

Ժամանակն է, որ հասկանաք, որ երբ դուք տիրապետում եք մի որևէ էներգիայի, օրինակ, սիրուց ծնված (ինչը ներկայումս մարդկությանը հայտնի ամենահզոր ուժն է), այդ էներգիան կարող է ազդել միայն նրանց վրա, ով այն կընդունի: Օրինակ, եթե դուք սեր եք ուղարկում նրան, ով տրամադրված չէ դրան, հստակորեն պատկերացրեք ձեզ, որ այդ էներգիան չի անդրադարձվի այդ մարդու թրթիռային էության հետ: Սիրո էներգիան կշեղվի և կշարունակի իր ճանապարհը, մինչև դեպի ինքը տրամադրված մի զանգված կգտնի, որը թույլ կտա նրան միաձուլվել իր հետ: Վարպետ Հիսուսի բերած սիրո էներգիան կարող էր թափանցել ամենուր: Բայց մարդիկ, ոքեր փորձարկում էին զայրույթի, ատելության և վախի ավելի ցածր թրթիռներ, չէին ցանկանում ընդունել Նրա սերը և Նրա ներկայությամբ իրենց շատ անհարմարավետ էին զգում: Դա հաճախ Վարպետին տհաճ փորձությունների էր բերում, քանզի, երբ ամենացածր թրթիռներն օգտագործող մարդիկ անսպասելիորեն բախվում են մարդկությանը հայտնի ամենահզոր էներգիայի հետ, պետք է որ որոշակի ռեակցիա առաջանա:

Լուսաքվանտային Էներգիան էլ նույնպիսի բարձր թրթիռ ունի, որի օգնությամբ նա արդեն իսկ թափանցում է յուրաքանչյուր իրեն ընդունող զանգվածի մեջ, ինչ էլ որ հանդիպի իր ճանապարհին: Գիտեցեք, որ այս գիրքն իր ավարտին մոտենալու հետ մեկտեղ, նոր էներգիան սկսում է համակել Երկիրը: Համբարձման պրոցեսի մեջ գտնվող և բարձր մակարդակների վրա թրթռացող մարդիկ արագորեն կհարմարվեն Լուսաքվանտային Էներգիային: Նրանք գիտակցում են, որ դա` նոր հազարամյակի էներգիան է: Իսկ նրանք, ովքեր դեռ շարունակում են կառչել ավելի ցածր թրթիռներից, անհրաժեշտություն կզգան հակառակվել Լուսաքվանտային Էներգիային, դրանով իսկ ուժեղացնելով ընդհարումը և լայնեցնելով կործանարար փորձությունները:

Պարզորեն ասած, այդ նոր էներգիան գալիս է նրանց համար, ովքեր անդրադարձվում են փոփոխության հետ: Այդ փոփոխությունն է` գիտակցել, որ գոյություն ունեն նոր, հուզիչ հնարավորություններ: Նրանք այն գիտելիքի մեջ են, որն ասում է. “եկել է ժամանակը համբարձվել նոր մակարդակ, որտեղ Սերը` պատասխանն է”: Հարցերը, որոնք խեղդում են Երկրային ոլորտը հենց այն պահին, երբ մենք պատրաստվում ենք մինչև օրս մարդկությանը հայտնի մեծագույն ճամփորդությանը, - դա, փաստորեն, արթնացումն է դեպի Անցումը:

Sambitbaba
12.10.2012, 05:00
4.

ՀՈԳՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Կիրաէլի ճշգրտումները

ԿԻՐԱԷԼ. Այս գլխում դուք կիմանաք, որ սերը, որ գտնվում է ձեր ներսում, և Արարչի սերը, որը ձեզ այս մոլորակ է բերել, - միևնույն բանն են:

Ինչ ես չեմ հասցրել ասել ձեզ այս գրքում. երբ Արարիչը դիմում է ձեզ հետևյալ խոսքերով. “Ես մի ճամփորդություն եմ նախատեսել քեզ համար դեպի Երրորդ Տարածք”, - օ՜, Աստված իմ, դուք ցնծո՜ւմ եք: Դուք դժվարությամբ եք հավատում դրան` դուք, ձեր ամբողջ հոգևոր ընտանիքը, բոլորը ձեր շուրջ: (Հոգևոր ընտանիքների մասին դուք կկարդաք այս գլխում): Դուք սկսում եք հասկանալ, որ գնում եք այնտեղ, ուր շատ օգտակար եք լինելու Ձեր Արարչին: Օ՜, դրանից ավելի լավ բան լինել չի կարող:

Առաջինը, ինչ դրանից հետո արեց ձեր մեծամասնությունը, կանչեց ինձ: Շատերը, որ կարդում են այս գիրքը, կանչեցին ինձ և ասացին. “Վարպետ Կիրաէլ, ես ճանապարհվում եմ Երկրային ոլորտ, և Արարիչն ասաց, որ դու այնտեղ մեզ հետ կլինես”: Եվ ես պատասխանեցի. “Այո, բայց մի՛ մոռացեք, որ որոշ ժամանակ դուք կմոռանաք այդ մասին: Դուք չեք հիշի բոլոր այն հիասքանչ բաների մասին, ինչ գնում եք այնտեղ անելու”:

Հոգու ճամփորդությունը, բարեկամներս, հոգու էվոլյուցիան, - դա ձեր Արարչի մարմնավորված մասնիկների արժեքներն են: Եվ դա` դուք եք: Այդ մասնիկները` Դուք եք: Եվ մի՞թե դուք չգիտեք, որ մի օր, իրադարձությունների ծավալման հետ մեկտեղ, դուք կսկսեք վերհիշել այդ մասին: Կվերցնեք մի օր այս գիրքը խանութում և կտեսնեք նրա կազմի վրա “Կիրաէլ”, և կնայեք այդ բառին և կասեք. “Ի՞նչ է սա”: Եվ կպատրաստվեք տեղը դնել գիրքը, և ինչ-որ բան ձեր ներսում ձեզ կասի. “Ո՛չ, դու չես կարող այն հետ դնել, դու վերցրեցիր այն, որ գնե՛ս”: Եվ ահա հիմա դուք կարդում եք այն:

Օ՜, նա կգտնի ճանապարհը դեպի ձեզ, բարեկամներս: Նա կգտնի՛ ճանապարհը դեպի ձեզ: Եթե ձեր ընկերը ստիպված լինի ձեր քիթը խոթել այն, ուրեմն հենց այդ էլ նա կանի, քանզի գիտե՞ք, հոգու էվոլյուցիան ձեզ ցույց է տալու, որ Անցումը չի կարող մատնվել անհաջողության: Եվ դա կապ չունի նրա հետ, կարո՞ղ եք արդյոք դուք այդ անել, թե՞ ոչ: Իմաստն ամփոփված է նրանում, կընտրե՞ք դուք արդյոք դրա մի մասը լինել:

Եվ լսեք էլի ահա թե ինչ. քանի որ դա հոգու էվոլյուցիան է, հենց այդ ժամանակ եք դուք ամենաշատը ցավ զգում: Հենց նոր դուք մի զարհուրելի վեճ ունեցաք ձեր մոտիկ ընկերոջ հետ: Կամ, կարող է, ստուգեցիք ձեր դրամապանակը և պարզեցիք, որ այնտեղ էլ փող չկա: Հենց այդ ժամանակ է, որ հոգին սկսում է բարեշրջվել: Դուք սկսում եք ասել. “Բավակա՛ն է: Ինձ այլևս չե՛ն խցկի վատ փոխհարաբերությունների մեջ, որովհետև ես ունեմ հոգի, և իմ հոգին միաձուլված է սիրո հետ: Եվ սիրո մեջ ես արժանի եմ ավելի շատին: Ինձ էլ չի՛ սպառնում սնանկությունը: Ես էլ աղքատ չեմ լինի: Երկրային ոլորտի վրա ես կանեմ միայն այն, ինչ ցանկանում եմ, ես կկատարե՛մ իմ ճամփորդությունը”:

Հոգու էվոլյուցիայում դուք կիմանաք, որ կարևորը ոչ թե այն է, թե որքան դուք կարող եք մտածել, այլ կարևորը հենց այն է, թե որքան կարող եք ունենալ: Մի՞թե դուք երբևիցէ մոռացել եք այդ մասին: Երբ սկսեք կարդալ այս գլուխը, դուք կիմանաք գիտակցության բազմաթիվ մակարդակների մասին և դրա նման այլ բաների մասին, բայց հիշեք ահա թե ինչ. Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկն ասի ձեզ. “Սրա պատասխանը չկա”, - դուք նայեք ուղիղ նրա աչքերին և ասացեք. “Սպասիր, ես կարդում եմ Կիրաէլ. Մեծ Անցում գիրքը: Եվ այդ գրքի մեջ ասվում է, որ եթե գոյություն ունի խնդիր, ուրեմն կա՛ նաև նրա լուծումը: Եվ եթե կարող է լինել զայրույթ, ուրեմն մի ակնթարթ պետք է գա ուրախությունն էլ: Եվ մեզ անհրաժեշտ է միայն ամուր դիրքեր գրավել: Մեզ անհրաժեշտ է հավատալ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հոգին”:

Եվ այդ ժամանակ մի օր, երբ դուք անցնեք այդ էվոլյուցիան, որն ինքներդ էիք ցանկանում, դուք կմիաձուլվեք ինձ կամ այլ մեծ վարպետների հետ, և մենք բոլորս կճանապարհվենք դեպի Արարչի սքանչելի Լույսը: Մենք կլողանք ձայների մեջ, որոնք դուք երբեք նախկինում չեք լսել: Մենք կզգանք լույս և գույներ, որոնք ձեզ տեսնել երբեք չի վիճակվել: Մենք կընդունենք, որ այդ ամենն արժե՛ր այս ճամփորդությանը: Եվ Արարիչը կխնդրի ոտքի կանգնել, որպեսզի հաշվի իր այն մասնիկներին, ովքեր ասացին. “Այո”:

Sambitbaba
12.10.2012, 10:27
ԿԻՐԱԷԼ. Ամենը, ինչ կա, այս կամ այն ձևով բաղկացած է էներգիայից: Կյանքի կայծը (հոգին)` էներգետիկ դաշտ է, որը թրթռում է ֆիզիկական մարմնի կենսական ուժի վրա սահմանված հաճախականության մեջ: Ոգին` “սոսինձ” է, որն իրար է կպցնում հոգու և ֆիզիկական մարմնի թրթիռները:

Հոգու և ոգու ինչ-որ նշանակալի տարբերություն չկա; դա, հիմնականում, բառախաղ է: Հոգուն կարելի է համարել Քո “Ես”-ի այն մասը, որը բնակվում է մարմնիդ մեջ: Իսկ Ոգին` Քո “Ես”-ի այն մասն է, որն ապրում է ֆիզիկական մարմնիցդ դուրս:

Երբ դուք սկսեցիք ձեր հոգու էվոլյուցիայի պրոցեսը, այն ժամանակ դուք ընդամենը հիշողություն էիք, Արարչի հիշողությունը, ոչ շատ և ոչ էլ քիչ: Հետո դուք ձեզ տրամադրեցիք դեպի ձեզ հետ կատարվելիք բոլոր հնարավոր փորձությունները: Ոմանք դա էվոլյուցիոն թակարդ են համարում, բայց դրանք ընդամենը ձեր սեփական ծրագրերն են, որոնք ձեզ բերում են ձեր աճի պրոցեսի մեջ մի որոշակի կետի: Անկախ այն բանից, թե ինչպիսին է ձեր ներկա իրավիճակը, դուք խնդրել եք, աղաչել եք, համոզել եք և արել եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Երկրային կյանք ընկնեք: Դուք ցանկացել եք զգալ: Դուք ցանկացել եք փորձել: Դուք ցանկացել եք սովորել:

Երրորդ Տարածքի ձեր ամենալավ սերտած տեսանկյուններից մեկն են ապրումները: Կանայք հիմնականում ավելի բաց և ավելի ազատ են իրենց ապրումները փորձելիս, բայց ապրումների հետ կարողանալ վարվել` ոչ ավելի պակաս, այլ միգուցէ շատ ավելի կարևոր է նաև տղամարդկանց համար: Ապրումները շատ կարևոր են, քանզի Անցման մոտենալու հետ միասին յուրաքանչյուրը պիտի բացվի իր սեփական ներքին Ճշմարտությանն ընդառաջ և ավելի մեծ կապի մեջ կմտնի Երկրի, Տիեզերքի և բոլոր տարածքների հետ:

Sambitbaba
13.10.2012, 22:14
Գեր-հոգի

Ամեն մի հոգի` Գերհոգու մասնիկն է: Գերհոգին բաղկացած է հոգիների անհամար քանակությունից: Պատկերացրեք հոգուն` հսկայական համակարգչի տերմինալի դերում: Այդ հսկայական համակարգչում բաթմաթիվ տերմինալներ կան, բայց սովորաբար դուք տեսնում եք միայն այն, ինչ տեղի է ունենում ձեր սեփական տերմինալում: Գերհոգին` ձեր ամբողջականությունն է, ձեր Ճշմարտությունը, ամենը, ինչ դուք կաք: Դա ձեր էությունն է: Ձեր և Գերհոգու միջև գտնվում է ձեր բարձրագույն “Ես”-ը: Ձեր հոգին` ձեր բարձրագույն “Ես”-ի ասպեկտն է, որն էլ իր հերթին` Գերհոգու ասպեկտն է:

Ասպեկտը` ձեր հոգու էներգիայի ևս մեկ մասն է, ձեր ընդհանուր էության մասնիկը; նոր ուղղություն է ձեր հոգևոր աճի կամ էվոլյուցիայի համար, ձեզ սպասվող փորձությունների նոր հավաքածու: Շատ սահունորեն այն վերափոխվում է Երրորդ Տարածքի ձեր “Ես”-ին: Երբեմն դուք, ըստ էության, կարոք եք ասպեկտ-նմանակ ունենալ, որը եռանդուն գործում է միևնույն ժամանակ և միևնույն մարմնի մեջ: Չնայած դա կարող է հոգու մեջ շփոթություն առաջացնել, սովորաբար հոգու ասպեկտների համաձայնությունը կնքվում է ծնունդից առաջ:

Առանց չափազանցելու, Գերհոգու մեջ հազարավոր հոգիներ կան տարբեր տարածքներում, տարբեր գալակտիկաներում և տարբեր մոլորակային համակարգերում: Գերհոգու հետ համախմբվելու համար, տարբեր տարածքներում դուք պետք է համախմբեք ձեր գիտակցությունը ձեր սեփական հոգևոր ընտանիքի հետ, որը բաղկացած է մոտավորապես 6-9 էություններից: Նմանապես, դուք կարող եք ունենալ ձեր ուրիշ ասպեկտներ, որոնք գոյություն ունեն էլի ինչ-որ տեղ այս մոլորակի վրա: Սիրո էներգիայի մեջ այդ համախմբումը դիտվում է որպես էվոլյուցիա դեպի հասկացումը, որ տարանջատում ընդհանրապես չկա:

Sambitbaba
13.10.2012, 22:37
Անսեռ Հոգի

Հոգին չունի ոչ իգական, ոչ էլ արական սեռ: Որոշակի վերամարմնավորման ժամանակ նա կարող է գերադասել լինել տղամարդ կամ կին, բայց կթրթռա այն էներգիայի մեջ, որը նրա համար ավելի բնական է:

Հոգու էներգետիկ դաշտի 30-40 %-ը կազմում է նրա ֆիզիկական մարմնի էներգետիկ դաշտը, իսկ մնացած` ավելի մեծ մասը, - գտնվում է ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս: Եթե տղամարդու մարմնի մեջ գտնվող այդ 30-40% հոգու էներգիայի մոտ 75 %-ը կանացի թրթիռներ ունի, ուրեմն տղամարդն ավելի շատ կանացի հակումներ կունենա:

Sambitbaba
14.10.2012, 08:23
Հոգու էվոլյուցիան

Կարճ ճանապարհներ չկան, բարեկամներս: Ձեր այստեղ լինելու միակ պատճառն այն է, որ դուք ընտրել եք անցնել ա՛յս ճանապարհով: Հոգին իր փորձություններն անցնում է այնպես, որպեսզի էվոլյուցիայի հնարավորություն ունենա: Ֆիզիկական մարմինը` միջոց է, որի օգնությամբ հոգին ֆիզիկական զգացումներ է ապրում: Ավելի բարձր տարածքներում զգացումներն, ըստ էության, հիշողություն են: Մենք գիտենք նրանց մասին, մենք տեսնում ենք նրանց թրթիռների մեջ, ձայներում և հաճախականություններում, - նաև նրանում, ինչը դուք անվանել եք “երկրաչափություն”:

Հոգին ընտրում է Երրորդ Տարածքը, որպեսզի անցնի դրականի և բացասականի միջով, “ինի” և “յանի”, բևեռականության և երկվության միջով: Որպես իր աճի ընթացքի մի մաս, հոգին հասկանում է, որ երկվությունը, ինչն ինքը փորձում է հավասարակշռության բերել Երրորդ Տարածքի իրականության մեջ` պատրանք է: Գիտակցել դա շատ կարևոր է, քանզի դա ընթացք է, և յուրաքանչյուրն ընտրում է փորձարկել այն: Հոգու էվոլյուցիայի համար ավելի կարճ ճանապարհներ չկան:

Sambitbaba
14.10.2012, 21:16
Հոգևոր ընտանիք

Հոգիների որոշ խմբեր համախմբված են հոգևոր ընտանիքի մեջ, քանի որ ձեր տարբեր մարմնավորումներում նրանք ընտրում են լինել ձեր մայրը, ամուսինը, եղբայրը և այլն: Մեծամասնությամբ այդ հոգևոր ընտանիքը օգնում է հոգուն նրա այն կարմայական և/կամ կրկնվող դասերում, որոնց միջով այդ հոգին ցանկանում է անցնել: Մի էություն, ով բարեշրջման ճանապարհն անցնում է ավելի բարձր արագությամբ, կբարձրանա ըմբռնման ավելի բարձր մակարդակները, այն դեպքում երբ մեկ այլ հոգի, ընտրելով դասերի կրկնումը, առաջ է գնում ավելի դանդաղ արագությամբ: Չնայած հոգևոր ընտանիքի անդամները բարեշրջվում են տարբեր արագությամբ, վերջին հաշվով, ոչ ոք հետ չի մնում: Հոգևոր ընտանիքի անդամները մարմնավորվում են թե իրենց սեփական էվոլյուցիայի համար, և թե օգնելու համար ընտանիքի անդամներին` ապրել իրենց էվոլյուցիան:

Եթե ձեզ բախտ է վիճակվել ճանաչել ձեր հոգևոր ընտանիքի անդամին այստեղ, այս տարածքում, դա հնարավորություն է ձեզ համար հասկանալ, թե ինչու եք դուք նրա հետ փոխներգործում և ինչպես այդ անել:

Sambitbaba
15.10.2012, 08:46
Մահվան փորձություն

Մարմնավորման մեջ գալիս է մի պահ, երբ հոգին ընտրում է լքել իր ֆիզիկական մարմինը: Մահը կարող է տարբեր լինել. պարզապես քնի մեջ ֆիզիկական մարինը լքելուց մինչև ստիպողաբար հեռացումը, օրինակ, ավտովթարի հետևանքով: Հնարավոր է նաև այն, որ մահը ծրագրված է ուրիշ մարդուն իր ճամփորդության մեջ օգնելու նպատակով, ինչի արդյունքում երկու էություններն էլ միաժամանակ նշանակալի աճ են ունենում: Հոգու, որպես բարեշրջվող էության, ամենաբարձրագույն ճամփորդությունն է` բոլոր հնարավոր իրականությունների փորձությունը:

Պատկերացրեք, որ հենց հիմա ավտովթարի մեջ եք ընկնելու և փրկության ոչ մի շանս չունեք: Անմիջապես բախումից առաջ հոգին լքում է մարմինը և հայտնվում է վթարի վայրում, վերևից դիտելով, թե ինչպես է զարգանում իրադարձությունը: Հոգին անհրաժեշտություն չունի ապրել այն ցավը, որը կապված է նման տիպի հեռացման հետ:

Ձեր էներգիայի մեջ բնակարանավորվում է անխռով հանգստությունը: Ձեզ հետաքրքրում են միայն նրանք, ովքեր շարունակում են ապրել Երկրի վրա: Նրանք կարող են գտնվել ձեր կենդանության ժամանակ ձեր փոխհարաբերություններից կախված դասերին սպասելիս: Անկախ նրանից, թե ինչպիսին էին այդ փոխհարաբերությունները, մահվան պահին, անկասկած, ձեր առջև հիանալի ճանապարհ է բացվում: Դուք, համբարձվող հոգի, այդ պահին հասկանում եք, որ իսկական ճշմարտությունն ամենուր է: Չկա զայրույթ, անբավարարվածություն և այլ ցածր զգացմունքներ, որոնք հարկավոր է մշակել: Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարյալ է. ամենը, ինչ կար Երրորդ Տարածքում, այնպիսին էր, ինչպիսին որ պետք է լիներ:

Ձեզ կարող է զարմացնել, որ դուք չեք խղճում ոչ ոգու նրանցից, ովքեր մնացին հետևում: Դուք չեք զգում խղճի խայթ: Դուք սկսում եք գիտակցել, որ մարմինը` ընդամենը մի թել էր, որը դուք օգտագործեցիք, որպեսզի մոտենաք Երրորդ Տարածքին: Եվ այն այլևս ձեզ պետք չէ:

Նոր մահացած հոգիները Երկրային ոլորտի վրա կարող են մնալ մի քանի օրվա ընթացքում, քանզի ցանկանում են համոզել և սոսափել նրանց, ովքեր մնացին հետևում: Իսկ վերջիններիս ես ահա թե ինչ կասեմ. Լսեք: Ուշադիր լսեք ձեր շուրջ: Եթե ձեզ կթվա, որ լսում եք, դուք մի մտածեք, թե դուք կարծեցիք, թե լսում եք: Դուք իրոք լսեցիք : Նրանք ձեզ հաղորդություն են փոխանցում: Եթե դուք կարդում եք այս գիրքը, ուրեմն դուք իմացաք արդեն, որ նրանք էլ հենց այստեղ են գտնվում: Ձեզ անհրաժեշտ է միայն շփվել նրանց հետ, ձեր գիտակցության աչքերի միջոցով: Մի՞թե դա հիանալի չէ:

Երրորդ Տարածքի փորձության մեջ դուք` հոգի եք: Երրորդ Տարածքի մարմինը` նույնիսկ, իրականում դուք էլ չեք; դա ընդամենը միջոց է հոգու փորձությունների համար: Կյանքը` այն է, ինչ դուք գալիս եք այստեղ փորձելու, սակայն այն նույնպես վախեցնում է ձեզ, քանի որ դուք կապնվում եք գոյությանը և չեք ցանկանում ազատվել նրանից: Մահվան փորձությունն իրականում շատ բաներով նման է ծննդյան փորձությանը: Իրականում դուք ուղղակի տուն եք վերադառնում, որպեսզի նորից ամբողջականանաք:

Sambitbaba
15.10.2012, 23:49
Հարցեր և պատասխաններ – 1


Ինչո՞ւ ենք մենք շարունակում Երկրային ոլորտ վերադառնալ:

ԿԻՐԱԷԼ. Մեկ կյանքի ընթացքում անհնար է փորձել ամենն, ինչ հարկավոր է սովորել: Եթե հոգին առաջադիմում է տարբեր վերամարմնավորումներում, նա հնարավորություն ունի շատ փորձություններ ավարտել ամեն մի կյանքում: Միակ հարցն է, կցանկանա՞ արդյոք նա ավարտել իր փորձությունը կոնկրետ կյանքում, թե՞ կգերադասի կրկնել նույն իրավիճակները նոր մարմնավորումներում, մինչև կորոշի, որ սերտել է իր դասը:


Մեր հաջորդ կյանքի ծրագրավորման փուլերում, մինչև մեր Երկրային ոլորտ գալը, ո՞ր պահին ենք մենք ընտրում մեր ծնողներին: Կնքո՞ւմ ենք մենք արդյոք համաձայնություն նրանց հետ, այսպես կոչված` “երկնքում”:

ԿԻՐԱԷԼ. Համաձայնությունների մեծամասնությունը կնքվում է մինչև բեղմնավորությունը: Բեղմնավորությունը` անհրաժեշտ ԴՆԹ-ների ստացումն է, որոնք պետք է ճիշտ միահյուսվեն:

Օրինակ, դուք պատրաստ եք վերամարմնավորմանը: Առաջինը, ինչ դուք անում եք, - խորհրդակցում եք ձեր Ուղեկիցների, ձեր անհատական ուսուցիչների հետ: Նրանց հետ մեկտեղ որոշում եք, թե ինչ փորձի վրա եք ցանկանում աշխատել այս կյանքում: Քննության եք ենթարկում ձեր անցած կյանքերն ու չավարտված փորձությունները: Մշակում եք ծրագիր` ստեղծելու այնպիսի իրավիճակներ, որոնք ամենից լավ կհամապատասխանեն նրան, ինչ դուք ցանկանում եք ի կատար ածել նոր կյանքում:

Հաջորդ քայլը` գտնել ծնողներ, որոնք լավագույն հնարավորությունները կառաջարկեն ձեզ ձեր ճակատագրի իրականացման համար: Ձեր ծնողները նմանապես փնտրում են հոգի, որն իրենց զավակը կդառնա և կնպաստի իրենց աճին:

Ձեր փնտրումների առաջին տեղն է ձեր Գերհոգին, որտեղ դուք սկսում եք փնտրել բարեշրջվող հոգիներ, որոնք ունեն ձեզ անհրաժեշտ բնութագրումները, ներկա պարագային գտնվում են Երրորդ Տարածքում և հնարավորություն ունեն ձեզ օգտակար լինելու: Ձեզ անհրաժեշտ է գտնել հոգիներ, որոնք մարմնավորման մեջ են արդեն մոտ 20 տարի և նմանապես աշխատում են իրենց սեփական ծրագրերի վրա: Եթե չեք գտնում նման հոգիներ ձեր Գերհոգում, այդ դեպքում կարող եք դիմել Գերհոգիների այլ խմբերի:

Հենց որ ձեր ծնողները ձեզ բեղմնավորեցին, դուք ցանկանում եք փորձել ձեր մարմինը: Առաջին փորձը միշտ բացարձակ անհարմարավետ է, և դժվար է հաղթահարել մարմինն անմիջապես լքելու ձգտումը: Հղիության ժամանակաշրջանի ինը ամիսների ընթացքում, քանի դեռ ձեր մարմինն աճում է, դուք բազմիցս ելումուտ եք անում ձեր մարմին, ձգտելով նրան հարմարեցնել ձեր էներգիան և վերջնականապես կանոնավորել ձեր ամբողջականությունը: Գտնվելով մարմնում, ձեզ հատկապես դուր է գալիս հանկարծակի ուղղել ձեր փոքրիկ ոտքերը: Եվ այդ պահին ձեր մայրն ասում է. “Օ՜, նա թփրտում է”: Դուք չեք թփրտում: Արդեն այնտեղ, ձեր մոր որովայնում, դուք փորձում եք հասկանալ, թե ինչպես կարելի է շարժել ձեր նոր ոտքերը: Դուք գտնվում եք մի տաք և հաճելի ջրամբարում, բայց շատ նեղ է այնտեղ և դրա հետ դուք ոչինչ չեք կարող անել:

Այնինչ, դուք դեռևս առնչվում եք ձեր Ուղեկիցների և ձեր ծնողների Ուղեկիցների հետ: Քանի դեռ վերջնականապես չեք որոշել ընդունել այդ կոնկրետ կյանքը, դուք դեռ կարող եք դադարեցնել այդ մարմնավորումը: Ելքերից մեկը կարող է լինել մահացած պտուղի ծնունդը, երբ նորածնի մահվան պատճառ չկա, նա ուղղակի էլ կենդանի չէ: Երկրորդ տարբերակն է` “մահ օրորոցում” (արտաքինից լրիվ առողջ երեխայի մահը մինչև մեկ տարեկան հասակը): Եվ այդ դեպքում էլ “ինչո՞ւ” հարցի պատսախան չկա, ուղղակի “այդպես ստացվեց”:

Նման տիպի մահերը հաճախ դիտվում են որպես փրկիչ դռնակներ, երբ կյանք մտնող հոգին հարմարեցրել է իր էներգիան ծնողների ընթացիկ կյանքի ծրագրերի հետ, և դրանից հետո է միայն հասկացել, որ այդ ծնողները փոխել են իրենց ճամփորդությունն այնքան, որ այն չի կարող այլևս օգնել ի՛ր էվոլյուցիային: Օրինակ, հոգին մի շարք կյանքեր ապրել է հարստության մեջ և տվյալ մարմնավորման համար ընտրել է ծնողների, ովքեր պետք է պայքարեն իրենց ֆինանսական խնդիրների հետ: Բայց, քանի դեռ նա գտնվում է մոր որովայնում, ծնողներն անսպասելիորեն փոխում են իրենց կյանքի ծրագիրը մեծ դրամական շահումով, այդպիսով անցնելով դասի կատարյալ նոր մակարդակի: Այդ իրավիճակը չի աշխատում այլևս կյանք մտնող հոգու համար, հետևաբար, նա օգտվում է փրկիչ դռնակից:

Ասենք, թե դուք հասել եք երկու տարեկան հասակի և “ողբերգականորեն” զոհվել եք ավտովթարի ժամանակ: Ձեր ծնողները կարող են ասել. “Եթե կա Աստված, ուրեմն ինչո՞ւ Նա այդ թույլ տվեց”: Թույլ տվեք վստահեցնել ձեզ, որ Աստվա՛ծ չի այդ արել, և սակայն, Աստված, իհարկե, թույլ է տվել ձեզ և ձեր ծնողներին հետազոտել հոգու էվոլյուցիայի ա՛յդ ձևը: Փորձեք խուսափել դատապարտումից այդ պահին, քանի որ գոյություն ունի համաձայնություն ծնողների հոգիների և երեխայի հոգու միջև, համաձայն որի նրանք բոլորը ցանկանում են հենց այդ տիպի փորձություն անցնել` իրենց սեփական էվոլյուցիայի համար:

Հաճախ մասնակիցներից մեկին անվանում են “ծառայող հոգի”, այսինքն էություն, ով պարտավորվել է ծառայել: Դա, օրինակ, երեխան է, ով մահացել է օրորոցում, և իր ծնողներին հնարավորություն է տվել ապրել երեխային վաղաժամ կորցնելու իրենց անհրաժեշտ փորձը: Բոլոր բարեշրջվող հոգիները, հնարավոր է, արդեն կատարել են նման աշխատանք, այդպիսով, մինչև Աստծո վրա այդքան կտրականորեն բարկանալը, փորձեք ամբողջ նկարը հասկանալ:

Բոլոր դեպքում, եկեք ընդունենք այն փաստը, որ դուք ընտրել եք մարմին, որպեսզի սկսեք ձեր էվոլյուցիոն ճամփորդությունը: Դուք ամբողջությամբ և բացարձակապես չեք տիրում ձեր մարմնին մինչև ձեր փաստացի ծնունդը: Մարմինն արդեն, իհարկե, ձերն է, բայց դուք նրա մեջ չեք ամբողջ ժամանակ: Նույնիսկ ծնունդից հետո, դուք ամբողջ ժամանակ մարմնի մեջ չեք գտնվում: Դա պատճառներից մեկն է, որ փոքրիկ երեխաներն այդքան շատ քնում են: Իրականում, նրանք դեռևս այս ու այն կողմ են ճամփորդում:

Sambitbaba
19.10.2012, 22:39
Հարցեր և պատասխաններ – 2

Դուք հիշատակեցիք, որ գտնվելով մոր որովայնում, հոգին ներսուդուրս է անում մարմնից: Այդ դեպքում ինչպե՞ս է դա ազդում աբորտների վրա:

ԿԻՐԱԷԼ. Այդ ամենը ծրագրի մի մասն է, բարեկամներս: Հենց այդ էր պատճառը, որ ես ցանկացա շեշտել հոգու այդ ներսուդուրսը մարմնից: Գոյություն ունեն մի շարք հոգիներ, որոնք վերամարմնավորվում են ընդամենը մի որոշակի նպատակի համար: Օրինակ, երիտասարդ կինը որոշել է աբորտն իր կյանքի փորձություններից մեկը դարձնել: Դա մի բան է, ինչ նա ծրագրել է “Երկնքում”: Դրա համար, իր հոգևոր ընտանիքում նա փնտրում է հոգի, որը հոժարակամորեն կօգնի իրեն: Ես գիտեմ, դա թեթևամիտ է հնչում, բայց հենց այդպես է, որ կա: Համաձայնվող հոգին մտնում և դուրս է գալիս մարմնից հղիության ընթացքում: Աբորտից հետո նա վերադառնում է տուն, իսկ երիտասարդ կինը երախտապարտ է այդ հոգուն նրա օգնության համար:


Եթե մենք կյանքը ծրագրավորում ենք այնպես, որպեսզի ունենանք առողջության հետ կապված խնդիրներ, ընտրո՞ւմ ենք արդյոք ծնողներին այնպես, որպեսզի նրանցից գոնե մեկն իր ԴՆԹ մեջ որոշակի հիվանդություն ունենա:

ԿԻՐԱԷԼ. Այո, դուք կփորձեք ընտրել ծնողներ, որոնք ենթակա են այդ հիվանդությանը: Բայց պարտադիր չէ, որպեսզի ձեր ծնողները նախապես կոդավորված լինեն. եթե ձեր ճամփորդության մասն է վատառողջությունը, դրանում դուք հաջողության կհասնեք: Շատ հաճախ դուք ընտրում եք ծնողներին, այլ ոչ որոշակի հիվանդությունը, օրինակ, թոքախտը: Դուք ընդամենն ընտրում եք կյանք, որտեղ կձևավորվի իրավիճակների մի շարք, որը կսովորեցնի ձեզ, թե ինչ ասել է` լինել Երրորդ Տարածքի մեջ ոչ լրիվ ուժով: Շատ հնարավոր է, որ ծնողը նախահակված է այդ հիվանդությանը, այսինքն, այդ հիվանդության ախտանիշները կան ինչ-որ տեղ նրա գեների խորքում, բայց ինքն այդ փորձը չի ապրել: Իսկ երեխան կարող է ներմուծել, ինչ իրեն անհրաժեշտ է, և նմանապես կարող է վերցնել ծնողներից այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Այդ պատճառով է, որ երբեմն ծնողները չունեն իրենց երեխայի հիվանդության որևէ ախտանիշ: Եվ բժիշկն ասում է. “Դե ես չգիտեմ, չէ՞ որ սա ժառանգական հիվանդություն է համարվում”: Կռահեք, ինչո՞ւ: Երեխան, իրոք, դա ծնողներից է ստացել, բայց բժիշկներին, հնարավոր է, շատ ավելի խորն է հարկավոր փորել, քան նրանք կարծում են: Հենց այդպես եք դուք ամեն ինչի հասնում:

Վերցրեք, օրինակի համար, այնպիսի հիվանդություն, ինչպիսին է էպիլեպսիան: Այս հիվանդությունը հստակ օրինակն է նրա, երբ ինչ-որ մեկը փորձում է միաժամանակ մնալ և հեռանալ, քանի որ նրա գիտակցությունը հաճախ աղճատվում է: Հնարավոր է, որ բարձրագույն “Ես”-ը ջանում է պահպանել պայմանագիրը, բայց նոպան ձեզ ժամանակավոր հնարավորություն է տալիս “տուն” վերադառնալ:

Նոպան ածխածնային մոլեկուլային և էլեկտրական համակարգեր ունի իր հիմքում և երբ նա տեղի է ունենում, գործի է գցում մարմինը հսկող լույսի որոշակի էությունների աշխատանքը: Երրորդ Տարածքի կատեգորիաներով, անհատական գիտակցությունը լքում է մարմինը և չի գիտակցում ժամանակի ընթացքը: Դրա հետ մեկտեղ այն կարող է լինել հինգ տարբեր աշխարհներում:

Դեղամիջոցները կարող են օգնել, քանի դեռ Ինքը` “Ես Եմ”-ը չի ընտրել, թե երբ եք դուք վերջնականապես գնալու: Խորհրդածման (մեդիտացիա) միջոցով դուք կարող եք ստիպել ձեր մարմնին արտադրել այն, ինչը համարժեք է դեղամիջոցների թողած ազդեցությանը: Նայեք դրան հետևյալ կերպ. դեղահաբերը ստեղծվում են մտքի օգնությամբ: Նրա համար, որպեսզի մարդ մոտենար դեղահաբեր արտադրելու մտքին, մարմինը պետք է հնարավորություն ունենար համանման նյութ արտադրել: Երբ մարմինը դադարեց այն արտադրել, միտքը վերարտադրեց այդ նյութը դեղահաբի տեսքով:

Խնդրում եմ, հասկացեք, որ կյանքը` մեծագույն պատրանքային խաղերից մեկն է, որն ավելի շատ երազի է նման: Այդ երազում դուք կարող եք փոփոխել և ղեկավարել նրա յուրաքնչյուր մաս: Դա ձեր ճամփորդությունն է: Ինչպես և բոլոր ֆիլմերի, ձեր ֆիլմի (երազ-կյանքի) համար էլ դուք գրում եք սցենար, ընտրում եք դերակատարներ և ծրագրավորում եք ձեր սեփական գլխավոր դերը: Հաճո՛ւյք ստացեք ձեր ֆիլմից:

Ես հենց նոր իր կյանքն ավարտած մի հոգի գիտեմ, ով այդ կյանքում աղքատ մի կին էր: Այդ հոգին սովորեց ամենին, ինչ իրեն անհրաժեշտ էր սովորել, և նա էլ երբեք ստիպված չի լինի աղքատ կյանք ապրել: Ծնողները, ում նա ընտրել է իր հաջորդ կյանքի համար, բոլորովին էլ աղքատ չեն, այդպիսով, իհարկե, նրա նոր փորձությունը բացարձակապես տարբերվում է նախկինից: Եվ չնայած իրավիճակի արտաքին տարբերությանը, վնասվածքները, երևում է, նույնքան ծանր կլինեն, որքան նախկին կյանքերում: Բանն այն է, որ երբ դուք գտնվում եք որևէ փորձության ընթացքի մեջ, դուք ծավալում եք այն այնքան, մինչև կյուրացնեք այն նրա բոլոր տեսանկյուններում և այլևս այն կրկնելու կարիք չեք ունենա: Ընկալեցի՞ք գաղափարը:


Կարո՞ղ եք ինչ-որ բան ասել նրանց մասին, ովքեր կոմայի մեջ են գտնվում:

ԿԻՐԱԷԼ. Կոման այն չէ, ինչ թվում է: Գիտակցական այդ մակարդակի վրա գտնվող մարդիկ, հիմնականում, ավելի շատ ինֆորմացիա են յուրացնում, քան նրանք, ովքեր գտնվում են այսպես կոչված գիտակից վիճակում: Հաճախ կոմայի վիճակն օգտագործվում է նրա համար, որպեսզի ֆիզիկական մարմնին տրվի անընդմեջ ապաքինման, իսկ բարձրագույն էությանը`իր ընտրած ճանապարհը շարունակելու հնարավորություն:

Խնդրում եմ, մի մոռացեք, որ կոմայի մեջ մարդիկ կարող են լսել ամեն ինչ: Նույնիսկ եթե էությունը հոգևոր ճամփորդության մեջ է, ուղեղը պահպանում է ինֆորմացիան, որպեսզի վերարտադրի այն հոգու վերադարձից հետո: Այսպիսով, եթե դուք կոմայի վիճակում մարդիկ գիտեք, խոսեք նրանց հետ: Տեղյակ պահեք նրանց ընթացիկ իրավիճակին, և հատկապես, թույլ տվեք նրանց զգալ ձեր սերը, քանզի սերը` միակ կարևորագույն թելն է, որը կապում է նրան այս իրականության հետ:

Երբ էությունը պատրաստ է հետ վերադառնալ և վերականգնել կյանքը Երրորդ Տարածքում, նա կթաքցնի իր հիշողությունից կոմայի մեջ կուտակած փորձությունները, քանզի տեղադրել այդ ինֆորմացիան գծային չափի մեջ հաճախ չափազանց բարդ է:

Sambitbaba
21.10.2012, 00:04
Հարցեր և պատասխաններ – 3


Ի՞նչ կասեիք ինքնասպանների մասին:

ԿԻՐԱԷԼ. Երկրագնդի վրա էներգիայի հսկայական խտացման պատճառով, դա թեմա է, որն ավելի ու ավելի կարևոր է դառնում:

Հոգիներին անհրաժեշտ է ամեն ինչ փորձել տարբեր մարմնավորումներում, այդ թվում նաև ինքնասպանությունը: Սովորաբար դա արվում է հոգու զարգացման վաղ նախնական փուլերում, այսինքն, երբ հոգին երիտասարդ է, և այդ փորձությունը կրկնելու ամեն մի փորձ իր հետևից կբերի ամենավատ ծրագիրը, որի հետ հոգին կարող էր բախվել:

Կրկնվող ինքնասպանության դեպքում հոգուն դիմավորում են Վարպետ Ուղեկիցները, որոնք ստուգում են, թե ինչ է տեղի ունեցել: Եկեք փորձենք այս նյութը կարդացողներին ազատել այս իրադարձության թախծից: Սովորաբար համարվում է, որ ձեզ անհրաժեշտ կլինի կրկնել իր ավարտին չհասցրած ձեր անցած կյանքը, ընդհուպ մինչև ինքնասպանություն գործելու պահը: Այսինքն, դուք ստիպված կլինեք կրկնել ամենն, ինչ ձեզ ինքնասպանության է բերել, այնքան ժամանակ, մինչև այլ ընտրություն կկայացնեք: Իրականում, հարցն այն է, թե քանի՞ անգամ է ձեր հոգին ապրել այդ պահը: Եթե սա զվարճալի չի հնչում, դա ուղղակի այն պատճառով, որ բոլորովին էլ զվարճալի չի: Այդ պատճառով հաջորդ անգամ, երբ լսեք, որ ինչ-որ մեկը մտածում է ինքնասպանության մասին, խնդրում եմ, պատմեք նրան այս ամենը, և հուսանք, որ կփրկեք նրան տվյալ իրավիճակի սարսափներով լի ևս մեկ մարմնավորումից:

Հաջորդ անգամ, երբ բախվեք մեկի հետ, ով սպառնում է ինքնասպան լինել, դուք պետք է պատմեք այդ մարդուն հետևյալը.

"Եթե դա քո ծրագրի մեջ չի մտնում և, ի ցավոք քեզ, քեզ հաջողվի այդ անել, - տես, թե ինչ տեղի կունենա: Քո հաջող ինքնասպանությունից անմիջապես հետո դու կհանդիպես քո բոլոր Ուղեկիցներին: Առաջինը, նրանք կցանկանան, որ դու հասկանաս, որ սարսափելի սխալ ես թույլ տվել և որ ինքնասպանությունը` ելք չէ: Ավելին, քո կյանքը վերանայելուց դու կիմանաս, որ հաջորդ կյանքում կհասնես ճիշտ նույն կետին, և, հուսանք, որ այլ ընտրություն կկատարես, քանզի այդ պահը կկրկնվի այնքան անգամ, մինչև դու այլ ընտրություն կատարես”:

Ավելի պարզ ասած, երբ դուք ինքնասպանություն եք ընտրում, հաջորդ կյանքում կրկին ստեղծելու եք իրավիճակների ճիշտ նույնպիսի հավաքածու, ինչը ձեզ ինքնասպանության բերեց:


Որքա՞ն հեռու կարող է ճամփորդել մարմնավորման մեջ գտնվող հոգին:

ԿԻՐԱԷԼ. Գտնվելով մարմնավորման մեջ, դուք կարող եք հեռանալ ձեր մարմնից միայն որոշակի տարածություն: Սովորաբար ձեզ թույլ չի տրվում դուրս գալ ձեզ գալակտիկայի սահմաններից: Այլ մոլորակների վրա մարմնավորման ժամանակ, օրինակ, Բազումքի, Սիրիուսի, Անդրոմեդայի մոլորակների վրա, նման սահմանափակումների կարիք չկա: Երկրային մարմնավորումներն ավելի երիտասարդ հոգիներ են ուսումնասիրում, այդ պատճառով իրականությունից իրականություն թռչկոտելն այստեղ սահմանափակ է:

Կարո՞ղ եք լուսաբանել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մարդու` լույսի հետ վերամիավորվելուց անմիջապես հետո:

ԿԻՐԱԷԼ. Առաջին հերթին, ձեզ կգրավի հիասքանչ լույսը: Լույսը` ամենատաք, ամենագայթակղիչն է ամենից, ինչ կարող եք ձեզ պատկերացնել: Հիշեցեք ձեր ամբողջ կյանքի ամենալավ փորձությունը և հզորացրեք այն մոտավորապես հարյուր հազար անգամ: Դա զգացմունքն է, որը դուք զգում եք, երբ սկսում եք մոտենալ Քրիստոսի Լույսին:

Հենց որ սովորեք Լույսին, դուք կհանդիպեք ձեր ընկերներին և ընտանիքին, հիմնականում նրանց, ովքեր մահացել են: Նրանք գտնվում են այնտեղ, որպեսզի ձեր անցումը հնարավորինս հաճելի դարձնեն, և համոզվեն, որ դուք վախ չեք ապրում: Որոշ ժամանակ ձեր ընկերների շրջապատում անց կացնելուց հետո, դուք սկսում եք ուսումնասիրել ձեր ապրած կյանքը: Դա, անկասկած, ամենահրապուրիչ պրոցեսն է, քանի որ դուք կարող եք դիտել ձեր կյանքի ամեն մի փորձություն, դրա հետ մեկտեղ, փաստորեն, կարևոր դաս առնելով: Այդ ժամանակ ձեր Ուղեկիցները կօգնեն ձեզ ելումուտ անել ձեր կյանքի տարբեր տեսարանների մեջ, որպեսզի դուք հստակորեն տեսնեք և գիտակցեք հնարավորությունները, որոնք, հնարավոր է, բաց եք թողել, և կարողանաք սկսել ստեղծել փորձություններ հաջորդ մարմնավորման համար:


Գոյություն ունի՞ անցած կյանքը վերանայելու գնահատականների որևէ սիստեմ:

ԿԻՐԱԷԼ. Կյանքը վերանայելու ժամանակ կարևորության միակ չափանիշն է ձեր հոգու բարեշրջման աստիճանը: Երկրի վրա անց կացրած ամեն մի կյանք մոտեցնում է ձեզ ավարտին: Դուք, հայտնի չափով, բացահայտում եք ձեր կենսական մակարդակի բոլոր փորձությունները: Հենց այդ պատճառով այդքան կարևոր է յուրաքանչյուր փորձության մեջ հնարավորինս մոտենալ ավարտին: Դուք եք սահմանում հոգու բարեշրջման աստիճանը: Ոչ մի էություն չի որոշի դա այնպես խստորեն, ինչպես Սեփական “Ես”-ը:

Կյանքի վերանայումը` հոգու ճամփորդության կարևորագույն մասերից մեկն է: Հենց այստեղ եք դուք ուսումնասիրում ձեր վերջին մարմնավորումն իր ամբողջականությամբ և սկսում եք ստեղծել ապագա կյանքերը: Հնարավորություններն անսահման են: Կյանքի վերանայումը շատ հրապուրիչ գործ է: Դուք սկսում եք նորից վերապրել այդ կյանքի ամեն մի վայրկյանը: Դուք կարող եք հասկանալ, թե ինչ պատճառով այդպես արձագանքեցիք ձեր ապրած բազմաթիվ փորձություններին: Ինչ վերաբերվում է գործողություններին, որոնք դուք սխալ էիք համարում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք տեղի էին ունենում, նրանցից ոչ մեկը չի անցել հենց այնպես, առանց ուսուցանելու: Վերանայելու ընթացքում դուք կտեսնեք միջադեպի իսկական պատճառը և ըմբռնումը արժանի կլինի դասին: Անկախ նրանից, թե որքան դժվար էր այդ դասը, հիշեք, որ այդ ամենը ձեր հիմնական ծրագրի մի մասն էր:

Վերանայումը որևէ կոնկրետ իրական չափվող ժամանակ չունի, դուք կարող եք օգտագործել այնքան ժամանակ, որքան հարմար կգտնեք, եթե ցանկանում եք կրկին ու կրկին վերադառնալ ձեր կյանքի տեսարաններին: Երբեմն դիտումների կրկնությունն օգնում է ձեր հաջորդ կյանքի կառուցվածքը հաստատել: Իսկ երբեմն դուք կարող եք սովորել ընդամենը դիտելով:


Կարո՞ղ ենք մենք կապնվել նրանց հետ, ում թողել ենք Երկրի վրա:

ԿԻՐԱԷԼ. Պատասխանն է` անպայման “այո”: Սակայն արդյո՞ք նրանք, ում դուք թողել եք, կլսեն ձեզ: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չի լսել, երբ նրանց հետ ոգին է խոսում: Անգամ եթե նրանք իրոք լսում են, դա սովորաբար շատ ուժեղ վախեցնում է նրանց:


Ես լսել եմ, որ առաջ դուք խոսել եք հոգևոր ընտանիքների մասին: Կարո՞ղ եք արդյոք քիչ զարգացնել այդ թեման:

ԿԻՐԱԷԼ. Հաճախ, ճամփորդելով Երրորդ Տարածքում, հոգևոր ընտանիքը պահպանում է իր կապը: Դուք, հավանաբար, երբեմն զարմանում եք, թե ինչպես, այսպես կոչված “ամենալավ ընկերը”` ավելին է, քան ուղղակի ընկերը: Ֆիզիկական ընտանիքի անդամներն էլ հաճախ նույն հոգևոր ընտանիքի անդամներ են, բայց դա, անկասկած, սկզբունք չէ:

Իրականում, հետաքրքիրն այն է, որ կոնկրետ ֆիզիկական կյանքում որդու կամ դստեր հոգին, հոգևոր ընտանիքի իրականություններում կարող է իր ծնողների հոգիներից ավելի տարիքով լինել:

Sambitbaba
21.10.2012, 11:22
Հարցեր և պատասխաններ – 4


Կարո՞ղ եք պատմել ուրվականների կամ Երկրի վրա թափառող ոչ ֆիզիկական էությունների մասին:

ԿԻՐԱԷԼ. Հստակության համար եկեք ելնենք նրանից, որ մենք խոսում ենք միայն մոլորված հոգու, այլ ոչ չարացած հոգու մասին, ով մտադրված փորձում է կյանքեր ավերել: Վերջին դեպքում դիմեք մասնագետի օգնությանը: Հոգին սովորաբար կապնվում է Երկրին կամ, ինչպես մեծամասնությունը կասեր, դառնում է “ուրվական”: Ավելի հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ հուղարկավորումից հետո հոգին, իրեն սպասող Լույսը բարձրանալու փոխարեն, շարունակում է մնալ Երկրի վրա, այդպիսով իր տեսադաշտից կորցնելով Լույսը: Դա կարող է տեղի ունենալ, երբ վշտաբեկ ազգականները ողբում են շատ դառը: Այդ դեպքում մահացածի հոգին, խիստ ցանկանալով օգնել նրանց, կարող է փորձել ձգձգել իր հեռանալու ժամանակը: Երբ դա տեղի է ունենում, խառնաշփոթություն է սկսվում, քանզի հոգին սովորում է Երկրի էներգիային և կորցնում է իր առաջ ընթանալու հետաքրքրությունը: Հոգին կարող է հասնել այն վիճակին, որ, իր ճանապարհը գտնելու համար նրան անհրաժեշտ կլինի աստվածային միջամտություն: Հենց այդ պատճռով էլ Երրորդ Տարածքում ուրվականներ “բուժողների” անհրաժեշտություն է ծագում: Փաստորեն, դուք հեշտորեն կրող եք այդպիսի հոգուն ազատել ձեր տանից կամ աշխատավայրից, եթե միայն կարողանաք դադարել նրանցից վախենալ: Ձեզ ուղղակի անհրաժեշտ է գտնել մոլորյալ հոգուն, դիմել նրան և նորից նրան Լույսի հետ ծանոթացնել: Մոլորյալ հոգին Լույս կգնա այնքան արագ, որ դուք չեք հասցնի անգամ “մնաս բարով” ասել նրան:


Որքա՞ն երկար կարող է ուրվականը մնալ Երկրի վրա:

ԿԻՐԱԷԼ. Ուրվականները պատկերացում չունեն ժամանակի մասին: Նրանք կարող են Երկրի ոլորտում մնալ հարյուրավոր տարիներ և նույնիսկ չգիտենալ այդ մասին, քանզի ներքին ժամացույց չունեն: Նրանք ուղղակի գտնվում են այստեղ:

Մի մոռացեք, որ ուրվականներն ընդամենը բարեշրջվող հոգու անհատական մարմնավորումն ավարտելու համար նախատեսված կազմություններ են: Չնայած նրանց հանդիպելիս, մեծ է շփոթության հավանականությունը, այնուամենայնիվ նրանց ներկայության համար միշտ որևէ պատճառ կա: Եվ այս հասկանալուց հետո ակնհայտ է դառնում, որ այդ էությանը կարող է օգնել միավորումը Լույսի հետ: Որպեսզի օգնեք նրան ավարտել իր ճամփորդությունը, պետք է գտնել Լույս, կամ ուղղակի ամփոփել նրան սիրո տարածության մեջ:

Ուրվականներն այստեղ են գտնվում ոչ թե նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին ցավ պատճառեն: Նրանց մեծամասնությունն ուղղակի շփոթության մեջ է գտնվում, քանզի փնտրում են այն Լույսը, որն առաջին անգամ տեսան մահվան փորձության պահին: Չմիավորվելով լույսի աղբյուրի հետ, ուրվականներն սկսում են թափառել, փորձելով վերհիշել տունդարձի ճանապարհը: Այստեղ տեղին է կարեկցել նրանց, որովհետև միտքն այն մասին, որ նրանք կորել են ժամանակի մեջ, ուղղակի սահմռկեցնում է:

Հաջորդ անգամ, երբ լսեք ինչ-որ մեկի տանն ապրող ուրվականի մասին, փորձեք կապնվել նրա էության հետ: Հնարավոր է, որ դուք կկարողանաք ստեղծել Լույս, ուր նա կգնա: Դա ավելի լավ է, քան ոչինչ չանել:


Կարո՞ղ է արդյոք ինչ-որ մեկն ուղիղ Հրեշտակների Արքայություն անցնել, թե՞ հատուկ տեղ գոյություն ունի սովորելու համար:

ԿԻՐԱԷԼ. Հետաքրքիր հարց է, քանի որ, իրականում, մեծամասնությունը ներգրավված է Հրեշտակների Արքայությանը նախապատրաստվելու մեջ: Վերընթացի համակարգի մեջ հրեշտակները կարևոր դեր են խաղում: Հրեշտակային Իրականության մեջ կան հրեշտակներ, ում անհրաժեշտություն չկա մասնակից լինել մարդկային կյանքին: Այդ մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է հասկանալ և լուծել կյանքի բոլոր ձևերը շրջապատող խնդիրների հսկայական քանակություն:

Երբ ըմբռնման այդ բոլորաշրջաններն ավարտված են Երրորդ Տարածքի մակարդակի վրա, անցումը հրեշտակային իրականություն դառնում է, որոշ իմաստով, արդեն ստանդարտ մի բան: Դրա համար շատ պատճառներ կան: Բայց և այնպես, հնարավոր է, դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն մեկը կարող է օգտագործել սերտած դասերի հսկայական քանակություն, որպեսզի օգտակար լինի բոլոր նրանց, ովքեր դեռևս գտնվում են վերելքի պրոցեսում:
Փորձելով Հրեշտակների Արքայությունը տեղադրել գծային տարածքի հասկացողության մեջ, ամենալավը կլիներ ասել, որ հրեշտակներն ամենակարևորն են էվոլյուցիայի մեջ, քանզի նրանց էությունը կարող է հրաշքներ գործել խնամակալության անխտիր բոլոր հնարավոր ձևերի մեջ:


Ինչպե՞ս ենք մենք աշխատում մեր Ուղեկիցների հետ:

ԿԻՐԱԷԼ. Առաջինը և իհարկե, ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է լավ հիշել Ուղեկիցների հետ աշխատելիս, - որ նրանք կոչվում են “Ուղեկից”, այլ ոչ թե “Կամակատար”: Նրանց նպատակը չէ ձեր համար ինչ-որ բան անելը: Սակայն, եթե դուք սովորեք դիմել նրանց և, որ ավելի կարևոր է, լսել նրանց պատասխան-հաղորդումները, այս ճամփորդության միջով ձեր անցումը հիանալի փորձություն կդառնա:

Այսպիսով, բացեք ձեր սրտերը, բարեկամներս: Լայնորեն բացեք ձեր սրտերը: Ձեր սրտում կան բոլոր պատասխանները, որոնք դուք փնտրում եք: Դուք կսկսեք աճել: Ձեր բարգավաճումը, ձեր երջանկությունը, ձեր երազանքները, ամենը, ինչին դուք այդպես ջանադիր փորձում եք հասնել, կարող է ձերը դառնալ: Եթե դուք նայեք ձեր ներսը, կտեսնեք, որ այդ ամենին արդեն հասել եք: Այդ պատճառով լսեք ձեր սրտերը, բարեկամներս: Բացեք ձեր սրտերը լայնորեն, և կտեսնեք, որ ձեր բոլոր հարցերի պատասխաները դուք արդեն ստացել եք: Հասարակությունը սովորեցրել կամ ծրագրավորել է ձեզ փնտրել ճշմարտությունն արտաքին աշխարհում: Իսկ իրականում, Ճշմարտությունը ձեր ներսում է:

Հաճույք ստացեք ամենից, ինչ դուք անում եք: Սիրեք այն, ինչ անում եք: Այդ ամենը ձեր արարումն է: Դուք պետք է հասնեք այն ըմբռնմանը, որ ամենը, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ` ձեր սեփական արարումն է: Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ անում եք, ուրեմն սովորեք այդ դասը և փոխեք այն: Դա այնքա՜ն հեշտ է: Եկել է սեփական Ճշմարտությանը նայելու ժամանակը: Եթե դուք նայեք ձեր ներսը, կարող եք Լույս տեսնել: Կարող եք նաև օգնել ձեր քույրերին և եղբայրներին ընթանալ առաջ, ապաքինել այնպես, ինչպես դուք եք ապաքինում, խորհրդատու լինել այնպես, ինչպես դուք:

Երրորդ Տարածքի այդ ասպեկտը, որը մենք “ներքին ես” ենք անվանում, - ձեր ամբողջականության ասպեկտն է, ամբողջի մի փոքրիկ մասնիկը: Դուք` բազմատարածքային էություններ եք: Սովորեք փորձարկել ձեր բոլոր տարածքներն այս կյանքում, և ձեր հոգին կբարեշրջվի դեպի գիտակցության ավելի բարձր վիճակը:

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ աղոթքի մի միջոցով, որը շատերին է օգնել ցանկալի արդյունքների հասնել իրենց ճամփորդություններում.

Թուլացրեք ձեր մարմինը խորը շնչառության օգնությամբ: Սկսեք զգալ ձեր մարմինը շրջապատող սքանչելի լույսի ներկայությունը:

Դիմեք Աարչին, որպեսզի Նա լսի ձեր խոսքերը:

Այդ ակնթարթին մենք հաճախ չենք կարողանում գիտակցել մեզ շրջապատող գեղեցկությունը: Այդպիսով, առաջին հերթին, օգտվեք այդ պահից, որպեսզի շնորհակալություն հայտնեք ձեր բոլոր Ուղեկիցներին բոլոր այն հրաշալի պահերի համար, որ տեղի են ունեցել ձեր կյանքում:

Երկրորդ, խնդրեք, որպեսզի ամեն օր ձեր առջև դրվող ցուցանակները ձեզ հասկանալի լինեն, քանզի այդ դեպքում դուք կանեք ձեզանից կախված ամեն ինչ, որպեսզի ձեր ամենօրյա արկածներն իրենց հնարավորինս բարձրագույն մակարդակին հասցնեք:

Sambitbaba
23.10.2012, 03:09
6.
ԿԱՊ ԳԱԼԱԿՏԻԿԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Կիրաէլի ճշգրտումները

ԿԻՐԱԷԼ. Այս գլխում ես ցանկանում եմ ասել Մեզ, Մարդկանց, որ երբ ես առաջին անգամ գրեցի այս գիրքը, շատ տեղեկություններ տվեցի գալակտիկաների մասին: Եվ առաջին մարդը, առաջին խմբագիրը, ով ձեռնարկեց այս գիրքը, կրճատեց այդ նյութի նշանակալի մասը: Ավելի ուշ ես հասկացա, որ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մեզ անհրաժեշտ էր կենտրոնանալ ձեր` Մեր, Մարդկանց վրա: Այսպիսով, այսօր ես հավելացումներ եմ անում այս գլխում: Եթե ձեր սիրտը բավական ուժեղ է նրա համար, որպեսզի կարդաք այն, ինչ ես ստիպեցի խմբագիրներին թողնել առանց փոփոխությունների, դու կիմանաք, թե ինչու էին նրանք կրճատել նյութը, քանզի, հնարավոր է, այն տարիներին այդ նյութը բավական մեծ աղմուկ կբարձրացներ:

Բայց թույլ տվեք ավելի պարզորեն ասել ձեզ. Այնքա՜ն շատ իմ բարեկամներ գրել են գալակտիկական աշխարհների մասին, և մի՞թե դուք չգիտեք, որ նրանք ասում էին. “Օ՜, այսինչ և այսինչ օրը գալակտիկական եղբայրները վայրեջք կկատարեն Սպիտակ Տան առջևի կանաչների վրա”: Եվ ստիպել են բոլորին անհանգստանալ այդ առիթով: Իսկ հետո գալակտիկական եղբայրներն, իհարկե, վայրեջք չեն կատարել Սպիտակ Տան առջևի կանաչների վրա: Եվ այդպիսով, վհատվել են թե նրանք, ովքեր գրել են, և թե նրանք, ովքեր կարդացել են այդ գրվածքները:

Բայց ահա, թե ինչ կասեմ ես ձեզ. դուք` աստղային համակարգ եք ձեր Ծիր Կաթին Գալակտիկայում, այլ ոչ Տիեզերքում: Եվ այնտեղ, ձեր արեգակնային համակարգը` ընդամենը մեկն է 100 միլիարդ աստղային համակարգերից: Իսկ հիմա, եթե դուք մտածում եք, որ Արարիչը չէր կարող անել ավելի լավ ոչինչ, քան կենտրոնացնել ամենն, ինչ Ինքն ունի, ընդամենը մեկ փոքրիկ մոլորակի վրա, - ձեզ, հնարավոր է, մեծ անակնկալ է սպասվում, քանզի ձեզանից շատերը, ովքեր կարդում են այս գիրքը, կվերհիշեն իրենց կյանքերը բազում աշխարհներում: Ոմանք, հնարավոր է, եղել են Լեմուրիայի աշխարհում, հենց այստեղ, այս մոլորակի վրա, մոտ 50 000 տարի առաջ: Իսկ ոմանք, հնարավոր է, եկել են այլ աստղային համակարգերից, որպեսզի այսօր, Մեծ Անցման ժամանակ, այստեղ գտնվեն:

Եվ ես կարող եմ գրազ գալ ձեզ հետ հաջորդ փոքրիկ արտահայտման առիթով: Դուք, այս գիրքը կարդացողներդ, կազմված եք տարբեր կենսաձևերի մասնիկներից, քանզի, երբ Արարիչը մտադրվեց ստեղծել ձեզ, նրանց, ում մարդ են կոչում, - Նա վերցրեց Իր ամեն ստեղծածից ամենալավ կտորները, և ստեղծեց ձեզ այնպիսին, ինչպիսին որ դուք կաք այժմ: Գնացեք և նայեք հայելու մեջ: Դուք կտեսնեք այն, ինչը, ըստ Արարչի կարծիքի, լավագույնն էր բոլոր աշխարհներում, քանզի, մի՞թե դուք չգիտեք, որ դուք` մեր ունեցած ամենավերջին, ամենանոր զարդարանքն եք:

Եվ այսպես, ձեր գալակտիկական բարեկամները: Այն, ինչ ես պատրաստվում եմ ասել ձեզ, աջակցություն չի գտնի գալակտիկական աշխարհում, բայց միևնույն է, ես կասեմ այդ. այնպիսի տպավորություն է, որ հենց այս պահին ամբողջ գայակտիկական աշխարհը պատրաստ է իջնել ձեր մոլորակի վրա և ուղղակի տալ ձեզ ամենն, ինչ իրենք գիտեն: Բայց նրանք որոշել են թույլ տալ, որ ինքներդ հասնեք ճշմարտությանը: Եվ այդ պատճառով, ժամանակի ներկա պահին, նրանք դանդաղորեն և քիչ-քիչ ներմուծում են այն ձեր մեջ:

Դուք ծանոթ եք այն բանին, ինչը համակարգիչ եք անվանել, ճի՞շտ է: Ցանկանո՞ւմ եք կռահել, թե որտեղից է այն եկել: Այն եկել է ոչ Երկրային ոլորտից, բարեկամներս: Դուք դեռ պատրաստ չէիք նրա երևան գալուն: Բայց գալակտիկական եղբայրությունը գաղտնի ներդրեց այն ձեր մեջ: Նրանք սիրում են ձեզ ձեր ամենահամարձակ սպասումներից ավելի շատ: Նրանք ուղղակի հոգնել են այն բանից, որ ամեն անգամ, երբ նրանց շարժիչներից մեկի մեջ մի փոքրիկ ոռնոց է հայտնվում, դուք փորձում եք տեսնել նրանց, - նրանք ուղղակի հոգնել են նրանից, որ դուք փորձում եք կրակել նրանց վրա: Եվ այսպես, դադարեք կրակել նրանց վրա:

Հաջորդ անգամ, երբ դուք նրանցից մեկնումեկին տեսնեք երկնքում, - հատկապես, եթե դուք բնակվում եք այնպիսի մի տեղ, ինչպիսին է, ասենք, Սեդոնան` Արիզոնա նահանգում, որտեղ նրանք շատ են անհավանական թռիչքներ կատարում երկնքում, - հաջորդ անգամ, երբ դուք նրանց տեսնեք, մի ցատկոտեք ուրախությունից, մի գոռացեք ու մի ճչացեք: Հիշու՞մ եք այն հատվածը մեկ այլ գլխից, որտեղ ես խնդրեցի ձեզ հավաքել այն փոքրիկ մասնիկները: Դուք ձեր շուրջ բավական քանակության լուսաքվանտային էներգիա ունեք, որպեսզի կարողանաք անել այդ հենց հիմա:

Այսպիսով, հաջորդ անգամ, երբ դուք բարձրանաք Բել Ռոք (Bell Rock), կամ եթե կանգնած լինեք Դայմոնդ Հեդի (Diamond Head) վրա, կամ հայտնվեք Ֆիջի Սարի վրա, և նկատեք հանկարծ երկնքում այդ էակներից մեկին, - համախմբեք ձեր մասնիկները; ուղարկեք նրան սեր: Դուք այնպիսի հարգանք կմատուցեք նրան, որ նա կարող է իջնել երկնքից և ասել ձեզ. “Բարև՛”:

Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը` ծածկելու ձեր և նրանց աշխհարհները բաժանող անդունդը: Եվ մեզ հարկ կլինի անել այդ սիրո մեջ, քանզի սերը միակ բանն է, ինչ նրանք գիտեն: Գալակտիկական եղբայրները ձեր մեջ են, նրանցից ոմանք ապրում են ձեր հարևանությամբ: Բայց գիտեցեք հետևյալը. նրանք բոլորը գալիս են արթնացած վիճակում, և նրանց դուր է գալիս այն, ինչ նրանք տեսնում են, օրինակ այն, որ Մենք, Մարդիկ, կարդում ենք այս գիրքը:

Sambitbaba
23.10.2012, 23:27
ԿԻՐԱԷԼ. Այժմ, հնարավոր է, ամենահարմար ժամանակն է` մի քանի էջ բաց թողնել նրանց, ովքեր դեմ են հեռավոր գալակտիկաների վրա տարբեր կենսաձևերի գոյության հնարավորությանը:

Այս գլուխն իր առջև նպատակ չի դրել ապացուցել գոյություն ունե՞ն նրանք, թե՞ ոչ: Նրա նպատակն է` քննարկել, թե ինչպե՞ս փոխներգործել նրանց հետ համապատասխան ժամանակ: Տարբեր իրականություններից եկած շատ էություններ ակտիվ դեր են խաղալու Անցման ընթացքում, և դրանից ավելի վեհ ոչինչ չկա: Ուրեմն սկսենք նրանից, որ արդեն ժամանակն է բացատրել, թե ի՞նչն է բոլոր հնարավորություններն իրական դարձնում, և վերջացնենք, հստակություն մտցնելով այն հարցում, թե ինչո՞ւ այլևս կարևոր դեր չի խաղում փաստերը գաղտնի պահելը:

Ձեր Արևը` 100 միլիարդ աստղերից մեկն է, որոնք գտնվում են Ծիր Կաթին Գալակտիկայում իրենց շուրջ պտտվող մոլորակների հետ միասին, և Հաբբլի Տիեզերական աստղադիտակը ցույց է տվել, որ Ծիր Կաթինը` ընդամենը մեկն է ավելի քան 200 միլիարդ գալակտիկաներից: Պատկերացրեք հնարավորությունները: Մի՞թե դուք դեռ այն կարծիքին եք, որ Երկրագունդը կարող է միակ մոլորակը լինել, որտեղ կան կենդանի, բարեշրջվող արարածներ: Ես կարծում եմ, որ չափազանց մեծամտություն կլիներ մտածել, որ դուք միակն եք: Կարո՞ղ եք արդյոք դուք պատկերացնել ձեզ, որ Արարիչը կասեր. “Այո, ունենալով այդ ամբողջ տարածությունը, Ես պատրաստվում եմ կյանք ստեղծել ընդամենն այդ միակ փոքրիկ մոլորակի վրա”: Չնայած այստեղ դեռ կան նրանք, ովքեր չեն ցանկանում դրան հավատալ: Նրանք համարում են, որ մարդկությունը, - ամենն է, ինչ կա:

Ձեր գալակտիկական եղբայրներն ու քույրերը, բոլորը մեկտեղ հայտնի են Գալակտիկական Եղբայրություն անվան տակ: Նրանք գտնվում են այստեղ, որպեսզի օգնեն ձեզ պատրաստվել Անցմանը: Հիմնականում, դուք դեռ չեք կարողացել հայտնաբերել նրանց, բայց նրանք արդեն այստեղ են: Առաջիններից ոմանք Սիրիուսի համակարգից են (Սիրիուսցիներն ու ձեր Երկրային ոլորտը լավ համընկնում են տիեզերական ձգողականության առումով): Այստեղ են նաև Բազումքցիներն ու Անդրոմեդացիները: Եվ շատ ուրիշներ, բայց կոնկրետ այս երեքը` շատ կարևոր են ձեր Երկրային ոլորտի համար, քանզի, երբ իրոք տեղի ունենա Անցումը, նրանք նշանակալի դեր են խաղալու նոր էներգիաները կարգավորելու գործում:

Sambitbaba
24.10.2012, 05:36
Այլմոլորակային քաղաքակրթություններ` ում համապատասխանում եք դուք

Մենք կխոսենք նրանց մասին, ում դուք “այլմոլորակային բնակիչներ” եք անվանում: Ընդ որում նրանք` այդ անվանումից առանձնապես հաճույք չեն ապրում: Ի՞նչ է նշանակում “այլ”: Նշանակո՞ւմ է արդյոք, որ նրանք օտար են այստեղ, ավելորդ են, ավելցուկ են… Ինչևէ, ես կկոչեմ նրանց “Այլմոլորակային Բնակիչներ”:

Սովորաբար, երբ ես խոսում եմ մեծ խմբերի հետ, հանդիսատեսների մեջ, ըստ էության, այլմոլորակային բնակիչները քիչ չեն: Մի երեկո, ռադիոկայանի ճանապարհին, որտեղ պետք է տեղի ունենար մեր հաղորդատվությունը (չեննելինգ), իմ մեդիումը խնդրեց ինձ քիչ ավելի սիրալիր լինել, քանզի մեր հաղորդատվության թեման մեր գալակտիկական հարևաններն էին, և նա չէր ցանկանում դիպչել ինչ-որ մեկի զգացմունքներին: Բայց ասեմ, որ դա շատ դժվար կլիներ անել, քանի որ, որպես օրենք, այլմոլորակային բնակիչները սովորաբար քիչ ավելի առաջադիմած են և սովորել են գլուխ հանել իրենց այն դիմակից, որին դուք կոչում եք “էգո”: Եվ նույնիսկ նրանք, ովքեր ձեր մեջ գտնվելու համար երեքտարածքայինի դեր են խաղում, ըստ երևույթին, ըմբռնման լավ ընդունակություն ունեն:

Այլմոլորակային Բնակիչները սովորաբար գերազանցում են ձեզ ինտելեկտուալ մակարդակի վրա; ոչ թե, որովհետև նրանք ավելի ընդունակ են, ուղղակի նրանք այնքան խիտ չեն ծածկված վարագույրով, որքան Երկրացիները: “Վարագույրները”` Սեփական “Ես”-ով կարգված սահմանափակումներ են, որպեսզի դուք, երբ Երկրային ոլորտ եք գալիս, կարողանաք ամբողջապես մտնել փորձության մեջ և սովորել առավելագույն հնարավոր քանակության տարբեր դասեր: Հենց որ փորձարկեք ամենն, ինչ հնարավոր էր փորձել, վերամարմնավորվելու անհրաժեշտություն դուք այլևս չեք ունենա:

Այլմոլորակային Բնակիչների մի խումբ երկար տարիներ ապրել է գետնի տակ, Ամերիկայի արևմտյան ափերին, մարդկանցից աննկատ: Հենց որ Մայր Երկիրն սկսի իր Անցումը, ցամաքի որոշ մասեր փոփոխություններ կկրեն: Տիեզերքի այդ եկվորների գաղութը լրիվ հաշիվ է տալիս իրեն, որ իր տեղաբնակությունը վտանգի տակ է և աղետի կոչ է ուղղել Տիեզերքի իր ցեղակիցներին: Կոչն անպատասխան չի մնա: Այդ էակներն անկարող են դուրս գալ մակերես, քանի որ էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց գենետիկ պաշտպանությունը, ինչը որ ունեք դուք: Պարզորեն ասած, նրանք չեն կարող պաշտպանել իրենց ոչինչով, բացի սերը:

Աղոթեք Աստծոն, որ փրկությունը գա այն ժամանակ, երբ ամեն ինչ կարելի կլինի անել լույսի մեջ, ընդդեմ Հոլիվուդյան սահմռկեցուցիչ դրամաների, որոնք փոքրացնում են այդ խեղճերի անվնաս և ապահով փրկությունը: Չափազանց մեծ շեշտ է դրվում այն բանի վրա, թե ինչպես ավելի լավ ոչնչացնել այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներին, սակայն կոնկրետ այս իրավիճակը կարող է ձեզ լավ հնարավորություն տալ խուսափել ընդհարումից:

Sambitbaba
24.10.2012, 10:08
Այլմոլորակային բնակիչներն էլ ունեն Էգո

Կհավատաք թե ոչ, բայց այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն էլ ունեն էգո` ոչ մարդկային տեսակի, իհարկե, - այլ ձեր պատկերացրած էգոյի սահմաններից դուրս: Նրանք նույնպես սիրում են ուրախանալ: Ժամանակ առ ժամանակ նրանք իրենց ցուցադրում են ձեզ, հսկայական արագությամբ թռչում են մի որևէ մարդատար կամ ռազմական ինքնաթիռի առջևով և, առանց չափազանցեցնելու, ուղղկի հաճույք են ստանում: Ինքնաթիռի օդաչուն չի կարող այդ մասին որևէ մեկին պատմել, քանզի եթե նա հայտնի, որ թռչող ափսե է տեսել, նրան անկայուն կհամարեն և ինքստինքյան կազատեն թռիչքներից: Եթե դուք լինեիք օդաչու, ով իր եկամուտը կորցնելու վտանգի առջև է կանգնած, կհայտնեի՞ք արդյոք այդ մասին: Դա ձեր քաղաքականության փոքրիկ խաղերից մեկն է, և այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներին դուր են գալիս այդ խաղերը: Ոչ ոք նրանց մասին չի պատմի:

Sambitbaba
27.10.2012, 22:06
Նորագույն տեղեկություն Այլմոլորակային Բնակիչների մասին

Վերջին կատարելագործումներից մեկը դարձավ գալակտիկայի ձեր մասի անվտանգությանը վերաբերվող հարցերը ղեկավարող նոր խորհրդի նշանակումը: Այն կազմված է, հիմնականում, Անդրոմեդացիներից, ում նպատակն է ձեր աստղային համակարգի ծայրամասերի պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության և կարգուկանոնի ապահովումը:

Բազում տարիներ այդ պատասխանատվությունը Սիրիուսցիների վրա էր դրված, մինչև նրանց մուտք գործելը մոտավորապես նույնպիսի մի Անցում, ինչ սկսվում է հիմա այստեղ: Նրանց ագրեսիվ հասարակարգ էին համարում: Չնայած նրանց ագրեսիվության մասին պատմվածքներից ոմանք հիմքեր ունեին այդպիսին համարվելու համար, բայց դա ուսուցման ընթացք էր, իսկ ուսուցման յուրաքանչյուր ընթացքում էլ սխալներ լինում են: Նրանք Երկրագնդի պահապաններն էին շատ երկար ժամանակի ընթացքում և միայն վերջերս են իրենց պատասխանատվության որոշ մասն Անդրոմեդացիներին տվել: Աշխատանքը, որ կատարեցին նրանք, օգնեց առանց որևէ բարդության այդ գործի մեջ նոր խմբեր ներգրավելու հիմքեր ստեղծել: Պատասխանատվության փոխանցումը սահունորեն ավարտվեց 1997 թվին:

Այդ վերակազմավորման հիմնական պատճառը դարձավ Անդրոմադեցիների գերժամանակակից տիեզերանավը: Նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով օժտված Ալֆա-կարգի այդ նավը բացարձակ անհասանելի է ձեր ռադարների համար: Ալֆա-կարգը` ամենաժամանակակիցն է ձեր գալակտիկայում: Նրա ամենահետաքրքիր ասպեկտն է “տարածության շեղումը”: Արտաքինից նրա տրամագիծը հասնում է 1200-1800 մետրի, բայց ներսից նա մի քանի անգամ ավելի մեծ է: Կատարյալ ճիշտ է, նրա ներքին մասն ավելի մեծ է թվում, քան արտաքինը: Դրա պատճառն այն է, որ Անդրոմեդացիները սովորել են ղեկավարել ժամանակն ու տարածությունը, ինչը ձեզ հետ էլ տեղի կունենա Անցումից հետո:

Ալֆա-կարգի տիեզերանավերի ևս մեկ նոր որակ է նրա մանևրելու միջոցը: Պահանջվում է ընդամենը մեկ հոգի, որպեսզի վարի այդ տիեզերանավը` ուղղակի ֆոկուսավորելով էներգիան, և պետք չեն ոչ ջերմային, ոչ ձայնային, ոչ էներգետիկ տեղաշարժումներ, որոնք ռադարը կկարողանար բացահայտել:

Լավ պահապաններ լինելու հետ միասին, Անդրոմեդացիներին նաև ուղեղի չափազանց զարգացած համակարգ ունեցող բարձր ինտելեկտուալ արարածներ են համարում: Չնայած ձեր կինոարդյունաբերության բոլոր փորձերին պատկերացնել այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներին որպես զավթիչների, կարող եք վստահ լինել, որ այդպես չէ: Նրանք ցանկություն չունեն ձեր թշնամին լինելու. ըստ էության, նրանք այստեղ են գտնվում ուղղակի ձեզ օգտակար լինելու համար:

Թռչող ափսեների մեծ մասը չի կարող նկատելի լինել ձեր տեխնոլոգիաների համար: Եթե դուք տիեզերանավ եք տեսնում ձեր մթնոլորտում, դա կարող է վթար լինել կամ մտադրված ցուցադրում: Սակայն Անցման մոտեցման հետ մեկտեղ դիտումների քանակը կսկսի մեծանալ: Գալակտիկական Եղբայրությունը դիտավորյալ կմեծացնի իր տեսանելիությունը, որպեսզի, երբ գա ձեր բնակչության հետ փոխներգործելու ժամանակը, նրանց հայտնվելն այնքան ցնցող չլինի: Նրանց գալուստը և Մայր Երկրի ապաքինմանն օժանդակող հնարավորությունները ամենացանկալին կլինեն:

Եվս մեկ հարցի վերաբերյալ. ԱՄՆ Զինված Ուժերի վերջերս զեկուցման մեջ ասվում էր, որ 1947 թ. Ռոզուելում վթարի ենթարկված թռչող ափսեն, փաստորեն, Մոնգոլֆյեի ջերմային աէրոստատ էր, իսկ մեջը` մանեկեններ էին: Ձեր կառավարությունը ձեր միջոցներից միլիոնավոր դոլարներ ծախսեց, որպեսզի առաջարկի ձեզ ժամանակակից պատմության ամենահակասական և անհասկանալի ֆենոմեններից մեկի այսպիսի պաշտոնական բացատրությունը: Որոշեք ինքներդ, թե որքան լավ են ծախսվել այդ փողերը:

Ես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ նաև այն մտքով, որ իրականում այդ տիեզերանավը կարող էր զավթված լինել, և ստացած տեղեկությունների մի մասը կարողացավ փոխել զարգացման ուղղությունը, ինչի արդյունքում Երկրի բնակչությունը խիստ կախված դարձավ այնպիսի բաներից, ինչպիսիք են օրգանական վառելանյութը և վախեցնող տեխնոլոգիաները, որոնք, անկասկած, վտանգ բերեցին խաղաղության հավասարակշռությանը և ընդհանրապես Երկրագնդի վրա կյանքի հավասարակշռությանը: Եթե դուք մտածում եք, որ ես մտադիր եմ վարկաբեկել ձեր ֆինանսական, քաղաքական և սոցիալական հսկողության ներկայիս համակարգերը, հասկացեք, որ իմ նպատակն է` առաջարկել ձեզ տարբեր հեռանկարներ, որպեսզի, երբ լրիվ ուժի մեջ մտնի Անցումը, դուք սկսեք գլուխ հանել նրանից, թե որտեղ փնտրեք այդ նշանները և ինչպես նրանք կարդաք:

Sambitbaba
27.10.2012, 22:50
Այլմոլորակային բնակիչները և մագնիսական ցանցը

Շատ վաղուց ձեր Արեգակնային համակարգում մոլորակների և նրանց արբանյակների շուրջ մագնիսական ցանցեր են տեղադրվել, որպեսզի այլ մոլորակային համակարգերից եկող տիեզերանավերը կարողանան հեշտորեն մանևրել:

Շուտով դուք կբացահայտեք, որ Մեծ Անցման ժամանակ Երկիրն, ըստ էության, պտտվում էր, իսկ մագնիսական դաշտը` ոչ: Դա բացատրում է, թե ինչու գալակտիկական այցելուները, Երկրին մոտենալիս հաճախ մեծ դժվարություններ են ունենում, և ինչու նրանք, մեծամասնությամբ, հեռու են մնում մոլորակի ձգողականությունից:

Sambitbaba
29.10.2012, 02:23
Գալիք իրադարձությունները` իրականության ստուգումն են


Կառավարությույնների կողմից գոյություն ունեն շատ խելահեղ չարաշահություններ` մեր գալակտիկական եղբայրների մասին փաստերը թաքցնելու վերաբերյալ, և, որ ամենազարհուրելին է, դրանց մեծ մասը ճշմարտություն է: Ամբողջ ինֆորմացիան` ձեր մտորելու համար է: Մի մոռացեք, որ նրա մեջ միշտ հնարավորություններ կան ձեր սրտի ընտրության համար::

Միացյալ Նահանգների վերջին ընտրվող պրեզիդենտներին համառոտ կերպով տեղեկացում են փութաջանորեն թաքցվող գաղտնիքների մասին, որոնք իմանալը, ինչպես համարվում է, հիմնական բնակչության համար չափազանց վտանգավոր է: Այդ ներկայացման մանրամասների մասին, իրականում, գիտի ընդամենը մի քանի մարդ, - բայց և այնպես, ասում են, որ պրեզիդենտին ընտրության երկու հնարավորություն են տալիս: Տարբերակ առաջին` մասսայականացնել այդ նյութը, իհարկե, մեծացնելով աղետային հետևանքների հնարավորությունը, ինչը կարող էր թուլացնել կառավարությանը: Տարբերակ երկրորդ` շարունակել հրեշային գնով թաքցնել ինֆորմացիան նրանցից, ովքեր հենց վճարում են այն թաքցնելու համար:

Անցմանը հաջորդող ժամանակաշրջանում այդ տեղեկությունների մասսայականացման պատասխանատուներն էլ ոչինչ չեն թաքցնի, հասկանալով, որ միայն Ճշմարտությունը թույլ կտա սրտին անդրադարձվել այն բանի հետ, ինչ անհրաժեշտ է գիտենալ մարդկությանը:

Որպես վերջաբան թույլ տվեք կրկնել, որ այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչները հանդես են գալիս ձեր կողմից, անկախ նրանից, թե ինչպիսին է նրանց պատկերում Հոլիվուդը: Նրանք գտնվում են այստեղ, որպեսզի օգնեն բոլորին հնարավորինս լավ իրագործել Անցումը նոր էներգիա: Իրենց բոլոր տեխնոլոգիաների առկայությամբ, եթե նրանք ցանկանային ձեզ վնաս պատճառել, դուք չէիք կարողանա խանգարել նրանց: Այսպիսով, լավ վերաբերվեք նրանց, քանզի նրանք ընդամենը ողջունում են ձեր վերադարձը Ֆեդերացիա:

Sambitbaba
30.10.2012, 23:13
Հարցեր և պատասխաններ - 1


Ինչպե՞ս են էությունները դառնում Գալակտիկական Եղբայրության անդամներ:

ԿԻՐԱԷԼ. Առաջին հերթին, ընտրությամբ: Ըստ Երկրային չափանիշների` հազարամյակների ընթացքում նրանք եկել են եզրակացության, որ կարելի է ապրել սիրո մեջ, այլ ոչ թե վախի: Գիտեք ինչ, բարեշրջվող հասարակարգերին վախը չի թողնում միասնանալ:


Կա՞ն արդյոք Երկրագնդի վրա ածխածնային (մարդկային) տիպի Գալակտիկական Եղբայրության անդամներ:

ԿԻՐԱԷԼ. Այո, շատ: Շատերն ընտրել են մարդկային ձևը, որպեսզի այս մոլորակին օգնեն նախապատրաստվել Անցմանը: Նրանք ընդհատել են իրենց ընթացիկ ծրագրերը, որպեսզի իրավունք ունենան ձեր իրականություն մտնել: Նրանցից ոմանք նույնիսկ իրենց շրջապատող վարագույր ունեն և անգամ չեն հիշում, թե ով են: Դո՛ւք էլ կարող եք նրանցից մեկը լինել:


Գալակտիկական Եղբայրության և Գալակտիկական Խորհրդի անդամները նույնպիսի՞ էություններ են, ինչպիսին նրանք, ովքեր կային Լեմուրիայի հեռու ժամանակներում:

ԿԻՐԱԷԼ. Իհարկե, մինչև այժմ կան խորհուրդների շրջանակներում աշխատող էություններ, ում էներգիան բխում է Լեմուրիայից և ուրիշ կորած հասարակարգերից: Նրանք այս ճամփորդության մեջ ուսուցանության բարձրագույն աղբյուրներն են:


Արդյո՞ք Գալակտիկական Եղբայրությունը նույնն է, ինչ Գալակտիկական Խորհուրդը:

ԿԻՐԱԷԼ. Գալակտիկական Եղբայրությունը` մի կոլեկտիվ է, որը բաղկացած է բոլոր գալակտիկական էներգիաներից: Գալակտիկական Խորհուրդը` “ղեկավար դեր” է կատարում: Երբ ես խոսում եմ ղեկավարման մասին, դուք մեքենայաբար ատյանների շղթա եք պատկերացնում: Իսկ իրականում գլխավոր դեր գոյություն չունի: Դուք գիտեք, որ առանց Ամեն Ինչի ոչինչ չի կարող բարեշրջվել:


Կարո՞ղ եք ավելի համառոտ խոսել մագնիսական ցանցի մասին: Ո՞րն է նրա կարևորությունը:

ԿԻՐԱԷԼ. Մագնիցական ցանցը ձեր մոլորակը պահում է իր ուղեծրի վրա հարկավոր պտույտի մեջ, ինչպես նաև կարող է հեշտացնել Երկրի անցումը Լուսաքվանտային Էներգիա:

Այդ ամենն իսկապես սկսեց բացահայտվել, երբ Երկիրն անցավ Ներդաշնակային Զուգամերձության միջով: Երկրի առանցքի փոքրիկ շեղումը չուղեկցվեց մագնիսական ցանցի շեղմամբ: Այդ խախտման պատճառով, հազարամյակների ընթացքում այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչների կողմից օգտագոծվող վայրեջքի տեղերի հաշվարկները խախտվեցին և հարկ եղավ փոփոխություններ մտցնել: Այդ տիպի իրադարձությունը այլմոլորակային բնակիչների համար նվազեցրեց հնարավորությունը` օգտակար լինել ձեզ, Անցմանը նախորդող ժամանակաշրջանը լիովին գիտակցելու հարցում: Ցանցը հարկավոր է ամրացնել այնպես, որպեսզի այլմոլորակային բնակիչները նորից կարողանան օգտագործել այդ կարևոր գործիքը: Մի՛ կորցրեք ձեր հավատը: Դրա վրա աշխատում են բոլորը:

Ձեր մթնոլորտում կոնկրետ այսօրվա աշխուժության և Այլմոլորակային Բնակիչների ձեր առջև ի հայտ գալու պատճառն այն է, որ նրանք զգում են, որ կարող են քիչ ավելի տեսանելի դառնալ: Նրանք գիտեն, թե որքան կարևոր է օգնել Անցման միջով քայլել ցանկացող հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց:


Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, որ գտնվում եմ ցանցի մոտակայքում: Ի՞նչ պետք է ես անեմ, եթե հանկարծ հայտնաբերեմ այդ տեղերը: Ինչպե՞ս կարող եմ օգնել ցանցի գծերն ամրացնելու գործում:

ԿԻՐԱԷԼ. Բանը ցանցի գծերն ամրացնելը չէ, այլ բացահայտելը, թե որքան հեռու են նրանք գտնվում: Հենց որ դուք այդ անեք, կարող է պատահել, կա ինչ-որ բան, ինչ կարող են անել Այլմոլորակային Բնակիչները: Ես իմացա մի բարձրագույն աղբյուրից, որ այնպիսի հասարակ մի գործողություն, ինչպիսին է “Օմ” երգելը, կարող է պատճառ դառնալ ի հայտ գալու այնպիսի թրթիռների, որոնք կարող են օգնել ներկա ժամանակ այդ ծրագրի վրա աշխատող բոլոր ուժերին: Եթե ձեր ուժերի ներդրման շնորհիվ դուք նույնիսկ չկարողանաք լրիվ կարգավորել ցանցը, ձեր գործողությունները միևնույն է, շատ օգտակար կլինեն: Ճշմարտության միջոցով դուք վստահորեն կկանխորոշեք, թե որքան հեռու են ցանցի գծերը գտնվում, և “Օմ”-ի միջոցով կփոխանցեք այդ տեղեկություններն Այլմոլորակային Բնակիչներին: Այդ դեպքում նրանք կկարողանան կարգավորել իրենց հաճախականություններն այնպես, որպեսզի կարողանան համապատասխանել ցանցի գծերին: Խնդիրն այն է, որ Երկիրն արդեն իսկ գտնվում է Անցման պրոցեսում: Եվ ամեն անգամ, երբ մենք մտածում ենք, որ մոտենում ենք մագնիսական ցանցը հասկանալուն, այն, ամենայն հավանականությամբ, տեղաշարժվում է: Բայց և այնպես, մենք գիտենք, որ այդ տեղաշարժումը կարելի է կանոնավորել:


Վերջերս Երկրից ոչ հեռու անցավ Հյակուտակե գիսաստղը: Գիտնականները նկատեցին, որ այն, ըստ երևույթին, X – ճառագայթներ է արձակում: Շատ գիտնականներ հայտարարեցին, որ դա անհնար է, քանի որ գիսաստղը` սառը գունդ է, կազմված սառցից ու փոշուց: Իրականում, նրանք չկարողացան լավ բացատրություն հնարել: Արձակո՞ւմ էր արդյոք այն X – ճառագայթներ: Եթե այո, ուրեմն ինչպիսի՞ն է դրա նշանակությունը:

ԿԻՐԱԷԼ. Գիսաստղը արձակում էր ոչ թե X – ճառագայթներ, այլ “ազատ ճառագայթներ”: Մեկ այլ մոլորակային համակարգում, որտեղով որ գիսաստղն անցել էր, նրա վրա հաղորդիչ են տեղադրել, և ճամփորդության ընթացքում այն հետ է ուղարկում ստացած տվյալները: Հաղորդումների այդպիսի փոխանցումն անվանում են “ազատ ճառագայթներ”, քանի որ ոչ ոք չի կարող նրանք բռնել: Նրանք արդեն անցել են ձեր կողքով: Գիտնականները հավաքել են տվյալները, բայց դեռևս չեն պատկերացնում, թե ինչպես վերծանեն դրանք:


Կապ ունե՞ն արդյոք Հյակուտակե գիսաստղի “ազատ ճառագայթները” Այլմոլորակային Բնակիչների խորհուրդի հետ:

ԿԻՐԱԷԼ. Այլմոլորակային Բնակիչների խորհուրդը և Գալակտիկական Խորհուրդն ունեն ազատ մուտք և կարող են ինֆորմացիա ավելացնել նրանց մեջ: Դեռևս 1700 – ականների կեսերին, Եղբայրություններից մեկը սխալ ինֆորմացիա մտցրեց այնտեղ: Այդ ինֆորմացիան բախվեց Երկրի հետ և մի քանի ձեր գիտնականների տարավ սխալ ճանապարհով: Սիրիացիները շատ աշխատանք թափեցին, որպեսզի մաքրեն ազատ ճառագայթներն այդ աղբից: Սակայն այլմոլորակային քաղաքակրթությունների խորհուրդների մեծամասնությունը շատ ավելի բարձր է այդ ամենից, և նրանք ոչ մի կապ չունեն ազատ ճառագայթների հետ:

Sambitbaba
01.11.2012, 02:31
Հարցեր և պատասխաններ – 2


Դուք հիշատակեցիք, որ Անդրոմեդացիները մեր մոլորակի համար հանդես են գալիս անվտանգության ուժերի անունից: Եթե Անդրոմեդացիները, Բազումքցիներն ու Սիրիուսցիները, ինչպես նաև բոլոր այլ գալակտիկական միություններն այդքան ավելի զարգացած են, ինչո՞ւ նրանցից շատերը դեռևս կողմ են առերեսմանը: Ես չեմ հասկանում, ինչպե՞ս այդքան բարեշրջված էությունները կարող են հայտնվել այնպիսի վիճակում, որպեսզի կարողանան ոչնչացնել մեկմեկու:

ԿԻՐԱԷԼ. Այստեղից երեք-չորս թաղամաս հեռու, բանդանները գլխներին անգործ նստոտել է դեռահասների մի հրոսակ: Նրանք խղճի խայթ չեն զգում պատանու համար, ում քիչ առաջ իրենք սպանեցին, և չնայած դրան, նրանք նույնքան առաջադիմած են ձեր հասարակության մեջ, որքան դուք: Կդանակահարե՞ք արդյոք դուք նրանցից որևէ մեկին: Հավանաբար ոչ: Երբևիցէ ապագայում դուք մտադրություն ունեք այդ ռենեգատների հախից գալ: Ռենեգատները ուժ են հավաքում; թուլությունը` թուլություն է սնուցում:

Մի մոռացեք նաև, որ, ինչպես դուք հիմա, այլմոլորակային քաղաքակրթություններն էլ ժամանակին էվոլյուցիա են ապրել, և անցյալում նրանց համար էլ սխանլեր գործելու բազմաթիվ հնարավորություններ կային: Ներկայումս նրանք, ովքեր կարող են ակոսել տարածքներն ու գալակտիկաները, ապրում են, գիտենալով, թե ինչ է Սերը, և ըմբռնելով այն, ինչ պահանջվում է մաքուր Ճշմարտության, Վստահելու և Կրքի մակարդակին հասնելու համար:

Անդրոմեդացիներն ընտրեցին պահապանների դերը, քանզի, այն ժամանակ երբ մնացած խմբերն աշխատում էին էվոլյուցիայի բազմաթիվ այլ ձևերի կատարելագործման վրա, իրենք կատարելագործում էին ճամփորդությունը: Նրանց բարեշրջման մակարդակն, անկասկած, բարձրագույն է, և հավանաբար չկա որևէ այլ բան, ինչը թույլ կտար ավելի ապահով զգալ ձեզ:


Եթե մենք բոլորս էլ ունենք միջգալակտիկական կապեր, ուրեմն մեզանից ոմանք կամ հենց մենք բոլորս էլ գալակտիկական էությունների, ներկայությունների կամ էներգիաների ասպեկտներ ենք: Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի ամրացնենք մեր հիշողությունն այդ ասպեկտների մասին:

ԿԻՐԱԷԼ. Երրորդ Տարածքում դուք, ըստ էության, քիչ բան կարող եք անել: Դա ոչ այնքան գալուստ է, որքան ճամփորդություն, որը դուք ընտրում եք այնտեղ հասնելու համար: Երբ դուք մուտք եք գործում Երրորդ Տարածք, ձեր վարագույրը սովորաբար այնքան խիտ է, որ դուք ընտրում եք առանձնանալ մնացած բոլոր իրականություններից, ընդհուպ մինչև գալակտիկական իրականությունը: Եվ միայն այն ժամանակ, երբ սկսում եք կապ հաստատել հնարավորությունների հետ, խորը ձեր ներսում սկսում է արձագանքել միտքը, որ այդ կապը կա:

Եվս մեկ ոչ այնքան հեռավոր հասարակարգ է` դելֆինների միավորումը: Նրանք գոյատևում են ձեր տարածքում, սակայն չեն սահմանափակում իրենց իրականությունը վարագույրն օգտագործող մարդկային փորձով:

Դելֆիններն օգտագործում են իրենց ուղեղի հնարավորությունների 100%-ը, այն դեպքում, երբ Երկրագնդի մարդկային բնակչությունն օգտագործում է իր ուղեղի հնարավորությունների 8 - 10%-ը: Թվում է, թե դելֆինները, որպես տեսակ, կարող էին կատարյալ առավելություն զգալ: Բայց բանն այդպես չէ; փաստորեն, իրենց ժամանակի մեծ մասը նրանք անց են կացնում, ցուցադրելով իրենց սերը: Մարդկությանն անհրաժեշտ է եղել սահմանափակված լինել իրենց հինգ զգայարանների մեջ: Բայց ես խորհուրդ կտայի ձեզանից նրանց, ովքեր շփվում են այդ սքանչելի արարածների հետ, փորձել կապնվել նրանց հետ: Դա այնքան դժվար բան չէ, որքան դուք կարող եք մտածել: Ուղղակի սկսեք օգտագործել մտքի փոխանցումը: Դուք կհայտնաբերեք, որ դա ավելի հեշտ է անել մի արարածի հետ, ով օգտագործում է իր ուղեղի 100%-ը, քան պրակտիկորեն մնացած բոլոր կենդանի էությունների հետ: Փորձե՛ք անել այդ:

Անցումից հետո իսկական փոխգործունեություն կսկսվի, և դելֆինները հնարավորություն կունենան բացատրել ձեզ, թե ինչու էին այդքան մեծահոգաբար թույլ տալիս ձեզ որսալ իրենց և կալանքի տակ պահել: Դուք շատ կզարմանաք, իսկ առայժմ ուղղակի մի մոռացել, որ նրանք տրամադրված են դեպի Անցումը և մեծ ծառայություն կմատուցեն Երկրի բնակիչների և այլմոլորակային քաղաքակրթությունների միջև կապ հաստատելու գործում:


Գոյություն ունե՞ն ուրիշ տեսակներ, որոնք մոտ են մեզ հոգևոր մակարդակի վրա:

ԿԻՐԱԷԼ. Նրանք շատ են: Տարբեր մակարդակներն անսահման են, բայց և այնպես, բոլոր քաղաքակիրթ աշխարհներն էլ հասկանում են, որ հոգևոր էվոլյուցիան` իրական ճշմարտություն է: Սկզբնաղբյուրի որոնումները չեն սահմանափակվում Երրորդ Տարածքով կամ ածխածնային տեսակի բարեշրջմամբ: Այդպես է համարում ամեն մի հոգով առաջնորդվող էություն, ով ցանկանում է գիտակցել, թե ինչ ասել է “Ես Եմ”: Ամեն մի քաղաքակրթություն այս կամ այն կերպ աշխատում է բոլոր չորս մարմինների վրա, և այսպիսով, քաղաքակրթության հոգևոր մակարդակը որպես էվոլյուցիա դիտելը, հնարավոր է, այնքան էլ արդարացի չէ:

Sambitbaba
02.11.2012, 05:26
Հարցեր և պատասխաններ – 3


Կարո՞ղ եք ասել, թե որ համակարգից էին “Աստղային Պատերազմներ” սերիալի հեղինակները:

ԿԻՐԱԷԼ. Սիրիուսից, բայց իրականում, նրանք չեն գրել սցենարը: Նրանց հրավիրել էին, որպեսզի նրանք օգնություն ցուցաբերեն կոնկրետ այդ ծրագրի համար: Նրանց ներդրումն ակնհայտ է, քանի որ տիեզերանավը, որը դուք տեսնում եք ֆիլմում, Սիրիուսցիների Դելտա-կարգի տիեզերանավի ճշգրիտ պատճենն է: Բացի այդ, նաև շատ գործող անձիք ստեղծվել են, ինչպիսին իրականում կան: Հեղինակները Սիրիուսցիներին շատ ուշադիր են լսել: Ամբողջ առաջին ֆիլմը, փաստացիորեն, իրական պատմության վրա է հիմնված, որը տեղի է ունեցել ձեր իրականությանը շատ նման տարածքում: Նա, ով համարվում է այդ ֆիլմի ռեժիսորը, մի օր յուրահատուկ հումանիտար պարգև կստանա: Վերջիվերջո, բոլորին ի հայտ կդառնա, որ նա բոլորովին էլ մարդ չէ:

Ես արդեն ասել եմ, որ ձեզանից շատերն, իրականում, այս մոլորակից չեն: Օրինակ, բասկեբոլ խաղացողը, ով կարող է թռչել օդով և կարծես թե անմարդկային գործողություններ կատարել, մի անգամ կխոստովանի իր իսկական ծագումը: Շատ-շատերը կհասկանան, որ եթե ինչ-որ մեկը թվում է ոչ այնպիսին, ինչպիսին իրենք են, դա, հնարավոր է, այն պատճառով, որ նա այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչ է: Օ՜, որքա՜ն ուրախություն դա կբերի Անցման ժամանակ, երբ բոլոր նրանք սկսեն բացահայտել իրենց անհատականությունը:


Երկու գիշեր անընդհատ, ես երազ եմ տեսել թռչող ափսեների մոտալուտ գալստյան մասին:

ԿԻՐԱԷԼ. Այո, դուք միայնակ չեք: Շատերն այդ երազներն ավելի ու ավելի հաճախ են տեսնելու, և դրանք ավելի ու ավելի հասկանալի կդառնան: Դա միջոցներից մեկն է, որով Գալակտիկական Եղբայրները փորձում են սովորեցնել ձեզ նրան, թե ինչ տեսք ունեն իրենք և ջանում են, որպեսզի բնակչությունը խուճապի չմատնվի, երբ իրենք սկսեն երևան գալ:


Ո՞ր ժամերին մենք նրանց փնտրենք և ինչպիսի՞ գիշերներին:

ԿԻՐԱԷԼ. Ավելի տրամաբանական է դիտել նրանց գիշերային երկնքում, գերադասելի է` վաղ առավոտյան, երբ ամենաքիչն են մթնոլորտային խանգարումները: Արևի հզոր ճառագայթներն ազդեցություն են գործում մագնիսական ցանցի վրա, այդ պատճառով ցերեկվա ժամերին շատ հազվադեպ կարելի է նրանց տեսնել:

Հրաբխային ակտիվության անսովոր բարձր մակարդակը ցույց է տալիս, որ Երկրի թրթիռներն ավելի ինտենսիվ են և էներգետիկ տեղաշարժեր են առաջ բերում: Երկրի այդպիսի վիճակը բերում է էներգիայի աճի, որը երբեմն քայքայում է այն էներգետիկ կառուցվածքները, որոնք նրանք օգտագործում են իրենց տիեզերանավերը քողարկելու համար: Վառ առարկաները նույնպես լավ քողարկիչներ են: Եվ քանի որ լիալուսինն ուժեղացնում է մագնիսական ցանցը, այդ ժամանկահատվածում էլ տիեզերանավն ավելի քիչ է նկատելի:

Երբեմն նրանք քողարկում են իրենց ամպերով: Սակայն դա ամենալավ հնարքը չէ, քանի որ հաճախ նրանք ստիպված են լինում պատռել ամպերի կուտակումը, և այդ դեպքում դուք նրանց նկատում եք:

Կար ժամանակ, երբ Անդրոմեդացիների օդային նավատորմը ձեր մթնոլորտում էր գտնվում: Ճշմարիտն ասած, նրանք այստեղ էին եկել փորձնական թռիչքների նպատակով: Նման կարգի գործողությունները` սովորական երևույթ են. նրանք սիրում են իրենց զգաստ պահել: Նրանց հերթապահ կատակն է, որ իբր նրանք այստեղ են ոչ թե նրա համար, որ պաշտպանեն ձեզ, այլ որպեսզի պաշտպանվեն ձեզանից: Համենայն դեպս, երբ նրանք թռչում էին Հավայական կղզիների վրայով և նրանց նկատեց ձեզ ռադարային սիստեմը, վայրկենապես ձեր բոլոր զինվորներն անցան BC (Defcon-3) ռազմական պատրաստվածության: Շուտափույթ միացնելով իրենց շարժիչները, Անդրոմեդացիները որոշեցին, որ ճիշտ ժամանակն է անհետանալ:


Ես անընդհատ տեսնում եմ այն, ինչ անվանում եմ “տիեզերանավ”, երկնքի հարավ-հարավ-արևելյան մասում: Երբեմն այն շարժվում է: Երբ ես նայում եմ նրան անզեն աչքով, այն թրթռում է կանաչ, կարմիր, կապույտ և սպիտակ գույներով: Եա դիտեցի նրան հեռադիտակով, և այն թրթռում է երկնքում, կարծես սողացող որդ լինի: Երբեմն ես դիտում եմ նրան ժամեր ամնընդմեջ: Այդ ժամանակի ընթացքում աստղային համակարգերը տեղաշարժվում են երկնքում, իսկ այդ առարկան չի շարժվում: Նա ինձ ազդանշաններ է ուղարկում ամեն անգամ, երբ այնտեղ է գտնվում: Կարո՞ղ եք Դուք բացատրել ինձ, թե ի՞նչ է դա:

ԿԻՐԱԷԼ. Իհարկե: Դա առանց օդաչու գործող ինֆորմացիա գրանցող կետ է, որ տեղադրված է Անդրոմեդացիների կողմից, ձեզանից մոտավորապես 2000 լուսային տարի հեռավորության վրա: Չնայած նման կետերն ավելի ու ավելի տեսանելի են դառնալու մարդկանց, բայց և այնպես, ձեր կողքին կանգնած մեկ ուրիշը կարող է այն չնկատել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի թրթիռների վրա եք դուք անդրադարձվում:


Ինչ-որ տեղ ես կարդացի, որ այլմոլորակային քաղաքակրքությունների ներկայացուցիչների մի խումբ փորձել է ներթափանցել Երկիր մոլորակ, ոչնչացնել մարդկանց և նրանց ԴՆԹ թելերից կորզել սիրո էլեմենտը:

ԿԻՐԱԷԼ. Ես չեմ կարող մտածել, որ կան այլմոլորակային քաղաքակրթությունների գոնե որևէ ներկայացուցիչներ, ում մոտ բացակայում է սիրո ասպեկտը: Համենայն դեպս, նրանք կդիմեին ձեզ որպես անհատներ, որքեր ձգտում են հասնել սիրո: Որքան էլ տարօրինակ չթվա, բայց իրականում, ձեզանից շատերը չգիտեն, թե ինչ է սերը: Ներեցեք, բայց դա ճշմարտություն է: Դուք փորձում եք ճանաչել սերը: Այստեղ ոչ ոք չի հասկանում սերն ինչպես հարկն է, այդ պատճառով ես չեմ կարող պատկերացնել, թե այլմոլորակային քազաքակրթությունների ներկայացուցիչների ինչի՞ն էր պետք գալ այստեղ և փորձել ձեր ԴՆԹ թելերից սեր ստանալ:

Ամենակարևոր բաներից մեկը, ինչ անհրաժեշտ է ձեզ անել այստեղ` հասկանալ ձեր հուզական համակարգը: Հուզական, այլ ոչ ֆիզիկական մարմինն է համար մեկ էլեմենտը չորս մարմինների համակարգում: Ձեզանից նրանք, ովքեր կռիվ են տալիս իրենց էմոցիաների հետ, ովքեր ճնշում են էմոցիաները, կամ հերքում են այս կյանքում ձեզ ուղելիցներ հանդիսացող էմոցիաները, - շատ հնարավոր է, որ իզուր կյանք են ծախսում:

Ձեր չորս մարմինների համակարգում դուք այստեղ եք գտնվում, որպեսզի ճանաչեք Ձեր “Ես”-ի հուզական ասպեկտները: Հենց որ դուք սովորեք զարթնեցնել հուզական կենտրոնները, սիրո էությունն իրականություն կդառնա: Եթե դուք ցանկանայիք հասկանալ սա, այս ամբողջ խոսակցությունը հենց հիմա էլ մենք կարող էինք ավարտել: Դուք գտնվում եք այստեղ, որպեսզի իմանաք, թե ինչ է սերը և ապրեք այդ սերը:

Առևանգման հարցերը շատ մարդկանց մեջ վախ են սնուցում: Եվ իրոք, չի կարելի պնդել, թե այդ տիպի փոխգործողություններ երբեք չեն եղել: Ակնհայտ է, որ ձեր մոլորակի վրա շատ այցելուներ են եղել, և նրանցից ոչ բոլորն էին լրիվ բարեշրջված, ինչպես նրանք, ովքեր գործում են հիմա: Որոշ ժամանակաշրջանում կային Երկրի հետ շփման մեջ մտնող էներգիաներ, ովքեր մտավորապես բարձր զարգացած էին, բայց ոչ բավարար բալանս ունեին ուրիշ համակարգերում, օրինակ, զգացմունքներում: Նրանց մեջ նույնիսկ լայն տարածում էր գտել այն կարծիքը, որ այսպես թե այնպես, նրանք կարող էին, իբր, օգտվել բարեշրջման կարճ ճանապարհներից, օգտագործելով գեները, որոնք կվերցնեն իբր Երկրի` իրենցից ավելի էմոցիոնալ արարածներից: Բայց նրանց անհրաժեշտ եղավ շատ քիչ ժամանակ, որպեսզի հասկանան, որ համբարձումը` դա ավարտված ճամփորդություն է, և որ կարճ ճանապարհներ գոյություն չունեն:

Sambitbaba
03.11.2012, 08:43
Հարցեր և պատասխաններ – 4


Ի՞նչ այլմոլորակային քաղաքակրթություններ են բնակեցրել Երկիրը Լեմուրիայի ժամանակներում:

ԿԻՐԱԷԼ. Լեմուրիայի մշակույթը, հիմնականում, Բազումքային է, այն դեպքում, երբ Ատլանտները Սիրիուսային թրթիռներ ունեին: Հաջորդ գլխում այդ երկու թրթիռների միջև կապը ցույց է տալիս, թե ինչպես մարդկությունն սկսեց աշխատել վախի հետ, այդ պատճառով պատրաստվեք լսել այնպիսի հստակ մտքեր, որոնք շատ հարցեր կբարձրացնեն և կասկածի կենթարկեն հավատամքների շատ համակարգեր:


Դուք հիշատակել եք, որ կետերին ազդանշաններ են տվել Հեյլա Բոպպա գիսաստղից: Եթե կետերը` ինֆորմացիայի պահապաններն են, ինո՞ւ է անհրաժեշտ նրանց ազդանշաններ ուղարկել:

ԿԻՐԱԷԼ. Կետերին հայտնեցին, որ ժամանակն է փոխանցել ինֆորմացիան: Հեյլա Բոպպա գիսաստղը մի քանի նշանակություններ ունի. դրանցից մեկն այն է, որ նա զարթուցիչ է կետերի պոպուլյացիայի համար:

Մեծ գիսաստղերից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում պատմության ձևավորման պրոցեսում: Նրանց օգտագործում են որպես մոլորակային իրադարձությունների կարգավորման կոորդինացիայի կետեր: Այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն օգտագործում են այդ իրադարձություներն իրենց գործունեությունը քողարկելու համար, սակայն ներկայումս ձեր տրամադրության տակ դուք ունեք տեխնոլոգիաներ, որոնք երևան են բերում նրանց ներկայությունը, և հենց այդ պատճառով էլ այսքան վեճեր են գնում Հեյլա Բոպպա գիսաստղի շուրջ և այն լրջորեն ուսումնսիրվում է:


Ինչպիսի՞ կապ ունի Հեյլա Բոպպա գիսաստղը Քրիստոսի Գիտակցության և Այլմոլորակային Բնակիչների հետ:

ԿԻՐԱԷԼ. Քրիստոսը կապի մեջ էր Գալակտիկական Եղբայրության հետ: Քրիստոսի Գիտակցությունը գիտեր, որ թե Մեծ Բուրգը, և թե Սֆինքսը` գալակտիկական են: Եգիպտական դարաշրջանի մարդկանց թելադրում էին, թե ինչ գրել, և արգելում էին գրի առնել թռչող մարդկանց մասին տեղեկությունները: Եվ սակայն պատերի վրա դուք դեռևս հանդիպում եք տեղեկությունների մնացորդներին:

Քրիստոսի Էներգիան կհայտնվի Երկրի վրա այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ միասին: Դա Արարչի Էներգիայի ճշմարտությունն է: Դուք կմիավորվեք ոչ միայն այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչների, այլ նաև Քրիստոսի Էներգիայի հետ: Անցման ժամանակ Մեծ Վարպետներից շատերն էլ կմիանան ձեզ, քանզի նրանք գիտեն, որ դուք պիտի ստանաք բոլոր ուղերձները, որոնք ձեզ անհրաժեշտ են:

Այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչների փոխհարաբերությունները ոչ այնքան Հեյլա Բոպպա գիսաստղի հետ են, որքան էներգիայի, որը հետևում է գիսաստղին: Գիսաստղի “պահեստային բաժինը” պարունակում է, առանց չափազանցելու, հարյուրավոր տիեզերանավեր: Երբ հարյուրավոր տիեզերանավեր, - ավելին, քան դուք երբևիցէ տեսել եք, - վայրէջք կկատարեն ձեր Երկրի վրա, դա ձեզ համար արթնացման զանգ կլինի:


Ո՞րն է մարգագետինների կանաչների վրա հայտնվող նախշերի իսկական իմաստը:

ԿԻՐԱԷԼ. Դրանք կապի կազմություններ են, որոնք իրենց մեջ բազմաթիվ ուղերձներ են պարունակում ոչ միայն Երկրի բնակչության, այլ նաև շատ ուրիշ կենսաձևերի համար, ովքեր դիտում են Անցումը:

Ավելի վաղ պատկերներն օգտագործվում էին Երկրի էվոլյուցիոն ճանապարհը ստուգելու համար: Ամենավերջինները` տարբեր կազմությունների, ասենք, ԴՆԹ զարգացման համար, մասնիկների վերակառուցմանը համանման բարդ դիագրամներ են:


(Կիրաէլին մի լուսանկար են ցույց տալիս): Ի՞նչ է նշանակում այս շրջանակը:

ԿԻՐԱԷԼ. Այն մի շարք նշանակություններ ունի, սակայն կա մեկը, որն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ վերաբերվում է “այս մոլորակի վրա խավարի երեք օրվան հաջորդող տաս տարիներին”: Այդ ժամանակահատվածը հայտնի է “բուժիչ ժամանակաշրջան” անվան տակ, և դա` հինավուրց Մու քաղաքակրթությանը նմանվող հասարակարգի հնարավոր ձևավորման ժամանակշրջան է: Մու քաղաքակրթության ժամանակաշրջանը վստահելիորեն հաստատված է վավերագրական փաստերով Մեծ Բուրգերի դահլիճներում թե՛ Եգիպտոսում, և թե՛ Մարսի վրա:

Այդ լուսանկարի վրայի նշանները ցույց են տալիս, որ Մեծ Անցումը կգա նոր հազարամյակն սկսվելուց քիչ անց: Այդ նշանները ձեր գիտնականներին հնարավորություն են ընձեռնում երկխոսություն սկսել ոչ ձեր տարածքի էներգիաների հետ: Ես կքննարկեմ տարածքից տարածք անցումներն իմ ապագա գրքում: Արհամարհելով կանաչների վրա հայտնվող նախշերի ֆենոմենը, մարդկությունը ձեռքից բաց է թողնում ըմբռնումների ևս մեկ հիանալի հնարավորություն:


Քանի որ մարդկանց մեջ գիշատիչներ չկան, ստեղծե՞լ է արդյոք Մայր Բնությունն այս բոլոր վիրուսները, որպեսզի կարողա զսպել բնակչության աճը:

ԿԻՐԱԷԼ. Եկեք չմեղադրենք Մայր Բնությանը: Ձեր վիրուսներից շատերը Տիեզերքից են եկել, և դժբախտաբար, համարյա նույնքան վիրուսներ էլ ստեղծել է մարդը, փորձելով լուծել ինչ-որ այլ հարցեր:

Վարակների մեծամասնությունը, փաստորեն, հենց իր, հիվանդության մաքուր բակտերիաներն են (շտամմ), որոնք դուրս են պրծել հսկողությունից, և այլևս անհնար է նրանց ղեկավարել: Եվ հետո, կառավարություններն էլ գաղտնի են պահում որոշ հիվանդությունների բուժումները, որպեսզի տեսնեն բուժման բացակայության արդյունքները: Մարդկությունն այդպիսի տանջանքների ենթարկվելու ոչ մի պատճառ չունի: Եվ Անցումից հետո փաստերի քողարկման խաղեր այլևս պետք չեն լինի:


Ինչպե՞ս են նախապատրաստվում այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն այդ մաշտաբային Անցմանը:

ԿԻՐԱԷԼ. Վերջերս նրանք շտապ կերպով վճռականորեն խառնվեցին մի գաղտնի պրոցեսի մեջ, որը հայտնի է Բում Բոքսի Ծրագիր (Project Boom Box) անվան տակ: Այդ ծրագրի նպատակն էր` չափել օվկիանոսի հատակի ջերմաստիճանը: Ըստ ծրագրի, ընդունիչ սարքը պետք է տեղադրվեր Հավայական կղզիների կողքին, իսկ հաղորդիչ սարքը` մայր ցամաքի արևմտյան ափերի մոտակայքում: Ձայնային ալիքը պետք է հաղթահարեր մոտ 4000 կմ:

Իսկ հիմա պատկերացրեք, թե ձայնային ալիքի ինչպիսի հզորություն էր հարկավոր, որպեսզի այդ գործողությունը տեղի ունենար: Այդ հզոր ազդանշանը հաղորդիչ սարքի կողքին մի քանի տասնյակ կիլոմետր շրջանագծով կսպաներ բոլոր ձկներին: Եվ եթե դուք այդ ձայները վնասակար եք համարում ձեզ համար, պատկերացնու՞մ եք, թե ինչ կանեին նրանք շատ ավելի բարձր զգայական կարողություններ ունեցող կետերի ու դելֆինների հետ:

Վերջիններս ոչ միայն օգնության դիմեցին, այլ նաև ստացան այդ օգնությունը: Այլմոլորակային տիեզերանավը Երկրի մթնոլորտ ուղարկեց էներգիայի երեք պոռթկումներ: Առաջինը զգուշացրեց այդ սարքի կոմպլեկտավորող մասերն իր վրա կրող նավի շուրջ գտնվող բոլոր կենդանական ձևերին: Երկրորդը կտրեց այդ սարքը տախտակամածին ամրացնող ճոպանները, ինչի հետևանքով սարքն ընկավ ջուրը` օվկիանոսի ամենախոր տեղամասերից մեկում: Երրորդն ավերեց սարքի որոշ մասերն այնպես, որպեսզի այն այլևս վերականգնման ենթակա չլինի:

Գրքի այս մասի վերաբերյալ կարող են շատ հարցեր ծագել: Բացահայտելով, թե ով է ֆինանսավորել այդ ծրագիրը, դուք կգաք այն հասկացմանը, թե ինչ է իրականում նշանակում`դեմ առնել պատին: Ինչու եմ ես սա ասու՞մ ձեզ: Որովհետև սա, և սրա նման այլ ծրագրեր էլ իրականում գոյություն ունեն: Բնակչության համար եկել է ժամանակը ավելի տեղյակ դառնալ, քանզի գալակտիկական ֆեդերացիան ոչ միշտ է, որ կարող է խառնվել, ինչպես նրանք վարվեցին կոնկրետ այս դեպքում: Այդ համարձակ միջամտությունը լրիվ բացառիկ է, և Անդրոմեդացիները լրջորեն մտադրված են անել ամեն ինչ, որպեսզի նման կարգի ուղիղ միջամտություն չկրկնվի այլևս, քանի դեռ Անցումն իր գագաթնակետին չի հասել:

Եվ նորից, ինչու՞ եմ ես այս ամենն ասում ձե՞զ: Որովհետև, բարեկամներս, ինձ համար միևնույն չէ:

Sambitbaba
03.11.2012, 22:55
Հարցեր և պատասխաններ – 5


Ի՞նչ են անելու այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն Անցումից հետո:

ԿԻՐԱԷԼ. Հարավորինս շուտ ընկերացեք նրանց հետ, քանզի օրգանական վառելանյութն Անցումից հետո այլևս ոչ մի արժեք չի ունենա, իսկ նրանք տեղեկություններ ունեն այլընտրելի վառելանյութի մասին:

Կարճ ասած, Անդրոմեդացիները, որ ապահովում են անվտանգությունը, Անցումից հետո կսկսեն մաքրել բեկորները: Նրանց նոր տիեզերանավում կան տեխնոլոգիաներ, որոնք կվերացնեն Երկրի ոլորտի համար ոչ մի արժեք չներկայացնող շատ իրեր: Սիրուսցիները կօգտագործեն իրենց տեխնոլոգիաները, որպեսզի օգնեն Երկրի բնակչությանը շարունակել իր գոյատևումը: Իսկ Բազումքցիները, հավանաբար, հանդես կգան վերջում, որպեսզի ապահովեն ձեզ հոգևոր ուսմունքներով և տեղեկություններով այն մասին, թե ինչպես աշխատել ըդհանուր միասնության սահմաններում: Հասկացեք, որ Գալակտիկական Եղբայրությունը կգա միայն այն մակարդակ, ուր նրանց կհրավիրեն: Նրանք չեն կարող դա վերազանցել:


Ինչպե՞ս մենք կարող ենք նախապատրաստվել և ուրիշներին էլ նախապատրաստել Գալակտիկական Եղբայրության անխուսափելի գալստյանը:

ԿԻՐԱԷԼ. Նախ և առաջ, մի՛ անհանգստացեք: Երբ նրանք գան, դա այնպիսի հսկայան մաշտաբով կլինի, որ բառացիորեն բոլորն ականատես կլինեն դրան բաց բերաններով: Դուք այնքան ծանրաբեռնված կլինեք ձեր ապրումներով, որ առաջին ալիքի գալստյան ժամանակ արդեն բոլորդ էլ անխռով կլինեք: Դուք, անկասկած, էլ ոչ մի հակասություն չեք ապրի նրանց վերաբերյալ: Նրանք կգան ոչ նրա համար, որ վնաս պատճառեն ձեզ, ինչպես պատկերացնում են ձեր որոշ ֆիլմերը: Նրանք կգան, որպեսզի օգնեն ձեզ, երբ դուք ամենաշատն այդ օգնության կարիքը կունենաք:


Դուք ասում էիք, որ Սիրիուսցիներից ոմանք Անցումից հետո իրենց նավերը կվերադառնան: Դուք “նավ” եք անվանում մա՞հը, թե՞ իրական տիեզերանավը:

ԿԻՐԱԷԼ. Ձեր մեջ ապրող Սիրիուսցիներից նրանք, ովքեր կվերադառնան իրենց նավը, կանեն դա բառի բուն իմաստով: Սակայն ոմանք ուղղակի չեն ցանկանա Երկրի ֆիզիկական մակարդակ վերադառնալ: Իմ պատասխանը, բարեկամս, այն է, որ մեծամասնությունը նրանցից, ովքեր ամնիջական կապեր ունեն այլմոլորակային քաղաքակրթությունների հետ, կընտրեն վերադառնալ այն նավերը, ում իրենք պատկանում են:


Անդրոմեդացիներն ասում են, որ 1994 թ. մայիսի 23-ին բոլոր սև անցքերը միաժամանակ սկսել են ճառագայթել միևնույն հաճախականության վրա: Տալի՞ս է արդյոք այդ հաճախականությունը նոր հնարավորություններ Երկրագնդի ապաքինման համար: Ապահովու՞մ է այն արդյոք ապաքինումը և մոլորակային համակարգի մուտքը Լուսաքվանտային Գոտի: Կա՞ արդյոք այդ հաճախականություն մտնելու որևէ միջոց:

ԿԻՐԱԷԼ. Դուք ճիշտ ճանապարհի վրա եք, բարեկամս: Չնայած այդ հաճախականությունը հասանելի չէ ձեզ ներկայումս, քանզի մասսայական գիտակցությունը դեպի այն դեռ չի արթնացել, բայց այն ստեղծված է, որպեսզի հասանելի դառնա անմիջապես, հենց որ մասսայական գիտակցությունն արթնանա:


Վերջին ժամանակները, ամեն անգամ, երբ ես խորհրդածում եմ (մեդիտացիա), լսում եմ ձայն, որը խոսում է ինձ հետ և պատասխանում է հարցերիս: Ես չեմ կարողանում հիշել, թե ինչ է այն ասում: Ես չգիտեմ, թե ինչ ձայն է դա: Երբ ավարտվում է հարցերի ու պատասխանների ժամանակը, իմ մարմինը սկսում է թրթռալ: Ընկերս ասում է, որ դա ուղեկից է, կամ, հնարավոր է, իմ բարձրագույն “Ես”-ը: Կարո՞ղ եք Դուք ինձ բացատրել սա:

ԿԻՐԱԷԼ. Դուք ընդունում եք մահվան երգը, ուղերձը մի մոլորակի, որը կործանվել է այստեղից մի քանի լուսային տարիներ հեռավորության վրա: Ձեր գործունյա գիտակցությունն անջատվում է, քանզի այդ տեղեկությունը ձեզ համար ոչ մի իմաստ չունի: Այդ քաղաքակրթությունը փորձում է պատմել ձեզ, որ նա ավերել է իր մոլորակն այնպես, ինչպես դուք էլ եք հիմա վարվում Երկրագնդի հետ, և փորձում է ասել, թե ինչպես խուսափել ձեր մոլորակի համար նույնպիսի ճակատագրից: Ես չեմ ասում, որ դուք պատասխանատու եք այդ տեղեկությունները լսելու համար, բայց եթե դուք ձեր մեջ գտնեք այնքան գեղեցկություն և սեր, որպեսզի լսեք այդ պատասխանները, նրանք ձեր համար ծանր բեռ չեն դառնա:

Ես Ձեզ առաջարկում եմ փորձել օգտվել մեքենայական գրից: Փոխանցման ընթացքում տեղեկությունների մի մասը, հնարավոր է, կկորչի, բայց դուք կկարողանաք գրի առնել այն: Լսեք ուշադիր և բառեը հանձնեք թղթին: Ուղարկեք այդ տեղեկությունները Հոգևոր Ապաքինման Կենտրոնի ներկայացուցիչներից մեկին: Այդ ուղերձները ոչ այնքան այն հեռու մոլորակի կործանման մասին են, որքան ձեր մոլորակի վրա կյանքի իսկական իրավիճակի մասին:

- - - - - - - - - - - - - - - - - - -

Որպես այս գլխի վերջաբան ես հույս եմ հայտնում, որ կհաղթի հստակությունը: Դրան հեշտ չէ հասնել, քանզի, մեծամասնությամբ, այլմոլորակային քաղաքակրթությունների մասնակցությունը դեռևս գաղտնիք է և մի շարք հարցեր է հարուցում:

Ասում են, որ մոտակա մոլորակային համակարգին հասնելու համար, առանց չափազանցելու, լուսային տարիներ են հարկավոր: Երբ սկսում են հաշվել, թե որքան սովորական վառելանյութ անհրաժեշտ կլիներ, թվելը շշմեցնում են, և շատերը կասկածի տակ են դնում տիեզերական ճամփորդությունների նպատակահարմարությունը: Վստահ եղեք, արդեն հազարավոր տարիներ մեր հեռուներից եկած բարեկամներն այլևս չեն օգտվում նման տիպի վառելանյութից: Իրենց իրականության մեջ էներգիայի այդ աղբյուրից արդեն վաղուց նրանք անցել են ուղղակի էներգիայի վրա կենտրոնանալու շնորհիվ տեղաշարժվելու հնարավորությանը: Վերացնելով գծային զանգվածի սահմանափակումները, նրանք այլևս սահմանափակված չեն լույսի արագությամբ:

Նրանք արդեն ծանոթացրել են ձեր աշխարհին իրենց տեխնոլոգիաների մեծամասնության հետ, և դեռ հույս ունեն, որ մարդկությունը չի օգտագործի այն կործանիչ նպատակների համար, ինչպես արդեն եղել է անցյալում:

Երբ Երկիրը վերջապես մուտք գործի Անցման էության մեջ, դուք կիմանաք, որ դուք բոլորդ պետք է բարեշրջվեք միասին, և որ հեռավոր իրականությունների ձեր եղբայրների ու քուրերի հետ դուք էլ մի ֆեդերացիա եք, որը փորձում է կիսել մեկտեղ այն, ինչ դուք բոլորդ արդեն ճանաչել եք ձեր կյանքերում: Անդրադարձվելով սրտերով և հաղթահարելով էգոն, բոլորը միասին ձեռնամուխ կլինեն դեպի ԸՆԴՀԱՆՈՒՐԸ բարեշրջմանը:

Sambitbaba
04.11.2012, 01:06
7.

ԵՐԿՐԻ ԾԱԳՄԱՆ ԿՈՐՑՐԱԾ ՊԱՏՄՈՒԹJՈՒՆԸ


Կիրաէլի ճշգրտումները

ԿԻՐԱԷԼ. Երկրի ծագման կորցրած պատմության մասին այս կոնկրետ գլխում, ես որոշ մտքեր եմ արտահայտում ձեր աշխարհի բազմաթիվ տարբեր մասերի մասին, բայց այստեղ ես կցանկանայի հիշեցնել ձեզ հետևյալը. ձեր աշխարհը բնակեցվել է ավելի հաճախ, քան դուք երբևիցէ մտածել եք: Ես այնքան հաճույք ստացա, երբ լսեցի, որ ձեր գիտնականները հայտնաբերել են, որ 18 000 տարի առաջ ապրել են մարդիկ, և որ նրանք գործիքներ են ունեցել: Իսկ ես գիտեմ նրա՛նց մասին, ովքեր ապրել են 50 000 տարի առաջ և ունեցել են գործիքներ, որոնք դուք դեռ նոր պետք է հնարեք: Նրանց կոչում էին Լեմուրացիներ:

Եվ դա մասն է նրա, ինչը մենք անվանում ենք անհայտ աշխարհներ` ձեզանից նրանց համար, ում անհրձաժեշտ է ապրել, հիմնվելով հաղթողի ձեռքով գրված պատմության վրա: Դուք չեք կարող պարտվողին թույլ տալ պատմություն գրել, այդ պատճառով ստիպված եք հաղթողի տեսակետը պաշտպանել: Իսկ հաղթողը նա է, ով ավելի մեծ իշխանություն ունի, և դա սովորաբար տեղի է ունենում այն պատճառով, որ նա ավելի շատ փող ունի:

Տեսնու՞մ եք, թե դեպի ուր եմ ես տանում… Գոյություն ունեն ծագման կորցրած պատմություններ, որոնց մասին դուք կիմանաք, միայն եթե տղամարդկություն ունենաք լսել, թե ինչ ենք մե՛նք ասում: Ով է այդ “մե՞նքը”: Մենք, աշխարհի Քրայոնները, աշխարհի Կիրաէլները, աշխարհի Հայաները, նույնիսկ Միքայելները, նաև հիանալի Ռոննա Հերմանները, և Լի Քերրոլլները, և Պեպպեր Լյուիսները, և Ֆրեդ Սթերլինգները` բոլոր նրանք պատրաստվում են պատմել ձեզ այդ ծագումների մասին: Եվ, արդյո՞ք դուք գիտեք, որ նրանցից ամեն մեկը երբեմն կտեսնի դա քիչ այլ կերպ, քան մյուսները: Դուք այդ գիտե՞ք: Եվ դրանում է հենց ամբողջ գեղեցկությունը, քանզի դուք ունեք ընտրություն` զգալ դա ձեր սրտով:

Դուք ասում եք. “Վարպետ Կիրաէլ, ինչո՞ւ նրանք բոլորը չեն կարող միանման տեսնել”: Որովհետև մենք բոլորս դրան տարբեր ժամանակներ ենք նայել: Մենք բոլորս դիտել ենք դա տարբեր թրթիռների միջից: Հուսով եմ, դուք չեք մտածում, թե ես 20-30 հազար տարի անց եմ կացրել մեկ մոլորակի վրա ընդամենն, այդպես չէ՞: Մենք գալիս ենք, մենք տեսնում ենք, մենք հայտնում ենք այն մասին, ինչ տեսնում ենք: Մեր սիրտը հուշում է մեզ, թե ինչ ասենք ձեզ, քանզի, գիտեք ինչ, այդ ամենն` այդ հասարակարգերի մասին է, այդ կորած հասարակարգերի մասին է: Նրանք եղել են ինչ-որ նպատակի համար:

Ահա այդ նպատակը: Օրինակ, Լեմուրիան. Արարչին անհրաժեշտ էր գիտենալ, կարո՞ղ է արդյոք Նա իր բարձրագույն թրթիռների մեջ Իր աշխատանքը կատարել Երրորդ Տարածքի մոլորակի վրա: Եվ որքան էլ որ Նա ջանաց, միևնույն է, Լեմուրացիները չափից դուրս առաջադեմ էին: Եվ, այդպիսով, Արարիչը դիմեց Լեմուրացիներին և ասաց. “Ես կուզենայի, որ ձեզանից ոմանք գնան աշխարհի այլ մասեր: Իսկ նրանք, ովքեր չեն ընտրվի աշխարհի այլ մասեր գնալու համար, - տոնեք բաց սրտով, քանզի մենք պատրաստվում ենք տուն վերադառնալ, մեր Լույսը”:

Օ՜, մի՞թե դուք չգիտեք, որ Լեմուրացիների համար դա տոն էր: Բայց նրանց, ում ուղարկեցին, ուղարկեցին որպես, այսպես ասած, նոր սերնդի, նոր ըմբռնման պիոներների: Եվ Արարիչը մշակեց լույսի նոր էություն: Եվ, օ` այո, նույնիսկ դրանից հետո եղել են ժամանակներ, երբ պարզվել է, որ դուք պատրաստ չեք Արարչի ճամփորդությանը, և Նա ձեզ տուն է կանչել:

Գոյություն ունի ժամանակաշրջան, որը կոչվում է Ատլանտիդա: Արարիչը ցանկացավ տեսնել այն, թե կոնկրետ ի՞նչ կարող եք դուք անել բարձրագույն տեխնոլոգիաների հետ, - այլ ոչ թե որքան երկար ժամանակ կարող եք օգտվել նրանցից, - և դա` Ատլանտիդան էր: Եվ մի՞թե դուք չգիտեք, որ նեկայումս դեռ փնտրում եք Ատլանտիդան: Դուք դեռ փնտրում եք կորած Լեմուրիա մայր ցամաքը: Մի՛ փնտրեք: Գտեք նրանց ձեր սրտերում: Դուք կհասկանաք դա, երբ գտնեք նրանց:

Օ՜, մի օր դուք կարող եք Հավայան կղզիներ գնալ և ոտք դնել Լեմուրիայի գագաթներին: Կամ դուք կարող եք գնալ Շաստա կոչվող Սարը և զգալ Լեմուրիայի ամենաարտաքին սահմանների սերը: Կամ գիտե՞ք ինչ: Դուք կարող եք մի օր ցանկանալ, - այ, հիմա մտածեք ինձ հետ միասին, - դուք կարող եք մի օր ուղղակի դուրս գալ ձեր մարմնից, թողնելով հանգստանալ նրան քնի մեջ, և կարող եք գնալ ուր կուզեք, և տեսնել կորած հասարակարգերը, և իմանալ, որ նրանք երբեք չեն կորել: Նրանք ուղղակի շարունակել են բարեշրջվել:

Եվ ահա այսօր մենք այստեղ ենք:

Sambitbaba
05.11.2012, 03:36
ԿԻՐԱԷԼ. Կորցրած ծագումներ: Պատմությունը հիմնվում է սերնդե-սերունդ փոխանցվող փաստերի վրա: Այն, ինչի մասին կխոսվի այս գլխում, հիմնված է սկզբնաղբյուրներում նկատված այն փաստերի վրա, որոնք պատմաբանների կողմից լայն ճանաչում չեն գտել: Լեմուրիայի և Ատլանտիդայի նման տեղերի գոյությունն ընդունելու համար, անհրաժեշտ է ցանկանալ ընդունել այն փաստը, որ քողարկող վարագույրները, որոնք բարդված են յուրաքանչյուր մարդու վրա, այլևս պատճառ չեն, որպեսզի ապրվի կյանքն, ինչպես առաջ:

Պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ ժամանակներում, քան նշված է տարեգրություններում: Ձեր այսօրվա հնեաբանները հայտնաբերում են արտեֆակտեր, որոնց տարիքը հասնում է տասնյակ հազարավոր տարիների, ինչը բացահայտում է հինավուրց, բայց տեխնոլոգիայով ավելի առաջադեմ քաղաքակրթությունների գոյության հնարավորությունը:

Տվյալ աշխատանքի նպատակն է` ցույց տալ, որ այդպես կոչված “քարանձավային մարդուց” մինչև ժամանակակից մարդու բարձր ինտելկեկտուալ մակարդակը բարեշրջումը մարդկությունն ապրել է շատ, շատ անգամներ: Դա կարող է լայնեցնել ձեր մտածելակերպը, և բացի այդ, կատարյալ ակնհայտ է, որ Երկրային ոլորտը մի շարք նույնքան հզոր անցումներ է ապրել, ինչպիսին հիմա ձեզ սպասվում է անցնել:

Հիմնական տարբերությունը երկուսն են: Առաջին, այս Անցումը չի ոչնչացնի մարդկությունը Երկրի վրա: Երկրորդ, ունենալով այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք ներկայացված են այս գրքում, մարդիկ ունեն ժամանակ, որպեսզի նախապատրաստվեն այդ իրադարձությանը: Նախապատրաստվել` չի նշանակում թաքնվել Մեծ Անցումից, այլ նշանակում է ընդառաջ գնալ նրան` ձգտելով այնպիսի փոփոխությունների, որոնք ներքին “Ես”-ին թույլ կտան ճամփա ընկնել դեպի կատարյալ նոր հազարամյակ:

Հեռու պատմական անցյալի մի որոշակի պահին, Երկրի վրա ապրում էր շատ բարձր մակարդակ ունեցող հասարակարգ: Լեմուրացիները բարեշրջվել էին այն աստիճան, որ նրանց փորձելու շատ քիչ բան էր մնացել: Սեփական ընտրությամբ բարձր բարեշրջված հասարակարգը զոհաբերության գնաց ու կրճատեց իր ԴՆԹ կազմությունը, որպեսզի մարդկային բարեշրջմանը հնարավորություն տա հաղթահարել այն փորձությունները, որոնց վրա դուք աշխատում եք մինչ այսօր:

Քանի որ Լեմուրիայում բարեշրջումն ավելի առաջադեմ էր, քան Երկրագնդի այլ մասերում, պարզ դարձավ, որ անհրաժեշտ կլինեն շտկումներ, որպեսզի փորձությունների տարբեր բնագավառներ ծավալվեն: Այն, ինչ հետևեց դրան, արտացոլված չէ պատմական փաստաթղթերում, բայց կհաստատվի ապագա հնեաբանական հայտնաբերություններով:

Ատլանտիդայի մասին ավելի շատ տվյալներ կան, քանի որ այն շատ ավելի ուշ մշակույթ է, քան Լեմուրիան: Ես ենթադրում եմ, որ 1998 թ. վերջին Ատլանտյան օվկիանոսի ոչ մեծ կղզիներից մեկի ափերի մոտ ջրսույզները կարող էին ոսկե բեռնարկղներ հայտնաբերել Լեմուրիայի/Ատլանտիդայի դարաշրանների գրություններով: Այն ժամանակվա գրիչները հինավուրց լեզուներով էին գրում: Ներկայումս հնեաբաններն ու կառավարություններն ունեն ծածկագրված, Գալակտիկական Եղբայրության կողմից իրենց փոխանցված լեզուներ, որոնք դեռ չեն հասկանում: Երբ այդ լեզուները վերծանվեն, գրությունների իմաստը փաստորեն անմիջապես հայտնի կդառնա:

Ավելի շատ տեղեկություններ կան Ատլանտիդայի մասին, բայց մենք կկենտրոնանանք Լեմուրիա մայր ցամաքի բնակչության միգրացիայի վրա: Երբ մենք սկսում ենք բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակներում, շատերը կարող են կասկածի տակ առնել նպատակները, որոնց հիման վրա այդ ամենն արվել է: Շատերը ստիպված կլինեն մտորել Երկրային ոլորտի բարեշրջման իրական լինելու մասին: Ցույց կտրվի, որ, հնարավոր է, Լեմուրիայի ժամանակների այդ ամենաառաջին Անցումը գիտակցության մեջ` իրոք մեծ կապ ունի ներկայիս Մեծ Անցման հետ և այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ներկա պահին:

Sambitbaba
05.11.2012, 12:14
Լեմուրիա. Դրախտ Երկրի վրա


Եթե Լեմուրիա մայր ցամաքի քարտեզը դնեք այսօրվա քարտեզի այն մասի վրա, որը հայտնի է որպես Խաղաղ Օվկիանոս, դուք կտեսնեք, որ Հավայական կղզիները, փաստորեն, Լեմուրիայի լեռնագագաթներն են:

Լեմուրացիները հասան Հինգերորդ Տարածքի մակարդակին` մաքուր սիրո մակարդակին: Նրանք գիտակցեցին սիրո էության մաքրությունը: Օրինակ, նրանք չունեին պաշտոնական կառավարական համակարգ, բայց նրանց մշակույթը թույլատրում էր յուրաքանչյուր մարդու` իր ուսուցման պրոցեսը հասցնել ամենաբարձրագույն հզորության: Բարեշրջմանը վերաբերվող ինֆորմացիա կուտակելու նպատակով` հիմնված էին խորհուրդներ, որոնց առաջնահերթ նպատակն էր ամբողջ բնակչության մեջ ինֆորմացիայի տարածումը:

Հասարակարգն ամբողջությամբ հիմնված էր տեղաբաշխման սկզբունքի վրա: Երբեք նա, ով տիրապետում էր գիտելիքների, մյուսներից ավելի լավը չի եղել: Եթե որևէ մեկը հետ էր մնում բարեշրջման ճանապարհին` դա կործանելի էր համարվում բոլորի աճի համար: Այդ պատճառով սիրո Աշխատանքը սկսեց կայանալ նրանում, որպեսզի օգնել բոլորին` հավասար բարձր մակարդակի հասնելու համար:

Սպիրիտուալիստները նպատակ էին հետապնդում` հասցնել բոլորին նույնպիսի թրթիռների, ինչպիսին Արարչինն է, որպեսզի ոչ ոք ստիպված չլինի ապրել իր փորձն առանց ամբողջի աջակցության: Եվ նորից դա անում էին խորհուրդները, ովքեր հավաքում էին տիեզերական գիտելիքները և տեղաբաշխում այն անդամների միջև, ում հարկ էր տիրել դրանց:

Խորհուրդը բաղկացած էր 12 անդամներից, որոնցից ամեն մեկը 12 անդամներից բաղկացած ենթախորհրդի անդամ էր: 144 անդամներից բաղկացած այդ մեծ խորհրդի ամեն մի ներկայացուցիչ, ղեկավարում էր 8 անդամ ունեցող մեկ այլ խորհուրդ, որը պատասխանատու էր որոշակի էությունների խմբից ստացած տվյալները հավաքելու համար: Յուրաքանչյուր խորհրդի յուրաքանչյուր անդամի կարելի էր փոխարինել, ուղղակի խնդրելով նրան այդ մասին: Յուրաքանչյուր բարեշրջվող հոգու համար փոխարինված լինելը պատիվ էր, քանզի դա ապացուցում էր, որ համակարգը կանոնավոր է աշխատում: Նման կարգավիճակը երաշխավորում էր, որ ամեն մի անհատ այնքան գիտելիքներ ունի, որ կարող է յուրաքանչյուր պաշտոն զբաղեցնել, ընդ որում, պետք է ի նկատի ունենալ, որ ղեկավարի պաշտոններ չկային: Նրանց, ովքեր հեռանում էին, այսպես ասած, “Բարձրագույն Խորհրդի” պաշտոնից, մեծարում էին, ընձեռնելով հնարավորություն` աշխատել իրենց համբարձման վրա:

Եկեք խոսենք հենց իրենց` Լեմուրացիների մասին: Նախ, նրանք օգտագործում էին իրենց ուղեղի հնարավորություննրի 90-94%-ը, ինչը հնարավորություն էր տալիս նրանց հասկանալ, թե ինչպես է զանգվածը վերափոխվում էհերգիայի, և դրա շնորհիվ նրանք կարող էին ճամփորդել ու շփվել իրար հետ այնպիսի միջոցներով, որոնք անհնար է ընկալել ձեր այսօրվա մակարդակի վրա:

Նրանք ներշնչում էին պրանան* իրենց գագաթնային չակրայի** միջով, իսկ բերանն օգտագործում էին հիմնականում ուտելիք ընդունելու համար: Նրանք ուտում էին միայն, երբ ինչ-որ բան էին տոնում, իսկ մի որևէ տոնակատարություն նրանց մոտ փաստորեն ամեն օր էլ հնարավոր էր: Նրանք միշտ էլ ինչ-որ բան տոնում էին, այդ պատճառով կերակուր ընդունելը ոչ այնքան անհրաժեշտություն էր, որքան ծիսակատարություն: Գեր կամ շատ նիհար էություններ ուղղակի չկային: Փաստորեն, նրանք ընտրում էին, թե ինչպպիսի արտաքին են ցանկանում ունենալ, և ստեղծում էին այն:

Լեմուրացիներն ապրում էին այնքան, որքան կցանկանան, չնայած նրանց կյանքերը նշանակալիորեն տարբերվում էին ձերից: Դուք ապրում եք բազմաթիվ կյանքեր, որպեսզի տարբեր տեսակի փորձությունների ենթարկվեք, իսկ նրանք տեղավորում էին իրենց մեկ կյանքի սահմաններում: Լեմուրացիներն ապրում էին 600 – 700 և ավելի տարի, և հիմնականում, չէին ընտրում ապրել երեք-չորս այդպիսի կյանքերից ավելի***:

Ունեին արդյոք նրանք ածխածնային մարմի՞ն: Ես չեմ կարծում, թե դուք կարող եք դա “ամբողջովին ածխածնային մարմին” անվանել, քանզի նրանք ունեին Հինգերորդ Տրածքի էներգիաները: Օրինակ, նրանք կարող էին անհետանալ ու նորից հայտնվել ըստ ցանկության, ուղղակի ավելացնելով կամ պակասեցնելով իրենց թրթիռները: Նրանք պակասեցնում էին իրենց թրթիռները, որպեսզի կրկին փորձեն բարեշրջման ասպեկտը, և հետո նորից ավելացնում էին դրանք: Այսպիսով, ցածր թրթիռներով էություններ Լեմուրիայում համարյա չկային:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _
* - Պրանա – Տիեզերքից մեզ սնուցող կենսական էներգիա, կենսաուժ:
** - Չակրաներ – էներգետիկ կենտրոններ: Ֆիզիկական և հոգևոր մարմինների միջև կապի հիմնական կետերն են, կամ հաղորդիչներ, որոնց միջոցով մենք սնուցվում ենք Տիեզերքի արևային և պրանայական ուժերով: Հիմնականները յոթն են, տեղադրված պոչուկից մինչև գլխի գագաթնակետ:
*** - Ըստ այլ աղբյուրների, Լեմուրիայի կործանման նախօրեին, թվով մոտ 25000 Լեմուրացիներ, ընտրություն են կատարում ապրել մինչև մեր օրերը (մոտ 18000 տարի), որպեսզի մեզ հասցնեն իրենց գիտելիքները: Նրանց բնակատեղին է Շաստա սարի մեջ գտնվող հինգտարածքային Թելոս քաղաքը: Մեզ հետ նրանց հանդիպումը տեղի կունենա մոտավորապես Մեծ Անցման նախօրեին (Sambitbaba):

Sambitbaba
07.11.2012, 01:11
Արարչի միջամտությունը

Ինչ-որ իմաստով Լեմուրացիները բարեշրջվում էին որպես կատարյալ հասարակարգ և չափից ավելի առաջադեմ էին ի համեմատ նրա, ինչի համար ստեղծված էր Երկիրը: Անհրաժեշտ էր անել մի ինչ-որ բան, որպեսզի ստեղծվեր մի կազմավորում, որտեղ հոգիները կկարողանային բարեշրջվել մարդկության զարգացման ամենասկզբնական փուլից սկսած: Արարչի էվոլյուցիոն ծրագիրը կայանում էր նրանում, որպեսզի ուսուցման միջոցով հնարավորություն տրվեր նոր հոգիներին ձեռք բերել գիտելիքներ այն մասին, որ ամեն մի փորձություն` ամբողջականություն է: Ամբողջի ամեն մի առանձին վերցված պահի փորձությունը. այդպիսին էր, ըստ էության, բարեշրջման ճանապարհը: Օգտագործելով այն փաստը, որ Լեմուրիա ցամաքը սուզվում է` սկսած իր ծագման պահից, - Արարիչը Երկիր մոլորակի բարեշրջման կրկնական կարգավորում կատարեց: Մի՛ մոռացեք, որ դուք բարեշրջման պրոցեսի մեջ գտնվող միակ մոլորակային համակարգը չեք: Բոլոր համակարգերը շարժման մեջ դնելուց հետո, կարելի էր սրբագրել Երկրի ճանապարհը, և Երկիրը նորից կարող էր բարեշրջման դպրոց դառնալ: Շատերը կարող էին տեսնել դրա մեջ քայլ դեպի հետ, բայց իրականում, դա հենց այն էր, ինչ պահանջվում էր այն ժամանակ:

Երկրի վրա բարեշրջումը պետք է շարունակվեր կատարյալ վերափոխված ձևի մեջ, և նրանց, ովքեր ապրում էին Լեմուրիա ցամաքի վրա, գիտակցական ընտրություն էր տրամադրված` բարեշրջվել որպես ոչ-երկրային մարմիններ, կամ շարժվել դեպի ժամանակի մի նոր կետ, որը նրանց նշանակալիորեն ավելի հետ կգցեր:

Դուք կարող եք հարցնել. “Ինչո՞ւ համբարձման մակարդակին հասած ամեն մի էություն ցանկանում էր վերադառնալ հետ, մարդկային գոյատևության պատյանը”: Շատ ավելի կարևոր է այն, որ Արարիչը, չցանկանալով ամեն ինչ սկսել նորից, կուզենար, որ մարդկությունը շարունակի նույն ֆիզիկական մարմինն օգտագործել: Մի մոռացեք, որ Լեմուրացիները գիտեին միայն սերը, և եթե դա Արարչի ծրագրի մասն էր, որեմն դա ուղղակի վիճակված էր կատարելության:

Ինչ վերաբերվում է Ատլանտիդայի բնակիչներին, Արարիչն արդեն սովորեցրել էր Բազումքցիներին ու Սիրիուսցիներին, թե ինչպես կենսագործել հետադիմական ծրագրերը: Դա պատասխանում է այն հարցին, թե այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն ինչու են այդքան հետաքրքրված ձեր ընթացիկ Անցման արդյունքներով:

Լեմուրացիներն էություններ էին, որոնք ամբողջովին Աստծո կողմից էին արարված: Ատլանտները մեծամասնությամբ` ձեր Գալակտիկական Եղբայրության տարբեր քաղաքակրթությունների (Լեմուրացիների էլ) խառնուրդ էին, բայց գործում էին Աստվածային Էներգիայի գիտակցությամբ: Եվ քանի որ բոլոր գալակտիկական էություններն էլ Աստծո նույնպիսի զավակներ են, ինչպես Լեմուրացիները, ուրեմն բոլոր Երկրային էություններն էլ նույնպիսի Աստվածային էություններ են:

Դա նշանակում է, որ գալակտիկական էներգիաները դարձան ձեր էության մի մասը, իսկ մյուս մասը ծագում է անմիջականորեն Արարչի Ուժից: Ածխածնային տիպի այդ հումանոիդական հասարակարգը՝ մինչև ներկա ժամանակ ձեր մոլորակի վրա գոյատևող մարդկային էլեմենտն է: Ներկա պահին, գալակտիկական էներգիաները և անմիջականորեն Աստծո Ուժի էներգիաներն այնքան են խառնվել, որ շատ դժվար է տարբերել նրանք:

Ատլանտները, հնարավոր է, այս երկուսից առավել հետաքրքիր սերունդն էին, և դրա պատճառը նրանց ապրած բարեշրջական ընթացքն էր: Իրականում, նրանք բարեշրջվեցին մի ձևից, որն ավելի սերտ կապ ուներ մտավոր, համարյա մեքենայակերպ աշխարհի հետ, և որը, փաստորեն, արտամղեց լույսի էներգիայի կազմությամբ գալակտիկական էություններին, դրանով հնարավորություն ստեղծելով բարեշրջման նոր ճամփորդություն սկսել: Հետո հազարամյակների ընթացքում այդ երկու հոսանքները միախառնվեցին, և արդյունքում ձևավորվեց մի հասարակարգ, որը ներկայում այնքան առաջադեմ է իր իրականության մեջ, որ ցանկանում է միայն մեկ բան` օգտակար լինել այլ բարեշրջվող քաղաքակրթություններին: Այդպիսով, էներգիայի երկու տարբեր ձևերը դարձան մեկ ձև, որը սկսեց իր սեփական համբարձումը:

Sambitbaba
07.11.2012, 04:59
ԴՆԹ կրճատումը

Առաջին միգրացիան մի երկիր, որը հետագայում ճանաչվելու էր որպես Ատլանտիդա, բարեշրջվող տեսակների նոր մարդկային կուտակում դարձավ: Նախ և առաջ, նրանք սկսեցին իրենց փորձերը` ուղեղի հնարավորությունների մինչև 8 – 10 % կրճատման և ԴՆԹ կազմության 12 թելերից մինչև այսօրվա 2 թելերը կրճատման նպատակով: Մի մոռացեք, որ այդ ամենը կամավոր է արվել: Հետադարձ էվոլյուցիան միակ միջոցն էր, ինչը հոգիներին հնարավորություն կտար փորձել աճն ու զարգացումը:

Երբ դուք ավարտեք Անցումը, կվերադառնաք Լեմուրական Դարաշրջանի ճանապարհին, որն սկսվել է Չորրորդ Տարածքի էներգիային համապատասխան: Դրանից հետո միայն տեղի է ունեցել շեղումը դեպի Հինգերորդ Տարածք: Անցման պրոցեցը` այն, ինչ տեղի է ունենում հիմա, - նշանավորում է շրջանի ավարտը, քանզի դուք, վերջապես, արթնանում եք և սկսում եք հիշել ձեր ծագման մասին արդեն այստեղ, Երկրային ոլորտի վրա: Լեմուրիայի և Ատլանտիդայի ժամանակաշրջանները` բարեշրջման պարույրներն են:

Sambitbaba
09.11.2012, 07:49
Բջջային հիշողության արձագանքները

Բարեշրջական Մեծ Անցման լույսի ներքո` Մեծ Վարպետները, Վարպետ Հիսուսի նման, ամբողջ այդ պրոցեսի շատ կարևոր մասն են դարձել: Ենթադրվում էր, որ Մեծ Անցումը տեղի կունենա Վարպետ Հիսուսի ծննդյան/մահվան դարաշրջանում: Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, այն ժամանակվանից մարդկության հիմնական ուշադրությունը գամված է Վարպետ Հիսուսի վրա: Մասնավորապես դա կապ ունի այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ Նրա և Նրա ուսմունքների հետ այն մասին, որ համբարձումը հնարավոր է: Նա սովորեցնում էր Սիրո և Ապաքինման մաքրությանը, բայց աշխարհը դեռ պատրաստ չէր ապրել Սերն իր ամբողջականությամբ: Դա, բարեկամներս, չափազանց մեծ լույսի և չափազանց մեծ սիրո գործ էր, այդ պատճառով Անցումը հետաձգվեց 2000 տարով:

Ինչո՞ւ, երբ մենք մտածում ենք այլմոլորակային արարածների վայրէջքի մասին, գալիս է վախը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ճիշտ նույնպիսի սցենարը ժամանակին բերեց բարեշրջման դրամատիկական փոփոխությանը, որը ձեզ հետ գցեց պատմության ավելի վաղ ժամանակները: Եվ չնայած դա Արարչի ընդհանուր ծրագրի մասն էր, Երկրային էություններն իրենց բջջային հիշողության մեջ մինչև այժմ պահպանել են գիտելիքներ այն մասին, որ հետադարձ շարժումը` դա, որոշակի իմաստով, սխալ է: Այդ պատճառով թռչող ափսեների դիտումն այսօր էլ բջջային հիշողության խորքերում վախ է հրահրում, և դա կշարունակվի այնքան, մինչև որ ձեր մարմնի ներկայիս համակարգը բարձրացնի իր թրթիռները:

Հետադարձ շարժումը` ինքնուրույն հետազոտության արժանի մաշտաբային Անցում էր, ինչպիսին մենք, հնարավոր է, որ երբեք նորից չտեսնենք: Եվ չնայած դրան, այդ Անցումն, այնուամենայնիվ, ընդհանուր մտադրության մասն էր: Երկրի ներկայիս բնակիչներից շատերի մոտ դեռ մնացել է բջջային հիշողությունն այդ մասսայական փոփոխությունը սնուցող մեծ ցնցման մասին: Հենց այդ պատճառով այսօր էլ շատերը կհրաժարվեն գիտակցության մեջ մոտալուտ անցումից, քանզի հիշողությունը վտանգ է նախագուշակում:

Տարբերությունը, սակայն, այս անգամ այն է, որ դա ոչ թե հետադարձ շարժում է, այլ վերադարձ է մի մակարդակ, որտեղ դուք արդեն եղել եք, և այդ պատճառով, մի՛ վհատվեք: Մի մոռացեք, որ այդ վախի մեծ մասը ձեր բջջային հիշողության մեջ այնքան խորն է թաղված, որ շատ դժվար է հասնել նրան: Հիշեք, որ ձեր հասարակարգը դեռևս ամբողջությամբ վախի վրա է հիմնված, և որ ձեր ամեն նոր քայլի հետ միասին բոլորն սկսում են արթնանալ դեպի հստակությունը: Սերը, բարեկամներս, - պատասխանն է:

Sambitbaba
10.11.2012, 23:36
Բուրգերը

Եկեք հիմա խոսենք Եգիպտոսի բուրգերի և տարեգրական պատմության ու իրականության միջև տարբերության մասին: Բուրգերը նշանակալիորեն ավելի հին են, քան 6000 տարի առաջ սկսված փարավոնների դարաժրջանը, ինչն ապացուցում են սֆինքսի վրայի ջրի մակարդակի թողած հետքերը: Այդ պրոցեսը դանդաղ է ընթանում, բայց և այնպես գիտնականները կորոշեն բուրգերի իսկական տարիքը և իրոք հետաքրքիր փաստեր կհայտնաբերեն:

Երեք հիմնական բուրգերը կառուցված են էոններ առաջ: Նրանք համապատասխանում են Մարսի վրայի բուրգերին և տեղադրված են Հայկի (Օրիոնի) համաստեղության երեք աստղերի ուղղությամբ: Այդ բուրգերից ամեն մեկը, ոչ միայն Երկրի և Մարսի, այլ նմանապես Պլուտոնի և այլ մոլորակների վրա, կառուցվել է առաջատար քաղաքակրթությունների կողմից:

Հետազոտողները համարում են, որ բուրգերը կառուցվել են քարակտորների հարթությունները հավասարեցնելու միջոցով, այդպիսով ամեն մի հաջորդ շարքը տեղադրելով նախորդի վրա: Այդպես չէ: Բուրգերը կառուցվել են, օգտագործելով ձայներանգները: Բուրգերին, որոշ իմաստով, հրավիրել են գոյության… թրթիռների օգնությամբ: Հին եգիպտացիներն անկարող էին այդ անել: Ինչպե՞ս կարող էր ստրուկներին և նավերը տիրոջ հետ թաղել պահանջող մշակույթը բուրգեր կառուցող տեխնոլոգիաներ ունենալ:

Բայց և այնպես, եգիպտացիներն իրոք իմացան, թե ինչպես կառուցել բուրգերի ավելի փոքր պատճենները: Բուրգերի վրայի գրություններն իրենց մեջ տիեզերանավերի և անհավանական մեծ գլուխ ունեցող մարդկանց նկարներ են պարունակում: Նկարներն այնտեղ են, իսկ հետազոտողները դրանք նկատել չեն ցանկանում:

Եգիպտոսի Մեծ Բուրգը մինչև օրս էլ ձեր Երկրի ոլորտի վրայի կիզակետերից մեկն է: Երկրագնդի, Մարսի և Պլուտոնի վրա երեք Մեծ Բուրգերի դիրքը դրսևորում է գալակտիկական կապն այդ երեք մոլորակների կիզակետերի միջև: Ամեն անգամ, երբ Արարիչն աշխատում էր գալակտիկական արարածների և Հրեշտակային Իրականության հետ համախմբված, Մեծ Բուրգն օգտագործվել է որպես արտառոց իրադարձությունների սկզբի ինդիկատոր: Հենց այնտեղ էին նշանակետ դնում, և հենց այնտեղ պետք այն միշտ գտնվեր: Երբ գալակտիկական էությունները ծավալում են իրենց ներկայությունը, նրանց վայրէջքի տեղեր են հարկավոր, և Մեծ Բուրգը դրա համար էլ է կիզակետ: Հենց այդ պատճառով, կյանքի համար պայմաններ ապահովող բոլոր հիմնական մոլորակների վրա նման տիպի կիզակետեր են տեղադրվում:

Վերջերս մի նոր բուրգ է հայտնաբերվել, որը գտնվում է Հավայական Մեծ կղզու հարավային վերջավորությունից ոչ հեռու: Այն համարյա նույն չափի է, ինչ Մեծ Բուրգը, և համարյա ամբողջությամբ բյուրեղներից է կառուցված: Մեծ կղզու շրջակայքում ստորջրյա ժայթքումների պատճառը` այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչների փորձերն են, - հեռացնել այդ բուրգը ծածկող հրաբխային բեկորները, քանի որ նրանց անհրաժեշտ են բուրգի արձակած ազդանշանները: Մի մոռացեք, որ դա նաև Լեմուրիայի մասն է: Եվ միայն որոշ ժամանակ անց Լեմուրիայի իրականության կարևորության մասին ճշմարտությունը մակերես դուրս կգա:

Sambitbaba
11.11.2012, 02:43
Կետերն ու դելֆինները

Երկրի ծագման կորցրած պատմությանը վերաբերվող մեր խճանկարի վերջին կտորներից են պատմական տեղեկությունների պահապանները` կետերն ու դելֆինները: Հազարամյակների ընթացքում նրանք հավաքել և պահպանել են Երկրի պատմության հսկայական ինֆորմացիա: Դրանց մեծ մասը եկել է այսպես կոչված “մագնիսա-անդրադարձական դաշտերից”, այսինքն, Երկրի բյուրեղային հիմքի շնորհիվ ստեղծված դաշտերից: Մայր Երկիրը կլանում և պահպանում է ամեն մի միտք` հետագայում հնարավոր օգտագործման նպատակով: Նա ներդնում է այդ մտքերն Իր բյուրեղյա հիմքում այնպես, որպեսզի այն հնարավոր լինի փոխանցել յուրաքանչյուրին, ով կցանկա այն ստանալ, տվյալ դեպքում կետերին, քանզի նրանք ուղեղի անհրաժեշտ հնարավորություններ ունեն: Բյուրեղների վրա գրված պատմության մեծ մասը, ասենք այսպես, “բեռնվել է” կետերի ուղեղի մեջ, քանի որ Երկրի բյուրեղները չեն կարող այդ ինֆորմացիան պահպանել հավերժ: Որպես օրենք, նրանք կարող են պահպանել այն մի քանի հարյուր տարի ընդամենը, և բյուրեղների մաշվելու հետ մեկտեղ ինֆորմացիան կորցնելու վտանգ է առաջ գալիս: Այդ պատճառով ինֆորմացիան փոխանցվում է կետերի բնակչությանը, որոնք կրում են այն սերնդե-սերունդ: Կարող են արդյոք նրանք, մարդկանց պես, իրենց գործն առաջ տանելու նպատակով, ավելացնել կամ պակասեցնել գիտելիքնե՞ր: Ոչ, քանզի նրանց միակ գործը` Արարչին համապատասխանելն է:

Կետերի ունեցած ամբողջ ինֆորմացիան հասանելի է աշխատանքային անհրաժեշտության սկզբունքով: Դուք կարող եք մտածել. մեզ անհրաժեշտ է գիտենալ ամեն ինչ հենց հիմա: Բայց եթե դուք, Երրորդ Տարածքում ապրող ածխածնային տիպի սովորական մարդը, կարողանայիք տեսնել, թե կետի աչքերին ինչպիսին է կյանքը Չորրորդ Տարածքում, - ձեր մոտ կկորչեր ներկա ճամփորդությունը շարունակելու ցանկությունը: Գեղեցկությունը չափից դուրս անհաղթահարելի կլիներ: Մեզ հարկավոր է զգույշ լինել, և այդ պատճառով ես միայն թեթևակի եմ բացում իրականությունը ձեր առջև: Եթե ես այն տայի ձեզ ամբողջովին, դուք այլևս պատճառ չէիք ունենա գնալ բարեշրջման ճանապարհով, այլ բաց կթողնեիք ներկայիս ձեր բոլոր փորձություններն ու զվարճությունները:

Կետերի բնակչությանը հակառակ, որոնք ամենից լավ անդրադարձվում են գալակտիկական էներգիաների հետ, դելֆինները թրթռում են Լեմուրական էության մեջ: Եթե կետերը հոգում են այս տարածքի ինֆորմացիայի մասին խիստ մտավոր մակարդակի վրա, դելֆինները ստիպված են փոխներգործության մեջ լինել մարդկային բարեշրջման հետ և ջանալ ցույց տալ մարդկանց, որ ներդաշնակության վիճակին հասնելուց իրենց հետ է պահում ամեն ինչ չափից դուրս շատ օգտագործելու հանապազօրյա անհրաժեշտությունը: Շատ դելֆիններ իրենց կյանքը տվեցին գործին, որպեսզի, որպես ուսուցիչներ, բերեն ձեզ ըմբռնմանը, որ բոլոր արարածներն էլ իրավունք ունեն կոլեկտիվ օգտագործել այս մոլորակը: Սակայն օվկիանոսի հետ ձեր վատ վերաբերմունքի պատճառով ձկնորսական ցանցերի մեջ զոհված դելֆինների հսկայական քանակությունը ցույց է տալիս, որ նրանք հաջողության համարյա չհասան: Ես ասում եմ սա ոչ թե այն պատճառով, որպեսզի ինչ-որ մեկին ստիպեմ անհարմար զգալ իրեն, այլ որպեսզի լույս սփռեմ ձեզ այդքան սիրող այդ նուրբ արարածների թշվառ վիճակի վրա:

Sambitbaba
12.11.2012, 03:31
Հարցեր և պատասխաններ – 1


Հնարավո՞ր է արդյոք, որ նրանք, ովքեր զբաղված են գենային ինժեներիայի և կլոնավորման շրջանակներում հետազոտություններով, - ատլանտների վերամարմնավորումներն են: Եվ բացի այդ, պատասխանատո՞ւ են նրանք ԴՆԹ կրճատման համար:

ԿԻՐԱԷԼ. Այո, բայց կարևոր է գիտենալ, թե ինչու: Չնայած ատլանտներն այն ժամանակ գործում էին Արարչի լույսի ներքո, բայց մինչև օրս էլ համարում են, որ այդ փորձությունն անավարտ մնաց, քանզի նույնիսկ այսօր չեն հասկանում այս ոլորտի ճշմարտությունը: Բայց և այնպես, դասերը շարունակվում են, և շատերը դեռ փորձում են գիտակցել իրենց դերը: Համբերություն, բարեկամներս, համբերություն:


Կարո՞ղ եք բացատրել ինձ իմ ցանկությունը` այցելել Լատինական Ամերիկա:

ԿԻՐԱԷԼ. Պատճառներից մեկը` կապն է անցած կյանքի հետ: Լեմուրիայից Ատլանտիդա մեր, այսպես կոչած “ելիցի” ժամանակներում, Լատինական Ամերիկայում, Հարավային Ամերիկայում և Կենտրոնական Ամերիկայում գոյություն ուներ հասարակարգ, որին դուք մինչև օրս էլ կարմրամորթներ (հնդիկներ) եք անվանում: Եթե նրանց առանձնապես նույնիսկ հաշվի էլ չէին առնում, նրանք հայտնի էին որպես բուժիչ տաճարների շինարարներ և որպես կիրառողներ այն մեթոդի, որը կոչվում է “բուժիչ հպում”: Այդ տաճարները վեհակերտ էին իրենց չափերով, ընդ որում նրանցից ոմանք այնքան էին վիթխարի, որ կարող էին հեկտարներով չափվել: Տաճարներից մեկն ավելի քան տասնհինգ հեկտար տարածություն էր զբաղեցնում:

Իսկ հիմա այն մասին, թե ուր են ձեզ ուղղում, և պատճառի մասին, թե իչու է ձեզ այնտեղ ձգում: Դա` ձեր բուժական շնորհն է: Դուք կհայտնաբերեք, որ բուժման շատ ավելի հնարավորություններ կան, քան ընդամենը գիտենալ, թե ուր եք ձեր մատները դնում: Երկու միանման բուժում չի լինում, և հաճախ միևնույն մարդուն բուժելու համար բուժման շատ տարբեր ձևեր են անհրաժեշտ: Երբ գործողությանը միանում է բոլոր չորս մարմինների համակարգը հասկանալը, բուժողներն անցնում են նոր և յուրահատուկ մեթոդների: Դուք ունակություններ ունեք դեպի ոչ միայն հպումային բուժումը; դուք արդեն պատրաստ եք անցնելու հոգևոր վիրաբուժությանը, որն իրենից ներկայացնում է անմիջական մուտք մարմնի ներքին մասերը գիտակցության էներգիայի օգնությամբ:


Կարո՞ղ եք պատմել մեզ Մեծ Բուրգի մեջ պահվող ինֆորմացիայի մասին:

ԿԻՐԱԷԼ. Դուք գիտեք, որ հնեաբանները Մեծ Բուրգի մեջ մի յուրահատուկ խցիկ են հայտնաբերել, ճի՞շտ է: Ոմանք մտածում են, որ կարևորագույն ինֆորմացիայի մեծ մասն արդեն հափշտակված է: Չնայած այն հանգամանքին, որ կողոպտիչները, կարող է պատահել, ձեռք են գցել մի քանի ոչ այնքան կարևոր առարկաներ, նրանք անընդունակ են անդրադարձվելու այն մագնիսական նյութի հետ, որն իր մեջ իսկական գաղտնիքները, այսպես կոչվող “կյանքի խորհուրդներն” է պարունակում: Հավատացեք, որ համապատասխան ժամանակ անհրաժեշտ մարդը ճշգրտորեն կվերծանի նյութի մեծ մասը, որի հետ ներկայումս դեռ ոչ ոք չի անդրադարձվել: Այդ ինֆորմացիան ըմբռնման աղբյուր կծառայի և կօգնի նորից ուղղել Երրորդ Տարածքի էներգիան հետ դեպի Չորրորդ և Հինգերորդ Տարածքների ոլորտը` ոլորտ, որը ձեզ կտեղափոխի հաջորդ հազարամյակը և ավելի հեռու: Հենց այդ պատճառով, ոչ ամեն մեկը կարող է նրա հետ անդրադարձվել: Արթնացումից հետո մարդկությունը կկարողանա հասկանալ նրա էությունն ու գիտենալ, թե ինչպես օգուտ քաղել նրանից:

Sambitbaba
14.11.2012, 08:52
Հարցեր և պատասխաններ – 2


Որքա՞ն հեռավոր անցյալ են հասնում Ակաշայի Ժամանակագրությունները: Ի՞նչ տարիք ունեն նրանք:

ԿԻՐԱԷԼ. Այդ ժամանակագրությունները կարող են հասանելի լինել ցանկացած հոգու, ով իր շուրջ սիրո մաքրություն է տարածում և մտադրություն, որպեսզի անհրաժեշտ տեղեկությունը չքայքայի ու չխախտի և ոչ մի բարեշրջվող հոգու կյանքի ճանապարհը: Պարզորեն ասած, այդ ժամանակագրություններն ավելի նախատեսված են այն բարեշրջվող էությունների համար, ովքեր արդեն ավարտում են իրենց գոյությունը մի մակարդակի վրա և պատրաստ են հաջորդ մակարդակն անցնելուն:

Ուղեկիցներին հաճախ խնդրում են մտքերի որևէ կազմություններ վերարտադրել այդ աղբյուրից: Ուղեկիցը պարտավոր է որոշել, չի՞ խանգարի արդյոք այդ տեղեկությունը ձեր փորձին: Մտքի շատ քիչ գծային կազմություններ են անցնում այդ քննությունը: Դեռևս շատ բաներ է անհրաժեշտ բացահայտել, և երբ հաջորդ անգամ խնդրեք ձեր Ուղեկցին ձեր փորձությունների մի մասը բացահայտել Ակաշայի Ժամանակագրությունների օգնությամբ, մի հիասթափվեք, եթե կստանաք ավելի քիչ, քան սպասում էիք:

Ասում են, որ այդ ժամանակագրությունը` երբևիցէ մտածված և ապագա մտածվելիք մտքերի մեջ մարմնավորված ժամանակի էությունն է: Այդ էությանը գծային տեսքի մեջ ձևակերպելու համար վատ չէր լինի թվագրել հենց Իրեն` Աստվածային Էներգիային, ինչն, իհարկե, անհնար է, քանզի ժամանակագրությունը գտնվում է այն իրականության մեջ, որտեղ գոյություն ունի ժամանակը:


Մի հոդվածում, որը ես կարդացի, ասվում է, որ բուրգերի ստեղծումից անմիջապես հետո Երկիրը մի աղետ տարավ, որը ոչնչացրեց ամբողջ բնակչությունը:

ԿԻՐԱԷԼ. Դե, դա այնքան էլ նույն ժամանակը չէ, բայց այո, եղել է մեծ աղետ` Մեծ Ջրհեղեղը: Խնդիրն այն է, որ պատմությունը հնչունավորել է այդ իրադարձությունն այնպես, ասես թե դա պատմություն էր մի մարդու մասին: Դա է պատճառներից մեկը, թե ինչու են ձեզանից շատերը վախ ապրում:

- - - - - - - - - - -

“Ծագման կորցրած պատմություն” անունը կրող այս գլխում ես փորձեցի ձեզ ցույց տալ իրական ճշմարտությունը, որ բոլորն, ովքեր այսօր ներկա են Երկրային ոլորտում, կանցնեն այդ Մեծ Անցման փորձը: Վախն այն բանի հանդեպ, թե ինչ պիտի դուք ապրեք, կախված է ձեր վարագույրի խտությունից: Այն կարելի նոսրացնել, միայն եթե դուք ինքներդ կցանկանաք շարժվել վախից դեպի սերը և սկսեք հասկանալ աշխարհի ընդհանուր պատկերը:

Խնդրում եմ, հասկացեք մի բան. Անցումն ապրելու հնարավորություն ստեղծվեց ու կորավ արդեն Վարպետ Հիսուսի ժամանակներում: Այս անգամ Մայր Երկիրն ինքն է գործի ընթացքի մեջ մտել հսկայական ուժերով, և Նրան չեն մերժի: Եվ Նա այլևս չի հանդուրժի բոլոր այն ավերումները, որ թափվում են Նրա վրա:

Ձեր ծագումը, փաստորեն, երբեք կորած չի եղել: Եթե գործը հասել է դրան, ասեմ, որ այն սկսում է տարածել իր շողերը` ուղեղի մակարդակների մեջ ձեր վերհիշողությունների ներթափանցման հետ միասին: Ամենը, ինչ կորած է թվում, արագորեն մակերես է դուրս գալիս, և նրանք, ովքեր պատրաստ են մասնակցել այդ պրոցեսին, ստիպված են բոլոր անհրաժեշտ գործիքները ձեռք բերել:

Կգա ժամանակ, երբ որոշ ապագա հոգիներ կուսումնասիրեն հինավուրց մեծ անցյալը և պատահաբար կբախվեն ժամանակի այս հատվածի հետ Երկիր անունով հեռավոր մոլորակի վրա, որը գիտակցության մեջ Մեծ Անցում է ապրել: Նրանք կտեսնեն, որ համարյա 6 միլիարդ էություններ մուտք գործեցին այդ Անցումը, և երբ բոլոր ասպեկտները միասնացան, ձևավորվեցին 2 միլիարդ էներգետիկ կազմություններ:

Իսկ հիմա, մինչև դուք կսկսեք ձեր մաթեմաթիկական հաշվարկները, մոտավորապես 4 միլիարդին սպասվում է լքել այս մոլորակը: Քանի դեռ ձեզ մոտ չի ծնվել վախի զգացումը, եկեք պարզաբանենք “ասպեկտ” հասկացությունը: Ձեզանից մեծամասնությունը հոգիների խմբեր են, և ավելի հաճախ դուք ունեք երկու կամ երեք ասպեկտներ, կամ Ձեր “Ես”-ի վերամարմնավորումներ, հաճախ հենց այստեղ, Երկրի վա: Երբ Անցումը հասնի իր գագաթնակետին, այստեղ բարեշրջվող ասպեկտները կմիասնանան մեկ էության մեջ (ամենաբարձր թրթիռներ ունեցող էություններ), նոր ըմբռնման զարգացման համար:

Sambitbaba
16.11.2012, 21:45
8.

ԽԱՎԱՐԻ ԵՐԵՔ ՕՐԸ

Կիրաէլի ճշգրտումները


ԿԻՐԱԷԼ. Երբ ես ներառնում էի այս գլուխը գրքի մեջ, գաղափար անգամ չունեի, թե որքան այն կհուզի բոլորին: Ես գիտեմ, որ բոլորն էլ անհանգստանում են: Բոլորը հարցնում են. “Ե՞րբ կգա խավարի այդ երեք օրը: Ե՞րբ կգա խավարի այդ երեք օրը”:

Դե, թույլ տվեք պատմել ձեզ այդ մասին հնարավորինս ավելի լավ: Անհուսալի խավարի երեք օրը` այն է, ինչին, երբ այն տեղի ունենա, դուք արդեն նախապատրաստված կլինեք այնքան, որ չեք սկսի հաշվել օրերը: Դուք կսկսեք հաշվել սիրո մասնիկները, քանզի, գիտե՞ք, որ խավարի երեք օրը` դա երբ Երկիրը լույսի մի հսկայական գոտի է մտնում, և այդ լույսն այնքան է ուժեղանում, լույսի այնքան շատ մասնիկներ են կուտակվում, որ թվում է, թե նրանք ձեզանից ծածկել են ձեր աստղը` Արևը: Դուք ասում եք. “Աստված օգնական, Վարպետ Կիրաէլ, իսկ արդյո՞ք առանց Արևի մենք սառցամահ չենք լինի”: Բայց չէ՞ որ ես ասացի. “Թվո՛ւմ է, թե նրանք ծածկում են”:

Ձեր Արարիչը սխալներ չի գործում: Նա գիտի, թե ինչպես օգնի ձեզ հաղթահարել դժվարությունները: Օ՜, բայց ես համոզված եմ, որ դուք շատ կցանկանաք քնել: Փաստորեն, ձեզանից շատերը քնած կանցկացնեն այդ ամբողջ իրադարձությունը և չեն էլ իմանա, թե ինչ է տեղի ունեցել, մինչև որ այն վերջանա:

Բայց ահա լավ նորություններ. ինչպես ես արդեն ասացի առաջին գլխում և հիմա էլ կրկում եմ ևս մեկ անգամ, - երբ այդ իրադարձությունը տեղի ունենա, և դուք արթնանաք, դուք ամբողջովին կլինեք Չորրորդ Տարածքի լույսի տիրապետության տակ, և առաջինը, ինչ կցանկանաք անել` վեր թռնել ուրախությունից: Իսկ հետո կցանկանաք ցած իջնել, քանզի որոշ ժամանակ օդում կախված կմնաք: Լույսի գոտին անցնելուց անմիջապես հետո դուք կտեսնեք, որ ձեր մարմինը վերակառուցվել է լուսային կենտրոնների: Լուսային կենտրոնները` մասնիկներ են, որոնք դուք կրել եք ձեր ամբողջ կյանքում, և որոնք սպասում էին այն ակնթարթին, թե երբ են բռնկվելու գիտակցության նոր վիճակի մեջ:

Իսկ այժմ, ձեր բոլորի համար, ովքեր գտնվում են այնտեղ, որտեղ մենք ձեզ բոլորիդ կոչում ենք Մենք, Մարդիկ, - բոլոր նրանց համար, ովքեր հենց նոր իմ ասածից հաճույք ապրեցին, - ես կասեմ նաև ահա թե ինչ. “Ինչո՞ւ ձեզ չսկսել հենց հիմա: Ինչո՞ւ հենց հիմա չսկսել որոնումները ձեր ամբողջ համակարգում, ձեր անց կացրած ամեն մի խորհրդածման (մեդիտացիա) մեջ”: Գտնեք և ասեք. “Հետաքրքիր է, արդյո՞ք սա չէ այն փոքրիկ մասնիկներից մեկը, որոնց մասին ասում էր Վարպետ Կիրաէլն իր գրքում”: Եվ ուղղակի թեթևակիորեն դիպեք նրան, և եթե այն շողարձակի ձեր կողքին, ասեք. “Ես արդեն մեկն ունեմ”: Դուք հեշտությամբ կարող եք անել դա, քանզի բոլոր նրանք մի օր կհայտնվեն: Բայց պատկերացրեք, ուղղակի պատկերացրեք, որ հենց հիմա էլ դուք մի քանիսն ունեք:

Սա` այն մասին, թե ինչ է խավարի երեք օրն իրականում, և այդպիսով, դադարեք վախեցած ագռավ լինել: Թույլ տվեք ձեզ գիտենալ, որ ձեր Արարչի սերը թույլ չի տա, որպեսզի ձեզ հետ որևէ վատ բան կատարվի:

Sambitbaba
16.11.2012, 22:31
ԿԻՐԱԷԼ. Թույլ տվեք սկսել այս գլուխը խորին մտահոգությունից: Ամեն անգամ, երբ սողոսկի վախը, իմ արդարացումները պիտի բարձր և պարզ հնչեն, քանզի վախը իմ աշխատանքի նպատակը չէ: Ամեն գնով ես ցանկանում եմ խուսափել նրանից: Խավարի երեք օրը` վախի և խուճապի մասին չէ, այլ Չորրորդ Տարածք համբարձման մասին: Ես նորից ու նորից ներողություն եմ խնդրում այն վախի համար, որը կարող է հայտնվել, և, խնդրում եմ, հասկացեք, որ ես չեմ ձգտում ձեզ վախեցնել: Ես ջանում եմ նախապատրաստել ձեզ համբարձմանը: Անցումը վերաբերվում է սիրոն, և ձեզ զգացած ամեն մի վախ` դա ընդամենը այն է, ինչ դուք եք ընտրել: Գիտակի՛ց ընտրություն կատարեք, բարեկամներս, քանզի Անցումը կդառնա արթնացումը գիտակցելու սկիզբը:

Խավարի երեք օրն, իրականում, վերաբերվում է Մայր Երկրի` Լուսաքվանտային Գոտի մտնելուն: Դա կբերի խավարի երեք օրվան, և այդ իրադարձությունը կավետի Մեծ Անցման սկզբի մասին, կամ Չորրորդ Տարածք համբարձման մասին: Թույլ տվեք կարճ բացատրություն տալ ձեզ, թե ինչ տեղի կունենա այդ ժամանակահատվածում: Ամբողջ իրադարձությունը տեղի կունենա 7- 10 օրերի ընթացքում, կամ մոտավորապես այդքան, բայց խնդրում եմ, մի՛ ստիպեք ինձ կպչել այդ թվերից, որովհետև այդ ժամանակահատվածը, այսպես թե այնպես, կարող է տատանվել մեկ օրվա սահմաններում կամ մոտավորապես այդպես:

Sambitbaba
18.11.2012, 01:33
Առաջին Օրը

Այդ պահին բացարձակ շփոթության զգացում կլինի: Բայց դա վախ ստեղծելու համար չէ: Այո, Արարիչը թույլատրում է վախը, բայց ձեզ պարտադիր չէ տրվել այդ վախին: Ձեզանից նրանք, ովքեր կարդում են այս գիրքը, լրիվ պատկերացում կունենան բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու այդ ընթացքում: Դուք կասեք ձեզ. “Սա հենց այն է, ինչի մասին Կիրաէլն ասում էր, որ տեղի է ունենալու”: Բայց և այնպես, ձեզ դեռևս անհրաժեշտ կլինի մի կողմ վանել վախը, քանի որ այն կթափանցի ամբողջ Երկրային ոլորտ: Դա բջջային հիշողության խորին արթնացում է, ինչը պետք է դուրս գա մակերես: Դա մտածված է լույսի մասնիկների կողմից, որպեսզի համոզվածություն լինի նրանում, որ ձեզանից ամեն մեկն անցնում է Անցման միջով, իրոք որ ապաքինելով իր վախերը: Եվ նորից, քանի որ այսքան ժամանակ ապրել եք վախի մեջ, դուք շատ լավ բաներ անում եք հենց վախից դրդված: Ձեր վախերի ապաքինումը` Արարչի մտադրության մի մասն է:

Ահա մեկ պատճառ էլ, թե ինչու դուք պարտավոր եք փորձել ազատվել ձեր ներկայիս վախերից: Եթե դուք ավելի փորձառու դառնաք ձեր վախերի հետ վարվելու և նրանք տարրալուծելու հարցում հիմա, - դուք կկարողանաք ավելի լավ տանել Անցումը: Որոշ վախեր, որոնց հետ դուք առնչվում եք այսօր, հետևյալն են. Վճարվա՞ծ են արդյոք իմ հաշիվները; Կմնա՞մ ես արդյոք ամուսնացած, և եթե ոչ, ուրեմն ի՞նչ եմ ես անելու; Կկորցնե՞մ արդյոք ես իմ ամբողջ փողը մի ինչ-որ հիմար ներդրման պատճառով: Նրանք բոլորն, իհարկե, շատ ռեալ են, բայց նայելով այդ ամենին այսօրվա իրականության մեջ, ամենն, ինչ ձեզ հարկավոր է անել` նայել խնդրին դեմ առ դեմ և ցանկանալ լուծել այն մինչև իսկ նրա լրիվ բացահայտվելը: Գուշակեք, ի՞նչ տեղի կունենա այդ ժամանակ: Կստացվի, որ այն այնքան էլ սարսափելի հրեշ չէր, որքան դուք պատկերացնում էիք: Ավելի ճիշտն ասած, այդ դեպքում խնդիրը նշանակալիորեն ավելի զիջող է դառնում: Հենց այդ պատճառով, ես ձեր ուշադրությունը շեշտում եմ այն բանի վրա, որպեսզի դուք ժամանակին ավարտեք ինքնաուսուցման ձեր բոլոր ծրագրերը: Եթե դուք սովորեք լավագույն կերպով հաղթահարել ձեր վախերը, դուք Անցումն արկած կդարձնեք, այլ ոչ սարսափ: Կրկնողությունը` գիտության մայրն է:

Այսպիսով, ամենաառաջին օրը դուք կթրթռաք մասսայական հիվանդության և թվացյալ սարսափելի ավերվածության պատրանքների հետ: Դուք բառացիորեն կլքեք Երրորդ Տարածքը և կներգրավվեք Լուսաքվանտային Էներգիայի հետ խառնված Չորրորդ Տարածքի մեջ: Դուք կզգաք Երկրի տեղաշարժումը, մաշտաբային տեղաշարժումը, շատ ավելի մեծ, քան դուք զգացել եք մինչև այդ պահը: Առաջին օրվա առաջին մոտ 12 ժամվա ընթացքում դուք չեք ցանկանա քայլել անգամ: Դուք, առանց չափազանցելու, ստիպված կլինեք անշարժ մնալ:

Դա Մայր Երկրի` իր հաջորդ կանգառին մոտենալու պրոցեսն է: Այդ ընթացքում Նա թափ է տալիս Իրեն և կատարում է Իր բազում ասպեկտների կարգավորումը: Այդ ամենն արդեն ծրագրավորված է, և Նա գիտի, թե որքան հեռու է Իրեն անհրաժեշտ գնալ, որպեսզի վերջնականապես իր կուրսից չթեքվի: Այսպիսով, դա կլինի ձեր ամենաառաջին կողմնորոշիչներից մեկը. մասսայական շփոթության առաջացումը, որին կհաջորդի Մայր Երկրի իսկական դղրդոցը:

Այդ իրադարձությունից առաջ մի շարք երկրաշարժեր տեղի կունենան: Մինչև այդ ժամանակը, երկրաշարժերն արդեն համարյա սովորական մի բան կդառնան: Ես չեմ խոսում Ռիխտերի սանդղակով ութ կամ ինը բալանոց հզոր երկաշարժերի մասին, այլ հինգ – վեց բալանոց և ավելի քիչ, քանզի Մայր Երկիրը ձեզ ցույց է տալու, որ ինքը՝ նախապատրաստվում է: Սակայն երբ Նա մտնի արդեն իր ելակետային վիճակի մեջ Անցումն ի կատար ածելուց առաջ, որտեղ ձեր տարածքի էներգիան Երրորդից անցնում է Չորրորդին և Լուսաքվանտային Էներրգիան արդեն սկսում է կուլ տալ Երկիրը, Նա հիմք կնախապատրաստի Երրորդ Տարածքի մեջ իր վերջին պտույտների համար: Այդ պատճառով մոտ 12-16 ժամ առաջին օրը ձեզ, առանց չափազանցության, դժվար կլինի մնալ ուղղահայաց վիճակում: Խուճապի մի՛ ենթարկվեք, խնդրում եմ: Եթե դուք տանեք այդ առաջին մի քանի ժամը, ամեն ինչ կսկսի կարգավորվել, քանզի տատանումներն ու թեքումը կսկսեն քչանալ:

Հետո կսկսեն արտահայտվել որոշ այլ նշաններ` ջերմաստիճանի անկում և արևի լուսավորության քչացում: Հաջորդ երկու օրն, իրականում, նման կլինեն ուշ երեկոյի: Այդ պահից սկսած, դուք շատ արև էլ չեք տեսնի, քանի դեռ դուրս չեք եկել Անցման այդ մասից:

Այդ ընթացքում իրեն արտահայտել կսկսի հուզմունք ներշնչող արթնացումը: Ձեր էքստրասենսորային ունակություններին համապատասխան, հանդերձյալ աշխարհ գնացած ձեր ընկերներն ու բարեկամները կկարողանան շփվել ձեր հետ: Դա ձեզ հնարավորություն կտա զգալ այն, ինչ ձեր մեծամասնությունը հնարավորություն չի ունեցել զգալ ներկա մարմնավորման մեջ: Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու վերջին տարիներին ձեր Ուղեկիցները, ովքեր տեղյակ էին մոտալուտ Անցման մասին, առաջարկում էին ԽՈՐՀՐԴԱԾՈՒՄ (մեդիտացիա) անց կացնել: Իմ Ճշմարտությունը հուշում է ինձ, որ այդ բառը հարկավոր է գրել մեծատառերով, քանի որ այն, ինչ ես ներդնում եմ նրա մեջ, - շատ կարևոր է:

Sambitbaba
19.11.2012, 05:14
Երկրորդ Օրը

Երկրային ոլորտը կսկսեն պաշարել ավելի ու ավելի մեծացող խավարն ու ցուրտը, որպիսիք դուք երբեք չեք զգացել: Դա շատ խորին ցուրտ կլինի, քանի որ կսկսի թափանցել ձեր ներսը: Այդ ժամանակահատվածում դուք կսկսեք կապ հաստատել այլ, ոչ ձեզ պես ածխածնային կազմություն ունեցող էությունների հետ: Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու դուք չեք կարող ձեր կյանքն անց կացնել, հիմնվելով վախի վրա. դուք կբախվեք մի բանի հետ, ինչը ձեր ամենամեծ փորձություններից մեկը կդառնա: Եվ ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է հասկանալ` որ դա, - ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է: Ձեզ հարկ կլինի միայն պահել ձեզ Լույսի մեջ, քանզի, օգտագործելով սպիտակ լույսը, ձեր գիտակցությունը կբարձրանա մինչև ամենաբարձր կետը, և փորձությունը կավարտվի:

Sambitbaba
19.11.2012, 06:33
Երրորդ Օրը

Երրորդ օրը Մայր Երկիրն ամբողջությամբ Լուսաքվանտային Գոտի կմտնի, և տեղի կունենա փաստացի Անցումը Չորրորդ Տարածք:

Sambitbaba
19.11.2012, 06:34
Լուսաքվանտային Էներգիան կշրջապատի Երկրային ոլորտը, և կսկսվեն խավարի երեք օրերը: Լուսաքվանտային Էներգիայի արտաքին գոտին բավական խիտ է նրա համար, որպեսզի մաքրի Երրորդ Տարածքի գոյությունն ու կյանք տա Չորրորդ Տարածքի էներգիային: Կլինի խավար, որորվհետև լույսային մասնիկներն այնքան խիտ կլինեն, որ կթվա, թե լույս չկա: Այդ արտաքին գոտին անցնելու համար մոտավորապես երեք օր անհրաժեշտ կլինի, և այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք բացարձակ խավարի մեջ եք գտնվում: Բայց դա չի նշանակում, որ դուք կարթնանաք 72 ժամ հետո և կասեք. “Ճիշտ է, ես հիմա գոտուց դուրս եմ արդեն”: Ձեզ անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել ժամանակին և սակայն չկենտրոնանալ նրա վրա, քանի որ այն կսկսի խորամանկել, հավասարակշռվելու համար էներգիային ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլինի:

Երբ դուք մուտք գործեք Լուսաքվանտային Էներգիայի մեջ, այն, բառացիորեն, ձեզանից կկտրի արևի լույսը: Դա իսկական խավար կլինի, բարեկամներս: Լուսաքվանտային Էներգիայի էությունն, առանց չափազանցելու, ընդունակ է կտրել արևի լույսը, այդ պատճառով, երբ ես խոսում եմ խավարի մասին, ես խոսում եմ իսկապես մաքուր խավարի մասին: Սակային արևի ջերմային էներգիայի որոշ քանակություն այնուամենայնիվ կհասնի Երկրին, և դուք ստիպված չեք լինի “սառցադաշտային ժամանակաշրջան” ապրել: Այդքան ցուրտ չի լինի, բայց հավատացեք, որ սաստիկ ցուրտ կլինի: Շարժողական անբավարարությունը հավասարակշռելու համար, ձեր մարմինը թրթիռային տեղաշարժի կենթարկվի, և դա տեղի կունենա մեծամասնության հետ:

Անիմաստ կլինի, ասենք, դուրս գալ փողոց և փորձել ինչ-որ բան կարգավորել: Անիմաստ կլինի փորձել իջնել փողոցի անկյունի խանութը, որպեսզի տեսնես, աշխատում է այն, թե ոչ: Դուք սովամահ չեք լինի. ոչ ոք երեք օրում սովամահ չի լինում: Նախ և առաջ, ձեր նյութափոխանակությունը կփոխվի այնքան, որ ձեզ ուտելիք անհրաժեշտ չի լինի: Դուք ի վիճակի կլինեք մարսել միայն ամենաթեթև նյութերը: Սկզբում դա կլինի միայն այն, ինչ Արարիչ մաղթել է ձեզ բուսական աշխարհի ձևով: Դա այն է, ինչով Արարիչ ապահովել է ձեզ: Սակայն, ինչևէ պատճառներով, դուք բույսերն անխոհեմաբար եք օգտագործել: Իսկ հիմա դուք ոչ միայն խոհեմաբար կսկսեք օգտագործել նրանք, այլ նաև կիմանաք նրանց թրթիռների իսկական էությունը: Ես համոզված եմ, որ ձեզանից ոմանք մի որոշ ժամանակի կարիք կունենան, որպեսզի անդրադարձվեն դրա հետ, բայց մեծամասնությունն անմիջապես կսկսի հաճույք ստանալ ուտելիքի այդ նոր աղբյուրից:

Ինչպես կարող են նախապատրաստվել դրան տաք կլիմայում ապրող մարդի՞կ: Չկա անհրաժեշտություն տասնյակ վերմակներ գնել և կառուցել ցրտադիմացկուն սենյակներ: Իմ մեդիումը հիշեցրեց ինձ, որ նրա երիտասարդ տարիներին բոլոր մարդիկ ապաստարաններ էին կառուցում գետնի տակ և բանկաներով պահածոներ էին կուտակում այնտեղ: Դա ռեակցիան էր այն հանգամանքի վրա, որ ինչ-որ մեկը կարող էր մի հսկայական ռումբ գցել, և միակ ապահով տեղը կլիներ որևէ մի ապաստարանը: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, բարեկամներս, որ այս անգամ ոչ մի նման անհրաժեշտություն դուք չունեք: Մինչև այն ժամանակը, երբ այդ իրադարձությունն իրոք կընդգրկի ձեր Երկրային ոլորտը, նրանք, ում նախատեսված է ամբողջապես անցնել այդ իրադարձությունը, կիմանան արդեն տատանողական մարմնի տեղափոխման և շարժման համախմբման մասին, այդ պատճառով գոյատևումը բացարձակորեն պաշտպանված կլինի:

Մի կասկածեք, որ մարմնի էներգիան կհամախմբի ձեզ բոլորիդ: Հենց այդ պատճառով շատ կարևոր կլինի ձեր եղբայրներին և քույրերին ձեր սիրո գիրկն առնել: Դուք չեք մահանա ցրտից, որովհետև տեղյակ կլինեք խորհրդածմանը (մեդիտացիա) և տատանողական մարմնի տեղափոխմանը: Այս ամենը, ինչին դուք սովորում եք այս մաքուր աշխարհիկ մակարդակի վրա, իրականում, նախապատրաստում են հանդիսանում արդեն ոչ այնքան հեռու ապագա ժամանակների համար:

Խավարի ու ցրտի այդ երեքօրյա ժամանակաշրջանի կեսերին համաշխարհային բնակչության մեծ մասը զուրկ կլինի շարժունակությունից: Դուք կդանդաղանաք մինչև այն վիճակի, որ երեք օրվա խավարը չեք զգա այնպես, ինչպես դուք զգում եք ժամանակը հիմա, բարեկամներս: Հենց այդ կերպ կմաքրվեն որոշ վախերը: Դուք նույնիսկ հազիվ թե կհիշեք խտության այդ մասի միջով ձեր անցման մասին: Հենց որ սկսվի այդ ժամանակը և դուք մտնեք այդ երեք օրերից առաջինի մեջ, դուք բառացիորեն ձմեռային քնի կանցնեք ձեր ներսում:

Sambitbaba
22.11.2012, 06:23
Անցումից հետո

Խավարի օրերից դուրս գալը ձեզ ձեր ամենահամարձակ սպասումների սահմաններից այն կողմ կտանի: Խավարի ցրվելուց հետո, կանցնի ևս երկու-երեք օր, մինչև նորից լուսավոր դառնա, ինչպես ցերեկը: Ձեզ կթվա, թե դուք գտնվում եք աղջամուղջի մեջ: Երբ դուք անեք ձեր առաջին քայլը, կհասկանաք, որ այլևս չեք հենվում գետնին այնպես, ինչպես առաջ: Դուք կնկատեք, որ կարող եք թռչել բարձր, մի փոքր մնալ օդում կախված, և սահուն իջնել ցած: Դեռևս մնացած կլինեն էներգիայի բավական խիտ գոտիներ, այդ պատճառով երբեմն կարող է դա քիչ դժվար ստացվել:

Դուք կսկսեք զգալ, որ ձեր մարմնի մեջ մի ինչ-որ նոր բան է շարժվում, և կնկատեք, որ կարող եք լցնել ձեր մարմինը ձեր մեջ փայլկտող այդ նոր էներգիայով: Գլխի ծայրից մինչև կրունկները դուք կսիրեք այդ նոր զգացումը, որն ամբողջովին կուլ կտա ձեզ, նոր մարդուն:

Մեծամասնությանն անհրաժեշտ կլինի երկուսից չորս տարի, որպեսզի հասկանան, թե ինչպես վարվել այդ նոր կյանքի հետ, և այդ նոր իրականության մեջ ձեզ մեծ օգնություն կցուցաբերեն ուսուցիչները: Դուք կմեծարեք նրանց այն ամենի համար, ինչով նրանք կիսվում են ձեզ հետ, և դուք կգնահատեք բոլոր նրանց, ովքեր դեռ մինչև Անցման սկիզբն արդեն զբաղվում էր վարպետության արտահայտման ուսումնասիրություններով: Կարո՞ղ եք դուք արդյոք փորձել հասկանալ, թե ինչու ձեր բոլորի համար այդքան կարևոր է ավարտին հասցնել ձեր դասերը մինչև Անցումը: Այդ դեպքում ձեզ հարկ չի լինի սովորել նրանք Անցումից հետո:

Որպես նախազգուշացում թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ ձեր բոլոր անավարտ փորձությունները դուք կտեղափոխեք նոր իրականություն, այդ պատճառով մինչև Անցումն աշխատեք նախապատրաստվել հնարավորինս ավելի լավ, որպեսզի չկորցնեք թանկարժեք ժամանակն Անցումից հետո, երբ մյուսները կսկսեն շարժվել նոր տեմպի մեջ:

Դուք կզարմանք, որ չեք ցանկանում ուտել, չնայած, որ արդեն բավական ժամանակ է անցել: Դուք ոչ միայն չեք զգա անգամ, որ ձեր ստամոքսը ցավում է սովից, դրա հետ մեկտեղ, ձեր մարմնի կուտակած ճարպերի եթե ոչ ամբողջ, ուրեմն հիմնական մասն անվերադարձնելիորեն կկորցնեք: Երբ դուք, այնուհանդերձ, վերջիվերջո սովածանաք, այդ պահին կհասկանաք, որ ձեզ անհրաժեշտ է ուտել ուղղակի այն, ինչ ձեզ համար պատրաստրել է Աստված: Հետո դուք հայացք կնետեք բույսերին, որոնք միշտ էլ ձեր կողքին էին, բայց դուք նախկինում երբեք չէիք նկատում նրանց: Կպոկեք նրանցից մեկը, կդնեք ձեր բերանը, և այն կսկսի հալվել այնտեղ: Կզգաք, թե ինչպես է նրա էներգիան շողարձակում ձեր համակարգում: Հետո անսպասելիորեն կհասկանաք, որ այլ կերպ եք շնչում: Դուք կսկսեք ներշնչել օդը ձեր գլխի գագաթնակետով և օդով կլցնեք ձեր մարմինը ձեզ համար լրիվ անսովոր մի նոր ձևով: Անցումից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես գործել այն ամենի հետ, ինչն այժմ տարբեր է:

Շատ նոր բաներ կգրավեն ձեր նոր, լուսավորված մտքի ընթացքը: Այնքան հստակ կլինի այն, որ ձեր հիշողությունը կգերազանցի ձեր բոլոր սպասումները: Ձեր տրամադրության տակ կլինի մոտ 2000 տարի, որպեսզի վայելեք Չորրորդ Տարածքը:

Ըստ էության, բարեկամներս, չնայած հետանցումնային պահը ձեզ անկայուն կթվա, բայց և այնպես այն ամբողջական պայծառացման ժամանակաշրջանի սկիզբը կդառնա: Ձեզանից շատերը նախապատրաստվում էին բազում կյանքերի ընթացքում, որ ուղղակի վերհիշեն համբարձման ամբողջականությունը: Ոչինչ հենց այնպես չի կորել, այդ պատճառով մի՛ հարցրեք. “Ինչո՞ւ ես չսպասեցի մինչև այսօր և ապրեցի բոլոր այս ցնցումները”: Սովորեք ավելի մեծ ցանկությամբ, որպեսզի ձեր հին բեռը` նոր, գրավիչ դարաշրջան չտանեք:

Սա միայն սկիզբն է: Մի՛ դատեք ամբողջ փորձության մասին ժամանակի մի փոքրիկ հատվածով և, որ ամենակարևորն է, ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՄԻ՛ ԸՆԿԵՔ:

Sambitbaba
30.11.2012, 00:59
Հարցեր և պատասխաններ – 1


Որքա՞ն ժամանակ է մեզ մնացել: Ես ի նկատի ունեմ, որքա՞ն ժամանակ է մնացել, որպեսզի սկսենք մեր թրթիռների բարձրացման պրոցեսը: Կարո՞ղ եք Դուք ասել, թե ե՞րբ տեղի կունենա Մեծ Անցումը:

ԿԻՐԱԷԼ. Ինչպես ես արդեն ասել եմ, փաստացի ժամանակային շրջանակներն անտեղի են: Հարցն այն չէ, թե երբ: Դա, ըստ էության, ճամփորդություն է: Այդ պատժառով շատ բան կախված է Մայր Երկրից և Նրա թրթիռային համակարգից:

Երբ Մայր Երկրի թրթիռները մեծանում են, դա, փաստորեն, դանդաղեցնում է Նրա արագությունը դեպի զրոյական գոտի: Այդ ժամանակ մարդիկ կարող են ավելի հիմնավորապես նախապատրաստվել համբարձմանը: Որքան էլ տարիմաստ չթվա, որքան ավելի շատ եք դուք ցանկանում նախապատրաստվել վախի զգացումից դրդված, այնքան ավելի արագորեն եք շարժվում դեպի այն: Այդ պատճառով, բարեկամներս, ձեր խնդիրն է, թե ինչպես սովորել ապրել առանց վախի:

Վարպետ Հիսուս այստեղ էր եկել առանց վախի ապրել սովորեցնելու համար: Բուդդան եկել էր այստեղ, որպեսզի սովորեցնի հավասարակշռությանը և վախի բացակայությանը: Սակայն, մարդկային մտածելակերպն ու ԴՆԹ 12 թելերի բացակայությունը որոշ մարդկանց թույլ տվեցին օգտագործել վախը, որպեսզի ղեկավարեն մասսաներին և օգուտ քաղեն ավելի սուբյեկտիվ տեսակետներից:

Լույսը հնարավոր չէ բացատրել: Այն հնարավոր է ընդամենն ընդունել: Եթե դուք ցանկանում եք տեղաշարժել Լուսաքվանտային Էներգիան և պահել այն ձեզանից հեռու, մինչև ավելի շատ մարդիկ կնախապատրաստվեն նրան, - ուրեմն ձեզ հարկավոր է ավելի պայծառացած լինել: Մի՛ ընկեք վախի մեջ: Լուսաքվանտային Էներգիան մոտենում է և դուք չեք կարող կանգնեցնել նրան: Բայց որքան ավելի շատ քույրեր և եղբայրներ կարողանաք նախապատրաստել Անցմանը, այնքան ավելի շատ գեղեցկություն և լույս կունենաք բոլորդ Չորրորդ Տարածքում:


Մի գրքում ես կարդացի “զրոյական գոտու” մասին: Կարո՞ղ եք պատմել: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է կապնված Մեծ Անցման և խավարի երեք օրերի հետ:

ԿԻՐԱԷԼ. Խավարի երեք օրերի ընթացքում Երկրի մագնիսական դաշտը կհասնի զրոյի, և ամբողջ էլեկտրոմագնիսական ակտիվությունը կդադարի: Դա էլ հենց “զրոյական գոտին” է, և այն նշանավորում է Երրորդ Տարածքից Չորրորդն անցումը: Մեր` Չորրորդ Տարածքն անցնելու շարժման հետ մեկտեղ, ժամանակն արդեն սկսել է խտանալ: Դա բառացիորեն խտացնում է ամբողջ մոլորակային համակարգը, այնպես որ Մայր Երկրի ցամաքային զանգվածներն էլ խտանում են տարբեր ծավալներում: Դա տեղի է ունենում այն նպատակով, որպեսզի տեղաշարժի մայր ցամաքները, օվկիանոսներն ու հոսող ջրերը: Այդպիսով, դա ֆիզիկական տեղաշարժ է, ինչպես նաև էներգիայի փոխակերպում, որը թույլ կտա Մայր Երկրին մաքրել Ինքն Իրեն:


Դա նման է մի սարսափելի ժամանակի: Երևում է, մեզ երկրաշարժեր են սպասվում: Այդ պատճառով, եթե ես այդ ամենն իմանամ հիմա, ուրեմն չեմ վախենա, քանզի ես կգիտենամ, թե ինչ է կատարվու՞մ:

ԿԻՐԱԷԼ. Հեշտ է այդպես ասել, բայց հիշողությունն էլ է բջջային: Դա վախի այն ձևը չէր լինի, ինչին դուք ամեն օր եք հանդիպում: Չնայած շատերը նախապատրաստված կլինեն, մասսաները, իրենց մեծամասնությամբ, դիմադրություն կցուցաբերեն: Մենք արդեն խոսել ենք մասսայական գիտակցության մասին, այդ պատճառով դուք կարող եք սկսել տեսնել կարևորությունն այն բանի, որ պետք չէ ուշադրություն դարձնել ուրիշների մտքերին: Մեծ հարգանք պետք է ունենա պարզությունը, և նրանք, ովքեր ամբողջովին տիրապետում են գիտակցությանը, կարող են ուրիշներին էլ օգնել հասկանալ: Խուճապին մի՛ տրվեք: Հիշեցնում եմ ձեզ կրկին. խուճապահար մի՛ եղեք:


Անցումն ամբողջ Երկրագնդի վրա միատեսա՞կ կընթանա:

ԿԻՐԱԷԼ. Պատասխանն է` անկասկած “Այո”: Երկրագնդի համար դա համընդհանուր Անցում է: Նրա ոչ մի տեղամաս չի կարող խուսափել Անցումից: Ինչու՞ ինչ-որ մեկը պետք է ցանկանա խուսափել: Այդ անհանգիստ ժամանակաշրջանը` Չորրորդ Տարածքի սքանչելի էներգիայի նախաբանն է ընդամենը: Երկրագնդի էությունը գտնվելու է, առանց չափազանցության, հազարամյակների ընթացքում իր ապրած ամենաբարձրագույն հնարավոր թրթիռների մեջ:


Առանց էլեկտրականության և գազի, ինչպե՞ս մենք կենդանի կմնաք: Ինչպե՞ս ենք մենք կերակուր պատրաստելու, տաք լոգանք ընդունելու, լսելու ռադիո, հեռուստացույց դիտելու:

ԿԻՐԱԷԼ. Մեր տեսակետից, այս իրադարձության ամենահետաքրքիր կողմերից մեկը` կոնկրետ հարցերին պատասխանելն է: Մարդկանց մեծամասնությունն այնքան կախված է դարձել այս աշխարհի անհրաժեշտ երկրային բարիքներից, որ չի կարողանում գալ ըմբռնմանը, թե ինչպես կենդանի մնա: Գոյություն ունի այդ հարցի երկու կողմ. Առաջին, էլեկտրոէներգիայի կորստի հետ մեկտեղ, նրան կփոխարինի Լուսաքվանտային Էներգիան: Մի մոռացեք, որ ձեր կախվածությունն օրգանական վառելանյութից` ներկայիս արտադրական միավորումների առջև ձեր պատանդ մնալու գործոններից մեկն է: Առանց ծուղակը գայթակղելու կյանքի մաքրությունը, շուտով հասկացման բարձրագույն ձևը կդառնա:

Երկրորդ, Գալակտիկական Եղբայրությունը ձեզ կօգնի էներգիայի վերափոխման մեջ: Նրանք գործելու են շատ արագ, որպեսզի տեսնեն, որ ամենակարևոր պահանջներն ապահովված են: Դուք չեք կարող պատկերացնել այն արագությունը, որով նրանք օգնություն կցուցաբերեն այս մակարդակի վրա պահպանված գոյատևությանը:


Կարո՞ղ եք դուք Անցման մեջ ներգրավված այլ Իրականություններ էլ քննարկել:

ԿԻՐԱԷԼ. Բոլոր էությունների նման, Մայր Երկիրն էլ, - կենդանի շնչող էություն է, ինչպես նաև ձեր մարմինն է` կենդանի, շնչող էություն: Ձեր ֆիզիկական մարմինը շատ փոքրիկ է թվում ձեր ամբողջականության համեմատությամբ, բայց նա նույնպես առողջ և կենդանի է: Զրոյական գոտու գործունեության ժամանակաշրջանն անհարմարություններ կբերի “պայծառացած” յուրաքանչյուր ֆիզիկական մարմնի համար: Կան երկու էներգիաներ, որոնց հետ դուք կարող եք աշխատել, որպեսզի ի վիճակի լինեք զրոյական գոտի մտնել. ձայնը և լույսը: Քանզի ձեր Երրորդ Տարածքի մարմինը` նույնպես լույսից բաղկացած մոլեկուլյար կազմություն է:

Ձեր ֆիզիկական մարմինն ու մարդկային էլեմենտը պատկանում են Տիեզերքում ավելի ցածր թրթիռներին: Դա բացասական գործոն չէ. դա ուղղակի ճշմարտություն է: Բայց դա հենց այն է, ինչ դուք ընտրել եք, երբ որոշեցիք ԴՆԹ կրճատման մասը դառնալ: Բացատրելու համար ասեմ, որ այն ամբողջականությամբ, որը դուք հիմա ունեք, դուք գտնվում եք սպեկտրի ցածրագույն մասում: Ավելի բարձր մասերում, օրինակ, Հրեշտակային Իրականության և Ուղեկիցների Իրականության մեջ, տարբեր դիապազոններ գոյություն ունեն: Ուղեկիցների Իրականությունն այն է, որտեղից ես եմ եկել: Վարպետ Հիսուս և շատ այլ Մելքիսեդեքներ` լուսային մարմնի մեջ հանդես եկած բոլոր Մեծ Վարպետները, - գոյատևում են Ուղեկիցների Իրականության մեջ: Ուղեկիցների Իրականության վերևում են գտնվում Լույսի Էությունները, որոնք թափանցում են բոլոր տիեզերքների կենսական էությունների գոյատևման մեջ:

Լույսի Էություններից վեր մենք ունենք այն, ինչը կոչվում է “Լույսի Արտաքին Գոտի”, որտեղ Ակաշայի Ժամանակագիրների հետ մեկտեղ գոյատևում են Լույսի Էությունների ավելի կոնցենտրացված ձևեր: Իսկ ավելի վերևում` մենք արդեն մոտենում ենք Քրիստոսի Գիտակցությանը, նաև Արարչի Էներգիայի ամբողջականությանը:

Sambitbaba
09.01.2013, 23:09
Հարցեր և պատասխաններ – 2

Կարո՞ղ եմ ես դեռևս ցանկացածս ավտոմեքենան, ինչպես նաև տունը գնել:

ԿԻՐԱԷԼ. Դա այս գրքում ամենակարևոր հարցերից մեկն է: Եթե դուք ուրիշ ոչինչ չեք հիշում, թույլ տվեք, որ այդ տեղի ունենա:

Եթե կարդալով այս գիրքը, դուք ասում եք. “Ես անհրաժեշտություն չունեմ ինչ-որ բան առնել կամ կնքել երկարատև պայմանագիր, քանզի, երբ տեղի ունենա Անցումը, դրանց հետ ես էլ ոչ մի կապ չեմ ունենա”, - ուրեմն կանգ առեք: Դուք ավելի թեթևամիտ հայտարարություն անել չէիք կարող: Ձեր կյանքի ծրագիրը որոշակի փորձություններ է նախատեսել, և նրանցից յուրաքանչյուրը նշանակում է անցում դեպի հասկացման նոր մակարդակ: Ամեն անգամ, երբ դուք ընտրում եք կրճատել ձեր դասը, այն ուղղակի տեղափոխվում է նոր իրականություն, որպեսզի դուք շարունակեք աշխատել չսերտած դասի վրա: Ինչ էլ որ լինի, մի՛ հերքեք փորձի հնարավորությունը:

Ձեր թույլտվությամբ, պատկերացրեք, որ դուք արթնանում եք մի էներգիայի մեջ, որտեղ ամեն ինչ տեղափոխվել է մի տարածություն, որի մասին անցյալում դուք երազել եք միայն: Երբ դուք նայում եք ձեր շուրջ և տեսնում եք կյանքի հզորությունը, այնքան սքանչելի է այն, որ շունչդ է բռնվում: Դուք սկսում եք ճանաչել ձեր նոր մարմինը և ձեր հնարավորություններն այդ նոր իրականության մեջ: Սակայն այն պատճառով, որ դուք ձեր նախկին դասը չեք ավարտել, ձեր բարձրագույն “Ես”-ը կազմում է ծրագիր, որի հիման վրա ձեզ անհրաժեշտ է կրկնել չավարտած փորձությունը: Ձեր ամբողջ էությունը ձգտում է դեպի նոր էներգիան, բայց չի կարող շարժվել տեղից, քանի հինը չի յուրացվել: Այդ պատճառով անկատար մի՛ թողեք ձեր ոչ մի հնարավորություն: Յուրացրեք ամենն, ինչ ձեր բարձրագույն “Ես”-ը բացում է ձեր առջև, և արեք դա կրքով, քանզի հենց այդ է ձեզ հրում դեպի նոր հազարամյակ:


Ես գիտեմ, որ իմ մեջ Լույս կա, բայց ինչպե՞ս վառեմ այն:

ԿԻՐԱԷԼ. Այդ հարցին կարելի է շատ ձևերով պատասխանել, բայց մենք միշտ վերադառնալու ենք մարդու գոյության ներքին աշխատանքի հասկացման երեք հիմքերին: Առաջինը և ամենակարևորը` խորհրդածումն է (մեդիտացիա), դրան հաջորդում է ինքնաբերագիրը (ավտոմատիկ գիրը), իսկ հետո այն, ինչը կոչվում է ծրագրավորում քնած վիճակում: Օգտագործելով այդ երեք հասարակ գործիքները, այս ճամփորդության մեջ դուք կկարողանաք ուսումնասիրել անխտիր ձեր բոլոր փորձությունները:

Ինչպես վառել լու՞յսը: Այն արդեն վառվում է: Ձեզ ընդամենն անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես այն ամենալրիվ հզորության բերել: Անխտիր օգտագործեք ամենն, ինչ շարադրված է վերևում, որպեսզի ճանապարհ ընկնեք:


Ես չգիտեի, որ Լույսի Էությունների տարբեր մակարդակներ կան: Հանդիսանու՞մ է արդյոք Վարպետ Հիսուսը` նաև Քրիստոսի Գիտակցություն:

ԿԻՐԱԷԼ. Վարպետ Հիսուս Քրիստոս և ուրիշ Վարպետներն, ըստ էության, ծառայում են Քրիստոսի Գիտակցությանը: Քրիստոսի Էներգիան տեղավորված է Լույսի Ներքին Գոտուց վեր: Նրա վերևում գտնվում է “Լույսի Վերին Գոտին”, իսկ հետո արդեն Ինքն` Արարչի Էներգիան: Այդ տարբեր մակարդակները իրականում գոյություն ունեն միայն Երրորդ Տարածքի գիտակցության մեջ: Եվ հենց այդ պատճառով ենք մենք վերագրում դրանք այդ մակարդակին: Երբ Անցումից հետո դուք լքեք Երրորդ Տարածքը, Լույսի Էությունները ձեզ համար կլինեն նրանք, ովքեր ձեզ լուսային մարմնի համակարգ կտեղափոխեն:


Եվ այսպես, որոշակի իմաստով, Դուք հիմա ասում եք, որ երբ մենք աշխատում ենք Երրորդ Տարածքում գոյություն ունեցող տարբեր դիսցիպլինների վրա, օրինակ, յոգայի տարբեր ձևերի կամ սուրբ գրերի տարբեր ձևերի հետ, այդ դիսցիպլիններն օգնում են մեր մարմիններին բարձրացնել իրենց թրթիռները: Մենք, ըստ էության, նոր տարածություն ենք բացահայտում մեր մեջ: Եթե այդ փորձը գիտակցված է խորին իմաստով, մենք բացահայտում ենք մեզ այնպես, որ մեր հողեղեն անոթը կսկսի լցվել լույսով: Եվ որքան ավելի շատ ենք մեզ բացահայտում, այնքան ավելի շատ լույս ենք թույլ տալիս մուտք գործել մեր մեջ: Եթե մենք անում ենք դա չափից դուրս արագ, առանց ճիշտ նախապատրաստման, մենք կարող ենք ստեղծել մի տարածություն, որտեղ լույսը կարող է շատ վտանգավոր կամ ճնշող դառնալ: Այդպիսով, մեր ճամփորդության մեջ այդ պրոցեսը Վարպետների ուսուցման միջոցով պետք է բացվի մեզ համար դանդաղ, հանգիստ, լիովին մտադրված` լույսին թույլ տալով արդյունավետ լցնել մեզ: Այդ պատճառով մենք կատարում ենք դա քայլ առ քայլ, և Անցումը մեզ թույլ կտա անցնել մի տարածք, որտեղ մենք կկարողանանք ազատվել քիչ ավելի արագ, քան նախկինու՞մ:

ԿԻՐԱԷԼ. Դուք բացարձակ ճիշտ եք: Ես կավելացնեմ մի երկու փաստ, որոնք կօգնեն ձեզ հետագա կապը հաստատել: Դուք ճիշտ եք, երբ ասում եք, որ չեք կարող լիովին լույսով լցնել ձեր մարմինը, քանի որ դուք կսկսեք այն ցրիվ տալ: Առաջին փաստն այն է, որ ձեզանից մեծամասնությունը, այդքան լիքը լցվելով լույսով, կցանկանա տուն վերադառնալ Արարչի մոտ: Դա նորմալ է, չհաշված այն, որ խախտում է Երկրային ոլորտի բարեշրջման ծրագիրը: Դուք 2000 տարով հետ եք մնացել գրաֆիկից, քանզի, իրականում, Անցումը ծրագրավորված էր Վարպետ Հիսուսի ժամանակներում, սակայն ստացվեց այնպես, որ Երկրային ոլորտը ոչ մի կերպ պատրաստ չէր նրան: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէր առաջ գնալ, այդ պատճառով արդյունքն աղետաբեր կլիներ: Արարչի ծրագրավորած բարեշրջական պրոցեսը հիմնականում պարտության կմատնվեր, և Արարչի Էությունը չէր կարողանա Իր սեփական մտքի բարեշրջման տիպարը վերափոխել բարեշրջական համակարգի, ինչի մասին Նա երազում էր: Այդ պատճառով, իրոք որ դուք բացարձակ ճիշտ եք, բայց փորձի համար պետք է ինքներդ զգույշ լինեք, քանի որ մենք չենք ցանկանում որևէ մեկի կաշկանդել կամ կոտրել:

Այն, ինչ դուք ասացիք այստեղ, իրոք որ այդպես է: Երբ տեղի ունենա Անցումը, մարդկանց անհրաժեշտ կլինի պատրաստ լինել, քանի որ խտությունը, որը դուք զգում եք ներկա պահին, չի համապատասխանելու Անցման հակառակ կողմին:


Ինչպե՞ս է Անցումը կապված Քրիստոսի Էներգիայի հետ:

ԿԻՐԱԷԼ. Վարպետ Հիսուս, Իր անդրարարձման մեջ, հետևելու է լույսի այդ ամբողջ ընթացքին, քանզի դա Նրա փաստացի իրականությունն է աշխարհի արարումից սկսած: Հենց Նրա էներգիայի օգնությամբ ամեն ինչ նորից կմաքրվի: Երբ մենք խոսում ենք Նրա երկրորդ գալստյան մասին, բարեկամներս, այն արդեն մոտ է: Նրա էներգիան, իրականում, երբեք չի էլ լքել այս մոլորակի գիտակցության ոլորտը, սակայն մեծամասնությունն ընտրել է հեռվից նայել այդ սքանչելի Լույսին: Հավատացեք, որ Նա այստեղ է ոչ միայն այն ժամանակ, երբ դուք նրա կարիքն ունեք, - Նա ուղղակի կա:

Ուղղակի սկսեք կիրառել “Ես գիտեմ” միտքը: Ճշմարտությունը փաստացիորեն կսկսի դնել ձեզ այն ճանապարհի վրա, որը կլուսավորի ձեզ մինչև Վարպետ Հիսուսի խոսքերի հասկացումը. “Ինչ էլ որ անեմ ես, դուք էլ կարող եք անել”:

Sambitbaba
18.01.2013, 00:32
9.

Հ Ա Մ Բ Ա Ր Ձ Ո Ւ Մ


Կիրաէլի ճշգրտումները

ԿԻՐԱԷԼ. Այս գրքի եզրափակիչ գլխում ես խոսում եմ այն մասին, ինչի մասին դուք կարդացել եք նրա ամբողջ ընթացքում: Սա այն գիրքը չէ, որի հիանալի լինելը պարզելու համար պետք է հասնել վերջին էջին: Սա այն աշխատություններից մեկն է, որտեղ դուք օգտագործում եք նրա ամեն մի խոսքի ամեն մի մասնիկը, քանզի համբարձումը, բարեկամներս, - ձեր մարմնի ամեն մի բջջի արթնացումն է: Դա արթնացումն է ձեր այն գիտելիքի, որ բոլոր ձեր մտքերը` Համենայն “Ես Եմ”-ի արտահայտումն են: Եվ այդ ժամանակ մի անգամ դուք արթնանում եք և ասում եք. “Իմ Աստված` մասնիկների մեջ մարմնավորված դրսևորում է”: Եվ սկսած այդ օրվանից, դուք արդեն երբեք չեք հապաղում:

Համբարձում նշանակում է, որ դուք գիտակցում եք, թե ով եք ներկա պահին, և սկսում եք բարեշրջական համբարձումը դեպի մարդկային մարմնավորման մեջ գտնվելու ամբողջ շքեղությունը: Այլևս երբեք դուք ձեր մասին չեք ասի. “Խեղճս, և ինչու՞ եմ ես այստեղ եկել…” Համբարձում նշանակում է, որ դուք արդեն այնքան ամբողջականորեն եք միասնացած սիրո մեջ, սիրո հետ, - որ ձեր ներքին միասնությունը ձեր ավանդի մաքրությունն է դառնում ձեր հետնորդնրի համար: Դուք երբեք չեք պայքարի, քանի դեռ չեք որոշել, որ եկել է դրա ժամանակը: Եվ նույնիսկ պայքարելիս, համբարձման մասին կարդալուց հետո, դուք կիմանաք, որ այն, ինչը պայքար էիք համարում, ընդամենը հնարավորություն է` լցնել տարածությունը, որն Արարչի կամքով դուք պետք է կրկին փորձարկեք: Եվ դուք կհուզվեք ու երախտապարտ կլինեք նման պատվի արժանանալու համար:

Եվ այսպես, համբարձումը, - ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ է դա: Կտրվեք գրքից ու գնացեք հայելու մոտ: Դուք եք Արարչի համբարձումը: Դուք եկել եք այստեղ, անցել եք այդ ամենի միջով, բարեկամներս: Կյանք կյանքի հետևից դուք արել եք այդ: Եվ ձեզ ընտրել են. ընտրել են, որպեսզի դուք բարձրացնեք Մայր Երկիր անունը կրող այս սքանչելի էության թրթիռները: Ձեզ հանձնարարել են օրորել նրան ձեր սրտի մեջ: Ձեզ նշանակել են, որպեսզի դուք նրա ոգին բարձրացնեք: Ձեզ ցույց են տվել, թե ինչպես ձեր աչքերը հառել Հայր Երկնքին ու տեսնել, որ նրանք միաձուլվում են որպես սիրո համընդհանուր ուժ, որը կարող է ստեղծվել միայն Արարչի սիրոց: Եվ այդ ժամանակ դուք կիմանաք, թե ինչ է համբարձումը: Համբարձում` արթնացումն է դեպի Մեծ Անցումը Գիտակցության մեջ:


ԿԻՐԱԷԼ. Սա մեր վերջին գլուխը չէ, այլ ավելի շուտ, համբարձումն ըմբռնելու ամենասկիզբն է: Համբարձումն, իր մաքուր ձևի մեջ, - այն է, ինչն, իրականում, կապված է Անցման հետ: Երկար տարիներ մարդիկ խոսում էին այդ պրոցեսի զվարճալիության մասին, հասկանալով, որ կարող են հուսալ, որ մի անգամ կապրեն դա իրենց կյանքում: Դե բարեկամներս, այդ ժամանակը շատ ավելի մոտ է, քան դուք կպատկերացնեիք: Մի քանի հազար տարիների ընթացքում, ասես թե, կրիայի արագությամբ առաջխաղացումից հետո, վերջապես եկել է ժամանակը անցնել նոր հազարամյակ և սկսել ապրել Չորրորդ Տարածքի ամբողջականությունը:

Համբարձման ընթացքում դուք ստիպված եք թույլ տալ մակերես դուրս գալ և ապաքինվել վախերին, որոնք կրում եք ձեր բջջային հիշողության մեջ: Դա ամենահանգիստ անցումը չի լինի, որը շատերը շշմեցուցիչ կհամարեին: Նրանք, ովքեր պատրաստ չեն առաջ գնալ, կարող են, իհարկե, ցանկանալ, որ իրենց մոտիկներն իրենց հետ մնան, և կփորձեն համոզել նրանց, որ դա ընդամենը ևս մեկ դատարկ երազանք է: Դե, ինչ թաքցնեմ, նրանք այնքան էլ սխալ չեն: Նոր տարածությունը, ուր դուք մուտք կգործեք, շատ նման է երազանքի, բայց ինչպիսին կուզեք, միայն թե ոչ դատարկ երազանքի: Երազանքը, որը դուք ստեղծել եք, որպեսզի հասկանաք, - վերջապես հասկանալի կդառնա: Դուք կհասկանաք, թե ինչն է ձեզ բաժանում երանությունից: Այդ նոր գիտելիքի համար մեծամասնությունը պայքարել է դեռևս Երկրի վրա մարմնավորումների ամենասկզբից:

Վերջապես կիրականանա խոստումը, որ մի անգամ դուք կկարողանաք հաղթահարել ձեր էներգիայի և Արարչի էներգիայի միջև ճեղքվածքը: Ոչ մի ճեղքվածք գոյություն չունի: Դա ուղղակի պատրանք էր, ստեղծված Համենայն “Ես Եմ”-ի փորձության ճամփորդությունն աջակցելու համար:

Ամեն մեկը հնարավորություն էր ձեռք բերել ընդունել և փորձել գոյատևության ամեն մի հնարավոր ծրագիր, - միայն նրա համար, որպեսզի հայտնաբերի, որ այդ ծրագիրը նախօրոք էր մշակվել: Եվ, չնայած այն գիտակցված չէր ամբողջապես, բայց և այնպես կարող էր վերափոխվել, - և կվերափոխվեր, ամեն մի նոր վերամարմնավորում անցնելիս:

Իսկ հիմա ժամանակը սպառվել է: Իսկ գիտե՞ք, թե ինչն է պատճառը, որ դուք այս վերջին ճամփորդության մասնիկը դարձաք: Բարեշրջվող հոգու համար այս ժամանակաշրջանի մասնիկը դառնալու միակ միջոցն էր. նախքան Երրորդ Տարածք մտնելը վստահել ինքդ քեզ կյանքի այնպիսի ժամանակաշրջանի, որն իր մեջ միաժամանակ անցնող բազմաթիվ դասեր է ընդգրկում:

Ամենասկզբից ակնհայտ էր, որ այս ոլորտ մուտք գործելուց հետո, ձեզ անհրաժեշտ կլինի, իրականում, ավելացնել ձեր փորձությունների տեմպերը և նրանք ավարտի հասցնել: Դա միակ ընդունելի արդյունքն էր, քանզի համբարձման համար` վերջնական աստվածային համաձայնություն էր տրված:

Թող դա լինի ձեր ճամփորդության սկիզբը դեպի Ձեր “Ես”-ը:

Sambitbaba
18.01.2013, 06:13
Չորրորդ Տարածք

Չորրորդ Տարածքը` մաքուր մտքի էությունն է, և բացարձակ ամենն, ինչ գոյություն ունի Երրորդ Տարածքում, պետք է իր սկիզբն առնի Չորրորդում: Այն, փաստորեն, կամուրջ է` մարդկության զբաղեցրած ուսուցման տարածքի, և մնացած բոլոր իրականությունների միջև: Դա տարածություն է, որը հասանելի է բոլոր բարեշրջվող էությունների համար: Նրանք կարող են շփվել և միասին սովորել, միևնույն ժամանակ շարունակելով թույլատրել իրենց ինքնուսուցման պերճությունը: Ըստ այնմ ինչպես Անցումն ուժ է հավաքում և մարդկանց նոր ու գրավիչ տեղ է տրամադրում բարեշրջման համար, Չորրորդ Տարածքը դառնում է նորագույն դպրոցներից ամենանորը, որը, սակայն, համարյա ոչ մի նմանություն չի ունենա այն դպրոցի հետ, որը լքում եք դուք:

Երբ դուք մտնեք Չորրորդ Տարածք, Երրորդ Տարածքի սեղմումը կստեղծի վակուում: Արդյունքում կառաջանա ձգման ուժ, որը մեքենայորեն կձգի Հինգերորդ Տարածքի էներգիան ներկայիս Անցման ուղղությամբ, և դուք կհայտնաբերեք սիրո տարածքը: Ձեր ճամփորդությունը Չորրորդ Տարածք համեմատաբար կարճ կլինի: Դուք կսկսեք սովորել մեծ արագությամբ, և հետո ամենն, ինչ կմնա, - կվերադառնա դեպի այն, ինչ երբևիցէ ունեցել եք դուք Լեմուրիայում:

Հենց որ հասնեք Չորրորդ Տարածքին, դուք արդեն չեք ունենա վախի ընկալման այն ունակությունը, որով ներծծված էր Երրորդ Տարածքը: Այդ պատճառով տվյալ մակարդակին յուրահատուկ է արագ ընթացքը դեպի Հինգերորդ Տարածք: Չորրորդ Տարածքում արթնացումից հետո շուտով դուք կվերհիշեք Լեմուրական ոլորտում ձեր գոյատևման մասին: Գալակտիկական էներգիան, որը դուք, հնարավոր է, կրում եք, մի կողմ կթողնվի, իսկ սիրո էներգիան, որը փնտրում եք դուք, - կյանքի նորմա կդառնա: Չորրորդ Տարածքն առաջարկում է բազում նոր փորձություններ, և դուք կցանկանաք այնտեղ շատ ժամանակ անց կացնել:

Sambitbaba
18.01.2013, 07:55
Պորտալներ

Պորտալները` օղակաձև էներգետիկ կառուցվածքներ են, և երբ դուք նրանց միջով անցնեք, նրանք կմաքրեն և կտեղափոխեն ձեզ Չորրորդ Տարածքի մտքի նոր կազմություններ: Պորտալները կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր սեփական կերպերանավորումը, քանզի նրանք` ամնիջականորեն Ամցման մեջ մտնելու մուտքեր են: Նրանց կողքին` պորտալներում աշխատողներն օգնություն կցուցաբերեն նոր տարածք են մտնողներին:

Հենց որ անցնեք պորտալի միջով, կսկսվի մաքրվումը: Հենց այնտեղ բոլոր ոչ պիտանի էներգիաները, որոնք դուք կարող եք կրել ձեր վրա, կհեռացվեն ձեզանից: Ասենք, թե դուք ունեք քաղցկեղ կամ թոքախտ, կամ ինչ-որ այլ հիվանդություն: Նրանք, մեծամասնությամբ, կհեռացվեն, ինչը ձեզ թույլ կտա ամեն ինչ սկսել նորից: Այնպես ինչպես Երրորդ Տարածքի ձեր բոլոր հիվանդությունները ստեղծված էին կոնկրետ տվյալ տարածքում ինքնուսուցման համար, դուք կհայտնաբերեք, որ էլ չեք ցանկանում հիվանդություններ ստեղծել: Դուք կազատվեք ձեր հիվանդությունների 99 տոկոսից: Ձեր մոլեկուլային կազմությունն ու ֆիզիկական մարմնավորումը կատարյալ նոր կարգավորում կստանան: Կփոխվի ձեր նյութափոխանակության արագությունը, ձեր սիրտը կվերափոխվի, իսկ մտավոր հնարավորությունները կլայնանան: Ձեր մարմինը կվերափոխվի` կմեծանան երիկամները, կբարելավվի արյան ճնշումը և այլն:

Եթե Անցման ժամանակ դուք լինեք մոտ 50 տարեկան, ձեզ վստահորեն կարելի կլինի ավելացնել ևս 130 – 150 տարի: Կյանքի միջին տևողությունը հեշտությամբ մի քանի հարյուր տարվա կարող է հասնել, եթե ցանկակաք: Դա ձեր ընտրությունը կլինի:

Պորտալներն, իրականում, ամբողջովին կբացվեն մինչև խավարի երեք օրերի գալը, բայց նրանք լրիվ արտահայտված չեն լինի: Խավարի երեք օրերից հետո նրանք լրիվ կարտահայտվեն: Մինչև այդ ժամանակը Գալակտիկական Եղբայրությունն արդեն ամբողջապես կբացահայտի իր ներկայությունը:

Sambitbaba
19.01.2013, 07:49
Գալակտիկական եղբայրություն

Խավարի երեք օրերից հետո Գալակտիկական Եղբայրությունը կսկսի ամբողջովին պաշտպանական ֆունկցիաներ կատարել: Մի մոռացեք, որ նրանք մեկ անգամ չէ, որ այցելել են ձեր տարածք դեռևս նախքան ձեր տարեգրական պատմության սկիզբը: Ամնիջապես խավարի երեք օրերից հետո դուք կարթնանաք ու կբացահայտեք, որ բոլոր կողմերից շրջապատված եք քաոսային իրավիճակներով: Որպեսզի բոլորը կարողանան հանգստություն պահպանել, Գալակտիկական Եղբայրությունը կօգնի ձեզ անվտանգ մթնոլորտ ստեղծել: Նրանք ձեր ուղեցույցները կդառնան և կօգնեն ձեզ հասկանալ այն նոր ուժը, որը դուք կսկսեք զգալ:

Ձեզ անհրաժեշտ կլինի ժամանակ, որպեսզի դուք տրամադրվեք նոր, ավելի նշանակալի դերերի, և հենց այստեղ ձեր եղբայրները կարող են շատ օգտակար լինել: Մի մոռացեք, որ բարեշրջվող հոգիների մեծամասնությունն իրենց մեջ գալակտիկական էությունների մասնիկներ են կրում, և դուք կսկսեք անդրարարձվել նրանց թրթիռների հետ: Որոշակի իմաստով, նրանք կմեծարեն ձեզ տուն վերադառնալու կապակցությամբ: Հասկանում եք, Ատլանտիդայի հետ միավորվելուց հետո ակնհայտ դարձավ, որ Եղբայրությունը պատրաստ է հասկանալ սրտի ավելի նշանակալի դերը: Այդ պատճառով, երբ նրանց հնարավորություն կընձեռնվի իրոք որևէ օգնություն ցուցաբերել, նրանք կցանկանան անել ամենն, ինչ կարող են:

Sambitbaba
22.01.2013, 10:31
Փոփոխություններն Անցումից հետո - 1

Երբ մենք շարժվում ենք դեպի նոր տարածք, ամեն ինչ փոխվում է, բարեկամներս: Ամեն ինչ փոխվու՛մ է: Երկրային ոլորտը դուք կսկսեք գիտակցել ոչ այնպես, ինչպես գիտակցում եք ներկա պահին: Ձեր մարմնի համակարգերը կփոփոխվեն: Դուք կարթնանաք այնպիսի տաղանդների ու մեթոդների հանդեպ, որոնք այսօր անկարելի եք համարում: Օրինակ, եթե դուք ցանկանաք տեսնել ձեզանից նշանակալի հեռավորության վրա գտնվող ձեր ընկերոջը, ուղղակի կմտածեք. “Ես ցանկանում եմ լինել այնտեղ”: Դուք կանհետանաք և կհայտնվեք նորից` արդեն այնտեղ: Այդ ունակությունը ձեր մեծամասնության համար օտար կթվա, այն կլայնացնի ձեր մտածելու պրոցեսի դիապազոնը, բայց եթե դուք ձեր պապիկին, երբ նա դեռ երեխա էր, ասեիք, որ նրա ներկա կյանքի օրոք ապարատը Մարսից 44 րոպե ինտերվալով լուսանկարներ կուղարկի Երկիր, նա ձեզ ծիծաղի առարկա կդարձներ: Այսպիսով, Անցման հետ կապված շատ բաներ կան, որ կսկսեն տեղի ունենալ, բայց նախ և առաջ, ձեզ անհրաժեշտ է հասնել այնտեղ:

Ձեր ուժերի վերածնունդը կզարմացնի ձեզ, քանզի Անցումից հետո ձեր մարմինը շատ փոփոխություններ կկրի: Գանգը կմեծանա, որ հնարավորություն տա զարգանալ ուղեղի նոր գործունեությանը: Ձեզանից ոմանք արդեն զգացել են դա: Ձեզ ավելի շատ տարածություն է անհրաժեշտ, որպեսզի մինչև Չորրորդ Տարածքի մակարդակ ակտիվացնեք ձեր ուղեղի չգործող մասերը:

Աչքերը նույնպես բազմաթիվ նշանակալի ու զարմանալի փոփոխություններ կկրեն: Ձեր տեսողությունը կդառնա այնպիսին, ինչպիսին էր շատ, շատ վաղուց, երբ դուք անմիջականորեն կարողանում էիք տեսնել ձեր մոլեկուլային կազմությունը: Իսկ հիմա հասկացեք, որ մոլեկուլային կազմություններն էլ Չորրորդ Տարածքում տարբերվելու են: Կլինեն կազմության ճեղքման և վերամիացման որոշակի միջոցներ, առանց հարևան մասնիկի քայքայման:

Երբ դուք համբարձվեք, կփոխվի ձեր շնչառությունը: Պրանա-շնչառությունը ձեր էներգիայի աղբյուրը կդառնա, և նրա օգնությամբ ձեր մարմինը շատ ավելի լավ կգործի: Մի մոռացեք, որ պրանայի օգնությամբ դուք գոյատևել եք դեռևս Լեմուրիայի ձեր կյանքերում: Ձեր էներգիական համակարգն աշխատում էր պրանայի օգնությամբ: Չորրորդ Տարածքում Լուսաքվանտային Էներգիայից սկիզբ առնող պրանան ձեր կյանքի հիմնական աղբյուրը կլինի: Այդ պատճառով կիրառեք պրանա-շնչառությունը հիմա, քանզի այն կվերականգնի ու կամրապնդի ձեր բջիջները և կմաքրի ձեր բջջային գիտակցությունը: Դա` բազում պատճառներից մեկն է, թե ինչու՞ ձեր կյանքի տևողությունը կտրուկ կերկարի:

Ձեր մարմնի չափերի կարգավորումն ընդամենը ցանկությամբ ղեկավարվող մտքի գործ կդառնա: Նիհար կամ գեր լինելն ուղղակի ընտրության հարց կլինի: Անցումից հետո դա կարևոր չի էլ լինի: Դուք կհոգաք միայն այն մասին, որ ձեր մարմինը համապատասխանի ձեր ընտրած որոշակի ճամփորդությանը:

Ձեր կաշին ավելի քիչ պիգմենտացված կդառնա, և ոմանց համար դա չափազանց ցնցող կլինի: Ձայնալարերը նույնպես նշանակալիորեն կթուլանան, քանզի դուք նրանք կօգտագործեք հիմնականում ձայնակցելու կամ երգելու համար: Իսկ ձեր շփումը հիմնավորապես հեռամտաընկալմամբ կլինի:

Ներկայումս հեռամտաընկալման մեջ (տելեպատիա) կախարդական ոչինչ չկա: Ձեզանից յուրաքանչյուրն արդեն հիմա էլ ունի այդ ունակությունը: Փաստորեն, ձեզանից շատերը պատրաստ են օգտագործել հեռամտաընկալումը մշտականորեն, բայց դուք հրաժարվում եք նրանից, պնդելով երկուսից մեկը: Եթե դուք օտար մտքեր եք կարդում, դուք կարող եք ասել. “Օհո՜, դա իրոք, որ տարօրինակ էր”: Բայց դա տարօրինակ չի: Դա ձեր կապի միջոցն է, ինչպես և նախատեսված էր սկզբից: Կամ էլ դուք կարող եք ասել. “Ոչ, դա չի եղել: Իմ հասկանալն ուղղակի երջանիկ պատահականություն էր”: Լավ, եկեք մի պահ փորձենք կասկածի առնել այդ երջանիկ պատահականությունը: Ի՞նչ եք կարծում, օրվա մեջ քանի՞ անգամ եք դուք այն ստեղծում:

Եկեք ենթադրենք, որ այս սենյակում գտնվում են 50 մարդ, և նրանցից 25-ը գիտեն, թե ինչպես օգտագործեն հեռամտաընկալման ուժը: Ինչպե՞ս դա կարող էր ազդել ձեր գլխում ծնվող մտքերի վրա: Մի՞թե, գոնե մասնավորապես, այն չէր կարգավորի ձեր մտքերը: Իսկ ի՞նչ, եթե աշխարհի բնակչության մեկ ութերորդն օգտագործեր հեռամտաընկալումը: Աֆրիկայում, օրինակ, կան ցեղեր, որոնք դժվարությամբ են խոսում: Նրանք համարյա ամբողջովին հեռամտաընկալմամբ են շփվում:

Ձեր մտավոր տելեպատիան և ինտուիտիվ ընկալումը կհզորանան ձեր մեջ անդրադարձվող հստակությամբ: Եթե ձեր շփումների մեծ մասը տեղի ունենար մտովի, ուրեմն ավելի իմաստալից կլիներ մաքուր մտքեր ունենալը: Իսկ այժմ ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Փաստորեն, ստեղծվում է տպավորություն, որ մեծամասնությունը դիտավորյալ ջանում է ուրիշներին ստիպել մտածել, որ իրենք այնպիսին չեն, ինչպիսին կան իրականում: Դուք դժվարությամբ եք իրար հասկանում:

Համբարձման ընթացքում ձեր հիշողությունը կհզորանա այնպիսի մակարդակների, որոնց մասին նախկինում երբեք չեք էլ մտածել: Դուք կվերհիշեք ամենն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ ձեր բոլոր կյանքերի ընթացքում:

Դուք ամբողջությամբ կվերհիշեք ձեր անցյալ կյանքը Եգիպտոսում կամ Չինաստանում, և կասեք. “Ա՜-ա՜-ա՜, ահա թե ինչու եմ ես հենց այսպես ապրել”: Դուք կկարողանաք պատասխանել նույնիսկ ձեր ամենաաննշան հարցերին, որոնք կրել եք բոլոր այս տարիներին և կատարյալ ճիշտ կհասկանաք, թե ինչ է ձեզ հետ կատարվել: Դուք կփոխվեք, բարեկամներս, քանզի ասածներս միայն փոքր մասն է նոր և հուզիչ բոլոր այն բազմաթիվ հնարավորությունների, որոնք դուք շուտով կապրեք:

Անցումից հետո միակ բանը, ինչին մարդիկ կվերաբերվեն ամենայն ուշադրությամբ` իրենց զգացմունքների ընկալումն է: Երբ դուք, վերջապես, հայտնվեք Չորրորդ Տարածքում, ձեր զգացմունքները կդառնան մի բան, ինչը դուք կսկսեք օգտագործել հաճույքի համար միայն: Դուք այնքան հիանալիորեն կհասկանաք ձեր զգացմունքները, որ ըստ ցանկության կկարողանաք ակտիվացնել նրանցից յուրաքանչյուրը և իշխել նրանց վրա, խուսափելով նրանց այսօրվան յուրահատուկ մինիմումի և մաքսիմումի անղեկավարելի պոռթկումներից: Անցումից հետո, դառնալով լույսի էություններ, դուք կազատվեք Երրորդ Տարածքին յուրահատուկ ճնշող զգացմունքների մեծամասնությունից, եթե ոչ բոլորից: Մի մոռացեք, որ ձեր հիմնական չակրան կդառնա սրտի չակրան: Սա նշանակում է, որ ձեր փորձը կընթանա ոչ թե էգոյի, այլ սրտի մակարդակի վրա, և դա հիացքանչ է: Ձեր զգացմունքները դուք կսկսեք արտահայտել Հինգերորդ Տարածքից ճառագայթող անպայմանական սիրո էության հիման վրա:

Կլիմայական պայմաններն էլ արմատականորեն կփոխվեն: Դուք կունենաք տարվա բոլոր չորս եղանակներն էլ, և կկարողանաք վայելել նրանց փոփոխությունը նույնիսկ ամեն երու-երեք օրը մեկ, քանզի կկարողանաք ղեկավարել կլիման ձեր ներսից նույն կերպ, ինչպես կկարողանաք ամեն ինչ ղեկավարել ձեր ներսից: Եթե դրսում ցուրտ է և դուք չեք ցանկանում մրսել, ուրեմն կարող եք բարձրացնել ձեր թրթիռները: Եվ հակառակը, կարող եք իջեցնել ձեր թրթիռները և զովանալ: Այսպիսով, դա այն կլիման չի լինի, ինչ դուք տեսնում եք այսօր:

Sambitbaba
24.01.2013, 06:40
Փոփոխություններն Անցումից հետո – 2


Այս նոր իրականությունն ապրելու համար ավելի ու ավելի մեծ նշանակություն ձեռք կբերեն բաց տարածություններն ու տեղից տեղ տեղափոխվելու ազատությունը: Դա կապված է կյանքից հաճույք ստանալու հետ, այդ պատճառով մնացած ամեն ինչ խամրում է դրա առջև: Հաճույք ստանալ կյանքից` նշանակում է գտնվել ներկայում: Գտնվելով ներկայում, դուք կտեսնեք բոլոր բարիքներն ու նվերները, որոնք Տիեզերքը պատրաստել է ձեզ համար: Երբ ինչ-որ մեկը գրկում է ձեզ, վայելեք գրկախառնումը:

Ամեն ինչ ընտրության հարց է, բայց առանց երկվածության: Ամեն ինչ միտք է: Ինչի մասին էլ որ մտածեք, կստեղծվի ներկայի մեջ: Երբ դուք հասնեք համբարձման ընթացքի ավելի բարձր մակարդակների, ճամփորդությունների մեծամասնությունը տեղի կունենա օդով, բացի այն դեպքերը, երբ դուք կցանկանաք մի այն բան էլ փորձել, և այդ ժամանակ տեղի կունենա ամենն, ինչ ցանկանաք:

Նոր կյանքի բազմաթիվ գրավիչ տեսանկյուններից մեկը կլինի ուրիշների հետ սիրո ներքին զգացումներով կիսվելու ունակությունը: Բոլորը սիրո տարբեր մակարդակների ավելի հստակ ըմբռնում կստանան, ընդ որում կմեծանան ընկալումների տարբեր հնարավորությունները: Դուք կսկսեք շարժվել դեպի մեր Արարչի կողմից ձեզ տրված շնորհի և տաղանդների գիտակցական բացահայտումը: Ձեր իմաստը կդառնա ծառայել Երկրային ոլորտին, և դուք կիմանաք, թե ինչպես պահպանել զարգացման մեղմ ու սքանչելի անցումնային ընթացքը, դրա հետ մեկտեղ տարածություն թողնելով ուրիշներին իրենց սեփական տեմպով բարեշրջվելու համար: Խնդրում եմ, լրիվ հաշիվ տվեք ձեզ նրանում, որ բոլորը դեռևս բարեշրջվում են: Հինգերորդ Տարածքը դեռևս հայտնությունների նպատակն է լինելու: Ըստ այնմի, թե ինչպես է համբարձումը շարժվում դեպի Հինգերորդ Տարածք, կլինեն բազմաթիվ դասեր, քանզի դեռևս գոյություն ունեն իրենց ավարտը պահանջող ինքնաուսուցման բազում ծրագրեր:

Դուք կտեսնեք, թե ինչպես եք սկսում հոգի ներդնել ձեր աշխատանքի մեջ: Դուք կհեռանաք աշխատանքի բարեհաջող ավարտն ապահովելու համար վախ ներշնչող դեկավարից, և կշարժվեք դեպի պատասխանատվությունը հավասարապես բոլորի մեջ բաժանող կոլեկտիվները: Ընդ որում, աշխատանքները կկատարվեն այնպիսի բարձր որակով, որ նրա մեջ ներգրավված ամեն ինչ և ոգի կճանաչի, թե ինչ ասել է ավարտ: Գործին նման մոտեցում ցույց տվող խմբերն արդեն հնարավորություն կունենան մտնել Հինգերորդ Տարածք:

Չորրորդ Տարածքում հնարավոր կլինի անել շատ ավելին, քան դուք պատկերացնում եք: Ձեր տրամադրության տակ կլինի 2000 տարի, որպեսզի բարեշրջվեք Չորրորդ Տարածքի միջով, այդ պատճառով պատրաստվեք հաճույք ստանալ նրանից: Երրորդ Տարածքի միջով անցնելու համար շատ հազարամյակներ պահանջվեցին, այդ պատճառով հուսանք, որ դուք, ծայրահեղ դեպքում, համբերություն կուտակել եք:

Ի համեմեատ Երրորդ Տարածքի, դուք ավելի շատ ինֆորմացիա կունենաք մարսելու համար: Բայց հիշեք, որ յուրաքանչյուրը, ով կանցնի Անցման միջով, ինքը կդառնա ուսուցիչ: Դուք կխնդրեք ձեր եղբայրներին ու քույրերին օգնել ձեզ սերտել այն դասերը, որոնք չսովորեցիք այստեղ, Երրորդ Տարածքում: Ինձ այդ դու՛ր է գալիս. Չորրորդ Տարածքում յուրաքանչյուրը հանդես է գալու ուսուցչի դերում: Պատկերացրեք այս ու այն կողմ վազվզող մի քանի միլիարդ ուսուցիչների, որոնք զարմանում են, թե այդ ու՞ր են կորել աշակերտները:

Ներկա պարագային այս տարածքում դուք ունեք մտավոր ունակություններ և համակարգիչներ, բայց համարյա չունեք ոչ-ֆիզիկական իրականությունների ըմբռնում: Անցումից հետո դուք նոր գիտելիքներ ձեռք կբերեք, և ձեր տեխնոլոգիաները էական փոփոխություններ կկրեն: Սկզբնական ժամանակաշրջանում նրանք կաշխատեն Լուսաքվանտային Էներգիայի վրա, բայց դուք կցանկանաք սովորել դրա սահմաններից էլ դուրս գալ: Դուք կցանկանաք գնալ “ապամոլեկուլարիզացմանն” ընդառաջ: Մի մոռացեք, որ Ամցումն ընդամենը ցատկահենարան է դեպի ձեր վերադարձի վայրը` Հինգերորդ Տարածք:

Զարգացումն այնտեղ նման չի լինի այստեղի զարգացմանը, այսինքն, սկսած ծնունդից, մինչև այն պահը, որը մարդ ընտրում է կյանքից տուն վերադառնալու համար: Այն, ինչը դուք անվանել եք “կյանք”, - զարգացման ուղի է, որը դուք ընտրում եք նրա բոլոր փորձությունների հետ մեկտեղ: Անցումից հետո փորձությունների ընտրությունը կախված կլինի մտածողության ընթացքից միայն: Պատկերացրեք, եթե ձեր յուրաքանչյուր միտք կարողանար անդրադարձվել մյուս բոլոր մտքերի հետ: Ինչպիսի՜ հիանալի միջոց է դա` փորձել ամբողջականությունը, որը մի տարածք է, որտեղ սերը թափանցում է ամբողջ գոյատևման մեջ, և որտեղ հնարավորություններն անսահման են:

Չորրորդ Տարածքը կապված է ուսուցման երանության հետ, այդ պատճառով մահը կամ անցումը տոնակատարություն կլինի և ժամանակ հարցերի, թե կա՞ արդյոք էլի ինչ-որ բան, ինչ կարելի էր անել փորձությանը միջնորդելու համար: Եթե ոչ, ուրեմն վերջին գործողությունը կլինի սիրելիների հետ ջերմ հրաժեշտի պահը: Էլ չի լինի թաղում և մետաքսե բարձերով դագաղներ: Ձեր մեծամասնությունը կընտրի ապանյութականացումը: Ուղղակի, մեկմեկու ձեռք բռնած, ձեր էներգիաները կմիասնանան, և նա, ով պատրաստ է գնալ, կգնա: Ուրախությունն այդ պահին կգերազանցի ձեր ամենահամարձակ սպասումները:

Պատմության ընթացքում դուք բանտարկված էիք Արարիչ Աստծո գրկում, և այժմ եկել է ամենահզոր ու լուսավոր ժամանակը սկսել ճամփորդությունը դեպի հիշողությունը սիրո մասին: Համբարձումը` Համենայն “Ես Եմ”-ի բացարձակ թրթիռն է, և քանի որ սկսվում է իսկական մասսայական գիտակցումը, մասսայական վստահությունը կդառնա նախասահմանում, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը վերհիշի “ամեն ինչի` ամեն ինչի մեջ” գտնվելու ճշմարտության մասին:

Sambitbaba
25.01.2013, 21:41
Հարցեր և պատասխաններ – 1


Ի՞նչ է նշանակում “ճամփա ընկնել տուն”:

ԿԻՐԱԷԼ. Երբ դուք արդեն անցել եք այս ճամփորդության մեջ բոլոր հնարավոր փորձությունները, դուք անցնում եք նախապես ծրագրավորված մի պրոցեսի միջով, որը սկսվում է մահից: Հաճախ դա հիմնական դերն է այդ ծրագրում, քանզի, նշանակալիորեն, այդ փորձությունը ներծծված է վախով: Մահվան վախը կմաքրի և ազատ կարձակի բջջային վախը, այդ պատճառով “ճամփա ընկնել տուն” նշանակում է ուղղակի վերադառնալ դեպի Սկզբնաղբյուրը կամ ազատվել վախից:


Անցմանը նախապատրաստվելու համար, ԴՆԹ կազմությունը պետք է ունենա 4 թե՞լ, թե՞ 6 թել:

ԿԻՐԱԷԼ. Ձեր ձևակերպումը, հնարավոր է, այնքան էլ լավը չէ, քանզի, երբ այս գործը հրատարակվի, շատերն իրենց ԴՆԹ մեջ որոշ աճ կզգան: Շատերը չեն գիտակցի դա, մինչև որ Անցումը տեղի կունենա: Չորրորդ Տարածքում առավելագույնս արդյունավետ գործելու համար անհրաժեշտ կլինեն ԴՆԹ ամենաքիչը 6 թելեր: Բայց նրանց գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է նաև, որ դուք հաղթահարեք վախը: Երրորդ Տարածքի ծրագրերից մեկն է` հասկանալ բջջային վախը, և երբ ամեն ինչ պարզ կդառնա, ԴՆԹ համբարձումը կսկսի իր սեփական բարեշրջումը: Մի մոռացեք, որ ԴՆԹ կոչվող ծածկագիրը, - միակ տեսանկյունն է, որը ձեզանից յուրաքանչյուրն անց է կացնում իր բոլոր վերամարմնավորումների միջով:


Կփոխվի՞ արդյոք ընտանիքի կառուցվածքը:

ԿԻՐԱԷԼ. Փոփոխություն` հնարավոր է դա շատ նուրբ է ասված: Երբ ընտանիքի առանձին անդամներ համբարձվեն նոր էներգիա, բոլորի վրայից վարագույրը ցած կընկնի: Դրա հետ մեկտեղ այն խաղերը, որոնք դուք խաղում եք ներկայում, ավարտի կբերվեն:

Ներկայումս ընտանիքի ամեն մի անդամ իր դերն ունի: Օրինակ, հայրը` այսպես ասած, “ընտանիքի կերակրողն է”, իսկ, ասենք, ամենակրտսեր զավակը կարող է լինել ոչ արդյունավետ և պաշտպանության ու խորհրդի կարիքն ունենալ մնացած բոլորից ավելի շատ: Համբարձման ընթացքում բոլոր կանոնները կդադարեն գործել: Ընտանիքի ամենավերջին անդամը, հնարավոր է, կդառնա նա, ով ուղերձ կստանա` օգնել ընտանիքի համատեղ առաջընթացին:

Այնպես ինչպես համբարձվող էակների մեծամասնությունը համարվում է հավասարակշռված իր տղամարդկային/կանացի էության մեջ, ընտանիքը կկարողանա կոլեկտիվ պատասխանատվություն կրել իր յուրաքանչյուր անդամի մեջ միասնության զգացումի արթնացման համար: Ընտանիքի անդամները ստիպված չեն լինի բարեշրջվել ինքնուրույն: Եթե որևէ մեկը հետ է մնացել, մյուս բոլոր անդամները կմիավորեն իրենց էներգիաները, բոլորին համատեղելի մակարդակ բարձրացնելու համար:

Ձեր հոգևոր ընտանիքը (չխառնել Երրորդ Տարածքի ընտանիքի հետ) այդ պահին ձեզ համար ավելի իրական կդառնա: Տարօրինակ չի լինի գիտակցել այն, որ, ասենք, ձեր փոքր եղբայրը ձեր անցյալ կյանքում ձեր մայրն է եղել: Սկզբում դա կարող է ձեզ շփոթմունքի բերել, բայց ամեն ինչ կբացահայտվի, երբ դուք իմանաք դրա պատճառների մասին:


Ինչպե՞ս կփոխվի ամուսնությունը:

ԿԻՐԱԷԼ. Փաստաթղթեր և արարողություններ չեն լինի, և փոխհարաբերություններին վերաբերվող հարցերը կհիմնվեն Ճշմարտության, Վստահելու և Կրքի Եռամիասնության վրա: Ոչ մի այլ օրենքներ չեն ղեկավարի ամուսնական միասնությունը: Դուք կլինեք միասին, քանի երկուսդ էլ ձեր կապը նույնացնում եք աճի հետ: Եթե դա պետք է ավարտվի, ոչ մի պաշտոնական ամփոփիչ արարողություններ անհրաժեշտ չեն լինի, քանզի աճը կշարունակի զարգանալ այլ իրականության մեջ: Կհամարվի, որ ամուսնացող զույգն, ըստ էության, ընտրել է մի համատեղ ճամփորդություն, և այդ իմաստով, նրանց բարեմաղթում են այլ մակարդակի վրա և համարում են, որ նրանք գտնվում են սիրո երանության մեջ:


Ի՞նչ կփոխվի ծնողների և երեխաների փոխհարաբերություններում:

ԿԻՐԱԷԼ. Նույնիսկ այժմ արդեն ավելի ակնհայտ է դառնում, որ երեխաներն ավելի մեծ ներդրումներ են կատարում, քան համարվում էր նախկինում: Ես հիշեցնում եմ ծնողներին, որ նրանք չթերագնահատեն այդ կրտսեր մարդկության հնարավորությունները: Վերաբերվեք նրանց որպես խրատատու-հոգիներ, և նրանց պատասխան զգացմունքները կզարմացնեն բոլորին: Առանց բացառության բոլոր նորածիններն ունեն Անցման յուրահատուկ հասկացում, և լավ գիտեն, թե ինչ կապ ունեն իրենք նոր էներգիայի հետ: Հոգացեք այն մասին, որ չխանգարեք նրանց աճին և միայն ԼՍԵՔ:


Կպահպանվե՞ն արդյոք ծնողների մոտ դաստիարակչական և խնամակալական ֆունկցիաները նորածին երեխաների նկատմամբ:

ԿԻՐԱԷԼ. Այնպես ինչպես այդ նոր իրականությունը դեռևս մնում է որպես սիրո մասին հուշերի ճամփորդություն, երեխան նշանակալի դեր է խաղալու երիտասարդության դաստիարակման հին դպրոցի ամբողջականորեն վերակազմավորման մեջ: Երեխաներն այլևս չեն արձագանքելու անցյալի վախի վրա հիմնված ուսմունքներին: Այդ պատճառով մեծերը ստիպված կլինեն նոր էներգիաներ փնտրել նրանց դաստիարակելու համար: Իսկ ավելի ճիշտ, վերհիշել իրենց այն էներգիաները, որոնք երկար ժամանակվա ընթացքում չկիրառված են մնացել: Դաստիարակման այդ դասը փորձություն կլինի թե ծնողների, և թե երեխաների համար: Եթե դուք սովորեք շփվել սիրով արդեն հիմա, փորձությունը բավականին հարթ կընթանա:

Ծննդաբերությունը Չորրորդ Տարածքում կանցնի առանց ցավի: Դուք ինքներդ կընտրեք, թե ընթացքում ինչ ապրումներ եք ցանկանում ունենալ: Տարբերությունն այսօրվա և Անցումից հետո ծննդաբերությունների միջև` հոգին գիտակցելու հստակությունն է: Ինչպես նախկինում, կլինի սեր և համատեղ մասնակցություն: Այսպիսով, մի մոռացեք, որ պատասխանը միշտ կլինի սերը:


Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ ասել է “Անցման երեխաներ”:

ԿԻՐԱԷԼ. Անցման երեխաները սկսեցին մարմնավորվել և Երկրային ոլորտ թափանցել մոտավորապես 1987 թ. Ներդաշնակային Զուգամերձության ժամանակներում: Նրանցից յուրաքանչյուրը հատուկ նվեր է բերում Մայր Երկրի էությանը: Բացի այդ, եթե ձեզ բախտ է վիճակվել այս ժամանակահատվածում ծնող դառնալ, համոզված եղեք, որ դուք հոգ եք տանում նոր հազարմյակի յուրահատուկ մի մասնիկի մասին:

Անցման երեխաներին կարելի է համարել կարգավորողներ ի շնորհիվ նրանց բերած պատկառելի գիտելիքների, որոնք կարող են համապատասխանել Չորրորդ Տարածքին նույնիսկ մինչև Անցմնան գալուստը: Որքան Անցմանն ավելի մոտ են ընտրում մարմնավորվել երեխաները, այնքան ավելի խորը գիտելիքներ են նրանք բերում իրենց հետ: Ձեզ լրիվ հաշիվ տվեք, որ նրանք յուրահատուկ վերաբերմունք են պահանջում: Հաճախ նրանք ավելի տարիքով կթվան, քան իրենց ծնողները, և դա այն պատճառով, որ նրանք հենց այդպիսին էլ կան:


Ի՞նչ դիրք կգրավի Կիրաէլը մարդկանց կրթության մեջ` Անցումից հետո:

ԿԻՐԱԷԼ. Ես ոչ մի որոշակի դիրք չունեմ, այնպես ինչպես մինչև Անցումն սկսվելը Մեծ Վարպետի իրականություն հաստատելու իմ պարտականություններն արդեն ավարտված կլինեն: Ես, իհարկե, կհետևեմ նրանց գործունեությանը, ովքեր փոխներգործել են իմ էության հետ, և քանի որ ես նրանց համար միշտ յուրահատուկ տեղ կպահպանեմ իմ էության մեջ, նրանք միշտ էլ կարող են իմ ուղերձները ստանալ: Իսկ քանի որ նոր իրականության հետ խոսելու համար հոգեմիջնորդի անհրաժեշտություն այլևս չի լինի, ես շատ ավելի մեծ հնարավորություններ կունենամ փոխներգործության համար:

Sambitbaba
26.01.2013, 23:38
Հարցեր և պատասխաններ – 2


Ի՞նչ փոփոխություններ կկրի դպրոցի ուսուցչի դերը:

ԿԻՐԱԷԼ. Արմատական: Եկեք դիտենք, թե ինչ է տեղի ունենում հիմա: Մեծամասնությամբ ուսուցիչներն այսօր երեխաներին ղեկավարելու հարցում ավելի շատ բան են անում, քան ծնողները: Դա կփոխվի, այն իմաստով, որ այդ երկու դերերը բացարձակ տարբեր արտահայտում կունենան: Դասատուն, փաստորեն, իր ձեռքը կվերցնի ուսուցումը: Նրանք, ովքեր կգան ուսուցչի մոտ, իրոք որ կուզենան առաջ շարժվել, ի տարբերություն նրա, ինչ տեղի է ունենում այժմ, երբ ցանկացողներին ստիպում են շարժվել միևնույն արագությամբ, ինչ բոլորը:

Ուսուցումը մոտավորապես այսպիսին կլինի: Դուք կխնդրեք Վարպետներին, օրինակ, Վարպետ Հիսուսին, տալ ձեզ տեղեկություններ, և կհամախմբվեք մարկանց մի խմբի հետ, որպեսզի կիսվեք ձեր ստացած տեղեկություններով: Հետո կվերադառնաք Վարպետների մոտ այլ տեղեկությունների հետևից: Ուսուցման հիանալի օրինակ է, երբ մարդիկ ձեռքերը դնում են ծառի բնին, որպեսզի շփվեն նրա հետ, քանզի, ինչպես և դուք, ծառն էլ Աստծո արարումն է: Ծառերն այստեղ են գտնվում երկար-երկար տարիներ և լցված են իմաստությամբ: Անհրաժեշտ կլինի ուղղակի հասկանալ, թե ինչպես լսել նրանց:


Կրթությունը կապ կունենա՞ միասնականության փորձի հետ:

ԿԻՐԱԷԼ. Այն կապնված կլինի դեպի Աստվածային “Ես”-ը վերադարձի հետ: Սքանչելի՛ է: Միայն նրանք, ովքեր ի վիճակի են տալ, իրոք կցանկանան անցնել փորձության այդ ձևի միջով: Ճշմարտությունը կարելի է մեկնաբանել որպես բարեշրջում դեպի հստակ միասնականություն:


Ինչպե՞ս կփոխվեն կառավարությունն ու հասարակությունը:

ԿԻՐԱԷԼ. Կառավարական կազմությունը կփոխվի արմատականորեն այն իմաստով, որ կվերադառնա ըմբռնմանը, որ իրականությունը` սերն է, այլ ոչ թե վախը: Իշխանություն չի լինի, քանզի դա ոչ մի կապ չունի կառավարման հետ: Դա կապնված է հոգևորի մեջ կյանքի հետ:

Հավայացիները, Բնիկ Ամերիկացիները, և այլ ռասաներ մեծամասնությամբ գտնվում էին իրենց սրտի կառավարման ներքո: Նրանց միակ սկզբունքն էր իրենց սիրտը հասկանալը: Առաջնորդները հանձն էին առնում տվողի և բուժողի դերը, երբեք ու ոչինչ չընդունելով առանց պատճառաբանությունների: Սնունդով ապահովելու արվեստը մի ոլորտ էր, որտեղ նրանք ցուցաբերում էին իրենց այդ ունակություններն ամենից լավ: Երբեք ոչինչ չէին վերցնում բնությունից առանց թույլտվության, քանզի հենց այդպես էին նրանք տեսնում բարեշրջման համատեղ ձեռքբերումներն այդ ոսկե տարածության համար:


Կսկսե՞ն արդյոք բուժողներն իրականացնել չորս մարմինների ապաքինումը:

ԿԻՐԱԷԼ. Ապաքինումն Անցումից հետո ըստ էության այլ իրականություն ձեռք կբերի: Չնայած դեռևս կպահպանվի չորս մարմինները կարգավորելու անհրաժեշտությունը, ապաքինելու արվեստն ինքը կփոխվի: Հստակ պատկերացրեք ձեզ, որ Երրորդ Տարածքի ապաքինողները միշտ կհարգվեն, քանզի երբ իրոք տեղի կունենա Անցումը, նրանք կլինեն միակը, ովքեր կպահեն էներգիայի բաց հոսքն այնպես, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել նույնիսկ ամենափոքրիկ բաժանում, որը կարող է ծագել Անցման ընթացքում: Անցումից հետո նրանց էությունը կանցնի նույնիսկ ավելի բարձր մակարդակներ, և նրանց սիրո մեծ մասը կծախսվի հորիզոնական ուժերի կարգավորման վրա:


Զգացմունքային մարմնի ապաքինման ժամանակ, սիրո ճառագայթող էներգիան թույլ կտա՞ արդյոք մարդկանց ներթափանցել իրենց փորձի էության մեջ այնպես, որպեսզի նրանք կարողանան ապաքինել իրենց զգացմունքի այն մասը, որը գտնվում է վախի մեջ:

ԿԻՐԱԷԼ. Այո՛: Մենք խթանում ենք ձեզ այդքան շատ աշխատել ձեր զգացմունքային մարմնի հետ, որովհետև, երբ դուք հայտնվեք Չորրորդ Տարածքում, զգացմունքները կդառնան մեկն այն բաներից, որոնց հետ ձեզ դուր կգա խաղալ: Հենց այդ պատճառով մենք ջանադիր աշխատում ենք, որպեսզի բոլորին բարձրացնենք անհրաժեշտ մակարդակի վրա: Հիանալի՛ է:


Ի՞նչ կարող եք ասել ապագա առաջնորդների մասին:

ԿԻՐԱԷԼ. Կրկին, առաջնորդներ չեն լինի: Սակայն դուք կլսեք ձեր հաղորդատուներին, չհամարելով, որ նրանք ձեզանից ավելի բարձր են: Դուք կընդունեք, որ նրանք, ովքեր ձեր միջոցով հաղորդատվություն են անց կացնում, ընտրել են օգնություն ցուցաբերելու որոշակի ձև ընդամենը: Բոլոր ձայնագրությունները պահպանվելու են, այդ պատճառով նրանք, ովքեր անց են կացնում այդ հաղորդատվությունները, կդառնան տեղի ունեցող ամեն ինչի հավաքողները: Այդպիսով, որոշակի դեր նրանք կխաղան, բայց ոչ ստորակարգային: Երրորդ Տարածքի տեսանկյունից կթվա, թե նրանք ավելի բարձր վիճակներ են համբարձվել, բայց դա այդպես չէ: Չորրորդ Տարածքում կարգերի բաժանում չկա:


Իսկ կլինի՞ պետությունների բաժանում:

ԿԻՐԱԷԼ. Գոյություն չի ունենա ոչ մի իրական կամ երևակայական սահման: Բարեշրջման ճանապարհով առաջ գնացող բոլոր էությունները կհամարվեն Համենայն “Ես Եմ”-ին ծառայող միասնական ամբողջականություն:

Սերը օրենք կդառնա՞:

ԿԻՐԱԷԼ. Օրենքը` դա սահմանված մի բան է, որպեսզի երաշխավորվի, որ համառություն ցուցաբերող ուժերը կպատժվեն աճն ընտրելու իրենց անկարողության համար: Երբ ոչ ոք այլևս նման ընտրություններ չկատարի, օրենքի անհրաժեշտություն էլ չի լինի: Կգերիշխի սերը:

Sambitbaba
27.01.2013, 23:14
Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

ՀԵՂԻՆԱԿԻ ԱՄՓՈՓԻՉ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Ահա և դուք ստացաք դա: Այնքա՜ն շատ հնարավորություններ են ձեր առջև ծավալվում: Կարժանանա՞ արդյոք այս աշխատությունը մանրազնին ուսումնասիրության: Ես ազնվորեն խնդրում եմ, որ այդպես լինի: Կհաջողվի՞ արդյոք ուրիշներին էլ ավելի շատ պարզություն ներդնել փոփոխությունների այս ժամանակաշրջանի մեջ: Ես, իհարկե, այդ մասին բացասականորեն մտածել չեմ կարող:

Երբ մոտ ութ տարի առաջ (1988-1990) բացվել էր այս տեղեկությունների մեծ մասը, նրա մասին, հիմնականում, ասում էին. “Կարող է պատահել”, - կամ, ինչպես ոմանք կասեին. “Կարծում եմ, դա կարող է տեղի ունենալ”: Թերահավատները կասկածների տարափ են թափում` հիմնականում, հավանաբար, այն հույսով, որ այդ տեղեկություններն ընդամենն աշխարհի անտեսանելի ուժերի ոչ բանական վարմունքային ձևանմուշներ են:

Բայց և այնպես, սկսած այն օրվանից ես ստիպված եմ անընդհատ պատասխան տալ հետևյալ հարցին. “Ե՞րբ այդ տեղի կունենա: Կահու, ասա մեզ ճիշտ օրը, որպեսզի մենք կարողանանք սողոսկել վերմակի տակ ու թաքնվել այդ ուժերից”: Մեծամասնությունը վկայակոչում է խավարի երեք օրը, և այնուհանդերձ, իմ համեստ կարծիքով, երբ տեղի ունենա այդ առանձնահատուկ իրադարձությունը, դա կլինի իրականության կարճատև առկայծում ընդամենը: Իսկական Անցումն արդեն սկսվել է, չնայած շատ քչերը պատկերացում ունեն փոփոխությունների սպասվող դրսևորումների մասին:

Որքան որ ես կարող եմ համարել, այդ ենթադրյալ օրը պետք է գա ճիշտ համապատասխան նրա, ինչը ես սկսել եմ ճանաչել որպես ժամանակի հաշվարկի սկիզբ: Կիրաէլը պարզորեն ասաց, որ այդ ամենաերանելի Անցումը Գիտակցության մեջ տեղի կունենա, երբ մարդկությունն ամբողջովին ընդունի այն փաստը, որ իրականում ինքը կարող է կառավարել Տիեզերքում իր անկյունը, իր մտքի ամբողջ ուժը գործի դնելով ամենօրյա փորձությունների մեջ: Պարզորեն ասած, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ “Մենք, Մարդիկ”, կդադարենք հավատալ, որ դատապարտված ենք գտնվել “ընտրյալների” հսկողության տակ, և մեր սեփական կյանքի ծավալման ամբողջ պատասխանատվությունը կվերցնենք մեզ վրա: Դա գիտակցված մտքի իսկական վիճակն է, որն ամբողջովին կիրառվել է վաղեմի ժամանակներում, օրինակ, հին Լեմուրիայում:

Sambitbaba
29.01.2013, 01:37
Մեծ Անցումն իմ մեջ

Այս գիրքը դեռ չի էլ ավարտվել, բայց արդեն բառացիորեն փոխել է իմ հայացքները կյանքի ամբողջականության վերաբերյալ: Իրականում, այն օգնեց ինձ լիիրավ վստահություն ձեռք բերել, որ նույնիսկ նախքան նրա ավարտվելը, աշխարհընկալման հաստատուն տեղաշարժեր են կատարվում: Ես սկսեցի դիտել կյանքը որպես իր սցենարն ունեցող ծավալուն մի արկած, որը երբեք չի ավատրվի: Գրելու ընթացքում ես նկատեցի, որ կարող եմ նախապատրաստվել անխուսափելիին, ուղղակի ապրելով կյանքս այն սկզբունքին համաձայն, որ ամեն ինչ ենթարկված է իմ մտքերին, և որ քանի գործում է մտքերի փոխանցումը, ես միշտ պատրաստ կլինեմ ամենին, ինչ էլ որ տեղի ունենա:

Իհարկե, բարեկամներս, ես կարող էի վախ էլ գտնել, եթե փնտրեի այն: Ամեն ինչում կարող էր գերակշռել քաոսը, և եթե ես մի պահ կորցնեի զգոնությունս, այն ուղղակի ամեն կողմից կշրջապատեր ինձ: Ըստ էության, ես ինքս էլ ուսումնասիրում էի այս էջերը, որոնք որ օգնում էի գրել, և որքան ավելի խորն էի ուսումնասիրում, այնքան ավելի հստակություն էի ձեռք բերում վերաբերյալ նրա, որ ամենն, ինչի մասին ես մտածում եմ, կարող է դրսևորվել և, ամենայն հավանականությամբ, կդրսևորվի: Այդ տեսակետով, ի՞նչ ընտրություն էր մնում ինձ: Ես ստիպված եղա սկսել ապրել իմ կյանքն այնպես, կարծես թե ես այդ հսկայական ծրագրի համար մեծ կարևորություն եմ ներկայացնում: Ես սկսեցի նկատել, որ ամեն ինչ գտնվում է իմ ձեռքերում, և որքան ավելի էր ինձ գրավում այդ գաղափարը, այնքան ավելի էր ծավալվում կյանքս:

Սակայն ես դեռևս մտածում էի. կարո՞ղ է արդյոք կյանքն էլ նույնպիսի հասարակ մի բան լինել, որքան իմ որոշումը, թե ինչի մասին ես մտածեմ: Այդպիսի հայացքն այնքան տարօրինակ էր թվում համեմատ նրա, ինչ ցույց էր տալիս պատմությունը: Լրիվ անհավանական էր թվում մտածել, որ ես պետք է նստեմ անգործ ու սպասեմ աղետին, որը պետք է կուլ տա աշխարհը:

Պարտավո՞ր էի արդյոք սպասողական դիրք գրավել, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է արձագանքում մնացած հոգևոր միասնությունը: Թե՞ այդ սպասումն ուղղակի անիմաստ մի բան կլիներ, և իմ արածից ոչինչ, միևնույն է, չէր փոխի աշխարհը դեպի լավը: Իմ պատասխանն էր կտրական “ոչ”, և հենց դա, բարեկամներս, հարկադրեց ինձ գնալ այդ կատարյալ նոր ճանապարհով` իմ կյանքի պատասխանատվությունը վերցնել ինձ վրա: Գիտեք, որքան ավելի շատ եք ջնջում ձեր բացասական մտքերը, այնքան ավելի շատ են նրանք փոխարինվում դրականներով: Այս նոր աշխարհում դուք լցնում եք ձեր մտքերը նրանով, ինչ ցանկանում եք դուք, այլ ոչ թե նրանով, ինչ ցանկանում են ձեզ համար ուրիշները: Եվ դա, բարեկամներս, իմ առաջին ծանոթությունն էր այդ հավերժ շարժվող էներգիայի հետ:

Աշխարհի Վերջ, քաոս, հավերժական տանջանքներ` այս բառերը զերծվեցին իմ բառապաշարից: Եվ նրանց փոխարինեց վեհության, աշխարհի անվերջության հրաշքը, և կատարյալ նոր ձգտումը` հասկանալ “Կյանք” անունը կրող այդ ճամփորդությունը: Ես այնքան սիրահարվեցի իմ այդ բացահայտած նոր տարածքի թրթիռին, որ ուրիշ ոչինչ այլևս նշանակություն չուներ ինձ համար: Ես այնքան էի հմայված դրսևորվող պոտենցիալ հնարավորություններով, որ ինձ համար անսպասելիորեն սկսեցի նախապատրաստվել ոչ թե Գիտակցության մեջ Մեծ Անցմանը Երկրային ոլորտի համար, այլ անմիջականորեն այն փոխակերպմանը, որը որ կարող էի զգալ: Եվ այն սկսվեց խորը ներսումս ու բերեց դեպի այնպիսի միստիկական դրսևորումների, որոնց մասին անցյալում ես երազել կարող էի միայն: Իսկ այժմ, թվում էր, ես հնարավորություն եմ ստացել հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու շարժվել առաջ, ասես թե ամբողջ աշխարհը, ինչպիսին ես այն գիտեի, պատրաստ էր փոխակերպվել մի ինչ-որ բանի, ինչը ես կկարողանայի սկսել հսկել: Ինչպիսի՜ սքանչելի միտք:

Ասում են, որ երբ սկսում ես պատկերացնել, որ դու քո գոյատևման արարիչն ես, քո սեփական հոգում, ըստ էության, հանգիստ է սփռվում: Հենց այդպես էր, որ կար: Ես սկսեցի հասկանալ, որ իմ կյանքը նույնքան կարևոր է, որքան յուրաքանչյուր այլ կյանք, և, փաստորեն, պետք է ընդունեմ գլուխս մտած այն միտքը, որ ես կարող էի քիչ ավելի մեծ կարևորություն տալ ինքս ինձ: Տես, որ ամեն դեպքում, առանց քո սեփական կյանքի ոչինչ իրականում նշանակություն չունի, այդպես չէ՞: Իմ սրտի խորքում ես գիտեի, որ եթե ես պատրաստվում եմ այդ Մեծ Անցման մասնիկը դառնալ, ես պետք է նախապատրաստվեմ այնքան լավ, որ ոչ մի դետալ բաց չթողնեմ: Այդպիսով, նույնիսկ ընդունելով, որ աննշան է հնարավորությունն այն բանի, որ այդ ամենը երջանիկ իրականություն լինի, - այնուհանդերձ ես կսկսեի ավելի լավ ապրել:

Այդ դիրքորոշմամբ ես իրոք սկսեցի փնտրել միջոցներ, թե ինչպես նախապատրաստվեմ Անցմանը: Ես սկսեցի ուսումնասիրել այլ աշխարհների գոյության հնարավորությունը: Եվ այդ որոնումների մեջ ի հայտ բերեցի մի աշխարհ, որի գոյության մասին երբեք չեմ իմացել: Այստեղ, այս մոլորակի վրա, ես կարող էի ունենալ այնպիսի կյանք միայն, որը կարող էի ճանաչել: Բայց դրանից բացի, գոյություն ուներ այնքան մոռացված մի իրականություն, որ ինձ պետք չէին ոչ թռչող ափսեներ և ոչ էլ ինչ-որ կախարդական արարածներ, որպեսզի բորբոքեն իմ արդեն իսկ կրքով լի միտքը: Ինչ էր ինձ իրոք պետք` պատրաստակամություն, - ազատ արձակել զգացմունքներս իմ շուջբոլորը բացվող աշխարհին ընդառաջ, քանզի այնտեղ ես նորից ինձ զգում էի կենդանի:

Sambitbaba
29.01.2013, 02:31
Աստված իմ, անցման փորձ ես արդեն ունեմ

Այդպես, հիմա արդեն երկար տարիներ, ես դիտում եմ ոչ որպես հանդիսատես, այլ ավելի որպես մասնակից, թե ինչպես է աշխարհն, իրոք, անցնում գիտակցական մտածողության մի մակարդակից մյուսը: Այդ պրոցեսը երբեք կանգ չի առնում: Այն պահին, երբ ես հասնում եմ որոշակի բարձրության, ես հայտնաբերում եմ, որ դա` աստիճան է դեպի հաջորդ արթնացում: Մտքի արթնացման անվերջանալի ընթացքի մեջ ես իրոք համարում եմ, որ կյանքն արժանի է նրան, որպեսզի այն ապրես:

Իր “Սիզիփոսի առասպելը” էսսեն Ալբեր Կամյուն սկսում է հետևյալ պնդումով. “Կա միայն մեկ փիլիսոփայական խնդիր, և դա ինքնասպանությունն է”: Կամյուն խոսում է աստվածների զայրույթը բերած Սիզիփոս անունով մարդու մասին, ում նախասահմանված էր մի ամբողջ հավերժություն հսկայական քարակտորը քարշ տալ մինչև սարի գագաթը, և երբ գագաթին մի երկու քայլ էր մնում ընդամենը, քարը գլորվում էր ցած, և Սիզիփոսը ստիպված էր ամեն ինչ նորից սկսել: Չնայած նրա կյանքը երբեք չէր փոխվում, նա իր ճակատագիրն ավելի լավ էր համարում, քան միտքը մահվան մասին: Հետևաբար, Կամյուի էսսեն քննարկում է հարցը. արժէ՞ արդյոք ապրել:

Այնուհետև Կամյուն շարունակել է. “Ունի՞ արդյոք աշխարհը երեք տարածքներ, կամ ղեկավարվու՞մ է արդյոք գիտակցությունը իննը կամ տասներկու կատեգորիաներով, - երկրորդական հարց է: Քանզի ամեն ինչ սկսվում է գիտակցությամբ, և ոչինչ նրանից բացի նշանակություն չունի”, - քանի դեռ Մենք, Մարդիկ, չենք համոզվել, որ կյանքն արժանի է նրան, որպեսզի այն ապրես: Իրականում, դա կյանք է` ընկույզի կճեպի մեջ: Միայն եթե բարեշրջումը մեզ մարտահրավեր է նետում, և մենք այն ընդունում ենք, - մենք կշարունակենք վերամշակել դետալները, արժանի դարձնելով այս կյանքը:

Sambitbaba
29.01.2013, 04:29
Մեծ Անցումը` ձեր մեջ է

Այս աշխատանքը նախատեսված է նրա համար, որ մարտակոչ նետի մտածելու ընդունակներին: Այն գրել է Վարպետ Ուղեվարը, ում էներգիան գոյատևում է լրիվ այլ տարածքային կյանքի համակարգում: Հնարավոր է, օգտակար կլինի հիշել, որ դուք հենց նոր կարդացիք մի աշխատանք, որը գրված է հասկացման յոթ տարբեր մակարդակներում: Գործնականորեն բոլորը սկզբում կընկալեն այն իրենց սեփական մակարդակի վրա, ինչը, ամենայն հավանականությամբ, վիճաբանությունների առիթ կհանդիսանա: Դրա համար ես միշտ երախտապարտ եմ:

Որպես այս աշխատության ընթերցող, դուք կարող եք ապրել հիացմունք, զայրույթ, վախ, կամ նույնիսկ ավելի համապատասխան զգացմունքներ` որ ամբողջ այդ այսպես կոչված իրականությունն ինչ-ինչ պատճառներով սկսում է հասկանալի դառնալ: Ինչ էլ որ դուք զգաք, ուղղակի շարունակեք հիշել, որ դուք արդեն սլանում եք դեպի հասկացման այդ կատարյալ նոր միջոցը: Սկսած Արիստոտելի, հետո Նյուտոնի ժամանակներից և նույնիսկ Այնշտայնի աշխատություններում նկատառվում է, որ Տիեզերքի մասին պատկերացումների ամեն նոր ճանապարհ ենթակա է փոփոխման:

Այդ տեսություններից մեկը, որոնց վրա աշխատում է գիտական աշխարհը, - կապված է այսպես ասած լարերի տեսության հետ: Ոչ մասնագետի լեզվով ասած, գիտնականները փորձում են ապացուցել լույսի մասնիկների մեջ մի ինչ-որ բանի գոյությունը, ինչն, իրականում, միացնում է հսկայականն ու անվերջը, օրինակ, աստղերը, անվերջանալի փոքրի հետ, ներառյալ մարդու մարմնի ատոմները, և սրանց միջև ընկած ամեն ինչ:

Տարբերությունն այն է, որ հիմա կան այլընտրական տարածքներից եկած Լույսի էություններ, ովքեր կիսվում են մեզ հետ “խորիմաստ տեղեկություններով”: Չի կարելի ասել, թե մենք բառացիորեն ասած, թռիչքի մեջ յուրացնում ենք դրանք, սակայն դանդաղ, բայց անշուշտ, ուժ ենք հավաքում, որպեսզի կասկածի տակ առնենք այն “իրականությունները”, որոնք հավերժացրել են մեր բարեշրջումը: Այս տարիների ընթացքում ոչ ինձ, ոչ էլ ավելի ու ավելի շատացող Լույսի աշխատավորներին չի դադարում զարմացնել, որ այն, ինչի մասին Կիրաէլն ասում էր մի քանի տարի առաջ, գիտական միասնության կողմից ինչ-որ մոգական կերպով մասսաներին է հասցվում որպես կատարյալ նոր հայտնաբերություն:

Ամբողջ սրտից շնորհակալ եմ ձեզ այն բանի համար, որ դուք բացում եք ձեր հոգին այն անվերջանալի հնարավորություններին ընդառաջ, որոնք առաջարկում է այս աշխատությունը: Ես գիտեմ, որ դա իրականում իմ գործը չէ, բայց և այնպես, ես առաջարկում եմ չտալ այս գիրքը ձեր ընկերոջը: Համոզված եմ, որ ավելի լավ է այն դնել գրադարակի վրա և սպասել նորից այն ձեր ձեռքը վերցնելու անհաղթահարելի ցանկությանը: Ես ասում եմ սա այն մարդկանց հետ շփման իմ փորձի հիման վրա, ովքեր կարդացել են գիրքն ու տվել են մեկին կարդալու, և մինչև այժմ փորձում են հետ ստանալ իրենց օրինակը:

Այս տարիների ընթացքում ինձ մոտեցել են մարդիկ, որպեսզի ես ստորագրեմ “Կիրաէլ. Մեծ Անցում” գրքի առաջին տպագրության օրինակը, որը բառացիորեն մաս-մաս էր լինում: Ես առաջարկել եմ փոխել այն նոր օրինակով, բայց նրանք հրաժարվել են: Նրանք, հավանաբար, զգում էին կապը, որն առաջարկում էր նրանց այդ գիրքն ընտրության վերաբերյալ: Նրանք վստահում էին այդ գրքին:

Ինչու եմ ես պատմում ձեզ այդ մասի՞ն: Որովհետև ես, ազնվորեն ասած, հավատում եմ դրան: Ես ամուր հավատ ունեմ, որ “միտքը” կարող է փոխել և կփոխի գոյության ընթացքը:

Իմ ճամփորդության մեջ ես գիտեմ, որ ժամանակի մի պահի մենք բոլորս էլ այս կամ այն կերպ խոսելու ենք Լույսի աներևույթ ուժերի, կամ ուղեվարների հետ, ինչպես ոմանք կոչում են նրանց: Այնպես է պատահել, որ իմ ճամփորդության մեջ դա տեղի է ունենում ներկայումս: Վայելեք, հիացեք, հարցրեք և, բացի այդ, անընդհատ պատրաստ եղեք ամենահզոր և վերափոխիչ արկածին, որը մեզ, որպես մարդկանց, երբևիցէ վիճակվել է ապրել, գիտակցության մի մակարդակից դեպի մյուսն Անցման ընթացքում:

Ուղղակի, հնարավոր է, որ դա “Մեծ Անցումն” է:

Բարեկամներս, ես աղոթում եմ, որ դուք բոլորդ վայելեք ձեր Մեծ Անցումը նույնքան խորը, որքան ես վայելում եմ իմը:


Կահու Ֆրեդ Սթերլինգ
25.03.2005
Հոնոլուլու, Հավայիի