PDA

Դիտել ողջ տարբերակը : Բնութագրիր նկարով

dvgray
15.09.2012, 17:57
ժամանց
փորձենք բնութագրել ներբեռնված նկարիների հերոսներին:

ինչպիսի՞ն է նա, ի՞նչ հույզեր ու զգացմունքներ, մտքեր կգտնեք նրա մոտ :)
և այսպես
պատկեր առաջին

54587

Ambrosine
16.09.2012, 18:42
ժամանց
փորձենք բնութագրել ներբեռնված նկարիների հերոսներին:

ինչպիսի՞ն է նա, ի՞նչ հույզեր ու զգացմունքներ, մտքեր կգտնեք նրա մոտ :)
և այսպես
պատկեր առաջին

54587

Դվ, պարզաբանող հարց. փորձենք գտնել ու տեղադրել նկար, որը կփոխանցի մեր հույզե՞րը: Իսկ յուրաքանչյուրը ազա՞տ է նկար դնելու, որ մյուսները հույզեր նկարագրող նկար դնեն, կամ եթե ոչ, ո՞վ է որոշում, թե ով է հաջորդ նկար դնողը:

Ուլուանա
16.09.2012, 19:09
Դվ, պարզաբանող հարց. փորձենք գտնել ու տեղադրել նկար, որը կփոխանցի մեր հույզե՞րը: Իսկ յուրաքանչյուրը ազա՞տ է նկար դնելու, որ մյուսները հույզեր նկարագրող նկար դնեն, կամ եթե ոչ, ո՞վ է որոշում, թե ով է հաջորդ նկար դնողը:
Դիվիի գրածից ես հասկացա էն, որ մենք պիտի բնութագրենք տվյալ նկարի մարդուն՝ նշելով նրա հույզերը, մտքերը և այլն, ոչ թե մեր հույզերն արտահայտող նկար դնենք։ Ու երևի ամեն նկարագրող պիտի նաև իր կողմից մի ուրիշ նկար դնի, որ ուրիշները բնութագրեն։ Համենայնդեպս, ֆորումում ընդունված ձևաչափը դա է ու ժամանցային թեմաներում սովորաբար էդպես է լինում։ Բայց ամեն դեպքում թող dvgray–ը հաստատի կամ ժխտի։

Մեկ էլ մի հարց. իսկ նկարի հետ կապված սահմանափակումներ չկա՞ն։ Ասենք, որ մարդ իրավունք չունի իր նկարը դնելու կամ հայտնի մարդկանց նկարներ դնելու։ Առնվազն առաջին սահմանափակումը, կարծում եմ, անհրաժեշտ է։

Հ.Գ. Դիվ, բայց կարո՞ղ ա էս քո նկարն ա :D։ Դե, դու կարող ես քեզ նման շռայլություն թույլ տալ. մեկ ա, քեզ ոչ ոք չի տեսել :))։

dvgray
16.09.2012, 22:25
ես ճիշտ ասած առաջին անգամ ես սենց թեմայում "ակտիվանում": ու հավանաբար Ուլուանայի ասածով թող լինի, մի բան էլ ավելացնեմ, որ կարելի է ինչ նկար ուզում եք դնեք, ու մենք նկարագրենք այդ պահի, այդ ակընթարթին այդ նկարի հերոսին: հետաքրքիր է հենց պահը, քանի որ նկարում ֆիքսվում է հենց պահը:

Հ.,Գ. Ուլուանա, լավ միտք տվիր ինձ... շատ հետքրքիր կլինի իմ նկարը մի ոօ ներս սղացնեմ, ու տեսնեմ թե ոնց եմ հասկացվում արտաքիր աշխարհում... :)
իսկ առայժմ դրել եմ նկար, որը հանդիպել է ինձ թերթում: շատ արտահայտիչ դեմք է երևացել ինձ: :)

Arpine
16.09.2012, 22:56

Մեկ հարց. դուք նկարի համար կոնկրետ պատասխան ունե՞ք…

Ֆոտոն
16.09.2012, 23:00
Կներեք, որ ոչ թե խաղում եմ, այլ խաղի մասին կարծիք ասում: Թրեյնինգներից մեկի ժամանակ մեզ երկու նկար ցույց տվին, որ փորձենք էդ մարդկանց մասնագիտությունը կռահել: Պազվեց, որ ոչ մեկս էլ ճիշտ չենք կռահում: Էդ թրեյնինգի իմաստն էն էր, որ պետք չի կարծիք կազմել ընդամենը դեմքին նայելով:

Այսպիսով, ես դժվարանում եմ մեկնաբանել մեկի նկարով, բա որ հանկարծ մեկի հոպարին կամ ծանոթին անհարմար ձևով բնութագրենք:

Ամեն դեպքում դուք որոշեք խաղի ընթացքը, գրառումս էլ կարող եք ջնջել: :)

Arpine
16.09.2012, 23:10
ժամանց
փորձենք բնութագրել ներբեռնված նկարիների հերոսներին:

ինչպիսի՞ն է նա, ի՞նչ հույզեր ու զգացմունքներ, մտքեր կգտնեք նրա մոտ :)
և այսպես
պատկեր առաջին

54587

Փորձեմ:) Նախ ուզում եմ ասել որ այս մեթոդով հիմնականում հույզեր զգացմունքներն են կռահում, սմայլիկների սկզբունքով: Իսկ թե ինչպիսին է նա, կարծիք կազմել նրա մասին, շա՜տ քիչ տոկոսով կարելի է ճիշտ ասել:)
Ըստ իս, տղամարդը գտնվում է դրական հուզական վիճակում: Հնարավոր է հենց նոր լսած դրական լուրի, դեպքի արդյունքում:
Ու մի տեսակ կարծես դեմքին գրած լինի< Ես բարի եմ> :)):