PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս են դառնում հերոս



dvgray
14.09.2012, 04:57
ինչպե՞ս են մարդիկ դառնում հերոս: Ո՞վ է մարդուն դրաձնում հերոս: հերոս դարձնելը - դա քաղաքականությու՞ն է
կան մարդիկ որոնք հերոս են հռչակվում ու վերջ: Նրանք արդեն ծիսական անձինք են:
Իսկ կան նաև մարդիկ, որ անձնազոհաբար փրկում են մարդկանց, կատարում մարդու ուժերից վեր - վեհ մարդկային արարքներ ու ... մոռացվում: իսկ հիմնականում "հերոս" են հռչակվում լրիվ այլ մարդիկ: Միտքս է գալիս Դաստին Հոֆմանի "Հերոս" հիանալի ֆիլմը... հիանալի պատկեր է մի այնպիսի կատարյալ պրոպագանդիստական երկիր, ինչպիսին է ԱՄՆ-ը:

Շավարշ Կարապետյան: ո՞վ է հիշում հիմա իրեն, իր արարքները, ճակատագրի հեգնաքները ու իր համամարդկային, անձնազոհ ու արժանապատիվ պահվածքները:

Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը "հերոս" կոչման նկատմամբ: ու՞նի այն որևիցէ արժեք ձեր համար, թե դա մի դատարկ հնչյուն է դարձել դարերի պատմաբանական ու քաղաքական պրոպագանդիստական մուտիտների հետևանքով:
Եվ ընդանրապես ասած, ի՞նչ դերակատարում ունի "հերոսի" տիպաժը ձեր աշխարահայացքի ձևավորման վրա: Աշխարահայացք, որը ռեալ ուղենիշ է հանդիսանում ձեր հետագա քայլերի համար

Նետ
16.09.2012, 02:39
հռչակվում[/B] լրիվ այլ մարդիկ:
Գուցե էդքան էլ լավ օրինակ չէ.բայց անցած. թէ նախանցած տարում էլ Լիլիթ Հովհաննիսյանը ճանաչվեց Հ Հ լավագույն երգչուհի. բայց դե դա հո իրականության հետ կապ չունե՞ր։
Հերոսների առումով էլ. շատ դեպքերում ոչ օբյեկտիվ հերոսացվում են մարդիկ. նրանց մասին ամեն վատ կարծիք փնովվում է ու տարիների ստվարացող քողի տակ. նրանց կերպարները դառնում են իդեալական ու անքննելի։