Դիտել ողջ տարբերակը : timage.ru
ARMbrain
13.09.2012, 16:19
Puzzle ստեղծող (Puzzle Creator)
http://timage.ru/
Նորաբաց կայք (http://timage.ru/), որտեղ բոլորը կարողեն ազատ ժամանակ հավաքել puzzleներ կայքի մեջ տեղադրված նկարներով, բոլոր կայքի այցելուները նույնպես կարողեն տեղադրել իրենց իսկ նկարները և հավաքել դրանք կայքի օգնությամ, puzzleները հավաքելու համար գոյություն ունի 5 մակարդակ, հեշտից (http://timage.ru/index.php?difficulty=1) դեպի դժվար (http://timage.ru/index.php?difficulty=5)... Ուրախ ժամանց բոլորիտ ;)
Առաջարկներ
1. Թող մեկից ավելի նկարներ առաջարկի հենց համակարգը: Դա կարող է արվել պատահական (random) կերպով, կամ էլ կարող է բացվել գրադարանը, օգտագործողն ընտրի իր ուզած նկարը: Միայն մեկ նկարը ձանձրացնում է, իսկ բոլորը չեն, որ «հավես կանեն» իրենց նկարը վերբեռնեն, օգտագործեն:
2. Նկար վերբեռնելու առաջին իսկ փորձս նման արդյունք տվեց. «Սխալ: Ձեր վերբեռնած պատկերը չափազանց մեծ է! Այն պետք է լինի 300kb կամ պակաս.»: Լավ չի, թող համակարգն ինքը անհրաժեշտության դեպքում փոքրացնի, resize անի վերբեռնվող նկարը:
Թերություն.
Իմ 2-րդ փորձով վերբեռնած նկարը փոքր էր 300kb-ից (208.3kb), բայց չափերն էին 1240x930px, ինչը չէր տեղավորվում բրոուզերիս պատուհանի մեջ: Կարիք կա ծրագրային ձևով փոքրացնելու փիքսելները, որպեսզի Puzzle հավաքողը չտանջվի պատկերն էս կողմ-էն կողմ բրդելով: Պետք է ընտրել ինչ-որ մաքսիմալ չափ, որը հարմար է բոլոր տարածված էկրանների համար ու resize անել էդ չափի:
ARMbrain
15.09.2012, 14:35
Կայքում (http://timage.ru/) կատարվել են մի շարք փոփոխություններ, հերթով փոփոխությունները չթվեմ ուղակի ասեմ որ կայքից (http://timage.ru/) օգտվելը հիմա ավելի հարմարավետ է և ոչ ձանձրալի.
Վայելեք » http://timage.ru/
armen9494
15.09.2012, 18:48
Ֆոնը փոխելու հնարավորություն որ լինի, շատ լավ կլինի, որովհետև տրված ֆոնի հետ տրված նկարը հավաքելը ուղղակի քոռացնում ա :(
Գույնը փոխելով հարցը չի լուծվի, որովհետև կախված նկարից կարա լավ կամ վատ լինի, իսկ այ որ էկրանի մի անկյունում մի քանի ֆոն լինեն ընտրելու համար՝ շատ լավ լուծում կլինի:
Ընդհանուր դուրս եկավ, շատ թեթև, հավեսով ծրագիր ա:
ARMbrain
16.09.2012, 13:43
Շտապում եմ տեղեկացնեմ որ կայքում արթեն գործում է վիդեո puzzle բաժինը (http://timage.ru/video-puzzle/)...
http://timage.ru/video-puzzle/
Բայց ունեմ ձեր օգնության կարիքը, կայքի գլխավոր էջից դեպի վիդեո puzzle բաժինը ինչ ձևի լինկ դնեմ որ կայքի գլխավոր էջի վրա չանրադառնա, և այցելուներին լինի ավելի հաճելի, կայքի գլխավոր էջից տեղափոխվելը դեպի վիդեո puzzle բաժին և հակառակը...
ARMbrain
16.09.2012, 15:02
Ֆոնը փոխելու հնարավորություն որ լինի, շատ լավ կլինի, որովհետև տրված ֆոնի հետ տրված նկարը հավաքելը ուղղակի քոռացնում ա :(
Գույնը փոխելով հարցը չի լուծվի, որովհետև կախված նկարից կարա լավ կամ վատ լինի, իսկ այ որ էկրանի մի անկյունում մի քանի ֆոն լինեն ընտրելու համար՝ շատ լավ լուծում կլինի:
Ընդհանուր դուրս եկավ, շատ թեթև, հավեսով ծրագիր ա:
Որ խնդրեմ մի քանի հատ ֆոնի օրիանկ կտեղադրես.
ARMbrain
18.09.2012, 00:15
Կայքում (http://timage.ru/) կատարվել են ևս մի քանի փոփոխություններ, ձևափոխվել է կայքի (http://timage.ru/) գլխավոր էջի դիզայնը, կայքի 2 բաժիները այցելելը հիմա ավելի հարմարավետ է...
Կարծում եմ լավ է ստացվել...
http://timage.ru/
ARMbrain
05.10.2012, 23:14
Մեկ անգամ ևս թարմացվել է կայքի գլխավոր էջի դիզայնը, նաև թարմացվել է կայքի (http://timage.ru/) նկարների բազան, կայքում հիմա կա ավելի քան 200 նկար, ժամանակի ընթացքում նկարները թարմացվում են,
կցանկանայի լսել նոր առաջարկներ կայքի (http://timage.ru/) վերաբերյալ:ok, նախկինում արված բոլոր առաջարկների վրա աշխատում եմ:Շնորհակալություն.
հա մեկել մի բան մոռացա ասեմ, որ կայքը արթեն իսկ գործելու է անխափան, քանի որ տեղափոխվել է անվճար և ավելի հզոր հոսթինգի վրա...
ARMbrain
05.12.2012, 22:20
http://timage.ru/am | Կայքի 90%-ը պատրաստ է, ցանկացնում եմ քնարկենք կայքի թերությունները. իսկ նամակ ԱՄՆ-ի նախագահին բաժինը կգործի շուտով.
1. Պետք չի նույն դոմեյնի համար տարբեր թեմաներ բացել
2. Մի հատ կողմնորոշվի, թե ինչ կայք ես ուզում սարքել ու ավելի կարևոր հարց, թե ինչի համար ես ուզում սարքես։ Եթե հույս ունես դրանով փող աշխատես, հույսդ կտրի։
ARMbrain
05.12.2012, 22:37
1. Պետք չի նույն դոմեյնի համար տարբեր թեմաներ բացել
2. Մի հատ կողմնորոշվի, թե ինչ կայք ես ուզում սարքել ու ավելի կարևոր հարց, թե ինչի համար ես ուզում սարքես։ Եթե հույս ունես դրանով փող աշխատես, հույսդ կտրի։
1-ի կետը պարզա, 2-րդ կետի համարել որ խնդրեմ միքիչ կբացադրեք թե ինչի՞
http://timage.ru/am | Կայքի 90%-ը պատրաստ է, ցանկացնում եմ քնարկենք կայքի թերությունները. իսկ նամակ ԱՄՆ-ի նախագահին բաժինը կգործի շուտով.
Փորձենք: Նախ ասեմ, որ թերություն լինել-չլինելու մասին չի խոսքը, այլ ընդամենը առաջարկներ ու կարծիքներ կլինեն գրածներս:
Ամենավերևի բլոկը՝ «Մուտք», «Գրանցում», «Վերականգնել գաղտնաբառը» (լոգին եղած ժամանակ «Գլխավոր էջ», «Իմ անձնագիրը») չարդարացված կերպով շատ տեղ ա զբաղացնում: Սրանք օժանդակ գործիքներ են, որոնք կարելի է ա ավելի կոմպակտ տեղավորել: Բացառված չի, որ իրանց համար բավական լինեն պիկտոգրամները: Եթե տեքստն անպայման ուզում ես գրել, կարելի ա ավելի փոքր գրել: «Վերականգնել գաղտնաբառը» ամբողջ ժամանակ տենց մեծ ցույց տալն ընդհանրապես անիմաստ ա: Ինքը պետք ա երևա ըստ անհրաժեշտության, երբ որ օգտագործողը սխալ օգտագործողի անվամբ ու գաղտնաբառով լոգին ա լինում:
Ընդհանրապես հիմա լոգին լինելու համար մարդիկ չեն սիրում նոր էջ բացել: Գրանցվելու համար էդ հասկանալի ա, բայց լոգինը նախընտրելի ա, որ առանձին էջով չլինի: Կարելի ա երկու տարբերակ քննարկել, առաջին, որ միանգամից երևում ա օգտագործողի անունն ու գաղտնաբառը լրացնելու ֆորման, երկրորդ, որ փոփափով (div-ով) բացվում ա, բուն էջից դուրս չես գալիս, այլ էջ չես գնում:
Դրոշները էս տարբերակով դժվար ընկալելի են որպես կայքի լեզուն փոխելու կոճակներ: Իրանք առաջին հայացքից ընդունվում են որպես դեկորացիա, ձևավորման մաս: Մարդիկ հիմա սովոր են, որ լեզուն փոխելու կոճակները կոմպակտ կերպով իրար կողքի են լինում: Դրոշները անիմացիոն անելն էլ ա ավելորդ: Քո կայքի առավելությունը երկլեզու լինելը չի, իր ակտուալությունը իր մատուցած ծառայություններն են: Անիմացիոն դրոշները ուշադրությունն իրանց վրա են վերցնում:
Մենյուի դիրքը լավը չի: Էդ տեղում արդեն ակնկալվում ա տեսնել կայքի բուն բովանդակությունը, մատուցած ծառայությունները: «Կայքի մասին», «Կապ» ու նմանատիպ բաժինների մենյուն կարող ա գնա ավելի վերև: Ընդհանրապես գրանցման մենյուն ու էդ մենյուն կարող են մի տողում լինել, ձախ կողմում սրանք, աջում՝ գրանցվելու կոճակները, դրանով իսկ շատ տեղ չգրավելով:
Քննարկումներն ինչի՞ ես ուրիշ՝ կանաչ գույնով գրում: Ինչո՞վ ա դա առանձահատուկ: Կողքն ինչի՞ ես գույնը թարթող «New» բառը դնում: Ու ընդհանրապես ինչի՞ անգլերեն «New», քո կայքը հայերեն ու ռուսերեն ա, բայց ոչ անգլերեն: Էդ բաժինդ իրականում առանձնահատուկ չի, պարզ ա, որ դու ուզում ես կայքիդ մասին կարծիք գրել, բայց դրա դարն արդեն անցել ա, հիմա մարդկանց նման բաժինները քիչ են հետաքրքրում, մի պարտադրիր մարդկանց դա, կարող ա հակառակը՝ վանի:
Հղումների տակ գիծ քաշի (underline), ավելի լավ կհասկացվի, որ հղում ա: Կարող ես CSS-ն օգտագործելով շատ չեզոք գիծ քաշել, ուշադրություն շատ չգրավող, բայց միանգամից հուշող, որ հղման հետ գործ ունենք:
Կայքի անունը, հասցեն չի հիշվում: «Ուրախացիր և ուրախացրու»-ն հերիք չի, որ կայք մտնողը հիշի դրա մասին, պետք ա ձև գտնել, որ մտնողն իմանա, թե ինքն ինչ կայքում ա:
Սոց ցանցի լոգոները ինչ-որ կարմիր սրտի մեջ են: ինչի՞ համար: Ավելորդ տեղ ա գրավում, խանգարում ա:
«Կայքից օգտվելիս խորհուրդ է տրվում օգտագործել Google Chrome դիտարկչի ամենավերջին տարբերակը»: Լավ չի: Գուգլը քեզ վճարու՞մ ա դրա համար: Եթե չէ, էդ աստիճանի գովազդով մի զբաղվի, հարգի կայքիդ այցելուին, նենց արա, որ ինքը տարածված բրոուզերներից որով էլ մտնի, կայքդ նորմալ տեսնի: Հասկացանք, որ կարելի ա IE6-ի համար չնախատեսել: Բայց IE 7+, FF 4+, Opera, Chrome-ի հին վերսիաներ... եթե ես դրանք եմ օգտագործում, կայքդ պետք ա նորմալ տեսնեմ:
Բուն գործիքներիդ կոճակների վրա սևով գրված տեքստը լավ չի: «Ծնունդը» նորմալ կարդացվում ա, «Մարտի 8»-ը ինչ-որ մռայլ տպավորություն ա թողնում, իսկ «ԱՄՆ-ի նախագահինը» չի կարդացվում, մուգ ֆոնի վրա ա: Ուրիշ գույներ փորձարկի: Կարելի ա ֆոնը էդ մասում թափանցիկ սպիտակ դնել, որ վրայի տեքստն ընթերցվի, մի խոսքով դեռ գտնված չի, աշխատի էդ մասի վրա:
Կայքդ կլոր անկյուններով բլոկ ունի՝ սպիտակ ֆոնով: Դրա մեջ երկրորդ բլոկն (որը սկսվում ա «Ուրախացիր և Ուրախացրու» ու ավարտվում սոց ցանցի կոճակներով) ինչի՞ համար ա: Ավելորդ ա, տեղ ես փչացնում, երբ դրա կարիքը չկա:
Միջի էջերը: Մարտի 8-ի գլխավոր նկարում ինչի՞ ա անգլերեն գրած «8 march», նույն ձևի «Ծնունդի» գլխավոր նկարում «Happy Birthday»: Քո կայքն երկու լեզվով էր ու էդ լեզուների մեջ անգլերեն չկար: Կամ ուղղակի պատկերային բան դիր, կամ տեքստ դնելուց՝ համապատասխան լեզվով:
Երբ որ մտնում ես կոնկրետ գործողություն անելու էջ, նավիգցիադ ինչի՞ ա փոխվում: Իսկ եթե ես էդ էջում ունեմ «Ինչպես օգտվել կայքից» էջի խորհուրդների կարիքը, ի՞նչ անեմ: Ինչու՞ պետք ա երկու քայլով նախ գնամ գլխավոր էջ, հետո էդտեղ: Լեզուների դրոշների ձևն ու դիրքն ինչի՞ ա փոխվում: Ինչի՞ էջը scroll անելուց էդ դրոշները էկրանիս նույն մասում են մնում, եթե ես լեզուն փոխել ուզեի, արդեն փոխած կլինեի, ինչի՞ ես անպայման ուշադրությանս կենտրոնում պահում:
«Կայքի հեղինակ՝ Մանուկ Մինասյան»: Քո անունը դեռ քչերին ա բան ասում, անունդ լինկ դարձրու քո կայքի վրա ;)
Երևի այսքանը :)
Էսքան գրեցի, բայց ասելը, որ ընդհանուր առմամբ բավական լավն ա, մոռացա ասել: Դուրս գալիս ա, որ անընդհատ նորը ստեղծելու ու սովորելու ձգտում ունես: Շարունակիր նույն տեմպով ու հիշիր, որ միշտ ավելի լավը կարելի ա անել ու եղածն ավելի լավացնել: Էս բոլոր ասածներս էլ կարող ես անտեսել, դու ես որոշողը, թե որ պահին ես կանգնում ու համարում, որ ուզածդ ստացել ես:
1-ի կետը պարզա, 2-րդ կետի համարել որ խնդրեմ միքիչ կբացադրեք թե ինչի՞
1. Որովհետև կայքդ հայկական ուղղվածություն ունի (չեմ պատկերացնում, որ այլ ազգի ներկայացուցիչները սենց կայքերից օգտվեն)
2. Որովհետև կայքդ մի անգամվայա, նենց չի որ մարդ ուզենա ամեն օր մտնի, թող տարին մի 3 անգամ էլ ինչ որ առիթ լինի, ու մարդն էլ ծաղիկի փող չունի, մտնում ա կայքովդ ա ինչ որ «նվեր ուղարկում»։ Վերջ էդ 3 անգամից ավել չի մտնի։ Ու տենց մարդիկ շա՜տ քիչ են։
3. նախորդների արդեն հետևում ա որ այցելուներդ շատ քիչ են լինելու > փող չի լինելու։
Նայի լավ հաջողակ կայքը ոնց ա լինում։
Rates.am
1. ունի կոնկրետ օգտվողներ, հաշվապահներ, ֆինանսների հետ գործ անողներ
2. ինֆորմացիան էն կարգի ա, որ նույն մարդը օրը մի քանի անգամ մտնի, ուշադրություն դարձրա, օրը, ոչ թե տարին։
Էսքանը։
ARMbrain
06.12.2012, 16:36
Արտակ ջան նախ շատ շնորհակալություն խորհուրդների համար, նաև շատ մերսի որ չալարեցիր և էսքան գրեցիր, ցանականալով օգնել ինձ :)
Իսկ հիմա կնայես http://oy.16mb.com/ ու ասես թե հեչ գոն է մի բան ստացվել է՞. ըսենցել շատ փոքր պատուհանա լինում. մեկել համեմատության համար նայի http://armweb.16mb.com/ էս մեկը.
ARMbrain
06.12.2012, 17:25
Իսկ հիմա կնայես http://oy.16mb.com/ ու ասես թե հեչ գոն է մի բան ստացվել է՞. ըսենցել շատ փոքր պատուհանա լինում. մեկել համեմատության համար նայի http://armweb.16mb.com/ էս մեկը.
Սրանք ընդամենը կայքի գլխավոր էջի դիզայնի օրինակներնեն.
ARMbrain
10.12.2012, 00:38
Ուրախացիր և Ուրախացրու (http://timage.ru/);)
Կայքի (http://timage.ru/) դիզայնը որոշ չափով փոփոխվել է(Շնորհակալություն Chukին խորհուրդների համար). շտկվելեն մի քանի խնդիրներ. թերություններ հայտնաբերելու դեբքում խնդրում եմ գրեք այստեղ.