PDA

Դիտել ողջ տարբերակը : iPhone 5

0david0
12.09.2012, 23:15
Քիչ առաջ Apple-ը ներկայացրեց իր նոր տեսականին, այդ թվում` iPhone 5-ը: Այն ունի 4 դյույմ էկրան (1136*640), 7.6մմ հաստություն, 112գ քաշ, LTE ցանց, A6 չիփսեթ, 8Մպ հետևի և 720p դիմացի կամերա, Lightning միակցիչ, iOS 6 օպերացիոն համակարգ և այլն: Ինչպես նաև նոր iPod touch 5G, iPod nano 7G և EarPods-եր (ականջակալներ):
Հետաքրքիրա մի 600000-ի կհասնի Հայաստանում էս նոր այՖոնը :think

http://st.gsmarena.com/vv/newsimg/12/09/apple-iphone5/gsmarena_004.jpg

Vaio
12.09.2012, 23:25
Վերջապես լույս աշխարհ եկավ այդքան քննարկվող iPhone 5 բջջային հեռախոսը:

Վիդեո (http://www.shreveporttimes.com/article/20120912/NEWS05/120912023/Analysis-iPhone5-makes-glowing-impression-?odyssey=tab|topnews|text|FRONTPAGE&nclick_check=1)

Vaio
13.09.2012, 00:05
Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը:

Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլերի խոսքով, «ամբողջովին պատրաստված է ապակուց և ալիումինի մի կտորից»: Այն թեթև և բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում:
iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640:
Նոր սմարթֆոնը, իտարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր:
Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի և գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի:
Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի և 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ:
iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, իսկ դիաֆրագմայի թիվը` 2,4: Օգտատերը կկարողանա սմորթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել:
Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի:
Ոչ մի անլար վերալիցքավորում, ոչ մի NFC, ոչ մի Bluetooth 4.0, և ոչ մի համատեղություն microUSB-ի հետ, նշում են Engadget պարբերականի մեկնաբանները:
ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար:
Ընկերության վաճառասրահներում iPhone 4-ը այժմ անվճար է տրամադրվում պայմանագիր կնքելու դեպքում, իսկ iPhone 4S-ը վաճառվում է 99 դոլար գնով:

tert.am

Ռուֆուս
13.09.2012, 00:27
:| Բա ուրի՞շ ինչ կա

Vaio
13.09.2012, 00:28
:| Բա ուրի՞շ ինչ կա

Պրեզենտացիան երեք ու կես ժամ առաջ է եղել ;)

Life
13.09.2012, 02:10
Սպասում եմ ուրբաթին :nyam

https://www.youtube.com/watch?v=GXr1kmuqGcU

Vaio
13.09.2012, 19:58
54586

Moonwalker
13.09.2012, 20:24
Իմ կարծիքը: (http://9gag.com/gag/5348721):))

Ձայնալար
13.09.2012, 22:33
Ստորև ներկայացված տեսանյություն մարդկանց տալիս են iPhone 4S որպես iPhone 5 ու մարդիկ հիացական կարծիքներ են հայտնում, պնդելով, որ էս մեկն ավելի լավն ա :D

http://www.youtube.com/watch?v=rdIWKytq_q4&feature=share

Freeman
14.09.2012, 19:37
Քիչ առաջ Apple-ը ներկայացրեց իր նոր տեսականին, այդ թվում` iPhone 5-ը: Այն ունի 4 դյույմ էկրան (1136*640), 7.6մմ հաստություն, 112գ քաշ, LTE ցանց, A6 չիփսեթ, 8Մպ հետևի և 720p դիմացի կամերա, Lightning միակցիչ, iOS 6 օպերացիոն համակարգ և այլն: Ինչպես նաև նոր iPod touch 5G, iPod nano 7G և EarPods-եր (ականջակալներ):
Հետաքրքիրա մի 600000-ի կհասնի Հայաստանում էս նոր այՖոնը :think

Ինձ օռանժից ոչ պաշտոնապես ասեցին, որ 600 000 քիչ կլինի:

Ի դեպ, ահագին լավ փոփոխություններ կան՝ http://droider.ru/post/tyi-mne-ya-tebe-chto-v-ios-6-vzyato-iz-smartfonov-na-android-e-13-09-2012/

Արծիվ
15.09.2012, 05:21
Ստորև ներկայացված տեսանյություն մարդկանց տալիս են iPhone 4S որպես iPhone 5 ու մարդիկ հիացական կարծիքներ են հայտնում, պնդելով, որ էս մեկն ավելի լավն ա :D

http://www.youtube.com/watch?v=rdIWKytq_q4&feature=share

Զարմանալու ի՞նչ կա անկախ նրանից թե ինչ հեռախոսա դեբիլ մարդը մնումա դեբիլ
iPhone 5 rules ;)

Ձայնալար
15.09.2012, 14:31
Զարմանալու ի՞նչ կա անկախ նրանից թե ինչ հեռախոսա դեբիլ մարդը մնումա դեբիլ
iPhone 5 rules ;)

Ես էլ եմ էդ ասում :aha

Hda
22.09.2012, 23:56
Շատ կզարմայի, եթե խնդիրներ չլիներ

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_4kYbiygU6A

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=uLbo2I4fjuY

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=n8_dxACdqkc

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Alu3Vn8WyVc

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=9qLJ4kzW8DM

Աթեիստ
23.09.2012, 21:43
Արդեն թևավոր խոսք ա՝ это не глюк, что фича ։)

Մի շաբաթից մի աքսեսուար կհաներ, որը էդ դեֆեկտը վերացնում ա, ու կսկսեն ծախել 39$-ով։
Iphone4-ի սիգնալի կորուստն ու կողքի ռեզինը վկա ։)

Moonwalker
23.09.2012, 21:47
http://www.youtube.com/watch?v=jCx5_K_21_k

Vaio
23.09.2012, 23:36
Շատ կզարմայի, եթե խնդիրներ չլիներ

Հնարավորա, որ դա իսկականը չլինի, այլ` պադելկա չինական:

Hda
24.09.2012, 18:40
Հնարավորա, որ դա իսկականը չլինի, այլ` պադելկա չինական:
հնարավոր ա SAMSUNG-i մատը խառը լինի:

Hda
24.09.2012, 23:30
iPhone 5 is indeed jailbroken

http://twitter.com/chpwn/status/249293854614896641/photo/1

Vaio
24.09.2012, 23:33
Կարծես թե Orange-ն է ներմուծելու iPhone 5-ը Հայաստան: (լսել եմ)

Varzor
25.09.2012, 00:58
Ինչպես և սպասվում էր` iPhone5-ը Apple-ի հերթական մարկետինգային փուչիկը դուրս եկավ:
Ոչ մի նորարարություն, ոչ մի առաջընթաց, ինչը որ սպասում էին:
Ընդամենը նի քիչ էկրան են մեծացրել ու պրոցեսորը փոխել:
Արդեն իսկ առկա են առաջին դժգոհությունները` ԹոմԹոմ-ի քարտեզային անհաջող համակարգից սկսել են դժգոհել:

Արդեն ոչ թե Samsung-ն է վազում Apple-ի հետևից, այլ հակառակը` Apple-ը iPhone5-ում նույն տեխնիկական ուղին է ընտրել, ինչ որ Samsung-ը իր Galaxy S3-ում` մեծ էկրան, հզոր պրոցեսոր:

Հ.Գ.
Apple-ը հերթական ամերիկյան փուչիկն է, որն այնքան էն փչել, որ տրաքոցի ձայնը աշխարհի շուրջը մի քանի անգամ կպտտվի:

Աթեիստ
25.09.2012, 01:10
Էփլը որոշել ա հրաժարվի Գուգլի քարտեզներից ու օգտագործի սեփական քարտեզները։
Դե հիմա համեմատեք նույն հատվածը ։)

Էփլ
http://www.exler.ru/blog/upload/images/maps(3).jpg

Գուգլ
http://www.exler.ru/blog/upload/images/big/google.jpg

Ռուֆուս
30.09.2012, 03:10
Բհա՜յ, iPhone 5-ի «գովազդը» :))

http://www.youtube.com/watch?v=XNBP18nrRdw

0david0
01.10.2012, 15:54
Հետաքրքիրա մի 600000-ի կհասնի Հայաստանում էս նոր այՖոնը :think

Ինձ օռանժից ոչ պաշտոնապես ասեցին, որ 600 000 քիչ կլինի:

Կարծես թե Orange-ն է ներմուծելու iPhone 5-ը Հայաստան: (լսել եմ)

iPhone 5-ն արդեն Հայաստանում է:
iphone.am (http://iphone.am/Default.aspx?CategoryID=1705)-ում՝ 16Գբ-615000դ, 32Գբ-680000դ, 64Գբ-730000դ
pianostore.am (http://pianostore.am/)-ում՝ 16Գբ-600000դ
mynotebook.am (http://mynotebook.am/categories.php?category=iPhones)-ում՝ 16Գբ-569000դ

Life
01.10.2012, 16:51

Օ՜ Աստվածներ...:goblin

Vaio
01.10.2012, 16:54
iPhone 5-ն արդեն Հայաստանում է:
64Գբ-730000դ

Էս լռիվ գժվել են... 1800 դոլարա անում:

Life
01.10.2012, 18:08
Էս ամեն ինչի պատճառը դեֆիցիտն ա:Ոչ ԱՄՆ-ում,ոչ Եվրոպայում նորմալ քանակությամբ պարտիա չկա:1 ժամվա մեջ սաղ առնում են...մենակ ոնց որ Հոնկ-Կոնգն ա մի քիչ նորմալ պարտիա ստանում :think

keyboard
01.10.2012, 22:21
Աշխարհի ամենավերջի հեռախոսը լինի չեմ առնի, պռոստո հալալա, որ կարում են սենց խուրդեն, հա իսկսկանից խուրդում են, ոնց որ Sonyn պլասմասա ծախում, որի մեջ LG ա լրիվ, նույնն էլ սրանք կոնկրետ խուրդիկով են զբաղված:

Vaio
01.10.2012, 22:43
iPhone-ը բռենդա, ոչ ավելին:

Varzor
02.10.2012, 00:42
iPhone-ը արդեն սփրեդա :))
Արդեն ընդունել են իրենց տուֆտումները և հայտարարել iPhone6-ի ստեղծման մտադրությունների մասին:

Բայց ջոգիք ինչ արին` Samsung-ին ԱՄՆ շուկայում ընենց նեղեցին, որ իրենց զիբիլն էլ կարողանանա ծախել:

Արծիվ
23.10.2012, 06:31
Չկա աշխարհում որևէ ընկերություն որ իր արտադրանքի մեջ բռակ հեռախոսներ չլինի: Անձամբ ես իմ փորձից ասեմ որ անչափ գոհ եմ իմ iPhone 5 ից, հիանալի հեռախոս է որը ամեն ինչով գերազանցում է մնացածներին:
ամեն դեպքում սա էլ իմ անձնական կարծիքն է ;)
54671

Varzor
23.10.2012, 10:31

Ընդհանուր վատը չի, բայց ընդգծածս հատվածն ուղղակի հիմնավորված չէ, մասնավորապես տեխնիկական տեսանկյունից:

Claudia Mori
29.07.2013, 11:19
Հայեր ջան, ով որ iphone ունի, կամ գիտի թե ոնց է այդ հեռախոսը աշխատում, կասեք, թե ինչ ֆորմատով պետք է երգեր գցել հեռախոսի մեջ ու ինչպես? Նախապես շնորհակալ եմ ;)

Freeman
29.07.2013, 15:02
Հայեր ջան, ով որ iphone ունի, կամ գիտի թե ոնց է այդ հեռախոսը աշխատում, կասեք, թե ինչ ֆորմատով պետք է երգեր գցել հեռախոսի մեջ ու ինչպես? Նախապես շնորհակալ եմ ;)

Համարյա բոլոր ֆորմատներով էլ կարաս, Itools քաշի, դրանով ինչ ասես կարաս անես, դիզայնն էլ հասկանալի ա, բայց աշխատացնելու համար itunes էլ պիտի ունենաս կոմպի մեջ, պետք չի լինի միացնես, բայց պիտի ունենաս :)) ավելի մանրամասն՝ ու քաշելու լինկը այստեղ (http://www.itools.ru/)

Claudia Mori
29.07.2013, 16:54
Համարյա բոլոր ֆորմատներով էլ կարաս, Itools քաշի, դրանով ինչ ասես կարաս անես, դիզայնն էլ հասկանալի ա, բայց աշխատացնելու համար itunes էլ պիտի ունենաս կոմպի մեջ, պետք չի լինի միացնես, բայց պիտի ունենաս :)) ավելի մանրամասն՝ ու քաշելու լինկը այստեղ (http://www.itools.ru/)

Շնորհակալ եմ շատ, տանը կփորձեմ ;)

Freeman
29.07.2013, 22:13
Շնորհակալ եմ շատ, տանը կփորձեմ ;)

Չարժի, եթե ինչ-որ բան չստացվի, կասես: Ես էլ գիտեի նոր ակումբցի ես :))

0david0
09.09.2014, 23:07
Apple-ը բացահայտել է իր iPhone 6 (4.7") և iPhone 6 Plus (5.5") մոդելները :)
Մանրամասները apple (http://www.apple.com/iphone-6/)-ի կայքում:

Լեո
02.01.2017, 20:51
Ժողովուրդ ջան, կարո՞ղ ա իմանաք՝ ոնց կարող եմ IOS-ի վրա qwerty դասավորվածությանը համապատասխանող ռուսերեն ստեղնաշար տեղադրել:

Աթեիստ
02.01.2017, 21:26
Ժողովուրդ ջան, կարո՞ղ ա իմանաք՝ ոնց կարող եմ IOS-ի վրա qwerty դասավորվածությանը համապատասխանող ռուսերեն ստեղնաշար տեղադրել:

IOS-ի վերսիան ո՞րն ա։

Լեո
04.01.2017, 13:20
IOS-ի վերսիան ո՞րն ա։
10.2

Լեո
06.01.2017, 18:25
Ոնց փնտրում եմ, ոչ մի անվճար տարբերակ չեմ գտնում (

Աթեիստ
06.01.2017, 19:05
Փորձի հայկական ծրագրերի նկարագրություններով կարդալ, ոնց հասկանում եմ էդ դասավորությունը մեր մոտ ավելի տարածված ա։

Sent from my P8000 using Tapatalk

Լեո
06.01.2017, 20:31
Փորձի հայկական ծրագրերի նկարագրություններով կարդալ, ոնց հասկանում եմ էդ դասավորությունը մեր մոտ ավելի տարածված ա։

Sent from my P8000 using Tapatalk

Փորձել եմ, բայց դեռ չեմ հանդիպել...

Հետաքրքիր ա, որ Անդրոիդի համար տարբերակներ կան, իսկ IOS-ի համար չկա, կամ երևի համարյա չկա...