PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջեկ Լոնդոն/Jack London

Smokie
12.09.2012, 10:56
Եկեք խոսենք Ջեկ Լոնդոնի մասին::)
http://polaris.umuc.edu/~sgaines/Images/london.jpg

Նրա ստեղծագործությունները մե՜ծ հետաքրքրությամբ են ընթերցվում: Շներ և գայլեր, արկածներ, բնություն, հաճախ էլ հումոր, սա է իր ձեռագիրը:
Երբեմն ընթերցողը ակամայից ու անգիտակցաբար իր առաջին դեմքով ներկայացված ոչ այնքան դրական կերպարներին է «պաշտպանում»:

«Խալովը» պատմվածքը տարիներ առաջ էի կարդացել ու բարեբախտաբար մոռացել էի որոշ հատվածներ, մի լաավ ծիծաղեցի:))

Smokie
12.09.2012, 11:40
«Սպիտակ ժանիք,» «Սպիտակ գայլը,» «Արքայի կինը,» «Լուսնադեմը,».......:love

Մի պատմվածք կար անունը չեմ հիշում... կարմրամորթները ապշած են սպիտակամորթների վրա, նրանց տարօրինակ ապրելակերպի վրա::8

soultaker
12.09.2012, 11:45
Ծովագայլը - հիանալի փիլիսոփայական և արկածային գիրք, որի հիման վրա մոտ մի տասնյակ ֆիլմեր են նկարահանվել, սկսած նախորդ դարի սկզբից ընդհուպ մինչև 2009 թիվը:

Freeman
12.09.2012, 17:58
Իմ ամենաշատ սիրած գրողն ա,

«Զսպաշապիկը» վերջն ա, ով չի կարդացել, մեծ բան ա կորցրել:

Smokie
12.09.2012, 18:10
Իմ կարծիքով Լոնդոնին երբեմն կարելի է Օ'Հենրիի հետ նմանեցնել:love

Ֆոտոն
21.09.2012, 19:59
Լոնդոնից շատ բան եմ կարդացել: Երևի ընդհանրապես առաջին կարդացածս գրքերից են եղել Լոնդոնի գործերը: Բայց ամենաշատը հավանել եմ «Մարտին Իդըն»ը, ոնց որ հենց իր մասին գրած լինի: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Ջեկ Լոնդոնի գրականությունը շատ խորն է ու ասելիքով լիքը: Սովորական ու երևի ներկայի համար զուտ հետաքրքրական:;)

Smokie
21.09.2012, 20:25
«Պորպորտուկի կատակը» պատմվածքը լավն էր:
Լոնդոնի շատ ստեղծագործություններ տխուր ավարտ են ունենում,:( Օ Հենրիին նմանեցնելը սխալ էր այնքանով, որ վերջինս անգամ որոշակի տխուր վերջաբանը զվարճալի ձևով է ավարտում:
Հիմա Լոնդոնից «Գարեհատիկ Ջոնը» վիպակն եմ կարդում:

Malxas
21.09.2012, 20:28
Ջեկ Լոնդոնը իմ սիրած գրողներից մեկն է: Նրա մասին ունեմ հետևյալ կարծիքը. Ինչի մասին որ գաղափար ունեցել է, գրել է շատ լավ, կարելի է ասել բոլորից լավ, խոսքը ոսկի որոնողների, կենադնիների ու նավով ճանապարհորդությունների մասին պատմվածքներն ու վեպերն են: Իսկ շատ թեմաներ, օրինակ կին - տղամարդ փոխհարաբերություն (Մեծ տան փոքր տիրուհին), այլ թեմաներ` ներառյալ Մարտին Իդեն ինքնակենսագրական վեպը , նրա մոտ շատ թույլ են ստացվել: Նույնիսկ զսպաշապիկը` նրա վերջին վեպերից մեկը, որը ժամանակին մեծ տպավորություն էր գործել ինձ վրա, այսօրվա աչքերով պարզունակ է թվում: Եվս մեկ դիտարկում: Ջեկ Լոնդոնի առաջին ստեղծագործությունները այնքան անթերի են գրված, որ ընդհանրապես հնարավոր չէ դրանից լավ գրել: Հետագայում, հավանաբար կապված այն բանի հետ, որ պատվերները շատացել են և ինքն էլ ոգևորված ցանկացել է նոր գործեր ստեղծել, մակարդակը զգալիորեն իջնում է:

Հայկօ
21.09.2012, 23:27
Փոքր ժամանակվա ամենասիրածս հերոսներից մեկը «Արևի որդին» շարքի միջի Դեյվիդ Գրիֆն ա: Մինչև հիմա էլ սիրում եմ :):

Ամմէ
14.11.2012, 16:52
Շատ եմ սիրում Լոնդոն : «Լուսնի հովիտը» ,«Դեմքը կորցրած մարդը» ,«Արևի որդին », «Մեծ տան փոքր տիրուհին» , «Զսպաշապիկը» ,«Ծովագայլը» , «Սպիտակ ժանիքը» սրանք կարդացել եմ և շատ եմ հավանում : Զարմանում եմ այդ ինչքան լավ է հասկացել կանացի հոգեբանությունը : Նրա գրքերից , պատմվածքներից այնքան բաներ եմ քաղել : Խորհուրդ կտամ բոլոր աղջիկներին գոնե մեկ անգամ կարդալ «Լուսնի հովիտը» , շատ խելացի , խորամանկ խորհուրդներ է տալիս աղջիկներին;)

Rhayader
14.11.2012, 21:07
Շատ եմ սիրում Լոնդոն : «Լուսնի հովիտը»
Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկին կհանդիպեմ, ում դուր է եկել «Լուսնի հովիտը»: Լոնդոնի մնացած խիստ սոցիալիստական աշխատանքների նման արհեստական, շատ վատ pacing-ով, աֆորիստիկ աշխատանք է, որի ամբողջ պարունակությունը կարելի էր մի պարագրաֆով ասել՝ գյուղում մարդիկ լավ չեն ապրում, որովհետև ծույլ են, քաղաքում լավ չեն ապրում, որովհետև կապիտալի զոհեր են: Պետք է գնալ, գյուղում հող գնել, սեփականաշնորհել ու միկրոտնտեսությամբ նորմալ ապրել: Պրծավ: Գրքի մնացած պարունակությունը գրքի ասելիքին արհեստական է կպցրած: Հերոսները երկչափ են, ասես թղթից կտրած լինեն: Հայաստան մտել է, քանի որ սովետի ժամանակ ամերիկացի սոցիալիստներին շատ էին սիրում:

,«Դեմքը կորցրած մարդը» ,«Արևի որդին », «Մեծ տան փոքր տիրուհին» , «Զսպաշապիկը» ,«Ծովագայլը» , «Սպիտակ ժանիքը» սրանք կարդացել եմ և շատ եմ հավանում : Զարմանում եմ այդ ինչքան լավ է հասկացել կանացի հոգեբանությունը : Նրա գրքերից , պատմվածքներից այնքան բաներ եմ քաղել : Խորհուրդ կտամ բոլոր աղջիկներին գոնե մեկ անգամ կարդալ «Լուսնի հովիտը» , շատ խելացի , խորամանկ խորհուրդներ է տալիս աղջիկներին;)
Ահամ: Լինել հնազանդ, մարդու տաք ձեռքի տակ քիչ ընկնել, ոչ թե աշխատել, այլ ձեռագործով զբաղվել: Հա, ու մեկ էլ՝ «ինչպես վառելափայտ հավաքել, երբ ամուսինդ բանտում է» ու «հազար ու մի խորհուրդ վիժելուց հետո հոգեբանական ապրումներից խուսափելու համար»:

Ամմէ
14.11.2012, 21:28
Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկին կհանդիպեմ, ում դուր է եկել «Լուսնի հովիտը»: Լոնդոնի մնացած խիստ սոցիալիստական աշխատանքների նման արհեստական, շատ վատ pacing-ով, աֆորիստիկ աշխատանք է, որի ամբողջ պարունակությունը կարելի էր մի պարագրաֆով ասել՝ գյուղում մարդիկ լավ չեն ապրում, որովհետև ծույլ են, քաղաքում լավ չեն ապրում, որովհետև կապիտալի զոհեր են: Պետք է գնալ, գյուղում հող գնել, սեփականաշնորհել ու միկրոտնտեսությամբ նորմալ ապրել: Պրծավ: Գրքի մնացած պարունակությունը գրքի ասելիքին արհեստական է կպցրած: Հերոսները երկչափ են, ասես թղթից կտրած լինեն: Հայաստան մտել է, քանի որ սովետի ժամանակ ամերիկացի սոցիալիստներին շատ էին սիրում:

Ահամ: Լինել հնազանդ, մարդու տաք ձեռքի տակ քիչ ընկնել, ոչ թե աշխատել, այլ ձեռագործով զբաղվել: Հա, ու մեկ էլ՝ «ինչպես վառելափայտ հավաքել, երբ ամուսինդ բանտում է» ու «հազար ու մի խորհուրդ վիժելուց հետո հոգեբանական ապրումներից խուսափելու համար»:

Ինձ ճիշտ թված ,հա՞, դու «Լուսնի Հովիտի » մասին ես խոսում , կներե՛ս , բայց ես քո կարծիքը չեմ կիսում , շատ սխալ ես հասկացել : Այստեղ հարցն այն է , որ մեծն բռնցքամարտիկը թողնում է իր բեմը , քանի որ հասկանում է սպորտի դաժանությունը ու իր սիրելի կնոջ հետ գնում և գտնում իր «լուսնի Հովիտը » , որտեղ երջանիկ ապրում է : Քո գրածներից ելնելով ես կմտածեի «ԲալաՀովիտ» եմ կարդացել :

Rhayader
14.11.2012, 21:46

Կարող ես չկիսել, բայց ես քննադատ եմ, իսկ դու՝ ընթերցող: Իմ կարծիքը ցանկացած դեպքում ավելի շատ արժեք ունի: Օրինակ, կարո՞ղ ես պնդել, որ գրքի էմոցիոնալ խտությունն առաջին ու երկրորդ մասերի միջև հավասարաչափ է բաշխված (կամ գոնե համաչափ): Կամ ժամանակի հոսքը: Կամ լավ, գոնե շարադրանքի ձևը (դասականից անցնում է գծային/հոսքայինի): Հերոսները:

Սպորտի դաժանությունը:) դե հա, քսան տարեկան աղջիկը սպորտից երևի այնքան շատ է հասկանում, որ կարող է ինձ բան սովորեցնել սպորտի դաժանության մասին:

Հասկանում եմ, որ քո ռոմանտիկ ընկալումն իմ կարծիքի հետ կոնֆլիկտի մեջ է, բայց դե հիմա, կյանքը դաժան է:

Ամմէ
14.11.2012, 22:18

Ամենառաջինը ինչ ցանկանում եմ քեզ ասել , դա այն է , որ կարող է 15 տարեկան էլ լինեմ , բայց էլի սպորտի դաժանության մասին քեզ հասկացնեմ : Դու ինձանից ընդհամենը 6 տարի ես մեծ : Հարգելիս ,կներես որ կարդալիս չէի ստուգել էմոցիոնալ խտության ծավալը, տեսնելու համար ՝ առաջին մասում ավելի շատ հուզվեցի, թե՞ երկրոդում: Ես կարդացել եմ հաճույքով , ոչ թե դրել ասել « Վա՜յ էստեղ էլ տպագրական սխալ կար , Ինչ որ ադրենալինի պակաս եմ զգում :8, բարձր տեղից կարդամ , թող բարձրանա, համ էլ էքսպրեսիան կապահովեմ »: Հա , համամիտ եմ կյանքը դաժան է :

Rhayader
14.11.2012, 23:04

Փորձենք սկզբից: Ի՞նչ կապ ունի քո հուզվելու չափը գրքի որակի հետ: Կամ քո ստացած հաճույքը: Ի վերջո, դրանք կախված են զուտ սուբյեկտիվ գործոններից, որոնց մեջ մտնում են նաև քո գրական ճաշակը, բնավորության առանձնահատկություններն ու կարդացած գրքերի փոքր ցանկը: Բայց կարևոր է հասկանալ, որ եթե գիրքը քեզ դուր է գալիս, դա դեռ այն լավը չի դարձնում: Կոնկրետ այս գիրքը Լոնդոնի ամենաթույլ ու սավոկից դուրս անհայտ աշխատանքներից է (օրինակ, նույն կարծիքը չեմ կարող հայտնել «Սպիտակ Ժանիքի», «Սմոք Բելյուի», «Մարտին Իդենի», «Զսպաշապիկի» մասին, որոնք վարպետորեն գրված ու արժեքավոր աշխատանքներ են, չնայած, ասենք, տարօրինակ կլիներ, որ Սմոք Բելյուն ինձ հուզեր կամ խիստ դուր գար մանկական տարիքից հետո):

Նշեմ նաև, որ «Լուսնի Հովիտը» վերջին անգամ կարդացել եմ մի վեց տարի առաջ: Այնպես որ, դու վեց տարի հետո դժվար թե հասնես այնտեղ, որտեղ ես եմ: Լա՞վ:)

StrangeLittleGirl
14.11.2012, 23:41
Լոնդոնը տասնհինգ-տասնվեց տարեկանում ա հավես: Կարդում ես, ջրի նման գնում ա մի գիրքը մյուսի հետևից: Բայց լավ ա՝ ժամաանկին դադար տվեցի: Հիմա որ կարդամ, հաստատ գիտեմ՝ սիրտս խառնելու ա:

Ամմէ
14.11.2012, 23:52

Միայն ես չեմ , որ հավանում եմ այդ աշխատությունը , բացի դրանից եթե դա քեզ դուր չի գալիս , դա չի նշանակում , որ դա վատն է : Մի մոռացեք « Ճաշակին ընկեր չկա , նամանավանդ անճաշակին:P » : Միայն մի հարց հետաքրքրեց - Դու այդ ո՞ր մոլորակում ես, որ ես 6 տարի հետո էլ քեզ չեմ կարողանա հասնել :D

Rhayader
15.11.2012, 00:00

Աշխատությունը :D որ մոլորակում :D լավ, լավ, էլ չեմ վիճում: Զվարճացանք ու հերիք է:

P.S. Մոլորակի խնդիր չի, պարզապես ձերդ գերազանցության ինտելլեկտուալ աճի դինամիկան, ինչպես ինձ մոտ տպավորություն ստեղծվեց այս դիսկուսիայից, ընդհանուր առմամբ, բավականաչափ զիջում է իմին նույն տարիքում և ներկայումս, ինչի շնորհիվ ձերդ գերազանցությունը հարյուր տարի ապրելուց հետո էլ ամենայն հավանականությամբ կարդալու է Ջեկ Լոնդոնի վերոհիշյալ ապուշ գիրքն ու տարբեր խտության ծավալի հուզվի: Պարդոն:

Rhayader
15.11.2012, 00:05
Լոնդոնը տասնհինգ-տասնվեց տարեկանում ա հավես: Կարդում ես, ջրի նման գնում ա մի գիրքը մյուսի հետևից: Բայց լավ ա՝ ժամաանկին դադար տվեցի: Հիմա որ կարդամ, հաստատ գիտեմ՝ սիրտս խառնելու ա:

Բյուր, կոնկրետ էդ գիրքը որ կարդաս, էն որ բանակում կարդացի ինձ զոռելով, վերջում էլ մի միտք մնաց՝ dafuq did I just read?, կհասկանաս :D ասենք էլի Լոնդոնի վարպետությունը կա, բայց ծույլ, չոգեշնչված, անմշակ ու չզարգացված գաղափարներով, աֆորիստիկ զիբիլ է, որի կեսը կարդում ես, ու հետո հասկանում, որ կարող էիր չկարդալ, որովհետև էական չի երկրորդ կեսում: Ընդհանրապես, գրքի առաջին (ու համեմատաբար տանելի) կեսը կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ, էլի: Որովհետև ոչ մի լուրջ կապակցում չունի երկրորդի հետ: Ոնց որ գրքի կեսը պատմես, թե ոնց ա մեկն իրա երեխային կորցնում ու տառապում, բան, հետո երեխային մոռանաս ու սկսես պատմել, թե ոնց ա էդ նույն մարդն ուրիշ քաղաքում նասկիներ գործում ու վերջում լուծումն էն լինի, որ պետք էր սկզբից էլ նասկի գործել: Այ էդ կարգի:

Ամմէ
15.11.2012, 00:06
accidenti !:D

StrangeLittleGirl
15.11.2012, 00:40

Ռայ, չես համոզի, մեկ ա չեմ կարդալու :)) Ու ընդհանրապես, սպանեն, էլ Լոնդոն չեմ կարդա: Չեմ ուզում ջահել ժամանակ ստացածս տպավորությունները փչացնել: Լուրջ վախենում եմ, որ դուրս չի գա:

Հ.Գ. Ձերդ գերազանցություն Ռայադեր, ինձ թվում ա՝ Երևան քաղաքում դժվար թե մեկը գտնվի, որը քեզ ինտելեկտով չի զիջում:

Rhayader
15.11.2012, 00:46

:D չեմ հասկանում, թե դու ում կողմից ես:

StrangeLittleGirl
15.11.2012, 00:49
:D չեմ հասկանում, թե դու ում կողմից ես:
:D սպասի պարզ ասեմ

Ռայ, կարծիքս էս ա. Լոնդոնը լավ ա կոնկրետ տարիքում: Դրանից հետո համը դուրս ա գալիս: Մարդ կա՝ իրա համար էդ տարիքը տասներկու տարեկանն ա, մարդ էլ կա՝ երեսունհինգը :D

Շինարար
15.11.2012, 00:50
Ռայ, չես համոզի, մեկ ա չեմ կարդալու :)) Ու ընդհանրապես, սպանեն, էլ Լոնդոն չեմ կարդա: Չեմ ուզում ջահել ժամանակ ստացածս տպավորությունները փչացնել: Լուրջ վախենում եմ, որ դուրս չի գա:

Ես դպրոցական տարիքում եմ կարդացել, ճիշտն ասած՝ տենց բացասաբար չեմ տրամադրվել, ոնց Ռայադերը, բայց ամեն դեպքում եթե Լոնդոնից ինչ-որ գործեր թվարկելու լինեի, որ տպավորվել են, հաստատ «Լուսնի հովիտը» չէր լինի շարքում, առաջին հերթին կնշեի «Ադամից առաջը», որը ինձ համար առաջին գիրքն էր ինչ-որ ուրիշ բանի մասին:)

StrangeLittleGirl
15.11.2012, 00:54

Ադամից առաջը :love իմ սիրած գործն ա Լոնդոնից: բայց էլի եմ ասում՝ պատանեկությանս հուշերը մի պղտորեք :))

Ruby Rue
15.11.2012, 01:41
Կարծում եմ, որ Ջեկ Լոնդոնը Ժյուռ Վեռնի, Դյումայի պես 10-13 տարեկանում կարդալու համար վատ չի: Հետաքրքիր , արկածային... :) Բայց հիմա դժվար թե էլի կարդամ

Արէա
15.11.2012, 08:48
Բայց Ջեկ լոնդոնը հեչ 13 տարեկանի կարդալու բան չի: Իմ մտածելով ընդհանրապես կարդալու բան չի :))
Ես էդ տարիքում Ժյուլ Վեռն էի կարդում, Մայն Ռիդ, Դյումա, Վախթանգ Անանյան: Հետո մի օր որոշեցի Ջեկ Լոնդոն կարդալ, վերցրեցի պատմվածքները՝ վատ էր: Վերցրեցի մյուս հատորները՝ վատ էր ու վատ էր: Վատը որն է, մռայլ, ցուրտ, տրամադրություն գցող գործեր էին: Նեղացած գնացի "Խորհրդավոր կղզին" մի անգամ էլ ծերից ծեր կարդացի, հետո երրորդ անգամ "Կոմս Մոնտե Քրիստոն", հետո երրորդ թե չորրորդ անգամ "Հովազաձորի գերիները" ու նոր էդ մռայլության ու ճնշվածության զգացողությունը մեջիցս դուրս եկավ: Դրանից հետո Ջոկ Լոնդոնի անունն էլ չեմ տվել :)

Chilly
15.11.2012, 09:05
12 հատոր էր, ինչ էր :)) 13-14 տարեկաններում մի երեք անգամ ամբողջը կարդացի: Զսպաշապիկն եմ ամենաշատ սիրում ու Մարտին Իդենը: Բայց, Բյուրի ասած, հեչ հիմա կարդալու բան չի, որ էն հիանալի տպավորությունները չկորեն:

Ամմէ
15.11.2012, 12:58
Ոչ մեկիդ խոսքերին չեմ հավատում սիրելի ակումբցիներ , կեղծում եք )))))));): Դրանով հանդերձ ձեզ սիրում եմ :love: Անկեղծ ;)

Ամմէ
15.11.2012, 13:14
Բայց Ջեկ լոնդոնը հեչ 13 տարեկանի կարդալու բան չի: Իմ մտածելով ընդհանրապես կարդալու բան չի :))
Ես էդ տարիքում Ժյուլ Վեռն էի կարդում, Մայն Ռիդ, Դյումա, Վախթանգ Անանյան: Հետո մի օր որոշեցի Ջեկ Լոնդոն կարդալ, վերցրեցի պատմվածքները՝ վատ էր: Վերցրեցի մյուս հատորները՝ վատ էր ու վատ էր: Վատը որն է, մռայլ, ցուրտ, տրամադրություն գցող գործեր էին: Նեղացած գնացի "Խորհրդավոր կղզին" մի անգամ էլ ծերից ծեր կարդացի, հետո երրորդ անգամ "Կոմս Մոնտե Քրիստոն", հետո երրորդ թե չորրորդ անգամ "Հովազաձորի գերիները" ու նոր էդ մռայլության ու ճնշվածության զգացողությունը մեջիցս դուրս եկավ: Դրանից հետո Ջոկ Լոնդոնի անունն էլ չեմ տվել :)

Ինչու՞ պետք է ամեն ինչ գունավոր գրել , ախր նա հեղափոխության մասին է գրել , անգլիացիներին է ներկայացրել , իր ժողովրդի մասին է գրել : Չեմ կարծում , որ հեղափոխության մասին գրելիս պետք է վառվռուն գրել :D: Իրոք որ հասկանալ է պետք :P:

Արէա
15.11.2012, 13:56

Բան չեմ ասում Ամմէ ջան: Ես Մարկես էլ չեմ սիրում, բայց էդ հո չի նշանակում թե Մարկեսը կամ Լոնդոնը վատ են գրել: Ես ասում եմ իրանց գրածները իմ խելքի բանը չեն :))
Թե չէ էսքան մարդ որ հավանում ա, ուրեմն լավ են էլի գրել մարդիկ, իմ հավանել չհավանելն ի՞նչ կապ ունի:

Ամմէ
15.11.2012, 14:04

Հաստատ Արէա ջան ;)

StrangeLittleGirl
15.11.2012, 15:52
Բայց Ջեկ լոնդոնը հեչ 13 տարեկանի կարդալու բան չի: Իմ մտածելով ընդհանրապես կարդալու բան չի :))
Ես էդ տարիքում Ժյուլ Վեռն էի կարդում, Մայն Ռիդ, Դյումա, Վախթանգ Անանյան: Հետո մի օր որոշեցի Ջեկ Լոնդոն կարդալ, վերցրեցի պատմվածքները՝ վատ էր: Վերցրեցի մյուս հատորները՝ վատ էր ու վատ էր: Վատը որն է, մռայլ, ցուրտ, տրամադրություն գցող գործեր էին: Նեղացած գնացի "Խորհրդավոր կղզին" մի անգամ էլ ծերից ծեր կարդացի, հետո երրորդ անգամ "Կոմս Մոնտե Քրիստոն", հետո երրորդ թե չորրորդ անգամ "Հովազաձորի գերիները" ու նոր էդ մռայլության ու ճնշվածության զգացողությունը մեջիցս դուրս եկավ: Դրանից հետո Ջոկ Լոնդոնի անունն էլ չեմ տվել :)
Ասում ես: Էդ տարիքում Ժյուլ Վեռն որ կարդացի, հեչ դուրս չեկավ: Տատիկս ահավոր նեղվել էր դրանից, բայց դե հիմա էդ էր:

Ոչ մեկիդ խոսքերին չեմ հավատում սիրելի ակումբցիներ , կեղծում եք )))))));): Դրանով հանդերձ ձեզ սիրում եմ :love: Անկեղծ ;)
Հա, այսինքն՝ քեզ հետ համաձայն չլինել նշանակում է կեղծե՞լ :D

Ամմէ
15.11.2012, 15:58

Վախ ինչ լավ ա ճիշտ ես հիմա ինձ հասկացել , բայց դու լավն ես , իմ պես համառ ես , չնայած չես ուզոում ճշմարտությունը ընդունես ;) : Քեզ էլ եմ սիրում , չնայած դա քեզ հեչ էլ չի հետաքրքրի , հա ինչ անեմ , ես եմ ուզում եմ սիրում եմ :P

StrangeLittleGirl
15.11.2012, 16:00

Իսկ ո՞րն ա ճշմարտությունը :D նենց մի տեսակ Եհովայի վկայի նման գրեցիր

Ամմէ
15.11.2012, 16:15
Իսկ ո՞րն ա ճշմարտությունը :D նենց մի տեսակ Եհովայի վկայի նման գրեցիր

Ի սեր Աստծո ::D Սիրիր մերձավորիդ : Աստված էլ հեռու պահի Եհովայի վկաներից :D

StrangeLittleGirl
15.11.2012, 16:18
Ի սեր Աստծո ::D Սիրիր մերձավորիդ : Աստված էլ հեռու պահի Եհովայի վկաներից :D

դե ուրեմն հերիք ճշմարտությունից խոսես

Ամմէ
15.11.2012, 16:22
ինչու՞ դառն է :8

StrangeLittleGirl
15.11.2012, 16:23
ինչու՞ դառն է :8

չէ, ուղղակի չեմ հասկանում՝ ինչ ես ուզում: կարա՞ս Եհովայի վկայի տոնով խոսելու փոխարեն մի գրառմամբ հակիրճ բացատրես, թե ինչու ես հետևիցս ընկել ու ինչ ես ուզում ապացուցել

Ամմէ
15.11.2012, 16:27
ուզում եմ ասել ,որ հերիք ա քննադատես էնպիսի գրողների ովքեր տաղանդ են : Դու դեռ խզմզում ես նրանց մոտ : Բայց էլի եմ ասում գրող միանգամից չեն դառնում , դու դեռ շանսեր ունես ;)

StrangeLittleGirl
15.11.2012, 16:29
ուզում եմ ասել ,որ հերիք ա քննադատես էնպիսի գրողների ովքեր տաղանդ են : Դու դեռ խզմզում ես նրանց մոտ : Բայց էլի եմ ասում գրող միանգամից չեն դառնում , դու դեռ շանսեր ունես ;)

Ուրեմն սենց: Ես դասագրքերում հայտնվելու կամ նույնիսկ գրքեր տպելու հավակնություններ չունեմ: Ես հասարակ ընթերցող եմ ու իրավունք ունեմ կարծիք ունենալու: Չեմ հասկանում՝ իմ գրելուց ինչ ես ուզում: Կներես, դաստիարակությանս բացթողում է: Ինձ չեն սովորեցրել, որ կարդացածս ամեն ինչ լավը պիտի լինի:

Ամմէ
15.11.2012, 16:38
Ինչ լավ է , ես էլ եմ էդպես մտածում : Տեսնում ես չնայած տարբեր ենք , բայց բաներ կան որ միանման ենք մտածում :): Բյուրակն գրիր, ու շատ գրիր , ես միայն ուրախ կլինեմ : էլ ոչինչ չեմ ասում : Դու իմ թշնամին չես : Եթե ես քեզ «հետևում եմ» , ինչպես դու ես ասում , ուրեմն քո գրածներն էլ որոշ չափով ինձ հետաքրքրում են : ;)

Rhayader
16.11.2012, 16:06
Ոչ մեկիդ խոսքերին չեմ հավատում սիրելի ակումբցիներ , կեղծում եք )))))));): Դրանով հանդերձ ձեզ սիրում եմ :love: Անկեղծ ;)

Որովհետև մենք ոչ մի բան չենք հասկանում, նույնիսկ քո կեսի կեսի չափ: