PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեղագործական ընկերություններ - Առաջնայինը փողն է

VisTolog
11.09.2012, 15:45
Ինչպես ստեղծել հիվանդություններ, դրանց համար ստեղծել դեղեր և անել տրիլիոն դոլարների գործ: Ինչպես «գնել» գիտնականներին, բժշկական կենտրոններին, համալսարաններին սեփական արտադրանքը վաճառելու համար, որն ավելի շատ վնասում է մարդու օրգանիզմին:

http://www.youtube.com/watch?v=KSSjtraQS3Q

Ֆոտոն
12.09.2012, 00:00
Անելանելի իրավիճակ. ո՛չ ինքնուրույն կարելի է բուժվել, ո՛չ է բժշկին կարելի է վստահել: Խոզի գրիպ ... տեսա՞ք... սովորական գիրպից 10 անգամ պակաս ահարկու, բայց աղմուկը հակառակն էր ենթադրում: Ահավոր ա: Ամեն դեպքում, հենց էս ամենի հոտն էլ ենթագիտակցորեն առնելով, նախընտրում եմ ունեցածս ցավը սպասվելիք անհայտ հիվանդություններից:

Տերաֆլյու... նման մի զիբիլ էլ էդ ա: Ես մի բան գիտեմ. եթե դեղը օգտակար ա, էդ ոչ թե գովազդը պիտի ասի, այլ հարևանը, տատին, պապին... Մանավանդ ամենօրյա դեղերից պետք ա հեռու մնալ:

Ուլուանա
12.09.2012, 02:45
Տեսանյութը չնայեցի. շատ էր երկար։ Բայց մոտավորապես պարզ է՝ ինչի մասին է։

Ջուլ, հարևանը, տատին, պապին ի՞նչ պիտի իմանան օգտակար լինել–չլինելու մասին։ Շատ–շատ կարող են ասել՝ ազդում է, թե չէ։ Այսինքն՝ տվյալ պահին ցավը, անհանգստությունը վերացնում է, թե չէ։ Իսկ հետևանքների մասին, ցավոք, միայն ժամանակը կարող է ասել։

Ես, օրինակ, չեմ հավատում, որ որևէ դեղ, որն ամբողջությամբ բնական, բուսական բաղադրամասերով չի պատրաստված, կարող է անվնաս լինել։ Ժամանակավորապես հետևանքը վերացնելը դեռ բուժել չի նշանակում, իսկ էդ դեղերից քանի՞սն են, որ հիվանդությունը հիմնովին բուժում, պատճառը վերացնում են։

Ու նաև զարմանում եմ էն մարդկանց վրա, որ ամեն ցավի, թեթևակի դիսկոմֆորտի դեպքում միանգամից ձեռքները գցում են դեղերին։ Շատերի դեպքում դեղեր ընդունելն ուղղակի վատ սովորություն է, ուրիշ ոչինչ։

Rammstein
12.09.2012, 03:38
Ես, օրինակ, չեմ հավատում, որ որևէ դեղ, որն ամբողջությամբ բնական, բուսական բաղադրամասերով չի պատրաստված, կարող է անվնաս լինել։ Ժամանակավորապես հետևանքը վերացնելը դեռ բուժել չի նշանակում, իսկ էդ դեղերից քանի՞սն են, որ հիվանդությունը հիմնովին բուժում, պատճառը վերացնում են։

Չեմ հավատում, որ որեւէ դեղ վերացնում ա հիվանդության պատճառը: Կարծում եմ` բոլորն էլ ազդում են միայն հետեւանքները վերացնելու մակարդակում: Իսկ պատճառը վերացնելու համար դեղ չի էլ կարա լինի, քանի որ պատճառը վերացնելու համար նախ էդ պատճա՛ռը պետք ա իմանալ: Հիմիկվա բժշկությունը հիվադությունները ախտորոշում ա հետեւանքներին նայելով, իսկ միեւնույն հետեւանքները կարող են ծնված լինել տարբեր պատճառներից:

dvgray
12.09.2012, 07:27
ես օրինակ իմ փորձով մի բան հաստատ գիտեմ, որ օրգանիզմից լավ ոչ մի ուրիշ բան չգիտի, թե ինչ է պետք տվյալ պահին անել:
իսկ դեղերը, որոնք միմիայն թմրացնում են ցավը, խեղում օրգանիզմի որևէ հատվածը, այսպես ասած այդ հատվածը "շարքից հանում են", դրանով այդ հիվանդությունը դարձնում են խրոնիկ, ու օրգանիզմին դարձնում են ոչ կենսունակ: հենց սա է դիտվում այժմ համատարածորեն զարգացած երկրներում, երբ ժողովրդի մի զգալի մասը ալերգիկ է, չունի պաշպանական բնական միջոցնոր ու կախված է դեղերից: սա իհարկե ամենասարսափելի բիզնեսն է: նույնիսկ պատերազմները ավելի "մարդասիրական" են, քան ժամանակակից դեղագործական հարձակումները:
կարծում եմ որ բոլոր ժամանակակից վիրուսները ու այլ հիվանդությունները - ուռուցքներ, սրտային հիվանդություննր - դրանք դեղագործական կամպանիաների ձեռր գործն է:

Ֆոտոն
12.09.2012, 17:22
Տեսանյութը չնայեցի. շատ էր երկար։ Բայց մոտավորապես պարզ է՝ ինչի մասին է։

Ջուլ, հարևանը, տատին, պապին ի՞նչ պիտի իմանան օգտակար լինել–չլինելու մասին։ Շատ–շատ կարող են ասել՝ ազդում է, թե չէ։ Այսինքն՝ տվյալ պահին ցավը, անհանգստությունը վերացնում է, թե չէ։ Իսկ հետևանքների մասին, ցավոք, միայն ժամանակը կարող է ասել։
...։

Նկատի ունեմ, որ եթե նույնիսկ դեղերը փորձաշրջան են անցնում, ապա էնքան կարճ, որ ոչ ոք դրա մասին չի իմանում: Այնինչ դարերի փորձով շատ դեղաբույսեր են փորձված:

Ուլուանա
12.09.2012, 21:43
Չեմ հավատում, որ որեւէ դեղ վերացնում ա հիվանդության պատճառը: Կարծում եմ` բոլորն էլ ազդում են միայն հետեւանքները վերացնելու մակարդակում: Իսկ պատճառը վերացնելու համար դեղ չի էլ կարա լինի, քանի որ պատճառը վերացնելու համար նախ էդ պատճա՛ռը պետք ա իմանալ: Հիմիկվա բժշկությունը հիվադությունները ախտորոշում ա հետեւանքներին նայելով, իսկ միեւնույն հետեւանքները կարող են ծնված լինել տարբեր պատճառներից:
Պիտի որ դա հնարավոր լինի գոնե որոշ դեպքերում, թեև ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ պատճառն այլ կերպ ա պետք լինում վերացնել, ոչ թե դեղերի միջոցով։ Իսկ ոչ բնական դեղերից ցանկացած դեպքում արժե հնարավորինս հեռու մնալ։ Դրանք ճահճի նման են. ինչքան օգտագործես, էնքան քեզ կներքաշեն իրենց մեջ, ու գնալով մարդ ավելի ու ավելի կախված կդառնա դրանցից ու ավելի շատ դեղեր կօգտագործի, մինչև որ մի օր էն վիճակը կլինի, որ առանց դեղերի չի կարողանա ապրել։ Հենց դա էլ, իհարկե, դեղագործական ընկերությունների նպատակն է՝ որ մարդիկ չկարողանան ապրել առանց իրենց արտադրած դեղերի։

Շատ տիպիկ մի օրինակ. մարդը խմում է ինչ–որ դեղ, որի առաջացրած բացասական հետևանքներից ազատվելու համար նրան առաջարկում են մի ուրիշ դեղ, որի առաջացրած հետևանքները վերացնելու համար էլ մի ուրիշը, և այդպես շարունակ։ Մարդն ընկնում է հավերժական դեղային ցանցի մեջ։