PDA

Դիտել ողջ տարբերակը : Կրկեսի շենքը պայթեցնում են

Rhayader
08.09.2012, 11:20
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` սեպտեմբերի 8-ին, ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում:

Եթե դեմ եք Կրկեսի շենքի պայթեցմանը, այսօր ժամը 3:00 նախատեսվում է պիկետ Կրկեսի շենքի դիմաց:

54566

Գալաթեա
08.09.2012, 11:38

Կրկեսի շենքն արդեն չէին պայթեցրե՞լ :unsure

Ձայնալար
08.09.2012, 11:45
Կտուրն էին պայթեցրել, հիմա երևի մնացածը:

Գալաթեա
08.09.2012, 11:56
Բայ, բայց ախր 100 տարվա փտած շենք ա...
Կարող ա տեղը լավ ու ժամանակակից բան են սարքում:
Ամեն ինչի դեմ հո պիկետ չես անի:

Ariadna
08.09.2012, 12:02
Ամոթ էլ ա ասելը, բայց ես էլ էս հարցից էդքան կուրսի չեմ, չեմ ջոկում, հաստատ պետք ա՞ դեմ լինենք ։ՃՃՃ

Վահե-91
08.09.2012, 12:18
Ամոթ էլ ա ասելը, բայց ես էլ էս հարցից էդքան կուրսի չեմ, չեմ ջոկում, հաստատ պետք ա՞ դեմ լինենք ։ՃՃՃ
հարցը նրանում ա, որ էտ շենքի առաջին պայթեցումից հետո մենակ կողքի պատերն են մնացել :)
Մեջը լրիվ դատարկ ա, կտուրն էլ չկա: Հիմա գնանք պիկետ անենք որ էտ պատերը չքանդեն :o

VisTolog
08.09.2012, 12:33
հարցը նրանում ա, որ էտ շենքի առաջին պայթեցումից հետո մենակ կողքի պատերն են մնացել :)
Մեջը լրիվ դատարկ ա, կտուրն էլ չկա: Հիմա գնանք պիկետ անենք որ էտ պատերը չքանդեն :o
Խի չէ որ:

:))

Malxas
08.09.2012, 12:53
Հեռուստացույցով հաղորդում ցույց տվեցին: Տեղը նոր, ավելի մեծ և ավելի ժամանակակից կրկես են կառուցելու: Ասում էին, որ կրկեսի հնարավորությունները սահմանափակ էին, այդ պատճառով չէին կարողանում կրկեսային խմբեր հրավիրել: Կարծեմ խոստացան ավարտել 2013 թե 14

Ձայնալար
08.09.2012, 13:59
Կարելի ա պահանջել, որ նոր շենքի նախագիծը հանրային քննարկման դրվի, կամ գոնե հրապարակվի: Չքանդել պահանջելը երևի թե էս պահին անիմաստ ա:

Moonwalker
08.09.2012, 14:10
Կարելի ա պահանջել, որ նոր շենքի նախագիծը հանրային քննարկման դրվի, կամ գոնե հրապարակվի: Չքանդել պահանջելը երևի թե էս պահին անիմաստ ա:

Վերանորոգման արգելապատնեշի վրա փակցված վահանակի համաձայն նոր տեսքն այսպիսինը կլինի:esim

http://www.armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/yerevan-circus.jpg

yerevanci
08.09.2012, 14:50
Կարելի ա պահանջել, որ նոր շենքի նախագիծը հանրային քննարկման դրվի, կամ գոնե հրապարակվի: Չքանդել պահանջելը երևի թե էս պահին անիմաստ ա:

Շենքը նոր չէ, հինը վերանորոգում են, այս դեպքում մնումա միայն կմախքը, նման դեպքերում ծախսերն ավելի շատ են լինում, քան զրոյից նոր շենք կառուցելը, բայց նպատակն է շենքի արտաքին տեսքը թողել նույնը, միայն ավելանալու է մի հարկ, որը ծառայելու է որպես հյուրանոց` կրկես եկած հյուրերի համար, հետևաբար հանրային քննարկման դնելու կարիք չկա:

davidus
08.09.2012, 15:51
Ժողովուրդ ջան, շենքը ի սկզբանե նախատեսված չի եղել հիմնահատակ քանդելու համար; Պիտի քանդվեր միայն տանիքը, և կմախքը ամրացնելով նոր տանիք կառուցվեր /արտաքին ձևավորումը մի կողմ/: Բայց Տանիքը պայթեցնելու ցհետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք թույլ չէին տա ցանկացած վերանորոգման դեպքում շենքի կառկասը պահել: Մասնավորապես, եթե չեմ սխալվում, խոսքը հենց երկաթբետոնի մեջ անցկացված ամրաններին էր վերաբերում: Արդյունքում շենքի կառուցման ծրագիրը փոխվել է, ու քննարկումների արդյունքում որոշվել է հիմնահատակ քանդել շենքը՝ զրոյից նորը կառուցելով;

Ձայնալար
08.09.2012, 15:52
Շենքը նոր չէ, հինը վերանորոգում են, այս դեպքում մնումա միայն կմախքը, նման դեպքերում ծախսերն ավելի շատ են լինում, քան զրոյից նոր շենք կառուցելը, բայց նպատակն է շենքի արտաքին տեսքը թողել նույնը, միայն ավելանալու է մի հարկ, որը ծառայելու է որպես հյուրանոց` կրկես եկած հյուրերի համար, հետևաբար հանրային քննարկման դնելու կարիք չկա:

Մի ժամանակ կուկուռուզնիկի համար էլ էին ասում, որ վթարային ա, բլա բլա բլա, նույնից են սարքելու բլա բլա բլա: Կրկեսի հյուրերի համար հյուրանոց :O Մեր հիմնարկ տարվա մեջ ավելի շատ հյուր ա գալի, քան կրկես ու իրանք չեն բողոքում հյուրանոցի պակասից: Պարզ ա, որ տաշիրի սամոն կփորձի առավելագույն շահույթ քաղել էս շենքից ու դրա արդյունքում հայտնի չի թե ինչ կմնա շենքից: Հայտնի չի, որովհետև նորմալ լիարժեք ինֆորմացիա չի հրապարակվել, դե քաղաքային իշխանություններին չվստահելու առիթ էլ ինչքան ասես կա: Հիմա դու որ տենց համոզված ասում եմ, կարա՞ս պաշտոնական աղբյուր նշես ինֆորմացիայիդ:

Ձայնալար
08.09.2012, 15:55
Ժողովուրդ ջան, շենքը ի սկզբանե նախատեսված չի եղել հիմնահատակ քանդելու համար; Պիտի քանդվեր միայն տանիքը, և կմախքը ամրացնելով նոր տանիք կառուցվեր /արտաքին ձևավորումը մի կողմ/: Բայց Տանիքը պայթեցնելու ցհետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք թույլ չէին տա ցանկացած վերանորոգման դեպքում շենքի կառկասը պահել: Մասնավորապես, եթե չեմ սխալվում, խոսքը հենց երկաթբետոնի մեջ անցկացված ամրաններին էր վերաբերում: Արդյունքում շենքի կառուցման ծրագիրը փոխվել է, ու քննարկումների արդյունքում որոշվել է հիմնահատակ քանդել շենքը՝ զրոյից նորը կառուցելով;

Դավ, հյուրանոց լինելո՞ւ ա, հարկ ավելանալո՞ւ ա:

davidus
08.09.2012, 16:05
Դավ, հյուրանոց լինելո՞ւ ա, հարկ ավելանալո՞ւ ա:

Բագ, էդ հաստատ չգիտեմ, բայց որ կրկեսի տանիքին, որտեղ ամբողջը տեխնիկա ու հարակից սարքավորումներ են լինելու, հյուրանոց հաստատ չի կարող լինել։ Էս լոգիկայով։

yerevanci
08.09.2012, 16:10
Մի ժամանակ կուկուռուզնիկի համար էլ էին ասում, որ վթարային ա, բլա բլա բլա, նույնից են սարքելու բլա բլա բլա: Կրկեսի հյուրերի համար հյուրանոց :O Մեր հիմնարկ տարվա մեջ ավելի շատ հյուր ա գալի, քան կրկես ու իրանք չեն բողոքում հյուրանոցի պակասից: Պարզ ա, որ տաշիրի սամոն կփորձի առավելագույն շահույթ քաղել էս շենքից ու դրա արդյունքում հայտնի չի թե ինչ կմնա շենքից: Հայտնի չի, որովհետև նորմալ լիարժեք ինֆորմացիա չի հրապարակվել, դե քաղաքային իշխանություններին չվստահելու առիթ էլ ինչքան ասես կա: Հիմա դու որ տենց համոզված ասում եմ, կարա՞ս պաշտոնական աղբյուր նշես ինֆորմացիայիդ:

http://www.circus.am/htmls_arm/magazine_today.html

melancholia
08.09.2012, 16:51
շատ լավ է, որ հիշել են կրկեսի գոյությունը ու ինչ որ չափով մտահոգվել դրա վթարային լինելու մասին: Լավ է, եթե նոր, ժամանակակից ու գեղեցիկ շենք ունենք նախկինի փոխարեն, բայց դե , ճիշտն ասած, վախենամ կառուցելուց մենակ հյուրանոցի պահը հիշեն, կրկեսը մոռանան:

Rhayader
08.09.2012, 18:03
Երկու բառ, որոնք արտահայտում են իմ վերաբերմունքն այս հարցի շուրջ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏ:

keyboard
08.09.2012, 18:21
Ես լսել եմ, որ Ծառուկյանն ա սրա հեղինակը ու կառուցվելույա նորմալ, միջազգային չափանիշներին համապատասխան կրկես:
Ինչքանովա ճիշտ-սուտ չգիտեմ, ամեն դեպքում մեծ հույս ունեմ, որ 2014-ին աղջիկներիս :oy կրկես կտանեմ:

Ձայնալար
08.09.2012, 18:46
http://www.circus.am/htmls_arm/magazine_today.html

Կրկեսի տնօրենի հարցազրույցը ինչ-որ թերթի չգիտեմ ինչքանով ա պաշտոնական, բայց հուսանք, որ գոնե 25 հարկանի շենք չեն սարքի :pardon

Ձայնալար
08.09.2012, 19:07
Նոր կրկեսը հնից մեծ կլինի
15:34 | ԱՅՍՕՐ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառուցվելիք կրկեսի մասշտաբները հնից մի փոքր մեծ են լինելու: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց կրկեսի հին շենքի քանդման և կառուցման աշխատանքներով զբաղվող խմբի գլխավոր ինժիներ Ավագ Հովհաննիսյանը` մի փոքր կփոխվի տրամագիծը, շենքի բարձրությունը և հետևաբար կավելանան նաև նստատեղերը: Նրա ասելով` ծրագրվում է ունենալ նաև ստորգետնյա ավտոկայան:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ թեև շենքի արտաքին տեսքը կփոփոխվի. «Սակայն փոփոխությունն այնքան չնչին կլինի, որ տասը տարի երկրից բացակայած մարդը չի էլ զգա, որ այն նոր է կառուցված, այլ կասի` ինչ լավ են վերանորոգել»:

Կրկեսի ներկայիս շենքի քանդման որոշումը, գլխավոր ինժիների հավաստմամբ, կայացվել է 2-3 շաբաթ առաջ: Շուտափույթ որոշման պատճառը, ըստ նրա, շենքի տեխնիկական վիճակն է. «Բետոնը սարսափելի վիճակում էր, մետաղական մասը` ժանգոտված»: Ավագ Հովհաննիսյանը ընդհանրապես բացառում է այն վարկածը, որ կրկեսի գմբեթի փլուզումը խթան հանդիսացավ շենքի վիճակի վատթարացման համար:

Կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել 2014 թվականի վերջերին:

http://www.a1plus.am/am/social/2012/09/08/cirk#.UEtZliQ17qw.facebook

aragats
08.09.2012, 23:21
Երկու բառ, որոնք արտահայտում են իմ վերաբերմունքն այս հարցի շուրջ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏ:

Իսկ երիտասարդական պալատը գոնե մեջից տեսել էի՞ր, հիմքը քանդվում էր, Ճաքած բետոնները բոլտ ու գայկեքով էին ամրացրել համարները հավաբներ էին,
փոքր, ցածր առաստաղներով...
Մի քանի տարի հետո իրան-իրան փլվելու էր:

Կրկեսի շենքը ի՞նչ մի ազգային, կամ արտասովոր ճարտարապետոություն էր, որ այդքան մտածում եք, անշուք... հասարակ սովետական պրոյեկտ էր,
Սովետական Միության գրեթե բոլոր քաղաքներում նույն պրոյեկտով շինություններ լիքն էին, ու ոչ միայն մայրաքաղաքներում, գրեթե ամենուր դրանք դառել են
առուտրի կետեր, շուկաներ:
Եթե թեկուզ այլ ավելի գեղեցիկ, կամ ազգային ոճով կրկես կառուցեն մեջերը ռեստորաններով, խանութներով, խաղային տարբեր համալիրներով (ոչ կազինո),ի՞նչ վատ բան կա:

Վահե-91
08.09.2012, 23:26
ի՞նչ վատ բան կա:
մեր բնավորությունն ա տենց, ամենինչի մեջ վատն ենք տեսնում :pardon

Rhayader, հավատա, եթե երիտասարդական պալատը վթարային չլիներ, օլիգառերից մեկը հաստատ դրա մեջ ռեստորան կամ բուտիկ կբացեր, այլ ոչ թե կքանդեր

Rammstein
09.09.2012, 00:04
եթե երիտասարդական պալատը վթարային չլիներ, օլիգառերից մեկը հաստատ դրա մեջ ռեստորան կամ բուտիկ կբացեր, այլ ոչ թե կքանդեր

Չէ, aragats-ը ճիշտ ա ասում, Երիտասարդական պալատում հարկի բարձրությունը խայտառակ փոքր էր: Ոչ մի օլիգարխ դա չէր առնի, որտեւ 2.5 մետրանոց առաստաղով իսկի բուտիկ չեն բացում, ուր մնաց` ռեստորան:
Բայց մեկ ա, լավն էր Երիտասարդական պալատը, Երեւանի հիմնական խորհրդանիշերից մեկն էր ու շատ եմ ափսոսում, որ քանդեցին: Որ մտքներին տեղ լիներ, կարային էդ շենքի համար մի ֆունկցիա մտածեին ու չքանդեին…

Ինչ վերաբերում ա թեմային. բնականաբար ես էլ վստահություն չունեմ, որ քանդած կրկեսի տեղում մի 600 հարկանի զիբիլ չեն սարքի: Բայց միայն կասկածների վրա հիմնելով պայքար մղելը մի քիչ ծիծաղելի ա, առավել եւս եթե շինհրապարակի մոտ նախագծված նոր կրկեսի նկարը կպցրած ա: