PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրազիլիա 2014 - Աշխարհի առաջնություն

Էջեր : [1] 2 3

Ջուզեպե Բալզամո
08.09.2012, 02:17
Մեկնարկեց ընտրական փուլը:
Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա ու Մալթա պինդ բռվեք հայերը գալիս են ձեզ լղոզեն խոտերին…
Մերոնք հաղթեցին Մալթային, մեկ զրո… լարված էին մի տեսակ, հույս ունեմ հաջորդ խաղին (Բուլղարիայում) ավելի հարմարված կլինեն: Տղերք ազատեք ձեզ ավելորդ մտահոգություններից, ուղղակի խաղացեք… մեկա մենք ձեզ սիրում ենք

Մոդերատորական. թեմայի հարցումների արդյունքները նկարների տեսքով կզետեղվեն առաջին գրառման մեջ:

Ա. խմբային փուլ

http://i.imgur.com/vjZ27GE.png

1/8 եզրափակիչ
http://i.imgur.com/qSb6Pcp.png

1/4 եզրափակիչ
http://i.imgur.com/bQVwB4n.png

Կիսաեզրափակիչ
http://i.imgur.com/IcZkkFe.png

Maxpayne
08.09.2012, 10:15
Մեկնարկեց ընտրական փուլը:
Մերոնք հաղթեցին Մալթային, մեկ զրո… լարված էին մի տեսակ, հույս ունեմ հաջորդ խաղին (Բուլղարիայում) ավելի հարմարված կլինեն: Տղերք ազատեք ձեզ ավելորդ մտահոգություններից, ուղղակի խաղացեք… մեկա մենք ձեզ սիրում ենք

չեմ կարծում բուլղարացիքի հետ հեշտ կլնի... պահեր կային, որ մե տղերքը խաղը տալիս էին մալթային ու լավ էր որ իրանք չէին կարում օգտագործեին, բուլղարիան նույնը չի անի... սպասենք, հրաշք կլնի կրելը

Vaio
08.09.2012, 10:22
Քանի առաջին տեղում ենք, նայենք ))

54565

Vaio
08.09.2012, 10:25
Մերոնց պռոբլեմը փոխանցումներն էին, որ բազմաթիվ անգամ սխալվում էին:

Բուլղարիայի հետ խաղը շատ դժվարա լինելու, իսկ եթե կարողանան Բուլղարիային հաղթեն, ապա դուխները տեղը կլինի և գոնե Հայաստանում Իտալիային չեն պարտվի:

Maxpayne
08.09.2012, 10:58

Իմ Հույսը մեր տղեքի բարձր կարգի թիմերի հետ լավ խաղն ա.

Malxas
08.09.2012, 14:07
Հին Արարատի ժամանակներից էլ այդպես էր: Մերոնք ուժեղների հետ ուժեղ են խաղում, թույլերի հետ՝ թույլ: Մեծ անհանգստության տեղիք է տալիս պաշտպանությունու տիրող խառնաշփոթը: Փաստորեն այս պահի դրությամբ ոչ մի հուսալի կենտրոնական պաշտպան չունենք: Սարգիս Հովսեփյանն էլ այս խաղում այնքան սխալ արեց, որ էլ ասելու չի: Դրական կողմ եմ համարում, որ Բուլղարացիները Իտալացիների հետ խաղից հետո ինչ որ չափով հոգնած կլինեն և ամբողջո կարողությամբ չեն կարողանա տրվել խաղին: Բացի այդ փթրձը ցույց է տալիս, որ մերոնք զույգ ընկած խաղերից երկրորդը անհամեմատ ուժեղ են խաղում:

Maxpayne
08.09.2012, 16:11

Սարգիս հովսեփյանը մեր համար մեկ խնդիրն ա... ինքը արդեն ապրել ա իրա դարը, թե խի են պահում չեմ հասկանում.. կառլեն մկրտչյանին սպասում էի որ կխաղա, նորմալ էր պրակտիկա չունեցող ֆուտբոլիստի համար, նույնն էլ Ռոբը, առաջի գծում էլ իմ կարծիքով սաղ օքեյ ա, ուղակի պիտի էս խաղի նման Ղազարյանը չխաղա, Մարկոսն ու Արասը ավելի արժանի են հիմնականում խաղալու...

Malxas
08.09.2012, 16:41

Ղազարյանը շատ պետքական ֆուտբոլիստ է: Լավ եզրային է, հաճախ եզրափակում է գրոհները ու նաև կարողանում է պաշտպանվել: Ղազարյանի, Արասի և Մարկոսի միառժամանակ դաշտում գտնվելը խնդիր չէ: Առաջին երկուսը եզրային են, իսկ երրորդը ենթահարձակվող:

Sagittarius
08.09.2012, 16:56

Հա, բայց էտ դեպքում էլ Հենոն հենակետային ա ստիպված խաղում: Իսկ այդ դիրքում, արդեն որերորդ անգամ իրա խաղը չի ստացվում: Հարձակման գծի գլխավոր խնդիրը Հենոյին ու Մարկոսին միաժամանակ խաղացնելը և երկուսի կարողությունները մաքսիմում օգտագործելն է:

Malxas
08.09.2012, 17:01

Հենակետայինը Կարլեն Մկրտչյանն է, Մխիթարյանը խաղում է նրանից առաջ: Եզրերում խաղում են Ղազարյանն ու Արասը, Մարկոսը ենթահարձակվող, Մովսիսյանը հարձակվող: Այնպես որ այս բոլոր ֆուտբոլիստները միառժամանակ խաղադաշտում գտնվելով իրար չեն խանգարում: ;)

Vaio
09.09.2012, 00:17
Դանիա - Չեխիա խաղը ավարտվեց 0:0 հաշվով, ինչը շատ լավ լուր է հայ ֆուտբոլասերի համար:

Տրիբուն
09.09.2012, 15:54
Էս պահի դրությամբ գնում ենք Բրազիլիա (http://www.fifa.com/worldcup/preliminaries/europe/standings/index.html) :D

http://i070.radikal.ru/1209/e8/ce296134eaa6.png

Տրիբուն
09.09.2012, 17:03
Էս աշխարհի առաջնությունը հաղթե՞լ ենք արդեն :o

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=kjPnvhinsEA

Malxas
09.09.2012, 18:13
Էս աշխարհի առաջնությունը հաղթե՞լ ենք արդեն :o

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=kjPnvhinsEA

Արդեն Ռիո դե Ժանեյրոյի տոմս առնենք ու սպիտակ շալվար? :think

Vaio
11.09.2012, 23:51
Ահավոր անհետաքրքիր խաղ էր, անտաղանդ մրցավարություն էր:

Մեր օգտին մաքուր պենալը չնշանակվեց, Պիզելիին կարմիր քարտ տալը` աբսուրդ էր, իսկ հետաքրքիրը էն էր, որ Պիզելիին կարմրա ցույց տալիս, իսկ էն Դյակովին` դեղին, որտեղա սրա լոգիկան???

Տհաճ խաղ էր:

Գնդակ մատակարարող երեխեքը լրիվ համը հանեցին, առաջին դրվագում Յուրա Մովսիսյանի նեռվերը խախտվել էր, բայց դե ձեն չհանեց, իսկ երկրորդ դրվագում արդեն Գևորգ Ղազարյանը չդիմացավ ու հարվածեց դրանցից մեկին:

Աթեիստ
12.09.2012, 00:05
Գնդակ մատակարարող երեխեքը լրիվ համը հանեցին, առաջին դրվագում Յուրա Մովսիսյանի նեռվերը խախտվել էր, բայց դե ձեն չհանեց, իսկ երկրորդ դրվագում արդեն Գևորգ Ղազարյանը չդիմացավ ու հարվածեց դրանցից մեկին:

Էս պահը խնդրում եմ ավելի մանրամասն, կրկնությունը նայեցի, բայց չհասցրի տեսնեմ թե խի խփեց, սկի խփելը չնկատեցի։

Ambrosine
12.09.2012, 00:06
Համաձայնելով Vaio-ի գրածների մեծ մասի հետ` ամեն դեպքում պետք է նշեմ, որ Ղազարյանի արարքը տեղին չէր: Նույնիսկ հեռուստադիտողն էր նյարդայնանում, բայց հաշվի առնելով մեր հավաքականի վիճակը այդ պահին, իրեն պետք է զսպեր. ի վերջո պետք է արդեն "իմունիտետ" ունենար:

Իսկ մրցավարը... դրա նմանների պատճառով ֆուտբոլը դառնում է ահավոր կեղտոտ ու անհետաքրքիր խաղ: Անգամ եթե չհաշվենք չնշանակված 11 մետրանոցը, իր` խաղը վարելու տակտիկան ահավոր սադրիչ էր ու անկանխատեսելի: Իսկ մեր ֆուտբոլիստներին խորհուրդ կտամ հիշել, որ խաղը դադարեցվում է մրցավարի սուլիչով, ու տուգանայինն էլ նշանակում է մրցավարը` տեղին թե անտեղի:

Մեր հավաքականը պետք է ինչ-որ դասեր քաղի այսօրվա խաղից: Մալթայի հետ խաղն էլ հաջող չէր, բայց գոնե հաշիվն էր ձեռնտու: Մեր պաշտպանությունը դեռ շատ մարզվելու կարիք ունի, որ հարձակվողները իրենց թիկունքը ապահով զգան: Առջևում շատ պատասխանատու խաղեր են. մկանները մարզելուց զատ նյարդերն էլ է պետք մարզել:

Լավ բան չեղավ :angry:

Ambrosine
12.09.2012, 00:09
Էս պահը խնդրում եմ ավելի մանրամասն, կրկնությունը նայեցի, բայց չհասցրի տեսնեմ թե խի խփեց, սկի խփելը չնկատեցի։

Ես այսպես եմ հիշում :}
Երբ մոտեցավ, որ եզրային գծից նետում կատարելու համար գնդակը վերցնի, նախ ուշացրին էդ երեխաները, հետո էլ երկու հատ փոխանցեցին, Ղազարյանն էլ բարկացած մեկով ուժեղ "հարվածեց" (հետ փոխանցեց) էդ երեխաներից մեկին, իսկ մյուսը վերցրեց, որ խաղի մեջ մտցնի, էն էլ... կարմիրը չուշացավ:

Sagittarius
12.09.2012, 00:15
Ահավոր անհետաքրքիր խաղ էր, անտաղանդ մրցավարություն էր:

Մեր օգտին մաքուր պենալը չնշանակվեց, Պիզելիին կարմիր քարտ տալը` աբսուրդ էր, իսկ հետաքրքիրը էն էր, որ Պիզելիին կարմրա ցույց տալիս, իսկ էն Դյակովին` դեղին, որտեղա սրա լոգիկան???

Տհաճ խաղ էր:

Գնդակ մատակարարող երեխեքը լրիվ համը հանեցին, առաջին դրվագում Յուրա Մովսիսյանի նեռվերը խախտվել էր, բայց դե ձեն չհանեց, իսկ երկրորդ դրվագում արդեն Գևորգ Ղազարյանը չդիմացավ ու հարվածեց դրանցից մեկին:

ահավոր կողմանակալ գրառում...

հավաքականի խաղը 180° կտրուկ փոխվել ա /դեպի վատ կողմ, իհարկե/ նախորդ մրցափուլից բացարձակ ոչինչ չի մնացել, բացարձակ տարբեր թմեր են. չկա պայքար, ցանկություն, հաճույք ֆուտբոլից, կազմակերպվածություն, պրոֆեսիոնալիզմ, հագանք մրցակցի նկատմամբ՝ մի խումբ զայրացած, չարարցած, անպատասխանատու, անկազմակեր ջահելների հավաքածու:

Թիմը մեծ տոոոոու-ի մեջ ա, ու եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն ու շարունակվեն ամեն ինչ բարդել մրցավարի, շոգ եղանակի, գնդակ մատակարարող երեխեքի, մարզադաշտի պոնչի վաճառող տատիկի վրա, ապա դեռ խորն ենք խրվելու էտ տոոոոու-ի մեջ:

հ.գ. ահավոր մեղմ գրառումս ստացվեց, չեք պատկերացնում, թե ինչ կարգի ա նեռվերս խախտված...

Ambrosine
12.09.2012, 00:31

Քոնն էլ ահավոր վատատեսական գրառում էր :))

Կարելի է մեկ-երկու խաղից հետո արդեն եզրակացնել: Անգույն խաղեր են, բայց որ ամեն ինչ կորած լինի... :think Ես դեռ սպասում եմ, որ կվերագտնեն իրենց լավագույն մարզավիճակը: Իսկ նյարդերդ հանգստացրու, դեռ լիքը հանդիպումների պիտի ականատես լինես ;):

Vaio
12.09.2012, 01:16
ահավոր կողմանակալ գրառում...

հավաքականի խաղը 180° կտրուկ փոխվել ա /դեպի վատ կողմ, իհարկե/ նախորդ մրցափուլից բացարձակ ոչինչ չի մնացել, բացարձակ տարբեր թմեր են. չկա պայքար, ցանկություն, հաճույք ֆուտբոլից, կազմակերպվածություն, պրոֆեսիոնալիզմ, հագանք մրցակցի նկատմամբ՝ մի խումբ զայրացած, չարարցած, անպատասխանատու, անկազմակեր ջահելների հավաքածու:

Թիմը մեծ տոոոոու-ի մեջ ա, ու եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն ու շարունակվեն ամեն ինչ բարդել մրցավարի, շոգ եղանակի, գնդակ մատակարարող երեխեքի, մարզադաշտի պոնչի վաճառող տատիկի վրա, ապա դեռ խորն ենք խրվելու էտ տոոոոու-ի մեջ:

հ.գ. ահավոր մեղմ գրառումս ստացվեց, չեք պատկերացնում, թե ինչ կարգի ա նեռվերս խախտված...

Մեր թմի բացասականը Ղազարյանի` երեխուն գնդակով խփելն էր, թեպետ իրան հասկանում եմ!!!
Պետքա ընդունես, որ մրցավարը Բ-ի տղա էր ու ՀԵՆՑ ԻՆՔԸ խաղը փչացրեց: Էս խաղով Բուլղարիան չպետքա մեզ հաղթեր, որտև իրանք էլ նորմալ չէին խաղում:

Bruno
12.09.2012, 03:01
http://www.youtube.com/watch?v=w_eFt7zUufI

dvgray
12.09.2012, 06:52
հիմար գոլ էր: էտ վերջի կարմիրը խի ա հանում, բան չհասկացա: ով ում՞ ա խփել

Universe
12.09.2012, 11:22
հիմար գոլ էր: էտ վերջի կարմիրը խի ա հանում, բան չհասկացա: ով ում՞ ա խփել
Ղազարյանը աուդչիկին ))

Մեր հավաքականում երկու ընկեր ունեմ, երկու դասարանցի ովքեր հիմա խաղում են. Բայց կա նաև նման բան, մրցակիցներն իրենց աուտչիկներին միշտ պարապացնում են մեր ու հեր քրվել, ու ամենավերջին կարգի հայհոյանքներով տալ գնդակը մրցակցին, որ հոգեբանորեն ճնշեն էլի: Հիմա սա էլ նման մի դեպքա եղել երևի ուղղակի:

Ձայնալար
12.09.2012, 14:36
ահավոր կողմանակալ գրառում...

հավաքականի խաղը 180° կտրուկ փոխվել ա /դեպի վատ կողմ, իհարկե/ նախորդ մրցափուլից բացարձակ ոչինչ չի մնացել, բացարձակ տարբեր թմեր են. չկա պայքար, ցանկություն, հաճույք ֆուտբոլից, կազմակերպվածություն, պրոֆեսիոնալիզմ, հագանք մրցակցի նկատմամբ՝ մի խումբ զայրացած, չարարցած, անպատասխանատու, անկազմակեր ջահելների հավաքածու:

Թիմը մեծ տոոոոու-ի մեջ ա, ու եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն ու շարունակվեն ամեն ինչ բարդել մրցավարի, շոգ եղանակի, գնդակ մատակարարող երեխեքի, մարզադաշտի պոնչի վաճառող տատիկի վրա, ապա դեռ խորն ենք խրվելու էտ տոոոոու-ի մեջ:

հ.գ. ահավոր մեղմ գրառումս ստացվեց, չեք պատկերացնում, թե ինչ կարգի ա նեռվերս խախտված...

Թխի թո գա։ Վատ էին խաղում, էդ Գևորգ Ղազարյանը, որ տենց լավ բզում ա երեխեքի վրա, բաց դարպասի դեմը սկսեց մզմզալ, մինչև կորցրեց գնդակը (Ղազարյա՞նն էր, թե՞ սխալվում եմ )։ Պաշտպանութոյւն չկար, մեր պաշտպանությունը իրանց վատ հարձակումն էր, դանդաղ էին, պասերը ծուռ էին, գնդակ չէին պահում: Կոնֆլիկտի պահին մի քանի հոգի իրանց դպրոցական կռիվներն էին հիշել։ Մրցավարն էլ հրաշք չէր, բայց դե շատ վատն էլ չէր, միջին մրցավար էր։ Պարզապես մերոնք նույն ձևի էին խաղում, ոնց որ Մալթայի հետ, բայց բուլղարացիները միքիչ լավ էին խաղում Մալթայից՝ արդյուքն էլ արտահայտվեց հաշվի մեջ։

Vaio
12.09.2012, 16:13
Դուք մենակ ասում եք, որ հայերը վատ էին խաղում, մեկ էլ, որ Գևորգ Ղազարյանը չպետքա էտ բանը աներ: Վերջ?

Բուլղարիան էլ էր վատ խաղում, ըստ խաղի մակարդակի ոչ ոքի խաղ էր:
----

- մրցավարը չնշանակեց 11 մետրանոց հարված (բուլղարացին տուգանային հրապարակում ԱԿՆՀԱՅՏ խաղաց ձեռքով և ձեռքով խաղի շնորհիվ գնդակը չընթացավ դեպի դարպասը),
- մրցավարը սխալվեց և Մարկոս Պիզելիին ցույց տվեց կարմիր քարտ (Պիզելին ոչ մեկին չէր հարվածել),
- այդ ինցիդենտի (կռվի) ժամանակ հայ ֆուտբոլիստին մրցավարը ցույց տվեց կարմիր քարտ, իսկ բուլղարացուն` դեղին,
-մրցավարը ամբողջ խաղի ժամանակ վախենալով էր ցույց տալիս դեղին քարտերը, բավականին ուժացումով, այն էլ` ՃՆՇՄԱՆ տակ:

Նենց որ պետքա սրանց մասին էլ մտածեք:

Հ.Գ. Գևորգ Ղազարյանի արարքը չեմ արդարացնում, մենակ հիշեցնում եմ, որ էտ լակոտները (աուտչիկները) Յուրային էլ ուշացումով տվեցին գնդակը (Յուրան լավ դիրքում էր էտ պահին) ու կամեռան շատ լավ ֆիքսեց էտ պահը, Յուրան կատաղած էր... տարբերությունն էն էր, որ Գ. Ղազարյանի նյարդերը տեղի տվեցին, ինչն էլ տեղի ունեցավ...

Ձայնալար
12.09.2012, 22:06

Համաձայն եմ, Բուլղարիան էլ էր վատ խաղում, բայց վիճակագրությունը 48/52 % գնդակ պահելով իրանց օգտին էր, անկյունայիններն ու դարպասին հարվածները մոտ երկու անգամ իրանցը ավել էր, տուգանայիններն էլ էին մոտ երկու անգամ իրանցը ավել: Եթե չեմ սխալվում, առաջին դեղին քարտը հենց բուլղարացիներն են վաստակել, մեզ տված դեղին քարտերն էլ տեղին էին՝ մինչև էն կիլդիմի պահը: Ասածս ինչ ա՝ հա, կարար և ոչ ոքի լիներ, բայց ամեն դեպքում իրանք առավելություն ունեին ու 1:0 հաշիվը եթե ոչ արդարացի, ապա շատ անարդար էլ չի: Խնդիրը նրանում ա, որ վպրինցիպե ես թքած ունեմ դատավորի վրա էլ, բուլղարացիների վրա էլ, էն գնդակ տվող լակոտների վրա էլ, ինձ մտահոգում ա մեր հավաքականի խաղի որակը, կամային հատկանիշները և մարզական ոգին՝ հատկապես վերջին երկուսը: Իռլանդիայի հետ խաղում էլ եղան անարդար հեռացումներ, 11 մետրանոց ի վնաս մեզ ու շատ ավելի անդուր վիճակ էր, որովհետև տեղում զրկվեցինք ուղեգրից, բայց տղեքը հերոսավարի խաղացին մինչև վերջի վայրկյանը 10 հոգով: Էդ պահին ես հպարտ էի, որ էդ իմ երկրի հավաքականն ա, իսկ երեկ ես անիծում էի ինքս ինձ որ հետաձգեցի բոլոր գործերս ու նստեցի էդ խաղը նայելու:

Ինձ մեր թիմն ա հուզում, դրա համար էլ մեր խնդիրներից եմ խոսում, դատավորների մասին թող ֆիֆան մտածի, բուլղարացիների ղզիկ պահվածքի մասին իրանց ֆուտբոլասերները, էն լակոտների մասին էլ իրանց ծնողները:

Sagittarius
12.09.2012, 22:42
Դուք մենակ ասում եք, որ հայերը վատ էին խաղում, մեկ էլ, որ Գևորգ Ղազարյանը չպետքա էտ բանը աներ: Վերջ?

Բուլղարիան էլ էր վատ խաղում, ըստ խաղի մակարդակի ոչ ոքի խաղ էր:

Ես Բուլղարիայի հավաքականի երկրպագու չեմ, իրանց վատ խաղալու մասին թող իրանց ֆաները մտածեն, բայց կրկնակի մեծ է խնդիրը, եթե վատ խաղացող բուլղարների հետ տենց խաղացին:
----

- մրցավարը չնշանակեց 11 մետրանոց հարված (բուլղարացին տուգանային հրապարակում ԱԿՆՀԱՅՏ խաղաց ձեռքով և ձեռքով խաղի շնորհիվ գնդակը չընթացավ դեպի դարպասը),

ակնհայտ ձեռքով խաղ չկար, ձեռքը մարմնին կպած էր

- մրցավարը սխալվեց և Մարկոս Պիզելիին ցույց տվեց կարմիր քարտ (Պիզելին ոչ մեկին չէր հարվածել),
- այդ ինցիդենտի (կռվի) ժամանակ հայ ֆուտբոլիստին մրցավարը ցույց տվեց կարմիր քարտ, իսկ բուլղարացուն` դեղին,

բուլղարացին ստացավ երկրորդ դեղինը, այսինքն նույնպես կարմիր: Ընդհանրապես չեմ ուզում էս դրվակը մեկնաբանել. առաջին անգամ չեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղում, ժամանակակից ֆուտբոլում պրովակացիան պարտվող թմի նկատմամբ սովորական մեթոդ ա. իսկ դրա համար կա ավագ, որը լակոտի նման՝ «արա, էտ ում ախպորը» կարգի մեջ թռնելու փոխարեն, պետք է թմակիցներին կարգի հրավիրի և թույլ չտա պրովոկացիային կուլ գնալ: Ստեղ մենակ Յուրան իրան պրոֆեսիոնալի և առաջատարի նման դրսևորեց:

-մրցավարը ամբողջ խաղի ժամանակ վախենալով էր ցույց տալիս դեղին քարտերը, բավականին ուժացումով, այն էլ` ՃՆՇՄԱՆ տակ:

Լրիվ բնական մթնոլորտ ա մրցակցի հարկի տակ խաղի համար, նորից եմ կրկնում, առաջին անգամ չեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղում: Մրցավարը մեզ նույնիսկ մի անգամ խղճաց, երբ Եդիգարայինին երկրորդ դեղին քարտ չտվեց բացահայտ մրցակցի շորտից կախվելու համար: Կարմիր քարտից առաջ կար յոթանասուն րոպե խաղային ժամանակ, որի ընթացքում մեր թիմը առանձնապես ոչինչ ցույց չտվեց. դրան գումարած գաճաճ Մալթայի հետ անցկացրած իննսուն րոպեն:

Պատահել ա են, որ ի տարբերություն նախորդ մրցափուլի, այս անգամ մեր մրցակիցները մեզ ավելի լուրջ են ընդունում և ավելի լավ պատրասվում մեր դեմ, առաջարկելով հակախաղ, իսկ մեր մարզիչը առայժմս չի կարողանում նորություն /Պլան Բ/ մատուցել:

Vaio
12.09.2012, 23:04
ակնհայտ ձեռքով խաղ չկար, ձեռքը մարմնին կպած էր

100% չասեմ, բայց երկու անգամ նայել եմ կրկնապատկերը, ձեռքը մարմնին կպած չէր:

բուլղարացին ստացավ երկրորդ դեղինը, այսինքն նույնպես կարմիր:

Առաջին դեղինի հետ մենք գործ չունենք, քանի որ այն ստացել էր այլ դրվագում, այսինքն ստացվում է, որ եթե էտ տղեն առաջին դեղինը ստացած չլիներ, ապա կարմիր չէր ունենա (յաբախտի կարմիր դառավ) :

Vaio
12.09.2012, 23:06
Կարողա զարմանալի թվա ասածս, բայց Իտալիայի հետ կարանք առնվազն ոչ ոքի խաղալ:

Vaio
13.09.2012, 17:21
Գևորգ Ղազարյանը ներողություն է հայտնել կատարվածի համար:

Հարգելի Ֆուտբոլասեր բարեկամներ

11.09.12 կայացած Բուլղարիա - Հայաստան Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի Ազգային Հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից ում հարվածել եմ գնդակով:
Հույսով եմ, ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը:

Vaio
13.09.2012, 17:51
Բուլղարացի տղան խոստովանել է, որ միտումնավոր է դանդաղ տվել գնդակը Ղազարյանին

«Ես ընդունում եմ Գևորգ Ղազարյանի ներողությունը, որովհետև նման դեպքերում, երբ քո թիմը պարտվում է, դու կարող ես նյարդայնացած լինել», - ասել է Բոժիդար Աթանասովը՝ գնդակ մատակարարող այն տղան, ում ուղղությամբ հարված կատարեց Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը՝ սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում, որի արդյունքում կարմիր քարտի արժանացավ:
Ղազարյանն երեկ facebook-ի իր էջի միջոցով ներողություն է խնդրել իր արարքի համար:
Բոժիդարը «Լևսկիի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Չավդար Աթանասովի որդին:
Հանդիպման «հերոսը» մանրամասն պատմել է 76-րդ րոպեին տեղի ունեցածի մասին. «Ես մի փոքր դանդաղ տվեցի գնդակը, որովհետև փորձում էի ժամանակ շահել. չէ՞որ այն մեր վրա էր աշխատում: Միևնույն ժամանակ, նրան ուրիշ գնդակ էլ տվեցին: Նա շատ զայրացած էր ու իմ ուղղությամբ ուղարկեց կլորը, բայց ոչ շատ ուժեղ: Հետո ինձ 4-րդ պաշտոնյան մոտեցավ ու ասաց, որ հեռանամ:
Ինձ ոչ ոք չի ասել ֆեյր փլեյի կանոնների մասին: Ոչ ոք չի ասել, թե որքան ժամանակում պետք է վերադարձնեմ գնդակը», - խոստովանել է Բոժիդարը:
«Հանդիպումից հետո բոլորն ինձ շնորհավորում էին: Բոլորը երջանիկ էին, որ մենք հաղթեցինք: Ու ես նույնպես»:
Վերջում գնդակ մատակարարողը պատմել է իր ապագայի մասին. «Իմ երազանքն է՝ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ ու խաղալ եվրոպական ակումբում: Ու, իհարկե, Բուլղարիայի հավաքականում», - եզրափակել է Չավդարի որդի Բոժիդարը:

tert.am

John
13.09.2012, 17:52
ակնհայտ ձեռքով խաղ չկար, ձեռքը մարմնին կպած էր
ձեռքը ոչ մի անգամ էլ մարմից առանձին չի լինում :) իսկ <ձեռքով խաղ> արձանագրվում է այն դեպքում, երբ եթե ձեռքը տվյալ պահին այդպես չլիներ՝ գնդակը չէր շեղի իր ընթացքը, իսկ <մարմնին կպած էր> արտահայտությունը ճիշտ է այն դեպքում, երբ եթե գնդակը ձեռքին չկպներ՝ կպնելու էր ոտին, փորին, կամ մարմնի այլ մասի, այսինքն՝ գնդակի հնարավոր հետագծի ու դարպասի արանքում միայն ձեռքը չի, այլ կա ուրիշ մարմնի մաս: Տվյալ դեպքում ձեռքով խաղը ԱԿՆՀԱՅՏ էր՝ ըստ կանոնների

Vaio
13.09.2012, 18:06
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ֆուտբոլային խաղի որոշ դրվագներ

Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին:

13.09.2012, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Տրիբուն
24.09.2012, 00:29
Հայաստան-Իտալիայի ֆուտբոլային հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն երկուշաբթի օրվանից (http://www.tert.am/am/news/2012/09/23/armenia-italy/)

John
24.09.2012, 09:22
Հայաստան-Իտալիայի ֆուտբոլային հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն երկուշաբթի օրվանից (http://www.tert.am/am/news/2012/09/23/armenia-italy/)
<<Շնորհակալությունն>> ՀՖՖ նախագահին՝ մեր հավաքականի համար կիսա-կիսադատարկ ստիբունաներ ապահովելու համար

Sagittarius
24.09.2012, 14:46
<<Շնորհակալությունն>> ՀՖՖ նախագահին՝ մեր հավաքականի համար կիսա-կիսադատարկ ստիբունաներ ապահովելու համար

Պահանջում ենք վերանայել Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի գները (http://www.facebook.com/events/158039444335021/)

Տրիբուն
24.09.2012, 20:17
<<Շնորհակալությունն>> ՀՖՖ նախագահին՝ մեր հավաքականի համար կիսա-կիսադատարկ ստիբունաներ ապահովելու համար

Նույն բանը արեցին մի քանի տարի առաջ Հոլանդիայի հետ խաղի ժամանակ: Տոմսերը խաղից առաջ սարքեցին հոր գները ու Հանրապետական ստադիոնը կիսադատարկ էր:

Malxas
24.09.2012, 21:02
Նույն բանը արեցին մի քանի տարի առաջ Հոլանդիայի հետ խաղի ժամանակ: Տոմսերը խաղից առաջ սարքեցին հոր գները ու Հանրապետական ստադիոնը կիսադատարկ էր:

Երբ ֆեդերացիայի աշխատակիցներին հարցրի, թե ինչու են տոմսերը թանկ, պատասխանեցին, որ մինիմալ չափ կա և դրանից պակաս ըստ ուեֆաի պահանջի, չեն կարող էժանացնել:

Vaio
24.09.2012, 21:23
Երբ ֆեդերացիայի աշխատակիցներին հարցրի, թե ինչու են տոմսերը թանկ, պատասխանեցին, որ մինիմալ չափ կա և դրանից պակաս ըստ ուեֆաի պահանջի, չեն կարող էժանացնել:

Իրոք այդպիսի բան կա, մինիմալ չափ, բայց էտ մինիմալ չափը չգիտեմ, թե ինչքանա:
Հայաստան - Թուրքիա խաղն էլ էր 10.000 դրամ (Արևմտյան տր.) :

Sagittarius
24.09.2012, 21:25
Երբ ֆեդերացիայի աշխատակիցներին հարցրի, թե ինչու են տոմսերը թանկ, պատասխանեցին, որ մինիմալ չափ կա և դրանից պակաս ըստ ուեֆաի պահանջի, չեն կարող էժանացնել:

կներես, բայց հեքիաթ են պատմել, Վրաստան-Իսպանիա խաղին 1000 դրամին համարժեք տոմսեր են եղել:

բացի դա, եթե կարողացել են յարուսի համար 3000 դրամ սահմանել, ապա դարպասների հետևն էլ կարող էին գոնե 3000 սահմանեին: 5000 դրամով դարպասի հետևի 27000 նստատեղերը դատարկ են մնալու, ինչպես Թուրքիայի հետ խաղի ժամանակ:

Malxas
24.09.2012, 22:39

Դարպասի հետևները 27.000 տեղ կա? :o
Առանց յարուսի ու նոր նստատեղերով ամբողջ ստադիոնը մոտ 35.000 է:
Մինիմալ չափի մասով չեմ կարող ճշգրիտ տեղեկություն տալ, բայց ֆեդերացիայի նախագահը վերջերս ասաց, որ ինքը Հայաստանի հավաքականի խաղերը այդքան է գնահատում և տոմսերը գնալով թանկանալու են: Կարծեմ չկայացած երգիչների հետ էլ համեմատեց: Իսկ դա որ իր խելքը մտցրեց, ուրեմն վերջ...

John
25.09.2012, 00:56
Երբ ֆեդերացիայի աշխատակիցներին հարցրի, թե ինչու են տոմսերը թանկ, պատասխանեցին, որ մինիմալ չափ կա և դրանից պակաս ըստ ուեֆաի պահանջի, չեն կարող էժանացնել:

չե՞ն ֆայմում դիմեն ՈՒԵՖԱյին, ասեն "ապե~~~~ր, ձեր արշինով մի չափեք"... ո՞նց կարա տոմսի ամենաէժան գինը մինիմալ աշխատավարձի 7-8%ի չափ լինի ու կրթաթոշակի 60%-ի չափ... կամ չե՞ն կարա դիմեն ՈՒԵՖԱյին, ասեն "ապեր, տեսեք որ չի լցվում ստադիոնը, եկեք զեղչեր անենք ուսանողների ու թոշակառուների համար, իրանք էլ են մարդ, ուզում են ֆուտբոլ նայեն, բայց առանց դրա էլ հազիվ են յոլա գնում... հավաքականի խաղը նրա համար չի, որ ֆուտբոլից չհասկացող հաստա...փոր անասունները իրանց թաշախուստով գան արևմտյանում նստեն ու արևածաղիկ նսեմացնեն (գիտեմ էս բառի իմաստը), 2-3 անգամ էլ սաղ խաղի ընթացքում գոռան "խաղցեք արա~~~~", որտև լսել են լավ են խաղում մերոնք, զա ինտերես մի 100.000 ստավկա են արել մերոնց օգտին"

John
25.09.2012, 01:19
Դարպասի հետևները 27.000 տեղ կա? :o
Առանց յարուսի ու նոր նստատեղերով ամբողջ ստադիոնը մոտ 35.000 է:
Մինիմալ չափի մասով չեմ կարող ճշգրիտ տեղեկություն տալ, բայց ֆեդերացիայի նախագահը վերջերս ասաց, որ ինքը Հայաստանի հավաքականի խաղերը այդքան է գնահատում և տոմսերը գնալով թանկանալու են: Կարծեմ չկայացած երգիչների հետ էլ համեմատեց: Իսկ դա որ իր խելքը մտցրեց, ուրեմն վերջ...

35.000 չի ընդհանուր, 76,000 ա եղել, վերանորոգումից հետո՝ մոտ 55,000 ու տենց անկյանային դրոշակների արանքը եթե հաշվենք "դարպասի հետև"՝ 27 չէ, բայց մի 20,000 կլինի: ֆեդերացիայի նախագահը ինչ ուզում ա ասի, բայց ես ոչ Թաթայի համերգի համար 10,000 դրամ կտամ, ոչ էլ Հայաստան-Իտալիա խաղի, չնայած երկուսի հնարավորություններն էլ ունեմ, թո'ղ արևելյանի գինը 4,000 լինի, 3 տոմս կառնեմ հաստատ, բայց սենց ոչ մենակ կգնամ, ոչ էլ 22,500 դրամ կտամ ու արևելյանի 3 տոմս կառնեմ, որ հարազատներիս հետ գնամ նայելու

հ.գ.
ըստ Վիկիի տվյալների նստատեղերի քանակը 53,849 է

Varzor
25.09.2012, 01:34
կներես, բայց հեքիաթ են պատմել, Վրաստան-Իսպանիա խաղին 1000 դրամին համարժեք տոմսեր են եղել:

Էդ դու հարցրել ես? Թե քեզ պատմել են?
Ես էդ խաղը ուզում էի տրիբունաներից նայել, բայց տոմս չգտանք:

Տրիբուն
26.03.2013, 21:52
0:3 :(

Նախագահ չունենք, երգիրը երգիր չի ...

Sagittarius
26.03.2013, 21:59
Ու ֆուտբոլից հասկացող ինչ-որ մեկը դեռ ինձ կփորձի համոզել, որ Մինասյանը իրան չի սպառել... չնայած անուղեղ ոչխար ֆեդերացիայի նախագահով էլ ի՞նչ ենք սպասում:

Ֆսյո, ես էլ էս ոչխարների ղեկավարած պոռնոն չեմ նայելու, ոսկե սերունդը հասցրել են լյուքսեմբուրգի մակարդակին: Մեր տղերքի խաղերին իրենց ակումբներում կհետևեմ, էնտեղ պրոֆեսիոնալ ղեկավարություն կա, իսկ էս քուչի կոլեկտիվը իրա ֆեդերացիայով հանդերձ նա խ..յ, մինչև իրանց կոլեկտիվով սիկտիր չլինեն!

Hda
26.03.2013, 22:04
պարզվում ա ավելի վատ ենք խաղում… 1-2 էի կանխատեսել....

Ջուզեպե Բալզամո
26.03.2013, 22:46
Ու ֆուտբոլից հասկացող ինչ-որ մեկը դեռ ինձ կփորձի համոզել, որ Մինասյանը իրան չի սպառել... չնայած անուղեղ ոչխար ֆեդերացիայի նախագահով էլ ի՞նչ ենք սպասում:

Ֆսյո, ես էլ էս ոչխարների ղեկավարած պոռնոն չեմ նայելու, ոսկե սերունդը հասցրել են լյուքսեմբուրգի մակարդակին: Մեր տղերքի խաղերին իրենց ակումբներում կհետևեմ, էնտեղ պրոֆեսիոնալ ղեկավարություն կա, իսկ էս քուչի կոլեկտիվը իրա ֆեդերացիայով հանդերձ նա խ..յ, մինչև իրանց կոլեկտիվով սիկտիր չլինեն!

Դաժե մեկնաբան չունենք :( կոֆեի բաժակ նայողներ, լավագույն դեպքում օնլայն-ստատիստիկներ… ու ապաշնորհներին PR անողներ "Առաջին խաղակեսում մեր թիմը կատարեց իրենց առջև դրված առաջադրանքը", ի՞նչ առաջադրանք, ասել էին երկրորդ համարով խաղացե՞ք (պաշտպանությունից), դրա կամար ուրիշ կլասս ապետք: Մերոնց ունակությունները ճիշտ գնահատող ա պետք, գրոհային թիմ ա, մասնագետ ա պետք ճիշտ օգտագործի դա… վոբշեմ… լավա լինելու (մի օր)

Ambrosine
27.03.2013, 00:00
:( Դասախոսին չթողեցինք դասը նորմալ ավարտին հասցնի, իրար սաստում էինք, որ հարցեր չտանք, դասախոսությունը չերկարացնենք. խաղին կես ժամ էր մնացել, բառիս բուն իմաստով վազելով դուրս եկանք, որ քաղաքի մի ծայրից մյուսը` տուն հասնենք` մեծ սպասելիքներով, վստահ, որ չենք պարտվելու, ավաղ...

Իհարկե էկրանից այս կողմ ամեն ինչ հեշտ է թվում, բայց փաստ է, որ վատ խաղացինք: Ու սա, իրոք, տղաների պարտությունը չէր, այլ` ղեկավարության: Էս սերնդի ներուժը ճիշտ չեն օգտագործում:

Չեխերը ոչինչ էին, ՈՉԻՆՉ, բայց ինչ հաշվով հաղթեցին: Գոնե այս խոշոր հաշվով պարտությունը ստիպի ինչ-որ բան փոխել:

հ.գ. այնուամենայնիվ, մեր հավաքականը լավն է, ունի մեծ ներուժ: Տղաները չպետք է հուսալքվեն, այլ` պետք է այսօրվանից պատրաստվեն հաջորդ խաղին:

Sagittarius
27.03.2013, 01:33
Սենց բաներ,մարդիկ տոմսներզ ձեռը ներս չեն կարողանում մտնել՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mYrRoLfes4E

Մարդիկ տոմսերի գին սահմանելուց «եվրոպական ստանդարտներով» են առաջնորդվում, բայց խաղը կազմակերպելուց մոզամբիկի, տո խի մոզամբիկի, հենց հայկական ստանդարտներով են առաջնրոդվում:

Ռեդ
27.03.2013, 01:36
Դրվագ առաջին՝ խաղից տասը րոպե առաջ, ստադիոնի մուտքի մոտ, քաղաքացիներ և ոստիկան.
-Ներս թողեք մտնեմ:
-Չի՛ թույլատրվում:
-Հեսա մեր տոմսերը: Երեխուն տնից վերցրել բերել եմ՝ որ հետս գա ֆուտբոլ նայի, դու ինձ ասում ես՝ չե՞մ թողնում:
Լարված զրույց, զրույցը վերածվում է քաշքշուկի, ոստիկանները հրում են ամբոխը ետ: Լսվում է ամբոխից.
-Խի՞ եք բրդում բայց, երեխա կա կանգնած:
-Անասուն հո չե՞ս, երեխա կա, խի՞ ես բրդում: Բա որ քո՛ երեխեն ըլներ, արա:
Դրվագ երկրորդ՝ առաջ են անցնում մի քանի մարդ կոստյումներով:
-Թո՛ղ մտնեմ:
-Մեզ կարգադրված է ներս չթողնել: Խաղն արդեն սկսված է...
-Ինձ դա չի հետաքրքրում...Ութ հատ ութհազարանոց /ինչքանով հիշում եմ գինը/ տոմս եմ արել եկել հասել ստե, որ ինձ ասես՝ չե՞մ թողնում:
-Վոբշմ իմ վեջին չի, հենց հմի կապ ես տալի ասում ես՝ տոմսերով եկել են, ներս չեմ թողնում...լսար արա այ տղա...
Ստեղ կռիվ է սկսվում, քաշքշոց, մի քանի ապտակի ձայներ, ոստիկանները հինգ հոգով ծեծում են մեկին...
Տասը րոպե անց հավաքված մարդիկ /գձետո մի քառասուն-հիսուն հոգի եթե ոչ ավել/ սկսում են ցրվել: Ու բոլորն ել՝ տոմսները ձեռներին: Ու բոլորն էլ՝ հիասթափված ոստիկանությունից, հիասթափված երկրից:
-Ինձ չի հետաքրքրում, վաղը զանգում եմ ֆեդերացիա, տենամ փողերս ո՞վ պտի հետ տա...
Մի խոսքով, մարդիկ գնացին տուն՝ տանը ֆուտբոլը նայելու: Թե մեծ, թե փոքր, թե աղջիկ, թե տղա: Հետներն էլ մենք: Հետներն էլ՝ մեր իսպանացի ընկերը (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2396564&viewfull=1#post2396564), ով առաջին անգամ է գալիս Հայաստան, ու վաղը-մյուս օրը Իսպանիայում կիսվելու է իր տպավորություններով:

Ռեդ
27.03.2013, 01:47
/գձետո մի քառասուն-հիսուն հոգի եթե ոչ ավել/
Ես խոսում էի երրորդ բարյերի մասին /ոստիկանների շարք/: Տեսահոլովակում առաջին բարյերն է, որտեղ ավելի շատ մարդ կա հավաքված: Մեզ դրան էլ չթողեցին հասնել:

dvgray
27.03.2013, 05:52
էտ Չեխը երբ՞ ա թարգելու ֆուտբոլ խաղալը... գլուխը ջարդին, էլի խելքը գլուխը չեկավ...
....
լրիվ սուդիան էր մեղավորը: հիշենք մեր թշնամիների անուն ազգանունը
Referee: Cristian BALAJ

Rammstein
27.03.2013, 11:05
Դրվագ առաջին՝ խաղից տասը րոպե առաջ, ստադիոնի մուտքի մոտ, քաղաքացիներ և ոստիկան.
-Ներս թողեք մտնեմ:
-Չի՛ թույլատրվում:
-Հեսա մեր տոմսերը: Երեխուն տնից վերցրել բերել եմ՝ որ հետս գա ֆուտբոլ նայի, դու ինձ ասում ես՝ չե՞մ թողնում:
Լարված զրույց, զրույցը վերածվում է քաշքշուկի, ոստիկանները հրում են ամբոխը ետ: Լսվում է ամբոխից.
-Խի՞ եք բրդում բայց, երեխա կա կանգնած:
-Անասուն հո չե՞ս, երեխա կա, խի՞ ես բրդում: Բա որ քո՛ երեխեն ըլներ, արա:
Դրվագ երկրորդ՝ առաջ են անցնում մի քանի մարդ կոստյումներով:
-Թո՛ղ մտնեմ:
-Մեզ կարգադրված է ներս չթողնել: Խաղն արդեն սկսված է...
-Ինձ դա չի հետաքրքրում...Ութ հատ ութհազարանոց /ինչքանով հիշում եմ գինը/ տոմս եմ արել եկել հասել ստե, որ ինձ ասես՝ չե՞մ թողնում:
-Վոբշմ իմ վեջին չի, հենց հմի կապ ես տալի ասում ես՝ տոմսերով եկել են, ներս չեմ թողնում...լսար արա այ տղա...
Ստեղ կռիվ է սկսվում, քաշքշոց, մի քանի ապտակի ձայներ, ոստիկանները հինգ հոգով ծեծում են մեկին...
Տասը րոպե անց հավաքված մարդիկ /գձետո մի քառասուն-հիսուն հոգի եթե ոչ ավել/ սկսում են ցրվել: Ու բոլորն ել՝ տոմսները ձեռներին: Ու բոլորն էլ՝ հիասթափված ոստիկանությունից, հիասթափված երկրից:
-Ինձ չի հետաքրքրում, վաղը զանգում եմ ֆեդերացիա, տենամ փողերս ո՞վ պտի հետ տա...
Մի խոսքով, մարդիկ գնացին տուն՝ տանը ֆուտբոլը նայելու: Թե մեծ, թե փոքր, թե աղջիկ, թե տղա: Հետներն էլ մենք: Հետներն էլ՝ մեր իսպանացի ընկերը (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2396564&viewfull=1#post2396564), ով առաջին անգամ է գալիս Հայաստան, ու վաղը-մյուս օրը Իսպանիայում կիսվելու է իր տպավորություններով:

:o
Սա աբսուրդի գագաթնակետը տվեց անցավ: Ո՞նց կարա սենց բան լինի: :o
Ասում են` խաղն արդեն սկսված ա, այսինքն` էդ մարդիկ որ մտնեին, կարող ա աղմուկ անեին, խաղը խանգարվեր հա՞: :D
Ուղղակի անկապ մարդկանց են ներս թողել, սաղ տեղերը զբաղվել ա, ու ստիպված էլ մարդ չեն թողել: Կամ էլ կարող ա ավել տոմս են ծախել, ո՞վ իմանա, սրանցից ամեն ինչ սպասելի ա: Ամեն դեպքում ծանոթս, ով ընտեղ էր, ասում ա, որ լիքը անկապ մարդ կար, որ տեղ չուներ նստելու, գալիս դեմը կանգնում խանգարում էին:
:blin

Ռեդ
27.03.2013, 12:50
Անձամբ իմ համար ամենացավալին էն ա, որ գիտեմ որ իմ ու շատերի փոխարեն ինչ-որ մի քանի հարյուր (եթե ոչ հազար) հոգու առանց տոմսի ներս են թողել: Ամոթ է, ամոթ:

Անվերնագիր
27.03.2013, 14:07
Էրեկվանից տեղս չեմ գտնում: Էտ ի՞նչ էր... խաղից առաջ ասում էին ««ֆուտբոլային տոն է լինելու»», ու նման բլթոցներ. եթե էտի տոն էր, ուրմեն ես Նիգերիա- Ֆարեյան կղզիներ խաղին եմ գնացել…
Չնայած առավոտից տոմս չեր մնացել, բայց այնուամենայնիվ սախին ասում էին՝ մթոմ օրվա ընթացքում կբերեն, ու էտ սախ ժողովուրդը ժամը 12-ից միչև ժամը 8-ը սպասեց, սպասեց ու վերջում ով կարեցավ ձեռի վրայից առավ, ով ամբոխին հետ խառնվեց գնաց, ով էլ դուրսը մնաց՝ սեռական բնույթի հայհոյանք տվեց նեմեցից բռնցրաց միչև էտ մլիցեքին, ու թողեց գնաց: Խաղին մարզադաշտից նայելու համար տոմս ունենալը բավական չեր. պտի պոռնիկի էրես ունենայիր, օձի լեզու, մեկին հրեյիր մեկին համոզեյիր:Մի կերպ ներս մտա՝ մեծ հույսերով, սպասումներով… առաջին ինչ աչքովս ընկավ (իհարկե վատ իմաստով) էտ մեր այսպես ասաց ««ֆան կլուբներն էին»» հայացքներն իրար հառաց սպասում էին, թե հանակարծ մեկը ««Հա՜յա՜ստա՛ն»» չգոռա մյուսը հետ մնա: Խաղից չեմ էլ ուզում խոսամ, ի՞նչ խոսաս. ոչ ամաուսնության առաջարկ էղավ, ոչ Ռաֆֆին կար, որ բարև էինք, ոչ էլ ֆուտբոլ: Մինասյան иди гуляй, ֆսյո, պրծավ, էլ դու գորց չունես, հետտ էլ քո սիրելի Տարոն Ոսկանյանին ու Կարեն Մուրադյանին կվերցնես, իրար հետ զիլինա կխաղաք՝ ֆուտբոլը ձեր խելքի բանը չի:

Հ.Գ. Մենակ ափսոսում եմ, որ չկարեցա մի սիրուն աղջկա համար տոմս ճարել...

Sagittarius
27.03.2013, 18:31
Ո՞վ է պատասխանատու լրացուցիչ տոմսերի վաճառքի համար. (http://sportarmenia.com/99853/99853.html)

Տրիբուն
27.03.2013, 19:24
Որ մերոնք Մադրիդում Իսպանիային 3:0 կրված լինեին, կասեինք, դե հորս արև, դե բան չես կարա անես, դե հիմա էս ա:

Բայց որ Երևանում Չեխիային ես 0:3 կրվում (որոնք մի քաnի օր առաջ իրանց դաշտում 0:3 Դանիային են կրվել), ու թիմում առնվազն երկու գժական ռմբարկու ունես, էտ արդեն լիքը մտածելու տեղիք ա տալիս, ու թիմին բան չես կարա ասես, ստեղ սաղ խաղի կառուցումն ա կարևոր, այսինքն մարզիչի աշխատանքը:

Իսկ Նեմեցը վաբշե ֆեդերացիայի նախագ պիտի եղած էլ չլիներ իրա կյանքով մեկ, որ հիմա էլ մտածենք, որ էտ իրա տեղը չի: Նեմեցն ով ա, վաբշե, որ ֆուտբոլի ֆեդերացիա ղեկավարի: Նա սկի նորմալ ռեստորանի զալի վարիչ չի կարա լինի:

Տրիբուն
07.06.2013, 23:25
Ուռոդներ ....

Անվերնագիր
07.06.2013, 23:32
Ձվերով մարզիչ ա պետք, ձվե՜րով

Անվերնագիր
08.06.2013, 09:42
http://s13.postimg.org/oj0y4e1c7/249044_297436413726355_1551548861_n.jpg

Hda
08.06.2013, 09:52
Ուռոդներ ....
Վերջին անգամ Մալթան արտագնա պաշտոնական խաղում հաղթել էր 20 տարի առաջ.............

John
08.06.2013, 10:28
Վերջին անգամ Մալթան արտագնա պաշտոնական խաղում հաղթել էր 20 տարի առաջ.............

հաջորդ անգամ էլ մի քսան տարի հետո կհաղթի...

Hda
08.06.2013, 14:04
հաջորդ անգամ էլ մի քսան տարի հետո կհաղթի...

չէ, կարող ա մինչ էտ էլի մերոնց հետ ընկնեն :D

Տրիբուն
08.06.2013, 16:23
Ձվերով մարզիչ ա պետք, ձվե՜րով

Մարզիչը երկրորդական ա: Մենք օբյեկտվորեն ֆուտբոլ չունենք ու չենք էլ կարա ունենանք, այնպես ինչպես ցանկացած այլ բան: Ոնց կարա զարգանա մի ոլորտ, որի ղեկավարը նեմեցն ա, որը ոչ մի բանի համար հաշվետու ու պատասխանատու չի: Ու ոնց կարա մեր երկրում որևէ բան վաբշե օբյեկտիվորեն զարգանա, եթե երկրի նախագահը Սերժն ա, վարչապետը Տիգրանը, ԱԺ նախագահը Մուկը: Ամեն ինչ շատ ավելի խորքային պատճառներ ունի - մենք երկիր չունենք, որ մի հատ էլ ազգային հավաքական ունենանք:

Կեցցե Մալթան: Ի սրտե ուրախ եմ իրանց համար ու շնորհավորում եմ:

Անվերնագիր
08.06.2013, 19:29

ինչքան էլ խորն ենք թաղվել էս քաքի մեջ, բայց մեջս նենց զգացողություն ա, որ մեկը հլը տակից թակելու ա...

Անվերնագիր
08.06.2013, 19:30
Վոբշեմ :))
http://sphotos-d.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/931248_10151643723509474_1632758888_n.jpg

Մովսես
10.06.2013, 17:11
էս ինչ հոգնած ձեվով էինք խաղում....

Ջուզեպե Բալզամո
12.06.2013, 00:13
Ես աչքիս ֆուտբոլից բան չեմ հասկանում.... մեկդ թարգմանեք էս չորս-զրոն ինչ էր.... որտեղից էր.... շնավոր հայություն :D

Sagittarius
12.06.2013, 00:16
մենակ ես էի նայու՞մ :)

դեմագոգիայից խուսափելու համար, ասեմ՝ ոսկե սերունդ ունենք ի դեմս Հենոյի, Արազի ու Յուրայի. ափսոս են էտ տղերքը նեմեցի ձեռը: Վարդանը ուղղակի անփրձ ա, իրա գլխին փորձառու մարզիչ ա պետք:

հ.գ. կարծում եմ էս հավաքականը նեմեցի ձեռից ազատելը ավելի կարևոր ազգային անվտանգության խնդիր ա, քան երկիրը ՀՀԿ-ից :))

Տրիբուն
12.06.2013, 00:22
Պահանջում եմ Մարգրեթ Երկրորդի հրաժարականը: Մաաարգո՛ հեռացի՛ր, Մաաարգո՛ հեռացի՛ր:

Ambrosine
12.06.2013, 00:44
Չեմ կարող բացատրել, թե հետս ինչ էր կատարվում: Վերջին անգամ չեմ հիշում` երբ էի մեր հավաքականի խաղին այսքան լարված եղել, բոլոր նյարդաթելերս հատիկ-հատիկ ցավում էին: Մեկ-մեկ ձեռքերս էլ էին սկսում դողալ :D Առաջին գոլը շատ անսպասելի էր, բայց դա ավելի մեծացրեց ներսիս լարվածությունը, որովհետև սպասում էի, որ դանիացիները հեսա դարպասապահով հանդերձ նետվելու են` հաշիվը հավասարեցնելու, բայց մերոնք ավելի համառ գտնվեցին ու ոչ միայն հաղթեցին, այլև` չոր հաշվով հաղթեցին: 0-3 հաշիվ էի գուշակել, որովհետև կարծում էի, որ բոլոր նախկին պարտությունների համար վրեժխնդիր են լինելու, բայց իրենք գերակատարեցին սպասելիքներս:
Մի խոսքով` հպարտ եմ :):

Անվերնագիր
12.06.2013, 00:48
Մեր պապերի կողմից շատ սիրված, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձաց՝4-0,

Հ.Գ. Գմփցրինք դանիական պիվեքին

Անվերնագիր
12.06.2013, 01:04
Վայ Մալթա, ես ձեր մալթան...

Ambrosine
12.06.2013, 01:16
Գոլերը`

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hpzysYSOer8

Տրիբուն
12.06.2013, 01:38
Փաստորեն դանիացիներն էլ երգիր չունեն :(

Իրանց նեմեցն էլ մեր նեմեցից նեմեց ա:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Allan_Hansen.jpg/606px-Allan_Hansen.jpg

Ռուֆուս
12.06.2013, 01:43
Ինձ բացում ա, երբ մտնում ես Հայաստանի հավաքականի վիկիի էջ ու գրած ա.

Biggest win
Armenia 4–0 Andorra
(Yerevan, Armenia; October 12, 2010)
Slovakia 0–4 Armenia
(Žilina, Slovakia; September 6, 2011)
Denmark 0–4 Armenia
(Copenhagen, Denmark; June 11, 2013)

Երբ որ մյուս ազգային հավաքականների մոտ սովորաբար Սան Մարինոյի, Ֆարերյան կղզիների, Անդորրայի նման տուֆտա թիմեր են :))

Մովսես
12.06.2013, 05:00
արա էտ ինչ արեցինք, երևի մի հարյուր անգամ մեր գոլերը նայեցի, ես ուղղակի չեմ հասկանում ինչու մենք չէինք կարող նման ձևով մի քանի օր արաջ խաղալ

Ambrosine
12.06.2013, 22:03
Մեր հաղթանակին անդրադարձել է ՈՒԵՖԱ-ն:

Հայաստանի 4 գոլերը ջախջախեցին Դանիան (http://m.uefa.com/worldcup/news/1857876/)

Ամենաշատը այս միտքը դուրս եկավ` Մխիթարյանը դարձավ այն մարդը, ով դրեց Մորթեն Օլսենի մարդկանց դագաղի վերջին մեխը :)):

Եվ մյուս հոդվածը` Հայաստանը վերականգնեց հպարտությունը յուրահատուկ ձևով (http://m.uefa.com/worldcup/news/1963203/) (մոտավոր այսպես թարգմանեցի ՃՃ)

"Մտադրվածությունը (նպատակադրվածությունը) կարևոր գործոն է, որը օգնեց այսօր մեզ հաղթել",- ասաց Վարդան Մինասյանը,- վերջնական հաշիվը անակնկալ էր, բայց խաղի ելքը` ոչ: Մենք արժանի էինք այս հաղթանակին, քանի որ ցուցադրեցինք դիտարժան և կարգապահ ֆուտբոլ: Ֆուտբոլում պատահական հաղթողներ չկան, նույնիսկ Մալթայի հաղթանակը պատահական չէր:"

Այս հատվածը մեջբերեցի, որովհետև Մինասյանի համեստ ոճը դուրս գալիս է: Իհարկե, ինքը գիտակցում է, որ Մալթային պարտվելը խայտառակություն էր, բայց հարգում է մրցակցին ու արժեվորում նաև նրա հաղթանակը:

Diana99
12.06.2013, 22:53
Իրոք ֆանտաստիկ խաղ էր: Ես ու մամաս շունչներս պահած էինք նայում :)

Անվերնագիր
14.06.2013, 14:14
Էսօր ես տատիիս նստած Հայաստան-Դանիա խաղի գոլերն ենք նայում հեռուստացույցով, մեկ էլ տատիս ասում ա.
-Վայ Նեմեց, սատկեն բալեքդ
-խի՞ տատի
-ափսոս են էս տղերքը:
Ես էլ շշմած տատիյն եմ նայում. Դաժը տատին ա ջոկել ինչը-ինչոց ա: Իսկ տատին ֆուտբոլից էնքան հեռույա, ինչան ես՝ հունահռոմեական ըմբշամարտից :))

John
14.06.2013, 23:30
Ինձ ամենաշատը էն միտքը դուր եկավ խաղի հետ կապված, որ նկար էին սարքել ու գրել «Հայաստանի հավաքականը նման է Ռոբին Հուդին՝ ուժեղներից վերցնում է միավորներն ու տալիս թույլերին» )))

Վահե-91
14.06.2013, 23:33
Ինձ ամենաշատը էն միտքը դուր եկավ խաղի հետ կապված, որ նկար էին սարքել ու գրել «Հայաստանի հավաքականը նման է Ռոբին Հուդին՝ ուժեղներից վերցնում է միավորներն ու տալիս թույլերին» )))
տեղադրի տեսնենք :))

John
14.06.2013, 23:35
տեղադրի տեսնենք :))
նկարը չի էլ տպավորվել` գրածս էր լավը))

Ambrosine
14.06.2013, 23:39
Խնդրեմ`

http://i44.tinypic.com/jr4mqo.jpg

Տրիբուն
06.09.2013, 22:04
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն .....

Ambrosine
06.09.2013, 22:08
Մամաս ինձ արդեն հոգեբուժարան էր տանում :D:

Ուռաաաաաաաա :yahoo:

E-la Via
06.09.2013, 22:10
Գրողը տանի, արժեր էս լարվածությանը դիմանալ:
Ապրեն տղերքը:hands

Տրիբուն
06.09.2013, 22:14
Մամաս ինձ արդեն հոգեբուժարան էր տանում :D:

Ուռաաաաաաաա :yahoo:

Ես վերջին երկու րոպեին ասեցի կմեռնեմ հեսա :hands

Valentina
06.09.2013, 22:18
Ի՞նչ հաշվով ավարտվեց խաղը:

Նաիրուհի
06.09.2013, 22:21
Ի՞նչ հաշվով ավարտվեց խաղը:

1-2

Հաղթեցի՜նք :yahoo

Տրիբուն
06.09.2013, 22:25
Յուրան երկու հատ 100 տոկոսանոց գոլային պահ բաց թողեց, հատկապես երկրորդը Հենոյի փոխանցումից հետո, բայց վերջում 1000 տոկոսով ռեաբիլիտացվեց: Հենոն գժանոց ա, գժաաաանոոոոց, վերբարձրակարգագույն ֆոիտբոլիստ ա: Վարզդատ Հարոյանին մի հատ վռազ եվրոպական թիմ ա պետք ճարել, նենց թիմ որ փիս պաշտպանություն ա խաղում: 21 տարեկան ա, բայց առաջնակարգ պաշտպան ա: Պիտի նկատեն անպայման էս տղուն եվրոպական ակումբները:

Mephistopheles
06.09.2013, 22:27

ռուսական… սպարտակ, բան ման… արդեն…

Valentina
06.09.2013, 22:33
Բայց Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականից դուրս չեկա՞վ:

Ambrosine
06.09.2013, 22:36
Ես վերջին երկու րոպեին ասեցի կմեռնեմ հեսա :hands

Ես հետ հաշվարկ էի սկսել վերջին րոպեին` 50 վայրկյան, 40... 10, 9, 8, 7... 0, դե սուլի, սուլի :angry, խաղը ավարտվեց :angry :)):
----------------

Ահա մեր խմբի այս պահին անցկացրած հանդիպումների վիճակագրությունը և միավորները,

Իտալիա ..............6 .....14
Բուլղարիա ...........6 .....10
Չեխիա.................7 .....9
Հայաստան .........7 .....9
Դանիա ................6 .....6
Մալթա ................6 .....3

Հեսա Իտալիա-Բուլղարիա խաղը կսկվի. իհարկե, իտալացիների կողմից ենք :clap

Mephistopheles
06.09.2013, 22:38
Ես հետ հաշվարկ էի սկսել վերջին րոպեին` 50 վայրկյան, 40... 10, 9, 8, 7... 0, դե սուլի, սուլի :angry, խաղը ավարտվեց :angry :)):
----------------

Ահա մեր խմբի այս պահին անցկացրած հանդիպումների վիճակագրությունը և միավորները,

Իտալիա 6 14
Բուլղարիա 6 10
Չեխիա 7 9
Հայաստան 7 9
Դանիա 6 6
Մալթա 6 3

Հեսա Իտալիա-Բուլղարիա խաղը կսկվի. իհարկե, իտալացիների կողմից ենք :clap

իտալիան հես ա բուլղարներին կդոմփի ու.....

Moonwalker
06.09.2013, 22:38
Բայց Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականից դուրս չեկա՞վ:

Հը՞::' Գծի մեջ չես, աչքիս, Թայնա::))

Valentina
06.09.2013, 22:41
Հը՞::' Գծի մեջ չես, աչքիս, Թայնա::))

ԴԵ հա, ինչ մեղքս թաքցնեմ :esim
Մի քիչ լուսավորեք:

Ambrosine
06.09.2013, 22:47
ԴԵ հա, ինչ մեղքս թաքցնեմ :esim
Մի քիչ լուսավորեք:

Հայաստանի հավաքականից դուրս գալու (եթե մարզիչը չի դադարում հրավիրել) երկու տարբերակ կա`
1. ՀՀ քաղաքացիությունից հրաժարում,
2. նայիր առաջին տարբերակ:

Armen.181
06.09.2013, 22:49
արդեն ստիպում են հարգել իրենց, շատ լավա առաջ :)

Ambrosine
06.09.2013, 22:59
Մալթան գոլ է խփում Դանիային :yahoo
Էս ինչ լավ օր ա :hands

Ambrosine
06.09.2013, 23:05
Միխայիլ Բիլեկ. Պարտվեցինք ուժեղ մրցակցի (http://sport.news.am/arm/news/29111/mikhayil-bilek-partvecinq-uzhex-mrcakci.html)

«Խաղի սկբնամասում մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում, իսկ 30-րդ րոպեին գոլ բաց թողեցինք: Ռոսիցկին խփեց պատասխան գնդակը, սակայն խաղի վերջնամասում գրանցվեց գոլ, որը հիասթափեցրեց ինձ: Պետք է հաղթենք առաջիկա բոլոր խաղերում, այդ թվում՝ իտալացիների դեմ հանդիպումը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մենք այսօր պարտվեցինք ուժեղ մրցակցի: Չգիտեմ, հայերը կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, թե՝ ոչ. դա ցույց կտա ժամանակը: Այս խաղում խաղադաշտում ներդրեցինք բոլոր ուժերը, բայց հայերն ունեն շատ արագ ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ վաստակեցին 3 միավոր:

Բաց թողած առաջին գոլից հետո կարողացանք ուշքի գալ եւ մոտ էինք հաղթանակին, բայց հաջողությունը մրցակցի կողմն էր: Կորցրինք մի շարք գոլային պահեր, ինչի պատճառով պատժվեցինք: Այսօր ավել շատ էին բացթողումները, քան որակյալ գործողությունները: Դրա պատճառը, երեւի, հոգնածությունն էր: Առաջիկայում դեռ խաղեր կան եւ մենք շարունակում ենք մտածել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մասին:

Քիչ ժամանակ ունենք հաջորդ խաղին նախապատրաստվելու համար: Պետք է մտածենք ոչ թե փոփոխությունների, այլ վերականգնվելու եւ լավ վիճակում Թուրին մեկնելու մասին»,- նշեց Բիլեկը:

Ամբողջ հոդվածը` հղումով:

Ambrosine
06.09.2013, 23:17
Սեպտեմբերի 10-ին կայանալիք խաղում Հրազդանը լեփ-լեցուն դարձնելու համար արդեն Ֆեյսբուքում էջ է ստեղծվել: Հլը տեսեք` ով է այդ էջի գլխավոր նկարում :))`

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/11148_10151569558478263_528943878_n.jpg

https://www.facebook.com/events/381981781928007/ (https://www.facebook.com/events/381981781928007/)

Տրիբուն
06.09.2013, 23:26

Նկար-մկար չգիտեմ, ես էսօր ցերեկը արդեն տոմսերն առել եմ, որովհետև հավատում էի մեր տղեքին:

Ներսես_AM
06.09.2013, 23:33
Նկար-մկար չգիտեմ, ես էսօր ցերեկը արդեն տոմսերն առել եմ, որովհետև հավատում էի մեր տղեքին:

դու ոնց որ տեղը չես բերում հա :D :D :D

Տրիբուն
06.09.2013, 23:53
դու ոնց որ տեղը չես բերում հա :D :D :D

Աբեր, չէ ... չեմ բերում, լուրջ .. ո՞վ ա որ :oy

Գլխանց ասեմ, որ ես физиономический кретинизм ունեմ, ու ոչ մի կերպ դեմքեր չեմ կարում հիշեմ, առավել ևս էտ դեմքերը համապատասխան անունների հետ չեմ կարում հիշեմ: Դրա համար, որ ինձ փողոցում բարևում են, ու ջոգում եմ, որ ծանոթ ա, պատասխանում եմ <Բարև Ար .... ջան>.. 70%-ով կպնում ա, Արմեն, Արա, Արթուր, Արտյոմ, Արամ, Արսեն, Արտակ ... Համ էլ շատ արիացի ու ռազմահայրենասեր բարև ա ստացվում ..

Moonwalker
06.09.2013, 23:55
Աբեր, չէ ... չեմ բերում, լուրջ .. ո՞վ ա որ :oy

Ինքն ա: :))

Տրիբուն
07.09.2013, 00:02
Ինքն ա: :))

Ներսեսը՞ .. տո լա՞վ է :P Ներս ջան, կներես, բայց ես ստադիոնում մենակ նեմեցին եմ դեմքով տեղը բերում :D Չէ, դեմքով չէ ... ավտոյով .... մուտքի մոտ ա կանգնած լինում միշտ:

Ներսես_AM
07.09.2013, 00:21
Բացում ա։ 2011թվի իռլանդիայի խաղի նկար ա, բայց ամեն հավաքականի խաղին ջրի երես ա հելնում :D

dvgray
07.09.2013, 20:39
Շնորհավորում եմ Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականներին , եվրոգոմիկներին հերթական անգամ լացացնելու կապակցությամբ: :hands
է....... Սերժը ու Պուտինը ընդեղ, ֆուտբոլիստենրը ստեղ... :hands

Դավիթ
07.09.2013, 21:42
Մալթան մեզ պետք ա օգնի: Բուլղարիայի հետ գոնե ոչ ոքի խաղա: Եթե նույնիսկ մենք վերջին 3 խաղից 7 միավոր բերենք, Բուլղարները երկու հաղթանակի դեպքում հավասարվում են մեզ, 16 միավոր ու գնդակների առավելությամբ ընկնում են 2րդ տեղը: Կամ էլ պետք ա Իտալիային տանենք վերջին խաղին, որը շատ դժվար կլինի:

Դավիթ
07.09.2013, 21:45
Արոյանը իսկապես լավ խաղաց: Տղուն Գերմանիա կամ Անգլիա ա պետք գնալ:

Դավիթ
07.09.2013, 21:54
Մի րոպե, ո՞րն ա սկզբից գնահատվում միավորների հավասարության դեպքում` հաղթանակների քանա՞կը, թե՞ գոլային տարբերությունը:

Անվերնագիր
07.09.2013, 21:58
Մի րոպե, ո՞րն ա սկզբից գնահատվում միավորների հավասարության դեպքում` հաղթանակների քանա՞կը, թե՞ գոլային տարբերությունը:

Ինչքան գիտեմ գոլերի տարբերությունը

Դավիթ
07.09.2013, 22:02
Լավ, ուրեմն Մալթացիները իսկապես մեզ պետք ա օգնեն:

"In all group tournaments, three points are awarded for a win, one for a draw, and none for a loss. FIFA has set the order of the tie-breakers for teams that finish level on points:
goal difference in all group matches
greater number of goals scored in all group matches
Where teams are still not able to be separated, the following tie-breakers are used:
greater number of points obtained in matches between the tied teams
goal difference in matches between the tied teams
greater number of goals scored in matches between the tied teams".

Անվերնագիր
07.09.2013, 22:03
Լավ, ուրեմն Մալթացիները իսկապես մեզ պետք ա օգնեն:

.

Որ կարողանան Բուլղարացիներից միավոր խլեն ընտիր կլինի

Դավիթ
07.09.2013, 22:13
Որ կարողանան Բուլղարացիներից միավոր խլեն ընտիր կլինի

Դա եմ ասում, էլի: Բուլղարները իրանց 6:0 տարել են Սոֆիայում: Մալթացիք թասիբ կունենա՞ն, որ գոնե ոչ ոքի խաղան::)

John
07.09.2013, 22:25
Մալթան մեզ պետք ա օգնի: Բուլղարիայի հետ գոնե ոչ ոքի խաղա: Եթե նույնիսկ մենք վերջին 3 խաղից 7 միավոր բերենք, Բուլղարները երկու հաղթանակի դեպքում հավասարվում են մեզ, 16 միավոր ու գնդակների առավելությամբ ընկնում են 2րդ տեղը: Կամ էլ պետք ա Իտալիային տանենք վերջին խաղին, որը շատ դժվար կլինի:

Դավիթ ջան, արի չմոռանանք, որ մենք դեռ խաղ ունենք Բուլղարիայի հետ, եթե էդ խաղում նորմալ հաշվով հաղթենք՝ գնդակների տարբերությունը մեր օգտին կլինի + իրար մեջ խաղացած խաղերով էլ առավելություն կունենանք ;)

Դավիթ
07.09.2013, 22:32

Վարիանտ չկա: Այսօրվա դրությամբ մենք -1-ենք, իսկ Բուլղարները +6:

John
07.09.2013, 22:33
Վարիանտ չկա: Այսօրվա դրությամբ մենք -1-ենք, իսկ Բուլղարները +6:

մերոնք սիրում են 4-0 հաղթել, կդառնա +3, +2 :D
Հայաստան–Մալթա խաղը ոտից գլուխ հարամ արեց սաղ... էս ֆուտբոլիստները լրիվ հայ են՝ մինչև դանակը ոսկորին չհասնի՝ չեն սկսի աջ ու ձախ սատկացնել սաղին

Դավիթ
07.09.2013, 22:44
մերոնք սիրում են 4-0 հաղթել, կդառնա +3, +2 :D
Հայաստան–Մալթա խաղը ոտից գլուխ հարամ արեց սաղ... էս ֆուտբոլիստները լրիվ հայ են՝ մինչև դանակը ոսկորին չհասնի՝ չեն սկսի աջ ու ձախ սատկացնել սաղին

Երանի` ստացվի մերոնց մոտ: Արգենտինայից ու Ամերիկայից էնքան հայ կգնա Բրազիլիա, որ հաշվի ամեն խաղը Հրազդանում ենք խաղալու::)

Տրիբուն
10.09.2013, 18:43
Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն !!!!!!

Vaio
10.09.2013, 21:08
Սարկիսովը խի փոխարինվեց ???

E-la Via
10.09.2013, 22:11
Տխուր ա...

Բայց մեկա չէի ուզի նորից սկսեին տղերքին մեկնաբանություններով ճնշել:

Ambrosine
10.09.2013, 22:11
Տրամադրություններս չենք գցում:
Ու հանկարծ լրագրողները, իրենց պրոֆեսիոնալ վերլուծաբան համարողները Հարոյանին քննադատության տարափի տակ չգցեն: Հա, մարդը սխալվեց, թիմին անելանելի վիճակում դրեց, բայց հաստատ ոչ ոք իրենից վատ իրեն չի զգում հիմա: Ինքը, ինձ թվում է, հետագայում էլ ավելի լավ կխաղա, իսկ բուռն քննադատությունները կարող են ընկճել երիտասարդ ֆուտբոլիստին:

Մենք պարտվեցինք այն պատճառով, որ մեր հիմնական կազմը չէր խաղում, թե չէ դանիացիները ոչնչով աչքի չընկան, գոլն էլ 11 մ-ից խփեցին: Մի դրվագում, երբ Արազը շրջանցեց դանիացիներին, նրանց ավագը զայրացած 2 էր ցույց տալիս` մատներով. ամոթանք էր տալիս, որ երկուսով չկարողացան վնասազերծել մրցակցին: Այսօր Արազը իր բարձունքին էր:

Ամեն ինչ կորած չէ: Կարևորը` հավատանք մեր ընտրանուն:

Tiger29
10.09.2013, 22:18

Այսօր Արազը հարամ արեց խաղը: Խաղի ընթացքում մի 6 անգամ մտավ ֆուտբոլիստների մեջ,էդ էլ էն դեպքում, երբ դարպասից շատ հեռու էր: Դրա տեղը կարելի էր մի քանի անգամ լավ փոխանցում կատարել: Ընդունում եմ, որ լավ ֆուտբոլիստ ա, բայց եսասիրություն եմ նկատում, որն էլ ազդում ա մյուսների վրա: Շատ դեպքերում փոխանցումի էլ չեն սպասում: Էն մի տուգանայինը, երբ որոշեց որ էդ տարածությունից պիտի գոլ խփի, երբ մի քանի հոգի փոխանցումի էին սպասում:
Արազի վրա դեռ աշխատելու շատ տեղ կա, եթե ստացվի մարզիչների մոտ, աճելու մեծ պոտենցիալ ունի:

Sagittarius
10.09.2013, 22:47
Տրամադրություններս չենք գցում:
Ու հանկարծ լրագրողները, իրենց պրոֆեսիոնալ վերլուծաբան համարողները Հարոյանին քննադատության տարափի տակ չգցեն: Հա, մարդը սխալվեց, թիմին անելանելի վիճակում դրեց, բայց հաստատ ոչ ոք իրենից վատ իրեն չի զգում հիմա: Ինքը, ինձ թվում է, հետագայում էլ ավելի լավ կխաղա, իսկ բուռն քննադատությունները կարող են ընկճել երիտասարդ ֆուտբոլիստին:

Մենք պարտվեցինք այն պատճառով, որ մեր հիմնական կազմը չէր խաղում, թե չէ դանիացիները ոչնչով աչքի չընկան, գոլն էլ 11 մ-ից խփեցին: Մի դրվագում, երբ Արազը շրջանցեց դանիացիներին, նրանց ավագը զայրացած 2 էր ցույց տալիս` մատներով. ամոթանք էր տալիս, որ երկուսով չկարողացան վնասազերծել մրցակցին: Այսօր Արազը իր բարձունքին էր:

Ամեն ինչ կորած չէ: Կարևորը` հավատանք մեր ընտրանուն:

Աստղ ջան, ինչ տրամադրություն քցել... Հայաստան-Մալթա խաղի համեմատ ամեն արդյունք էլ մեկ քայլ առաջ ա: Ես հավատում եմ մենակ ծարավիս: Իսկ էս ընտրանին նման ղեկավարությամբ ոչնչի չի հասնի, այ էս կարգի կիսատ-պռատ ցիկլեր ա անցկացնելու: Իրանք մեր ոսկե սերունդն են, բայց իրանց հնարավորությունն էլ պետք չէ գերագնահատել. նման անգրագետ մենեջմենթի պայմաններում մեզ մենակ հույս, հավատ ու սերն ա մնալու:

Տրիբուն
10.09.2013, 23:36
Մեկը պետք ա Սերժին ասի, որ եթե չի ուզում հրաժարական տա, ջհանդամին տա: Բայց թող գոնե իրա բեխեր ոտով էլ հավաքականի խաղերին չգնա: Էս մի ուրախությունը ունենք, էս էլ ա հարամ անում բեմուրազը:

Տրիբուն
10.09.2013, 23:38
Աստղո ջան, Հարոյանը բարձրակարգ պաշտպան ա: Իրան ոչ մեկը չի կարա որևէ բանում մեղադրի: Ինքը ամբողջ խաղը բարձր մակարդակով անցկացրեց:

Անվերնագիր
11.09.2013, 00:06
Հարոյանը մեր Վիդիչն ա դառնալու

Տրիբուն
10.10.2013, 13:08
Մեկը պետք ա Սերժին ասի, որ եթե չի ուզում հրաժարական տա, ջհանդամին տա: Բայց թող գոնե իրա բեխեր ոտով էլ հավաքականի խաղերին չգնա: Էս մի ուրախությունը ունենք, էս էլ ա հարամ անում բեմուրազը:

Աաաաաաա .... :D:D:D Մանրից սաղ ջոկում են, ում մեղքով ենք մենք միշտ տանը կրվում ....

Պահանջում են Սերժ Սարգսյանին ներկա չլինել Հայաստան - Բուլղարիա խաղին (http://www.ilur.am/news/view/19503.html)

«Նավսից ու բեխեր մարդուց հեռու...»,- այսպես են իրենց քայլը բացատրում նախաձեռնության հեղինակները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, համաձայն ավանդույթի, ներկա է գտնվել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Երևանում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի խաղերին։ Ցավոք, բոլոր խաղերում մեր ընտրանին պարտվել է։

Անվերնագիր
11.10.2013, 10:18
Էսօր գնում ենք ստադիոն Բուլղարներին մոռթելու

Տրիբուն
11.10.2013, 20:58
Սերժիկի նաֆսը սուձիան հանեց .... :D:D

Հայեեեեեեեեեեեեեեեեեր !!!!!!!!!!!!!

Ջուզեպե Բալզամո
11.10.2013, 21:11
Էսքան զոռով չէի պատկերացնում... լավ ա որ նավսը դուրս եկավ... տղերքը մեղք են, հոգեբանորեն անոռուգլուխ վիճակում են, փորձված մարզիչ ա պետք... ափսոս ա էս թիմը, Վարդանը լավ ընկեր ա, բայց մերոնց ուսուցիչ ա պետք... ինչևէ... ՀԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ :hands

Ambrosine
11.10.2013, 21:14
Հաղթանակի համար շատ ուրախ եմ, բայց ընդհանուր վիճակից գոհ չեմ: Մերոնք ավելի լավ ու կազմակերպված խաղում էին մինչև կարմիր քարտերը: Նորից նույն եզրակացությունը, որ հայերը թույլ կամ թուլացած թիմերի դեմ չեն կարողանում հավաքված խաղալ: Սա հեչ լավ չի: Հաշիվն էլ մի քանիսով պետք է ավել լիներ:

Մեզ հաղթանակ` Իտալիայի դեմ խաղում:

E-la Via
11.10.2013, 21:14
Ու թեկուզ ևս մի գոլի ծարավ մնացի, բայց
ԱՊՐԵՆ, ԱՊՐԵՆ ու էլի ԱՊՐԵՆ ՏՂԵՐՔԸ :hands:

Ջուզեպե Բալզամո
11.10.2013, 22:15
Չեխերը Մալթային երկու զրո կրում են: Առաջի կեսի վերջի րոպեներն են
Դանիան ու Իտալիան դուրս են գալիս դաշտ: Մեր խմբում հզոր վերջի տուր ա լինելու....

Տրիբուն
11.10.2013, 22:43
Էս փւոլում մեր հավաքականի առաջին ու վերջին հաղթանակը սեփական հարկի տակ ... սենց էլ մազալույություն կլինի ?

Ambrosine
11.10.2013, 22:49
Կարևորը, որ Իտալիան այս պահին հաղթում է:

Ջուզեպե Բալզամո
11.10.2013, 23:49
Կարևորը, որ Իտալիան այս պահին հաղթում է:

Դանիան հավասարեցրել ա, յոթանասունհինգերերդ րոպեն ա գնում: Չեխերը չորս-մեկ տարան...

Տրիբուն
12.10.2013, 00:04
Դանիան հավասարեցրել ա, յոթանասունհինգերերդ րոպեն ա գնում: Չեխերը չորս-մեկ տարան...

Դանիան կրում ա 2:1

Տրիբուն
12.10.2013, 00:04
աաաաաաաաաաաաա... Իտալացիք վերջին վարկյանին գոլ խփեցին :hands 2:2

John
12.10.2013, 00:09
22։15Դանիա–Մալթա ոչ–ոքի
22։15Բուլղարիա—Չեխիա ոչ–ոքի
22։45 Իտալիա–Հայաստան 2րդ թիմի հաղթանակ

John
12.10.2013, 00:09
22։15Դանիա–Մալթա ոչ–ոքի
22։15Բուլղարիա—Չեխիա ոչ–ոքի
22։45 Իտալիա–Հայաստան 2րդ թիմի հաղթանակ

կայֆ ա, որ մեր խաղը կես ժամ ուշ ա սկսվում, եթե մյուս երկու խաղերը մեր ուզած սցերանով ու ֆինալով գնան՝ մերոնք անկախ էդ պահի հաշվից՝ վերջին կես ժամում կհաղթեն, համոզված եմ)))

Sagittarius
12.10.2013, 06:23
22։15Դանիա–Մալթա ոչ–ոքի
22։15Բուլղարիա—Չեխիա ոչ–ոքի
22։45 Իտալիա–Հայաստան 2րդ թիմի հաղթանակ

հեքիաթ ա

Ջուզեպե Բալզամո
12.10.2013, 10:01
հեքիաթ ա

Հա... բայց հաճելի ու լավ վերջաբանով, իսկ էս երեք օրը հեքիաթի հավատալով կարելիա ապրել (չնայած որ դանիացիք լավագույն շանսն ունեն)

հենց նոր կարդացի News.am-ում.

Հայտնի է, որ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 9 խմբերից մեկի երկրորդ տեղը վատագույն արդյունքով գրաված թիմը կզրկվի անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունքից: Նախավերջին տուրից հետո վատագույն արդյունքն ունի B խմբի երկրորդ տեղը զբաղեցնող Բուլղարիան՝ 13 միավոր:

9 տուրից հետո A խմբի երկրորդ տեղում ընթացող Խորվաթիան ունի 17, C խմբում Շվեդիան՝ 20, D խմբում Թուրքիան՝ 16, E խմբում Իսլանդիան՝ 16, F խմբում Պորտուգալիան (1:0 հաշվով այս պահին հաղթում է Իսրայելին)՝ 20 միավոր, G խմբում Հունաստանը՝ 22, H խմբում Ուկրաինան՝ 18, I խմբում Ֆրանսիան (7 խաղից հետո)՝ 14 միավոր:

Անցումային հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին եւ 19-ին:

պարզվում ա շանսեր չկան :)

John
12.10.2013, 10:44
հեքիաթ ա
Դանիա-Հայաստան 0-4ից ու Հայաստան-Մալթա 0-1ից էլ հեքիաթ չլնի, ֆուտբոլը անկանխատեսելի խաղ ա

Ջուզեպե Բալզամո ախպեր, տուֆտում են news.am-ում, մի հատ վերլուծություն եմ գրում, վերջացնեմ, կտեղադրեմ

John
12.10.2013, 18:55
Դանիա-Հայաստան 0-4ից ու Հայաստան-Մալթա 0-1ից էլ հեքիաթ չլնի, ֆուտբոլը անկանխատեսելի խաղ ա

Ջուզեպե Բալզամո ախպեր, տուֆտում են news.am-ում, մի հատ վերլուծություն եմ գրում, վերջացնեմ, կտեղադրեմ

Քանի որ մեր Դավիթը ինձնից ավելի պարզ ու հասկանալի էր գրել վերլուծությունը, ավելի լավ է իր գրածը տեղադրեմ :)
Վերլուծությունը կարող եք կարդալ Այստեղl (http://totalfootball.am/news/2/175884-bard-hasvarkner-incer-petq-e-texi-ounenan--orpeszi-hayastane-haytnvi-pley-of-pouloum.html)

Ջուզեպե Բալզամո
15.10.2013, 22:47
Դանիան արդեն երեք զրո կրում ա... դեռ կես ժամ ա նցել :(
Մեր խաղը սկսվեց

Goooooooooooooooooooooooool

Ջուզեպե Բալզամո
16.10.2013, 00:07
Դանիան վեց զրո կրեց: Չեխերն էլ մեկ զրո: Մնաց մերոնք չպարտվեն…

Vaio
16.10.2013, 00:41
Շատ ապսոս, հայերը 13 միավորով զբաղեցնում են ընդհամենը 5-րդ տեղ:

Իսկ ընդհանրապես ասեմ, որ հայերին հալալա, հայերը կարողացան կոտրել այն կարծրատիպը, թե հայերը ինչ թիմ են, որ մի հատ էլ պայքարեն կամ կրեն տվյալ թմին:

Հայաստանի հավաքականը այսօր մրցակցային թիմ է և ցանկացած թմի հետ կարող է պայքարել... հաղթանակի համար:

Ռուֆուս
16.10.2013, 01:00
Դե լավ, եկեք խմենք հայ-իտալական բարեկամության կենացը :)) Կարևորը բուլղարացիները քիթը մի լավ տրորվեց:

Լավ խաղ էր, հաջորդ խաղերին կանցնենք :)

Անվերնագիր
16.10.2013, 01:16
Հայ-հայ էր... սենց էլ վատ չի, սպասենք ԵՎՐՈ 16-ի մեզ համար բարեհաջող վիճակահանության ու սկսենք բռթել աջուձախ :))

Sagittarius
16.10.2013, 01:35
Հայ-հայ էր... սենց էլ վատ չի, սպասենք ԵՎՐՈ 16-ի մեզ համար բարեհաջող վիճակահանության ու սկսենք բռթել աջուձախ :))

Հա, Աստված հեռու պահի Լյուքսեմբուրգի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Բելառուսի կալիբրի գերհզոր թմերից ու կարող ա երկրորդ տեղից կպնենք: Նման ղեկավարմամբ ոչ մի Եվրոյի էրես էլ չենք տենա. ոչ ստաբիլ թիմ ա: Էս թիմը ցանկացած խմբում էլ 10-15 միավոր հավաքելով մեջտեղներն ա լինելու:
Ու էս բարոյական հաղթանակների վրա մսխվում ա մեր Ոսկե Սերունդը: Ապեր, նույնիսկ աշխարհի ու եվրոպայի վերջնական փուլում խաղացած շատ թմեր Հենոյի, Յուրայի, Արազի կալիբրի ֆոքւտբոլիսներ միաժամանակ իրանց թմում չեն ունեցել, մենք փլեյ-օֆֆ չենք ձգում: Ու էս թիմը (խաղացողներին) մեր նախկին հավաքականների (խաղացողների) հետ համեմատելը հանցագործություն ա:

Վոբշմ հավես չունեմ, գնացեք տոնեք ձեր բորյական հաղթանակը...

Անվերնագիր
16.10.2013, 01:45

Հիմա էս ա ապեր, քանի նեմեցը շոֆեռ ա, սենց պիտի գնա մեր ավտոն: Մինասյանի պայմանագիրը արդեն ավարտվել ա, հլը տենանք ինչ ա անելու մեծն կանցլերը

Sagittarius
16.10.2013, 01:56
Հիմա էս ա ապեր, քանի նեմեցը շոֆեռ ա, սենց պիտի գնա մեր ավտոն: Մինասյանի պայմանագիրը արդեն ավարտվել ա, հլը տենանք ինչ ա անելու մեծն կանցլերը

Առաջին հերթին թող իրա հարցերը լուծի, որ մխտառ քիթը չխոթի թմի կադրային քաղաքականության մեջ:

Նաիրուհի
16.10.2013, 02:09
Առաջին հերթին թող իրա հարցերը լուծի, որ մխտառ քիթը չխոթի թմի կադրային քաղաքականության մեջ:

Էն օրը, որ ինքն իր անձնական կեղտոտ շահի կամ քմահաճույքի համար դադարի հավաքականն օգտագործել, էդ օրը մենք Եվրոյի էլ, Մունդիալի էլ ուղեգիր կնվաճենք։

Էս վիճակով որ տղերքն էսքան խաղում են, մենակ պատկերացնել կարելի է՝ էդ ժամանակ ոնց կխաղան։

Հ. Գ. Բերեզովսկին մեր թիմի կեսն է անգամ էս տարիքին :))

Ջուզեպե Բալզամո
16.10.2013, 11:40
Թիմ կա, պոտենցիալ կա… չկա հոգեբանական (ճնշված են, հատկապես տանը… շատ վատ ա :()ու կուզեի նաև ֆիզիկականն էլ լավանար (վատ չի, բայց զգացվում ա ,որ սահմանային վիճակ ա, բարձր տեմպով խաղերում խեղճանում են)… մի խոսքով մարզիչ՝ իմաստուն, փորձված, նեմեցական լծից ազատ, ինքնուրույն - ու սաղ լավ ա լինելու :)

Տրիբուն
16.10.2013, 15:50
Արտակարգ խաղ էր, ապրեն տղեքը, մաքսիմումն արեցին: Ոչ մի երկրի թիմ առանց ֆուտբոլի ֆեդերացիա ու մարզիչ ունենալու էսքան բան չէր կարա աներ:

Հ.Գ. Ով կարա ինձ բացատրի Մինասյանի արած փոփոխությունների իմաստը ? Էտ մարդը մտածում ա ինչ-որ բանի մասին փոփոխություն անելուց, թե ղուշ-գիր ա քցում ?

Տրիբուն
16.10.2013, 22:56
Բայց մենք հայավարի մեր թարախությունն արեցինք :hands Մեր խմբից մենակ Իտալիան ա գնում. Դանիան երկրորդ տեղերի մեջ վատագույն արդյունքով play-off փուլից դուրս ա մնում:

Անվերնագիր
16.10.2013, 23:10
Բայց մենք հայավարի մեր թարախությունն արեցինք :hands Մեր խմբից մենակ Իտալիան ա գնում. Դանիան երկրորդ տեղերի մեջ վատագույն արդյունքով play-off փուլից դուրս ա մնում:
Ինքնասպանների խումբն էր մերը

Vaio
17.10.2013, 23:11
Բայց մենք հայավարի մեր թարախությունն արեցինք :hands Մեր խմբից մենակ Իտալիան ա գնում. Դանիան երկրորդ տեղերի մեջ վատագույն արդյունքով play-off փուլից դուրս ա մնում:

Էտպիսի բան կա???
բա ես գիտեի թե երկրորդ տեղ բռնած 9 թմերից ամենալավ արդյունք ցույց տված հավաքականը անցնումա եզրափակիչ փուլ, իսկ մյուս 8 հավաքականները իրար մեջ play-off - են վիճարկում երկու խաղերի արդյունքում:

Ձայնալար
17.10.2013, 23:16
Տղեք, ես ֆուտբոլային էքսպերտ չեմ ու նույնիսկ ֆուտբոլասեր էլ չեմ, չնայած ֆուտբոլ նայել սիրում եմ ( :D ), բայց գոյություն ունի փաստ, որ Հայաստանի հավաքականը ավելի լավ ա խաղում, քան առաջ ու դրա օբյեկտիվագույն ցուցանիշը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր զբաղեցրած դիրքն ա: Ու եթե տենդենցը շարունակվի, 2016-ին եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը շատ մեծ են:

Universe
18.10.2013, 00:54

Դե մինչև էտ Եդիգարյանը խաղալ կսովորի, Կասպարովը փորձ ձեռք կբերի, Բերեզովսկին /չնայած ոչ մեկսել չի ուզում/ կթողնի ֆուտբոլը...

Gayl
20.10.2013, 11:22
Արտակարգ խաղ էր, ապրեն տղեքը, մաքսիմումն արեցին: Ոչ մի երկրի թիմ առանց ֆուտբոլի ֆեդերացիա ու մարզիչ ունենալու էսքան բան չէր կարա աներ:

Հ.Գ. Ով կարա ինձ բացատրի Մինասյանի արած փոփոխությունների իմաստը ? Էտ մարդը մտածում ա ինչ-որ բանի մասին փոփոխություն անելուց, թե ղուշ-գիր ա քցում ?
Մենակ ստեղ կարող են ասել, որ մեր հավաքականը մարզիչ չունի:o:
Մեր բոլորի հաղթանակների համար պետք է շնորհակալ լինենք Վարդան Մինասյանին...

Ջուզեպե Բալզամո
06.12.2013, 22:12
Էսօր վիճակահանությունն էր: Եզրափակչի խմբերը սրանք են.

A. Բրազիլիա,Խորվաթիա, Կամերուն, Մեքսիկա
B. Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա
C. Կոլումբիա, Հունաստան, Կոտ Դ'Իվուար, Ճապոնիա
D. Ուրուգվայ, Իտալիա, Անգլիա, Կոստա Ռիկա
E. Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս
F. Արգենտինա, Բոսնիա և Հերցոգովինա, Նիգերիա, Իրան
G. Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ
H. Բելգիա, Ալժիր,Ռուսաստան, Հրվ. Կորեա

Կարծում եմ հույների ու ռուսների բախտը մի քիչ բերել է: Չնայած կապրենք կերևա... Բ ու Դ խմբերն ինտրիգային են, մնացածն աչքիս ստատիստիկ էքսցեսներ չեն խոստանում: Ամեն դեպքում կարծում եմ հետաքրքիր խմբեր են ստացվել:

Ambrosine
26.01.2014, 15:32
Բրազիլիա. ձերբակալվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ավելի քան 120 հակառակորդներ (http://armedia.am/?action=SiteNews&what=show&id=1243415674&lang=arm)

Սան Պաուլու քաղաքում ձերբակալվեն է ավելի քան 120 մարդ այն բանից հետո, երբ Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ ուղղված բողոքի խաղաղ ցույցը վերաճել է անկարգությունների, հայտնում է BBC-ն:
Ավելի քան երկու հազար մարդ դուրս են եկել փողոցներ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն աշխարհի առաջնության կազմակերպման համար հատկացված ծախսերի դեմ, որը տեղի է ունենալու Բրազիլիայում հունիս-հուլիս ամիսներին: Նման ցույցեր տեղի են ունեցել նաև երկրի այլ քաղաքներում:

Ambrosine
18.05.2014, 00:58
Աշխարհի 2014թ. առաջնության պաշտոնական երգը`

https://www.youtube.com/watch?v=TGtWWb9emYI

Յոհաննես
18.05.2014, 12:22
Ասեցի մի քանի կանխատեսումներ անեմ
Աշխարհի չեմպիոն-Իսպանիա
Լավագույն ֆուտբոլիստ-Սեռխիո Ռամոս
Լավագույն ռմբարկու-Ռոնալդու
Հայտնությունը-Բելգիա
Հիասթափությունը-Իտալիա
Լավագույն դարպասապահ-Իկեր Կասիլյաս
Հ.Գ.Երգը ահավոր վատն էր :[

Vaio
18.05.2014, 13:29
Իսպանիայի համար արդեն շատ կլինի, հերիքա:

Այս տարի չեմպիոնա դառնալու Արգենտինան կամ Բրազիլիան:

insider
18.05.2014, 14:01
Իսպանիայի համար արդեն շատ կլինի, հերիքա:

Այս տարի չեմպիոնա դառնալու Արգենտինան կամ Բրազիլիան:

Ես էլ եմ մտածում, որ էս անգամ լատինական ամերիկան ա աշխարհի գավաթը տանելու: Եվրոպական երկրներից նրանց միակ մրցակից կհամարեմ Գերմանիային: Բայց դե հոգու խորքում Իսպանիային կերկրպագեմ: Չնայած ինչի հոգու խորքում որ, լավ էլ կերկպագեմ::hands

Յոհաննես
18.05.2014, 14:19
Բրազիլիան էս սաստավով ոչ մի բարոյական իրավունք չունի ԱԱ-ը նվաճելու :crazy Արգենտինան ավելի շատ շանս ունի ու եթե Մեսսին արգենտինացի չլիներ հենց իրանց էլ կերկրպագեի,բայց եթե անգամ Մեսսիի հետ հաղթեն դժգոհ չեմ լինի:Իսկ Հարավային Ամերիկայի երկրներից ամենաշատը կցանկանայի Ուրուգվայը հաղթեր,բայց դե իրանք շատ ավելի քիչ շանսեր ունեն:
Էս ԱԱ-ը Ֆրանսիային ու Անգլիային եմ երկրպագելու,բայց դե ինձ համար կրկին Իսպանիան է ֆավորիտը ու Իսպանիայի հաղթանակին էլ դեմ չեմ :))

insider
18.05.2014, 15:14

Ապ, գրել էի լատինական ամերիկա հատուկ Ուրուգվային ընդգրկելու համար՝ չբացառելով Բրազիլիային ու Արգետինային: Ես էլ եմ շատ եմ հավանում դրանց:

Ambrosine
18.05.2014, 16:21
Ես էլ երգը չհավանեցի, Շակիրայի երգն էլ չէի հավանում:

Իսկ չեմպիոն դառնալու առումով ես էլ մտածում եմ, որ Լատինական Ամերիկայի երկրները ամեն ինչ կանեն` գավաթը վերցնելու համար, հատկապես, որ իրենց մայրցամաքում է անցկացվում: Առաջին հանդիպումներից հետո արդեն կերևա` ով է ամենից լուրջ տրամադրված:

John
18.05.2014, 21:08
Ինձ թվում ա ծախված առաջնություն ա լինելու, Բրազիլիան էլ դառնա չեմպիոն :) ))

Ռուֆուս
18.05.2014, 21:11
Վերին աստիճանի անտաղանդ երգ էր: Ամբողջ Բրազիլիայում նորմալ երգիչ չեն կարողացել գտնե՞լ, որ Փիթբուլ, Ջ Լո են գցել մեջը :[

insider
27.05.2014, 21:08
Հետաքրքիր փաստեր, զուգադիպություններ շարքից`

1966 թվական

Եվրոտեսիլի 11-րդ երգի մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Ուդո Յուրգենսը
Լա Լիգայի 35-րդ առաջնությունում Ատլետիկոն 5-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն
Չեմպիոնների լիգայի 11-րդ խաղարկությունում Ռեալ Մադրիդը 6-րդ անգամ նվաճեց այդ գավաթը
Անգլիայի հավաքականը դարձավ Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

2014 թվական /նույն անալոգիայով/

Հը՞ն, ինչ եք կարծում, հավատանք Անգլիայի հաղթանակին ... ;)

Ռուֆուս
27.05.2014, 21:12
Փաստորեն Կոնչիտայի հաղթանակը սարքա՞ծ էր :angry :))

Vaio
27.05.2014, 23:20
Հը՞ն, ինչ եք կարծում, հավատանք Անգլիայի հաղթանակին ... ;)

Ոչ մի դեպքում: Շանս չունի:

John
27.05.2014, 23:22
Ոչ մի դեպքում: Շանս չունի:

Ավելի շատ ունի, քան Ատլետիկոն ԼաԼիգայում ուներ ;)

Vaio
27.05.2014, 23:22
Էս թեմային մի հատ հարցում ավելացրեք էլի, հետևյալ խորագրով. "Որ երկրի ազգային հավաքականը կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնության հողթող":
Պատասխանները շատ պետք չեն` Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա, Պորտուգալիա, այլ (ցանկացած) հավաքական:

Vaio
27.05.2014, 23:26
Ավելի շատ ունի, քան Ատլետիկոն ԼաԼիգայում ուներ ;)

Ավելի հավանականա, որ Ուրուգվայը կամ Ռուսաստանը կհաղթի, քան Անգլիան:

John
27.05.2014, 23:28
Ավելի հավանականա, որ Ուրուգվայը կամ Ռուսաստանը կհաղթի, քան Անգլիան:
Բելգիան ա հաղթելու, եթե թողնեն...
Բայց որ պատկերացնում եմ Բրազիլիայում ինչ կկատարվի, եթե իրանք չհաղթեն, ընդհուպ մինչև հեղափոխություն-բան, մտածում եմ սիրուն սցենարով կսարքեն, Բրազիլիան կհաղթի

Ambrosine
27.05.2014, 23:31
Էս թեմային մի հատ հարցում ավելացրեք էլի, հետևյալ խորագրով. "Որ երկրի ազգային հավաքականը կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնության հողթող":
Պատասխանները շատ պետք չեն` Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա, Պորտուգալիա, այլ (ցանկացած) հավաքական:

Սպասում էի մի քիչ մաղվեն թիմերը, նոր. սեփական փորձից արդեն գիտեմ, որ մեկը կհայտնվի, որ նամակով կամ թեմայում կգրի` ինչու Ալժիրը չկա հարցման մեջ, սա՞ ինչ դիսկրիմինացիա է :)): Կավելացնեմ հեսա:

Ռուֆուս
27.05.2014, 23:34
Սպասում էի մի քիչ մաղվեն թիմերը, նոր. սեփական փորձից արդեն գիտեմ, որ մեկը կհայտնվի, որ նամակով կամ թեմայում կգրի` ինչու Ալժիրը չկա հարցման մեջ, սա՞ ինչ դիսկրիմինացիա է :)): Կավելացնեմ հեսա:

Չէ, Աստղ բոլոր մասնակիցներին հարցման մեջ ավելացրու: Հետո ընթացքում ամեն փուլից հետո հարցումը կթարմացնես:

Տրիբուն
27.05.2014, 23:41
Ավելի շատ ունի, քան Ատլետիկոն ԼաԼիգայում ուներ ;)

Անգլիան դասական լուզեր ա, նա չի կարա նորմալ պայմաններում չեմպիոն դառնա: Որ Անգլիան չեմպիոն դառնա, առաջնությունը պիտի Անգլիայում լինի, ու մրցակից բոլոր թիմերի հիմնական խաղացողները պիտի հիվանդանոցում լինեն:

Vaio
27.05.2014, 23:45
Բելգիան ա հաղթելու, եթե թողնեն...

Լավն էր... :D

John
27.05.2014, 23:49
Լավն էր... :D
ի նկատի ունեի ՖԻՖԱյին, ոչ թե մյուս թիմերին :D

Ambrosine
28.05.2014, 00:01
Չէ, Աստղ բոլոր մասնակիցներին հարցման մեջ ավելացրու: Հետո ընթացքում ամեն փուլից հետո հարցումը կթարմացնես:

Բա որ ասու՞մ էի :)):

Լավ, հեսա ինձ տրամադրեմ` հարցում բացեմ 32 թիմերով:

Ռուֆուս
28.05.2014, 00:02
Բա որ ասու՞մ էի :)):

Լավ, հեսա ինձ տրամադրեմ` հարցում բացեմ 32 թիմերով:

Համ էլ նախորդ առաջնության պես կմրցենք թե ով է գուշակելուց լավ :)

Vaio
28.05.2014, 00:06
Համ էլ նախորդ առաջնության պես կմրցենք թե ով է գուշակելուց լավ :)

Չեք մոռացել չէ, որ չեմպիոնը ես էի: :hi

Ambrosine
28.05.2014, 00:09
Չեք մոռացել չէ, որ չեմպիոնը ես էի: :hi

Միայն դու՞ :think

հ.գ. հարցումը բաց է:
Ռուֆ, տեսնենք այս տարվա վանգաները ովքեր են :)):

Ռուֆուս
28.05.2014, 00:16
Չեք մոռացել չէ, որ չեմպիոնը ես էի: :hi

Ես էլ էի չեմպիոն, մի հարցմանը չէի կարողացել քվեարկել, բայց բոլոր մնացած հարցումներին Իսպանիա էի քվեարկել, նույնն էլ Եվրոյի ժամանակ :beee

Հին ընկերներին չենք դավաճանում, Իսպանիա՝ էս տարի կրկնակի չեմպիոն :)

Vaio
28.05.2014, 00:19
Միայն դու՞ :think
հ.գ. հարցումը բաց է:
Ռուֆ, տեսնենք այս տարվա վանգաները ովքեր են :)):

Ես էլ էի չեմպիոն, մի հարցմանը չէի կարողացել քվեարկել, բայց բոլոր մնացած հարցումներին Իսպանիա էի քվեարկել, նույնն էլ Եվրոյի ժամանակ :beee
Հին ընկերներին չենք դավաճանում, Իսպանիա՝ էս տարի կրկնակի չեմպիոն :)

http://www.akumb.am/showthread.php/51533-%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8-2012?p=2351304&viewfull=1#post2351304

Ռուֆուս
28.05.2014, 00:26
http://www.akumb.am/showthread.php/51533-%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8-2012?p=2351304&viewfull=1#post2351304

Վայ, էս ուրիշ բան ա, ես մենակ հարցումներն էի հիշում :))

Ambrosine
28.05.2014, 00:40
Վայ, էս ուրիշ բան ա, ես մենակ հարցումներն էի հիշում :))

Ճիշտ ա, էդքան էջերով նայեցի, չհիշեցի` մեկնարկը որտեղից ա տրվել: Փոխարենը կրկնվող գրառում ունեի, ջնջեցի :)):
Ես էլ էի միայն հարցումները հիշում:

Աբելյան
28.05.2014, 00:47
Գերմանիա:
Բայց գիտեմ Բրազիլիան ա դառնալու::[

Նիկեա
28.05.2014, 19:14
Որոշել եմ էս տարի անպայման նայեմ խաղերը չնայած,որ սկզբից միչև վերջ նայածս միակ հանդիպումը էդ Փյունիկ-Գաձասարն է եղել մի չորս տարի առաջ:Ինչի՞ որոշեցի նայել:Որովհետև սկսել եմ ֆուտբոլ խաղալ ու հասկանալ, որ էնքան էլ անիմաստ խաղ չի,որ մարդկանց մի գաղափարի, մի նպատակի շուրջ կարա միավորի:Իսկ ինչ վերաբերվում է հաղթողի հավակնորդին կարծում եմ Բրազիլիա կամ Իսպանիա,բայց դեռ բոլոր թիմերին չեմ ծանոթացել:

Vaio
28.05.2014, 22:10
Խաղերը ուշ են սկսվելու` 20:00, 23:00, 24:00, 02:00, 05:00 (Երևանի ժամանակով).

Տրիբուն
28.05.2014, 23:14
Չեմպիոն էս անգամ աֆրիկյան երկիր ա դառնալու: Կարող ա Գանան չլինի, Կոտ Դ՛Իվուարը լինի, բայց աֆրիկյան պիտի լինի:

Ambrosine
28.05.2014, 23:18
Չեմպիոն էս անգամ աֆրիկյան երկիր ա դառնալու: Կարող ա Գանան չլինի, Կոտ Դ՛Իվուարը լինի, բայց աֆրիկյան պիտի լինի:

Հարավ-հարավ համագործակցությու՞ն (South-South cooperation?) :)):

Ռուֆուս
29.05.2014, 03:51
Ահա թե որը պիտի իրականում լիներ FIFA 2014-ի օֆիցիալ երգը: Շատ վարկանիշալիքը տեսահոլովակ է, հետո չասեք չենք զգուշացրել :))

https://www.youtube.com/watch?v=PMQLDunHnkU

Տրիբուն
02.06.2014, 03:12
World Cup 2014 Predictor Game (http://www.telegraph.co.uk/sport/football/world-cup/10501412/World-Cup-2014-Wallchart-Predictor-Game.html)

Հավես ունենաք, զբաղվեք, լավ կանխագուշակող գործիք ա…

Իմ մոտ ստացվեց Բրազիլա-Գանա ֆինալ, ու բնականաբար Գանան հաղթեց Բրազիլիային:

Լեո
02.06.2014, 09:24
Ահա թե որը պիտի իրականում լիներ FIFA 2014-ի օֆիցիալ երգը: Շատ վարկանիշալիքը տեսահոլովակ է, հետո չասեք չենք զգուշացրել :))

https://www.youtube.com/watch?v=PMQLDunHnkU

Տենց էլ գոնե մի հատ զրթիկ չպոկվեց :(

Ռուֆուս
03.06.2014, 04:46
Չիլիացիները կատաղած են :)) Հզոր գովազդ է :)

https://www.youtube.com/watch?v=tmLmWiqSVS8

John
05.06.2014, 12:05
Մտածում եմ չարժի՞ կանխագուշակությունների մրցույթ անցկացնել Աշխարհի առաջնության ժամանակ :) պատրաստ եմ կազմակերպել, եթե գոնե 10 հոգի մասնակցի (որ հետաքրքիր պայքարում անցնի) :)

insider
05.06.2014, 19:55
Մտածում եմ չարժի՞ կանխագուշակությունների մրցույթ անցկացնել Աշխարհի առաջնության ժամանակ :) պատրաստ եմ կազմակերպել, եթե գոնե 10 հոգի մասնակցի (որ հետաքրքիր պայքարում անցնի) :)

Չգիտեմ էտ ինչպես ա լինելու, բայց ուզում եմ: Մանրամասները կասես Ջոն ախպեր:

Ռուֆուս
05.06.2014, 20:58
Ամեն խաղից առաջ գրում ենք հաշիվը, հետո Ջոնը նայում է ով է ճիշտ գուշակել ու միավորներ ա տալիս:

insider
05.06.2014, 21:02
Ամեն խաղից առաջ գրում ենք հաշիվը, հետո Ջոնը նայում է ով է ճիշտ գուշակել ու միավորներ ա տալիս:

Կայֆ ա: Շատ հետաքրքիր կլինի: Սպասենք Ջոնի որոշմանը:

Vaio
05.06.2014, 23:10
Մտածում եմ չարժի՞ կանխագուշակությունների մրցույթ անցկացնել Աշխարհի առաջնության ժամանակ :) պատրաստ եմ կազմակերպել, եթե գոնե 10 հոգի մասնակցի (որ հետաքրքիր պայքարում անցնի) :)

Ջոն ջան բա մենք ինչից էինք խոսում էսքան ժամանակ, մենք էլ էինք էտ ասում, որ կարելիա գազ տալ հին ավանդույթները: Ես էլ հլը հղում էի դրել հին կանխագուշակությունների վերաբերյալ:

Ես քո ասաց 10-ից մեկն եմ:

John
05.06.2014, 23:22
Ինձ թվում է՝ հետաքրքիր կանցնի :) Կարծում եմ՝ դեմ չեք լինի, եթե ես էլ մասնակցեմ ))) կանոնները վաղը իմի կբերեմ թեման կբացեմ, սկսենք ;)

Vaio
05.06.2014, 23:34
Առաջարկում եմ միավորների գնահատման հետևյալ կարգը:

1. Խաղի ճշգրիտ հաշվի գուշակում: - 10 միավոր
2. Թիմերից մեկի հաղթանակի գուշակում: - 2 միավոր
3. Թիմերից մեկի խփած գնդակների քանակի գուշակում: - 3 միավոր (Գուշակել եք 3:1, խաղը ավարտվել է` 3:0, 3:3, 3:4 և այլն)
4. Խաղի հաշվի գուշակում` խփած և բաց թողած գնդակների ճիշտ տարբերության առումով, այսինքն` երբ գուշակել եք 2:0 կամ 4:2, իսկ խաղը ավարտվել է` 3:1 : Տվյալ դեպքում, 2:0 կամ 4:2 գուշակողը ունի առավելություն 1:0 կամ 4:1 գուշակողի նկատմամբ: - 4 միավոր
5. Հետխաղյա լրացիցիչ ժամանակի գուշակում: - հավելյալ 1 միավոր (Սա վերաբերում է 1/8-ից սկսած)
6. Հետխաղյա 11 մետրանոցների գուշակում: - հավելյալ 1 միավոր (տվյալ դեպքում լրացուցիչ ժամանակի 1 միավորը այլևս չի գումարվում, այսինքն` միայն 1 միավոր) (Սա վերաբերում է 1/8-ից սկսած)
7. Ոչ ոքիի ճշգրիտ հաշվի գուշակում: - ինչպես առաջին կետն է (10 միավոր)
8. Ոչ ոքիի ոչ ճշգրիտ հաշվի գուշակում: - 4 միավոր: (Գուշակել եք 1:1, խաղը ավարտվել է` 2:2 կամ 0:0 և այլն)

Դեռևս այսքանը:

Շինարար
05.06.2014, 23:36
Մտածում եմ չարժի՞ կանխագուշակությունների մրցույթ անցկացնել Աշխարհի առաջնության ժամանակ :) պատրաստ եմ կազմակերպել, եթե գոնե 10 հոգի մասնակցի (որ հետաքրքիր պայքարում անցնի) :)

Կեսից միանալով կլինի՞, էս առաջին խաղերն անցնեն, կողմնորոշվեմ մի քիչ, հունի մեջ մտնեմ:))

Vaio
05.06.2014, 23:36
Մնում է մտածել, արդյոք սխալ գուշակողներից միավոր պետք է հանել, թե ոչ???

Յոհաննես
05.06.2014, 23:38
Առաջարկում եմ միավորների գնահատման հետևյալ կարգը:

1. Խաղի ճշգրիտ հաշվի գուշակում: - 10 միավոր
2. Թիմերից մեկի հաղթանակի գուշակում: - 2 միավոր
3. Թիմերից մեկի խփած գնդակների քանակի գուշակում: - 3 միավոր (Գուշակել եք 3:1, խաղը ավարտվել է` 3:0, 3:3, 3:4 և այլն)
4. Խաղի հաշվի գուշակում` խփած և բաց թողած գնդակների ճիշտ տարբերության առումով, այսինքն` երբ գուշակել եք 2:0 կամ 4:2, իսկ խաղը ավարտվել է` 3:1 : Տվյալ դեպքում, 2:0 կամ 4:2 գուշակողը ունի առավելություն 1:0 կամ 4:1 գուշակողի նկատմամբ: - 4 միավոր
5. Հետխաղյա լրացիցիչ ժամանակի գուշակում: - հավելյալ 1 միավոր (Սա վերաբերում է 1/8-ից սկսած)
6. Հետխաղյա 11 մետրանոցների գուշակում: - հավելյալ 1 միավոր (տվյալ դեպքում լրացուցիչ ժամանակի 1 միավորը այլևս չի գումարվում, այսինքն` միայն 1 միավոր) (Սա վերաբերում է 1/8-ից սկսած)
7. Ոչ ոքիի ճշգրիտ հաշվի գուշակում: - ինչպես առաջին կետն է (10 միավոր)
8. Ոչ ոքիի ոչ ճշգրիտ հաշվի գուշակում: - 4 միավոր: (Գուշակել եք 1:1, խաղը ավարտվել է` 2:2 կամ 0:0 և այլն)

Դեռևս այսքանը:

իսկ ընդհանուր առաջնոթյան համար գուշակություններ չե՞ն լինելու. Հաղթող,լավագույն ռմբարկու,լավագույն ֆուտբոլիստ և այլն:

Vaio
05.06.2014, 23:46
իսկ ընդհանուր առաջնոթյան համար գուշակություններ չե՞ն լինելու. Հաղթող,լավագույն ռմբարկու,լավագույն ֆուտբոլիստ և այլն:

Էտ քո թվարկածները կարելիա առանձին փաթեթով անցկացնել, քանի որ քո թվարկածները մեկ խաղից չեն կախված, այլ` ամբողջ մրցաշրջանից: Կարելիա դրանք էլ նշել` գուշակել:

John
05.06.2014, 23:56
Կեսից միանալ չի լինի Շինարար ախպեր, ոչ մեկս էլ հունի մեջ մտած չենք. արդար ա ամեն ինչ))) Բոլոր առաջարկները հաշվի կառնեմ։ Հեռախոսով եմ հիմա ուղղակի, հարմար չի ծավալուն գրեմ։ Լրացուցիչ ժամանակների պահով երևի չարժի, շատ խառը կստացվի տենց։ Իսկ միավորների հաշվարկի առումով չարժի էդքան մեծ տարբերություն դնել հաշիվը և ելքն ու գոլերի տարբերությունը գուշակելու մեջ։ էսքանը էս պահին։

Շինարար
05.06.2014, 23:58

Օքյե, ուրեմն ես պաս, որովհետև մեր մեջ ասած չեմ պլանավորում հենց սկզբից նայել ու առաջնությանը կեսից եմ հետևելու, ես կողքից կխաղամ, դուք հեչ էլ թե խաղացնեք :))

Vaio
05.06.2014, 23:59
Լրացում

[SIZE=3][B]
2. Թիմերից մեկի հաղթանակի գուշակում: - 2 միավոր

3. Թիմերից մեկի խփած գնդակների քանակի գուշակում: - 3 միավոր (Գուշակել եք 3:1, խաղը ավարտվել է` 3:0, 3:3, 3:4 և այլն)

Եթե գուշակել եք 2:1 հաշիվ, իսկ խաղը ավարտվել է 2:0, ապա այստեղ միաժամանակ հաղթում են երկրորդ և երրորդ կետերը: - 4 միավոր

John
06.06.2014, 00:04
Օքյե, ուրեմն ես պաս, որովհետև մեր մեջ ասաց չեմ պլանավորում հենց սկզբից նայել ու առաջնությանը կեսից եմ հետևելու, ես կողքից կխաղամ, դուք հեչ էլ թե խաղացնեք :))

Պարտադիր չի սկզբից նայել
Շին ջան, շատ դեպքերում ինչքան ավելի տեղեկացված ես լինում էդքան դժվարանում ա գործդ ու սկսում ես ոչ այնքան կարևոր փաստերի մեջ խորանալ։ Նենց որ չնայելը հաճախ առավելություն ա տալիս

insider
06.06.2014, 00:09
Մնում է մտածել, արդյոք սխալ գուշակողներից միավոր պետք է հանել, թե ոչ???

Իմ կարծիքով ոչ, քանի որ սխալ գուշակողը, այսպես թե այնպես <պատժվում է>` միավոր չստանալով:

Vaio
06.06.2014, 00:12
Իմ կարծիքով ոչ, քանի որ սխալ գուշակողը, այսպես թե այնպես <պատժվում է>` միավոր չստանալուվ:

Շատ մարդասիրական մոտեցում է: :)

Նաիրուհի
06.06.2014, 00:19
Չիլիացիները կատաղած են :)) Հզոր գովազդ է :)

https://www.youtube.com/watch?v=tmLmWiqSVS8

Պատրաստ եմ երդվել բոլոր սատանաներով, որ երբ առաջին անգամ նայեցի էս տեսահոլովակը, անգլորոն ենթագրեր կային։ Նույնիսկ բովանդակությունն եմ հիշում։ Իսկ հիմա ո´չ էստեղ, ո´չ Յութուբում էդ ենթագրերը չկան :(

Ռուֆուս
06.06.2014, 00:21
Պատրաստ եմ երդվել բոլոր սատանաներով, որ երբ առաջին անգամ նայեցի էս տեսահոլովակը, անգլորոն ենթագրեր կային։ Նույնիսկ բովանդակությունն եմ հիշում։ Իսկ հիմա ո´չ էստեղ, ո´չ Յութուբում էդ ենթագրերը չկան :(

Կան, ոնց չկան: Վիդեոյի ներքևի աջ անկյունում Settings-ի կողքի Captions-ի վրա սեղմի ու անգլերեն ենթագրերը միացրու :)

insider
06.06.2014, 00:26
Շատ մարդասիրական մոտեցում է: :)

ՖԻՖԱ-ին ընդառաջ` Fair Play :

insider
06.06.2014, 00:28
Կան, ոնց չկան: Վիդեոյի ներքևի աջ անկյունում Settings-ի կողքի Captions-ի վրա սեղմի ու անգլերեն ենթագրերը միացրու :)

Ստուգի Նաիրուհի ջան: Թե Ռուֆի ասած տեղը չլինի, էս էլ ուղարկենք Պարանորմալ ...

Նաիրուհի
06.06.2014, 00:39
Կան, ոնց չկան: Վիդեոյի ներքևի աջ անկյունում Settings-ի կողքի Captions-ի վրա սեղմի ու անգլերեն ենթագրերը միացրու :)

Միացրած են, բայց եսիմ ինչի չեն երևում :(

Ռուֆուս
06.06.2014, 00:50
Միացրած են, բայց եսիմ ինչի չեն երևում :(

Ուրեմն insider-ի խորհուրդին հետևի -> պարանորմալ երևույթներ :))

Նաիրուհի
06.06.2014, 00:54
Ուրեմն insider-ի խորհուրդին հետևի -> պարանորմալ երևույթներ :))

:))
Օկ, ոնց որ մեր կայքից էր խնդիրը :D

Vaio
06.06.2014, 17:37
Ժողովուրդ ջան, եթե իմ առաջարկած միավորների գնահատման կարգը բարդա, գլուխ չեք հանի, կարող եք (կարող ենք) ավելի պարզ բան մշակել:

Vaio
06.06.2014, 17:53
Միավորների գնահատման կարգի հեշտացված տարբերակ (հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է, որ շատ մարդկանց համար հաշվարկը դժվար կլինի)

1. Խաղի ճշգրիտ հաշվի գուշակում (թիմերից մեկի հաղթանակ կամ ոչ ոքի) : - 10 միավոր
2. Թիմերից մեկի պարզապես հաղթանակի գուշակում (Օրինակ` գուշակել եք` 2:1, խաղը ավարտվել է 4:0) : - 3 միավոր
3. Ոչ ոքիի ոչ ճշգրիտ հաշվի գուշակում (Օրինակ` գուշակել եք` 1:1, խաղը ավարտվել է 2:2 կամ 0:0 և այլն) : - 4 միավոր
5. Հետխաղյա լրացիցիչ ժամանակի գուշակում: - հավելյալ 1 միավոր (Սա վերաբերում է 1/8-ից սկսած) :
6. Հետխաղյա 11 մետրանոցների գուշակում: - հավելյալ 1 միավոր (տվյալ դեպքում լրացուցիչ ժամանակի 1 միավորը այլևս չի գումարվում, այսինքն` միայն 1 միավոր) :
Եթե գուշակել եք, որ խաղը ավարտվելու է հետխաղյա լրացուցիչ ժամանակում, իսկ խաղը շարունակվել է մինչև հետխաղյա 11 մետրանոցներ, ապա հավելյալ 1 միավոր չեք ստանում) (Սա վերաբերում է 1/8-ից սկսած) :
Յուրաքանչյուր խաղի համար մասնակիցը կարող է ստանալ առավելագույնը 11 միավոր:

John
06.06.2014, 18:53
Վայո ջան, ասեմ ինչի հետ ու ինչու համաձայն չեմ, մինչև վերջնական տարբերակը տեղադրելս:
Նախ, էդքան շատ միավորներն ինչի՞ համար են))) երկրորդ, չեմ կարծում, որ շա՜տ մեծ տարբերություն պետք ա լինի միավորների առումով, եթե 4-1 ավարտված խաղի համար մեկը 4-1 է գուշակել, մյուսը՝ 5-2... տենց արդար չի լինի: Թիմերից մեկի գոլերի քանակի հետ կապված՝ ենթադրենք խաղն ավարտվել է 5-3 հաշվով, ես գուշակել էի 0-3... դրա համար միավո՞ր ստանամ... արդար չի :) Հետխաղյա 11 մետրանոց-բան... դրանք էլ ուղղակի խճճելու են... Կարծում եմ՝ ճիշտը միայն հիմնական ժամանակի հետ կապված կանխատեսումներն են + ընթացքում մի երկու բան ել կավելանա 1/8ից սկսած

Vaio
06.06.2014, 18:56

Ok. Դե նայի քո գրածից մի հատ վերև, հեշտացրած տարբերակա:

John
06.06.2014, 18:59
Ok. Դե նայի քո գրածից մի հատ վերև, հեշտացրած տարբերակա:

որտեղ օրինակ նշված չի, թե հաղթողին ու գոլերի տարբերությունը գուշակելու դեպքում քանի միավոր կստանա մասնակիցը...
Եղբայր, 15 րոպեից պատրաստ տարբերակը կտեղադրեմ: Խոստանում եմ, որ բոլոր առաջարկների մասին մտածել եմ, իսկ հիմա կխնդրեմ ուղղակի ավելորդ չծանրաբեռնել, չխանգարել, սխալներից ու վրիպումների խուսափելու նպատակով

Տրիբուն
06.06.2014, 19:04
Իսկականից, պարզ կապեք էլի: Հաղթանակ, ոչ ոքի ...

insider
06.06.2014, 20:12
Լավ սպորտաձև է էլի ֆուտբոլը, հո զոռով չի, իսկ աշխարհի առաջնությունը, ուղիղ մեկ ամիս, սպորտային աշխարհում համար մեկ իրադարձությունը կլինի: Նույնիսկ ֆուտբոլից հեռու մարդիկ այդ մեկ ամիսը դառնում են ֆուտբոլասեր: Ու էտ իրարանցումը ինձ շատ է դուր գալիս:

Այ արդեն զգում եմ Ֆուտբոլի աշխարհի առաջնության «շունչը»: :hands

Vaio
06.06.2014, 23:43
Ընկեր Astgh, այս թեմայում կարանալու ենք խաղադրույքներից խոսել, թե էն տարիների պես տուգանելու ես ու ջնջես?

Ambrosine
07.06.2014, 02:34
Ընկեր Astgh, այս թեմայում կարանալու ենք խաղադրույքներից խոսել, թե էն տարիների պես տուգանելու ես ու ջնջես?

Կենտրոնական բյուրոն որոշեց, որ ինքը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին :)):

Ակումբում թեմա կա` խաղադրույքների մասին, որը դեռ չեմ փակել ու ջնջել, բայց մինչ առաջնության մեկնարկը ես վերջնական կհայտարարեմ` ակումբում խաղադրույքների մասին խոսելը թույլատրվում է, թե ոչ: Խիստ դեմ եմ ազարտային խաղերին, որոնք մեր երկրում ցավալիորեն մեծ տարածում ունեն: Խնդրում եմ սա քննարկման թեմա չսարքենք, բոլորդ անպայման կիմանաք որոշման մասին:

Շնորհակալություն:

Շինարար
07.06.2014, 02:45

Շնորհակալություն:Քո տունը շինվի, էս ինչ վարչահրամայական մոտեցումներ եք փորձում տարածել:)) Եթե նույնիսկ սպորտ բաժնում արգելվի, հո դեսից դենիցում կարա՞ն մարդիկ առանձին թեմա բացել:P Ժող, էս քննարկումների, խաղերի համար էդ աստիճան խիստ չափանիշներ մի մտցրեք, էլի, ի վերջո սա ակումբ.ամ ֆորումն ա՝ ազատամտության հանգրվանը հայկական ինտերնետում:)) Ես ահագին Վայոյի կողմից եմ, ու չնայած ինքս հավես չունեմ սենց հարցերի շուրջ վդովվելու, բայց իր վրդովմունքը լիովին հասկանում եմ, ու եթե ապսդամբի, պատրաստ եմ շնորհակալությունների տեսքով իմ աջակցությունը հայտնել:)

Ambrosine
07.06.2014, 03:00
Քո տունը շինվի, էս ինչ վարչահրամայական մոտեցումներ եք փորձում տարածել:)) Եթե նույնիսկ սպորտ բաժնում արգելվի, հո դեսից դենիցում կարա՞ն մարդիկ առանձին թեմա բացել:P Ժող, էս քննարկումների, խաղերի համար էդ աստիճան խիստ չափանիշներ մի մտցրեք, էլի, ի վերջո սա ակումբ.ամ ֆորումն ա՝ ազատամտության հանգրվանը հայկական ինտերնետում:)) Ես ահագին Վայոյի կողմից եմ, ու չնայած ինքս հավես չունեմ սենց հարցերի շուրջ վդովվելու, բայց իր վրդովմունքը լիովին հասկանում եմ, ու եթե ապսդամբի, պատրաստ եմ շնորհակալությունների տեսքով իմ աջակցությունը հայտնել:)

Ինձ դիմեց ընկերվարական ոճով, ես էլ նույն ոճով պատասխանեցի :)):

Նորից եմ ասում` կա թեմա խաղադրույքների մասին, որի ճակատագիրը այս պահին պարզ չի: Ակումբում ժամանակին և հիմա էլ կան մարդիկ, ովքեր մենակ բուքմեյքերի գովազդ անելով են զբաղված, ես էլ` իրենց գրառումները ջնջելով: Բացի բուքմեյքերի հանգամանքը, գովազդը ակումբում արգելված է: Մի խոսքով, մինչև ամսի 12-ը եթե թեման չփակվի, ուրեմն բոլոր շահագրգիռ անձինք կարող են այնտեղ գրառում անել, բայց միայն այդ թեմայում. դա նաև սահմանված է սպորտ բաժնի կանոնադրության մեջ:

Իսկ թե այլ բաժիններում բուքմեյքերների գովազդը թույլատրելի կդիտվի, գործակիցները կքննարկեն... տվյալ բաժնի մոդերատորի խնդիրն է :P:
Ցանկացածն է իրավասու ապստամբել ու փղերին մի տողանով շարել, բայց ես էլ իրավասու եմ և պարտավոր` հետևելու սպորտի կանոնադրությանը :): Էնպես չի, որ ով դեմ է, ինչ-որ վիրտուալ սև ցուցակում է հայտնվում: Կարծում եմ` ոչ ոք չի կարող ինձ մեղադրել` իր դեմ խտրական վերաբերմունքի մեջ:

Տնաշեն :)):

John
10.06.2014, 22:55
Աշխարհի 2014թ. առաջնության մասնակից թիմերի հայտացուցակները՝

A խումբ
Բրազիլիա

Դարպասապահներ
1. Ջեֆերսոն («Բոտաֆոգո»)
12. Ջուլիո Սեզար («Տորոնտո», Կանադա)
22. Վիկտոր («Ատլետիկո Մինեյրո»)

Պաշտպաններ
2. Դանի Ալվես («Բարսելոնա», Իսպանիա)
3. Տիագու Սիլվա («ՊՍԺ», Ֆրանսիա)
4. Դավիդ Լուիզ («Չելսի», Անգլիա)
6. Մարսելո («Ռեալ» Մադրիդ, Իսպանիա)
13. Դանթե («Բավարիա», Գերմանիա)
14. Մաքսվել («ՊՍԺ», Ֆրանսիա)
15. Էնրիկե («Նապոլի», Իտալիա)
23. Մայկոն («Ռոմա», Իտալիա)

Կիսապաշտպաններ
5. Ֆերնանդինյո («Ման. Սիթի», Անգլիա)
8. Պաուլինյո («Տոտենհեմ», Անգլիա)
11. Օսկար («Չելսի», Անգլիա)
16. Ռամիրես («Չելսի», Անգլիա)
17. Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ», Գերմանիա)
18. Էրնանես («Ինտեր», Իտալիա)
19. Վիլիան («Չելսի», Անգլիա)

Հարձակվողներ
7. Հալկ («Զենիթ», Ռուսաստան)
9. Ֆրեդ («Ֆլումինենսե»)
10. Նեյմար («Բարսելոնա», Իսպանիա)
20. Բեռնար («Շախտյոր», Ուկրաինա)
21. Ժո («Ատլետիկո Մինեյրո»)
աղբյուր՝ www.armtimes.com

Խորվաթիա
Դարպասապահներ – Ստիպե Պլետիկոսա («Ռոստով»), Դանիել Սուբաշիչ («Մոնակո»), Օլիվեր Զելենիկա («Լոկոմոտիվ»)

Պաշտպաններ – Դարիո Սրնա («Շախտյոր» Դ.), Վետրան Չորլուկա (Լոկոմոտիվ), Դեյան Լովրեն («Սաութհեմփթոն»), Գորդոն Շիլդենֆելդ, Դանիել Պրանչիչ. 2-ն էլ («Պանատինայկոս»), Դոմագոյ Վիդա («Դինամո» Կ.), Շիմե Վրսալկո («Ջենոա»),

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Իվան Ռակիտիչ («Սեւիլիա»), Օգնեն Վուկոեվիչ («Դինամո» Կ.), Մատեո Կովաչիչ («Ինտեր»), Մարսելո Բրոզովիչ («Դինամո» Զ.), Իվան Մոչինիչ («Ռիեկա»), Սամիր («Խետաֆե»)

Հարձակվողներ – Մարիո Մանջուկիչ («Բավարիա»), Իվիցա Օլիչ («Վոլֆսբուրգ»), Էդուարդո սա Սիլվա («Շախտյոր» Դ.), Նիկիցա Ելավիչ («Հալ Սիթի»), Անտե Ռեբիչ («Ֆիորենտինա»)

Մեքսիկա
Դարպասապահներ. Կորոնա («Կրուս Ասուլ»), Օչոան («Այաչո»), Տալավերա («Տոլուկա»),

Պաշտպաններ. Ռ.Մարկես («Լեոն»), Ռեյես («Պորտու»), Լայուն («Ամերիկա»), Ագիլար («Ամերիկա»), Գուարդադո («Բայեր»), Մորենո («Էսպանյոլ»), Ֆ,Ռոդրիգես («Ամերիկա»), Սալսիդո («Տիգրես»),

Կիսապաշտպաններ՝ Պենա («Լեոն»), Հերերա («Պորտու»), Բրիսուելա («Տոլուկա»), Ֆաբիան («Կրուս Ասուլ»), Մեդիանա («Ամերիկա»), Մոնտես («Լեոն»),Վասկես(«Լեոն»),

Հարձակվողներ՝ Խ. Էրնանդես (Չիչարիտո) - («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջ. Դոս Սանթոս («Վիլյառեալ»), Խիմենես («Ամերիկա»), Պուլիդո («Տիգրես»), Պերալտա («Սանտոս Լուգանա»)։

Կամերուն

Դարպասապահներ – Շարլ Իտանջ («Կոնյասփոր»), Սամի Ն’Ջոք («Ֆետհիեսփոր»), Լոիկ Ֆեդջու («Կոտոն Սփոր»)

Պաշտպաններ – Ալան Նյոմ («Գրանադա»), Դանի Նունկեու («Բեշիքթաշ»), Սեդրիկ Ջեգուե («Կոտոն Սփոր»), Օրելիեն Շեդժու («Գալաթասարայ»), Նիկոլա Նկուլու («Մարսել»), Անրի Բեդիմո («Լոն»), Բենուա Ասու-Էկետո (ՔՊՌ),

Կիսապաշտպան – Էյոնգ Էնո («Անթալիասփոր»), Ժան Մակուն («Ռեն»), Ժոել Մատիպ («Շալկե»), Ստեֆան Մբիա («Սեւիլիա»), Լանդրի Նգեմո («Բորդո»), Ալեքսանդր Սոնգ («Բարսելոնա»), Էդգար Սալի («Լանս»)

Հարձակվողներ – Սամուել Էտո’O («Չելսի»), Էրիկ Մակսիմ Չուպո-Մոտինգ («Մայնց»), Բենջամին Մուկանջ («Նանսի»), Վեբսան Աբուբաքար («Լորյան»), Պիեր Վեբո («Ֆեներբախչե»), Ֆաբրիս Օենո («Մալագա»):

աղբյուր՝ www.armsport.am

John
10.06.2014, 23:00
B խումբ
Իսպանիա
Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Պեպե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Խավի Մարտինես («Բավարիա»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խուանֆրան («Աթլետիկո»):

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Կոկե («Աթլետիկո»), Չավի («Բարսելոնա»), Պեդրո («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնա»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ), Սանտի Կասորլա («Արսենալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»)

Հարձակվողներ. Դիեգո Կոստա, Դավիդ Վիլյա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ֆերնանդո Տորես («Չելսի»):

աղբյուր՝ http://sport.news.am

Հոլանդիա
Դարպասապահներ - Յասպեր Սիլեսեն («Այաքս»), Միխել Վորմ («Սուոնսի»), Թիմ Կրուլ («Նյուքասլ»)

Պաշտպաններ - Պաուլ Վերխագ («Աուգսբուրգ»), Դարիլ Յանմագ, Ստեֆան դե Վրեյ, Բրունո Մարտինս Ինդի, Տերենս Կոնգոլո 4-ն էլ («Ֆեյենորդ»), Ժոել Վելտման, Դեյլի Բլինդ 2-ն էլ՝ («Այաքս»), Ռոն Վլաար («Ասթոն Վիլա»)

Կիսապաշտպաններ - Լերոյ Ֆեր («Նորվիչ»), Նայջլ դե Յոնգ («Միլան»), Յորդի Կլասի («Ֆեյենորդ»), Ջոնաթան դը Գուսման («Սուոնսի»), Ժորժինյո Վեյնալդում (ՊՍՎ), Ուեսլի Սնեյդեր («Գալաթասարայ»), Արյեն Ռոբեն («Բավարիա»)

Հարձակվողներ - Ռոբին վան Պերսի («Մանչեսթեր Յունայթեդ»), Կլաս-Յան Հունտելար («Շալկե»), Դիրկ Կայտ («Ֆեներբախչե»), Ջերմեյն Լենս («Դինամո»), Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ)

Չիլի
Դարպասապահներ - Կլաուդիո Բրավո («Ռեալ Սոսյեդադ»), Քրիստոֆեր Տոսելի («Ունիվերսիդադ Կաթոլիկա»), Ջոնի Հերեյրա («Ունիվերսիդադ դե Չիլի»)

Պաշտպաններ - Գոնսալո Խարա («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Խոսե Ռոխաս («Ունիվերսիդադ դե Չիլի»), Մաուրիսիո Իսլա («Յուվենտուս»), Էուխենիո Մենա («Սանթոս»), Գարի Մեդել («Քարդիֆ»)

Կիսապաշտպաններ - Ֆրանսիսկո Սիլվա («Օսասունա»), Ֆելիպե Գուտյերես («Տվենտե»), Խոսե Պեդրո Ֆուենսալիդա («Կոլո Կոլո»), Մարսելո Դիաս («Բազել»), Արտուրո Վիդալ («Յուվենտուս»), Կարլես Արանգիս («Ինտերնասինոալ»), Խորխե Վալդիվիա («Պալմեյրաս»), Միկո Ալբորնոս («Մալմյո»)

Հարձակվողներ - Էստեբան Պարեդես («Կոլո Կոլո»), Գուստավո Կանալես («Ունիոն Էսպանյոլա»), Էդուարդո Վարգաս («Վալենսիա»), Ալեքսիս Սանչես («Բարսելոնա»), Ֆաբիան Օրելյանա («Սելտա»), Մաուրիսիո Պինիլյա («Կալյարի»), Ժան Բոսեժուր («Ուիգան»):

աղբյուր՝ www.armsport.am

Ավստրալիա

Դարպասապահներ - Մաթ Ռայան «Բրյուգե», Միտչել Լանգերակ «Բորուսիա Դ.», Էուջեն Գալեկովիչ «Ադելաիդա»

Պաշտպաններ - Իվան Ֆրանժիչ «Բրիսբեն Ռոար», Մեթյու Շպիրանովիչ «Վեսթերն Սիդնեյ», Բեյլի Ռայթ «Փրեսթոն», Ջեյսոն Դևիդսոն «Հերակլես», Ալեքս Վիլքինսոն «Չոնբուկ», Ռայան Մաքգովան «Շանդուն Լունեն»

Կիսապաշտպաններ - Օլիվեր Բոզանիչ «Լյուցերն», Մարկ Բրեշիանո «Ալ-Ղարաֆա», Ջեյմս Հոլանդ «Աուստրիա», Միլ Յեդինակ «Քրիստթալ Փելաս», Մասսիմո Լուոնգո «Սուինդոն», Մեթ Մաքքեյ «Բրիսբեն», Մարկ Միլիգան «Մելբուրն», Թոմաս Օար «Ուտրեխտ», Դարիո Վիդոշիչ «Սիոն», Ջեյմս Տրոյսի «Ատալանտա»

Հարձակվողներ - Թիմ Քեհիլ «Նյու Յորք Ռեդ Բուլզ». Բեն Հալորան «Ֆորտունա», Ադամ Թագգարտ «Նյուքասլ», Մեթյու Լեքի «Ֆրանկֆուրտ 1899», Թիմի Օար «Ուտրեխտ»

աղբյուր՝ www.totalfootball.am

John
11.06.2014, 14:32
C խումբ
Հունաստան

Դարպասապահներ՝ Պանայոտիս Գլիկոս («ՊԱՕԿ»), Ստեֆանոս Կապինո («Պանատինաիկոս»), Օրեստիս Կարնեզիս («Գրանադա»)

Պաշտպաններ՝ Խոսե Հոլեբաս, Յանիս Մանիատիս, Կոստաս Մանոլաս («Օլիմպիակոս»), Սոկրատիս Պապաստատոպուլոս («Բորուսսիա» Դ.), Գիորգոս Վավելաս (ՊԱՕԿ), Լուկաս Վինտրա («Լևանտե»), Վասիլիս Տորոսիդիս («Ռոմա»), Վենգալիս Մորաս («Վերոնա»)

Կիսապաշտպաններ՝ Լազարոս Կրիստոդոլոպուլուս, Պանայոտիս Կոնե («Բոլոնիա»), Յանիս Ֆետֆացիդիս («Ջենոա»), Գեորգիոս Կարագունիս («Ֆուլհեմ»), Կոստաս Կացուրանիս («ՊԱՕԿ»), Անդրեաս Սամարաս («Օլիմպիակոս»), Պանայոտիս Տահցիդիս («Տորինո»), Ալեքսանդրոս Զիոլիս («Կայսերասփոր»)

Հարձակվողներ՝ Ֆանիս Գեկաս («Կոնյասփոր»), Կոստաս Միտրոգլու («Ֆուլհեմ»), Դիմիտրիս Սալպինգիդիս («ՊԱՕԿ»), Գեորգիոս Սամարաս («Սելթիկ»)

աղբյուր՝ http://sport.times.am

Կոլումբիա

Դարպասապահներ - Ֆարիդ Մոնդրագոն «Դեպորտիվո Կալի», Դավիդ Օսպինա «Նիս», Կամիլո Վարգաս «Ինդեպենդիենտե»

Պաշտպաններ - Խուան Կամիլո Սունիգա «Նապոլի», Պաբլո Արմերո «Վեստ Հեմ», Քրիստիան Սապատա «Միլան», Մարիո Ալբերտո Յեպես «Ատալանտա», Կառլոս Վալդես «Սան Լորենսո», Սանտիագո Արիաս «ՊՍՎ», Էդեր Ալվարես Բալանտա «Ռիվեր Փլեյթ»

Կիսապաշտպաններ - Ջեյմս Ռոդրիգես «Մոնակո», Աբել Ագիլար «Թուլուզ», Կառլոս Սանչես «Էլչե», Ֆրեդի Գուարին «Ինտեր», Խուան Կինտերո «Պորտու», Ալդո Ռամիրես «Մորելիա», Ալեքսանդր Մեխիա «Ատլետիկո Նասիոնալ», Վիկտոր Իբաբրո «Կալյարի», Խուան Կուադրադո «Ֆիորենտինա»

Հարձակվողներ - Ջեքսոն Մարտինես «Պորտու», Թեոֆիլո Գուտիերես «Ռիվեր Փլեյթ», Կառլոս Բակա «Սևիլիա», Ադրիան Ռամոս «Հերտա»:

աղբյուր՝ www.totalfootball.am

Կոտ դ՛Իվուար

Դարպասապահներ՝ Բուբակար Բարրի («Լոկերեն»), Մանդե Սայուբա («Ստաբեկ»), Սիլվեն Գբոուո («Սեվե Սպորտ»):

Պաշտպաններ՝ Սերգեյ Օրյե («Տուլուզա»), Սոլ Բամբա («Տրաբզոնսպոր»), Կոնստան Ջակպա («Այնտրախտ»), Արտյուր Բոկա («Շտուտգարդ»), Կոլո Տուրե («Լիվերպուլ»), Ուսման Վիերա («Րիզեսպոր»), Ժան-Դանիել Ակպա-Ակպրո («Տուլուզա»):

Կիսապաշտպաններ՝ Յայա Տուրե («Մանչեսթր Սիթի»), Սերեյ Դյե («Բազել»), Շեյկ Տիոտե («Նյուքասլ»), Մաքս Գրադել, Իսմաել Դիոմանդե (2-ն էլ՝ «Սենթ-Էտյեն»), Դիդյե Զոկորա («Տրաբզոնսպոր»), Մատիս Բոլլի («Ֆորտունա»):

Հարձակվողներ՝ Դիդյե Դրոգբա («Գալաթասարայ»), Դիդյե Յա Կոնան («Հաննովեր»), Ջովաննի Սյո («Բազել»), Վիլֆրիդ Բոնի («Սուոնսի»), Սալոմոն Կալու («Լիլ»), Ժերվինյո («Ռոմա»):

աղբյուր՝ www.sport.am

Ճապոնիա

Դարպասապահներ - Էյձի Կավասիմա («Ստանդարտ»), Սյուսակու Նիսիկավա («Ուրավա»), Սյուիչի Գոնդա («Տոկիո»)

Պաշտպաններ – Մասախիկո Ինոխա («Իվատա»), Յասույուկի Կոնո («Գամբա Օսակա»), Յուտո Նագատոմո («Ինտեր»), Մասատո Մորիսիգե («Տոկիո»), Ացուտո Ուչիդա («Շալկե»), Մայա Իոշիդա («Սաութհեմփթոն»), Հիրոկի Սակայ («Հանովեր»), Գոտոկու Սակայ («Շտուտգարտ»)

Կիսամաշտպաններ – Յասուիտո Էնդո («Գամբա Օսակա», Մակոտո Հասեբե («Նյուրնբերգ»), Տոշիհիրո Աոյամա («Հերոսիմա»), Հոտարու Յամագուչի («Սերեզո Օսակա»), Կեյսուկե Հոնդա («Միլան»)

Հարձակվողներ – Յոսիտո Օկուբու («Կավասակի»), Սինձի Օկազակի («Մայնց»), Սինձի Կագավա («Մանչեսթեր Յունայթեդ»), Հիրոսի Կիյոտակե («Նյուրնբերգ»), Յոտիրո Կակիտանի («Սերեզո Օսակա»), Մանաբու Սաիտո («Յոկահամա Մարինոս»), Յույա Օսակա («Մյունխեմ 1860»)

աղբյուր՝ www.armsport.am

John
11.06.2014, 22:41
D խումբ

Իտալիա
Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Մատիո Պերին («Ջենոա»), Սալվատորե Սիրիգու («Պարի Սեն Ժերմեն»):

Պաշտպաններ. Ինյացո Աբատե («Միլան»), Անդրեա Բարցալի («Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Տորինո»), Մատիա դե Շիլյո («Միլան»), , Գաբրիել Պալետա («Պարմա»):

Կիսապաշտպաններ. Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»), Անտոնիո Կանդրեւա («Լացիո»), Դանիելե դե Ռոսսի («Ռոմա»), Կլաուիդո Մարկիզիո («Յուվենտուս»), Տիագո Մոտտա («Պարի Սեն Ժերմեն»), Մարկո Պարոլո («Պարմա»), Անդրեա Պիրլո («Յուվենտուս»), Մարկո Վերատի («Պարի Սեն Ժերմեն»)

Հարձակվողներ. Մարիո Բալոտելի («Միլան»), Անտոնիո Կասանո («Պարմա»), Ալեսիո Չերչի («Տորինո»), Չիրչո Իմոբիլե («Տորինո»), Լերոնցո Ինսինյե («Նապոլի»):

աղբյուր՝ www.armsport.am

Անգլիա

Դարպասապահներ. Ֆրեյզեր Ֆոստեր («Սելթիկ»), Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ջոն Ռադի («Նորվիչ»)

Պաշտպաններ. Լեյտոն Բեյնս, Ֆիլ Յագելկա (երկուսն էլ' «Էվերտոն»), Գարի Կեյհիլ, Էշլի Քոուլ (երկուսն էլ' «Չելսի»), Գլեն Ջոնսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլինգ (երկուսն էլ' «Մանչեսթեր Յունայթեդ»), Կայլ Ուոկեր («Տոտենհեմ»)

Կիսապաշտպաններ. Ռոս Բարկլի («Էվերտոն»), Մայքլ Քերիկ, Թոմ Կլեվերլի, Էշլի Յանգ (երեքն էլ' «Մանչեսթեր Յունայթեդ»), Սթիվեն Ջերրարդ, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ' «Լիվերպուլ»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Անդրոս Թաունսենդ («Տոտենհեմ»,) Թեո Ուոլքոտ, Ջեք Ուիլշեր (երկուսն էլ' «Արսենալ»)

Հարձակվողներ. Ջերմեյն Դեֆո («Տոտենհեմ»), Ռիկի Լամբերտ («Սաութեմփթոն»), Ուեյն Ռունի, Դենի Ուելբեք (երկուսն էլ' «Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»)

աղբյուր՝ http://sport.times.am

Ուրուգվայ

Դարպասապահներ. Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Մարտի Սիլվա («Վասկո դա Գամա»), Ռոդրիգո Մինյոս («Լիբերտադ»)։

Պաշտպաններ. Դիեգո Լուգանո («Վեստ Բրոմվիչ»), Դիեգո Գոդին, Խոսե Մարիա Խիմենես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Մարտին Կասերես («Յուվենտուս»), Մաքսի Պերեյրա («Բենֆիկա»), Խորխե Ֆուսիլե («Պորտու»), Սեբաստիան Կոատես («Նացիոնալ»)։

Կիսապաշտպաններ. Էխիդիո Արեւիլիո-Ռիոս («Մորելիա»), Վալտեր Գարգանո («Պարմա»), Դիեգո Պերես («Բոլոնիա»), Ալվարո Գոնսալես («Լացիո»), Ալվարո Պերեյրա («Սան Պաբլո»), Կրիստիան Ռոդրիգես («Աթլետիկո»), Գաստոն Ռամիրես («Սաութհեմփթոն»), Նիկոլաս Լոդեյրո («Բոտաֆոգո»)։

Հարձակվողներ. Լուիս Սուարես («Լիվերպուլ»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Դիեգո Ֆորլան («Սերեսո Օսակա»), Կրիստիան Ստուանի («Էսպանյոլ»), Աբել Հերնանդես («Պալերմո»)։

աղբյուր՝ http://sport.news.am

Կոստա Ռիկա

Որևէ հայկական կայքում Կոստա Ռիկայի հայտացուցակը գտնել չհաջողվեց...

Դարպասապահներ՝ Նավաս (Լևանտե), Պեմբերտոն (Ալախուենսե), Կանբրոներո (Հերեդիանո)

Պաշտպաններ՝ Ակոստա (Ալախուենսե), Գոնսալես (Կոլամբուս), Մորա (Սապրիսսա), Դիաս (Մայնց), Գամբոա (Ռոսենբորգ), Միլլեր (Նյու-Յորք), Ումանյա (Սապրիսա), Դուարտե (Բրյուգե), Ֆրենսիս (Կոլամբուս)

Կիսապաշտպաններ՝ Բորգես (ԱԻԿ), Բոլանոս (Կոպենհագեն), Բարանտես (Օսելուն), Տեխեդա (Սապրիսա), Կալվո (Վալերենգա), Կուբերո (Հերեդիանո), Գրանադաս (Հերեդիանո)

Հարձակվողներ՝ Ռուիզ (ՊՍՎ), Քեմբել (Օլիմպիակոս), Բրենես (Կարթագինես), Ուրենյա (Կուբան)

Աղբյուր՝ http://soccer.ru/
Հայաֆիկացրեց՝ Ջոնը (http://www.akumb.am/member.php/157-John)

John
11.06.2014, 22:51
E խումբ

Ֆրանսիա

Դարպասապահներ` Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Ստեֆան Ռուֆյե («Սենթ-Էտյեն»), Միքայել Լանդրո («Բաստիա»);

Պաշտպաններ` Բակարի Սանյա («Արսենալ»), Մատյե Դեբյուշի («Նյուքասլ»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սախո («Լիվերպուլ»), Էլյակիմ Մանգալա («Պորտու»), Լորան Կոսյելնի («Արսենալ»), Լյուկա Դին (ՊՍԺ), Պատրիս Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ»);

Կիսապաշտպաններ` Յոհան Կաբայ (ՊՍԺ), Բլեզ Մատուիդի (ՊՍԺ), Պոլ Պոգբա («Յուվենթուս»), Ռիո Մավյուբա («Լիլ»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ»), Մատյե Վալբուենա («Մարսել»), Կլեման Գրենյե («Լիոն»), Անտուան Գրիզման («Ռեալ Սոսյեդադ»), Ֆրանսկ Ռիբերի («Բավարիա»);

Հարձակվողներ` Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Օլիվիե Ժիրու («Արսենալ»), Լոիկ Ռեմի («Նյուքասլ»):

Աղբյուր՝ www.armfootball.com

Շվեյցարիա

Դարպասապահներ - Դիեգո Բենալյո «Վոլֆսբուրգ», Ռոման Բուերկի «Գրասսհոպպեր», Յան Սոմմեր «Բազել»

Պաշտպաններ - Յոհան Ջուրու «Համբուրգ», Միքաել Լանգ «Գրասսհոպպեր», Շտեֆան Լիխշտայներ «Յուվենտուս», Ռիկարդո Ռոդրիգես «Վոլֆսբուրգ», Ֆաբիան Շեր «Բազել», Ֆիլիպ Սենդերոս «Վալենսիա», Ստիվ Ֆոն Բերգեն «Յանգ Բոյզ», Ռետո Զիգլեր «Սասուոլո»

Կիսապաշտպաններ - Տանկիլիո Բարնետա «Այնտրախտ», Վալոն Բեհրամի «Նապոլի», Բլերիմ Ջեմայլի «Նապոլի», Գելսոն Ֆերնանդես «Ֆրայբուրգ», Գյոքհան Ինլեր «Նապոլի», Ջերդան Շաքիրի «Բավարիա», Վալենտին Շտոկեր «Բազել»

Հարձակվողներ - Յոսիպ Դրմիչ «Նյուրնբերգ», Մարիո Գավրանովիչ «Ցյուրիխ», Ադմիր Մեհմեդի «Ֆրայբուրգ», Հարիս Սեֆրենովիչ «Ռեալ Սոսիեդադ», Գրանիտ Ջակա «Բորուսիա Մ.»

Աղբյուր՝ www.totalfootball.am

Էկվադոր

Դարպասապահներ՝ Մակսիմո Բանգերա Վալդիվեսո («Բարսելոնա», Էկվադոր), Ալեկսանդր Կարբալի Դոմինգես (ԼԴՈՒ, Էկվադոր), Ադրիան Բոնե («Էլ Նացիոնալ»):

Պաշտպաններ՝ Ֆրիկսոն Էրասո («Ֆլամենգո»), Օսկար Բագի, Գաբրիել Ասիլյեր, Խորխե Գուագուա (բոլորը՝ «Էմելեկ»), Վալտեր Այովի («Պաչուկա»), Խուան Կարլոս Պարեդես («Բարսելոնա», Էկվադոր):

Կիսապաշտպաններ՝ Սեգունդո Կաստիլյո («Ալ-Հիլյալ»), Կառլոս Գրուեսո («Շտուտգարտ»), Ռենատո Իբարրա («Վիտես»), Քրիստիան Նոբոա («Դինամո», Ռուսաստան), Լուիս Սարիտամա («Բարսելոնա», Էկվադոր), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթր Յունայթեդ»), Էդիսոն Մենդես («Սանտա-Ֆե»), Ֆիդել Մարտինես («Տիխուանա»), Մայքլ Արրոյո («Բարսելոն», Էկվադոր):

Հարձակվողներ՝ Ֆելիպե Կայսեդո («Ալ-Ջազիրա»), Ջեֆֆերսոն Մոնտերո («Մորելիա»), Ժոաո Ռոխաս («Կրուս Ասուլ»), Հայմե Այովի («Տիխուանա»), Էններ Վալենսիա («Պաչուկա»):

Աղբյուր՝ www.sport.am

Հոնդուրաս

Դարպասապահներ. Նոել Վալյադարես «Օլիմպիա», Դոնիս Էսկոբար «Օլիմպիա», Լուիս Լոպես «Ռեալ Էսպանյա»:

Պաշտպաններ. Առնոլդ Պերալտա «Ռեյնջերս», Մեյնոր Ֆիգերոա «Հալլ Սիթի», Վիկտոր Բեռնարդես «Սան Խոսե», Էմիլիո Իսագիրե «Սելթիկ», Օսման Չավես «Ցինդաո Ջոնուն», Խուան Կառլոս Գարսիա «Ուիգան», Բրայան Բոկելես «Օլիմպիա», Խուան Պաբլո Մոնտես «Մոտագուա»:

Կիսապաշտպաններ. Ուիլսոն Պալասիոս «Սթոք Սիթի», Խորխե Կլարես «Մոտագուա», Լուիս Գարիդո «Օլիմպիա», Ռոխեր Էսպինոսա «Ուիգան», Բոնեկ Գարսիա «Հյուստոն Դինամո», Էնդի Նախար «Անդեռլեխտ», Մարվին Չավես «Կոլորադո», Մարիո Մարտինես «Ռեալ Էսպանյա»:

Հարձակվողներ. Կառլո Կոստլի «Ռեալ Էսպանյա», Ջերի Բենգստոն «Նյու Ինգլանդ», Ջերրի Պալասիոս «Ալախուելենսե», Ռոնի Մարտինես «Ռեալ Սոսիեդադ»:

Աղբյուր՝ http://evrazesnews.am/

John
11.06.2014, 23:00
F խումբ

Բոսնիա և Հերցեգովինա

Դարպասապահներ. Բեգովիչ («Սթոկ Սիթի»), Ֆեյժիչ («Աալեն»), Ավդուկիչ («Բորաց»)

Պաշտպաններ. Սպահիչ («Բայեր»), Կոլաշինաց («Շալկե»), Բիչաքչիչ («Բրաունշվեյգ»), Վրանյեշ («Էլյազիգսպոր»), Շունիչ («Զարյա» Լուգանսկ), Վրսաեւիչ («Հայդուկ»), Մույջա («Ֆրայբուրգ»), Զուկանովիչ (Գենտ)

Կիսապաշտպաններ. Միսիմովիչ («Գույժու»), Մեդունյանին («Գազիանտեպսպոր»), Պյանիչ («Ռոմա»), Սալիհովիչ («Հոֆենհայմ»), Լուլիչ («Լացիո»), Խայրովիչ («Գալաթասարայ»), Իբրիչիչ («Էրջիեսպոր»), Վսիկա («Իստանբուլ» ), Սուշիչ («Հայդուկ»), Բեսիչ («Ֆերենցվարոշ), Հաջիչ («Շտուրմ» Գրաց)

Հարձակվողներ. Ջեկո («Մանչեսթեր Սիթի»), Իբիշեւիչ («Շտուտգարտ»)

Աղբյուր՝ http://sport.news.am

Արգենտինա

Դարպասապահներ – Սերխիո Ռոմերո («Մոնակո»), Մարիանո Անդուխար («Կատանիա»), Ագուստին Օրիոն («Բոկա Խունիորս»),

Պաշտպաններ – Էսեկել Գարայ («Բենֆիկա»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Նապոլի»), Մարտին Դեմիկելիս, Պաբլո Սաբալետա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Սպորտինգ»), Խոսե Բասանտա («Մոնտերեյ»), Ուգո Կամպանյարո («Ինտեր»),

Կիսապաշտպաններ – Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Մաքսի Ռոդրիգես («Նյուելզ Օլդ Բոյզ»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Աուգուստո Ֆերնանդես («Սելտա»), Էնցո Պերես («Բենֆիկա»), Լուկաս Բիլյա («Լացիո»), Ռիկարդո Ալվարես («Ինտեր»),

Հարձակվողներ – Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Գոնսալո Իգուաին («Նապոլի»),Էսեկել Լավեսի (ՊՍԺ), Ռոդրիգո Պալասիո («Ինտեր»)։

Աղբյուր՝ http://www.armsport.am

Նիգերիա

Դարպասապահներ՝ Վինսենտ Էնյեմա («Լիլ»), Օստին Էջիդե («Հապոել»), Չիգոզի Ագբիմ («Գոմբե Յունայթեդ»):

Պաշտպաններ՝ Էլդերսոն («Մոնակո»), Էֆե Էմբրոուզ («Սելթիկ»), Գոդֆրի Օբոաբոնա («Ռիզեսպոր»), Ազուբույկե Էգվուէկվե («Վարրի Վուլվս»), Ջուվոն Օշանիվա («Աշդոդ»), Ժոզեֆ Յոբո («Նորվիչ»), Կունլե Օդունլամի («Սանշայն Սթարս»), Կեննետ Օմերուո («Չելսի»):

Կիսապաշտպաններ՝ Ջոն Օբի Միկել («Չելսի»), Օգենի Օնազի («Լացիո»), Ռամոն Ազիզ («Ալմերիա»), Մայքլ Ուչեբո («Բրյուգգե»), Ռուբեն Գաբրիել («Բեվերեն»), Վիկտոր Մոզես («Լիվերպուլ»):

Հարձակվողներ՝ Շոլա Ամեոբի («Նյուքասլ»), Ահմեդ Մուսա (ԲԿՄԱ), Էմանուել Էմենիկե («Ֆեներբախչե»), Պիտեր Օդեմվինգիե («Սթոք Սիթի»), Մայքլ Բաբատունդե («Վոլին»), Ուչե Նվոֆոր («Հերենվեն»):

Աղբյուր՝ http://www.sport.am

Իրան

Դարպասապահներ` Դանիել Դավարի («Այնտրախտ», Բրաունշվեյգ), Ալիռեզա Հագիգի («Ռուբին»), Ռահման Ահմադի («Սեպահան»);

Պաշտպաններ` Հոսերո Հեյդարի, Ամիր Սադեհի, Հասեմ Բեյկզադե (բոլորը` «Էսթեղլալ»), Հուսեյն Մահինի, Յալալ Հոսեյնի, Մերդադ Փուլադի (բոլորը` «Պերսեպոլիս»), Սթիվեն Բեյթաշուր («Վանկուվեր Վայթքեփս»), Պեժման Մոնթազերի («Ումմ Սալալ»), Ահմադ Ալենեմեհ («Նաֆթ»), Էհսան Հաջսաֆի («Սեպահան»);

Կիսապաշտպաններ` Ջավադ Նեկունամ («Ալ-Քուվեյթ»), Անդրանիկ Թեյմուրյան («Էսթեղլալ»(Միակ հայազգի ֆուտբոլիստը ԱԱ-2014ում)), Ռեզա Հագիգի («Պերսեպոլիս»), Հասան Հադադիֆար («Զոբ Ահան»), Հասեմ Ռախմանի («Ֆուլադ Խուզեստան»), Ալիռեզա Ջահանբախշ («ՆԵԿ Նեյմիգեն»), Աշքան Դեժագա («Ֆուլհեմ»);

Հարձակվողներ` Մասուդ Շոժաեի («Լաս-Պալմաս»), Քարիմ Անսարիֆարդ («Տրակտոր»), Ռեզա Ղոչաննեյջադ («Չառլթոն»):

Աղբյուր՝ http://armfootball.com/

John
11.06.2014, 23:10
G խումբ

Գերմանիա

Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա»), Ռոման Վայդենֆելեր («Բորուսիա Դորտմունդ»), Ռոն Ռոբերտ Ցիլեր («Հանովեր»)

Պաշտպաններ – Ժերոմ Բոատենգ, Ֆիլիպ Լամ (երկուսն էլ «Բավարիա»), Էրիկ Դուրմ, Քևին Գրոսկրոյց, Մաթս Հումելս (երեքն «Բորուսիա» Դ.), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Պեր Մերտեսակեր («Արսենալ»), Մաթիաս Գինտեր («Ֆրայբուրգ»)

Կիսապաշտպաններ – Յուլիան Դրաքսլեր («Շալկե»), Մարիո Գյոտցե, Տոնի Կրոս, Տոմաս Մյուլեր, Բաստիան Շվայնշտայգեր (բոլորն էլ «Բավարիա»), Կրիստոֆ Կրամեր («Բորուսիա» Մ.), Սամի Խեդիրա («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դ.)

Հարձակվողներ – Միրոսլավ Կլոզե («Լացիո»), Լուկաս Պոդոլսկի («Արսենալ»), Անդրե Շյուրլե («Չելսի»):

Աղբյուր՝ http://www.armsport.am

Պորտուգալիա

Դարպասապահներ. Բետու («Սեւիլիա»), Էդուարդու («Բրագա»), Ռուի Պատրիսիու («Սպարտինգ»):

Պաշտպաններ. Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), Բրունու Ալվեշ («Ֆեներբահչե»), Ֆաբիու Կոենտրաու («Ռեալ»), Ժուան Պերեյրա («Վալենսիա»), Լուիշ Նետու («Զենիթ»), Պեպե («Ռեալ»), Ռիկարդու Կոշտա («Վալենսիա»)։

Կիսապաշտպաններ. Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Միգել Վելոզու («Դինամո» Կիեւ), Ռաուլ Մեյրելեշ («Ֆեներբահչե»), Ռուբեն Ամորիմ («Բենֆիկա»), Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ»):

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Բրագա»), Հելդեր Պոշտիգա («Լացիո»), Հուգո Ալմեյդա («Բեշիկթաշ»), Նանի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆա («Բրագա»), Վարելա («Պորտու»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):

Աղբյուր՝ http://sport.news.am/

ԱՄՆ

Դարպասապահներ. Թիմ Հովարդ («Էվերտոն», Անգլիա), Բրեդ Գուզան («Աստոն Վիլա», Անգլիա), Նիկ Ռիմանդո («Ռեալ Սոլթ Լեյք»):

Պաշտպաններ. Դամարկուս Բիզլի («Պուեբլա», Մեքսիկա), Մեթ Բեսլեր («Սպորտինգ Կանզաս Սիթի»), Ջոն Բրուքս («Հերտա», Գերմանիա), Ջոֆ Քեմերոն («Սթոք Սիթի», Անգլիա), Թիմի Չենդլեր («Նյուրնբերգ», Գերմանիա), Օմար Գոնսալես («ԼԱ Գելաքսի»), Ֆաբիան Ջոնսոն («Հոֆենհայմ», Գերմանիա), Դեանդրե Իեդլին («Սիեթլ Սաունդերս»):

Կիսապաշտպաններ. Քայլ Բեքերման («Ռեալ ՍԼ»), Ալեխանդրո Բեդոյա («Նանտ», Ֆրանսիա), Մայքլ Բրեդլի («Տորոնտո»), Բրեդ Դեւիս («Հյուսթոն Դինամո»), Միքս Դիսքերուդ («Ռուսենբորգ», Նորվեգիա), Ջերմեյն Ջոնս («Բեշիքթաշ», Թուրքիա), Գրեմ Զուսի («Սպորտինգ ԿՍ»), Ջուլիան Գրին («Բավարիա», Գերմանիա):

Հարձակվողներ. Ջոզի Ալթիդոր («Սանդերլենդ» Անգլիա), Քլինթ Դեմփսի («Սիեթլ Սաունդերս»), Արոն Յոհանսոն («ԱԶ Ալկմար», Հոլանդիա), Կրիս Վոնդոլովսկի («Սան Խոսե Էրսքվեյքս»):

Աղբյուր՝ http://sport.news.am/

Գանա

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ. Ադամ-Լարսեն Կվարասի («Սթրեմսգոդսեթ», Նորվեգիա), Աբդուլ Դաուդա («Օռլանդո Փայրեթս», ՀԱՀ), Սթիվեն Ադամս («Ադուանա Սթարզ»):

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ. Դանիել Օպարե («Ստանդարդ», Բելգիա), Հարիսոն Աֆուլ («Էսպերանս», Թունիս), Ջոն Բոյե («Ռեն», Ֆրանսիա), Ջոն Մենսա («Էվիան», Ֆրանսիա), Ռաշիդ Սումաիլա («Մամելոդի Սանդաունզ», ՀԱՀ):

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ. Մայքլ Էսյեն («Միլան», Իտալիա), Մոհամեդ Ռաբիու («Կուբան», Ռուսաստան), Էմանուել Ագյեմանգ-Բադու («Ուդինեզե», Իտալիա), Կվադվո Ասամոա («Յուվենթուս», Իտալիա), Սալի Մունթարի («Միլան», Իտալիա), Օսումանու Ադոմա («Միդլսբրո», Անգլիա), Մուբարաք Վակասո («Ռուբին», Ռուսաստան), Քրիստիան Աթսու («Վիտես», Հոլանդիա), Անդրե Այու («Մարսել», Ֆրանսիա), Ակուա («Պարմա», Իտալիա):

ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ. Ասամոա Գյան («Ալ Աին», ԱՄԷ), Քևին-Պրինս Բոատենգ («Շալկե-04», Գերմանիա), Մաջիդ Ուորիս («Վալանսյեն», Ֆրանսիա), Ջորդան Այու («Սոշո», Ֆրանսիա):

Աղբյուր՝ http://www.pastinfo.am/

John
11.06.2014, 23:22
H խումբ

Ռուսաստան

Դարպասապահներ – Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ), Յուրի Լոդինգին («Զենիթ»), Սերգեյ Ռիժիկով («Ռուբին»)

Պաշտպաններ – Վասիլի Բերեզուցկի, Սրեգեյ Իգնաշևիչ, Գերոգի Շչենիկով (բոլորն էլ ԲԿՄԱ), Վլադիմիր Գրանատ, Ալեքսեյ Կոզլով (երկուսն էլ «Դինամո»), Անդրեյ Եշչենկո («Անժի»), Դմիտրի Կոմբարով («Սպարտակ»), Անդրեյ Սեմյոնով (Թերեք)

Կիսապաշտպաններ – Յուրի Ժիրկով, Իգոր Դենիսով (երկուսն էլ «Դինամո»), Ալան Ձագոև (ԲԿՄԱ), Ռոման Շիրոկով («Կրասնոդար»), Դենիս Գլուշակով («Սպարտակ»), Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով (երկուսն էլ «Զենիթ»),

Հարձակվողներ – Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կոկորին (երկուսն էլ «Դինամո»), Մաքսիմ Կանունինկով («Ամկար»), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Ալեքսանդր Սամեդով («Լոկոմոտիվ»)

Աղբյուր՝ http://www.armsport.am

Բելգիա

Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա («Ատլետիկո»), Սիմոն Մինյոլե («Լիվերպուլ»), Սեմի Բոսյուտ («Զյուլտե»),

Պաշտպաններ՝ Տոբի Ալդերվեյրլեդ («Ատլետիկո»), Անտոնի վան դեր Բոր («Անդերլեխտ»), Լորան Սիման («Ստանդարտ»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Դանիել վան Բույտեն («Բավարիա»), Տոմաս Վերմալեն («Արսենալ»), Նիկոլաս Լոմբերտս («Զենիթ»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»)

Կիսապաշտպաններ՝ Ակսել Վիտսել («Զենիթ»), Ադնան Յանուզայ, Մարուան Ֆելաինի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Մուսա Դեմբելե, Նասեր Շադլի (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Կևին Դե Բրեյնե («Վոլսֆսբուրգ»), Սթիվեն Դեֆուր («Պորտու»), Էդեն Ազար («Չելսի»), Դրիս Մարտենս («Նապոլի»), Կևին Միրալաս («Էվերթոն»),

Հարձակվողներ՝ Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Դիվոկ Օրիդջի («Լիլլ»)

Աղբյուր՝ http://www.armsport.am

Ալժիր

Դարպասապահներ - Ռաիս Մբոլհի «ԲԿԱՄ Սոֆիա», Սեդրիկ Սի Մոհամեդ «Կոնստանտինե», Մոհամեդ Լամին Զեմմանուշ «ՈՒՍՄ Ալգեր»

Պաշտպաններ - Էսսաիդ Բելքալեմ («Վաթֆորդ», տրանսֆերը պատկանում է «Գրանադային»), Մաջիդ Բուգերա «Լեխվիյա», Լիասսին Քադամուրո «Մալյորկա», Ֆաուզի Ղուլամ «նապոլի», Ռաֆիկ Հալիշ «Ակադեմիկա», Աիսսա Մանդի «Ռեյմս», Կառլ Մեջանի «Վալանսիեն», Ջամել Մեսբահ «Լիվորնո», Մեհդի Մոսթեֆա «Այաչո»

Կիսապաշտպաններ - Նաբիլ Բենթալեբ «Տոտենհեմ», Յասին Բրահիմի «Գրանադա», Մհյդի Լասեն «Խետաֆե», Սաֆիր Տայդեր «Ինտեր», Հասսան Եբդա «Ուդիենզե»

Հարձակվողներ - Աբդելմումեն Ջաբու «Կլուբ Աֆրիքեյն», Սոֆիան Ֆեգուլի «Վալենսիա», Նաբիլ Գիլաս «Պորտու», Ռիյադ Մահրեզ «Լեսթեր Սիթի», Իսլամ Սլիմանի «Սպորտինգ Լիսաբոն», Հիլալ Սուդանի «Դինամո Զագրեբ»:

Աղբյուր՝ www.totalfootball.am

Հվ. Կորեա

Դարպասապահներ. Լի Բուն Էմ («Պաուսան Այ Պարկ», Կորեա), Ջուն Սուն Ռեն, («Սուվոն Սամսունգ Բլյունուեգ», Կորեա), Կիմ Սին Հյու («Ուլսան Հենդե», Կորեա ):

Պաշտպաններ. Տվակ Տե Հվի («Ալ Հալիլ», Սաուդյան Արաբիա), Հոն Ջոն Հո («Աուգսբուրգ», Գերմանիա), Կիմ Էն Գվոն («Գուանչժոու», Չինաստան), Լի Էն («Ուլսան Հենդե», Կորեա), Կիմ Ջին Սու («Կասիվա Ռեյսոլ», Ճապոնիա), Հվան Սոկ Հո («Սանֆրեչե Հիրոսիմա», Ճապոնիա), Կիմ Չան Սու («Ալբիրեկս Նիիգատա», Ճապոնիա), Յուն Սոկ Էն («Քուինզ Պարկ Ռեյնջերս», Անգլիա):

Կիսապաշտպաններ. Հան Գուկ Էն («Կասիվա Ռայսոլ», Ճապոնիա), Հի Սոն Էն («Սանդերլենդ», Անգլիա), Լի Չուն Էն («Բոլթոն», Անգլիա), Կիմ Բո Գեն («Կարդիֆ», Անգլիա), Հա Դե Սոն («Բեյցզին Գոան», Չինաստան), Սոն Հին Մին («Բայեր», Գերմանիա), Պակ Ջոն Վու (Գուանչժոու R&F», Չինաստան), Ջի Դոն Վոն («Աուգսբուրգ», Գերմանիա):

Հարձակվողներ. Կու Ջա Չհոլ («Մայնց», Գերմանիա), Պակ Ջու Էն («Ուոտֆորդ», Անգլիա), Լի Գին Հո («Սանջու Սանմու Ֆենիքս», Կորեա), Կիմ Շին Վուկ («Ուլսան Հենդե», Կորեա):

Աղբյուր՝ http://sport.news.am/

Յոհաննես
13.06.2014, 02:26
Երբեմնի ամենասիրելի հավքաքականս դարձել է աչքիս գրողը:Ցանկացած թիմի կերկրպագեմ,մենակ թե Բրազիլիան չհաղթի: