PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրազիլիա 2014 - Աշխարհի առաջնություն



Էջեր : 1 2 [3]

Freeman
09.07.2014, 02:05
Բաժինս չապականեք :))

Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ Գերմանացիները ֆուտբոլն ուրիշ սպորտաձևի հետ էին խառնել :D

Ասում են թողեցին Բրազիլացիներն էլ գոլ խփի, որ իրանք էլ պրծնեն :))

Ambrosine
09.07.2014, 02:10
Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ Գերմանացիները ֆուտբոլն ուրիշ սպորտաձևի հետ էին խառնել :D

Ասում են թողեցին Բրազիլացիներն էլ գոլ խփի, որ իրանք էլ պրծնեն :))

Կարող եք ինտիմ անկյունում առանձին թեմա բացել` "Գերմանիա-Բրազիլիա" ու քննարկել ձեր նախընտրած լույսի ներքո :))

Chilly
09.07.2014, 02:14
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/t1.0-9/10489912_675350429224975_8879150700124582690_n.jpg

Աբելյան
09.07.2014, 02:20
Խաղը ո՞նց պրծավ: :}

Freeman
09.07.2014, 02:20
ԱԱ-2014. Բրազիլացի ֆանատներն այրել են Բրազիլիայի դրոշը (http://sport.news.am/arm/news/43450/aa-2014-brazilaci-fanatnern-ayrel-en-braziliayi-droshy.html)

Freeman
09.07.2014, 02:21
Խաղը ո՞նց պրծավ: :}

Խաղը չգիտեմ, բայց Գերմանացիները պրծան :D

Ambrosine
09.07.2014, 02:23
ԱԱ-2014. Բրազիլացի ֆանատներն այրել են Բրազիլիայի դրոշը (http://sport.news.am/arm/news/43450/aa-2014-brazilaci-fanatnern-ayrel-en-braziliayi-droshy.html)

Հիմարություն: Ցնդել են բոլորը:

Freeman
09.07.2014, 02:27
Հիմարություն: Ցնդել են բոլորը:

Թվիթերի լինքը չլիներ, մտածելու էի էլի մեր լրագրողների հիվանդ երևակայության արդյունքն ա, բայց դե...
Ամեն դեպքում մի քանի հոգի են, մասայական չի :)

Mephistopheles
09.07.2014, 02:28
Հիմարություն: Ցնդել են բոլորը:

ինձ թվում ա ընդեղ իշխանափոխություն ա սպասվում… արտահերթ ընտրություններ կհայտարարվեն երևի… բայց որ կառավարությունը պպրեզիդենտի հետ պտի հրաժարական տա, դա հաստատ ա…

Yellow Raven
09.07.2014, 09:38
Հենց առաջնության ամենասկզբից էլ Գերմանիա-Արգենտինա եզրափակիչ էի կանխատեսել :)

Chilly
09.07.2014, 12:09
չգիտեմ էս GOT-ի թեմայում դնե՞մ թե ստեղ :))
https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/v/t1.0-9/10502070_918499958176526_8533416704006823155_n.jpg?oh=d7b7b38507031219a75f2c8b669123ce&oe=544F956F&__gda__=1413045207_e2180e9c5ddf2d3a725c156ffad02ae6

Ռուֆուս
09.07.2014, 16:48
Ես ստիպված ՖԲ-ում բոլոր բրազիլացի ընկերներիս ժամանակավոր անֆոլոու տվեցի, էդ ինչ ողբ, էդ ինչ լացուկոց են դրել :))

Vaio
09.07.2014, 17:06
6 րոպեում Գերմանացիները 4 գոլ խփեցին:

Սենց բան երևի թե աշխարհում ոչ մի տուրնիրում չէր եղել:

romanista
09.07.2014, 23:29
էսօր Հոլանդիան կանցնի, որովհետև Մեսսին Հոլանդիայի դեմ արգենտինային արդեն չի կարա անցկացնի ֆինալ, ոնց որ գռքաշ արեց սաղ առաջնությունը: Ֆինալում Հոլանդիա-Գերմանիա ու նեմցի` չեմպիոն :)

insider
10.07.2014, 03:05
Օրինակ ես Բրազիլիայից զզվում եմ: Գնայի, ու զզվանքս արտահայտելու համար 1000 դրամ դնեյի 1:7 հաշվի վրա: Արդեն, քառորդ միլիոնը կրելուց հետո բրազիլացիներից սիրելով կզզվեյի :D էսօր Հոլանդիան կանցնի, որովհետև Մեսսին Հոլանդիայի դեմ արգենտինային արդեն չի կարա անցկացնի ֆինալ, ոնց որ գռքաշ արեց սաղ առաջնությունը: Ֆինալում Հոլանդիա-Գերմանիա ու նեմցի` չեմպիոն :)

Մի քիչ շուտ «թաղեցիք» Արգենտինային ... Գնամ կանխատեսոմներ՝ տեսնեմ «կոլեգաներից» իմ պես էլ ով ա հավատացել լատինոսների եզրափակիչ դուրս գալուն:

insider
10.07.2014, 03:11
Դարպասապահների առաջնությունը շարունակվում է... Նավասի ֆանտաստիկ խաղի շնորհիվ Թիմ Կռուլը հնարավորություն ստացավ հերոսանալու... ու օգտվեց այդ հնարավորությունից ))
Ափսոս էր Նավասը, բայց Հոլանդն իհարկե արժանի էր այս կիսաեզրափակչին

Ջոն ապեր, էս պնդումդ դեռ ակտուալ ա ու գնալով ավելի ու ավելի ամրապնդվում ա: Վան Գալը լավ փոշմանած կլնի, որ Կռուլին նորից չվստահեց ... չնայած ոնց որ ձև էլ չուներ էս անգամ կամ էլ հոգու խորքում հավատում էր լրացուցիչում իրա թիմի հաղթանակին, ինչևէ ...

Ambrosine
10.07.2014, 08:22
Հարցումը թարմացվել է:

John
10.07.2014, 09:42
Ջոն ապեր, էս պնդումդ դեռ ակտուալ ա ու գնալով ավելի ու ավելի ամրապնդվում ա: Վան Գալը լավ փոշմանած կլնի, որ Կռուլին նորից չվստահեց ... չնայած ոնց որ ձև էլ չուներ էս անգամ կամ էլ հոգու խորքում հավատում էր լրացուցիչում իրա թիմի հաղթանակին, ինչևէ ...

+ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Ռոմերոն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ :D

Vaio
11.07.2014, 09:45
Բա էս Տրիբունը չի ուզում մասնակցի հարցմանը, կարծեմ ուզում էր Արգենտինայի օգտին քվեարկեր:

Ambrosine
11.07.2014, 22:26
Բա էս Տրիբունը չի ուզում մասնակցի հարցմանը, կարծեմ ուզում էր Արգենտինայի օգտին քվեարկեր:

Ինչ ուշադիր ես ))
Հեսա կհիշեցնեմ: Ապրես:

Ambrosine
13.07.2014, 00:52
Լավ, էս բրազիլացիների մոտ գոնե 3-րդ տեղը գրավելու ցանկություն չկա՞:

Առաջին խաղակեսում Օսկար - Նիդերլանդներ հանդիպում էր:

Տրիբուն
13.07.2014, 01:31
Բա էս Տրիբունը չի ուզում մասնակցի հարցմանը, կարծեմ ուզում էր Արգենտինայի օգտին քվեարկեր:

Խելոք մարդ ես գտել, ձե՞ռ ես առնում: :D

Գերմանիա եմ քվերակելու :P

Տրիբուն
13.07.2014, 01:38
Իմ կարծիքով, Արգենտինա կամ Գերմանիա:

Նժդեհին էս գրառման համար +3 միավոր տվեք արտամրցութային: :D Մեկ էլ Աստղոյից օդային պաչիկ :D

Ապե՛ր, սենց ֆինալ մենակ ոնց որ դու ես կանխագուշակել:

Հ.Գ. Չէ, մեկ էլ hixos-ը:

Տրիբուն
13.07.2014, 02:08
Լավ, էս բրազիլացիների մոտ գոնե 3-րդ տեղը գրավելու ցանկություն չկա՞:

Առաջին խաղակեսում Օսկար - Նիդերլանդներ հանդիպում էր:
Հոլոնդիան էլ նվաստցրեց էս հարիֆներին :(
Օսկարը սենց թե նենց միակ ֆուտբոլիստն էր Բրազիլիայի կազմում: Մնացածը տուրիստ էին ....

Լեո
13.07.2014, 09:22
Օսկարը սենց թե նենց միակ ֆուտբոլիստն էր Բրազիլիայի կազմում:
:))
http://i.imgur.com/aoGHP7m.jpg

Ambrosine
13.07.2014, 14:26
Նժդեհին էս գրառման համար +3 միավոր տվեք արտամրցութային: :D Մեկ էլ Աստղոյից օդային պաչիկ :D

Ապե՛ր, սենց ֆինալ մենակ ոնց որ դու ես կանխագուշակել:

Հ.Գ. Չէ, մեկ էլ hixos-ը:
Բարև, Դրիփուն :)) (c)Մեֆ
Ինքը մրցույթին չի մասնակցում, որ արտամրցութային էլ միավոր գումարվի ;)


Հոլոնդիան էլ նվաստցրեց էս հարիֆներին :(
Օսկարը սենց թե նենց միակ ֆուտբոլիստն էր Բրազիլիայի կազմում: Մնացածը տուրիստ էին ....
Միակն էր, որ ինչ-որ ջանք էր թափում, ու միակն էր, որ անհաջողության դեպքում ծանր էր տանում:
Ավելի ուրախ եմ, որ Նիդերլանդները հաղթեց, թեև այլ բան էի գուշակում. վերջը տանտերերն էին:

Տրիբուն
13.07.2014, 16:00
Ինքը մրցույթին չի մասնակցում, որ արտամրցութային էլ միավոր գումարվի ;)



Ոչինչ, մեկա իրան տվեք իրա վաստակած միավորները՝ Սաշիկի փայը հանած: Մարդը բացառիկ կանխագուշակել ա եզրափակիչը:

Տրիբուն
13.07.2014, 16:07
Միակն էր, որ ինչ-որ ջանք էր թափում, ու միակն էր, որ անհաջողության դեպքում ծանր էր տանում:


Ջանս, ես կարող ա արդյունքները չեմ կարում կանխագուշակեմ, էտ մի ուրիշ փեշակ ա, որը մենակ Ռուֆուսն ու Նժդեհը ունեն :D Բայց էն որ Բրազիլիան թիմ չի, ու էտ թիմում մի խաղացող կա՝ Օսկարը, ասել եմ անմիջապես առաջին խաղից հետո:

Ambrosine
13.07.2014, 18:57
Ոչինչ, մեկա իրան տվեք իրա վաստակած միավորները՝ Սաշիկի փայը հանած: Մարդը բացառիկ կանխագուշակել ա եզրափակիչը:

Այնպիսի տպավորություն չլինի, թե ես դեմ եմ: Հարցը նրանում է, որ միավորներ բաշխողը ես չեմ: Իմ կողմից բաշխվող միավորները տուգանային են ու բացասական իմաստ ունեն. չեմ կարծում, որ Vaio-ն կցանկանա միավորների այդպիսի պաշար ստանալ:

Բայց կարելի է վարկանիշավորել. այդ հնարավորությունը մոռացել էի:

հ.գ. Ինչու՞ Նժդեհ: Մի քանի տեղ Նժդեհ անվանեցիր Vaio-ին:

Այբ
13.07.2014, 18:58
Անկասկած Գերմանիան է չեմպիոն դառնալու:

Լեո
13.07.2014, 21:38
Անկասկած Գերմանիան է չեմպիոն դառնալու:

«Անկասկած»-ը լավն էր :))

Իսկ ես կասկածում եմ Գերմանիայի չեմպիոնությանը :P

Նաիրուհի
13.07.2014, 22:23
Մեծ հաշվով ինձ համար խորապես հորիզոնական է՝ ով չեմպիոն կդառնա, սակայն կգերադասեմ Մեսսիին տեսնել գլխավերևում աշխարհի գավաթով, քան Քլոզեին կամ ցանկացած այլ գերմանացու։ Կներեք, բայց :[

Աբելյան
13.07.2014, 22:30
Մաթթեուսի, Կլինսմանի, Ֆյոլլերի, Լիտբարսկու, Բրեմեի ԳՖՀ-ն 24 տարի առաջ Մարադոնայի, Բուրուչագայի, Սենսինիի, Կանիջիայի Արգենտինային եզրափակիչում շատ ուժեղ ապտակ տվեց: Անգամ 98-ի եզրափակիչում Ֆրանսիան Բրազիլիայի նկատմամբ տենց առավելություն չեր ունեցել: Ֆուտբոլում պատմությունը 12-պատիկ ցիկլերով կրկնվելու հատկություններ ունի::B

Ambrosine
13.07.2014, 22:54
Գեր-մա-նիա :))

Եկա ասեմ, որ հարցումը փակում եմ:

Աբելյան
14.07.2014, 02:02
Շնորհավորանքներս Գերմանիայի հավաքականի երկրպագուներին: Ամենադիտարժան ու ամենակայուն ֆուտբոլ ցուցադրող թիմը հաղթում ա: Շուտվանից սենց առաջնություն չէր եղել:

Rammstein
14.07.2014, 02:21
Աաաաաա, :yahoo շնորհավորում եմ Գերմանիայի բոլոր երկրպագուներին ու հատկապես ինձ։ :)) :yahoo ^_^
2002 թվից սկսած էս օրվան եմ սպասել։ Վերջապե՜ս…

Առանձնահատուկ ուրախ եմ Կլոզեի ռեկորդի համար։

StrangeLittleGirl
14.07.2014, 02:23
Աաաաաա, :yahoo շնորհավորում եմ Գերմանիայի բոլոր երկրպագուներին ու հատկապես ինձ։ :)) :yahoo ^_^
2002 թվից սկսած էս օրվան եմ սպասել։ Վերջապե՜ս…

Առանձնահատուկ ուրախ եմ Կլոզեի ռեկորդի համար։
Ես էլ էի 2002-ից սկսած էս օրվա սպասել :))

Շնորհավո՜ր :)

Ambrosine
14.07.2014, 02:35
Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականի բոլոր ֆաներին: Այս տարի իրենք էին արժանի :)

Mephistopheles
14.07.2014, 05:17
Դոշլանդ, Դոշլանդ ուբեղ ալես

Այբ
14.07.2014, 10:47
«Անկասկած»-ը լավն էր :))

Իսկ ես կասկածում եմ Գերմանիայի չեմպիոնությանը :P

Ասում էի, չէ՞, որ Գերմանիան է չեմպիոն դառնալու:))

Rammstein
14.07.2014, 11:50
Ժող, վերջը ո՞վ դառավ չեմպիոն, տենց էլ չիմացա:


Հյուսիս-կորեական հեռուստատեսության հաղորդմամբ իրենց ազգային հավաքականը Մունդիալի եզրափակիչում հանդիպելու է Պորտուգալիային


http://youtu.be/ZJoRZOK18Fg

Աղբյուր (http://www.football365.am/wp/?p=117027)

:D

Տրիբուն
14.07.2014, 14:09
Կյանքում Գերմանիային աջակցած չկայի: Բայց էս անգամ մենակ իրանք ու հոլանդացիներն էին լուրջ ֆուտբոլ ցույց տալիս: Դրա համար էլ հալալ ա, արդար մարդիկ հաղթեցին:

Տրիբուն
14.07.2014, 14:10
հ.գ. Ինչու՞ Նժդեհ: Մի քանի տեղ Նժդեհ անվանեցիր Vaio-ին:

Էտ իրա ֆուտբոլային կլիչկեն ա, քանի որ ինքը ֆուտբոլային աֆտարիտետ ա ....

Լեո
14.07.2014, 14:22
Ասում էի, չէ՞, որ Գերմանիան է չեմպիոն դառնալու:))

Դե քանի որ անկասկած վստահ էիր, էլ ուրիշ ելք չուները Գերմանիան :))

Sagittarius
17.07.2014, 22:54
http://www.spiegel.de/sport/fussball/christoph-kramer-von-weltmeister-deutschland-gegen-argentinien-a-980909.html

Դեմքություն ա: Ֆինալի ժամանակ առաջին խաղակեսում դեմքին հարված ստացած Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրամերը կորցրել էր հիշողությունը և գրեթե ոչինչ չի հիշում խաղից: Մրացավարն էլ նոր ա խոստովանում, որ հարվածից հետո Կրամերը մոտեցել է իրեն ու հարցրել, թե սա իսկապես ֆինալն ա, էս էլ մտածել ա, թե կատակ է անում: Հետո դրա մասին տեղեկացրել ա Շվայնշտայգերին ու տղուն փոխարինել են :))

Տրիբուն
18.07.2014, 00:02
Ես մեռա ... :D


http://www.youtube.com/watch?v=-6Z9DMh7Ryc

insider
18.07.2014, 01:24
Ես մեռա ... :D


http://www.youtube.com/watch?v=-6Z9DMh7Ryc

Ֆուտբոլում կարող են ամեն ինչ որոշել նույնիսկ վարկյանները… Ասա մի 2 րոպե էլ պահեիր էլի այ Մեսսի։

Աբելյան
18.07.2014, 09:17
Ժող, վերջը ո՞վ դառավ չեմպիոն, տենց էլ չիմացա:
Ռամշ ջան դա ուղղակի տխմար ապատեղեկատվություն էր անլուրջ լրատվամիջոցների կողմից: