PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների լիգա (2012-2013)

Ambrosine
30.08.2012, 12:25
Այսօր` Երևանի ժամանակով 19:45-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։

Թիմերը բաժանվել են 4 զամբյուղների`

Առաջին զամբյուղ
Չելսի (Անգլիա)
Բարսելոնա (Իսպանիա)
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)
Բավարիա (Գերմանիա)
Ռեալ Մադրիդ (Իսպանիա)
Արսենալ (Անգլիա)
Պորտու (Պորտուգալիա)
Միլան (Իտալիա)

Երկրորդ զամբյուղ
Վալենսիա (Իսպանիա)
Բենֆիկա (Պորտուգալիա)
Շախտյոր (Ուկրաինա)
Զենիթ (Ռուսատսան)
Շալկե-04 (Գերմանիա)
Մանրեսթեր Սիթի (Անգլիա)
Բրագա (Պորտուգալիա)
Դինամո (Կիև, Ուկաինա)

Երրորդ զամբյուղ
Օլիմպիակոս (Հունաստան)
Այաքս (Հոլանդիա)
Անդերլեխտ (Բելգիա)
Յուվենտուս (Իտալիա)
Սպարտակ (Ռուսաստան)
ՊՍԺ (Ֆրանսիա)
Լիլ (Ֆրանսիա)
Գալաթասարայ (Թուրքիա)

Չորրորդ զամբյուղ
Սելտիկ (Շոտլանդիա)
Բորուսիա (Դորտմունդ, Գերմանիա)
ԲԱՏԷ (Բելառուս)
Դինամո (Զագրեբ, Խորվաթիա)
Կլուժ (Ռումինիա)
Մալագա (Իսպանիա)
Մոնպելյե (Ֆրանսիա)
Նորշդելանդ (Դանիա)

Աղբյուր (http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=1851457.html)

Sagittarius
30.08.2012, 22:34
Խումբ А: Պորտու, Դինամո Կիև, ՊՍԺ, Դինամո Զագրեբ

Խումբ B: Արսենալ, Շալկե-04, Օլիմպիակոս, Մոնպելյե

Խումբ C: Միլան, Զենիթ, Անդերլեխտ, Մալագա

Խումբ D: Ռեալ Մադրիդ, Մանչեսթեր Սիթի, Այաքս, Բորուսիա Դորտմունդ

Խումբ E: Չելսի, Շախտյոր, Յուվենթուս, Նորդշելլանը

Խումբ F: Բավարիա, Վալենսիա, Լիլլ, ԲԱՏԷ Բորիսով

Խումբ G: Բարսելոնա, Բենֆիկա, Սպարտակ, Սելթիկ

Խումբ H: Մանչեսթեր Յունայթեդ, Բրագա, Գալաթասարայ, Կլուժ

Աղբյուր (http://armfootball.com/arm/news/20661/mkhitaryani-shakhtyory-chempionneri-ligayum-haytnvec-%D0%B5-khmbum.html)

Քանի որ իմ թիմը կրկին բացակայում է, ոչ մեկին չեմ երկրպագում: Բայց սիմպատիաս կլինի Շախտյորի /միայն Հենոյի համար/ ու Դորտմունդի կողմը: Մնացածը ընթացքում կտեսնեմ:

Ambrosine
30.08.2012, 23:34
Շատ էի ուզում, որ Ռեալն ու Շախտյորը նույն խմբում հայտնվեն :)): Ավելին, ցանկանում էի, որ Գալաթասարայն էլ լիներ այդ խմբում, ու Հենոն էլ գոլ խփեր :))

Ապե Ջան
31.08.2012, 02:21
Առաջին խմբում պայքարը թեժ է լինելու: :)
Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում:

Sagittarius
31.08.2012, 02:34
Առաջին խմբում պայքարը թեժ է լինելու: :)
Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում:

սարկա՞զմ :)

D խումբն ա կյանք :love երեք տոպ լիգաների /Անգլիա, Իսպանիա, Գերմանիա/ չեմպիոնները ու Հոլլանդիայի չեմպիոնը

Ապե Ջան
31.08.2012, 02:50
սարկա՞զմ :)

D խումբն ա կյանք :love երեք տոպ լիգաների /Անգլիա, Իսպանիա, Գերմանիա/ չեմպիոնները ու Հոլլանդիայի չեմպիոնը

Վայ, ես էլ ուշադիր չեմ նայում՝

Առաջին զամբյուղ
Չելսի (Անգլիա)
Բարսելոնա (Իսպանիա)
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)
Բավարիա (Գերմանիա)
Ռեալ Մադրիդ (Իսպանիա)
Արսենալ (Անգլիա)
Պորտու (Պորտուգալիա)
Միլան (Իտալիա)

էս կարդալուց հետո, ասեցի էս ի՞նչ խումբա ձևավորվել 8 թիմերից բաղկացած: :))

Moonwalker
31.08.2012, 10:54
Ale la Juve, թե չէ Բարսելոնա-Ռեալ-Շախտյոր-Մախտյոր սաղ սուտ ա... http://www.soccerland.ru/forum/images/smiles/juve.gif

John
31.08.2012, 13:32
Աշխարհի լավագույն դարպասապահներից երկուսի՝ Պետր Չեխի ու Ջիջի Բուֆոնը բախտը ահավոր չի բերել. և' ակումբային և' հավաքականների մակարդակով նրանց բավականին երկար ժամանակ կհետապնդի Հենոյի ստվերը, չի թողնի ո'չ քնել, ո'չ կենտրոնանալ ինչ-որ բանի վրա... մեկուկես տարում չորսական խաղ. ակնկալում եմ մինիմում երեքական գնդակ))) Եթե Հենոյին են տալու Ոսկե գնդակը Շախտյորի՝ ՉԼն հաղթելու դեպքում, ես համաձայն եմ, թո'ղ թեկուզ Յուվեն ու Շախտյորը դուրս գան խմբից, Չելսին Եվրոպայի լիգան վաղուց չի հաղթել, արժի փորձել )))

Ջուզեպե Բալզամո
19.09.2012, 18:03
D խումբն ա կյանք :love երեք տոպ լիգաների /Անգլիա, Իսպանիա, Գերմանիա/ չեմպիոնները ու Հոլլանդիայի չեմպիոնը

Ռեալ-Սիթի 3:2 Մեծ բավականությամբ նայել եմ, լավ խաղ էր: Ռեալը արժանի էր հաղթանակի, չնայած Սիթին էլ պարտվելու արժանի չէր: Ու խաղն հենց դրանով էր սիրուն: Մի ժամից ավել, Ռեալը նեղում էր, Սիթին էլ դիմանում... հետո եղավ էն ինչ եղավ, Սիթին՝ համբերությունը հատող Ռեալին պատժեց ու... սկսվեց ֆուտբոլը: Չորս գոլերն էլ օրինաչափ ու լավն էին, իսկ Ռոնալդուի գոլը պաշտպանի ախմախության: Շատ գոհ եմ Դի Մարիայի ու Մարսելլոյի խաղից:
ՊՍԺ-ն Դինամո Կիևին 4:1 հաղթելով բոլորին լուրջ մեսիջ ուղարկեց, մնացած խաղերում կարծում եմ եղավ էն ինչ պիտի լիներ.
Դինամո Զագրեբ - Պորտո 0:2
Օլիմպիակոս - Արսենալ 1:2
Մոնպելիե - Շալկե 1:2
Անդերլեխտ - Միլան 0:0
Մալագա - Զենիթ 3:0
Բորուսիա - Այաքս 1:0

Ջուզեպե Բալզամո
20.09.2012, 18:57
Շախտար - Նորդսայլանդ 2:0 Հենոն դոմփեց ՉԼ-ի առաջին դուբլը, ՈՒԵՖԱ-ի օֆիցիալ կայքում խաղի վերաբերյալ հոդվածը էս վերնագիրն ունի. Mkhitaryan too hot to handle for Nordsjælland և բավական լավ խոսքեր Հենոյի մասին: Գոլերը տեսել եմ, բայց խաղը չեմ նայել, քանզի որոշել էի Չելսի-Յուվե նայեմ... ու ճիշտ էլ արել էի :): Դինամիկ ու ինքնամոռաց խաղում էին, հաշիվը (2:2) խաղին արժանի: Բա Չելսիի երկրորդ գոլը...
իսկ մնացածը սենց.
Լիլ - Բատե 1:3 :o
Բավարիա - Վալենսիա 2:1
Բարսելոնա - Սպարտակ 3:2
Սելթիք - Բենֆիկա 0:0
ՄանՅու - Գալաթասարայ 1:0
Բրագա - Կլուժ 0:2 :o

John
21.09.2012, 10:46
Հաճելի էր տեսնել նման Յուվենթուսի... 3-4 տարի կլիներ չէի տեսել իրենց խաղը, փաստորեն Բուֆֆոնը նույնն է մնացել ))) հարգանքներս) Օսկարի 2րդ գոլը իսկապես շատ լավն էր, ու ոչ միայն հարվածը, այլ նախորդող 3-4 վայրկայնն էլ) Էդ խմբից ամեն դեպքում Շախտյորն ու Չելսին դուրս կգան իմ կարծիքով ;)

Varzor
25.09.2012, 00:08
Էդ խմբից ամեն դեպքում Շախտյորն ու Չելսին դուրս կգան իմ կարծիքով ;)
Իսկ իմ կարծիքով Չելսին ասյ տարի խմբից դուրս չի էլ գա:
Բայց Օսկարի գոլը իրոք որ շեդեվր էր:

John
25.09.2012, 00:47
Իսկ իմ կարծիքով Չելսին ասյ տարի խմբից դուրս չի էլ գա:
Բայց Օսկարի գոլը իրոք որ շեդեվր էր:
դե վպռինցիպե կարա իրան թույլ տա դուրս չգա՝ 10 տարի ա դուրս ա գալիս ;) բայց եթե Յուվեն դուրս ա գալու, ինչքան էլ Չելսիի երկրպագու եմ, կուզենամ Հենոն Շախտյորի հետ դուրս գա ;)

Ambrosine
03.10.2012, 17:50
Յուվենթուսին ֆավորիտ համարողները երեկ համոզվեցին, որ Շախտյորը լավ էլ "կռվում է"` հաղթանակի համար, թեկուզ գրանդների դեմ խաղերում: Որոշ դրվագներում նույնիսկ հաղթանակին շատ մոտ էին, Յուվենթուսի բախտը բերեց: Ամեն դեպքում հավասար խաղ էր և տրամաբանական հաշիվ: Տեսնենք այսօր ինչ կլինի:

John
03.10.2012, 18:21

Պիռլոն էլ էն հինը չի... անցած տարի շատ ջանք գործադրեց, սպառվել է մի տեսալ... ճիշտ է կլասսը մնում է, բայց դե արագություն չկա... Հենոն ոնց հասկացա հենց իրան էր հսկում, այդպիսի առաջադրանք էր ստացել, դրա համար շատ չէր երևում դաշտում ու փաստորեն ստացվեց վնասազերծել... հետաքրքիր խումբ է. չեմ կարծում, որ դանիացիներն առանց միավորի մնան ու ումից որ խլեն միավոր՝ հենց ինքն էլ դուրս չի գա խմբից ;)

Ambrosine
03.10.2012, 18:31

Ես էլ նկատեցի, որ Մխիթարյանին Կելինին էր հսկում :think
Պիրլոն լրիվ ծերացել ա, մորուքը թոշակի ուղեգիր էր դարձել :)) Ափսոս, որ ՄԵԾերը կամաց-կամաց հեռանում են:

Vaho
04.10.2012, 19:03
Ափսոս, որ ՄԵԾերը կամաց-կամաց հեռանում են:

Բայց չեն մոռացվում :roll

Ambrosine
21.11.2012, 01:57
Մոլոդեց Շախտյո՞ր. 2-5 հաշվով այսօր հաղթանակ տարավ` Նորդշելանդի (հուսով եմ` ճիշտ արտաբերեցի) նկատմամբ:

Մյուս խաղերի արդյունքները`
Յուվենթուս 3 - 0 Չելսի
Գալաթասարայ 1 - 0 Մանչեսթեր Յունայթեդ (մտածում եմ` արժե՞ր պարտվել Գալաթասարային, ինչ է թե խմբում առաջատարն է)
Վալենսիա 1 - 1 Բավարիա
Բենֆիկա 2 - 1 Սելթիկ

Տենես Չելսին դուրս կմնա՞ :think:

Sagittarius
21.11.2012, 03:02
Մոլոդեց Շախտյո՞ր. 2-5 հաշվով այսօր հաղթանակ տարավ` Նորդշելանդի (հուսով եմ` ճիշտ արտաբերեցի) նկատմամբ:

Գարշելի թիմ ա, զզվում եմ: :[ Ուզում ա սաղ Հայաստանի հավաքականը խաղա էտ, թմում, էլ իրանց չեմ երկրպագելու

Moonwalker
21.11.2012, 09:42
Գարշելի թիմ ա, զզվում եմ: :[ Ուզում ա սաղ Հայաստանի հավաքականը խաղա էտ, թմում, էլ իրանց չեմ երկրպագելու

Իրոք զզվելի էին, հատկապես՝ բրազիլակացի դուրսպրծուկները, Մխիթարյանի շնորհավորելը, գոլին մարզչի արձագանքը, հետխաղյա կռուտիտը (http://sportarmenia.com/72034/72034.html): :[ Ովքեր չեն տեսել՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=J3NrPTKaxUY

Հ.Գ. Ֆո՜րցա Յուվե: Մարդասպան խաղ էր:

Ambrosine
21.11.2012, 13:30
Ես ընդհանրապես հազվադեպ խաղեր եմ նայում` Շախտյորի մասնակցությամբ: Շատ տգեղ քայլ էր, բայց երկրորդ խաղակեսում խաղը ամբողջովին Շախտյորի ձեռքին էր: Մխիթարյանն էլ հո չէ՞ր հարձակվելու խաղընկերոջ վրա:

Սերխիո
21.11.2012, 13:57
Անհամբեր սպասում եմ Յուվեթուսի լղոզմանը, եթե խաղը չառնեն, խասյաթի համաձայն......
Շախտյորը էսօր Եվրոպայի 10 լավագույնների մեջ ա.....

Անվերնագիր
22.11.2012, 09:15
Էս ինչ գոլ խփեց Մեքսեսը, ես էլ կարծում էի, որ Իբրահիմովիչին հասնող չի լինի, էնել Մեքսեսը տվեց անցավ:Ուրեմն պատից կախված Մեքսեսն էլ տարին մի անգամ կրակում ա :))

http://www.youtube.com/watch?v=CuDdgymhv0w

Մոդերատորական. հեղինակային իրավունքների պատճառով Youtube-ից հեռացված տեսանյութի փոխարեն ավելացվել է նորը: Շնորհակալություն Moonwalker-ին:

Malxas
22.11.2012, 21:18
Իրոք զզվելի էին, հատկապես՝ բրազիլակացի դուրսպրծուկները, Մխիթարյանի շնորհավորելը, գոլին մարզչի արձագանքը, հետխաղյա կռուտիտը (http://sportarmenia.com/72034/72034.html): :[ Ովքեր չեն տեսել՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=J3NrPTKaxUY

Հ.Գ. Ֆո՜րցա Յուվե: Մարդասպան խաղ էր:

Լուիս Ադրիանոյին այս դեպքի կապակցությամբ երկարաժամկետ որակազրկում է սպառնում:
Մխիթարյանին չպետք է ոչ մի դեպքում մեղադրել շնորհավորելու համար: Եթե իմ ընկերն էլ ոչ ճիշտ քայլ կատարի ի տես ամենքի չեմ պարսավի նրան: Հետո գուցե շան լափ լցնեմ գլխին: ;)

Ambrosine
22.11.2012, 21:27
Տեսնես այս թեմայով "հետաքննությունը" ի վերջո մի հստակ բան պարզելու՞ է: Պատժվող կլինի՞:

«Նորդշելանդի» պաշտպան. Սրնան ասաց, որ Ադրիանոն ծաղրածու է, իսկ Լուչեսկուն դեմ էր միտումնավոր գոլ բաց թողնելուն

Մենք «Շախտյորի» ֆուտբոլիստներին առաջարկեցինք գոլ բաց թողնել եւ ուղղել իրենց թիմակցի սխալը, սակայն Միրչա Լուչեսկուն թույլ չտվեց դա, հայտարարել է դանիական «Նորդշելանդի» պաշտպան Իվան Ռունյեն։ Խորվաթ ֆուտբոլիստն անդրադարձել է նոյեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի՝ «Նորդշելանդ» - «Շախտյոր» (2։5) խաղի սկանդալային դրվագին, երբ Լուիս Ադրիանոն գրավեց դաշտի տերերի դարպասը՝ ակնհայտորեն խախտելով Fair Play-ի կանոնները։

«Լուիս Ադրիանոյի խփած գոլից հետո մենք երկար վիճեցինք։ Մենք «Շախտյորի» խաղացողներին առաջարկեցինք գոլ բաց թողնել եւ ուղղել իրենց թիմակցի սխալը։ Նրանք համաձայնվեցին, իսկ Միրչա Լուչեսկուն՝ ոչ։ Մարզիչն էր գլխավոր մեղավորը։ Դարիո Սրնան ինձ ասաց, որ Լուիս Ադրիանոն ծաղրածու է, բայց ինքը ոչինչ չի կարող անել։ Սրնան ցանկանում էր, որ ամեն ինչ արդար լինի»,- Ռունյեի խոսքը փոխանցում է «Сегодня»-ն։

Աղբյուր (http://sport.news.am/arm/news/15138/nordshelandi-pashtpan-srnan-asac-or-adrianon-tsaxratsu-e-isk-lucheskun-dem-er-mitumnavor-gol-bac-toxnelun.html)

Ambrosine
06.12.2012, 01:44
Չելսին դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից. ուրախ եմ ու չգիտեմ` ինչու :)):

Varzor
06.12.2012, 01:49
Չելսին դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից. ուրախ եմ ու չգիտեմ` ինչու :)):
Ուրախ ես, որովհետև քո սիրած թիմը դուրս չի մնացել (դեռ ;) ) :))

Լեո
06.12.2012, 23:06
Չելսին դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից. ուրախ եմ ու չգիտեմ` ինչու :)):

Ես էլ եմ ուրախ ու գիտեմ` ինչու :)) Որովհետև Չելսիին մեղմ ասած չեմ համակրում : [

Ambrosine
20.12.2012, 16:04
Արդեն հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները`

Գալաթասարայ - Շալկե 04
Սելթիկ - Յուվենթուս
Արսենալ - Բավարիա
Շախտյոր - Դորտմունդ
Միլան - Բարսելոնա
Ռեալ-Մադրիդ - Մանչեսթեր Յունայթեդ
Վալենսիա - Պարի Սեն Ժերմեն
Պորտու - Մալագա

Հարցում էլ կբացեմ :):

Ambrosine
21.02.2013, 01:42
Միլան - Բարսելոնա
......2 - 0

Առաջին գոլը չեմ մեկնաբանի, դրանից հետո նույնիսկ գոլը տոնել չէր կարելի, բայց երկրորդը լավն էր: Միլանը լավ հնարավորություն ունի` անցնելու առաջ:

John
21.02.2013, 23:12
Առաջին գոլը չեմ մեկնաբանի, դրանից հետո նույնիսկ գոլը տոնել չէր կարելի, բայց երկրորդը լավն էր: Միլանը լավ հնարավորություն ունի` անցնելու առաջ:

Աստղ ջան, ես էլ էի մտածում, որ ձեռքով կասեցրեց, բայց, ի ուրախություն ինձ, կանոնների խախտում չկար և ֆբ-ում առկա վայնասունը ոչ այլ ինչ է, քան կատաղության պոռտկում ու անզորություն

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2k3wfgh7I4I

Ambrosine
23.02.2013, 01:23
Ֆեյսբուքի աղմուկից տեղյակ չեմ, բայց որ Բարսելոնայի ֆանատները դժգոհելու էին, դա պարզ էր:
Այնպես որ, Հովսեփ ջան, ապրես` վիդեոյի համար. մի տեսակ Միլանի հաղթանակը լիարժեք դարձավ նաև ինձ համար:

Ջուզեպե Բալզամո
14.03.2013, 20:13
Ութնյակը հայտնի դարձավ. Ռեալ, ՊՍԺ, Բորուսսիա, Բարսելոնա, Բավարիա, Մալագա, Յուվենթուս, Գալաթասարայ: Վաղուց է որ անգլիական ակում չի լինելու քառորդ եզրափակիչում (նոր ՈւԵՖԱ սայտում էի նայում 1995/96-ից) ու սա երևի եվրոպական ֆուտբոլի արդարացի պատկեր է: Իսպանական լիգան իսկապես ուժեղագույնն է՝ երեք ներկայացուցիչ, գերմանացիք են երկու թիմով, մի-մի հատ իտալական ու ֆրանսիական, մեկ էլ գծերը խառնած թուրքական ակումբը. Սնեյդեր-Դրոգբա նորամուծությամբ: Հաջորդ փուլի վիճակահանությունն էս ուրբաթ օրն ա...

John
15.03.2013, 16:07
Բավարիա - Յուվենտուս
Ռեալ Մադրիդ - Գալաթասարայ
Մալագա - Բորուսիա
ՊՍԺ - Բարսելոնա

Հաջորդ փուլ իմ կարծիքով կանցնեն Յուվենթուսը, Դրոգբան, Բորուսիան և ՊՍԺ-ն

Սերխիո
15.03.2013, 17:03
Հաջորդ փուլ իմ կարծիքով կանցնեն Յուվենթուսը, Դրոգբան, Բորուսիան և ՊՍԺ-ն

Չէ, Հոս ջան , կանցնեն Ռոնալդուն, Մեսսին, Յուրգեն Կլոպը ու Բավարիան....

John
15.03.2013, 17:18
Չէ, Հոս ջան , կանցնեն Ռոնալդուն, Մեսսին, Յուրգեն Կլոպը ու Բավարիան....

Տեսնենք, տեսնենք )))

Ներսես_AM
15.03.2013, 17:19
Որ զույգը ո՞րի վրա ա դուրս գալիս:

John
15.03.2013, 18:38
Որ զույգը ո՞րի վրա ա դուրս գալիս:

ԱՅս տարվանից սկսած 1/2-ի համար առանձին վիճակահանություն է անցկացվելու` 1/4ի խաղերից հետո :)

Ambrosine
16.03.2013, 00:00
Բավարիա - Յուվենտուս
Ռեալ Մադրիդ - Գալաթասարայ
Մալագա - Բորուսիա
ՊՍԺ - Բարսելոնա

Հաջորդ փուլ իմ կարծիքով կանցնեն Յուվենթուսը, Դրոգբան, Բորուսիան և ՊՍԺ-ն

Հըմ... ուղղագրական սխալ ես թույլ տվել, Հովսեփ ջան :))

John
16.03.2013, 09:52
Հըմ... ուղղագրական սխալ ես թույլ տվել, Հովսեփ ջան :))
Սենց սխալի համար թելադրությունս միանգամից "2" կստանայի :D դժվարանում եմ նույնիսկ հաշվել, թե քա՞նի սխալ եմ արել էդ մի բառի մեջ :D

ARam Grig
17.03.2013, 20:12
Վերադարձան Ֆուտբոլային ՄՈՆՍՏՐՆԵՐԸ,վերադարձան աշխարհի ամենաԹԱՍԻԲՈՎ տղեքը,վերադարձավ իրական Բարսելոնան !!! Իմ համար ուղղակի իդեալական խաղ,անմնացորդ նվիրում.Այ էս ա Բարսան,որ եթե ուզում ա յուրաքանչյուր թիմի հավերժ զրկում ա գնդակից,այ էս ա ՓԱՌԱՀԵՂ խաղաոճը` Տիկի-Տական.Գերբնական կայֆ ստացա ամեն մի պասը ամեն մի պահը վայելելուց..Իսկ նրանք,ովքեր իրանց ԽՂՃՈՒԿ ցանկությունը`թե իբր Բարսելոնայի էպոխան ավարտվեց,շփոթել էին իրականության հետ,իրանց ֆուտբոլի գիտակների տեղ դրած որտեղ ասես փիլիսոփայում էին` սսկվեցին հավերժ !!! Մեսսին ապացուցեց,որ Ոսկե գնդակը շաաաատ քիչ ա դեռ իրա համար,Ալբան վազքի չեմպիոն Բոլտ-ին ցույց տվեց թե ոնց են վազում` Գոլի ժամանակ 8 վայրկյանում համարյա 100 մետր,Բոլորը բոլորը 101 % նվիրվեցին ու հասան պատմական REMUNTADA-յին: Կյանքում ու դաժե կյանքից հետո չեմ մոռանա էտ օրը.Շնորհակալություն Բարսելոնա ԳԵՐԱԳՈՒՅՆ խաղիդ համար,շնորհակալություն ՇՔԵՂ Կամպ Նոու-ին,որ իրա ոճով դուխ տվեց հերոսներին__ՎԵՀ բարերը որ սարքել էր ԿՈՒԼԵՍ-ը __SOM UN EQUIP__ (Մենք Թիմ Ենք)..Շքեեեեեղ էր ))))Էս ա Բարսան,,վերջի խաղերից հետո _Բարսայի ավարտի_ ՄԻՖԸ քարոզողներ,խղճում եմ ձեզ,որ պատկերացնում եմ Բարսելոնա 4-0 Միլան խաղի ժամանակ ))) Բարսելոնայի երկրպագուներ` ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՎԱՅԵԼԵԼ Ավելին Քան Ակումբին))

Մի խոսքով` ասեցին ու արեցին !!!

http://www.facebook.com/photo.php?v=514431511932023&set=vb.177110375635945&type=2&theater

Ջուզեպե Բալզամո
11.04.2013, 17:46
Չէ, Հոս ջան , կանցնեն Ռոնալդուն, Մեսսին, Յուրգեն Կլոպը ու Բավարիան....

Տենց էլ եղավ :) Իսպանագերմանական կիսաեզրափակիչ: Երևի ճիշտն էլ էս ա. էս պահին Եվրոպայի լավագույն թիմերն են, արժանի են: Վիճակահանությունն էս ուրբաթ ա: Ժող խաբար ե՞ք, հնարավոր ա՞ որ համերկրացիներն իրար հետ խաղան…

Sagittarius
11.04.2013, 18:14

հա :)

Ջուզեպե Բալզամո
12.04.2013, 17:54
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Մրցավեճերի զույգերը հետևյալն են՝
«Բավարիա» - «Բարսելոնա»
«Բորուսիա» - «Ռեալ»
Առաջին խաղերը կկայանան ապրիլի 23-24-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին՝ «Ուեմբլի»-ում: Թերթ.ամ

Եթե "Բորուսիան" խաղա խմբայինի խաղի նման, "Ռեալի" վիճակը նախանձելի չի… չնայած "Մալագայի" հետ խաղում էն չէին արդեն: Իսկ Բ-երի խաղի վերաբերյալ արդեն սրտխփոց ունեմ :)

Sagittarius
24.04.2013, 00:42
օօօօօհ, վի իստ դաս շյոոոոոն, օօօօօհ, վի իստ դաս շյոոոոոն, զո վաս հատ ման լանգե նիխտ գեզեհեն, զո շյոոոոն, զո շյոոոոն:clap

էս բարսայի գլորերը ու՞ր են, եկեք մի քիչ զրիցենք :)) թե՞ արդեն Բավարիայի երկրպագու են դարձել

Ներսես_AM
24.04.2013, 00:52
Աբրի Բավարիան։ Թույն ֆուտբոլ խաղացին։ Ճիշտ ա, որ շատ քթիմազություն անենք գոլերի կեսը պիտի չհաշվվեր, բայց դե մի երկու հատ ձեռքով խաղերը տեղը հանում են։

Իրանք են չեմպիոն էս տարի լինելու։ :)

Մրցաշրջանի կեսը առանց մարզիչի, որ էսքան էլ հասան էլի լավ էր։

Sagittarius
24.04.2013, 01:05

էէէ, դու գլոր չես :))

հ.գ. ճիշտն ասած ոչ մի վստահություն չունեմ, որ Պեպը Յուպ Հայնկեսից ավելի լավ մարզիչ կլինի Բավարիայի համար

հ.գ.գ. ի դեպ, երեկ հաստատվեց որ Գյոցեն 37 միլիոն եվրոյով ամռանը տեղափոխվելու ա Բավարիա

Անվերնագիր
24.04.2013, 10:54
ոնց քցում բռնում եմ, Պեպի կարիքը ավելի շատ Բարսելոնը ունի քան Բավարիան

Sagittarius
24.04.2013, 16:22
Գերմանական ֆինալ եմ ուզում! Դորտմունդ, առաաա՜ջ :goblin

Ներսես_AM
24.04.2013, 17:16
էէէ, դու գլոր չես :))

հ.գ. ճիշտն ասած ոչ մի վստահություն չունեմ, որ Պեպը Յուպ Հայնկեսից ավելի լավ մարզիչ կլինի Բավարիայի համար

հ.գ.գ. ի դեպ, երեկ հաստատվեց որ Գյոցեն 37 միլիոն եվրոյով ամռանը տեղափոխվելու ա Բավարիա

Դե լավ մի քիչ գլորություն անեմ: :D
Սուձյան ծախված էր 100%: Առաջին գոլի փոխանցում անող փառչակը հենվել էր պաշտպանի ուսերին: Երկրորդ գոլը Գոմեսը խաղից դուրս էր: Կրկնությունը որ նայեք կտեսնեք, ոնց ա դարպասի հետևում գտնվող մրցավարը անմիջապես «արա, էս խաղից դուրս էր» հայցերով շրջվում եզրային մրցավարի կողմը, բայց սուլիչը լռում է: Երրորդ գոլն էլ Մյուլերը բասկետբոլային հնարքով փակեց Ալբայի ճանապարհը, որն արգելված ա: :[

Ստացվե՞ց :oy

Ջուզեպե Բալզամո
24.04.2013, 20:06
Դե լավ մի քիչ գլորություն անեմ: :D
Սուձյան ծախված էր 100%:

Ճիշտ ա: Էլ չասենք, որ Բարսայի պաշտպանները երկու անգամ բացահայտ ձեռքով խաղացին, իսկ սուձյան չարամտորեն պենալներ չնշանակեց… ;)

Ներսես_AM
24.04.2013, 20:22
Ճիշտ ա: Էլ չասենք, որ Բարսայի պաշտպանները երկու անգամ բացահայտ ձեռքով խաղացին, իսկ սուձյան չարամտորեն պենալներ չնշանակեց… ;)

էջի սկզբից (http://www.akumb.am/showthread.php/63428-%D5%89%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%AB%D5%A3%D5%A1-(2012-2013)?p=2405756&viewfull=1#post2405756) սկսի կարդալ: :hi

Ambrosine
24.04.2013, 20:36
Բավարիա - Ռեալ եզրափակիչ :roll

Sagittarius
24.04.2013, 22:30
Բավարիա - Ռեալ եզրափակիչ :roll

Մեչտած նե վրեդնո :)) նեմեցները էսօր ռեալիդ բմբուլները քամին են տալու /ևվս մեկ անգամ/

Rammstein
25.04.2013, 00:13
Մեչտած նե վրեդնո :)) նեմեցները էսօր ռեալիդ բմբուլները քամին են տալու /ևվս մեկ անգամ/

Արդեն 4-1: :))

Ներսես_AM
25.04.2013, 00:44
:D ա–հա–հա

Ambrosine
25.04.2013, 01:22
Այ քեզ խայտառակություն: Օրը այնպիսին էր, որ տրամադրություն չկար, էս խաղը ամեն ինչ օրվա տրամաբանության մեջ պահեց:

Հեսա հարցումը կթարմացնեմ:

Ambrosine
25.04.2013, 01:26
Սա նախորդ հարցման արդյունքները`

http://i.imgur.com/tV1AgfL.png

Նաիրուհի
25.04.2013, 01:54
Գերմանացիների վրա կատաղած գրառում :))

Մտածում եմ՝ Ռեալն ու Բարսան գժվեն, պատասխան խաղերում գերմանացիքին ցույց տան՝ որը որից հետո է, ու թող իսպանական եզրափակիչ լինի։ Ինչքան էլ Ռեալի երկրպագու եմ, վսյո ժե մեր Բարսան է, հազար տարվա հարազատ մրցակցին չի կարելի պահի թելադրանքով ստորադասել ինչ-որ գերմանացիների :) Այ մարդ, մենք մեր Բարսայի հետ եզրափակչում կխաղանք, դուք գործ չունեք, յա :angry

Rammstein
25.04.2013, 03:26

:D

Ռեալն ու Բարսան թող մի-մի խաղ էլ խաղան, հետո գնան չինգաչունգ անեն, տեսնեն իրանցից ով ա 3-րդ տեղ, ով` 4-րդ: :))

Vaho
25.04.2013, 21:29
Ուզում եմ որ հաղթի իսպանական ֆուտբոլը, ֆինալում գոնե մեկ հատ իսպանական թիմ լինի, ու գերմանացիներին տապալի գետնին էն ել խոշոր հաշվով:
հ.գ. Էտ թիմնել լինի Ռեալը;)

Ջուզեպե Բալզամո
25.04.2013, 22:37
Շարունակում եմ ձայնս Բավարիային տալ: Կարծում եմ էս պահի ուժեղագույնն ա: Չնայած բացարձակ դեմ չեմ իսպանական ֆինալին. դա միայն մի բան ա նշանակում - եկող շաբաթ ֆուտբոլի աստվածների ( կամ բուքմեյքերների :P ) խրախճանքին մասնակից լինել, ինչը միլիոնից մեկ կարա լինի… թոռներիս պատմելու բան կունենամ:)
Ի դեպ, ադմիններ, հարցման հետ կապված հարց. Ռեալին չորս ձայն ունի, բայց ցույց ա տալիս երկու… հինչ խաբար ա՞

Sagittarius
25.04.2013, 22:40

որովհետև ռեալի երկու գլորը մի ֆուտբոլային ֆանի հաշիվ են :))

Ambrosine
27.04.2013, 17:22
Ի դեպ, ադմիններ, հարցման հետ կապված հարց. Ռեալին չորս ձայն ունի, բայց ցույց ա տալիս երկու… հինչ խաբար ա՞
Ադմինաց ադմինը ուղղեց:

Տրիբուն
27.04.2013, 20:22
Զատո բասկետբոլի Final Four (http://www.euroleague.net/) անցան Ռեալը, Բարսելոնան, ԲԿՄԱ-ն ու Օլիմպիակոսը: Մի հատ գերմանական թիմ ձևի համար չկա, ռուլիտ են անում իսպանացիներն ու հույները:

John
28.04.2013, 12:45
«Մանկուց», այսինքն՝ Չելսիի՝ ՉԼ-ից դուրս մնալու պահից սկսած համակրանքս Բորուսիայի կողմն է, ու, մինչև հիմա էլ ոչինչ չի փոխվել էդ առումով, կարծում եմ՝ հենց Բորուսիան կդառնա հաղթող, իսկ դրա համար պետք է նախ պատվով խաղալ Բեռնաբեուում, կարծում եմ այդ խաղը կավարտվի 2-1 3-1 4-2 հաշիվներից մեկով՝ հօգուտ Ռեալի

Լեո
28.04.2013, 13:03
Զատո բասկետբոլի Final Four (http://www.euroleague.net/) անցան Ռեալը, Բարսելոնան, ԲԿՄԱ-ն ու Օլիմպիակոսը: Մի հատ գերմանական թիմ ձևի համար չկա, ռուլիտ են անում իսպանացիներն ու հույները:

«Կակծու փառք Աստծու» :))

Հ.Գ. «Ոչինչ, զատո ախպերս լավ ակորդեոն ա նվագում»,- մտածեց փոսն ընկածը :))

Vaho
30.04.2013, 22:04
Էսօր հաղթելու ենք, ես համոզված եմ, ուզում եմ որ բոլոր Մադրիդիստներն ել վստահ և հանգիստ լինեն, մենք եզրափակիչում ենք::good

Ներսես_AM
30.04.2013, 23:38
Էսօր հաղթելու ենք, ես համոզված եմ, ուզում եմ որ բոլոր Մադրիդիստներն ել վստահ և հանգիստ լինեն, մենք եզրափակիչում ենք::good

Թան էլ չէ, փրթած մածուն :))

Vaho
01.05.2013, 00:40
Վայ քո:o, բայց ոնց՞

Ambrosine
01.05.2013, 00:46
Ռեալը ատողներ, խոստովանեք, որ էդքան էլ հեռու չէին եզրափակիչում հայտնվելուց:

Էս պոտենցիալով թիմը... ոչ մի խաղ այլևս չեմ դիտելու, քանի դեռ մարզիչի պաշտոնը զբաղեցնում է այդ ծաղրածուն: Սրտանց ուզում եմ, որ Բորուսիան նվաճի չեմպիոնի տիտղոսը:

Monk
01.05.2013, 01:08

Բայց վերջին խաղը չէ՞ր նրա: Կարծեմ պիտի տեղափոխվի:

Լեո
01.05.2013, 01:11
Տարօրինակ էր, բայց Ռեալի համար էի էսօր ցավում :)) Չնայած Բորուսիան արժանի էր :)

Ambrosine
01.05.2013, 20:12
Բայց վերջին խաղը չէ՞ր նրա: Կարծեմ պիտի տեղափոխվի:

Դե լա լիգայի խաղ կա, արքայական գավաթի եզրափակիչ: Հուսով եմ, որ իրոք կհեռանա:

Ջուզեպե Բալզամո
02.05.2013, 00:49
Էս պոտենցիալով թիմը... ոչ մի խաղ այլևս չեմ դիտելու, քանի դեռ մարզիչի պաշտոնը զբաղեցնում է այդ ծաղրածուն: Սրտանց ուզում եմ, որ Բորուսիան նվաճի չեմպիոնի տիտղոսը:

Էն որ ասում էի, վաղուց ոչ մի թիմի համար էլ չեմ ցավում, պատաճռներ ունի… լիքը հիասթափություններից ծնված վիճակա: Ռեալն երեկ լավ խաղաց, ու եթե մի քիչ բախտները բերեր, իրենք կլինեին եզրափակչում: Բայց տենց չի, Բորուսիան ա… բայց, արի ու տես, որ դրանից երեկվա խաղը չի դադարում հրաշալի խաղ լինելուց (ինձ համար) :) Խաղ երկրպագեք. թիմ, մարզիչ, խաղացող երկրպագման արժանի չեն…
Իսկ Բավարիան էսօր հաստատեց, որ պատահաբար չհաղթեց Բարսային: Անձամբ ես կնախնտրեի Ռեալ-Բավարիա եզրափակիչը, կարծում եմ ինտրիգն ավելի շատ կլիներ… չնայած… երևի պակաս խաղ չի լինելու

Rammstein
02.05.2013, 01:17
Էս ի՜նչ արեցին մերոնք: :)) :hands Նույնիսկ ես, լրիվ հավատալով, որ Բավարիան սենց թե նենց եզրափակիչում ա, մտածում էի, որ Բարսան մի երկու հատ կխփի: Փաստորեն շատ պեսիմիստ եմ: :D Չնայած իրոք մի հատ խփեց Պիկեն:

Եզարափակիչում ով էլ հաղթի, չեմ ափսոսա, բայց կարծում եմ Բավարիան հաղթելու ա:

Ambrosine
02.05.2013, 11:43
Էն որ ասում էի, վաղուց ոչ մի թիմի համար էլ չեմ ցավում, պատաճռներ ունի… լիքը հիասթափություններից ծնված վիճակա: Ռեալն երեկ լավ խաղաց, ու եթե մի քիչ բախտները բերեր, իրենք կլինեին եզրափակչում: Բայց տենց չի, Բորուսիան ա… բայց, արի ու տես, որ դրանից երեկվա խաղը չի դադարում հրաշալի խաղ լինելուց (ինձ համար) :) Խաղ երկրպագեք. թիմ, մարզիչ, խաղացող երկրպագման արժանի չեն…
Իսկ Բավարիան էսօր հաստատեց, որ պատահաբար չհաղթեց Բարսային: Անձամբ ես կնախնտրեի Ռեալ-Բավարիա եզրափակիչը, կարծում եմ ինտրիգն ավելի շատ կլիներ… չնայած… երևի պակաս խաղ չի լինելու
Կարծում եմ` տարիքի հետ ու հիասթափությունների կուտակումներից իմ մոտ էլ կարող է նույնը լինել: Ամեն ինչ սկսվեց Հիերոյից, հետո Մորիենտես, գագաթնակետը` Ռաուլ: Չնայած` դժվար է պատկերացնել: Միայն մեր հավաքականի դեպքում է, որ ինչ էլ լինի, մերն է:

Հարցումը փակել եմ: Այսօր երեկոյան կթարմացնեմ, մինչև մի բարի մարդ այս հարցումը նկարի տեսքով ինձ ուղարկի:

Ambrosine
02.05.2013, 21:03
Բացվել է նոր հարցում: Այժմ կանխատեսելը ավելի հեշտ կլինի, քան` մրցաշրջանի սկզբից կանխատեսելը, թե ով չեմպիոնի տիտղոսին կարժանանա: Բավարիան, իմ կարծիքով, մի փոքր առավելություն ունի, բայց ո՞վ գիտե, ո՞վ գիտե...

Սա էլ նախորդ հարցման արդյունքները`

http://i.imgur.com/f08Y3Ap.png

Vaho
02.05.2013, 23:40
Չէ ոնց մտածում եմ սաղել սուտա հարազատներ ջան, իզուր պետք չի կանխատեսումներ անել, ափսոսում եմ են պերեժիվատներս 90 րոպե որ եղել եմ, ուզում եք հավատացեք ուզում եք ոչ, բայց հենց մրցաշրջանի հենց սկզբից արդեն որոշվածա թե ով պետկա լինի ՉԼ-ի չեմպիոն, կամ ՈՒԷՖԱ-ի չեմպիոն, մի խոսքով, էս սաղ բուկմեյքերների խաղերնա, ֆուտբոլը արդեն բիզնեսա դառել:

Rammstein
03.05.2013, 00:34

Ծիծաղալուն էն ա, որ մարդիկ էն ժամանակ են սկսում հիշել էդ բուքմեյքերական դավադրությունների մասին, երբ որ իրանց սիրելի թիմը կրվում ա: :D

Չեմ հասկանում, Ռեալի կամ Բարսայի ճակատին գրած ա, որ իրանք պիտի հավերժ ուժեղագույնը լինե՞ն:

Ambrosine
03.05.2013, 00:40
Պետք չի Ռեալին ու Բարսելոնային ամեն ինչ վերագրել: Իմ կարծիքով հենց միայն "գրանդ" ակումբ որակվելը պարտավորեցնող է: Ավելի շատ գումար կշահեն հաղթելով, եթե գումարն է խնդիրը, քան` պարտվելով: Ես չեմ կարծում նաև, որ նման լուրջ փուլերում անհաջողություն կրելուց հետո ֆուտբոլիստների արցունքները կեղծ են: Ռեալը արժանի ճակատամարտ տվեց, բայց այս պատերազմում ընդհանուր հաշվով են որոշում հաղթողին: Իսկ գերմանական թիմերը արժանի են այս տարի` եզրափակիչում խաղալու:

Vaho
03.05.2013, 10:22
Ծիծաղալուն էն ա, որ մարդիկ էն ժամանակ են սկսում հիշել էդ բուքմեյքերական դավադրությունների մասին, երբ որ իրանց սիրելի թիմը կրվում ա: :D

Չեմ հասկանում, Ռեալի կամ Բարսայի ճակատին գրած ա, որ իրանք պիտի հավերժ ուժեղագույնը լինե՞ն:

Ծիծաղիր մի հապաղիր

Ռեալի և Բարսայի ճակատին գրած չի, այլ իրոք իրանք ուժեղագույնն են, դրա համար ել էտ դավադրությունները լինում են, որ ամեն անգամ ամբողջ աշխարհի ուշադրաության կենտրոնում միյայն երկու իսպանական թիմ չլինեն, չնայաց հենց էտ երկու ակումբներն են աշխարհի լավագույնները, արդեն նախանձները հոգնել են ամեն անգամ Ռեալի կամ Բարսայի անունները լսելուց, բայց ստեղ ոչ մեկնել մեղավոր չի, որ Ռեալը կամ Բարսան լավագույնն են աշխարհում: Անկախ են բանից թե Բավարիան կդառնա չեմպիոն թե Բորուսյան, մեկա էտ երկու ակումբը կյանքում չեն դառնա Ռեալ կամ Բարսելոնա:

Ambrosine
24.05.2013, 21:42
«Բավարիան» ու «Բորուսիան» Լոնդոնում են (http://sport.news.am/arm/news/24078/bavarian-u-borusian-londonum-en-foto.html)

Մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակիցներ Մյունխենի «Բավարիան» եւ Դորտմունդի «Բորուսիան» ժամանել են Լոնդոն։ Երկու թիմերին էլ դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ եւ լրագրողներ։

«Բավարիայի» ֆուտբոլիստներին London's Landmark հյուրանոցի մուտքի մոտ հավանաբար դիմավորել են նաեւ «Բորուսիայի» երկրպագուներ։ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ուղղությամբ ֆանատներից մեկը նետել է «Բորուսիայի» շարֆ։

Ես փողկապավորների կողմից եմ :Ճ

http://sport.news.am/static/images/fans_bavaria_borussia/article-0-19FA1E62000005DC-96_634x483.jpg

http://sport.news.am/static/images/fans_bavaria_borussia/article-0-19FA1E82000005DC-804_634x398.jpg

http://sport.news.am/static/images/fans_bavaria_borussia/article-2330344-19FA55DB000005DC-268_634x411.jpg

Ambrosine
26.05.2013, 01:07
Ռոբեն :angry

Այս խաղի լավ արդյունքները`

1. Բորուսիան, իհարկե, արժանի էր ոսկուն, բայց արծաթն էլ իրականում վատ չէ: Բորուսիան աշխատասեր թիմ է և կհասնի լուրջ նվաճումների անկասկած:
2. Դիտարժան խաղ էր:
3. Ռոնալդուն դարձավ ՉԼ ռմբարկու:
4. Մարզադաշտում ծածանվում էր մեր Եռագույնը :)): Երևի դա ակնարկ էր, որ դե` հայկական ակումբներ, զզվեցինք օտարների համար նյարդեր փչացնելով, հերթը ձերն է` մասնակցելու ՉԼ եզրափակիչներին, որ մեր դրոշի ծածանվելն էլ լրիվ իրավաչափ լինի:

Rammstein
26.05.2013, 01:20
Ռոբեն :angry

Ռոբենը ինձ էլ մի քիչ ներվայնացրեց, բայց հետո մեղքերը քավեց: :aha

Սկզբից մինչեւ հիմա Բավարիա եմ քվեարկել: Ասում եմ` հարցումը մի անգամ էլ թարմացրու, գրի «Ո՞վ է Չեմպիոնների լիգայի չեմպիոնը», մի հատ էլ քվեարկեմ: :))

Ambrosine
26.05.2013, 01:28
Սկզբից մինչեւ հիմա Բավարիա եմ քվեարկել: Ասում եմ` հարցումը մի անգամ էլ թարմացրու, գրի «Ո՞վ է Չեմպիոնների լիգայի չեմպիոնը», մի հատ էլ քվեարկեմ: :))

Այս նկարը դիր քեզ ավատար, քվեարկելու տեղ կանցնի`

http://i41.tinypic.com/33lgw3k.jpg

Իրականում դաժան նկար ա: Մենակ Շահինի արցունքախառը դեմքը չէր համոզում, մյուսները ողբում էին: Ու էդ շատ ցավալի էր տեսնել, որովհետև Բորուսիան իրոք բոլոր ուժերը ներդրել էր` հաղթանակի համար: Բայց դե կրկին հաղթեց փորձը ու վերջին րոպեին խփած գոլը:

Ambrosine
26.05.2013, 01:38
Սա էլ ասածիս ապացույցը`

http://oi42.tinypic.com/2zflu9k.jpg

Ջուզեպե Բալզամո
26.05.2013, 13:29
Իրոք լավ խաղ էր, ֆինալին արժանի խաղ: Դարպասապահների խաղով հիացած եմ: Չնայած Բավարիա էի քվեարկել, բայց խաղի ընթացքում մի երկու անգամ Բորուսիայի համար գոռգոռացի :) լավ էին խաղում, Բավարացիքին նեղել էին: Բայց… փորձն իրենը արեց: Շնորհավոր բավարացիներին էլ, նրանց հավատացողներին էլ, խաղից հաճույք ստացածներին էլ :hands

Sagittarius
26.05.2013, 16:44
Այս նկարը դիր քեզ ավատար, քվեարկելու տեղ կանցնի`

http://i41.tinypic.com/33lgw3k.jpg

Իրականում դաժան նկար ա: Մենակ Շահինի արցունքախառը դեմքը չէր համոզում, մյուսները ողբում էին: Ու էդ շատ ցավալի էր տեսնել, որովհետև Բորուսիան իրոք բոլոր ուժերը ներդրել էր` հաղթանակի համար: Բայց դե կրկին հաղթեց փորձը ու վերջին րոպեին խփած գոլը:

էրեկ քաղաքում էտ վիճակն էր: Ժողովրդի կեսը տժժում էր, կեսը ողբում: Չգիտեի՝ ում շնորհավորեմ, ում ցավակցեմ :))

Raul Gonsalez
26.05.2013, 21:58
Վերջին տարիների լավագույն եզրափակիչն էր.

Vaho
30.05.2013, 14:45
Շնորհավորում եմ Բավարիայի երկրպագուներին, 5-րդ գավաթի համար