PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար

Freeman
29.08.2012, 13:03
Դուք դեռ զարմանու՞մ եք, որ մեր կառավարությունն առանց շահի թողնում է սիրիահայերին գալ Հայաստան, ճիշտն ասած ես էլ էի զարմացած, մինչև երեկ ֆեյսբուքում ինձ էս խումբ (http://www.facebook.com/groups/223597654432835/) հրավիրեցին:

Էս էլ հեղինակի գրած բաց նամակը՝

Դա մեր ազգն ա:

Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է:Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները: Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ: (Օդանավակայանի հայ գերիների) մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը`9 ամսեկան:Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ և օդափոխիչից մրսած (իհարկե բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք և երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել): Ասեմ նաև, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում, Հագոբ և Հարութ Հենդյանները: Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն և գումար է ուղարկել իր ազգին: Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրսէ Ժան Հանդեյանը Սիրիայում հայակական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է 5000$ (իմ խոսքերը չեն կարող հերքվել, քանի որ դեսպանատներում գրված են):մեր ուզածը ընդամենը վիզա հատկացնելն էր, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել, փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք:Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս...

Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել:

Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ:

Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել: Ուղղակի սրտացավով ասում եմ, ՈՉ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ԻՆՉՔԱՆ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ օգնություն են արել (հայակական դեսպանատան միջոցով) ու ՄԻՇՏ: Թուրքիային են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում:

Թուրքը, որ թուրք ա, իրոք ավելի մարդկային է եղել իրանց հետ, իմանալով, որ հայ են, քան մեր հայաստանցիք:

Այս բառերը գրելիս ինձ աերոպորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած ա դեպի Իստանբուլ վաղը, ու առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար: 1400 եվրո: Իրանց ներսի աշխատողներն ասել են հա ձեր ախպերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք...

Mesrop Hindoian

Varzor
29.08.2012, 14:03
Շատ զարհուրելի իրավիճակ է նկարագրված:
Անկեղծ ասած դժվարանում եմ հստակ կարծիք հայտնել և մեկնաբանություն տալ:
Բայց ոնց հասկանում եմ Սիրիահայերի հանդեպ նման վերաբերմունքը պետական մակարդակով կարող է ունենալ երկու պատճառ.
1. Պետական որոշակի շահեր կան, որոնց մասին մեզ չեն հայտնում: Հնարավոր է պետական անվտանգության կամ միջպեռտական համաձայնությունների հարց է:
Չի բացառվում, որ ՀՀ-ին նման մոտեցումը պարտադրված է արտաքին ուժերի կողմից
2. Մասնավոր դեպք է, որի իրական պատճառները նույնպես մեզ հայտնի չեն:

Այլ իրատեսական տարբերակ այս պարագայում ուղղակի չեմ էլ տեսնում:

Ներսես_AM
29.08.2012, 14:12
Զզվելի իրավիճակ ա, մանավանդ որ հետն էլ լիքը երեխեք կան։ Ես Ֆեյսբուքում չկամ, բայց մեկդ էդ գրողին գրեք, որ մի քանի թուրքի պատճառով ամբողջ ազգից նեղանալը ու իր արածների համար փոշմանելը երևի թե պահի տակ զգացմունքային պոռթկում ա‎։

Հ․Գ․ էս էլ ոստիկանության պաշտոնական պատասխանը‎։ ՈՒրիշ ժամանակ ինչ ասես կանեն, հիմա նստել տառակերությամբ են զբաղված։

ՀՀ ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու որևէ փաստաթուղթ. ոստիկանություն

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_107989.html

Tig
29.08.2012, 14:15
Վերջապես մեկը բացեց սիրիահայերի մասին թեմա: Ինձ թվում էր ակումբում, ոչ մեկին չի հետաքրքրում այս հարցը: Չնայած վերնագիրը դուրս այդքան էլ չի գալիս, բայց դե էլի ոչինչ:

Հետաքրքիր է, այս քույրերի ամուսինները հա՞յ են...:think

Կարծում եմ պատճառը կարող է այս դեպքի նման պատճառ լինել՝

«Զվարթնոցում» սիրիահայ ընտանիքի շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել (http://tert.am/am/news/2012/08/29/family-stuck-airport/)
10:58 • 29.08.12

«Զվարթնոց» օդանավակայանի «ստերիլ գոտում»՝ թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում, արդեն մեկ օր հանգրվանած սիրիահայ ութ հոգանոց ընտանիքը հայտնվել է պատային իրավիճակում, այս մասին Tert.am-ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նշենք, որ ինչպես տեղեկացրել է այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը, սահմանապահները Թուրքիայից ժամանած ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ երեխաներն ունեն արաբական ազգանուններ՝ նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են:

Ֆիրդուս Զաքարյանը նշեց, թե ենթադրվում է, որ երեխաների ծննդյան վկայականում ազգություն տողի տակ նշված է «արաբ», հետևաբար, ընտանիքը վիզա պետք է ստանար ոչ թե Հայաստանի սահմանի վրա, այլ այն երկրի տարածքում, որտեղից ժամանել է:

Կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, որ պետք է ունենային, և որոնք օրինական հիմք կհանդիսանային Հայաստանում վիզա ձևակերպելու համար, իրենք չեն վերցրել իրենց հետ»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը՝ հիշեցնելով, որ ըստ օրենքի, պետք է անպայման առկա լինի հայկական ծագումը հավաստող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական:

Նշենք, որ ողջ արաբական աշխարհում երեխաների ազգությունը որոշվում է իրենց հոր ազգության հիման վրա, տվյալ դեպքում երեխաները արաբներ են: Իսկ Հայաստանի սահմանի վրա վիզա ստանալու կարգը վերաբերում է միայն հայկական ինքնությունն ապացուցող հայազգիներին:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն ի պատասխան մեր դիտարկման, թե սովորաբար Թուրքիայից Հայաստան են ժամանում ցամաքային ճանապարհով, այլ ոչ օդանավով, նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է այս ընտանիքը Հայաստան եկել ինքնաթիռով:

Տեղեկացնենք, որ սույն ընտանիքի փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվում են Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

Թերթ.am

հ.գ. եթե ամուսինները արաբ են կամ մեկ այլ ազգ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում...

One_Way_Ticket
29.08.2012, 14:25
Իսկ իմ կարծիքը այդքան միանշանակ չէ: Մարդկային առումով, իհարկե, տհաճ երևույթ է, բայց օրենքով որ նայում ես, մերոնք ամեն ինչ ճիշտ են արել: Տառակերություն այդտեղ չեմ տեսնում:

Nimra
29.08.2012, 17:39

դե լավ էր էլի, մի ամբողջ ըն տանիքի օգնություն հատկացնելուց են պրծնում:
Տո այ ....... թե արաբական երկրում ազգությունը որոշվումա ըստ հոր ազգային պատկանելության , բա քո ազգի մեջ, քո երկրում ոնցա որոշվում, դե եթե երեխաներն են արաբ համարվում, բա կանայք, կանանց ինչ պիտի անես...
զզվում եմ էլի, հայը հայսատանիցա փախնում, թե ասա ինչի եք հայաստան եկել:
Եթե էդ մարդիկ հասած լինեին Բելգիա, Ֆրանսիա և այլուր, ով իրենց օդանվակայանում թողնելու, միանգամից կտեղավորեին ինչ որ ճամբարում` հագուստով, սննդով:
Գալիս են եստեղ հեքիաթ են պատմում, թե մեր ժողովրդին հետ ուղարկեք, մեր մոտ անգամ բժշկական ծախսերն են անվճար, թե իբր Հայաստանում արդեն փախստականներ են ընդունում` Եվրոպայիս ֆինանսավորում ստանալով ու ես մարդիկ որպես փախստական արհամարվել են:
Թու::[

One_Way_Ticket
29.08.2012, 17:49
Եթե էդ մարդիկ հասած լինեին Բելգիա, Ֆրանսիա և այլուր, ով իրենց օդանվակայանում թողնելու, միանգամից կտեղավորեին ինչ որ ճամբարում` հագուստով, սննդով:
"Եթե"-ն շատ տեղին էր: Քանի որ Ֆրանսիա և Բելգիա նրանք առանց վիզայի պարզապես չէին հասնի` ավիաընկերությունը նրանց չէր թողնի նստել օդանավ:

Nimra
29.08.2012, 17:54
"Եթե"-ն շատ տեղին էր: Քանի որ Ֆրանսիա և Բելգիա նրանք առանց վիզայի պարզապես չէին հասնի` ավիաընկերությունը նրանց չէր թողնի նստել օդանավ:

բա հենց էդա, էդ մարդիկ ինչ անեն , որ իրենց երկրում տենց ուտում են իրար:
արամեացի ծանոթ ունեմ եստեղ` Բելգիայում, ընտանիքը Սիրիայումա, ու ասումա, որ երկրից դուրս գալ թույլ չեն տալիս, մարդիկ չգիտեն ուր փախնեն, իսկ էստեղ լուրերով տեսնում եմ, թե ինչ զոհեր են լինում, ինչքան երեխաների դիակներ են փողոցներում ընկած:

Moonwalker
29.08.2012, 18:06
ԻՀԿ, Թուրքիայից ինքնաթիռով ժամանած արաբը դժվար էլ տենց մեծ վստահություն ներշնչեր ԱԱԾ-ին:

One_Way_Ticket
29.08.2012, 18:13
բա հենց էդա, էդ մարդիկ ինչ անեն , որ իրենց երկրում տենց ուտում են իրար:
արամեացի ծանոթ ունեմ եստեղ` Բելգիայում, ընտանիքը Սիրիայումա, ու ասումա, որ երկրից դուրս գալ թույլ չեն տալիս, մարդիկ չգիտեն ուր փախնեն, իսկ էստեղ լուրերով տեսնում եմ, թե ինչ զոհեր են լինում, ինչքան երեխաների դիակներ են փողոցներում ընկած:
Արի թեման չտեղափոխենք համամարդկային արժեքների հարթություն:
Հարցը հետևյալն է. մարդիկ թքած ունենալով ՀՀ օրենքների վրա ելել եկել են այն համոզմամբ, որ պիտի Զվարթնոցում իրենց վիզա տրամադրեն, չնայած վիզաների տրամադրման կարգը հստակ սահմանում է, որ տվյալ դեպքում դա հնարավոր չէր: Թող մտնեին Սիրիայում ՀՀ դեսպանատուն, մի հատ տեղեկանք վերցնեին, որ հայ են, որքան հասկանում եմ Ներսեսի գրառումից, դա բավարար ապացույց կլիներ:

One_Way_Ticket
29.08.2012, 18:18
Նոր սա տեսա.

հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են
Այդ դեպքում պարզ չէ, թե ինչու այդ գրությունը չի հանդիսացել որպես ապացույց:

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Nimra
29.08.2012, 18:20
Արի թեման չտեղափոխենք համամարդկային արժեքների հարթություն:
Հարցը հետևյալն է. մարդիկ թքած ունենալով ՀՀ օրենքների վրա ելել եկել են այն համոզմամբ, որ պիտի Զվարթնոցում իրենց վիզա տրամադրեն, չնայած վիզաների տրամադրման կարգը հստակ սահմանում է, որ տվյալ դեպքում դա հնարավոր չէր: Թող մտնեին Սիրիայում ՀՀ դեսպանատուն, մի հատ տեղեկանք վերցնեին, որ հայ են, որքան հասկանում եմ Ներսեսի գրառումից, դա բավարար ապացույց կլիներ:

նենց չի, որ եվրոպա եկողները պաշտում են ես օրենքները ու իրենց ճշմարիտ պատմություններով ներկայանում են պետությանը:)
բայց մի բանն ինձ համար պարզ չի, եթե աղջիկները ազգությամբ հայ են, ուրեմն նրանց պետք է ընդունեին, անչափահաս երեխաներին իրավունք չունեին մորից բաժանել, ամուսնուն էլ պետք է օգնեին ` որպես օրինական ամուսին: Իմ տրամաբանությունն եսքաննա: Որովհետև արաբի հետ ամուսնանալով հո արաբ չդարձավ: կամ ինչ ա նշանակում` ձեր եղբայրները հայ են, բայց դուք պետք է լքեք երկիրը` դուք հայ չեք:o

One_Way_Ticket
29.08.2012, 18:32
նենց չի, որ եվրոպա եկողները պաշտում են ես օրենքները ու իրենց ճշմարիտ պատմություններով ներկայանում են պետությանը:)
Ե՞վ: Որպես ի՞նչ պիտի հասարակ ֆրանսիացին կամ բելգիացին ուզենա, որ իր մուծած հարկերով կերակրվեն անհայտ ծագումով սիրիացի փախստականները: Օրենքը, որը սահմանափակում է այլազգիների մուտքը Եվրոպա, այդ բնական չուզելու հետևանք է (Սիրիայի քաղաքացիներին, կարծեմ, օդանավակայանով տրանզիտի դեպքում էլ է վիզա պետք, ասենք, չեն կարող չեռեզ Ամստերդամ կամ Փարիզ առանց վիզայի ԱՄՆ կամ Կանադա թռնել, ոնց որ հայերն են անում):

Tig
30.08.2012, 13:50
Սիրիահայ ներկայացած ասորի ընտանիքը երեկ գիշեր արտաքսվել է Հայաստանից (http://www.tert.am/am/news/2012/08/30/assyrians-deported/)
13:19 • 30.08.12

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում մեկ օրվանից ավելի հանգրվանած «սիրիահայ» ինը հոգանոց ընտանիքը երեկ գիշեր Հայաստանից արտաքսվել է Երևան-Ստամբուլ թռիչքով, այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

ԱԱԾ մամուլի քարտուղարն իր հերթին «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել է, թե պարզվել է, որ նշված անձինք իրականում ազգությամբ ասորի են և «փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության՝ նպատակ հետապնդելով ՀՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվելով երրորդ երկիր:

Հիշեցնենք, որ երեկ էլ այս ընտանիքի վերաբերյալ պարզաբանում էր տվել ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների, Սիրիայից ՀՀ սահմանային անցման կետերում առանց հրավերի մուտքի վիզա կարող են ստանալ միայն ազգությամբ հայերը:

Թերթ.am

My World My Space
30.08.2012, 14:26
Ասում եմ էն սրտաճմլիկ, անեծքաճճխտիկ նամակը գրողին բա չարժի՞ մի հատ քիֆուր անել…

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
30.08.2012, 14:57
Ասում եմ էն սրտաճմլիկ, անեծքաճճխտիկ նամակը գրողին բա չարժի՞ մի հատ քիֆուր անել…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Եթե էն բարեգործությունները ու նվիրատվությունները հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնի կարծում եմ չարժի:
Բացի այդ "Հայաստանը տարանցիկ միգրացիայի կազմակերպման համար օգտագործելու նպատակով" նախադասությունը լավ ծիծաղացրեց, էն էլ Հայաստանը հա?
Հա իդեպ, ընչի ասորուն կտանեն ՀՀ բանակ ծառայելու, բայց ՀՀ մուտքի վիզա չեն տա?
ԱԱԾ-ի հաղորդագրությունը..... բայց հնչումա չէ? հլա ասա ԱԱԾ, վերջնա ոնց են աշխատում է տղեքը, էրէխեքը ձեռքներին միգրացիա անող ընտանիք են արտքասել Հայաստանից, վաու ինչպիսի հերոսություն, ցնծա Հայաստան պետություն, քանզի որդիքդ արյուն են տալիս քեզ համար :D

My World My Space
30.08.2012, 15:18
Ապեր, էս պատմությունը հենց սկզբից սաղ մուտիտ ա… Սկզբից սիրիահայ էին սաղ, հետո պարզվեց, որ քրիստոնյա արաբների հայ կանայք են էրեխեքի հետ, խղճահարություն առաջացնելու համար, բայց իրականում ասորի են… Իսկ օրենքը գործում ա ՄԻԱՅՆ ազգությամբ հայերի համար։ Հակառակ դեպքում ամեն քրիստոնյա արաբի երեխա եթե համարվի հայ, ուրեմն շատ թուրքերի էլ պիտի տրվի էդ արտոնությունը, որոնց ասենք տատը հայ ա էղել…
Էս դեպքում ԱԱԾ -ն գործել ա օրենքով, ու պետք չի էդ գործողություններում հերոսություն կամ փոքրոգություն փնտրել…

Իսկ էն դիտարկմանդ, որ ասորիներին բանակ ենք տանում, ասեմ, որ բանակ գնում են ՀՀ քաղաքացիները՝ հայ, ասորի, եզդի, քուրդ, ռուս և այլն։ Ու դա ազգությամբ չի որոշվում, այլ քաղաքացիությամբ։ Նույն հայերն էսօր Սիրիայի բանակում ծառայում ու զոհվում են էսօր։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ֆոտոն
30.08.2012, 16:30
Հետաքրքիր ա, էդ ինչպե՞ս են պարզել:

Nimra
30.08.2012, 16:36
Ե՞վ: Որպես ի՞նչ պիտի հասարակ ֆրանսիացին կամ բելգիացին ուզենա, որ իր մուծած հարկերով կերակրվեն անհայտ ծագումով սիրիացի փախստականները: Օրենքը, որը սահմանափակում է այլազգիների մուտքը Եվրոպա, այդ բնական չուզելու հետևանք է (Սիրիայի քաղաքացիներին, կարծեմ, օդանավակայանով տրանզիտի դեպքում էլ է վիզա պետք, ասենք, չեն կարող չեռեզ Ամստերդամ կամ Փարիզ առանց վիզայի ԱՄՆ կամ Կանադա թռնել, ոնց որ հայերն են անում):
Եվրոպան չքննարկենք, բայց մի հավելում անեմ` նրանց , այսպես ասած հարկերով, այսպես ասած, կերակրվում են բոլոր փասստականները` հայ, թուրք, ռուս, արաբ և այլն ու Եվրոպական այն երկրները, որոնք համարվում են մարդասիրական երկրներ, ուղղակի իրավունք չունեն չընդունել իրենց երկիր մտած փասսատականին, իսկ դա արդեն հարց է, թե ինչքան ժամանակով կընդունեն, բայց ընդունում են:
Իսկ այստեղ ներկայացող փախստականների 90տոկոսը երկիր է մտնում օդային ճանապարհով` որպես տուրիստ, դե մնացած իրենց գործողություններն էլ հեքիաթի առանձին թեմա են: Դա մի կողմ:
Իսկ ես ուղղակի չեմ հասկաանում հետևյալը` Հայաստանը իբր ինտեգրվել է մարդասիրական երկրների շարքին, այդ պատճառով էլ , Եվրոպայում շատ արագ են կասեցվում հայերի գործերը և հետ են ուղարկվում` նորեկները, բայց Հայաստան է մտնում փախստական ընտանիք, ու նա հետ է ուղարկում նրանց` ինչո՟ւ:
Ուղղակի հայկական կառավարության հանդեպ վստահությունն այնքան ցածր է, որ նրանց ներկայացրած պատճառները համոզիչ չեն դառնում:
Իսկ մյուս կողմից էլ, ինչ կարծիք ուզում ենք հայտնենք եստեղ, մեկ է, նրանք դեպորտ են արվել ու առավել ևս, մեր գրառումները կարդում ենք միայն մենք:

Varzor
30.08.2012, 16:37
Հետաքրքիր ա, էդ ինչպե՞ս են պարզել:
ԱԱԾ-ն է ասել, իսկ մենք հիմքեր չունենք չհավատալու մեր հարազատ ու ճշմարտախոս КГБ ԱԱԾ-ին :))

One_Way_Ticket
30.08.2012, 16:37
Իսկ օրենքը գործում ա ՄԻԱՅՆ ազգությամբ հայերի համար։ Հակառակ դեպքում ամեն քրիստոնյա արաբի երեխա եթե համարվի հայ, ուրեմն շատ թուրքերի էլ պիտի տրվի էդ արտոնությունը, որոնց ասենք տատը հայ ա էղել…
Թուրքիան կարծես թե այդ "սև ցուցակում" չկա, այսինքն Թուրքիայի քաղաքացիները անկախ ազգությունից կարող են առանց հրավերքի վիզա ստանալ "Զվարթնոց" օդանավակայանում (որքանով որ ես հասկանում եմ, գուցե և սխալվում եմ):

One_Way_Ticket
30.08.2012, 16:44
Եվրոպան չքննարկենք, բայց մի հավելում անեմ` նրանց , այսպես ասած հարկերով, այսպես ասած, կերակրվում են բոլոր փասստականները` հայ, թուրք, ռուս, արաբ և այլն ու Եվրոպական այն երկրները, որոնք համարվում են մարդասիրական երկրներ, ուղղակի իրավունք չունեն չընդունել իրենց երկիր մտած փասսատականին, իսկ դա արդեն հարց է, թե ինչքան ժամանակով կընդունեն, բայց ընդունում են:
Իսկ այստեղ ներկայացող փախստականների 90տոկոսը երկիր է մտնում օդային ճանապարհով` որպես տուրիստ, դե մնացած իրենց գործողություններն էլ հեքիաթի առանձին թեմա են:
1. Եթե կարծում ես, որ ես ուրախ եմ, որ հայ փախստականները կերակրվում են եվրոպացիների մուծած հարկերով, չարաչար սխալվում ես:
2. Որպես տուրիստ Եվրոպա մուտք գործելու համար նախ և առաջ տուրիստական վիզա է պետք ստանալ, որը պոտենցիալ փախստականներից շատերին դեսպանատունը հրաժարվում է տրամադրել:
3. Մարդասիրությունը չափ ու սահման ունի, Եվրոպան ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն ամբողջ Աֆրիկային կերակրելու, իսկ "մարդու իրավունքներից" շատերը կրում են ցուցադրական բնույթ և հանդիսանում են լավ պատրվակ այլ երկրների ներքին գործերին խառնվելու համար:

Tig
30.08.2012, 16:54
Ասում եմ էն սրտաճմլիկ, անեծքաճճխտիկ նամակը գրողին բա չարժի՞ մի հատ քիֆուր անել…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ամենավատը գիտե՞ս որն է: Երբ հատուկենտ դեպքերը փորձում են ներկայացնել որպես օրինաչափություն: Տասնյակ ընտանիքներ են գալիս Հայաստան ու հանկարծ մեկի ունեցած խնդիրը դառնում է համազգային հարց, որը հետո պարզվում է օրենքի շրջանակներում էր առաջացել: Ճիշտ է իշխանությունները պարտավոր են անել ավելին քան անում են, բայց դե եկեք ունքը ուղղելու փոխարեն աչքը չհանենք:

Nimra
30.08.2012, 17:05
1. Եթե կարծում ես, որ ես ուրախ եմ, որ հայ փախստականները կերակրվում են եվրոպացիների մուծած հարկերով, չարաչար սխալվում ես:
2. Որպես տուրիստ Եվրոպա մուտք գործելու համար նախ և առաջ տուրիստական վիզա է պետք ստանալ, որը պոտենցիալ փախստականներից շատերին դեսպանատունը հրաժարվում է տրամադրել:
3. Մարդասիրությունը չափ ու սահման ունի, Եվրոպան ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն ամբողջ Աֆրիկային կերակրելու, իսկ "մարդու իրավունքներից" շատերը կրում են ցուցադրական բնույթ և հանդիսանում են լավ պատրվակ այլ երկրների ներքին գործերին խառնվելու համար:

Հայաստանն իր քաղաքացուն այնքան օգնություն չի հատկացնում, ինչքան օգնություն որ կարողանում է ստանալ այստեղ` առանց գրանցման` սկսած առողջապահական հարցերից:
ես հարցով եթե գրենք, թեման լրիվ կշեղվի` նկատողությունն էլ անպակաս: Ես հարցը պակենք:

One_Way_Ticket
30.08.2012, 17:21

Ու՞մ հաշվին է այդ առողջապահական օգնությունը ցուցաբերվում այդտեղ: Եվ որպես ի՞նչ պիտի ցուցաբերվի: Այդքան մարդասեր ես, համակարգիչդ վաճառի, Սիրիայի տոմս առ, գնա մարդկանց օգնություն ցուցաբերիր: Մոնիտորի հետևից շատ հեշտ է մարդասիրությունից խոսել:
Որպեսզի թեմայից շատ չշեղվենք, ասեմ, որ ես ոչ մի ցանկություն չունեմ իմ մուծած հարկերով Հայաստանում ինչ-որ փախստականների կերակրել: Կարող եք ասել` հիմա էլ օլիգարխների գրպաններն են գնում հարկերը: Ցավոք սրտի, այո, մի մասը, գուցե և մեծ մասը գնում է: Բայց որ սկսեն բյուջեից փախստականներին գումար հատկացնել, հաստատ ասֆալտապատման կամ գյուղի ուսուցչի աշխատավարձի հաշվին են անելու, ոչ թե իրենց թալանածի: Ավելի լավ է ոչ մարդասիրական երկրի համբավ ունենանք, քան դրանց ձեռքը կրակն ընկնենք:

My World My Space
30.08.2012, 19:30
Թուրքիան կարծես թե այդ "սև ցուցակում" չկա, այսինքն Թուրքիայի քաղաքացիները անկախ ազգությունից կարող են առանց հրավերքի վիզա ստանալ "Զվարթնոց" օդանավակայանում (որքանով որ ես հասկանում եմ, գուցե և սխալվում եմ):

ապեր, մի մոռացի, որ մենք թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք ու դրա համար էլ իրանց քաղաքացիները վիզա ստանում են սահմանի վրա, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները Թուրքիա մեկնելիս։

Sent from my HTC One X using Tapatalk 2

One_Way_Ticket
30.08.2012, 19:40

Դե տեսականորեն կարող էինք պահանջել, որ նրանք վիզան ստանային որևէ այլ երկրում ՀՀ դեսպանատնից: Այսօր նայեցի մեր ԱԳՆ կայքը, լավ էլ մեծ ցուցակ էր երկրների (ավելի քան 60 անվանում), որոնց քաղաքացիները սահմանի վրա վիզա ստանալ չեն կարող: Չեմ կարծում, որ այդ բոլոր երկրներում (ասենք, Բուրկինա-Ֆասոյում կամ Հարավային Սուդանում) Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն ունի:
P.S. Եթե որևէ մեկին հետաքրքրում է, ցուցակը այստեղ է. http://mfa.am/u_files/file/consulate/Visa/Invitation%20Only%20-%20Arm.pdf

My World My Space
30.08.2012, 21:04

մի մոռացի, որ կա նաև դիվանագիտական համարժեք ժեստերի ինստիտուտը՝ որպես չգրված օրենք։ Թուրքիան այդպես է դարձրել, մենք պատասխան ժեստ ենք արել, հաշվի առնելով նաև թուրքահայ համայնքի գործոնը

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
30.08.2012, 21:37
Ապեր, էս պատմությունը հենց սկզբից սաղ մուտիտ ա… Սկզբից սիրիահայ էին սաղ, հետո պարզվեց, որ քրիստոնյա արաբների հայ կանայք են էրեխեքի հետ, խղճահարություն առաջացնելու համար, բայց իրականում ասորի են… Իսկ օրենքը գործում ա ՄԻԱՅՆ ազգությամբ հայերի համար։ Հակառակ դեպքում ամեն քրիստոնյա արաբի երեխա եթե համարվի հայ, ուրեմն շատ թուրքերի էլ պիտի տրվի էդ արտոնությունը, որոնց ասենք տատը հայ ա էղել…
Էս դեպքում ԱԱԾ -ն գործել ա օրենքով, ու պետք չի էդ գործողություններում հերոսություն կամ փոքրոգություն փնտրել…

Իսկ էն դիտարկմանդ, որ ասորիներին բանակ ենք տանում, ասեմ, որ բանակ գնում են ՀՀ քաղաքացիները՝ հայ, ասորի, եզդի, քուրդ, ռուս և այլն։ Ու դա ազգությամբ չի որոշվում, այլ քաղաքացիությամբ։ Նույն հայերն էսօր Սիրիայի բանակում ծառայում ու զոհվում են էսօր։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Իմ համեստ կարծիքով հայ թղթով չեն լինում, իսկ մնացածը ճիշտ ես ֆուֆլոյա, ես ու դու էլ ընդեղ էինք, իսկ մեր պետության ԱԱԾ-ն ու սահմանապահները էնքան փայլուն են աշխատում, որ ինչ ասում են պտի հավատանք ու ընդունենք:
Ճիշտ ես, դաժե դրանք թուրք են եղե, պռոստո մեզ ասել են ասորի են, որ շատ մանթո չնգնենք:

My World My Space
30.08.2012, 21:54

Ապեր ինձ մի բան շատ լուրջ հետաքրքրում ա։ Դու տենց լուրջ համոզված ես, որ ասենք իրականում էղած որևէ լուրջ պատճառի մասին ԱԱԾ -ն պտի ամենայն մանրամասնությամբ հրապարակայնորեն հայտներ, որ քո մեջ կասկածներ չլինեի՞ն …
էդ ո՞նց ա մոտ 3 հազար սիրիահայ էկել ա, ոչ մեկին դեպորտ չեն արել, նենց անխղճությունները բռնեց էս խեղճ բարեգործ ընտանիքին նիստավո-նիսչիվո դեպոռտ արին։

Առանց կրակի ծուխ չի լինում, ու պատահական չէր նաև էս մեծ աղմուկը, որ հանվեց…

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
30.08.2012, 22:00

Հիմի ասեմ ես ինչում եմ համոզված, ես համոզված եմ, որ մերոնք պռոստո դավադիտ եղան էդ սիրյահայերի պահանջներից ու Հայաստան հոսքից, դրին էս հարֆներին մցրին դանակի տակ, որ էն մնացած եկողներն ասեն, որ սրանց ընտանիքով էս օրը քցին բա մեզ ինչ կանեն ու տենց...
Մնացածի մասին էլ խոսալու կարիք չկա ;)

My World My Space
30.08.2012, 22:03

ապեր քո ասածը մի օրինակով անիրագործելի ա պրակտիկորեն։ Էդ նպատակով մի ողջ սամալյոտը պտի դեպոռտ անեն… Լուրջ դովըդ չի… Շատ, շատ պարզունակ ա… ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
30.08.2012, 22:05

Ոչինչ ապ, թող ավելի պարզունակ լինի քան կարծում ես, բայց էդ մտածողը հաստատ ավելի բարդունակ բան չի էլ կարացե մտածի;)

My World My Space
30.08.2012, 22:14
Ոչինչ ապ, թող ավելի պարզունակ լինի քան կարծում ես, բայց էդ մտածողը հաստատ ավելի բարդունակ բան չի էլ կարացե մտածի;)

Մեր ազգի ցավը հենց էդ ա, որ սաղ մտածում են, թե իրանք ավելի խելոք ու հեռատես են, իսկ էն մյուսները՝ արյա, դրանք ով են որ… ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Mephistopheles
30.08.2012, 22:18
ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ... Դեպորտ արված սիրիահայ ընտանիքի անդամ

eMedia.am, 29.08.2012 | Դա մեր ազգն ա:
Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է:

Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում
նրանց բոլոր ծախսերն ու կարիքները:

Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ: (Օդանավակայանի հայ գերիների) մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը`9 ամսեկան:Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ և օդափոխիչից մրսած (իհարկե բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք և երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել): Ասեմ նաև, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում, Հագոբ և Հարութ Հենդյանները: Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն և գումար է ուղարկել իր ազգին: Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրսէ Ժան Հանդեյանը Սիրիայում հայակական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է 5000$ (իմ խոսքերը չեն կարող հերքվել, քանի որ դեսպանատներում գրված են):մեր ուզածը ընդամենը վիզա հատկացնելն էր, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել, փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք:Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս...

Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել:

Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ:
Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել: Ուղղակի սրտացավով ասում եմ, ՈՉ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ԻՆՉՔԱՆ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ օգնություն են արել (հայակական դեսպանատան միջոցով) ու ՄԻՇՏ: Թուրքիայից են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում:

Թուրքը, որ թուրք ա, իրոք ավելի մարդկային է եղել իրանց հետ, իմանալով, որ հայ են, քան մեր հայաստանցիք:
Այս բառերը գրելիս ինձ աերոպորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած ա դեպի Իստանբուլ վաղը, ու առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար: 1400 եվրո: Իրանց ներսի աշխատողներն ասել են հա ձեր ախպերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք...

ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ....

Մեսրոպ Հինդոյան

Peace
30.08.2012, 22:23
Բացի այդ "Հայաստանը տարանցիկ միգրացիայի կազմակերպման համար օգտագործելու նպատակով" նախադասությունը լավ ծիծաղացրեց, էն էլ Հայաստանը հա?
Ինչո՞ւ ծիծաղեցրեց, ինձ հեչ ծիծաղելի չի թվում:

keyboard
30.08.2012, 22:24
Մեր ազգի ցավը հենց էդ ա, որ սաղ մտածում են, թե իրանք ավելի խելոք ու հեռատես են, իսկ էն մյուսները՝ արյա, դրանք ով են որ… ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Նենց բաներ ես գրում հուզվում եմ, մեր ազգի ցավըն ու սաղ չգիտեմ ով են, ես ասում են էն ինչ մտածում եմ, բայց որ ճիշտն ասեմ, դրանք ով են որ ;)

Moonwalker
30.08.2012, 22:24
ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ... Դեպորտ արված սիրիահայ ընտանիքի անդամ

Էս թեմայի առաջին գրառումն ա, 3 էջ էս ենք քննարկում::pardon

keyboard
30.08.2012, 22:25
Ինչո՞ւ ծիծաղեցրեց, ինձ հեչ ծիծաղելի չի թվում:

Անեկդոտ հիշեցի էդ թեմայով ծիծացեցրեց

Հ.Գ. Ոչինչ դու մի ծիծաղա ;)

Mephistopheles
30.08.2012, 22:27
Էս թեմայի առաջին գրառումն ա, 3 էջ էս ենք քննարկում::pardon
Կներես Մուն ջան… հանի… էնքան ջղայնացած եմ որ էլ չասած…

Peace
30.08.2012, 22:38
Անեկդոտ հիշեցի էդ թեմայով ծիծացեցրեց

Հ.Գ. Ոչինչ դու մի ծիծաղա ;)
Դե… Բնականաբար:

Չխկչխկում է դա:

Տրիբուն
30.08.2012, 22:44
Անասուններ են հետ ուղարկողները ու ողջ կառավարությունը: Բոլոր սիրիահայրեը գիտեն, որ սիրիայի ասորիները մեծ մասամբ հայացած են: Մեծ մասամբ կնքվում են հայկական եկեղեցիրներում ու, որպես կանոն, քանի որ ասորիները սեփական պետությունը չունեն, ստիպված շատերը հենց Հայաստանն են համարում իրենց հայրենիքը:

Իմ տատը Ուրֆայի ասորի ա ու Ցեղասպանության ժամանակ ընտանիքով Ուրֆայից գաղթել են Հալեպ: Մեծացել են Հալեպի հայկական միջավայրում, հետո էլ ամուսնացել ա պոլսեցի հայի հետ ու միասին եկել են Հայաստան: Ու հիմա սիրտս հայերին հավասար Սիրայի ասորիների համար ա ցավում: Ու ի տարբերություն հայերի, որոնք գոնե Հայաստան կարան գան, ասորիները գնալու տեղ չունեն: Ուրիշ ժամանակ կասեն եղբայր ժողովուրդ ա, ասորի եկեղեցին հայկականի քույր եկեղեցին ա..... բա ուր մնաց մարդասիրությունը, հավատքը, ազգասիրությունը, քույրությունը:

Մեր կառավարությանը որ թողնես մենակ արտագաղթը կխթանի, իսկ ութ հոգանոց ասորի ընտանիք չի կարողացել ընդունել: Ոչխար են, բառիս բուն իմաստով:

Peace
30.08.2012, 22:57
«փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության՝ նպատակ հետապնդելով ՀՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվելով երրորդ երկիր:

Լավ են արել, որ հետ են ուղարկել: Կեղծիքով մուտք լինել ցանկացողները դրանից ավելիին արժանի չէին: Թող անկեղծություն ունենային հենց սկզբից ասեյին՝ ասորի ենք ու ինչի կարիք, որ ունեն: Այդ դեպքում գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ:

Աթեիստ
30.08.2012, 23:36
Լավ են արել, որ հետ են ուղարկել: Կեղծիքով մուտք լինել ցանկացողները դրանից ավելիին արժանի չէին: Թող անկեղծություն ունենային հենց սկզբից ասեյին՝ ասորի ենք ու ինչի կարիք, որ ունեն: Այդ դեպքում գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ:

Էդ մենք ուրիշ կերպ կնայեինք, բայց իրանց վիճակը նույնն էր լինելու՝ դեպորտ արված։ ։)

Mephistopheles
30.08.2012, 23:48
Անասուններ են հետ ուղարկողները ու ողջ կառավարությունը: Բոլոր սիրիահայրեը գիտեն, որ սիրիայի ասորիները մեծ մասամբ հայացած են: Մեծ մասամբ կնքվում են հայկական եկեղեցիրներում ու, որպես կանոն, քանի որ ասորիները սեփական պետությունը չունեն, ստիպված շատերը հենց Հայաստանն են համարում իրենց հայրենիքը:

Իմ տատը Ուրֆայի ասորի ա ու Ցեղասպանության ժամանակ ընտանիքով Ուրֆայից գաղթել են Հալեպ: Մեծացել են Հալեպի հայկական միջավայրում, հետո էլ ամուսնացել ա պոլսեցի հայի հետ ու միասին եկել են Հայաստան: Ու հիմա սիրտս հայերին հավասար Սիրայի ասորիների համար ա ցավում: Ու ի տարբերություն հայերի, որոնք գոնե Հայաստան կարան գան, ասորիները գնալու տեղ չունեն: Ուրիշ ժամանակ կասեն եղբայր ժողովուրդ ա, ասորի եկեղեցին հայկականի քույր եկեղեցին ա..... բա ուր մնաց մարդասիրությունը, հավատքը, ազգասիրությունը, քույրությունը:

Մեր կառավարությանը որ թողնես մենակ արտագաղթը կխթանի, իսկ ութ հոգանոց ասորի ընտանիք չի կարողացել ընդունել: Ոչխար են, բառիս բուն իմաստով:

խի որ մարդ ես հերիք չի մի հատ էլ պտի անպայման հայ ըլնես որ պատերազմից մազապուրծ եղած քեզ թողնեն մտնես երկի՞ր… բա թուրքերը խի՞ չլարեցին ու հլա մի հատ էլ հետ ընդունեցին…

…թե՞ մեզնից էլ 15 թվին փաստաթուղթ պտի ուզեին որ արաբ ենք…

Ասորի՞… բա ասա մի հատ Արա Գեղեցիկի մուռը քեզնից հանենք… ձեն չես հանում…

One_Way_Ticket
30.08.2012, 23:56
խի որ մարդ ես հերիք չի մի հատ էլ պտի անպայման հայ ըլնես որ պատերազմից մազապուրծ եղած քեզ թողնեն մտնես երկի՞ր…
Ամերիկա որ գային, կթողնեի՞ք (հուշում՝ այդ հարցի պատասխանը ես այս թեմայում տվել եմ, պարզապես պետք է Եվրոպան փոխարինել Ամերիկայով)։ Թե՞ ձեզ կարելի է, մեզ չի կարելի։

Mephistopheles
30.08.2012, 23:58
Ամերիկա որ գային, կթողնեի՞ք (հուշում՝ այդ հարցի պատասխանը ես այս թեմայում տվել եմ, պարզապես պետք է Եվրոպան փոխարինել Ամերիկայով)։ Թե՞ ձեզ կարելի է, մեզ չի կարելի։

հա… կթողնեին… պատերսազմից մազապուրծ եղածներին թողնում են… ու մի բանից որ խաբար չես մի խոսա…

Mephistopheles
31.08.2012, 00:00
Փուրքերն ընդունում են… էս քեզ հերիք չի՞…

One_Way_Ticket
31.08.2012, 00:12
Մեֆ, գրածս ուշադիր չես կարդացել։ Էդ մարդկանց ավիաընկերությունը պարզապես չի վերցնի չվերթի առանց ԱՄՆ վիզայի։ Ավիաընկերություններն օգտվում են "Տիմատիկ" կոչվող համակարգից, եթե ուզում ես, հղումը կտամ, էնտեղ մուտքագրում ես քաղաքացիությունը, նշանակետ երկիրը և այլ տվյալներ, ասում է՝ վիզա պետք է թե, պետք չէ, ու եթե պետք է, տեղում հնարավոր է ստանալ, թե ոչ։ Ու ավիաընկերության աշխատակիցը թքած ունի, դու պատերզամից ես փախել, թե դրախտից։ Դու ԱՄՆ առանց վիզայի պարզապես ոտք չես դնի։

Իսկ թե թուրքերն ում են ընդունում, ում չեն ընդունում, դա արդեն իրենց գործն է։

Տրիբուն
31.08.2012, 00:13
Ամերիկա որ գային, կթողնեի՞ք (հուշում՝ այդ հարցի պատասխանը ես այս թեմայում տվել եմ, պարզապես պետք է Եվրոպան փոխարինել Ամերիկայով)։ Թե՞ ձեզ կարելի է, մեզ չի կարելի։

Տեսել ես հեչ նորություններով, որ աֆրիկացիները լոդկեքով մի ձևի հասնում են Իտալիա, իտալացիք ինչ են անում ? Հաստատ իմացի, որ չեն դնում նույն նավի մեջ ու հետ Աֆրիկա չեն ուղարկում: Որ հետ ուղարկող լինեին, էսօր Փարիզի ու Հռոմի կենտրոնում սև գույնի մարդ չէիր տենա;

Ով-ով, բայց հայերը իրավունք չունեն գաղթական չընդունելու, էն էլլ պատերազմի մեջ հայտնված երկրից, ու էն էլ ազգությամբ ասորի, կամ քրիստոնյա արաբ, քանի որ հայերը էն ժողովուրդն են, որ հա գաղթել են տարբեր տեղեր ու հիմա էլ գաղթում են: Լավ կլիներ չէ՞ երևի, որ դնեին ու Մարսելից ու Կալիֆորռնիայից մի հատ սաղ հայերին լարեին:

Իմացած լիես, որ էտ ասորի ընտանիքը պարսիկի չափ փող ունենար ու երկու կապեկ մեր օրինասեր սահմանապահների դեմը փող քցեր, մեծապես կթքեին ասորի, արաբ, թուրք կամ ույղուր լինելու վրա: Հեսա Իրանում էլ ա պրոբլեմներ սկսվելու, տենամ քանի՞ պարսիկի են մերժելու: Ոռները պաչելով բերելու են Երևան, կենտրոնի չծախված տներն էլ ծախելու են վրեքը:

Տրիբուն
31.08.2012, 00:15
Մեֆ, գրածս ուշադիր չես կարդացել։ Էդ մարդկանց ավիաընկերությունը պարզապես չի վերցնի չվերթի առանց ԱՄՆ վիզայի։ Ավիաընկերություններն օգտվում են "Տիմատիկ" կոչվող համակարգից, եթե ուզում ես, հղումը կտամ, էնտեղ մուտքագրում ես քաղաքացիությունը, նշանակետ երկիրը և այլ տվյալներ, ասում է՝ վիզա պետք է թե, պետք չէ, ու եթե պետք է, տեղում հնարավոր է ստանալ, թե ոչ։ Ու ավիաընկերության աշխատակիցը թքած ունի, դու պատերզամից ես փախել, թե դրախտից։ Դու ԱՄՆ առանց վիզայի պարզապես ոտք չես դնի։

Իսկ թե թուրքերն ում են ընդունում, ում չեն ընդունում, դա արդեն իրենց գործն է։

ԱՄՆ սահմանը առջանց վիզայի տարեկան մոտ մի միլիոն լատինոս ա հատում, մեծ մասաբ մեքսիկացի: ԱՄՆ առանց վիզայի մուտք չգործելու փաստը վերաբերվում ա միայն օդանավակայաններին:

Vaio
31.08.2012, 00:16
Ցանկացած երկրում էտպես կանեին, զարմանալու բան չկա:

Կարողա մարդկային տեսանկյունից սարսափելիա, բայց օրենքի տեսանկյունից` ամեն ինչ շատ ճիշտ է:

One_Way_Ticket
31.08.2012, 00:22

Արի ալիքները չխառնենք։ Էդ մարդիկ, ոնց հասկացա, որպես փախստական չէին եկել, ուզում էին մեկ ամսով Հայաստանում մնալ որպես այցելու, իսկ մեր երկրի օրենքներով նրանք օդանավակայանում վիզա ստանալ չէին կարող։ Ուրիշ ժամանակ լինի, անօրինությունից ենք բողոքում, հիմա օրենքով են շարժվել, էլի դժգոհ ենք։ Եթե օրենքը վատն է, արի այդպես ասենք, չնայած իմ կարծիքով մեր վիզային ռեժիմը բավական էլ փափուկ է համեմատած շատ ուրիշ երկրների հետ։

Օրենքները մարդկանց համար են, այլ ոչ թե հակառակը: Եթե կոնկրետ դեպքում կա օրենքի հետ հակասություն, բայց երկրի անվտանգությանը ոչ մի վտանգ չի սպառնում ու կարելի ա մարդկայնություն դրսևորել, ապա որոշումն ընդուվում ա ի օգուտ մարդու, այլ ոչ թե հանուն օրենքի:

One_Way_Ticket
31.08.2012, 00:24
ԱՄՆ սահմանը առջանց վիզայի տարեկան մոտ մի միլիոն լատինոս ա հատում, մեծ մասաբ մեքսիկացի: ԱՄՆ առանց վիզայի մուտք չգործելու փաստը վերաբերվում ա միայն օդանավակայաններին:
Ես օրինական մուտք գործելուց էի խոսում։

Տրիբուն
31.08.2012, 00:27
Պետք ա հասկանալ, որ Հալեպ-Երևան շաբաթական հազիվ երկու չվերթ ա կատարվում հիմա, ու ոչ մի վտանգ չկա մի կամ երկու ավել ընտանիք ընդունելու մեջ: Հայաստանն ու Սիրան ընդհանուր սահման չունեն, որ ասենք վախենային որ եթե նախադեպ լինի, ապա վաղը Հայաստանի սահմանը միլիոններով փախստական արաբներ են հատելու, ու մենք դրա դեմը չենք կարողանալու առնել, ու հնարավորություն չենք ունենալու պահել, կերակրել և այլն: Տարական մարդկայնության դրսևորւմ պետք ա ցուցաբերել հազիվ Հայաստանի դուռը հասած ընտանիքի նկատմամբ:

Վերջին հաշվով, մեր իշխանությունները առիթը բաց չեն թողել առիթ անառիթ իրենց երախտագիտությունը հայտնել սիրացի ժողովրդին ցեղասպանության ժամանակ հայերին ընդունելու համար: Հանուն Դեր-Զորի կարելի ա երկու հոգի էլ ավել արաբ կամ ասորի կամ քուրդ ընդունել:

Տրիբուն
31.08.2012, 00:28
Ես օրինական մուտք գործելուց էի խոսում։

Օրինական մուտք են գործում նաև մեկ ամսյա տուրիստական վիզայով, բայց մնում են սաղ կյանքները: Նույն հայերը, նույն ԱՄՆ: Այնպես որ, «օրինական» մուտք գործելը շատ լայն հասկացություն ա:

Mephistopheles
31.08.2012, 00:32
Մեֆ, գրածս ուշադիր չես կարդացել։ Էդ մարդկանց ավիաընկերությունը պարզապես չի վերցնի չվերթի առանց ԱՄՆ վիզայի։ Ավիաընկերություններն օգտվում են "Տիմատիկ" կոչվող համակարգից, եթե ուզում ես, հղումը կտամ, էնտեղ մուտքագրում ես քաղաքացիությունը, նշանակետ երկիրը և այլ տվյալներ, ասում է՝ վիզա պետք է թե, պետք չէ, ու եթե պետք է, տեղում հնարավոր է ստանալ, թե ոչ։ Ու ավիաընկերության աշխատակիցը թքած ունի, դու պատերզամից ես փախել, թե դրախտից։ Դու ԱՄՆ առանց վիզայի պարզապես ոտք չես դնի։

Իսկ թե թուրքերն ում են ընդունում, ում չեն ընդունում, դա արդեն իրենց գործն է։

Ապեր, էդ մարդիկ արդեն Հայաստանում են, պատերազմից փախած են, մարդուն ո՞նց կարաս հետ նստացնես օդանավ ու ուղղարկես… խոսքը պատերազմական զոնայի մասին ա ոչ թե անլեգալ ներգաղթի մասին…

նույն բանն էլ կարանք ամերիկացիների համար ասենք "Իսկ թե ամերիկացիներնում են ընդունում, ում չեն ընդունում, դա արդեն իրենց գործն է։

Չես կարա տենց բան անես… խոսքը իմիգրացիայի մասին չի…

կամ ի՞նչ ասել ա "ապացոիցի որ հայ ես, փաստաթուղթ բեր"… էտի ռասիզմ ա… էդ դեպքում անգամ հայերին չպտի թողնեն ու փաստաթուղթ չպահանջեն եթե քո ասածն ա…

Mephistopheles
31.08.2012, 00:37
Ցանկացած երկրում էտպես կանեին, զարմանալու բան չկա:

Կարողա մարդկային տեսանկյունից սարսափելիա, բայց օրենքի տեսանկյունից` ամեն ինչ շատ ճիշտ է:

ամեն օրենք պահպանել ենք մնացել ա էս մեկը՞…

One_Way_Ticket
31.08.2012, 00:40
Ապեր, էդ մարդիկ արդեն Հայաստանում են, պատերազմից փախած են, մարդուն ո՞նց կարաս հետ նստացնես օդանավ ու ուղղարկես… խոսքը պատերազմական զոնայի մասին ա ոչ թե անլեգալ ներգաղթի մասին…

նույն բանն էլ կարանք ամերիկացիների համար ասենք "Իսկ թե ամերիկացիներնում են ընդունում, ում չեն ընդունում, դա արդեն իրենց գործն է։

Չես կարա տենց բան անես… խոսքը իմիգրացիայի մասին չի…

կամ ի՞նչ ասել ա "ապացոիցի որ հայ ես, փաստաթուղթ բեր"… էտի ռասիզմ ա… էդ դեպքում անգամ հայերին չպտի թողնեն ու փաստաթուղթ չպահանջեն եթե քո ասածն ա…
Մի քիչ վերև արդեն գրել եմ։ Մարդը ինքը ասում է, որ Հայաստանից ոչ մի օգնություն չի ուզում, ընդամենը մեկ ամսով այցելել է ուզում։ Էդ լոդկաներով աֆրիկացիները եթե ասեն, որ ուզում են մի ամիս Հռոմում շրջել ու վերադառնալ, նրանց նույն լոդկայով կուղարկեն իրենց երկրում Իտալիայի դեսպանատանը վիզա ստանալու։

Տրիբուն
31.08.2012, 00:41
Էս դեպքը մեր նախագահի համար լավ նախընտրական քարոզչության նյութ կարա լինի: Հայաստանի անվտանգության ու սահմանների անձեռմխելիության երաշխավոր նախագահը ամեն ձև պահեց Հայաստանի սահմանը անօրեն ասորիների ոտնձգությունից:

Mephistopheles
31.08.2012, 00:41
Արի ալիքները չխառնենք։ Էդ մարդիկ, ոնց հասկացա, որպես փախստական չէին եկել, ուզում էին մեկ ամսով Հայաստանում մնալ որպես այցելու, իսկ մեր երկրի օրենքներով նրանք օդանավակայանում վիզա ստանալ չէին կարող։ Ուրիշ ժամանակ լինի, անօրինությունից ենք բողոքում, հիմա օրենքով են շարժվել, էլի դժգոհ ենք։ Եթե օրենքը վատն է, արի այդպես ասենք, չնայած իմ կարծիքով մեր վիզային ռեժիմը բավական էլ փափուկ է համեմատած շատ ուրիշ երկրների հետ։

օրենքի հարց չի ստեղ Ապեր, իրավունքի հարց ա… կարող ա՞ չգիտենք Սիրիայում ինչ ա կատարվում…

Mephistopheles
31.08.2012, 00:43
Մի քիչ վերև արդեն գրել եմ։ Մարդը ինքը ասում է, որ Հայաստանից ոչ մի օգնություն չի ուզում, ընդամենը մեկ ամսով այցելել է ուզում։ Էդ լոդկաներով աֆրիկացիները եթե ասեն, որ ուզում են մի ամիս Հռոմում շրջել ու վերադառնալ, նրանց նույն լոդկայով կուղարկեն իրենց երկրում Իտալիայի դեսպանատանը վիզա ստանալու։

մեկ ա չես կարա… բոլորը գիտեն Սիրիայում ինչ ա կատարվում ու պարտավոր են օգնել… էլ չասեմ որ բոլոր սիրիահայերն էլ դա են ասում… մեգ ամսով եգած ենք, բիդի բդդինք և վերչը յետ երթանք… հոն ամեն փան լավ է"

dvgray
31.08.2012, 00:44
Օրինական մուտք են գործում նաև մեկ ամսյա տուրիստական վիզայով, բայց մնում են սաղ կյանքները: Նույն հայերը, նույն ԱՄՆ: Այնպես որ, «օրինական» մուտք գործելը շատ լայն հասկացություն ա:
էս պատմությունը շատ անհասկանալի պատմություն ա:
նման ա նրան, որ մի հատ հիմար քարը գլդորում ա, յոթ խելոք չեն կարում հետ բերեն:

"ոզնուն" էլ ա պարզ, որ մեր պապերը ու տատերը մեծամասամբ որ կենդանի են, դա արաբների շնորհիվ ա:
սա ուղղակի խայտառակություն ա ամբողջ արաբական աշխարհի հայերի համար, եթե շուխուռ ընկնի:
իսկ Հայաստանի հայերը ինչպես միշտ խայտառակ են լինում սփյուռքի առաջ, ու քիչ ա ք..քի մեջ են, սա էլ վրից է գումարվում:

ընենց տպավորություն ա, որ մի հատ անկապ պատմություն ա, ասենք մի հատ ապուշ "սահմանապահ" որոշել ա ինքնահաստատվի, կամ էլ մուռ հանի եսիմ ունից...

իսկ ընդանուր առմամբ, Հայաստանի սահմանները ռուսները չեն պաշպանում՞: էտ իրանց որոշումը չի՞ ում թողնել ում չթողնել ;)

Հ.Գ. վիզայի բազառը կարծում եմ տեղին չի: վրեժ եք ուզում լուծել եվրոպայից, լուծեք... եվրոպա-ամերիկացիներին վիզա մի տվեք, մերժեք /:D /:
ուժներտ խեղճուկրակի վիա ա պատում՞... զզվելի ա :[

dvgray
31.08.2012, 00:48
մեկ ա չես կարա… բոլորը գիտեն Սիրիայում ինչ ա կատարվում ու պարտավոր են օգնել… էլ չասեմ որ բոլոր սիրիահայերն էլ դա են ասում… մեգ ամսով եգած ենք, բիդի բդդինք և վերչը յետ երթանք… հոն ամեն փան լավ է"

աբեր, շատ նրարավոր ա որ սաղ էլ ըտենց ասեն, որովհետև Սիրիայում հիմա հայերը երկու կրակի արանքն են, ու ընտեղ շատ ուժեղ ա իրանց "կգբ"-ն: էտ մարդիկ բերանները "ավել-պակաս" բացելուց հետո կարող ա ընտանիքով կորեն, եթե հետ գնան

dvgray
31.08.2012, 00:51
Մի քիչ վերև արդեն գրել եմ։ Մարդը ինքը ասում է, որ Հայաստանից ոչ մի օգնություն չի ուզում, ընդամենը մեկ ամսով այցելել է ուզում։ Էդ լոդկաներով աֆրիկացիները եթե ասեն, որ ուզում են մի ամիս Հռոմում շրջել ու վերադառնալ, նրանց նույն լոդկայով կուղարկեն իրենց երկրում Իտալիայի դեսպանատանը վիզա ստանալու։
սիրիացիների համար շատ վտանգավոր ա "խոսալը": նրանց մոտ գաղտնի ծառայությունը ստալինի ժամանակների նման ա... վերացնում ա առտանց դատ ու դատաստանի

Mephistopheles
31.08.2012, 00:51
աբեր, շատ նրարավոր ա որ սաղ էլ ըտենց ասեն, որովհետև Սիրիայում հիմա հայերը երկու կրակի արանքն են, ու ընտեղ շատ ուժեղ ա իրանց "կգբ"-ն: էտ մարդիկ բերանները "ավել-պակաս" բացելուց հետո կարող ա ընտանիքով կորեն, եթե հետ գնան

Աբրիս ապեր, էտի մեր ուան-ուեյ-թիքեթ ախպորն ասա…

dvgray
31.08.2012, 00:53
Աբրիս ապեր, էտի մեր ուան-ուեյ-թիքեթ ախպորն ասա…

փորձեցի ասեմ, :) բայց դժվար ա անտեղյակ մարդու համար սիտուացիան ընբռնել...

One_Way_Ticket
31.08.2012, 01:02
փորձեցի ասեմ, :) բայց դժվար ա անտեղյակ մարդու համար սիտուացիան ընբռնել...
Փաստորեն մեր սահմանապահը պիտի սիտուացիան ըմբռներ, այդ մարդու ականջից շշնջար՝ "եթե փախստական ես, աջ ուսդ վերև բարձրացրու", կամ նման բա՞ն։
Վաղուց է ինչ կա էդ օրենքը, որ սիրիացիները ՀՀ վիզա պիտի ստանան նախօրոք և հրավերքի առկայության դեպքում։ Քանի դեռ խելոք, ըստ օրենքի, վիզան ստանում գալիս էին, ամեն ինչ նորմալ էր, հենց մեկը փորձեց խախտել օրենքը, պարզվեց, որ օրենքը ք՞խ է։ Էլի եմ ասում, եթե քխ է, եկեք այդ հարթության վրա խոսենք, ոչ թե "գաղափարով" մոտենանք հարցին, պապ ու տատեր խառնենք։ Ես ինքս եսիմ ինչ մի օրինապահ մարդ չեմ, բայց երբ խոսքը գնում է երկրի սահմանների մասին, ամեն ինչ պիտի օրենքով լինի։

Mephistopheles
31.08.2012, 01:11

Ապեր, նոր Ազատություն ռ/կ-ն ասաց որ "նրանք հետ են ուղղարկվել որովհետև չեն կարողացել ապացուցել իրենց հայ լինելը"… ընենց որ էդ վիզա-միզաները սուտ բաներ են… սա իրանց պաշտոնական դիրքորոշումն ա…

բացի դրանից, մեր իշխանությունները պտի լավ էլ իմանան ինչ ա վիճակը Սիրիայում ու համապատասխան ինստրուկցիաներ տային սահմանապահներին… առաջին օրը չի որ հայ ա գալիս Սիրիայից ու հենց էս դեպքերի հետ կապված

Mephistopheles
31.08.2012, 01:16
հեսա (http://www.azatutyun.am/content/article/24692873.html)ապեր… մի հատ աչքի անցկացրու…

One_Way_Ticket
31.08.2012, 01:20
Ապեր, նոր Ազատություն ռ/կ-ն ասաց որ "նրանք հետ են ուղղարկվել որովհետև չեն կարողացել ապացուցել իրենց հայ լինելը"… ընենց որ էդ վիզա-միզաները սուտ բաներ են… սա իրանց պաշտոնական դիրքորոշումն ա…
Այո, պաշտոնական դիրքորոշումն է։ Սիրիայի քաղաքացիները այցելուի վիզա սահմանի վրա կարող են ստանալ միայն եթե ազգությամբ հայ են։ Ինչն է սուտ բան, չհասկացա։

Mephistopheles
31.08.2012, 01:22
Այո, պաշտոնական դիրքորոշումն է։ Սիրիայի քաղաքացիները այցելուի վիզա սահմանի վրա կարող են ստանալ միայն եթե ազգությամբ հայ են։ Ինչն է սուտ բան, չհասկացա։

մարդիկ հայ ե՞ն թե չէ…

One_Way_Ticket
31.08.2012, 01:25
մարդիկ հայ ե՞ն թե չէ…
Ես ինչ իմանամ, հայ են թե չէ։ Միակ բանը, որ ես չհասկացա, արդեն ասել եմ առաջին էջում։ Եթե Դամասկոսից ՀՀ դեսպանությունը իրոք գրություն է ուղարկել, որ այդ մարդիկ հայ են, ապա ինչու դա ապացույց չի հանդիսացել։

Mephistopheles
31.08.2012, 01:28
Ես ինչ իմանամ, հայ են թե չէ։ Միակ բանը, որ ես չհասկացա, արդեն ասել եմ առաջին էջում։ Եթե Դամասկոսից ՀՀ դեսպանությունը իրոք գրություն է ուղարկել, որ այդ մարդիկ հայ են, ապա ինչու դա ապացույց չի հանդիսացել։

մեր ասածն էն ա որ էս նեղ պահին չես կարող կիրառել ընենց օրենքներ որոնք համարժեք չեն սիտուացիային… նամանավանդ որ էս իրավիճակն արդեն վաղուց ա սենց… ու ընդհանրապես օրենը սխալ են կիրառել ու ոչ տեցղին… ռասիստական օրենք ա… մարդկային չի…

keyboard
31.08.2012, 01:59
խի որ մարդ ես հերիք չի մի հատ էլ պտի անպայման հայ ըլնես որ պատերազմից մազապուրծ եղած քեզ թողնեն մտնես երկի՞ր… բա թուրքերը խի՞ չլարեցին ու հլա մի հատ էլ հետ ընդունեցին…

Ապե, թուրքերն ապուշ են, իրանք ԱԱԾ չունեն իրանցը ԾԾԾ ա, լրիվ տուպոյ են, չեն հասկացել, որ էդ ընտանիքը ուզումա թուրքիան տարանցիկ գոտի սարքի միգրացիայի համար, էդ մենակ մերոնք են հասկացել ու դեմն առել են:
ՏԵնց մի ասա ապեր, էտի լրիվ օրենքովա արվում:

Սիրում եմ քեզ օրենքի երկիր իմ Հայաստան
Էն մի հատ երգ կա, ՀՀ բանակի երգնա.
Երազ իմ երկիր հայրենի, հիմա էտի գրում ենք`
Օրենքի երկիր հայրենի,
սահմաններդ բաց,
դեպորտ արվողները շատ
, ԱԱԾ-ով երկիր,
Օրենքի երկիր հայրենի

Հ.Գ. :D

Vaio
31.08.2012, 02:07
Օրենքները մարդկանց համար են, այլ ոչ թե հակառակը: Եթե կոնկրետ դեպքում կա օրենքի հետ հակասություն, բայց երկրի անվտանգությանը ոչ մի վտանգ չի սպառնում ու կարելի ա մարդկայնություն դրսևորել, ապա որոշումն ընդուվում ա ի օգուտ մարդու, այլ ոչ թե հանուն օրենքի:

Դե մենք ԱԱԾ-ում չենք աշխատում, կարողա ստեղ նրբություններ կան ու իրանք ամեն ինչ չի, որ մանրամասնում են հանրությանը:
Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ ոչ հայերը գային ստեղ հանցագործություն անեին, էտ դեպքում բոլորդ (բոլորս) կասեինք` ուրեն մեր իշխանությունները, ուրա ոստիկանությունը, ուրա ԱԱԾ-ն, քնած էին?

ամեն օրենք պահպանել ենք մնացել ա էս մեկը՞…

Դե եթե էտ սկզբունքով առաջնորդվենք, ապա շատ հարցեր կան, որ պետքա անտեսենք, քանի որ երկրում շատ խնդիրներ կան:
Եթե այսպիսի քայլի դիմեր ԱՄՆ-ն, բոլորը մի մարդու պես կասեին` դե դա նորմալա, քանի որ մարդկանց սովորեցրել են, որ ԱՄՆ-ն սուպերօրինաց երկիր է, այ իսկ քանի որ այսպիսի քայլի է գնում Հայաստանը, ուրեմն կարելի է քլնգել, քանի որ Հայաստանում էնքան անօրինական բնա կա, թող սա էլ այդպես անօրինական անցկացնեին...
Դե դրա համար էլ "մեկը երկու չի դառնում"...

dvgray
31.08.2012, 02:18
Դե մենք ԱԱԾ-ում չենք աշխատում, կարողա ստեղ նրբություններ կան ու իրանք ամեն ինչ չի, որ մանրամասնում են հանրությանը:
Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ ոչ հայերը գային ստեղ հանցագործություն անեին, էտ դեպքում բոլորդ (բոլորս) կասեինք` ուրեն մեր իշխանությունները, ուրա ոստիկանությունը, ուրա ԱԱԾ-ն, քնած էին?

հա... էտ կնանիք իրանց մոր ու 5 երեխեքի հետ գնալու էին ու հանցագործություն անեին... ասենք գնալու էին Հարսնաքար կամ Փեսայաթուփ, ու բժիշկ բռնեին ու տուր թե կտաս ....
կամ էտ երեխեքը մեծանալու էին, ու դառնային շպիոններ... :B

Հ.Գ. մի հատ նայեք, թե ինչ եք խոսում /:D/

dvgray
31.08.2012, 02:22
Փաստորեն մեր սահմանապահը պիտի սիտուացիան ըմբռներ, այդ մարդու ականջից շշնջար՝ "եթե փախստական ես, աջ ուսդ վերև բարձրացրու", կամ նման բա՞ն։
Վաղուց է ինչ կա էդ օրենքը, որ սիրիացիները ՀՀ վիզա պիտի ստանան նախօրոք և հրավերքի առկայության դեպքում։ Քանի դեռ խելոք, ըստ օրենքի, վիզան ստանում գալիս էին, ամեն ինչ նորմալ էր, հենց մեկը փորձեց խախտել օրենքը, պարզվեց, որ օրենքը ք՞խ է։ Էլի եմ ասում, եթե քխ է, եկեք այդ հարթության վրա խոսենք, ոչ թե "գաղափարով" մոտենանք հարցին, պապ ու տատեր խառնենք։ Ես ինքս եսիմ ինչ մի օրինապահ մարդ չեմ, բայց երբ խոսքը գնում է երկրի սահմանների մասին, ամեն ինչ պիտի օրենքով լինի։
հա, բա... ուրեմն ԱԱԾ-ն կամ ԿԿԳ, շարժվում ա օրենքով էլի... էտ խոսքերը լիքը առիթ կա, որ մեջ կբերեմ :D
մի հատ փորձի ուշադրություն դարձրու, որ իրանք եկել են Թուրքիայից: ինչպես գիտես Թուրքիայում փախստականներ են Սիրայից, որոնք պայքարում են Բաշարի դեմ... սրանք երևի էտ արաբների կնանիք ու երեխաներն են:
սա էլ կարծում եմ մեր ԿԳԲ-ին պարզ ա, ու երևի սրանով Բաշարին լավություն են արել, ու սա հավանական ա ռուսների ձեռի գործն ա...

My World My Space
31.08.2012, 05:05
Քիբորդ, նենց տպավորություն ա, որ ԱԱԾ-ից նագլի վառված ես... :)) տեղին-անտեղին «գովքն» ես անում...

Ժողովուրդ ջան, մի հետ էդ էմոցիոնալ զեղումները թողեք մի կողմ, ու փաստերին ռեալ նայեք էլի: Հա, ծանր բան ա, որ էդ ընտանիքն էդ օրն ա ընգել, բայց
1. նախ հայտարվում ա որ իրանք հայ են
2. հետո պարզվում ա, որ քրիստոնյա արաբ են
3. իրականում ասորի են
4. Հայտարվում ա որ պատերազմից մազապուրծ էկել են
5. բայց էկել են մի ամսով ֆռռան, գնան:

էս ամեն ինչի փոխարեն ի՞նչ պիտի արվեր: Մարդիկ պիտի գային, սիրուն դիմեին, որ իրենց ապաստան տրվի, ոչ թե տարբեր տեսակի խարդավանքներով զբաղվեին:
Մուտքի արտոնագրի պաշտոնական մերժման հիմքում, ճիշտ ա , օրենքն ա, բայց այլ հիմնավոր կասկածներ չլինելու դեպքում էդ մարդկանց չէին մերժի, ոնց որ չեն մերժել իրանցից առաջ եկած «ոչ հայկական» ծագմամբ մի քանի տասնյակ մարդկանց:

Vaio
31.08.2012, 15:50
Հ.Գ. մի հատ նայեք, թե ինչ եք խոսում /:D/

Անպայման կնայեմ, պարոն dvgray, ներող կլինեք:

keyboard
31.08.2012, 19:06
Քիբորդ, նենց տպավորություն ա, որ ԱԱԾ-ից նագլի վառված ես... :)) տեղին-անտեղին «գովքն» ես անում...

Քո իմ գրառումների արձագանքներում ինչ-որ անընդհատ սխալ տպավորություններ ես ստանում, միգուցե ուշադիր կարդաս, փորձես հասկանաս, ոչ թե միանգամից գրես սխալ տպավրություններիդ մասին:
Քո տրամաբանոթյամբ քննադատությունը կամ տվյալ կառույցի նկատմամբ անհավատ լինելը վառվածության նշանա համարվում, իմ համար էդ տրամաբանությունը աննոռմալա ;)

Ժողովուրդ ջան, մի հետ էդ էմոցիոնալ զեղումները թողեք մի կողմ, ու փաստերին ռեալ նայեք էլի: Հա, ծանր բան ա, որ էդ ընտանիքն էդ օրն ա ընգել, բայց
1. նախ հայտարվում ա որ իրանք հայ են
2. հետո պարզվում ա, որ քրիստոնյա արաբ են
3. իրականում ասորի են
4. Հայտարվում ա որ պատերազմից մազապուրծ էկել են
5. բայց էկել են մի ամսով ֆռռան, գնան:

էս ամեն ինչի փոխարեն ի՞նչ պիտի արվեր: Մարդիկ պիտի գային, սիրուն դիմեին, որ իրենց ապաստան տրվի, ոչ թե տարբեր տեսակի խարդավանքներով զբաղվեին:
Մուտքի արտոնագրի պաշտոնական մերժման հիմքում, ճիշտ ա , օրենքն ա, բայց այլ հիմնավոր կասկածներ չլինելու դեպքում էդ մարդկանց չէին մերժի, ոնց որ չեն մերժել իրանցից առաջ եկած «ոչ հայկական» ծագմամբ մի քանի տասնյակ մարդկանց:

Էս առիթով մի քանի գրառում վերև գրել եմ, դու էլ պարզունակության մասին ես գրել, մի բան էլ ավելացնեմ.

Ամեն հանճար պարզունակ է եղբայր, ասել է թե Все гениальное просто :)

Ֆոտոն
31.08.2012, 19:27
,,,

Ամեն հանճար պարզունակ է եղբայր, ասել է թե Все гениальное просто :)

Թարգմանության առումով մի փոքր ճշտեմ.

Ամեն հանճարեղ բան պարզ է:

Մեկ էլ ասեմ, որ պարզ ու պարզունակ բառերն էդքան էլ նույն բանը չեն նշանակում:;)

Varzor
31.08.2012, 19:42
Պետք ա հասկանալ, որ Հալեպ-Երևան շաբաթական հազիվ երկու չվերթ ա կատարվում հիմա, ու ոչ մի վտանգ չկա մի կամ երկու ավել ընտանիք ընդունելու մեջ: Հայաստանն ու Սիրան ընդհանուր սահման չունեն, որ ասենք վախենային որ եթե նախադեպ լինի, ապա վաղը Հայաստանի սահմանը միլիոններով փախստական արաբներ են հատելու, ու մենք դրա դեմը չենք կարողանալու առնել, ու հնարավորություն չենք ունենալու պահել, կերակրել և այլն:
Բայց Ստամբուլ-Երևան չվերթները կարող են շատանալ ;)

Varzor
31.08.2012, 19:43
ամեն օրենք պահպանել ենք մնացել ա էս մեկը՞…
Դե գոնե մեկից պիտի սկսենք, թե չէ? :D

keyboard
31.08.2012, 20:03
Թարգմանության առումով մի փոքր ճշտեմ.

Ամեն հանճարեղ բան պարզ է:

Մեկ էլ ասեմ, որ պարզ ու պարզունակ բառերն էդքան էլ նույն բանը չեն նշանակում:;)

Շնորհակալ եմ, բայց էն, ինչի մասին գրել էր MWMS-ը իմ թարգմանությունն ու պարզունակ ու պարզը նույնն են դառնում:

My World My Space
31.08.2012, 22:55
Շնորհակալ եմ, բայց էն, ինչի մասին գրել էր MWMS-ը իմ թարգմանությունն ու պարզունակ ու պարզը նույնն են դառնում:

ուրեմն պարզունակը примитивный-ն ա, օրինակ՝ քո դովըդները, իսկ պարզը՝ простой-ն ա։

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
31.08.2012, 22:59
ուրեմն պարզունակը примитивный-ն ա, օրինակ՝ քո դովըդները, իսկ պարզը՝ простой-ն ա։

Sent from my HTC One X using Tapatalk 2

Կարևոր են նւոյնիսկ մանրուքները :D

My World My Space
31.08.2012, 23:08
Կարևոր են նւոյնիսկ մանրուքները :D

էդ երկու բառերի մեջ չափազանց կարևոր են։

եթե մեկի մասին ասում ես որ պարզ մարդ ա, դա գովեստի նշան ա, իսկ որ ասում ես պարզունակ ա, պիտի դունչդ հեռու պահես, որ չցավա…

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
31.08.2012, 23:32
էդ երկու բառերի մեջ չափազանց կարևոր են։

եթե մեկի մասին ասում ես որ պարզ մարդ ա, դա գովեստի նշան ա, իսկ որ ասում ես պարզունակ ա, պիտի դունչդ հեռու պահես, որ չցավա…

Sent from my HTC One X using Tapatalk 2
Դե նայած ում ոնցա պետք մեկնաբանել ու հասկանալ, էս պարագայում դրանք նույնն են ու դաժե պրիմիտիվություն լինելուց իրականությունը չի փոխվում:
Իդեպ, թեման սիրյահայերն են, ոնց որ հայոց լեզվի դասին նստած լինեմ

My World My Space
01.09.2012, 00:06
Դե նայած ում ոնցա պետք մեկնաբանել ու հասկանալ, էս պարագայում դրանք նույնն են ու դաժե պրիմիտիվություն լինելուց իրականությունը չի փոխվում:
Իդեպ, թեման սիրյահայերն են, ոնց որ հայոց լեզվի դասին նստած լինեմ

համատեղում ես հաճելին օգտակարի հետ, թեմայի շրջանակներում ճիշտ արտահայտվելու պրակտիկայա… ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Տրիբուն
01.09.2012, 12:48
1. նախ հայտարվում ա որ իրանք հայ են
2. հետո պարզվում ա, որ քրիստոնյա արաբ են
3. իրականում ասորի են

Սիրայի քրիստոնյաների համար շատ նորմալ երևույթ ա, քանի որ քրիստոնյաների մեջ շատ են խառնամուսնություններ: Որպես կանոն, երբ Սիրիայի քրիստոնյային Սիրիայում հարցնում են ազգությունը, անկախ ազգությունից պատասխանում են՝ քրիստոնյա: Սրանց մեջ էլ կաթոլիկները, որպես կանոն, պատասխանում են՝ կաթոլիկ: Իսկ կոնկրետ ասորիների դեպքում շատ ա ընդունված, որ եթե ընտանիքում գոնե մի հատ հայ կա, կամ հորական կամ մորական, կամ պապուտատական կողմերից, ապա իրենք շատ հաճախ իրենց հայ են համարում, եթե հարցը հասնում ա կոնկրետ ազգության:

Բայց սրանք սաղ սուբյեկտիվ պահեր են, ու ոչ մի նշանակություն չունեն: Կարային սյունի մուսուլման լինեին: Էտ ընտանիքը, որի մեջ 9 ամսականից սկսած երեխայա եղել, անկախ ազգությունից ու կրոնից, պիտի Հայաստանում նորմալ ընդունվեր: Եթե ինչ-որ հեռուն գնացող կասկածներ ունեին, պիտի օդանավակայինց դուրս հանեին, տանեին որևէ հյուրանոց, նորմալ սնունդ ու բուժօգնություն ցույց տային, հոգեբանական օգնություն ցույց տային, հսկողության տակ պահեին, իսկ հետո մի շաբաթում կամ մի ամսում կամ կես տարում պարզեին տենց վտանգավոր են, որ պիտի դեպորտ արվեն, թե չէ: Իսկ մեր հայվանները ոչ միայն պահել են օդանավակայանում, այլ նաև, չեմ ուզում հավատալ, բայց ըստ որոշ լուրերի, ծաղրուծանակի են ենթարկել: Էս էլ ա երևի օրենքի շրջանակներում եղել:

Գալաթեա
01.09.2012, 13:47

Ես չեմ զարմանա եթե ծաղրած ու իրենց պատկերացրած ամեն ձևով ստորացրած լինեն:
ԱԱԾ-ի աշխատողն էս երկրում քուչի քնձռոտ մլիցուց ոչ մի բանով չի տարբերվում: Բոլորն էլ նույնn են՝ ինքնահաստատման հուսահատ կարիքով, իրանց պաշտոնի վրա զարմացած, Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի քաղաքացիների թշնամու լատենտ մտածելակերպով:

Chuk
01.09.2012, 15:12
Օրենքը լավ բան ա: Օրենքի կատարումն էլ ա լավ բան: Ու ես դրա ջատագովն եմ: Բայց կան դեպքեր, երբ մարդասիրությունը ավելի կարևոր արժեք է, քան օրենքը: Ու եթե օրենքի չկատարումը ոչ միայն որևէ կերպ քո երկրի շահերին չի հակասում, որևէ վատ հետևանք չունի քո, քո քաղաքացիների համար, իսկ չկատարումը դրական է, երևի թե ճիշտ ընտրությունը չկատարումն է:

Ու էստեղ կարևոր դիտարկում. վստահ եմ, որ նույն այդ օրենքը բազմիցս խախտվել է:

հ.գ. Ցավոք առկա իրավիճակում որևէ հիմք չունեմ հավատալու ԱԱԾ-ի մամլո հաղորդագրությանը, ճիշտ այնպես, ինչպես հալած յուղի տեղ չեմ ընդունում հակառակ կողմին:

Varzor
03.09.2012, 11:10
Կարային սյունի մուսուլման լինեին:
Էդ Ավարայրը լրիվ վրեդ ազդելա? :))

Էտ ընտանիքը, որի մեջ 9 ամսականից սկսած երեխայա եղել, անկախ ազգությունից ու կրոնից, պիտի Հայաստանում նորմալ ընդունվեր: Եթե ինչ-որ հեռուն գնացող կասկածներ ունեին, պիտի օդանավակայինց դուրս հանեին, տանեին որևէ հյուրանոց, նորմալ սնունդ ու բուժօգնություն ցույց տային, հոգեբանական օգնություն ցույց տային, հսկողության տակ պահեին, իսկ հետո մի շաբաթում կամ մի ամսում կամ կես տարում պարզեին տենց վտանգավոր են, որ պիտի դեպորտ արվեն, թե չէ: Իսկ մեր հայվանները ոչ միայն պահել են օդանավակայանում, այլ նաև, չեմ ուզում հավատալ, բայց ըստ որոշ լուրերի, ծաղրուծանակի են ենթարկել: Էս էլ ա երևի օրենքի շրջանակներում եղել:
Տրիբուն ձյա, օրենքը էմոցիաների վրա է կառտուցվում? Էմոցիաների հիման վրա են կիրարկում?
Ախր մեր ունեցած ինֆորացիան ստեղից-ընդեղից լսածն է, որը բավարար չէ իրավիճակը գոնե մոտավոր ճիշտ գնահատելու համար: Ինչ գիտենք, թե իրակաում ովքեր են և ոնց է եղել: Հիմա որ լուրեր շրջանառվեն, որ իրենք դեպորտ անելուց առաջ մի հատ էլ ծեծել են կամ էլ թալանել դրան էլ պիտի հավատանք?
Կա երկու քիչ թե շատ համեմատելի աղբյուրներ` ականատեսներ-մասնակիցներ և պաշտոնական տեղեկատվություն: Պաշտոնականից խաբար եմ, մյուսից` ոչինչ էլ չեմ լսել:
Ֆեյսբուքում ամեն մի գրած ֆուֆլո ինֆորմացիա չի կարող հիմք լինել սենց թեժ քննարկման: Օրինակ նույն ֆացեբուքը չէր, որ Վահրամ Սահակյանի քելեխը տվել էր? :))
Տենց որ ամեն եկածի էդքան օգնություն ցույց տան բա ուր կհասնի? Դժվարը առաջինը կլիներ, դրանից հետո էլ տեղ ու դադար չէինք ունենա: Գոնե իրականում տեղյակ ես, թե քանի ու քանի մարդ են տենց հետ դարձնում երկրից ամեն օր? Ու մենակ սիրիացի չէ: Որ հետ չդարձնեին, հիմա ստեղ խոսքի վիետնամական թաղամաս կունենայինք: