PDA

Դիտել ողջ տարբերակը : Ունե՞ք արդյոք աշխատանք



Հայկօ
27.08.2008, 17:54
Փորձենք պարզել գործազրկության մակարդակը Ակումբում: Խնդրում եմ՝ 16 տարեկանից ցածրներին չքվեարկել. ամեն ինչ դեռ առջևում է :):

Arpine
12.08.2012, 01:15
Չունեմ:(

soultaker
12.08.2012, 02:13
Հայաստանում աշխատավարձերը որ գների հետ համեմատենք, ուղղակի խայտառակություն է դուրս գալիս, այնպես որ այստեղ մարդու աշխատելը չի գալիս: Ոչ շատ ֆիրմաներում, հիմնականում արտասահմանյան, մի 5 տարի աշխատելուց հետո նոր անցնում են 400 000-500 000-ի սահմանը, կամ հասնում են այդտեղ ու այդքանից էլ չանցնում:

VisTolog
28.08.2012, 14:06
Մոդերատորական: Հարցման արդյունքները զրոյացվել են նոր քվեարկության համար:

Duchess
28.08.2012, 14:16
Իրականում միշտ էլ շատ եմ ցանկացել գոնե տարբեր տեղերում պրակտիկա անցնել, աշխատել թեկուզ և անվճար որ գոնե փորձ ձերք բերեմ; բայց սա էլ հեշտ չի...

Ֆոտոն
28.08.2012, 14:23
Էս պահին չունեմ աշխատանք: :(

Էս հարցումը պետք ա զրոյացնել մի քանի ամիսը մեկ, որ փոփոխություններն էլ երևան:

Աշխատանքային փորձ ձեք բերելը նորավարտների հիմնական խնդիրն է: Էդ փուլում ես Hr.am-ի Մասնագիտական փորձ ծրագրին մասնակցեցի, որը 1 ամիս փորձ ու 1 ամիս աշխատանք տվեց ինձ հայտնի ֆիրմայում (Huawei Technologies Armenia): Պիտի որ դա օգնի հետագայում:

Moonwalker
28.08.2012, 14:39
Աշխատանք, ցավոք սրտի, դեռ չունեմ: http://immortalchess.net/forum/images/smilies/sm53.gif
Քիչ թե շատ կայուն եկամուտ (բավարարում ա ասենք ինտերնետից ամսեկան 1-2 գիրք գնելու) ունեմ տարբեր սերվերներում գումարով Advance (http://en.wikipedia.org/wiki/Advanced_Chess) խաղալուց: Իհարկե տուն չես պահի, բայց դե ազատ ժամանակը գոնե օգուտով ա սպանում::))

Ռուֆուս
28.08.2012, 17:10
10 օրից էլ չեմ ունենա :))

VisTolog
29.08.2012, 10:15
2 օրից պարզ կլինի՝ դա՞ս թե աշխատանք::))

DavitH
29.08.2012, 10:47
արդեն մի ամիս ա ունեմ ու գոհ եմ :)

Նարե91
29.08.2012, 10:49
Սեպտեմբերի մեկից և՛ դաս, և՛ աշխատանք::)

Dayana
29.08.2012, 17:06
Էս Հարցումը մենակ ՀՀ տարածքում աշխատելու մասին ա՞, թե՞ ․․․

Հ․Գ․ Դավիթ Հ, դու արդեն բանակից վերադարձել ե՞ս O_o

ancanot axjik
29.08.2012, 17:13
8 ամիս առաջ չունեի,բայց փորձեցի ու իմ սեփական ուժերով ընդունվեցի