PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ սարսափելի պատմությունը



VisTolog
28.08.2012, 12:09
Նրան անվանում են «Մարդն առանց դեմքի»: 35 տարի է ինչ Ժոզեն ապրում է հսկայական ուռուցքը դեմքին, որը նրա կյանքը դժոխքի է վերածել: Ուռուցքը կշռում է մոտ 5կգ, այն խանգարում է նրան հանգիստ շնչել, ուտել, նրա մեկ աչքն ամբողջությամբ ծածկված է: Նա չի ցանկանում վիրահատվել, որովհետև աղանդավոր է: Մերժումը կայանում է նրանում, որ աղանդն արգելում է արյան փոխներարկումը, իսկ վիրահատությունն առանց դրա հավասար է ինքնասպանության: Վիրաբույժները փորձում են գտնել առավել հարմար տարբերակ նրան վիրահատելու համար:

Իսկապես ցավոտ պատմություն ու հերթական պատմությունը աղանդավորների, իսկ ավելի կոնկրետ Եհովայի վկաների մտածելակերպի մասին:


http://www.youtube.com/watch?v=8vzmbGqe9Qw&feature=player_detailpage

http://www.youtube.com/watch?list=PL3606DAC80C2F69B2&v=x3--KfCdqoE&feature=player_detailpage

Ruby Rue
28.08.2012, 13:47
35 տարի դիմանալ էս ուռուցքին ու մերժե՞լ արյան փոխներարկմամբ վիրահատությունը... Ինչքան խորը նստվածք պետէ ունենա էդ աղանդ կոչվածն էս մարդու հոգում

Տեսնես Եհովան ինչի չի ուզում, որ իր հավատացյալները առողջ լինեն...

VisTolog
03.09.2012, 10:05
Չէի կարծում, որ Ժոզե Մեստրեի (http://www.akumb.am/showthread.php/63414-%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A4%D5%A5%D5%B4%D6%84%D5%AB-%D4%BA%D5%B8%D5%A6%D5%A5-%D5%84%D5%A5%D5%BD%D5%BF%D6%80%D5%A5%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8) պատմությունից հետո ավելի ազդեցիկ իրական պատմության մասին էլ մի օր կիմանամ:


http://www.youtube.com/watch?v=GRilfbywM38&feature=related

One_Way_Ticket
03.09.2012, 20:15
Ամեն անգամ այս թեմայի վերնագիրը տեսնելիս Չենիան Չեչնիա եմ կարդում :)

VisTolog
02.10.2012, 14:56
6 տարի առաջ Հնդկաստանում ծնվեց տղա, ում անվանեցին Դիպակ: Նրա «երկվորյակ մակաբույծը» աճում է իր հետ միասին: Տեսանյութում կտեսնենք, թե ինչպես է վիրահատության միջոցով հնարավոր դառնում փոխել նրա կյանքը:

Պատմություն սիամական երկվորյակների մասին, որոնք ունեն նույն օրգանները, նույն կառուցվածքը: Սիամական երկվորյակները ծնվում են, քանի որ ձվաբջիջը, որը պետք է բաժանվի վեցերորդ օրը, բաժանվում է ավելի ուշ` 14-15րդ օրը: Այդ ընթացքում նրանք այնպես են ձևավորվում, որ անհնար է դառնում մարմինների բաժանումը: Սիամական երկվորյակների մեծ մասը ծնվում է մահացած: Ըստ վիճակագրության, ողջ են մնում 5-25% դեպքերում: Սիամական երկվորյակների մեծ մասը իգական սեռի են, 70-75% դեպքերում:


http://www.youtube.com/watch?v=_3aFcuNA9YM&feature=relmfu

VisTolog
03.10.2012, 10:47
Այս ֆիլմում կծանոթանանք Տուրետի սինդրոմին, այն մարդկանց հետ ովքեր տառապում են դրանով:

Սա գենետիկական կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ մարդը չի կարողանում կառավարել իր խոսքն ու շարժումները: Նա կարող է արտաբերել տարբեր բառեր, քայլել, կատարել տարբեր շարժումներ, վազել, ֆիզիկական վնաս պատճառել ինքնիրեն: Հիվանդությունը նկատվում է մանկական տարիքում:

Ժամանակին սա համարվում էր հազվադեպ, բայց հիմա ԱՄՆ-ում 1000 երեխաներից 1-10ը ունեն այս հիվանդությունը: Որոշների մոտ այն թեթև է անցնում, կարող է մեծանալու ընթացքում նաև վերանալ: Տուրետի հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի տևողությունը և ինտելեկտը նորմալ վիճակում են:

Հիվանդության իսկական պատճառները դեռ հայտնաբերված չեն: Շատ դեպքերում բուժման անհրաժեշտություն չի լինում: Չկա նաև էֆեկտիվ դեղամիջոց:

ՀԳ Հեչ եղե՞լ ա որ անեք շարժում, ասեք խոսք, որը ձեզ կթվա թե մտածելով եք անում...


http://www.youtube.com/watch?v=z03tBdx3g0g&feature=channel&list=UL

VisTolog
03.10.2012, 11:26
Այս կինը 46 տարի «իր մեջ» է պահել իր երեխային:


http://www.youtube.com/watch?v=JzJqwtrdV4Y&feature=relmfu