PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը

Philosopher
28.02.2007, 11:50
Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը։

Philosopher
01.03.2007, 08:48
Եթե ամփոփենք Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությանը տրվող գնահատականները, ապա այն կարող ենք գնահատել հետևյալ տարբերակներից մեկով.
ա. Կառուցողական – կայունացնող. այս տարբերակը հիմնականում դրվում է հայկական ռուսամետության հիմքում, թեև մյուս երկու հանրապետությունները այնքան էլ չեն ընդունում այս մոտեցումը:
բ. Դեստրուկտիվ – ապակայունացնող . այս տարբերակը քարոզվում է Վրաստանի կողմից, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը զերծ են մնում այսպիսի գնահատականներից,
գ. Անորոշ, այսինքն՝ երբ հարաբերությունները կառուցվում են յուրքանաչյուր առանձին պետության հետ՝ երկկողմ պայմանավորվածություններով, առանց միասնական տարածաշրջանային քաղաքականության։ Այս տարբերակը առայժմ լավ է աշխատում Ադրբեջանի պարագայում, որը լավ օգտագործում է երկկողմ դիվանագիտության բոլոր հնարավորությունները։
Խնդիրն այն է, սակայն, թե Ռուսաստանն ինքը ինչպիսի քաղաքականություն է վարում, անկախ այդ քաղաքականության սուբյեկտիվ ընկալումից հարավկովկասյան որևէ երկրի կողմից, և ինչպիսին կլինի նրա քաղաքականությունը ապագայում։

Marduk
01.03.2007, 11:04
Ռուսաստանը օրինակ չի պարտադրում Հայաստանին զիջումների Արցախյան հարցում:
Ինչը օրինակ անում է ԱՄՆ-ը:
Ռուսաստանը օրինակ չի պարտադրում մոռանալ Ցեղասպանությունը ու ամեն գնով հաշտվել Թուրքիայի հետ, ինչը օրինակ անում է ԱՄՆ-ը:

Սա է ինձ թվում հիմնական: Մնացածը բիզնես է:

lili-4
01.03.2007, 18:17

Էս ինչ լավն են ռուսները, մենք ել անտեղյակ մեղադրում ենք…:(

Censor
09.03.2007, 22:06
Ինչքան Ռուսաստանը ուժեղ, կառգավորված ու հզոր, էնքան Հայաստանը ուժեղ, կարգավորված ու քիչ թե շատ հանգիստ:

Array
10.03.2007, 16:54
Ինչքան Ռուսաստանը ուժեղ, կառգավորված ու հզոր, էնքան Հայաստանը ուժեղ, կարգավորված ու քիչ թե շատ հանգիստ:Էլի սկսեցինք հույսներս դնել ուրիշների վրա: հերիք չեղա՞վ:Ինչքան Հայաստանը ուժեղ,կարգավորված,ենքան էլ հզոր:

Array
11.03.2007, 15:31
Եթե Հայաստանը ռուսներին պետք չեկավ,Ռուսաստանի էտ հզորությունը կարող ա հենց մեր դեմ ուղղվել;

Censor
12.03.2007, 19:53
Ռուսաստանի էտ հզորությունը կարող ա հենց մեր դեմ ուղղվել
Երբեք

Censor
13.03.2007, 14:34
Էտ ինչի՞ց ես որոշել:
Ելնելով իմ սեփական տեսած ու ընկալած բաներից ու պատմություն սովորելուց.
Իիինչ բախումներ ասես չեմ հիշում (հայ-վրացական, եսիմ, էլ, պարսկա-թուրքա-ադրբեջանա .... էլ չեմ խոսում), բայց հայ-ռուսական - нет.

Artgeo
14.03.2007, 10:58
Ելնելով իմ սեփական տեսած ու ընկալած բաներից ու պատմություն սովորելուց.
Իիինչ բախումներ ասես չեմ հիշում (հայ-վրացական, եսիմ, էլ, պարսկա-թուրքա-ադրբեջանա .... էլ չեմ խոսում), բայց հայ-ռուսական - нет.
Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Ռուսաստանի ուժեղ քաղաքականության փաստը: Հրահրելով զանազան պատերազմներ(1989-91), կոտորածներ (1915), ճակատամարտեր(1917-22), կոնֆլիկտներ(1992-2007)` նրանք միշտ չոր են դուրս եկել:

Վիշապ
06.02.2009, 17:44
СТРАНА ПОДКОВАННЫХ БЛОХ (http://www.lebed.com/2008/art5436.htm)

Արտակարգ հոդված է, իմ կարծիքով բավականին ճշմարտանման ներկայացվում է Ռուսաստանի՝ ավելի շուտ Ռուս ժողովրդի հավաքական էությունը։ Կարելի է նմանություններ փնտրել նաև մեր ժողովրդի հետ, նաև տեսնել ռուսների ազդեցությունը մեզ վրա։ Ափսոս հայերենը չկա, իսկ ես այդքանը թարգմանելու ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ։

dvgray
27.08.2009, 03:49
Ռուսական արտաքին քաղաքականությունը այլ բազմաթիվ գործոնների, մոտիվացիաների հետ մեկտեղ ներառում է մի կարևորագույն գործոն: Դա ռուսական մեծապետական շովինիզմով տառապող ռուս ազգի մոտիվացիոն գրգիրռներն են:
Մենք երբեք էլ դա չենք կարող հասկանալ, որովհետև որպես ազգ, մեր մոտիվացիաները կամ բացակայել են, կամ հիմնովին տարբերվել դրանից: Ռուս ազգը անգամ պատրաստ է սոված զկռտալ, բայց որպես պետություն դաժանորեն պատժել անհնազանդ- գյավուռ ազգերին:
Հատկանշական է, թե ինչպես չեչենական տեռորիզմի դեմ մառազմատիկ պայքարի հիման վրա իշխանության ղեկին ամրացավ ու դարձավ ռուսի սիրելին Պուտինը: Եվ նույնը այժմ: Վրացի անհնազանդ - գյավուռներին անցյալ տարի չոքացնելու գործնթացի վրա ներերկրային ու համակրանք ձեռք բերեց Մեդվեդևը, որը հավանաբար իրեն կբավարարի մինչև իր իշխանակալման վերջը:
…ասածս էն է, որ ռուսական հարավկովկասյան և ընդանրապես կովկասյան քաղաքականության մի կարևորագույն մասը իր "մուժիկի" ստոր կրքերը հագուրդ տալուն ուղղված ջարդերն են եղել դեռ ցարերից սկսած:
Իզուր չէ որ կովկասցիներիս արհամարելով նրանք բարձրից բոլորիս անվանում են "չոռնաժոպի":

Բիձա
27.08.2009, 23:48
Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը։

Էնպիսին է, ինչպիսին հարավկովկասյան երեք երկրներից ու մանրմունրներից ամեն մեկը ուզում է և իրականում արժանի է…

One_Way_Ticket
28.08.2009, 00:06
Ռուսական արտաքին քաղաքականությունը այլ բազմաթիվ գործոնների, մոտիվացիաների հետ մեկտեղ ներառում է մի կարևորագույն գործոն: Դա ռուսական մեծապետական շովինիզմով տառապող ռուս ազգի մոտիվացիոն գրգիրռներն են:
Մենք երբեք էլ դա չենք կարող հասկանալ, որովհետև որպես ազգ, մեր մոտիվացիաները կամ բացակայել են, կամ հիմնովին տարբերվել դրանից: Ռուս ազգը անգամ պատրաստ է սոված զկռտալ, բայց որպես պետություն դաժանորեն պատժել անհնազանդ- գյավուռ ազգերին:
Հատկանշական է, թե ինչպես չեչենական տեռորիզմի դեմ մառազմատիկ պայքարի հիման վրա իշխանության ղեկին ամրացավ ու դարձավ ռուսի սիրելին Պուտինը: Եվ նույնը այժմ: Վրացի անհնազանդ - գյավուռներին անցյալ տարի չոքացնելու գործնթացի վրա ներերկրային ու համակրանք ձեռք բերեց Մեդվեդևը, որը հավանաբար իրեն կբավարարի մինչև իր իշխանակալման վերջը:
…ասածս էն է, որ ռուսական հարավկովկասյան և ընդանրապես կովկասյան քաղաքականության մի կարևորագույն մասը իր "մուժիկի" ստոր կրքերը հագուրդ տալուն ուղղված ջարդերն են եղել դեռ ցարերից սկսած:
Իզուր չէ որ կովկասցիներիս արհամարելով նրանք բարձրից բոլորիս անվանում են "չոռնաժոպի":
Քեզ շատ ե՞ն անվանել չոռնաժոպի: Թե՞ հեռուստացույց ես շատ նայել: Կամ ինտերնետում "խելացի" հոդվածներ կարդացել: Ինչքան ռուսների հետ շփվել եմ, միշտ նորմալ ու հարգալից են վերաբերվել, չնայած արտաքինս ակնհայտ կովկասյան է: Միայն մի անգամ է դեպք եղել, երբ Կիեվում երկու աղջիկ իրենք սկսեցին հետս խոսել, հետո երբ իմացան, որ Հայաստանից եմ, դեմքերը ծամածռեցին ու հեռացան: ԽՍՀՄ սերնդի ժողովուրդը ընդհանրապես վերաբերվում է որպես հայրենակիցների: Որոշակի քսենոֆոբիա մտել է ռուս ժողովրդի մեջ 90-ականներից հետո, սակայն ամեն ինչ ուշ թե շուտ իր տեղը կընկնի:

Իսկ ձեր սիրելի անգլոսաքսները չէի՞ն, որ նեգրերին ստրկացրել էին: