PDA

Դիտել ողջ տարբերակը : Լա Լիգա (2012-2013)



Ambrosine
19.08.2012, 16:01
Արդեն երեկ մեկնարկեց Լա Լիգայի 2012-2013 մրցաշրջանը:

Երեկվա խաղերի արդյունքները`
Մալյորկա 2 : 1 Էսպանյոլ
Սելտա 0 : 1 Մալագա
Սևիլիա 2 : 1 Խետաֆե

Այսօր խաղադաշտ են դուրս գալու անհաշտ մրցակիցները.
Ռեալը խաղալու է Վալենսիայի դեմ, Բարսելոնան` Ռեալ Սոսյեդադի: Այս տարի հուսով եմ, որ թեժ մրցակցություն կլինի` ամենաբարձր տեղերի համար` մի շարք թիմերի մասնակցությամբ իհարկե:

հ.գ. որոշել էի հարցում առայժմ չբացել, բայց մտածեցի` թիմերին ծանոթանալու նպատակով կարելի է: Բայց հարցումը բաց եմ դարձնելու մի քանի տուր հետո, որ գոնե թվացյալ ավտոմատ քվեարկություն չլինի :P:

Varzor
20.08.2012, 11:09
Մեկա էլի չեմպիոն է դառնալու զզվելի Ռեալը :))

Universe
20.08.2012, 11:26
Մեկա էլի չեմպիոն է դառնալու զզվելի Ռեալը :))
Բարսայի ֆանատների համար զզվելի))

Varzor
20.08.2012, 13:38
Բարսայի ֆանատների համար զզվելի))
Ինչի? Ասենք Չելսիի կամ Կոշկագործի ֆանատների համար զզվելի չի? :D

Ambrosine
20.08.2012, 15:46
Բոլորի համար էլ զզվելի է, բացի` Ռեալի ֆաներից :)):
Վալենսիան լրիվ իտալական թիմ էր դարձել, կապույտ էլ հագել էին (թե երբ էր նման բան եղել), համ էլ Չելսիին էին նմանվել :Ճ:
Մնում ա` Ռեալը հակախաղ գտնի պաշտպանվող թիմերի դեմ, որովհետև անցյալ խաղաշրջանում էլ նման թիմերի դեմ խաղը շատ դժվար էր ստացվում: Իսկ Մոուրինյուն էլի շարունակում է "անփոխարինելի ֆուտբոլիստներ" քաղաքականությունը. թե ասա Կասիլյասին ինչի չփոխարինեցիր :sad Մեկ էլ Ռոնալդուին. էդ տղեն պիտի ընդամենը հասկանա, որ հիմնական կազմը իր հոր կալվածքը չի:

Ambrosine
27.08.2012, 01:05
Էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ մեկնարկ էր :cry2
Հուսով եմ` պարտությունը խասյաթ չի դառնա, այլ` դաս:

Life
27.08.2012, 01:20
Վերջի 10 րոպեն լրիվ քաոս էր,Բենֆիկայի դեմ խաղը հիշեցի

Varzor
27.08.2012, 11:01
Բարսելոնն էլ մեռնելուց պրծավ: Ըստ խաղի 70-75 րոպեների պատկերի Օսոսունան լրիվ արժանի էր հաղթանակի, բայց դե վերջում չձգեցին` իր խոսքն ասեց Բարսելոնի խաղացողների բարձր խաղամակարդակը:
Բայց արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ Բարսելոնի պատասխան գոլի գրոհը զարգացավ խաղից դուրս վիճակով: Բայց դե 2-րդ գոլը լրիվ դասական էր` ոնց որ պարապմունքի ժամանակ խփեր Մեսսին: Ի դեպ այս խաղն էլ ցույց տվեց այն, որ Չավին մեծ եղանակ է ստեղծում խաղադաշտում:

Universe
31.08.2012, 14:07
Ինչի? Ասենք Չելսիի կամ Կոշկագործի ֆանատների համար զզվելի չի? :D
Էնքան չէ, ինչքան որ Բարսելոնայի ֆանատների համար: Կոշկագործը էլի գիտի որ ինքը Ռեալի Ռ-ին դաժե չի հասնի, բայց Բարսելոնան, մանթոյի տեղ ունի...

Ambrosine
30.09.2012, 23:54
Էդ 11 մետրանոցները չեմ սիրում, էլի :[
Բայց, այնուամենայնիվ, Ռեալը ուժեղ էր ու արժանի հաղթանակի: Շնորհավոր: Սպասենք մյուս տուրին:

հ.գ. հարցումը բացում եմ:

Varzor
02.10.2012, 00:50
Սեվիլիայի հետ խաղում ուղղակի հրաշքով, չէ ավելի շուտ երկու հրաշքներով Բարսան փրկվեց մեռնելուց:
Ու այդ երկու հրաշքների անունն է` մրցավար և Ֆաբրեգաս:
Սեվիլիան հաղթում էր, ընդ որում արժանիորեն հաղթում էր: Հեչ արժանի չէր պարտության, բայց դե մրցավարները էլի սկսեցին Բարսային ֆորա տալ, որ գոնե մի քիչ Ռեալից պոկվի:
Իսկ Ռեալն ուղղակի քարը քարին չթողեց իր հակառակորդից բոլոր առումներով:

Հ.Գ.
Մեկա, ռեալը թիմ չի:
Իսկ Բարսելոնան արդեն սկսում է նմանվել թատերական կոլեկտիվի, ոչ թե ֆուտբոլային ակումբի:

Ambrosine
21.10.2012, 05:24
Վարդգես, դու գիտե՞ս, թե մյուս բոլոր թիմերի երկրպագուները քեզ ինչքաաան են սիրում :D:

Էս ի՞նչ խաղ էր. մինչև վերջին րոպեն դժվար էր ասել, թե ով կհաղթի: Եթե Մեսսին էլ գոլ խփեր, միևնույն է, չէր կարող երաշխիք տալ, որ Վարդգեսը գնդակը հետ չի ընդունի կամ էլ պաշտպաններից մեկը չի փորձի դառնալ շաբաթվա ամենագեղեցիկ գոլի հեղինակը :D:
Դեպորտիվոյին էլ հալալ ա. սկզբում էր ընկճվել, բայց մեկ գոլ խփելուց հետո վստահություն ձեռք բերեցին, իսկ խաղավարտին Բարսելոնային սեղմել էին դարպասին: Իսկ ամենածիծաղելի պահը Դեպորտիվոյի նախագահի ժպիտն էր` Վարդգեսի բաց թողած գոլից հետո :)):

Moonwalker
21.10.2012, 12:19
http://www.youtube.com/watch?v=9uXBaw0gwQg

Ambrosine
25.11.2012, 00:51
Բետիս - Ռեալ խաղին մնաց 10 րոպե...
Ռեալ :clap

Անվերնագիր
25.11.2012, 11:48
Բետիս- Ռեալ Մադրիդ 1-0

Կարծում եմ Ռեալը կորցրեց իր բոլոր շանսերը Իսպանիայի առաջնությունում չեմպիոն դառնալ: Բայց դե չկա չարիք առանց բարիքի, հիմա Ռելը ամենայն հավանականությամբ իր բոլոր ուժերը կներդնի չեմպիոնների լիգայում

Ambrosine
25.11.2012, 12:17
Այս ի՞նչ եղավ :cry:
Անվերնագրի տեսակետը տրամաբանական է, բայց ախր խոսքը վերաբերում է Ռեալին. Ռեալը դեռ շանս ունի, դեռ բավականին ժամանակ կա` իրավիճակը շտկելու:

Բարսելոնա՜, այսօր կրվիր :))

Varzor
26.11.2012, 20:53
Այս ի՞նչ եղավ :cry:
Անվերնագրի տեսակետը տրամաբանական է, բայց ախր խոսքը վերաբերում է Ռեալին. Ռեալը դեռ շանս ունի, դեռ բավականին ժամանակ կա` իրավիճակը շտկելու:

Բարսելոնա՜, այսօր կրվիր :))
Չնայած հարցմանը պատասխանել եմ, որ ռեալը էլի չեմպիոն կլինի, բայց նաև գիտեմ, որ ֆուտբոլային կանխատեսումներից թույլ եմ:
Այս տարին Ռեալի տարին չի ոնց որ: Ինչ-որ բան չի ստացվում: Իսկ Բարսան շարունակում է իր թատերական ներկայացումները: Այ հաճելի հայտնություն է Ատլետիկոն:

Ambrosine
02.12.2012, 03:01
Երկու Ատլետիկոներն էլ այսօր մեղմ ասած համը հանեցին. մեկը չէր քայլում, մյուսն էլ` ջարդում էր: Բիլբաոն շատ վատ մարզավիճակում ա
Հալալ ա Ռեալ-Ատլետիկո խաղի մրցավարի նյարդերին. մեկ ուրիշը լիներ իր փոխարեն` առնվազն մեկ կարմիր քարտի ականատես կլինեինք:

ARam Grig
03.01.2013, 22:06
Օօօօ էս ինչքա~ն ա փոխվել ակումբը,իչպիսի քննարկումնե~ր :D Բա էս ուր եք? Էս խի ձեն-ձուն չկա? :)) Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը զամոկ ա դրել ձեր ամպագոռգոռ հայտարարությունների վրա,հարգելի ոմանք:))? Ոչինչ,տենց էլ ա պատահում (ու շատ ա պատահում,էտ էլ ասեմ:)) )

Իսպանիայի առաջնության վերևի հատվածում բացվում է մի գեղատեսիլ բնապատկեր.Վերևում վեր են խոյացել ՎԵՀ ու հպարտ սարերը (Բարսա),իսկ ներքևոմ անշուք ձորերն են (Ռեալ):Վերևում +16 աստճան տաքություն է,մարդիկ ծովափնյա կայֆեր են անում (Միջերկրական Ծով,որի ափին է գտնվում Քաղաք-Դրախտը` Բարսելոնան),իսկ ներքևում -16 է,սառնամանիք :( Մերենգները ստիպված վառում են Մոուրի ոււ Ռոնալդույի նկարները,որ տաքանան . . . :D Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ :papik:

Ambrosine
03.01.2013, 22:13
Տվյալ խաղից հետո գայիր ու արդարացնեիր Վալդեսին: Մրցաշարային աղյուսակը գլխավորելուց հետո շատ հեշտ է այս տոնով գրելը: Ու հետո մի մոռացիր, որ Լա լիգան դեռ չի ավարտվել. կարծում եմ` Բարսելոնան դեռ սայթաքելու է:

Եթե մենք ձայն չենք հանում, դուք հանեք. ձեզ խանգարող կա՞:

ARam Grig
04.01.2013, 13:12
Արդարացնելու բան էլ չկա,սխալ ա արել,լավ ա արել,սաղի հետ էլ պատահում ա,կարողա հենց էտ սխալն էլ մոտիվացրել ա տղեքին,որ հիմա 16 միավորով առաջ են անիմաստ ծախսված փողակույտից: :)) Բարսելոնան իրա խաղով մի անգամ էլ չէ,մի քանի անգամ սայթաքելու իրավունք ա վաստակել ;) Վալդեսի պահով էլ քո ծաղրանքին պատասխանել ա հենցի ինքը ` Մոուրը,որ իսկականից կայֆավատ ա եղել Կասիլյասի նման տղու վրա ու ասել ա Ադանը իրանից լավն ա: (Երկրորդ դարպասապահը):D Միշտ էլ ասել եմ էլի,ինչքան էլ ուզում ա մարզիչը մեգա-հզոր մասնագետ լինի,մեկա եթե որպես մարդ կանալիզացիայա,իրա թիմի ներքին կուխնիան կործանվելու ա : Իսկ էտ ամենավատ բանն ա !

Ambrosine
07.01.2013, 01:08
Արդարացնելու բան էլ չկա,սխալ ա արել,լավ ա արել,սաղի հետ էլ պատահում ա,կարողա հենց էտ սխալն էլ մոտիվացրել ա տղեքին,որ հիմա 16 միավորով առաջ են անիմաստ ծախսված փողակույտից: :)) Բարսելոնան իրա խաղով մի անգամ էլ չէ,մի քանի անգամ սայթաքելու իրավունք ա վաստակել ;) Վալդեսի պահով էլ քո ծաղրանքին պատասխանել ա հենցի ինքը ` Մոուրը,որ իսկականից կայֆավատ ա եղել Կասիլյասի նման տղու վրա ու ասել ա Ադանը իրանից լավն ա: (Երկրորդ դարպասապահը):D Միշտ էլ ասել եմ էլի,ինչքան էլ ուզում ա մարզիչը մեգա-հզոր մասնագետ լինի,մեկա եթե որպես մարդ կանալիզացիայա,իրա թիմի ներքին կուխնիան կործանվելու ա : Իսկ էտ ամենավատ բանն ա !

Եթե գրառումդ ուղղված լիներ Վալոդիկին, միգուցե հասկանար ու հավասարազոր պատասխան տար :):

Որպես մոդերատոր` պահանջում եմ չանձնավորել գրառումները: Գրառմանդ անձնավորված հատվածները խմբագրում եմ:

Ambrosine
08.01.2013, 17:13
Հիմա էլ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2012թ. լավագույն առաջնությունները`

1. Իսպանիա
2. Բրազիլիա
3. Գերմանիա

Ես մենակ չեմ հասկանում, թե ինչպես կարող էր Բրազիլիան գերազանցել նախ Գերմանիային, հետո էլ առաջ լինել Անգլիայի պրեմյեր լիգայից :', էլ չեմ ասում` ՀՀ առաջնությունից :P :)):

Աղբյուր (http://www.iffhs.de/?b6e28fa3002f71504e52d17f7370eff3702bb1c2bb11)