PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանական ակումբ



Նանո
08.08.2012, 18:04
Խարիզմա Հասարակական Երիտասարդական կազմակերպությունը սիրով հրավիրում է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ օգոստոսի 10ին, երեկոյան ժամը 19:00ին Տիգրան Մեծի 53 հասցեով, <<Դու ես քո ճակատագրի կերտողը, թե...>> թեմայով քննարկումների... Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 55 22 68, 099 00 14 16 հեռախոսահամարներով::)

Նանո
14.06.2013, 15:52
«Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հուլիսի մեկից կազմակերպում է «Կոնֆլիկտներ. Կոնֆլիկտների հաղթահարում» թեմայով թրեյնինգներ: Ցանկացողները մինչև հունիսի 25-ը թող դիմեն Տիգրան Մեծ 53 հասցեում գտնվող մեր կենտրոն կամ զանգահարեն (099) 00 14 16 կամ (094) 30 43 90 հեռախոսահամարներով: Թրեյնինգների վերջում տրվում է մասնակցության հավաստագիր: Ուսանողների համար գործում են զեղչեր:

Նանո
31.01.2014, 13:53
«Այբ Բեն Գիմ» կենտրոնը կազմակերպում է
«Հոգեբանական կոմֆորտ» թեմայով թրեյնինգներ առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ծնողների համար


Ծնողները կհաղորդակցվեն փոխըմբռնման ջերմ մթնոլորտում, կստանան խորհուրդներ, թե ինչպես հոգեբանական ներքին և արտաքին հարմարավետության վիճակի հասնել ընտանիքում, եթե կան դրան խոչընդոտող գործոններ, կստանան մասնագիտական խորհրդատվություն և կմասնակցեն լիցքաթափող /ռելաքսացիոն/ վարժանքների:

Ներկայությունը ցանկալի է զույգերով:

Հանդիպումներն անվճար են:
Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին
երեկոյան ժամը 18-00-ից մինչև 19-30

Խնդրում ենք ցանկացողներին նախապես գրանցվել և թողնել կոնտակտային տվյալներ`

Հեռ.099 00 14 16

Anul-26
07.11.2017, 21:54
Օգնեք սիրելիիս վերադարձնելու հարցում։ Ի՞նչ անեմ եթե նա հեռացել է։

Ռուֆուս
07.11.2017, 21:58
Ogneq sireliis veradarcnelu harcum Inch anem ete na heracel e?

Սկսիր հայերենը հայատառ գրել, ասում են հաստատ օգնում ա։

Mr. Annoying
07.11.2017, 22:13
Սկսիր հայերենը հայատառ գրել, ասում են հաստատ օգնում ա։

Հարգելի՛ Ռուֆուս, իմ տեղեկություններով դա միշտ չէ, որ օգնում է։ Հնարավոր է, որ սիրեցյալը չկարողանա ընթերցել, կամ այլ խնդիրների պատճառով ի վիճակի չլինի հայերեն տառերն ընկալել։ Դա, խնդրում եմ, խորհուրդ տալուց առաջ հաշվի առեք, լա՞վ։

Ռուֆուս
07.11.2017, 22:33
Հարգելի՛ Ռուֆուս, իմ տեղեկություններով դա միշտ չէ, որ օգնում է։ Հնարավոր է, որ սիրեցյալը չկարողանա ընթերցել, կամ այլ խնդիրների պատճառով ի վիճակի չլինի հայերեն տառերն ընկալել։ Դա, խնդրում եմ, խորհուրդ տալուց առաջ հաշվի առեք, լա՞վ։

Հարգելի Mr. Annoying, մի հատ սիրեցյալ կորցրեք, հետո նոր գրեք, լա՞վ։

Mr. Annoying
08.11.2017, 01:12
Հարգելի Mr. Annoying, մի հատ սիրեցյալ կորցրեք, հետո նոր գրեք, լա՞վ։

Զի նշխարհք ապաշխարհության հավաստի է պնդումը Ձեր։
Խաղաղություն և բարեկեցություն աշխարհքին։

Sambitbaba
08.11.2017, 07:22
Ինչու՞ եք մարդուն միանգամից վախեցնում... Սկզբում ասեք, թող սիրելիի լուսանկարը դնի, կարող է մի բան անում ենք...

Anul-26
08.11.2017, 21:51
Sambitbaba իմ սիրելիի լուսանկարը տեսնելով դուք ինչպես կարող եք ինձ օգնել?

Anul-26
08.11.2017, 21:54
ասում են Գոհար Սիմոնյանը կարողանսւմ է նման հարցում օգնել կարող է ինչ որ մեկը իր տվյալները իմանա?

Վահե-91
08.11.2017, 22:06
Օգնեք սիրելիիս վերադարձնելու հարցում Ի՞նչ անեմ եթե նա հեռացել է
ուրիշին գտեք

Mr. Annoying
08.11.2017, 22:13
ասում են Գոհար Սիմոնյանը կարողանսւմ է նման հարցում օգնել կարող է ինչ որ մեկը իր տվյալները իմանա?

Այո, նա օգնում է: Բայց որ ինձ լսեք, Կիմչեն Ինյանին կդիմեք: Նա նաև նավսն է հանում:

Sambitbaba
08.11.2017, 22:18
Sambitbaba իմ սիրելիի լուսանկարը տեսնելով դուք ինչպես կարող եք ինձ օգնել?

Իսկ առանց սիրելիիդ լուսանկարը տեսնելու ինչպե՞ս կարող ենք քեզ օգնել...:o

Anul-26
09.11.2017, 15:19
Me.Annoying իսկ դուք իրենց տվյալները գիտեք՞:կամ գիտեք այնպիսի մեկին ով գիտի իր տվյալները եթե օգնեք շնորհակալ կլինեմ

Anul-26
09.11.2017, 15:51
Ձեր ասած կիմչյանի տվյալները գիտեք?

Արամ
09.11.2017, 18:09
Ձեր ասած կիմչյանի տվյալները գիտեք?


Anul-26 ջան, եթե Ձեր սիրելին հեռացել ա, բացի Ձեզնի ուրիշ ոչ մեկ ոչ մի բան չի կարա անի։ Ուզում ա 7 հատ Կիմչյան լինի, 3 հատ Գոհար Սիմոնյան, կամ 2 հատ Զինաիդա Պետրովնա։ Եթե ինչ որ խորհուրդի կարիք ունեք, գրեք, կարծում եմ ակումբում մարդիկ կգտնվեն, որ Ձեզ կօգնեն։

Cassiopeia
09.11.2017, 18:17
Արամ, քյավառցի Վարսիկին մոռացար։

Sambitbaba
09.11.2017, 19:14
Ձեր ասած կիմչյանի տվյալները գիտեք?

Անուլ ջան, կիմչյանի կարիքը չունես: Եթե քո սիրելին ջավախքցի Հարութն ա, նրան կարող ես գտնել "Հայտնի մարդկանց կյանքից" թեմայում:

Mr. Annoying
09.11.2017, 21:56
Me.Annoying իսկ դուք իրենց տվյալները գիտեք՞:կամ գիտեք այնպիսի մեկին ով գիտի իր տվյալները եթե օգնեք շնորհակալ կլինեմ

Հարգելի Anul-26, նա այժմ ժամանակավորապես բնակվում է Հս․ Կորեայում։ Փորձեցի ճշտել, պարզվեց նրա քարտուղարուհու ամերիկյան համարը հետևյալն ա՝ (212) 972-3105։ Եթե օգնի, ասեք մենք էլ դիմենք։

Anul-26
10.11.2017, 13:53
ակումբի անդամներ ով գիտի գոհարի տվյալները? եթե գիտեք խնդրում եմ օգնեք շատ ա պետք շնորհակալ կլինեմ

Mr. Annoying
10.11.2017, 23:39
ակումբի անդամներ ով գիտի գոհարի տվյալները? եթե գիտեք խնդրում եմ օգնեք շատ ա պետք շնորհակալ կլինեմ

Հարգելի՛ Anul-26, արդյո՞ք այս Գոհարի (http://www.ysu.am/faculties/hy/Physics/section/staff/person/Gohar-Harutunyan) մասին եք հարցնում։

Anul-26
10.11.2017, 23:53
Mr. Annoying խոսքը բախտ նայողԳոհար Սիմոնյանի մասին է

Mr. Annoying
11.11.2017, 00:02
նայողԳոհարՍիմոնյանին չեմ ճանաչում, ցավոք սրտի։ Բայց իմ ասած Գոհարն էլ, ոչ պակաս, նայող ա։ Ուղղակի քվարկային տեսությունն ա նայում, գրավիտացիայի տեսությամբ ա զբաղվում, մի քիչ էլ դասախոսում ա։ Պե՞տք չի համարը։

Anul-26
15.11.2017, 23:47
ակումբի անդամներից ոչ ոք չգիտի Գոհարի տվյալները կամ ինչ-որ մեկին ով գիտի

Նիկեա
17.11.2017, 23:09
Հարգարժան Անուլ, ես իհարկե չգիտեմ՝ դուք ակումբում վերջին շրջանում հաճախ հանդիպող թրոլներից եք թե իրոք ձեզ օգնություն ա պետք, բայց երևի պետք է հասկանայիք որ վերջին մի քանի գրառումները մեղմ ասած լուրջ չէին։ (Թող ինձ ներեն կայֆարիկ դեմքերը ամեն ինչ փչացնելու համար։ ) Ձեզ բացի ձեզնից ոչ մեկը օգնել չի կարող, ոչ բախտ նայող Գոհարը, ոչ Կիմչինը (տե՞նց էր էդ մարդու անունը) ոչ էլ առավել ևս Հարալեզի տված խորհուրդները։

Anul-26
17.11.2017, 23:12
Նիկեա ամեն ինչ պարզ ա շնորհակալ եմ տեղեկության համար էլ ոչինչ չեմ գրի

Գաղթական
18.11.2017, 00:04
Ձեր ասած կիմչյանի տվյալները գիտեք?

Հյուսիսայինումա ինքը հիմնականում լինում

Anul-26
19.12.2017, 20:45
Բարի երեկո բոլորին եթե որևէ մեկը նավս հանողի տեղ գիտի խնդրում եմ օգնեք շնորհակալ կլինեմ

_Հրաչ_
19.12.2017, 22:02
Բարի երեկո բոլորին եթե որևէ մեկը նավս հանողի տեղ գիտի խնդրում եմ օգնեք շնորհակալ կլինեմ

Ոնց էինք կարոտել քեզ: ))
Ես գիտեմ նավս հանողի տեղ: Համ հոգեբան ա, համ էլ նավս հանող:

Anul-26
21.12.2017, 22:07
իսկ ով ա որ և որտեղ ա ապրում?

Արամ
28.12.2017, 01:26
իսկ ով ա որ և որտեղ ա ապրում?

...