Դիտել ողջ տարբերակը : Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը: Քննարկումներ
Baltazar
06.08.2012, 15:50
Ժողովուրդ ջան, եթե իմանամ գոնե 10 հոգի կարդումա կշարունակեմ գրել: Ուղղակի պատմվածքը շատ երկարա:
Օրիգինալ պատմվածքը այստեղ (http://www.akumb.am/showthread.php/63348-%D5%95%D5%B4%D5%A1%D6%80-%D4%BC%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5-%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%A8):
Baltazar
06.08.2012, 15:56
Բոլոր նրանք, ովքեր գնահատում են իմ ջանքերը, ինձ օգնած կլինեն, եթե այս էջ հրավիրեն իրենց ծանոթ դետեկտիվ ժանրի սիրահարներին:
Ժողովուրդ ջան, եթե իմանամ գոնե 10 հոգի կարդումա կշարունակեմ գրել: Ուղղակի պատմվածքը շատ երկարա:
Ես կարդում եմ, ու շատ եմ հավանում, որ տեսա ինչ անսպասելի տեղում եք ընդհատել, մի քիչ տխրեցի, բայց ավելի անհամբերությամբ սկսեցի սպասել շարունակությանը:
Սա դո՞ւք եք գրել, թե՞ թարգմանություն է: Եթե դուք եք գրել՝ գժանոց ա, անպայման տեղադրեք շարունակությունը:
Baltazar
06.08.2012, 16:42
Շնորհակալություն: Այո, հեղինակը ես եմ:
շատ լավ կլներ, եթե պատմվածքից բացի ուրիշ ոչ մի գրառում այտեղ չլիներ, քննարկումների համար կարող ենք առանձին բաժին բացել:
հետո էլ ինչ կարևոր է, թե քանի հոգի են կարդում, կարևորը որակն է, ոչ թե քանակը
Baltazar
06.08.2012, 18:05
Լավ լավ, լավ: Հանկարծ չմտածեք, որ мания величия-ով եմ տառապում, հատուկ ձեզ համար կշարունակեմ, որովհետև դուք բոլորտ իրոք որակ եք, շնորհակալ եմ նամակների համար:
Շնորհակալություն: Այո, հեղինակը ես եմ:
Սկիզբը լավն է: Ակամայից հիշեցրեց մի պատմություն, որի հիման վրա բավականին հետաքրքիր ֆիլմ են նկարահանել: հայերեն վերնագիրը երևի սենց կլինի "Վերահսկողության սահմանը" (Предел контроля).
Շատ հավեսով եմ նայել, հիմա էլ տենց հավեսով կարդացի: Շարունակություն...
Կարդացի, շատ հետաքրքիր էր, պահանջում եմ շարունակությունը :)
Մենակ մի դիտողություն ունեմ, երկար, մեկ պարագրաֆից բաղկացած տեքստերը շատ դժվար են կարդացվում, նոր մտքերը նոր պարբերությունից սկսեք:
Ես քննարկումները կառանձնացնեմ ուրիշ թեմա, որ պատմվածքին չխանգարի:
soultaker
06.08.2012, 20:49
Ոճը շատ նման է բուլղարացի դետեկտիվ գրող Բոգոմիլ Ռայնովի ոճին՝ մի փոքր արհամարհական տոնով դեպի սովորական մարդիկ, ռեալ կյանքի նմանությամբ, տեխնիկական մանրամասներով ու մտորումներով և կարճ կոնկրետ, հեշտ կարդացվող նախադասություններով: Սկիզբը դուր եկավ:
Ինձ շատ դուր եկավ փիլիսոփայությունը կյանքի վերաբերյալ, հասուն մարդու մտքեր են, շատ լավ է ընթացքում կերտվում հերոսի կերպարը: Սկզբում ինձ թվաց արտասահմանյան ինչ-որ հայտնի գրողի ստեղծագործության թարգմանություն է՝ էնքան մանրամասն, հետաքրքիր, կյանքի նկատմամբ ձևավորված կարծիք ունեցող մարդու մտքեր են: Շարադրանքն էլ է շատ լավը: Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ էի այսքան կլանված, հայերեն լեզվով, բնօրինակ կարդացել: Շնորհակալ եմ, անհամբեր սպասում եմ շարունակությանը:
Պատվերը պատվեր, կինը կին, բայց ամեն ինչ բարդանում էր նրանով, որ նկարի միջի կինն ինձ ծանոթ էր: Սա երևի ինչ-որ մեկի կողմից արված դաժան կատակ էր: Նկարում պատկերվածը Տոլեդոյում ինձ հանդիպած սևահերն էր ...
Ես տենց էլ գիտեի :) բայց ինչի՞ էին հենց զոհին ընտրել որպես միջնորդ, ո՞րն էր նպատակը, չէ՞ որ տենց ավելի հեշտ կլիներ բացահայտելը :think
Baltazar
06.08.2012, 22:05
Ես տենց էլ գիտեի :) բայց ինչի՞ էին հենց զոհին ընտրել որպես միջնորդ, ո՞րն էր նպատակը, չէ՞ որ տենց ավելի հեշտ կլիներ բացահայտելը :think
Շուտով կպարզվի
Baltazar
06.08.2012, 22:06
Լանգեի համարելա դա հանելուկ
շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, ,,,,,,հիմա ակումբ մտնելուս միակ նպատակը սա է դարձել
շարունակություն, շարունակություն, շարունակություն, շարունակություն, ......
Կարդում եմ էնպես, ինչպես ամենասիրածս վեպերն եմ կարդացել(հուսով եմ մինչև վերջ այս մտքիս կմնամ): Ամենաշատը Լանգեի կերպարն եմ հավանում, նման աբսուրդ կերպարների շատ եմ սիրում, շա՜տ: Ու ամենասկզբից ինձ հենց մարդկային այս տիպը հետաքրքրեց (hետաքրքրում է)...
Եվ մի բան կարծես թե պարադոքսային է, մի՞թե նման բնավորությամբ անձը կարող էր օրագիր գրել.. կամ էլ միգուցե դեռ ամբողջությամբ կերպարը չի՞ բացահայտվել:
Baltazar
06.08.2012, 22:30

իսկ գուցե սա Լանգեն չի գրել , այլ նրա թիրախներից մեկը ... ))
իսկ գուցե սա Լանգեն չի գրել , այլ նրա թիրախներից մեկը ... ))
կամ էլ մահվանից առաջ ա գրել, երբ զգացել է, որ իր պատվերն է տրվում
Baltazar
06.08.2012, 22:39
կամ էլ մահվանից առաջ ա գրել, երբ զգացել է, որ իր պատվերն է տրվում
բայց իրոք շատ լավնա մտքի թռիչքդ ... ուղղակի արդեն սկսում եմ վախենալ, որ կարողա իմ մտածածը մի օր ասես ))
բայց իրոք շատ լավնա մտքի թռիչքդ ... ուղղակի արդեն սկսում եմ վախենալ, որ կարողա իմ մտածածը մի օր ասես ))
խոսք եմ տալիս առանձին կասեմ;)
իսկ գուցե սա Լանգեն չի գրել , այլ նրա թիրախներից մեկը ... ))
լավ, առաջ չընկնենք, բայց գրվում է առաջին դեմքով և օրացույցային; Մյուս կողմից սա կարելի է նաև համարել տարօրինակ մարդու տարօրինակություններից մեկը... բայց քանի որ դետեկտիվա սա տրամաբանական չի հավանաբար...
Baltazar
06.08.2012, 22:45

Չէ սա Լանգենա գրել, ուղղակի ասում եմ, որ կարդալուց լուրջ վերաբերվեք ու չմտածեք ինչ-որ գժի ցնդաբանություններ են
Չէ սա Լանգենա գրել, ուղղակի ասում եմ, որ կարդալուց լուրջ վերաբերվեք ու չմտածեք ինչ-որ գժի ցնդաբանություններ են
Բոլորովին:)
Ճիշտն ասած, ինձ ընթացքն ա հետաքրքրում, որովհետև կարդալը հաճույք ա պատճառում, վերջին էլ չեմ սպասում այլ՝ շարունակությանը:clap
Quyr Qery
06.08.2012, 22:54
Ես քեզ արդեն կարծիքս ասել եմ: Կուլ է գնում միանգամից, իսկապես չեմ էլ հիշում, երբ եմ վերջին անգամ նման հետաքրքրությամբ ինչ-որ բան կարդացել:
Սիրեցի Լանգեին::love
Baltazar
06.08.2012, 23:01
Բոլորովին:)
Ճիշտն ասած, ինձ ընթացքն ա հետաքրքրում, որովհետև կարդալը հաճույք ա պատճառում, վերջին էլ չեմ սպասում այլ՝ շարունակությանը:clap
Նման դրական արձագանքները խթանիչ ուժ ունեն: Կշարունակեմ աշխատել:
Baltazar
06.08.2012, 23:02
Ես քեզ արդեն կարծիքս ասել եմ: Կուլ է գնում միանգամից, իսկապես չեմ էլ հիշում, երբ եմ վերջին անգամ նման հետաքրքրությամբ ինչ-որ բան կարդացել:
Սիրեցի Լանգեին::love
Իսկ դա լավ է, որ կուլ է գնում միանգամից ?
soultaker
06.08.2012, 23:03
Լանգեի համարելա դա հանելուկ
Իսկ կարելի՞ է իմանալ գլխավոր հերոսի ազգությունը:
Baltazar
06.08.2012, 23:11
Իսկ կարելի՞ է իմանալ գլխավոր հերոսի ազգությունը:
ի սկբանե որոշել էի ազգության մասին խոսակցություններից խուսափել և հերոսին ներկայացնել որպես "աշխարհի մարդ": Բայց պատմվածքի սկզբում նշել եմ , որ նա բերբերի և շվեյցարացու խառնուրդ է: Ինքն էլ իրեն չի տարանջատում մյուս ազգերից: երբեք չի խոսում իր ազգության մասին:
Quyr Qery
06.08.2012, 23:32
Իսկ դա լավ է, որ կուլ է գնում միանգամից ?
Կարդացվում է միանգամից: Կուլ գնալով դա ի նկատի ունեի::) Իհարկե լավ է:
Ես էլ հավանեցի, բացի Արէա-ի նշածներից, ինձ դուր եկավ նաև քո այսպես ասած՝ արագի մեջ թեթև ոճով մի նյութից մյուսին անցնելը ու նորից ետ վերադարձը: Դա քեզ մոտ իսկապես շատ լավ է ստացվում: Բայց մի բան, այս հատվածը.
Ես հասկացել եմ, որ ընկերները ներխուժում են քո կյանք, խլում են քո թանկարժեք ժամանակը ու հեռանում քո կյանքից: Արդյունքում ոչինչ տեղի չի ունենում, ոչինչ չի փոխվում ... մարդիկ նույնն են, իրենք իրենց հաշվետվություն չեն տալիս , թե ինչով են զբաղվում և ինչի համար են այս կամ այն գործողությունը անում: Հիմա շատ տարածված է հոգեբանների մոտ գնալը ու այսպես ասած "հոգին դատարկելը" : Հոգեբանի դուռը չհասնելու ամենալավ երաշխիքը մարդկանցից խուսափելն է:
Եվ նման մի քանի այլ կյանքի և մարդկային հարաբերությունների մեջ թափանցող հատվածներ կարդալով, որոնք չեմ մեջբերում, ես հաստատուն կերպով թույլ եմ տալիս ինձ ասել, որ քո հերոսը լավ մարդասպան է և միայն այդքանը: :)
soultaker
07.08.2012, 12:52
Ես հասկացել եմ, որ ընկերները ներխուժում են քո կյանք, խլում են քո թանկարժեք ժամանակը ու հեռանում քո կյանքից:
Էս մի նախադասությունը ամեն ինչ արժեր, արժանի է ասացվածք դառնալու:
Էս մի նախադասությունը ամեն ինչ արժեր, արժանի է ասացվածք դառնալու:
բա
կանխատեսված անեկդոտները:hands
baltazar; շատ դադար չտաս, որովհետև քրքերը թեժացել են)))))))))
Լևիի մուտքը դուրս եկավ, չնայած նրա մասին էլի խոսվել էր, սիրո հանդեպ ունեցած իր յուրօրինակ դիրքորոշմամբ:
փաստորեն Լանգեն միայնակ չի ,,,,
լավն են անցումներդ, հարուստ տեքստով ես գրում:
Baltazar-ը մեզ մոռացել ա:8
Շատ հետաքրքիր է, սպասում եմ շարունակությանը :)
Baltazar
24.12.2012, 05:55
Բոլորի պատերազմը բոլորի դեմ
Երբ մարդասպաններին չեն բռնում, ուշ թե շուտ նրանցից փորձում են ձերբազատվել պատվիրատուները: Օմար Լանգեն այն մարդասպանը չէ, որին կարելի է հեշտությամբ ջնջել երկրի երեսից: Բացի այդ պատվիրատուները որոշել են ոչնչացնել ոչ միայն իրենց համար երկար տարիներ աշխատած "սպանությունների մեքենա" Լանգեին, այլև միմյանց: Ով կհաղթի այս խճճված և դաժան գոյապայքարում, որի արդյուքնում կարող է ողջ մնալ միայն մեկը: Խորամանկ հրեան, ճակատագրական սևահերը, անհայտ կոորդինատորը, թե ինքը Լանգեն: Լանգեի օրագրի գրառումները, որոնք կարող են ցանկացած պահի դադարել, կտան այդ հարցի պատասխանը: