PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք ինտերնետով. ֆորեքս



Վամպիր
05.08.2012, 16:21
բարեվ ձեզ, էս թեմայում կցանկանայի քննարկենք տարբեր ֆորեքս բրոկերների միջոցով գումար վաստակելու հնարավորությունները, ինչքանովա էտ ռեալ...


Կա ինչ որ մեկը ով կարացելա ֆորեքսով գումար աշխատել ու կանխիկացնել կամ webmoney փոխանցել?

Վամպիր
05.08.2012, 16:38
Հայաստանում ով է օգտվել teletrade.am-ի ծառայությունից?

ARMbrain
05.08.2012, 17:03
Ինչ վերաբերվում է իրականությանը այո իրական է, ես աշխատել եմ և փոխանցել եմ վեբմոնեյին, բայց ինչ վերաբերվում է հայկական ֆորեքսներին ապա խորհուրդ չեմ տա հայերի հետ գործ անես... լավ գումար աշխատելու համար պետք է իմանաս մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն...

Վամպիր
05.08.2012, 17:33
իսկ դու կարաս ասես, թե ինչքանով ես սկսել ու ինչքան ես կարացել աշխատել.... Ես 5 օր է ինչ սկսել եմ 5 դոլարով հասցրել եմ 8 ի, բայց դեռ չեմ փորձել ստանալ:
Մի շաբաթ առաջ էլ 10 դոլլար մի օրում կորցրեցի...

ARMbrain
05.08.2012, 18:30
իսկ դու կարաս ասես, թե ինչքանով ես սկսել ու ինչքան ես կարացել աշխատել.... Ես 5 օր է ինչ սկսել եմ 5 դոլարով հասցրել եմ 8 ի, բայց դեռ չեմ փորձել ստանալ:
Մի շաբաթ առաջ էլ 10 դոլլար մի օրում կորցրեցի...
Ես քիչեմ աշխատել ժամանակ չուն էի, աշխատել եմ սովորական կուրսերի հիման վրա...

Invicble
05.08.2012, 23:15
բարեվ ձեզ, էս թեմայում կցանկանայի քննարկենք տարբեր ֆորեքս բրոկերների միջոցով գումար վաստակելու հնարավորությունները, ինչքանովա էտ ռեալ...


Կա ինչ որ մեկը ով կարացելա ֆորեքսով գումար աշխատել ու կանխիկացնել կամ webmoney փոխանցել?

Ֆորեքսով գւոմար աշխատելը շաաատ իրականա ու շատ փող կարելիա աշխատել: Բայց մինչ էտ շատին հասնելը գիտելիքներ ու տարիներ են պետք, ինչպես նաև ներդրում, մեծ արդյունքների հասնելու համար:Ոնց որ ասեց ArmBrain-ը,պետք է մաթեմատիկա և օտար լեզուներ իմանալ, բացի այդ տնտեսագիտություն, քաղաքականություն ու լիքը էլի բաներ, որոնց հասնելու համար ժամանակ է հարկավոր, մեկել մի քիչ տաղանդ:

Վամպիր
06.08.2012, 21:45
ինձ հետաքրքրում են ֆորեքս բրոքերները, ով ինչ-որ բան գիտի որևիցե բրոքերական կազմակերպության մասին...............

Hayazn
20.09.2012, 11:25
ինձ հետաքրքրում են ֆորեքս բրոքերները, ով ինչ-որ բան գիտի որևիցե բրոքերական կազմակերպության մասին...............

Երբեք մի վստահեք բռոքերին , որովհետև կորուստի դեպքում բռոքերը պատասխանատու չէ , այլ ինքնուրույն կատարեք ձեր գործարքները FOREX շուկայում , անհնարին ոչինչ չկա , նախ գործարքները կատարեք demo հաշվի վրա և երբ համոզվեք , որ կարող եք դրամ վաստակել , անցեք իրական հաշվով գործարքներ կատարելուն :

K.Siranuysh
11.10.2013, 12:20
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես՝
2.1.7
Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր: