PDA

Դիտել ողջ տարբերակը : Եզդիներ



Tig
26.07.2012, 14:09
Ընդհանուր առմամբ ընդունված է եզդիներին համարել եղբայրական ժողովուրդ: Ես չեմ հիշում պատմական մի դեպք, որտեղ կխոսվի հայ և եզդի ժողովրդի ընդհարումների մասին: Հակառակը, կան պատմական տվյալներ, երբ հայերն ու եզդիները կողք կողքի կռվել են ընդհանուր թշնամու դեմ: Ես պատմությունից շատ քիչ բան գիտեմ, դրա համար կխնդրէի տեղակացվածներից այս առումով ավելի մանրամասն տեղեկություններ գրել:

Ինչպես նաև եզդիների էթնիկ ծագման մասին: Քանի որ ընդունված է նրանց համարել քուրդ ժողովրդի ենթաէթնոս, որը տանաջատվել է կրոնական տարբերությունների հիման վրա: Ու չնայած այս հանգամանքին քրդերը ճնշում են եզդիներին՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=UXbB61lSSEE

Varzor
27.07.2012, 20:50
Դե ըստ էության հայերի ու եզդիների միջև ընդհանրումների մասին պատմությունը լռում է: Կան բանավոր պատմություններ տեղային ընդհարումների մասին: Միգուցե դա նրանից է, որ եզդիները հենց իրենք դարերով հալացված ժողովուրդ են եղել` նրանց հալածել են իրնց կրոնի համար թե քրիստոնյաները և թե մուսուլմանները: Վերջիններս խոշոր բռնարարքներ են իրականացրել եզդիների նկատմամբ, հատկապես օսմանյան կայսրությունում:
Եզդիները քուրդ ժողովրդի ենթաեթնոս չեն: Որպես ժողովուրդ դժվար է ասել, թե ինչ ծագում ունեն: Ինքնանվանումը էզդի, Մալաքե Թաուսի ժողովուրդ, ալավի: Ըստ հիմնական վարկածի իրանական բաձրավանդակի ժողովուրդ են: Լեզուն հնդևրոպական է, արիական ճյուղի, քրդական լեզուներից կուրմանջի լեզվի բառբառ է համարվում: Սակայն եզդի մասնագետներն իրենց լեզում առանձնացնում են որպես առանձին ճյուղ և չեն համարում կուրմանջիի բառբառ:
Սակայն եզդի համարվելու համար պետք է եզդաիզմ դավանել: Ընդ որում եզդի է համարվում նա, որ ծնվել է եզդի ծնողներից: Նրանց կրոնական միակ կառույցը և գլխավոր հոգևոր կենտրոնն ու սրբավայրը հյուսիսային Իրաքում է` Մոսուլ քաղաքից ոչ հեռու գտնվող Լալեշ տաճարը:

Ըստ մի ավանդույթի ավանդույթի եզդիները և քրդերը երկու եղբայրների հետնորդներ են, ընդ որում իրենց նախնին մնացել է ավանդական կրոնին, իսկ մյուս եղբոր ճյուղն իսլամ է ընդունել:
Իրենք եզդիները հերքում են դա, ինչպես նաև քրդերի հետ էթնիկ կապն ընդհանրապես (?) և կա մի վարկած, ըստ որի եզդիները տեղափոխվել են իրենց ներկայիս բնակավայրերը վաղնջական անցյալում Հնդկաստանից: Իրենց հենց որպես եզդի ծագումնաբանությունը տանում են լեգենդար Մավիայի որդի Կարմիր Սուլթան Եզիդից:
Եզդիների կրոնի ծագումը տարբեր կերպ են մեկնաբանում: Եզիդիզմի չիմացությունը շրջակայքի մարդկանց մոտ եզդիների հանդեպ շատ հակասական ու նույնիսկ վանող տպավորություններ է ստեղծել: Նրանց նույնացնում էին թե զրադաշտականներ, թե իսլամա-քրիստոնեկական խառնուրդ աղանդի և թե հեթանոսների հետ: Եզդիները դա միանշանակ հերքում են և դա հիմնավոր է, երբ ավելի մոտիկից ես ծանոթանում եզդիների կրոնի որոշ տարրերր հետ: Իրականում կրոնը թեև ունի շատ նմանություններ թե իսլամի, թե հուդայականությանն և թե քրիստոնեության հետ և մոնոթեիստական է, էական տարբերություններ ունի:

Հայ ժողովրդի կյանքում որոշակի նշանավոր դերակատարություն են ունեցել, հատկապես հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Շատ եզդիներ ձուլվել են հայերի մեջ:
Ապրում են շատ հետաքրքիր ու հին ավանդույթներ կրող հասարակարգով: Մասնավորապես ունեն կաստայական-խավային համակարգ, շատ նման հինդուների մոտ առկա համակարգին, որում օտարներն ընդհանրապես տեղ չունեն:
Չեն սիրում խոսել իրենց կրոնից օտարներ հետ, համենայն դեպս մեղմ կերպով "ցրում են" խոսակցությունը, չեն խոսում չար ուժերից և հնարավորիս լքում են այդպիսի թեմաներով ընթացող զրուցատեղերը:

Հայաստանի եզդիներն ունեն իրենց համայնքներն ու առաջնորդը` Ազիազ Թամոյան, որն էլ հանդիսանում է եզդիների աստվածաբանության և պատմության դոկտոր-պրոֆեսորը և եզդիների ծագման և կրոնի վերաբերյալ մի շատ հետաքրքիր գիրք ունի գրած` "Մենք եզդի ենք"

Վստահորեն կարել է պնդել միայն, որ եզդիական մշակույթն ու կենսկերպը մի քանի հազարամյակի պատմություն ունեն:

Tig
30.07.2012, 12:38
https://www.youtube.com/watch?v=Sm6GtdcYBQg&feature=related

Tig
31.07.2012, 11:06
Եզդիական յոթ սուրբ ձիավորների (հրեշտակների) խորհուրդը (http://yezids.blogspot.com/2012/07/blog-post_30.html)

հ.գ. կրոնական, մի փոքր էլ պատկաման տեղեկություններ: /ամբողջը չեմ կարդացել.../

Varzor
31.07.2012, 11:33
Եզդիական յոթ սուրբ ձիավորների (հրեշտակների) խորհուրդը (http://yezids.blogspot.com/2012/07/blog-post_30.html)

հ.գ. կրոնական, մի փոքր էլ պատկաման տեղեկություններ: /ամբողջը չեմ կարդացել.../

Ինչ էլ հեղափոխական բլոգ ես գտել :))
Ճիշտն ասած սա ոչ պաշտոնական, նույնիսկ ինչ-որ տեղ հակա տեղեկատվույթուն է պարունակում:

Բայց միևնույն է հետաքրքիր էր :)

Tig
31.07.2012, 11:47
Ինչ էլ հեղափոխական բլոգ ես գտել :))
Ճիշտն ասած սա ոչ պաշտոնական, նույնիսկ ինչ-որ տեղ հակա տեղեկատվույթուն է պարունակում:

Բայց միևնույն է հետաքրքիր էր :)

Ճիշտն ասած բլոգնա ինձ գտել...
Բայց դա չի կարևորը: Էսօր եզդի երիտասարդությունը ակտիվանում է ու դա ինկատի պիտի ունենալ:

Varzor
31.07.2012, 11:54
Ճիշտն ասած բլոգնա ինձ գտել...
Բայց դա չի կարևորը: Էսօր եզդի երիտասարդությունը ակտիվանում է ու դա ինկատի պիտի ունենալ:
Դա այդքան էլ լավ չի:

Tig
06.10.2012, 12:43
http://www.youtube.com/watch?v=jbwHlDwRhmw

Tig
24.12.2012, 11:26
https://www.youtube.com/watch?v=g1gMw2rxkjE

Tig
19.03.2013, 10:24
Ուղեղս մի քիչ ուրիշ թեմաներով շեղեմ, թե չէ ապատիան տանում ա...


https://www.youtube.com/watch?v=PyOeb_i5pJ8

Tig
23.06.2013, 09:15
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=pmTcrUcvh0c

Tig
20.04.2014, 21:55
http://www.youtube.com/watch?v=YbUz2mnVAVo

Tig
08.08.2014, 09:54
Բողոքի ակցիա ի պաշտպանություն Իրաքի եզդիների (https://www.facebook.com/events/1463135843941109/?ref=22)

08.08.2014, ժամը 12:00 -ին Հայաստանի եզդիները բողոքի ակցիա են կազմակերպում Հայաստանում Իրաքի դեսպանատան մոտ/Երեւան,Բարբյուսի 34/ ի պաշտպանություն Իրաքի եզդիների ,ովքեր իրենց դավանանքի ու ազգության համար ցեղասպանության զոհ են դառնում :
Այս պահի դրությամբ կան 3000 զոհեր,200 000-ը տեղահանվել են:Զոհերի թիվը հիմա էլ աճում է:


https://www.youtube.com/watch?v=lm4d97xv4ok&feature=share

StrangeLittleGirl
08.08.2014, 14:01
Հոդված եզդիների ցեղասպանության թեմայով: (http://www.tert.am/blog/?p=11573)

Tig
08.08.2014, 14:43
https://www.youtube.com/watch?v=AQvp7v-o9s0&list=UUJnhr2SY2vHcAkahNaDFE-A

Այբ
16.08.2014, 17:44
Եզդիներին ջարդում ու սպանում են, իսկ ամբողջ աշխարհ դա «չի տեսնում»:

«Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ...» (Սիամանթո):