PDA

Դիտել ողջ տարբերակը : «Новая волна» 2012 երաժշտական մրցույթ



HardRock
25.07.2012, 23:03
Տարօրինակա, սենց թեմա բացած չկա: էս տարի Յուրմալայում Սուրեն Առուստամյանա, ու շուտով նա ելույթ կունենա: Կարող եք ես հասցեով http://rutv.ru/live/show/id/5923 մտնել և ուղիղ եթերով նայել:

Աթեիստ
25.07.2012, 23:14
Սուրեն արդեն ինձ հոգնեցրել ա էդ երգով։ Որ իմացա մասնակցում ա, ասեցի, լավ ա, բալքի նոր երգ կլսեմ, բայց դե ո՞ւր ա ճպլին տենց բախտ։

Մանուլ
26.07.2012, 00:21
Սուրեն արդեն ինձ հոգնեցրել ա էդ երգով։ Որ իմացա մասնակցում ա, ասեցի, լավ ա, բալքի նոր երգ կլսեմ, բայց դե ո՞ւր ա ճպլին տենց բախտ։

Շատ-շատ Հայաստանում մի քանի հոգի հասցրած լինեն հոգնել, դրսում հո չե՞ն լսել : ))) Որպես համաշխարհային հիթ իմ կարծիքով շատ հարմար տարբերակ էր, պետք էր մրցույթը սկսել մի երգով, որը ինքը վստահ կկատարեր: Թե չէ մյուս երկու երգերը վերջին րոպեին փոխել են, լավ ա` գոնե էս մնացել ա:
Այ ճպլի բախտն էն ա, որ Սուրենի ելույթից անմիջապես առաջ ինետս անջատվեց, իսկ ելույթից հետո միացավ :DD Հազիվ նեթբուքով միացրի, կիսատ-պռատ լսեցի: Բնականաբար լավն էր, ինչը լսեցի :)): Դեռ առաջին տեղում ենք:

Ռուֆուս
26.07.2012, 12:28
Էս մրցույթը մակարդակը Եվրատեսիլի մակարդակից էլ ցածր ա: Թոշակառու, հոգնաՁ, կյանքում մենակ ֆոնոգրամայի տակ երգող, ֆիզիկապես ու բարոյապես մաշված սովետից ժառանգություն մնացած ռուս երգչիստները հավաքվել, մրցույթ են կազմակերպել :[

Ու էս մրցույթը հեչ Սուրենի տեղը չի, թեկուզ եթե ինքը հաղթի: Իեն Գիլլանի հետ երգող տղեն ավելի մեծ բեմերի ա արժանի, քան թոշակառուների մեծարման երեկոյին ելույթ ունենալուն, որոնք կյանքում ռուսական պապսայից բացի ուրիշ բան չեն լսել ու գաղափար չունեն, թե բլյուզն ինչ ա: