Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչն է մեզ ստիպում նույնականացվել:
Հաճախ բախվելով իդենտիֆիկացման խնդրին փորձել եմ հասկանալ, թե ինչն է մեզ ի վերջո ստիպում լինել արհեստական ու ձևական` կրկնօրինակելով որևէ մեկի արարքները, պահելաձևն ու բնավորությունը: Հետաքրքիր է նաև ձեր կարծիքները... Ի՞նչ եք կարծում ինչու՞ ենք մենք ձգտում նույնականացնել, ի՞նչն է մեզ ստիպում:
Ամենայն հավանականությամբ անձը տեսնում, զգում է, որ «դիմացինի» ոճը, ձեւերը, իր համար ընկալելի գործողությունը շատ ավելի լավ է ընդունվում
տվյալ միջավայրում: ԵՎ քանի որ ինքն ավելի լավ չի կարողանում իրեն դրսեւորել, գոնե սկզբնական շրջանում կրկնօրինակում է իր կարծիքով լավը, կամ այն,
ինչը որ իր կարծիքով իրեն էլ կհասցնի նույն «բարձունքներին»:
Հաճախ բախվելով իդենտիֆիկացման խնդրին փորձել եմ հասկանալ, թե ինչն է մեզ ի վերջո ստիպում լինել արհեստական ու ձևական` կրկնօրինակելով որևէ մեկի արարքները, պահելաձևն ու բնավորությունը: Հետաքրքիր է նաև ձեր կարծիքները... Ի՞նչ եք կարծում ինչու՞ ենք մենք ձգտում նույնականացնել, ի՞նչն է մեզ ստիպում:
Իդենտիֆիկացիան շատ ավելի լայն ա քան պարզապես կրկնօրինակելը կամ արհեստական լինելը: Ընդ որում, այն մեզ ոչ թե արհեստական է դարձնում, այլ՝ բնական: նախ այն անգիտակցական գործընթաց է(այս ֆակտը խնդիրը դժվարեցնումա), և սկսվում է ծնված օրվանից: Այսինքն երեխան հետզհետե կրկնօրինակում է տվյալ հասարակության վարք ու բարքերը՝ նույնականանալով այդ հասարակության հետ: Կարելի է ասել դառնում ա տվյալ հասարակության անդամ: Հետո էլ այն դպրոցումա շարունակվում և այլն:
Ինչ վերաբերում ա կոնկրետ օբյեկտի հետ նույնականացմանը, ոնց գիտենք կա իդեալ հասկացությունը: Մարդը իր կյանքում միշտ էլ ունենում է իդեալ, այսինքն ձգտումա ամեն կերպ նմանվել, նույնականանալ նրա հետ: Այդ օբյեկտը կլինի հայր, մայր, ուսուցիչ, գրքի, ֆիլմի հերոս, թե սովորական մարդ: եթե հասկանաք թե ինչի՞ ա իդեալ ունենում գուցե իդենտիֆիկացիան էլ հասկանաք::esim
Ամբողջ հարցը նրանում է, որ հենց իդենտիֆիկացիան, նույնականացումը, այդ իդեալները մեզ հաճախ չեն ստիպում, որ մենք ճանաչենք ինքներս մեզ... Ու չճանաչելով մենք կրկնում ենք ամենն ինչ-որ նրանք անում են, իսկ որոշ ժամանակ անց, երբ կորցրած ենք լինում մեր սեփական "ես"-ի մասին պատկերացումները, շատ դժվար է լինում վերականգնվելը, այսինքն մի տեսակ կորցնում ենք մեր յուրօրինակությունը... Նման դեպքում էլ հաջորդ քայլին հաստատ մի ուրիշին կգտնենք ու նրան իդեալ կդարձնենք...
StrangeLittleGirl
28.07.2012, 00:01
Էդպես սովորում ենք: Երեխան ծնված օրվանից կրկնօրինակում է մորը: Եթե չկրկնօրինակի, ոչ խոսել կսովորի, ոչ քայլել:
Նանո դուք հարցին այլ կողմից եք նայում: Եթե ինչ որ մեկը կրկնօրինակում է մյուսին հագնվելով նրա նման դա իդենտիֆիկացիա չէ, կամ էլ իդենտիֆիկացիայի ինչ-որ ստորին մակարդակ է: Ուզում եմ ասել, որ այն ավելի խորը գործընթաց է: Ըստ էության նույնականացումը դրական երևույթ է: Ադ իդեալները ոչ թե խանգարում, այլ օգնում են մեր «ես»-ի ձևավորմանը և անհատականացմանը: Նրանք անընդհատ փոխվում են ու զարգացնում մեզ:
Հետո էլ մարդը ինչ-որ ձևավորված ես-ով չի ծնվում, որ մեծանալով էլ կորցնի յուրօրինակությունը: Յուրօրինակությունը կարելի է ասել հենց իդեալների միջոցովա ձեռք բերում: Իսկ ինչքան շատ տեսնի, կարդա, իմանա այնքան շուտ կձևավորի ու կճանաչի իր «ես»-ը ԻՀԿ:
մեծագույն մասով նույնականացվել ստիպում է "կյանքը"; եթե նույնականացվես, կստանաս երանելի "կոնֆետը", իսկ եթե ոչ, ապա կստանաս քացի;
դա երեխա ժամանակից,երբ դեռ նոր սկսում ես ինչ որ ակտիվ բան անել;
էս վերջերս մի հետաքրիքր ինֆո կարդացի, որ ամեն մի երեխա թաքում կամ ակընհայտ գոնե մի անգամ "փորձում" է իր կղկղանքի համը տեսնել;
meruj-94
28.07.2012, 12:44
Ստիպող կողմը տարբեր պատճառներ ունի՝ կախված նրանից, թե ով է անձը, որը ցանկանում է նույնացվել: Պտճռ. է՝ 1. Մարդը իր մասին ունի ցածր կարծիք 2. Իրեն թվում է, թե նույնացվելու թեկնածուն ՙՙդեմք՚՚ է և այլն , բայց մեկ է դա ժամանակավոր բնույթ ունի, որովհետև մի թերի կողմ կգտնի:
Նանո դուք հարցին այլ կողմից եք նայում: Եթե ինչ որ մեկը կրկնօրինակում է մյուսին հագնվելով նրա նման դա իդենտիֆիկացիա չէ, կամ էլ իդենտիֆիկացիայի ինչ-որ ստորին մակարդակ է: Ուզում եմ ասել, որ այն ավելի խորը գործընթաց է: Ըստ էության նույնականացումը դրական երևույթ է: Ադ իդեալները ոչ թե խանգարում, այլ օգնում են մեր «ես»-ի ձևավորմանը և անհատականացմանը: Նրանք անընդհատ փոխվում են ու զարգացնում մեզ:
Հետո էլ մարդը ինչ-որ ձևավորված ես-ով չի ծնվում, որ մեծանալով էլ կորցնի յուրօրինակությունը: Յուրօրինակությունը կարելի է ասել հենց իդեալների միջոցովա ձեռք բերում: Իսկ ինչքան շատ տեսնի, կարդա, իմանա այնքան շուտ կձևավորի ու կճանաչի իր «ես»-ը ԻՀԿ:
Լավ, բայց չեք գտնում, որ այդ ստորին մակարդակն ավելի հաճախ է հանդիպում, քան մնացած բարձրագույն մակարդակները.... Իսկ ինչ կասեք, երբ որ աղջիկներն իրենց սիրելիներին գոհացնելու համար նույնականացվում են այն կերպարի հետ, ում ցանկանում է աղջկա մեջ տեսնել հենց իրենց սիրելին... Մի՞թե դա հենց այն կործանիչ նույնականացումը չէ... Դրա մասին ի՞նչ կասեք...
Լավ, բայց չեք գտնում, որ այդ ստորին մակարդակն ավելի հաճախ է հանդիպում, քան մնացած բարձրագույն մակարդակները....
Ոչ, իհարկե ոչ: Ձեր ասածը իդենտիֆիկացիոն հսկա պրոցեսի ընդամենը մի փոքր մաս է:
Իսկ ինչ կասեք, երբ որ աղջիկներն իրենց սիրելիներին գոհացնելու համար նույնականացվում են այն կերպարի հետ, ում ցանկանում է աղջկա մեջ տեսնել հենց իրենց սիրելին... Մի՞թե դա հենց այն կործանիչ նույնականացումը չէ... Դրա մասին ի՞նչ կասեք...
Եթե այս առումով եք հացնում, թե ի՞նչն է ստիպում նույնականանալ, ապա տվյալ դեպքում աղջկա, իր սիրելիին գոհացնելու, նրան ավելի դուր գալու, ցանկությունն է ստիպում նույնականանալ: Պարտադիր չէ, որ կործանիչ լինի, ԻՀԿ: Բայց, էլի եմ ասում, որ ընդհանուր առմամբ, սա անգիտակցական գործընթաց է: Տվյալ դեպքում այդ աղջիկը, միգուցե չի էլ հասկանում, որ դառնում է էնպիսին, ինչպիսին ուզում է իր սիրելին:
Էդ այդքան էլ անգիտակցական չէ... Շատ դեպքերում հենց գիտակցաբար էլ գոհացնելու համար նմանվում են կերպարին ... Բայց ինչ է լինում, երբ տղան հասկանում է, որ այդ աղջիկն իրականում այն չէ, ինչ որ ինքն էր կարծում... Այ էս դեպքում նույնականացումը դրական երևույթ չի կարող լինել... Չէ որ գուցե տղային քո իրական ԵՍը ցույց տալուց նա ավելի շատ քեզ սիրի.. ԻՆչու են մարդիկ ձգտում նույնականացվել... Ինչու
Թեման մինչև վերջ չեմ կարդացել, մեզ ստիպում է նույն ականացվել ինքնապաշտպանության բնազդը՝ մարդը սոցիալական կենդանի ա ու իրա գոյատևման համար պետք ա հասարակությունում բարձր տեղ, ինչին, եթե իր սեփական կարողությունները չեն հերիքում, աշխատում ա հասնել ուրիշներին նմանվելու միջոցով: Այսինքն կարելի ա ասել, որ նաև ստիպում ա նույնականացվել անլիարժեքության կոմպլեքսը:
Նման երևույթ, իհարկե ավելի պրիմիտիվ դրսևորմամբ, հանդիպում ա նաև կենդանական աշխարհում՝ երբ ոչ թունավոր կենդանիները տեսքով նման են թունավորներին:

Ավելի շատ մենք նույնականացվում ենք ինչ-որ մեկին գոհացնելու համար.. Անգամ փոքր տարիքում մենք նույնականացվում ենք մեր ծնողների հետ, որպեսզի գոհացնենք նրանց, բայց դա հենց կատարվում է անգիտակցաբար...Սրա միջոցով նաև երեխան նոր հմտություններ սովորում

Դե էդ էլ ա ինքնապաշտպանության նպատակով արվում, մարդկանց մոտ մենակ կենդանի մնալը բավական չի, մենք պետք ա հասարակություն որոշակի դեր ունենանք, ինչի հասնում ենք ուրիշներին գոհացնելով, որն էլ կատարում ենք մեր չունեցած հատկանիշները կրկնօրինակնելով ուրիշներից՝ նույնանալով նրանց հետ: