PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաճառվում է P4 համակարգիչ 100$

Ձայնալար
19.07.2012, 23:29
Միհատ տան պահած հալալ կաթնակեր Pentium 4 ունեմ: Ո՞նց եք կարծում՝ կարա՞մ ծախեմ:

Varzor
20.07.2012, 16:27
Միհատ տան պահած հալալ կաթնակեր Pentium 4 ունեմ: Ո՞նց եք կարծում՝ կարա՞մ ծախեմ:
Պարամետրերն ասա ու մեկ էլ նախնական ու սակարկելի գինը :))

Ձայնալար
20.07.2012, 17:54
Պարամետրերն ասա ու մեկ էլ նախնական ու սակարկելի գինը :))

3.2 Ghz processor, 1.5G Ram, 80G Hard Drive, DVD combo, 800MHz board, ինչ-որ Lan Card, on board Video Card, Էլ ինչ ա լինում սովորաբար ... 100$:

Հետը կարամ տամ 17՛՛ Samsung մոնիտոր։

Սկայպ չունի :D

keyboard
20.07.2012, 17:57
3.2 Ghz processor, 1.5G Ram, 80G Hard Drive, DVD combo, 800MHz board, ինչ-որ Lan Card, on board Video Card, Էլ ինչ ա լինում սովորաբար 100$:

Հետը կարամ տամ 17՛՛ Samsung մոնիտոր։
Բագ, մանիտորը հո LCD չի? Եթե LCD ա տուր ինձ էլի:oy

Ձայնալար
20.07.2012, 18:05
Բագ, մանիտորը հո LCD չի? Եթե LCD ա տուր ինձ էլի:oy

Չէ, Հով ջան քյառթու էլեկտրոնաճառագայթային մոնիտոր ա, բայց հարթ էկրան։

Varzor
20.07.2012, 19:59
3.2 Ghz processor, 1.5G Ram, 80G Hard Drive, DVD combo, 800MHz board, ինչ-որ Lan Card, on board Video Card, Էլ ինչ ա լինում սովորաբար ... 100$:
Հետը կարամ տամ 17՛՛ Samsung մոնիտոր։
Սկայպ չունի :D
Շնորհակալ եմ, ես սկայպ ունեմ :))

Իսկ տեսքը ոնցնա?

Ձայնալար
21.07.2012, 01:05
Սև գույնի քեյս ա, ֆասադից մի պանելիկ հանել եմ՝ CD ROM-ը երևում ա: Մնացածը նորմալ ա:

Varzor
21.07.2012, 10:46
Սև գույնի քեյս ա, ֆասադից մի պանելիկ հանել եմ՝ CD ROM-ը երևում ա: Մնացածը նորմալ ա:
Ձայ ձյա, քանի կիլոմետրա քշած? Ինչքան վախտա քշում ես ու ինչ ինտենսիվությամբ?
Ինչ եմ սենց մանրամասն հարցնում, որովհետև մի հատ տան համար պետքա` մենակ ինտերնետ սերֆինգի ու օֆիս աշխատացնելու համար:

Ձայնալար
21.07.2012, 11:23
Օգտագործել եմ մի 4 տարի 2005-2009։ Հետո ուրիշ կոմպ եմ առել, սա գնացել ա երկրորդ պլան, ամիսը մեկ պետք եկել ա կամ չի եկել։ Ինքը վռոդե նորմալ վիճակում ա։ Քուլերից մի վախտ ձեն էր գալի, յուղել մուղել եմ, հիմա չի գալիս։ Ուրիշ դեֆեկտներ չեն նկատվել։ Ամեն դեպքում, եթե որոշես առնել, կգաս կնայես կզննես, եթե դուրդ չգա, չես առնի, չեմ նեղանա :))

Varzor
21.07.2012, 11:46

Շնորհակալ եմ առաջարկի համար :)
Հա, մեկ էլ վերջին հարցը` բորտի մոդելը կասես?

Ձայնալար
21.07.2012, 12:41
Տուն գնամ կնայեմ կասեմ։

Ձայնալար
21.07.2012, 20:31
Տուն գնամ կնայեմ կասեմ։

Հրես՝ D865GBF

Varzor
23.07.2012, 11:47
Հրես՝ D865GBF
Փաստորեն Intel-ի բորտա, 478 socket ու AGP-ով :think
Էդքան էլ թունդ չի, բայց ...

Բագ, երբ գամ նայեմ?

Ձայնալար
23.07.2012, 12:06
Սոքեթ մոքեթ չգիտեմ, վաղը երեկոյան կարաս գաս նայես։ Ես ժամը 7-ի կողմերը տուն եմ հասնում։

Varzor
23.07.2012, 13:57
Սոքեթ մոքեթ չգիտեմ, վաղը երեկոյան կարաս գաս նայես։ Ես ժամը 7-ի կողմերը տուն եմ հասնում։
OK :)

Ներսես_AM
23.07.2012, 17:21
Ձայ, որ գա-գնա, մի հատ գրի իրական կյանքում էլ ա տենց երկար գրու՞մ, թե՞ միայն ակումբում :))

Ձայնալար
23.07.2012, 17:37
Նույնն ա, ընգեր, ճշտած մոմենտ ա :))

Varzor
23.07.2012, 19:35
Ձայ, որ գա-գնա, մի հատ գրի իրական կյանքում էլ ա տենց երկար գրու՞մ, թե՞ միայն ակումբում :))
Այ որ պիվա խմելու գայիր, կիմանայիր, որ երկար չեմ գրում, այլ երկար խում եմ :))

My World My Space
23.07.2012, 20:51
Ձայ ու Վարզոր ձեր կոմպի թեմաները ճիշտ ա, թեմայից դուրս ա, բայց որ սենց նայում եմ, ոչ հետաքրքիր ա մեզ, ոչ էլ կարևոր...

Մտածում եմ խի՞ ՊՄ ով չեք անում ձեր առուծախը, կարող ա՞ հրապարակային աճուրդ ա...

Ձայնալար
24.07.2012, 09:58
Ձայ ու Վարզոր ձեր կոմպի թեմաները ճիշտ ա, թեմայից դուրս ա, բայց որ սենց նայում եմ, ոչ հետաքրքիր ա մեզ, ոչ էլ կարևոր...

Մտածում եմ խի՞ ՊՄ ով չեք անում ձեր առուծախը, կարող ա՞ հրապարակային աճուրդ ա...

Դիտողությունը տեղին է։ Կախված առուծախի ելքից գրառումները կամ ջնջվելու են, կամ տեղափոխվելու են առանձին թեմա հայտարարություններում։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում եմ սպառողների ներողամտությունը: :))