PDA

Դիտել ողջ տարբերակը : Մահացել է Գալյա Նովենցը



Smokie
23.07.2012, 09:30
Բոլոր մեծերը հերթով հեռանում են...


Մահացել է Ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը: Նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատացել էր:

Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկին՝ Գալյա Նովենցին: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` ''Բարև, ես եմ'', ''Հեղնար աղբյուր'', ''Մենք ենք, մեր սարերը'', ''Նահապետ'', ''Գիքորը'', ''Հին օրերի տանգոն'', ''Կարոտ'', ''Որտեղ էիր, մարդ Աստծո'' և այլն: ''Մեր մանկության տանգոն'' ֆիլմը Գալյա Նովենցի ''աստեղային ժամը'' եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով:

''Ցավալիորեն լսեցի Գալյա Նովենցի մահվան լուրը: Իմ վերաբերմունքը նրա ու նրա պրոֆեսիոնալիզմի նկատմամբ միշտ եղել է բարձր: Հաճույքով էի շփվում նրա հետ: Գալյան փայլուն, մեծ դերասանուհի էր, յուրահատուկ իր տեսակով: Նա աչքի էր ընկնում ինչպես իր ազգային հատկանշներով, այնպես էլ համամարդկային արժեքներով, ազգայինից դուրս զգացումներով ու հիմա շատ դժվար է գիտակցել, որ նա այլևս մեզ հետ չէ'',- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: (http://www.mamul.am/am/news/22259/մահացել-է-գալյա-նովենցը)

Լույս իջնի հոգուն:(:cry

Արէա
23.07.2012, 10:02
Մարդ չմնաց Smokie ջան :(

My World My Space
23.07.2012, 10:47
Կինոները մի՞քս են արել… «Հին օրերի տանգոն»

Lion
23.07.2012, 13:58
Ափսոս, շաաատ ափսոս - Աստված հոգին լուսավորի... :(

Varzor
23.07.2012, 14:04
:(
Հոգին լուսավոր լինի:
Ահա և եկավ այն օրը, որ կարող է վերևից "աշել ու տեսնել, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ"

keyboard
23.07.2012, 16:01
Ափսոս, ողորմի Աստված:
Բայց թող Աստված ների, էս հարցում ես իր հետ համամիտ չեմ:
Օրինակ` Ֆռունզիկը, Գալյան, Սոֆիկոն, Խորիկը ու էլի տենց շատերը, պիտի չմեռնեն, պիտի անսպառ լինեն իրանք...
Շատ եմ ափսոսում....

yerevanci
24.07.2012, 00:12
Բա հիմա ո՞վա լույսը վառելու ու մարելու:( Շատ եմ ցավում, բայց եկեք ժպիտով հիշենք նրան:

Ամենալավ ֆիլմերից մեկը նրա դերակատարությամբ


http://www.youtube.com/watch?v=qNNy4pSeX2Q