PDA

Դիտել ողջ տարբերակը : Acer Aspire One D255 Նեթբուքի ապամոնտաժումը քուլերի մաքրման նպատակով



keyboard
20.07.2012, 23:56
Ինտերնետում բազմաթիվ որոնումները արդյունք չտվեցին: Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ Բիլայնը բավականին շատ "բաժանեց" այս սերիայի նեթբուքներից, կարծում եմ շատերին պետք կգա գրածս և դրա համար կիսվում եմ ձեր հետ:
Հուսով եմ ինֆորմացին ագտակար կլինի. գնացինք:;)

Շրջում եք նեթբուքը և քանդում թվով 7 պտուտակները:
Նախապես չմոռանալով հանել մարտկոցը: Այնուհետև բացում եք նեթբուքը և հանում ստեղնաշարը


http://i.imgur.com/wOZKR.jpg


Կարմիրով պատկերված փոքր ելուստները պտուտակահանով սեղմում ենք հետ և դեպի վեր բարձրացնում սետղնաշարը.
Զգուշացում` ստեղնաշարի անմիջապես տակ գտնվում է միացման շլեյֆը, անզգուշության դեպքում կարելի է պոկել:
Ստեղնաշարի անմիջապես տակ առկա են քանդվող պտուտակներ, քանդում եք դրանք և ուշադիր նայում եք նկարում պատկերված հատվածին



http://i.imgur.com/6Zx54.jpg



Պտուտակահանը շատ զգույշ մտցնում եք նկարում պատկերված անցքի մեջ և թեթև սեղմում այնպես, որ նեթբուքի ներքևի մասը դուրս գա:
Այդ ամենը միայն պտուտակները քանդելուց հետո:
Արդյունքում ստանում ենք`



http://i.imgur.com/GD92P.jpg



Այնուհետև հանում ենք ստեղնաշարի հիմք հանդիսացող պլաստմասե կափարիչը


http://i.imgur.com/TCeYV.jpg



Հիշեցում` կափարիչի տակ է գտնվում այսպեսկոչված թաչփադի շլեյֆը, այն նույնպպես պետք է անջատել շատ զգույշ:
Նկարում պատկերված է շլեյֆը.


http://i.imgur.com/WsESX.jpg


Այնուհետև հասնում ենք մայր սալիկին


http://i.imgur.com/oNrR1.jpg


Օգտագործված գործիքները`


http://i.imgur.com/ySs6w.jpg


Ասեմ, որ քուլերի վերանորոգումը այսպեսասած այնքան էլ բարեհաջող չէր, քանզի շատ նուրբ էր և մատներով դրա հետ որևէ գործողություն անելը պրակտիկորեն անհնար է, ուլտրաձայնային վաննայի մեջ լվացել եմ քուլերը, որոշ ժամանակ կաշխատի, բայց արդեն նորը պատվիրելու գործընթացը սկսել եմ:
Բոլոր հարցերին կպատասխանեմ սիրով, կօգնեմ եթե անհասկանալի պահեր լինեն:
Շնորհակալ եմ ուշադրության համար: