PDA

Դիտել ողջ տարբերակը : Անդրոիդ համակարգի խնդիրների քննարկում

Գոռ Ջան - Հայ
14.07.2012, 19:14
խնդրում եմ օգնեք: կարող եք ինձ ասել, էս հեռախոսի մեջ սև ցուցակ կա?
ու ոնց կարելի է համար քցել սև ցուցակ?

Chilly
14.07.2012, 20:05
Էստեղ (http://www.mobilephonetipsandtricks.com/2012/01/how-to-blacklist-numbers-on-android-235.html) տրված ա, եթե անգլերեն հասկանում ես արա ոնց ասում ա :)

Freeman
14.07.2012, 22:10
Երևի ծրագրեր կլինեն

Sent from my WT19i using Tapatalk

Freeman
12.08.2012, 12:10
Ժող, Երևանում նենց տեղ կա՞, որ անդրոիդների հետ կապված ծրագրային խնդիրները լուծեն, ավելի կոնկրետ,եթե պրաշիվկեն թռել ա, կարևանան դզեն:

Աթեիստ
26.09.2012, 10:56
Վտանգավոր խոցելիություն Անդրոիդ համակարգերում

Լուրերում նշվում ա Սամսունգի անունը, բայց իրականում այս ձևով հնարավոր է շարքից հանել անդրոիդ համակարգով աշխատող բոլոր սարքերը։
http://lenta.ru/news/2012/09/25/reset/

Խնդրի լուծում դեռևս մնում է Օպերա բռաուզերի օգտագործումը, որում նշված կոդերը չեն աշխատում ։)

Ասում են, որ անդրոիդի JB (Jelly Bean) տարբերակում խնդիրը լուծված կլինի։

Տարբեր հեռախոսների փորձարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ (մեկնաբանություններում)՝ http://www.exler.ru/blog/item/12518/

Աթեիստ
26.09.2012, 11:02
Նոր պարզեցի, որ խնդրի լուծման համար արդեն ծրագիր կա։

TelStop
This is a quick fix for the USSD TEL attacks described here [1].

The tool works through publishing a URI handler for TEL. Every time a TEL URI is activated an application selector will be shown. If you suddenly see the application selector that includes Phone and TelStop you know something just invoked a TEL URI. If you didn't click a TEL link or tried to dial a number it is likely to be an attack. To check out the URI just select TelStop.

https://play.google.com/store/apps/details?id=org.mulliner.telstop

Ներսես_AM
26.09.2012, 12:10
Իմ մետ Ջելլի Բին ա։ Բացվում ա զանգելիքը կոդը մեջը, եթե զանգել չսեղմեմ չի աշխատեցնի։
Կարծեմ հատկապես Սամսունգներն են նշվում, քանի որ միայն իրենք USSD հրաման ունեն հեռախոսը ջնջելու։

տեամ
29.04.2013, 15:42
ժող ոնց անեմ որ ծրագիրը նստցնելւց հերախոսի հիշողության մեչ չնստի քարտի վրա ընգնի անդրոիդ 4.1-ա ծրագիրը կամ խաղը չիպի վրա եմ քցում բայց հերախոսի մեչա նստում...օգնեքքք

Two-Face
29.04.2013, 15:48
ժող ոնց անեմ որ ծրագիրը նստցնելւց հերախոսի հիշողության մեչ չնստի քարտի վրա ընգնի անդրոիդ 4.1-ա ծրագիրը կամ խաղը չիպի վրա եմ քցում բայց հերախոսի մեչա նստում...օգնեքքք

Պուճուր ծրագրերն ու խաղերը կարաս հենց իրա Options-Applications-ով էլ քցես չիպ: Կամ կարաս apps2sd ծրագրով քցես: Իսկ քեշով խաղերն ու մեծ ծրագրերն առանց ռութի չես կարա: :8

տեամ
29.04.2013, 15:51
կոմպով բացում եմ ցհիպը քցում եմ մեչը հետո հերախոսից ինստալլ եմ անում... :(սխալ եմ անում....

Two-Face
29.04.2013, 15:55
կոմպով բացում եմ ցհիպը քցում եմ մեչը հետո հերախոսից ինստալլ եմ անում... :(սխալ եմ անում....

Իմ հեռախոսը Gingerbread-ով ա աշխատում, դրա համար չգիտեմ Jelly Bean-ը շատ ա տարբերվում թե չէ: Բայց կարամ ասեմ որ օրինակ մեծ խաղը ներբեռնելուց հետո քեշը քցում էս իրա տեղը (որը հիմնականում sdcard/Android/obb ու Android/data պապկեքում ա լինում), իսկ apk-ն որտեղ ուզում ես: Հետո արդեն կարաս ինսթալ անես ու բացես:

տեամ
29.04.2013, 16:05

տվիալ ֆաիլը քցում եմ կոմպի մեջ մտնում եմ չիպի մեջ LOST.DIR քցում եմ մեջը ետո հերախոսից մտնում եմ մոյ ֆաիլլ սդքարդ ու ինստալլ եմ անում քցումա հերախոսի հիշողության մեչ. չիպից տվյալ ապկ-ն ջնջում եմ հերախոսից չի յնյվում.. ինձ պետկա որ հերախոսից ոչմի մեգաբայտ չգնա սաղ չիպի մեչ ընգնի չնայած հերախոսս 4գբ բաըց դե ծանրաբեռնվումա. Ես անդրոիդի -հետ նոր եմ ծանոթանում :8 դրահամար չգիդեմ որը ինչից հետյա.

Two-Face
29.04.2013, 16:09

Ես էլ անդրոիդի հետ ընդամենը իրեք ամիս եմ ծանոթ: :))

Առանց ռութի միանգամից չիպի մեջ ոնց-որ ինսթալ անել չի լինում: :think

տեամ
29.04.2013, 16:11
Ես էլ անդրոիդի հետ ընդամենը իրեք ամիս եմ ծանոթ: :))

Առանց ռութի միանգամից չիպի մեջ ոնց-որ ինսթալ անել չի լինում: :think
եթե կարելիա քոնը ինչ հերախոսա???

Two-Face
29.04.2013, 16:16
եթե կարելիա քոնը ինչ հերախոսա???

Իմը Samsung Galaxy mini 2-ա, 2.3-ով ա աշխատում: Պիտի 4.2 թարմացումը վաղուց ստանայի, բայց Samsung-ը ուշացնում ա: :angry

տեամ
29.04.2013, 16:19
Իմը Samsung Galaxy mini 2-ա, 2.3-ով ա աշխատում: Պիտի 4.2 թարմացումը վաղուց ստանայի, բայց Samsung-ը ուշացնում ա: :angry

օկ. իսկ ետ ռուտով ոնց քցեմ որ ընգնի չիպի վրա .. եթե դժվար չի կասես .. ասենք տվյալ ծրագիրը կոմպիս մեչա ոնց անեմ քո ասած ձեվով..

Two-Face
29.04.2013, 16:24
օկ. իսկ ետ ռուտով ոնց քցեմ որ ընգնի չիպի վրա .. եթե դժվար չի կասես .. ասենք տվյալ ծրագիրը կոմպիս մեչա ոնց անեմ քո ասած ձեվով..

Ճիշտն ասած ռութ ես ընդանրապես արած չկամ, էդ հարցով դժվար կարանամ օգնեմ:

Բայց իմացի, որ ռութ անելու դեպքում խանութից ստացած երաշխիքդ վերանում ա:

տեամ
29.04.2013, 16:36
Ճիշտն ասած ռութ ես ընդանրապես արած չկամ, էդ հարցով դժվար կարանամ օգնեմ:

Բայց իմացի, որ ռութ անելու դեպքում խանութից ստացած երաշխիքդ վերանում ա:

Ես չգիդեմ ետ ռութը ինչա բայց որ ըտենց մոմենտ կա շատպետքսա. փաստորեն չենք կարա խաղեր ծրագրեր քցենք չիպի վրա սաղ հերախոսի մեչա ընգնում . ել չիպի իմաստը որնա չջոգի մենակ երգերի ու նման զրթու զիբիլների համարա.:angry

Two-Face
29.04.2013, 16:41

Պուճուր խաղերն ու ծրագրերը հեռախոսի մեջ ինսթալ անելուց հետո մենակ կարաս չիպի մեջ քցես: Մեծերը` չէ: :nono

տեամ
29.04.2013, 16:50
Պուճուր խաղերն ու ծրագրերը հեռախոսի մեջ ինսթալ անելուց հետո մենակ կարաս չիպի մեջ քցես: Մեծերը` չէ: :nono

պուճուրի բմ ինչքան պետկա լինի??? մեկել ոնց քցեմ չիպ..???

Two-Face
29.04.2013, 16:55
պուճուրի բմ ինչքան պետկա լինի??? մեկել ոնց քցեմ չիպ..???

Դե մի 60-100Mb ոնց որ: Կամ Options -> Applications -> Manage Applications-ով, կամ էլ App2sd ծրագրով (https://play.google.com/store/apps/details?id=com.a0soft.gphone.app2sd):

տեամ
29.04.2013, 17:04
Դե մի 60-100Mb ոնց որ: Կամ Options -> Applications -> Manage Applications-ով, կամ էլ App2sd ծրագրով (https://play.google.com/store/apps/details?id=com.a0soft.gphone.app2sd):
շատ մերսի բրատ . մեկել ես play google ոնց են ոկտվում գրանցվել եմ ելի չի լինում իչվոր ծրագիր քցել

տեամ
29.04.2013, 17:10
հենց ուզում եմ իչոր բան ինսթալլ անեմ սենցա գրում Вы ещё не входили здесь в Google Play Маркет, используя этот аккаунт մտնում եմ չեմ ջոգում ինչպետկա անեմ

Two-Face
29.04.2013, 17:29
հենց ուզում եմ իչոր բան ինսթալլ անեմ սենցա գրում Вы ещё не входили здесь в Google Play Маркет, используя этот аккаунт մտնում եմ չեմ ջոգում ինչպետկա անեմ

Ուրեմն մտի Настройки - Приложения - ու հենց առաջի տողում պետք ա գրած լինի Неизвесные источники. Միացրու ու էլի փորձի ինսթալ անես:

տեամ
15.05.2013, 20:35
ժող ջան օգնեք շատ կարևորա. link2SD -ծրագրով ուզում եմ ծրագրերը տեղափոխեմ կարտի մեջ գրումա pkg: /data/app/com. install failed insufficient storage օգնեեեեեեեք

Freeman
15.05.2013, 21:12
չիպիդ վրա ext2 հատված առանձնացել ե՞ս: Եթե չէ, ես անդրոիդի հետ կապված թեմաներից մեկում մոտավոր գրել եմ ձևը, եթե չգտնես 4pda.ru ում մտի անդրոիդի բաժինը պոիսկ տուր, եթե տեղ էլ չգտնես, սպասի ես շաբաթ օրը ստեղ կգրեմ, ուղղակի մինչև էդ չեմ հասցնի կոմպից ինտերնետ մտնեմ:

տեամ
15.05.2013, 21:31

բան չեմ կարում գտնեմ ...:think ռութը արեցի usperuser հերախոսը անջատեցի միացրեցի կախվավ հետո սարքեցի superSU նոր դզվավ.. ես ծրագրով արի framaroot..

հիմա եսի ինչ պետկա անեմ որ դզվի /data/app/com. install failed insufficient storage ինչոր բան պետկա քցեմ վրեն... աղպերս խնդրանքի կարգով օգնի շատ պետկա..

տեամ
16.05.2013, 00:16
օգնեքքքք ելիիիիիիիիիի:oy

keyboard
28.05.2013, 00:48
Ժողովուրդ, խնդալ մնդալ չկա ուրեմ սկսեմ.
Էսօր առաջին անգամ անդրոիդ պլանշետ եմ օգտագործել, այսինքն պլանշետ չի չինական եսիմ ինչ ա, մի խոսքով 2,3,1 անդրոիդ ա վրեն, հիմի ինձ ասեք, էս եզին, ոնց հայերեն սովորացնեմ, մոդելը TR810

Ներսես_AM
28.05.2013, 00:53
Պիտի Ռութ անես‎։ Հետո www.hy-am.org -ից հայերեն ֆոնտերը գցես մեջը

keyboard
28.05.2013, 01:02
Պիտի Ռութ անես‎։ Հետո www.hy-am.org -ից հայերեն ֆոնտերը գցես մեջը

Ներս էս տականքը մարդկությանը անհայտ ա, դիվայսների ցանկում էլ չկա, քցեմ զիբիլը?

Ներսես_AM
28.05.2013, 01:15
Ի՞նչ դիվայսների ցանկ։
Ինտերնետում պտի ման գաս, տեսնես ով ա ռութել ու ոնց։

Freeman
28.05.2013, 01:16
Ներս էս տականքը մարդկությանը անհայտ ա, դիվայսների ցանկում էլ չկա, քցեմ զիբիլը?

Ուրիշ ֆորումներում ռութի ձևը ման արի, կլինի

Վերջին վարյանտ կարաս օպերայով հայերեն կարդաս:

keyboard
28.05.2013, 01:17
Ուրիշ ֆորումներում ռութի ձևը ման արի, կլինի

Վերջին վարյանտ կարաս օպերայով հայերեն կարդաս:

հունց?

Ի՞նչ դիվայսների ցանկ։
Ինտերնետում պտի ման գաս, տեսնես ով ա ռութել ու ոնց։

Չկա Ներս, էդ մոդելի մասին բան չեմ գտել, կարողա ես չեմ ջոգում, ոնց պիտի նայեմ?

Հ.Գ. մի քիչ տուպոյ հարցեր եմ տալիս, ներող, ես ժե տօլկօ ուչուս մյախկի զնակ

Freeman
28.05.2013, 01:27
հունց?

հավաքի Opera:config

ու ամենաներքևինը ON արա

Բայց ինձ թվում ա, որ էդ պլանշետի մոդելով ռութի ձևը ման գաս, ինետում կգտնես :think

Հայկօ
28.05.2013, 01:27
հունց?

Չկա Ներս, էդ մոդելի մասին բան չեմ գտել, կարողա ես չեմ ջոգում, ոնց պիտի նայեմ?

Հ.Գ. մի քիչ տուպոյ հարցեր եմ տալիս, ներող, ես ժե տօլկօ ուչուս մյախկի զնակ

4PDA-ում լիքը չինական աբրանքների մասին ինֆորմացիա կա. քոնը ի՞նչ մոդել ա կոնկրետ, գիտե՞ս:

Աթեիստ
28.05.2013, 01:27
հունց?

Չկա Ներս, էդ մոդելի մասին բան չեմ գտել, կարողա ես չեմ ջոգում, ոնց պիտի նայեմ?

Հ.Գ. մի քիչ տուպոյ հարցեր եմ տալիս, ներող, ես ժե տօլկօ ուչուս մյախկի զնակ

Սա նայի
http://www.androidquestions.org/threads/788-How-to-root-Rockchip-2918-tablet-(Android-2-3-1)?p=2200&viewfull=1#post2200

Էս էլ էդ մոդելի ռութին նվիրված ֆորում՝
http://www.androidtablets.net/forum/rockchip-rk2918-tablets/42977-how-root-titan-tr810-tablet-android-2-3-1-a.html

keyboard
28.05.2013, 01:30
4PDA-ում լիքը չինական աբրանքների մասին ինֆորմացիա կա. քոնը ի՞նչ մոդել ա կոնկրետ, գիտե՞ս:

Աթեիստի տվածով անեմ թե չեղավ կասեմ, մոդելը TR810 ա, տենց ա գրած մեջը ամեն դեպքում

Freeman
28.05.2013, 10:37
Աթեիստի տվածով անեմ թե չեղավ կասեմ, մոդելը TR810 ա, տենց ա գրած մեջը ամեն դեպքում

Մի հատ էս նայի (http://www.androidtablets.net/forum/rockchip-rk2918-tablets/42977-how-root-titan-tr810-tablet-android-2-3-1-a-2.html#post225843), էս էլ (http://www.androidquestions.org/threads/788-How-to-root-Rockchip-2918-tablet-(Android-2-3-1)), ուղղակի ես ժամանակ չունեցա տենալու ինչ ա գրած, բայց ոնց-որ պետքական բաներ են: Եթե սրանցից ոչ մեկը չեղավ՝ ստեղ մտի (http://nooooooooooooooo.com/) :))

keyboard
28.05.2013, 10:40

Երկրորդ լինկով աշխատեց :D

Իսկ եթե լուրջ Աթեիստն էլ էր դա գրել, հիմա կարդում ուսումնասիրում եմ :)

Արդյունքների մաիսն կտեղեկացնեմ, շնորհակալ եմ բոլորից

Enna Adoly
28.05.2013, 10:44
Խնդրում եմ , ասեք պդֆ չիտալկա որտեղի՞ց բեռնեմ:Հեռախոսի մեջ ունեմ պդֆի 3 ծրագիր ,բայց ընդհարպաես հարմար չեն.հենց ծրագիրը փակում եմ ու բացում սկզբիցա գիրքը սկսում,լավ կլիներ ,որ շարունակեր,հոգնում եմ 200 էջ իջեցնեմ...

Վահե-91
28.05.2013, 10:48
մոդելը TR810 ա
ու՞րիշ բան վրեն գրած չի, ասենք ինչ ֆիրմա ա :unsure

Վահե-91
28.05.2013, 10:49
Խնդրում եմ , ասեք պդֆ չիտալկա որտեղի՞ց բեռնեմ:Հեռախոսի մեջ ունեմ պդֆի 3 ծրագիր ,բայց ընդհարպաես հարմար չեն.հենց ծրագիրը փակում եմ ու բացում սկզբիցա գիրքը սկսում,լավ կլիներ ,որ շարունակեր,հոգնում եմ 200 էջ իջեցնեմ...
Adobe reader քաշի play market-ից

Enna Adoly
28.05.2013, 10:51
Adobe reader քաշի play market-ից
3-ից մեկը հենց ադոբ ռիդերնա,բայց ծրագիրը բացելուց գիրքը սկզբիցա սկսում::8

keyboard
28.05.2013, 11:05
ու՞րիշ բան վրեն գրած չի, ասենք ինչ ֆիրմա ա :unsure

Գրածա Rexing չինարեն եսիմ ինչ հետո UM 800 8Gb, էսօր ձեր կողմերն երևալու եմ, հարմարացնեմ կմտնեմ կնայես ;)

Վահե-91
28.05.2013, 11:08
Գրածա Rexing չինարեն եսիմ ինչ հետո UM 800 8Gb, էսօր ձեր կողմերն երևալու եմ, հարմարացնեմ կմտնեմ կնայես ;)
գործի տեղն եմ մինչև 8-ը, համեցի ;)

Աթեիստ
08.09.2013, 12:32
Եթե փչացավ, ես քեզ աղի ձողիկ կառնեմ)
Վահե, որ մեր հեռախոսների վրա առավելությունները ցույց տանք, ինձ թվում ա ինքը մի կես ժամ շուտ ա հանդիպումից գնալու, որ հասցնի))

Ես էլ եմ սպասել գառանտիան վերջանա, նոր ռութ անեմ, ու նենց որ ռութից էնքան եմ շահել, որ փոշմանել եմ, որ շուտ չէի անում։
Ինձ 2 կարևոր բան ա տվել ռութը՝ 1) գովազդի անջատում, 2) autorun-ում ու ֆոնում աշխատող ծրագրերի քանակը խիստ սահմանափակել եմ, դրա հաշվին սկսել ա բավականին երկար աշխատել (չնայած որ օրը Viber-ով խոսում եմ, զարյադկեն խժռում ա)։
Ամեն դեպքում, էնքան չի, որ դրա համար հրաժարվեմ երաշխիքից։
Մի անգամ ռութ արել էի, բայց դրանից հետո նենց էր փչացել, որ իրանք էլ չէին կարա իմանային ռութ արած ա, թե չէ ։)
Բայց հենց էդ ժամանակ իմացա, որ եթե ռութով երաշխիքից զրկվում ես։ Գիտեմ, որ ռութից հետո անռութ անել էլ ա հնարավոր, բայց վստահ չեմ, որ դա միջից չի երևում։

Վահե-91
08.09.2013, 14:01
Գիտեմ, որ ռութից հետո անռութ անել էլ ա հնարավոր, բայց վստահ չեմ, որ դա միջից չի երևում։
Զավադսկոյ պռաշիվկեն ես նստցնում ռութի հետքն էլ չի մնում :)

Hayk Avetisyan
05.12.2013, 12:09
Անդրոիդ համակարգի MultilLing հայերեն տարբերակում ձեր մոտել Ճ տառը գոյություն չունի?

Վահե-91
05.12.2013, 12:10
Անդրոիդ համակարգի MultilLing հայերեն տարբերակում ձեր մոտել Ճ տառը գոյություն չունի?
իմ մոտ մեծատառ Ժ-ն չկար, ուղղեցի

VisTolog
05.12.2013, 12:14
Ես էլ եմ սպասել գառանտիան վերջանա, նոր ռութ անեմ, ու նենց որ ռութից էնքան եմ շահել, որ փոշմանել եմ, որ շուտ չէի անում։
Ինձ 2 կարևոր բան ա տվել ռութը՝ 1) գովազդի անջատում, 2) autorun-ում ու ֆոնում աշխատող ծրագրերի քանակը խիստ սահմանափակել եմ, դրա հաշվին սկսել ա բավականին երկար աշխատել (չնայած որ օրը Viber-ով խոսում եմ, զարյադկեն խժռում ա)։
Ամեն դեպքում, էնքան չի, որ դրա համար հրաժարվեմ երաշխիքից։
Մի անգամ ռութ արել էի, բայց դրանից հետո նենց էր փչացել, որ իրանք էլ չէին կարա իմանային ռութ արած ա, թե չէ ։)
Բայց հենց էդ ժամանակ իմացա, որ եթե ռութով երաշխիքից զրկվում ես։ Գիտեմ, որ ռութից հետո անռութ անել էլ ա հնարավոր, բայց վստահ չեմ, որ դա միջից չի երևում։
Հեռախոսս ռութ արած, bootloader-ը անլոք արած տվեցի օռանժ, սպասարկեցին: :))

Արամէ
07.12.2013, 18:43
Իմ մոտ MultiLing-ը պլանշետում բոլոր հայերեն տառերը նորմալ կա։
Շատ լավ շարվածք է, դրանով եմ տպում։

0david0
22.05.2014, 22:00
Ես էլ մտածում եմ էս խի սաղ չինայում ոչ մի հատ անդրոիդ 4.3 կամ 4.4 ՕՀ-ով հեռախոս չկա, դու մի ասա էտ սաղ ՄեդիաՏեկի քմահաճույքնա, կուզի իրա պրոցեսորների համար կթողարկի 4.3/4.4, կուզի չի թողարկի: Մի 2 հատ երևում են, բայց գալաքսիի կլոններ են կասկածելի, մի 2 հատ էլ երևում են քուալքոմի պրոցեսորներով են թանկարժեք: Էհ... :(

Cassiopeia
05.06.2014, 01:07
Կարո՞ղ ա հուշեիք, ոնց անենք, որ USB ստեղնաշարը հայերեն ֆոնետիկ կարանա գրի (Lenovo Yoga-ի հետ աշխատելիս)։ Մարկետից քաշեցինք մի քանի ծրագիր, կամ համակարգի վրա ծրագիրը չէր նստում (Physical Keyboard Layouts), կամ տառերի դասավորությունը լրիվ խառն էր, կամ էլ հայերեն ընդհանրապես չկար մեջը։

John
05.06.2014, 01:36

Multiling o keyboard եմ օգտագործում հեռախոսով, կոմպի ստեղնաշարի դասավորություն ա լրիվ։ գուցե ստացվի՞ դրանով։
Հ. Գ.
Վիրտուալ կիբորդից տեղեկություն չունեմ

Ռուֆուս
05.06.2014, 02:08
Կարո՞ղ ա հուշեիք, ոնց անենք, որ USB ստեղնաշարը հայերեն ֆոնետիկ կարանա գրի (Lenovo Yoga-ի հետ աշխատելիս)։ Մարկետից քաշեցինք մի քանի ծրագիր, կամ համակարգի վրա ծրագիրը չէր նստում (Physical Keyboard Layouts), կամ տառերի դասավորությունը լրիվ խառն էր, կամ էլ հայերեն ընդհանրապես չկար մեջը։

Google Keyboard, պրոքսիով կոմպով Play Store-ի վեբ վերսիայից քաշում նստեցնում ես, հետո կարող ես հեռախոսով հանգիստ ափդեյթ անել:

Աթեիստ
05.06.2014, 11:57
Google Keyboard, պրոքսիով կոմպով Play Store-ի վեբ վերսիայից քաշում նստեցնում ես, հետո կարող ես հեռախոսով հանգիստ ափդեյթ անել:

Ռուֆ, առաջինը հենց դա մտքովս անցավ։ Նի ֆիգա։ USB-ն որ միացնում ես, էդ Language and input բաժնում տակից նոր տողեր են գալիս, USB-ի կարգավորման համար։ Ու դրա մեջ կա մի 7-8 Layout: Հայերեն իհարկե չկա, Market-ից քաշեցի «RS - Hardware Keyboard Layouts», էդ բաժնում լիքը նոր Layout ավելացրեց, այդ թվում՝ հայերեն։ Բայց դասական ֆոնետիկ չի։ Մի երկու ծրագիր էլ քաշեցի, որոնցում դրած էր որ աջակցում են արտաքին ստեղնաշար։ Ինչպես և գուգլինը՝ նի ֆիգա։ Դրանց մեջ ինչ ուզում ես դիր, ստեղնաշարը միացնելուց հետո էդ բաժինը հենց ակտիվացավ, էլ մնացածին չի նայում։

Rammstein
13.12.2014, 11:10
Ժող, ձեր մոտ Յութուբի պաշտոնական app-ը աշխատում ա՞։ Քիչ առաջ նկատեցի, որ ոչ մի վիդեո չի բացում, վիդեոյի պատուհանում գրում ա, որ սերվերի հետ կապ չկա։ Բայց վիդեոների ցանկը, վիդեոյի էջը, քոմենթներով բաներով նորմալ բացում ա։
Մի քանի օր առաջ լրիվ նորմալ էր։

Վահե-91
13.12.2014, 11:12

Բացում ա իմ մոտ

Rammstein
13.12.2014, 11:19
Բացում ա իմ մոտ

Փորձեցի իրա տվյալներոը ջնջեմ, բերեմ սկզբնական վիճակի, բայց չօգնեց:
Ո՞ր վերսիան ա քո մոտ: Իմը 6.0.13-ն ա, ամսի 10-ի վերսիա ա ու երեւի հենց էդ ափդեյթից հետո ա եղել, չգիտեմ, որտեւ էս երեք օրվա մեջ էսօր առաջին անգամ բացեցի:

Վահե-91
13.12.2014, 11:26

Հին տարբերակ էր, թարմացրեցի մինչև 6.0.13, բայց մեկա էլի աշխատում ա :))

Rammstein
13.12.2014, 11:34
Հին տարբերակ էր, թարմացրեցի մինչև 6.0.13, բայց մեկա էլի աշխատում ա :))

Փլեյ սթորում քոմենթները կարդացի ու ոնց որ մենակ իմ մոտ չի խնդիրը: Հուսամ` շուտ կուղղեն:

0david0
13.12.2014, 14:27
Փլեյ սթորում քոմենթները կարդացի ու ոնց որ մենակ իմ մոտ չի խնդիրը: Հուսամ` շուտ կուղղեն:

Ռամշ, դու միայնակ չես :)) Ես էլ գիշերն (3-5) էի փորձում ու հաճախ էլի տենց լոսթեր էր տալիս, կարողա հայ-լայնիցա? (եթե հաշվի առնեմ, որ սայտերի կեսն էլ չէր բացվում) :think

Rammstein
13.12.2014, 14:30
Ռամշ, դու միայնակ չես :)) Ես էլ գիշերն (3-5) էի փորձում ու հաճախ էլի տենց լոսթեր էր տալիս, կարողա հայ-լայնիցա? (եթե հաշվի առնեմ, որ սայտերի կեսն էլ չէր բացվում) :think
Չէ, ուրիշ կապով էլ չկա, իսկ հեռախոսի բրաուզերը նորմալ բացում ա։ Ծրագրից ա։

0david0
13.12.2014, 14:55
Չէ, ուրիշ կապով էլ չկա, իսկ հեռախոսի բրաուզերը նորմալ բացում ա։ Ծրագրից ա։

Հենց նոր մի քանի հատ վիդեո նայեցի ափփով, ոչ մեկն էլ լոսթ չտվեց :pardon

Rammstein
13.12.2014, 15:01
Հենց նոր մի քանի հատ վիդեո նայեցի ափփով, ոչ մեկն էլ լոսթ չտվեց :pardon

Խնդրեմ, Google play-ից էս երկու օրվա ռեվյուներ.

Unable to buffer videos Now whenever I try to watch a vid the video will not play and some connection to server lost error appears instead. please fix asap

An app that could not play the videos properly? Seriously? I'm using an s5 by the way... I'd love to give it a - 5 if it was even possible.

I hate this new update Normally I love youtube and their updates but this one I just hate and it won't load the videos I am trying to video.

Garbage I have a HTC M8 and YouTube won't load videos. Just goes to the app and says it's loading but nothing comes up so 1 star and uninstalling.

0david0
13.12.2014, 15:16
Հա բա էն ընտիր freedi (http://www.9apps.com/android-soft/FREEdi-YouTube-Player/)-ն գուգլը ջնջելա մարկետից ու իրա զիբիլներնա առաջ տալիս:

Վազգեն1997
01.01.2015, 22:33
Նախ շնորհավոր բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը:
Հերաղոսիս հետ կապված պրոբլեմ ունեմ խնդրում եմ օգնեք: Մի երկօր առաջ ուզում էի նենց անեի որ հերախոսի մեջ ինչ որ բան քաշելուց չիպի մեջ եթար, ենել ունքը աչքախառը հանեցի: https://www.youtube.com/watch?v=yTrcftBiMDQ էս վիդեոին նայելով արեցի ու հերախոսը հիմի ցույցա տալիս որ մեջը լրիվ զբաղվածա ազատ տարածք չկա: Կամպյուտրին էլ միացնում եմ http://i.imgur.com/Ak0tSXR.jpg սենցա բերում, մեջնել չի թողում ոչ մի բան քցեմ:

Rammstein
07.01.2015, 13:31
Փաստորեն մենակ Յութուբի հավելվածի հետ չեն խնդիրները, Hangouts-ն էլ վերջին ափդեյթից հետո սկսել ա նամակներ չուղարկել ու չստանալ: Ու մենակ իմ հեռախոսը չի, էլի կա նույն հեռախոսից (Սամսունգ i9300) նույն խնդրով: Չեմ հասկանում` հիմար սամսունգի պաշտոնական ROM-ում ա՞ ինչ-որ խնդիր, թե՞ Գուգլն ա համը հանել:
Ափդեյթները անինսթոլ անելուց հետո երկուսն էլ դզվում են:

Ներսես_AM
07.01.2015, 15:17
Google Play Services ո՞ր տարբերակն ա։ Պիտի 6.5-ից բարձր լինի կարծեմ։

Rammstein
07.01.2015, 15:44
Google Play Services ո՞ր տարբերակն ա։ Պիտի 6.5-ից բարձր լինի կարծեմ։

6.5.99-ն ա:

Ներսես_AM
07.01.2015, 19:50
6.5.99-ն ա:

Իմ մոտ էլ ա էդ տարբերակը։ Այդ դեպքում չգիտեմ ինչից կարող ա լինի։ Կարո՞ղ ես usb–ով կպցնես ու adb logcat (http://developer.android.com/tools/help/logcat.html) անես, հետո հենգաութսով փորձես բան ուղարկես տեսնենք լոգում ինչ ա գրում։

0david0
07.01.2015, 20:10
Էն անգամվանից հետո Յութուբի հետ ոչ մի խնդիր չի եղել իմ մոտ: Ինչ ռոմա քո մոտ, վերջիննա, թե ինչ սկզբից եղելա, էտա? Թարմացրա մինչև XXUGNK1 (07.11.2014), տես կարողա ուղղվի :think
http://4pda.ru/forum/index.php?showtopic=343514&st=10400#entry36225299

Rammstein
08.01.2015, 02:09
Իմ մոտ էլ ա էդ տարբերակը։ Այդ դեպքում չգիտեմ ինչից կարող ա լինի։ Կարո՞ղ ես usb–ով կպցնես ու adb logcat (http://developer.android.com/tools/help/logcat.html) անես, հետո հենգաութսով փորձես բան ուղարկես տեսնենք լոգում ինչ ա գրում։

Մի քիչ նայեցի, բայց բան չջոկեցի, թե ինչ անեմ, ոնց անեմ: :oy

Էն անգամվանից հետո Յութուբի հետ ոչ մի խնդիր չի եղել իմ մոտ: Ինչ ռոմա քո մոտ, վերջիննա, թե ինչ սկզբից եղելա, էտա? Թարմացրա մինչև XXUGNK1 (07.11.2014), տես կարողա ուղղվի :think
http://4pda.ru/forum/index.php?showtopic=343514&st=10400#entry36225299

I9300XXUGNA8-ն ա իմը (21.01.2014): Ես բան ձեռք չեմ տվել, մենակ իրա օֆիցիալ ափդեյթներն եմ արել: Հիմա նոր ափդեյթ չի առաջարկում:
Էս տվածն անելու համար ի՞նչ ա պետք: Որ անեմ, ինչ կա-չկա ջնջվելու ա՞:

Հ.Գ. Home-ի կոճակս չի աշխատում, առանց դրա մեկ ա չի լինի, չէ՞ սենց որեւէ թարմացում անել: :))

Աթեիստ
08.01.2015, 02:14
Firmware: Android Revolution HD 52.0 by Mike1986
Baseband: I9300XXUGNA8

Նորմալ աշխատում ա։

Հ.Գ. tubemate քաշի 4pda-ից, ցանկացախ վիդեո կարում ես քաշեմ, կամ նայես ասենք MXplayer-ով ։)

Rammstein
08.01.2015, 02:38
Firmware: Android Revolution HD 52.0 by Mike1986
Baseband: I9300XXUGNA8

Նորմալ աշխատում ա։

Հ.Գ. tubemate քաշի 4pda-ից, ցանկացախ վիդեո կարում ես քաշեմ, կամ նայես ասենք MXplayer-ով ։)

Կյանքս չեմ ուզում բարդացնեմ վիդեո քաշելով: Հիմա էդ ծրագրերի հին վերսիաներն եմ օգտագործում, նորմալ աշխատում են: :)

V!k
08.01.2015, 13:47
Lenovo A760 հեռախոս գնեցի, մենյուն ռուսերեն էր, Play Market էլ ուներ, ՕՀ-ի թարմացում առաջարկեց, արեցի, հիմա լեզուն անգլերեն ա ու չինարեն, անգլերենի դեպքում տեղ-տեղ չինարեն է բերում, Play Market էլ չկա, ինտերնետին միանալու համար էլ APN չի թողնում ավելացնել, Բջջային օպերատորներն էլ ավտոմատ չեն ուղարկում տվյալ մոդելի կարգավորումները: Անդրոիդի վերսիան 4.1.2 է: Կարո՞ղ եք ասել ինչպես ուղղեմ խնդիրները, ինչպես նոր պռաշիվկա գցեմ ու որտեղից օգտվեմ քայլ առ քայլ, Անդրոիդ պռաշիվկա ոչ մի անգամ չեմ արել...:(

0david0
08.01.2015, 15:04
I9300XXUGNA8-ն ա իմը (21.01.2014): Ես բան ձեռք չեմ տվել, մենակ իրա օֆիցիալ ափդեյթներն եմ արել: Հիմա նոր ափդեյթ չի առաջարկում:
Էս տվածն անելու համար ի՞նչ ա պետք: Որ անեմ, ինչ կա-չկա ջնջվելու ա՞:

Հ.Գ. Home-ի կոճակս չի աշխատում, առանց դրա մեկ ա չի լինի, չէ՞ սենց որեւէ թարմացում անել: :))

Եթե մոբայլցենտրի պրաշիվկենա վրեն, էտ կարողա սկի չառաջարկի էլ:
http://4pda.ru/forum/index.php?showtopic=343514 (Инструкции по прошивке. Рекомендуется прочесть заранее) ստեղ ամեն ինչ գրածա, կարդա, բայց ոնց երևումա Home-ի կոճակն էլա պետք պրաշիվկի համար :))

Lenovo A760 հեռախոս գնեցի, մենյուն ռուսերեն էր, Play Market էլ ուներ, ՕՀ-ի թարմացում առաջարկեց, արեցի, հիմա լեզուն անգլերեն ա ու չինարեն, անգլերենի դեպքում տեղ-տեղ չինարեն է բերում, Play Market էլ չկա, ինտերնետին միանալու համար էլ APN չի թողնում ավելացնել, Բջջային օպերատորներն էլ ավտոմատ չեն ուղարկում տվյալ մոդելի կարգավորումները: Անդրոիդի վերսիան 4.1.2 է: Կարո՞ղ եք ասել ինչպես ուղղեմ խնդիրները, ինչպես նոր պռաշիվկա գցեմ ու որտեղից օգտվեմ քայլ առ քայլ, Անդրոիդ պռաշիվկա ոչ մի անգամ չեմ արել...:(

Ռուսերենի վրա ինքը հաստատ թարմացում չէր առաջարկի: APN-ն էլ որ լավ ման գաս կարողա տեղը գտնես ավելացնելու :)
Չինականի վրա եթե թողնումա գուգլ հաշիվ ավելացնես, ուրեմն կարաս Մարկետ քաշես ինստալլ անես, բայց հնարավորա որ չլինի, կարաս 1Mobile Market (http://www.1mobile.com/) ինստալ անես: Էս Լենովոների հետ փորձից եմ ասում :))
Պրաշիվկի համար http://4pda.ru/forum/index.php?showtopic=625638 էս լինկը քեզ օգնական :pardon

Որ 4pda-ն կարդալով պրաշիվկա չստացվեց անել, նոր երկար բարակ կգրեմ :)

V!k
08.01.2015, 16:08

Շնորհակալ եմ, կփորձեմ տվածդ լինկով անեմ պռաշիվկա:իսկ ստեղ մի քանի լինկ է տալիս պռաշիվկա անելու, կարո՞ղ ես ասել որից օգտվեմ
հաստատ ռուսերեն էր, ես եմ միացրել հեռախոսը ու թարմացում առաջարկեց: APN չի թողում ավելացնեմ: Երբ ուզում եմ ավելացնել, էջը ռեֆրեշ է անում ու բերում հետևյալ հաղորդագրությունը "APN list is not completed and to try again later"
ու մի քանի անգամ փորձել եմ, մեկա նույնն է բերում:

0david0
08.01.2015, 18:14

Լավ, համոզեցիր, որ APN չի թողում ավելացնել, պրաշիվկի խնդիրա :)) (нельзя добавить.отредактировать apn) http://4pda.ru/forum/index.php?showtopic=625638&st=0#entry26808478
Ու ընդհանրապես քանի որ հեռախոսը ռուսների համար նախատեսված չի եղել, նորմալ ռուսական պրաշիվկա չես կարա ճարես, սաղ էլ ինչ-որ մեկի կիսատ-պռատ թարգմանածնա լինելու: Վերևի լինկով վերջին ռուսերեն թարգմանած պրաշիվկենա, որի վրա անհնարա APN փոխել/ավելացնել: Առնելուց առաջա պետք ամեն ինչը կարդալ իմանալ, որ հետո կրակը չընկնես :))
Կարող ես մի հատ բիլայնի քարտով առանց բիլայնի APN-ի կարգավորումների փորձես http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?bm=1c843489-4843-4e9e-ba34-2c788d530a09&id=3a157b65-b4b4-4639-830c-8fe437cd591e ինետ մտնել, եթե ստացվեց լավա, իսկ եթե չէ, ինետում բոլորի մոտ էլ նույն APN-ի խնդիրնա, արդեն մտածելա պետք, իսկ քանի շուտա ավելի լավա լիստով ծախես գնա :D

V!k
08.01.2015, 18:43

ստեղ http://forum.xda-developers.com/showthread.php?t=2475360 APN-ի խնդրի լուծումը տված է,ըստ քեզ կօգնի՞.... թեկուզ պռաշիվկեն ռուսերեն չլինի, բայց գոնե լրիվ անգլերեն լինի, հիմա տեղ-տեղ չինարեն է

keyboard
08.01.2015, 19:16
Հրաչ, մի հատ ֆաքթորի ռեսեթ արա, հետո հենց իրա վրայի պռաշիվկեն բեքափ արա, նոր Դավի ասածներն արա:

https://www.youtube.com/watch?v=-GyGcAANehA

վոլյումը ափ ու դաունը իրար հետ սեղմած միացնելու կնոպկեն էլ ես սեղմում, միանում ա ու ռեսեթի մենոյւն ա բերում, մի հատ վայփ փարթիշն ես անում ու հետո դատա ֆաքթորի ռեսեթ:

Վազգեն1997
08.01.2015, 22:13
Նախ շնորհավոր բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը:
Հերաղոսիս հետ կապված պրոբլեմ ունեմ խնդրում եմ օգնեք: Մի երկօր առաջ ուզում էի նենց անեի որ հերախոսի մեջ ինչ որ բան քաշելուց չիպի մեջ եթար, ենել ունքը աչքախառը հանեցի: https://www.youtube.com/watch?v=yTrcftBiMDQ էս վիդեոին նայելով արեցի ու հերախոսը հիմի ցույցա տալիս որ մեջը լրիվ զբաղվածա ազատ տարածք չկա: Կամպյուտրին էլ միացնում եմ http://i.imgur.com/Ak0tSXR.jpg սենցա բերում, մեջնել չի թողում ոչ մի բան քցեմ:

Իսկ ես խնդրին ոչ մեկ ծանոթ չի?

Վահե-91
08.01.2015, 23:27
Իսկ ես խնդրին ոչ մեկ ծանոթ չի?
ֆորմատ արա կդզվի

Վազգեն1997
09.01.2015, 16:48
Որ խնդրեմ մի հատ լինք կտաք որտեղից android 4.1.1 կամ 4.1.2 քաշեմ:

Վազգեն1997
09.01.2015, 19:36
ֆորմատ արա կդզվի

Չի օգնում Վահե ջան

Անջրպետ
20.03.2015, 01:10
Ինչպե՞ս կարող եմ samsung galaxy-ում անջատել Dr.Web-ի հակաարևանգիչը, եթե չեմ հիշում գաղտնանունը, հեռախոսահամարը նշված չի, լրացուցիչ էլ-փոստ չկա:
Օգնեք խնդրում եմ:oy

Աթեիստ
20.03.2015, 01:14
Recovery mode-ի համար ֆայլ մենեջերներ կան, կարելի ա փորձել դրանով մտնել սիստեմից ջնջել։

Պտի Custom recovery դրած լինի։ Կամ լրիվ պտի զրոյացվի

Սա փորձել ե՞ս

http://download.geo.drweb.com/pub/drweb/android/pro/HTML/en/dw_restore_password.htm

Ոչ թե ինչ որ լրացուցիչ մեյլ ա ուզում, այլ էն մեյլը, որով դրվեբը ակտիվացվել ա։

Անջրպետ
20.03.2015, 01:21
Recovery mode-ի համար ֆայլ մենեջերներ կան, կարելի ա փորձել դրանով մտնել սիստեմից ջնջել։

Պտի Custom recovery դրած լինի։ Կամ լրիվ պտի զրոյացվի

Սա փորձել ե՞ս

http://download.geo.drweb.com/pub/drweb/android/pro/HTML/en/dw_restore_password.htm

գաղտնաբառը վերականգնել փորձել եմ, բայց նամակը հենց նույն փոստին է գնում, որի գաղտնբառը որ մոռացել եմ:

Աթեիստ
20.03.2015, 01:26
գաղտնաբառը վերականգնել փորձել եմ, բայց նամակը հենց նույն փոստին է գնում, որի գաղտնբառը որ մոռացել եմ:

Մեյլը Gmail ա՞, թե նորմալ մի բան։

Անջրպետ
20.03.2015, 01:27
Մեյլը Gmail ա՞, թե նորմալ մի բան։

Gmail

Աթեիստ
20.03.2015, 01:31
Gmail

Դա եթե մի քիչ օգտագործել ես, կարելի ա վերականգնել, մանավանդ եթե նենց ըքաունթ ա, որ հեռախոսը դրան ա կապած, պետք ա վերականգնել։

Իրա սայթում լիքը հարցեր ա տալիս, բայց հետո վերականգնում ա։ Փորձի։ Ես տենց փորձ ունեցել եմ։

Հարցնում ա հին հեչ ում հետ ես գրվել, երբ ա բացվել, երբ ա վերջին անգամ օգտագործվել ու տենց բաներ։ Եթե մի քանի կոնտակտ նշես, որոնց հետ գրվել ես, շատ մեծ ա հավանականությունը, որ կբացվի։

Անջրպետ
20.03.2015, 01:40

խնդիրը նրանում է, որ հեռախոսն անջատել-միացրել եմ ու հակաարևանգիչն է հայտնվել, առաջ գնալ չի լինում, իսկ ըքաունթը բացել եմ play market-ից օգտվելու համար ու ոչ-մի ուրիշ նպատակներով չեմ օգտագործել, ոչ-մի կոնտակտ չկա:

լավ դե, շնորհակալություն արձագանքելու համար:)

Աթեիստ
20.03.2015, 01:43
1. Առևանգելը Ռ-ով գրվում։
2. մնում ա հեռախոսը զրոյացնելը։

Անջրպետ
20.03.2015, 01:46
1. Առևանգելը Ռ-ով գրվում։
2. մնում ա հեռախոսը զրոյացնելը։
1. շնորհակալություն հիշեցնելու համար
2. կփորձեմ

Աթեիստ
12.04.2015, 01:10
Էսօր պատահաբար աչքովս ընկար իմ հեռախոսի համար անդրոիդ 5.0.2։
Դրել եմ, հիմա ծրագրերս եմ հետ գցում։ Հըլը որ նորմալ չեմ հասցրել բզբզեմ, բայց ոնց որ վատը չի։

Norton
08.09.2015, 12:48
Ժող․ Անդրոիդի հետ սենց խնդիրա առաջացել։ Մարտկոցը շատ արագ նստումա, եթե նույնիսկ ոչ մի գործողություն չի արվում հեռախոսով ու հիմնական պատճառը google services-ն ա։ Location-ը, կոնտակտների սինխրոնիզացիան անջատածա ու մեկա սենցա վիճակը։ Ինչ կարելա անել գուգլով նորմալ պատասխան չգտա։

http://i.imgur.com/VvCgR83.png

Rammstein
18.10.2015, 01:36
Էս Xperia Z2-իս Անդրոիդ 5.1.1-ի վրա սենց մի հատ դեբիլ թերություն կնատեցի (ենթադրեցի, որ անդրոիդի խնդիր ա, որտեւ խնդիրը համ իրա մեջի փլեյերում կա, համ PlayerPro-ում):
SD քարտս որ Սամսունգից հետո դրել էի սրա մեջ, երգերի թեգերը եսիմ ոնց էին սկսել երեւալ (ասենք Führe mich-ի փոխարեն, Fьhre mich էր երեւում): Քարտը ֆորմատ արեցի, նորից գցեցի երգերը վրան: Լրիվ դզվեց, բացի Թուիրի մի ալբոմի երկու երգից:

Ուրեմն ունենք երգ.
ֆայլի անունն ա «09. Fánar Burtur Brandaljóð.mp3»,
թեգերի մեջ արտիստի անունն ա «Týr»,
ալբոմի անունը` «Valkyrja»,
երգի Title-ն էլ` «Fánar Burtur Brandaljóð» (մյուս երգինը, սաղ նույնն ա, մենակ անունը «Grindavísan» ու հատկանշական ա, որ էլի ոչ ստանդարտ սիմվոլ կա մեջը):

Հիմա էս խմբի սաղ ալբոմները, սաղ երգերը ճիշտ իրանց թեգերով երեւում են, իսկ էս երկուսը արտիստների ցակում առանձնացել էին, արտիստի անունը փոխվել դառել էր «Tır»: Ֆայլի անունը փոխելը որեւէ ազդեցություն չէր ունենում: Եթե երգի թեգերի մեջ Title-ն էի էդիթ անում ու «Fánar Burtur Brandaljóð»-ը դարձնում ասենք «Fqqqq», արտիստի անվան հետ խնդիրը վերանում էր ու երգը գնում էր ճիշտ` «Týr» արտիստի տակ էր հայտնվում: Եթե արտիստին էի էդիթ անում ու գրում ասենք «Tfr», հասկանում էր, բայց որ էլի հետ էի բերում իրա ճիշտ` «Týr» տարբերակին, էլի դարձնում էր «Tır» (ոչ թե ֆայլի թեգն էր խմբագրում, այլ ուղղակի տենց ցույց էր տալիս):

Պրոբլեմը լուծել չեղավ, բայց եղավ շրջանցել իմ համար է՛լ ավելի տարօրինակ ձեւով:
Էդ երկու երգի թեգերում արտիստին «Týr»-ից դարձրեցի «Tyr», ու այ քեզ հրաշք, PlayerPro-ն բռնեց սկսեց համարել, որ դրանց արտիստը բնավ իմ դրած «Tyr»-ը չի, այլ հենց «Týr» ա, ավտոմատ շարեց ալբոմի մյուս երգերի կողքը ու նվագելուց էլ ճիշտ ա ցույց տալիս: Կարճ ասած` ստացվեց նենց, ոնց ուզում էի, որ լինի, մենակ թե էդ երկու երգի թեգերում հիմա արտիստի անունը սխալ ա գրված, փաստորեն:

Հ.Գ. Հա, իմ երգերի թեգերում պիտի ամեն ինչ իդեալական ճշգրիտ լինի: :))

piacere
22.10.2015, 22:02
Ողջույն բոլորին

Ունեմ սամսունգ թաբ պրո 10.1. ուզեցի cyagenomod դնեմ վրան, որովհետև սամսունգի ռոմը ահավոր դանդաղ ա և ջղայնացնելիք։ Բայց ամեն քասթոմ ռոմեր դնելուց հետո պլանշետը սկսում ա ժամանակ առ ժամանակ կախել և ռեսթարթ ա անում։ Մենակ սամսունգյան պաշտոնականի վրա ա նորմալ աշխատում։ ոչ մեկ չի հասկանում ինչից կլինի։ ուզում եմ իրոք էդ քասթոմ ռոմը դնել փլիզ օգնեք։

Վահե-91
22.10.2015, 22:21

իսկ cyanogen տեղադրելուց առաջ wipe data, cache անու՞մ ես

piacere
22.10.2015, 22:31
իսկ cyanogen տեղադրելուց առաջ wipe data, cache անու՞մ ես

Անպայման։

Աթեիստ
23.10.2015, 01:10
իսկ cyanogen տեղադրելուց առաջ wipe data, cache անու՞մ ես

Իմն էլ Galaxy SIII ա, արդեն համոզվել եմ, որ Cyanogen-ները ոչ մեկն էլ ստաբիլ չեն աշխատում։
Միակ հույսս Stock-ի հիման վրա սարքած Custom-ներն են։ Օրիգինալից արագ, ու որոշ բաներ ավելացրած։
Բայց դեն բան ճարելու համար լիքը պռաշիվկեք եմ փորձել։

Ոնց որ MIUI-ն էլ ստաբիլ էր, բայց ինձ հենց ինքը դուր չեկավ։ Եթե պլանշետի համար կա, փորձի, լավ անդրոիդ ա։

John
23.10.2015, 01:49
Էս Լենովոյի վրա ստանդարտ ծրագրեր կան, որ հնարավոր չի ջնջել, անկապ դանդաղեցնում են աշխատանքը։ Մի անգամ որ հետաքրքրվում էի՝ մի տեղ աչքովս ընկավ, ասում ա էս p780 մոդելը պռաշիվկա անելուց մեծ ա հավանականությունը, որ անվերադարձ կսատկի հեռախոսը։ Արժի՞ վստահել տենց կարծիքի, կարա՞ տենց բան լինի ընդհանրապես, թե՞ բզբզամ մի բան անեմ )))

Աթեիստ
23.10.2015, 02:10

Մեր Արամի P780-ի վրա լիքը պռաշիվկեք փորձեցինք, որտև մի 2 մանր բաներ կան, որ իրան չեն դզում։
Օրինակ, եթե ինչ որ կոնկտակտ իրա հեռախոսում պահած ա +374-ով, բայց էդ մարդուց SMS- ա գալիս 0-ով (կամ հակառակը), էս հեռախոսը չի հասկանում, որ դա նույն մարդն ա։

Դրա խաթր սկսեցինք բզբզել։ Դրեցինք MIUI, նույնն էր, փորձեցինք էլի մի քանի պռաշիվկա, հետ եկանք օրիգինալին, որտև մնացածը սաղ պրոբլեմներով են։
Քո ուզածից հասնելու համար (անպետք ծրագրերը ջնջել) կարելի ա ռութ անել, ու դրանք հատուկ ծրագրերով անինսթալլ անել։

piacere
23.10.2015, 12:10
Իմն էլ Galaxy SIII ա, արդեն համոզվել եմ, որ Cyanogen-ները ոչ մեկն էլ ստաբիլ չեն աշխատում։
Միակ հույսս Stock-ի հիման վրա սարքած Custom-ներն են։ Օրիգինալից արագ, ու որոշ բաներ ավելացրած։
Բայց դեն բան ճարելու համար լիքը պռաշիվկեք եմ փորձել։

Ոնց որ MIUI-ն էլ ստաբիլ էր, բայց ինձ հենց ինքը դուր չեկավ։ Եթե պլանշետի համար կա, փորձի, լավ անդրոիդ ա։

Ախր բայց էդքան ֆորում կարդացի, մյուս յուզերների մոտ աշխատում ա էս ռոմը, մենակ իմ մոտ ա սենց ունիկալ պրոբլեմ։

Նույնիսկ պաշտոնականի հիման ստեղծած քասթոմ ռոմերի դեպքում էլ ա ռեսթարթ անում թաբ պրոս։

Ինչ ասես չեմ փորձել։ Մտածում եմ, որ կարա բուութլոդերը կարա լինի պրոբլեմը, որովհետև պլանշետը ուներ ամենավերջին վերսիան։ Մնում ա հասկանալ կարելի ա սամսունգի պլանշետների վրա դաունգրեյդ անել բոութլոդերը։ :8

Մուշու
07.11.2015, 19:21
Օգնեք !!! Ո՞նց անեմ որ հեռախոսիս հայերեն ստեղնաշարը նորմալանա : Ուզում եմ լինի նենց ոնց համակարգչի վրա ա , հնարավո՞ր ա ուղղել :

Աթեիստ
07.11.2015, 21:08
Market-ից multilang քաշի։

Մտի soft.ovanitas.com, անդրոիդի բաժին, մանրամասն գրած ա։

Հայկօ
07.11.2015, 21:10
Օգնեք !!! Ո՞նց անեմ որ հեռախոսիս հայերեն ստեղնաշարը նորմալանա : Ուզում եմ լինի նենց ոնց համակարգչի վրա ա , հնարավո՞ր ա ուղղել :

Փորձիր Google Keyboard (https://play.google.com/store/apps/details?id=com.google.android.inputmethod.latin) քաշել ու ընտրել հայերենը:

Rammstein
07.11.2015, 21:52
Օգնեք !!! Ո՞նց անեմ որ հեռախոսիս հայերեն ստեղնաշարը նորմալանա : Ուզում եմ լինի նենց ոնց համակարգչի վրա ա , հնարավո՞ր ա ուղղել :

Ես էլ իմ տարբերակը խորհուրդ տամ.

Էս կոդը քոփի արա քլիփբորդի մեջ.

OK_Layout_Begin
Name:Phonetic
էթփձջևրչճժ
քոեռտըւիօպխծ
ասդֆգհյկլ։շ
զղցվբնմ՞
ԷԹՓՁՋ–ՐՉՃԺ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾ
ԱՍԴՖԳՀՅԿԼ՛Շ
ԶՂՑՎԲՆՄ֏
1234567890
`՜ertyuiop-=
asdfghjkl…՛
zxcvbn«»
@#$%^*()_-
QWERTYUIOP"'
ASDFGHJKL:
ZXCVBNM/
OK_Layout_End

Ինստալ արա Multiling O Keyboard (https://play.google.com/store/apps/details?id=kl.ime.oh)-ը, մեջը հայերեն ավելացրու, հետո Layout-ը դիր [+ DIY], մեջը սեղմի Paste: Էս Portrait տարբերակի համար ա: Կարծում եմ` քեզ էլ հարմար կլինի:

Հետո նույն բանը (քոփի անել, [+ DIY] անել ու paste անել) պիտի անես նաեւ Landscape ռեժիմում, բայց արդեն ստորեւ գրածը քոփի անելով, որտեւ առանձին ա հասկանում լեյաութները:
Էս էլ լանդսքեյփի դասավորությունը.

OK_Layout_Begin
Name:Phonetic
էթփձջևրչճ-ժ`
քոեռտըւիօպխծ
ասդֆգհյկլ։շ
զղցվբնմ()՞
ԷԹՓՁՋ–ՐՉՃ֏Ժ՜
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾ
ԱՍԴՖԳՀՅԿԼ՛Շ
ԶՂՑՎԲՆՄ«»՞
1234567890=՜
qwertyuiop[]
asdfghjkl…՛
zxcvbnm«»?
~!@#$%^*()_-
QWERTYUIOP"'
ASDFGHJKL:;
ZXCVBNM<>/
OK_Layout_End

Աթեիստ
08.11.2015, 02:33

Ռամշ, էն իմ տված հղումով էլ սա սաղ կա, բայց մի խորհուրդ։
Ես, որպես Swype Keyboard-ի շատ հին օգտվող, կարամ հավատացնեմ, որ «ո» ու «ւ» տառերն իրարից հեռու դնելը ահավոր անհարմար ա։
իմ մոտ էդ տողը սենց ա։
«քեռտըուիօպխծ»

«Ու» տառը գրելը շատ ավելի հեշտ ա սենց։

Rammstein
08.11.2015, 02:49

Էս դասավորությունը ես եմ սարքել իմ համար:

Ընդունում եմ, որ հեռախոսը կոմպ չի ու կարելի ա նոր դասավորություններ ստեղծել` ավելի հարմար, բայց ես քանի որ swipe չեմ օգտագործում (մի երկու անգամ փորձեցի, գլխումս չտեղավորվեց, թե ոնց ա էդ ձեւով հնարավոր տեքստ գրել), բոլոր տառերը հատ-հատ եմ հավաքում ու ինձ ճիշտ հակառակը` անհարմար կլինի իրար կողք «ո» ու «ւ», որտեւ սենց հարմար ա, երկու ձեռքի բութ մատերով արագ «ու» եմ գրում, իսկ էն դեպքում կամ մի մատով պիտի երկու տառն էլ գրեմ, կամ երկու մատներս իրար կպցնելով մի կերպ գրեմ:

Ripsim
18.11.2015, 20:15
Խնդրում եմ օգնեք լուծել հետևյալ պրոբլեմը.
Եթե հեռախոսումս /Galaxy Note 3/ կոնտակտը գրանցված է լինում կոդով /+374/, ապա incoming զանգի ժամանակ չի ճանաչում, այլ գրում է միայն համարը: Իսկ չճանաչված զանգերի դեպքում, երբ սեղմում ես զանգի վրա, համարի կողքը ինչ-որ տառեր են անհասկանալի գրված:
Չգիտեմ սա անդրոիդի խնդիր է, թե՝ հեռախոսի, բայց ոչ մի տեղ չեմ կարողանում լուծումը գտնել: Միայն մի տեղ խորհուրդ էր տրված google account-ը ջնջել, նորից դնել, բայց չօգնեց :(

John
05.05.2016, 20:19
Հեռախոսս էս քանի օր ա լավ չի պահում իրան։ Համարյա ցանկացած ափլիքեյշն բացելիս գրում ա «unfortunately google play services has stopped»։ Ներվայացնող ա։ Factory reset-ից հետո սկսվեց մոտը էդ խնդիրը։ Քեշ-մեշ մաքրել եմ, ռեստարտ եմ տվել․ ոչ մի օգուտ։ Ի՞նչ խորհուրդ կտաք անեմ։ Մտածում էի պռաշիֆկեն փոխեմ, բայց կարդացի, էս մոդելի համար, որոնք արտադրված են 2014ի ապրիլից հետո, փոխելուց հետո ահագին լուրջ խնդիրներ են առաջանում։ Մոդելը՝ Lenovo p780

Վահե-91
05.05.2016, 21:35

չիպի android պապկի մեջից google play-ի հետ կապ ունեցող պապկեքը ջնջի

John
06.05.2016, 00:58
չիպի android պապկի մեջից google play-ի հետ կապ ունեցող պապկեքը ջնջի

Մի հատ էլ factory reset արեցի, ինչ թարմացում առաջարկում էր, արեցի սաղ, նորմալ ա էս պահին, հույս ունեմ՝ երկար ժամանակով։ Էդ պապկի մեջ էլ նայեցի, google play-ի հետ կապված բան չկար։

Rammstein
21.06.2016, 10:02
Ժող, ո՞վ կարա ասի էս զարթուցիչի ձենի կարգավորիչը ինչի համար ա ընդհանրապես, եթե անգամ սենց անջատած վիճակում նորմալ հնչում ա զարթուցիչի ձենը։
http://i.imgur.com/IeSrHtA.png

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Ռուֆուս
21.06.2016, 10:55
էս չռթիկը stock alarm clock-ն ա կարգավորում, կարո՞ղ ա ուրիշ զարթուցիչ ես քաշել, օգտագործում, կարող ա քաշածդ իր volume control-ն ունենա:

Rammstein
21.06.2016, 11:52
էս չռթիկը stock alarm clock-ն ա կարգավորում, կարո՞ղ ա ուրիշ զարթուցիչ ես քաշել, օգտագործում, կարող ա քաշածդ իր volume control-ն ունենա:

Չէ, Ռուֆ, իրա մեջի զարթուցիչն եմ օգտագործում: Չգիտեմ` կարող ա՞ Sony-ի մեջինը սթոք չի, առանձին ա դրած, դրանից ա տենց: :esim

Ամեն դեպքում Google-ի Clock-ը ինտալ արած չի, փորձեմ դա ինստալ անեմ:

Rammstein
21.06.2016, 11:57
Հա, փաստորեն գուգլի app-ի վրա ազդեց:

Rammstein
28.07.2016, 11:56
Ժող, հեռախոսիս ներքին հիշողության բոլոր ֆայլերը միասին որ նշում եմ, ցույց ա տալիս 2.91 ԳԲ, բայց 11.5 գիգից 307 ՄԲ-ն ա ազատ: Էս ի՞նչ ա, ի՞նչ կարելի ա անել: Սենց չէր մի քանի օր առաջ, մի 75% ազատ տեղ կար, մեկ էլ սենց դառավ, բայց առանձնապես ծրագիր ինստալ չեմ արել:

http://i.imgur.com/CrKEuiI.png

Ներսես_AM
28.07.2016, 13:15
hidden ֆայլերը նայե՞լ ես։

Rammstein
28.07.2016, 13:45
hidden ֆայլերը նայե՞լ ես։

Հա, սիստեմայիններն էլ:

Իրա մեջից էլ սենց ա ցույց տալիս` 16 գիգ ու 0.78 ազատ: Ու ամենաշատը` 10.11 գիգ App-երի վրա ա ցույց տալիս, բայց ձեռով որ գումարում եմ App-երի ծավալները, ստացվում ա մոտ 8.2 ԳԲ:

Մեկ էլ նկատեցի, որ, օրինակ 1.6 Գիգանոց Asphalt 8-ը ցույց ա տալիս, որ իբր հիշողության քարտի վրա ա մեծ մասամբ, բայց իրա մեջ 1.58 ԳԲ ֆայլ կա էս App-ից:

http://i.imgur.com/UV5r0C3.png

http://i.imgur.com/rt2pXjF.png

Ռուֆուս
28.07.2016, 15:10
Ռամշ, մի հատ Android->Obb պապկայի պարունակությունը ստուգի: Մեկ մեկ լինում ա, երբ ծրագիրը ջնջելուց հետո obb պապկան մնում ա ու տեղ ա զբաղեցնում: Տես էնտեղ եղած բոլոր պապկաները հեռախոսիդ միջի ծրագրերի data-ներն ե՞ն, թե՞ ջնջած ծրագրերինն էլ կան:

Rammstein
28.07.2016, 15:27

7.7 ՄԲ ա էդ պապկեն, Ռուֆ, մեջն էլ ջնջված ծրագիր ֆայլ չկա:

Ռուֆուս
28.07.2016, 15:30
7.7 ՄԲ ա էդ պապկեն, Ռուֆ, մեջն էլ ջնջված ծրագիր ֆայլ չկա:
Ռամշ, հեռախոսո՞վ ես նայում, թե՞ կոմպով։ Իմ մոտ մի քանի անգամ եղել ա տենց, հեռախոսի ֆայլ էքպլորերով ջնջածները ցույց չէր տալիս, բայց կոմպով նայելուց պապկաները կային։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Rammstein
28.07.2016, 15:39
Ռամշ, հեռախոսո՞վ ես նայում, թե՞ կոմպով։ Իմ մոտ մի քանի անգամ եղել ա տենց, հեռախոսի ֆայլ էքպլորերով ջնջածները ցույց չէր տալիս, բայց կոմպով նայելուց պապկաները կային։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Երկու ձեւով էլ նույնն ա:

Մի տեղ Sony-ի ֆորումում մեկը գրել էր, որ իրա մոտ էլ ա սենց մի բան եղել ու անգամ Factory Reset-ից հետո չի դզվել ու էն կարգի, որ նոր Reset արած վախտ տեղը չի հերիքել, որ մի հատ Viber ինստալ անի: Մեկն էլ գրել էր, որ խնդիրը Root անելով կարող ա լուծվի: Բայց ես չեմ ուզում տենց բաներ անեմ դեռ, առավել եւս, որ լավ չեմ պատկերացնում, թե ռութը ոնց ա, ինչ ա հետո լինում, անդրոիդի վերսիան մնում ա նույնը, թե չէ, սաղ ծրագրերը կորում են, թե չէ եւ այլն…

Ռուֆուս
28.07.2016, 15:50

Չէ, ռութ անել չարժի, որովհետև հետո ավտոմատ ափդեյթ չես կարողանա անել, ափդեյթները մենակ ձեռքով կարաս նստացնես, ինչը գլխացավանք ա:

Ներսես_AM
28.07.2016, 16:00
Ռամշտ, իսկ Անդրոիդը 6-ն ա թե 5: 6–ում նոր հնարավորություն կար որ սդքարտն ու ներքինը միացնում ա իրար, մեծ հիշողություն ա դառնում։ Կարո՞ղ ա դրա հետ կապված ինչ որ պրոբլեմ կա։

Rammstein
28.07.2016, 22:18
Ռամշտ, իսկ Անդրոիդը 6-ն ա թե 5: 6–ում նոր հնարավորություն կար որ սդքարտն ու ներքինը միացնում ա իրար, մեծ հիշողություն ա դառնում։ Կարո՞ղ ա դրա հետ կապված ինչ որ պրոբլեմ կա։
6-ն ա, Ներս, բայց որ նայում եմ, առանձին ա ցույց տալիս ներքինն ու քարտինը։ Ու մեկումեջ էլ զզվացնում ա, ասում ա, որ տեղս 95 տոկոս լցված ա, տվյալները քարտի վրա տեղափոխեմ։ Չնայած 300 ՄԲ-ից քիչ բան ա եղածը, որ առաջարկում տեղափոխել։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Freeman
08.08.2016, 15:08
Ժող, եթե հեռախոսի համար անդրոիդ 6.0-ը կա, բայց հայաստանում չկա, ես vpn-ով ինձ «տանեմ» Ամերիկա, կբերի՞ մոտս թարմացումը:

Վահե-91
08.08.2016, 15:14
Ժող, եթե հեռախոսի համար անդրոիդ 6.0-ը կա, բայց հայաստանում չկա, ես vpn-ով ինձ «տանեմ» Ամերիկա, կբերի՞ մոտս թարմացումը:
Ի՞նչ հեռախոս ա

Freeman
08.08.2016, 15:21
Ի՞նչ հեռախոս ա

Note edge n915a at&t

Հազիվ օդինով անդրոիդ հինգ եմ նստացրել:
Ուղղակի շատ ռեսուրս ա տանում, առանց ծրագիր բացելու 2Գբ տանում ա, դրա համար եմ ուզում ռոմը փոխեմ:
Էն էլ ոչ 6-ն եմ ճարում ինետում, ոչ էլ որևէ նորմալ Custom rom. մնացած n915-ների համար կա, բացի իմինից՝ n915a-ից, ուրիշներինն էլ վախենում եմ նստացնեմ, աղյուս չդառնա :))

Վահե-91
08.08.2016, 15:40

SamFirm (http://4pda.ru/forum/index.php?showtopic=684119&st=0#entry42729921)-ով ստուգի, եթե հենց քո մոդելի համար ավելի նոր վերսիա կա, քաշի, տեղադրի: Եթե չկա, հանկարծ ուրիշ մոդելինը չնստցնես:

Freeman
08.08.2016, 15:51
SamFirm (http://4pda.ru/forum/index.php?showtopic=684119&st=0#entry42729921)-ով ստուգի, եթե հենց քո մոդելի համար ավելի նոր վերսիա կա, քաշի, տեղադրի: Եթե չկա, հանկարծ ուրիշ մոդելինը չնստցնես:

Հեսա նայեմ:
Թարսի պես մյուս մոդելներինը թափած են ինետում, սրանն ա որ չի ճարվում:

Վահե-91
08.08.2016, 15:58
Հեսա նայեմ:
Թարսի պես մյուս մոդելներինը թափած են ինետում, սրանն ա որ չի ճարվում:
Իսկ հեռախոսդ ցանկացած քարտով աշխատու՞մ ա

Отправлено с моего D6502 через Tapatalk

Freeman
08.08.2016, 16:19
Իսկ հեռախոսդ ցանկացած քարտով աշխատու՞մ ա

Отправлено с моего D6502 через Tapatalk

Մինչև հիմա մենակ օրանժ եմ աշխատացրել: Ուրիշով կփորձեմ, կասեմ:
Ռեգիոն կոդը ո՞րը դնեմ էդ ծրագրի մեջ

Վահե-91
08.08.2016, 16:22
Մինչև հիմա մենակ օրանժ եմ աշխատացրել: Ուրիշով կփորձեմ, կասեմ:
Ռեգիոն կոդը ո՞րը դնեմ էդ ծրագրի մեջ
Դե նայի նենց չլինի, որ ոչ մի քարտով չաշխատի :))
Չգիտեմ, պիտի որ մի տեղ գրած լինի հեռախոսիդ մեջ:

Отправлено с моего D6502 через Tapatalk

Freeman
08.08.2016, 16:29
Դե նայի նենց չլինի, որ ոչ մի քարտով չաշխատի :))
Չգիտեմ, պիտի որ մի տեղ գրած լինի հեռախոսիդ մեջ:

Отправлено с моего D6502 через Tapatalk

Էս հիմիկվանը կգցեմ, որ չաշխատի :Դ
5-ը ունեմ, վեցն եմ ուզում հիմա էլ փորձեմ, եթե էդ էլ իրան լավ չպահեց ռեսուրսների հարցում, հետ կգնամ 4,4,4

Rammstein
23.09.2016, 15:04
Պատահաբար սենց նոթիֆիքեյշն ա հայտնվել մոտս տվյլաներից փոխանցման լիմիտի սպառվելու հետ կապված, ոչ մի ձեւ չի լինում վերացնել: Ի՞նչ կարելի ա անել: Ոնց հասկացա հենց անդրոիդի բագ ա ու դեռ 5-րդ անդրոիդից կամ գուցե 4-ից կա, որտեւ գուգլեցի, տարբեր անդրոիդներով տարբեր հեռախոսներ ունեցող մարդկանց մոտ եղել ա սենց խնդիր: Բայց ոչ մի տեղ լուծում չգտա:

Որ սեղմում եմ, բացվում ա էն գրաֆիկով էջը, թե ինչքան տրաֆիկ եմ սպառել, եւ այլն, իսկ որ սեղմած պահում եմ, վրան, App-ի անունը գրում ա Android System, որ բացում ու Force Stop եմ անում, կորում ա, բայց մի րոպե չանցած էլի հայտնվում ա:

Փորձել եմ ռեստարտ անել, փորձել եմ տրաֆիկի վրա դրած լիմիտը փոխել, մեծացնել, փոքրացնել, սիմ քարտը հանել, տենց միացնել, փորձել եմ հեռախոսիս օրացույցը առաջ տալ, որ անցնի լիմիտի համար սահմանված ժամանակահատվածը, ոչ մի օգուտ: Լիմիտը փոքրացնելու դեպքում եթե սպառածիցս պակաս լիմիտ եմ դնում երկրորդ նոթիֆիքեյշնն ա հայտնվում, բայց արդեն նորմալ, վերնագրով (էս մեկը չունի վերնագիր), ու լիմիտը մեծացնելու դեպքում խելոք կորում ա երկրորդ հայտնվածը:

Էլ ի՞նչ կարամ փորձեմ: Factory reset անելու հավես հեչ չունեմ:

http://i.imgur.com/YneQw57.png

Rammstein
24.09.2016, 19:39
Երեկ Sony-ի support-ին էի դիմել, ոչ մի լուծում չէին առաջարկել բացի կոմպի միջոցով Software Repair անելուց:

Էսօր վերջը ինքս լուծեցի խնդիրը:

https://www.youtube.com/watch?v=Yp_BY7l8ndA

keyboard
24.09.2016, 21:13
Ռամշ, րեսպեկտ:

Աթեիստ
24.09.2016, 21:33
Երեկ Sony-ի support-ին էի դիմել, ոչ մի լուծում չէին առաջարկել բացի կոմպի միջոցով Software Repair անելուց:

Էսօր վերջը ինքս լուծեցի խնդիրը:

Այսինքն Wifi-ի վրա անտեսանելի լիմիտ էր դրա՞ծ ։)

Rammstein
24.09.2016, 21:48
Այսինքն Wifi-ի վրա անտեսանելի լիմիտ էր դրա՞ծ ։)
Հա, էլի։ Ստացվում ա` լիմիտ դնելու անջատիչն ու լիմիտի չափը փոխելու գծիկը վայֆայի էջում էլ կան, ուղղակի` աներեւույթ են։ Ու եթե Resume չանեի, վայֆայիս կապը իրոք անջատած կլիներ։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Freeman
25.09.2016, 16:20
Ժող, մեսենջերիս նոթիֆներն իրանց կյանքով են ապրում, մենակ իմ մոտ ա՞ տենց

Մուշու
25.09.2016, 21:16
Ժող, մեսենջերիս նոթիֆներն իրանց կյանքով են ապրում, մենակ իմ մոտ ա՞ տենց

Չէ, օրվա ընթացքում իմ մոտ էլ էր գժվել, բայց արդեն դզվել ա:

Մուշու
05.10.2016, 14:47
Ժող ուրեմն հեռախոսս սկեսլ ա իրան վատ պահել, Տեքստ հավաքելուց ինձ չի թողնում տեսնեմ գրածս, պետք ա ստեղնաշարս փակեմ, որ նոր տեսնեմ: Դրա հատ կապված ի՞նչ անեմ, ասեմ որ նախորդ հեռախոսիս հետ էլ մի շրջան նման խնդիր ունեի: Մտածում եմ տանել ծրագիրը փոխել, արդյո՞ք կարիքը կա:

Մուշու
05.10.2016, 14:47
Հա ու եթե կարիք կա, ո՞ւմ խորհուրդ կտաք

Ռուֆուս
05.10.2016, 14:59
Ի՞նչ հեռախոս է, ի՞նչ ստեղնաշար է, անդրոիդի ո՞ր վերսիան է:

Մուշու
05.10.2016, 15:09
Sony xperia z2, անդրոիդ 6.0.1, ստեղնաշարս multiling 0

Ռուֆուս
05.10.2016, 15:12
օհ, մուլտիլինգ, դեռ դա օգտագործողներ կա՞ն :O

Google Keyboard (https://play.google.com/store/apps/details?id=com.google.android.inputmethod.latin) քաշի, settings-ի միջից հայերենն ավելացրու ու տես աշխատու՞մ ա:

Մուշու
05.10.2016, 15:38
Ապրես շատ, աշխատեց

Ռուֆուս
05.10.2016, 16:10
Ապրես շատ, աշխատեց

Մուլտիլինգն էլ ջնջի ռադ արա, թող հետքը չմնա :P

Հայկօ
05.10.2016, 23:05
Մուլտիլինգն էլ ջնջի ռադ արա, թող հետքը չմնա :P

Անշնորհակալ :beee:

Մուշու
23.10.2016, 19:10
Բարի օր, սենց հարց, հեռախոսս նոր ա Գերմանիայից եկել ու տուփի վրա գրված է, որ միայն եվրոպական համար կարող եմ դնել: Ի՞նչ անեմ:

Ռուֆուս
23.10.2016, 19:14
Մեջը հայկական դիր տես կաշխատի՞

Sent from my Nexus 6P using Tapatalk

Մուշու
23.10.2016, 20:05
Քարտ վաղը պետք ա առնեմ, իմ երկու քարտերն էլ մեծ են իրա համար: Samsung galaxy S7ա

Մուշու
24.10.2016, 11:03
Ինձ վստահելի ծրագարվերղի խորհուրդ կտաք հեեախոսս անբլոք անելու համար

Freeman
09.12.2016, 11:14
Ժող, նեքսուս 6p ունեցող կա՞։
.Էսօր անդրոիդ վեցից յոթ ափդեյթ արեցի, ցույց տվեց, որ 7.1.1 էլ կա, բայց քաշում ա, տալիս եմ ինստալլ անի, չի անում, կախում ա, մի֊քիչ հետո ցույց ա տալիս, որ ափդեյթ չկա, հետո թարմացնում եմ, էլի ասում ա 7․1․1 կա, հիմա 7.0֊ն ա վրեն։

Freeman
09.12.2016, 11:49

Լավ, չորրորդ փորձից եղավ։
Ենթադրում եմ, որ լիցքավորումն էր քիչ, բայց համոզված չեմ, որտև տենց բան չասեց, իսկ երբ անդրոիդ վեցի սեքյուրիթիներն էի թարմացնում, ասում էր, եթե քիչ էր լինում։ Ամեն դեպքում լիցքավորիչին միացրած եմ արել։

Հարդ
05.04.2017, 15:55
Հեռախոսս երկար ժամանակ ցույց ա տալիս՝ իբր internal storage - ում ազատ չի մնացել ոչ մի բիթ: Բայց էդ պայմաններում էլ կարողանում ա ֆայլեր ավելացնի (օրինակ տեսախցիկի նկարածները կարող են գնալ internal): Համակարգչով բացում եմ սթորիջը ամբողջ պարունակությունը նշում որ հաշվի՝ նշում ա մոտ 25 մբ ծավալ: Բայց առանձին վերցրած, օրինակ՝ WhatsApp - ի պանակը 100 մեգաբայթ տեղ ա զբաղացնում: Սխալ ցույց տալն առանձնապես խնդիր չէր լինի, եթե թողներ նոր ծրագրեր քաշեի, բայց աննդհատ ասում ա, որ տեղ չկա պետք ա ջնջել: Ինչպե՞ս կարելի ա ուղղել:

Աթեիստ
05.04.2017, 17:06
Root արած ա՞։

Օրինակ իմ մոտ telegram-ը անխղճորեն լցնում ա, մանավանդ նկարաշատ կանալներ մտնելուց։
Դրանք ձեռով մաքրում եմ, որտև root ունեմ։
Ընտիր ծրագիր կա, DiskUsage, ցույց ա տալիս, որտեղ ա լցվում, դնում, ջնջում եմ։

Հարդ
05.04.2017, 17:36

Սկզբից համակարգը 4g ի համար էր ու անդրոիդ 4 ով առանց ափդեյթի հնարավորության: Շատ տարօրինակ էր իրան պահում, տարա փոխեցին նույն մոդելի 3g - ովի ծրագիրը դրեցին, անդրոիդն էլ 5:
Քաշեցի Disk Usage - ը բզբզեմ տենամ: