PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներսես_AM-ն ու sh_joy-ը բալիկ են ունեցե՜լ :love



Ռուֆուս
09.07.2012, 19:31
Ժողովու՜րդ, հոյակապ նորություն ունեմ: Ներսեսն ու Շուշանը հենց նոր աղջիկ են ունեցել, էն էլ ինչ աղջիկ՝ իսկական լեդի :love (անունն ու մյուս մանրամասները դեռ չգիտեմ, բայց ընթացքում կթարմացնենք :)

Ներս ջան, Շուշ ջան, շնորհավորում եմ, աչքներդ լույս: Էս նորությանը շատ երկար էինք սպասում, վերջապես Ակումբային բալիկների թիվը ևս մեկով ավելացավ :love

Արշակին շնորհավորում եմ քեռի դառնալու կապակցությամբ, իսկ Ուլուանային՝ մորաքույր դառնալու կապակցությամբ :love Էս պստոն դեռ չգիտի, թե իր բախտը ինչքան շատ ա բերել մամա, պապա, հոպար, քեռի, մորքուր, տատիկ, պապիկ հարցերում :love

ivy
09.07.2012, 19:51
Էս ինչ շուտ ծնվեց: :))
Շնորհավո՜ր: Ներսես, Շուշան, Անուկ, Արշակ, բոլորիդ աչքը լո՜ւյս:
Առողջ, երջանիկ աչոն լինի ձեր բալիկը: :)

laro
09.07.2012, 20:01
Աչներդ լու՜յս :) Ճստո, քեզ էլ բարի գալուստ :kiss

Աթեիստ
09.07.2012, 20:03
Ուռաաա, ապրեք դուք, էս հուլիսը էս ինչ լավ ամիս ա ։) (լիքը լավ խաբարներ եմ ստացել)։
Անուն վ ստուդիյու։

Շնորհավոր, աչքներդ լույս, էնքան լավ լինեք, որ դուք ձեր ուզածի պես պահեք (չթողնեք այլ էակներ պահեն;), դե դուք իմացաք ում ի նկատի ունեմ)։

Rammstein
09.07.2012, 20:10
Wow, Ներսես, Շուշան, շնորհավորում եմ :good: Թող առողջ բալիկ լինի: :drinks

Ambrosine
09.07.2012, 20:56
Աչքներս լույս :drinks :)):
Ներսես ջան, շնորհավորում եմ, առողջ ու երջանիկ երեխա լինի ;):

Cassiopeia
09.07.2012, 21:22
Իրոք որ հուլիսը ջերմ ամիս ա, լավ լուրերով հարուստ։
Ներսես ու Շուշան ջաներ, սրտանց շնորհավորում եմ էս լավ իրադարձության կապակցությամբ։ Առողջ բալիկ թող լինի, առողջ մամայի ու պապայի հետ։ Անհոգ մանկություն ու պայծառ ապագա ունենա։
Դուք էլ երեխուն էգոիստ չդարձնեք (մեկով չբավարարվեք ու քույրիկ ու ապերիկ նվիրեք անպայման)։

Արշակին ու Անահիտին էլ առանձին շնորհավորանք՝ քեռի ու մորքուր դառնալու կապակցությամբ։ Հարազատ երեխան քո միսն ու արյունն ա, իսկ քրոջ երեխան՝ ուրիշ կարգի երջանկություն։

_Հրաչ_
09.07.2012, 21:27
Սրտանց շնորհավորում եմ: Առողջ բալիկ մեծանա: :drinks

հովարս
09.07.2012, 22:42
Շնորհավորում եմ, Աստված պահապան լինի և բախտավոր լինի, ձեզ էլ իր ամբողջ կյանքի ընթացքում ուրախություն պատճառի

Ձայնալար
09.07.2012, 22:43
Ուռաաաաաաաաաաաա ՜ :yahoo Էս ինչ լավ ա, այ մարդ լոքշ դեմքով մտնում ես ակումբ, մեկ էլ ակումբը ուրախ դեմքով թռնում ա դեմքիդ: Բոլորիս աչքը լույս Ազնավուրյաններ և Ուլուբաբյաններ :love

Ariadna
09.07.2012, 22:48
Վայ, էս ինչ լավ ա, շնորհավոր, պուճուր ջան, բարով ես էկել :) Ներսես ջան, Շուշան ջան, երջանիկ լինեք ձեր բալիկի հետ, աչքներդ լույս լինի, Անահիտ ու Արշակ ջան, ձեր աչքն էլ լույս լինի, բարով քեռիություն ու մորքուրություն անեք, Արեգ ջան, դու էլ փոքրիկ քույրիկին լավ ապերիկ լինես :kiss:love

Գալաթեա
09.07.2012, 22:52
Լրիվ համամիտ եմ Բագի հետ :)

Թվում էր՝ վերջին լավ նորությունից հետո հաջորդ լավ բանը մեկ էլ եսիմ երբ կլսենք, բայց մտնում ես Ակումբ՝ ու տուտ կակ տուտ :dance
էրեխեք ջան, ապրեք դուք, հերթական պուպուշ աչոնը եկավ մեր բոլորի կյանք :love
Շուշ ջան, Ներս ջան, առողջ, անուշ, համով ու խելոք բալիկ լինի: Սիրուն ու մանկական մանկություն ունենա :)

Քեռամորքուրախառը՝ աչքներդ լույս :)

Ուռաաաա՜՜՜՜ :dance :dance :dance

Chuk
09.07.2012, 23:33
Ուռաաաաաաաաա՜ :yahoo

Ներս ջան, Շուշան ջան, աչքներդ լույս, ապրե՛ք դուք :love

Ան ջան, Արշ ջան, ձեր աչքն էլ լույս :love

Ես ձեր բոլորի ցավը տանեմ :love

Tig
09.07.2012, 23:54
Աչքներդ լույս լինի:love

Ֆոտոն
10.07.2012, 00:15
Ու՜խխխ, էսօր էս ինչ ուրախ օր ա: :)):hands

Շնորհավորում եմ ձեր ամբողջ գերդաստանին հատ-հատ, բոլորիդ սրտանց պաչիկներ, պստոյին էլ հետո կանենք, որ չնեղվի::love Կեցցեք դուք Ներս ու Շուշ ջան: :love

Շինարար
10.07.2012, 00:47
Շնորհավորում եմ, ժողովուրդ ջան, կեցցեք դուք, բոլորիդ աչքը լույսը: Առողջ ու երջանիկ բալիկ մեծանա:)

Freeman
10.07.2012, 00:48
Շնորհավոր :)

Monk
10.07.2012, 00:49
Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաա:yahoo:yahoo Ես ձեր ցավը տանեմ:yahoo Չգիտեմ էլ ոնց շնորհավորեմ, որ բառերով արտահայտեմ զգացածս :hands Մի խոսքով :love:love:love

otar
10.07.2012, 01:20
Վաաաաայ Շշո՜ւկ Ներսեեես :yahoo շնորհավոր ամենակարևորը առողջ լինի մնացած ամենինչը ժամակի հետ :) :drinks

Առանձին ուզում եմ շնորհավորեմ Անահաիտին ու Արշակին :) որովհետև գիտեմ թե ինչքա՜ն հաճելի ա

StrangeLittleGirl
10.07.2012, 01:59
ուռաաաաաաաաաաա, շնորհավոոոոոոոոոոոոոոոոոր :) այ տենց թող շատանան լավ հայերի էրեխեքը

My World My Space
10.07.2012, 08:17
բարլուսախառը էս ի՜նչ լավ նորություն էր.... :)

Ներս ջան, Շուշ ջան աչքներդ լույս, հարգելի սեղանակիցներ, ձեր աչքն էլ լույս Ազնաուրյան ընտանիքում մի ազնաուր աղջիկ ա ծնվել... :))

davidus
10.07.2012, 10:13
Ներսես ջան, Շուշան ջան, աչքներդ լույս լինի :) Առողջ, երջանիկ, բախտավոր... :))

Smokie
10.07.2012, 10:24
Վաաա՜յ:love Միանում եմ բոլորի ուրախությանն ու շնորհավորանքին::) Առողջ, խելոք բալիկ մեծանա Ներսես, Շուշան, Անահիտ, Արշակ... միխոսքով շնորհավորում եմ բալիկի բոլոր հարազատներին ինչու՞ չէ նաև ոչ հարազատներին:

Varzor
10.07.2012, 10:28
Աչքներս լույս :)
Թող ձեր փոքրիկը միայն երջանկություն և ուրախություն պարգևի ձեզ, ինչպես և դուք իրեն:
Ասում են իրականում երեխան երկնային օրհնանք է: Ուրեմն օրհնված եք

ՆանՍ
10.07.2012, 10:31
Շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի, առողջ բալիկ մեծանա ու ձեր ընտանիքում այդչափ կարևոր "լույսը" երջանկության հետ միասին միշտ քայլի ձեզ հետ համընթաց...

ԿԳԴ
10.07.2012, 10:41
Աչքներս լույս: :bux:
Ներսես ջան, Շուշան ջան շնորհավորում եմ, առողջ ու երջանիկ բալիկ լինի :) :love

John
10.07.2012, 11:28
Շնորհավորո~ւմ եմ հարազատներս )))))

Նարե91
10.07.2012, 11:36
Ես նույնպես շնորհավորում եմ, թող որ պստոյի աչուկները միշտ պայծառ շողշողան;)

murmushka
10.07.2012, 11:42
Շնորհավորում եմ, թող առողջ բախտավոր երեխա լինի, մեծանա ու ուրախացնի իրա բոլոր հարազատներին: Պատկերացնում եմ ինչ նուրբ գեղեցիկ բարձրահասակ աղջիկ է լինելու ու ինչքան խելացիիիիիիիիի: Շնորհավոոոոոոոոոր

ars83
10.07.2012, 12:14
Հիանալի՛ լուր է: :bux: Շուշան ջան, Ներսես ջան, սրտա՛նց շնորհավորում եմ: :) Փոքրիկ մարդուն մաղթում եմ առողջություն, ստեղծագործ ու հետաքրքիր կյանք՝ լի հետաքրքիր և ուրախալի դրվագներով: Շուշանին՝ քաջ առողջություն ու համբերություն: Իսկ Ներսեսին մաղթում եմ այն ամենը, ինչ որ ինքս ինձ կմաղթեի: :))

Ձեր ընտանիքի կենա՛ցը: :drinks

Apsara
10.07.2012, 12:22
Շնորհավո՜ր, առողջ ու բախտավոր բալիկ լինի, շատ լավ նորություն էր:love

Claudia Mori
10.07.2012, 13:18
Դեռ չենք հանդիպել, բայց շատ եմ սիրում ձեր զույգը այնքանով որքանով ճանաչում եմ ու լսել եմ և շատ ուրախ եմ, որ այս աշխարհը հարստացրեցիք ևս մեկ հրաշքով:love Առողջություն ու արեգակներ եմ մաղթում ձեր հրաշք ընտանիքին:love

keyboard
10.07.2012, 13:25
Ներս ջան, աչքներդ լույս լինի, ամեն օրդ սենց մեծ ուրախության լուրով սկսվի ախպեր ջան, գիտեմ ինչ ես զգում հիմա, տա Աստված,որ ով չի զգացել զգա, ով էլ զգացելա շատ անգամներ զգա պապա դառնալու կայֆը: Առողջ,անհոգ,հարուստ, բախտավոր բալիկ մեծանա, ձեզ էլ ուրախացնի ու երջանկացնի: ;)

Ներսես_AM
10.07.2012, 15:41
Ժողովու՜րդ, շատ շատ շնորհակալ ենք բարեմաղթանքների համար։ Որ ճիշտ ասեմ դեռ հավատս չի գալիս։ ։)
Տարոսը բոլոր նրանց ովքեր ցանկանում են երեխա ունենալ, մի էրկու ծերունի ավազակ էլ ճամփին են։ :love
Հա, միայն գիտե՞ք ինչն ա հետաքրքիր։ Ինքը սենց շատ պուճուր ա, ամեն ինչ պուճուր, բայց ամեն ինչ աշխատում ա :))

Dayana
10.07.2012, 15:56
Ներս, Շուշ, նենց եմ ձեզ կարտել, արդեն երեխին էլ կարոտեցի։ Աչքներդ լույս լինի, առողջ, պուպուշ բալիկ լինի մեր Արփին :kiss
Քանի որ ես ամենաուշն եմ իմացել :( նկարները սկզբում ինձ ցույց կտաս, հետո են փիս Ռուֆուսին, որ նախանձից կպայթեմ :))

Ռուֆուս
10.07.2012, 16:07
Ներս, Շուշ, նենց եմ ձեզ կարտել, արդեն երեխին էլ կարոտեցի։ Աչքներդ լույս լինի, առողջ, պուպուշ բալիկ լինի մեր Արփին :kiss
Քանի որ ես ամենաուշն եմ իմացել :( նկարները սկզբում ինձ ցույց կտաս, հետո են փիս Ռուֆուսին, որ նախանձից կպայթեմ :))

Ա՛յ փիս Դայուշ, ես էլ հենց նոր անունը իմացա, էն էլ ինձանից առաջ ընկար :beee

Արփին շատ համով անուն ա, լրիվ հայկական :love Հլը համարձակվեին անունը ասենք Բեթթի կամ Դորոթի կամ Էլիզաբեթ դնեին, կռիվ էի անելու :goblin

Համ էլ ջոգեցի՞ք, Արեգ ու Արփի՝ ինչքան են սազում իրար :))

Ներսես_AM
10.07.2012, 16:50
Ստեղ երկրորդ անուն էլ են դնում։ Մտածում եմ երկրորդ անունը Ճողոպրիկ դնեմ :think

Katka
10.07.2012, 16:51
Վուույ, աչքներդ լույս:love

Smokie
10.07.2012, 17:24
Ներս, Շուշ, նենց եմ ձեզ կարտել, արդեն երեխին էլ կարոտեցի։ Աչքներդ լույս լինի, առողջ, պուպուշ բալիկ լինի մեր Արփին :kiss
Քանի որ ես ամենաուշն եմ իմացել :( նկարները սկզբում ինձ ցույց կտաս, հետո են փիս Ռուֆուսին, որ նախանձից կպայթեմ :))

Իսկ մենք քեզանից ուշ իմացանք անունը:))