PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուլրիք Քոլեթ (Ulric Collette).«Գենետիկ դիմանկարներ»



Ուլուանա
04.07.2012, 07:23
Ծագումով կանադացի լուսանկարիչ, դիզայներ Ուլրիք Քոլեթը մի հետաքրքիր գաղափար է հղացել։ Մի անգամ ֆոտոշոփով իր տղային «ծերացնել» փորձելիս ի վերջո ստեղծել է իր առաջին «գենետիկ» դիմանկարը։ Այն պատրաստել է իր և իր յոթամյա որդու լուսանկարները միակցելու միջոցով։

http://i.imgur.com/CPLxn.jpg


Իր «Գենետիկ դիմանկարներ» շարքում Ուլրիք Քոլեթը լուսաբանում է ընտանիքի անդամների դեմքերի միջև եղած նմանությունները՝ ակնհայտ կամ աննկատ, նրանց դեմքերը կիսելով ու ֆոտոշոփի օգնությամբ միախառնելով։

Նախագիծը թե՛ որպես գաղափար, թե՛ իրականացման տեսակետից պարզ լինելով՝ իսկապես ապշեցուցիչ արդյունքներ է տալիս։ Հաճախ մերձավոր ազգականների, օրինակ՝ երկվորյակների կամ մոր և դստեր դեմքերը համատեղվում են՝ ստեղծելով այնպիսի դիմանկար, որին նայելով անմիջապես չես նկատում, որ երկու տարբեր դեմքերից է կազմված։ Երբեմն էլ այնպիսի տպավորություն է լինում, կարծես մի կեսը մյուսի ծերացած կամ երիտասարդացած տարբերակ լինի։ Որոշ դեպքերում նույնիսկ զարմացնում է ոչ մերձավոր կամ տարբեր սեռերի ազգականների միջև եղած նմանությունը, թեև դրանցից որոշները որպես ամբողջական դիմանկար մի տեսակ վախենալու տեսք ունեն։

Եղբայրներ (Քրիստոֆեր, 30 և Ուլրիք, 29)
http://i.imgur.com/b5YWk.jpg


Եղբայրներ (Մեթյու, 25 և Ուլրիք, 29)
http://i.imgur.com/1IjAc.jpg


Ոչ հարազատ քույր ու եղբայր (Ժուստին, 29 և Ուլրիք, 29)
http://i.imgur.com/XaCDg.jpg


Հայր ու որդի (Դենիս, 53 և Ուիլիամ, 28)
http://i.imgur.com/xfdq1.jpg


Հայր ու որդի (Լավալ, 6 և Վինսենթ, 29)
http://i.imgur.com/pwT6X.jpg

Ուլուանա
04.07.2012, 07:27
Քույր ու եղբայր (Կարին, 20 և Դանի, 25)
http://i.imgur.com/sI08K.jpg


Դուստր և մայր (Վերոնիկա, 29 և Ֆրանսին, 56)
http://i.imgur.com/jslv2.jpg


Մայր ու դուստր (Ֆրանսին, 56 և Կատրին, 23)
http://i.imgur.com/Tp2oz.jpg


Քույրեր (Կատրին, 23 և Վերոնիկա, 29)
http://i.imgur.com/cZrsB.jpg


Դուստր և մայր (Մարի–Պիեր, 18 և Նեսիրա, 61)
http://i.imgur.com/Ij9FM.jpg


Մայր և դուստր (Ժյուլի, 61 և Իսաբել, 32)
http://i.imgur.com/ZKlMX.jpg


Քույրեր (Գաբրիել, 28 և Լեա, 25)
http://i.imgur.com/iZyXx.jpg


Ի դեպ, տվյալ էքսպերիմենտը ցանկացած մարդ էլ կարող է իրականացնել՝ օգտագործելով իր և իր ազգականների դիմանկարները։ Ես դեռ չեմ փորձել, բայց ուզում եմ :roll։

ivy
04.07.2012, 12:50
Ֆոտոշոփն ընտիր ա արված. նայելուց դիսկոմֆորտ ունեցա... Նույնիսկ վախենալու էր...
Բայց հավես ա տեսնել՝ որոշ նկարներում ինչ նման են հարազատները: :)
Ուղղակի մի տեսակ հաճելի չի նայվում: :))

Ռուֆուս
04.07.2012, 15:10
Փոքր երեխա+մեծահասակ ու նույն տարիքի տարբեր մարդկանց համակցությունը շատ լավն էր:

Բայց մեծահասակ+ծեր համակցությունները դուրս չեկան, դեպրեսվեցի:

Ուլուանա
04.07.2012, 22:09
Ֆոտոշոփն ընտիր ա արված. նայելուց դիսկոմֆորտ ունեցա... Նույնիսկ վախենալու էր...
Բայց հավես ա տեսնել՝ որոշ նկարներում ինչ նման են հարազատները: :)
Ուղղակի մի տեսակ հաճելի չի նայվում: :))
Դե հա, հաճելին հաճելի չի, իհարկե, նպատակը հաճելի նկարներ ստանալը չի էլ եղել, կարծում եմ, ուղղակի հետաքրքիր ա զուտ որպես ուսումնասիրություն։
Ընտանիքի անդամները հաճախ իրենք իրենց չեն նմանեցնում իրար, մինչդեռ ուրիշների աչքերի համար նմանությունն ավելի ակնհայտ ա լինում։ Էս լուսանկարները կարծես ապացուցում են էդ նմանությունը։ Էս առումով հատկապես վերջին՝ քույրերի լուսանկարն ա շատ խոսուն։ Փորձեք փակել մի կողմը ու էդպես նայել՝ դրա հիման վրա պատկերացնելով մյուս կեսը, հետո՝ մյուս կեսի հետ նույնն արեք։ Կհամոզվեք, որ առանձին–առանձին ահագին տարբեր դեմքեր են, մինչդեռ իրար միակցված վիճակում առանձնապես չեն տարբերվում ու նույնիսկ առաջին հայացքից կարող են հեշտությամբ ընկալվել որպես մի մարդ :))։

Ուլուանա
04.07.2012, 22:35
Հավեսի եմ ընկել։ Էս էլ ես ու քույրս՝ Շուշանը. :D

http://i.imgur.com/xsvCN.jpg

Ֆոտոն
05.07.2012, 13:39
Ան, ֆոտոշոփդ լավ ա ստացվել :) Ես ձեզ ավելի նման էի պատկերացնում, քան էս նկարն է ցույց տալիս, երևի պատճառը Շուշանի նիհարությունն է քո համեմատ և հոնքերի ոչ բնական ( ի ծնե) ձևը, որով ավելի նման կստացվեիք:

Գալաթեա
05.07.2012, 15:46
Համարյա բոլորի մոտ ամենանմանը քիթն ա:

Ռուֆուս
05.07.2012, 16:53
Ան, իսկ կարո՞ղ ես քո ու Արշակի, Արշակի ու Շուշանի դիմանկարներն էլ սարքես: Ինձ թվում ա Արշակի երկուսիդ ավելի նման ա, քան դու ու Շուշանի իրար:

Apsara
05.07.2012, 19:49
Շատ հետաքրքիր ա, տեսնես որ սենց անենք իմ ու քրոջս մեջ վերջապես մի նմանություն կգտնեմնք

Ուլուանա
06.07.2012, 02:00
Ան, ֆոտոշոփդ լավ ա ստացվել :) Ես ձեզ ավելի նման էի պատկերացնում, քան էս նկարն է ցույց տալիս, երևի պատճառը Շուշանի նիհարությունն է քո համեմատ և հոնքերի ոչ բնական ( ի ծնե) ձևը, որով ավելի նման կստացվեիք:
Չէ, Ջուլ, ոչ բնական չեն, մեր ունքերն ի սկզբանե տարբեր են եղել, հիմա էլ ձևը փոխված չի :)։ Ուղղակի նկարներն էնքան էլ համապատասխան չեն։ Ես ընդհանրապես լրիվ դիմացից նկարներ շատ քիչ ունեմ, եղած մի քանիսից միջից եմ ընտրել քիչ թե շատ համապատասխանը, բայց դե էն չէր, օրինակ՝ իմ դեմքն էդ նկարում ավելի բարձր ա պահած, Շուշանինը՝ մի քիչ ցածր, ու էդտեղից արդեն որոշակի անհամապատասխանություն կա։ Մնացածն էլ դե ուղղակի տարբեր ա, էլի, ի վերջո, նույն մարդը չենք :))։


Ան, իսկ կարո՞ղ ես քո ու Արշակի, Արշակի ու Շուշանի դիմանկարներն էլ սարքես: Ինձ թվում ա Արշակի երկուսիդ ավելի նման ա, քան դու ու Շուշանի իրար:
Հա, նախատեսում էի ասածդ երկու տարբերակն էլ անել։ Հենց ժամանակ ունենամ, կզբաղվեմ։