PDA

Դիտել ողջ տարբերակը : Ով ինչպես է կարդում

Tigran-57777
29.06.2012, 23:28
Հետաքրքրիր է իմանալ ով ինչպես է գիրք կարդում.նշումներ կատարում ե՞ք գրքից կամ ընդգծում կամ գուցե ուրիշ տարբերակներ կան գիրքը ավելի լավ հասկանալու և յուրացնելու համար:Խնդրում եմ կիսվեք:)

Ռուֆուս
30.06.2012, 00:16
Գրքի մեջ նշումներ երբեք չեմ արել, առավել ևս չեմ ընդգծել, որովհետև սա մինիմում վանդալիզմ ա իմ կարծիքով: Եթե գրքի մեջ ուրիշն ա նշումներ արել, կամ ընդգծել, էդ գիրքը ես չեմ կարող կարդալ:

Իսկ գիրքը կարդում եմ աչքերով, բացում եմ, առաջին էջից սկսում եմ, վերջին էջով վերջացնում:

Շինարար
30.06.2012, 00:25
Ես էլ ուղղակի կարդում եմ, գրվածից ավելի լավ հասկանալ չեմ էլ փորձում, եթե օտար լեզվով է, անծանոթ բառ հանդիպելիս, թեկուզ ընկալեմ էլ, ինչ ա ասում, մի հատ բառարանում կամ գուգլի թարգմանիչով ստուգում եմ իմաստը, ու տենց մինչև վերջ կարդում, ինչ մնաց հիշողությանս մեջ, ինչը չէ, եթե հավանած եմ լինում, կարող ա մյուս տարի մի հատ էլ կարդամ:

Գալաթեա
30.06.2012, 00:35
Նշումներ ես էլ երբեք չեմ արել ու տանել չեմ կարողանում, երբ ուրիշներն անում են:
Կարդում եմ ձախից աջ :)

Էս վերջերս՝ բացառապես անգլերեն ու մատիկի և թաչ էկրանի մեղմիկ ու խաղաղ համագործակցության շնորհիվ:
Կեցցե Կինդլը:

Ռուֆուս
30.06.2012, 00:40
Օտար լեզվով կարդալուց էլ բառարաններից չեմ օգտվում, միշտ փորձում եմ բառի կամ արտահայտության իմաստը կոնտեքստից հասկանալ: Եթե նույնիսկ կոնտեքստից էլ հնարավոր չէ հասկանալ կոնկրետ իմաստը, պարզապես անցնում եմ առաջ: Բառարանից օգտվում եմ խիստ հազվադեպ, երբ որ անծանոթ բառն անընդհատ կրկնվում է ու առանց դրա իմաստը հասկանալու անհնարին ա առաջ գնալ:

Հիմա արդեն սկսել են անսովոր դառնալ թղթից գրքերը :))

Հա ու գրքում եղած ամեն ինչն եմ կարդում, թե ներածական մասը, թե քննադատական մասը (եթե լինում ա), թե ծանոթագրությունները:

Գալաթեա
30.06.2012, 00:43

Իսկ այ ես ներածականն ու քննադատականները գրեթե երբեք չեմ կարդում...
Եթե շատ լավը լինի գիրքը՝ վերջում գուցե կարդամ: Բայց շատ հազվադեպ:

Միակ հեղինակը, որի ներածություններն անխտիր կարդացել եմ՝ Սթիվեն Կինգն ա:

Շինարար
30.06.2012, 00:43
Իհարկե, առանց բառարան շատ ավելի հարմար ա, բայց ես անգլերենին կոնկրետ քո պես չեմ տիրապետում, էդ հաստատ, իսկ ինտերնետի միջոցով հասանելի գրականությունը մեծ մասամբ անգլերեն ա, դրա համար ստիպված մի փոքր ինձ նեղություն տալիս եմ: Նախաբաններն ու ծանոթագրությունները, նույնիսկ տիրաժները ես էլ եմ կարդում:

Շինարար
30.06.2012, 00:49
Կարդում եմ ձախից աջ :)

Ես բազմաթիվ գրքեր կարդում եմ աջից ձախ, որովհետև ձախից աջ անհնար ա դրանք կարդալը :))

Գալաթեա
30.06.2012, 00:52

Mazel tov :)

Tigran-57777
30.06.2012, 00:52
Իսկ առանձին բլոկնոտ կամ տետր չե՞ք պահում նշումների կամ գեղեցիկ մտքերի համար:

Tigran-57777
30.06.2012, 00:55
Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ

Տրիբուն
30.06.2012, 00:57
Նայած ինչ եմ կարդում…

Եթե գեղարվեստական գիրք, ուրեմն մինչև էս պահը բացառապես թղթի վրա, հիմնականում անկողնում, 2-3 ժամ՝ քնելուց առաջ: Նշումներ երբեք չեմ արել: Լիքը գիրք սկսել ու վերջացրել եմ ինքնաթիռների մեջ ու օդանավակայաններում, չնայած ստեղ հիմնական կարդացածս թերթերն ու ամսագրերն են (Вокруг Света ամսագրի վերջին յոթ տարվա բոլոր համարները կարդացվել են բացառապես ինքնաթիռի մեջ):

Եթե գործի հետ կապված ընթերցանություն (հոդված, հաշվետվություններ, բլա բլա), հիմնականում ցերեկները, հիմնականում տպած, բայց հաճախ նաև նոութբուքի էկրանից: Նշումներ անում եմ. համ գրում եմ վրան, համ էլ highlighter-ով ընդգծում եմ պետքական տեղերը:

Բայց, ես էլ արդեն Kindle ունեմ :D Դեռ կարդալ չեմ սկսել, բայց արդեն սիրտս կպել ա: Մեջը մի քսան հատ գիրք եմ քաշել, ու հերթում առաջինը Ռուֆի խորհուրդ տված A Song of Ice and Fire -ի առաջին չորս գրեքրեն են:

Գալաթեա
30.06.2012, 01:00
Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ

Ինչ-որ կոնկրետ նպատակո՞վ:

StrangeLittleGirl
30.06.2012, 01:05
Ես նշումներ կատարում եմ մենակ մի տեսակի գրքի մեջ: Դրանք պիտի լինեն ատելի դասագրքեր, որ ոչ թե որպես գիրք օգտագործեմ, այլ` որպես սևագրության տետր: Էդպիսի մի գիրք ունեի, մեջը լիքը բաներ էի ավելացրել, լիքը նշումներ արել: Դրանից հետո ով սովորում էր էդ գրքով, մի հատ հատուկ շնորհակալություն էր ասում լրացուցիչ տեղեկությունների ու պարզաբանումների համար :D

Իսկ առանձին բլոկնոտ կամ տետր չե՞ք պահում նշումների կամ գեղեցիկ մտքերի համար:
Տենց բան արել եմ մինչև 16 տարեկան: Էդ տետրը մինչև հիմա էլ պիտի լինի, մեջը Դիքենս-Միքենս, անգամ Պաուլո Կոելյո կա :D

Նենց չի, որ հիմա չեմ նկատում սիրուն մտքերը: Ուղղակի դրանք սովորաբար բլոգում գրառում են դառնում կամ, որ ավելի վատ, Ֆեյսբուքում ստատուս դնում` էդպիսով հաստատ համոզվելով, որ էլ չեմ գտնելու :D

Հա, հատկապես Հեմինգուեյի դեպքում, երբեմն` ուրիշ հեղինակների նույնպես, ինձ դուր եկած հատվածը մի քանի անգամ եմ կարդում: Երբեմն լինում ա նույնիսկ մի քանի էջ: :))

Բառարան էլ չեմ բացում, ինչքան էլ անծանոթ բառ լինի: Իսկ եթե անծանոթ բառերն ավելի շատ են, քան ծանոթ բառերը (օրինակ` իսպաներեն Մարկեսը), ուրեմն էդ լեզվով ուղղակի չեմ կարդում :D

Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջ
Մմմմ, հետաքրքիր միտք ա :)) իսկ ես ընդամենը պարտքս եմ համարում բլոգումս որևէ բան գրել էդ գրքի մասին, որ հետո չմոռանամ` ինչ տպավորություն է թողել:

Շինարար
30.06.2012, 01:08
Ես այս տարվանից նշում եմ կարդացածս բոլոր գրքերը և մոտը նշում իմ գնահատականը 10 բալանոց սիստեմով,world դոկումենտի մեջՏենց բան արել եմ բանակում, բլոկնոտում նշում էի կարդացածս գրքերը, որ պարզեմ, թե երկու տարվա մեջ քանի գիրք կկարդամ, բայց գնահատական չէի դնում:

StrangeLittleGirl
30.06.2012, 01:09
Տենց բան արել եմ բանակում, բլոկնոտում նշում էի կարդացածս գրքերը, որ պարզեմ, թե երկու տարվա մեջ քանի գիրք կկարդամ, բայց գնահատական չէի դնում:

Շին, ինչ Հայաստանից գնացել եմ, ես էլ եմ հաշիվ պահում: Կարո՞ղ ա բանակում եմ :))

Tigran-57777
30.06.2012, 01:10
Ես երևի ավելի ավանդապաշտ եմ:)Ուղղակի որպեսզի իմանամ որ գիրքն է ավելի դուրս եկել.հետագայում վերընթերցելու համար,չնայած չեմ սիրում վերընթերցել:

Tigran-57777
30.06.2012, 01:12
Ես մասնագիտական գրքերը կարդում եմ նոտբուքով,իսկ գեղարվեստականները միայն սովորական թղթային,այն էլ միայն հայերեն,որպեսզի ավելի լավ տպավորվի:

StrangeLittleGirl
30.06.2012, 01:15
Ես երևի ավելի ավանդապաշտ եմ:)Ուղղակի որպեսզի իմանամ որ գիրքն է ավելի դուրս եկել.հետագայում վերընթերցելու համար,չնայած չեմ սիրում վերընթերցել:

Հաստատ ցուցակներդ քեզ չեն օգնի, որ վերընթերցես: Ժամանակի ընթացքում ինքդ ես զգում, որ ուզում ես ինչ-որ բան վերընթերցել:

Գալաթեա
30.06.2012, 01:16
Ես մասնագիտական գրքերը կարդում եմ նոտբուքով,իսկ գեղարվեստականները միայն սովորական թղթային,այն էլ միայն հայերեն,որպեսզի ավելի լավ տպավորվի:

Միայն հայերենը լավ միտք ա հայ հեղինակների դեպքում, Տիգրան ջան:

Ինչ վերաբերում ա թարգմանվածներին՝ մի քանի առանձին դեպքերը չհաշված՝ մենք ունենք բավականին տխուր վիճակում գտնվող թարգմանված գրականություն:
Այնպես որ, եթե ուզում ես իսկապես լավ տպավորվի, երբեմն դիմիր ռուսերենին, որով արված թարգմանությունները համեմատության մեջ չի կարելի դնել:

Tigran-57777
30.06.2012, 01:19
Ռուսերենին լավ եմ տիրապետում,բայց ինձ թվում ա շատ բառեր և նախադասություններ հաստատ չեմ հասկանա և անիմաստ կլինի հետո:Մի քանի ամիս առաջ 1500 հատ գիրք եմ գնել միայն հայերեն,չգիտեմ այդքանը երբ կհասցնեմ կարդալ:)Չգիտեմ էլ ինչ հերթականությամբ կարդալ

Գալաթեա
30.06.2012, 01:20

Ինչ-որ մեկի գրադարանն ե՞ս գնել:

Տրիբուն
30.06.2012, 01:23
Միայն հայերենը լավ միտք ա հայ հեղինակների դեպքում, Տիգրան ջան:

Ինչ վերաբերում ա թարգմանվածներին՝ մի քանի առանձին դեպքերը չհաշված՝ մենք ունենք բավականին տխուր վիճակում գտնվող թարգմանված գրականություն:
Այնպես որ, եթե ուզում ես իսկապես լավ տպավորվի, երբեմն դիմիր ռուսերենին, որով արված թարգմանությունները համեմատության մեջ չի կարելի դնել:

Թարսի պես ճիշտ ես ասում հայերենի պահով:

Աբսուրդ բան ասեմ: Էնքան եմ անգլերեն գլխիցս մեծ հաշվետվություններ կարդացել ու գրել, որ գեղ գրականությունը 99% ռուսերեն եմ կարդում: Նույնիսկ եթե օրիգինալը անգլերենով ձեռիս տակ կա: Խայտառակ ամոթ սովորություն ա դարձել մենակ ռուսերեն կարդալը:

Ես էտքան էտ շովինիստ բաբուններին չսիրեմ ու ալամ գրականությունը ռուսերեն կարդացած լինեմ :(

Tigran-57777
30.06.2012, 01:23
Ինչ-որ մեկի գրադարանն ե՞ս գնել:

Չէ,ուղղակի 200 դրամով վաճառող կար,գրքի գործ էր անում,էդպես գնեցի,չնայած հիմա ավելի էժան տարբերակներ են պատահում

Քանի հատ ? Խանութ ես բացում ?

Գալի հետ համաձայն եմ, բայց կավելացնեի` հնարավորության դեպքում փորձիր օրիգինալ լեզվով կարդալ, որովհետև ոչ մի թարգմանություն օրիգինալին չի հասնի: Օրինակ, ես էդպես էլ չեմ պատկերացնում, թե Ջոնաթան Սաֆրան Ֆոերի «Ամեն ինչ լուսավորված է» վեպը ոնց կարելի ա ընդհանրապես որևէ այլ լեզվով թարգմանել, որ լեզվի համն ու հոտը չկորի:

Ինչ-որ մեկի գրադարանն ե՞ս գնել:

Կիլոյո՞վ :))

Տրիբուն
30.06.2012, 01:25
Չէ,ուղղակի 200 դրամով վաճառող կար,գրքի գործ էր անում,էդպես գնեցի,չնայած հիմա ավելի էժան տարբերակներ են պատահում

Տիգրան ջան, որ 150-ով լինի, ձեն հանի, մի 3000 հատ էլ ես կառնեմ:

StrangeLittleGirl
30.06.2012, 01:25
Թարսի պես ճիշտ ես ասում հայերենի պահով:

Աբսուրդ բան ասեմ: Էնքան եմ անգլերեն գլխիցս մեծ հաշվետվություններ կարդացել ու գրել, որ գեղ գրականությունը 99% ռուսերեն եմ կարդում: Նույնիսկ եթե օրիգինալը անգլերենով ձեռիս տակ կա: Խայտառակ ամոթ սովորություն ա դարձել մենակ ռուսերեն կարդալը:

Ես էտքան էտ շովինիստ բաբուններին չսիրեմ ու ալամ գրականությունը ռուսերեն կարդացած լինեմ :(
այ, այ, այ: ես էլ ռուսերենի հարցում եմ էդ օրին: էնքան մասնագիտական գրականություն եմ կարդացել ռուսերեն, որ ռուսերեն գիրքը ձեռս վերցնելիս վատանում եմ: ամոթ էլ ա ասել, բայց Դոստոևսկուց ինչ կարդացել եմ, անգլերեն ա էղել, շատ ծիծաղելի անգլերեն:

Գալաթեա
30.06.2012, 01:25
Թարսի պես ճիշտ ես ասում հայերենի պահով:

Աբսուրդ բան ասեմ: Էնքան եմ անգլերեն գլխիցս մեծ հաշվետվություններ կարդացել ու գրել, որ գեղ գրականությունը 99% ռուսերեն եմ կարդում: Նույնիսկ եթե օրիգինալը անգլերենով ձեռիս տակ կա: Խայտառակ ամոթ սովորություն ա դարձել մենակ ռուսերեն կարդալը:
Ես էտքան էտ շովինիստ բաբուններին չսիրեմ ու ալամ գրականությունը ռուսերեն կարդացած լինեմ :(

Տրիբուն ձյա, նորմալ ա...շատ լավ են թարգմանում է ... գաձյուկաները :)

Tigran-57777
30.06.2012, 01:28
Քանի հատ ? Խանութ ես բացում ?

1500 հատ,անկեղծ ասած մի պահ որոշել էի արդեն խանութ բացել կամ պրակատ,հետո փոշմանեցի.յուրահատուկ բիզնես:D

Գալաթեա
30.06.2012, 01:29
Իսկ ի՞նչ սկզբունքով ես գնել գրքերը, Տիգրան: 1500-ն էլ մեկ-մեկ նայել ես ինչ ե՞ն:
Օրինակ մի հինգ հատ անուն կասե՞ս էդ 1500-ից: Հետաքրքիր ա:

Tigran-57777
30.06.2012, 01:29
Տիգրան ջան, որ 150-ով լինի, ձեն հանի, մի 3000 հատ էլ ես կառնեմ:
200-ով չի լինի՞:)

Tigran-57777
30.06.2012, 01:32
Իսկ ի՞նչ սկզբունքով ես գնել գրքերը, Տիգրան: 1500- էլ մեկ-մեկ նայել ես ինչ ե՞ն:
Օրինակ մի հինգ հատ անուն կասե՞ս էդ 1500-ից: Հետաքրքիր ա:

Ճիշտն ասած չէր թողում ընտրեմ,բայց մեծ մասը ջոկած գրքեր են,բոլոր համաշխարհային գրքերը կան,Տոլստոյ,Դոստոևսկի,Ժյուլ Վեռն,Ռոմեն Ռոլան.Հեմինգուեյ,չհաշված հայ դասականներին,մի խոսքով ամեն ինչ

Գալաթեա
30.06.2012, 01:36
Վայ...Ժյուլ Վեռնին կարոտեցի..
Խորհրդավոր Կղզին.. Սայրես Սմիթ, Հերբերթ, Նավապետ Նեմո վերջապես... հայ գիդի ջահելություն:

Tigran-57777
30.06.2012, 01:39
Բոլոր հատորները կան,մի խոսքով հարմար ա,ուղղակ չգիտեմ որտեղից սկսեմ:)

Շինարար
30.06.2012, 01:39
Էս ակումբում ինձ գիժ չեմ զգում: Էն օրը այգում մի մարդ տեսա, նստած նստարանին գիրք էր կարդում, մի աղջիկ, ով ինձ հետ էր, ասաց՝ ինչ հին ա: Մի տեսակ քիչ էր մնում ես էլ ինձ հին զգայի: Ինչ լավ ա, որ դուք սաղդ կաք, թեկուզ չեմ էլ ճանաչում:)

Գալաթեա
30.06.2012, 01:42
Բոլոր հատորները կան,մի խոսքով հարմար ա,ուղղակ չգիտեմ որտեղից սկսեմ:)

Ինչ-որ համակարգ մշակի...մեկ ուրիշ word-ի մեջ :)
Ասենք՝ սկսի ռուս դասականներից: Բայց 3-ից ավել մի կարդա:
Հետո անցիր արտասահմանցի դասականներին: Հետո դետեկտիվ կարդա երեք հատ:
Ու տենց երեք-երեք փոփոխի, որ նույն թեմատիկայից/ժանրից/դարաշրջանից չհոգնես:

Գալաթեա
30.06.2012, 01:47
Տիգրան ջան, իսկ դարակ ունե՞ս էդքանը տեղավորելու:
Ծանոթ մեբելշիկ կա :)

Tigran-57777
30.06.2012, 01:53
Տիգրան ջան, իսկ դարակ ունե՞ս էդքանը տեղավորելու:
Ծանոթ մեբելշիկ կա :)

Արդեն պատվիրել եմ;)

Տրիբուն
30.06.2012, 01:57
Իսկ ի՞նչ սկզբունքով ես գնել գրքերը, Տիգրան: 1500-ն էլ մեկ-մեկ նայել ես ինչ ե՞ն:
Օրինակ մի հինգ հատ անուն կասե՞ս էդ 1500-ից: Հետաքրքիր ա:

Գալո, գլոբալ թվերը թողած մանրուքների հետևից ես ընկել - անուն-մանուն: Կարող ա հեղինակ ու հրատարակչություն ել հարցնես ? Սպասի էլի, գոռձ ենք դնում հեսա:

Տիգրան ջան, քեզ փաստորեն էս թեման պետք էր նրա համար, որ տենաս ինչ դիրքով ա պետք գրքերը նախդել հաճախորդների վրա, ու եթե գրքերի վրա նշումներ կան արած, էտ գրքերին կլենտ կա թե չէ:

Տրիբուն
30.06.2012, 01:58
Տիգրան ջան, իսկ դարակ ունե՞ս էդքանը տեղավորելու:
Ծանոթ մեբելշիկ կա :)

Ինչի դու գրքերը դարակներում ես դնում ? Բա խալաձելնիկն ու պոլը ինչի համար են ?

Tigran-57777
30.06.2012, 01:59
Ոնց տեսնում եմ անլուրջ մարդիկ շատ կան էս ֆորումում

Tigran-57777
30.06.2012, 02:01
Գալո, գլոբալ թվերը թողած մանրուքների հետևից ես ընկել - անուն-մանուն: Կարող ա հեղինակ ու հրատարակչություն ել հարցնես ? Սպասի էլի, գոռձ ենք դնում հեսա:

Տիգրան ջան, քեզ փաստորեն էս թեման պետք էր նրա համար, որ տենաս ինչ դիրքով ա պետք գրքերը նախդել հաճախորդների վրա, ու եթե գրքերի վրա նշումներ կան արած, էտ գրքերին կլենտ կա թե չէ:
Ծիծաղելու չէր

StrangeLittleGirl
30.06.2012, 02:01
Ինչ-որ համակարգ մշակի...մեկ ուրիշ word-ի մեջ :)
Ասենք՝ սկսի ռուս դասականներից: Բայց 3-ից ավել մի կարդա:
Հետո անցիր արտասահմանցի դասականներին: Հետո դետեկտիվ կարդա երեք հատ:
Ու տենց երեք-երեք փոփոխի, որ նույն թեմատիկայից/ժանրից/դարաշրջանից չհոգնես:
Գալ, տենց ձանձրալի կլինի: Պատկերացրու կարդա Սամվելն ու Վարդանանքը: Էլ երրորդին չի էլ անցնի :D

Շինարար
30.06.2012, 02:02
Ոնց տեսնում եմ անլուրջ մարդիկ շատ կան էս ֆորումում

Տիգրան ջան, գիշերը ժամը երկուսն ա, մարդը կատակ ա անում, փորձում ա հետդ կոմունիկացիա հաստատել, մոդերների ականջը խուլ, բայց շատ լուրջ պետք էլ չի լինել, հատկապես էս ժամերին, երբ մոդերները քնած են: Անլուրջ մարդ արտահայտությունը արդեն վիրավորական ա նույնիսկ, այսինքն՝ ես որ նեղացկոտ եմ, հաստատ կվիրավորվեի: Պետք չի միանգամից էդպես կատեգորիկ որակել ;)

Գալաթեա
30.06.2012, 02:03
Տիգրան ջան, դու մեզ անլուրջ վիճակում դեռ չես տեսել :)
Կատակ ենք անում, մի նեղվի:

Tigran-57777
30.06.2012, 02:05

Ես գնահատում եմ տեղին և համով կատակները,բայց ոչ անիմաստ,առանց մարդուն ճանաչելու տենց բան գրելը:

Գալաթեա
30.06.2012, 02:05
Գալ, տենց ձանձրալի կլինի: Պատկերացրու կարդա Սամվելն ու Վարդանանքը: Էլ երրորդին չի էլ անցնի :D

Կամ եթե անցնի, ասենք՝ Գևորգ Մարզպետունուն, էլ չի կարդա:
Երբեք:

Tigran-57777
30.06.2012, 02:06
Տիգրան ջան, դու մեզ անլուրջ վիճակում դեռ չես տեսել :)
Կատակ ենք անում, մի նեղվի:

Նեղվելու բան չկա,ուղղակի անիմաստ ու վիրավորական հումոր էր

Tigran-57777
30.06.2012, 02:06
Կամ եթե անցնի, ասենք՝ Գևորգ Մարզպետունուն, էլ չի կարդա:
Երբեք:

Էդ դաժան պահերն անցելա:)

Տրիբուն
30.06.2012, 02:17
Ոնց տեսնում եմ անլուրջ մարդիկ շատ կան էս ֆորումում

Տիգրան ջան, եղբայր, ասում ես 200 դրամով մի ֆուռ գիրք ես առել ու կարդալու դիրքը չես որոշել դեռ, ու մեզ էլ անլրջության մեջ ես մեղադրում: :D

Tigran-57777
30.06.2012, 02:19

Նենց մի արա վիրավորեմ,տափակ հումորները չեն անցնում,քանի տարեկան ե՞ս

Տրիբուն
30.06.2012, 02:19
Ես գնահատում եմ տեղին և համով կատակները,բայց ոչ անիմաստ,առանց մարդուն ճանաչելու տենց բան գրելը:

Տիգրան ջան, ստեղ համարյա ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում, եղբայր: Ակումբի համուհոտի կեսն էլ դրա մեջ ա: Էս ադնալկասնիկի չի որտեղ սաղ կամ դոռւզյա ենք, կամ դռուզյա դռուզեյ: Մենք իրար անծանոթ ընթերցասեր հասարակություն ենք՝ մեջքի վրա, դիվանին, մեկ ու մեջ էլ kindle-ով:

Գալաթեա
30.06.2012, 02:20
Նեղվելու բան չկա,ուղղակի անիմաստ ու վիրավորական հումոր էր

Իրականում էնքան էլ անիմաստ չէր..
Ուզես-չուզես՝ միանգամից, բիրիքով 1500 հատ գիրք առնելը կատակի թեմա ա դառնալու:
Հատկապես, որ կարաս հատուկ հիշես խոսքերս, դու էդքանից 500 էլ չես կարդալու արդյունքում:)

Tigran-57777
30.06.2012, 02:20
Ընդհանրապես հումորի զգացում չունես,անկեղծ

Տրիբուն
30.06.2012, 02:20
Նենց մի արա վիրավորեմ,տափակ հումորները չեն անցնում,քանի տարեկան ե՞ս

14: Անչափահաս եմ ու աղջիկ եմ: Խնդրում եմ չվիրավորել: Քո համար եմ ասում, կարգելափակեն:

Mephistopheles
30.06.2012, 02:21
Հետաքրքրիր է իմանալ ով ինչպես է գիրք կարդում.նշումներ կատարում ե՞ք գրքից կամ ընդգծում կամ գուցե ուրիշ տարբերակներ կան գիրքը ավելի լավ հասկանալու և յուրացնելու համար:Խնդրում եմ կիսվեք:)

շատ լավ թեմա ա… ես, օրինակ դնում եմ մի շիշ արաղ ու ամեն թերթից հետո մի 10 գրամ քցում եմ… էդքան լավ չեմ հիշում գրքի վերջը սովորաբար, բայց ընթացքը շատ ազդեցիկ ա

Tigran-57777
30.06.2012, 02:21
Մի 10 հոգի էլ կանչեք նոր ,տենց լավ չի,սկի պետք էլ չէր նման միջավայրում նման բան կիսվեի,քանի նյարդերս տեղի չեն տվել ավելի լավա լռեմ,թե չէ....

Գալաթեա
30.06.2012, 02:22
Ընդհանրապես հումորի զգացում չունես,անկեղծ

Տրիբուն, քեզ ասում ա :(

Tigran-57777
30.06.2012, 02:22
14: Անչափահաս եմ ու աղջիկ եմ: Խնդրում եմ չվիրավորել: Քո համար եմ ասում, կարգելափակեն:

Մանկապարտեզ եմ ընկել

Tigran-57777
30.06.2012, 02:24
Նման միջավայրում նման հարցեր քննարկելը անիմաստա,լավ տենց վերջ հումորներ արեք ուրախացեք.վերջնա,մեռա ծիծաղից,շատ սրամիտ եք:D

Գալաթեա
30.06.2012, 02:24
Մի 10 հոգի էլ կանչեք նոր ,տենց լավ չի,սկի պետք էլ չէր նման միջավայրում նման բան կիսվեի,քանի նյարդերս տեղի չեն տվել ավելի լավա լռեմ,թե չէ....

Տիգրան ջան, հանգիստ...
Շատ նյարդային դուրս էկար: Տենց չի լինի:

Տրիբուն
30.06.2012, 02:24
Մանկապարտեզ եմ ընկել

Եթե Մաուգլին կա գնածդ գրքերի մեջ, կտաս կարդամ ?

Tigran-57777
30.06.2012, 02:25
Ես էլ մտածում էի հասուն մարդիկ եք,բան եմ քննարկում:D

Mephistopheles
30.06.2012, 02:25
Մանկապարտեզ եմ ընկել

չէ, խի՞… օրինակ ես խորհուրդ կտայի ամեն էջը կարդալուց հետո պտիչկա դնել որ երկրորդ անգամ սխալմամբ չկարդաս… կամ էլ տողի վրա քանոն ես դնում որ չֆռաս ու նույն տողը նորից կարդաս…

Tigran-57777
30.06.2012, 02:26
Լավ,հաջողություն ձեզ,երևի ջնջվեմ էս ֆորումից,անկապությունա

Tigran-57777
30.06.2012, 02:27
Եթե Մաուգլին կա գնածդ գրքերի մեջ, կտաս կարդամ ?

Այբբենարանից սկսի

Գալաթեա
30.06.2012, 02:27
Ինչ 14 տարեկան մալալետկի ու ալկագոլիկի պատճառո՞վ:
Սխալ ա:

Mephistopheles
30.06.2012, 02:28
Մի 10 հոգի էլ կանչեք նոր ,տենց լավ չի,սկի պետք էլ չէր նման միջավայրում նման բան կիսվեի,քանի նյարդերս տեղի չեն տվել ավելի լավա լռեմ,թե չէ....

ի՞նչ… ապեր ձենդ ցածր ա չի լսվում… ապեր ուզում ես, մենք էլ ասում ենք ոնց գիրք կարդաս…

Tigran-57777
30.06.2012, 02:28
Վերջը 20 ից բարձր մարդ չկա գոնե՞

Tigran-57777
30.06.2012, 02:29
ի՞նչ… ապեր ձենդ ցածր ա չի լսվում… ապեր ուզում ես, մենք էլ ասում ենք ոնց գիրք կարդաս…
Ապեր աչքիս տեղը չես բերում,շատ խառնես,հլը համարդ գրի տենամ եդ ինչ տենց բոցավիկ տղա ես,լավ բոցեր ես անում

Գալաթեա
30.06.2012, 02:30
Վերջը 20 ից բարձր մարդ չկա գոնե՞

Հա, Էդ Մեֆիսմոֆես ա ինչ ա, 21 ա կարծեմ: Բայց ալկագոլիկ ա:

Տրիբուն, Մեֆ, լուրջ հերիք ա:

Tigran-57777
30.06.2012, 02:32
ի՞նչ… ապեր ձենդ ցածր ա չի լսվում… ապեր ուզում ես, մենք էլ ասում ենք ոնց գիրք կարդաս…

Աչքիս նենց դոզի տակ ես,չես ջոկում ում հետ ոնց,համարդ գրի հլը

Tigran-57777
30.06.2012, 02:33
Հա, Էդ Մեֆիսմոֆես ա ինչ ա, 21 ա կարծեմ: Բայց ալկագոլիկ ա:

Տրիբուն, Մեֆ, լուրջ հերիք ա:

Բա դու ինչքան ես

Գալաթեա
30.06.2012, 02:35
Աչքիս նենց դոզի տակ ես,չես ջոկում ում հետ ոնց,համարդ գրի հլը

Տիգրան ջան, զգուշացման կարգով, հետագայի համար, ասեմ, որ նման ՛Համարդ ասա", "Քել շենքի հետև", "Արի պաձեստի մոտ" արտահայտություններն Ակումբում չեն ողջունվում:
Սա ադնկակլասնիկ չի:

Մտածի, մինչև նույն տոնով շարունակելը: Քո համար եմ ասում:

Mephistopheles
30.06.2012, 02:36
Ապեր աչքիս տեղը չես բերում,շատ խառնես,հլը համարդ գրի տենամ եդ ինչ տենց բոցավիկ տղա ես,լավ բոցեր ես անում

ուզում ես զանգես հետս խոսա՞ս…

Tigran-57777
30.06.2012, 02:38
Տիգրան ջան, զգուշացման կարգով, հետագայի համար, ասեմ, որ նման ՛Համարդ ասա", "Քել շենքի հետև", "Արի պաձեստի մոտ" արտահայտություններն Ակումբում չեն ողջունվում:
Սա ադնկակլասնիկ չի:

Մտածի, մինչև նույն տոնով շարունակելը: Քո համար եմ ասում:

Ստիպված եմ

Mephistopheles
30.06.2012, 02:38
Աչքիս նենց դոզի տակ ես,չես ջոկում ում հետ ոնց,համարդ գրի հլը

Tigran-57777-ը չե՞ս ապեր…

Տրիբուն
30.06.2012, 02:39
Ինչ 14 տարեկան մալալետկի ու ալկագոլիկի պատճառո՞վ:
Սխալ ա:
Պլանքյաշ ալկագոլոկի: Խնադրում եմ չնսեմցանել արժանիքներս:

Գալաթեա
30.06.2012, 02:40
Պլանքյաշ ալկագոլոկի: Խնադրում եմ չնսեմցանել արժանիքներս:

Ալկագոլիկն ու պլանքաշը Մեֆն ա: Մի խառնի ալիքները, այ մալալետկա:

Tigran-57777
30.06.2012, 02:41
ուզում ես զանգես հետս խոսա՞ս…

Եթե նենց պահի տակ ցանկություն ունենաս գրես,կգրես համարդ,շատ բան կա խոսալու,չեմ ուզում ստե քննարկեմ,հանկարծ չշփոթես հաջորդ անգամ մտածես վիրտուալ բանա գրում եմ,որ ուզեմ կճարեմ մի քանի ժամում…Եթե ասելու բան կունենաս պատրաստ եմ ,խորհուրդի կարգով էլ պառկի քնիր,լրջացի,կարողա հետո լավ չզգաս քեզ.Բոլորին Հաջողություն,ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ հաճելի էր,հիանալի մթնոլորտ;)Ավել պակասի համար էլ կներեք

Տրիբուն
30.06.2012, 02:41
Ալկագոլիկն ու պլանքաշը Մեֆն ա: Մի խառնի ալիքները, այ մալալետկա:

Հա վայ ...

Համարնեեեերը հանենք, ինչնենք ձոր, ռակեեենեեեերը հանենք գմփցնեն:

Մեֆ, համարդ գրի էլի իսկականից, ես էլ ուզում հետդ խոսամ :D

Գալաթեա
30.06.2012, 02:43
Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար:
Մեֆին էլ՝ ներող, կորած մարդ ա իր 21-րդ գարունում արդեն:
Բարի գիշեր Տիգրան:

Mephistopheles
30.06.2012, 02:43
Ալկագոլիկն ու պլանքաշը Մեֆն ա: Մի խառնի ալիքները, այ մալալետկա:

Գալ նոր մի հատ 200 թերթանոց գիրք եմ վերջացրել… 4 շիշ…

Tigran-57777
30.06.2012, 02:44
Ալկագոլիկն ու պլանքաշը Մեֆն ա: Մի խառնի ալիքները, այ մալալետկա:
Խորհուրդ կտամ քեզ համապատասխան մի միջավայր գտնես շփվես,դժվար թե ստե լավ բան սովորես ;)Գալաթեա

Գալաթեա
30.06.2012, 02:45
Խորհուրդ կտամ քեզ համապատասխան մի միջավայր գտնես շփվես,դժվար թե ստե լավ բան սովորես ;)Գալաթեա

Շնորհակալ եմ:
Անպայման կմտածեմ էդ մասին:
Բարի գիշեր:

Tigran-57777
30.06.2012, 02:46
Բարի գիշեր

Mephistopheles
30.06.2012, 02:47
Եթե նենց պահի տակ ցանկություն ունենաս գրես,կգրես համարդ,շատ բան կա խոսալու,չեմ ուզում ստե քննարկեմ,հանկարծ չշփոթես հաջորդ անգամ մտածես վիրտուալ բանա գրում եմ,որ ուզեմ կճարեմ մի քանի ժամում…Եթե ասելու բան կունենաս պատրաստ եմ ,խորհուրդի կարգով էլ պառկի քնիր,լրջացի,կարողա հետո լավ չզգաս քեզ.Բոլորին Հաջողություն,ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ հաճելի էր,հիանալի մթնոլորտ;)Ավել պակասի համար էլ կներեք

նոր ես եկել ապեր ու՞ր ես գնում… փոխանակ սենց բաներ գրես, մեր հետ հավեսով զրուցի Տիգրան ջան… խի՞ ես վիրավորվում…

Mephistopheles
30.06.2012, 02:48
Հա վայ ...

Համարնեեեերը հանենք, ինչնենք ձոր, ռակեեենեեեերը հանենք գմփցնեն:

Մեֆ, համարդ գրի էլի իսկականից, ես էլ ուզում հետդ խոսամ :D

արա վրջը դու ու Տիգրան-57777777-ը համոզելու եք, հա

Գալաթեա
30.06.2012, 02:49
Մարդ չեք էլի:

Տրիբուն
30.06.2012, 02:55
Մեղա-մեղա, ես գիտեի էն Կրոնի ու անիծյալ նեգռերի թեմայից բեթար էլ բան չի կարա լինի:

Տրիբուն
30.06.2012, 02:55
արա վրջը դու ու Տիգրան-57777777-ը համոզելու եք, հա

Ես ու Տիգրան ինչքանը ?

Mephistopheles
30.06.2012, 02:57
Ես ու Տիգրան ինչքանը ?

արդեն անլրջության ես տանում քննարկումը Տրիբուն… հիմա մի որկու 7 էս կողմ կամ էն կողմ… տրիվիալ բաների վրա ես կենտրոնանում

Գալաթեա
30.06.2012, 03:03
Մեֆ, լավ ա՞, որ հիմա գրում եմ Ակումբում:

Mephistopheles
30.06.2012, 03:04
Մարդ չեք էլի:

երևի ինձ ինկատի ունես ուղղակի էնքան ես հարգում ոը "դուք"-ով ես դիմում, չէ՞…

կներես Գալ ջան…

Տիկո ջան, ապեր… կներես…

Mephistopheles
30.06.2012, 03:05
Մեֆ, լավ ա՞, որ հիմա գրում եմ Ակումբում:

հա Գալ, լավ ա…

Գալաթեա
30.06.2012, 03:07
հա Գալ, լավ ա…

Օքայ:

Mephistopheles
30.06.2012, 03:11
լավ… վերադառնանք թեմային… օրինակ դու Տրիբուն, ինչպե՞ս ես գիրք կարդում…

Տրիբուն
30.06.2012, 03:21
արդեն անլրջության ես տանում քննարկումը Տրիբուն… հիմա մի որկու 7 էս կողմ կամ էն կողմ… տրիվիալ բաների վրա ես կենտրոնանում

Էտ երկու էս յան էն յանի պատճառով ա, որ մինչև հիմա գիքրը քանոնով ես կարդում, էլի: Ու քեզ ուզում են կանչեն հայաթ ծեծելու:

Տրիբուն
30.06.2012, 03:22
Մեֆ, լավ ա՞, որ հիմա գրում եմ Ակումբում:

Բա մինչև էս որդեղ էիր գրում:

Տրիբուն
30.06.2012, 03:26
լավ… վերադառնանք թեմային… օրինակ դու Տրիբուն, ինչպե՞ս ես գիրք կարդում…

Ապեր, նախ, ամեն տառը highlight եմ անում. ձայնավորները կապույտ, բաղաձայները կարմիր, որ հիշեմ որ տառը որից հետոյա էլի: Թե չէ մեկ-մեկ վերընթեռնելուց խառնում եմ տեղերը: Հետո սկսում եմ ընգծել ամեն բառը. գոյականները մի գիծ, բայերը երկու գիծ, ածականները երեք գիծ: Հետո առանձին երեք հատ տետր եմ պահում. առաջինի մեջ արտագրում եմ պարզ նախադասությունները, երկրորդի մեջ բարդերը, երրորդի մեջ նրանք, որոնք չեմ իմանում պարզ են, թե բարդ: Հետո գալիս եմ Ակումբում հատ հատ հարցնում եմ չիմացածս նախադասությունները: Գալոն էլ հիմնական խորհրդատուս ա:

Mephistopheles
30.06.2012, 03:33
Էտ երկու էս յան էն յանի պատճառով ա, որ մինչև հիմա գիքրը քանոնով ես կարդում, էլի: Ու քեզ ուզում են կանչեն հայաթ ծեծելու:

Ապեր, արդեն չափերն անցնում ես Tigran-5777777-ը լուրջ տղա ա… ու տարիքով բավականին մեծ, հասուն ու կայացած անձնավորություն ա, թե չէ ինչի՞ պտի հեռախոսիս համարն ուզեր… ինքն ուզում ա իմ հետ էս գիրք կարդալու թեման քննարկի…

դու էլ ասում ես "հայաթ ծեծելու"… տենց բան մենակ քյառթ, քյաբաբակեր, Թաթուլալիս, 15 տարեկանը կարա անի…

Mephistopheles
30.06.2012, 03:37
Ապեր, նախ, ամեն տառը highlight եմ անում. ձայնավորները կապույտ, բաղաձայները կարմիր, որ հիշեմ որ տառը որից հետոյա էլի: Թե չէ մեկ-մեկ վերընթեռնելուց խառնում եմ տեղերը: Հետո սկսում եմ ընգծել ամեն բառը. գոյականները մի գիծ, բայերը երկու գիծ, ածականները երեք գիծ: Հետո առանձին երեք հատ տետր եմ պահում. առաջինի մեջ արտագրում եմ պարզ նախադասությունները, երկրորդի մեջ բարդերը, երրորդի մեջ նրանք, որոնք չեմ իմանում պարզ են, թե բարդ: Հետո գալիս եմ Ակումբում հատ հատ հարցնում եմ չիմացածս նախադասությունները: Գալոն էլ հիմնական խորհրդատուս ա:

Տրիբուն դու երևում ա համալսարանավարտ ես որ սենց բարդ ես կարդում գիրքը… ես այբբենարանով ու բառարանով եմ կարդում, նստած կզակիս տակ ել մի հատ անշարժ հենարան եմ դնում որ քունս հանկարծ տանի հանգիստ քնեմ…

կամ էլ էդ գրքի կինոն եմ նայում

Տրիբուն
30.06.2012, 03:38
Ապեր, արդեն չափերն անցնում ես Tigran-5777777-ը լուրջ տղա ա… ու տարիքով բավականին մեծ, հասուն ու կայացած անձնավորություն ա, թե չէ ինչի՞ պտի հեռախոսիս համարն ուզեր… ինքն ուզում ա իմ հետ էս գիրք կարդալու թեման քննարկի…

դու էլ ասում ես "հայաթ ծեծելու"… տենց բան մենակ քյառթ, քյաբաբակեր, Թաթուլալիս, 15 տարեկանը կարա անի…

Ապեր, չեմ կարա ասամ քո համարն ինչի ա ուզում. կարող ա Ծոմակի թեման ա կարդացել, ընգծելով բանով, դուրս գրելով, կոնսպեկտելով:

Ես սկի չգիտեմ ես ինչի եմ քո համարն ուզում: Բայց տուր էլի: Մեծ աշխարհ ա, մի օր պետք կգա: ՍՄՍ կգրեմ գիշերները, հեչ բան չլինի: Կամ բարձր գիրքր կկարդանք իրար համար:

Տրիբուն
30.06.2012, 03:40
կամ էլ էդ գրքի կինոն եմ նայում

Այ լավ միտք ա: Պետք ա մի հատ Տիգրանբազմանիշ թվին հարցնել կարող ա բիրիքով դվդ-ի տեղ իմանա, մի երու սաստավ ուզողի տեղ գիտեմ:

Mephistopheles
30.06.2012, 03:45
Ապեր, չեմ կարա ասամ քո համարն ինչի ա ուզում. կարող ա Ծոմակի թեման ա կարդացել, ընգծելով բանով, դուրս գրելով, կոնսպեկտելով:

Ես սկի չգիտեմ ես ինչի եմ քո համարն ուզում: Բայց տուր էլի: Մեծ աշխարհ ա, մի օր պետք կգա: ՍՄՍ կգրեմ գիշերները, հեչ բան չլինի: Կամ բարձր գիրքր կկարդանք իրար համար:

Հա ապեր, իսկականից… կարաս Ռոբինզոն կռուզոն, կամ Վարդանանքը SMS անես… iPhone-ով հեշտ ա կարդացվում… կամ էլ skype-ով ես դու Tigran-57777777-ը իրար հետ ավետարան կարանք կարդանք հովարսի հետ

Տրիբուն
30.06.2012, 03:49
Աշխարհ-աշխարհ, էսօր, ուրբաթ օրով, էս թեման որ չլիներ, ես հիմա մի անհաջող տեղ բավականին ծանր ալկոհոլային ազդեցության տակ կլինեյի: Խերի մեջ կորես Տիգրան ջան:

Ակումբի հոպարը որ եկավ, Տիգրանի 1500 գիրքը զեղչով կարդացնելույա:

Mephistopheles
30.06.2012, 03:53
Աշխարհ-աշխարհ, էսօր, ուրբաթ օրով, էս թեման որ չլիներ, ես հիմա մի անհաջող տեղ բավականին ծանր ալկոհոլային ազդեցության տակ կլինեյի: Խերի մեջ կորես Տիգրան ջան:

Ակումբի հոպարը որ եկավ, Տիգրանի 1500 գիրքը զեղչով կարդացնելույա:

Բա՛… ստեղ են ասել "Գիր սիրե, դավթար սիրե"…

ապեր մեր մագիստրոսի անունը մի տուր… էսա կգա կողպեքը կդնի վրեն… Տիկոն բացեց թեման ինքը գնաց… չի ուզում լսի գիրք ոնց են կարդում… արա դե չեն լսում էլի

Տրիբուն
30.06.2012, 03:54
Բա՛… ստեղ են ասել "Գիր սիրե, դավթար սիրե"…

ապեր մեր մագիստրոսի անունը մի տուր… էսա կգա կողպեքը կդնի վրեն… Տիկոն բացեց թեման ինքը գնաց… չի ուզում լսի գիրք ոնց են կարդում… արա դե չեն լսում էլի

Ապեր, Տիկոն դեռ չգիտի որտեղից սկսի: 1500-ի մեջ խառնվել ա: Գալոն ասում էր ռուս դասականներից սկսի: Ես կարծում եմ, պետք ա բարակներից սկսել:

Chuk
30.06.2012, 03:58
Էս ակումբից հետո մոտս թազա խասյաթ ա ձևավորվել: Գիրքն առանց կարդալու

Միանգամից փակում եմ: