PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն HTML ամբողջական դասընթաց

Invicble
26.06.2012, 01:19
Հարգելի այցլուներ, մի քանի օր է , ինչ գործարկել եմ առաջին հայերեն HTML-ի ամբողջական դասընթացը (http://school.sheroblog.com/) (ինչքանով ես գիտեմ), ու կցանկանայի իմանալ ձեր կարծիքը: Ասեմ, որ կայքում գնալով դասերի թիվը ավելանալու է, ընդհուպ մինչև PHP և այլն:

soultaker
26.06.2012, 01:25
Հարգելի այցլուներ, մի քանի օր է , ինչ գործարկել եմ առաջին հայերեն HTML-ի ամբողջական դասընթացը (http://school.sheroblog.com/) (ինչքանով ես գիտեմ), ու կցանկանայի իմանալ ձեր կարծիքը: Ասեմ, որ կայքում գնալով դասերի թիվը ավելանալու է, ընդհուպ մինչև PHP և այլն:

Բավականին լավն է ստացվել, դիզայնը պարզ ու գեղեցիկ է, կարդալ/սովորելու համար հարմար, նյութն էլ ինչպես տեսնում եմ կառուցված է w3schools-ի սխեմայով, որը իմ կարծիքով ամենալավերից մեկն է սովորելու համար: Եվ ողջունելի է նման հայերեն կայքի ստեղծումը, հաշվի առնելով որ բավականին մարդիկ կգտնվեն web development սովորելու ցանկությամբ:

keyboard
26.06.2012, 13:12
Հարգելի այցլուներ, մի քանի օր է , ինչ գործարկել եմ առաջին հայերեն HTML-ի ամբողջական դասընթացը (http://school.sheroblog.com/) (ինչքանով ես գիտեմ), ու կցանկանայի իմանալ ձեր կարծիքը: Ասեմ, որ կայքում գնալով դասերի թիվը ավելանալու է, ընդհուպ մինչև PHP և այլն:
Իմ կարծիքով հաջողված է, երանի մի 10 տարի առաջ էլ լիներ սենց գրքեր, հայերենով: +1

ARMbrain
26.06.2012, 14:27
Իմ կարծիքով հաջողված է, երանի մի 10 տարի առաջ էլ լիներ սենց գրքեր, հայերենով: +1

Քո համար 10 տարի առաջ, իսկ իմ համար 3 տարի առաջել լիներ շատ լավ կլներ...

Tirim-tim
26.06.2012, 16:03
Ներեցեք, իսկ այս էջում
http://school.sheroblog.com/html/elements/
ճիշտ է՞ գրված թեգերը փակելու հերթականությունը :think

XHTML լեզվում բոլոր տարրերը պետք է ճիշտ դրվեն.
<թեգ1><թեգ2><թեգ3> … </թեգ1></թեգ2></թեգ3>

ARMbrain
26.06.2012, 18:04
Ներեցեք, իսկ այս էջում
http://school.sheroblog.com/html/elements/
ճիշտ է՞ գրված թեգերը փակելու հերթականությունը :think

Տարբերություն չկա, մեկա կաշխատի,
Օրինակ ստեղ՝

<b><i>Այս տեքստը միաժամանակ հաստ և թեք է</b></i>
Ցանկալի կլինի որ տեգերի բացել փագելը լինի ըսենց՝

<b><i>Այս տեքստը միաժամանակ հաստ և թեք է</i></b>
Բայց ինչպես նշեցի վերևում տարբերություն չկա մեկա կաշխատի...

Nimra
26.06.2012, 18:19
Հարգելի այցլուներ, մի քանի օր է , ինչ գործարկել եմ առաջին հայերեն HTML-ի ամբողջական դասընթացը (http://school.sheroblog.com/) (ինչքանով ես գիտեմ), ու կցանկանայի իմանալ ձեր կարծիքը: Ասեմ, որ կայքում գնալով դասերի թիվը ավելանալու է, ընդհուպ մինչև PHP և այլն:
ինձ դուր եկավ, շատ վաղուց փորձեցի ինքնուրույն html սովորել ռուս. գրականությունից օգտվելով` խճճվել էի: լավն ա, հերթով գրվածա, անպայման կօգտվեմ, ապրեք:
միակ խնդիրը որոշակի տառասխալներն են:

ARMbrain
26.06.2012, 18:23

Տառասխալներ նկատելու դեբքում նշեք տվյալ տառասխալը հետո սեխմեք CTRL+ENTER ու հայտնեք ադմինին տվյալ տառասխալի մասին...

Invicble
26.06.2012, 19:21
Շնորհակալություն, ճիշտ եք ասում, ուշադիր չեմ եղել, երեկոյան բոլորը կուղեմ

Արէա
26.06.2012, 22:25
Տարբերություն չկա, մեկա կաշխատի,

a-ի մեջ div-ն էլ ա աշխատում, արժի՞ անել:

Morg
26.06.2012, 22:28
http://mushbolg.blogspot.com/2012/06/sh-school.html

ARMbrain
26.06.2012, 23:50
a-ի մեջ div-ն էլ ա աշխատում, արժի՞ անել:

Հա աշխատումա, նայած ինչես ուզում անես...

Արէա
27.06.2012, 00:06
Հա աշխատումա, նայած ինչես ուզում անես...

:) հարցս հռետորական էր, ուզում եմ ասեմ, որ ամեն աշխատող բան չի, որ կարելի է անել, առանց doctype-ի էլ է էջը աշխատում, բայց չի կարելի տենց անել, վալիդայնություն գոյություն ունի, w3c ստանդարտ գոյություն ունի, seo գոյություն ունի, վերջապես, եթե ինչ-որ բան ես անում, առավել ևս, եթե ինչ-որ մեկին ուզում ես սովորեցնես, պետք է գրագետ անես, ոչ թե էնքան որ աշխատի ;)

keyboard
27.06.2012, 00:35

Սկսնակներին ոգևորել ա պետք, չնայած հասկացողի համար քննադատական մոտեցումն ավելի ոգևորիչա, ամեն դեպքում նկատելի սխալներն ասեք, հեղինակը(ները) կուղղեն:

ARMbrain
27.06.2012, 10:15
:) հարցս հռետորական էր, ուզում եմ ասեմ, որ ամեն աշխատող բան չի, որ կարելի է անել, առանց doctype-ի էլ է էջը աշխատում, բայց չի կարելի տենց անել, վալիդայնություն գոյություն ունի, w3c ստանդարտ գոյություն ունի, seo գոյություն ունի, վերջապես, եթե ինչ-որ բան ես անում, առավել ևս, եթե ինչ-որ մեկին ուզում ես սովորեցնես, պետք է գրագետ անես, ոչ թե էնքան որ աշխատի ;)

Ես հենց դա ինկատի չունեի, հիմա ասենք DIV տագի մեջ ցսս կնոպկայա, դու ուզումես որ ամբողջ կնոպկի վրա սեխեմն տեղափոխվի միհատ ուրիշ էջ, ուրեմն պետքա դիվ տագը վերցնես a տագերի մեջտեղում, թե ըտենց չի?

Արէա
27.06.2012, 10:59
Ես հենց դա ինկատի չունեի, հիմա ասենք DIV տագի մեջ ցսս կնոպկայա, դու ուզումես որ ամբողջ կնոպկի վրա սեխեմն տեղափոխվի միհատ ուրիշ էջ, ուրեմն պետքա դիվ տագը վերցնես a տագերի մեջտեղում, թե ըտենց չի?

Չէ, էդ դեպքում DIV-ը փոխարինում ես SPAN-ով, ու CSS-ում էդ SPAN-ին "display: block" սթայլ ես տալիս: Համ լինում ա վալիդ, համ գրագետ, համ ստանում ես քո ուզած էֆֆեկտը:

Nimra
27.06.2012, 11:13
ինչից ա , որ html փաթեթումս հայերեն տեքստեր չեն գրվում

ARMbrain
27.06.2012, 12:41
ինչից ա , որ html փաթեթումս հայերեն տեքստեր չեն գրվում

Այսինքն HTML տեքտսեր չեն գրվում ասելով ինչ ինկատի ունես?
Որ դու գրումես ֆոնտերը չի աշխատում ու հայերենը չի բացում?
Նայած ինչ charset-ովես գրում...
UTF-8-ի դեբքում պետք քո ՀՏՄԼ էջում <head></headr> տագերի արանքում գրես՝
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8">
այ ես մետա տեգը...
Իսկ windows-1251-ի դեբքում կարողես գրել այտ նույն մետա տեգը փոխելով UTF-8-ը windows-1251-ով.
Այսպես՝
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=windows-1251">

Իսկ եթե լուրջ հտմլ էջեր չես պատրաստում խորհուրդ կտամ օգտագործես notepad ++ ծրագիրը, որը հայերենի հետ շատ լավ աշխատումա, օգտագործելուց առաջ ընտրումես UNICODE UTF-8, ու սկսում աշխատացնել....

Nimra
27.06.2012, 13:14

վաաաաաախ, մազերս սկսեցին դեղնել, ախր ես լրիվ սկսնակ եմ, ես ինչ բառեր ես գրեեեեեեեեել:erexa
լավ, իմ հասկացածով հարցս ուղղեմ, ես փորձում եմ գրել կոմպիս ստանդարտ տեքստ փափեթով, kdw ով փոխում եմ լեզուն հայերեն ու երբ փորձում եմ հայերեն տեքստ գրել, դարձյալ լատինական տառեր են գրվում

Invicble
27.06.2012, 13:39

Գրելուց ինչի մեջ ես գրում, մեկել ուշադիր եղի կարող է unicode չես դրել

Nimra
27.06.2012, 13:44
Գրելուց ինչի մեջ ես գրում, մեկել ուշադիր եղի կարող է unicode չես դրել
չէ, unicode ով եմ փորձում: ասեցի , կոմպի ստանդարտ տեքստ փաթեթի մեջ եմ գրում` bloc-notes

Nimra
27.06.2012, 13:47
շարունակություն
ոնց հասկանում եմ, խնդիրն ընտրածս փաթեթից ա, իսկ մյուս փաթեթներից ոնց օգտվեմ?

Invicble
27.06.2012, 13:51
Եթե ՕՀ-դ Xp է. կարող է խնդիրներ լինեն, որովհետև XP-ն ինչքան գիտեմ հայերեն չի կարդում, դրա համար ավելի լավ է NotePad++ (http://download.tuxfamily.org/notepadplus/6.1.4/npp.6.1.4.Installer.exe) քաշի ու դրանից օգտվի:

Վերևում կըտնրես Encoding-> Encode in UTF-8

Nimra
28.06.2012, 11:07
իսկ ինչպես համակարգչիս միջի նկարն օգտագործեմ ծրագրի մեջ?

Invicble
28.06.2012, 11:24
Եթե ծրագիր ասելով փոխարկիչը նկատի ունես, ապա ինչքան գիտեմ չես կորող համակարգչի նկարները օգտագործել, պետք է վերբեռնես ինտերնետ ու հասցեն գրես:

Իսկ եթե համակարգչի մեջ ֆայլ ես ստղծել, ապա նկարը տեղադրի նույն թղթապանակում, որտեղ քո ստեղծած ֆայլն է (եթե ֆալը desktop-ին է, նկարը հենc այդտեղ դիր) ու թեգի մեջ նկարի հասցեի փոխարեն գրի նկարիանուն.ֆորմատ (օրինակ image.png կամ image.jpg)

armen9494
29.06.2012, 12:03
Մի հատ մեեեեեծ շնորհակալություն:)

armen9494
29.06.2012, 16:11
Ստեղ ես եմ մի բան սխալ անում, թե՞ ըտենց էլ պիտի լինի:

<html>
<body>
<a href='http://school.sheroblog.com' target='top'>Սա հղում է դեպքի կայքի գլխավոր էջ</a>
</body>
</html>

Ստեղ պիտի որ հենց նույնում էլ բացվի, չէ՞, այսինքն էն tab-ում, որտեղ որ գրված էր "Սա հղում է դեպքի կայքի գլխավոր էջ":
Իսկ ինքը նոր էջում ա բացում:

Universe
29.06.2012, 16:14

target='top' հանի

armen9494
29.06.2012, 17:21
target='top' հանի

Այսինքն էս սխա՞լ ա գրած, թե՞ ես եմ սխալ հասկացել`
_top — փաստաթուղթը բացվում է բրաուզերի տվյալ պատուհանում

Աղբյուր (http://school.sheroblog.com/html/links/)

Universe
29.06.2012, 18:30
Այսինքն էս սխա՞լ ա գրած, թե՞ ես եմ սխալ հասկացել`
_top — փաստաթուղթը բացվում է բրաուզերի տվյալ պատուհանում

Աղբյուր (http://school.sheroblog.com/html/links/)

չգիտեմ որտեղից ու ոնց, համենայնդեպս դա frame երի ժամանակա պետք գալիս:
Սովորացնողը երևի ինքը չգիտի, շատ շատ դրել գուգլից բառացի թարգմանելա...
Էտքանի փոխարեն գնա Codemaster համ մակարդակով HTML & CSS կսովորես + լրացուցիչ CSS3 անիմացիաներ ու տրանֆորմացիա:
Էլ չեմ ասում SEO ի մասին:

Dawson
29.06.2012, 20:08
Հարգելի այցլուներ, մի քանի օր է , ինչ գործարկել եմ առաջին հայերեն HTML-ի ամբողջական դասընթացը (http://school.sheroblog.com/) (ինչքանով ես գիտեմ), ու կցանկանայի իմանալ ձեր կարծիքը: Ասեմ, որ կայքում գնալով դասերի թիվը ավելանալու է, ընդհուպ մինչև PHP և այլն:

Իսկ PHP-ի դասընթացները երբ կլինի?

Invicble
29.06.2012, 22:08
PHP ես ինքս էլ դեռ չգիտեմ, կայքի հիմնական նպատակներից մեկն էլ իմ սովորելն է, քանի որ այդքան գրելով ավելի լավ է տպավորվում: Իսկ մինչ PHP-ն նախ պետք է CSS JavaScript JQuery ու իրենց տեղեկատուները գոնե տեղադրեմ, նոր հասնեմ PHP-ին: Դրա համար չեմ կարծում, որ շուտ կլինեն...Սակայն հնարավոր է նաև PHP և MySQL սովորելուց հետո վիդեոդասընթացներ լինեն:

Invicble
29.06.2012, 22:19
Այսինքն էս սխա՞լ ա գրած, թե՞ ես եմ սխալ հասկացել`
_top — փաստաթուղթը բացվում է բրաուզերի տվյալ պատուհանում

Աղբյուր (http://school.sheroblog.com/html/links/)

Ստեղ ճիշտ ես գրել, բայց քո մոտ նայի, եթե _top-ի փոխարեն ուղակի top ես գրել, չի աշխատի:

Zhor(ARM)
30.06.2012, 23:46
իսկ չկան պհպ իմացող մարդիք ովքեր կհամագործակցեն քեզ հետ, Ժող իսկ պհպ հայերեն էլ. գիրք կամ դրա նման մի բան, բայց հայերեն կարողա կա՞

armen9494
01.07.2012, 00:11
չգիտեմ որտեղից ու ոնց, համենայնդեպս դա frame երի ժամանակա պետք գալիս:
Սովորացնողը երևի ինքը չգիտի, շատ շատ դրել գուգլից բառացի թարգմանելա...
Էտքանի փոխարեն գնա Codemaster համ մակարդակով HTML & CSS կսովորես + լրացուցիչ CSS3 անիմացիաներ ու տրանֆորմացիա:
Էլ չեմ ասում SEO ի մասին:

Ինձ կոնկրետ էս պահին պետք չի HTML սովորել, ուղղակի երբ պարապ եմ, անկապ նստելու տեղը հեշտ զբաղվելու բան ա՝ մեջն էլ օգուտ կա:

armen9494
01.07.2012, 00:14
Ստեղ ճիշտ ես գրել, բայց քո մոտ նայի, եթե _top-ի փոխարեն ուղակի top ես գրել, չի աշխատի:

Պարզ ա, ես ուղղակի top էի գրել :)