PDA

Դիտել ողջ տարբերակը : Կախվածություն...

Մանոն
27.02.2007, 15:54
Մեջբերում թերթից. «...Վերջերս մարդկանց մոտ նկատվում է կախվածություն ինտերնետից: Այդպիսի մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի նկատմամբ, հեռանում են կոլեկտիվից: Դառնում են նյարդային, եթե երկար ժամանակ հնարավորություն չեն ունենում մոտենալ համակարգչին: Նրանց մոտ սովորություն է դառնում մատներով թփթփացնել, ասես ստեղնաշարին ինչ-որ բան են հավաքում»:
Ի՞նչ եք կարծում, իսկապես ինտերնետը կարո՞ղ է կախվածություն առաջացնել մարդկանց մոտ:

Artgeo
27.02.2007, 16:01
Կարող է և առաջացնում է: Շատերին եմ տեսել այդ վիճակում: Սակայն իմ մոտ այդպիսի բան չի նկատվում: Ես կարող եմ հանգիստ անջատել համակարգիչը և գնալ ուրիշ գործերով: Միշտ աշխատում եմ պահել բալանսը: Ու չնայած նրան, որ կարող եմ ամբողջ օրը համակարգչի մոտ անց կացնել, վստահ կարող եմ ասել, որ կախվածություն չունեմ:

electrical_storm
27.02.2007, 18:38
Ինտերնետը մեղավոր չի էս հարցում,էտ մարդուցա գալիս:Եթե մարդը կամքի ուժ չունի, մեկա մի բանից կկախվի:

lili-4
28.02.2007, 18:29
Հարցրեք ցանկացած մարդու, ով ամբողջովին տարված է խմիչքով.«Կարո՞ղ ես ցանկացած պահի խմելը թողնել» և կստանաք, իհարկե, դրական պատասխան:Նրանցից ոչ մեկը չի ընդունում, որ ինքն արդեն խմիչքից կախում ունի:Մտածում է, որ ինքն ամբողջովին տարբերվում է մնացածներից իր կամքի ուժով:Հավատա՞նք նրանց խոսքին, իհարկե ոչ:Եվ նույն իրավիճակն է նաև համակարգիչի դեպքում :Մեզնից ոչ մեկը չի գիտակցում, որ ինքը , անկախ նրանից դա զգում է, թե ոչ, ձգտում է դեպի համակարգիչը. «Մի րոպե, մի անգամն էլ ու վերջ, չէ, մի քիչ էլ ու վերջ…»
Ծանո՞թ իրավիճակ է:Եվ եթե իսկապես ցանկանում եք համոզվել, որ ունեք թե չէ այդ կախվածությունը, փորձեք մի քանի անգամ օրվա վերջում նշել ձեր առօրյան, ձեր անց ու դարցը, և հաստատ կարող եք ասել. ունեք կախվածություն թե ոչ:Եվ ես կարծում եմ, որ Դարի անդամներից շատերը ցավով պետք է ընդունեն այդ փաստը…Ցավալի է բայց իրականություն…:(

Մանոն
01.03.2007, 17:02
եթե իսկապես ցանկանում եք համոզվել, որ ունեք թե չէ այդ կախվածությունը, փորձեք մի քանի անգամ օրվա վերջում նշել ձեր առօրյան, ձեր անց ու դարցը, և հաստատ կարող եք ասել. ունեք կախվածություն թե ոչ:Եվ ես կարծում եմ, որ Դարի անդամներից շատերը ցավով պետք է ընդունեն այդ փաստը…Ցավալի է բայց իրականություն....
Մարդի՜կ, ձեր լռությունը կարելի՞ է ընդունել որպես համաձայնության նշան;)

PoeT
01.03.2007, 17:09
Կարծում եմ, կախվածությունը սահմանափակության նշան է։

Վերջի տարիներին մեծ փոփոխություններ են եղել իմ մոտ և դրա արդյունքը այն է, որ եթե մասնագիտությունս, փող վաստակելու միջոցներս, կապված չլինեին համակարգչի հետ, շատ քիչ ժամանակ կտրամադրեի, այս ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆԸ։

Ծով
01.03.2007, 20:37
Ինձ մի պահ թվում էր, թե մոտս կախվածություն է ակումբից, բայց արդեն պարզել եմ, որ նման բան չկա…
Ես սառեցնել կարողանում եմ…:P

teleport
02.03.2007, 03:05
Կախվածություն ասացիք հիշեցի,
հեռուստացույցով ցույց տվեցին
2 տարի առաջ էր , Ճապոնիայում ինտերնետը մի քանի ժամով անջատում են , մի աղջիկ բարձրահարկ շենքից քցվումա : մեղավոր հանեցին պրովայդերին:

Մանոն
02.03.2007, 16:18
Կարծում եմ, կախվածությունը սահմանափակության նշան է։

Վերջի տարիներին մեծ փոփոխություններ են եղել իմ մոտ և դրա արդյունքը այն է, որ եթե մասնագիտությունս, փող վաստակելու միջոցներս, կապված չլինեին համակարգչի հետ, շատ քիչ ժամանակ կտրամադրեի, այս ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆԸ։
Դուք ինտերնետը համարում եք ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒ՞Ն: Բայց չէ՞ որ այն համարվում է XX դարի խոշորագույն ձեռքբերումը:

PoeT
02.03.2007, 16:59
Դուք ինտերնետը համարում եք ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒ՞Ն: Բայց չէ՞ որ այն համարվում է XX դարի խոշորագույն ձեռքբերումը:Ճիշտն ասած, գրածս վերաբերվում էր ընդհանուր համակարգչին։ Այն, մարդու բթացման պրոցեսի խթանման ամենալավ միջոցներից է։

Arisol
04.03.2007, 17:09
Ես ունեմ կախվածություն ինտերնետից…

Արամ
04.03.2007, 17:49
Օրնակ իմ մոտ ետ հիվանդւոյթունը կա, բայց համակարգչից, հենց մի օր չեմ նստում գլուխս ահավոր սկսումա ցավալ:

phanasonic
05.03.2007, 13:06
ուժեղ էր մարդիկ գլխացավ են ունենում շատ նստելուց, համակարգչի մոտ, իսկ քո մոտ հակառակնա
ակնաբուժին դիմի կարշում եմ դա տեսողության հետ կապված բանա

Censor
06.03.2007, 01:42
Վայ երեխեք ինչում ենք խորացել)))
Լավ, զուտ իմ վերաբերմունքը հայտնեմ..
Կոնկրետ ինձ ինտերնետը (ոչ ծրագրաորումը, հենց ցանցը) ուղղակի փրկելա շաատ մեծ սխալներից:
Կար ժամանակ , երբ իմ ուղեղը ինձ համար տանջող մտքերից բացի էլ ուրիշ ուղղությամբ չէր աշխատում, և երկու տարի (!!) ինչ ասես չանելուց հետո մենակ ֆոռումները և չատը ինձ նորմալ մարդ սարքեցին:
Շփման ահավոր պակասը ինետում լրիվ լրացվումա, մի բան էլ անցնումա ու եթե կլինիկական դեպքերը մի կողմ դնենք - ես ինեից կախման մեջ մեր այս խառը կյանքում լավից բացի ոչ մի այլ բան չեմ տեսնւմ

Հարգանքներով - Censor.

AntiDrug
06.03.2007, 02:31
Մի երկու բառ էլ ես ասեմ.
ամեն ինչ իր չափն ունի, բայց որոշ հայեր, սենց որ գնա, կարող է վիրտուալ ամուսնանան, ու իրենց երեխեքին էլ ինչ որ մի տեղից download անեն: Ու վերջում էլ պարզվի, որ իրենց քաշած ֆայլը corrupted է, ոչ բացվում է, ոչ էլ կարդացվում...

Kyanquk
06.03.2007, 12:46
Շատ հետաքրքիր թեմա է, այս թեման… Ես նույնիսկ չգիտեմ ունեմ կախվածություն թե ոչ միայն գիտեմ , 1 օրում համակարգչի մոտ անցկացնում եմ միջինը 36000 վայրկյան, իսկ ամսվա ընթհացքում միջինը՝ 100800…

Մանոն
07.03.2007, 10:56
Մի երկու բառ էլ ես ասեմ.
ամեն ինչ իր չափն ունի, բայց որոշ հայեր, սենց որ գնա, կարող է վիրտուալ ամուսնանան, ու իրենց երեխեքին էլ ինչ որ մի տեղից download անեն: Ու վերջում էլ պարզվի, որ իրենց քաշած ֆայլը corrupted է, ոչ բացվում է, ոչ էլ կարդացվում...
Ձեր խոսքերի մեջ ճշմարտության բաժին կա անկասկած: Եվրոպայում ինտերնետային կախվածությունը լուրջ խնդիրներ է առաջացրել: Այն դառնում կամ արդեն դարձել է մադկանց շփման միակ միջոց: Անգամ կազմվում են վիրտուալ ընտանիքներ, որի հետևանքում պակասում են իրականները:) Դե իսկ հայերս «հասնել և անցնել» կոմունիստական կարգախոսը դեռևս մտքներումս հետևում ենք նրանց: Միայն թե չգիտես թե ինչու, միայն վատին ենք հասնում...Փաստը մտահոգիչ է, վախենամ մի քանի տարի հետո այստեղ էլ դա գերխնդիր դառնա:

Selene
07.03.2007, 13:30
Մեջբերում թերթից. «...Վերջերս մարդկանց մոտ նկատվում է կախվածություն ինտերնետից: Այդպիսի մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի նկատմամբ, հեռանում են կոլեկտիվից: Դառնում են նյարդային, եթե երկար ժամանակ հնարավորություն չեն ունենում մոտենալ համակարգչին: Նրանց մոտ սովորություն է դառնում մատներով թփթփացնել, ասես ստեղնաշարին ինչ-որ բան են հավաքում»:
Ի՞նչ եք կարծում, իսկապես ինտերնետը կարո՞ղ է կախվածություն առաջացնել մարդկանց մոտ:
Ես համամիտ եմ, որ կան մարդիկ, որոնք ինտերնետից իրոք կախվածություն ունեն:Աշխատանքից հոգնած գալիս են տուն,ու հանգստանալու փոխարեն կարող են մինչև գիծերվա ժամը 4-5ը անիմաստ ու աննպատակ, նստեն համակարգչի դիմաց:Դե բնական է,որ արդյունքում էլ կլինեն նյարդային

ivy
08.04.2016, 13:12
Ինչի բացել նոր թեմա, եթե արդեն հինը կա:

Ինչ էի ուզում ասել:
Հա:

Նկատե՞լ եք, որ երբեմն մարդկանց հանդեպ էլ է հնարավոր էնպիսի կախվածություն ունենալ, ոնց որ ասենք ալկոհոլից կամ թմրանյութից:

Ալկոհոլիզմը, ինչպես գիտենք, հավերժ դիագնոզ է. մի անգամ ալկոհոլիկ՝ ընդմիշտ ալկոհոլիկ, դրա համար «բուժվածները» ընդմանը կոչվում են «չխոմող ալկոհոլիկներ» կամ «չոր ալկոհոլիկներ», որովհետև էդ անտերը քոքից կտրել հնարավոր չի, չգիտես՝ մի օր որ պահին հետ կգա: Նույն պատճառով էլ, էդ դիագնոզը երբևէ ստացած մարդկանց հակացուցված է անգամ դեպքից դեպք ու քիչ քանակով ալկոհոլ օգտագործել. երբևէ պիտի մոտ չգան ալկոհոլին:

Հիմա գանք հարաբերություններին: Հեչ նկատե՞լ եք, որ երբեմն մարդկանց հանդեպ է էլ էդպիսի կախվածություն առաջանում: Ու դա էլ քոքից հանել չի լինում. հնարավոր է մենակ «չխմող ալկոհոլիկ»-ի վիճակին անցնել: Էս դեպքում էլ, ինչպես ալկոհոլիզմի ժամանակ, անգամ գրամներով ու դեպքից դեպք շփման տարբերակը հակացուցված է, որովհետև «փորձանքը» կարող է ամբողջ ուժով նորից գլուխ բարձրացնել: Ու «չոր» մնալու միակ ձևը էդ մարդուց ամբողջովին հեռու մնալն է: Ինչը իհարկե հեշտ չի, ինչպես ցանկացած կախվածության ժամանակ:

StrangeLittleGirl
08.04.2016, 13:26

Մարդուց կախվածությունը հեչ առողջ բան չի: Ինձ թվում ա՝ առողջ, հասուն մարդը պիտի որ որևէ մեկից կախվածություն չունենա:

ivy
08.04.2016, 13:27
Մարդուց կախվածությունը հեչ առողջ բան չի: Ինձ թվում ա՝ առողջ, հասուն մարդը պիտի որ որևէ մեկից կախվածություն չունենա:

Ինձ էլ ա տենց թվում: Բայց դե լինում ա երբեմն: Զուտ էմոցիոնալ կախվածության մասին ա խոսքը: Ինչը մենք երբեմն «սեր» ենք անվանում:

StrangeLittleGirl
08.04.2016, 13:29
Ինձ էլ ա տենց թվում: Բայց դե լինում ա երբեմն: Զուտ էմոցիոնալ կախվածության մասին ա խոսքը: Ինչը մենք երբեմն «սեր» ենք անվանում:

Հա, հասկանում եմ էդ էմոցիոնալ կախվածությունը: Չգիտեմ, ինձ թվում ա՝ առողջ չի: Ավելին ասեմ. իմ կարծիքով, էն սերը, որը կախվածության տարրեր ունի, էլի հեչ առողջ չի:

ivy
08.04.2016, 13:31
Հա, հասկանում եմ էդ էմոցիոնալ կախվածությունը: Չգիտեմ, ինձ թվում ա՝ առողջ չի: Ավելին ասեմ. իմ կարծիքով, էն սերը, որը կախվածության տարրեր ունի, էլի հեչ առողջ չի:

Դե ես էլ առողջ չեմ համարում, դրա համար էլ զուգահեռներ եմ անցկացնում ալկոհոլիզմի / թմրամոլության հետ:
Ահագին նման բաներ են, որ նայում ես:

StrangeLittleGirl
08.04.2016, 13:33
Դե ես էլ առողջ չեմ համարում, դրա համար էլ զուգահեռներ եմ անցկացնում ալկոհոլիզմի / թմրամոլության հետ:
Ահագին նման բաներ են, որ նայում ես:
Հա, ցանկացած կախվածություն նույն կենսաբանական մեխանիզմով ա առաջանում:

ivy
08.04.2016, 13:52
Ու էստեղ էդ հարցն է գալիս: Եթե նույն մեխանիզմն է, ուրմեն պիտի էդ մարդուց էլ հավերժ հեռու մնաս, ոչ մի տեսակի շփում, անգամ եթե քեզ թվում է, որ էլ չկա կախվածություն: Որովհետև «մի անգամ ալկոհոլիկ, ընդմիշտ ալկոհոլիկ» վիճակն է: Եթե նույն մեխանիզմն է, ուրեմն նույնն էլ էստեղ է գործում:

StrangeLittleGirl
08.04.2016, 13:56
Ու էստեղ էդ հարցն է գալիս: Եթե նույն մեխանիզմն է, ուրմեն պիտի էդ մարդուց էլ հավերժ հեռու մնաս, ոչ մի տեսակի շփում, անգամ եթե քեզ թվում է, որ էլ չկա կախվածություն: Որովհետև «մի անգամ ալկոհոլիկ, ընդմիշտ ալկոհոլիկ» վիճակն է: Եթե նույն մեխանիզմն է, ուրեմն նույնն էլ էստեղ է գործում:

Մմմմ, մարդ հարց ա: Ամբողջ հարցն էն ա, որ ալկոհոլիզմը դիագնոզ ա, մարդուց կախվածությունը՝ չէ: Փորձեցի իմ կյանքից տենց կախվածության դեպքեր հիշել: Մի երկու-երեք տարի չշփվելուց հետո վերացել ա կախվածությունը, հետո արդեն առանց կախվածության եմ շփվել: Չգիտեմ, երևի ինչ-որ ներքին մեխանիզմներ ա պետք գործի դնել էդ տեսակի կախվածությունից ազատվելու համար:

impression
09.04.2016, 09:36
կախվածությունը լավ բան չի, ոնց մարդուց, նենց էլ որևէ երևույթից՝ թմրանյութ, ծխախոտ, ալկոհոլ, գաղափարախոսություն և այլն:
բայց խնդրում եմ, մի գռեհիկացրեք ամեն ինչ: էմոցիոնալ կախվածությունն ու սերը նույն բանը չեն: ցավում եմ, եթե դուք տենց եք մտածում: մաղթում եմ ձեզ առողջություն, կախվածություններից հեռու մնալ ու լիքը սեր:

GriFFin
09.04.2016, 11:51
Մմմմ, մարդ հարց ա: Ամբողջ հարցն էն ա, որ ալկոհոլիզմը դիագնոզ ա, մարդուց կախվածությունը՝ չէ: Փորձեցի իմ կյանքից տենց կախվածության դեպքեր հիշել: Մի երկու-երեք տարի չշփվելուց հետո վերացել ա կախվածությունը, հետո արդեն առանց կախվածության եմ շփվել: Չգիտեմ, երևի ինչ-որ ներքին մեխանիզմներ ա պետք գործի դնել էդ տեսակի կախվածությունից ազատվելու համար:
Խանդի զառանցանքը կարա՞նք որպես մարդուց կախվածություն համարենք։ :Դ :Դ

Ուլուանա
10.04.2016, 06:18
Ու էստեղ էդ հարցն է գալիս: Եթե նույն մեխանիզմն է, ուրմեն պիտի էդ մարդուց էլ հավերժ հեռու մնաս, ոչ մի տեսակի շփում, անգամ եթե քեզ թվում է, որ էլ չկա կախվածություն: Որովհետև «մի անգամ ալկոհոլիկ, ընդմիշտ ալկոհոլիկ» վիճակն է: Եթե նույն մեխանիզմն է, ուրեմն նույնն էլ էստեղ է գործում:
Որ կարող է լինել մարդկանցից կախվածություն, համաձայն եմ, բայց որ էդտեղ էլ է պարտադիր գործում «մի անգամ ալկոհոլիկ՝ ընդմիշտ ալկոհոլիկ» սկզբունքը, համաձայն չեմ։ Եթե ուշադրություն դարձնես, նույնիսկ զուտ ֆիզիկական կախվածություններից ոչ բոլորի դեպքում է էդ սկզբունքը գործում, իսկ էմոցիոնալի դեպքում, բնականաբար, ավելի բարդ երևույթի հետ գործ ունենք. լիքը լրացուցիչ գործոններ, դրդապատճառներ ու այլ հանգամանքներ կարող են լինել, որոնցից կախված էլ՝ կախվածության բնույթն ու դրսևորումը տարբեր կլինի։ Համենայնդեպս, լիքը կախվածություններ կան, որոնցից ազատվելուց հետո հաստատ մեկ կամ մի քանի անգամ առնչվելու դեպքում հետ չեն գալիս. որպեսզի նորից կախվածության վերածվեն, որոշակի քանակությամբ և/կամ պարբերականությամբ կրկնություն պիտի լինի, որոշ դեպքերում՝ նաև որոշակի վերաբերմունք, վիճակ և այլն, իսկ էմոցիոնալի դեպքում նույնիսկ դա կարող է հերիք չլինել՝ կախված հանգամանքներից։ Կոնկրետ մարդուց կախվածությունից «բուժվելը» ես պատկերացնում եմ առնվազն նրա նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։ Այլ հարց է, թե ինչ պատճառով, ինչ միջոցներով և այլն։ Իսկ եթե մի անգամ հանդիպելուց կախվածությունը վերականգնվում է, ուրեմն կարելի է ենթադրել, որ իրականում չէր էլ անցել, համենայնդեպս, եթե կար, այսպես ասած, հիվանդագին վիճակ, վերաբերմունք, ապա դա ընդամենը ինչ–ինչ միջոցներով (հնարավոր է՝ ինքնախաբեությամբ) պարզապես քնեցվել, թմրեցվել էր, ոչ թե բուժվել։ Իսկ բուժվելն ընդհանրապես հնարավոր է, իմ կարծիքով, բայց շատ դեպքերում ահագին բարդ, երկարատև ու աշխատատար պրոցես կարող է լինել։

Բայց ընդհանրապես մարդկանց դեպքում հաճախ շատ դժվար է հստակ տարբերակել՝ զգացածդ իսկապես էդ անառողջ կախվածությունն է, թե լրիվ ուրիշ բան։

Ուլուանա
10.04.2016, 06:35

Էստեղ երևի արժեր մի քիչ մանրամասնել. էդ «լրիվ ուրիշ բանի» մեջ ես ներառում եմ նաև էն խոր, կայուն, իսկական սերը, որը ոչ մի ձևով չի «բուժվում», իսկ ավելի ճիշտ՝ ինքը հիվանդություն էլ չի, որ բուժես։ Այսինքն՝ եթե ոչ մի կերպ չի բուժվում, գուցե հենց էդ իսկական սե՞րն է :))։ Միայն էն պատճառով, որ չի «բուժվում», չի կարելի եզրակացնել, որ, ուրեմն, կախվածություն է՝ անառողջ ու հիվանդագին։ Ուրիշ բան, եթե էդ զգացմունքին մշտապես ուղեկցում են նաև որոշակի անառողջ, քայքայիչ ու վնասակար երևույթներ՝ մտքեր, զգացողություններ, ցանկություններ և այլն։ Ուղղակի ասածս էն է, որ զուտ էն հանգամանքը, որ ոչ մի կերպ հիմնովին չի անցնում, դեռևս հիմք չի եզրակացնելու, որ դա անառողջ կախվածություն է։

GriFFin
10.04.2016, 10:08

ճիշտն ասած մենակ էս հատվածի հետ համաձայն չեմ։ Էդ իսկական սեր հասկացողությունից մազերս բիզ-բիզ են կանգնում, որտև իմ համար էդ ամենափիլիսոփայական, ամենաֆանտոմային գաղափարներից ա։ Սենց օրինակ բերեմ, 2 զույգ դիտարկենք՝ ա ու բ։ Երկուսն էլ ինչ-ինչ պատճառներով էլ իրար հետ չեն։ Ա զույգում շատ արագ են վերականգնվում բաժանումից, իրար հետ նորմալ են, հանգիստ են, չեն տառապում, իսկ Բ-ում հակառակը։ Մեկը մյուսին ինչ ասես չի ասում, ամեն հնարավոր տեղից ջնջում են իրար, բլոկ գցում բլա-բլա։ Ես համարում եմ, որ Աում էլ սեր [իսկական], Բում էլ։ Աում չկա կախվածություն, իսկ Բում կա։ Ստացվեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի, ըստ իս։ Համ էլ, մի հատ բան, եթե սիրո մասին ա խոսքը, իմ համեստ կարծիքով, կախվածություն ունենում են նաև էն մարդիկ ովքեր գտնվում են "անպատասխան սեր" փուլում։ Խոսքը իհարկե բոլորի մասին չի։ Ու երբ սերը անպատասխան ա, ինքը կարա շատ երկար տևի, լիքը ինքնախաբեությամբ ուղեկցվի ու իսկական սեր ստատուս ստանա, բայց կախվածություն լինի։
Ուղղակի ես չեմ պատկերացնում առողջ հարաբերություններ ու կախվածություն իրար հետ, իսկ [իսկական] սերը էմոցիոնալ ամենաառողջ զգացմունքը պիտի լինի։

ivy
10.04.2016, 11:04
Ինձ ճիշտն ասած էնքան էլ չէր մտահոգում կախվածություն-սեր տարբերությունը:
Իմ հարցն ավելի շատ ուրիշ բանին էր վերաբերվում, ինչին էլ Բյուրն ու Անուկն անդրադարձել են: Հնարավոր է արդյոք մեկընդմիշտ ազատվել հուզական կախվածությունից, թե միշտ էլ «ռեցիդիվի» վտանգը կա (ինչպես ուրիշ կախվածությունների դեպքում), եթե անգամ համոզված ես, որ լրիվ անցել է:

Իսկ սեր-կախվածություն տարբերությունը ճանաչելու համար մի լավ բանաձև կա: Եթե դա օգնում է ապրել, սեր է, եթե խանգարում՝ կախվածություն:

GriFFin
10.04.2016, 11:57

Ուզում ես ասել, որ շատ չծավալվեմ, հա՞ :D Ինձ օրինակ հետաքրքրում էր տարբերությունը ու ուզեցի շեշտել, որ մեկը մյուսից անկախ ա։ Քո ասած բանաձև, որ ձևակերպված ունենայի, մենակ էդ կգրեի։
Իմ կարծիքով մարդկանց մեծ մասի մոտ ռեցիդիվ կլինի, որտև ըստ իս հետքային բաներ կմնան։ Կքնացնենք էմոցիաները, կփոխակերպենք, բայց մի պուճուրիկ ազդակից կարա էլի էդ ամեն ինչը արթնանա։ Մենակ էն միտքը, որ կարա մարդ էլի իրան լավ զգա, թեկուզ կարճ ժամանակով հերիք ա։ Ուղղակի օրինակ ի տարբերություն ալկոհոլի, մարդուց կախվածության դեպքում մարդ մի բանի դեմ ա պայքարում։ Այսինքն ավելի հեշտ ա մի օբյեկտից ազատվել, քան մի քանի, որոնք ամեն տեղ կան։

ivy
10.04.2016, 12:06
Չէ, դու ծավալվի, ծավալվի :))

GriFFin
04.05.2016, 14:13
Չէ, դու ծավալվի, ծավալվի :))
Ես ուզում էի գրել էն կախվածության մասին որը ոչ թե սիրած մարդուց ա, այլ սրտանց չսիրած։ Երևի բավականին երկար ժամանակ ա իմ շրջապատում կա մեկը ում ես ամբողջ հոգով ու սրտով չէի սիրում։ Ու ահավոր ֆիքսված էի իրա վրա։ Էն որ ամեն խոսակցությունները իրա շուրջ էր։ Երևի ընկերներիս/ծանոթներիս բռնաբարել էի իրա հետ կապված բաներով։ Էն աստիճանի էր, որ արդեն ես ինքս ինձ էի ասում՝ թեթև տար, ինքը էդ աստիճան բարկանալուդ արժանի չի։ Շատ վատ ու լարված վիճակ էր մոտս։ Ու էդ կախվածությունից երևի էս վերջերս եմ ազատվել։ Ու շատ գոհ եմ, որ նորից եկել եմ նախնական անտարբեր վիճակիս։

Նախաբան։ Ես իմ բնույթով էն մարդկանց եմ պատկանում, ով ավելի շատ անտարբեր ա/վերաբերմունք չունի ուրիշների նկատմամբ։ Շատ քիչ մարդ կա ում սիրում եմ, դրանից երկու անգամ քիչ ում չեմ սիրում։ Իսկ էս մարդու նկատմամբ (ինքը իգական սեռի ա, ի դեպ) նենց բացասական վերաբերմունք էր, որ էլ ասելու չի։ Իմ համար լրիվ նոր էր էդ բացասական էմոցիաների խառնակույտը։ Սենց ասեմ, ինքը էն մարդկանցից էր, որ եթե վառվեր ու իմ մոտ ջուր լիներ, ես կխմեի էդ ջուրը ( էս կատակի իմաստը իրա շնորհիվ հասկանում եմ): Նենց չի, որ ինքը ինչ որ առանձնահատուկ վատ բաներ ա արել, նենց չի, որ կոնկրետ/մենակ իմ նկատմամբ ա վատ բաներ արել։ Էն շարքային տականքներից ա, որի արածները կործանարար չեն, այսինքն բամբասում ա քո հետևից, նենց բաներ ա ասում, որ անհավանական են, բայց մարդիկ հավատում են (որտև քեզ չեն ճանաչում), դասերի հետ կապված լիքը վատ արարքներ, սենց էլի։ Շարքային բաներ։ Իմ համար ամեն դեպքում։ Ի՞նչ էի ասում…հա, հիշեցի։
Ինչի՞ց սկսեց։ Ես իրա նկատմամբ շարունակում էի անտարբեր մնալ, մինչև էն պահը երբ ինքը իրա մոտիկ մարդու նկատմամբ, ով էդ պահին իմ համար սիրելի մարդ էր( էն քչերից ում սիրում էի) շատ վատ արարք թույլ տվեց, իմ համար անընդունելի։ Հետո մի արարքին հաջորդեց մյուսը, հետո ուրիշը, հետո ուրիշի նկատմամբ։ Ու իմ բացասական վերաբերմունքը ձևավորվեց ու սկսեց աճել։ Հերթը հասավ ինձ, այսինքն ոչ թե նոր բան արեց, այլ ես իմացա ինչեր ա արել/ասել։ Անկեղծ ասած շատ տհաճ էր, որտև առաջին անգամ էր։ Ոնց ասեմ, մարդը հետս նորմալ ա, ոչ մի բան չունենք կիսելու, մտքիս ծայրով չէր անցնում, որ ինձ վատ ա վերաբերվում, որտև էդ ոչ մի ձև չէր էրևում։ Ու հետո նենց անհավանական, անհասկանալի վատ ստեր, որ… Եթե ես տեսնում եմ, որ դիմացինը ինձ չի սիրում ու ինձ վատ անկյուից ա ուրիշներին նկարագրում՝ էդ ուրիշ բան, բայց երբ մարդը քո հետ նորմալ ա, անգամ լավ ա ու նենց բաներ ա ասում, որ անգամ դու ինքդ քո մասին չգիտեիր՝ տհաճ աբսուրդ իրավիճակ ա։ Ամենախոխմը էն էր, որ ումից սկսել էր, իրա հետ հիմա շատ-շատ լավ են։ Էն ժամանակ, երբ իմ վատ վերաբերմունքը աճում էր, իրանք իրար ներում-մերում էին։ Դե էս էլ նորմալ, որտև մարդիկ տարբեր են ու իմ նման կտրուկ չեն։

Ինչու՞մ էր կայանում իմ կախվածությունը։ Երբ իրա մասին լավ բան էին ասում, ես նեղվում էի։ Իսկ իմ հետ տենց չի եղել։ Անգամ նենց էր, լավ բան էին ասում սկսում էի հակառակը պնդել։ Հետո, իրա ամեն արարք լավ/վատ/չեզոք կատաստրոֆիկ վատն էի ընկալում։ Բոլոր արարքները խորը փիլիսոփայական վերլուծության էի ենթարկում։ Հետո իրա շրջապատող մարդկանց, ընկերներին էի վատ վերաբերվում։ Մտածում էի, որ եթե իրա հետ լավ են/ շփվում են ուրեմն իրա նման տականք են։ Մի խոսքով, ինչ որ անառողջ, երեխայական, վատ վիճակ։
Տարբեր բաներ էին կատարվում էդ պիրիուդում( իրա նկատմամբ բացասական վերաբերմունքի շրջանում)՝ իմ ինքնագնահատականի կտրուկ անկում, նորմալից ավել սթրեսային վիճակ և այլն, և այլն + իրա վատ արարքները բերեցին իրա նկատմամբ բացասական կախվածության։

Ո՞նց ազատվեցի կախվածությունից։ Առաջինը իրան շրջապատող մարդկանցից սկսեցի հնարավորինս չափ հեռու մնալ։ Հետո իրա արարքները ոչ մեկին չէի ասում, չէի պատմում, բայց շարունակում էի մտածել, որ մենակ ես եմ նկատում բլա բլա։ Վերջնական ձերբազատվելուս օգնեցին իմ խմբի երեխեքը, երբ սկսեցինք խոսալ/կիսվել ու պարզվեց, որ բոլորը նույն վերաբերմունքն են ունեցել ինչ ես, նույն բաներն են իմացել ինչ ես։ Սոլիդարության ուժը ստեղ երևաց։ Որոշները իմ պես ծանր են տարել, որոշները կատակի վերածել։ Մի քանիսը պատմեցին թե իմ մասին ինչ նոր "լավ" բաներ են իմացել։ Իրա ստերը մեր ներքին կատակներից դարձան։ Տենց ընդհանուր խոսացինք, ահագին ծիծաղացի ու հասկացա, որ անցել ա։ Երևի միակ բանը, որ կուզենայի էդ՝ կախվածության ժամանակը կրճատեի։ Հիմա, որ հիշում եմ ինչ ծանր էի տանում, երբ ինչ որ կուրսեցի, ում քննությունից-քննություն էի տեսնում, գալիս ասում էր՝ փաստորեն դու բավականին լավն ես, էսինչը քեզ լրիվ ուրիշ ձև ա նկարագրել, ծիծաղս գալիս ա։
Աբսուրդ ժամանակահատված, որը հույս ունեմ էլ չի կրկնվի :D Հիմա ավելի ադեկվատ ա վերաբերմունքս։
Հ.Գ. Էս ինչ երկար ստացվեց, ու դեռ լիքը բան չեմ գրել։ :D: D