Դիտել ողջ տարբերակը : Էմիլ Մարկ
StrangeLittleGirl
20.06.2012, 18:49
Չնայած չեմ կարդացել ու վստահելի աղբյուրներից որևէ տեսակի տեղեկություն չունեմ, բայց սատանաներն ասում են, որ Անինայի տղա տեսակի հետ գործ ունենք: Առայժմ նկատի ունեմ գրածի որակով, որովհետև պահվածքի մասին խոսելը դեռ շուտ է:
Տարօրինակ փիառ է գնում այս նորահայտ գրողի շուրջ: Բոլորը պնդում են, որ լավն է, ու շատ վերացական արտահայտություններով բնութագրում գիրքը (պատմվածքը!): Որպես բնավ հեղինակի օգտին չխոսող փաստ. նա նաև մոդել է:
Մի խոսքով, ուզում էի իմանալ` ակումբցիներից ով է տեղյակ, թե ինչ է գրել «սիրված մոդելը»:
Գուցե սխալվում եմ, ու Էմիլ Մարկն իսկապես հանճարեղ է, և Անինայի հետ համեմատվելու տեղ չունի:
Անտարես.ամ էջից գտա մի հատված Էմիլ Մարկի «Երկնային սիրո կամուրջներ» ստեղծագործությունից:
Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունես: Ուզում ես ` բոլորը լսեն քեզ: Հանկարծ ի զարմանը քեզ գլխումդ մի արտառոց միտք է առկայծում` Վերջակետը մոտ է: Բայց ի՞նչ վերջակետ…չգիտես…Սարսափած փորձում ես գտնել հարցիդ բանալին, բայց կրկին ձախողվում: Հոգնած ես. ուժերդ աստիճանաբար լքում են ծանրացած մարմինդ: Ուզում ես լալ, բայց չգիտես` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվում իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել… …
StrangeLittleGirl
20.06.2012, 20:11

Փաստորեն սատանաները չէին խաբում :)) բարի գալուստ Անինայի երկրորդ սերիա

Դու ինձանից համարձակ էիր, ես անհարմար զգացի նույն բանը առաջինը գրել :))
Այնուամենայնիվ կարծում եմ, որ սա Անինայից ավելի լավն է: Գոնե նորմալ խմբագրված է տեքստը: Ի դեպ, նույն էջում գտա ժամանակակից պատմվածքների շարք, որոնք 2011 թվականին մրցույթի են մասնակցել Անտարեսում: Արժե՞ այդ պատմվածքներն այստեղ դնել ու քննարկել:
Փաստորեն սատանաները չէին խաբում :)) բարի գալուստ Անինայի երկրորդ սերիա
Ես կասեի Անինայի երկրորդ կես :)) Իսկ էդ գրածը ոչ մի բանով չի տարբերվում կամ առավել չէԱկումբի Օրագրեր բաժնի պատահական օրագրի պատահական գրառումից :)) Անկապ մտքերի շարան, որը թերևս միայն հեղինակի համար իմաստ ու բովանդակություն ունի :))
Տարօրինակ փիառ է գնում այս նորահայտ գրողի շուրջ:
Բյուր, խոստովանի, ինչքա՞ն ես վերցրել, որ այս թեման բացես:))
StrangeLittleGirl
20.06.2012, 23:14
Բյուր, խոստովանի, ինչքա՞ն ես վերցրել, որ այս թեման բացես:))
Հակառակը` չեմ վերցրել: Ասել եմ` փող տվեք, թե չէ թեմա կբացեմ: Կռիսները չեն տվել :D
Գտա ամբողջ պատմվածքը: Դեռ չեմ կարդացել, բայց աչքի անցկացրի ներքևում արված մեկնաբանությունները: Շատերը ցնցված են, մյուսներին մեղմ ասած շատ է դուր եկել, երրորդները պարզապես չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց հետ: Եթե հետաքրքիր է կարող եք նայել այստեղ... http://antares.am/ardzak/2011/emil-mark/
Երկնային սիրո կամուրջներ
Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունես: Ուզում ես ` բոլորը լսեն քեզ: Հանկարծ ի զարմանը քեզ գլխումդ մի արտառոց միտք է առկայծում` Վերջակետը մոտ է: Բայց ի՞նչ վերջակետ…չգիտես…Սարսափած փորձում ես գտնել հարցիդ բանալին, բայց կրկին ձախողվում: Հոգնած ես. ուժերդ աստիճանաբար լքում են ծանրացած մարմինդ: Ուզում ես լալ, բայց չգիտես` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվում իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ: Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել…
Հոգնած տաղտկալի ու մահվան չափ անտանելի դարձած իմ առօրյայից թավալվում էի անկողնումս` փորձելով գոնե քնի միջոցով թաքնվել իրական կյանքում ինձ ստվերի պես հետևող մղձավանջից: Մարմինն ազատելով հոգիս խեղդամահ անող հագուստի կալանքներից` պառկած էի այն սենյակի չոր մահճակալին, որն իմ կյանքի հետագա տարիների ընթացքում դառնալու էր սեփական եսից թաքնվելու ամենաապահով ապաստանը:
Ցուրտ էր: Դեռևս նախօրեին սկսած մրրկածուփ ու շեշտակի անձրևը չէր դադարում: Մառախլապատ գիշերվա մեջ` կմախքաձև գորշ երկնքի տակ, անէանում էր մի անսովոր կյանք, որը, հիրավի, լի էր միջավայրը զազրելի դարձնող տարրերով: Բոլորովին մերկ շրջում էի սենյակում` վայելելով սեփական մարմնիս ազատումն այն բեռից, որը ճակատագրի հեգնանքով դարձել էր խելահեղ կյաքիս անբաժանելի ուղեկիցը: Նայելով պատուհանից դուրս` երևի չէի էլ կասկածում` շատ տարիներ հետո կուչ էի գալու նույն վայրում ու թղթին հանձնելու այն, ինչն անկարող էի որպես բեռ ինձ հետ գերեզմանի խավարչտին անդունդները տանել: Մթին աչքերումս տագնապ էր առկայծում: Մտահոգ էի, մի փոքր սարսափած. կարծես ժամեր առաջ մահվան հետ պայմանագիր կնքած լինեի: Մթության մեջ մարմինս նմանվում էր առկայծող ստվերի, որը քամուն հատուկ թեթևությամբ սլանում էր մի կողմից մյուսը:
Աչքերիս առաջ վեր էր խոյանում այդ խորհրդավոր ու հպարտ կեցվածքով, հմայիչ արտաքինով, թովիչ աչքերով օրիորդի կերպարը, որը Աստծո կողմից ուղարկվել էր ինձ իբրև մեծ սիրո պտուղ: Սեր, որ տակնուվրա էր անելու հոգիս, ուղեղս: Սեր, որ կտրելու էր ինձ իրական կյանքից ու նետելու երազանքների, վառ զգացմունքների ու գույների գիրկը: Մեզ պարուրել էր բուռն, անկեղծ աստվածային այդ վեհ զգացմունքը, որը մեր երակներում ուրախ պար էր բռնել: Կյանքը կարծես մի հեքիաթային ակնթարթ լիներ երկուսիս համար, որ շատ շուտով պետք է վերանար, սքողվեր երջանկության անձրևի կաթիլների հետ մեկտեղ…
Այդ օրն աշխատանքից ավտոմեքենայով հապշտապ տուն էի վերադառնում, որպեսզի կրկին տեսնեմ նրան, գրկախառնվեմ, համբուրեմ մեղրի պես քաղցր շուրթերը: Նրան վայրկյաններ հետո տեսնելու մտքից սիրտս ուրախությունից թրթռում էր: Տարվել էի մտքերով, աչքերիս առաջ մթագնել էր…ու հանկարծ մի ուժեղ բղավոց լսեցի, բախյուն, անկարող էի արգելակել…սթափվելով` սփրթնած դուրս պրծա մեքենայից,,ու տեսա նրան` արնաշաղախ փռված մայթեզրին: Նա ավտոմեքենաս հեռվից տեսնելուն պես ընդառաջ էր վազել ու դարձել իմ զոհը…ԻՄ ԶՈՀԸ…Արտասուքը աչքերիս ամուր գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս, նայեցի նրա կիսաբաց աչքերին, որ ասում էին ինձ` ես սիրում եմ քեզ:
Կորցրեցի նրան…Օ~, անարդարությու~ն, որ սփռել ես շքեղաշուք ու զարդարուն քողդ ամենուր, խարդախ խաբեբայի պես մի’ չարչարի, մի’ մոլեգնի փոքր մրջյուններիս դեմ, որ անկանոն խաղիդ զոհն ենք դարձել:
Հա’յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը…Գիտեմ այժմ նա քեզ մոտ է` պաշտպանված, քո սիրով ու օրհնությամբ պարուրված: Երբեք չեմ դադարի սիրել նրան…ու թող նա հավատա` լինի երկնքում թե երկրի վրա մի օր կրկին կգտնեմ նրան, որ ասեմ ` ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…ԱՄԵՆ
Կարդացի վերջացրի: Թող ների ինձ Մարկ Էմիլը, բայց պատմվածքն այսպես չեն գրում: Չի կարելի ստեղծագործությունն այսպես բառախեղդ անել: Սյուժե չկար: Սիրո և Աստծո մասին պատկերացումները մակերեսային էին, ինչքան որ դա առհասարակ հնարավոր է:
Անինայի հետ չհամեմատեք, նա գրքի հետ սաունդթրեք էլ ուներ, բա չէ էս հետամնացների նման՝ առանց սաունդթրեքի գիրք են գրում::beee

Հավանաբար դեռ տպագրված չէ, գուցե տպագրելուց լինի այդ սաունդթրեքը ;)
Մալխաս, տպագրված է, շնորհանդես էլ է եղել, նոր ինտերնետում քչփորեցի, տեսա:
http://dejavu.am/?p=12243

Շատ ապրես:
Այվի, համակրելի մկնիկ, գուցե դու էլ քո պատմվածքներն ուղարկես Անտարես մրցույթի: Հաղթողին 250.000 պարգև են տալիս...
Գնամ թունավոր ստատուս գրեմ գամ, սև մուսա բերեց գլխիս էս թեման:
Պարզվում է էս տղան համ էլ մոդել է: Հարցազրույցի մեջ գրել էր, որ եթե Բրազիլիայում լիներ մերկ կնկարահանվեր :))
StrangeLittleGirl
20.06.2012, 23:46
Պարզվում է էս տղան համ էլ մոդել է: Հարցազրույցի մեջ գրել էր, որ եթե Բրազիլիայում լիներ մերկ կնկարահանվեր :))
Էնքան եմ էսօր էս թեմայով գրել, որ արդեն չեմ հիշում` ինչը որտեղ եմ ասել:
Ասում եմ` իրա մոդել լինելը գեշ սև փիառ ա :D
Շատ ապրես:
Այվի, համակրելի մկնիկ, գուցե դու էլ քո պատմվածքներն ուղարկես Անտարես մրցույթի: Հաղթողին 250.000 պարգև են տալիս...
Եսիմ, եթե խոստանում եք իմ մասին էլ թեմա բացել Ակումբում, ապա կմտածեմ: :))

Խոստանում ենք, բայց ուրեմն պետք է Մարկ Էմիլի ոճով գրես: Սկսիր աշխատել սաունդթրեքի վրա : :))
Գնամ թունավոր ստատուս գրեմ գամ, սև մուսա բերեց գլխիս էս թեման:
Հայկ, դու ստատուսների տեղը գիրք գրի վերջապես::goblin
Քեզ նման մտքեր ու շարադրանք էլ ով ունի...

Չէ, ես անտաղանդ եմ: Էդ չի քննարկվում )):

Հա... ոչ էլ մոդել ես...
Գնամ Մարկի գիրքը կարդամ::cry
Չէ, ես անտաղանդ եմ: Էդ չի քննարկվում )):
Էս էն համեստ ժպիտով հերքումն է՞ր, Հայկ :))
StrangeLittleGirl
21.06.2012, 00:06
Ըհը, որոշված ա :)) Շինոն սաունդթրեք կգրի, Ռիփը պատմվածքներ, ես էլ պրոդյուսերն եմ :D
Էս էն համեստ ժպիտով հերքումն է՞ր, Հայկ :))
:mimi
Անկեղծ խոստովանություն էր :noti: Mid-20 կրիզիս :)):

Պահ, ջահել տարիքն էլ աչքներս խցկեց :beee :))
Չէ, ես անտաղանդ եմ: Էդ չի քննարկվում )):
Հա, շատ, շատ անտաղանդ ես է: Սաղ դու ես իրականում մեղավոր, դու չես գրում, ով ասես դրա համար էլ արխային գրում ա:
:mimi
Անկեղծ խոստովանություն էր :noti: Mid-20 կրիզիս :)):
Ա զա :միմի զապլո՛ծիշ :angry :)
Էմիլ Մարկ... խեղճ տղի բախտը չի բերել, ազգանուն չունի, երկու անուն ունի:
Ոնց որ Կավալենկո, Պուշկին, Բուդյոնի անվանված մարդկանց բախտը չի բերել: Իրենք էլ երկու ազգանուն ունեն:
Շինոն սաունդթրեք կգրի
:D ուղղակի ծիծաղում եմ :D
StrangeLittleGirl
21.06.2012, 00:18
:D ուղղակի ծիծաղում եմ :D
Թիմից գոնե մեկը պիտի անտաղանդ լինի :beee
impression
21.06.2012, 00:52
ախ աստված ջան,
թե ինչի ա տառեր սովորելը պարտադիր էս երկրում...
ասենք էդ հեղինակին կապես նստացնես, իր գրածը բարձրաձայն կարդաս ու չթողնես, որ քնի...

Սա դեռ լավերից է համարվում: դեռ մի 20 հատ էլ կա ուրիշ հեղինակներից:
http://antares.am/ardzak/
StrangeLittleGirl
18.07.2012, 10:25
Ժող, ջոկու՞մ եք, որ մոդելն ու իր թիմն ակումբի ու էս թեմայի տեղը չգիտեն :D

Տեղն ասե՞նք :)) Ձեռի հետ Ակումբի այցելությունների քանակն էլ կշատանա: Բայց ես ռիսկ չեմ անում, կյանքս դեռ թանկ ա ինձ համար :))
StrangeLittleGirl
18.07.2012, 12:38
Տեղն ասե՞նք :)) Ձեռի հետ Ակումբի այցելությունների քանակն էլ կշատանա: Բայց ես ռիսկ չեմ անում, կյանքս դեռ թանկ ա ինձ համար :))
Հեսա կռվի դաշտը տեղափոխվելու ա ստեղ :D
Հա, ի դեպ, այցելությունների մասին: Ճիշտ ա՝ ես բլոգիս այցելություններին առանձնապես չեմ հետևում, բայց սիրված մոդել Էմիլ Մարկի գրքի մասին գրառումս, որը տեղադրվել ա անցյալ գիշեր, այցելությունների թվով արդեն առաջին տեղում ա (բոլոր ժամանակներում):
StrangeLittleGirl
07.12.2012, 17:29
Ժող, ով դեռ չի կարդացել, օնլայն տարբերակը էս ա (http://sevakakumb.do.am/publ/e'mil_mark_meghqy'_qonn_e'/e_39_mil_mark_meghqy_39_qonn_e_39/13-1-0-212):))
Հա, ի դեպ, զգույշ արտահայտվեք: Ինքը տարվա լավագույն երիտասարդ գրողն ա: Խոտ էղանք սաղս:
Ես դեռ նկարների վրա եմ: Էն խեղճ պոռնիկի մի ձեռքը գլխից ա աճում::)
Sagittarius
07.12.2012, 18:40
Այդ օրն աշխատանքից ավտոմեքենայով հապշտապ տուն էի վերադառնում, որպեսզի կրկին տեսնեմ նրան, գրկախառնվեմ, համբուրեմ մեղրի պես քաղցր շուրթերը: Նրան վայրկյաններ հետո տեսնելու մտքից սիրտս ուրախությունից թրթռում էր: Տարվել էի մտքերով, աչքերիս առաջ մթագնել էր…ու հանկարծ մի ուժեղ բղավոց լսեցի, բախյուն, անկարող էի արգելակել…սթափվելով` սփրթնած դուրս պրծա մեքենայից,,ու տեսա նրան` արնաշաղախ փռված մայթեզրին: Նա ավտոմեքենաս հեռվից տեսնելուն պես ընդառաջ էր վազել ու դարձել իմ զոհը…ԻՄ ԶՈՀԸ…Արտասուքը աչքերիս ամուր գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս, նայեցի նրա կիսաբաց աչքերին, որ ասում էին ինձ` ես սիրում եմ քեզ:
Կորցրեցի նրան…Օ~, անարդարությու~ն, որ սփռել ես շքեղաշուք ու զարդարուն քողդ ամենուր, խարդախ խաբեբայի պես մի’ չարչարի, մի’ մոլեգնի փոքր մրջյուններիս դեմ, որ անկանոն խաղիդ զոհն ենք դարձել:
oops :pardon էպիկ ֆեյլ
Sagittarius
07.12.2012, 18:56
Երկնային սիրո կամուրջներ
...Հոգնած տաղտկալի ու մահվան չափ անտանելի դարձած իմ առօրյայից թավալվում էի անկողնումս` փորձելով գոնե քնի միջոցով թաքնվել իրական կյանքում ինձ ստվերի պես հետևող մղձավանջից: Մարմինն ազատելով հոգիս խեղդամահ անող հագուստի կալանքներից` պառկած էի այն սենյակի չոր մահճակալին, որն իմ կյանքի հետագա տարիների ընթացքում դառնալու էր սեփական եսից թաքնվելու ամենաապահով ապաստանը:
Ցուրտ էր: Դեռևս նախօրեին սկսած մրրկածուփ ու շեշտակի անձրևը չէր դադարում: Մառախլապատ գիշերվա մեջ` կմախքաձև գորշ երկնքի տակ, անէանում էր մի անսովոր կյանք, որը, հիրավի, լի էր միջավայրը զազրելի դարձնող տարրերով: Բոլորովին մերկ շրջում էի սենյակում` վայելելով սեփական մարմնիս ազատումն այն բեռից, որը ճակատագրի հեգնանքով դարձել էր խելահեղ կյաքիս անբաժանելի ուղեկիցը: Նայելով պատուհանից դուրս` երևի չէի էլ կասկածում` շատ տարիներ հետո կուչ էի գալու նույն վայրում ու թղթին հանձնելու այն, ինչն անկարող էի որպես բեռ ինձ հետ գերեզմանի խավարչտին անդունդները տանել: Մթին աչքերումս տագնապ էր առկայծում: Մտահոգ էի, մի փոքր սարսափած. կարծես ժամեր առաջ մահվան հետ պայմանագիր կնքած լինեի: Մթության մեջ մարմինս նմանվում էր առկայծող ստվերի, որը քամուն հատուկ թեթևությամբ սլանում էր մի կողմից մյուսը:
ու մեկ էլ տես այստեղ (http://sevakakumb.do.am/publ/e'mil_mark_meghqy'_qonn_e'/e_39_mil_mark_meghqy_39_qonn_e_39/13-1-0-212) 5-6 էջերը :))
Նայեցի նկարները, ինձ ահավոր դուր եկավ ձին: Երկու հատ էլ խուժան նկար կար: :oy
Մեկ էլ կարո՞ղ եք տեղեկացնել,թե Մարկ Էմիլի մոլորակը որն է: Գրքի վրա գրված է՝ նվիրում եմ մոլորակիս բոլոր հաշմանդամներին: Հուսով եմ խոսքը Երկիր մոլորակի մասին չէ:
Ժող, ով դեռ չի կարդացել, օնլայն տարբերակը էս ա (http://sevakakumb.do.am/publ/e'mil_mark_meghqy'_qonn_e'/e_39_mil_mark_meghqy_39_qonn_e_39/13-1-0-212):))
Հա, ի դեպ, զգույշ արտահայտվեք: Ինքը տարվա լավագույն երիտասարդ գրողն ա: Խոտ էղանք սաղս:Տարվա լավագույն երիտասարդ գրողը որն ա: Էս տարի էլ Մեծարենցը չի՞ լավագույն երիտասարդ գրողը:
StrangeLittleGirl
07.12.2012, 23:30
Տարվա լավագույն երիտասարդ գրողը որն ա: Էս տարի էլ Մեծարենցը չի՞ լավագույն երիտասարդ գրողը:
նա տվել-անցել ա Մեծարենցին :))
«Օ~, անարդարությու~ն, որ սփռել ես շքեղաշուք ու զարդարուն քողդ ամենուր, խարդախ խաբեբայի պես մի’ չարչարի, մի’ մոլեգնի փոքր մրջյուններիս դեմ, որ անկանոն խաղիդ զոհն ենք դարձել» ԷՄԻԼ:) ես էսօր սրա վրա եմ....
էհ ինքն արդեն ֆրանսերեն ա թարգամնել իրա գործը :)
ախ աստված ջան,
թե ինչի ա տառեր սովորելը պարտադիր էս երկրում...
ասենք էդ հեղինակին կապես նստացնես, իր գրածը բարձրաձայն կարդաս ու չթողնես, որ քնի...
StrangeLittleGirl
08.12.2012, 00:08
էհ ինքն արդեն ֆրանսերեն ա թարգամնել իրա գործը :)
արդենը ո՞րն ա: կասկածներ կան, որ ֆրանսերենից ա հայերեն թարգմանվել :))
Ժողովուրդ, իսկ ձեր կարծիքով լավ գրող գոչվելու համար էլ է՞ ծանոթ- բարեկամ պետք: Այս էլ որ դեպքն է միջակից ցածր մեկին դեմ են տալիս և առաջարկում հրճվել նրա ստեղծագործություններով:
StrangeLittleGirl
08.12.2012, 21:06

ծանոթ-բարեկամի մասին չգիտեմ, բայց որ էս տղու շրջապատն իրան մի այլ կարգի վատություն ա անում, դա փաստ ա: ահավոր ցավալի ա, որ առաջին մարդը ես պիտի լինեի, որ ասեի՝ տղա ջան, գրածդ զիբիլ ա, ու ինքն ու իրա ֆանատներն ինձ չուզող հանեին: այ սենց բաներով փչացնում են, թույլ չեն տալիս, որ ինքը իմանա՝ իրա գրածը զիբիլ ա: ու գնալով մեջը ուռում ա, ինքն իրան խայտառակում, ոչ էլ հասկանում ա, որ աճելու տեղ ունի:

Երբ ես առաջին անգամ վեպ էի գրել, գրականագետ էի փնտրում, որպեսզի անկողմնակալ կարծիք արտահայտի: Մեկին գտանք, անունը չեմ հիշում ու շատ լավ է որ չեմ հիշում: Գիրքը վերցրեց ու առանց խորանալու, թե ինչ որակի է խոստացավ կարգին կարծիք գրել՝ միառժամանակ պարզ ասաց, որ եթե ուզենա զիբիլների զիբիլը կհանի այդ նույն գիրքը: Ոչ մի բան չպատասխանեցի, առանց կոնկրետ պայմանավորվածության բաժանվեցինք: Այլևս երբեք չտեսա այդ մարդուն: Այդ օրը շատ տխուր էի: Երբեք մտքովս չէր անցել, որ գրականության մեջ էլ են այդպիսի կողմնապահություն անում, իսկ իմ ուզածն ընդամենը օբյեկտիվ գնահատականն էր, որպեսզի իմ սեփական թերություններն ուղղեմ:
Rhayader
09.12.2012, 01:45
Փոքրիկ տղան
Մի Մարկ տեսավ,
Մի Մարկ տեսավ
Տաշտի միջին:
Մարկը տեսավ,
Ուրախացավ,
Մոտիկ վազեց
Տխուր Մարկին:
Տխուր Մարկին,
Թախծոտ Մարկին,
Թախծոտ Մարկը
Տաշտի միջին:
Տղան ասավ՝
Գիրք կգրես,
Այ տխուր Մարկ,
Տաշտի միջին:
Մարկը ասավ՝
Ինձ կգովես,
Որ տպագրեն
Տխուր Մարկին:
Տխուր Մարկին,
Գրող Մարկին,
Գրող Մարկը
Տաշտի միջին:
Եվ այլն: Հայաստանի Պատանի Ընթերցասերների Միավորման նախկին նախագահ Մանուկ Նիգոյանին նվիրվում է:
Rhayader
09.12.2012, 01:53
Պարզապես Մանուկը (անձնական շփման տպավորությունը՝ ցինիզմի, մեծամտության ու դեմագոգիայի անթույլատրելի մեծ կուտակում միավոր անչափահաս ծավալում) Իշխանյան Հովոյի «Ուվալնյատի Օրը» գրքին ժամանակին կպել էր (հենց այն ժամանակ, երբ «Ուվալնյատի Օրը» գիրքը ՊՆ մակարդակով ուզում էին վառել), ու ինձ հետաքրքիր էր, թե իրենք ինչպիսին են պատկերացնում հայ ժամանակակից գրականությունը: Տեսա, գոհ եմ:
P.S. Բյուր, չուզող լինելու մոտիվ, իրականում, կարող էիր ունենալ, եթե սա կարդացած լինեիր. http://haygirq.blogspot.com/2012/10/blog-post_25.html
Ու ընդհանրապես, շատ նենց հետաքրքիր է Բլոգնյուզի ինտեգրացումն Ափինյանին կից ռեսուրսում էն դեպքում, երբ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, Ափինյանը քիփ է «Կյանքի Խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանի հետ, իսկ Բլոգնյուզն իր ֆեյքերով ու իրական պրոֆիլներով ժամանակ առ ժամանակ առիթ չի բաց թողնում Սիմոնյանի դեմքին թռնել (իրենք մեր «ազգասերներից» են):
StrangeLittleGirl
09.12.2012, 02:03

Մի րոպե, Ռայ, լավ չհասկացա: Ինձ չուզող հանում էին Մարկն ու իրա ֆանատները: Չէ, իրանք հիմնավորում էին, որ ես չեմ կարա տենց լավ գրեմ, դրա համար չուզողություն եմ անում :))
Հիմա Մանուկ Մնգոյա՞նն էլ ա իրանց թայֆից:
Իսկ էդ բլոգնյուզը վաբշե անասունություն ա: Դրանց ոտը մինչև կտրեցի իմ բլոգից, հոգիս դուրս էկավ: Ջոգու՞մ ես՝ մի օր իմ դեմ էն զաքարանմանների հոդվածներից են դնում, հաջորդ օրը գալիս են, բլոգիցս գրառում գողանում:
Rhayader
09.12.2012, 02:57

Իրանք լավ պիառում էին իրանց «Սևակ ակումբի» էջերում Էմիլ Մարկին:)) հա, չգիտեմ, միգուցե «Սևակ ակումբ» անունը հենց քեզ ջղայնացնելու համար են դրել:))) հրես. http://sevakakumb.do.am/news/e_39_mil_mark_meghqy_39_qonn_e_39/2012-12-03-23
Էմիլ Մարկի <<Մեղը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրատարակվում է հենց <<Սևակ>>> ամսագրում:
Շնորհակալություն ենք հայտնում հեղինակին նման բարձր պատվի մեզ արժանացնելու համար:
Հուսով ենք, որ ընթերցողը մեծ խանդավառությամբ կընդունի այս գործը, որը կարելի է համարել հաճելի անակնկալ ժամանակակից հայ գրականության համար:
Պատմվածքը բերվում է հայերեն և ֆրանսերեն: Պատմվածքը ֆրանսերեն է թարգմանել ինքը՝ հեղինակը:
StrangeLittleGirl
09.12.2012, 03:02
հա, սևակային ընդհանրությունը ես էլ նկատեցի: հատկապես bookswapping-ում աչք ծակեց, երբ ամենայն հայոց նախագահի հրաժարականի տեքստը համընկավ ինչ-որ սևակային տարածքում ամենայն հայոց գրողի գործի հրապարակմամբ: չէ հա, ես էդքան չկամ իրանց համար, որ իմ ինադու դնեն :))
P.S. Բյուր, չուզող լինելու մոտիվ, իրականում, կարող էիր ունենալ, եթե սա կարդացած լինեիր. http://haygirq.blogspot.com/2012/10/blog-post_25.html
Ընթերցասերը տանի ձեզ. Հովոյի գրքի մասին գրված չորս տող տեքստում չորս հատ կետադրական սխալ գտա, յոթ հատ՝ ուղղագրական, երկու հատ էլ նենց արհավիրք, որ մենակ հայերեն կիսատ-պռատ իմացող ուզբեկը կաներ: Չուկչա, ամեն դեպքում, նի չիտածել, հաստատ:
StrangeLittleGirl
09.12.2012, 03:35

իրա սիրած գրողը Կոելյոն ա :))
My World My Space
16.10.2013, 18:05
http://www.youtube.com/watch?v=cnba8A9TyVY
ֆուցկ...
էս մոձելը սկսել ա Սահյան կարդալ... սովյետյունիոն ինտոնացիայով...
Առմագեդդո՛ն, ո՞ւր ես, արի՛...
StrangeLittleGirl
16.10.2013, 18:07
Վայ էս ինչ էր :D վիդեոն վաբշե ա սպանում
Էս ինչ սեքսապայթյունավտանգ տղա էր: Արմագեդդոնն էկել է...:hands
Ուլուանա
20.10.2013, 17:20
Ամոթ էլ ա, այ մարդ։ Թե ասա՝ ի՞նչ կապ ուներ էդ դեկորացիան Սահյանի բանաստեղծության հետ։ Սահյանը սրան տեսներ, կվատանար։

Ինքն էդպես ա տեսնում այդ ոտանավորը: Մի բռնացեք մարդու ազատ ինքնաարտահայտման իրավունքին:
Ուլուանա
20.10.2013, 17:27
Ինքն էդպես ա տեսնում այդ ոտանավորը: Մի բռնացեք մարդու ազատ ինքնաարտահայտման իրավունքին:
Շին, էս լու՞րջ ես գրել։

Ու էտպես ա «լսում» ։)
Որտև չեմ պատկերացնում, որ նորմալ ասմունքողը տենց կարդա։
Ուլուանա
20.10.2013, 18:17
Ու էտպես ա «լսում» ։)
Որտև չեմ պատկերացնում, որ նորմալ ասմունքողը տենց կարդա։
Տվյալ դեպքում խոսքը ոչ էնքան ասմունքի մասին էր, ինչքան ասմունքը «զարդարող» տեսարանների։
Իսկ ինչ վերաբերում ա ասմունքին, ապա անձամբ ինձ համար նորմալ ասմունքողներ չեն լինում. ասմունքն ինքնին աննորմալ երևույթ ա ինձ համար։ Էմիլն էլ ասմունքում ա, էլի, ոչ մի արտառոց բան, ավելի աններդաշնակ զգացողություններ էլ եմ ապրել ասմունք լսելուց, ամենաահավորներից չէր էդ առումով։
Ամոթ էլ ա, այ մարդ։ Թե ասա՝ ի՞նչ կապ ուներ էդ դեկորացիան Սահյանի բանաստեղծության հետ։ Սահյանը սրան տեսներ, կվատանար։
Սահյանը սա տեսներ, մոտը լրիվ էս ռեակցիան կլիներ...
http://www.youtube.com/watch?v=_SsUTLAhbWE
Շին, էս լու՞րջ ես գրել։
Դե էդքան էլ չէ, բայց ով ա ասել, որ Համոս Սահյան չի կարելի կարդալ տկլոր ջանին ուզորներ նկարած ու տենց հուզաչարչար: Մարդ ա, բզբզում ա էլի, սրտին մոտիկ պետք չի ընդունել:
Ուլուանա
20.10.2013, 19:29
Դե էդքան էլ չէ, բայց ով ա ասել, որ Համոս Սահյան չի կարելի կարդալ տկլոր ջանին ուզորներ նկարած ու տենց հուզաչարչար: Մարդ ա, բզբզում ա էլի, սրտին մոտիկ պետք չի ընդունել:
Սրտիս մոտիկ չեմ ընդունում, ընդամենը կարծիքս եմ արտահայտում։ Դու ինչի՞ ես բռնանում իմ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի վրա :beee։
Իսկ որ ասում ես՝ հուզաչարչար. էդ ո՞ր մի ասմունքողը հուզաչարչար չի ասմունքում որ :))։

Քննարկում եմ հրահրում :)) Դե որ հասավ դրան,ես ընդհանրապես ասմունք սած արվեստի մեծ երկրպագու չեմ, ու Ալլա Պուգաչովան իր լավ պոեզիայի հիման վրա գրված երգերից հատվածներ երբ երբեմն ուղղակի ասում է՝ առանց եսիմինչելևէջների, հանգիստ, ինձ ավելի ա դուր գալիս, քան էն վեհ ասմուննքերը՝ պաթոսով, բանով: Իսկ էս տղեն ով իմանա կարող ա սիրահարված ա, ուզում ա ուշադրություն գրավի՝ համ հանվել ա, համ ոտանավոր ա արտասանում, էն էլ Սահյան:
Ուլուանա
20.10.2013, 19:39

Ըհը, հանված ա, հուզաչարչար ա. լրիվ սիրահարվածի վիճակ, չէ՞ :D։
Ի միջի այլոց մոտիվները՝ էս կլիպի: Հղումը դնում եմ, գոնե մի արժեքավոր բան լինի էս թեմայում:
http://www.youtube.com/watch?v=8UVNT4wvIGY
StrangeLittleGirl
20.10.2013, 19:53
Շին, բայց ո՞նց: Ախր էս երգը, էս կլիպը հրաշք են, ի՞նչ կապ ունեն էս թեմայի հետ:

Ես էլ եմ շատ սիրում:)
Մի անգամ ֆեյսում գրեցի, որ էս Գոթյեին շատ եմ սիրում, ֆրենդներիցս երեք հոգի ինձ ջնջեցին, չհասկացա, թե խի :8
Անվերնագիր
20.10.2013, 21:35
Ես էլ եմ շատ սիրում:)
Մի անգամ ֆեյսում գրեցի, որ էս Գոթյեին շատ եմ սիրում, ֆրենդներիցս երեք հոգի ինձ ջնջեցին, չհասկացա, թե խի :8
Որովհետև գրողի անունը սխալ ես գրել :))
My World My Space
20.10.2013, 22:35
Որովհետև գրողի անունը սխալ ես գրել :))
ես մտածում եմ ավելի կոպիտ սխալներ արած չլինի… :P :))