PDA

Դիտել ողջ տարբերակը : Կասկածամտություն

Kisa
27.02.2007, 14:26
Ի՞նչ անել, եթե ամեն բանին նայում ես կասկածներով... Եթե չափից դուրս կասկածամիտ ես, ինչպե՞ս ազատվել կասկածամտությունից.. Ուզում եմ լսել կարծիքներ, ավելի ճիշտ՝ խորհուրդներ

electrical_storm
27.02.2007, 14:52
Շատ հետաքրքիր կլինի,եթե խորհուրդներ գրեն,ինքս էլ այդպիսին եմ…

Ծով
27.02.2007, 21:15
Կասկածամիտ մի՛ եղիր…:D
էս էլ քեզ խորհուրդ…
իրականում կասկածամտությունը իր առաջացման պատճառներն է ունենում և որպեսզի այդպիսին չլինես պիտի կորի վախը նորից նույնը չապրելու…
դե ես իմ փորձից եմ ասում…
մի ժամանակ հիմարի նման սկսել էի չվստահել շատ հարազատ մարդկանց միայն այն պատճառով, որ լավ խաբվել էի…
նույն հայացքով էի նայում բոլորին…ախր այնքան անհնար էր թվում…հետո հասկացա, որ երբ դու շատ կասկածամիտ ես լինում, քո կասկածամտությունը լուրջ կասկածներ է առաջացնում մարդկանց մոտ հենց քո հանդեպ…
արդյունքում դու մենակ ես մնում…
Ուրեմն, որպեսզի ազատվես քո այդ թերությունից, որը նոռմալէ, եթե ընդամենը զգուշավորություն է պարունակում, ապա պարզի՛ր ինչու՞ ես այդպիսին դարձել…որովհետև հաստատ դարձել ես, ոչ թե եղել ես…այդ ժամանակ կհասկանաս, որ քեզ այդպիսին դարձնողներ շարունակում են խանգարել…

Թույլ չտաս, որ խանգարեն…անկասկած………սիրում եմ էս բառը:P ;) :)
Հա ու մեկ էլ իմ խորհուրդներին մի՛ հետևիր…
Կասկածի՛ր մի քիչ…:D
Ժպտա…

electrical_storm
27.02.2007, 21:45
գիտես ինձ մի ծանոթ աղջիկ սենց բան ասեց,երբ նրան ասում էի կասկածամտության ու խանդիս մասին… сам по себе судишь…կարծում եմ սրա մեջ ճշմարտության բաժին կա...ու ոչ քիչ..

Guest
27.02.2007, 21:56
Իսկ ինչի համար ինչ-որ բան անե՞լ: Ռենե Դեկանտը ասել է «de omnibus dubitandum» - կասկացի տակ դրեք ամեն ինչ: Այնպես որ, դուք լավ շրջապատում եք ;)

Selene
28.02.2007, 14:53
Ընդհանրապես ցանկացած մարդ էլ ունի կասկածներ որոշակի հարցերի շուրջ կամ որոշ մարդկանց հարցում,դա լրիվ նորմալ երևույթ է,քանի որ անհնար է ապրել ամենքին ու ամեն ինչին կուրորեն հավատալով ու վստահելով:Այդ դեպքում ոչ տեղին ցուցաբերած վստահությանդ դառը պտուները քեզ հաստատ երկար սպասեցնել չեն տա:
Բայց պետք է նաև կարողանալ չափավորել ներսումդ եղած կասկածի քանակը:Անպայման կան մարդիկ,որոնք քեզ հաստատ կասկածի տեղիք չեն տա,դա առաջին հերթին քո ծնողներն են,քույրդ կամ եղբայրդ:Մտածիր,որ պետք է ոմանց վստահել շատ,մյուսներին՝ մասամբ,այսինքն քիչ կասկածներով, մի տրամադրի քեզ ,իբր ամեն ինչ կասկածելի է կամ ոչ անկեղծ: Պարզապես մի քիչ վստահություն ունեցիր ,սկզբում գոնե հարազատների հանդեպ և քիչ վախ, որ կարող ես տուժել վստահելուց:ok Միգուցե այս դեպքում աստիճանաբար կանցնի կասկածամտությունդ;)

Ուլուանա
28.02.2007, 15:07
Alize_etoilik-ի հետ համաձայն եմ։ Ես էլ ունեմ կասկածամտության բավական հարուստ փորձ... :oy և հաճույքով կպատմեմ ձեզ դրա մասին։ :P
Բարձր դասարանի աշակերտ էի, երբ չափազանց կասկածամիտ դարձա... :think Չէի վստահում բացարձակապես ոչ ոքի։ Որ ասեմ՝ ինչ-որ մեկն ինձ լուրջ կերպով դավաճանել կամ խաբել էր, սուտ կլինի։ Ուղղակի բազմաթիվ մանր-մունր հարցերում ինձ հաճախ էին, այսպես ասած, "подводить" արել, ու ես եկել էի այն համոզման, որ ապահով զգալու համար պետք չէ ոչ ոքի վստահել։ Պետք է խոստովանեմ, որ ահագին երկար ժամանակ ես ինձ շատ լավ էի զգում (կամ, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում :} ), ինձնից գոհ ապրում էի՝ ամեն վայրկյան կասկածի տակ առնելով բոլորի ասածներն ու արածները։

Ես ինձ անկախ էի զգում. ոչ մեկի վրա հույս չէի դնում, ոչ մեկին չէի վստահում, որ հետո հիասթափվեի կամ ինչ-որ բանից զրկվեի, նաև գիտեի, որ ինձ չեն կարող խաբել։ Բայց միաժամանակ շատ լարված էի, որովհետև ցանկացած պահի ցանկացած մարդուց ցանկացած բան սպասում էի։ Այդ մշտական լարվածության զգացողությունն ու դրանից կառչելու ձգտումն ինձ թույլ չէին տալիս թուլանալ, հանգիստ ապրել, մարդկանց հետ շփումից հաճույք ստանալ, որովհետև ես միայն մտածում էի չխաբվելու մասին։ Ասեմ, որ դա ինձ լիովին հաջողվում էր, բայց ի՞նչ գնով...

Հետո եկավ մի պահ, երբ ես զգացի, որ երբեմն նույնիսկ ինձ վատ եմ զգում, երբ այսինչ կամ այնինչ մարդուն չեմ վստահում, որ նրանից ամեն ինչ սպասում եմ... սկսել էի նույնիսկ ամաչել կոնկրետ մարդկանց առանց որևէ հիմքի, ուղղակի ապահովության համար չվստահելուց։ Բացի դրանից, հասկացա, որ ավելի լավ է երբեմն էլ խաբվել ու դավաճանվել, բայց գոնե մնացած ժամանակը ապրել լիարժեք՝ վայելելով փոխադարձ վստահության վրա հիմնված անկեղծ ու անմիջական մարդկային շփում, քան ապրել մշտական լարվածության ու կասկածների մեջ՝ դրանով իսկ պատ քաշելով քո ու շրջապատիդ միջև։

Զգուշությունն, իհարկե, ամեն դեպքում, պետք է, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է լավ. երբ զգուշությունը հիվանդագին բնույթ է ստանում, նշանակում է, որ արդեն գործ ունենք լուրջ բարդույթի (կոմպլեքսի) հետ. որը խանգարում է առողջ հարաբերությունների հաստատմանը։

Philosopher
28.02.2007, 15:35
Ե՛վ բոլորովին չկասկածելը, և՛ շատ կասկածելը պաթոլոգիաներ են. առաջինը՝ տհասության, երկրորդը՝ նևրոզի։ Իսկ այս երկուսի միջև մարդն է՝ չկասկածող ու խաբվող՝ դիմացինին, և կասկածող ու կրկին խաբվող՝ այս անգամ ինքն իրեն։

lili-4
28.02.2007, 18:57
Ժողովուրդն ասում է.«Վստահիր, բայց ստուգի»:Միթե սա կասկած չէ՞

Ուլուանա
28.02.2007, 19:20
Ժողովուրդն ասում է.«Վստահիր, բայց ստուգի»:Միթե սա կասկած չէ՞
Բայց շատ դեպքերում ստուգելու հնարավորություն կամ ժամանակ պարզապես չես ունենում, և «ստիպված» ես լինում ուղղակի վստահել։ Հենց նման դեպքերում են խիստ կասկածամիտ մարդիկ «դատապարտված» են լինում տառապելու... «դատապարտված» բառը չակերտների մեջ եմ դնում, որովհետև նրանք իրենք են իրենց դատապարտում այդպիսի տառապանքի, ինչի փոխարեն հարկավոր է պարզապես թեթև նայել այդ ամենին ու փորձել լավն ակնկալել։ :)

StrangeLittleGirl
28.02.2007, 20:28
Ես էլ իմ փորձից կպատմեմ: Ես մարդկանց մեծ դժվարությամբ եմ մոտ թողնում: Դա կասկածամտության արդյունք չէ, պարզապես իմ բնույթն է: Իսկ երբ արդեն մոտ եմ թողնում, կասկածելու իրավունք այլևս չունեմ. մինչև վերջ վստահում եմ: Նաև աշխատում եմ հասկանալ, թե ում ինչում պետք է վստահել: Կան մարդիկ, որոնց կարելի է մի բանում վստահել, մյուսում՝ բոլորովին ոչ:
Միայն մի պահ է եղել իմ կյանքում, երբ սկսել էի շատերին (ոչ բոլորին) կասկածել: Դա իրոք նևրոզի բուն էր. սեդատիվներով էի ապրում, ահավոր անհանգիստ էի: Կարծում եմ, որ եթե մարդուն չես վստահում, ավելի լավ է պարզապես հեռու մնաս նրանից, ոչ թե նրա հետ շփման ժամանակ լարվես, մտածես, թե հետո ինչ պետք է անես, որ ճիշտ լինի:

ihusik
09.03.2007, 14:07
Ամեն ինչի չափից շատ լինելն էլ վատ է (բացառությամբ Գեղեցկությունից ու Սիրուց): Կասկածն էլ ևս, եթե չափի մեջ է, ապա օգնում է մարդուն նոր բան ճանաչել, խթանում է դուրս գալ ընդունված սահմանափակող ստանդարտներից ու տեսնել, գտնել նորը, եթե չկասկածի մարդ հնի, եղած ճշմարտության վրա չի փորձի առաջ գնալ, որոնել նորը: Չափավոր կասկածից ասես ծնվում է հետաքրքրությունը նոր բան ուսումնասիրելու, գտնելու համար:

Չափից շատ կասկածը հեվանդագին երևույթ է, երբ մարդ կարող է կասկածել անհիմն կերպով ու առանց առիթի դիմացի մարդուն (գրեցի առանց առիթ, բայց պետք է ասեմ, որ այո առիթն կարող է դիմացինի մեջ չլինի, բայց գրեթե միշտ լինում է հենց հիվանդագին կասկածներ ունեցողի մեջ) և այլն, և այլն... Ավելի ուժգին արտահայտման դեպքում այն բերում է հոգեկան որոշ շեղումների՝ կասկածամտության, որը կարող է պատճառ հանդիսանալ նաև այլ տեսակի հոգեկան շեղումների՝ մասնավորապես տարբեր տեսակի վախերի (ֆոբիաների) առաջացման...

Խորհուրդ կտայի չափից շատ ու հաճախ կասկածող մարդկանց փորձել այդ կասկածների պատճառները որոնել նախ սեփական հոգեկանում՝ ելնելով իրենց անցած կյանքի ստացած փորձից, տպավորություններից, որն էլ ծնում է նրանց կյանքի ու մարդկանց հանդեպ համապատասխան կասկածամիտ վերաբերմունքը: Եթե մարդ իր անկողմնակալ մոտեցմամբ ու սթափ դատողությամբ չի կարողանում սեփական ուժերով գտնել այդ կասկածների պատճառներն, ապա կարելի է խորհուրդ տալ որքան հնարավոր է շուտ դիմել լավ մասնագետ հոգեբանի, որպեսզի հետագայում էլ ավելի բարդ իրավիճակ չառաջանա:

Բայց հնարավոր է, որ այդ կասկածները սթափ դատողության արդյունք լինեն ու պատճառները բոլորովին կասկածողի հոգեկանի գործունեության արդյունք չլինի, այլ հենց համապատասխանի ճշմարտությանը, որը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել, բայց եթե հնարավոր չէ բացահայտել ու փարատել այդ կասկածները (գոնե ինչ որ ժամանակահատվածում) խորհուրդ կտայի սեփական կամքի ուժով չթողնել, որ կասկածները գլուխ բարձրացնեն և այդ ընթացքում ավելի լավ է վստահել այդ մարդուն (գոնե մտածելով սեփական առողջության և այդ մարդու հետ (եթե թանկ է նա Ձեզ համար) հարաբերությունները չխզելու համար), քան կասկածել՝ տանջելով ինքներդ Ձեզ, Ձեր դիմացինին ու վնասելով կամ խզելով Ձեր հարաբերությունները նրա հետ: Չնայած, հնարավոր է, որ Ձեր այդ վստահությանը չարդարանա հետագայում և Դուք հետո զղջաք դրա համար, բայց այս կյանքում այդպես է՝ ամեն ինչի համար պետք է վճարել:

Վստահելու ժամանակ՝ գոնե եթե հետո պարզվում է, որ ճիշտ ես արել, որ վստահել ես ու վանել քո միջից կասկածը, ապա այդ դեպքում չես տուժում, իսկ չափից ավելի կասկածի առկայության դեպքում արդեն իսկ այդ մարդը տուժող է (առնվազն դա արվում է սեփական առողջության հաշվին)՝ անկախ այն բանից հետո այդ կասկածը կարդարանա թե ոչ: Այնպես որ ավելի նպատակահարմար է վստահել քան կասկածել, ասածս ցույց տամ օրինակով ու միաժամանակ պատասխանեմ lili-4-ի գրառմանը.
Ժողովուրդն ասում է.«Վստահիր, բայց ստուգի»:Միթե սա կասկած չէ՞ Ոչ սա կասկած չէ... օրինակ. երեխային պետք է դպրոցից տուն բերել, քանի որ շատ վտանգավոր ու աշխույժ երթևեկությամբ փողոցներ պետք է կտրի անցնի մինչ տուն հասնելը և բնականաբար երեխան միայնակ չի կարող դա անի և Դուք այսօր վատառողջ եք ու չեք կարող ինքներդ գնալ դպրոց երեխային անվտանգ տուն բերելու համար և ամուսինդ խոստացել է, որ ինքն աշխատանքից այսօր շուտ դուրս կգա ու կգնա երեխային դպրոցից տուն կուղեկցի: Հիմա եթե մինչ երեխայի ու ամուսնու տուն հասնելն եթե սկսի անվերջ մտահոգվի ու կասկածի, թե ամուսինը տեսնես հիշե՞լ է, որ այսօր պետք է աշխատանքից շուտ դուրս գա և երեխային դպրոցից տուն ուղեկցի, թե՞ մոռացել է, ապա նա այդպիսով առնվազն կքայքայի սեփական նյարդերն ու առողջությունը, մինչդեռ վստահելով բայց ստուգելու համար (քանզի կյանքը լի է բազում անկանխատեսելի իրավիճակներով ու դեպքերով) կարելի էր մեկ հեռախոսազանգով ճշտել թե չի՞ մոռացել կամ գնու՞մ է երեխային դպրոցից վերցնելու, իսկ եթե հնարավոր չէ նմանատիպ կապն ապահովել, ապա լավ կլինի վստահել ամուսնուն ու սպասել՝ առանց նյարդերն ու առողջությունը քայքայելու՝ հուսալով որ ամեն բան լավ կլինի:

Ֆրեյա
20.10.2008, 16:46
Ինչ եք կարծում, կասկածամիտ լինելը լավ է մարդու համար, թե ոչ՞
Ես, օրինակ, շաաատ կասկածամիտ եմ, մի փոքր առիթ հերիք է, որ մտքովս ինչ ասես անցնի...
Համարում եմ, որ իմ կասկածամտությունը և' դրական բան է, և միաժամանակ բացասական:
Դրական է, քանի որ իմ կասկածները դեպքերի գերակշռող հարաբերակցությամբ ճիշտ են դուրս գալիս, ենթադրում եմ, որ կամ ինտուիցիայի, կամ էլ ուղղակի իրատեսական կանխատեսումներ անելու հետևանք է...

Բացասական է, քանի որ այն դեպքերում, երբ սխալ եմ դուրս գալիս, նյարդերս քայքայում եմ անհիմն ու անիմաստ կասկածներով:

Ինչ եք կարծում, ինչպիսի երևույթ է կասկածամտությունը, օգնում է, թե խանգարում՞

Rammstein
20.10.2008, 17:18
Վատ է։
Աստված ասում է. «Եղե՛ք հավատացյալ»։ Սա վերաբերում է ոչ միայն Աստծուն հավատալ-չհավատալուն, այլեւ ցանկացած այլ դեպքի։ Եթե որեւէ մեկին խաբում են, ապա խաբողն անպատիժ չի մնա։ Սա ոչ թե կրոնական հավատալիք է այլ բնության օրենք է։

Adam
20.10.2008, 20:48
Victory ջան, նույնը ես եմ երևի քեզնից էլ ավելի ուժեղ: Ճիշտա չգիտեմ քո մոտ ինչ չափիա, բայց ես կարծում եմ, որ ամենաուժեղն իմ մոտա:
Տեղ-տեղ պետքա գալիս, բայց ինքը իմ համար շատ բացասական երևույթա, ու չէի ուզենա, որ լիներ: Բնավորությանս էդ գծի պատճառով երբեմն շատ եմ տանջվում: Հետաքրքիրա, վերացնել լինումա՞ :think

Monk
20.10.2008, 20:53
Վատ է։
Աստված ասում է. «Եղե՛ք հավատացյալ»։ Սա վերաբերում է ոչ միայն Աստծուն հավատալ-չհավատալուն, այլեւ ցանկացած այլ դեպքի։ Եթե որեւէ մեկին խաբում են, ապա խաբողն անպատիժ չի մնա։ Սա ոչ թե կրոնական հավատալիք է այլ բնության օրենք է։
Աստված ասում է. <Եղեք աղավնիների պես միամիտ և օձերի պես խորագետ>: Ասածս այն է, որ իհարկե չափից դուրս կասկածամտությունը թունավորում է մարդու կյանքը և լուրջ հոգեբանական խնդիր դառնում, բայց մյուս կողմից էլ կասկածի լիակատար բացակայությունն էլ կարող է թերություն դառնալ և անցանկալի իրավիճակների մեջ գցել մարդուն :)

Նարե
20.10.2008, 22:43
դե չեմ կարծում , որ որևէ մեկն ազատված լինի այդ երևույթից , բայց անձնական կարծիքս այն է, որ կասկածամտությունը եթե շատ քիչ քանակությամբ չէ, ապա բավական վատ է, քանի որ հոգեկան լարվածություն է ստեղծում տեղին կամ անտեղի և ընդհանրապես իր հետ բերում է բազմաթիվ բացասական զգացողություններ և երևույթներ… բայց փոքր քանակությունը ամեն դեպքում պետք է:think

dvgray
21.10.2008, 03:19
Գիտե՞ք ինչ կա
Մարդու բնավորության գծերը կոմպլեկսի մեջ են հետաքրքիր, քանի որ մարդը միայն մի հատկություն չի, որ ունենում է ՝ ասենք մենակ կասկածամտություն:

Մարդը իծնե որդեգրած, ժառանգած իր կոմպլեկսով Կատարյալ է որպես Մարդ:
Հետագա տարիներին Մարդը աշխատում է մոմենտի տակ ինչ որ հատկանիշից ազատվել, քանի որ այն կարող է և հենց էտ պահին իրեն խանգարում է հասնել ինչ որ "բանի": Ու դա ամենամեծ սխալն է լինում իր կյանքում, որին հետևում են թերլիարժեքության բարդույթները…

Եթե մենք կարողանայինք վերադառնալ մեր Նորածին օրվան, ու իմանալ թե ինչ ժառանգականությամբ ենք ծնվել ու մեր ժառանգական հատկանիշները զարգացնեինք ու դրանց գումարեինք նաև նորերը, որոնք չեն հակասում մեր ներքին, եղած, ժառանգած Եսին, ապա Աշխարհը կլիներ կատարյալ… Իսկ Ադամը ու Եվան չէին մեղանչի:

Ինչ որ է: Երբեք ուշ չի հասկանալ, որ պետք չէ, սխալ է, չի կարելի հրաժարվել սեփական Եսից, ինչպես չենք հրաժարվում մեր Ծնողներից, Ընտանիքից, Ազգից, Մարդկությունից:

Մնացեք այնպիսին, ինչպիսին Ձեզ ամենահարմարն է: Փոքրիկ /կամ/ մեծ կոնֆլիկտներն էլ մարդու համար են, ու ժամանակավոր, եթե Ձեր Եսից չհրաժարվեք:
:)

Բարեկամ
21.10.2008, 03:26

դվ ջան, խփել ես ուղիղ մեխին:
Ճանաչիր ինքդ քեզ - ստեղից սկսվում ա ամեն ինչ: Առաջին հերթին վերանում են վախերը:

Կարդացե՞լ ես Հեսսեի Սիդհարտհան: Լավն ա: Շատ խորհուրդ կտայի: Հարմար ժամանակ գտնեմ, մի հատ մեջբերում կանեմ:

dvgray
21.10.2008, 03:43
դվ ջան, խփել ես ուղիղ մեխին:
Ճանաչիր ինքդ քեզ - ստեղից սկսվում ա ամեն ինչ: Առաջին հերթին վերանում են վախերը:

Կարդացե՞լ ես Հեսսեի Սիդհարտհան: Լավն ա: Շատ խորհուրդ կտայի: Հարմար ժամանակ գտնեմ, մի հատ մեջբերում կանեմ:
Իսկապես, վախերը հենց "անծանոթ անտառում" խորանալու, խարխափելու արդյունք է: Իսկ Սեփական Անտառում ՝ ինչպես ձուկը ջրում:

Հ.Գ. Չեմ կարդացել Բարեկամ ջան:
Հավեսով կկարդամ: :)

Բարեկամ
21.10.2008, 04:08
Գիտե՞ս ինչի են վերանում վախերը: Որտև դու իմանում ես, թե ինչպիսին ես, ու քեզ զգում ես այնպիսին, ինչպիսին կաս՝ վստահ դրա մեջ, ու չես փնտրում ուրիշների դաբրոն, թե ինչպիսին լինես…

Ուլուանա
21.10.2008, 04:16
Մոդերատորական։ Քանի որ նույն թեմայից Ակումբում արդեն վաղուց կար, թեմաները միացվել են։

Ինչ եք կարծում, կասկածամիտ լինելը լավ է մարդու համար, թե ոչ՞
Ես, օրինակ, շաաատ կասկածամիտ եմ, մի փոքր առիթ հերիք է, որ մտքովս ինչ ասես անցնի...
Համարում եմ, որ իմ կասկածամտությունը և' դրական բան է, և միաժամանակ բացասական:
Դրական է, քանի որ իմ կասկածները դեպքերի գերակշռող հարաբերակցությամբ ճիշտ են դուրս գալիս, ենթադրում եմ, որ կամ ինտուիցիայի, կամ էլ ուղղակի իրատեսական կանխատեսումներ անելու հետևանք է...

Բացասական է, քանի որ այն դեպքերում, երբ սխալ եմ դուրս գալիս, նյարդերս քայքայում եմ անհիմն ու անիմաստ կասկածներով:

Ինչ եք կարծում, ինչպիսի երևույթ է կասկածամտությունը, օգնում է, թե խանգարում՞

Victory ջան, նույնը ես եմ երևի քեզնից էլ ավելի ուժեղ: Ճիշտա չգիտեմ քո մոտ ինչ չափիա, բայց ես կարծում եմ, որ ամենաուժեղն իմ մոտա:
Տեղ-տեղ պետքա գալիս, բայց ինքը իմ համար շատ բացասական երևույթա, ու չէի ուզենա, որ լիներ: Բնավորությանս էդ գծի պատճառով երբեմն շատ եմ տանջվում: Հետաքրքիրա, վերացնել լինումա՞ :think
Վերացնել լինում է։ ;)Մի ժամանակ ես էլ եմ ճիշտ և ճիշտ ձեզ նման եղել։ :)
Քանի որ թեման հին է, իսկ նոր անդամները սովորաբար չեն կարդում հին գրառումները, այստեղ կմեջբերեմ իմ վաղուց արած գրառումը.

Ես էլ ունեմ կասկածամտության բավական հարուստ փորձ... :oy և հաճույքով կպատմեմ ձեզ դրա մասին։ :P
Բարձր դասարանի աշակերտ էի, երբ չափազանց կասկածամիտ դարձա... :think Չէի վստահում բացարձակապես ոչ ոքի։ Որ ասեմ՝ ինչ-որ մեկն ինձ լուրջ կերպով դավաճանել կամ խաբել էր, սուտ կլինի։ Ուղղակի բազմաթիվ մանր-մունր հարցերում ինձ հաճախ էին, այսպես ասած, "подводить" արել, ու ես եկել էի այն համոզման, որ ապահով զգալու համար պետք չէ ոչ ոքի վստահել։ Պետք է խոստովանեմ, որ ահագին երկար ժամանակ ես ինձ շատ լավ էի զգում (կամ, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում :} ), ինձնից գոհ ապրում էի՝ ամեն վայրկյան կասկածի տակ առնելով բոլորի ասածներն ու արածները։

Ես ինձ անկախ էի զգում. ոչ մեկի վրա հույս չէի դնում, ոչ մեկին չէի վստահում, որ հետո հիասթափվեի կամ ինչ-որ բանից զրկվեի, նաև գիտեի, որ ինձ չեն կարող խաբել։ Բայց միաժամանակ շատ լարված էի, որովհետև ցանկացած պահի ցանկացած մարդուց ցանկացած բան սպասում էի։ Այդ մշտական լարվածության զգացողությունն ու դրանից կառչելու ձգտումն ինձ թույլ չէին տալիս թուլանալ, հանգիստ ապրել, մարդկանց հետ շփումից հաճույք ստանալ, որովհետև ես միայն մտածում էի չխաբվելու մասին։ Ասեմ, որ դա ինձ լիովին հաջողվում էր, բայց ի՞նչ գնով...

Հետո եկավ մի պահ, երբ ես զգացի, որ երբեմն նույնիսկ ինձ վատ եմ զգում, երբ այսինչ կամ այնինչ մարդուն չեմ վստահում, որ նրանից ամեն ինչ սպասում եմ... սկսել էի նույնիսկ ամաչել կոնկրետ մարդկանց առանց որևէ հիմքի, ուղղակի ապահովության համար չվստահելուց։ Բացի դրանից, հասկացա, որ ավելի լավ է երբեմն էլ խաբվել ու դավաճանվել, բայց գոնե մնացած ժամանակը ապրել լիարժեք՝ վայելելով փոխադարձ վստահության վրա հիմնված անկեղծ ու անմիջական մարդկային շփում, քան ապրել մշտական լարվածության ու կասկածների մեջ՝ դրանով իսկ պատ քաշելով քո ու շրջապատիդ միջև։

Դեկադա
04.11.2008, 08:42
Camilla-ի խոսքերից
Ինչ եք կարծում, կասկածամիտ լինելը լավ է մարդու համար, թե ոչ՞
Ես, օրինակ, շաաատ կասկածամիտ եմ, մի փոքր առիթ հերիք է, որ մտքովս ինչ ասես անցնի...
Համարում եմ, որ իմ կասկածամտությունը և' դրական բան է, և միաժամանակ բացասական:
Դրական է, քանի որ իմ կասկածները դեպքերի գերակշռող հարաբերակցությամբ ճիշտ են դուրս գալիս, ենթադրում եմ, որ կամ ինտուիցիայի, կամ էլ ուղղակի իրատեսական կանխատեսումներ անելու հետևանք է...

Բացասական է, քանի որ այն դեպքերում, երբ սխալ եմ դուրս գալիս, նյարդերս քայքայում եմ անհիմն ու անիմաստ կասկածներով:

Ինչ եք կարծում, ինչպիսի երևույթ է կասկածամտությունը, օգնում է, թե խանգարում՞
Իհարկե լավ չի կասկածամիտ լինելը, քանի-որ առաջին հերթին վնասվում են սեփական հյարդեդ:Ինքս էլ ունեցել եմ նման փորձ, առավել ևս եղել եմ ականատեսը կասկածամտության օրինակների, և արժե նշել, որ երևույթը հաճելիներից չի:Իմ դիտումները ցույց են տվել, որ կասկածամտության հիմքում ընկած է « գեղեցիկ» քողարկված սուտը:Երբ կա մոդուլ ու մեկի մոտ այդ մոդուլին հասնելու համար կարևոր է միայն արդյունքը, այլ ոչ ընթացքը, իսկ մյուսի համար էլ կարևորը ընթացքն է ու նրանից բխող արդյունքը, էս դեպքում արդեն սկսվում է կասկածամտությունը` թացն ու չորը տարբերելու համար:Եթե հաջողվում է մի ուղի գտնել կասկածամտությունը տեղը զիջում է, հակառակի դեպքում այն ավելի խոր արմատներ է գցում:
Դրա համար էլ առաջին հերթին որոշել է պետք, թե ինչքանով ես պատրաստ ճիշտը լսելու, քանց տարբեր ճանապարհներ ընտրելով կասկածամտություն առաջացնելու:

Anushiki
21.11.2008, 16:50
Ողջույն
Որքան էլ զարմանալի լինի մանկության տարիներից մինչև հասունություն` Ձեզ հաճախակի են արգելել ինչ-որ բանով զբաղվելու, կամ ինչ-որ բան անելու համար: Ավելին, դուք բավականին քիչ եք լսել գովեստի կամ խրախուսանքի խոսքեր: Ինքնուրույնության հոգեբանական որակը սաղմնային վիճակում է Ձեզ մոտ: Կասկածամտությունը վկայությունն է այն բանի, որ անցյալում ձախողվել եք այնպիսի մի հանգամանքներում, ինչը էապես անդրադարձել է Ձեր հոգեկան աշխարհի վրա: Խորհուրդ եմ տալիս անցյալի իրադարձությունները իմաստավորել լավատեսության դիտանկյունով: Դուք չափազանցացրել եք / ֆետիշացնել/ Ձեր մանր ձախողումները և դարձրել այն Ձեր անձնային առանցքային հատկանիշներից մեկը: Ինչից էլ ծնվում է չարաբաստիկ կասկածամտությունը:
Եղեք վստահ Ձեր բոլոր մեծ ու փոքր արարքներում : Մտածեք ձեր ես-ի առողջացման մասին: Պետք չէ հաճախակի ինքնավերլուծություններ անել և հեռանալ ես-ի իրական հիմքերից: