PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Tigran-57777-ի բանաստեղծությունները

Tigran-57777
15.06.2012, 22:41
Սիրտս մի տեսակ երգել է ուզում,
Երգել բյուր երգեր`տխուր,վշտահար,
Ու այդ երգերի տողերում բազում
Մենավոր սիրտս բացեմ քեզ համար:

Հայացքս հառեմ աչքերիդ լուսե
Ու երգեմ սիրո երգեր դառնագին
Ամեն երեկո մի նոր երգ հյուսեմ,
Երգեմ քեզ համար կրկին ու կրկին:

Ամեն երեկո լուռ փարվենք իրար,
Հարբած մեր սիրով,հեռու բոլորից,
Երգեմ երգերս`մեղմիկ,վշտահար,
Ու սիրով լցվի մեր կյանքը նորից:

Հունվարի 26.2012

Tigran-57777
15.06.2012, 22:56
Ահա և եկավ օրը բաժանման
Երբ աշխարհում իմ և աշխարհում քո
Էլ չկա ոչինչ միմյանց նման
Կարծես հեռու ենք մի մոլորակով:

Իմ մոլորակում ոչ ծաղիկ ոչ ծառ
Երբեք չի ծաղկում և չի էլ ծաղկի
Էլ չի ջերմացնում արևը պայծառ
Սառել է կյանքը իմ մոլորակի:

Իսկ աշխարհում քո գարուն է հիմա
Շուրջդ ամեն ինչ փթթում է,ծաղկում
Կրկին շողում է արևը անմար
Լուսաշող ու վառ քո մոլորակում:

Թող քո երկնքում միշտ արև շողա
Երջանիկ լինես քո ամբողջ կյանքում
Ու դաժան քամուց երբեք չդողաս 16.02.12թ
Թող քամին ապրի իմ մոլորակում:

Chuk
16.06.2012, 14:43
Մոդերատորական. Հաշվի առնելով, որ սեփական ստեղծագործությունները տեղադրելու ու քննարկման ներկայացնելու համար նախատեսված է «Ստեղծագործողի անկյուն» բաժինը, թեման «Գրականություն (http://www.akumb.am/forumdisplay.php/6-%D4%B3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն (http://www.akumb.am/forumdisplay.php/9-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)» բաժին:

Նախքան քննարկումներին մասնակցելը խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php):

Մասնավորապես ակումբում արգելվում են միայն մեծատառերով կամ մեծատառերի գերիշխանությամբ գրառումներն ու վերնագրերը, թեման լավ չբնութագրող վերնագրերը, միայն սմայլերից կազմված գրառումները: Սրանք հաշվի առնելով թեմայի վերնագիրը «ԵԿԵՔ ՏԵՂԱԴՐԵՆՔ ՄԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» տարբերակից փոխվել է «Tigran-57777-ի բանաստեղծությունները» տարբերակով, որովհետև բաժնում յուրաքանչյուր ստեղծագործող իր ստեղծագործությունների համար առանձին թեմա է ստեղծում և այն լրիվ մեծատառերով էր, ջնջվել է թեմայի առաջին՝ միայն մեծատառերից կազմված ու ընդհանրական գրառումը, ջնջվել է թեմայի վերջին՝ միայն սմայլից կազմված գրառումը:

Բարի քննարկումներ եմ ցանկանում:

Tigran-57777
16.06.2012, 23:02
Դու հեռանում ես,դե գնաս բարով,
Էլ ինչու իզուր համոզեմ ես քեզ,
Գնա քո ընտրած մութ ճանապարհով
Գուցե խրատի կյանքը քեզ այնպես.
Որ վերադառնալ կամենաս մի օր`
Շատ ցավեր տեսած,հոգնած ամենքից
Գտնես ետդարձի ճամփան դու մոլոր
Գաս ու ցանկանաս դառնալ կարեկից:
Ու քո հոգին էլ իմ հոգու նման
Հանգիստ պարփակվի այս մութ աշխարհում,
Չլսի ոչինչ,չզգա ոչ մի բան,
Ապրի առանց սեր,չտեսնի գարուն:
Հիմա գնում ես,դե գնաս բարով,
Անշուշտ երկար է ճամփեդ իմացիր
Գնա ու շրջիր անծայր աշխարհով
Դժվար ճամփեքով քայլիր ու անցիր:

Tigran-57777
16.06.2012, 23:03
Դրսում փչում է մոլեգին քամին
Եկել է նորից,հոգիս փոթորկում.
Գուցե քնած ես դու այս ուշ ժամին
Բայց քո պատկերն է հիմա իմ հոգում:

Խաղաղ է հիմա քո տաք սենյակում
Վրադ իջել է երազ մի անհոգ
Իսկ իմ տնակը քամին է մրրկում
Թախիծ է բերել.իմ սրտին մորմոք:

Գուցե քնած ես դու քո անկողնում
Այնպես խաղաղ է շուրջդ և անձայն
Իսկ ես իմ տուն եմ քամին ներս թողնում.
Թող որ չիմանա ուղին նա քո տան:

Հունիսի 7

Rhayader
16.06.2012, 23:22
Անկեղծ պատասխանեմ, որպես քննադատ. սարսափելի բան չկար, բայց գեղարվեստական արժեք կամ օրիգինալ որևէ բան չկար: Եթե աղջկա նվիրես, երևի դուր գա: Եթե գրական մրցույթի ուղարկես, որի ժյուրիում ես լինեմ, ես կասեմ՝ «Վառել»:

Արէա
17.06.2012, 08:49
Սարսափելի բան իրոք չկա: Եթե սրանք սկզբնական շրջանի ստեղծագործություններ են, այսինքն հեղինակը նոր է սկսել բանաստեղծություններ գրել, ապա այն որ բացակայում է օրիգինալությունը, օրինաչափ երևույթ է: Իսահակյանը սկզբում Հովհաննիսյանի նման էր գրում, Չարենցը՝ Տերյանի և այլն: Նման դեպքերում, որոշ ժամանակ անց, կամ դադարում են ստեղծագործել (իմ նման :) ), կամ ստեղծագործություններն ավելի անձնական ու օրիգինալ են դառնում:

Լեզուն գրական է, բառապաշարը՝ միջինից բարձր, հանգերը որոշ տեղերում կաղում են, բայց ընդհանուր առմամբ վատը չեն, Տերյանի ազդեցությունը շատ է զգացվում, բայց հուսանք դա կանցնի: Ինձ դուր է գալիս, որ համարյա բոլոր բանաստեղծություններում զարգացում կա, սյուժեանման բան կա, պատմում, պատմում, ու վերջում եզրահանգման է գալիս՝ կիսատ չի թողնում: Միակ թերությունն, իհարկե, օրիգինալության բացակայությունն է: Փորձիր թոթափել կողմնակի ազդեցությունները, քիչ օգտագործի արհեստական բառեր, օրինակ. վշտահար, բազում, դառնագին, մրրկել, մորմոք և այլն: Մի տեսակ հնացած բառեր են սրանք, չէ որ դու խոսելիս, կամ մտածելիս նման բառեր չես օգտագործում: Փորձիր ավելի բնական ու ավելի պարզ լինել:

Որպեսզի խոսքերս շատ մերկապարանոց չհնչեն, իմ երիտասարդ տարիների :) մի քանի խզբզանքներին կարող ես ծանոթանալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/53816-%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF), քո բանաստեղծությունների կարգի գործեր են, ուղղակի ժամանակի ընթացքում հասկացա, որ ինքնուրույնություն այդպես էլ ձեռք չեմ բերում (ասելիք էլ առանձնապես էլ չկար), ու թարգեցի :)

Հուսանք նույնը քո պարագայում չի լինի, ու դեռ շատ կզարմացնես մեզ:

Բարի գալուստ ԴԱՐ Ակումբ :)

Rhayader
17.06.2012, 10:09

Դե, եթե քննարկումը հեղինակին ինքնակատարելագործման հնարավորություն տալու ուղղությամբ գնաց, լավ է :)

Խնդիրը նրանում չի, որ հեղինակն ինչ-որ մեկին նմանակում է ոճի մեջ: Նա պարզապես վերցնում է նմանակած մտքեր, դնում բանաստեղծական կառույցի մեջ: Բայց բանաստեղծությունը ոչ թե դա է, այլ միտք՝ արտահայտված բանաստեղծական ձևով:

Նայենք առաջինը: Շատ անձնական թեմա շոշափելով հանդերձ, այն միայն կլիշե է պարունակում ու ոչ մի անձնական բան: Իսկ դա հիմքեր է տալիս կասկածել հեղինակի անկեղծությանը:

Tigran-57777
17.06.2012, 10:26
Շատ շնորհակալ եմ կարծիքների համար.Ասեմ,որ ես երբևէ չեմ կրկնօրինակել ոչ մի տող,ուղղակի համաձայն եմ անյն մտքի հետ,որ շատ եմ նմանացնում Տերյանի գրածներին,քանի որ սիրում եմ Տերյան…Ամեն մի գրող էլ սկզբնական շրջանում գտնվում է ինչ որ մեկի ազդեցության տակ,դա նորմալ երևույթ է:Նաև ասեմ.որ ես ուղղակի գրում եմ ինչ մտածում եմ և ինչ որ նպատակներ էլ չկան հայտնի բանաստեղծ դառնալու:)Կաշխատեմ դնել մի քանի բանաստեղծություն և լսել ձեր անկեղծ կարծիքը:Կընդունեմ բոլորիդ կարծիքը:okՇնորհակալություն

Tigran-57777
17.06.2012, 10:31
Թե որ մեռնեմ ես մի օր
Ինձ կթաղեք Իջևան,
Որ շիրիմս հեռավոր
Լեռների մեջ չերևա:

Որ իմ յարը չիմանա
Երբեք չգա ինձ այցի,
Շիրմիս հողը քարանա
Շաչող քամին հալածի:

Ես գիտեմ,որ միայն այնժամ
Միայն այնժամ դու կզղջաս
Քանի~,քանի~,քանի անգամ
Դու իմ շիրմին այցի կգաս:

Ավա~ղ,ավաղ այդ թեժ պահին
Ես չեմ լինի այս աշխարհում,
Այլ կլինեմ խավար մահի
Խավար մահի սուր ճանկերում:

Սա իմ ամենաառաջին բանաստեղծությունն ա.գրել եմ 13 տարեկանում:)

Tigran-57777
17.06.2012, 10:35
Հիմա ուզում եմ մանկանալ նորից
Գլուխս թաղել քո տաքուկ գրկում,
Ինչպես մի մանուկ որբացած մորից
Որ լոկ մայրիկ է անվերջ վանկարկում:

Դու լինես ինձ քույր,դու լինես ինձ մայր
Այս մութ աշխարհում ինձ չզգամ մենակ,
Ես կրկին դառնամ կյանքին սիրահար
Սիրեմ ամենքին,սիրեմ սեր ու կյանք:

Ու մանուկ մնամ ես իմ ողջ կյանքում,
Նայեմ աչքերիդ,լացեմ սրտաբաց
Ամեն առավոտ ամեն իրիկուն
Ինձ օրոր ասես ու երգես կամաց:

29 դեկտեմբեր,2011

Tigran-57777
17.06.2012, 10:36
Ատել եմ սուտը ես իմ ողջ կյանքումՙ,
Բայց բնավ խոսքով չեմ հանդիմանել
Ինքս ինձ խորհել,տխրել եմ թաքուն
Հետո իմ կյանքից այդ մարդկանց հանել;

Մարդիկ այդ գուցե հետո ծիծաղել
Հաղթող են կարծել.գլուխ գովացել.
Իսկ ես դրանից միշտ դաս եմ քաղելՙ
Եվ չեմ վհատվել,երբեք չեմ լացել:

Քայլել եմ խրոխտ.հպարտ ամենքից,
Երազներ պայծառ պահած իմ հոգում,
Երբեք չեմ փնտրել կյանքում կարեկից
Եվ հիմա կրկին ես չեմ բողոքում:

Ես գիտեմ,որ կա լուսե ապագա,
Եվ երբ ապագան այդ ներկա դառնա
Դեռ այդ նույն մարդիկ`հավերժ բացակա
Շինծու ժպիտով կվերադառնան:

04.փետրվար.12թ

Tigran-57777
17.06.2012, 10:36
Բաժանվել ենք մենք,իսկ գո՞հ ես արդյոք
Խաղա՞ղ է անցնում օրը քո հիմա,
Երևի արդեն դարձել ես անհոգ
Փոխվել ես գուցե բոլորի համար:

Թեկուզև կյանքդ անհոգ է թվում
Ու իբր լույս է բացվել քեզ նորից
Բայց միևնույնն է,դու ինձ չես երդվում
Երբ հարցնում եմ քեզ`«Մոռացել ես ի՞նձ»:

Հունիսի 4

Tigran-57777
17.06.2012, 10:37
Թե հանկարծ գնաս ու հանես անգամ սերս քո սրտից.
Թողնես ինձ մենակ իմ փոքրիկ տան մեջ անլույս ու խավար.
Թե խելագարվեմ մռայլ մտքերից ու դաժան ցրտից՚
Ես չեմ անիծի ,այլ կուրախանամ քո սիրո համար:

Թե սիրտս միշտ լա ու քո պատկերը անհույս երազեմ.
Ամուր կկողպեմ դուռ ու պատուհան իմ գորշ տնակի.
Եվ թե արտասվեմ ու իմ աչքերից արցունքներ հոսեն՚.
Դու բնավ չգաս.ես կարիք չունեմ քո թաշկինակի:

Եվ երբ մի գիշեր ես գինով հարբած դուռդ կբախեմ
Ու դու կիսարթուն,մեղմիկ հայացքով իմ դեմ կբանաս.
Անխոս կնայեմ,իսկ հետո անշուշտ գլուխ կկախեմ
Ես կհեռանամ,իսկ դու դեռ կանգնած երկար կմնաս:
հունվարի 18.2012թ

Tigran-57777
17.06.2012, 10:38
Հանել եմ սիրտս դառնությամբ լեցուն
Նետել ամբոխին համայն աշխարհի
Եվ էլ ոչ մի ցավ սիրտս չի խոցում
Սրտիս տեղ հիմա գունդ է կապարի:

Ու կապարն էլ այդ պատած երկաթով
Վրան ամրացրած մի գաղտնի փական
Որ էլ չխաբվեմ սիրո հեքիաթով
Որ էլ չսիրեմ ես ոչինչ այդքան:

Եվ թող էլ երբեք ցավից չլացեմ
Սիրտս չխոցվի խոսքից ամենքի
Եվ ամեն անգամ,երբ սիրտս բացեմ
Միշտ անզոր լինեն մարդիկ անհոգի:

31 հունվարի,2012թ

Tigran-57777
17.06.2012, 10:38
Մի տեսակ վիշտ է ծանրացել վրաս
Առանց պատճառի,անանուն թախիծ,
Էլ չեմ փափագում իմ կողքին մնաս
Չեմ ուզում տեսնել պատկերդ նորից;

ՈՒ ինչու եղավ.ինչպես պատահեց՚
Ինչու շուտ մարեց սերը իմ կյանքի
Այն ով մեր միջև կամուրջը այրեց
ՈՒ սերս հանձնեց բոցին կրակի;

Դեռ չեմ հասկացել.չգիտեմ ոչինչ
Միայն թախիծ է պատել ինձ կրկին
Էլ չեմ երազում աչքերը քո ջինջ
Էլ չեմ երազում լինես իմ կողքին:

հունվարի 19.2012թ

Tigran-57777
17.06.2012, 10:39
Հիմա հնչում է տխուր մեղեդին.
Իսկ ես հարբել եմ բաժակից գինու
Ընկեր չեմ ուզում լինի իմ կողքին
Շատ ընկերներ եմ տեսել նախկինում:

Երբ կյանքում հանկարծ դժվար է եղել
Փորձել եմ գտնել ընկեր իմ կողքին
Մնալով մենակ`շատ եմ սրտնեղել
Իսկ հետո ընկեր գտել ինձ կրկին:

Թող այսօր գինին ինձ ընկերանա
Դառնությամբ լեցուն սիրտս ես բացեմ
Ոչ ոք սեղանիս թող չմոտենա
Թող ինձ գինովցած խելագար կարծեն:

impression
17.06.2012, 10:53
Տիգրան ջան, շատ շնորհքով ես գրում, հղկում ես գրածներդ, ինձ դա դուր ա գալիս
ու զգացվում ա, որ զգում ես բանաստեղծությունը որպես օրգանիզմ, այսինքն ակադեմիական կառուցվածքային առումով ինքը լավն ա
ինչ վերաբերում ա մտքին՝ Տիգրան ջան, նոր միտք, քո՛ միտքը չերևաց, ես կարծում եմ, որ պետք ա մի քիչ դադարես Տերյան կարդալուց ու անցնես ժամանակակից բանաստեղծների, մի հատ ուսումնասիրի, նայի հիմա ոնց են գրում, ինչ թեմաներ են շոշափում, ինչն ա ամենաշատը գնահատվում ուրիշ մարդկանց գրածներում, ու համոզված եմ, որ դու մեծ հաջողությունների կհասնես

Tigran-57777
17.06.2012, 10:57

Շատ շնորհակալ եմ,ինձ մի ժամանակակից բանաստեղծ նույնպես այդպիսի խորհուրդ տվեց:Ախր մեր հիները լավն են,անկեղծ ասած ժամանակակիցները այդքան էլ դուրս չեն գալիս:(

impression
17.06.2012, 11:09
մեր հները հին են, իհարկե քո ընտրությունն ա, կարող ես կրկնել ինչքան ուզում ես, կրկնօրինակել, բայց էդպես դու քեզնից կներես, բայց ոչինչ չես ներկայացնի
եթե քեզ դուր ա գալիս ուղղակի հանգավորված գրել կարողանալը, գրի, դա քեզ մոտ լավ ա ստացվում :) բայց եթե ուզում ես ինչ-որ բան ասել, պետք ա սկզբում փնտրես ու գտնես ասելիքդ :)

Tigran-57777
17.06.2012, 11:20

Համամիտ եմ:)

Շինարար
17.06.2012, 11:50
Ես ամենաշատը ուրախացել եմ, որ Ստեղծագործողի անկյունում նոր ստեղծագործող ա եկել, ով էսպես նորեկ-նորեկ դրել ա իր ստեղծագործությունները ու կարծիքների ա սպասում, հեյ գիտի ժամանակներ:

Բարի գալուստ, մի խորհուրդ էլ ես տամ, աշխատիր չձուլվես, էս ակումբի ստեղծագործողի անկյունում շատ հեշտ ա ձուլվելը, ես ցավով նկատել եմ, որ ակումբի մի քանի իսկապես շատ լավ ստեղծագործողներ, տարբեր, սկսել են կորցնել իրենց տարբերությունը, իրար նման գրել: Աշխատիր դու դու մնաս, ինչպես ինքն ա Իմփրեշընը, ինքն ա Ռայադերը, ինքն ա Արեան, բայց իհարկե համաձայն եմ իրենց հետ, որ մինչ էդ դու դեռ պետք ա գտնես, հղկես, մշակես, ձեռք բերես քո ոճը ու չհիասթափվես:

Tigran-57777
17.06.2012, 11:51

Շնորհակալ եմ

Tigran-57777
17.06.2012, 11:54
Անկեղծ ասած հիմա փորձում եմ վեպ գրել իմ կյանքի մասին,արդեն սկսել եմ,բայց չգիտեմ մի բան կստացվի,թե չէ…Մի տեսակ տարօրիանակ ա դառնում,դե օրինակ ժամանակակից բաներ կան,որ չի ստացվում նշել.օրինակ հաղորդագրություն գրելը,բջջային հեռախոսը և այլն.չգիտեմ դժվար ա:(

Tigran-57777
17.06.2012, 11:56
Մոռացա նշել.որ հիմնականում սյուժեն բանակի կյանքի մասին է.դրա համար էլ մի տեսակ խորթ է գրելը:

Արէա
17.06.2012, 12:13
Շատ շնորհակալ եմ,ինձ մի ժամանակակից բանաստեղծ նույնպես այդպիսի խորհուրդ տվեց:Ախր մեր հիները լավն են,անկեղծ ասած ժամանակակիցները այդքան էլ դուրս չեն գալիս:(

Ժամանակակից հասկացողությունը լայն է, ինձ էլ մեծ մասամբ դուր չեն գալիս: Impression-ի գրածները կարդա, ինքը համեստ ա, չի ասի, բայց դու գտի, կարդա :)
(թաքուն ականջիդ ասեմ, գիտեմ որ շատ, ինձ թանկ մարդիկ, համաձայն չեն լինի էս մտքիս հետ, բայց Դօրիանի գրածներն էլ կարդա: Տերյանից լավն ա :) )

Իսկ ընդհանուր առմամբ Տերյան կարդալն օգտակար է մինչև որոշակի տարիք, դրանից հետո պետք չի :)

Սևակ ուսումնասիրի: Տես ոնց ա բառերի հետ խաղում, ոնց ա նորություն ստեղծում, ոնց ա ասում մինչ այդ չասված բաներ, ոնց ա խանութից սիգարետ առնելն ու խնայդրամարկղում գումար պահելը խցկում բանաստեղծությունների մեջ, ինչը դու խորթ ես համարում :)

Մի խոսքով, ինչ եմ խրատ կարդում, իբր ես դեմք եմ էլի :) Էս ամեն ինչը դու էլ ընթացքում շատ լավ կհասկանաս: Ես լիահույս սպասում եմ նոր բանաստեղծություններիդ:

Tigran-57777
17.06.2012, 12:23

Շատ շնորհակալ եմ,կկարդամ անպայման:)

Նարե91
17.06.2012, 13:04
Անկեղծ ասած հիմա փորձում եմ վեպ գրել իմ կյանքի մասին,արդեն սկսել եմ,բայց չգիտեմ մի բան կստացվի,թե չէ…Մի տեսակ տարօրիանակ ա դառնում,դե օրինակ ժամանակակից բաներ կան,որ չի ստացվում նշել.օրինակ հաղորդագրություն գրելը,բջջային հեռախոսը և այլն.չգիտեմ դժվար ա:(
Առանց վարանելու շարունակի՛ր գրել, մի՛ մտածիր, որ գուցե վատ ստացվի կամ թերանաս: Գրելու ճանապարհին ինքդ կզգաս ստացվում է, թե ոչ և հետո գրելով են գրել սովորում. ինչքան շատ գրես, շատ ուղղումներ անես, այնքան քո օգուտն է: ;) Թեկուզ մի բառն այնքան փոխի՛ր, մինչև որ քո ուզածը ստանաս: Մաղթում եմ քեզ հաջողություն ու սպասում գրական գործունեությանդ հետագա ընթացքին;)

Tigran-57777
17.06.2012, 13:50

Շնորհակալ եեեեեեեեմ;)

Tigran-57777
19.06.2012, 12:52
Իմ վերջին երգն է քեզ համար հնչում,
Քո մասին դարձյալ երգեր չեմ երգի
Մրրկաշունչ մահն է հեռվից ինձ կանչում`
Դեպի բերանը քամու և բքի:

Իմ երգերում դու խնդում չես լսի,
Ոչ էլ խանդավառ ու թովիչ խոսքեր,
Սիրո սուրբ խոսքեր էլ քեզ չեմ ասի,
Ոչ էլ մտքերս`անխաբ ու ոսկե:

Տրտունջ կլսես դու իմ երգերում.
Թախիծ ու մորմոք,սրտամաշ կսկիծ.
Բայց իմ ցավերը էլ քեզ չեն գերում`
Դու շատ ես տեսել իմ անբույժ վերքից:

Իմ վերջին երգն է քեզ համար հնչում,
Քո մասին դարձյալ երգեր չեմ երգի,
Սիրտս ցավում է ու անզոր ճչում`
Մահ է անրջում,վախճանը կյանքի:

11 դեկտեմբեր.2002թ

Tigran-57777
19.06.2012, 13:01
Դու քո ծննդյան սուրբ օրն ես նշում
Ինձանից հեռու,հեռու մի երկրում,
Միգուցե արդեն դու ինձ չես հիշում,
Իմ գրած երգերն արդեն չես երգում:

Հիշում ե՞ս արդյոք օրը բաժանման,
Օրը տխրության ու հորդ արցունքի,
Երբ մեղմ լալիս էր ուռին մեզ նման,
Տխուր էր անգամ Տերը բարձունքից:

Դու ինձ չես հիշում,չես հիշում ոչինչ.
Ուրիշն է հիմա ապրում քո մտքում,
Իսկ ես էլ նստած`դալուկ ու աննինջ,
Քո տոնի համար լալիս եմ,երգում:

25 դեկտեմբեր.2002թ

Tigran-57777
19.06.2012, 13:20
Արցունք,թախիծ ու տխրանք
Դեռ պատանի հասակում,
Սիրտս` անհաս ու դեռ խակ,
Չի գիտակցում այս կյանքում:

Արցունքները բաժանման
Չի մոռացել սիրտս դեռ`
Բյուր ծաղիկներ անսահման,
Վառ շուշաններ.ալ վարդեր:

Նուրբ մարմինդ գրկելով`
Ես քո լացից հուզվեցի,
Հրաժեշտը հիշելով`
Կուշտ հեկեկալ ուզեցի:

Սիրտս լացեց լռելյայն,
Հոգիս երգեց եղերերգ,
Արցունքներս`լուռ,անձայն,
Շատ հոսեցին,ժա՛մն է,ե՛կ:

դեկտեմբեր.2002թ

Tigran-57777
19.06.2012, 15:19
Մութ գիշերին ինձ մոտ եկար,
Տեսար` հիվանդ,գամված մահճին
Ու նստեցիր երկա¯ր-երկա¯ր
Մինչև ծագեց շողն առաջին:

Ու երբ ծագեց ցոլքն առաջին,
Անէացար`նազուկ,անհետ,
Ես մնացի գամված մահճին`
Ինչպես սիրուց ցնդած մի խենթ:

11 փետրվար.2003թ

Tigran-57777
19.06.2012, 15:20
Խեղդում եմ վիշտս գինու մեջ կարմիր,
Դարձել եմ թշվառ ու անզոր խմող,
Մեկը պնդում է.§Խմի՛ր,շա՛տ խմիր,
Գինին է դեղդ,գինին խնամող¦:

Եվ ես խմում եմ գինին տխրաբույր,
Ինչպես գինետան այցելու մի խենթ,
Համբուրում թասը`մեղսոտ,հրաթույր
Ու կրկին խմում գինին վշտախեղդ:

Մութ գիշերվա մեջ հայտնվում ես դու
Եվ անխիղճ հեգնում վիճակս անել,
Իսկ ես էլ քեզ եմ նայում կիսարթուն,
Փորձում եմ խորին սեր խոստովանել:

Կրկին հեգնում ես խոսքերով բոցե,
Անզուսպ ծիծաղում իմ բախտի վրա
Ու անվերջ ծաղրում,փորձել ես խոցել
Սրտիս խորքերը,հոգիս խռովյալ:

Տաք արցունքներս ծորում են.հոսում,
Երգում է սիրտս`թույլ,լացակումած,
Հոգիս խելագար ձայնում ու խոսում,
Աչքերս հոգնած փակվում են կամաց:

19 փետրվար.2003թ

Tigran-57777
19.06.2012, 15:20
Ո¯վ անգու՛թ մարդիկ համայն աշխարհի,
Բնավ չհիշե՛ք,որ խավար կյանքում
Լույս աշխարհ եկավ մի հեգ պատանի
Ու գնաց կյանքից ծաղիկ հասակում:

Օ¯,դուք մոռացե՛ք այդ խենթ պատանուն,
Երգերը բոլոր սուտ էին նրա,
Նա գնաց կյանքից անհետ,անանուն,
Եվ բոլորին նա անհայտ կմնա:

17 մարտ.2003թ

StrangeLittleGirl
20.06.2012, 23:09
Մոռացա նշել.որ հիմնականում սյուժեն բանակի կյանքի մասին է.դրա համար էլ մի տեսակ խորթ է գրելը:

Վայ, վայ, բա անպայման գրի ու ռիսկով գրի: Բանակի մասին պետք ա շատ գրել:

Նոր գրել սկսողի ապագան կախված է քննադատության նկատմամբ վերաբերմունքից: Տեսնում եմ` բաց ես քննադատության համար: Դրա համար դեռ ամեն ինչ կորած չէ:

Պիտի կրկնեմ նախորդ կարծիքները. թեմաներդ հին են, հնացած, ծեծված: Փորձիր նորը գտնել: Ի դեպ, Սևակ խորհուրդ տվեցին: Չլսես հանկարծ: Սևակը կործանարար ա, իրան մի կարդա:

Արէա
21.06.2012, 22:43
Ի դեպ, Սևակ խորհուրդ տվեցին:
:aha

Չլսես հանկարծ:
:'

Սևակը կործանարար ա, իրան մի կարդա:
Չկա տենց բան :P

Խնդրեմ փաստարկները (եթե կան իհարկե), ստեղ (http://www.akumb.am/showthread.php/477-%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80-%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF/page19) սպասում եմ :)

Շինարար
21.06.2012, 23:42
:aha

:'

Չկա տենց բան :P

Խնդրեմ փաստարկները (եթե կան իհարկե), ստեղ (http://www.akumb.am/showthread.php/477-%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80-%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF/page19) սպասում եմ :)
Էդ թեմայում իմ գրառումից :))

Եթե չափածո գրել հնարավոր է սովորացնել, լավագույն դասատուն Սևակը կարող է լինել:

Իմ խոսքերը ոչ ոք չի մեջբերում, ստիպված ես եմ անում:D

Quyr Qery
21.06.2012, 23:43
:aha

:'

Չկա տենց բան :P

Խնդրեմ փաստարկները (եթե կան իհարկե), ստեղ (http://www.akumb.am/showthread.php/477-%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80-%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF/page19) սպասում եմ :)
Իմ սիրելի Արէա :kiss, StrangeLittleGirl-ը չի սիրում Սևակ, մի տեղ կարդացել եմ էդ մասին, Բյուրը Սևակի բառախաղը չի սիրում, ճիշտ եմ հիշում Բյուր?
Իսկ այ բանաստեղծությունները լավն էին, հետաքրքիր է, որ նորեկ լինելով հանդերձ, առանց քաշվելու տեղադրել ես, ապրես: Ամեն ինչ կարծես թե ասվել էր, բան չկա ավելացնելու:

Tigran-57777
22.06.2012, 13:42
Ես քեզ սիրում եմ,սիրում եմ քեզ դեռ,
Սիրում եմ անկեղծ ու ցավոտ սիրով,
Սակայն իմ սերը քեզ համար խորթ էր,
Գնում եմ արդեն,է¯հ,մնաս բարով:

Գիտեմ`կխնդաս,երբ խոսքերը այս
Կարդաս քո անհայտ,հեռավոր երկրում,
Բայց ինչ էլ լինի,երջանիկ մնաս,
Թեպետ ուրիշի,ուրիշի գրկում:

Տեսնու՞մ ես`արդեն ես չեմ արտասվում,
Խոսքերս արդեն անթով են ու պարզ,
Քեզնից էլ ոչինչ,ոչինչ չեմ ուզում,
Գնում եմ արդեն,դե¯հ,բարով մնաս:

Tigran-57777
22.06.2012, 13:44
Մենք հանդիպում ենք հաճախ փողոցում
Ու քո հայացքով` մեղմիկ,մոգական,
Կրկին գերել ես սիրտս դու փորձում.
Նայում ես երկա¯ր,վշտահար այնքա¯ն:

Ա¯խ,իմ սիրելի,մի՛ նայիր այդպես,
Այդպես վշտահար,այդքան հոգեթով
Մի՞թե չգիտես`սիրում եմ քեզ դեռ
Ու քեզ եմ տենչում ես ամբողջ սրտով:

Թովիչ հայացքով մի՛ նայիր դու ինձ,
Մի փորձիր գերել աչքերով լուսե,
Այդ սուտ խոսքերիդ չեմ խաբվի նորից,
Մի՛ նայիր այդպես,իմ ցնո¯րք,իմ սե¯ր:
28 մարտ 2012թ

Tigran-57777
22.06.2012, 13:44
Նայում եմ ես քեզ,ի՛մ քնքուշ բալիկ,
Քնել ես հիմա քո օրորոցում,
Ձեքռիդ մեջ սեղմած փոքրիկ խաղալիք,
Որ ամենաթանկ բանն ես դու կարծում:

Տարիներ կանցնեն,դու կմեծանաս,
Կտեսնես և՛ դավ,և՛ վիշտ.և՛ խնդում,
Շատ կսայթաքես և կբարձրանաս,
Հարուստ կլինես ու մեկ էլ`անտուն:

Մեկ օր կխնդաս,մեկ օր կլացես,
Շատ օրեր կգան ու կանցնեն հերթով,
Ոմանց քեզ համար ընկեր կկարծես
Եվ կհավատաս քո մաքուր սրտով:

Ընկեր կկանչես քո նեղ օրերում,
Շուրջդ չես գտնի բնավ ոչ ոքի,
Հետո կթվա,թե հեռուներում
Դեռ կա քեզ սպասող կարոտած հոգի:

Երկա¯ր կփնտրես դու քո ողջ կյանքում
Կմնաս մենակ,հեռու բոլորից,
Ամենքից հոգնած մի պահ քո մտքում
Մանկանա¯լ կուզես,մանկանա¯լ նորից:

Հիմա չգիտես,չգիտես ոչինչ,
Քնած ես այնպես անուշ ու խաղաղ,
Թող այդ ամենը աչքերում քո ջինջ
Միշտ թվա երազ,մանկական մի խաղ:
28 ապրիլ 2012թ.

Tigran-57777
22.06.2012, 13:45
Բաժանվել ենք մենք,իսկ գո՞հ ես արդյոք
Խաղա՞ղ է անցնում օրը քո հիմա,
Երևի արդեն դարձել ես անհոգ,
Փոխվել ես գուցե բոլորի համար:

Թեկուզև կյանքդ անհոգ է թվում
Ու իբր լույս է բացվել քեզ նորից,
Բայց միևնույնն է,դու ինձ չես երդվում,
Երբ հարցնում եմ քեզ`«Մոռացել ես ի՞նձ»:
4 հունիս 2012թ

Tigran-57777
22.06.2012, 13:46
Դրսում փչում է մոլեգին քամին
Եկել է նորից,հոգիս փոթորկում,
Գուցե քնած ես դու այս ուշ ժամին,
Բայց քո պատկերն է հիմա իմ հոգում:

Խաղաղ է հիմա քո տաք սենյակում,
Վրադ իջել է երազ մի անհոգ,
Իսկ իմ տնակը քամին է մրրկում.
Թախիծ է բերել.անանց մի մորմոք:

Գուցե քնած ես դու քո անկողնում,
Այնպես խաղաղ է շուրջդ և անձայն,
Իսկ ես իմ տուն եմ քամին ներս թողնում.
Թող որ չիմանա նա ուղին քո տան

StrangeLittleGirl
24.06.2012, 18:23
Իմ սիրելի Արէա :kiss, StrangeLittleGirl-ը չի սիրում Սևակ, մի տեղ կարդացել եմ էդ մասին, Բյուրը Սևակի բառախաղը չի սիրում, ճիշտ եմ հիշում Բյուր?
Իսկ այ բանաստեղծությունները լավն էին, հետաքրքիր է, որ նորեկ լինելով հանդերձ, առանց քաշվելու տեղադրել ես, ապրես: Ամեն ինչ կարծես թե ասվել էր, բան չկա ավելացնելու:
Էս Սևակի թեմա չի, բայց ճիշտ չես: Իմաստուն թվացող բառախաղերն ընդամենը բազմաթիվ պատճառներից մեկն են, որ չեմ սիրում իրան, ու հաստատ պետք չի սկսնակ բանաստեղծին Սևակի մոտ ուղարկել գրել սովորելու համար: Հակառակը` Սևակից ինչքան հեռու, էնքան լավ: Ավելի լավ ա` Տերյանին կրկնօրինակի, քան Սևակին:

Quyr Qery
24.06.2012, 18:31

Թող ոչ մեկին էլ չկրկնօրինակի, Բյուր: Ախր Տերյանն էլ շատ միապաղաղ է գրում: Մի անգամ Սևակը սկսնակ գրողներին խորհուրդ էր տվել կարդալ Ռ. Ռոլանի ՙՙԺան Քրիստոֆը՚՚, այ էդ առումով լրիվ համամիտ եմ Սևակի հետ:

StrangeLittleGirl
24.06.2012, 19:23
Թող ոչ մեկին էլ չկրկնօրինակի, Բյուր: Ախր Տերյանն էլ շատ միապաղաղ է գրում: Մի անգամ Սևակը սկսնակ գրողներին խորհուրդ էր տվել կարդալ Ռ. Ռոլանի ՙՙԺան Քրիստոֆը՚՚, այ էդ առումով լրիվ համամիտ եմ Սևակի հետ:

Սկսնակ գրողին պետք ա խորհուրդ տալ կարդալ ընդհանրապես, ոչ թե կոնկրետ ինչ-որ բան կարդալ: