PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական ամսագրեր



stone
12.06.2012, 18:20
Բարև Ձեզ:
Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը երեխաների ժամանցը հետաքրքիր դարձնող մանկական ամսագրերի մասին: Արդյոք ծանոթ եք հայկական շուկայում տեղ գտած ամսագրերին և որպես պոտենցիալ ընթերցողի ծնող (քույր, եղբայր....) ինչ կցանկանայիք տեսնել նրանց բովանդակության մեջ:

Ruby Rue
12.07.2012, 19:10
Արդեն 12 տարուց ավելի է, ինչ Հույսի կամուրջ ՀԿ-ի կազմում գործում է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը: Դրա հիմնական նպատակը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելն ու նրան իրավունքները պաշտպանելն է, բայց ամսագիրը շատ բազմազան ու հետաքրքիր է:love
Ամսագրի լրագրողները երեխաներն ու պատանիներն են, որոնք նախընտրական մրցույթն / 2 փուլ շարադրություն ապա հարցազրույց/ անցնելուց հետո մանակցում են լրագրության դասերի, ըստ ցանկության` նաև ֆոտո ու վիդեո դասերի, և ապա սկսում են թղթակցել ամսագրին:
Միգուցե կարծիքս սուբյեկտիվ թվա, քանի որ ես էլ ամսագրի լրագրողներից եմ, բայց ամսագիրն իրոք վատը չէ:
Հա ի դեպ վաճառքում չկա, բայց ցանկության դեպքում Ձեզ կնվիրեն:)

Raul Gonsalez
12.07.2012, 20:21
Ուրախ գնացքն է շատ լավը.Էդիտ Պրինտն է հրատարակում