PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում



mnowak
10.06.2012, 19:29
Տվեք ինձ խնդրեմ խորհուրդ հետևյալ սիտուացիայի համար:

Երեկ շատ հետաքրքիր իրադարձությունների արդյունքով ես ծանոթացա մի աղջկա հետ որին այսոր ռիսկի գնով որոշեցի ու հրավիրեցի հանդիպման, սակայն -
այս աղջիկը ... կամ ավելի ճիշտ կլինի ասել օրիորդին ես վաղուց էի նկատել և ինձ նույնիսկ ներկայացրել էին իրան պատմելով նրա մասին որոշակի լավ բաներ:
Արտաքինից նա նույնպես գեղեցիկ է (սահմանափակ գեղեցիկ): Ես վերջին մեկ տարում նրան ռեգուլյար տեսնում եմ սակայն նա ուղղակի օրիորդ է որի հետ միասին նույն վայրում մերն ենք գտնում: Սիրո կամ զգացմունքի մասին խոսք չի գնում (դեռ) ... սակայն երեկ երբ առաջին անգամ ես իրա հետ զրուցեցի, կարող եմ ասել որ բավականին հետաքրքիր անձնավորություն է (ստատիստիկա ինքը մասնագիտութամբ) ...

գամ բուն հարցին -

հանդիպելու եմ իրա հետ որպեսի շարունակեմ շփվել, ծանոթանալ և մտերմանալ:
Իմ ընկերներից մեկը ասեց որ չշտապեմ հանդիպման համար , սակայն ես արթեն ժամադրվել էի ու ամեն դեպքում երեկվա ամբողջ եղածը ուղակի չեր կարող հենց այնպես լինել... դրա մասին առանձին կգրեմ:

Ես էլի եմ ծանոթության նպատակով ժամադրվել աղջկա հետ, սակայն ինչքան հիշում եմ դատարկ ձեռքերով եմ եղել ... բայց ինչոր մի բան ասումա որ դա ճիշտ չի, բայց -
ծաղիկով գնալն էլ լրիվ ուրիշ բանա նշանակում այն ժամանակ որ ես դեռ ուզում եմ մտերմանալ իրա հետ այլ ոչ թե սիրահարված եմ (կամ սիրում, կամ որևէ զգացմունք ունեմ):

Ի՞նչ անել որ համ դատարկ ձեռքով չգնամ էտ աղջկա հետ հանդիպման, համել չամաչացնեմ կամ չհեռացնեմ որևէ բանով:

Նախապես շնորհակալ էմ :)

VisTolog
10.06.2012, 20:17
Եթե գաղտնիք չէ, քանի՞ տարեկանա աղջիկը:

Artgeo
10.06.2012, 20:17
Դատարկ գնա, լրիվ նորմալ ա: Կամ երեկվա խոսակցությունից կարող ես մի բան տանել, ասենք գրքերի մասին եք խոսել, գիրք կամ կինոյի մասին, կինո: Կախված նրանից թե ինչի մասին եք երեկ խոսել:

Իսկ ընդհանրապես, չեմ սիրում սենց ձևական հանդիպումները:
Մեկ էլ ստատիստիկա չի, ստատիստ ա:

mnowak
10.06.2012, 20:39
VisTolog - համոզված չեմ , բայց կարծեմ իմ տարիքակիցա 28 ... բայց դա իմ համար մեծ նշանակություն չունի - կարևորը հետաքրքիր մարդա:

Artgeo - հարցը միայն այն է թե դատարկ ձեռքով գնամ թե՞ ... մնացածի համար չունեմ անհանգստություն: Ստատիստի համար շնորհակալություն:

Artgeo
10.06.2012, 20:55
Լավ, որտե՞ղ եք հանդիպելու, ի՞նչ պլաններ կան:

Հ.Գ. կոնկրետ տեղը ի նկատի չունեմ, կաֆե, կինո, այգի...

VisTolog
10.06.2012, 20:57
VisTolog - համոզված չեմ , բայց կարծեմ իմ տարիքակիցա 28 ... բայց դա իմ համար մեծ նշանակություն չունի - կարևորը հետաքրքիր մարդա:

Artgeo - հարցը միայն այն է թե դատարկ ձեռքով գնամ թե՞ ... մնացածի համար չունեմ անհանգստություն: Ստատիստի համար շնորհակալություն:
Արի էս անգամ դատարկ գնա, մյուս անգամ եթե լավ լինի ծաղկով կգնաս:

specialist
10.06.2012, 21:00
ուղղակի ոչ քո տարիքնես գրել ոչ իրա: Բայց մի բան , եթե 2-էլ չափահաս մարդ եք, դրա մեջ բան չկա, որ 2սով մի տեղ գնաք նստեք կամ քայլեք ,զրուցեք:Ուղղակի քեզ պահի ոնցոր դու կաս, ոչ էե ձևեր բռնի ;) ... ներկայացի նենց ոնց եղել ես ու կաս:) ու միշտ հիշի աղջիկները չեն սիրում երբ իրանց խափում են ;) Չամանչես ինչ խոսաս հստակ ու մինչև վերջ կասես:Եթե ուղղակի ցանկություն կառաջանա ապագայի շփումների ուղղակի ինչ ասումա ընդունի, նույնիսկ եթե դա քո դուրը չի գա:) Ծաղիկ և նման բաներ պետք չեն ուղղակի կոմպլիմենտներ արա մեկ մեկ

mnowak
10.06.2012, 21:25
Artgeo - դե ... սկզբի համար մի 15 կիլոմետր կքայլենք ... :) հետո եթե ինքը դեմ չլինի կհանգստանանք:

VisTolog - ընդունեցի

specialist - ես միշտ ել ես եմ որտեղ ել լինեմ ու դա էլ մի մասով սխալա քանի որ իրական իմ "ես" ոչ միշտ ու ոչ բոլորի համարա ընդունելի ... ու այնուամենայնիվ ուրիշ պլաններ չունեմ - ես կլինեմ , ես ... այլ ոչ թե նա:

դե ... սպասեմ օրվան: Հետաքրքիրը այն ա որ ես նույն կերպ եմ զգում ինձ ինչպես սիրված աղջկա հետ հանդիպելուց: Կարողա՞ ես իրա հանդեպ զգացմունք ունեմ ու վրէս խաբար չկա :P

Ձայնալար
10.06.2012, 21:31
Կոնֆետ տար, կամ խնձոր՝ աղջիկները սիրում են տենց բաներ: Եթե իմանաս իրա սիրած շոկոլադը տանես, վերջը կլինի:

ARMbrain
10.06.2012, 21:34
Եթե ըսենց թեմայա բացվել մի երկու խորհուրդել ես հարցնեմ, նախ սկսեմ պատմությունը պատմելուց՝
Ուրեմն Չորեքշաբթի օրը սովորականի նման վերկացա և գնացի Թումո. այնտեղ այտ օրը մենք համակարգիչների մոտ չպետք է նստեինք, այլ գնացինք կիոդիտման, այնտեղ առաջին շարքում նստած կինոեի դիտում մի կողքիս նստած էին ընկերներս իսկ մյուս կողիս միհատ աղջիկ, որին ես առաջի անգամ էի տեսնում, հետո անցավ մի 10 րոպեի չափ ժամանակ, արթեն կինոն դիտում էինք, ետ աղջիկը կամաց կամաց մոտիկացավ և գլուխը դրեց ուսիս, հետո ըտենց ես շատեմ ամաչում նման դեպքերից ու սիրո կամ զգացմունքների հետ կապված ցանկացաց դեբքից և հիմա մենք ես չորեքշաբթի օրը նորից պետք է հանդիբենք ես չգիդեմ թե իրան ինչ ասեմ կամել ինչ անեմ, ես անցած չորեքշաբթի իրա հետ ընդամենը մի բառեմ խոսացել, ինքը հարցրեա հո չեմ խանգարում, եսել ասելեմ որ չե. իսկ հետո ամեն մեկս իրա ճանփով տունա գնացել.:)

Հա մեկել ոնց անեմ որ չամաչեմ նման դեբքեից?

Chuk
10.06.2012, 21:35
Էս տեմպերով որ գնա, մի քանի օրից թեմա կբացվի այն մասին, որ դու ուզում ես սեր խոստովանել 60 տարեկան տիկնոջը, բայց չգիտես թե ինչպես: Նորից կասկածում եմ թեմայի հեղինակի անկեղծությանը:

specialist
10.06.2012, 21:38
լենինգրադյանի վրա աղջիկ եմ տեսել , երևի աշխատող էր, ինչ կասեք, ոնց մոտիկանամ ու ինչ ասեմ:Կներեք արդեն խնդալու թեմայա դառնում:

mnowak
10.06.2012, 22:31
Խնձորը կիլոյով առնե՞մ :)


Կոնֆետ տար, կամ խնձոր՝ աղջիկները սիրում են տենց բաներ: Եթե իմանաս իրա սիրած շոկոլադը տանես, վերջը կլինի:

Լավ իրոգ եկեք հումոր չսարքենք ... սա իմ համար բավականին կարևոր ու KEY հարց ա:

Գալաթեա
10.06.2012, 22:35
Լավ իրոգ եկեք հումոր չսարքենք ... սա իմ համար բավականին կարևոր ու KEY հարց ա:

Դու չհասկացար Ձայնալարին:
Խնձորը KEY word էր:

Chilly
10.06.2012, 23:15
ապ Ձայնալարը կարգին խորհուրդ տվեց, հետևիր :)

Chuk
10.06.2012, 23:41
Artgeo - դե ... սկզբի համար մի 15 կիլոմետր կքայլենք ... :) հետո եթե ինքը դեմ չլինի կհանգստանանք:


Խնձորը կիլոյով առնե՞մ :)
:'
Թեմայի հեղինակը վստա՞հ է, որ ուզում է այստեղ խորհուրդներ լսել, թե՞ նրա խնդիրը ժամանցն ու մարդկանց ժամանակը ծախսելն է:

Sagittarius
11.06.2012, 04:34
աղջիկն էլ երևի մի տեղ թեմա է բացել՝ «Հանդիպմանը կարմի բլուզս հագնեմ, թե դեղինը»


Հա մեկել ոնց անեմ որ չամաչեմ նման դեբքեից?

չես կարող չամաչել, եթե նման բաների սովոր չես /տարիքիցդ էլ դատելով լրիվ նորմալ ա/: Իրավիճակին համապատասխան մի քանի շաբլոն հարցեր տուր, իրա մասին, ֆիլմի մասին՝ բայց ավտոմատի նման չկրակես հարցերդ: Մի քանի բառ փոխանակելուց հետո քո ամաչկոտությունը կպակասի, ինքն էլ կմիանա ու կսկսի կյանքը պատմել, որը դու պտի համբերատար, արանքում քո կողմից «հասկանում եմ», «իսկապե՞ս», «ճիշտ ես», «բա դու ինչ ասեցիր» տիպի բառեր խցկելով, լսես. աղջիկները սիրում են լսվել, ոչ թե լսել, անկախ նրանից դու իրանց լսում ես, թե չէ /աղջիկներ, կներեք :))/

mnowak
11.06.2012, 09:25
Ես նոր եմ հանդիպելու իրան ճանաչելու համար ո՞նց ես կարող եմ իմանալ թե շոկոլադ սիրումա թե չէ ... ու երկրորդը, հիմա Սբ. Պետրոսի պահքնա դա շատ անտակտ բան կլինի:

VisTolog
11.06.2012, 10:18
Ես նոր եմ հանդիպելու իրան ճանաչելու համար ո՞նց ես կարող եմ իմանալ թե շոկոլադ սիրումա թե չէ ... ու երկրորդը, հիմա Սբ. Պետրոսի պահքնա դա շատ անտակտ բան կլինի:


Իսկ ինքը գիտի դրա մասին?

mnowak
11.06.2012, 12:24
VisTolog - անպայման:

Գալաթեա
11.06.2012, 13:50
VisTolog - անպայման:

Լսի, քո բոլոր ընտրյալներն, անկախ տարիքից, եկեղեցու հետ սերպ կապեր ունեն:
Կճո, դու ե՞ս:

Ձայնալար
11.06.2012, 14:04
Խնձորը կիլոյով առնե՞մ :)



Լավ իրոգ եկեք հումոր չսարքենք ... սա իմ համար բավականին կարևոր ու KEY հարց ա:

Հազիվ մի անգամ սենց թեմայում լուրջ գրեցի, էն էլ հումորի տեղ անցավ :D

Նարե91
11.06.2012, 14:14
Թեկայի հեղինա՛կ, տեղյակ ես, որ թեման սխալ տեղում ես բացել? Սա պիտի բացվեր զվարճալի բաժնում, որովհետև էս ամեն ինչը լուրջ չի: Կներես, բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ դու 28 տարեկան ես, քանզի էդ տարիքի տղաՄԱՐԴԸ դժվար, թե սենց անիմաստ հարց տար հերիք չի, մի հատ էլ սրա համար առանձին թեմա բացեր:

mnowak
11.06.2012, 14:49
Գալաթեա - ցավում եմ բայց ես ոչ մի կերպ ինքը չեմ:

Պատմություն -

Հաշվի առնելով այս պատմության նախապատմությունը և այն ինչ կատարվեց իմ և իրա հետ միքանի օր առաջ ես չեմ կարող համարել ուղղակի զուգադիպություն քանի որ շատ բաներ որը ես էի ուզում չեղավ սակայն եղավ այն ինչ իմացող մարդը առաջարկել ու ասել էլ դեռ ամիսներ առաջ: Ամեն դեպքում անկախ նրանից թե ոնց այս սկսվեց ու ինչ շարունակություն կունենա, ամեն ինչում Տիրոջ կամքն է և Իր անմիջական միջամտությամբ է տեղի ուենում ամենը:

Նախապատմությունը 2 բառով - քանի որ այլ թեմաներում ես դրանց մասին գրել ու քննարկել եմ:
Կար մի աղջիկ որը ինձ 8 ամիսա շատ դուրա գալիս, սակայն տարիքային մեծ տարբերության պատճառով ու նաև հաշվի առնելով հոգևորական մարդու կարծիքը, ես նրան այդպես էլ չէի մոտենում: Նույն հոգևորական մարդը ինձ հուշեց որ ես կարող եմ փորձել մոտելան մեկ այլ աղջկա (օրրորդի) որը ինձ համապատասղանում է տարիքով: Նա առաջարկեց ինծ ցանոթացնել բայց երկար ժամանակ չէր հարմարվում նրան կատարել դա: Այդպես էլ մնաց մինչ էս վերջերս:


Երեկո էր ու ժամերգությունից հետո ես դուրս գալով եկեղեցուց գնացի դեպի կանգառը: Անձրև էր ... ահավոր անձրև ու ամպրոպ ... կարծես աշխարհի վերջին հինգ էր պակաս: Կանգառում կանգնած էին ևս միքանիսը, սակայն րոպեներ անց ես մնացի այնտեղ մենակ (լավա գոնե ծածկ ուներ կանգառը): Տրանսպորտի գերակատար բացակայության պատճառով կանգնեցի մոտ 15 րոպե, ու մեկել այն տեսնեմ որ մեր Եկեղեցու Տեր—Հայրերից մեկը իր անձրևանոցով այդ ջրհեղեղին ուղեկցելով բերեց այն օրիորդին ում մասին ինձ պատմել էր այն հոգևորական մարդը: Նրա հետ միասին կանգնած էինք կանգառում բայց որ ճիշտն ասեմ ես ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չէի կարող թեմա գտնել որպեսի մոտենամ նրան ... սակայն նկատեցի մի բան որի կողքից հենց այնպես չկարողացա անցնեմ: Նա հագնված էր թեթև ու ... (հիմա ես ինձ հարց եմ տալիս - լիներ դա մեկ ուրիշը, ես կանե՞ի այն ինչ արեցի):
Մտածեցի՝ հարցնեմ - կարելի՞ է Ձեզ տաքսիով ուղղեկցել: ... սակայն դրությունը/եղանակը հաշվի առնելով այդ հարցը համ ավելորդ կլիներ համ կմերժվեր տեղում: Ես ուղակի կանգնացրեցի մի մոտեցող տաքսի և նրա առջև բացեցի դուռը: Նա շփոթվեց իհարկե սակայն ընդունեց իմ առաջարկը: Եվ այդպես այսքան ժամանակ լինելով իրաի ծանոթ միայն դեմքերով, այդ ոչ կարճ ճանապարհին հասցրեցինք ծանոթանալ և շփվել: Իսկ դրանից մեկ օր անց ես հրավիրեցի նրան հանդիպման, որը նա չմերժեց: Այ այսպես:

Ես նրան մինչ այդ նայել ու տեսել եմ որպես սովորական մի օրիորդ որը ինձ պես գալիս է Եկեղեցի, ու չեմ ասի որ այդ դեպքը իմ մեջ սիրահարություն առաջացրեց բայց կասեմ ավելի պետքական մի բան - ինքը իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց: Հետաքրքրություն դեպի անձը առանց սուր ու շատ դեպքերում նաև խանգարող զգացմունքի, սակայն դա չի նշանակում որ դա հենց տենց էլ կարողա մնա :) ... նկատի ունեմ սերը:



մոռացա ասեմ - այդ անձրևոտ օրը ժամերգության ժամանակ ես ուզում էի մոտենալ Տեր-Հորը ու խորհուրդ հարցնել այն տարիքով փոքր աղջկա հետ կապված ... սակայն դա ինձ չհաջողվեց: Ու նա (Տեր-Հայրը) կարծես իրա Ձեռքով բերեր այն աղջկան ում հետ իրականում ես պետք է ծանոթանաի ի վերջո:

Գալաթեա
11.06.2012, 14:53
Գալաթեա - ցավում եմ բայց ես ոչ մի կերպ ինքը չեմ:



Կցավես, բա ինչ կանես:
Բենթլին լավ ավտո ա:

Նարե91
11.06.2012, 14:59
Գալաթեա - ցավում եմ բայց ես ոչ մի կերպ ինքը չեմ:

Պատմություն -

հայ հաաաաայ........երնեկ քո հավեսին
կ ստատի լավ գաղափար ունեմ..... դու շատ լավ սցենարներ կգրես, գրի ու ուղարկի որևիցե հեռուստատեսային նախագծերի.. դե են կառուսել-մառուսել, մի ստիր, բան-ման, իրանք դրա կարիքը ունեն:

mnowak
11.06.2012, 15:07
հայ հաաաաայ........երնեկ քո հավեսին
կ ստատի լավ գաղափար ունեմ..... դու շատ լավ սցենարներ կգրես, գրի ու ուղարկի որևիցե հեռուստատեսային նախագծերի.. դե են կառուսել-մառուսել, մի ստիր, բան-ման, իրանք դրա կարիքը ունեն:

Եթե սերիալը կամ "ընտանեկան պատմություն"ը քո համար ավելի իրականա քան իրական կյանքի պատմությունը ... ապա ես իսրտե ցավակցում եմ քեզ սրտի բացակայության պատճառով:

Նարե91
11.06.2012, 15:13
Եթե սերիալը կամ "ընտանեկան պատմություն"ը քո համար ավելի իրականա քան իրական կյանքի պատմությունը ... ապա ես իսրտե ցավակցում եմ քեզ սրտի բացակայության պատճառով:
վայ մերսի ջերմ խոսքերի համար:) բայց ոչինչ, որ էդ սերիալի կամ հեռուստատեսային նախագծի սյուժեները ավելին քան իրական են? բա քո նման մարդիկ են ուղարկում դրանց սյուժեները:o, ես էլ նստում նայում եմ հերիք չի, մի հատ էլ արտասվում , հեկեկում, ու սուգ եմ անում :cry: Էնպես որ դու հիմա ինքդ որոշի կա, թե չկա....... էն սրտի բացակայության պահով էլի;)

mnowak
11.06.2012, 15:18
Նարե91 - շնորհակալություն ակտիվ մասնակցության համար բայց արի դու մի մասնակցի այս թեմային, լա՞վ:

Նարե91
11.06.2012, 15:21
Նարե91 - շնորհակալություն ակտիվ մասնակցության համար բայց արի դու մի մասնակցի այս թեմային, լա՞վ:
էղավ, ոնց ասես... դու ես էս թեմայի տերն ու տիրակալը, թող սաղ քո սրտով լինի;)

Lem
11.06.2012, 16:16
Mnowak, հանգիստ կարող ես առանց ծաղկի գնալ: Բայց, եթե անպայման ուզում ես որեւէ բան նվիրել, թող դա լինի մի հատիկ, փոքրիկ ծաղիկ:
Հաջողություն հանդիպմանդ: :)

mnowak
11.06.2012, 17:13
Շնորհակալ եմ բոլորից ... նույնիսկ նրանցից ովքեր ծաղրանքով են նայել դրան ու բոլոր բոլորին:
Ծաղկի համար ռիսկ կա որ կարողա իրա սիրած ծաղիկը չլինի ... չնայած կոմպլեմենտին վատ չի արծագանքի: Եկող հանդիպումը կայանա - կպատմեմ շարունակության մասին :) ուզումեք թե չեք ուզում :P

VisTolog
11.06.2012, 18:15
Շնորհակալ եմ բոլորից ... նույնիսկ նրանցից ովքեր ծաղրանքով են նայել դրան ու բոլոր բոլորին:
Ծաղկի համար ռիսկ կա որ կարողա իրա սիրած ծաղիկը չլինի ... չնայած կոմպլեմենտին վատ չի արծագանքի: Եկող հանդիպումը կայանա - կպատմեմ շարունակության մասին :) ուզումեք թե չեք ուզում :P


Օրագիր բացի::scen

Universe
11.06.2012, 21:27
Ինչ ծաղիկ, ինչ ծաղկաման...

mnowak
14.06.2012, 22:00
Հանդիպումը տեղի ունեցավ ... կայացավ ... :)
Իմ հարցի ճիշտ պատասխանը - առանց որևէ ծաղկի

Իսկ հանդիպումը ավարտվեց 26-21 հաշվով , երկու կողմն էլ լավ խաղ ցույց տվեցինք, և այս հանդիպումում չնայած հաշվին երկու կողմս էլ ունեցանք նվաճումներ և հաղթանակներ :)

Շնորհակալ եմ թեմային մասնակցողներին:

Գեա
15.06.2012, 00:45
և 5:0 ով հաղթեց?

StrangeLittleGirl
15.06.2012, 01:37
Ախ, էս գիշերվա կեսին էս ինչ լավ տրամս բացվեց: Ինչու՞ էս թեմայի տեղը շուտ չէիք ասել:

mnowak, կներես, բայց քո ուղղագրական սխալներն անտրամաբանական են, բառապաշարդ էլ հարուստ: Բայց շարունակիր խաղը, ուրախ ա անցնում:

Հա, մեկ էլ մի բան: Որ աղջկա մասին գրում ես, ինչու՞ ես անընդհատ շեշտում, որ ինքը կույս ա:

mnowak
15.06.2012, 08:48
Գեա - 5 - 0 չի այլ 26-21: Դա մեկ փորձի տարբերություն ա առանց իրացման: Իսկ եթե էտ սպորտաձևի հետ (որտեղ գոլի փոխարեն փորձ ա) ծանոթ չես, ապա ծանոթացիր:

StrangeLittleGirl - ուղղագրության մասին գիտեմ , սակայն դա արդյունքա նրան որ ես կոնկրետ մեկ երկրի ու մեկ լեզվի դպրոց չեմ ավարտել ... այլ 5 տարբեր դպրոցների: Ու մեկել ... դու ինձ շատ ծանոթ ես թվում ... բայց ես քեզ չեմ հարցնի ծանոթ ենք թե ոչ, որովհետև դու միևնույնա ճիշտը չես ասի :)

StrangeLittleGirl
15.06.2012, 11:23
StrangeLittleGirl - ուղղագրության մասին գիտեմ , սակայն դա արդյունքա նրան որ ես կոնկրետ մեկ երկրի ու մեկ լեզվի դպրոց չեմ ավարտել ... այլ 5 տարբեր դպրոցների: Ու մեկել ... դու ինձ շատ ծանոթ ես թվում ... բայց ես քեզ չեմ հարցնի ծանոթ ենք թե ոչ, որովհետև դու միևնույնա ճիշտը չես ասի :)

Ի՞նչ կապ ունի հինգ տարբեր դպրոցը: Բոլորում նույն ուղղագրությունը չե՞ն սովորեցնում: Ինչևէ, եթե համոզված ես, որ ճիշտը չեմ ասի, արի ծանոթ չլինենք :))

Հա, ի դեպ, ավատարումս ես չեմ, եթե ավատարիս դեմքը ծանոթ թվաց:

Գեա
15.06.2012, 11:50
Գեա - 5 - 0 չի այլ 26-21: Դա մեկ փորձի տարբերություն ա առանց իրացման: Իսկ եթե էտ սպորտաձևի հետ (որտեղ գոլի փոխարեն փորձ ա) ծանոթ չես, ապա ծանոթացիր:
յա:o, Կճո դո՞ւ ես...:P

mnowak
15.06.2012, 12:15
Հարգելի մոդերատոր , այս թեման սպառվեց: Խնդրում եմ փակել այն:

Շնորհակալություն բոլորին:

Ռուֆուս
15.06.2012, 12:31
Մոդերատորական. Թեման փակվում է: