PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոմա Բար (Noma Bar). նեգատիվ տարածության խաղեր



Ուլուանա
07.06.2012, 21:36
Նոմա Բար

Ժամանակին «Հայտնի մարդկանց Ծաղրանկարները» թեմայում տեղադրել էի Նոմա Բարի ծաղրանկարներից, բայց կարծում եմ՝ Նոման արժանի է, որ իրեն նվիրված առանձին թեմա էլ լինի Ակումբում։


http://i.imgur.com/TBStF.jpg

Դիզայներ, նկարազարդող Նոմա Բարը ծնվել է 1973 թ. Իսրայելում։ Դեռ մանկուց Նոման ուզում էր նկարիչ դառնալ։ Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ ի հայտ եկավ նրա հետաքրքրությունը ծաղրանկարների ու պատկերագրերի (pictogram) յուրօրինակ համադրության նկատմամբ։ Երբ իր ընտանիքի հետ թաքստոցում պատսպարվում էր, Նոման լրագրում գտած ռադիոակտիվ խորհրդանշանն օգտագործեց Սադամ Հուսեինի դիմանկարի էսքիզն անելու համար։
2000 թ. ավարտելով Բեզալելի նկարչության և դիզայնի ակադեմիան՝ Նոման տեղափոխվում է Լոնդոն։ Նա նկարազարդել է ավելի քան 60 ամսագրի շապիկ, հրապարակել է ավելի քան 550 նկարազարդում և հրատարակել իր աշխատանքները ներկայացնող երկու գիրք՝ «Գուշակիր, թե ով է. Նոմա Բարի բազմաթիվ դեմքերը» ("Guess Who – The Many Faces օf Noma Bar", 2008) և «Նեգատիվ տարածություն» ("Negative Space", 2009)։

Իր «արհեստը» Նոման նկարագրում է որպես տեսահաղորդակցություն՝ նկարչի, նկարազարդողի ու դիզայների հմտությունների համադրմամբ։
Նոմայի յուրահատկությունն այն է, որ նա կարողանում է հայտնի և ոչ այնքան հայտնի մարդկանց դիմանկարները «կառուցել» նրանց առնչվող զանազան առարկաների նկարների միջոցով՝ միաժամանակ որսալով ոչ միայն նրանց դեմքի ակնթարթորեն ճանաչելի արտահայտություններն ու դիմագծերը, այլև պատմելով նրանց էության, կյանքի ու գործունեության մասին պատմություններ։

Տարիների ընթացքում նա սովորել է գործ ունենալ տարբեր տիպի դեմքերի հետ. «Հաճախ փոքր բաներն են ստեղծում դեմքը, օրինակ՝ հոնքի ու աչքի կամ քթի ու շուրթերի միջև եղած փոխհարաբերությունը»։

Նոման իր նկարների զարգացման գործընթացը սկսում է թղթի վրա էսքիզներ անելուց, այնուհետև, երբ գաղափարն արդեն լրիվ ավարտուն տեսք է ստանում, համակարգչով դրանք վերածում է թվայնացված պատկերների։ Նրա գործերի երկակի մոտեցումը՝ հումորն ու գործառնությունը, պայմանավորված են նրանով, որ Նոման խորությամբ հասկանում է, թե ինչպես է ուղեղն ընկալում պատկերը։ Սահմանափակ գունապնակով նա հմտորեն ու ճշգրտորեն օգտագործում է ձևերն ու մարմինները, որոնցում ծանոթ խորհրդանիշներն ու պատկերագրերը համակցվում են՝ ձևավորելով նոր իմաստ։ Պոզիտիվ ու նեգատիվ տարածությունները խճանկարվում են՝ ստեղծելով մի քանի պատկեր՝ մեկում, ու երբեմն մի քիչ ժամանակ է պետք լինում տեսնելու ներդրված, երբեմն սուր ուղերձը։

Այս հնարքը Նոման լավագույնս օգտագործում է սոցիալական և քաղաքական թեմաներով նկարներում։ Այնպիսի թեմաներն, ինչպիսիք են միջուկային պատերազմը, կորպորատիվ ագահությունն ու ազգային ինքնությունը, պատկերված են հումորի թաքնված միտումով։
«Իմ նպատակն է ստեղծել առավելագույն հաղորդակցություն՝ նվազագույն տարրերով»,– ասում է Նոման։

Սկզբում ներկայացնեմ Նոմայի ծաղրանկարները։
Ուշադրություն դարձրեք, որ մարդկանց կերպարը ներկայացնող բաղացրիչներում պատահական առարկաներ չկան :)։
Չնայած կարծում եմ՝ բոլորն էլ ճանաչելի են, բայց ամեն դեպքում անունները բաց մոխրագույնով գրել եմ նկարների տակ.

http://i.imgur.com/BSS3U.jpg
Ջորջ Բուշ

http://i.imgur.com/WvlL7.jpg
Բոբ Դիլան

http://i.imgur.com/Ih3SV.jpg
Դևիդ Բեքհեմ

http://i.imgur.com/FE7wU.jpg
Չարլզ Դարվին

http://i.imgur.com/8Dre6.jpg
Բրյուս Լի

http://i.imgur.com/FjNL6.jpg
Կոնդոլիզա Ռայս

http://i.imgur.com/YWoqP.jpg
Չառլի Չապլին

http://i.imgur.com/CfFGS.jpg
Ադոլֆ Հիտլեր

Ուլուանա
07.06.2012, 21:37
Էլի ծաղրանկարներ :).

http://i.imgur.com/cmCbu.jpg
Հարրի Փոթեր

http://i.imgur.com/OE0ij.jpg
Լուչիանո Պավարոտի

http://i.imgur.com/pIW7e.jpg
Իոսիֆ Ստալին

http://i.imgur.com/2qOLO.jpg
Մարգարետ Թետչեր

http://i.imgur.com/5SoE5.jpg
Մայքլ Ջեքսոն

http://i.imgur.com/HKsIw.jpg
Օզզի Օսբորն

http://i.imgur.com/LlZEz.jpg
Սադամ Հուսեյն

http://i.imgur.com/1zIci.jpg
Սիլվեստեր Սթալոնե

http://i.imgur.com/iLGM5.jpg
Սթիվեն Քինգ

http://i.imgur.com/zP33A.jpg
Սթիվ Ջոբս

http://i.imgur.com/xmoH0.jpg
Էլիզաբեթ թագուհի

http://i.imgur.com/W6rEd.jpg
Վլադիմիր Պուտին

http://i.imgur.com/uAjCr.jpg
Ուիլիամ Շեքսպիր

http://i.imgur.com/LI3gf.jpg
Վուդի Ալեն

Ուլուանա
07.06.2012, 22:13
Իսկ սրանք նեգատիվ տարածության նկարազարդումները.

Always forgive your enemies, nothing annoys them more
Միշտ ներիր թշնամիներիդ. ոչինչ նրանց ավելի շատ չի ջղայնացնում։
http://i.imgur.com/dEkYw.jpg

Internet Addiction
Ինտերնետային կախվածություն :))
http://i.imgur.com/yGRGg.jpg

Chindia
Հնդկաչին
http://i.imgur.com/ryzu1.jpg

Epic Fail
http://i.imgur.com/7VRGh.jpg

Final Cut
http://i.imgur.com/nyu1f.jpg

Good and Evil
Բարին ու չարը
http://i.imgur.com/GAnNO.jpg

Tea fir two
Թեյ երկուսի համար
http://i.imgur.com/YUspt.jpg

Իշխանություն անհատին
http://i.imgur.com/ZCQrR.jpg

Red Riding Hood
Կարմիր գլխարկ
http://i.imgur.com/urhxY.jpg

Shy Guy
Ամոթխած տղա
http://i.imgur.com/tFis5.jpg

Ուլուանա
07.06.2012, 22:14
Երանի այստեղ լինեիր
http://i.imgur.com/IGeVE.jpg

Փարաջայի տաբու
http://i.imgur.com/FETQH.jpg


Մնացածի վերնագրերը, ցավոք, չգիտեմ.

http://i.imgur.com/dGeZn.jpg

http://i.imgur.com/rytTv.jpg

http://i.imgur.com/kNQaN.jpg

http://i.imgur.com/ukMqD.jpg

http://i.imgur.com/AgUnc.png

http://i.imgur.com/DMlOO.jpg

http://i.imgur.com/y1xGp.jpg

http://i.imgur.com/Yt9oO.jpg

Lusinamara
07.06.2012, 22:20
Ինձ համար մեծ ու հետաքրքիր բացահայտում էր Նոմա Բարը: Ավատարս նրա նկարներից մեկն է` որն այս պահին ամենահարազատը գտնվեց:
Շնորհակալություն, Ուլուանա: :)

Rhayader
08.06.2012, 10:07
Պրիմիտիվ ու գերագնահատված կոնցեպտուալիստ է: Նկարներն էլ տապոռություն են: