Ուլուանա
07.06.2012, 21:36
Նոմա Բար
Ժամանակին «Հայտնի մարդկանց Ծաղրանկարները» թեմայում տեղադրել էի Նոմա Բարի ծաղրանկարներից, բայց կարծում եմ՝ Նոման արժանի է, որ իրեն նվիրված առանձին թեմա էլ լինի Ակումբում։
http://i.imgur.com/TBStF.jpg
Դիզայներ, նկարազարդող Նոմա Բարը ծնվել է 1973 թ. Իսրայելում։ Դեռ մանկուց Նոման ուզում էր նկարիչ դառնալ։ Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ ի հայտ եկավ նրա հետաքրքրությունը ծաղրանկարների ու պատկերագրերի (pictogram) յուրօրինակ համադրության նկատմամբ։ Երբ իր ընտանիքի հետ թաքստոցում պատսպարվում էր, Նոման լրագրում գտած ռադիոակտիվ խորհրդանշանն օգտագործեց Սադամ Հուսեինի դիմանկարի էսքիզն անելու համար։
2000 թ. ավարտելով Բեզալելի նկարչության և դիզայնի ակադեմիան՝ Նոման տեղափոխվում է Լոնդոն։ Նա նկարազարդել է ավելի քան 60 ամսագրի շապիկ, հրապարակել է ավելի քան 550 նկարազարդում և հրատարակել իր աշխատանքները ներկայացնող երկու գիրք՝ «Գուշակիր, թե ով է. Նոմա Բարի բազմաթիվ դեմքերը» ("Guess Who – The Many Faces օf Noma Bar", 2008) և «Նեգատիվ տարածություն» ("Negative Space", 2009)։
Իր «արհեստը» Նոման նկարագրում է որպես տեսահաղորդակցություն՝ նկարչի, նկարազարդողի ու դիզայների հմտությունների համադրմամբ։
Նոմայի յուրահատկությունն այն է, որ նա կարողանում է հայտնի և ոչ այնքան հայտնի մարդկանց դիմանկարները «կառուցել» նրանց առնչվող զանազան առարկաների նկարների միջոցով՝ միաժամանակ որսալով ոչ միայն նրանց դեմքի ակնթարթորեն ճանաչելի արտահայտություններն ու դիմագծերը, այլև պատմելով նրանց էության, կյանքի ու գործունեության մասին պատմություններ։
Տարիների ընթացքում նա սովորել է գործ ունենալ տարբեր տիպի դեմքերի հետ. «Հաճախ փոքր բաներն են ստեղծում դեմքը, օրինակ՝ հոնքի ու աչքի կամ քթի ու շուրթերի միջև եղած փոխհարաբերությունը»։
Նոման իր նկարների զարգացման գործընթացը սկսում է թղթի վրա էսքիզներ անելուց, այնուհետև, երբ գաղափարն արդեն լրիվ ավարտուն տեսք է ստանում, համակարգչով դրանք վերածում է թվայնացված պատկերների։ Նրա գործերի երկակի մոտեցումը՝ հումորն ու գործառնությունը, պայմանավորված են նրանով, որ Նոման խորությամբ հասկանում է, թե ինչպես է ուղեղն ընկալում պատկերը։ Սահմանափակ գունապնակով նա հմտորեն ու ճշգրտորեն օգտագործում է ձևերն ու մարմինները, որոնցում ծանոթ խորհրդանիշներն ու պատկերագրերը համակցվում են՝ ձևավորելով նոր իմաստ։ Պոզիտիվ ու նեգատիվ տարածությունները խճանկարվում են՝ ստեղծելով մի քանի պատկեր՝ մեկում, ու երբեմն մի քիչ ժամանակ է պետք լինում տեսնելու ներդրված, երբեմն սուր ուղերձը։
Այս հնարքը Նոման լավագույնս օգտագործում է սոցիալական և քաղաքական թեմաներով նկարներում։ Այնպիսի թեմաներն, ինչպիսիք են միջուկային պատերազմը, կորպորատիվ ագահությունն ու ազգային ինքնությունը, պատկերված են հումորի թաքնված միտումով։
«Իմ նպատակն է ստեղծել առավելագույն հաղորդակցություն՝ նվազագույն տարրերով»,– ասում է Նոման։
Սկզբում ներկայացնեմ Նոմայի ծաղրանկարները։
Ուշադրություն դարձրեք, որ մարդկանց կերպարը ներկայացնող բաղացրիչներում պատահական առարկաներ չկան :)։
Չնայած կարծում եմ՝ բոլորն էլ ճանաչելի են, բայց ամեն դեպքում անունները բաց մոխրագույնով գրել եմ նկարների տակ.
http://i.imgur.com/BSS3U.jpg
Ջորջ Բուշ
http://i.imgur.com/WvlL7.jpg
Բոբ Դիլան
http://i.imgur.com/Ih3SV.jpg
Դևիդ Բեքհեմ
http://i.imgur.com/FE7wU.jpg
Չարլզ Դարվին
http://i.imgur.com/8Dre6.jpg
Բրյուս Լի
http://i.imgur.com/FjNL6.jpg
Կոնդոլիզա Ռայս
http://i.imgur.com/YWoqP.jpg
Չառլի Չապլին
http://i.imgur.com/CfFGS.jpg
Ադոլֆ Հիտլեր