PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուզում եմ գնել մեքենա, բնակարան...

mnowak
03.06.2012, 18:06
Խնդիր 1

Ցանկանում եմ գնել ավտոմեքենա, սակայն
1.1 Մեքենան ավտոսրահից որի դեպքում ես հեռու կմնամ ծածկված դեֆեկտներից, խափելուց ու ինչոր ցանոթ ավտոմեխանիկ մեջ խառնելուց (որը իդեպ ես չունեմ): Գիտեմ որ թանկ են բայց որակի համար պատրաստ եմ միքիչ ավել վճարել:
1.2 Մեքենա օգտագործած ... սակայն էս դեպքում ես չունեմ ոչ մի ապահովություն որ ինձ չեն խափի ու մի փտած զիբիլ չեն վաչառի որ եսիմ ինչ ճանապարհներին մի օր ընթացքում չքանդվի ու մի բան չլինի իմ ու իմ ուղևորների հետ: Չունեմ ոչ մի բավականին ծանոթ ավտոմեխանիկ (ուստա) որ ասեմ "Ուստա՛ հլա մի կարետըս մըտիկ արա տես խադավոն նորմալա~":
1.3 Գնամ օտար երկրից առնեմ , որտեղ էլ ավելի շատա խափնվելու հավանականությունը ... ինձ չեն խափի համակարգչային տեխնիկայի սֆերայում բայց մեքենաների մեք - հանգիստ: Այս դեպքուն նաև լրացուցիչ ծախս - մակսազերծում:

Ի՞նչ կառաջարկեք հարգելի ժողովուրդ:

Իդեպ, պատրաստ եմ ծախսել ավտոսրահի առաջարկած գումարը կամ 2000-5000 ԱՄՆ դոլլար արտասահմանյան մակնիշի մեքենայի համար (օգտագործված) ավտոմատ փոխանցման տուփով:

Խնդիր 2

Ցանկանում եմ գնել բնակարան , ծախսելով 10-15 հազար ԱՄՆ դոլլար ... դա իրկանությու՞նա թ՞ե գիտաֆանտաստիկա: Եթե կարող եմ ապա ասեք որտե՞ղ:

VisTolog
03.06.2012, 18:20
Խնդիր 2

Ցանկանում եմ գնել բնակարան , ծախսելով 10-15 հազար ԱՄՆ դոլլար ... դա իրկանությու՞նա թ՞ե գիտաֆանտաստիկա: Եթե կարող եմ ապա ասեք որտե՞ղ:
Հանրակացարան կա, համարը տա՞մ::))

Լուսաբեր
03.06.2012, 18:27
Խնդիր 2

Ցանկանում եմ գնել բնակարան , ծախսելով 10-15 հազար ԱՄՆ դոլլար ... դա իրկանությու՞նա թ՞ե գիտաֆանտաստիկա: Եթե կարող եմ ապա ասեք որտե՞ղ:

Կարող ես, իհարկե, եթե
- պատրաստ ես Երևան քաղաքից դուրս, բայց մոտ գյուղերից մեկում գնել այդ տունը կամ բնակարանը:
- պատրաստ ես 10 տարի ամեն ամիս որոշակի գումար որպես հիպոտեք վճարել բանկին կամ կազմակերպությանը, եղած 10-15 հազար $-ը կանխավճարային գումար մուծելով:

armen9494
03.06.2012, 20:12
Կառաջարկեմ էս սայթը՝
https://harkadir.ajurd.am/

Ինչքան հասկացա, էս սայթում իրավիճակը մեծ մասամբ սենց ա. վաճառվում են գրավի դրված ու չմուծված, կամ բանկի առգրավված կամ էլ նման տիպի այլ ապրանքներ:
Ոչ մի անգամ չեմ օգտվել, բայց սենց նայելով շատ դուրս եկավ, ամեն ինչի գինը սովորականից շատ ավելի ցածր ա:
Ճիշտ ա՝ աճուրդ ա, բայց էս էն աճուրդներից չի, որ լիքը գին առաջարկող կա, մեծ մասում ոչ մեկ ձեն չի հանում. կամ սայթը չգիտեն, կամ մեր հայ ժողովուրդը հլը սովոր չի սենց բաներին:

Հ.Գ. ստեղից մեքենա գնելը ռիսկային ա, բայց տունը չեմ կարծում, ըտեղ խադավիկ պետք չի, մի քիչ գործից հասկացող մարդ պիտի նայի, որ տենա վրեն ինչքան ծախս ունես անելու մեկ էլ տեղանքի մասին ճշտես, որ հողը փախնող չլինի:

Varzor
04.06.2012, 12:37

Ռեկլամին մի խափնվի :)
Էդ կայքով բնակարան գնելը շատ ռիսկային գործա: Էն որ աճուրդով առար, դեռ չի նշանակում, որ կարաս էդ տանը ապրես: Բա էդ տանն ապրողներին ինչ ես անելու?
Հիշեցնեմ, որ բնակիչներին վտարելու համար նոր կատարողական վարույթ պիտի հարուցվի` դա վճարովի է: Բացի այդ ամեն մարդ չի, որ ուրիշին իրա տնից չորով կդնի ու կվտարի:
Մեքենաների ռիսկն էլ էնա, որ ում ձեռից որ խլել են` կարա հանգիստ վնաս տա: Էդ աճուրդին մասնակցելուց գույքին ծանոթանալու ձև չկա: Մաքսիմում կարաս ԴԱՀԿ-ի "շտրաֆպլաշադկում" գնաս ու նայես, եթե ծանոթ ունես` նաև ներսից ;) :
Դե համ էլ, ոնց որ ասում են` նավսոտ ապրանք ա:

mnowak
04.06.2012, 19:59
ուրեմն քննարկումը շարունակվում է

armen9494
04.06.2012, 20:19
Ռեկլամին մի խափնվի :)
Էդ կայքով բնակարան գնելը շատ ռիսկային գործա: Էն որ աճուրդով առար, դեռ չի նշանակում, որ կարաս էդ տանը ապրես: Բա էդ տանն ապրողներին ինչ ես անելու?
Հիշեցնեմ, որ բնակիչներին վտարելու համար նոր կատարողական վարույթ պիտի հարուցվի` դա վճարովի է: Բացի այդ ամեն մարդ չի, որ ուրիշին իրա տնից չորով կդնի ու կվտարի:
Մեքենաների ռիսկն էլ էնա, որ ում ձեռից որ խլել են` կարա հանգիստ վնաս տա: Էդ աճուրդին մասնակցելուց գույքին ծանոթանալու ձև չկա: Մաքսիմում կարաս ԴԱՀԿ-ի "շտրաֆպլաշադկում" գնաս ու նայես, եթե ծանոթ ունես` նաև ներսից ;) :
Դե համ էլ, ոնց որ ասում են` նավսոտ ապրանք ա:

Նավսին որ նայենք, հարևան պառավները քիչ չեն նավսում, երբ մի հատ կարգին ավտո ես առնում :D
Չէ, ճիշտ ես ասում, էդ միշտ էլ կա, բայց դե բեր էդ վնաս տալը հանենք, էդի էն թաղի պառավների թոռները կարան անեն (կատարելով իրանց տատու պատվերը) :))
Տների պահով չեմ կարծում, որ մարդ կլինի, որը առանց իր աչքով տունը տենալու կառնի դա: Մի հատ կարաս գնաս, տեսնես, հետաքրքրվես ինչը ինչոց ա: Ճիշտն ասած թղթաբանությունից էդքան գլուխ չեմ հանում, բայց դե չեմ կարծում, որ տան թղթերը նայել հնարավոր չի լինի: Դե ընդեղ էլ չի՞ երևում, թե ով կա գրանցված տան վրա: Էդ սայթում էլ տեղեր կան, որտեղ նշված ա, թե քանի հոգի են գրանցված:
Էդ տնից վտարելու պահն էլ եմ հասկանում ինչ ես ասում, բայց եթե դու էդ տունը չառնես, իրանց չե՞ն վտարելու:
Ու ֆսյո ժե իհարկե ռիսկային ա, բայց դե համեմատաբար էլ էժան ա:

Apsara
05.06.2012, 00:33
Այո կարող եք, մեր բնակարանը մեկ սենյականոց հենց հիմա վաճառվում է տասնհինգ ԱՄՆ դոլլար: Տեղը Քասախ գյուղում է, մոտ է երևանին՝ Վահագնի թաղամասի դիմաց՝ Քառասուն սովխոզ: Տրասպորտ կա քաղաքից հարյուր դրամ, ոբշմ մենք գոհ ենք, ուղղակի շատացել ենք էլ մեկ սենյականոցում չենք տեղավորվում:

Varzor
05.06.2012, 10:49
Տների պահով չեմ կարծում, որ մարդ կլինի, որը առանց իր աչքով տունը տենալու կառնի դա: Մի հատ կարաս գնաս, տեսնես, հետաքրքրվես ինչը ինչոց ա: Ճիշտն ասած թղթաբանությունից էդքան գլուխ չեմ հանում, բայց դե չեմ կարծում, որ տան թղթերը նայել հնարավոր չի լինի: Դե ընդեղ էլ չի՞ երևում, թե ով կա գրանցված տան վրա: Էդ սայթում էլ տեղեր կան, որտեղ նշված ա, թե քանի հոգի են գրանցված:
Էդ տնից վտարելու պահն էլ եմ հասկանում ինչ ես ասում, բայց եթե դու էդ տունը չառնես, իրանց չե՞ն վտարելու:
Ու ֆսյո ժե իհարկե ռիսկային ա, բայց դե համեմատաբար էլ էժան ա:
Տունը տեսնելու գնալը էդքան էլ անվտանգ չի: Շատ դեպքերում ագրեսիվ են դիմավորում: Տան թղթերը չես կարող տեսնել, մինչև տունը չես գնում: Էդ էլեկտրոնային աճուրդի ամբող իմաստն էլ հենց այն է, որ գնողը որքան հնարավոր է քիչ շփվի պարտապանի հետ: Եթե աճուրդում հաղթում ես, ապա ԴԱՀԿ-ն ինքն է փաստաթղթերի ձևակերպումը կատարում ու քեզ տալիս են արդեն քո սեփականությունը հաստատող փաստաթղթեր: Բայց դե դրանից հետո ոնց ես քո սեփականությանը տիրանալու ու տիրապետելու` առանձին պատմություն է:
Նույնիսկ մարդիկ կան դրա վրա բիզնե սեն անում: Օր. աճուրդում մի հատ տուն կա $40.000, որի շուկայական արժեքն ասենք 60.000 է: իրանք ասում են մեզ մի 1000 կտաս, մի 10.000 էլ կավելացնես ու մենք այնպես կանենք, որ դու աճուրդում կհաղթես, թղթերն ու վտարումն էլ մեր վրա:

Չէ, տնից չեն վտարում, քանի որ վտարման համար առանձին որոշում ու վարույթ է պետք: Սովորաբար տունը գնողը պետական կարգով նոր որոշում է ստանում, մուծում է կատարում (միջին 3 սենյականոց բնակարանի բնակիչներին վտարելու համար մոտավորապես 500.000դր: թիվը կախված է բնակարանի չափից, բնակվողների քանակից և այլն ) ու առանձին վարույթով ԴԱՀԿ-ն իրականացնում է վտարումը:

Ռիսկային է այնքանով, որ սովորաբար (չեմ ասում բոլոր դեպքերում) ԴԱՀԿ-ի կողմից օտարվում և աճուրդի են հանվում այնպիսի բնակարաններ, որոնց տերերը այդքան էլ մաքուր մարդիկ չեն` թմրամոլներ, խաբեպաներ, խաղամոլներ, աֆերիստներ և այլն: Իհարկե կան մարդիկ, որոնք իրենց բնակարանը կորցրել են դժբախտության կամ անհաջող գործարքների արդյունքում, կամ էլ առաջին կատերոգրային պատկանող մարդկանց պատճառով:
Երկու դեպքում էլ ռիսկային է` մեկը ֆիզիկական, մյուսը խղճի տեսանկյունից:

armen9494
05.06.2012, 16:49

Մերսի, էդ թղթաբանության խուճուճության մասին չգիտեի:)

mnowak
09.06.2012, 12:59
էս սաղ շատ անհետաքրքիրա ու ոչ մաքուր ... քանի որ ժամանակին իմ ընտանիքնել էն տնից հանել ...

mnowak
09.06.2012, 13:08
Լավ ... շարունակեմ թեման միայն ավտոմեքենայի մասով (իսկ եթե ընթացքում բնակարանի առաջարկներ լինեն - խնդրեմ անձնական նամակի տարբերակով):

Կարող եմ տրամադրել 2000-5000 ԱՄՆ դոլլար գումար, ցանկանում եմ գնել ավտոմատ փոխանցման տուփով ոչ ջիպ մեքենա (ավտո-մեքենա),
որը կհամապատասխանի եվրո կամ միջազգային ստանդարտի որպեսի կարողանամ մեկնել այդ մեքենայով եվրոպա, Չինաստան և ընդանրապես ցանկացած տեղ:
Դա ռեա՞լա ... նկատի ունեմ գումարի առումով: Եթե այո, ասեք ինձ խնդրեմ որտեղ կարող եմ փնտրել նման մեքենա ... իսկ եթե ռեալ չի - ինչքա՞ն գումարով
դա ռեալ կարողա դառնալ:

Ու նորից վերադառնամ իմ առաջնային նամակին ... ես մեքենաներից համարյա զրո եմ - ինչպե՞ս անեմ որ գնման փուլում ինձ չխափեն:
Կամ լավ ... եթե խափեն , գոնե քիչ խափեն :)