PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայրը...

armen9494
02.06.2012, 14:35
Նոր ինտերնետում կարդացի, շատ հավանեցի: Չգիտեմ, ստեղ կարելի՞ ա ուրիշների գրած ստեղծագործությունները տեղադրել, թե ոչ, բայց կտեղադրեմ: Պատրաստ եմ նույնիսկ տուգանային ստանալ այս ստեղածագործության համար:oy
Սփոյլերի մեջ օրիգինալը (ռուսերեն լեզվով)

У моей матери был всего один глаз. Я ненавидел ее. Потому что ее такое состояние заставляло меня испытывать стыд.Для того, чтобы зарабатывать кусок хлеба для семьи, она работала в школе поварихой. В один день, когда я учился в начальной школе, моя мать пришла ко мне, чтобы навестить меня.Пол ушел из под моих ног. Как она могла сделать это? Мне стало так стыдноЯ сделал вид, что я не вижу ее. Я посмотрел на нее с ненавистью и убежал оттуда. На следующий день мой друг одноклассник сказал мне: "Ээ, да твоя мать, оказывается, одноглазая".Я захотел провалиться сквозь землю. Я хотел, чтобы моя мать куда-нибудь пропала.Поэтому, в тот день, когда я встретился с нею, я ей сказал: "не лучше ли тебе умереть, чтобы не ставить меня в смешное положение?"Мать ничего не ответила мне
Я даже не подумал о том, что говорю, потому что я был очень злой. Меня не интересовали ее чувства. Я не хотел, чтобы она была дома. Я очень много работал и уехал в Сингапур на учебу. Потом я женился. Купил свой дом. У меня появились собственные дети и я был доволен жизнью. В один день моя мать приехала ко мне. Столько лет она не видела меня и не знала своих внуков.Когда она подошла к двери, мои дети стали смеяться над ней
Как она могла приехать ко мне домой и напугать моих детей? Я заорал на нее "ВОН ОТСЮДА!"
На это моя мать тихо ответила: "Прости меня. Кажется, я приехала не по тому адресу" и после этих слов скрылась с моих глаз.Однажды ко мне пришло письмо из школы насчет собрания выпускников школы.Я сказал жене в качестве предлога, что я еду в деловую поездку
После встречи выпускников я лишь ради любопыства поехал в свой старый дом.Соседи сказали, что моя мать умерла. Я совершенно не опечалился. Мне дали письмо, которое мать оставила для меня."Мой самый любимый сыночек, я всегда думала о тебе. Я очень сожалею, что приехала в Сингапур и напугала твоих детей. Я очень обрадовалась, когда услышала, что ты приедешь на встречу выпускников. Но я не знала, смогу ли я встать с постели, чтобы увидеть тебя. Я очень сожалею, что тебе, когда рос, было постоянно стыдно из-за меня. Знаешь, мое дитя, когда ты был маленьким, с тобой произошел несчастный случай и ты потерял свой глаз. Я не могла вынести, как твоя мать, что ты вырастешь одноглазым. Поэтому я отдала тебе свой глаз. И сейчас я так горжусь тобой, думая, что ты вместо меня видишь этим глазом.
Со всей своей любовью
твоя мама"
Պահպանելով ակումբի կանոնադրությունը՝ կթարգմանեմ հայերեն:

Մայրս ուներ մեկ աչք: Ես նրան ատում էի, քանի որ այդ փաստը ստիպում էր ինձ ամաչել բոլորի առաջ: Օրվա հացի փողը վաստակելու համար նա աշխատում էր դպրոցում՝ որպես ճաշ եփող: Մի օր, երբ ես սովորում էի տարրական դասարանում, նա եկավ ինձ տեսնելու: Այդ պահին կարծես գետինը փախավ իմ ոտքերի տակից: Ո՞նց կարող էր նա դա անել: Ես այնպես ամաչեցի ու ձև արեցի, որ չեմ նկատել նրան, հետո ատելությամբ նայեցի ու չքվեցի այդտեղից: Հաջորդ օրը իմ համադասարանցին ասաց ինձ "պարզվում ա քո մայրը միաչքանի ա": Ես ուզում էի գետինը մտնեի:
Ես շատ էի ուզում, որ մայրս կորեր և դրա համար, այդ օրը երբ տեսա նրան, ասացի՝ "ավելի լավ չէ՞ր լինի, որ դու մեռնեիր, որպեսզի ինձ ծիծաղելի դրության մեջ չգցեիր": Մայրս ինձ ոչինչ չպատասխանեց: Ես նույնիսկ չմտածեցի էլ, թե ինչ եմ ասում, որովհետև շատ ջղային էի: Ինձ չէին հետաքրքրում նրա զգացմունքները: Ես չէի ուզում, որ նա տանը լիներ: Ես շատ աշխատեցի ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու համար:
Հետո ամուսնացա, գնեցի բնակարան: Անցել էր շատ ժամանակ, ես արդեն ունեի երեխաներ ու շատ գոհ էի իմ կյանքից: Մի օր մայրս եկավ մեր տուն: Այդքան տարի նա չէր տեսել ինձ և չգիտեր իր թոռների մասին:
Երբ նա մոտեցավ դռանը, երեխաներս սկսեցին ծիծաղել նրա վրա: Ո՞նց կարող էր գար իմ տուն և վախացներ իմ երեխաներին: Ես ջղայինացած գոռացի նրա վրա՝ "ԴՈՒՐՍ ԱՅՍՏԵՂԻՑ": Մայրս պատասխանեց՝ "կներես, կարծես թե ես սխալ հասցեով եմ եկել" ու հեռացավ: Մի օր ինձ նամակ եկավ դպրոցից շրջանավարտների հանդիպման մասին: Ես խաբեցի կնոջս ու ասացի, թե գնում եմ գործնական ուղևորության:
Հանդիպումից հետո ես զուտ հետաքրքրությունից դրդված գնացի մեր նախկին բնակարան: Հարևանները ասացին, որ մայրս մահացել է: Ես մի կաթիլ անգամ չտխրեցի: Ինձ տվեցին մի նամակ, որը մայրս էր ինձ թողել.
"Իմ ամենասիրելի որդի, ես միշտ մտածել եմ քո մասին: Շատ եմ ցավում, որ եկա Սինգապուր ու վախեցրի քո երեխաներին: Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ գալիս ես շրջանավարտների հանդիպմանը, բայց չգիտեի՝ կկարողանա՞մ արդյոք վեր կենալ մահճակալից, որպեսզի տեսնեմ քեզ: Ես շատ եմ ցավում, որ երբ դու մեծանում էիր, միշտ ամաչում էիր իմ համար: Գիտե՞ս տղաս, երբ դու փոքր էիր, քո հետ դժբախտ դեպք պատահեց և դու կորցրեցիր աչքդ: Ես չէի կարող հանդուրժել այն փաստը, որ դու պետք է մեծանաս մի աչքով:Այդ պատճառով ես իմ մի աչքը տվեցի քեզ: Եվ հիմա այնքա՜ն հպարտ եմ, որ դու իմ փոխարեն տեսնում ես այդ աչքով:
Սիրում եմ քեզ...":

Raul Gonsalez
02.06.2012, 14:51
Հրաշք բան էր:(.Ամեն ինչ հրաշք էր բացի որդուց որը արժանի չեր որդի կոչվելու:[

Arpine
03.06.2012, 00:58
Եվս մեկ անգամ ենք համոզվում որ չափը էական չէ: Իսկապես շատ լավն է՝ տպավորիչ: Իսկ հեղինակը ո՞վ է:

Sambitbaba
03.06.2012, 02:26
Հրաշք բան էր:(.Ամեն ինչ հրաշք էր բացի որդուց որը արժանի չեր որդի կոչվելու:[

Իսկ մի՞թե այդ հրաշք գործը “հրաշք” կմնար, եթե որդին արժանի լիներ “որդի” կոչվելու…

Peace
03.06.2012, 02:55
Իսկ մի՞թե այդ հրաշք գործը “հրաշք” կմնար, եթե որդին արժանի լիներ “որդի” կոչվելու…Օ՜, ինչ ուժեղ հարցադրում էր: Ափսոս վարկանիշ տալու ձևը չգիտեմ, թե չէ իմ առաջին վարկանիշը քեզ էր բաժին ընկնելու:

Ռուֆուս
03.06.2012, 03:12
Անկեղծ կարծիքիս համար կներեք, բայց էմոյական զիբիլ ա: Բացի դրանից աչքի իմպլանտացիա հնարավոր չէ անել, աչքը էն օրգանը չէ, որ մեկից վերցնեն մյուսի վրա դնեն:

Peace
03.06.2012, 04:07
Անկեղծ կարծիքիս համար կներեք, բայց էմոյական զիբիլ ա: Բացի դրանից աչքի իմպլանտացիա հնարավոր չէ անել, աչքը էն օրգանը չէ, որ մեկից վերցնեն մյուսի վրա դնեն:

Ինչպե՞ս թե հնարավոր չի: Ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք 22-րդ դարում ենք ապրում, մարդիկ կարող են անել այն ամենն ինչ ուզում են: Զարգացած տեխնոլոգիաների դար է: Էդ առաջ էր, որ հնացած, թանկ, ցավոտ ու վտանգավոր վիարբուժական միջամտություններով պետք է մարմնիդ որևէ մասը փոխեիր: Փո՛ւհ: Հիմա՝ world is different. Վերջերս քիթս եմ փոխել: Պատմե՞մ: Էնքան մեծ էր այն, ուր գնում էի հռհռում էին դրա պատճառով: Դատապարտվա՞ծ էի այն կրել մինչև կյանքիս վերջ: Իհարկե ոչ: Գնացի «Նոր մարմին» խանութ, ինձ փոքր քիթ առաջարկեցին, շատ սրտովոս չէր, որովհետև չափից ավեի փոքր էր, բայց դա ի՞նչ կապ ունի: Վաճառողուհին հավաստիացրեց, որ այն շատ ժամանակակից է, շա՛տ ժամանակակից: Ի՞նչ էր մնում անելու, կարևորը ժամանակակից էր: Շնորհակալություն դարի նոր գենետիկ ծագումնաբանական բժշկությանը:

Էնքան լավն էր նոր քիթս, միայն մեկ խնդիր ունեի` մազերս այլևս ներդաշնակ չէին այնի հետ: Դրանք այնքան հնացած էին, հետն էլ մոխարգույն… Ու ես ճանաչեցի աշխարհը ու աշխարհը ինձ, ու պրոցեսն այդ դեռ կանգ չի առել: Նորից գնացի «Նոր մարմին» խանութների սպասարկման ցանց, արդեն մազերս փոխելու նպատակով: Վաճառողուհին մի մունաթթոտ տոնով՝ ի՞նչ ես ուզում:
-Մա՛զ,- ասեցի կատաղած, ու հիշեցի մի քանի տարի առաջ նույն խանութում ռոբոտներ էին աշխատում, ի՜նչ սիրալիր էին, բայց չափից ավելի ռոբոտների օգտագործումը գործազրկության էր հանգեցրել ու նորից մարդկանց ետ էին բերել: Եսիմ էլի, երևի ճիշտ են արել: Հա բայց էդպես սպասրկե՞լ:
- Ի՞նչ ձևի մազեր ես ուզում,- հարցնում է աշխատակցուհին:
-Ժամանակակից ու ժամանակակից ու ոչինչ բացի ժամանանակցից դուրս ու գանգուր,-ասացի ես:
-Գանգո՞ւր:
- Այո՛, գանգուր, ուղիղ չէ էլի, գանգուր:

Մազերս էլ փոխեցի՝ կարճ, շեկ, գանգուր: Ես, երբ փոքր էի մազերս այդպիսին էին, նորից ինձ երիտասարդ էի զգում:
Այս ամենից հետո մարմնիս մեջ ամեն ինչ փոխելու հետաքրքրությունը օրըստօրե մոլեգնում էր մեջ: Կարճ ժամանակ անց, փոխեցի ակնաջներս, արմունկներս, ձեռքերս, ծնկներս, ոտնաթաթերս: Դրական փոփոխությունները ակնհայտ էին: Երբ հյուրասենյակ էի մտնում, ոչ-ոք այնտեղից դուրս չէր գալիս՝ ոտքերիս հոտը կտրվել էր: Հիասքանչ էր ամեն ինչ:

Սակայն մի չարաբաստիկ օր, ես արթնացա ու զգացի, որ հոտերը չեմ զգում: Ի՞նչ էր պատահել: Էլ ի՞նչ պետք է պատահեր, քիթս էր փչացել: Խելագարվածի պես գնացի «Նոր մարմին» խանութ, ասում եմ քիթս անհապաղ պետք է փոխենք: Ասում է՝ խելագա՞ր ես ինչ է, մեկ ամիս էլ չկա, փոքր քթերը դեռ ժամանակակից են: Ասում եմ՝ դու լավ չհասկացար, քիթս չի՛ աշխատում հոտեր չեմ զգում: Ասում ՝ ի՞նչ ես արել քթով: Ինչ հիմար հարց է! Ի՞նչ պետք է արած լինեմ՝ շնչել եմ ու հոտոտացել: Ասում է՝ չէ՜, դու սխալ ես օգտագործել այն, սա գենետիկ ծագումնաբանական քթերից է, այն չի խափանվում:
- Սա աբսո՛ւրդ է, -արդեն բղավում եմ ես,- փոխհատուցում եմ պահանջում: Ասում է ՝ ցավոք ոչինչ անել չեմ կարող, քթի հետ երաշխավորագիր մենք չենք տվել:

Ասելու ոչինչ չունեի գլուխս կախ դուրս եկա խանութից ունենալով մեծ խնդիր՝ չաշխատող քիթս: Ժամանակակից՝ այո, պիտանի՝ ոչ: Ջղայնությունից քիթս պոկեցի գցեցի մի կողմ: Հիմա առանց քիթ եմ, ջահնդամը գյոռը, թե կողքից չեն նայում ու ծիծաղում:

otar
03.06.2012, 04:26
22

երևի...

armen9494
03.06.2012, 15:55

Ուրախ եմ ձեր համար, որ գեղեցիկ մազեր, ակնաջներ, արմունկներ, ձեռքեր, ծնկներ և ոտնաթաթեր ունեք և ցավում եմ, որ առանց քիթ եք մնացել:

Հ.Գ. վարկանիշ տալու ձևը եթե չեմ սխալվում ակումբի կաննոների մեջ պիտի որ լինի, կարող եք օգտվել: Եթե ինչ-որ խնդիր լինի, սրտանց կփորձեմ օգնել:)

Raul Gonsalez
05.06.2012, 12:17
Այո հրաշքը հրաշք չեր մնա եթե “որդին ” որդի լիներ,բայց վատա որ աշխարհում սենց որդիներ կան:8

Peace
05.06.2012, 14:05
Այո հրաշքը հրաշք չեր մնա եթե “որդին ” որդի լիներ,բայց վատա որ աշխարհում սենց որդիներ կան:8
Ամբողջ խնդիրը նրանում է կայանում, որ մի լավ որդու մասին գրվեր, դու այն հրաշք չէիր համարի չէ՞: Ի՞նչն էր հրաշք: Բավական է մի քիչ ողբ ու լացուկոծ լինի, ու գործը միանգամից հրաշք կհամարվի: Իրականում, այս աշխատանքի միայն վերջին տողերի հիմքում մի փոքր փիլիսոփայական անդրադարձ կար ու միայն դրա համար այն կարելի է որակավորել՝ տանձ, բայց ոչ գանձ:

Ռուֆուս
05.06.2012, 14:12
Չէ, էս աշխատանքի վերջում մենակ պակասում է.

«Ուղարկիր սա 15 ընկերների ու մինչև կյանքիդ վերջ փայլուն տեսողություն կունենաս, ուղարկիր սա 5 ընկերների ու թեթև կարճատեսություն կունենաս, բայց եթե սա ոչ մեկի չուղարկես մինչև կյանքիդ վերջը էլ աստիգմատիզմով կտառապես, էլ միոպիայիով, էլ դիստոպիայով» :))

Համ էլ հրաշալի սյուժե ա հայկական սերիալի համար, մի քիչ լաց ու կոծն ա պակասում, բայց էդ ոչինչ, կլրացնեն:

Մեկ էլ հետաքրքիր ա, էդ որդու մոտ ամբողջ կյանքի ընթացքում հարց չի՞ առաջացել, թե «մամ ջան, աչքիդ թաքը ու՞ր ա» :)) Սաղ կյանքները բեխաբար ապրել են ու վերջում, օ՜, մեծ բացահայտու մ :D

Peace
05.06.2012, 14:28
Չէ՜, էս աշխատանքի վերջում ազարտն է պակասում, որը լրացվում է թղթախաղով.

Որդին- Արի թղթախաղ խաղանք:
Մայրը- Ես չգիտեմ ոնց խաղամ:
Որդին- Ես քեզ մեկը կսովորեցնեմ:
Մայրը- Ո՞րը կսովորեցնես:
Որդին- Կոչվում է պոկեր:
Մայրը: Հե՞շտ կսովորեմ:
Որդին- Ընդամենը երեսուն րոպե կտևի:
Մայրը- Որեմն սովոերեցրու:
Որդին- Մեզանից յուրաքանչյուրին ես կբաժանեմ հինգ խաղաքարտ:
Մայրը- Օ՜, նայրիր, ես չորս հատ տաս ունեմ:
Որդին- Դա շատ լավ է, բայց այդ մասին դու ինձ պետք է չասես:
Մայրը- Ահա՜, հասկացա: Ես չունեմ չորս հատ տաս:

Sambitbaba
11.06.2012, 05:11
Անկեղծ կարծիքիս համար կներեք, բայց էմոյական զիբիլ ա: Բացի դրանից աչքի իմպլանտացիա հնարավոր չէ անել, աչքը էն օրգանը չէ, որ մեկից վերցնեն մյուսի վրա դնեն:
"Զիբիլի" հարցում՝ դե կարծում եմ, ամեն մեկին ըստ ճաշակի: Իսկ ինչ վերաբերվում է աչքի պատվաստմանը, ես լսել եմ, որ արդեն, երևի տաս տարուց ավել է, աչքի վիրաբույժ Էռնստ Մուլդաշևը մի նյութ է ստեղծել /անունն է "Ալոպլանտ", եթե չեմ սխալվում/, որի միջոցով հնարավոր դարձավ աչքի պատվաստումը:

armen9494
11.06.2012, 10:46
Չէ, էս աշխատանքի վերջում մենակ պակասում է.

«Ուղարկիր սա 15 ընկերների ու մինչև կյանքիդ վերջ փայլուն տեսողություն կունենաս, ուղարկիր սա 5 ընկերների ու թեթև կարճատեսություն կունենաս, բայց եթե սա ոչ մեկի չուղարկես մինչև կյանքիդ վերջը էլ աստիգմատիզմով կտառապես, էլ միոպիայիով, էլ դիստոպիայով» :))

Սպիդը մոռացար :D

Համ էլ հրաշալի սյուժե ա հայկական սերիալի համար, մի քիչ լաց ու կոծն ա պակասում, բայց էդ ոչինչ, կլրացնեն:

Մեկ էլ հետաքրքիր ա, էդ որդու մոտ ամբողջ կյանքի ընթացքում հարց չի՞ առաջացել, թե «մամ ջան, աչքիդ թաքը ու՞ր ա» :)) Սաղ կյանքները բեխաբար ապրել են ու վերջում, օ՜, մեծ բացահայտու մ :D

Ա դե բան էր գրել էինք էլի, էնքան առաք դրեցիք, մարդ փոշմանեց, որ մի բան գրել ա :beee

"Զիբիլի" հարցում՝ դե կարծում եմ, ամեն մեկին ըստ ճաշակի: Իսկ ինչ վերաբերվում է աչքի պատվաստմանը, ես լսել եմ, որ արդեն, երևի տաս տարուց ավել է, աչքի վիրաբույժ Էռնստ Մուլդաշևը մի նյութ է ստեղծել /անունն է "Ալոպլանտ", եթե չեմ սխալվում/, որի միջոցով հնարավոր դարձավ աչքի պատվաստումը:
Մի բան ասեմ, ենթադրենք աչք չլիներ, ոտ լիներ, կամ թև, կապ պոչկա, կամ էլ եսիմինչ (ընենց բան, որը հիմա հաստատ լինում ա պատվաստել), կարդացողի համար տարբերություն կունենա՞ր: Թե էդքան շատ եք ուզում, փոխեք էդ աչքի տեղը ձեր ուզած օրգանը դրեք:
Հ.Գ. մենակ թե կրծքերը չփոխեք :))

Ռուֆուս
11.06.2012, 10:58
Սպիդը չեմ մոռացել, ուղղակի գրածներիցս դիստոպիան էլ հիվանդություն չի, լրիվ ուրիշ բան ա :))

Խնդիրը մենակ աչքի պատվաստման անհնարինության մեջ չէ, ուղղակի էս պատմությունը իմ համար բացարձակապես ոչ մի արժեք չունի :) Էս իմ կարծիքն ա ընդամենը ու ոնց տեսնում եմ լիքը մարդ իմ կարծիքը չեն կիսում:

Chuk
11.06.2012, 11:52

Լիքը մարդ էլ կիսում ա, Հայկ ջան :))

Պատմությունը զրոյական արժեքով էր: Սյուժեն գրավիչ չէր, կլանող չէր, հուզիչ չէր, ապրումներ ցուցադրող չէր: Լեզուն լավը չէր: Ամբողջ մեխը ֆինալն էր, որտեղ պետք է մեկ էլ բա-բախ լիներ ու ընթերցողը հուզվեր անսպասելիությունից, բայց էս կարգի սյուժեներն էնքան շատ են, որ ընթերցողը մինչև բաբախին հասնելն էլ իմանում էր, որ բաբախ ա լինելու :)) Բացի դրանից շատ անբնական բաբախ էր: Ցանկության դեպքում օրական կարելի ա 36.6 հատ էսպիսի բաբախ շարադրություն գրել:

Sambitbaba
12.06.2012, 21:32
Մի բան ասեմ, ենթադրենք աչք չլիներ, ոտ լիներ, կամ թև, կապ պոչկա, կամ էլ եսիմինչ (ընենց բան, որը հիմա հաստատ լինում ա պատվաստել), կարդացողի համար տարբերություն կունենա՞ր: Թե էդքան շատ եք ուզում, փոխեք էդ աչքի տեղը ձեր ուզած օրգանը դրեք:
Հ.Գ. մենակ թե կրծքերը չփոխեք :))

Այնուհանդերձ, Արմեն ջան, ես լրիվ լուրջ եմ գրել աչքի պատվաստման հնարավորության մասին:

Իսկ կարծիքները հաշվի առնել, ինչ խոսք, որ անհրաժեշտ է: Բայց հաշվի առ, որ քեզ համար ամենակարևորը քո կարծիքն է:

Ռուֆուս
12.06.2012, 22:26
"Զիբիլի" հարցում՝ դե կարծում եմ, ամեն մեկին ըստ ճաշակի: Իսկ ինչ վերաբերվում է աչքի պատվաստմանը, ես լսել եմ, որ արդեն, երևի տաս տարուց ավել է, աչքի վիրաբույժ Էռնստ Մուլդաշևը մի նյութ է ստեղծել /անունն է "Ալոպլանտ", եթե չեմ սխալվում/, որի միջոցով հնարավոր դարձավ աչքի պատվաստումը:

Մուլդաշևը ամենահասարակ կեղծարար է, ինքն անձամբ է հետագայում խոստովանել, որ իրականում աչքի իմպլանտացիա չի արել: Թե ռուս, թե արևմտյան գիտնականները ասում են, որ աչքի իմպլանտացիան ներկայումս անհնարին է, նույնիսկ աչքի բիբը հնարավոր չէ իմպլանտացիա անել, ուր մնաց ամբողջ աչքը:

Տրիբուն
09.12.2012, 02:39
"Զիբիլի" հարցում՝ դե կարծում եմ, ամեն մեկին ըստ ճաշակի: Իսկ ինչ վերաբերվում է աչքի պատվաստմանը, ես լսել եմ, որ արդեն, երևի տաս տարուց ավել է, աչքի վիրաբույժ Էռնստ Մուլդաշևը մի նյութ է ստեղծել /անունն է "Ալոպլանտ", եթե չեմ սխալվում/, որի միջոցով հնարավոր դարձավ աչքի պատվաստումը:

Չէի իմանում, որ սույն շառլատանը նաև ակնաբույժ է:

Մուլդաշեվը լիքը հավայի գրքեր ունի գրած, մեկը մյուսից հիմար ու չհիմնավորված: Մի ժամանակ АИФ-ից թե Комсомольская Правда-ից փողեր կպցնում ու ալամ աշխարհով ման էր գալիս, Շամբալա էր փնտրում, ու հետո էտ թերթերից մեկի ամեն շաբաթվա համարում մի հատ մի էջանոց խայտառակ հավայի հոդված էր դնում, կամ հարցազրույց էր տալիս: Ամեն կարդալուց լիքը ուրախանում էի:

Օրինակ ...

— Вы считаете, что Адам и Ева тоже были клонированы кем-то?
— Анализ древних шумерских текстов, проведенный, например, новосибирским ученым Селенок, показал, что Адам был создан как результат экспериментов, проводимых ануаками с планеты Набиру. Мы вскоре соберемся совершить экспедицию в Вавилон, чтобы более подробно разобраться в этом вопросе. Возможно, удастся организовать экспедицию и в Кандагар.
.....
— Куда вы планируете организовать следующую экспедицию?
— Естественно, мы планируем посетить те места, где, по нашей гипотезе, клонировались люди. Но вначале я хочу изучить филиппинских хилеров, мне кажется, что они способны проникать в тела человека с помощью сил параллельного мира. Это может оказаться любопытным моментом для практической медицины, ведь телесные и душевные болезни могут приходить и из параллельного мира.