PDA

Դիտել ողջ տարբերակը : Արմեններ

Jean-Claude
01.06.2012, 17:54
ինչ է նշանակում Արմեն
ԱՐ - ը հին Հայաստանում Արև Աստվածն է եղել:
"մեն " կամ "ման" նշանակում է մարդ, մարդիկ:
Արմեն կամ Արման, նշանակում է Արևի երեխաներ, կամ արևի ժողովուրդ,
հին Արմենները բարձր զարգացած ժողովուրդ են եղել, փրկվել են Ատլանտայից:
հին Արմենները ունեցել գիր, իմացել են տիեզերքի բոլոր գաղտնիքները, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն,
իզուր չեն մեր հայրենակից Գյուրջիևի այս խոսքերը.

"Մեր պապերը ինչ որ բան գիտեին, և այն կորավ անվերադարձ,
հիմա պետք է փնտրենք այն, փնտրենք հին քաղաքների ավերակների տակ...
ինչ-որ ժամանակ, այնուամենայնիվ, գոյություն ունեցել է Տիեզերքի, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն, որը հետագայում տարբեր պատճառներով մոռացության է մատնվել"
Արմենների իմաստությունները մյուս ազգերին էլ է անցել, սակայն Քրիստոնեության կամ Իսլամի ընդունումից հետո այն ոչնչացվեց և արգելվեց....
Վիկինգների գրերը Ռունաները, դրանք Արմեններից է եկել, աշխարհի ամենահին Ռունաները դրանք Արմանականն են, որտեղ ԱՐ ռունան Արևի խորհրդանիշն է հանդիսանում....

Freeman
01.06.2012, 18:11
Ժող, էս գրառմանը միամիտ շնորհակալություն հայտնեցի ։Դ

Ուղղակի մատս կպավ, ուզում էի գրեի ՝ հեսա թեմա եմ բացելու՝ Բաբա Յագան և նրա ազդեցությունը գերմանական դասական փիլիսոփայության վրա ։Դ

Sent from my WT19i using Tapatalk

Lion
01.06.2012, 18:16
ինչ է նշանակում Արմեն
ԱՐ - ը հին Հայաստանում Արև Աստվածն է եղել:
"մեն " կամ "ման" նշանակում է մարդ, մարդիկ:
Արմեն կամ Արման, նշանակում է Արևի երեխաներ, կամ արևի ժողովուրդ,
հին Արմենները բարձր զարգացած ժողովուրդ են եղել, փրկվել են Ատլանտայից:
հին Արմենները ունեցել գիր, իմացել են տիեզերքի բոլոր գաղտնիքները, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն,
իզուր չեն մեր հայրենակից Գյուրջիևի այս խոսքերը.

"Մեր պապերը ինչ որ բան գիտեին, և այն կորավ անվերադարձ,
հիմա պետք է փնտրենք այն, փնտրենք հին քաղաքների ավերակների տակ...
ինչ-որ ժամանակ, այնուամենայնիվ, գոյություն ունեցել է Տիեզերքի, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն, որը հետագայում տարբեր պատճառներով մոռացության է մատնվել"
Արմենների իմաստությունները մյուս ազգերին էլ է անցել, սակայն Քրիստոնեության կամ Իսլամի ընդունումից հետո այն ոչնչացվեց և արգելվեց....
Վիկինգների գրերը Ռունաները, դրանք Արմեններից է եկել, աշխարհի ամենահին Ռունաները դրանք Արմանականն են, որտեղ ԱՐ ռունան Արևի խորհրդանիշն է հանդիսանում....

Առաջին չորս տողի հետ ըստ էության համաձայն եմ, բայց մնացածը... ես նմանաոճ իդեալիզմի և իդեալիզացման կողմնակից չեմ:

Varzor
01.06.2012, 18:36

1. Նախ ոչ մի ապացույց չկա, որ Ար-ը աստվածություն է, կամ էլ հենց արևի աստվածն է: Կա ընդամենը այդպիսի վարկած
2. Ներկայիս հայերենում պահպանվել է "ման" արմատը` օրինակ մանուկ բառում, բայց չկա "մեն" արմատը: "մեն" մարդ իմաստով գործնականում կիրառվում է անգլերենում, "ման"-ը` գերմանոսկանդինավվյան լեզուներում:
3. Հին արմենների զարգացվածության մակարդակի մասին ոչինչ ստուգ հայտնի չէ:
4. Նույնը գրի ու տիեզերքի գաղտնիքների մասին, առավել ևս "բոլոր գաղտնիքների" ;)
5. Արմենների իամստության փոխանցման մասին ոչ մի փաստ չկա:
6. Ռունաների ծագումը դեռևս անհայտ է: Արմանական ռուանենրի մասին, ինչ-որ չեմ լսել ;)
7. Վիկինգը դա ազգություն չէ, այլ որակավորում` այդպես են կոչել ասպատակող ավազակներին:

Varzor
01.06.2012, 18:41
Առաջին չորս տողի հետ ըստ էության համաձայն եմ, բայց մնացածը... ես նմանաոճ իդեալիզմի և իդեալիզացման կողմնակից չեմ:
Լիոն ջան 3-րդ տողը ակնգայտ փաստ է:
բայց 2 և 4 տողերը ոչ միայն վիճելի են, այլև չհիմնավորված և ոչ մի փաստով: "Արման" բառացի կարելի է թարգմանել որպես "ար մարդիկ" կամ "արի մարդիկ": Թե ինչ է նշանակում կամ ինչ կերպար է "ար"-ը` անհայտ է, միայն գրաբարյան տարբերակներում հանդիպում է այդ բառը տղամարդ կամ էլի մարդ իմաստով: Կողմնակի լեզվական փաստերով կարելի է ենթադրել որ շատ կարևոր բան է նշանակել հայերի համար, քանի որ այդ արմատն առկա է հայերի համար շատ կարևոր բառերում: Չնայած լեզվաբանները այդ արմատը չեն ստուգաբանում, նույնիսկ ոմանք արմատ էլ չեն համարում: Բայց էդ ոմանք էդքան էլ ճիշտ չեն, որովհետև առնվազն գրաբարյան տարբերակը կա:
Մյուս կողմից էլ ոչ մի կարևոր բան չի նշանակել, ուղղակի մեր նախնիները շատ են կարևորել տղամարդու կերպարը և դրա հետ են կապել բազմաթիվ հիշարժան և կարևոր երևույթներ:

Լիոն ձյա, կասես, թե ինչի հիման վրա ես համամիտ էս նշածս կասկածելի տողերի հետ?
Եթե ինչ-որ փաստեր ունես` լուսավորի :)

Freeman
01.06.2012, 18:44
Հա, մի բան էլ ասեմ՝ թեմայի առաջին 4 տողը չի ինձ բացել՝ համապատասխան գիտելիքներ չունեմ չունեմ սկզբի հետ կապված վիճելու համար, բայց շարունակությունը՝ ։lol
Sent from my WT19i using Tapatalk

Varzor
01.06.2012, 19:00

Ինձ չի բացել, բայց դե լրջին էլ չի տալիս: Բայց Գյուրջինյանի խոսերը լավ էլ իմաստալից են ու իրական: Բայց հարց է, թե դրանք ոնց են մեկնաբանվում ;)

Lion
01.06.2012, 19:05
Լիոն ջան 3-րդ տողը ակնգայտ փաստ է:
բայց 2 և 4 տողերը ոչ միայն վիճելի են, այլև չհիմնավորված և ոչ մի փաստով: "Արման" բառացի կարելի է թարգմանել որպես "ար մարդիկ" կամ "արի մարդիկ": Թե ինչ է նշանակում կամ ինչ կերպար է "ար"-ը` անհայտ է, միայն գրաբարյան տարբերակներում հանդիպում է այդ բառը տղամարդ կամ էլի մարդ իմաստով: Կողմնակի լեզվական փաստերով կարելի է ենթադրել որ շատ կարևոր բան է նշանակել հայերի համար, քանի որ այդ արմատն առկա է հայերի համար շատ կարևոր բառերում: Չնայած լեզվաբանները այդ արմատը չեն ստուգաբանում, նույնիսկ ոմանք արմատ էլ չեն համարում: Բայց էդ ոմանք էդքան էլ ճիշտ չեն, որովհետև առնվազն գրաբարյան տարբերակը կա:
Մյուս կողմից էլ ոչ մի կարևոր բան չի նշանակել, ուղղակի մեր նախնիները շատ են կարևորել տղամարդու կերպարը և դրա հետ են կապել բազմաթիվ հիշարժան և կարևոր երևույթներ:

Լիոն ձյա, կասես, թե ինչի հիման վրա ես համամիտ էս նշածս կասկածելի տողերի հետ?
Եթե ինչ-որ փաստեր ունես` լուսավորի :)

Varzor ջան, 4-րդ տողի պահով ըստ էության նույն բանն ենք ասում` Արևի (Արի) մարդ, ժողովուրդ, զավակներ և այլն - եկեք չմոռանանք, որ այն ժամանակներում որևէ մի ազգի կոչում էին այդ ազգի աստծո զավակներ: Ար աստծո գոյության պահով - ուղղակի իմաստ չեմ տեսնում տիկին Տերյանի բոլոր գրքերն ու հատկապես վերջին աշխատանքը այստեղ ցիտել զուտ ծավալային առումով, բայց իմ կարծիոքվ ամեն ինչ ահագին հիմնավոր է: Ինձ Տերյանի բերած մփաստարկները բավականին համոզիչ են թվում, ուղղակի կարելի է ծանոթանալ նրա գրքերին...

Varzor
01.06.2012, 19:16

Եղբայր էլի ծանոթանամ, բայց Ար ու Արև նույնացումը էդքան էլ հիմնավոր չեմ համարում` փաստ չկա: Հա, հնարավոր է, որ Արևի արմատը Արն է, բայց դրանից հո նույնը չդառան?
Ես էլ մի տեղ կարդացել եմ, որ Արև-ը հայերի մոտ նշանակել է հոգի, դրա համար էլ մինչև հիմա արևով երդվում են :think

Lion
01.06.2012, 21:09
Հա, ընդունում եմ, որ ստեղ վարկածային պահեր են, բայց արի նաև ընդունենք, որ Արևը ամեն ինչի սկիզբն է, Ար-ը հայերի մոտ հարգի է, դրա համար էլ հավանական է, որ Արն ու Արևը նույնանան...

Malxas
01.06.2012, 22:41
ինչ է նշանակում Արմեն

Վիկինգների գրերը Ռունաները, դրանք Արմեններից է եկել, աշխարհի ամենահին Ռունաները դրանք Արմանականն են, որտեղ ԱՐ ռունան Արևի խորհրդանիշն է հանդիսանում....

Ես միայն մեկ հայ գիտեմ, ում ծագումը գալիս է վիկինգներից` Թորոս Ռոսլինին :)

Jean-Claude
01.06.2012, 22:53
Ես էլ առաջ ձեր նման էի մտածում, այնպես որ, նույնիսկ քմծիծաղները ինձ հասկանալի են,
այս ամենը ինչ գրում եմ, ես համոզվեցի տարբեր օտար գրքեր կարդալով:
Արմանական ռունաները արիական ազգերի սրբազան գրերն են եղել, և պատահական չէ, որ դրանց մեջ ԱՐ ռունան ունի արևի խորհրդանիշ...
Նայեք այս կայքը, գտեք ԱՐ ռունան և կարդացեք;

AR
Exoteric meaning: All that which is beautiful and Sun-like, change to good, virtues, honor, glory, rewarding work.
Esoteric meaning: Completion, light, Divine spirit, Sun.

http://www.scn.org/anon/dossiers/armanic/runes.htm

Ռուֆուս
01.06.2012, 23:39
ինչ է նշանակում Արմեն
ԱՐ - ը հին Հայաստանում Արև Աստվածն է եղել:
:)

"մեն " կամ "ման" նշանակում է մարդ, մարդիկ:
:o

Արմեն կամ Արման, նշանակում է Արևի երեխաներ, կամ արևի ժողովուրդ,
:))

հին Արմենները բարձր զարգացած ժողովուրդ են եղել, փրկվել են Ատլանտայից:
:D

հին Արմենները ունեցել գիր, իմացել են տիեզերքի բոլոր գաղտնիքները, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն,
:lol

իզուր չեն մեր հայրենակից Գյուրջիևի այս խոսքերը.

"Մեր պապերը ինչ որ բան գիտեին, և այն կորավ անվերադարձ,
հիմա պետք է փնտրենք այն, փնտրենք հին քաղաքների ավերակների տակ...
ինչ-որ ժամանակ, այնուամենայնիվ, գոյություն ունեցել է Տիեզերքի, բնության, մարդու մասին բացարձակ իմաստություն, որը հետագայում տարբեր պատճառներով մոռացության է մատնվել"
Արմենների իմաստությունները մյուս ազգերին էլ է անցել, սակայն Քրիստոնեության կամ Իսլամի ընդունումից հետո այն ոչնչացվեց և արգելվեց....
Վիկինգների գրերը Ռունաները, դրանք Արմեններից է եկել, աշխարհի ամենահին Ռունաները դրանք Արմանականն են, որտեղ ԱՐ ռունան Արևի խորհրդանիշն է հանդիսանում....
ղժժժժժ :D

Տրիբուն
01.06.2012, 23:42
Քանի կողքի թեմայի հայրենասիրական ծակերը ադմինները մաքրում են, արիական խրախճանքը ժամանակավորապես տեղափոխվում է այս թեմա:

Բոլոր եվրոգոմիկները, լիբերալ-կոսմոպոլիտները, հրեա-մասոնները, կարճ ասած ապազգային էլեմենտները, արիա-հայրենասիրական աստղագետների կողմից հրավիրվում են այս թեմա՝ հիքսոսի խորոված ուտելու:

Jean-Claude
02.06.2012, 00:19
Այս թեման հայրենասիրական և հպարտության թեմա է,
որը խանգարում է միայն թուրք ազրական բաշիբոզուկներին...

Ռուֆուս
02.06.2012, 00:29
Մոդերատորական. Քանի որ Ակումբում գոյություն չունի «Կեղծ պատմություն», «Պսևդո-գիտություն» կամ «Էզոտերիկա» բաժիններ, սույն հայրենասեր ու հպարտ թեման փակվում է, քանի որ չի համապատասխանում «Պատմություն» բաժնին: