PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանգստյան օրերի կոնսուլտացիա (վիրտուալիզացիա)



mnowak
01.06.2012, 17:10
Ունեմ բավականին հզոր սերվեր (8G RAM, 4TB HDD...) ուզում եմ վիրտուալիզա աշխատեցնեմ սակայն կահվում եմ ոչ օֆիցիալ VMWare vSphere-ին կամ 2008 սերվերի Hyper-V ... ի՞նչ խորհուրդ կտաք ... հարկավորա էտ մեկում մի չորս հատ սերվեր ամենաքիչը աշխատացնել:
Նաև դիտեք տարբերակը որ հնարավոր է սերվերում տեղադրել VMWare Workstation և այդ տարբերակով նույնպես միքանի սերվեր ստեղծել:

mnowak
04.06.2012, 19:57
Ո՞նց , ընդանրապես ոչմեկ չի կարող օգնի ????

mnowak
09.06.2012, 13:21
Օպտիմալ ու լավագույն տարբերակը ամենայն հավանականությամբ - VMWare vSphere համակարգն է իր ESXi hypervisor-ով որը անվճար տարբերակով տալիս է մեկից ու մի վախտ հնարավորություններ (վճարովի):

Varzor
12.06.2012, 17:23
Ունեմ բավականին հզոր սերվեր (8G RAM, 4TB HDD...) ուզում եմ վիրտուալիզա աշխատեցնեմ սակայն կահվում եմ ոչ օֆիցիալ VMWare vSphere-ին կամ 2008 սերվերի Hyper-V ... ի՞նչ խորհուրդ կտաք ... հարկավորա էտ մեկում մի չորս հատ սերվեր ամենաքիչը աշխատացնել:
Նաև դիտեք տարբերակը որ հնարավոր է սերվերում տեղադրել VMWare Workstation և այդ տարբերակով նույնպես միքանի սերվեր ստեղծել:


Օպտիմալ ու լավագույն տարբերակը ամենայն հավանականությամբ - VMWare vSphere համակարգն է իր ESXi hypervisor-ով որը անվճար տարբերակով տալիս է մեկից ու մի վախտ հնարավորություններ (վճարովի):
Նախ չէի ասեի, որ էդ սերվերը բավականին հզոր է: Եթե մի քանի պրոցեսոր չունի, ապա հավեսով անհատական համակարգիչ է: Մենակ ՌԱՄ-ն ու Վինչի ծավալը չի կարևոր: Վիրտուալիզացիայի աջակցման համար առավել կարևոր են պրոցեսորն ու ցանցային քարտը (եթե ցանցային սերվիսներ կան), կրիչների արագագործությունը: Մասնավորապես VT-x, VT-d, VT-i տեխնոլոգիաների աջակցումը, պրոցեսորի(ների) միջուկների քանակը, կոշտ սկավառակների գրել/կարդալ արագագործությունը:

Ըստ էության VMWare vSphere-ը բավականին մեծ հնարավորություններ ունի, մանավանդ վճարովի տարբերակը: Բայց ստանդարտ խնդիրների համար Hyper-V-ն ավելի պարզ է և հասկանալի, համ էլ տենց ավելի էժան է գալիս, եթե կոմերցիոն նպատակներով է օգտագործվում և ՕՀ-ները արտոնագրային են:

Սովորական հաշվարկ` VMWare vSphere-ի տարբերակում պիտի վիրտուալ համակարգերի համար արտոնագրեր գնես, իսկ Hyper-V-ի պարագայում, եթե օգտագործում ես 2008 R2 Enterprise` նույն արտոնագրով կարող ես տեղադրել ևս 4 արտոնագրված վիրտուալ մեքենա, իսկ Data Centre տարբերակով` անսահմանափակ վիրտուալ մեքենաներ:
ըստ էության քո ունեցած մեքենան հազիվ էլ գրասենյակայնի հզորության անհատական համակարգչի մակարդակի 4-5 վիրտուալ մեքենա աշխատացնի:

Նաև կապ ունի նախնական իմացությունները. VMWare vSphere -ի ESXi համար պիտի Linux-ներից գլուխ հանես, իսկ Hyper-V-ն լրիվ Վինդավոզային միջավայրում է: Իհարկե կան հաև դրա առանց ինտերֆեյս ձրի տարբերակը, բայց գլխացավանքա, սկսած վիրտուալ դրայվերների տեղադրումից:

VMWare Workstation-ը լավ գործիք ա (անձնական նպատակներով դա եմ օգտագործում), բայց էլի վճարովի ա: Իսկ այ Oracle Virtual Box-ն անվճար է: Անվճար է նաև Microsoft Virtual PC համակարգը, բայց էդ պարագայում էլ պիտի հոսթ ՕՀ-ն արտոնագրված լինի (քրեք արածի վրա էլ է նորմալ աշխատում, բայց թարմացումների ժամանակ խնդիրներ են լինում):

Այս պահին Hyper-V-ով աշխատող բավականին խոշոր համակարգեր ենք շահագործում (մինչև 32 վիրտուալ սերվերներ մեկ մեքենայի վրա, կլաստերային համակարգով` 50-ից ավելի, 500 օգատգործողներով, տվյալների պահոցներով, WEB սերվերներով և այլն): Առայժմ ոչ մի խնդիր չի եղել: Զուտ վճարային տեսանկյունից` VMWare-ից էժան է գալիս:

Բայց մի կարևոր բան հիշեցնեմ: Եթե ունես այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ապարատային կախվածություն, մասնավորապես USB, PCI սարքեր, ապա վբիրտուալիզացիայի vSphare ու Hyper-V տարեբրակներից ձեռ քաշի` չեն աջակցում դա: Այդպիսի "տուպիկներից" դուրս գալու համար օգտագործվում են լրացուցիչ սարքեր, որոնք էանկ են և էմուլյատոր ծրագրեր, որոնք անկեղծ ասած այքան էլ հաջող չեն: