PDA

Դիտել ողջ տարբերակը : Փակ շուկան քանդում են



Mephistopheles
28.05.2012, 03:56
Փակ շուկան քանդում են. «Խոսքի իրավունք»


«Խոսքի իրավունք» միավորումն ահազանգում է Երևանում տեղի ունեցող հերթական վանդալիզմի մասին։

«Խոսքի իրավունք» միավորման անդամները րոպեներ առաջ ֆեյսբուքում օգտատերերից տեղեկացան, որ Երևանի կենտրոնում գտնվող և պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են:

Կոչ ենք ենք անում բոլոր պատասխանատուներին արագ արձագանքել և կանխել այս բարբարոսությունը:

«Խոսքի իրավունք» միավորում

Mephistopheles
28.05.2012, 04:12
Տեսանյութ (http://lurer.com/?p=24592&l=am)

Հայկօ
28.05.2012, 05:05
Էդ շուկան էլ ոնց որ թե գեղեցիկ չի, ապամոնտաժում են։

VisTolog
28.05.2012, 08:48
Էդ շուկան հունվարից չե՞ն քանդում, նո՞ր են նկատել::blin

yerevanci
28.05.2012, 09:33
Դե հենց սկզբից նախատեսվածա եղել ստորգետնյա ավտոկանգառ սարքել այդ վայրում, որից հետո էլ վերանորոգել փակ շուկան, բայց ըստ իմ լսածի, սկզբից սկսել են աշխատանքները և հանդիպել են մեծ արգելքի, այդ հատվածում է գտնվում Երևանի ամենամեծ ստորերկրյա ջրային ավազաններից մեկը, ժողովրդի լեզվով ասած այդտեղ գետնի տակ լիճ կա, որը արդեն թույլ չի տալիս այդ վայրում կառուցել վերը նշվածը:

h_jak
28.05.2012, 09:37
Էդ շուկան հունվարից չե՞ն քանդում, նո՞ր են նկատել::blin

Քաղաքապետարանը թույլատրելա միայն ներքին հարդարում և ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ արտաքին տեսքին կպնելը խստիվ արգելել էր, դաժե կտուրի ժեշտը ուզեցել էին հանեին նորը դնեին , բռնեցին ու տուգֆանեցին 200.000 դրամով բայց հիմա հասկանում եմ որ դա հավայի մոմենտ էր , համբալները հիմա դրել տանիքն են քանդում , քաղաքապետարանն էլ հանգստանումա, վաղը արդեն քանդած կլինեն քաղաքապետարանն էլ կգա կասի վայ էս ինչ արիք մի 5 միլիոն դրամ կտուգանի ու վերջ, թեման փագվածա, էդ 5 մլն-նն էլ Լֆիկի լամպչկին չի.

Elmo
28.05.2012, 11:47
Լավ են անում քանդում են: Պետք ա քանդելուց հետո արմատուրեքը հատ հատ կոխեն ընտրակաշառք վերցրած ու Սամոյին ձայն տված քաղաքացիների....: Չնայած էդ էլ չի օգնի:

keyboard
28.05.2012, 15:27
Ավիրված, առանց տանիքի ու օրենքի մնացած Փակ շուկան, առնետներից դժգոհ բնակիչներն ու պատմամշակութային վանդալիզմը



Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ» շուկայի տարածքում, որ կառուցվել է 1952 թ-ին ու ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, այս պահին բացի ակտիվիստներից, ոստիկաններից ու հարակից շենքերի բնակիչներից ուրիշ մեկը չկար: Չկային շուկայում շինարարություն իրականացնող ընկերության աշխատակիցները, անգամ պահակը չէր երևում, իսկ շուկայի տարածքը կողպած էր: Բայց և այնպես բնակիչները պնդում էին, որ այդ հիմա է տարածքը հանգիստ ու «խախանդ», իսկ «գիշերն ուղղակի գժանոց էր»:

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ իրենք արդեն հույսները կտրել են, որ առաջիկայում գիշերները հանգիստ կքնեն.
«Քուն-դադար չենք ունենալու, իրենք պիտի մինչև տարեվերջ հանձնեն էս շենքը, Երևան Սիթիյա, ինչա , իսկ դրա համար պտի գիշերներն էլ աշխատեն, որ հասցնեն»,- պատմեց նրանից մեկը Panorama.am-ին` հղում անելով ամուսնու խոսքերին, ում էլ այդ մասին հայտնել էր շինհրապարակի «պռառաբներից» մեկը:

Փակ շուկայի հարևանությամբ կանաչի վաճառող մի կին էլ ասաց, որ ինքը առավոտ կանուխ արդեն տարածքում է եղել, դասավորել իր ապրանքը, բայց աղմուկ ու շինարարական աշխատանքներ չի տեսել.

«Առևտուր անող բնակիչներից մեկն ասաց, որ գիշերն աղմուկա եղել, տեխնիկայա աշխատել, բայց ինչ արել, չեն արել` մինչև լույս են արել: Իմ վախտ արդեն հանգիստ էր»,- նշեց նա:

Կային նաև այնպիսինները, ում խոսքերից հասկանալի էր, որ նրանք այնքան էլ դեմ չեն, որ շինարարություն արվի ու շենքը նաև վերակառուցվի, քանզի հոգնել են, որ շուկայի տարածքում միշտ աղբանոց է, առնետներ են վխտում, նորմալ ասֆալտած ճանապարհ չկա, ինչի հետևանքով իրենց ոտքի ճանապարհը ամռանը փոշու մեջ կորած է, իսկ ձմռանը` ցեխաջրերի ու ցեխակույտերի, իսկ բուն շուկա էլ մտնել չի լինում` գարշահոտ է:

Նկատենք, որ գարշահոտ-առնետներ գնահատականներով կարելի է հանգիստ հյուսիսայինի նորակառույց շենքերն էլ քանդել։ Այդ շենքերի մայթերին անգամ օրինակ կարելի է հանդիպել նյութական- գարշահոտ, անշարժ փաստարկների (ավելի բացատրել պե՞տք է)։

Ինչևէ` դիմելով հավաքված ակտիվիստներին, կանայք սկսեցին զայրացած խոսել.
«Մենք էլ թույլ չենք տա, որ գաք ստեղ ու …. եկել եք, այ սենց եք անում, մենք էլ տարիներ շարունակ էս հողի ու փոշու մեջ ենք ապրում ու թավալ տալիս»: Իսկ երբ ակտիվիստներից մեկը այդ բողոքներին արձագանքելով նշեց, որ այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, դրա համար ի՞նչ է, պատմամշակութային հուշարձան պետք է անպայման քանդվի, կանանց պատասխանը եղավ հետևյալը.
«Տարոն Մարգարյանը իրա տարածքն ունի, Ավանը, ծաղկացրել ա, ինքն ի՞նչ: Իսկ ես հպարտ ասում եմ, որ ապրում եմ պրոսպեկտ, բայց որ գալիս են ինձ հյուր ու անցնում են էս զիբիլանոցի ու փոշու միջև` ես ամաչում եմ»:

Բնակիչները նշեցին նաև, որ հավատում են, որ շուկայի շենքը պահպանվելու է, քանի որ իրենց այդպես են ասել, իսկ կասկածելու տեղիք իրենք այս պահիս չեն տեսնում.
«Ես երկար տարիներ այստեղ եմ ապրում, բայց հիմա վախենում եմ իմ երեխաներին թողնեմ, որ այդ տարածքով գնան-գան, շենքը մի օր փլվելու ա»,- ցույց տալով ճաքճքված (հայտնի չէ` արդեն, թե մինչ այդ էլ կային դրանք), այս պահին արդեն առանց տանիքի, փլատակների վերածված շուկայի պատերը, ավելացրեց մեկը: Սրան պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության դեռևս ղեկավար Ստյոպա Սաֆարյանի մոտ, ով նշեց, որ դրան այլ ձևեր կան` շենքն ամրացնելու և այլն, ի վերջո 21-րդ դարն է:

Բնակիչներին թե ով է հավատացրել, որ հարցը այսպիսին է` «ինչի՞ թողեցիք, որ գա հասնի սրան, որ էլ ամրացումը հնարավոր չի», գլխի ընկնելը դժվար չէ, մանավանդ եթե ներկայացված տրամաբանությունն էլ այսպիսին է` որն ընտրել` առնե՞տ, թե՞ վերանորոգում:

Բնակիչները, ինչպես տեսանք, այս պարագայում ավելի շատ խոսում են իրենց «տեղական» ու յուրահատուկ շահերից միայն։

Մասնագիտական գնահատականը կատարվածին հետևյալն է.
«Պատմամշակութային ժառանգությանն ուղղակի սոսկալի վնաս է հասցված: Շինարարները անցել են արդեն կամարներին, իսկ դրանք ունեն շատ հետաքրքիր պատմություն: Փակ շուկայի կառուցման ժամանակ շինության կամարները վերարտադրեցին 40-ական թվականներին` պատերազմի ժամանակ կառուցված Հաղթանակի կամրջի կամարները: Այս շենքը մեր դասական կառույցներից մեկն է»,- լրագրողներին ասաց ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը:

Նրա խոսքով` բացի այն, որ ոչնչացվում է պատմամշակութային ժառանգությունը, ոչնչացվում է նաև երևանցու միջավայրը ու առհասարակ` հայի միջավայրը.
«Սա մշակութային ու պատմական վանդալիզմ է, ուրիշ բառ չեմ կարող ասել»,- նշեց ճարտարապետը:

Շուկայի տարածք, ինչպես նշեցինք, տանող բաց որևէ դուռ չկար, անգամ ԱԺ պատգամավորը չկարողացավ տարածք մուտք գործել, քանի որ տարածքում շինարարությունը իրականացնող ընկերությունից և ոչ մեկը չկար: Բայց մեզ հաջողվեց կիսաքանդ դարպասներից լուսանկարել շինհրապարակը և ըստ այդմ համոզվել, որ գիշերն այստեղ շինտեխնիկա է աշխատել. Փակ շուկայի զարդը համարվող կամարների հետքն անգամ չի մնացել ու այս պահին դժվար է ասել, թե երբեմնի վարդագույն Երևանի կենտրոնական շուկան ինչպիսի՞ ճարտարապետություն է ունեցել ներսից (Նյութի վերջում կտեղադրենք Փակ շուկայի հին լուսանկարներից` համացանցից)։

Իրավական, բարոյական ու նորընտիր պատգամավորական մասով` շենքի տեսքը փչացնելու համար Սամվել Ալեքսանյանը տուգանվել էր արդեն 200.000 դրամ, որ երևի վճարել է` այդ գումարը խնդրելով իր կնոջից։ Հիշեցնենք` Սամվել Ալեքսանյանը իր նախընտրական քարոզարշավի գումարն անգամ չուներ ու դիմել էր դրամահավաքի խնդրանքով։ Այժմ նորընտիր պատգամավորը ոչ միայն կրկնակի օրենք է խախտոմ, այլև հարվածի տակ է դնում քաղաքապետին, մշակույթի նախարարին (երևի էլի ՀՀԿ-ական է լինելու` «իրենցից»), իր կնոջ գործարար համբավն ու գրպանը։

«Մեդիամաքսի» կայքից `



Հեղինակ` Լիա Խոջոյան (նկարները` հեղինակի և «Մեդիամաքսի»)


Նկարներ և տեսնայութ -Աղբյուր` Panorama.am (http://panorama.am/am/law/2012/05/28/pak-shuka)


Տեսանյութը լավ չնայաեցի, բայց կարծում եմ մեջը լիքը "պրոսպեկտցի" մալացիացի կլինի, որ արդեն բերել գրանցել են պրոսպեկտ, որ ասեն առնետները մեր ծոցն էին քնում, լավ են անում քանդում են:

Հ.Գ. Ինչ ուզում եք ասեք, հալալա մեր իշխանություններին, կարգին շեղում են ժողովրդին. Մաշտոցի այգին,Ծոմակն ու փաբը, Փակ շուկան, տեսնես հաջորդը ինչա լինելու: Մեր երկիրը կործանվածա, էլ մեզ ոչինչ չի փրկի...

Գեա
28.05.2012, 17:32
Տասհազարականների արշավը շարունակվում է (http://tert.am/am/news/2012/05/28/yerevan-city/):(

Elmo
28.05.2012, 18:02
Տասհազարականների արշավը շարունակվում է (http://tert.am/am/news/2012/05/28/yerevan-city/):(

10 000-ականները եթե մեծամասնություն չլինեյին, էսօր էդ մարդը(ի միջայլոց որոշ մարդկանց համար Հիսուսից հետո երկրորդ մարդն ա) պատգամավոր ու երկրի ամենախոշոր մոնոպոլիստը չէր կարող դառնալ: Մենք ենք փոքրամասնություն: Իսկ փոքրամասնության կարծիքը որոշիչ չի: Սա իրանց երկիրն ա. 10 000-ով կամ վախից քվեարկողների ու քվեարկության արդյունքում երկրի տեր դառածների: Նրանք ապորւմ ե ոնց ուզում են, 5 տարին մեկ 10 000 են շպռտում կամ նորից վախացնում էն մյուսներին: Իրանք գոհ են ու երջանիկ, իսկ մենք ներվ ենք քայքայում: Սաղ լավ ա, հանգստ տարեք արդեն էս բաները:

Varzor
29.05.2012, 14:08
Էլ էդ շուկայի անունը փակ շուկա չի...
համ էլ արդեն խսիտ կասկածում եմ, որ այդտեղ արդեն երբևիցե շուկա կլինի:
Ոնց որ կանխազգում եմ, որ էդ շուկայի տեղը մի հատ երկնաքր է ծվելու` առաջին հարկերը առևտրի կենտրոններ, մնացածն էլ արդեն ըստ ստանդարտի:

Ճիշտն ասած երբերք մեծ կողմնակից չեմ եղել անպիտան հնությունների պահպանման և փայփայման, սակայն այս պարագայում այդ տարբերակը չի` փակ շուկան լավ էլ պիտանի ու Երևանի դիմագծի վրա ուրույն կնճիռ էր:
Բայց էդ կնճիռը վերցրին ծախին Լֆինդրին ու ինքն էլ որպես եփականատեր, ճարտարապետությունից ու մշակույթից անտեղյակ մարդ, փորձում է մի այնպիսի բան անել, որ նախագահի աչքը շոյի` նորաոճ և գեղեցիկ :D

Երկիրն են ծախել ու քնադում, մի շուկան ինչ է որ իրենց համար?

Sagittarius
29.05.2012, 20:49
http://www.youtube.com/watch?v=h0NLafrrrbc

00:52-01:25 :(

Rhayader
30.05.2012, 01:33
Ժող, ես գնացել եմ բրյուսովցիների հետ, հայ-հայ էր՝ թաղեցիների հետևն էն բանից էի մտցնելու: Մի երկու նորմալ մարդ կային, հետները լեզու գտա, մնացածն, ինչ ասեմ, անձամբ ես սալաթչիի տեղ էլ չէի տա: Մենթերը մոտակայքում չլինեին՝ ջարդ էր լինելու, էնքան էին համը հանել:

Rhayader
30.05.2012, 02:01
Կադերն ու իմ հոդվածն՝ այստեղ (http://songoffall.blogspot.com/2012/05/blog-post_30.html):

Rhayader
31.05.2012, 12:27
Բոյկոտում ենք «Երևան Սիթի» խանութների ցանցը (http://www.change.org/petitions/%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-samvel-alexanyan-stop-the-destruction-of-covered-farmer-market-in-yerevan-armenia): Միացեք, խնդրում եմ, ամեն ձայնն էական է:

murmushka
31.05.2012, 14:24
փաստրոեն Փակ շուկան ինքն իրեն է քանդվում, ինչպիսի մտքի փայլատակում
http://tert.am/am/news/2012/05/31/samvel-aleksanyan/

Varzor
01.06.2012, 15:31
Բոյկոտում ենք «Երևան Սիթի» խանութների ցանցը (http://www.change.org/petitions/%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-samvel-alexanyan-stop-the-destruction-of-covered-farmer-market-in-yerevan-armenia): Միացեք, խնդրում եմ, ամեն ձայնն էական է:
Անձամբ ես էդ ցանցը վաղուցվանից եմ բոյկոտել` ոչինչ չեմ գնում:
Բայց հավատա, որ բոյկոտողների քանակը էնքան չի լինի, որ եղանակ ստեղծի:

Sagittarius
08.10.2013, 01:21
http://www.1in.am/arm/armenia_analysis_220239.html#prettyPhoto

ու տակի քոմմենթները՝


shat lava, ba inch eiq uzum naxkin xozanoc@?


SHATEL LAV SIRUN MAQUR KAHAVORAC SHUKAYA DAREL, BA CHE SOVOR EQ HAKASANITARAKAN PAYMANNERIN.....


Shat el lavna. Partadir petqa hin tesk@ liner, mtneik ners u zzveli hoter gar. Mard@ normal sarqela.

վայ գյորմամիշներ… տարիներ առաջ երբ ես դեռ կանաչ դեռահաս էի ու Տաշիրն էլ նոր էր բացվել, քեռիս այցելեց Հայաստան՝ «բուծիկներ» տեսած մարդ էր, հետը գնացի Տաշիր, անհամբեր սպասում էի քեռուս արձագանքին՝ «Քեռի՛, տե՛ս, Հայաստանն էլ ա զարգանում, հեսա տուրիստներ են գալու Երևան, որ Տաշիրից առևտուր անեն»… բայց քեռիս կարծես հերթական տնտեսական խանութն էր մտել, ոչ մի արձագանք:

Ցավալի ա, որ էս խակ դեռահասի խելքը ունեն չափահաս, շատ ժամանկ պաշտոնով մարդիկ, որոնք եվրոպաներ գնալուց սահմնափակվում են «բուծիկներով» ու «դյութի ֆրիներով» ու գաղափար չունեն ասենք Բարսելոնայի La Boqueria (http://en.wikipedia.org/wiki/La_Boqueria) շուկայի՝

http://www.prime-junta.net/gallery/galleries/barcelona/img/CRW_1824.jpg

կամ ասենք Վենեցիայի ձկան շուկայի մասին՝

http://img4.imageshack.us/img4/8144/pescheria.jpg

որոնք, չնայած իրանց «զզվելի հոտերին», համարվում են կարևորագույն տուրիստական նշանակման վայրեր:

Արա, այ, անմշակույթ թաթար-մոնղոլներ: :(