PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդը, ով ծառեր տնկեց/The Man Who Planted Trees



Claudia Mori
25.05.2012, 23:07
Մարդը, ով ծառեր տնկեց/The Man Who Planted Trees

Անկեղծ ասած այս թեման ֆիլմերի բաժնում կբացեի, բայց քանի որ մուլտֆիլմի պես է նկարված այստեղ եմ ուզում բացել: Վերջերս քիչ մուլտֆիլմեր են զարմացնում ու հետաքրքրում ինձ, ու սա դրանցից մեկը դարձավ, չնայած երեւի կլինեն մարդիկ, ովքեր վաղուց են ազդվել այս մուլտֆիլմից, քանի որ այն նկարվել է դեռ 1987 թվականին:

Կյանքում ինչքան շատ կարեւոր ու խորություն պարունակող իրադարձություն է լինում, հիմքում կանգնած են լինում շատ համեստ մարդիկ, ովքեր երբեք բարիք չեն ստեղծում ճանաչված կամ գնահատված լինելու համար: Ու այդ մարդիկ միշտ տխուր էն լինում, քանի որ անկեղծ են լինում իրենց ու բոլորի առջեւ: Ուզում են տխրել, տխրում են, ուզում են բարին արարել, արարում են, ուզում են ապրել, ապրում են: Ու իրանց մասին, թարսի պես, քչերն են իմանում են, ես կասեի երջանիկները: Կյանքումա մենաշատը ուրախանում եմ հենց նման մարդկանց բացահայտելիս, ու այսօր ես շատ ուրախ եմ, քանի որ եւս մեկ նման մի մարդու բացահայտեցի:

Ճիշտ է, այս մուլտֆիլմի հերոսը մտացածին է, բայց իր նման իրական մարդիկ կան այս աշխարհում, ու դա հրաշալի է:

Սյուժեն չեմ պատմում, որ հետաքրքիր լինի: Նայեք անպայման, չեք փոշմանի, դրական էներգիան, ներդաշնակության հասնելն ու նոր ձեռքբերումներից առաջ էներգիա հավաքելը երաշխավորում եմ: Միակ թերությունն երեւի այն է, որ մուլտֆիլմին զուգահեռ կա հեղինակի խոսք, որը եթե չլիներ շատ ավելի ազդեցիկ կլիներ, չնայած դուք կարող եք ուղղակի անձայն նայել;)

Ես նայել եմ այստեղ՝ http://www.moviesfoundonline.com/man_who_planted_trees.php

Հայկօ
25.05.2012, 23:19
Ամբողջ մուլտֆիլմը՝ YouTube-ում (անգլերեն).


http://www.youtube.com/watch?v=LLDEL-ZPqaQ