Դիտել ողջ տարբերակը : Եթե ֆիլմերը հակառակ ուղղությամբ դիտեինք...
Ամեն ինչ սկսվեց 2004թ-ին, երբ ոմն բլոգգեր փորձարկելով իր DVD փլեյերի հնարավորությունները, որոշեց ֆիլմերից մեկը վերջից սկիզբ դիտել: Թարգմանություններիս որակի համար ներող :))
http://i.imgur.com/N1shF.jpg
Jaws/Ժանիքներ
Եթե Ժանիքներ ֆիլմը հակառակ ուղղությամբ դիտեք, ապա այն մի շնաձկան մասին է, ով էնքան ա կենդանի մարդկանց հետ փսխում, որ մարդիկ ստիպված լողափ են բացում:
http://i.imgur.com/mLLeN.jpg
127 Hours/127 Ժամ
Ֆիլմը մի հաշմանդամի մասին է, ով անապատում ձեռք է հայտնաբերում, մի կերպ կցում է սեփական մարմնին ու հետո հայտաբերում է, որ ինքը էդքան էլ անտարբեր չէ հեծանիվների նկատմամբ:
http://i.imgur.com/xu9as.jpg
Scarface/Սպիով դեմքը
Ֆիլմը մի մարդու մասին է, ով կարողանում է իր մեջ հաղթահարել կոկայինի ու հանցագործությունների մոլուցքը և վերջում աման լվացող աշխատելով հասնում է իր վաղեմի երազանքին՝ այցելում է Կուբա...
http://i.imgur.com/LARXG.jpg
Pretty Woman/Սիրունիկը
Ռիչարդ Գիրը մի կնոջ ամբողջ ունեցվածքը գողանում է ու վերջում խեղճ կինը ստիպված դառնում է մարմնավաճառ...
http://i.imgur.com/G0QaX.jpg
Godzilla/Գոձիլլա
Հսկայական մողեսը օգնում է վերականգնել կիսավեր քաղաքը ու վերջում լուսնային քայլվածքով վերադառնում է դեպի օվկիանոս:
http://i.imgur.com/aKQTr.jpg
Titanic/Տիտանիկ
Ծովի հատակից ջրի երես է բարձրանում մի հսկայական նավ, իր վրա է հավաքում այսբերգի շուրջ անհայտ պատճառներով հայտնված մարդկանց ու նրանց մեծահոգաբար տանում է Սաութհեմփթոն:
http://i.imgur.com/LHFA0.jpg
Rambo/Ռեմբո
Սիլվեստր Ստալլոնեն ամբողջ ֆիլմի ընթացքում իր կախարդական վակուումային հրացանով բուժում է մարդկանց:
http://i.imgur.com/9dLtW.jpg
Fight Club/Մարտական Ակումբ
Ֆիլմը մի մարդու տրանսֆորմացիայի մասին է, ով փողոցային ավազակային խմբի խելագար անդամից վերածվում է նորմալ, հասարակության համար պիտանի անձնավորության:
http://i.imgur.com/NhKNE.jpg
Փախուստ Շոուշենկից
Հաջողակ և ազատ մարդը լքում է գեղեցիկ ծովափը և կարմիր կաբրիոլետով ուղղվում է դեպի ինչ-որ ցեխոտ դաշտ, որտեղ մի լավ թրջվում է անձրևի տակ, ապա խցկվում է կոյուղու նեղ խողովակի մեջ և, խեղդվելով ու արտաթորանք կուլ տալով, սողում է դեպի աշխարհի ամենավատ բանտի ամենանեղ խուցը, որտեղ էլ բարեհաջող փտում է մինչև ֆիլմի վերջը։
http://i.imgur.com/kUgKz.jpg
300
Սպարտացի հմուտ վիրաբույժներն իրենց սոսնձոտ թրերով մարմնի տարբեր անդամներից նորանոր պարսիկ զինվորներ են հավաքում-կպցնում իրար։ Որպես շնորհակալություն՝ պարսիկները երկրորդ աչք են նվիրում միակնանի Դիլիոսին։ Լեոնիդաս արքան օգնության ոտք է մեկնում պարսից դեսպանին՝ դուրս քաշելով նրան խորը ջրհորից։ Սպարտացի մայրերը օդից որսում և փրկում են անդունդից դեպի ստրատոսֆերա սլացող կուզիկ նորածիններին։
Sagittarius
24.05.2012, 20:16
http://content9.flixster.com/movie/26/78/267827_det.jpg
Memento
Եթե Mementoն հակառակ ուղղությամբ դիտենք... հմմ... ըստ էության նույն բանն ա :esim
Հայկ, 300-ը պարզապես սպանիչ էր :))
http://content9.flixster.com/movie/26/78/267827_det.jpg
Memento
Եթե Mementoն հակառակ ուղղությամբ դիտենք... հմմ... ըստ էության նույն բանն ա :esim
Չէ, ընդհակառակը, եթե Մեմենտոն հակառակ ուղղությամբ դիտենք, կլինի ախմախ, սովորական պատմություն :)
Նույն կերպ՝ Բենջամին Բաթթոն - հիմար ֆիլմ, թե ոնց ա երեխեն, մեծանում, հասունանում, ծերանում... (մեր մեջ ասած էս ֆիլմը հեչ չեմ սիրում)
Հայկ, 300-ը պարզապես սպանիչ էր :))
Չէ, ընդհակառակը, եթե Մեմենտոն հակառակ ուղղությամբ դիտենք, կլինի ախմախ, սովորական պատմություն :)
Մեմենտոն ճիշտ ուղղությամբ էլ ախմախ, տուֆտա պատմություն ա: Կներեք օֆտոպի համար:
Նույն կերպ՝ Բենջամին Բաթթոն - հիմար ֆիլմ, թե ոնց ա երեխեն, մեծանում, հասունանում, ծերանում... (մեր մեջ ասած էս ֆիլմը հեչ չեմ սիրում)
չէ խի, լրիվ նույն սցենարով կինո կստացվի ուղղակի անունը կդառնա "The curious case of Daisy Fuller"
Ռուֆ
Եթե զահլա ունես լուրջ զբաղվի էտ գործով…Ընդհուպ մինչև պատենտավորում:Խոսքս հակառակ գործուղություններով, բայց ուղիղ ընթացքով նակարված ֆիլմերի մասին է:
Իմ կողմից ասեմ- ժամանակին երբ բավականին զբաղվում էի վիդեոմոնտաժով,պատկերացրեք տեսարան հարսանեկան շաբաշի մոմենտը…Հարս ու փեսի ձեռքից հարսանքավորները փողերը խլեցին:D կամ ընկերոջս պարգևատրում էին, մեդալ էին հանձնում- փոշմանեցին դոշից հետ հանեցին…հետն էլ գումարած ձայնային մեկնաբանությունը համապատասխան: Խեղճի մայրը լրիվ լուրջ էր ընդունել, թե խիիիիիիիիիի՞ հետ հանեցին տղուս դոշից: Լավ ծիծաղեցինք..
Ճակատագրի հեգնանքը /դիտված հակառակ/
ժանռ՝ տրագեդիա
54285
Սիրահարները նշում են ամանորը, Ժենյան պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Նադյային, երբ հանկարծ հայտնվում է երկար սպասված "նժույգով արքայազնը" և ամենինչ փչացնում: Աղջիկը սիրահարվում է նրան և թողնում Ժենյային:
Ժենյան դարդից սկսում է ուտել ամենինչ, և քանի որ իր սիրեցյալը չէր փայլում խոհարարական տաղանդով, Ժենյան, ուտելով "զալիվնայա ռըբա", թունավորվում է և կորցնում գիտակցությունը հենց աղջկա տանը գիշերը ուշ արթնանում է և հեռանում:
Ցանկանալով մոռանալ իր անհաջողությունները և նոր կյանք սկսել երիտասարդը մեկնում է Մոսկվա, այնտեղ գնում է բաղնիք և պատահականորեն ծանոթանում և խմում ՍՕԲՈՒՏԻԼՆԻԿՆԵՐԻ հետ: Հավաքելով ողջ քաջությունը վերջապես որոշում է ամուսնության առաջարկություն անել Նադյային:
Գնում է նրա տուն և ամուսնության առաջարկություն անում նրան, սակայն հարբած լինելով, նա մոռանում է, որ գտնվում է Մոսկվայում:
Շինարարների տասներեք հասցեում ապրող տանը մնացած անհույս կույսը միանգամից համաձայնվում է, իսկ երբ Ժենյան օյաղանում է և հասկանում, որ Նադյայի փոխարեն ամուսնացել է ոմն Գալյայի հետ, արդեն ուշ է՝ իսկական ճակատագրի հեգնանք:
American Beauty
54289
Ֆիլմը պատմում է մի մարդու հետմահու կյանքի մասին:
Լեստեռը՝ սպանվելով ընկնում է իսկական դժոխք. բազմազանության դեմ պայքարող համասեռամոլ հարևան, պրոբլեմատիկ դեռահաս դուստր, կույս սիրուհի և օրեցօր ավելի անտանելի դառնող կին:
Սյս բոլոր պրոբլեմների լուծումը Լեստեռը գտնում է թերևս դժոխքի ամենադրախտային զբաղմունքի՝ ինքնաբավարարման մեջ…
մանկական
Սպիտակաձյունիկ
Սպիտակաձյունիկին իրենց տանը հավերժ պահելու համար չար թզուկները գտնում են արքայազնին, որի կախարդական համբույրից Սպիտակաձյունիկը հավերժ քուն է մտնում:
Սակայն բարի տատիկը փրկում է Սպիտակաձյունիկին` ուտացնելով կախարդական խնձորը:
Թզուկները վռնդում են սպիտակաձյունիկին իրենց տանից:
բարի տատիկը, որն իրականում հարուստ թագուհի էր, տանում է նրան իր տուն և նրանք ապրում են երջանիկ՝ չար թզուկներից և թունավոր արքայազներից հեռու:
Չարլին և շոկոլադի ֆաբրիկան
Սուպեռհերոսական հերթական ֆիլմը պատմում է բարի հերոս Լիֆտ-Մարդու/Չարլի/ մասին:
Լիֆտ-Մարդը մտնում է դաժան Վոնկա-Պոտռոշիտելի ֆաբրիկան և փրկում այնտեղ Վոնկայի կողմից կտտանքների ենթարկվող խեղճ երեխաներին: