PDA

Դիտել ողջ տարբերակը : ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմում. ի՞նչ ընթացք է սպասվում

Chuk
24.05.2012, 12:08
Քննարկենք.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,

Քույրեր, եղբայրներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:

Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:

Աղբյուր՝ Առավոտ (http://www.aravot.am/2012/05/24/73793/)

Ջուզեպե Բալզամո
24.05.2012, 12:29
Wow :o
Այ սա չէի սպասում… հիմա ուզում եմ բաներ գրել, բայց կարծում եմ մի երկու օր կսպասեմ հետո :), մի տեսակ հավատս չի գալիս… կարող ա՞ սկսում ենք երկիր դառնալ

Շինարար
24.05.2012, 12:35
Նախագահական ընտրություններում սպասենք Քոչարյանի շռնդալից վերադարձի՞ն: Հեչ լավատես չեմ:

Tig
24.05.2012, 12:46
Կարծում եմ սա ընդհամենը նախագահականին նախապատրաստվելու ձև է... ԲՀԿ-ին ընդիմություն դիտարկելը մի տեսակ ժպիտ է առաջացնում:
Չգիտեմ սա Քոչարյանի վերադարձի համար է արվում, թե ուղղակի նախագահականում ընդիմադիր կեցվածքի համար և ձայների փոշիացման համար, բայց որ նախագահականին են նախապատրաստվում դրանում համոզված եմ:

Շինարար
24.05.2012, 12:49
Կարծում եմ սա ընդհամենը նախագահականին նախապատրաստվելու ձև է... ԲՀԿ-ին ընդիմություն դիտարկելը մի տեսակ ժպիտ է առաջացնում:
Չգիտեմ սա Քոչարյանի վերադարձի համար է արվում, թե ուղղակի նախագահականում ընդիմադիր կեցվածքի համար և ձայների փոշիացման համար, բայց որ նախագահականին են նախապատրաստվում դրանում համոզված եմ:Չեմ կարծում, որ էդքան ձայն հավաքած կուսակցության լիդերները էդքան ապուշ լինեն, որ իրանց հսկայական ռեսուրսները վատնեն ձայներ փոշիացնելու համար, մանավանդ որ ո՞ւմ ձայները տեն փոշիացնի:

Chuk
24.05.2012, 12:50
Նախագահական ընտրություններում սպասենք Քոչարյանի շռնդալից վերադարձի՞ն: Հեչ լավատես չեմ:
Հնարավոր ա, բայց անձամբ ես ավելի ռեալ եմ համարում էս անգամ Օսկանյանին առաջ մղելը (որին Քոչարյանի շվաքն եմ համարում): Կարծում եմ, որ Քոչարյանը դեռ կփորձի ստվերում խաղալ:

Շինարար
24.05.2012, 12:57
Հնարավոր ա, բայց անձամբ ես ավելի ռեալ եմ համարում էս անգամ Օսկանյանին առաջ մղելը (որին Քոչարյանի շվաքն եմ համարում): Կարծում եմ, որ Քոչարյանը դեռ կփորձի ստվերում խաղալ:Ամեն դեպքում նախագահական ընտրությունների էս արդեն 2 անգամ կրկնված ակնկալվող սցենարը էդքան էլ հուսադրող չի,երբ գործող ղեկավարի գլխավոր այլընտրանքը վերադառնում ա անցյալից՝ Կարեն Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ու հիմա էլ Ռոբերտ Քոչարյան: Ես առաջվա պես չեմ կարծում, թե դա էն ա, ինչ մեզ պետք ա:

Mark Pauler
24.05.2012, 13:06
Լավ էլ սպասելի էր: Հերթական դերասանությունն ա: Իդեալական սցենար են մտածել իրանց խելքով: Մի 8-9 ամիս ընդիմություն կխաղան, իսկ նախագահական ընտրություններից հետո էլի կանցնեն իրանց հին ռեժիմին: Անհնար ա, որ Սերժն ու Քոչը իրար հետ համաձայնության չգան ու իրար հետ չգործեն: Իրանք չեն կարա ու չեն էլ ուզի իրար դեմ հելնեն:

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նույն տարածքում նստած, էդ 2 կուսակցության ներկայացուցիչները իրար ջան ասելով, ջան լսելով կաշառք էին բաժանում... Ու իրանց իրականում մենակ միասնական հավաքած տոկոսն էր հետաքրքրում:
Իսկ մրցակցություն նույնիսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկուսակցական վիճակներում կար, թե ով շատ ձայն կարա հավաքի իրան վստահված տարացքից, քան ասենք կողքի տարածքի ներկայացուցիչը ինչ կանի... Ոմանք արդարացրին, ոմանք էտքան էլ չէ....
Մրցակցությունը էս 2 կուսակցությունների մեջ ի շահ ժողովրդի չի: Դրանից կշահեն ներկուսակցական անհատները (պաշտոն, բիզնեսի պրախոդի չափ, պետական ծրագրերում մասնակցություն) , ովքեր որ ավելի շատ ձայներ կկարողանան պոկել նախագահական ընտրությունների ժամանակ:

Աթեիստ
24.05.2012, 13:20
Եթե Սերժի հետ համաձայնեցրած թատրոն չի, ուրեմն հալալ ա Լևոնին :)
Իսկ ընդհանրապես, ԲՀԿ-ն ի՞նչ ընդդիմություն: Այ որ սկսեն իմ առաջարկածի պես ապահովել 100%-անոց ներկայություն ու ՀՀԿ-ին հակառակ օրենքներ անցկացնեն, մի քիչ կհավատամ:

davidus
24.05.2012, 14:46
Կարելի ա երկու կետերի վրա ուշադրություն դարնել.
1) Բարգավաճը չի ուզում կառավարություն ձևավորի. էս ամենամութ կետն ա։
2) Եթե ԲՀԿ իրոք ընդդիմություն խաղաց, ապա հաշվի առնելով առաջին կետը, ընդամենը ամիսների հարց ա նրանց ֆինանսական կարողությունների վրա մի հատ մեծ հարցական դնելը։ Իսկ ԲՀԿ-ի դեպքում հետևյալն ա՝ չկա ֆինանս, չկա կուսակցություն։

Ձայնալար
24.05.2012, 14:55
ԲՀԿ-ն երբեք իրանից քաղաքական ուժ չի ներկայացրել: ԲՀԿ-ն մի մարդ ա Գագիկ Ծառուկյան անունով ու Դոդի Գագո մականունով: Դոդի Գագոն ինքն իրանով ինքնուրույն քաղաքական ֆիգուր չի եղել երբեք ու դժվար թե երբևէ լինի: Մեզ մնում ա միայն գուշակել, թե ում վրա ա ինքը աշխատում՝ Սերժի, Ռոբի, երկուսի միաժամանակ թե. ասենք անմիջականորեն Մոսկվայից ա հրահանգներ ստանում:

Մյուս կողմից հետաքրքիր ա Լևոնի կողմից Դոդին «աստվածացնելու» տակտիկան, որն ինձ ահավոր դուր չի գալիս, բայց ամեն դեպքում հետաքրքիր ա, թե ինչ միտում ունի ու ի վերջո ինչի կհանգեցնի: Կարծում եմ լավագույն ելքը կլինի այն, որ Ծառուկյանը ժողովրդի մի մասի աչքերում «թագավոր տղա»-ից վերածվի «Արթուր Բաղդասարյանի»:

Գալաթեա
24.05.2012, 15:01
թե. ասենք անմիջականորեն Մոսկվայից ա հրահանգներ ստանում:

Ինքն էդքան ռուսերեն չգիտի :))

Chuk
24.05.2012, 15:13
ԲՀԿ-ն երբեք իրանից քաղաքական ուժ չի ներկայացրել: ԲՀԿ-ն մի մարդ ա Գագիկ Ծառուկյան անունով ու Դոդի Գագո մականունով: Դոդի Գագոն ինքն իրանով ինքնուրույն քաղաքական ֆիգուր չի եղել երբեք ու դժվար թե երբևէ լինի: Մեզ մնում ա միայն գուշակել, թե ում վրա ա ինքը աշխատում՝ Սերժի, Ռոբի, երկուսի միաժամանակ թե. ասենք անմիջականորեն Մոսկվայից ա հրահանգներ ստանում:

Մյուս կողմից հետաքրքիր ա Լևոնի կողմից Դոդին «աստվածացնելու» տակտիկան, որն ինձ ահավոր դուր չի գալիս, բայց ամեն դեպքում հետաքրքիր ա, թե ինչ միտում ունի ու ի վերջո ինչի կհանգեցնի: Կարծում եմ լավագույն ելքը կլինի այն, որ Ծառուկյանը ժողովրդի մի մասի աչքերում «թագավոր տղա»-ից վերածվի «Արթուր Բաղդասարյանի»:
Բագ ջան, կռվացնելու տակտիկան: Արի հիշենք, որ երբ Լևոնը սկսեց ԲՀԿ-ի կողմն ուղղված ուղերձներ անել, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա չեն կազմելու:

ԲՀԿ-ն պատրաստվում ա ընտրություններին: Հավանական ա, որ հետևում կան Քոչի ականջները: Ավելին, ԲՀԿ-ն սկսում ա կուսակցություն դառնալ: Կարծում եմ, որ Օսկանյանը միակ քաղաքական կերպարը չի լինի, որ էնտեղ ա հանգրվանել, առաջիկայում այլ նորություններ էլ կլինեն:

Բայց էս ամեն ինչը մի կողմ եթե թողնենք, պետք է արձանագրենք, որ էս պահին կա Սերժի դիրքը թուլացում, ինքն էլ բոլորին չի կարողանում ձեռի տակ պահել:

Ձայնալար
24.05.2012, 15:37

Կարող ա, Արտ, բայց հլը որ ես չէի շտապի ասել, որ Սերժի դիրքը թուլացել ա: Սերժը ունի խորհրդարանական մեծամասնություն ու կառավարություն՝ էս պահին իրան ավել բան պետք չի, ինչ պետք ա ինքն ունի: Իսկ, եթե ԲՀԿ-ն Քոչարյանի կողմից ա ղեկավարվում ու Քոչի ու Սերժի շահերի բախում կա, սենց թե նենց Դոդը Սերժի դեմ էր դուրս գալու՝ առանց Լևոնի գովասանքների էլ:

Chuk
24.05.2012, 15:40
Իսկ, եթե ԲՀԿ-ն Քոչարյանի կողմից ա ղեկավարվում ու Քոչի ու Սերժի շահերի բախում կա, սենց թե նենց Դոդը Սերժի դեմ էր դուրս գալու՝ առանց Լևոնի գովասանքների էլ:
Ոչ թե «սենց թե նենց», այլ «հնարավոր ա»:
Խնդիրը գովասանքները չէին, այլ խաղաքարտերը խառնելը: Ինչը հաջողությամբ արվեց, ու ստեղծվեց իրավիճակ, որ արդեն իրար դեմ խաղեր տալու փորձեր են արվում:

Ամեն դեպքում պետք ա փորձել չթողնել, որ սրանք իրար դեմ կռվեն ու իրանցից մեկը հաղթի:

Գալաթեա
24.05.2012, 15:47
Բայց էս Գագոն որ միշտ առանձին իրա քրերին ու ախպրտիքին նշում ա ուղերձի մեջ, վերջն ա :))
Մի տեսակ ուրախանում եմ:

Ինձ հետաքրքիր ա՝ էս ամենում Օսկանյանին ինչ դերակատարում կտան: Էդ ախպար արտգործնախարարները հեչ չեն գալիս վրեքներս:

Chuk
24.05.2012, 16:06

Հավանաբար հաջորդ նախագահական ընտրություններում հենց Օսկանյանն ա լինելու ԲՀԿ կողմից նախագահի թեկնածուն, Լիլ ջան:

Գալաթեա
24.05.2012, 16:09
Հավանաբար հաջորդ նախագահական ընտրություններում հենց Օսկանյանն ա լինելու ԲՀԿ կողմից նախագահի թեկնածուն, Լիլ ջան:

Հմ.. մի տեսակ դժվար եմ պատկերացնում...քիչ ժամանակ ա մնացել, իսկ ինքը գրեթե ոչ մի ասպարեզում չի երևում:
Տենց հավայի մեկ էլ կվերցնեն ու կառաջադրե՞ն:
Ու ինչի՞ պետք ա Քոչը ևս հինգ տարի սպասի: Մեկ ա՝ վաղն էլ դրեց անցնելու ա:

Chuk
24.05.2012, 16:12

Չկա տենց թեմա :)

Գալաթեա
24.05.2012, 16:17
Չկա տենց թեմա :)

Ինչի՞ չէ Արտ: Կարող ա՞ ՀՀԿ-ից քիչ փող ունի:
Կարող ա՞ մենք չհամոզվեցինք, որ փողով ա հարցը լուծվում:
Իսաահակյանի փոխարեն Սարյանը կմասնակցի ընտրություններին ու դրանով հարցը կփակվի:

Chuk
24.05.2012, 16:21

Լիլ, մենակ փողով չի: Մյուս կողմից Քոչարյանի առաջադրվել չի նշանակում, որ Սերժը չի առաջադրվում: Ու Սարյանից բացի Ֆրանկլիններ ու ՄքՔինլիներ էլ գոյություն ունեն:

Գալաթեա
24.05.2012, 16:24
Լիլ, մենակ փողով չի: Մյուս կողմից Քոչարյանի առաջադրվել չի նշանակում, որ Սերժը չի առաջադրվում: Ու Սարյանից բացի Ֆրանկլիններ ու ՄքՔինլիներ էլ գոյություն ունեն:

Ինքդ ես ասում, որ Սերժի դիրքը թուլացել ա: Գագոն էլ էս հայտարարությամբ Սերժի չեղած վարկն ավելի գցեց:
Եթե մենակ փողով չլիներ՝ՀՀԿ-ն 40 տոկոս չէր հավաքի:

Chuk
24.05.2012, 16:32
Ինքդ ես ասում, որ Սերժի դիրքը թուլացել ա: Գագոն էլ էս հայտարարությամբ Սերժի չեղած վարկն ավելի գցեց:
Եթե մենակ փողով չլիներ՝ՀՀԿ-ն 40 տոկոս չէր հավաքի:
Օք: Մի քիչ ավելի մանրամասն գրեմ: Սերժի դիրքը թուլանալ չի նշանակում, որ ինքը հիմա թույլիկ մեռնում ա:
Չէ, ամենևին:

Ի՞նչ կլինի եթե Քոչը որոշի վաղը նախագահ դառնալ: Պատերազմ: Հստակ կհելնեն իրար դեմ ու իրար կխփեն: Եթե էս ընտրություններում սահմանափակվել են կաշառքներով, հաջորդում հիմնական գործը կթողնեն տեղամասեր: Թքած որ զեկույցներում կխոսվի վատ ընտրությունների մասին, բա հո իշխանությունը չի թողնելու Սերժիկը: Իսկ վարչական առումով իրանք ուժեղ են, դեռ:

Լիլ, ես չեմ բացառում Քոչի առաջադրվելու դեպքում հաղթելու հնարավորությունը: Ես ասում եմ, որ դա միանշանակ չի, տենց թեմա չկա:

Եթե վաղն իրանք իրար դեմ դնեն, իրար ուտելու են ու արդյունքում երկուսն էլ խայտառակ թուլանան: Իրանցից ոչ մեկին դա ձեռ չի տալիս: Դրա համար կգնան ավելի դանդաղ քայլերով, իմ կարծիքով: Օսկանյանին դրա համար մտցրին ԲՀԿ, դրա համար ակտիվացրին ու դեռ լավ փիառ կանեն կես տարում:

Ընտրություններում, իմ կարծիքով ըստ իրենց պատկերացրածի Օսկանյանը մեծ տոկոս կհավաքի, բայց չի անցնի: Դրանից հետո կնորոգվեն կոալիցիայի խոսակցությունները, Օսկանյանը կդառնա վարչապետ: Ու կպատրաստվեն էն մյուս նախագահականում Քոչին բերելուն: Սա ենթադրություն ա: Իմ կարծիքով իրանք էս ձևի մի սցենար են ունենալու: Բայց չեմ բացառում, որ մի քանի օր հետո շատ բաներ հստականան ու ես ինքս էս սցենարը սխալ համարեմ:

Mephistopheles
24.05.2012, 22:07
ճիշտն ասած շատ դժվար ա ասել թե ինչ ա սա նշանակում երբ հասարակական ակտիվություն չկա… ես ամեն ինչը կապում եմ հասարակական ակտիվության հետ ու էդ տեսանկյունից կարելի ա մենակ կանխատեսում անել… եթե չկա հասարակական ակտիվություն, բողոք, ընդվզում ապա բոլոր քաղաքական ուժերն ըստ էության գործում են գործարքային սկզբմունքով…

Դոդը քաղաքական գործիչ չի ու ոչ էլ ԲՀԿ-ն ա քաղաքական կազմակերպություն… մարդիկ որ ձայն են տվել, տվել են զուտ կաշառքից ելնելով, մեկ էլ "ուժեղ լիդեր" սկզբմունքի վրա որն արդարություն պտի սփռի…

հետագա դործընթացները ցույց կտա թե ինքը քաղաքական ուժ կդառնա՞ թե չէ… առաջին քայլն արել ա, հեռացել ա իշխանություններից (հետո կերևա իսկականից հեռացել ա թե չէ… եթե հալածեն, սկսեն բիզնեսները ձեռից խլել, հարկայինը չոքի դուռը, առնետավազքը… և այլն… չնայած էդ ալ կարա խափուսիկ ըլնի)… երկրորդ քայլը, կլինի էն որ ինքը սկսի ընդդիմադիր կեցվածք ընդունել ու փորձի ընդդիմադիր զանգվածին իր կողմը քաշել… սա էլ բավականին դժվար պրոցես կարա լինի, քանի որ իսկապես ընդդիմադիր զանգվածը, ինելեկտուլ զանգվածը Դոդին տենց հեշտ քվե չի տա, նախ նրա համար որ ինքը կրիմնալ, օլիգարխիկ կերպար ա և ամենակարևորը գաղափարազուրկ (գաղափարներով չի առաջնորդվում թեկուզ ձևական)…

մի խոսքով կախված ա թե դոդն ինչքան քաշ կկորցնի… մենակ հեռանալը շատ քիչ ա… իսկ քոչին հետ բերելը կլինի ամենամեծ սխալը… Օսկանյանն էլ արդեն էդքան դրական երևույթ չի, քանի որ ընկալվում ա որպես մետամորֆոսիսի ենթարկված քոչարյան…

ոբշըմ հլա շուտ ա… էս էտապում կարելի ա ասել որ Լևոնի ձգտունը ԲՀԿ-ն իշխանությունից հեռացնել արդարացված էին, ճաքը կար, տեսնենք ինչքան ա խորությունը…

մի բանն ա լավ որ մեր ժողովուրդը տենց հեշտ հիմա ամեն բանի չի հավատում… դոդը հլա շատ բան պտի անի ու առանց կաշառքի, որ բողոքական մասսային ապացուցի որ ընդդիմադիր ա, կամ ալտերնատիվ ա… մենակը չի կարա, արդիկ հլ:ա չեն մոռացել իրա կաշառքները…

Տրիբուն
25.05.2012, 20:44
«Ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում. Հմայակ Հովհաննիսյան (http://lurer.com/?p=24381&l=am)

Մի հատ էս էլ կարդացեք:

Հմայակ Հովհաննիսյանը երբեք աչքիս լույսը չի եղել: Բայց էս ԱԺ ընտրությունների ժամանակ ինքը ԲՀԿ միակ թեքնածուն էր, որ անըդնհատ հանդես էր գալիս կոշտ ընդդիմադիր կեցվածքով ու փիս-փիս քննադատում էր ՀՀԿ-ին ու Սերժին: Նաև իրա նախաձեռնությամբ ու գրասենյակում բացվեց էն անիմաստ ու անօգուտ միասնական շտաբը: Այնպես որ, ԲՀԿ-ն ընդդիմություն, խելքս բան չի կտրում: Ինչպես ասում են քաղաքականությունը կարող է մես բաժանել, բայց բիզնեսը մեզ միշտ միավորում է: Իսկ ԲՀԿ-ն բիզնես պռոյեկտ ա եղել ու մնացել, ու էտ բիզնեսը Հայաստանում գործող, ՀՀԿ-ի ու Սերժի ձեռի տակ գործող բիզնես ա, ու բացառվում ա, որ էտ բիզնեսը դեմ գնա իրա պապային:

Mephistopheles
25.05.2012, 21:53

համաձայն եմ հետդ միայն մի պահով համաձայն չեմ… "բիզնես" բառը պետք ա "թալան"-ով ու սա զգացմունքային ուղղում չի… եթե դոդն իսկապես բիզնեսով պետք ա զբաղվի, ապա հայաստանի էս վիճակը բիզնեսի համար ամենաաննպաստ տեղն ա… մի շարք պատճառներով, որոնք դու ինձնից շատ լավ գիտես՝ 100 անգամ… եթե դոդն իսկականից բիզնես ա ուզում անի, ուրեմն էս իշխանությունն ու իրա սարքած մոնոլիտ սիստեմը պտի փլվի ու դա իրա շահից պտի բխի…

մենակ մի նկատառում որ բիզնեսի համար լավ տեղը գնողունակ բնակչություն ա պահանջում…

Տրիբուն
25.05.2012, 22:33

Թող լինին թալան, համաձայն եմ:

Երկու նկատառում.
- Գագոն չի կարա նորմալ բիզնես անի: Դա դեմ կլինի բնության բոլոր օրենքներին:
- Գնողունակ բնակչություն ինչքան որ պետք ա մեր «բիզնեսմեններին», էնքան կա: Ղուրբան միլիոններով դուրսը աշխատող խոպանչիներին, էտ թվում նաև ինձ: Ի՞նչ ա եղել որ: Դուրսը ազգովի .ռ ենք տալիս (հոմոսեքսուալ ենք, էլի), փողը ղրգում ենք տուն, տնեցիք էլ ծաղկացնում են «բիզնեսը», համ էլ ձեռի հետ տեղի հոմոսեքսուալների դեմ են պայքարում, որ մեր գործին չխփեն: Բա հո սոված չե՞նք մնալու:

Mephistopheles
25.05.2012, 22:50
Թող լինին թալան, համաձայն եմ:

Երկու նկատառում.
- Գագոն չի կարա նորմալ բիզնես անի: Դա դեմ կլինի բնության բոլոր օրենքներին:

ուրեմն կամ դոդը պտի սկսի մոտենալ սերոժին, կամ էլ պտի փորձի խլել իշխանությունը… սերոժին գծերից քցի… նախագա(յ)ական ընտրությունները հեսա-հեսա ա ընենց որ շատ սպասել չի տա…

- Գնողունակ բնակչություն ինչքան որ պետք ա մեր «բիզնեսմեններին», էնքան կա: Ղուրբան միլիոններով դուրսը աշխատող խոպանչիներին, էտ թվում նաև ինձ: Ի՞նչ ա եղել որ: Դուրսը ազգովի .ռ ենք տալիս (հոմոսեքսուալ ենք, էլի), փողը ղրգում ենք տուն, տնեցիք էլ ծաղկացնում են «բիզնեսը», համ էլ ձեռի հետ տեղի հոմոսեքսուալների դեմ են պայքարում, որ մեր գործին չխփեն: Բա հո սոված չե՞նք մնալու:

դաժե թալանի համար պտի մի ձևի թողնես որ մարդիկ գնողունակ լինեն… թե չէ մենակ պապայի ո* տալով չի լինի… կարանք ընտանիքով տեղափոխվենք ու դրան էլ ո* տալ չես ասի, կասես աշխատել… ու՞մ թալանեն

Տրիբուն
25.05.2012, 22:56
ուրեմն կամ դոդը պտի սկսի մոտենալ սերոժին, կամ էլ պտի փորձի խլել իշխանությունը… սերոժին գծերից քցի… նախագա(յ)ական ընտրությունները հեսա-հեսա ա ընենց որ շատ սպասել չի տա…

Սութի տասովկեք: ԲՀԿ-ն իշխանությունից չի հեռացել, ու խլելու բացարձակ ոչ մի բան չունի: Ներքին թեթև թյուրըմբռնումները պետք չի խառնել փիս հակասությունների հետ: Չկա, չի եղել ու չի լինելու խիստ հակասությունի ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ. դրանք նույն քոլի բիբար են եղել, կան ու կմնան:

դաժե թալանի համար պտի մի ձևի թողնես որ մարդիկ գնողունակ լինեն… թե չէ մենակ պապայի ո* տալով չի լինի… կարանք ընտանիքով տեղափոխվենք ու դրան էլ ո* տալ չես ասի, կասես աշխատել… ու՞մ թալանեն

Ինչքան պետք ա, էտքան թողած ա ապեր: Չես հավատա, բայց Երևանում շատ ճոխ-ճոխ շարունակվում ա հավայի էիտար շինարարությունները, բուծիկաշինությունը, կաֆեյա-ռեստորանա-սուպերմարքեթաշինությունը: Նենց որ, ինչքան իրանց պետք ա Հայաստանի մասշտաբներով, էտքան փող կա թալանելու, ու դեռ լինելույա:

Տրիբուն
25.05.2012, 23:09
Ասեմ ձեզ ինչ ա եղել: Սերոժը կասկած չուներ, որ ԲՀԿ-ն իտոգում մտնելույա կոալիցիայի մեջ, ու դրա համար էլ ՀՀԿ-ի համար ապահովեց պետք եղածից շատ մեծամասնություն: Ձեռի հետ էլ, որ ԲՀԿ-ն շատ չհուզվի, ԲՀԿ-ի տեղերը ավելացրեց ԱԺ-ում՝ հարիֆ ընդդիմության հաշվին: Իտոգում ԱԺ-ում համ ՀՀԿ-ն, համ ԲՀԿ-ն իրանց տեղերը ավելացրեցին: Իսկ ախորժակը ատամի տակն ա: ԲՀԿ-ն ոգևորված Սերոժից ուզեց ավելին, քան իրան հասնում էր: Սերժոը գժվեց ու Գագոյին ցույց տվեց իրա տեղը պառաշի մոտ: Գագոն պրինցիպի ընգավ, ու չմտավ կոալիցիայի մեջ: Փաստացի, Սերոժը, ՀԱԿ-ի պես գյոզալ ու կանխատեսելի ընդդիմության փոխարեն ստացավ ավելի մեծ թվով, լիքը փողով ու անկանխատեսելի ներիշխանական <ընդդիմություն>: Իսկ մեր համակարգում բոլոր փոփոխությունները եղել են միայն ներպալատական հեղաշրջումների միջոցով: Այսինքն, Սերոժի համար ԲՀԿ-ն որպես ներպալատական ընդդիմություն ավելի վտանգավոր ա, քան ՀԱԿ-ը, որպես արտապալատական ու լիովին վերահսկելի ընդդիմություն, իրա հրապարակային տաշիկ-տուշիկներով:

Արդյունքում ՀՀԿ-ի համար ստացվեց աբսուրդ վիճակ, քանի որ ՀՀԿ-ին օդ ու ջրի պես էտ անտեր կոալիցիան պետք ա: Պրինցիպի հարց ա, համ էլ տենց ավելի հանգիստ ա ու ապահով: Իսկ էս պահի դրությամբ ստեղծել կոալիցիա մենակ ՕԵԿ-ի հետ համ լիքը խնդալույա, համ էլ ավելի լիքը պիտնոյա:

Այնպես որ, չզարմանաք, եթե էս մի երկու շաբաթվա մեջ հանկարծ Սահմանադրական Դատարանը վերցնի ու բավարարի ՀԱԿ-ի հայտը ու չեղյալ հայտարարի համամասնական ընտրությունների արդյունքները: Ես օրինակ Սերժի համար էս պահին միայն էտ մի լուծումն եմ տեսնում: Կնշանակվեն նոր ընտրություններ, ՍԴ որոշման ֆոնի վրա ՀԱԿ-ի վարկանիշը իբր կբարձրանա, ու ՀԱԿ-ը կհավաքի մի 20% (կարող ա դաշնակենրի ու ժառանգենրի թվերն էլ ավելանան): Ու դա տեղի կունենա ԲՀԿ-ի հաշվին, մի եկու ձայն էլ ՀՀԿ-ից քքցեն դեմները: Նոր ընտրություններից հետո ԲՀԿ-ն յալվար կլինի, որ ՀՀԿ-ն իրա հետ կոալիցիա կազմի, ու ամեն ինչ կընկնի իրա տեղը:

Պռանգոզ - ՍԴ-ն Սերժի հանձնարարականով բավարարելու ա ՀԱԿ-ի հայտը, ու դա ներկայացվելու ա որպես մի հատ գերսահմանդրական, աննախադեպ որոշում, Սերժը ներկայացվելույա որպես դեմոկրատիայի հայր, իսկ ՀԱԿ-ը իրա վրայա գրելու փայլուն հաղթանակը:

Mephistopheles
25.05.2012, 23:12
Սութի տասովկեք: ԲՀԿ-ն իշխանությունից չի հեռացել, ու խլելու բացարձակ ոչ մի բան չունի: Ներքին թեթև թյուրըմբռնումները պետք չի խառնել փիս հակասությունների հետ: Չկա, չի եղել ու չի լինելու խիստ հակասությունի ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ. դրանք նույն քոլի բիբար են եղել, կան ու կմնան:

չի բացառվում ու ճիշտն ասած երևի մի 80% տենց ա… կերևա… վսյո տակի մի որոշ տոկոս պտի թողնել… ոչ մի բան հավերժական չի…

Ինչքան պետք ա, էտքան թողած ա ապեր: Չես հավատա, բայց Երևանում շատ ճոխ-ճոխ շարունակվում ա հավայի էիտար շինարարությունները, բուծիկաշինությունը, կաֆեյա-ռեստորանա-սուպերմարքեթաշինությունը: Նենց որ, ինչքան իրանց պետք ա Հայաստանի մասշտաբներով, էտքան փող կա թալանելու, ու դեռ լինելույա:

ուրեմն ինչ որ պահի արտահգաղթը պտի կանգնի ու բնակչությունը տենց մնա… էնքան ինչքան Հայաստանում հնարավոր ա աշխատատեղ ունենալ էս վիճակով… բայց դու խոմ գիդաս որ "տենց մնալ" չկա իրականում…

Mephistopheles
25.05.2012, 23:25
Ասեմ ձեզ ինչ ա եղել: Սերոժը կասկած չուներ, որ ԲՀԿ-ն իտոգում մտնելույա կոալիցիայի մեջ, ու դրա համար էլ ՀՀԿ-ի համար ապահովեց պետք եղածից շատ մեծամասնություն: Ձեռի հետ էլ, որ ԲՀԿ-ն շատ չհուզվի, ԲՀԿ-ի տեղերը ավելացրեց ԱԺ-ում՝ հարիֆ ընդդիմության հաշվին: Իտոգում ԱԺ-ում համ ՀՀԿ-ն, համ ԲՀԿ-ն իրանց տեղերը ավելացրեցին: Իսկ ախորժակը ատամի տակն ա: ԲՀԿ-ն ոգևորված Սերոժից ուզեց ավելին, քան իրան հասնում էր: Սերժոը գժվեց ու Գագոյին ցույց տվեց իրա տեղը պառաշի մոտ: Գագոն պրինցիպի ընգավ, ու չմտավ կոալիցիայի մեջ: Փաստացի, Սերոժը, ՀԱԿ-ի պես գյոզալ ու կանխատեսելի ընդդիմության փոխարեն ստացավ ավելի մեծ թվով, լիքը փողով ու անկանխատեսելի ներիշխանական <ընդդիմություն>: Իսկ մեր համակարգում բոլոր փոփոխությունները եղել են միայն ներպալատական հեղաշրջումների միջոցով: Այսինքն, Սերոժի համար ԲՀԿ-ն որպես ներպալատական ընդդիմություն ավելի վտանգավոր ա, քան ՀԱԿ-ը, որպես արտապալատական ու լիովին վերահսկելի ընդդիմություն, իրա հրապարակային տաշիկ-տուշիկներով:

Արդյունքում ՀՀԿ-ի համար ստացվեց աբսուրդ վիճակ, քանի որ ՀՀԿ-ին օդ ու ջրի պես էտ անտեր կոալիցիան պետք ա: Պրինցիպի հարց ա, համ էլ տենց ավելի հանգիստ ա ու ապահով: Իսկ էս պահի դրությամբ ստեղծել կոալիցիա մենակ ՕԵԿ-ի հետ համ լիքը խնդալույա, համ էլ ավելի լիքը պիտնոյա:

Այնպես որ, չզարմանաք, եթե էս մի երկու շաբաթվա մեջ հանկարծ Սահմանադրական Դատարանը վերցնի ու բավարարի ՀԱԿ-ի հայտը ու չեղյալ հայտարարի համամասնական ընտրությունների արդյունքները: Ես օրինակ Սերժի համար էս պահին միայն էտ մի լուծումն եմ տեսնում: Կնշանակվեն նոր ընտրություններ, ՍԴ որոշման ֆոնի վրա ՀԱԿ-ի վարկանիշը իբր կբարձրանա, ու ՀԱԿ-ը կհավաքի մի 20% (կարող ա դաշնակենրի ու ժառանգենրի թվերն էլ ավելանան): Ու դա տեղի կունենա ԲՀԿ-ի հաշվին, մի եկու ձայն էլ ՀՀԿ-ից քքցեն դեմները: Նոր ընտրություններից հետո ԲՀԿ-ն յալվար կլինի, որ ՀՀԿ-ն իրա հետ կոալիցիա կազմի, ու ամեն ինչ կընկնի իրա տեղը:

Պռանգոզ - ՍԴ-ն Սերժի հանձնարարականով բավարարելու ա ՀԱԿ-ի հայտը, ու դա ներկայացվելու ա որպես մի հատ գերսահմանդրական, աննախադեպ որոշում, Սերժը ներկայացվելույա որպես դեմոկրատիայի հայր, իսկ ՀԱԿ-ը իրա վրայա գրելու փայլուն հաղթանակը:

ապեր, you think too much… իսկ հնարավոր չի՞ որ մի երկու հարկային ուղղարկի ԲՀԿ դռանը, կամ նառկոծիկ-մառկոծիկ ընենց թեթևակի… մի քանի բիզնես սկսի իրանով անելու պռոցես… կրակոց-մրակոց… ամբողջ ուժայինները բանակ ոստիկանություն իրա ձեռն ա…

ձեռի հետ էլ շատ հնարավոր ա որ մի երկու տեղամասում չեղյալ համարի ընտրությունները մեծամասնականում միայն… մի երկուսի ձեռից մանդատը խլի, բայց հիմնական հարաբերակցությունը մնա նույնը…

եթե սենց ուժային սցենարով գնա ապա ԲՀԿ-ն էն ուժը չունի որ դեմն առնի. միակ ձևը ժողովրդին դիմելն ա ու մասսաներին ոտի հանելն ա, որը սաղս էլ շատ լավ գիտենք դոդը չի կարա անի, մասսան էլ կարծես քյար չունի դրա մեջ… նի տո փող ա բաժանելու, նի տո ընդդիմություն ա որ ոտի կանգնեն…

Mephistopheles
25.05.2012, 23:28
… կամ էլ դրսի "օգնությամբ"… պերեվառոտային… քոչը դրա վարպետն ա…

Վիշապ
26.05.2012, 11:12
Ասեմ ձեզ ինչ ա եղել: Սերոժը կասկած չուներ, որ ԲՀԿ-ն իտոգում մտնելույա կոալիցիայի մեջ, ու դրա համար էլ ՀՀԿ-ի համար ապահովեց պետք եղածից շատ մեծամասնություն: Ձեռի հետ էլ, որ ԲՀԿ-ն շատ չհուզվի, ԲՀԿ-ի տեղերը ավելացրեց ԱԺ-ում՝ հարիֆ ընդդիմության հաշվին: Իտոգում ԱԺ-ում համ ՀՀԿ-ն, համ ԲՀԿ-ն իրանց տեղերը ավելացրեցին: Իսկ ախորժակը ատամի տակն ա: ԲՀԿ-ն ոգևորված Սերոժից ուզեց ավելին, քան իրան հասնում էր: Սերժոը գժվեց ու Գագոյին ցույց տվեց իրա տեղը պառաշի մոտ: Գագոն պրինցիպի ընգավ, ու չմտավ կոալիցիայի մեջ: Փաստացի, Սերոժը, ՀԱԿ-ի պես գյոզալ ու կանխատեսելի ընդդիմության փոխարեն ստացավ ավելի մեծ թվով, լիքը փողով ու անկանխատեսելի ներիշխանական <ընդդիմություն>: Իսկ մեր համակարգում բոլոր փոփոխությունները եղել են միայն ներպալատական հեղաշրջումների միջոցով: Այսինքն, Սերոժի համար ԲՀԿ-ն որպես ներպալատական ընդդիմություն ավելի վտանգավոր ա, քան ՀԱԿ-ը, որպես արտապալատական ու լիովին վերահսկելի ընդդիմություն, իրա հրապարակային տաշիկ-տուշիկներով:

Արդյունքում ՀՀԿ-ի համար ստացվեց աբսուրդ վիճակ, քանի որ ՀՀԿ-ին օդ ու ջրի պես էտ անտեր կոալիցիան պետք ա: Պրինցիպի հարց ա, համ էլ տենց ավելի հանգիստ ա ու ապահով: Իսկ էս պահի դրությամբ ստեղծել կոալիցիա մենակ ՕԵԿ-ի հետ համ լիքը խնդալույա, համ էլ ավելի լիքը պիտնոյա:

Այնպես որ, չզարմանաք, եթե էս մի երկու շաբաթվա մեջ հանկարծ Սահմանադրական Դատարանը վերցնի ու բավարարի ՀԱԿ-ի հայտը ու չեղյալ հայտարարի համամասնական ընտրությունների արդյունքները: Ես օրինակ Սերժի համար էս պահին միայն էտ մի լուծումն եմ տեսնում: Կնշանակվեն նոր ընտրություններ, ՍԴ որոշման ֆոնի վրա ՀԱԿ-ի վարկանիշը իբր կբարձրանա, ու ՀԱԿ-ը կհավաքի մի 20% (կարող ա դաշնակենրի ու ժառանգենրի թվերն էլ ավելանան): Ու դա տեղի կունենա ԲՀԿ-ի հաշվին, մի եկու ձայն էլ ՀՀԿ-ից քքցեն դեմները: Նոր ընտրություններից հետո ԲՀԿ-ն յալվար կլինի, որ ՀՀԿ-ն իրա հետ կոալիցիա կազմի, ու ամեն ինչ կընկնի իրա տեղը:

Պռանգոզ - ՍԴ-ն Սերժի հանձնարարականով բավարարելու ա ՀԱԿ-ի հայտը, ու դա ներկայացվելու ա որպես մի հատ գերսահմանդրական, աննախադեպ որոշում, Սերժը ներկայացվելույա որպես դեմոկրատիայի հայր, իսկ ՀԱԿ-ը իրա վրայա գրելու փայլուն հաղթանակը:

Ինձ թվում է էս մի պռագնոզդ մի քիչ իմպուլսիվ ես արել ախպերս։
ԲՀԿ–ն անկանխատեսելի չի ու չի կարող լինել, որովհետև ոչ մի գաղափարական կուրս չունի, իսկ միայն բիզնես հարաբերությունները ավելի քան կանխատեսելի են։ ԲՀԿ–ն ՀՀԿ–ից տարբերվում է միայն ձևականորեն և ցանկացած ժամանակ սրանք իրար հետ կոմպրոմիսի գնացող են։ Գագոն նախագահ դառնալու հավակնություններ ոչ էլ պոտենցիալ (զուտ հատկանիշային) կարծես թե չունի, ինչն էլ փոքրացնում է ներիշխանական հեղաշրջման հավանականությունը հասցնելով 0-ի։ Այնպես որ մի քիչ կաղմկեն, իրար քացի կտան ու կհանդարտվեն։ Նոր ընտրությունները համ տարօրինակ կթվան (ժողովրդի լոքշ վիճակի ֆոնի վրա) համ էլ կրքեր կբորբոքեն ու արդեն կբերեն անկանխատեսելիության, իսկ Սերժն ու Գագոն տենց ռիսկային բաներ չեն սիրում:))
Այնպես որ պռագնոզ – ոշ մի ծովաբողկ էլ չի լինելու։

Elmo
26.05.2012, 23:56
Եթե սա Քոչարյանի վերադարձի մասին ա խոսում, հիմա սցենարը ո՞նց ա լինելու:
Տարբերակ: ԲՀԿ-ն օպերայի բակում հանրահավաք ա անելու, իսկ Քոչարյանը ելույթ ունենա ու ասի «ինձ օգտագործեք որպես գործիք, սրանց քշեմ էս երկիրց, հետո մի 3 տարի էլ տվեք որ ավգյան ախոռները մաքրեմ ու հրաժարական տամ»: Ժողովուրդը գոռալու ա Ռոբերտ նախագահ: Քոչարյանի կողմնակիցներին որ ասենք այ մարդ մարտի 1 բան ա եղել, մոնոպոլիա բան, իրանք էլ մեզ կնդիմանան, թե 2008 թիվն էր, աշխարհը ճգնաժամի մեջ էր, բա ի՞նչ եք ուզում լիներ հալա գոհ եղեթ որ բանկ բան չի փակվել, հենա ԱՄՆ-ում 500 տարեկան բանկ փակվեց: Տենց Սաղ կգան հրապարակ, որտեղ ամբիոնից Տիգրան Թորոսյանը, Վարդան Օսկանյանը գուցե Հեղինե Բիշարյանն ու Արթուր Բաղդասարյանը կպատմեն ոնց են մաքրելու էս սրիկա թալանչիներից երկիրը: Գեներալ Մանվելը սռազու կանցնի ԲՀԿ-ի կողմը, իսկ Ովա Գասպարյանը հրաժարական կտա ու կվազի հրապարակ:
լավ է... ինչ-որ հենց տենց էլ լինի:

Տրիբուն
27.05.2012, 01:07
Ինձ թվում է էս մի պռագնոզդ մի քիչ իմպուլսիվ ես արել ախպերս։
ԲՀԿ–ն անկանխատեսելի չի ու չի կարող լինել, որովհետև ոչ մի գաղափարական կուրս չունի, իսկ միայն բիզնես հարաբերությունները ավելի քան կանխատեսելի են։ ԲՀԿ–ն ՀՀԿ–ից տարբերվում է միայն ձևականորեն և ցանկացած ժամանակ սրանք իրար հետ կոմպրոմիսի գնացող են։ Գագոն նախագահ դառնալու հավակնություններ ոչ էլ պոտենցիալ (զուտ հատկանիշային) կարծես թե չունի, ինչն էլ փոքրացնում է ներիշխանական հեղաշրջման հավանականությունը հասցնելով 0-ի։ Այնպես որ մի քիչ կաղմկեն, իրար քացի կտան ու կհանդարտվեն։ Նոր ընտրությունները համ տարօրինակ կթվան (ժողովրդի լոքշ վիճակի ֆոնի վրա) համ էլ կրքեր կբորբոքեն ու արդեն կբերեն անկանխատեսելիության, իսկ Սերժն ու Գագոն տենց ռիսկային բաներ չեն սիրում:))
Այնպես որ պռագնոզ – ոշ մի ծովաբողկ էլ չի լինելու։

Համաձայն եմ ընդհանուր առմամբ, բայց չեմ բացառում սպոնտան ու դոդ-գլոխ անկանխատեսելիությունը - чем черт не шутит

Mephistopheles
27.05.2012, 02:41
Համաձայն եմ ընդհանուր առմամբ, բայց չեմ բացառում սպոնտան ու դոդ-գլոխ անկանխատեսելիությունը - чем черт не шутит

Պռագնոզ անելուց ես հաշվի կառնեի նաև տնտեսությունը, ֆինանսներն ու արտաքին քաղաքականությունը… տնտեսությունը կտրուկ վատանալու դեպքում, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկումը (տենդենցը կա 401 դրամ ա արդեն եթե ավել չի), արտաքին պարտքի սպասարկում, արտաքին քաղաքականության մեջ էլ բացառված չի Ղարաբաղի հարցի ակտիվացումը (ադրբեջանի վրա կարծես էս եվրովիժընի պահով ճնշումներ կարան լինեն ու վաբշե Ուկրաինայի, Բելոռուսի վրա էլ են կարծես ճնշումը մեծացնում), կարան շատ մեծ ազդեցություն ունենան և իմ կարծիքով կունենան… Ղարաբաղի հարցում անցանկալի զարգացումների դեպքում մենք այլևս հասարակական ռեսուրս չունենք դիմակայելու համար (ռազմականը նույնը, եթե չկա հասարակական ռազմական էլ չի լինի) ու սրանից կարան շատ շատերն օգտվել…

արտագաղթի գնույթը կարա փոխվի, եթե առաջ գնում էին խոպան ու տարին մի անգամ գալիս, հիմա կարող ա ընտանիքներով գնան արդեն… մարդկանց վերաբերմունքը քաղաքական պրողեսներին կարծես տենց ա ու պատական կառույցներին լուրջ չեն վերաբրվում (ավելի անլուրջ քան առաջ էր)

ինձ թվում ա էս ֆակտորներն ավելի մեծ ազդեցություն ունեն քան նույնիսկ նախագահական ընտրությունները… Հայաստանը շատ պուճուր երկիր ա ու հիմա արդեն էդ չափի հետ համեմատած էդքան է շատ մարդ (ակտիվ) չի ապրում որ նույնիսկ իշխանությունը կարանա իրա քայլերը մենակ ներքին ֆակտորների վրա հիմնի…

voter
01.06.2012, 17:19
ԲՀԿն ռուսաստանից դաբրո ու փող ա ստացել իշխանության գալու համար ու հիմա դա իրագործում է։

Իսկ որ հետն ոտի տակ է ընգնում ամեն տեսակի էլ ընդիմություն, գաղափարախոսություն, ժողովրդավարությունը, երկրորդային հարց է։

Իմաստ չունի քաղաքական տրամաբանություն, վերլուծություններ, ենթադրություններ, պրոգնոզ ման գալ մի բանում, որը քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակի բիզնես ծրագիր է ու մանրից իրագործվում է, քանի որ Հայաստանում ակնհայտորեն կարելի է փողով ամեն ինչ առնել։

Հայաստանի մտավորականությունը բիզնես ծրագրին խանգարում է, դրանից էլ ամեն տեսակի ծրագրերով, ինչպիսիկ Ռուսաստանյանը նրանց կհանեն երկրից, իսկ մնացողներին փողով կստրկացնեն ու պրծ...

voter
01.06.2012, 17:34
սպոնտան ու դոդ-գլոխ անկանխատեսելիությունը
Միակ գործողությունը, անկանխատեսելիությունը կամ սպոնտանությունը, որ սկզբունքայնորեն կարող է անել ԲՀԿն, դա մանդատները վայր դնելն ու նոր խորհրդարանական ընտրություններ ստիպելն է։
Սա միակ քաղաքական քայլը կարող է լինել, որ կհանգեցնի այսօրվա իրավիճակի ինչ որ փոփոխության։

Մնացած ցանկացած անկանխատեսելիությունը սերժանտական ԱԺում նույնիկս մանդատ ունենալով, ոչինչի չի կարող հանգեցնել։ Հեսա Սերժը կդնի ու Տիգրան Սարգսյանին նորից վարչապետ կդարձնի ամեն տսակ ինադու բարգավորոճողների կառկառուն հայտարարությունների։

Իսկ մանդատներ վայր դնելը, ինչքան էլ որ կհանգեցնի ԲՀԿի ռեյտինքի խիստ բարձրացման ու հաջորդ ընտրություններում ձայների գնի խիստ թանգացման, որ նույնիսկ շատ տեղերում այրդեն շահավետ էլ չի լինի ձայն առնելը, մնում է ուտոպիա է, քանի որ բիզնեսի կանոններին է հակասում – էժանով առածը ձրի չեն տալիս, որ հետո ավելի թանգով հետ առնես։

чем черт не шутит ի առումով, բացել եմ նախաձեռնություն, որ եթե ԲՀԿն մանդատները վայր դնի ժողովրդով հավաքվեն տղեքի ծախսերը հատուցենք, որ չասեն, ապե մանդատը դնեմ, բա ծախսերս.... (https://www.facebook.com/events/149769665156260/)

Տեսնենք քանի մարդ կցանկանա փոխհատուցել ԲՀԿի նոր նախընտրական ֆոնդին գումար փոխանցելով, եթե նրանք իսկապես միակ իրական քաղաքական քայլը, որ հնարավոր է անեն...