PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մեր խոսքը» գրական մրցանակաբաշխություն



Rhayader
23.05.2012, 20:13
http://1.bp.blogspot.com/-r4jNXaKb1uA/T7Is9WS6kwI/AAAAAAAAFfA/xycVFsl9oIk/s1600/eknazo.gif

ՈՒրախ եմ տեղեկացնելու բոլորին, որ այսուհետև, «Հավաքածու» բլոգը և «Գրական ակումբ»-ը կհամագործակցեն` իրականացնելով ընդհանուր ուժերով ստեղծված մրցույթների շարք` «Մեր Խոսքը» գրական մրցանակի դրոշի տակ:

Նոր մրցույթի նախագիծը այսպիսին է.

1. Մրցույթները կանցկացվեն երկու փուլով:
2. Առաջին փուլին հեղինակները կուղարկեն ինձ իրենց ստեղծագործությունները:
3. Անանուն ու համարակալված ստեղծագործությունները կտեղադրվեն այս բլոգում:
4. Ժյուրիի անդամները կնշեն վրիպումները և խորհուրդներ կտան հեղինակներին`զարգացնելու, թերությունները ուղղելու և մշակելու ստեղծագործությունները:
5. Հեղինակներին կտրվի 3 օր ժամանակ` վերանայելու և հանձնելու իրենց ստեղծագործությունները առաջին փուլին:
6. Ժյուրիի անդամները առաջին փուլից կընտրեն լավագույն 3 ստեղծագործություն ( 7 և պակաս ստեղծագործությունից), կամ 5 ստեղծագործություն (10 և ավել ստեղծագործության դեպքում):
7. Քննարկումները և ժյուրիի քվեարկությունը տեղի կունենա «Արմգրակ» կայքում:

Առաջին տեղի մրցանակ-$75.00

Երկրորդ և երրորդ տեղ շահած հեղինակները, հաղթողների հետ միասին, հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները ամսագրում կամ գրքում, որը կհրատարակվի տարվա վերջում` «Արմգրակ/Գրական» ակումբի կողմից:
Այս մրցույթին կընդունվեն միայն արձակ ստեղծագործություններ: Մինչև տասը էջի սահմանում ներկայացրեք ձեր ստեղծագործությունները:
Ստեղծագործությունները պետք լինեն նոր կամ չհրապարակված և չներկայացված ուրիշ գրական մրցույթներին:

“Մեր խոսք” մրցույթի ժյուրիի կազմի անդամները.
1. Գրիշ Դավթյան
2.Արսեն Համբարյան
3.Գիսանե Հովսեփյան
4.Բյուրակն Իշխանյան
5. Բայանդուր Պողոսյան
6.Դօրիան
7.Գոռ Հարությունյան
8. Արմինե Պետրոսյան
9. Հասմիկ Սիմոնյան
10. Անի Հովնանյան
11. Արուսյակ Օհանյան
12.Լիլիթ Կարապետյան

Ստեղծագործությունների ընդունելության վերջնական օրն է` Մայիսի 21, 23:59 Երևանյան ժամանակով:

Ստեղծագործությունների ընդունելություն-Մայիսի 1-21
Առաջին փուլ-Մայիսի 22-26
Երկրորդ փուլ-Մայիսի 29-30

dakopia@gmail.com
Մրցույթը մեկնարկեց, ահա մասնակից աշխատանքների ցանկը (հեղինակները կբացահայտվեն հետո).


«Ընտրություն»
«Իսկ ես... ես ի՞նչ»
«Ամենակարող սերը»
«Առավոտվա հեքիաթը»
«Անձրևն ու Հովիվը»
«Արցախում էլ լուսաբացը բարի է»
Անվերնագիր («Դատարկ լռության մեջ ես ափերս...»)
«Morts Vivants»
«Մակերես»
«Եվայի օձը»
«Ազնիվ ձեռքեր»
«Հավերժ երազ»
«Սոխակը»
«Մայրամուտից լուսաբաց»
«Հանդիպում մանկության ընկերոջ հետ»
«Փշրված երազ»
«Դնգստող Վնգստանը»
Անվերնագիր («Սկսեց: Միգուցե՝ վերջին անգամ...»)
«Բարմենը ժպտում է»
«Տեխնոլյուցիա»
«Իմ ապոկալիպսիսը»


Մրցույթի քննարկումներն անց կկացվեն Գրական Ակումբում (http://armgrak.info/node/721):
Նյութերը՝ http://havaqatsu.wordpress.com

Rhayader
23.05.2012, 20:14
Նաև նշեմ, որ ներկայումս ընդհանուր առմամբ սիրողական մրցույթ է, որին կարող են մասնակցել բոլորը: Այնպես որ, աշխատանքների մեջ պատահում են այնպիսիք, որոնք վտանգավոր են ձեր առողջության, ինչպես նաև անչափահասների ու հղի կանանց համար:

StrangeLittleGirl
23.05.2012, 20:59
Բայ, բայց ինչ եռանդով ես ռեկլամ անում :))

Rhayader
31.05.2012, 11:51
Մրցույթի վերջին փուլ անցել են հետևյալ ստեղծագործությունները.
1. “Ընտրություն (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-11/)”
6. “Արցախում էլ լուսաբացը բարի է (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-5/)”
8. “Morts Vivants” / “Կենդանի մեռյալները (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-3/)”
9. “Մակերես (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-8-2/)”
10. “Եվայի օձը (http://havaqatsu.wordpress.com/2012/05/30/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac/)”
11. “Ազնիվ ձեռքեր (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-8/)”
12. “Հավերժ երազ (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-10/)”
13. “Սոխակը (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-13/)”
15. “Ճակատիս մուրը (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-4/)” (“Հանդիպում մանկության ընկերոջ հետ”)
17. “Դնգստող Վնգստանը (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-6/)”
19. “Բարմենը ժպտում է (http://havaqatsu.wordpress.com/2012/05/30/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-2/)”
20. “Տեխնոլյուցիա (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-12/)”
21. “Իմ ապոկալիպսիսը (http://havaqatsu.wordpress.com/2012/05/31/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-9/)”